Jump to content

astg

Forumjan
  • Posts

    674
  • Joined

  • Last visited

Posts posted by astg

  1. Լիլիթ ջան :flower: , շնորհակալ եմ օգնության համար:

    Հարգելի Կարս ներողամիտ եղեք հարցիս ոչ պարզ ձևակերպելու համար, համենայն դեպս Լիլիթի օգնութոյամբ ճիշտ հասկացաք, շնորհակալություն պատասխանի համար, իսկ «վախենում եմ»-ներին դեռ կսպասենք:

  2. Բարև Ձեզ հարգելի Կարս :flower: , շատ հետաքրքիր էր Ձեր հարցազրույցը: Ես մի այսպիսի հարց ունեմ. ասացեք խնդրեմ 3 բան, որ կյանքում հավատում եք, և այդքան էլ, որ վախենում եք:

  3. ՎԱՌԱՐԱՆԻ ԱՌԱՋ

    Իսկ քարածու՜խը...

    Երբ նա վառվում է

    Ձմեռվա ցրտին,

    Հին վառարանում,

    Եվ ձյունն է դրսում կրկնում ինքն իրեն, -

    Լինում է այնպես,

    Որ՝ մեկ էլ տեսար՝

    Սոսափն եմ լսում ա՛յն անտառների,

    Որոնք բյուրհազար տարիներ հետո

    Այս քարածուխին պիտի վերածվեն.

    Եվ գազանների ոռնոցն եմ լսում

    Այդ անտառների անեզրության մեջ.

    Եվ ձայնը նաև

    Իմ նախա-նախա-նախապապերի,

    Որ որս են անում այդ անտառներում,

    Որ մերկանդամ են

    Եվ ունեն դեռ պոչ,

    Բայց անկարող են այլևըս ապրել

    Լռին խավարում կույր անձավների,

    Ինչքան էլ դրանք թվան ապահով:

    ՈՒ հասկանում եմ,

    Որ սերվել եմ ես

    Դե՛ռ այն ժամանակ, հե՛նց այն ժամանակ...

  4. пожалуйста найдите срочно что означает имя ГОР!!!!!!!!!!

    ԳՈՌ

    հայ. գոռ բառից, որ նշանակում է “հպարտ”, “գոռոզ”: Այս անունը հնում գործածական է եղել, բայց հետզհետե մոռացվել է: Վերջին դարում կրկին տարածվեց շնորհիվ Մուրացանի “Գևորգ Մարզպետունի” պատմավեպի: Կա նաև փաղաքշական Գոռիկ անունը:

  5. :flower: Շնորհավորում եմ Արաքսյա ջան, կներես որ ուշացումով, :sleeping: նոր տեսա: Թող քո առագաստը միշտ լողա կապույտ ու հանդարտ ծովում, որը կոչվում է կյանք, թող երջանկությունն ու առողջությունը միշտ քո ուղկիցը լինեն ու ցավն ու դառնությունը միշտ օտար ու անծանոթ մնան քեզ:

    Ամենայն բարիք քեզ :girlkiss:

  6. ՈՒռա՜, շնորհակալ եմ Հեղինե ջան ինձ թույլատրելու համար:

    Մեծ հաճույքով նկարների փոխանակում ել անենք:

    Դու կնքվա՞ծ ես, եթե այո, ապա ո՞ր եկեղեցում: Ես օրինակ ահա այս (Սանահին)

    sanahin.jpg

×
×
  • Create New...