Jump to content

astg

Forumjan
  • Posts

    674
  • Joined

  • Last visited

Posts posted by astg

  1. Բայց հույսս դեռ չեմ կորցրել՝ թոռնիկներ կան գալիք. ինչպես էլ լինի, իրենցից մեկը անպայման «Աստղիկ» կանվանվի: Իմ կարծիքով, դա կանացի ամենագեղեցիկ անունն է:

    Շատ ուրախ եմ, որ Ձեզ դուր է գալիս իմ անունը: Ես նույնպես շատ ուրախ ու հպարտ եմ իմ անվան համար: (Միակ դժվարությունն այն է, որ արտասահմանում շատ դժվար են սովորում, և շատ անգամ ուղղակի աղավաղում են այն արտասանելիս, շատ անսովոր անուն է բոլորի համար):

    Ինչպե՞ս հայտնվեցիք Հունաստանում:

    Հունաստանում ես էլ չհասկացա ինչպես հայնվեցի :hehe: :

    Տնտեսական խնդիրներից ելնելով մեր ընտանիքը տեղափոխվեց Հունաստան: Եկանք կարճ ժամանակով, բայց արդեն 6 տարի է :ermm: ... Դժվար է լինել օտարության մեջ :( ...

  2. Հա սիրուն ջան, առաջին հարկում էինք ապրում, մի հատ էլ Գայանե կար, նա էլ 6-րդ հարկու էր ապրում, միասին խաղում էինք :) : Վարդան պապիկենց տուն էիր գալիս, հիշեցի :dance: : Շատ ուրախ ու շատ հուզված եմ, ով կպատկերացներ: :clap:

    Կներես, որ հարցազրույցումդ էդքան օֆթոփեցի :blush: , եթե ուզում ես իմ հարցազրույցում էլ դու օֆֆտօփի, խնդիր չի:

    ճոպանը բա ես ինչքան շատ եմ սիրում :inlove:

  3. Այո, Արաքսյա ջան :flower: , սովորում եմ: Ապագա տնտեսագետ եմ :hehe: , այս տարի ավարտում եմ :clap: :

    Հեսա կավարտեմ ու Հայաստանի բոլոր տնտեսական խնդիրները կլուծեմ :lool: ;)

  4. Հեղինեից գործ չունես :hammer: : Մի հատ էլ մաղարիչ տուր նրան :flower: :p :

    Ավելի լավ է ինձ հիշես :D , որովհետև 7-րդ հարկն էր գալիս Արաքսյան իմ ասած :wow: : Ես նրան հիշում եմ, բայց շատ քիչ: Կարող է դու հիշես Արաքսյա էր նաև իմ քրոջ անունը, մի քանի անգամ նույնիսկ վիճել էլ ենք միասին :haha: :hehe: :lool: ... Սարահարթի 1/1Ա շենքը չէ՞ր: Գոհար տոտայենց տուն էի՞ր գալիս :hm: (էթե լավ եմ հիշում, որովհետև իրենք հիմա էլ ընդեղ չեն ապրում):

    Ինչպիսի զուգադիպություն :clap: :jump: :

    Տեսնում ե՞ս աշխարհն ինչքան փոքր է. :inlove: ..

    :flower: :flower: :flower: :flower: :flower:

  5. Վայ, :clap: :hi: ի՜նչ լավ է, հիմա ես ել հարցազրույց ունեմ!!!!

    Շատ շնորհակալ եմ, դրա համար հարգելի Կարս :flower: :

    Առաջին հարցս. ո՞ւմ միտքն էր Ձեզ կնքել այդ աստվածային անվամբ (ենթադրելով, իհարկե, որ դա Ձեր իսկական անունն է):

    Այո իսկականն է: Իմ անունը հայրիկս է ընտրել, ասում է, որ իր ամենասիրելի անունն է, ինձ նույնպես շատ է դուր գալիս:

  6. Баллов: 130

    Вы принадлежите к числу людей чувствительных. Умеете любить глубоко и преданно, не стесняетесь своей любви и умеете проявить ее. Но при неблагоприятных обстоятельствах ваша любовь может стать для вас источником страданий, осложнения во взаимоотношениях с близким человеком - причиной настоящего горя. Вы имеете все данные в совершенстве овладеть трудным искусством любви, поскольку обладаете способностью как любить, так и вызывать ответные чувства.

