Jump to content

hravart

Forumjan
  • Posts

    307
  • Joined

  • Last visited

Everything posted by hravart

  1. Շնորհակալ եմ ձեր մաղթանքից: Մինչև ձեր հարցերը, Ցտեսութիւն, ՀՎՎ
  2. 0 Սիրելի Անժել, Առաջին անգամ ընտանեօք եղած եմ Հայաստանում 1977-ին երեք շաբաթով, իսկ երկրորդ անգամ 1994 թւականին: Տարբերութիւնը երկնքից-գետին էր: Երկու անգամն էլ ոչ թէ զբօսաշրջիկի աչքով եմ տեսել Հայաստանը, այլ հենց հայաստանցու աչքով, այսինքն ինքս մտել եմ ժողովրդի մէջ և զրուցել, լինելով իրանահայ դա ինձ յաջողւել է առանց մի դժւարութեան: Գրադարանս սկսել եմ կազմել 1957-ից հենց Իրանում, գրքերս գնելով Թեհրանում գտնւող «Սաքօ գրատուն»-ից և հետագային նոյն գրադարանում ունենալով բացւած հաշիւ, ստացել եմ շատ ուրիշ գրքեր մինչև 1977-ը: 1977-ից յետոյ, ՍՍՀ-ի Մշակութային Կապի Կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպեանի կարգադրութեամբ, ինձ ուղարկւել է նոր հրատարակւած շատ գրքեր, նոյնպէս բազմաթիւ թերթեր: Յուսամ վերոյիշել բացատրութիւնները կըբաւարարեն ձեզ: Սիրով՝ Հրաչ Վարդանեան
  3. Սիրելի Միգ, Զգացւած եմ ձեր բարի գալուստ մաղթանքից և ուրախ որ իմ մասնակցութիւնն եմ բերում այս ֆօրումում: Սիրով, Վարդահուր
  4. Սասունցիների Պարը (Դասական Ուղղագրութեամբ) Սասունցի Ափօի յիշատակին Գրեց՝ Գէւորգ Էմին Դու ծանօ՞թ ես Աշնակ գիւղին, Ուր ծիրանն է հասնում ճիւղին, Ուր կտրին չիրն է քաղցրանում Ուր հօտը սարն է բարձրանում Ուր փէշի տակ Արագածի Տան կտոուրին նստած հացի Ձայն են տալիս իրար հերթով Եւ գիւղամէջ գալիս խմբով Աղջիկները՝ կարմիր հագած, Տղաները՝ փուշի կապած. Ուր զուռնէն իր ձայնը զլում Դափի բերնից խօսքը խլում Աշնակ գիւղից հիւր է կանչում, Շղարշիկին ու Աղաքչուն, Կաթնաղբիւրին, Դաւթաշէնին, Իրինդին ու Սասնաշէնին, Թէ հէրիք է հնձենք, վարենք, Եկէք Սասնայ պարը պարենք... ...Թող Սասունն իր պարը պարի Իսկ դու դեռ մի ծափահարի, Այլ հասկացիր թէ այդ պարով Մերթ Անդոկից գրոհ տալով Մերթ գաղթելով սար ու ձորով Մէկ խնդալով ու տաս լալով Սասրւնը քեզ ինչ է ասում... Հէյ վա՜խ, Աշնա´կ տեսած լաո, Թէ տեսնէիր մի օր Սասո՜ւն... Աասնայ սարեր մէջ ամպերուն Սասնայ ջրեր մէջ վիհերուն Ամէն սարին՝ մի վանք ու բերդ, Ամէն ջրին՝ ջաղացի հերթ, Ամէն քարից ջո´ւր էր գալիս, Աչքն ո՜ւր թեքւեր՝ դո՜ւր էր գալիս, Երկնուց իջնում էր մանանա՜... Ի՜նչ մանանա՝ լավ մահանա՜, Որ Սասունցի հարս ու աղջիկ, Դաշտ իջնէին խունջիկ մունջիկ, Գազպայի տեղ՝ նա՜զ քաղէին, Հոտաղ տղի սիրտ դաղէին, Որ հայրական հին տան կողքին, Անտառի մէջ, ժայռի ճեղքին, Մի նոր քողտրի´կ աւելանար, Մի խորոտիկ հա´րս մայրանար, Նոր օրօրոց գնար ու գար, Բարին լինէ´ր, չարը՝ չգա՜ր... Հէյ վա՜խ, Սասնայ բարձրիկ սարեր, Հէյ վա՜խ, Սասնայ Քաղցրիկ ձորեր, Զուռնան էսօր թէ նւագէր՝ Եկող ամռան կարձագանգէր՝ Սասնայ ամէն թուփ ու քարից. Ու թէ դհոլն էսօր թնդար, Մինչեւ աշուն, դեռ անդադար, Ամէն գիշեր ու ամէն օր Ժեռ-ժեռ քարեր Անդոկ սարից Ցա՜ծ կիջնէին գլոր-գլոր... Բարին լինէ´ր, չարը չգա՜ր... Բայց թէ լինես միայն մի բուռ, Դու սի´րտ լինես՝ չորս կողմը՝ քա՜ր, Չարը՝ հզօր, իսկ դու՝ տկար, Աղօթք անես թէ խաչհամբոյր, Չարի ձեռքից պրծում չկա՜յ... Եւ դեռ գաթէք թսնիրն ի կախ, Եւ դեռ հարբած՝ փեսայ, աներ, Մինչեւ մէրիկն ասէր §հէյ վա՜խ¦, Փեսան գոմից բերդա´ն հանէր, Զուռնան չոլում ընկած մնաց, Դափը՝ գլոր-գլոր գնաց, Եւ ով ողջ էր՝ սարերն ընկած, Գերանդու տեղ բէրդան գրկած, Մէկ ապրելով, տաս մեռնելով, Մէկ զարկելով, տաս զարկւելով, Թողին Սասնայ զմրուխտ սարեր, Դաւթի ջաղացն ու իր քարեր, Եկան ռուսի հողը հասան, Բայց էստեղ էլ կռիւ տեսան, Տեսան աւեր ու կոտորած, Եւ ի՞նչ մնաց... մի Սասնաշէն, Մի Բազմաբերդ ու Դաւթաշէն, Մի Կաթնաղբիւր ու Աղաքչի, Մի խեղճ Իրինդ ու Շղարշիկ Եւ մի Աշնակ՝ չոլում կորա՜ծ... Հէյ վա՜խ, Մշոյ սրսու´ռ Հողեր, Դէ՜ քա´ր մաղի, որ հո՜ղ դառնայ, Հէյ վախ, Սասնայ զուլա´լ ջրեր, Դէ´, ձիւն հալի, որ ջո՜ւր դառնայ, Հէ՜յ Աշնակայ չոլ ու ղռեր՝ Աշնակն ինչպէս Սասուն դառնայ, Եկան դրին քարը քարին՝ Դուշմանն եկաւ խառնեց իրար, Ողջ ու մեռել ջոկ-ջոկ արին՝ Դուշմանն եկաւ խառնեց իրար, Մինչեւ արիւնը թանձրացաւ, Կարմիր գոյնի դրօշ դարձաւ, Մինչեւ մանգաղն ելաւ հողից, Մուրճը պոկւեց սալի կողից, Ու երկուսն էլ, եղբօր նման, Այդ դրօշի վրայ ելան Ու նոր արեւ ծագեց հողին, Հող վարողին, հող սիրողին: Մինչեւ նորից օջախ դրին՝ Ծուխը սողաց, Մինչեւ նորից տաք Թոնիրին Բոցը շողաց. Մինչեւ նորից, խունջիկ-մունջիկ, Դաշտ գնացին հարս ու աղջիկ, Որ աղցան ու սիբեխ քաղեն, Հօտաղ տղի սիրտը դաղեն, Հօր արտի մօտ նոր արտ վարեն, Արթիկ տուֆից նոր պատ շարեն, Մի նորելուկ հա´րս մայրանայ, Մի նոր թոնրի ծո´ւխ բարձրանայ, Նոր օրօրոց գնայ ու գայ, Բարին տեւի՝ չարը չգա՜յ... ...Եւ երբ տեսան, էլ դաշնակը Մօտ չի՜ գալիս, Եւ երբ տեսան՝ էլ վառօդի Հոտ չի՜ գալիս, Եւ երբ տեսան՝ Էլ չի՜ թափւում հողին արիւն, Եւ երբ տեսան՝ Եկաւ աշուն, եկաւ գարուն, Առանց ահի, կոտորածի, Բա՜ց արեցին սուփրէն հացի, Զուռնէն խօսե՜ց բերանացի Եւ Արագած լեռան լանջին Զարթնե՜ց կրկին Սասնայ ոգին... Եւ Սասունը նորի՜ց պարեց, Ոտքը զարկեց, ձեռքով արեց, Եւ նոյն զուռնան, որ հնչում էր Հին տան բակում, հնչեց Հիմա ամէն գիւղում ու քաղաբում, Իսկ դհոլը, որ քարեր էր պոկում սարից՝ Ծափե՜ր պոկեց ամէն աղգից ու Աշխարհից... Պարեց Սասունն, ու ողջ Աշխարհը Հիացաւ, Պարե՜ց Սասունն, ու ողջ Աշխարհը Հասկացաւ, Որ երբ նազում են աղջիկներն ու կռանում Սասնայ ձորից ջուր են բերում, Արտ քաղհանում, Երբ ոտքի տակ տղաների հո´ղն է թնդում Հօտաղները Սասնայ սարում Գա՜յլ են խեղդում, Երբ խռնւում՝ կարծես ամպրոպ պայթի սարում՝ Այդ ոսոխն է նրանց գիւղերը պաշարում, Երբ միանում՝ Բե´րդ են դառնում շինւած քարից՝ Այդ ոսոխին ե՜տ են քշում Անդոկ սարից, Իսկ երբ ձեռքը ձեռքին զարկում, Ծափ են տալիս... Մահւան վիհից դէպի կեանքի Ա՜փ են գալիս... Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացաւ Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացաւ Որ պար չէ սա, այլ՝ մի երկրի Քաջ պատմութիւն, Ուր պատմութիւ՜նն անգամ Ունի հպարտութիւն, Եւ չի յաղթի ոչինչ այն հին ժողովրդին, Որ այս ջանքո´վ ու այս կամքո´վ Պարե՜լ գիտի... Հասկացան ու ասին ի լուր ողջ աշխարհի, --Հալա՜լ է քեզ, Սասո´ւն պարի՜... Պարի՜, դու դեռ երա՜զ ունես կատարելու, Վրէ՜ժ ունես պատմութիւնից դեռ հանելու, Պարի՜, գազպան դեռ քո ձեռքին է կարօտում, Սասնայ հողը վար ու հերկի՜ է կարօտում, Պարի՜, մինչեւ ողջ Հայերին դու ամբարես, Եւ այս պարը Մասիս լեռան լանջի՜ն պարես... Վերոյիշեալ տարբերակը առաջին անգամ լոյս էր տեսել «Բագին»-ի մէջ, որին քննադատել էր Պօղոս Սնապեանը, «դաշնակ» բառի գործածութեան համար: 70-ականներին երբ Էմինը գտնւում էր Ամերիկայում եւ երեք օր միասին անց կացրինք, ինձ ասաց թէ այդ քննադատութեան պատճառով նա այդ բառի տեղ դրել էր «չարորդի» բառը: Ի հարկէ Սնապեանը դա երբէք չմոռացաւ: Վարդահուր
  5. Your post was in ASCII format, I converted it to UNICODE as follows, if you so desire you can repost it, although I have posted "Ev Ayr Mi Mashtots" in its entirety. Best vartahoor Եվ կործանվեցին աստվածները հին: Մարդիկ, Որ երեկ ունեին տարբեր աստվածներ բազում, Պարտավոր էին հիմա ունենալ Միայն մի' աստված, Բոլո՜րը` լոկ մի', միայն մի' աստված: Եվ չգիտեին, Թե ո՞վ է այդ Մին Եվ ի՞նչ է ուզում... Արամազդների, Միհրերի տեղակ, Բոցբեղ-բոցմորուք շեկ Վահագներին փոխարինելու Եկավ մի հրեա սևմորուք-սևբեղ, Եվ Աստղիկների, Անահիտների ու Նանեների Երեկվա տեղում այսօր հաստատեց Իր մորը դալո՞ւկ, թե՞ ամոթահար: Եվ խոսում էին նրանք մի լեզվով, Որ չէ՜ր հասկացվում: Մեհյանների տեղ ու բագինների, Նրանք դեռ տաք-տաք մոխիրի վրա, Հասակ նետեցին Դեռևըս անծեփ և փայտակտուր աղոթատեղիք` Իրենց խաչերը սուր մխրճելով Նախ` սրտերի՜ մեջ, Ապա` երկընքի'... Ատրուշանների խուրձ-խուրձ բոցերի առատության տեղ Կենտ-կենտ հասկերի չար աղքատությամբ Պաղ-պաղ մոմերն են ուզում դառնալ հաց մի նոր հավատի, Որ իրեն կոչում կամավորություն, Բայց տարածվում է բռնությամբ անքող... ...Առանց հավատի կյանքում դյուրին չէ նույնիսկ մեռնելը, Իսկ ապրելն... արդեն անկարելի է: Մարդուց խլեցին իր հավատը հին, Իսկ հավատը նոր հաստատվեց խոսքո՜վ, Մի'միայն խոսքով. – Դեռ նորը չկա՜ր: Ավերվեց հինը ու փլատակվեց, Իսկ նորը միայն կառուցվեց խոսքո՜վ, Մի'միայն խոսքով. – Դեռ նորը չկա՜ր: Եվ այսպես` Հանկարծ ու դանդաղորեն Ամե՜ն ինչ շրջվեց, Տակն ի վեր եղավ, Եվ կարգի բերել չէր կարող ոչ ոք. – Ինչը շրջողն իսկ չէ'ր կարող էլ, չէ՜: Եվ այսպես` Կյանքից մնաց մի §մեղա¦, Որ պիտի նաև... բարձըր չհնչեր: Եվ այսպես` Անցավ ողջ հարյո՜ւր տարի, Որ կարճ է թվում, երբ գիրք ես կարդում, Իսկ երբ ապրում ես և ամեն րոպե Զգում ես մաշկի'դ, զգում ես սրտո'վ, Ուղեղիդ բոլո՜ր ծալքերով` Այնժամ...
