Jump to content

astg

Forumjan
  • Posts

    674
  • Joined

  • Last visited

Posts posted by astg

  1. Աստղիկ ջան լեզուների մեջ - հայերեն գրելու համար եղած չեղած էդ Ե՞Ր ներ խանգարում քեզ :

    Հա էլի, ճիշտ ես ասում Անի ջան :blush: , մի րոպե ուղղեմ, շատ տեղին էր նկատողությունդ, շնորհակալ եմ :girlkiss: :

    Ծաղիկն էլ շատ լավն էր :inlove: , ապրես, էս տեմպերով որ շարունեկեմ, մի շաբաթից մի մեծ բուկետ կհավաքեմ: :flower: :flower: :flower:

  2. 7

    Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես

    Ճամփաները քո: Մշուշ ու թախիծ:

    Մոռացել եմ ես, մոռացել է քեզ

    Օրերի միգում կուրացած հոգիս:

    Անցնում են, հոսում օրերը անծայր:

    Ճամփորդների պես գնում են հեռու:

    Հիշում եմ միայն, որ մի օր անցար

    Օրերիս նման - ու ետ չես գալու:

    Եվ գուցե մի օր, մի վերջին գիշեր,

    Երբ վերջին անգամ աչքերս մարին -

    Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր

    ՈՒ աստղը ժպտա մոխրացած քարին...

  3. 6

    Եվ մի առավոտ, մշուշ էր ու մեգ, -

    Մոռացել էի ու չէի հիշում -

    Երբ եկար հանկարծ՝ տխուր, հուսաբեկ,

    Հովի պես անցար, անունդ - Աշուն...

    Անցնում էիր դու անմարդ պուրակում

    Եվ ընկնում էին քո ոտների տակ

    Տերևներ, թերթեր՝ դեղին, ոսկեգույն,

    Մոռացված միգում, որպես հիշատակ:

    Լու՜ռ ընկնում էին տերևները վար,

    ՈՒ ծածկում էին ճանապարհը, քեզ:

    ՈՒ ցուրտ պուրակում մենակ, հոգևար

    Մեռնում էր հոգիս ու լուռ էի ես...

  4. 4

    Եվ մի իրիկուն զանգերի երգում

    Լսեցի վճիտ խոստումները քո:

    Կարծես թե հոգիդ իրիկվա միգում

    Կանչում էր անտես... Խաղա՜ղ երեկո:

    ՈՒ ղողանջները կապույտում անծայր

    Թիթեռի նման ճախրում էին դեռ -

    Երբ հեռուներում զնգալով անցար,

    Որպես մի ղողանջ, մի լուսե թիթեռ...

    Անցար - լուսավո՜ր, հեռավո՜ր, թեթև՜,

    Ճառագայթի պես իրիկնամուտի:

    Իսկ սիրտս՝ տխուր, հոգնաբեկ, անթև,

    Խմում էր իջնող տագնապը մութի...

  5. 3

    Հոգուս մեջ իջել ու փռվել էր մի

    Հիվանդոտ, հիվանդ տխրության հանգիստ:

    Հաշտվել էի ու լռել էի:

    ՈՒ լուռ էր հոգիս՝ լուռ ու լռանիստ:

    Եվ մեկը հանկարծ խնդաց խավարում -

    Դուրսը, դաշտերի մենակության մեջ:

    Մեկը դաշտերում տագնապ էր փռում-

    ՈՒ մութ սենյակում հսկում էի ես:

    Դուրսը, դաշտերում, քրքջում էր քամին:

    Ճչում էր հոգիս՝ հիվանդ ու տկար:

    Ստվերները լուռ օրորվում էին:

    ՈՒ լուռ էի ես: Չկայիր: Չեկար:

  6. 2

    Ես նստում էի անմարդ բուլվարում՝

    Աշնան արևի համբույրին գերի:

    Խմում էր հոգիս երկնքի հեռուն,

    Լսում էր հոգիս երգը զանգերի:

    ՈՒ անթա՜րթ, անթա՜րթ նայում էի ես

    Անսահման, անծիր երկնքի հեռուն:

    ՈՒ թաց աչքերով տեսնում էի քեզ,-

    Հավիտենության կապույտ դաշտերում:

    Եվ երբ երեկոն մեռնում էր բոցում

    ՈՒ իջնում էր պարզ, աստղազարդ գիշեր -

    Կապույտ ջրերի հեռու զնգոցում

    Ես լսում էի քո շշուկը դեռ...