    :up:

  7. «Ազատ Արցախ» թերթի էլեկտրոնային կայքէջից

    ՄԵՐ ԿԱՅՔԷՋԻ ՀՅՈՒՐՆ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԿԱԴԻ ԱՐՇԱՎԻՐԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ

    Հարգելի ընթերցողներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման 15-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր, ինչպես խոստացել էինք,"Ազատ Արցախ" թերթի էլեկտրոնային կայքէջի հյուրն է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, որը սիրով համաձայնել է պատասխանել ձեր հարցերին, ինչի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում նրան։ Խմբագրությունը ավելի քան երկու հարյուր հարց է ստացել Լեռնային Ղարաբաղից, Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ադրբեջանից եւ այլ երկրներից։ Մեր ընթերցողներին հետաքրքրում է տառացիորեն ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից մինչեւ նախագահի առօրյա կյանքը։ Դրանցից շատերը փաստորեն կրկնվում են։ Այդ պատճառով ընտրել ենք տրված հարցերից առավել հրատապները, որոնք հետաքրքրում են ընթերցողների մեծ մասին։ Հարմարության համար խմբագրությունը նպատակահարմար է գտել հարցերը խմբավորել ըստ հիմնական թեմաների։ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի պատասխանները »Ազատ Արցախ« թերթի ընթերցողների հարցերին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման 15-րդ տարեդարձի կապակցությամբ։ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. - Պարոն նախագահ, Դուք հավատո՞ւմ եք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը։ Մարատ Զաքարյան, բժիշկ, Կալինինգրադ։ - Անշուշտ։ Երբ մեր ժողովուրդը 15 տարի առաջ հանրաքվեում արտահայտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օգտին, նա առաջին հերթին մտածում էր իր ապագայի, այլ ոչ թե միջազգային հանրակցության հնարավոր արձագանքի մասին։ Ադրբեջանից անկախ ԼՂՀ-ն՝ դա ինքնանպատակ չէ, այլ իր նախնիների հողում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյության, նրա զարգացման ու բարգավաճման միակ պայմանը։ Մենք հստակորեն գիտակցում էինք, որ ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը երկար ու դժվարին ուղի է, այն էլ` կախված մեր տարածաշրջանում տեղի ունեցող ուժերի աշխարհաքաղաքական նոր դասավորվածության ձեւավորման գործընթացներից։ Բայց վերջնական արդյունքում ամեն ինչ կախված է մեզնից՝ մեր կամքից, համբերությունից, դժվարությունները հաղթահարելու կարողությունից, մեր համախմբվածությունից ու հաստատակամությունից, ինքնաբավությունից ու իրավական պետություն կառուցելու պատրաստակամությունից։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե ֆակտո կայացել է, եւ դա աշխարհում շատերն են խոստովանում։ Մենք կարողացանք ոչ միայն մեր անկախությունը պաշտպանել Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմում, այլեւ համեմատաբար կարճ պատմական ժամկետում հաղթահարել նրա հետեւանքները եւ կառուցել մի պետություն, որը շատ չափանիշներով, այդ թվում եւ հասարակական-քաղաքական կյանքի ժողովրդավարացման մակարդակով, իրենից շատ հետ է թողել Ադրբեջանին։ - Պարոն նախագահ, Դուք