  6. ՄԵԾ ՄԱՇՏՈՑԻՆ Իր ծննդեան 1600 ամեակի առթիւ Սրտագին նւէր հայ մանուկներին Երեք հարիւր վաթսուն մէկին, սուրբ անմոռաց մի թւական. Մեր Տարօնի հին աշխարհում, Հացեկացի մի տնակում, Ծնւեց մանուկ մի գեղանի: Եւ այդ գիշեր երկնում հայոց, Լուսաւորչի կանթեղի մօտ` Վառւեց մի լոյս համատարած, արեւի պէս վեհ ու պայծառ, Որի փայլից լուսաւորւեց մթում կորած ճգնաւորի սեւ քարայրը: Հայրը` հպարտ ու փառասէր, գրկեց մանկան, դէմքը դիտեց, Նայեց երկար` շրթունքներին նուրբ ու քնքուշ, Ուր թառել էր օրհնութեան պէս, մեղմ ու անուշ մի սուրբ ժպիտ: Սեւ աչքերը իմաստութեան ծովի նման` հանդարտ, բարի, Ուր ցոլում են վառ, բազմերանգ ճառագայթներ: Եւ նայւածքը անմեղ մանկան այնքան հեզ էր, այնքան խոնարհ, Որ ընկճւեց, յուսահատւեց հայրը` գոռոզ: Նա ուզում էր, որդու դէմքին դրոշմ տեսնէր իշխանական, Ու լինէին շուրթերը` հաստ, ճակատը խիստ, Հայացքն իշխող` դաժան լինէր, վայել անպարտ զօրականի, Որից սարսէր ամէն նայող, զօրու լինէր նա տիրելու շատ հողերի, Դիրք գրաւէր, դառնար իշխան, անազատին սաստէր անվախ: Ի պատասխան հօր խոհերի` տղան ժպտաց անմեղօրէն, Ուզեց ասել - Հայր իմ բարի, վստահ եղիր, ես կլինեմ մեծ ու հզօր: Տէր կլինեմ ոչ թէ հողի ու կալւածի, այլ սրտերին` բիւր-բիւրաւոր: Կռւի կելնեմ ոչ մարդկանց դէմ ու զօրքերի, Այլ խաւարի, տգիտութեան: Չհասկացաւ որդուն հայրը, ու խոժոռեց դէմքը կնճռոտ, Սիրտը լցւեց խոր դառնութեամբ, եւ կոպտօրէն Որդուն նետեց բազմոցի մէջ, ու դուրս գնաց խռովայոյզ: Խանդաղակաթ մայրը սակայն գրկեց մանկան, սեղմեց կրծքին, եւ ջերմեռանդ ու հաւատքով մեղմ մրմնջաց. - - Այո, որդիս, դու կլինես մեծ ու բարի, դու կլինես մի Արեգակ, Եւ լոյս կտաս աշխարհներին, դու կցրես խաւարը ժանտ, Դու կբուժես վէրքը սրտի, հոգիներին սնունդ կտաս: Մօր գգւանքից, փաղաքշանքից, տղան քնեց, իր ժպիտը Օրհնութեան պէս ու բուրմունքի, ողողել էր տունը համակ: * * * Տարիներն են անցնում արագ ու աննկատ, Պատանի էր մանուկն հիմա, Խոհուն, զգաստ, Իմաստութեան սպասարկու ու սիրահար: Յետոյ դարձաւ նա զօրական, հանդուգն ու քաջ, Արքայական` դարձաւ ԴՊԻՐ: Մեծ բերկրանքից ցնծաց հայրը, ու մտմտած նա իր մտքում. - Այսօր սեպուհ, վաղը իշխան, կատարւում է իմ երազը, Մտածումներն իմ հեռաւոր, օհ՜ շատ շուտով` Մարմին կառնեն ու կերպարանք, եւ կըդառնամ Իշխանահայր: Երիտասարդ զօրականը անցաւ մի օր աւաններով իր հայրենի, Տեսաւ մանկանց փոշիներում, հողաթաւալ, հեզ աչքերով, Հայացքներում հրավառւող մի մեծ կարօտ, Հոգին մաշող անծանօթ տենչ եւ ձգտումներ անկերպարան... Մտաւ տաճար նորակառոյց, տեսաւ մարդիկ մունջ, գլխահակ, Ունկն են դնում լուռ, անտարբեր աղօթքներին, Որ կարդում է Ասօրերէն մի ծեր կղեր: - Ի՞նչ է ասում այդքան երկար ու անիմաստ. Հարցնում է մի շինական` հարեւանին: Քրիստոսի խօսքն է ասում, լուռ կաց լսիր: Իսկ իմա՞ստը, իմաստն ինչ է՞... - Ի՞նչ իմանամ, ես չգիտեմ նրանց լեզուն, որ քեզ ասեմ: - Դէ թող կարդայ նա մեր լեզւով, որ հասկանանք: - Մեր ո՞ր լեզւով, մենք գիր չունենք, - Էդ Ւնչ ազգ ենք որ գիր չունենք: Բազմահարիւր այրերի մէջ չկա՞յ մէկը, Մի իմաստուն, որ իր շինէր, Էլ ինչ ազգ ենք... Ու լսում էր Զօրականը զրոյցն այդ` կոշտ ու խայթող: Եւ դառնացած նա դուրս եկաւ մեծ տաճարից, Մտամոլոր, սրտին մի նետ` սուր, անողորմ: Անցաւ տրտում դաշտի միջով, ուղեղի մէջ ծանր մի ցաւ, Եւ շարունակ կրկնում էր, շինականի խօսքը հեգնող, «Էլ ինչ ազգ ենք որ իր չունենք»... Ու մտատանջ նա կանգ առաւ մի ծառի տակ, Ձին արձակեց որ արածի, ինքը նստեց խիտ ստւերում: Ու մտածեց երկար, երկար շինականի խօսքի վրայ: Ձին խրխնջաց որոտագին, բնազդաբար, Զօրականը նայեց վերեւ` եւ ի՜նչ տեսնէր, Մի հրեղէն Լուսէ պատկեր, մի կոյս չքնաղ, Որ ժպտում էր կախարդական մի ժպիտով: Եւ չիմացաւ թէ ի՜նչ խօսէր, կարկամել էր միանգամայն, Սիրտն ու հոգին դիւթանքներով կաշկանդել էր այդ Դիցուհին: Եւ իր մտքում մտմտում էր Զօրականը, Անահի՞տն է թէ Աստղիկ: Եւ սիրտ առաւ, բացագանչեց, - Ո՞վ ես արդեօք, ի՞նչ ես ուզում: ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ ՈԻՆ ԵՄ ԵՍ ԺՈՂՈՎՐԴԻԴ: - Որքա՜ն վեհ ես ու գեղեցիկ: - Բայց ի՜նչ օգուտ: Մնացել եմ ես խաւարում, Արհամարւած` լքւած իսպառ: - Ի՞նչն է կարող քեզ դուրս բերել մոռացութեան սեւ անդունդից: - իրը միայն` դուրս կբերի ինձ լոյս աշխարհ: Այն ժամանակ ես կերեւամ սիրատոչոր ամէն մարդու, Մանուկները ինձ կտեսնեն ու կդառնան կայտառ ու ժիր, Ես կունենամ սիրահարներ բազմահազար: Ցեղիդ համար ես կդառնամ պողպատակերտ մի կուռ վահան, Չարերի դէմ ու չարիքի: Մռայլւեց Զօրականը, ձեռքով շփեց լայն ճակատը: - Այդ երջանիկ մեծ ասպետը ո՞վ պիտի լինի, Որ պիտի տայ ժողովրդին իրն այդ Սուրբ, Ու կառուցի տաճարներ վեհ` ուր դու բազմես ողջ պերճանքով: Եւ դիցուհին բազուկները լայն բաց արեց - - Ընտրեալս, եւ ասպետս, առ ինձ գիրկդ, դարձիր տաճար դու ինձ համար: - Ի՞նչպէս հասնեմ, երջանկութեան այդ բաղձալի: - «Զրկանքներով, տառապանքով: Մոռացիր քեզ, օր ու գիշեր արթուն մնա', յաճախ ծարաւ ու անօթի, տքնիր անդուլ եւ յոտնկայս հսկիր անվերջ»... Ո՜վ Երկնաւոր, զօրութիւն տո'ւր, որ կարենամ: Եւ դիցուհին շարունակեց` - - Ու կդառանամ ես քո գրկում լոյս անսահման, Եւ կճեղքենք մենք միասին ժանտ խաւարը մութ դարերի: Հզօր շնչով ինձ կնետես դէպ տիեզերք, - Ես կդառնամ մի արեգակ յաւերժափայլ Ու կամբարեմ ուժ ու կորով ցեղիդ համար: Կդառնամ ջուր անմահական, ես կդառնամ հոգու սուրբ հաց, Ոսկէ թելով անխզելի կմիացնեմ աշխարհացրիւ հայը հային: - Այսպէս խօսեց Տեսիլքն հրաշք, յետոյ ձուլւեց նա Արեւին: Զօրականը ցրեց մշուշն իր մտքերի, սիրտը թեթեւ, հոգին պայծառ, Ընդոստ թռաւ, հեծաւ իր ձին, ու սլացաւ դէպ արքունի մեծ Ոստանը: * * * Երբ ներս մտաւ ընդունարան, տեսաւ արքան` գահին նստած, Լուրջ ու զբաղ, զրուցում էր Մեծ Վեհի հետ: - Էհ ի՞նչ անենք, վեհափառ Տէր, - ասաց արքան - Թէ չգտնւեց Այր իմաստուն ու գրաստեղծ, Լուսաւորչի վառ կանթեղը պիտի հանգչի: Ժողովուրդը չի հասկանում եւ չի սիրում օտար լեզու, անհաղորդ է աղօթքներին, կեղերն օտար, իզուր բեռ է նրա վզին: - - Կաթողիկոսն աչքը յառեց թագաւորին ու հառաչեց խոր, ողբաձայն, Ու պիտի գան ժամանակներ անագորոյն, Ամէն անգամ, մենք մեր գահին չենք տեսնելու, Արդարասէ'ր քեզ պէս արքայ, եւ չար օրին, ի՞նչպէս փրկել, Ինչո՞վ փրկել զուլումներից, ժողովրդին էս տարաբախտ: Դռան կանգնած Զօրականը պատասխանեց` - - Մտքի լոյսով, վեհափառ տէր, Լոյսով արքայ: - Վեհ ու արքայ խրոխտ ձայնից սթափւեցին: - Դո՞ւ ես Մեսրոպ, պատեհ ժամին վրայ հասար, արի առաջ: Ասաց արքան, արի նստիր խորհուրդ անենք: - Շնորհակալ եմ արքադ ազնիւ, որոշել եմ էլ չնստել, Հանգիստ չառնել մինչ կլուծեմ` Ծանրակշիռ ու կենսական այդ խնդիրը: Կեանքս պիտ տամ ու պիտ գտնեմ այդ ՐԵՐԸ, Լոյսը գտնեմ, գրկեմ, բերեմ, լուսաւորեմ Աշխարհն Հայոց: Ահա սուրս: - Սուրն արձակեց ու յանձնեց նա արքային: Ու դառնալով Կաթողիկոսին, ասաց խոնարհ - - Այսօրւանից` զինւորեալդ եմ, Տէր Վեհափառ: Արձակուրդ տուր մեկնեմ իսկոյն: - Եւ ո՞ւր այդպէս, - հարցրին յուզւած Արքայ ու Վեհ: - Թափառելու երկրից երկիր, մինչեւ բերեմ ձեր ուզեցած, Ու ցանկացած ԳՐԵՐԸ սուրբ կենդանարար: - ԱՍՏՒԱԾ ՔԵԶ ՀԵՏ ասաց Վեհը խոր զգացւած: - «Գանձարանից դրամ վերցրու որքան կուզես», Աւելացրեց Վռամ Շապուհ: Մեսրոպ Մաշտոց գլուխ տւեց ու հեռացաւ: * * * Եւ տարիներ երկար, անդուլ քայլեց անխոնջ, Ճամբաներով խուլ ու դաժան արհաւիրքներ տեսաւ բազում, Տեսաւ մարդիկ անհրապոյր, չար ու նախանձ, Եղաւ բոլոր ոստաններում, իմաստութեան թէ գարշանքի, Ու ճաշակեց դառնութիւններ մինչեւ լեղի: Նախ այցելեց նա Միջագետք ու Ասորիք, Գնաց հասաւ մինչեւ Աթենք, մինչ Եդեսիա ու Սամուսա, Գնաց Պօլիս: Ամենուրեք տարածւել էր իր համբաւը: Եւ հեռաւոր երկրներից եկած մարդիկ, իր մօտ գալիս, ԳԻՐ են ուզում: Եւ աննախանձ մարդն այդ սուրբ, Առատաձեռն բաժանում է Լոյսն իր մտքի: - «Թող ամէնը լոյս ունենան, լինեն բարի»: - Գիր է տալիս նա Վրացուն, Աղւաններին, Եւ հեռաւոր Եւրոպայի անտառներում դեռ դեգերող, Սէգ Գոթացւոց: Ու մի օր էլ ԼՈՅՍԸ գրկած, սրտին սեղմած, Մեր տառերը եռեսուն- ութ, նա դառնում է Աշխարհն Հայոց: * * * Գարուն է`վառ, ծաղիկներով զարդարւել են դաշտերն Հայոց, Աւաններից, Ոստաններից դուրս է եկել բազմութիւնը, Ու խռնւել ճամբի վրայ, ի՜նչ խանդավառ ցընծութիւն է, Ամենուրեք ի՜նչ խընդութիւն... Ահա արքան ՎՌԱՄ ՇԱՊՈՒՀ եւ վեհափառ ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՒ, Ոսկէ կառքում, որ քաշում են չորս սպիտակ ջորիները: Ի՞նչ յաղթական զօրավար է մուտք գործելու, Կամ ի՞նչ արքայ: - Ո՞վ է գալիս, ի՞նչ է բերում, հարց են տալիս մարդիկ իրար: Եւ մի մանուկ, ոտաբոբիկ ու գլխաբաց, ճըչաց յանկարծ, - Սորւբն է գալիս, Լոյս է բերում: Ու երեւաց ոսկեզրահ հեծեալների մի ստւար խումբ, Նրանց միջեւ, սեւ նժոյգը հազիւ զսպած, գալիս էր ՆԱ: Խուռն ամբոխը գոռաց յանկարծ. -Սուրբը եկաւ, լոյսը բերեց... Մի պատանեակ վազեց առաջ, սէգ նժոյգի սանձը բռնեց, ՎԱՐԴԱՊԵՏԸ ձիուց իջավ: Իր մօր գրկում, մի շէկ մանուկ լաց էր լինում, ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ նրան առաւ ու պինդ գրկեց, Բարձրացրեց, նայեց դէմքին, - Մի լար բալիկ, ձեզ համար եմ ես ԼՈՅՍ բերել, Որ չմնաք էլ խաւարում: - Ու համբուրեց մանկան կրկին, յանձնեց մօրը: Ապա դանդաղ ու վեհաշուք նա մօտեցաւ ոսկէ կառքին, Խոր խոնարհւեց, կաթողիկոսի աջն` առաւ ու արքայի: - Պիտի ներես Տէր Վեհափառ, եւ դու արքայ, Որ առաջին` իմ ողջոյնը, մանկան տւի, Մանուկներն են մեր ԱՊԱԳԱՆ, Ու պիտ վառեն հազար լոյսով ԱՐՇԱԼՈՅՍԸ ՄԵՐ ԳԱԼԻՔԻ: * * * Եւ այնուհետ արիւնախանձ վոհմակները աւարատենչ, Եկան զարկին մեր ԱՇԽԱՐՀԻՆ, խորտակեցին աւանները մեր բարեշէն Աւերեցին տաճար, կոթող Արմենական... Շատ անողորմ վէրքեր բացին Հայոց սրտին, Երկիր շարժւեց, եւ փուլ եկան հսկայ լեռներ, Բայց ՄԱՇՏՈՑԻ Լոյսին փարած, մենք մնացինք` Հոգով արի ու անսասան: Փոշու նման ու փոթորկի` եկան անցան, հետք չը թողին, Դժոխածին Բուղա, Իւսուֆ, Թէյմուրը Լանգ եւ Չանգիզ խան, Տասնեակներով մեծ ու փոքըր սուլթան, փաշայ արիւնկզակ, Բայց Մեսրոպեան լոյսը շքեղ` մնաց միշտ վառ, անհանգչելի, Եւ ձեռքերով ՏԻՏԱՆՆԵՐԻ նա փոխանցւեց միշտ դարէ դար, ՆԱՐԵԿԱՑՈՒՑ ՇՆՈՐՀԱԼԻ, ԼԱՄԲՐՈՆԱՑՈՒՑ` ՄԵԾ ՄԽԻԹԱՐ» ԱԼԻՇԱՆԻՑ ՄԻՆՉԵՒ ՉԱՐԵՆՑ: Եւ ՉԱՐԵՆՑԸ հրթիռ դարձրեց ԲԱՆԻՆ ՀԱՅՈՑ, Նետեց երկինք, հրավառեց տիեզերքը նրա Լոյսով: Այսօր ահա, Արագածի վառ փէշերին, Բազմել է յաղթ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ ՄԵՍՐՈՊԱՏԵՍ այդ ԴԻՑՈՒՀԻՆ, Շրջապատւած մեր Մանթաշի զառ հաւքերով, Արարատեան ծաղիկներով ալ ու ալւան: Գիրն է դարձել` խօսք, գիտութիւն, ներդաշնակ երգ, Խինդ ու թափով տարածւել է ամենուրեք: Եւ աշխարհի իմաստութեան կաճառներում` Բազմել է յար ՄԵՐ ՏԱՐՕՆՑԻՆ, Համբարձումեան նոր անունով` Գիտուններին մտքեր պարզում, Ու լոյս բաշխում հպարտօրէն: Սեւանի մօտ մանուկներն են շուրջպար բռնել, Եւ երգում են ժիր եւ ուրախ. Մանկանում է Օշականի Սուրբը անմահ` Ու խառնւում նրանց խմբին, Զարմանում է իր ՍՏԵՂԾԱԾ ԳՐԻ վրայ, Որ դարձել է յաւերժահոս Մտքի աղբիւր, Ո՜վ խմում է անմահական նրա ջրից` Դառնում է մեծ, դառնում անմահ մի ԿՈՄԻՏԱՍ, մի ԹՈՒՄԱՆԵԱՆ, Դառնում անխոնջ ԱՃԱՌԵԱՆՆԵՐ բազմավաստակ, Դառնում` երգի ու հմայքի դիւթիչ վարպետ` Անմահական ԽԱՉԱՏՐԵԱՆ: Գէւորգ Դարֆի Իրանահայ բանաստեղծ