  7. ՏԵՍԻԼԱԺԱՄԵՐ

    1

    Մի լուսե աղջիկ, լուսե մի մեռել

    Օրերի միգում երևում է ինձ:

    Թարտում են միգում կրակները դեռ,

    ՈՒ կարոտը հին խեղդում է նորից:

    Անցնում է, որպես անմարմին տեսիլ

    ՈՒ նորից միգում երևում է նա:

    ՈՒ նորից չկա: ՈՒ նորից գիշեր -

    Փողոցի վրա ու հոգուս վրա:

    Կրակներ, ջահեր: Անցնում են նրանք,

    Կանչում են նրանք, ակնարկում են ինձ:

    Կանգնում են թարթող կրակների տակ,

    Ներկած աչքերով կանչում են նորից:

    ՈՒ լուռ է հոգիս: ՈՒ մենակ եմ ես:

    Երազուն, տխուր: Հավատում եմ դեռ:

    ՈՒ անցնում է նա - անմարմին, անտես,-

    Մի լուսե աղջիկ, մի լուսե մեռել:

  8. Անիիիիիիիիիիիիի

    Շնորհավորում եմ :clap: :clap: : ՈՒղղակի հրաշալի է :flower: , ես այն շատ սիրեցի,արդեն անգիր եմ սովորում :dance: :

    Շնորհավորանքներս :flower: :flower: :

    Իսկ էլ ի՞նչ ես գրել, էլի կդնե՞ս կարդանք :blush: :

  9. Kareli a yes haneluk grem eli?

    Inchn e aveli tsanr: 1 kilogram bambake te 1 kilogram erkate :haha: ????

    Կարելի՞ է ես հարց տամ:

    Ի՞նչն է ավելի ծանր.

    մի կիլոգրամ երկաթը թե՞ մի կիլոգրամ բամբակը :haha: :

  10. Անչափ շատ եմ սիրում այս ստեղծագործությունը :inlove:

    ԵՐԵՔԸ

    (պոեմ հավիտենական)

    1

    Մի հին դղյակում ապրում էին գոց

    Երեքը -նրանք. դղյակում այդ հին:

    Երկուսն էլ նրանք այդ երազ-կնոջ

    Ասպետներն էին:

    ՈՒ ապրում էին փակված ու մենակ,

    Աշխարհից հեռու, դղյակի միգում:

    ՈՒ հին դղյակի կամարների տակ

    Հոսում էր նրանց կյանքը անանուն:

    Ի՞նչ էին անում այդ երեքը միշտ,

    Այդ հին դղյակում ի՜նչ էին անում:

    Կյանքը դղյակում երա՞զ էր, թե վիշտ -

    Ոչ ոք չգիտեր ու չէր իմանում:

    Որպես մի հեքիաթ, որպես հինավուրց

    Դարերում ապրած լեգենդի կտոր-

    Կյանքը դղյակում դարձել էր անուրջ:

    Ապրեցին անձայն ու անցան մի օր:-

    2

    Մեկը դղյակում մենակ էր առաջ

    Երազ-կնոջ հետ: Մենակ էր ու գոհ:

    Թվում էր նրան աշխարհը - երազ,

    ՈՒ լույս էր այնպես. կապույտ երեկո:

    Նստում էր մենակ և հսկում էր նա:

    Կինը դղյակում և կար, և չկար:

    Նստում էր մարմար սանդուղքի վրա՝

    Աչքերը - վճիտ ու սիրտը - պայծառ:

    Եվ մի իրիկուն - հրոտ, հրավառ

    Արևը մտավ գիրկը լեռների:

    Կինը դղյակում և կար, և չկար.