եւ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտադի՞ր եք արդյոք, այսպես կոչված՝ անվտանգության գոտու տարածքները հանձնել առանց ԼՂՀ-ի անկախության ճանաչման։ ALEX, Մոսկվա - Մենք երբեք չենք գնա այնպիսի կարգավորման, որն ընդունակ է կասկածի տակ դնել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, չխոսելով արդեն Ադրբեջանից անկախության մասին։ Ես համոզված եմ, որ ցանկացած հարցեր, այդ թվում նաեւ ԼՂՀ-ի շուրջ անվտանգության գոտուն վերաբերող, կարգավիճակի առանցքային հարցից կտրված լուծելու փորձը՝ դեպի պատերազմ տանող ուղի է։ Մեզ համար փակ թեմաներ չկան, բայց դա ամենեւին չի նշանակում, թե մենք պատրաստ ենք միակողմանի զիջումների։ Մեր զիջումների աստիճանը կախված է ադրբեջանական կողմի զիջումների չափից։ - Հարգելի պարոն նախագահ, Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի` վերջերս արած հայտարարությունն այն մասին, թե բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցելը կամ չմասնակցելը կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի կամքից։ Գալինա Հայրապետովա, լրագրող, Հայաստան։ - Բանակցություններին Լեռնային Ղարաբաղի՝ որպես հակամարտության կողմի մասնակցության դեմ հանդես է գալիս բացառապես Ադրբեջանը։ Բաքուն գերադասում է գործ ունենալ Երեւանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հիմնախնդիրը Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային նկրտումների հարթություն փոխադրելու նպատակով։ Ցավոք, միջազգային միջնորդները ադրբեջանական կողմին զիջումների են գնացել, որպեսզի թույլ չտան խաղաղ գործընթացը մարի։ Բայց, համոզված եմ, այդ զիջումը ժամանակավոր բնույթ է կրում։ ԵԱՀԽ Բուդապեշտի (1994 թվականի դեկտեմբերին) գագաթնաժողովի փաստաթղթերում ղարաբաղյան կողմը փաստորեն հակամարտության լիիրավ կողմ է ճանաչված։ Բացի այդ, կան հարցեր, որոնք առանց մեր մասնակցության պարզապես լուծել չի լինի։ Եվ այդպիսի հարցերը մեկը-երկուսը չեն։ Այդ հանգամանքը լիովին գիտակցում են ՄԽ բոլոր համանախագահները։ Ի դեպ, պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը դժվարին կացության մեջ էր հայտնվում, Բաքուն ուղղակի շփումներ էր ունենում Ստեփանակերտի հետ. մենք ունենք համապատասխան փաստաթղթերի մի պատկառելի թղթապանակ։ - ։ Մի՞թե Ղարաբաղում պատերազմ են ցանկանում։ Չէ՞ որ ադրբեջանական բանակն արդեն այն չէ, ինչ եղել է 1992 թվականին։ Մ. ԱՀՄԵԴՈՎ, Բաքու։ - Կպատասխանեմ Ձեր ոճով։ Մի՞թե աշխարհում կա մի ադրբեջանցի, ով կարծում է, թե ղարաբաղցի հայերը երբեւէ կհամաձայնեն վերադառնալ Բաքվի ենթակայության տակ։ Մի՞թե Ադրբեջանում պատերազմ են ցանկաՊարոն Ղուկասյան, մի՞թե աշխարհում կա մի հայ, ով կարծում է, թե Ադրբեջանը երբեւէ կհրաժարվի Լեռնային Ղարաբաղիցնում: Չէ՞ որ ղարաբաղյան բանակը եւս ամենեւին այն չէ, ինչ եղել է 1992 թվականին։ Պատերազմով հիմնախնդիրը լուծել չի լինի։ Ցավոք, Դուք, պարոն Ահմեդով, տիպիկ զոհ եք հանդիսանում ադրբեջանական քարոզչության, որը ժխտում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մի իրավունք, որն այսօր ճանաչում են նաեւ միջազգային միջնորդները ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ովքեր ներկայացնում են