  7. ՀԱՅՈՒ ՈԳԻՆ Համաստեղ Նուէր Սրբուհի Համաստեղին Մի հարցնէք ի՞նչ է, ո՞ւր է, Ո՞ւրկէ կուգայ Հայու ոգին: Ինչպէս արևն է հուրհրան, Ինչպէս կանանչն է դաշտերուն, Ա՜յ ճիշդ այդպէս, ամէն տեղ է Հայու ոգին: Մեր հովերուն, մեր լեռներուն Մեր դաշտերուն հոսող առւի Կանչին հետն է Հայու ոգին: Մեր դաշտերու հովը որ կայ, մեղեդի՛ է. Մեր ձայնաւոր աղբիւրները, ըսես՝ սաղմոս ու շարական: Երդիքներէն, բուրրվառ ու վառ թոնիրներէն Ջերմ աղօթքի ու խունկի պէս դէպի երկինք՝ Կապոյտ ծուխն է Հայու ոգին: Մի հարցնէք, ուրկէ՞ կուգայ, կամ ո՞ր ճամբով: Եկած է ան՝ Հայկէն կարշնեղ, կապարճն ուսին, Գեղապատշաճ: Եկած է ան՝ թըլոր Դաւթի թուր կէծէկէն, Մեր հեթանո՛ս նախնիներէն, Բագիններու բոց կրակէն եկած է մեզ, Հայու ոգին: Ան եկած է կռւի ճակատ մեր դաշտերէն: Բիւր նիզակներ, նետ ու վահան երկաթակուռ. ևև Սաղաւարտեայ այր ու ձիեր, գրոհ, արի՛ւն: Էդ արիւնի, ու արցունքի ճամբաներէն եկած է մեզ Հայու ոգին: Ան եկած է Աւարայրի մեր յաղթական պարտութենէն, Շէն Անիի հազար ու մի գմբէթներէն, Ու հազար մի զանգակներու ղօղանջներէն: Մեր հողերուն նետւած բեղուն Սերմերուն պէս ապրող սիրտն է Հայու ոգին: Ան մեզ կու գայ մեր վանքերու քարո՛ւտ ճամբով, Ժամ-վարժարան բանուկ ճամբով: Մեր պապերու ոսկորրներէն, գերեզմանի տխուր ճամբով: Արևին հետ ան վար կ'իջնէ, մեր արտերուն, մեր սրտերուն, Ու վեհափառ Արարատի անե՛լ, անյայտ ճամբով կու գայ Հայու ոգին: Հայու ոգին կա՛նչն է սիրոյ աղջիկներուն և թէ տղոց. Պապկէ՛ պսակ, պակկէ՛ նարօտ հարսնիքներուն: Ե՛րգն է ուրախ, տափ ու ծնծղայ, արծա՛թ ծիծաղ, Աղջիկներու պա՛ր հեզանազ: Հայ մայրերու գութ ու բարի, ու միւռոնով լեցուն սրուակ Աչքերէ՛ն է որ կը կաթի Հայու ոգին: Մեր պապերու հնադարեան դպրութիւնն է ու հին լեզուն: Ձմեռ բուքին, Նարեկացու վանքի խուցի ճրա՛գն է ան: Մագաղաթէ հին, հին մատեան տաղարանի Ու Մեսրոպի գերեզմանին ու երազին Այբենդիմն է Հայու ոգին: Մեր լեզուն է արևավառ որ թէ՛ մարմին, թէ՛ հոգի է. Կը բաշխւի որպէս նշխարհ, որպէս հաղորդ ու նկանակ: Կը բաշխւի որպէս մարմին, որպէս գինի, Գինի ու մաս՝ Հայու ոգին: Այդ ոգին է որ կը գաղթէ, կ'ելլէ ճամբայ Մեր երկնքէն ու մեր հողէն, ու կը գտնէ Ուր Հա՛յ մը կայ ու անոր հետ զրոյց կ'ընէ: Ան կը ժպտի, ան կը տխրի, ու անոր հետ արցո՛ւնք կուլայ: Ու կը հսկէ որ ոչ մէկ Հայ չըլլա՛յ շեղի էն լոյս ճամբէն: Մեր հոգիի էն լո՛յս ճամբէն, որ մեր հողին Ու երկնքին մեզ կը տանի Հայու ոգին: Ինչ ալ ըսենք, բայց դեռ քիչ է, Ի՞նչն է իրաւ հայու ոգին: Եթէ նայիք ձեր հոգւոյն մէջ, Պիտի գտնէք մեր պապերէն բազմութին մը. Պիտի գտնէք սաղաւարտեայ բանակ մը հին. Պիտի գտնէք իմաստութիւնն ու ճրագը մեր վանքերուն: Ձեր հոգւոյն մէջ պիտի գտնէք Ձեր լեռներուն ու ժայռերուն մէջ թաքնւած, Արձագանգի պէս թաքնւած, Հայու ոգին:
  8. By The Rivers Of Babylon The Psalm of David No. 137 in the Armenian Bible, and in a few other translations, differs from its Latin counterpart in the numbering, as it gives it No. 136; however, both numbers are sometimes mentioned. It is written in German traditional translated form (prose). The original manuscript is not dated as we have shown below in our study. From the available data in the technical notes as well as a letter written to K. Kostanian on November 22, 1896 (December 4), it is understood that Komitas wrote this work in Berlin during the months of October and November of the same year (1896) as a required graduation paper on the following subjects: a) Study of Harmonics, b) Study of transcription, and c) Phraseology (church music) and composition. In the Soviet musical institutions, these three subjects were taught as one complete course in Harmonics. While studying the above subjects, Komitas had also composed other works in the form of songs, romantic pieces or choir music by using poetry. As a required exam paper, the "Psalm" piece undoubtedly deserved the highest commendation. In reality, however, the work had surpassed the requirements for the course and had become a unique ideological and artistic graduation work. Komitas' work had met the highest approval of his teacher Richard Schmidt. In the last paragraph of the above-mentioned letter, Komitas goes on to say: "My teacher has taken upon himself to publish my musical pieces at his own expense, and this without my solicitation; however, I am not in a hurry and until I have delved into every secret of these works, I will not allow their publication." In our research work which appeared in Soviet Art, No. 12, Yerevan, 1966, pp. 35-39, it was indicated that this text was not chosen accidentally, but that its choice emanated from the patriotic feelings of the author to protest against the many atrocities perpetrated against the western Armenians during the years 1895-1896. Applying the dual theme of human liberty and love of the motherland, Komitas in this work appears as citizen–artist who has interpreted this Biblical subject realistically and applied the foreign topic to the vital problems of his nation. Psalm No. 137 was also addressed by Armenian composers such as Makar Yekmalian, who composed the piece in Russian text as a cantata for female choir with piano accompaniment. Among Armenian writers, Raffi translated the Psalm text in Modern Armenian under the heading of "Israelites in Babylon" q.v., (Complete Works, Vol. 9, Yerevan, 1957), while Hovhannes Tumanian wrote the poem "In Captivity" as an analogue to the Psalm text. If Yekmalian's cantata is a lyrical–visual picture, the above-mentioned poetic works convey the same concepts as the work of Komitas. While translating the Psalm, Raffi saw a close relationship in the text of the Psalm to the condition of his people in that era, and intended it to more or less influence the dull and numb feelings of his people which had become a burden upon their souls, q.v. ("Hiusisapayl, 1861, No. 11, p. 698). Still Tumanian in his short piece, written in 1916 (during the days of holocaust), subtly yet sharply ridiculed the captors who intended to annihilate the enslaved people. The translation of the German text used by Komitas was outside the scope of the present work; nonetheless, for the purpose of showing the Armenian text, the traditional classic Armenian version was placed next to the musical score, which naturally is not rhythmically similar to the German version. The source used for this purpose was the Bible in Armenian, old and new Testaments, based on accurate translation from the original Hebraic and Greek manuscripts by our ancestors. Composers of different nationalities in other eras have composed many works based on Psalm 137. In several German works, the name Babylon in its geographical not biblical sense has been used in "An Wasser flussen Babylon". Preludes by J. S. Bach were also named in the same manner. The first choral performance of the Psalm "By The Rivers Of Babylon" took place on December 22, 1966 at Komitas conservatory in Yerevan under our direction (Robert Atayan) and was published in the above-mentioned Soviet Art issue. Afterwards it was recorded by the Armenian State Academy Vocal Ensemble under the direction of H. Chekijian. Our publication of the work in 1966 together with this article became widespread in different places, as a result of which the "Psalm" has been performed and introduced also in Germany and France. In connection with the German performance of this piece, there were a series of articles which appeared in the Neue Zeit magazine of GDR. In the May 18, 1969 issue, under the heading of "The Lamenter Of His People, On The Occasion Of The Premier Performance Of Psalm 137", Evelyn Bartlitz in reference to Komitas writes: "The famous composer has so far been unknown to us because there is little in German about his life and compositions. Therefore, on the occasion of the 100th anniversary of his birth, it is especially a pleasure for us to be introduced to one of his works which was created here in Berlin." After a short biography of Komitas, his works and their influence on Armenian music, and the development of his archives and their publication, the article continues saying: "Psalm 137, the lamentation of the Jews driven to Babylon, entirely depicted the condition that Komitas was confronted with in Berlin away from his homeland, where seventy to ninety thousand Armenians were literally massacred following the Constantinople demonstrations. Therefore," she continues saying, "we, who have relived the atrocities of Buchenwald, Sachsen-Hausen or Terezin in the not too distant past, give tribute to Komitas, an important representative of a nation which has endured in the course of its history greater sufferings than the Jews." This news article then announces that on May 21, at 19:30, at the St. Bartholomew Church, the Berlin Church Choir will perform for the first time Komitas' Psalm. In the May 25/26 issue of the same magazine, Komitas' Psalm is published for the first time in Germany and the following comment was added: "The second performance of the Berlin St. Bartholomew Church's "Romantic Organ Music" had a special significance because that evening for the first time in GDR, Psalm 137 by Komitas was performed. As expected, the church choir had prepared for the work with great love and discipline, so that a worthy and beautiful performance was carried out under the direction of Herbert Hilderbrandt." Composed with majestic intonations, this melodious lamentation by which Komitas reminds us of his people's sorrow was sung in "a capella" style with clear enunciation of the words, wherein Hilderbrandt followed the dynamic interpretation of the piece ardently and with restraint, avoiding inappropriate dynamic explosions. The article also states that the two parts of the chorus with different shades are worth a mention. They are the first serene disposition of the beginning part, "An den Wassern zu Babel Sassen Win un Weinten," and certainly the high point of the piece, "Herr, Gedanke den Kinder Edoms den Tag Jerusalems!" How comfortably does Komitas look at the suffering directly into its eyes, and how clearly and modestly does his music express that suffering. In 1896 Berlin, the encounter with this not-so-voluminous a work was extremely impressive. The article then mentions that "the friends of Komitas in Yerevan requested from Herbert Hilderbrandt to record the performance so that the Armenian Radio could also broadcast it. Thus, the Berlin Chapel Choir's exemplary interpretation of the Armenian national composer would give pleasure to a wide audience in Armenia. The participation by soloists Kristel Ezeri and Dr. Volfram Zeitner is also worth a mention." It should be added here that the same magazine had inserted an excellent portray of Komitas by Yeghishe Tatevosian. By Robert Atayan Komitas Works in Four Volumes Vol. 4, pp. 168-171 Translated from Armenian By Hratch V. Vartanian, M.D. ԱՌ ԳԵՏՍ ԲԱԲԵԼԱՑՒՈՑ An den Wassern zu Babel By the rivers of Babylon Սաղմոս Դավթի, թ. 137, Աստվածաշնչի հայկական եւ մի քանի այլ թարգմանու-թյուններում, ի տարբերություն լատիներենից, թվագրվում է որպես 136-րդ, երբեմն երկու համարն էլ ճըշտվում է: րված է գերմաներեն թարգմանության ավանդական տեքստով (Արձակ): Բնագիրը` թ. 519, կրճատ կլավիրի ձեւով է, նշված են ոչ թե երգչախմբի ձայները, այլ տեսակները ( Manner, Frauer, Gemischte եւ Bewegter Chor): խոսքերը, սակայն լրիվ գրված են բոլոր ձայներին համար: Տեմպի ցուցիչները (գերմաներեն) թերի են, երանգանիշեր չկան: Այստեղ ավելացված եւ լրացված են: Մեներգային հատվածների համար հեղինակն օգտագործ ել է հայ քաղաքային ժողովրդական «Մայր Արաքսի ափերով» եւ «Ես լսեցի մի անուշ ձայն» երգերի սկզբնական մոտիվային կառուծվացքները: Բնագիրը թվական չունի: Ինչպես ցույց ենք տվել ստորեւ հիշատակված մեր ուսումնասիրության մեջ, նրա երաժշտական-տեխնիկական տվյալներից եւ Կոմիտասի` Կ. Կոստանյանին ուղղված 1896 թ. նոյեմբեր 22 (դեկտեմբեր 4)-ի նամակից հասկացվում է որ այդ ստեղծագործությունը գրված է նույն 1896 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Բեռլինում, որպես քննական աշխատանք` «ա. Զուսումն երաժշտական ներդաշնակության, բ. Զուսումն դարձվածոց դասական երաժշտապետաց, գ. Զուսումն Զխիստ ոճ (Եկեղեցական իմա) երաժշտական շարադրության» առարկաներից: Սովետական երաժշտական-ուսումնական հիմնարկներում այդ երեք առարկաները ամփոփված են մեկի մեջ, որն ընդգրկում է հարմոնիայի կամ ներդաշնակագիտության լրիվ դասընթացը (երբեմն ենթաբաժանում են` 1-ին եւ 2-րդ հարմոնիայի): Հիշյալ առարկաներն ուսումնասիրե-լիս մի շարք այլ աշխատանքներ եւս Կոմիտասը գրել է բանաստեղծական խոսքեր-ով, երգի, ռոմանսի կամ խմբերգի ձեւով: Որպես հարմոնիայի քննական աշխատանք, «աղմոսն», անշուշտ, արժանի է բարձր գընահատականի: Իրականում, սակայն այն գերազանցել է ներկայացված պահանջներն էլ եւ դարձել գաղափարական ու գեղարվեստական ինքնուրույն արժեք ներկայացնող ավարտուն երկ: Կոմիտասի աշխատանքն արժանացել է իր ուսուցչի` Ռիխարդ Շմիդտի բարձր դրվատանքին: Նույն նամակի վերջին հատվածը` «իմ գրած երաժշտական բեկորները ուսուցչապետս հանձնառու եղավ տպել տալու յուր ծախքով, առանց իմ կողմից մի խոսք ասելու կամ առաջարկելու, բայց ես չեմ շտապում մինչեւ ամեն գաղտնիքի խորը չթափանցեմ, չեմ տպել տալու», վերաբերում է նաեւ այս ստեղծագործությանը: Մեր ուսումնասիրության մեջ («Սովետական արվեստ», թ. 12, Երեվան, 1966, էջ 35-39) նաեւ ցույց է տրված, որ տեքստի ընտրությունը պատահական չի եղել, այլ բխել է հայրենասեր հեղինակի ազգային գիտակցությունից, որպես մի յուրատեսակ բողոք ընդդեմ արեւմտահայության խոշտանգման այն բազմաթիվ դեպքերի, որ տեղի էին ունենում 1895-96 թվականներին: Դիմելով հայրենիքի սիրո եւ ազատագրության համամարդկային թեմային, Կոմիտասն այդ ստեղծագործությամբ հանդես է եկել որպես քաղաքացի-արվեստագետ, աստվածաշնչային նյութը մեկնաբանել ռեալիս-տականորեն եւ օտար այուժեն ենթարկել իր ժողովրդի կենսական խնդիրներին: Հայ կոմպոզիտորներից թ. 137 սաղմոսին դիմե է նաեւ Մակար եկմալյանը, որ ռուսերեն տեքստով հորինել է կանանց երգչախմբի կանատ դաշնամուրի նվագակ-ցությամբ: Հայ գրողներից Րաֆֆին չափածո-աշխարհաբար թարգմանել է սաղմոսի տեքստը («Իսրայելը Բաբելոնում», Երկերի ժողովածու, հատ. 8, Երեվան, 1957), իսկ Հ. Թումանյանը ստեղծել է «Գերության մեջ» նմանությունը (Երկեր, հատ. 1-ին, էջ 133, Երեվան, 1958): Եթե Եկմալյանի կանտատը քնարական-հայեցողական պատկեր է, ապա այս գրական գործերը գաղափարական նույն միտումն ունեն, ինչ ոչ Կոմիտասի երկը: Րաֆֆին, սերտ հարաբերություն տեսնելով սաղմոսի բովանդա-կության եւ հայ ժողովրդի ժամանակակից վիճակի միջեւ, թարգմանելիս նպատակ է դրել դրանով «փոքրիշատե ներգործել, ազդել նորա (Ժողովրդի, Ռ.Ա.) բթացած, թմրած, մարմին դարձած հոգու վերա» («Հյուսիսափայլ», 1861, թ. 11, էջ 698): Իսկ Թումանյանն իր մանրակերտում, որ գրված է 1916-ին (Մեծ եղեռնի օրերին), նուրբ ձեւով սուր ծաղրի է ենթարկում գերեվարվող ժողովրդին ոչնչացնելու հավակնող գերիչներին: Կոմիտասի օգտագործած գերմաներեն տեքստը հայերենի թարգմանելը համարելով ներկա հրատարակության խնդիրներից դուրս, ստեղծագործության բովանդակությունն այդուամենայնիվ իր «բնագրային» տեսքով հայերեն եւս ներկայացնելու նպատակով նոտաների մոտ զետեղել ենք սաղմոսի ավանդական գրաբար տեքստը, որը, բնականաբար, գերմաներենի հետ էքվիռիթմիկ չէ: Այդ տեքստը քաղել ենք հետեւյալ աղբյուրից. «Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանաց ըստ ճշգրիտ թարգմանութեան նախնեաց մերոց, համեմատությամբ յեբրայական եւ յունական բնագրաց», Վիեննա, 1929, էջ 653: 137-րդ սաղմոսի տեքստով տարբեր դարաշրջանի եւ ազգությունների կոմպո-զիտորներ բազմաթիվ ստեղծագործություններ են գրել: երմաներեն գրված մի քանի երկերում խոսքերի սկիզբն այլ շարադրություն ունի` «An Wasser ilussen Babylon», այսինքն` նշված է Բաբելոնի ոչ թե բիբլիական, այլ պատմական անունը (Այդպես են անվանված նաեւ սաղմոսի ավանդական եղանակով Ի. Ս. Բախի խորային երկու պրելօուդները երգեհոնի համար, Պետերսի հրատարակությամբ եւ Բախի ստեղծագործության Շմիդերի տեղեկատուում): Երբեմն էլ գերմաներեն տեքստը չափածո մշակված է (այդպիսին է, օրինակ, Ֆրանց Տունդերի 137-րդ սաղքոսի նոր հրատարակություն Բրայտ Կոպֆ ունդ Հետել, Լայպցիգ, 1900: Ի` դեպ այս Մ. Զայֆերտը Կոմիտասին մոտիկ ծանոթ երաժշտագետ էր, Միջազգային երաժշտական Բեռլինի մասնաճյուղի քարտուղարը, որը Կոմիտասի դասախոսության համար բարձր գնահատական է գրել): «Առ գետս Բաբելացւոց» սաղմոսն առաջին անգամ երգչախմբով հնչել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում 1966 թ. դեկտեմբերի 23-ին մեր ղեկավարությամբ եւ հրապարակվել «Սովետական Արվեստ» ամսագրի վերը նշված համարում (ներդիր): Այնուհետեւ գրվել է երգապնակի վրա (Հայաստանի պետական ակադեմիական կապելլա, գեղարվեստական ղեկավար` Հ. Չեքիճյան): 1966 թվականի մեր հրատարակությունը, ուսումնասիրությամբ հանդերձ, տարածվել է զանազան վայրերում, որի հետեւանքով Սաղմոսը կատարվել ու ծանոթագրվել է նաեւ երմանիայում եւ Ֆրանսիայում: երմանական կատարման կապակցությամբ ԴՀ-ի «Neue Zeit» լրագրում լույս են տեսել հոդվածներ: 1969 թ. մայիսի 18-ի համարում «իր ժողովրդի վշտի երգիչը (Բեռլինում Կոմիտասի 137-րդ սաղմոսի առաջին կատարման առթիվ)» խորագրի տակ Էվելին Բարտլիտցը Կոմիտասի մասին գրում է, որ այդ «նշանավոր հայ կոմպոզիտորը մեզանում մինչեւ այժմ գրեթե անհայտ է մնացել, որովհետեւ նրա կյանքի ու ստեղծագործության մասին գերմաներեն լեզվով քիչ աղբյուրներ կան: Ուստի կոմպոզիտօրի ծննդյան 100-ամյակին առանձնապես ուրախալի է ճանաչել նրա մի երկը, որը հենց Բեռլինում է ստեղծվել»: Հակիրճ տեղեկացնելով Կոմիտասի կենսագրությանը, գործունեությանը եւ հայ երաժշտության մեջ դրա նշանակությանը, նրա արխիվի մշակմանն ու գործերի հրատարակությանը, հոդվածագիրն այսպես է շարունակում: 137-րդ սաղմոսը, Բաբելոն քշված հրեաների այդ ողբը, լիովին անդրադարձ-րել է այն վիճակը, որում 1896-ին գտնվելիս է եղել Կոմիտասը Բեռլինում, հեռու իր հայրենիքից, ուր, Կոստանդապոլսյան ցույցերից հետո, 1895-ի օգոստոսից մինչեւ 1896-ի փետրվարը 70-ից 90 հազար հայերի բառացիորեն կոտորել էին: Ուստի մենք, – գրում է նա, – որ ոչ հեռու անցյալում վերապրել ենք Բուխենվալդի, Զաքսեն-հաուզենի կամ Տերեզինի ոճրագործությունները, ի դեմս Կոմիտասի մեծարոում ենք նաեւ ականավոր ներկայացուցչին մի ժողովրդի, որն իր պամության ընթացքում հրեաներից ավելի մեծ տառապանքներ է կրել»: Հոդվածում հաղորդվում է, որ մայիսի 21-ին ժամը 19:30-ին «Bartholomus an Konigstor» եկեղեցում Բեռլինի Domkan-torei-ը (Տաճարային երգչախումբը) ԴՀ-ում առաջին անգամ պետք է կատարի Կոմիտասի Սաղմոսը: Նույն լրագրի մայիս 25/26-ի համարում զետեզված է «Կոմիտասի Սաղմոսը առաջին անգամ Բեռլինում» հոդված, որտեղ ասված է հետեւյալը. «Բեռլինի ս. Բարթուղմեոս եկեղեցու «Ռոմանտիզմի երգեհոնային երաժշտություն» շարքի 2-րդ համերգը մի առանձնահատուկ բնույթ ուներ, որեվհետեւ այդ երեկո ԴՀ-ում առաջին անգամ կատարվեց Կոմիտասի 137-րդ սաղմոսը® Ինչպես եւ պետք էր սպասել, Տաճարի երգչախումբն այդ ստեղծագործու-թյունը պատրաստել էր մեծագույն սիրով ու հիմնավորությամբ, այնպես որ Հերբերտ Հիլդերբրանդի ղեկավարությամբ ունկնդրվեց խիստ արժավավոր ու գեղեցիկ մի կատարում: Ազնիվ ինտոնացիաներով հյուսված այդ երգեցիկ ողբը, որով Կոմիտասն իր ժողովրդի վիշտն է երգել, հնչում էր նուրբ ա-կապելլա (a capella) ոճով, խոսքերի հստակ արտասանությամբ, ընդ որում Հիլդեբրանդտը, հրաժարվելով անպատշաճ դինամիկ պոռթկումներից, խնամքով հետեվում էր ավելի շուտ դինամիկական զուսպ մեկնաբանմանը եւ ագոգիկայի հղկվածությանը: Թե' դիրիժյորի եւ թե' երգչախմբի մոտ հուզական գոյավիճակն ստեղծվում էր ինքնաբուխ կերպով: Ներքին զսպվածություն – ամենից լավ է այսպես բնութագրել ոչ միայն այդ մեկնաբանումը, այլեւ մեղմահոս կօմպոզիցիան, գրված համարյա բացառապես հոմոֆոն մի շարադրու-թյամգ, որը լավ իմաստով մոտիկ է Մենդելսոնին»: Հոդվածում նաեւ գրված է, որ «Խմբերգի երկու հատված պետք է հատկապես նշել. դա խաղաղ տրամադրություն երանգավորող սկիզբն է` « An den Wassern zu Babel sassen wir un weinten» եւ հաստատական հնչող բարձրակետը` «Herr, gedanke den Kinder Edoms den Tag Jerusalems!»: Ո¯րքան հանգիստ է նայում Կոմիտասը տառապանքին, ուղիղ նրա աչքերի մեջ, եւ որք¯ան պարզ ու անպաճույճ է նա երաժշտականորեն արտահայտում դա: Դա վկայում է նրա ողջախոհության մասին: Բեռլինում 1896-ին ստեղծված այդ ոչ-մեծածավալ կոմպոզիցիայի հետ հանդիպումը չափից դուրս տպավորիչ էր: Սյնուհետեվ ավելացված է. «Ի դեպ` Կոմիտասի երեւանյան բարեկամները Հերբերտ Հիլբրանդտին խնդրել են կարարումն հնչյունագրել, որպեսզի Հայկական ռադիոն եւս կարողանա այդ համերգը հաղորդել: Այսպիսով Բեռլինի Տաճարի երգչախմբի օրինակելի մեկնաբանությունը հայ ազգային կոմպոզիտորի հայրենիքում ունկնդիրների մի լայն շրջանի եւս հաճույք կպատճառի:» Արժանավոր էր նաեւ մեներգիչներ Խրիստել Էզերի եւ դր. Վոլֆրամ Զայդների մասնակցությունը: Մենք էլ ավելացնենք, որ նույն լրագրում զետեղված է նաեւ Եղիշե Թադեոսյանի գծած մի օրինակելի արտատպություն: Գրեց` Ռոբերտ Աթայան Կոմիտաս Երկերի ժողովածու չորս հատորով Հատոր չորրորդ, էէ. 168 - 171 ՍԱՂՄՈՍ ԴԱԾՉՋ ՃԼԶ (ՃԼԷ) Առ գետս Բաբելացւոց` անդ նստէաք, եւ լայաք որպէս յիշեցաք մեք անդ զՍիոն: Ի մեջ ուռեաց նոցա կախեցաք զկտակարանս մեր: Անդ հարցանէին գերիչք մեր զբանս օրհնութեան, գերեվարք մեր ստիպէին զմեզ եւ ասէին, oրհնեցէք մեզ յօրհնութենէն Սիոնի: Իսկ զիա±րդ օրհնեսցուք զօրհնութիւնս Տեառն յերկիր օտար: Եթէ մոռացայց զքեզ, Երուսաղէմ, մոռացի զիս աջ իմ: Կցեսցի լեզու իմ ի քիմս իմ` թէ ոչ յիշեցից զքեզ, թէ ոչ նախ նուագեցից զքեզ, Երուսաղէ'մ, սկիզբն ուրախութեան իմոյ: Յիշեա, Տէր, զորդիսն Եդովմայ` յաւուրն Երուսաղեմի, ոյք ասէին, քակեցէք, քակեցէք, մինչեւ ի հիմն հասուցէք: Դո'ւստր Բաբեացւոց թշուառական, երանի' որ հատոյց զահատուցոմն քո զոր դու մեզ հատուցեր. Երանի' որ կալաւ զմանկունս քո եւ եհար զքարի: By the rivers of Babylon, there we sat down, yea, we wept, when we remembered Zion. We hanged our harps upon the willows in the midst thereof. For there they that carried us away captive required of us a song; and they that wasted us required of us mirth, saying, sing us one of the songs of Zion. How shall we sing the Lord's song in a strange land? If I forget thee, O Jerusalem, let my right hand forget her cunning. If I do not remember thee, let my tongue cleave to the roof of my mouth; if I prefer not Jerusalem above my chief joy. Remember, O Lord, the children of Edom in the day of Jerusalem; who aid, raze it, raze it, even to the foundation thereof. O daughter of Babylon, who art to be destroyed; happy shall he be, that rewardeth thee as thou hast served us. Happy shall he be, that taketh and dasheth thy little ones against the stones. Ստորեւ Րաֆֆու եւ Թումանյանի բանաստեղծությունները. ԻՍՐԱՅԵԼԸ ԲԱԲԵԼՈՆՈՒՄ Գրեց` Րաֆֆի Բաբելացվոց գետերու մոտ Մենք հարենյաց կողբայինք սուգ, Եւ Սիովնը միտ բերելով, Կըթափեինք դառն արցունք: Պանդուխտ երկրի ուռիներեն Մեր քնարները` լուռ ու մունջ Մենք կախեցինք, եւ զեփյուռեն Հնչեն լարերն դառն մրմունջ: Մեր գերիչքը կարեկցաբար Ասում էին ստիպելով. Մեզ Սիովնի' երգեք երգեր, Մի' վրդովեք մեզ ձեր լալով: Տիրոջ երգն ինչպե±ս երգենք Օտար երկրի կամարի տակ, Օտար երկրում ինչպե±ս պատմենք Մենք Սիովնի սուրբ հիշատակ: Երուսաղե'մ, Երուսաղե'մ, Եհովայի ո¯վ սուրբ տաճար, Իմ աջ ձեռքս թող չորանա', Երբ մոռանամ քո սերն անճառ: Երբ չհիշեմ քեզ մի րոպե, Թող իմ լեզուս փակչի քիմքիս, Եւ հավիտյան թող մունջ մնամ, Երբ քեզ համար չտամ հոգիս: Երբ, տե'ր, Սալիմե կխնդրես վրեժ, Հիշե Եդովմի անգութ զավակներ, Որք ասում էին` «փլուցե'ք դորան, Փլուցեք դորա հիմն ու հատակներ»: Ո¯վ Բաբելոնի դստրիկ թշվառ, Քանի¯ դառնությանց մեզ եղար պատճառ: Երանի նրան, որ պատիժ արդար` Քո չարիքներին փոխարեն կտար: Երանի նրան, որ քո զավակներ Յուր վրեժխնդիր ձեռքովն անխնա` Կառներ մոր գրկեն, լալով, ճչալով, Կառներ, կզարկեր քարերու վերա: ԳԵՐՈԻԹՅԱՆ ՄԵՋ (Նմանություն) Բաբելոնի գետեզերքին նստել էին նրանք գերի,, Հիշում էին իրենց Սիոնն, Երուսաղեմն ու լալիս, Կախել էին տավիղները վեր` ճյուղերին ծառերի, Հիշում էին անցած փառքերն, անցած երգերն ու լալիս: – Առե'ք տավիղն, երգե'ք, տեսնենք երգերը ձեր Սիոնի` Ասում էին գերիչները Իսրայելի որբերին, Ու` սրբելով նրանք լացը իրենց տխուր աչքերի` Տավիղն առած երգում էին օտար երկրի ափերին: – Ո¯վ սրբազան Երուսաղեմ, սկիզբը մեր երգերի. Եւ քեզ, Սիոն մեր սրբություն, թե մոռանանք մենք երբեք, Թող մոռանա մեզ մեր աջը, հավետ մնանք մենք գերի, Թող չտեսնենք մենք հավիտյան ոչ խնդություն եւ ոչ երգ, – Ո¯վ անորեն դու Բաբելոն, երնեկ բազկին ոխառու, Որ կզարկի աչքիդ առաջ զավակներիդ քարերի, Երնեկ օրին, երբ կգաղթի Իսրայելի Եհովան Ու կլսի հառաչանքը մեր գերեվար քնարի: Էպես նրանք երգում էին իրենց վրեժն ահարկու, Ու զարմանքով հարում էին գերիչները մեկմեկու, – Միթե± դեռ էլ կենդանի է Իսրայելը աշխարհում, Միթե± նրան չսպանեցինք պատերազմի դաշտերում: 1916 թ.
