Jump to content

astg

Forumjan
  • Posts

    674
  • Joined

  • Last visited

Posts posted by astg

  1. ՔՄԾԻԾԱՂ

    Ամենից դժվար բանը սիրելն է:

    Իսկ ոտներիցըս բարի բա՞ն - չկա՜:

    Իրենց շարժումով, որ քայլ է կոչվում,

    Նրանք ուզում են հենց ա՛յն կրճատել,

    Ինչի անունը տարածություն է,

    Հեռավորությո՜ւն,

    Որ և մեր միջև

    Ձգվել է իբրև մի մե՜ծ քմծիծաղ:

    Խավարի համար պատասխանատուն

    Իմ մտքերը չեն,

    Այլ իմ աչքերը,

    Որ քեզ են ուզում կենդանացընել:

    Եվ բույնն աստղերի ոչ թե երկինքն է,

    Այլ խոտն ու թուփը,

    Եվ իմ քայլերով

    Խրտնեցնում եմ ես նիրհած աստղերին.

    -Իմ չարությունը արդարացի է:

    Կա գիշերային ինչ-որ մի թռչուն,

    Որ քրքիջով է միշտ արդարացնում

    Իր գոյությունը և մթան կյանքը:

    Ես, ի՞նչ է, չկամ թռչունի չա՞փ էլ:

    ՈՒ տուն եմ գալիս՝

    Իմ բույնն եմ դառնում,

    Որ արդարացնեմ իմ գոյությունը:

    Խրտնած աստղերը նորիվ թառում են խոտին ու թփին,

    Քաղաքավարի «շնորհակա՜լ եմ» ասում ոտքերիս,

    Բարի՛ ոտքերիս,

    Որ ուզում էին սրտանց կրճատել

    Ա՛յն,

    Ինչ կոչվում է հեռավորություն,

    Եվ ինչ մեր միջև ձգվում է իբրև մի մե՜ծ քմծիծաղ:

    Բայց թռչունի չափ ես չկամ իրոք.

    Ես թևեր չունե՛մ

    Եվ անկարող եմ նաև քրքջալ

    (Քրքիջի համար ուժ է հարկավոր):

    Եվ իմ քրքիջը հազիվ դառնում է... նու՛յնպես քմծիծաղ...

  2. ՆԵՐՇՆՉՄԱՆ ՊԱՀԵՐԻՆ

    Այս պահերին աշխարհում

    Ես հարուստ եմ բոլորի՜ց:

    Ես բարի եմ մանկան պես

    Այս պահերին աշխարհում:

    Այս պահերին թվում է՝

    փակ դուռ չկա ինձ համար-

    ՈՒր էլ գնամ՝ կընդունեն,

    Եվ չեն մերժի՝ ինչ ուզեմ:

    Այս պահերին թվում է,

    Որ հողագունդը համայն

    Ես կարող եմ մի խոսքով

    Թախծոտ մորը սփոփել,

    Իմ մի խոսքով կարող է

    Սիրտը սիրով տրոփել.

    Իմ մի խոսքով կարող է

    Գնալ զինվորը մարտի,

    Իմ մի խոսքը կարող է

    Մարդ դարձնել տմարդին:

    Ես կարող եմ ձեռք բերել

    Իմ մի հատիկ մի խոսքով,

    Ինչ չեն կարող ձեռք բերել

    Ո՛չ արյունով, ո՛չ ոսկով.

    Ո՛չ հրդեհով, որ տներ

    ՈՒ քաղաքներ է վառում...

    Ես զորեղ եմ ամենքից

    Այս պահերին աշխարհում...

  3. ԻՍԿ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ

    Ես տեսնում եմ՝ չես հավատում ո՛չ իմ, ո՛չ քո անցյալին.

    Մեր հարուստը՝ աչքիդ աղքատ, կեղծ է թվում պանծալին:

    Դու կարծում ես, որ ամե՜ն ինչ, ո՜ղջը սուտ էր մեր միջև,

    ճիշտ էր միայն երկար ճամփան՝ լիքը փշեր ու խճեր:

    ճիշտ էր միայն սպասումը, որ և անցավ ապարդյուն -

    Իզուր էին մեր սրտերը սպասումից թպրտում:

    ճիշտ էր միայն արբեցումը այն սին բախտով, որ եկավ,-

    Նա ոսկի չէր, այլ ոսկեզօծ, հետո՝ պղինձ, վերջը՝ կավ...

    Ես տեսնում եմ՝ չես հավատում դու անցյալին իմ ու քո,

    Չես հավատում ու չես տարվում նաև դու մեր գալիքով:

    Չես հավատում, թե նա կգա, թե կլինենք բախտավոր,-

    Քեզ ամե՜ն ինչ փուչ է թվում և ամեն ինչ՝ ախտավոր:

    Քեզ թվում է, որ մենք իզու՜ր հանդիպեցինք մեկմեկու,-

    Ո՛չ մեր սրտում՝ երջանկություն, ո՛չ մեր կյանքում՝ մեծ բեկում...