    Նա նստած էր լուռ՝ երազին գերի:

    Արևը մտավ խորշը լեռների-

    ՈՒ թվաց նրանց գիշերի միգում,

    Որ ո՛չ մի հրաշք էլ ետ չի բերի

    Անցած արևի հուրը ոսկեգույն...

    Անշշուկ նստած լսեց, որ անցան,

    Անդարձ հեռացան... Մի՞թե չգտավ:-

    Եվ նա չտեսավ, թե ինչպես, անձայն,

    Մյուսն այն գիշեր դղյակը մտավ...

    3

    «-Դու կանչե՞լ էիր,- շշնջաց նրան.-

    Հեռու դաշտերից, արևի երկրից:

    Արևը անցավ ու ժպտաց միայն:

    Արևի երկրից կանչել էիր ինձ»:-

    Երբ գիշերն իջավ դղյակի միգում

    Երեքը - նրանք - կրակ չունեին:

    ՈՒ թվաց, որ դեռ երեկ իրիկուն

    երեքն էլ, նրանք, դղյակում էին:

    Նայեցին իրար -ու թվաց, թե դեռ

    Դարերի միգում, սկզբի օրից

    Երեքն էլ, նրանք, այստեղ են եղել-

    Մի՛շտ իրար կապված՝ հեռու բոլորից...

    4

    Ասաց շշուկով կինը երկուսին.-

    «Գիշերը հազար հրաշքներ ունի.

    Գիշերի գրկում ընկնում է հոգին

    Հազարաստղանի գիրկը անհունի»:

    Նայեցին իրար, նայեցին նրան:

    Վառվում էր ոսկի հայացքը կնոջ:

    Կարծես ասելու ոչինչ չգտան:

    Կարծես դողացին շրթերը դողդոջ:

    Եվ մեկը հանկարծ հեծկլտաց մթում...

    Մյուսը ժպտաց: -ՈՒ տեսան իրար:

    Նվում էր մի տեղ դղյակի կարուն

    ՈՒ դուրսը քամին խնդում էր խելառ:

    5

    ՈՒ կինը հիվանդ, մտավ անկողին:

    Հսկում էին լուռ երկուսը նրան:

    ՈՒ գրկել էր մութ լռությունը հին

    Նրանց -երեքին: ՈՒ լուռ էր միայն:

    ՈՒ մութ էր աունպես: ՈՒ հիվանդ էր նա:

    Եվ երկուսն էլ լուռ, անկողնի առաջ

    Երազում էին պատկերը նրա-

    Հեռավոր նրա հմայքը երազ:

    Երազում էին: Երկուսն էլ կային:

    Այնքա՜ն հարազատ ու մոտիկ այնքան:

    Եվ սուրբ խոսքերով օրորում էին

    Կնոջը հեռու: Երկուսն էլ -նրան:

    6

    ՈՒ լուռ էր այնպես: ՈՒ լուռ էր: ՈՒ գոլ

    Լռության գրկում թվում էր նրանց,

    Որ կյանքը մահիվ անհուն է ու խոր,

    Մահու պես գաղտնի, անթափանց, անանց:

    ՈՒ հիվանդ էր նա: Բայց մահը չկար:

    Միայն մշուշում երկու կրակներ

    Կարծես բռնկվող, կարծես հոգևար,

    Երազի նման ժպտում էին դեռ:

    7

    Եվ մեկը հանկարծ ասաց մյուսին.-

    «Արևը երեկ անցավ - ու՞ր գնաց...»:

    Մյուսը նայեց ու ժպտաց կրկին.-

    «Արևը չկա: Արևը - երազ...»:

    Եվ մեկը ուզեց անդարձ հեծկլտալ,

    Բայց բարձր ճչաց. - «Օ, ցու՜րտ է այնքան...»:

    Մյուսը ժպտաց: ՈՒ երկա՜ր - երկա՜ր

    Լռեցին նրանք՝ անբարբառ, կարկամ:

    Լուռ քնել էր նա: Լուռ էր ու լռին:

    Եվ միջին միգում վերջին լռության

    Երկուսն էլ հլու սպասում էին:

    8

    Եվ մյուսն հանկարծ բարձրացավ տեղից

    ՈՒ սուր, լռության դղյակում կարկամ,

    ՈՒր իջել էր մի անսահման կսկիծ-

    Ճչաց ու կանչեց տասներկու անգամ:

    Տասերկու անգամ կանչեց, բայց չկար:

    Արնոտ էր նրա ձայնը մշուշում:

    Տասերկու անգամ կանչեց, խելագար -

    ՈՒ դուրսը ոռնաց հուսահատ մի շուն:

    Լուսնի երեսին ոռնաց ու լռեց:

    Եվ վերջին անգամ նա կանչեց նրան:

    Կինը բարձրացավ, ժպտաց, համբուրեց-

    ՈՒ մշուշի մեջ երկուսն էլ կորան...

    9

    Իսկ մեկը, նստած անկողնի առաջ

    Սպասում էր դեռ: Կարծում էր, որ նա

    Դեռ պառկած է իր անկողնի վրա,

    Որպես լույս ցնորք ու հոգու երազ:

    Չտեսավ, կարծես, որ ջահը հանգավ,

    Չտեսավ, կարծես, որ անճար ընկավ,

    Անդարձ փշրվեց բաժակը հոգու,

    Որ զնգում էր դեռ երեկ երեկո:

    Մի՞թե չլսեց կանչը խելագար.

    ՏԱսերկու անգամ կանչեց ու տարավ:

    Մի՞թե չտեսավ, որ ջահը չկար,

    Որ ջահը հանկարծ արյունվեց - մարավ:

    Լուռ նստած էր նա անլույս սենյակում,

    Աղոթում էր դեռ ու հսկում էր նա:

    Եվ կամաց-կամաց տագնապը թաքուն

    Իջնում էր նրա կարոտի վրա...

    10

    «Դու ի՞նձ ես ուզում. այստեղ եմ ահա:

    Նստել եմ քեզ մոտ - մի՞թե չգիտես:

    Լռության գրկում սպասում է նա:

    Շրթերդ հրոտ համբուրում եմ -ես»:

    Եվ կինը գրկեց, համբուրեց նրան:

    Ջահերը նորից դղյակի միգում

    Արնավուն լուսով բռնկված- կորան:

    Եվ խավարն իջավ անդուռ դղյակում:

    Եվ կինը կարծես չտեսավ, որ լուռ,

    Որպես մի ուրու, որ կա ու չկա-

    Մոտեցավ հանկարծ լուսավոր, տխուր,

    Տխրորեն վճիտ երազը նրա...

    Մյուսը կարծես չիմացավ ինքն էլ,

    Թե ինչու՞ հանկարծ թվաց, թե միգում

    Մեկը անանուն, անտես մոտեցել

    ՈՒ խուլ տագնապով դռներն է թակում...

    11

    ՈՒ լուռ կանգնեցին իրարու դիմաց

    Երկուսը, կարծես առաջին անգամ:

    Կինը հեծկլտաց ու նորից ժպտաց-

    Ժպիտն էլ, լացն էլ - օտա՜ր էր այնքան:

    ՈՒ կանգնած էին նրանք դեմ ու դեմ

    ՈՒ չգիտեին՝ ի՞նչ էին ուզում:

    Բայց զգում էին, որ մի լուր գիտեն

    Երկուսն էլ հոգու անլուր երազում:

    Եվ զգում էին, հոգնած ու տխուր,

    Որ կնկնի՜, կնկնի՜ լույսը հեռակա

    Վերջին խավարի գիրկը ահավոր:

    Եվ զգում էին. վերջին անհունում,

    Արևից հետո ու լույսից հետո-

    Երկուսն էլ նրանք՝ անդեմ, անանուն՝

    Կդառնան հլու ողջակեզ ու զոհ...