  9. Գրականություն (հայոց, անգլերեն և պարսկերեն) ԴասականԵրաժշտութիւն, դամաշխարային և հայկական Ջութակ եմ նվագել տասնհինգ տարի,բայց 2001 թ.ձախ դաստակիս վիրավորվելու պատճառով այլևս նվագել չեմ կարող: Հայ ժողովրդական երաժշտություն Լեզվագիտությոն (հայերեն, պարսկերեն, անգլերեն) Պատմություն (հայոց և համաշխարային) Քերականություն (հայերեն աշխարհաբար և գրաբար. անգլերեն. պարսկերեն) Ինձ համար տանելի չեն նրանք ովքեր աղավաղում են մեր լեզուն և խեղաթյուրում մեր պատմությունը և տարիներ շարունակ պայքարել եմ նրանց դեմ: Հրաչ Վարդանի Վարդանյան
  10. Խաղաղությունը այսօր աշխարհում Այնքան նման է հզոր երկրի Իրիկնամուտի բանուկ մաթերին Վաճառքի հանված կնոջ մարմնի: Խաղաղությունը անտարբեր նկուն Բռնադատված է լոկ բռնաբարվում, Կնոջ պես գիտե վճարողն արդեն Տերն է մարմնի արարած կրքին: Խաղաղությո°ւնը օրվա խաղաթուղթ, Հզոր կոչվածին մի նո°ր իրավունք, Ազատությունը զոհվում է անշուշտ. Արդարությունը փողոց նետված որբ: **** Գիշերվա կապտաթույր երկնքում ՈՒր չկան աստղեր աչկայծող Լուսինն է կնոջ պես դեգերում, Իր կորած կեսին է փնտրում: **** Հոնքերից մինչեւ կոնքերը Ծփում է, ծով է, ծեքծեքուն: Ոտքերը սլացիկ, ցատկռտուն Մտքերիս պարանն են մկրատում: Դու կին ես թովչանքդ անծանոթ Շողում է ցանկասեր շուրթերիդ: Ըղձանույշ մարմինդ միշտ գերում, Զիստերիդ պարն է կախարդում: Իղձերիս աղեղից պրկված Նետեր են բառերս լուսաշող Սեւորակ աչքերիդ ակունքում Արցունքի շիթերն են արարում: **** Ուր էլ գնամ ես արդեն Դու իմ մտքում միշտ ներկա Սիրտս կանչում է արթուն Անթեւ հավք եմ երկնքում: Ծերացանք կորստի կարոտից Ապրում ենք անցյալի հուշերով, Խոսում ենք, վերհիշում հայրենին Բայց ով է ունկնդիր մեր երգին: Մեր նախնիք իմաստուն-միամիտ Ապրել են շրթերին անդունդի Ու կապող կամարը դարերին Առկախ է կապույտից երկնքի: Մեզնով է աշխարհը շեն մնում Մեղվի ես օրն ի բուն մենք տըքնում Մեր մտքում իղձեր կան անմեկին Ձեռնբաց փարվել ենք անմեռին: Ձեռնունայն փարվել ենք անմեռին Որ նա էլ մեր շուրթով աղոթի Աղ ու հաց աշխարհի սեղանին: Գյուղից հեռու արտի մեջ Մատուռն էր հին կիսավեր Տանիքը հարթ , հողաշեն : Մի բռաչափ պատուհան Շողն արեւից փոխ առնում Լույս էր մաղում մատուռում: Մեր մեծերը միշտ թաքուն Հաճախ մթին, խավարում Վախն ու ահը սրտերում Մոմ են վառել մատուռում: Գրականությունը և Գրողի Նախասիրությունները Տասնամյակներ առաջ, նախորդ դարի յոթանասուն-ութսունականներին գրական նոր սերունդը, բոլոր նախորդ սերունդների նման, ուներ իր անունների շարքը` հայտնի ու դեռևս հանրությանը անծանոթ: Հովհաննես րիգորյանը, Արմեն Մարտիրոսյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Արմեն Շեկոյանը, Աշոտ Ավ-դալյանը: Նրանք մասնագիտության բերումով բանա-սերներ էին: Քիչ չէին նաև այլ մասնագիտության տեր ստեղծագործողները, նրանք տպագրվելու համար էլ ավելորդ ջանք չէին վատնում, համոզված, որ բանա-սերների միջավայրում այլևս ազատ տարածքներ չկան: Անհայտ մնացած այդ ստեղծագործողներին սովորա-բար առաջարկում էին այնպիսի աշխատանքներ, որն իրենք բանասերները չէին հասցնում կատարել: Մաքուր ստեղծագործական աշխատանքը` պատ-մվածքն ու բանաստեղծությունը , իհարկե իրենց գործն էր, մնացածը առաջարկում էին մյուսներին: Բանասիրական կրթությամբ շատերը հասցրել էին մեկից ավել գիրք տպագրել, նրանց անունները երբեմն առկայծում էր գրախոսվող հոդվածներում: Նրանք միանգամայն տեսանելի էին գրական բանա-վեճերի ժամանակ: Հայաստանում լույս տեսնող ''արուն'' ամսագիրը առաջին համարից սկսած տպագրում էր նրանց գործերը : Այդ տարիներին ստեղծագործող սերունդին պայմանական անվանում էին գարունականներ: Սերունդի տարիքային տարածքը բավականին լայն ընդգրկում ուներ, հիսունից մինչև քսան տարեկանները տպագրվում էին կողք-կողքի ուշադիր ընթերցողը, իհարկե կարողանում էր նրանց զատել, արժևորել նրանց բերածը: Սովե-տական գրականության նշանավորների շարքում արդեն հիշվող անուններ էին դառնում;: Բնական էր թվում գրական աշխարհի ներքին խմորումներն ու նորերի նոր մոտեցումները: Հայրենիքի, սիրո ու բարոյականության նրանց ինքնատիպ մեկնումները հաճախ էին դառնում քննարկումների թեմա: Արևմուտքին հավատարիմ ստեղծագործողները ա-վելի մոդեռն ու նորարար էին համարվում: Շատերն էլ հեռու էին նման պայքարախաղից: Այդ շատերից մեկն էլ Վահան Գևորգյանն էր: Նա այդ տարիներին ավելի հաճախ մասնակցում էր Ռադիո հաղորդումներին: Առաջին անգամ 1977 թվականին տպագրվեց ''Սովետական րականություն'' գրողների միության հանդեսում . Նույն երգը խազագրելուց Ձանձրացած ոտնաձայնները Փշրվեցին թափվեցին համրությամբ անօգ: Լույսերը բոլոր մարեցին հատ-հատ, եւ լռության հետ հաշտված մայթերը, Համակ պաղությամբ թաղված թմրի մեջ, Թախծում են թաքուն նոր օրվա համար: Հեղինակը ինչպես ցույց տվեցին անցած տասնամյակները հավատարիմ մնաց գրական ազգային դպրոցին , չտարվեց , չգայթակղվեց օտար իզմերի խաղերով; Հավերժական համարված սեր, հայրենիք , և այլ բազում թեմաները նրա գրչի տակ ասես վրձինով գտնված պատկերներ դարձան բնավ էլ չկրկնելով ոչ մեկին , քաջածանոթ իր ժամանակի բոլոր գրական ուղղություններին երգը գրեց սրտով. գրեց ապրված հույզի ու գալիք իրականալի թվացող երազի մասին:Սերը երգված հազարամ-յակներ շարունակ նրա ներկայացավ իր նորովի հրապույրներով ու անվերջանալի անվախճան թվացող տագնապներով. Երբ ձայնը ծանոթ անափ թովչանքով Ալիքված գալիս ու փշրվում է ականջնրիդ մեջ, Խռովում հոգիդ , իսկ դու փոթորկված Ալեբախվում ես ` մտավախությամբ, Որ հիմա,հիմա կլինի ահա Քեզ այնքան ծանոթ տեղատվություն -Սիրտ իմ , հասկացի'ր , օվկիանի թափով Հերիք է այդպես ներսս միշտ ծեծես, Չէ որ ափերս պատված են մաշկով , Մարդկային մաշկով … Ոչ թե ժայռերով: Սիրո թեման` հավերժական ու նոր. ավելի է կարևորում ստեղծագործողի աշխարհը : ընթերցողն անմիջապես զգում, ընկալում է հեղինակի ինքնա-տիպ պատկերը` մերկ զարդից , անկեղծ ու ա-պրված: Սերը հողի, երկրի, հայրենի աշխարհի հանդեպ բնավ էլ կեցվածք չէ, պարզ է, անմիջական , գերող իր շիտակ անկեղծությամբ : Հայրենի գյուղի Արձակ դաշտերում Ծղրիդները հիմա Հասկերի դեղնած Հեքիաթն արևոտ Տանում են հեռու… Ու տաք անձրևի Կաթիլները ջինջ Կախվում են օդում Ցորենի հասուն Հատիկների պես : Մարդու ու նրա միջավայրի, առօրյա տագնապների , հոգսերի ու երազների, լինելության, մաքառումների մասին գտած ինքնատիպ լուծումները հուշում են , որ բանաստեղծ ունի ասելիք, որ նրա ձայնը կլսվի մեր աղմկոտ ու հոգսաշատ աշխարհում. Մեղրահացին փարված լաց էր լինում մեղուն, Իր հոգնության համար , իր տխրության համար, Նա չէր կարող պատմել մեղուներին օտար… Մինչդեռ մարդիկ դարեր այն մասին են խոսում . Թե երգում է մեղուն , ծաղիկ գտած մեղուն… Ծաղիկներից խաբված ու իր բախտից դժգոհ, Մեղրահացին փարված արտասվում էր մեղուն… Բանաստեղծելու կարողությամբ օժտված հավա-տարիմ իր գրչին ու արմատներին նա ապրում է ու աշխատում մեղվի պես նպաստ բերելով մեր գրա-կանու թյանը , որի հանդեպ ունեցած սերը լիաբուռ նվիրումով ու ակնածանքով տալիս է աշխարին: Ինչպես ժամանակին գնահատել ու գրել էր Վահէ Օշականը . ''Արևմուտքի փոթորիկներու և դաժան հողմերու դեմ անոնց լաստերը չեն ընկղմիր, ու անոնց լապ-տերները պիտի տեսնվին , հույս և բարիք տալով իրենց շուրջի մարդոնց'' Վահան Գեւորգյան
  11. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ (Նոր ՈՒղղագրությամբ) Գրեց՝ Սարմեն Ա Աշնան միջօրեն շռայլ պերճությամբ Գունազարդել է դաշտն Արարատյան, Երկինքը լազուր, երկինքը անամպ Փռվել է որպես անպարփակ ովկիան: Ամենուր գույնե՜ր, գույնե՜ր ու գույնե՜ր, Ոսկեզօծվել են և´ դաշտ, և´ այգի, Մասիսներն այնպես հաստատ են կանգնել, Որ կարծես սյուներ լինեն երկնքի: Անդորր է չորս դին. հովը չի փչում, Չեն դողում ո´չ շյուղ, ո´չ տերև, ո´չ ծառ, Երգով գնում է կռունկների չուն, Դեպի հեռավո՜ր արևոտ աշխարհ: Այդ խաղաղ պահին, թագավորանիստ Վաղարշապատի իր ապարանքում, Մթնած, մտախոհ, անքուն, անհանգիստ, Մի մարդ էր ցավից մերթ ընդ մերթ տնքում: Նրա մահճի մօտ նստել էին լուռ Ազնվատոհմիկ երկու այր հասուն. Մէկը հագել էր սքեմ սևաթույր, Մէկը կապել էր զօրականի սուր: Հիվանդը նստեց՝ բարձին հենւելով, Հայրաբար նայեց այցելուներին, Բացելով հոգու խորքերը խռով, Այսպես սկսեց խոսքն իր մտերիմ. -- Ծերությունը ինձ ուզում է հաղթել, Երկնքից մի ձայն կանչում է՝ արի, Երբ իմ տենչերը անկատար են դեռ, Եւ ծանր է բախտը հայոց աշխարհի: Մենք չունենք հիմա թագավորություն, Խլել են մեզնից թե´ թագ, թե´ երկիր, Մենք չունենք հիմա Լուսավորչի տուն, Սահակ Պարթևը մեռավ տարագիր: Եւ ես խորհում եմ, խորհում անդադար, Ի՞նչ պիտի լինի վիճակը ազգիս, Պիտի կորնչի՞ հայն ստեղծարար, Թե՞ պիտի ապրի ինչպես այս Մասիս: - Ասաց ու ձեռքը պարզեց Մասիսին, Որ այդ վայրկյանին ննջում էր կարծես, Այնքան վճիտ էր, այնքան անբասիր Նրա հայացքը խորն ու վեհատես: Մի պահ լռեց նա ու հաստատ ասաց. --Ո´չ, մենք չենք կորչի, մենք կապրենք անմեռ, Եւ ոչ Հոռոմը, ոչ ազգը Արյաց Չեն կարող ընկճել ժողովուրդը մեր: Երբ նա խոսում էր, զինվորականի Աչքերը հրով բոցկլտում էին, Սքեմավորը նման արձանի Լսում էր նրան լո՜ւռ, երազային: Հետո զրույցը հոսեց այլ հունով. Զվարթացել էր դահլիճը լռին, Խօսում էր հուզված, այրող ավյունով, Կյանքի կրակում կոփված ծերունին: --Քիչ ես երևում Վարդան սիրելիս, - Դիմեց տանտերը զինվորականին, - Ա´յ մեր Կորյունը հաճախ է գալիս, - Ասաց, նայելով իր խոնարհ սանին: --Ուր էլ լինենք մենք, մեր սրբազան հայր Դու մեր սրտումն ես,- ասաց Վարդանը, - Մենք աղոթում ենք քո կյանքի համար Քեզնով հպարտ է ողջ Հայաստանը: --Զորանաս, որդի´, դու Մամիկոնյան Դյուցազուն տոհմի շառավիղն ես քաջ, Թուրըդ սուր պահիր, կրակըդ՝ վառման, Դեռ շա՜տ փորձություն, դավ կայ մեր առաջ: Հանկարծ խզելով վայրկյանն անշշունջ, Թնդաց հայրենի նորաստեղծ մի երգ, Պատանիների վառվռուն մի փունջ Երգով գալիս էր դաշտից լիաբերք: Մայրենի լեզուն զնգում էր զվարթ, Այնպե՜ս հմայիչ, այնպե՜ս կենսալի, Կարծես կարկաչով լցրված մարգ ու արտ՝ Ուրախ հոսում էր գետակը սարի: Երգն այս պարուրեց թախծող ծերուկին, Ու նա ջերմացած՝ գոչեց սրտագին. - -Ոչ, դու միշտ կապրես, չես մեռնի երբեք, Հայրենի բարբառ, հայրենական երգ: Ու կարծես մի պահ մոռացավ և´ ցավ, Ե´վ հիվանդություն, և´ խոր ծերություն. Տոթակեզ հոգին կարծես հովացավ, Եւ անդորր տիրեց ալեկոծ սրտում: Կորյունն ուզում էր ինչ-որ բան ասել, Բայց տեսավ՝ խոսքը հեռուներ գնաց, Կանգնեց՝ աչքերում անսահման մի սեր Դեպի անկոտրում մարդն այդ մենակյաց: Վեր կացավ նաև Վարդանն առնական՝ Թավ հոնքերի տակ աչքերն հրացայտ, Թիկնեղ, թևերը երկաթամկան Ու սև մազերում թելիկներ արծաթ: Հրաժեշտ տալով սիրելի մարդուն, Փողոց դուրս եկան նրանք միասին. Դղյակում նորից տիրեց լռություն, Պատուհանի տակ թախծում էր սոսին: Այս խիստ հաճելի այցելությունից Կարծես կյանք առավ բեկված ծերունին, Ուժ տւեց բազկին, վեր ելավ մահճից, Հագավ սքեմը՝ կռթնելով սյունին: Ծաղկազարդ գորգով մի քանի անգամ Դատարկ դահլիճը չափեց ծայրից ծայր, Արծվաքիթ էր նա, դեմքը՝ առնական, Ճակատը՝ խոհուն, աչքերը՝ պայծառ: Հաղթահասակ էր, բայց քիչ կորացած, Կրծքին փառահեղ ձյունահեր միրուք, Թէև իր գլխին ձմեռ էր նստած, Բայց դեռ ամուր էր և հոգով առույգ: Մօտեցավ, բացեց Աստվածաշունչը Ու Սաղմոս կարդաց մի քանի բերան. Անդորրություն էր հեռուն ու շուրջը, Լոկ օրորվում էր սոսին գեղիրան: Աշնան արևի անխառն ոսկին, Անուշ մեղմությամբ անձրևում էր ցած. Նա խոհուն նստեց գահավորակին՝ Դաշտի, փշատի բույրով արբեցած: Հիշեց Հացեկաց գյուղն իր հայրենի, Կարոտով հիշեց Սահակ Պարթևին, Որի հետ հիսուն տքնաջան տարի