ազդեցիկ համաշխարհային տերությունները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան։ Պետք է որոնել խելամիտ փոխզիջումներ, առանց որի կարգավորման հասնելն անհնար է։ Իսկ ռազմական բյուջեի վրա դրվող հույսը, ռեւանշի հույսը՝ դա վատ, ես կասեի, ինքնակործան հույս է։ Ադրբեջանը բազմապատիկ անգամ միշտ է Լեռնային Ղարաբաղին գերազանցել թե՛ կենդանի ուժով, թե՛ ռազմական տեխնիկայով։ Սակայն ձեր կողմից սանձազերծված պատերազմի արդյունքները լավ հայտնի են։ Ավելի լա՞վ չէ պաշտոնական Բաքուն դադարեցնի իր հանրությանը մոլորության մեջ գցելը եւ Ստեփանակերտի հետ բնականոն ուղղակի շփումների գնա։ Չէ՞ որ շատ հարցեր մենք իրոք որ ի վիճակի ենք լուծել բանակցությունների սեղանի շուրջ։ - Ընկեր Ղուկասյան, աշխարհը երբեք չի ճանաչի, այսպես կոչված, ԼՂՀ-ի անկախությունը։ Միեւնույն է, Ադրբեջանն իրեն կվերադարձնի Ղարաբաղը։ Մի՞թե ավելի լավ չէ դրան միանգամից համաձայնել։ Չէ՞ որ Դուք չեք ժխտի, որ հիմնախնդրի չլուծվածությունը արգելակում է Հայաստանի զարգացումը։ Լ. Սեիդովա, Գյանջա։ - Հարգելի տիկին Սեիդովա, ղարաբաղցի հայերը անկախության ուղին ընտրել են նրա համար, որպեսզի լիարժեք իրացնեն իրենց իրավունքներն ու ազատությունները, որոնք կոպտորեն ոտնահարվում էին Ադրբեջանի ղեկավարության կողմից։ Ժամանակը ցույց տվեց, որ մենք իրավացի էինք եւ ճիշտ ուղի ենք ընտրել։ Տեսեք, թե այսօր ինչպես են վերաբերվում ձեր երկրի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հայերին։ Նրանք սպառնում են վերջ տալ մեզ, եթե մենք չհամաձայնենք վերադառնալ Ադրբեջանի կազմ։ Մի՞թե դա լուրջ է։ Մի՞թե քաղաքակիրթ ղեկավարները սպառնալիքներով ու շանտաժներով են հարեւաններին հրավիրում համատեղ ապրել մեկ պետության մեջ։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ատելություն չի տածում ադրբեջանական ժողովրդի նկատմամբ։ Ձեր հանրապետությունում իրադրությունը արմատապես հակառակն է։ Ադրբեջանում պետական մակարդակով ատելություն է արմատավորվում հայերի նկատմամբ։ Դրա վկայություններից մեկն է հանդիսանում այն, որ լեռնայինղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանում մատուցվում է որպես հայ-ադրբեջանական հակամարտություն։ Եթե Ձեզ մոտ ցանկություն առաջանա այցելել Լեռնային Ղարաբաղ, Դուք կարող էիք Ձեր աչքով տեսնել ու համոզվել, որ խոսքի ազատությունն ու այն ամենը, ինչ ամբողջությամբ վերցրած անվանում են ժողովրդավարություն, մեզ մոտ անհամեմատ ավելի շատ է, քան ձեր երկրում։ Բայց չէ՞ որ մեզ, ի տարբերություն Ադրբեջանի, աշխարհում ոչ ոք չի ստիպել եւ չի ստիպում պահպանել ժողովրդավարական հասարակության նորմերը կամ ընտրություններն անցկացնել եվրոպական չափանիշներին համապատասխան։ Բայց մենք, հակառակ ամեն ինչի, այդ թվում ձեր ղեկավարության բողոքների, ժողովրդավարացնում ենք մեր հասարակությունը, թեեւ գտնվում ենք Բաքվի իշխանությունների՝ Լեռնային Ղարաբաղի դեմ նոր պատերազմ սանձազերծելու մշտական սպառնալիքների տակ։ Եվ դա անում ենք այն պատճառով, որ ժողովրդավարությունն ամենից առաջ մեզ, ԼՂՀ ժողովրդին է պետք։ Հավաստիացնում եմ Ձեզ, որ մեզ մոտ տեղի ունեցող դրական փոփոխությունների մասին լավ տեղյակ են աշխարհում։ Պատահականորեն