    12

    ՈՒ վերջին անգամ նայեցին իրար...

    Ծանո՜թ էր այնքան աչքերի հեռուն...

    Այն ու՞ր է տանում հորձանքը վարար-

    Լույսըհոգևար մարող աչքեում:

    -Դու ի՞նչ ես ուզում... Դու մրսե՞լ ես, հա՞:

    -Իսկ դու՛, դու՛, որ միշտ արևի բովում

    Այրվում էիր - եկել ես հիմա

    ՈՒ փնտրում ես իմ լուսնային հեռու՞ն...

    ՈՒ աչքերը, խոր, խորունկ խորացան

    Մյուս աչքերի խորության մեջ խոր:

    Կարծես հիշեցին, կարծես մոռացան,

    Որ եղել են, կան, ապրում են մի օր:

    Եվ կինը խնդաց արնոտ մշուշում -

    ՈՒ եկավ, կանգնեց երկուսի առաջ:

    Մի՞թե նա է, - նա: Մի՞թե չի հիշում

    Աստղերը վառած, աստղերը մարած:

    Թե՞ ուրու է նա: Եկավ - ու չկա:

    Կանգնած են նրանք դեմ առ դեմ էլի:-

    Վերջին պարտության վայրկյանը հիմա

    Կհնչե անդարձ... Եվ ուշ կլինի:

    13

    ...ՈՒ վայրկյանը, քար, ընկավ անողոք:

    Հնամյա մի կամք, անդարձ ու տոկուն,

    Որպես դադարի վիթխարի բողոք-

    Խտացավ նրանց աչքերի միգում:

    Եվ մյուսն հանկարծ ճչաց- քարացավ.

    Կույր զգաց հանկարծ, որ սառցե մի սուր

    Մեխվեց իր սրտում: Սառցի պես մի ցավ

    Կաշկանդեց նրա էությունը հուր:

    Բայց վերջին միգում տեսավ, որ նա է՛լ-

    Մեկը, հուսահատ, տասերկու անգամ

    Ճչաց ու կանչեց վանդակում անել-

    Եվ նույնպես ընկավ. . . . . . . . . .

    . . . . . . . . . . . . . . . . . .

    Խավարի գրկում դղյակը այն հին

    Երերաց հանկարծ: ՈՒ երկա՜ե, երկա՜ր

    Գայլերը դաշտում դեռ ոռնում էին:

    ՈՒ լուռ էր այնպես: ՈՒ ոչինչ չկար:

  11. ԿԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ԵՍ

    Ինձ ասացին, որ ես իզուր եմ ապրում,

    Որ ես իզուր վիրավորում եմ իմ խեղճ

    ՈՒ խայտառակ գոյությամբ

    Վեհությունը աշխարհի...

    Ինձ ասացին, որ ես իզուր եմ ապրում...

    Եվ ո՞վ ասաց. մի կատու,

    Որ գարնան դեմ, սիրակարոտ մլավելով,

    Երազում էր տա՜ք գգվանքներ ու խնդում:

    Նա նստել էր կտուրին,

    ՈՒ իր մրսած կողերն հողին քսելով,

    Մլավելով աղիողորմ,

    Կանչում էր որձ կատուներին, որ, ավա՜ղ, չկային...

    Գարնան արևն իրիկնային

    Գցել էր պաղ մի ճառագայթ կողերին

    ՈՒ արևի տակ գարնան

    Տաքանում էր կարոտը ո՜րբ կողերի...

    ՈՒ կատվային աչքերում,

    Արդեն մարող ճառագայթի նման խաղճ,

    Հուրհուրում էր վերջին տագնապը սիրո,

    Որ դեռ մխում էր ցամաքած սրտի մեջ:

    Երկա՜ր, երկա՜ր մլավում էր հուսահատ:

    Եվ որպես սև դառնություն -

    Այդ աղեխարշ մլավյունը իրիկվա

    Հոսում էր վար կտուրից,

    Որպես թախիծ, որպես թույն...