Այրվելով, կյանքին, մարդուն լույս տվին: Ու մեկ-մեկ հիշեց սիրած սաներին - Մովսեսին՝ այնքան խրոխտ ու խոկուն Մամբրեին՝ այնպես երազկոտ, լռին, Ղևոնդ երեցին՝ բուռն ու փոթորկուն: Ու կամաց-կամաց թմբիրը տիրեց, Եւ լուռ հանձնվեց նա Մորփեոսին, Որպես սրտակից ու եղբայր տարեց, Պատուհանի տակ երգում էր սոսին: Բ Զանգերի տխուր, գուժկան ղօղանջով Բացվում է օրը խստաշունչ ձմռան. Անվերջ, ալեկոծ մարդկային մի ծով Հոսում-հորդում է դէպի Վեհարան: Այնտեղ դագաղում ննջում է մի մարդ, Հայոց առաջին ուսուցիչը մեծ. Ընկել է կաղնին, կաղնին խորարմատ, Եւ արդ, անտառն է հեծում հողմածեծ: Լցվել է արդեն վանքի շրջական, Բայց մարդիկ դարձյալ գալիս են, գալիս. Մի մայր գրկել է մեղմանուշ մանկան, Տան դռան կանգնած նայում է, լալիս: Բոլորի դեմքին՝ վհատանք ու վիշտ, Ծիծաղը կարծես ջնջվել է հողից, Սևեր են կապել պալատ ու խրճիթ, Ձյունը մաղվում է որպես նուրբ թախիծ: Բյուր-հազարավոր աչքեր են հառած Դեպ Վեհարանի ապարանքը մեծ. Մի խուլ փսփսուկ ծայր առավ հանկարծ, Շրթից-շուրթ անցավ ժողովրդի մեջ. --Բերո՜ւմ են, նայէ´ք, բերո՜ւմ են սրբին… Եւ ահա քայլքով համընթաց, դանդաղ, Ջերմեռանդությամբ, քնքշությամբ նրբին Դուրս բերին մի սև, ոսկերիզ դագաղ: Վարդան, Հմայակ Մամիկոնյաններ, Եւ Ամատունի իշխանը՝ Վահան, Եւ յոթը պարթև երիտասարդներ Դագաղը ուսած՝ բերում են ահա: Ճեղքվում է ծովը և ճամբա բացում, Թափորը հանդարտ շարժվում է առաջ, Նորից հույզերի խուլ ալեկոծում, Ե´ւ լաց, և´ մրմունջ, և´ ողբ, և´ հառաչ: Ջահերի լույսը մշուշն է ցրում, Թաղման երգերը հնչում են տխուր, Այրվում է սիրտը վշտի բոցերում, Ցավը դառնում է հանուր-ընդհանուր: Երկար է ճամբան, բքոտ է ճամբան, Բայց կարծես ցուրտ չէ, այլ կիզիչ ամառ, Արագածի տակ փորված է դամբան Մեծ լուսավորչի աճյունի համար: Վահան իշխանը, քաջ Ամատունին՝ Հազարապետը հողին հայկական, Տեղատարափին, ցրտաբեր ձյունին Թափորն ուղղում է դեպի Օշական: Ճամբին մարդկային խուռներամ խմբեր Գալիս ձուլվում են այս լաց ու կոծին, Որ վերջին անգամ տեսնեն լուսաբեր Այն հացեկացի հրաշագործին: Անցնում է անվերջ դագաղն ուսից-ուս, Որպես սուրբ մասունք՝ չեն դնում գետին. Հասան Քասախին՝ մեր փոթորկահույզ Հաւերժ հառաչող հայրենի գետին: Նոր ու կամարուն կամրջի ծայրին Թափորը կանգնեց քիչ հանգստանա, Որպես սրտաբեկ սգավոր այրի, Գետն է բարձրաձայն արտասվում հիմա: Մի պահ… և ահա սգերթը կանգնեց Օշական շենի այն ցածրիկ բլրին, Ուր ձյունի անծայր ճերմակության մեջ, Մի թափուր սև փոս թախծում է լռին: Եւ Ամատունյաց իշխանը ահա Գլխաբաց կանգնած փոսի եզերքին, Ձայնով դողդոջուն, հոգով վշտահար, Սրտի խոսքով է դիմում ամենքին. --Հայե՜ր, մենք այսօր մեր այս սուրբ հողում Մեր ամենամեծ հային ենք թաղում: Մեսրոպ վարդապե՜տ. սա մի սրբազան, Սա մի թանկագին անուն չէ միայն, Մեսրոպ Մաշտոցը հոգին է հայի, Եւ դարեր, դարեր նման մի ջահի Մեր ճամբին պիտի շողա ու վառվի, Որ հայն ապրի միշտ ու չմոլորվի: Խոնարհվենք այս սուրբ աճյունի առաջ… Եւ երբ իշխանը այս խոսքը ասաց, Բաց գլուխների մի թանձր անտառ Խոնարհվեց, իջավ տխուր ու անբառ… Հետո տխրահունչ աղոթաերգի, Հազար սրտերի հառաչանքի տակ, Զսպած կսկիծը արնածոր վերքի, Իշխան Վահանը, քաջն Հմայակ, Կորյունն ու Գյուտը, Եզնիկ Կողբացին Ննջեցյալի դին հողին հանձնեցին… Վարդանն առաջին ափ հողը լցրեց Իր ուսուցչի անբիծ աճյունին, Հետույ՝ Եզնիկը, Հովսեփը երեց Կորյունն ու Գյուտը և Ամատունին… Ու երբ խոր փոսը լցվեց, բլրացավ, Մարեց աղոթքի մրմունջը վերջին Մի շիրմաքարի ելավ բարձրացավ՝ Տխրության մուժը աչքերի միջին, Երկար մազերը ուսերին թափված Հայացքը դյութող, հասակն հույաշեն, Իր խռովահույզ խոհերով տարված, Բոլորից սիրված քերթող Եղիշէն: --Իմ բարեկամնե՜ր, եղբայրնե՜ր, քույրե՜ր,- Այսպես դիմեց նա ծփուն ամբոխին,- Այսօր մեր ձեռքով մի անձնվեր, Մի մեծ իմաստուն հանձնեցինք հողին: Նա մեզ գիր տվեց, մեզ դպրոց տվեց, Փրկեց մեր հոգին, հավատն ու լեզուն, Ամեն մի գիրը՝ մի բանակ է մեծ, Հավիտյան հաղթող հսկա զորասյուն, Որ ժողովրդի ոգորող ոգին Միշտ պիտի պահի անվթար, անխոց, Եւ մեր դաշտերին, բերքին ու կյանքին Միշտ պիտի վառվի արևը հայոց: Հավիտյան հանգի՜ստ քո ոսկորներին, Իմ մեծ ուսուցիչ, իմ մեծ բարեկամ, Հանձնում ենք ահա մենք քեզ դարերին, Դու մեր ներկան ես ու մեր ապագան, - Գոչեց Եղիշէն և արտասվաթոր Քաշվեց մի անկյուն, կանգնեց գլխահակ. Մի պահ՝ համրություն, ծանրաշունչ անդորր, Հետո սգերթը կոհակ առ կոհակ Սկսեց ցրվել, իջնել դէպի տուն, Մնաց մի շիրիմ, խորի՜ն լռություն: * Դարեր են եկել, գնացել անդարձ, Ազգեր են ծնվել ու մեռել անհետ, Այրուձիերի արշավն հողմընթաց Տրորելով մեր հողը ծաղկավետ, Մեր դաշտի, արտի, սրտի վրայով Անցել է որպես աւերիչ մորեխ, Հետքից թողնելով ավեր, մահ ու սով, Արյուն սփռելով ամե՜ն, ամեն տեղ: Կործանվել են մեր կոթողները ճոխ, Մեր ոստանները դարձել ավերակ, Մեր երգի, կյանքի ծառը բողբոջող Եղել է կացնին ու հրին ճարակ, Մեր ավանները, մեր շեները նոր Քանդվել են, դարձել հողին հավասար, Մեր տառապանքից՝ խոր ու ահավոր, Մեր տեսած վշտից մաշվել քար ու սար: Բայց մենք կանք նորից, կայ երկիրը մեր, Անուշ հնչում է մեր հայոց լեզուն, Նորից կերտում ենք շքեղ կոթողներ, Հայրենաբարբառ երգեր ենք հյուսում. Ծաղկում-ծփում են մեր արտերը ծով, Ծուխն է բարձրանում մեր օջախներից, Ու մեր խնդության երգի զնգոցով Սար ու ձորերը թնդում են նորից: Ու մեր հորդաբուխ ուրախության մէջ Մենք երբեք, երբեք քեզ չենք մոռացել, Դու մութն ակոսող հրի պես անշեջ Ժողովրդի հետ ճամբա ես անցել, Լուսավորել ես մեր դժվար ուղին, Մեր մաքառումին եղել ես սատար, Նոր ուժ ես տվել հայրենի հողին Ու քո ազգի հետ քայլել դարեդար: Դու քո գրերով զրահել ես մեզ, Դարձրել հավերժող ու անխոցելի. Մեր դեմ բացել ես անծիր ասպարեզ՝ Խոսքի, խոյանքի, խիզախումների: Եւ արդ կանգնել եմ շիրիմիդ առաջ, Ես՝ շառավիղը քո երախտապարտ, Իմ սրտի բոլոր լույսերը վառած Աշխարհի առաջ քեզանով հպարտ՝ Պսակ եմ դնում քո շիրմաքարին, Ջերմեռանդությամբ, հոգով ալեկոծ. Ընդունիր սերս, հիացքս խորին. Դու, Մեսրո՜պ Մաշտոց, հանճա՜ր մեծագործ:
  12. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ (Դասական Ուղղագրութեամբ) Գրեց՝ Սարմեն Ա Աշնան միջօրէն շռայլ պերճութեամբ Գունազարդել է դաշտն Արարատեան, Երկինքը լազուր, երկինքը անամպ Փռւել է որպէս անպարփակ ովկիան: Ամենուր գոյնե՜ր, գոյնե՜ր ու գոյնե՜ր, Ոսկեզօծւել են և´ դաշտ, և´ այգի, Մասիսներն այնպէս հաստատ են կանգնել, Որ կարծես սիւներ լինեն երկնքի: Անդորր է չորս դին. հովը չի փչում, Չեն դողում ո´չ շիւղ, ո´չ տերև, ո´չ ծառ, Երգով գնում է կռունկների չուն, Դէպի հեռաւո՜ր արևոտ աշխարհ: Այդ խաղաղ պահին, թագաւորանիստ Վաղարշապատի իր ապարանքում, Մթնած, մտախոհ, անքուն, անհանգիստ, Մի մարդ էր ցաւից մերթ ընդ մերթ տնքում: Նրա մահճի մօտ նստել էին լուռ Ազնւատոհմիկ երկու այր հասուն. Մէկը հագել էր սքեմ սևաթոյր, Մէկը կապել էր զօրականի սուր: Հիւանդը նստեց՝ բարձին հենւելով, Հայրաբար նայեց այցելուներին, Բացելով հոգու խորքերը խռով, Այսպէս սկսեց խօսքն իր մտերիմ. -- Ծերութիւնը ինձ ուզում է յաղթել, Երկնքից մի ձայն կանչում է՝ արի, Երբ իմ տենչերը անկատար են դեռ, Եւ ծանր է բախտը հայոց աշխարհի: Մենք չունենք հիմա թագաւորութիւն, Խլել են մեզնից թէ´ թագ, թէ´ երկիր, Մենք չունենք հիմա Լուսաւորչի տուն, Սահակ Պարթևը մեռաւ տարագիր: Եւ ես խորհում եմ, խորհում անդադար, Ի՞նչ պիտի լինի վիճակը ազգիս, Պիտի կորնչի հայն ստեղծարար, Թէ՞ պիտի ապրի ինչպէս այս Մասիս: - Ասաց ու ձեռքը պարզեց Մասիսին, Որ այդ վայրկեանին ննջում էր կարծես, Այնքան վճիտ էր, այնքան անբասիր Նրա հայացքը խորն ու վեհատես: Մի պահ լռեց նա ու հաստատ ասաց. --Ո´չ, մենք չենք կորչի, մենք կապրենք անմեռ, Եւ ոչ Հոռոմը, ոչ ազգը Արեաց Չեն կարող ընկճել ժողովուրդը մեր: Երբ նա խօսում էր, զինւորականի Աչքերը հրով բոցկլտում էին, Սքեմաւորը նման արձանի Լսում էր նրան լո՜ւռ, երազային: Յետոյ զրոյցը հոսեց այլ հունով. Զւարթացել էր դահլիճը լռին, Խօսում էր յուզւած, այրող աւիւնով, Կեանքի կրակում կոփւած ծերունին: --Քիչ ես երևում Վարդան սիրելիս, - Դիմեց տանտէրը զինւորականին, - Ա´յ մեր Կորիւնը յաճախ է գալիս, - Ասաց, նայելով իր խոնարհ սանին: --Ուր էլ լինենք մենք, մեր սրբազան հայր Դու մեր սրտումն ես,- ասաց Վարդանը, - Մենք աղօթում ենք քո կեանքի համար Քեզնով հպարտ է ողջ Հայաստանը: --Զօրանաս, որդի´, դու Մամիկոնեան Դիւցազուն տոհմի շառաւիղն ես քաջ, Թուրըդ սուր պահիր, կրակըդ՝ վառման, Դեռ շա՜տ փորձութիւն, դաւ կայ մեր առաջ: Յանկարծ խզելով վայրկեանն անշշունջ, Թնդաց հայրենի նորաստեղծ մի երգ, Պատանիների վառվռուն մի փունջ Երգով գալիս էր դաշտից լիաբերք: Մայրենի լեզուն զնգում էր զւարթ, Այնպէ՜ս հմայիչ, այնպէ՜ս կենսալի, Կարծես կարկաչով լցրած մարգ ու արտ՝ Ուրախ հոսում էր գետակը սարի: Երգն այս պարուրեց թախծող ծերուկին, Ու նա ջերմացած՝ գոչեց սրտագին. - -Ոչ, դու միշտ կապրես, չես մեռնի երբէք, Հայրենի բարբառ, հայրենական երգ: Ու կարծես մի պահ մոռացաւ և´ ցաւ, Ե´ւ հիւանդութիւն, և´ խոր ծերութիւն. Տօթակէզ հոգին կարծես հովացաւ, Եւ անդորր տիրեց ալեկոծ սրտում: Կորիւնն ուզում էր ինչ-որ բան ասել, Բայց տեսաւ՝ խօսքը հեռուներ գնաց, Կանգնեց՝ աչքերում անսահման մի սէր Դէպի անկոտրում մարդն այդ մենակեաց: Վեր կացաւ նաև Վարդանն առնական՝ Թաւ յօնքերի տակ աչքերն հրացայտ, Թիկնեղ, թևերը երկաթամկան Ու սև մազերում թելիկներ արծաթ: Հրաժեշտ տալով սիրելի մարդուն, Փողոց դուրս եկան նրանք միասին. Դղեակում նորից տիրեց լռութիւն, Պատուհանի տակ թախծում էր սոսին: Այս խիստ հաճելի այցելութիւնից Կարծես կեանք առաւ բեկւած ծերունին, Ուժ տւեց բազկին, վեր ելաւ մահճից, Հագաւ սքեմը՝ կռթնելով սիւնին: Ծաղկազարդ գորգով մի քանի անգամ Դատարկ դահլիճը չափեց ծայրից ծայր, Արծւաքիթ էր նա, դէմքը՝ առնական, Ճակատը՝ խոհուն, աչքերը՝ պայծառ: Յաղթահասակ էր, բայց քիչ կորացած, Կրծքին փառահեղ ձիւնահեր միրուք, Թէև իր գլխին ձմեռ էր նստած, Բայց դեռ ամուր էր և հոգով առոյգ: Մօտեցաւ, բացեց Աստւածաշունչը Ու Սաղմոս կարդաց մի քանի բերան. Անդորրութիւն էր հեռուն ու շուրջը, Լոկ օրօրւում էր սոսին գեղիրան: Աշնան արևի անխառն ոսկին, Անուշ մեղմութեամբ անձրևում էր ցած. Նա խոհուն նստեց գահաւորակին՝ Դաշտի, փշատի բոյրով արբեցած: Յիշեց Հացեկաց գիւղն իր հայրենի, Կարօտով յիշեց Սահակ Պարթևին, Որի հետ յիսուն տքնաջան տարի Այրւելով, կեանքին, մարդուն լոյս տւին: Ու մէկ-մէկ յիշեց սիրած սաներին - Մովսեսին՝ այնքան խրոխտ ու խոկուն Մամբրէին՝ այնպէս երազկոտ, լռին, Ղևոնդ երեցին՝ բուռն ու փոթորկուն: Ու կամաց-կամաց թմբիրը տիրեց, Եւ լուռ յանձնւեց նա Մորփէոսին, Որպէս սրտակից ու եղբայր տարեց, Պատուհանի տակ երգում էր սոսին: Բ Զանգերի տխուր, գուժկան ղօղանջով Բացւում է օրը խստաշունչ ձմռան. Անվերջ, ալեկոծ մարդկային մի ծով Հոսում-յորդում է դէպի Վեհարան: Այնտեղ դագաղում ննջում է մի մարդ, Հայոց առաջին ուսուցիչը մեծ. Ընկել է կաղնին, կաղնին խորարմատ, Եւ արդ, անտառն է հեծում հողմածեծ: Լցւել է արդէն վանքի շրջական, Բայց մարդիկ դարձեալ գալիս են, գալիս. Մի մայր գրկել է մեղմանուշ մանկան, Տան դռան կանգնած նայում է, լալիս: Բոլորի դէմքին՝ վհատանք ու վիշտ, Ծիծաղը կարծես ջնջւել է հողից, Սևեր են կապել պալատ ու խրճիթ, Ձիւնը մաղւում է որպէս նուրբ թախիծ: Բիւր-հազարաւոր աչքեր են յառած Դէպ Վեհարանի ապարանքը մեծ. Մի խուլ փսփսուկ ծայր առաւ յանկարծ, Շրթից-շուրթ անցաւ ժողովրդի մէջ. --Բերո՜ւմ են, նայէ´ք, բերո՜ւմ են սրբին… Եւ ահա քայլքով համընթաց, դանդաղ, Ջերմեռանդութեամբ, քնքշութեամբ նրբին Դուրս բերին մի սև, ոսկերիզ դագաղ: Վարդան, Հմայակ Մամիկոնեաններ, Եւ Ամատունի իշխանը՝ Վահան, Եւ եօթը պարթև երիտասարդներ Դագաղը ուսած՝ բերում են ահա: Ճեղքւում է ծովը և ճամբայ բացում, Թափորը հանդարտ շարժւում է առաջ, Նորից յոյզերի խուլ ալեկոծում, Ե´ւ լաց, և´ մրմունջ, և´ ողբ, և´ հառաչ: Ջահերի լոյսը մշուշն է ցրում, Թաղման երգերը հնչում են տխուր, Այրւում է սիրտը վշտի բոցերում, Ցաւը դառնում է հանուր-ընդհանուր: Երկար է ճամբան, բքոտ է ճամբան, Բայց կարծես ցուրտ չէ, այլ կիզիչ ամառ, Արագածի տակ փորւած է դամբան Մեծ լուսաւորչի աճիւնի համար: Վահան իշխանը, քաջ Ամատունին՝ Հազարապետը հողին հայկական, Տեղատարափին, ցրտաբեր ձիւնին Թափօրն ուղղում է դէպի Օշական: Ճամբին մարդկային խուռներամ խմբեր Գալիս ձուլւում են այս լաց ու