Jump to content

astg

Forumjan
  • Posts

    674
  • Joined

  • Last visited

Posts posted by astg

  1. ԵՍ ԱՅՆՊԵՍ ՀԵՇՏ ԷԻ ՏԱՐՎՈՒՄ

    Ես այնպես հեշտ էի տարվում,

    Ես այնպես հեշտ էի վարվում,-

    Իմ թելած ասեղի վրա

    Հուլունքի պես էին շարվում:

    Եվ հանկարծ... ես՝ վաղու՜ց հանգած,

    Վառվեցի և ի՜նչ - քո սառցից...

    Հե՜յ գիտի. ծովերից անցա

    ՈՒ հանկարծ... խեղդվեցի առվում:

  2. ԵՐԱԶԱՆՔԻ ԳԻՆԸ

    Մենք ամեն ինչ արեցինք

    Շտապելով ու փութով,

    Բան չտեսանք, սիրելի՛ս,

    Բայց հուսացինք, թե շուտով

    Սերն ամեն ինչ կհաղթի,

    Լավ կընթանա ամեն ինչ...

    Չէ՜, սնեցինք մեզ սուտով...

    Դու տեսնում ես, իմ անգի՜ն,

    Երազանքը մեր փարթամ

    Հիմա դարձել է անշուք,

    Հիմա դարձել է տարտամ,

    Նա մի ստվեր է թվում,

    Բայց մի ստվեր՝ ետևում,

    Որից պրծու՜մ էլ չկա -

    Մեզ է անվերջ հետևում...

  3. Շնորհավորում եմ բոլորիս այս հպարտ օրվա կապակվությամբ:Կեցցե մեր ազատ ու անկախ Հայաստանը!!!

    Այսօր առավոտյան Հանրային Հեռուստատեսությամբ մի միջոցառում նայեցի (մարզադաշտում), շատ հուզիչ էր ու լավ կազմակերպված:

×
×
  • Create New...