Jump to content

astg

Forumjan
  • Posts

    674
  • Joined

  • Last visited

Posts posted by astg

  1. Բարև Ձեզ Սաթենիկ :flower: :

    Շատ հաճելի է Ձեր ներկայությունը ֆորումում :yes: :

    Հարց. Ո՞ր ասացվածքն եք ավելի հաճախ օգտագործում (եթե օգտագործում եք) և ինչու՞:

  2. Լավ, կսպասեմ, ուղարկիր:

    Ես վերջերս մի գովազդ տեսա հայկական ալիքով, հյութ էր գովազդում, խանութպանին մեկն ասում ա «Ես խտացրած կաթ եմ ուզում» խանութպանն էլ« Լավ ե՞ս մտածել»... Տեսե՞լ ես: :lool:

  3. :flower: ինչ էլ անուշ հոտ ունի էս ծաղիկը :D , շնորհակալ եմ, Ամարաս ջան:

    Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը դիտում եմ, երբ ժամանակ եմ գտնում տուն գնամ :hehe: , Աշխատում եմ միշտ Հայլուրին հասցնել, հաղորդումներից հիմնականում բանավեճերն եմ սիրում, «Կարոտ»-ը, «Վերադարձ դեպի ապագա»-ն, «Մերոնք», ինչպես նաև շատ ուրախ եմ լինում երբ մեկ-մեկ ժողովրդական երաժշտություն ու ազգայն պարեր են լինում: Երանի ավելի հաճախ լինեին դրանք :inlove: : Այս ալիքի շնորհիվ տեղեկանում եմ նաև հայկական էստրադայի նորություններին:

    Հիմնականում այսքանը: ՈՒրախ եմ, որ կարողանում եմ դիտել այս ալիքը, քանի որ որոշ չափով ինձ Հայաստանում եմ զգում :( ...

  4. Բարև Անի ջան :flower: , շատ լավ եմ, շնորհակալություն :p :

    Չէ, :D տարիքս չեմ սիրում թաքցնել, ես 21 տերեկան եմ, 15-ում եմ եկել Հունաստան:

    Մասնագիտությանս համար հետաքրքիր հարց է :hm: : ճիշտն ասած ով ինձ ճանաչում էր փոքր ժամանակ գիտեր, որ ես բժիշկ եմ ուզում դառնալ: Չգիտեմ ինչու վերջի պահին հասկացա որ ինձ առավել հետաքրքրում է տնտեսագիտությունը :hehe: (ոչ այն պատճառով, որ Հայաստանը տնտեսական մեծ խնդիրներ ուներ): Իսկ դրանց լուծումը ինքնըստինքյան կստացվի...չնայած չգիտեմ ոնց ստացվեց, Հեղինեն համոզեց, թե էդ խոսքերս երդում էր ողջ հայաստան.քոմ-ի առաջ. ես էլ կանեմ ամեն ինչ երդումս կատարեմ, ուրիշ ճար չկա :haha: :

  5. Ամեն անգամ այս ստեղծագործությունը կարդալիս շատ եմ հուզվում:

    ՄԱՅՐԸ

    Կանգնել է մայրը սեղանի առաջ:

    (Ի՜նչ ծանրություն են ուսերը կրել)...

    Աշխարհի խղճի կերպարանքն առած,

    Աշխարհի ազնիվ Կոչին ընդառաջ,

    Կանգնել, ուզում է ստորագրել:

    Կանգնել է: Մենա՞կ: Ոչ, նրա կողքին,

    Ասես կենդանի, հարություն առած,

    Կանգնել են նրա զավակներն անգին.

    Հառնել է նրանց հաղթական ոգին

    ՈՒ կանգնել մոր մոտ, սեղանի առաջ:

    Կանգնել են ռազմի հին հանդերձանքով,

    Աստիճաններով, տարիքով տարբեր,

    Բայց սրտերը լի նույն երազանքով,

    Կիսատ մնացած, բայց անմեռ կյանքով

    Եվ սիրով, որով դեռ չէին հարբել:

    Կանգնել են մոր մոտ ո՛չ իբրև ոգի,

    Ո՛չ իբրև տեսիլ անդրշիրմական:

    ՄԻայն մայրը չէ զգում իր կողքին.