կոծին, Որ վերջին անգամ տեսնեն լուսաբեր Այն հացեկացի հրաշագործին: Անցնում է անվերջ դագաղն ուսից-ուս, Որպէս սուրբ մասունք՝ չեն դնում գետին. Հասան Քասախին՝ մեր փոթորկայոյզ Յաւերժ հառաչող հայրենի գետին: Նոր ու կամարուն կամրջի ծայրին Թափորը կանգնեց քիչ հանգստանայ, Որպէս սրտաբեկ սգաւոր այրի, Գետն է բարձրաձայն արտասւում հիմա: Մի պահ… և ահա սգերթը կանգնեց Օշական շէնի այն ցածրիկ բլրին, Ուր ձիւնի անծայր ճերմակութեան մէջ, Մի թափուր սև փոս թախծում է լռին: Եւ Ամատունեաց իշխանը ահա Գլխաբաց կանգնած փոսի եզերքին, Ձայնով դողդոջուն, հոգով վշտահար, Սրտի խօսքով է դիմում ամենքին. --Հայե՜ր, մենք այսօր մեր այս սուրբ հողում Մեր ամենամեծ հային ենք թաղում: Մեսրոպ վարդապե՜տ. սա մի սրբազան, Սա մի թանկագին անուն չէ միայն, Մեսրոպ Մաշտոցը հոգին է հայի, Եւ դարեր, դարեր նման մի ջահի Մեր ճամբին պիտի շողայ ու վառւի, Որ հայն ապրի միշտ ու չմոլորւի: Խոնարհւենք այս սուրբ աճիւնի առաջ… Եւ երբ իշխանը այս խօսքը ասաց, Բաց գլուխների մի թանձր անտառ Խոնարհւեց, իջաւ տխուր ու անբառ… Յետոյ տխրահունչ աղօթաերգի, Հազար սրտերի հառաչանքի տակ, Զսպած կսկիծը արնածոր վէրքի, Իշխան Վահանը, քաջն Հմայակ, Կորիւնն ու Գիւտը, Եզնիկ Կողբացին Ննջեցեալի դին հողին յանձնեցին… Վարդանն առաջին ափ հողը լցրեց Իր ուսուցչի անբիծ աճիւնին, Յետոյ՝ Եզնիկը, Յովսէփը երեց Կորիւնն ու Գիւտը և Ամատունին… Ու երբ խոր փոսը լցւեց, բլրացաւ, Մարեց աղօթքի մրմունջը վերջին Մի շիրմաքարի ելաւ բարձրացաւ՝ Տխրութեան մուժը աչքերի միջին, Երկար մազերը ուսերին թափւած Հայացքը դիւթող, հասակն հոյաշէն, Իր խռովայոյզ խոհերով տարւած, Բոլորից սիրւած քերթող Եղիշէն: --Իմ բարեկամնե՜ր, եղբայրնե՜ր, քոյրե՜ր,- Այսպէս դիմեց նա ծփուն ամբոխին,- Այսօր մեր ձեռքով մի անձնւէր, Մի մեծ իմաստուն յանձնեցինք հողին: Նա մեզ գիր տւեց, մեզ դպրոց տւեց, Փրկեց մեր հոգին, հաւատն ու լեզուն, Ամէն մի գիրը՝ մի բանակ է մեծ, Յաւիտեան յաղթող հսկայ զօրասիւն, Որ ժողովրդի ոգորող ոգին Միշտ պիտի պահի անվթար, անխոց, Եւ մեր դաշտերին, բերքին ու կեանքին Միշտ պիտի վառւի արևը հայոց: Յաւիտեան հանգի՜ստ քո ոսկորներին, Իմ մեծ ուսուցիչ, իմ մեծ բարեկամ, Յանձնում ենք ահա մենք քեզ դարերին, Դու մեր ներկան ես ու մեր ապագան, - Գոչեց Եղիշէն և արտասւաթոր Քաշւեց մի անկիւն, կանգնեց գլխահակ. Մի պահ՝ յամրութիւն, ծանրաշունչ անդորր, Յետոյ սգերթը կոհակ առ կոհակ Սկսեց ցրւել, իջնել դէպի տուն, Մնաց մի շիրիմ, խորի՜ն լռութիւն: * Դարեր են եկել, գնացել անդարձ, Ազգեր են ծնւել ու մեռել անյետ, Այրուձիերի արշաւն հողմընթաց Տրորելով մեր հողը ծաղկավէտ, Մեր դաշտի, արտի, սրտի վրայվ Անցել է որպէս աւերիչ մորեխ, Հետքից թողնելով աւեր, մահ ու սով, Արիւն սփռելով ամէ՜ն, ամէն տեղ: Կործանւել են մեր կոթողները ճոխ, Մեր ոստանները դարձել աւերակ, Մեր երգի, կեանքի ծառը բողբոջող Եղել է կացնին ու հրին ճարակ, Մեր աւանները, մեր շէները նոր Քանդւել են, դարձել հողին հաւասար, Մեր տառապանքից՝ խոր ու ահաւոր, Մեր տեսած վշտից մաշւել քար ու սար: Բայց մենք կանք նորից, կայ երկիրը մեր, Անուշ հնչում է մեր հայոց լեզուն, Նորից կերտում ենք շքեղ կոթողներ, Հայրենաբարբառ երգեր ենք հիւսում. Ծաղկում-ծփում են մեր արտերը ծով, Ծուխն է բարձրանում մեր օջախներից, Ու մեր խնդութեան երգի զնգոցով Սար ու ձորերը թնդում են նորից: Ու մեր յորդաբուխ ուրախութեան մէջ Մենք երբէք, երբէք քեզ չենք մոռացել, Դու մութն ակօսող հրի պէս անշէջ Ժողովրդի հետ ճամբայ ես անցել, Լուսաւորել ես մեր դժւար ուղին, Մեր մաքառումին եղել ես սատար, Նոր ուժ ես տւել հայրենի հողին Ու քո ազգի հետ քայլել դարեդար: Դու քո գրերով զրահել ես մեզ, Դարձրել յաւերժող ու անխոցելի. Մեր դէմ բացել ես անծիր ասպարէզ՝ Խօսքի, խոյանքի, խիզախումների: Եւ արդ կանգնել եմ շիրիմիդ առաջ, Ես՝ շառաւիղը քո երախտապարտ, Իմ սրտի բոլոր լոյսերը վառած Աշխարհի առաջ քեզանով հպարտ՝ Պսակ եմ դնում քո շիրմաքարին, Ջերմեռանդութեամբ, հոգով ալեկոծ. Ընդունիր սէրս, հիացքս խորին. Դու, Մեսրո՜պ Մաշտոց, հանճա՜ր մեծագործ:
  13. «ՍՈՆԵՏՆԵՐ»-Ի ՇՆՈՐՀԱՆԴԷՍ ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ 1950 2005 թւականի փետրւարի, 6-ին, Լոս Անջելեսի Իրանահայ միութեան յարկի ներքոյ կայացաւ բանաստեղծ Վահան Գէորգեանի «Սոնետներ»-ի շնորհանդէսը: Այս առիթով օրւայ բանախօս Հրաչ Վարդանեանը ԱՄՆ-ից մեզ է տրամադրել Վահան Գէորգեանի վերաբերեալ իր գրութիւնը եւ նրա բանաստեղծութիւններից նմուշներ, որոնք ներկայացնում ենք ստորեւ. ԱԼԻՔ, Թէհրան, իրան Կարօտում եմ քեզ հայրենի եզերք, Քո հող ու ջրին, արեւին հրկէզ, Օտար երկրում աչքս միշտ արթուն, Հոգիս ծո՜վ արիւն, օրս չի´ մթնում: Անթեւ հաւքեր են խօսքերս թւում, Յոյս ու երազանք մարում է մթում: Օրերն են չւում տերեւների պէս, Հոսո՜ւմ, գնո՜ւմ է ժամանակն անտես: Աշնան օրերը դաւերով լեցուն, Երազախաբի կսկիծով անանց Սիրտ են սողոսկում, երակով թոյնէ: Մտքերս մոլոր՝ զուրկ են թեւերից, Շուրթերիս փարւած խօսքերի նման Չունեմ հանգրւան ու խաղաղ օրրան: Չունեմ հանգրւան ու խաղաղ օրրան, Արդէն հազար դար՝ ես թափառական, իծն հորիզոնի միշտ հեռւում մնաց, Աչքս մաշեցի, չհասայ նրան... Ամենուր եղայ, երկրներ տեսայ, Դռները օտար իմ դէմ բացւեցին, Տանտիրոջ կողքին հաւասարի պէս Շէնացրեցի երկիրն հիւրընկալ: Եւ ամէն անգամ, եւ ամենուրեք Կասկած ու կսկիծ սիրտս սողոսկեց Պագշոտ կնոջ պէս օրս պղտորեց: Ու շրջապատւած բոլոր կողմերից՝ Մի կերպ դուրս պրծայ որոգայթներից՝ Բախտից հալածւած գազանի նման: Բախտից հալածւած գազանի նման Ճակատագիրը ինձ բաժին թողեց՝ Յոյսին միամիտ, յուսալով՝ յոյսից Դարեր շարունակ ապրեցի այսպէս: Ես ի՜նչ իմանամ, որ պապիս պապի Ճամբան եմ հիմա վեր ու վար անում, Երբ հորիզոնն է անվերջ հեռանում, Մասիսն է միայն մերը մնայուն: ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ Ծնւել է Երեւանում, ուսուցիչների ընտանիքում: Իր առաջին ուսուցիչները եղել են ծնողները, մայրը՝ գրականութեան, իսկ հայրը՝ կենսաբանութեան ուսուցիչ: Ծնողների աշխատանքի բնոյթի պատճառով՝ նա ապրել է գրեթէ Հայաստանի բոլոր շրջաններում: Դպրոցն աւարտել է Վաղարշապատում, որից յետոյ ուսումը շարունակել է Երեւանի Պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում: Աշխատել է Արագածի Տիեզերական մասնիկների հետազօտութիւնների կայանում (ԱՏՄՀԿ) եւ այլ գիտա-հետազօտական հաստատութիւններում: Նրա գրական գործերից տպագրւած են՝ «Այբ բեն գիմ» 1999 թ.՝ նւիրւած Մեսրոպ Մաշտոցին, «Մեղեդի», 2000 թ.՝ նւիրւած զոհւած Մուշեղ ագանեանին, «Կանայք» պատմւածքների ժողովածու 2003 թ., «Մեր հոգսերի ձմեռը, 1993 թ.», 2004 թ., «Սոնետներ», 2005 թ.: Վահանը յաճախ հանդէս է գալիս տեղական մամուլի էջերում, հիմնականում գրելով գրականութեան մասին եւ տարիներ շարունակ հեռուստատեսութեամբ ներկայացրել է մեր գրական մշակներին: 2005 թւականին Լոս Անջելեսի Իրանահայ միութեան արւեստի եւ գեղարւեստական բաժանմունքի նախաձեռնութեամբ, մեծ շուքով կատարւեց նրա «Սոնետներ»-ին նւիրւած գրական-երաժշտական երեկոն: Երեկոյի առանցքային կազմակերպիչն ու ղեկավարն էր բժիշկ Հրաչ Վարդանեանը, որը հանրութեանը ներկայացրեց «Սոնետներ»-ը արտասանելով դրանց մեծ մասը: Վահանը այժմ ապրում եւ ստեղծագործում է հայրենիքից հեռու՝ Լոս Անջելեսում: Ինչն է Վահանի բանաստեղծութեան մէջ ինձ հետաքրքրել եւ ինչո±ւ եմ նրան հաւանում: Հարուստ յուզաշխարհով բանաստեղծներ մենք շատ ունենք, բայց հարուստ յուզաշխարհը դեռ բանաստեղծութեան նպատակը չէ: Բանաստեղծութիւնը ինքը լինելով կարճ ու հատու խօսք՝ աւելի հարազատ է դառնում ընթերցողին, երբ յոյզին շաղախւում է տրամաբանութիւնը: Յոյզով լեցուն ու տրամաբանութեամբ հարուստ տողերը երբ արտայայտում են ստեղծագործողի ինքնաբուխ նպատակային սէրը՝ առ հայրենիք ու նրա ակունքը, ինձ համար դառնում են հոգեհարազատ: Այդ ոգով ստեղծագործողները նախօրօք են կանխորոշում իրենց տեղը, մեր հարուստ գրականութեան մէջ: Ահա նրանց շարքում է Վահան էորգեանը, որն իր գրած մի բանաստեղծութեամբ՝ «Մեղուն», դրսեւորում է իր ամբողջ ներաշխարհն ու նպատակները. Մեղրահացին փարւած Լաց է լինում մեղուն Իր յոգնութեան համար, Իր տխրութեան համար, - Ծաղիկներից խաբւած, Ու իր բախտից դժգոհ, Նա չէր կարող պատմել Մեղուներին օտար... - Մինչդեռ մարդիկ դարեր Այն մասին են խօսում. - Թէ երգում է մեղուն, Մեղր գտած մեղուն... Ծաղիկներից խաբւած, Ու իր բախտից դժգոհ, Մեղրահացին փարւած Արտասւում էր մեղուն... Տողերից պարզ երեւում է, որ հեղինակը լաւ գիտէ իր տեղը գրականութեան մէջ եւ մեղւի ջանասիրութեամբ կառուցում է իր գրական աշխարհը: Ինչպէս մեզ բոլորիս յայտնի է, համեստութիւնը մեղւի արժանիքներից մէկն է եւ այդ նոյն արժանիքը՝ համեստութիւնը, մենք տեսնում ենք Վահան բանաստեղծի մօտ: Վահանը երբեք իրեն թոյլ չի տալիս եւ յաւակնութիւնն էլ չի ունեցել համեմատւելու մեր մեծերի հետ, դեռ աւելին՝ տարիներ շարունակ ինքն է հանդիսացել այդ մեծերին հասարակութեանը ներկայացնելու գործում: Այժմ ձեզ պիտի ներկայացնեմ Վահանի գրած «Սոնետներ»-ը, բայց նախ եւ առաջ մի կարճ բացատրութիւն այդ առիթով: Սոնետը բանաստեղծութեան կարեւոր ձեւերից մէկն է, որը բաղկացած է 14 տողից, առաջին երկու տունը քառատող է եւ վերջին երկուսը եռատող կամ ըստ լատինների՝ բաղկացած երկու կատրէից եւ 2 տերցետից: Սոնետի յանգաւորման ձեւերը բազմազան են, նրանք սկիզբ են առել Վերածնութեան դարաշրջանում՝ Իտալիայում: Իտալական գրականութեան մէջ նշանաւոր են Դանթէի եւ Պետրարքայի սոնետները: Իտալացիներից յետոյ, Շեքսպիրը գրեց իր 154 սոնետները՝ հիմնւած սիրոյ թեմայի վրայ, որոնք հրատարակւել են իր մահից յետոյ: Շեքսպիրի գրած սոնետները համատարածւեց ամբողջ Եւրոպայում եւ գրական դահլիճների խօսակցութեան մեծ թեմա դարձաւ: Շեքսպիրի սոնետները արագ թարգմանւեցին Եւրոպայի բոլոր քաղաքակիրթ լեզուներով: Արեւմտահայերը նաեւ թարգմանեցին այդ սոնետները եւ սկսեցին սոնետներ գրել՝ նախքան արեւելահայերը: Շեքսպիրի 154 սոնետներից երեսունը թարգմանել է էորգ Էմինը, որն իմիջիայլոց ամենալաւ թարգմանութիւններից է համարւում: Մեր օրերում, երբ Պարոյր Սեւակը գրում էր իր մենագրութիւնը Սայեաթ Նովայի մասին, նա համարձակօրէն սիրոյ երգիչ Սայեաթ Նովային համեմատեց Շեքսպիրի հետ: Նախ ինքը մնաց ափ ի բերան, զարմացած, որ Սայեաթ Նովան չիմանալով անգլերէն եւ չճանաչելով Շեքսպիրին՝ հարիւր տարի յետոյ հասել էր նոյն գեղագիտական արդիւնքին եւ զարմանալին այն էր, որ Սայեաթ Նովայի մօտ աւելի կատարեալ էր սիրոյ մեկնաբանութիւնը: Արեւմտահայ գրողները սոնետ բառն էլ հայերէնի թարգմանեցին որպէս «Հնչեակ» եւ այդ բառն առ այսօր օգտագործւում է արեւմտահայերի կողմից: Արեւմտահայերից սոնետներ գրեցին՝ Մեծարենցը, Թեքէեանը եւ ուրիշներ, իսկ արեւելահայերից՝ Տէրեանն ու Չարենցը: Չարենցից յետոյ սոնետներ են գրել՝ Հենրի Էդոյեանը, Վահանի սերնդակից Արմէն Շէկոյեանը եւ Վահան Գէորգեանը: Այս վերջին երեք հեղինակները գրեցին սոնետների շարք, որը կոչւում է «Սոնետների պսակ կամ փունջ», որովհետեւ շարքի 15-րդ սոնետն ընդգրկում է նախորդ 14 սոնետների առաջին տողերը եւ այդ իսկ պատճառով 15 սոնետների կանոնակարգի շարքը կոչւում է «Փունջ» կամ «Պսակ»: Վահան Գէորգեանի գրած սոնետներից երեւում է, որ նա լաւ տեղեակ լինելով Պետրարքային, Դանթէին, Տէրեանին, Չարենցին եւ միւսներին՝ նորից սիրոյ թեման է արծարծում, բայց ի տարբերութիւն միւս հեղինակների՝ Վահանի արծարծած սիրոյ թեման աւելի տարողունակ է դարձել իր ընդգրկման տարածքով: Վահանի մեկնաբանած սէրը մանկան սէրն է մօր հանդէպ, պատանու սէրը՝ սիրածի, իմաստացած մարդու սէրը իր կնոջ, զաւակների եւ հայրենիքի հանդէպ, եւ այդ բոլոր սէրերի կիզակէտն է հայրենիքի սէրը: Յանձինս հեղինակի՝ սէրը իմաստաւորւում է հայրենիքով: Հեղինակը պնդում է, որ եթէ կայ հայրենիքի սէրը, ապա միւս բոլոր սէրերը արժեւորւում են հէնց այդ սիրոյ շուրջ: Ահա այս է էական տարբերութիւնը Վահան սոնետների եւ միւս բոլոր սոնետների, որոնք սիրոյ մասին են գրւել: Վահանի լաւատեսութիւնն այնտեղ է, որ նա հաւատում է, որ մենք վերջապէս պիտի յաղթենք «Խաչ-ա-թուր» խաղում թրով միայն, ինչպէս հին թեւաւոր խօսքն է ասում՝ «ԿԱՄ ԱՀԱՆՈՎ ԿԱՄ ՎԱՀԱՆԻՆ»: ՀՐԱՉ ՎԱՐԴԱՆԵԱՆ
  14. «Անլռելի Զանգակատուն»-ն ու «Եռաձայն Պատարագ»-ը ամբողջությամբ մուտքագրել եմ հետևյալ սայթում՝ http://www.armenianpoetry.com/arm/index.html Վարդահուր