    Նայում էի ես երկա՜ր:

    Լու՜ռ էր այնպես: ՈՒ միայն ջուրն էր կաթում,-

    Երբ դիմացի կտուրից,

    Գաղտնագողի մոտենալով-

    Ցատկեց հանկարծ մի կատու:

    Դեռ չէր տեսել: Բայց հանկարծ

    Նա նկատեց - մլավյունը խղճուկ

    Փոխվեց մի սուր, արնափրփուր խնդության:

    Եվ իրարու մոտեցած.

    Արդեն մարող լույսերի տակ արևի,

    Նրանք իրար միացան,

    Չիմանալով, որ նայում է մի չար աչք - ներքևից...

    Հետո... Ների՛ր ինձ, երկի՛նք,

    Որ հալհլոցը գարնան

    ՈՒ տեսարանը հեթանոս այդ սիրո

    Մեջս շարժեց չար մի կիրք...

    Եվ ես, հանկարծ,

    Ի՛նքս էլ դեռ լավ չհասկացած, թե ինչու,

    Վերցրեցի մի բուռ ձյուն

    ՈՒ խփեցի կատուներին սիրարծած...

    Եվ ա՛յդ պահուն միայն ես

    Նկատեցի, որ եթե

    Ես պատահմամբ այդ չար քայլը չանեի-

    Սիրով տարված կատուները կտուրից

    պիտի գետին ընկնեին...

    Սակայն իմ թաց ձյունագնդից արթնացած

    Սուր զայրացած, որ չթողին, որ խաղան -

    Նրանք ահեղ մլավեցին դեպի ցած -

    ՈՒ փախան...

    . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

    Ո՜վ երկինք,

    Ների՛ր, որ ես ոչնչի չ՜մ պետք եկել,

    Որ կյանքս ողջ երգ է եղել ու քամի...

    Բայց մի անգամ, միայն մի,-

    Երբ գարուն էր, հալհլոց -

    Ես փրկել եմ - թեկուզ կամքիս հակառակ -

    Երկու կատվի ... կտուրից վայր ընկնելուց...

  12. *

    * *

    Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,

    ՈՒ՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ:

    ՈՒ՞մ ուրախացած դեմքը կարևի՝

    Բարեկամական հրճվանքով վսեմ:

    Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,

    Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:

    Գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,

    Որ ապրում է իմ անուրախ կյանքով:

    Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ,

    Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին -

    Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝

    Նետված աշխարհի անսուտ երազին:

    Գուցե՝ ապրելով նրա երազում՝

    Երգում են նրա տագնապները խոր -

    Եվ թվում է ինձ աշխարհի մուժում,

    Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր: -

    -Ողջու՜յն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,

    Խաղաղությու՜ն քեզ, հեռավոր եղբայր.

    -Ողջու՜յն ձեզ, վաղվա չծնված կյանքեր:

    -Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝

    Ողջունում եմ ձեզ անցած խավարի

    Իմաստուն, սխուր ժպիտով բարի...

  13. Որ էս տեմպերով շարունակեմ, Բժիշկ ջան, համոզված եղի մի քանի ամսից իսկական կարմիր բազմոցի ենթակա հաճախորդ կդառնամ :hehe: : Սմոլլի-ին հասկացանք, բայց ես հո ինտերնետում մի ժամից ավել չեմ մնում, ու էլի ժամանակս չի հերիքում :hm: ու շատ հոգնած եմ ինձ զգում:

    ( :haha: Ի՞նչ կառաջարկեք :lol: )

  14. Կարելի է՞: :hi:

    Լավ, դուռը բաց էր՝ մտա:

    Ինձ սուրճ չէ, պաղպաղակ կարելի՞ է :haha: : Էն կարմիր "աթոռն" ազատեք՝ նստեմ, էն դուրս եկավ :dance: :

    Բժիշկ ջան, անընդհատ ինձ թվում է ժամանակս ոչնչի չի հերիքում, :hm: ինչու՞:

×
×
  • Create New...