չէ, որ տարեցտարի աճում է մեր արտասահմանյան բարեկամների եւ բարյացակամների թիվը։ Ինչ վերաբերում է մեր ճանաչվելու հեռանկարներին, ապա, ի տարբերություն Ձեզ, ես ավելի բարձր կարծիք ունեմ միջազգային հանրության մասին։ Իսկ Հայաստանի համար՝ Ձեզ անհանգստանալ, երեւի, չարժե։ - Իշխանության գալու առաջին իսկ օրից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համարյա թե ամեն օր խոսում է ղարաբաղյան հիմնախնդիրը ուժային ճանապարհով լուծելու՝ իր երկրի ընդունակության մասին։ Արդյո՞ք Դուք, պարոն նախագահ, այդպիսի տարբերակն իրական եք համարում։ Մ. Հակոբյան, Թբիլիսի։ - Ռազմական գործողությունների վերսկսումն, իհարկե, լիովին բացառել չի կարելի։ Սակայն չեմ կարծում, թե ադրբեջանական կողմն իր համար այդչափ ինքնակործան քայլի կդիմի։ Մենք արդեն ընտելացել ենք Բաքվի իշխանությունների ամեն տեսակ շանտաժներին։ Այսօր նրանք ցանկանում են մեզ վախեցնել Ադրբեջանի ռազմական բյուջեի աճով, որն ապահովվում է նավթի վաճառքից ստացվող դրամական մուտքերով։ Սակայն այդպիսի քաղաքականությունն անհեռանկարային է։ Նախ, եթե Ադրբեջանն այնուամենայնիվ հանդգնի պատերազմի դիմել, որին դժվար է հավատալ, ապա արժանի հակահարված կստանա՝ այդ երկրի համար չափազանց տխուր հետեւանքներով։ Երկրորդ, ուժային ուղին անիրական է նաեւ տարածաշրջանում իրադրության ապակայունացման մեջ համաշխարհային եւ տարածաշրջանային տերությունների անշահագրգռվածության պատճառով, այդ թվում` այստեղ նավթային նախագծերի իրացման առնչությամբ, որոնցում Արեւմուտքը հսկայական ֆինանսական միջոցներ է ներդրել։ Երրորդ, պատերազմ չի ցանկանում եւ ադրբեջանական հասարակությունն ինքը, որը տուժել է 1992-1994 թվականների մարտական գործողություններից։ Պատերազմի մասին Ադրբեջանում խոսում են լոկ նրանք, ովքեր չգիտեն, թե դա ինչ բան է, եւ ովքեր նրա սանձազերծման դեպքում, հաստատ, չեն կռվելու։ Եթե Դուք նկատել եք, որպես կանոն, առավել ագրեսիվ կոչերը հնչեցնում է տաք բազկաթոռների մեջ նստած, այսպես կոչված՝ ադրբեջանական ընտրանին, որը, չեմ կասկածում, «պահեստային օդանավակայաններ» է նախապատրաստել իրենց երեխաների ու ազգակիցների համար։ Եթե Ադրբեջանը ժողովրդավարական երկիր լիներ, հավանաբար, ժողովուրդը լրիվ չափով պատասխան կպահանջեր իր ղեկավարներից՝ նախկին եւ ներկայիս. մինչեւ ե՞րբ է ինքն օգտագործվելու որպես «թնդանոթի միս»։ Ես գտնում եմ, որ պատերազմ սանձազերծելու մասին մտածելն ու խոսելը անբարո է։ Կյանքն ապացուցել է. ուժային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելն անհնար է։ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. - Ժողովրդի մեջ խոսում են այն մասին, թե ԼՂՀ Սահմանադրության ենթադրվող ընդունումը Ձեզ, Արկադի Արշավիրի, նախագահական երրորդ ժամկետի համար քվեարկվելու իրավունք տրամադրելու նպատակ է հետապնդում։ Արդյո՞ք դա այդպես է։ Ալեքսանդր Պետրոսյան, շինարար, Ստեփանակերտ։ - Եթե Դուք ծանոթ եք իմ նախընտրական ծրագրին, ապա, հավանաբար, գիտեք ԼՂՀ Սահմանադրության ընդունմանն աջակցելու՝ իմ տված խոստման մասին։ Երկրի հիմնական օրենքը, որպիսին հանդիսանում է Սահմանադրությունը, ընդունվում է ոչ թե նախագահի, այլ ժողովրդի կողմից։ Եվ իմ նախագահությա