    Տեսանելի են նրանք ամենքի՜ն,

    Նրա՛նք, որ ընկան,

    և չկա՛ն,

    և կա՛ն:

    ՈՒ երբ որ մայրն է ստորագըրում,

    Իզուր չի թվում, թե նույն այդ Կոչին

    Իրենց անունն են նրա հետ գրում

    Եվ որդիները - արյա՜մբ են գրում,

    Որ թափված արյունն իզուր չկորչի...

  6. Կարելի է՞ ես դնեմ հանելուկ: :-

    Մի կռունկ նայում է երկնքին ու տեսնում է մի մեծ երամ: Կանչում է.

    -Բարև ձեզ, 100 կռունկներ:

    Կռունկների առաջնորդն ասում է.

    _Մենք 100 չենք, բայց եթե վերվնես մեզ, էլի մեր չափ, մեր կեսի չափ, մեր կեսի կեսի չափ ու մեկ էլ դու, նոր կդառնանք 100:

    Քանի՞ կռունկ կար երամում :hm: :Հ. գ. այս հանելուկը տարիներ առաջ իմ պապիկն էր ինձ ասել: :inlove:

  7. :hi: Շնորհակալ եմ Հեղինե :flower: , ես քո շնորհիվ հիշեցի իմ մանկության արդեն մոռացված դեպքեր :girlkiss: ու մարդկանց: Մաղարիչն էլ Ալավերդում, ոնց պայմանավորվեցինք, :victory: լա՞վ:

    հարց: Ո՞ր բառն ես ավելի ա)հաճախ և բ)հեշտ օգտագործում.

    «Շնորհակալություն» թե՞ «Ներողություն» :hm:

  8. Ծանոթ հարցին՝ ծանոթ պատասխան :hehe: :

    ճիշտն ասած անչափ շատ ենք կարոտում, :flag: մեր հայրենիքն է մեր ապաստանը, մեր տունը... Սակայն

    Ասում են դու ես քո սեփական ճակատագրի տերը և միայն դու կարող ես այն կերտել, բայց տեր լինելով հանդերձ նաև կախյալ վիճակում ես գտնվում բազմաթիվ հանգամանքների ու մարդկանց առջև (պատասխանատվության ու պարտականության կախվածության մասին է խոսքս ) :yes: :)

    Իսկ քույրիկդ ինչո՞վ է զբաղվում, կարծեմ մեծը ինքն էր չէ՞

    Այո, քույրիկս ավելի մեծ էր, չգիտեմ հիշում ես թե չէ, բայց մենք զուգահեռ դասարաններում էինք սովորում (ես միանգամից երկրորդ դասարան էի ընդունվել) ու միասին դպրոցն ավարտեցինք, հիմա էլ նույն կուրսում ենք սովորում (դա պատահաբար ստացվեց): Նա նույնպես ջերմ ու կարոտած բարևներ է ուղարկում քեզ :flower: :

  9. դե նենց էիր մեզ նայում, :haha: մանավանդ տուն-տունիկի ժամանակ :hehe: , ոնց որ այլ մոլորակային :lool: :

    Արաքսյա ջան, քրոջս էլ ասեցի, որ պատահաբար քեզ գտել եմ, հուզվեցինք ահագին :) :

    Ինչ վերաբերվում է հանդիպմանը Ալավերդում, անպայման մի օր կկազմակերպենք, Հեղինեին էլ կկանչեք, պատկերացնում ես Ալավերդում դեռ չի եղել: :hm:

    Իսկ դու ընդմիշտ այդտեղ մնալու ե՞ս :ermm: , թե՞ ուսումդ կվերջացնես ու կգնաս Հայաստան :yes: : :flower:

×
×
  • Create New...