    Իսկ ի՞նչ անենք, ո՞նց բաժանվենք, երբ սրտերը իմ ու քո

    Թե սիրով էլ չեն շղթայված, գեթ կապված են տանջանքով...

  4. ՍԻՐՏ ԻՄ

    Սի՛րտ իմ, դու նույնն ես, ինչպես որ առաջ,

    Երբ խենթ էի ես ու դեռ պատանի:

    Բայց չէ՞ որ հիմա՝ տարիքըս առած,

    Արդեն և՛ խոհեմ և՛ հասուն դառած,

    Չեմ ուզում թեթև քամին տատանի

    Այն ծառը, որի հաստ բունը տեղ-տեղ

    Անցած ու չանցած վերքերն անհամար

    Կտցահարել են փայտփորի նման,

    Դարձրել են փչակ, ուր բուն են գտել

    Հիշողություններ, երազներ մեռած...

    Մինչդեռ դու՛, սիրտ իմ, ինչպես և առաջ

    Քո խենթության մեջ ինձ հետդ առած,

    Տանում ես այստեղ, այնտեղ ես տանում,

    Օտար տների կտուրն ես հանում,

    Մտցընում օտար կտուր ու պարտեզ:

    Եվ դու ինձ բնավ չես խղճում կարծես:

    Դու մոռանում ես, որ իմ տարիքում,

    Օտար ծառերին չեն գցում քարեր...

    Ես խնդրում եմ քեզ՝ ինձ չխանգարե՜լ:

    Թույլ տուր մոռանալ, դու քո աստվածը,

    Որ քաղցր է կյանքում՝ ինչ գողացված է...

  5. ԾՆՎԵԼ ԵՄ

    Ես ծնվել եմ նրա համար,

    Որ մոր սրտում կարոտ դառնամ

    Եվ սպասվող որդու նման

    Հեռուներից վերադառնամ.

    Ես ծնվել եմ նրա համար,

    Որ ցավածին մխիտարեմ.

    Ջահելների հարսանիքին

    Ձեռքիս գինի զվարթ պարեմ.

    Նորածընի բերնով ճչամ

    ՈՒ մոր բերնով ասեմ «նանիկ».

    Տուն երազող զույգի համար

    Դառնամ սիրո համեստ տանիք.

    Եթե շուրջըս խավար լինի՝

    Մարդկանվ համար փայլատակեմ,

    Հասակով մեկ փռվեմ գետին

    Վհատության ճամփան փակեմ...

  6. Շնորհավորում եմ Անի ջան :hi: : Գիտես, ճիշտ է համարվում երեխային կնքել փոքր տարիքում, սակայն ես այն կարծիքին եմ, որ դա պետք է տեղի ունենա մի տարիքում, երբ մարդը կկարողանա ընկալել դրա խոր իմաստը, զգալ ու ապրել այդ արարողության ամեն վայրկյանն ու հիշի իր ողջ կյանքի ընթացքում: Ես նույնպես բախտավոր եմ այդ առումով, քանի որ հիշում եմ իմ մկրտության օրը(8 տարեկանում): :flower: Քեզ բարի սկիզբ քո կյանքի այդ հրաշալի փոփոխության համար ու միշտ արժանի քրիստոնյա լինես:

    ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ:

  7. 3. ՖՈՐՈՒՄՈՒՄ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

    3.1.ԳՐԱՆՑՈՒՄ

    3.1.1. Նիկի փոխարեն (կամ նրա կազմում) օգտագործել սայթի(կամ կայքի) հասցեներ, սերվերներ կամ դրանց մասնիկներ, ինչպես նաև անվայել արտահայտություններ կամ բառեր: Արգելվում է подделывать արդեն գոյություն ունեցող նիկեր:

    3.1.2. Օգտագործել ստորագրության մեջ բաց գովազդային լոզունգներ

    3.1.3.Մասնակցի գրանցումը ավելի քան մի անվան տակ - այս կանոնի խախտումը կարող է տանել ձեր ֆորումի մուտքի արգելակմանը, IP-ի միջոցով, 6 ամսվա ընթացքում:*

  8. 2. ՖՈՐՈՒՄՈՒՄ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ՈՒ ՈՂՋՈՒՆՎՈՒՄ Է

    2.1. Ստեղծել նոր թեմաներ՝ քննարկման համար:

    2.2. Նորից բարձրացնել հին թեմներ, եթե դրանցում ամբողջովին չի բավականցվել քննարկվող հարցը:

    2.3. Ֆորումում ողջունվում է поддержание дискуссии, փորձի փոխանակումը, հետաքրքիր թեմաների հաղորդումը և այլն:

×
×
  • Create New...