  8. ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ

    Ի՜նչ զարմանալի աշխարհ է, Աստվա՛ծ,-

    Հողը փորում են՝ գիր է դուրս գալիս,

    Մեր սուրբ Նարեկը ծաղկել է հողից,

    Մեր հայրենները ծիրան են հասած,

    Խնձորի ծառը երգում է կամաց,

    Խաղողի վազը լալիս է անձայն.

    Ի՜նչ զարմանալի աշխարհ է, Աստվա՛ծ,-

    Հողը պեղում են՝ երգ է դուրս գալիս։

    Քարերը այստեղ մորմոք են սառած,

    Ծառերը՝ փափուկ օրոցք մանկական,

    Անձրևը, ասես, օրհնանք է՝ կախված

    Վաղ գարնանային երկնքից ազատ.

    Գարունը այն ի՜նչ խաղաղ է բացվում,

    Աշունը բերք ու բարիքով փակվում,

    Ի՜նչ զարմանալի աշխարհ է, Աստվա՛ծ,-

    Հողից ու քարից գրեր են պեղում,

    Հողին ու քարին մեր սե՜րն է ծաղկում։

    Գեվորգ Քրիստինյան

  9. ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ

    Կա ու չկա՝ Մի Հայաստան կա Աշխարհում,

    Տիեզերքում դա իմ հզոր սերն է անմար,

    Կա ու չկա՝ մի Արարատ կա իմ սրտում,

    Որ մեր ցավոտ ու խենթ բախտի թագն է գոհար։

    Կա ու չկա՝ մի Հայաստան կա Աշխարհում,

    Որ աստղամերձ լեռներ ունի և խոր ձորեր,

    Որոնց սրտում մի մեծ հույս է նա փայփայում՝

    Ազատության, անկախության հույսը անմեռ։

    Կա ու չկա՝ մի Հայաստան կա Աշխարհում,

    Որ սկիզբ է առնում Ոգու հին քաոսից,

    Դարակուտակ իր վերքերն է դեռ նորոգում,

    Իր կենսունակ ապագան է կռում ցավից։

    Խոր վերքերի, կորուստների մեջ անհեթեթ՝

    Նա քայլում է, անխոնջ կերտում ու կառուցում,

    Զվարթնոցի ու Գառնիի ոգով հզոր

    Երևան ու Բյուրական է նա դեռ կերտում։

    Կա ու չկա՝ մի Հայաստան կա Աշխարհում,

    Որ մարդկային ցեղն է փրկել ջրհեղեղից.

    Առաջին տունկն է մշակել նույն այս հողում,

    Մարդկության սերմն է ծաղկել մեր երազից։

    Կա ու չկա մե՜ծ Հայաստան կա մեր հոգում։

    Գեվորգ Քրիստինյան

  10. ԵՐԿԻՐ ԻՄ, ՀԱՅԱՍՏԱՆ

    Արև առած լեռնոտ ուսիդ

    Քայլում ես դու ճամփով հույսի,

    Երկիր սիրո,

    Երկիր լույսի,

    Երկիր իմ, Հայաստան:

    Երկիր, երկիր, երկիր, երկիր, երկիր հայոց, երկիր,

    Ապրիր հպարտ, հպարտ երգիր,

    Երկիր, երկիր, երկիր, երկիր, երկիրհայոց, երկիր,

    Թող որ անվերջ ձուլվի քո մեջ

    Քնքշանքը մեր արդար ձեռքի:

    Մենք քո ճամփին կանգնած սարեր,

    Մենք քո շուրթին զնգուն բառեր,

    Մենք քո ձեռքին սուր ենք դառել,

    Երկիր իմ, Հայաստան:

    Թող սերը մեր հավերժ տևի,

    Հավերժ ապրի, հարատևի

    Եվ հար փարվի

    Քո դաշտերին,

    Երկիր իմ, Հայաստան:

    Յուրի Սահակյան

×
×
  • Create New...