  15. ԵՒ ԱՅՐ ՄԻ ՄԱՇՏՈՑ Ա Մենք կայինք նաեւ նրանից առաջ, Եւ դարեր առաջ: Մենք բռնութիւնից խոյս էինք տալիս՝ Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ, Իսկ մեզ ոտնկոխ հետապնդողին դիտապաստ անում Եւ դրանով իսկ անուն ստանում՝ Կոչելով մեզ Հայք ... Մենք անշունչ քարը դարձնում էինք ձուկ, Ձո՜ւկ, Որ անջրդի լեռնալանջերի շիկացած հողից Իր փորը վառած՝ Կիսաբաց բերնով Երկնքից անջուր Գոնէ անձրեւի շիթ էր պահանջում: Լեռը ծակելով՝ Մենք նրա միջով ջուր էինք տանում Ու շռայլ բանում Մեր այգիների այրի արգանդին: Իսկ ամուլ կաւին տալիս էինք մենք Ձեւը վարսանդի Եւ կոչում կարաս, Որի մէջ յետոյ լողացնում էինք գարին մեր մաքուր, Եւ մկրտութեան այդ ջուրը դեղին Հարբածութիւնից նոյնիսկ առաւել Զարմանք էր ազդում այն գոռոզներին, Որ մեզ այնուհետ Չէին հանդգնում կոչել «բարբարոս»: Մենք յամառ ոսկուն ստիպում էինք նաեւ մայրանալ՝ Դառնալ դիցուհու արձան անթերի, Եւ այդ հլութիւնն անձնատուր ոսկու Անւանում էինք Մայր զգաստութեանց՝ Մեծն Անահիտ: Մենք տալիս էինք անյատակ վիհին մի նոր խորութիւն, Երկնամուխ կիրճին՝ բարձրութիւն մի նոր Եւ ...կոչում առնի ... Մենք կայինք նաեւ նրանի՛ց առաջ: Մեր արքաների եւ իշխանների արածի վրայ չարածը դրած՝ Նրանց գործն էինք դեռ շարունակում Լարերի վրայ բամբ բամբիռների Եւ ...դա անւանում Երգ Վիպասանաց ... Արշակները մեր՝ Հայրենի հողին ոտքով շփւելով, Լոկ հպարտութեան խօսքերով էին շուրթերը բանում Եւ ըմբերանում տիրակալներին: Մուշեղները մեր՝ Օտար զօրութեանն ընդդիմանալիս Նրանց հարեմը գերի առնելով Ու ձեռք չտալով եւ ոչ մի կնոջ՝ Առնականութեան եւ վեհանձնութեան դաս էին տալիս, Այնպիսի մի դաս, Որ ոսոխն անգամ անգիր էր անում ... Մենք կայինք նաեւ նրանի՛ց առաջ: Մենք աստղերն էինք մեր աչքով զննում, Արփալոյս էինք թելերով հինում. Տաճարից ելնում ու թատրոն գնում, Վայելում նաեւ հաճոյքը վսեմ Մեր այն պարուհի-կաքաւողների, Որոնց մարմինը նւագ էր լռած Եւ որոնք նաեւ «երգեին ձեռամբ» ... Բ Այո՛, մենք կայինք նրանի՛ց առաջ: Սակայն աշխարհի լայնքի վրայով Մի չտեսնւած մրրիկ էր անցել: Հրեա մի գունատ՝ Քշւած իր երկրից, Օտարականի ու հիւրի տեսքով, Ինքն իրեն տարաւ աշխարհից-աշխարհ: Զորաւոր էին աստւածները հին, Այնքան զօրաւոր, Որ անկեղծ էին ու չէին ստում: Իսկ խեղճ ու աղքատ այդ եբրայեցին Եկաւ շաղ տալու խօստումներ օդում, Եկաւ զինավառ գեղեցիկ ստով ... Միամիտ էին աստւածները հին, Միամիտ այնքան, Որ ծարաւն իրենց յագեցնում էին լոկ արեամբ զոհի Եւ իրենց քաղցը նոյն զոհի մսով: Իսկ եբրայեցին եկաւ ասելու, «Այս է մարմինն իմ, առէք ու կերէք: Այս է արիւնն իմ ըմպեցէք սիրով» ... Ուղղամիտ էին աստւածները հին. Ուղղամիտ էին՝ Պարզ դերձակի պէս. Իրենց հաւատի հանդերձը նրանք Միշտ ձեւում էին ճիշտ կեանքի վրայ: Իսկ եբրայեցին եկաւ կարելու, Մի համընդհանուր կախարդիչ հանդերձ, Որով որ պիտի հաւասարւէին Ե՛ւ վտիտ ու գէր, Ե՛ւ հաստ ու բարակ ... Ճշտախօս էին աստւածները հին, Ճշտախօս էին՝ Երեխայի պէս. Մարդկանց մարդ էին նրանք անւանում, Իսկ իրենց՝ աստւած: Իսկ եբրայեցին ասաց, «Մարդ եմ ես», Եւ ...դարձաւ աստւած՝ «Մարդ եմ» ասելով ... Զօրաւոր էին աստւածները հին, Այնքա՛ն զորաւոր, Որ անկեղծ էին ու չէին ստում: Իսկ պատմութեան մէջ կան ժամանակներ, Երբ ով չի ստում՝ պիտի կործանւի՜ ... Գ Եւ կործանւեցին աստւածները հին: Մարդիկ, Որ երեկ ունէին տարբեր աստւածներ բազում, Պարտաւոր էին հիմա ունենալ Միայն մի աստւած, Բոլո՛րը լոկ մի՛, միայն մի՛ աստւած: Եւ չգիտէին, Թէ ո՞վ է այդ Մին Եւ ի՞նչ է ուզում ... Արամազդների, Միհրերի տեղակ, Բոցբեղ-բոցմօրուք շէկ Վահագներին փոխարինելու Եկաւ մի հրեա սեւմօրւք-սեւբեղ, Եւ Աստղիկների, Անահիտների ու Նանեների Երեկւայ տեղում այսօր հաստատեց Իր մօրը դալո՜ւկ, թէ՞ ամօթահար: Եւ խօսում էին նրանք մի լեզւով, Որ չէ՜ր հասկացւում: Մեհեանների տեղ ու բագինների, Նրանց դեռ տաք-տաք մոխիրի վրայ, Հասակ նետեցին Դեռեւս անծեփ եւ փայտակտուր աղօթատեղիք՝ Իրենց խաչերը սուր մխրճելով Նախ՝ սրտերի՜ մէջ, Ապա՝ երկնքի՛ ... Ատրուշանների խուրձ-խուրձ բոցերի առատութեան տեղ Կենտ-կենտ հասկերի չար աղքատութեամբ Պաղ-պաղ մոմերն են ուզում դառնալ հաց մի նոր հաւատի, Որ իրեն կոչում կամաւորութիւն, Բայց տարածւում է պչնութեամբ տքնող ... ...Առանց հաւատի կեանքում դիւրին չէ նոյնիսկ մեռնելը, Իսկ ապրելն ...արդէն անկարելի է: Մարդուց խլեցին իր հաւատը հին, Իսկ հաւատը նոր հաստատւեց խօսքո՜վ, Մի՛միայն խօսքով, --Դեռ նորը չկա՜ր: Աւերւեց հինը ու փլատակւեց, Իսկ նորը միայն կառուցւեց խօսքո՜վ, Մի՛միայն խօսքով -- Դեռ նորը չկա՜ր: Եւ այսպէս՝ Յանկարծ Ու դանդաղօրէն Ամէ՜ն ինչ շրջւեց, Տակն ի վեր եղաւ, Եւ կարգի բերել չէր կարող ոչ ոք. -- Ինքը շրջողն իսկ չէ՜ր կարող էլ, չէ՜: Եւ այսպէս՝ կեանքից մնաց մի «մեղայ», Որ պիտի նաեւ ... բարձր չհնչէր: Եւ այսպէս՝ Անցաւ ողջ հարի՜ւր տարի, Որ կարճ է թւում. երբ գիրք ես կարդում, Իսկ երբ ապրում ես եւ ամէն րոպէ Զգում ես մաշկի՜դ, զգում ես սրտո՛վ, Ուղեղիդ բոլո՜ր ծալքերով՝ այնժամ ... Դ Հէնց այսպէս էինք մենք ապրում այնժամ: Հայաստան կոչւած աշխարհն էլ արդէն Լոկ անունով էր Հայաստան կոչւում: Զոհւած արջառի տաքուկ սրտի պէս Մեր հողն էր կիսւած Ու բռնի քաշւած Երկու շիկացած ու սուր շամփուրի, Որոնցից մէկը պարսիկն էր բռնել կրակի վրայ, Միւսը բռնել էր մոմերի վրայ նենգ բիւզանդացին: Խորովւում էինք, Արցունքի տեղակ Մեր ճենճերն էին կաթում կաթկթում, Ասես կամենում իրենց խորովող կրակը մարել: Աակայն ճենճերից--այդ ո՞վ չգիտի-- չի՜ մարում կրակ, Այլ բորբոքւում է մոլութեամբ մի նոր: Մե՛ր հողի վրայ, Մե՜ր երկնքի տակ Մենք դարձել էինք օտարի գաղութ, Նոյնիսկ մեր հօրը երկրպագելու, Եւ կամ թէ որդուն պագելու համար Այլ արքունիքից պիտի խնդրէինք մի թոյլտւութիւն, Որ եթէ հասնէր՝ Պարտաւոր էինք համարել շնորհ Եւ շնորհակալ մնալ յաւիտեան: Հայաստան կոչւած աշխարհը կիսւած Նստել էր արդէն Իրար չկպած ծայրերի վրայ ա՛յն աթոռների, Որոնց տակ անտակ անդունդն էր բացւում, Իսկ մեր մարմնաւոր տէրերը բոլոր Ունէին լոկ մի մտահոգութիւն, Լոկ մի խոհ բարձր՝ Իրենց աթո՛ռը, Գահո՞յքը իրենց Եւ իրենց բա՜րձը: Միա՛յն չզրկւել իրենց վերադաս տիրոջ շնորհից,-- Զսպանակի պէս Այս միտքն էր նրանց վեր ու վար ճօճում: Միա՛յն թէ կառչել ու նստած մնալ Իրար չկպած ծայրերի վրայ ա՛յն աթոռների, Որոնց տակ անտակ վիհն էր որոճում ... Աւերակւել էր երկիրը հայոց, Ու եթէ նրա տէրերը տանու Գէթ ունենային ազնւութիւնը իրենց նախորդի՝ Նրա պէս պիտի մռռային նորեն, «Աւերակացս ո՞ւմ թագաւորեմ» ... Ե Քաջերի սահմանն իրենց զէնքն է հէնց, Քաջեր մի՛շտ էլ կան, Զէ՜նք է հարկաւոր: Քաջեր մի՛շտ էլ կան, Պէտք է ասպարէ՜զ, Որ նո՜յնպէս չկար: Կար միայն պարի՜սպ, Որ տարածւում էր աշխարհից աշխարհ, Եւ կային նաեւ ազնիւ ճակատներ, Որոնցով երբէք պարիսպ չե՜ս քանդի ... Աշխարհի վրայ արդէն իշխում էր մի ճշմարտութիւն, Որ հարիւո՜ւր տարի, Հարիւր ձի՛գ տարի Չէր կարողանում իր ճշտութիւնը կարգին հաստատել. Մի ճշմարտութիւն, Որ ամէն վայրկեան Կամայ-ակամայ հերքում էր իրեն՝ Անվերջ բացելով իր մերկութիւնը Եւ իսկութիւնը: Յիսուսը, Որ մի հրեա էր ազնիւ, Արդէն շա՜տ վաղուց դարձել էր իրօք Մի բիւզանդացի խորամանկ ու նենգ, Եւ նոր հաւատի եդեմ դրախտի պաճուճանքի տակ Հին բիւզանդիոնը նոր հնարներով Իր օտարակուլ դժոխքն էր տանում ուրիշ երկրներ, Իր կայսերական մականն էր զարկում աշխարհի մէջքին, Այն խեղճ աշխարհի, Որ զարկի ցաւից նոյնպէս տնքալու իրաւունք չունէր, Եւ տնքոցի տեղ Դեռ «ալէլո՜ւ ա» պիտի որոտար: Իսկ իսկութի՜ւնը ... Հաւասարութեան ու եղբայրութեան ազնիւ քարոզով Ուրիշի տուն ու երկիր էր մտնում Օտար վարք ու բարք Օտար ծէս ու կարգ: Իսկ իսկութինը չէ՞, Որ զօրքից յետոյ Միշտ էլ լեզուն են մարտադաշտ հանում, Եւ ինչ չի կարող ո՛չ մի զօրք անել՝ Լեզուն է անում: Իսկ իսկութի՜ւնը ... Նոր գաղափարը էլ գաղափար չէր, Այլ մի կաղապար, Մի նե՜ղ կաղապար, Որ արդէն հարիւր տարի էր տեւում, Ո՛չ թէ գաղափար Այլ մի կաղապար, Որ երազն անգամ իր մէջ էր ձեւում. Ո՛չ թէ գաղափար, Այլ մի կաղապար՝ Ե՛ւ մարմնի համար, Որ շնչակտուր հեւում էր, հեւում, Ե՛ւ հոգու համար: Որ վաղուց արդէն ազատ չէր թեւում. Ե՛ւ լեզւի համար ... Գէթ լեզո՛ւն գործէր, Մինչդեռ մեր լեզո՜ւն ... Զ Իրաւունք չկար երգել երգը մեր, Որ դարեր ի վեր Հնչել էր լեզւով մեր ոսկեղենիկ, Ե՛ւ մեն ու մենիկ՝ Սիրոյ խօսքերով, Ե՛ւ որւախութեան տաճարների մէջ՝ Գինու հոսքերով, Ե՛ւ մեր եօթնօրեայ հարսանիքներին՝ Մեր փակ բակերում, Բաց տանիքներին: Իրաւունք չկար նաեւ նւագել՝ Ո՛չ վինի վրայ, Ո՛չ էլ բամբիռի: Այս կեանքի համար հոգացի՞ր՝ Պիղծ ես, Ե՛ւ անօրէն ես, Ե՛ւ բանագրւած: «Ամէ՜ն ինչ արա յանուն ա՛յն կեանքի, Որ քեզնից յետոյ, յետոյ է գալու» ... Թատրո՞ն ես գնում՝ Ուրեմն պիղծ ես. Կեր ու խո՞ւմ անում՝ Ուրեմն պիղծ ես: Պարի՞ նայեցիր Եւ կամ պարեցի՞ր՝ Ուրեմն պիղծ ես: Սիրասթա՞փ եղար, Նոր սէ՞ր արեցիր՝ Ուրեմն պիղծ ես: Այս կիանքի համար գէթ մի՞տք արեցիր՝ Ուրեմն պիղծ ես: «Ամէ՛ն ինչ արա ա՛յն կեանքի համար, Որ քեզնից յետոյ, յետոյ է գալու» ... Եւ այս ամէնի՛ց, այդքանի՛ց յետոյ Իրաւունք չկար մինչեւիսկ լալու: Որդո՛ւդ ես սգում՝ Ուրեմն պիղծ ես: Ողբում ես մօ՞րդ՝ Ուրեմն պիղծ ես: Իրենց իսկ տւած ցաւի՞ց ես լալիս՝ Անօրէն ես դու, Արժանի մահւան: Դաւանանք կոչւած դաւի՞ց ես լալիս Անօրէն ես դու, Արժանի մահւան: «Մտածիր միայն ա՛յն կեանքի մասին Որ քեզնից յետոյ, յետոյ է գալու» ... Եւ այս ամէնի՛ց, այդքանի՛ց յետոյ Իրաւունք չկար մինչեւիսկ լալու: Է Իրաւունք չկար Արեան փոխարէն գէթ արցունք ոթիլ: Եւ ի՞նչ էր մնում: Այլ բան չէր մնում, Քան թէ աղօթել: Աղօթել նրան՝ Այն նոր աստծուն, Որ խոստումներից աչք իսկ չէր բացում, Բայց ողջը՝ այնտե՞ղ, Բայց ողջը՝ յետո՞յ, Եւ ոչի՜նչ հիմա, Եւ ոչի՜նչ ցածում: Այլ բան չէր մնում, Քան թէ աղօթել: Բայց նրանք նոյնիսկ իրենց աստծուն Աղօթում էին օտար խօսքերով, Խօսքեր ոչ պակաս անհասկանալի Քան ինքն այդ աստւած: --Եւ մարդկանց յոգնած սրտերի վրայ, Որ երեկ այնպէ՜ս յուզառատ էին, Այնպէ՛ս զգալի, Իջել էր արդէն անտարբերութիւն մի կործանարար Ե՛ւ վաղվայ հանդէպ, Ե՛ւ ապագայի: Ոչ ոք չգիտէր վաղն ի՞նչ կբերի: Եւ ապագայի երաշխիք չկա՜ր: Բերք չէին տալիս արտերը բերրի: Նոյնիսկ խոստացեալ երկինքը վերին Դարձել էր մի կեղծ -- անկենդան նկար: Անդնդանում էր մի անյայտութիւն, Անորոշութիւն մի ամենաքամ, Որ վատ է անգամ որոշեալ մահից: Մի անյայտութի՛ւն որ ինքն էր դարձել Երկրի իրական տիրակալը չար: Եւ կործանումի սուր հոտ էր փչում Ո՛չ միայն հացից, ջրից ու հողից, Այլ նաեւ օդի՛ց ու քամո՜ւց անգամ: Պէտք էր, շա՜տ էր պէտք ինչ-որ բան անել. Սակայն ի՞նչ անել եւ ինչպէ՞ս, ինչպէ՞ս: Ու բոլորն էին այդ հարցը տալիս, Իսկ պատասխանող չկա՛ր ու չկա՜ր ... Ը Եւ այդ պահին էր, որ աշխարհ եկաւ Նա՝ Այր մի՝ Մեսրոպ Մաշտոց անունով: Որտեղի՞ց եկաւ, Ի՞նչ ակից բխեց: Եւ ինչպէ՞ս եկաւ, Հոսեց ի՞նչ հունով: Այդպէս՝ արցունքն է ծնւում աչքի մէջ, Երբ որ աչքի մէջ ընկնում է աւազ: Այդպէս դառնում է աւազն ապակի, Եւ ապակին է հայելի դառնում: Այդպէս՝ արեւը ամէնից առաջ Լուսաւորում է բարձրաբերձ ծառի Կատարին թառած թռչունի բոյնը: Այդպէս՝ գոյութեան ահեղ պայքարում Անփոփոխ պահած իր ներքինն էլի՝ Գազանն է փոխում իր մաշկի գոյնը, Եւ դա թւում է անսպասելի ... Նրանց ծնունդը միշտ էլ թւում է անսպասելի Եւ յետոյ մարդկանց դարեր շարունակ զարմանք պատճառում, Բայք նրանք կեանքում միշտ էլ ծնւում են լոկ այն պատճառով, Որ անչափ շատ են սպասել նրանց: Ժողովրդի մէջ ննջում են նրանք, Ինչպէս ջրի մէջ՝ ահեղ գոլորշին, Ինչպէս ընտանի աքաղաղի մէջ՝ Իր իսկ երբեմնի թռչունութիւնը, Ինչպէս մանուկի պարապ բերանում՝ Ակռայ- ատամը: Նրանք ծնւում են իրենց ծնողի անօգնութիւնից, Որպէսզի դառնան նոր զօրեղութիւն: Նրանք ծնւում են ինչ-որ հանճարեղ մի հոգնութիւնից, Որպէսզի դառնան հանճարեղութիւն: Նրանք ծնւում են, որ ապացուցեն Թէ վերջը մի տեղ դառնում է սկիզբ: Նրանք ծնւում են որ ապացուցեն, Թէ հրաշք չկա՜յ, Կայ միայն կարի՜ք: Նրանք ծնւում են, որ ապացուցեն, Թէ այնտեղ է լոկ սխրանքն սկսւում, Ուր վերջանում է ամէն մի հնար ... Թ Այդպէս էլ ծնւեց մէկը նրանցից, Ծնւեց նա՝ Այր մի՝ Մեսրոպ Մաշտոց անունով: Եւ նա չծնւեց, որ աւելացնի Հարց տւողների բանակն անպակաս, Նա եկաւ աշխարհ՝ պատասխանելու, Եւ պատասխանը գտաւ իսկապէս ... Քաջերի սահմանն իրենց զէնքն է հէնց: Քաջեր մի՛շտ էլ կան, Զէնք է հարկաւոր: Քաջեր մի՛շտ էլ կան, Պէտք է ասպարէ՛զ: Եւ նա էր ահա, որ ձեւաւորեց Մի զէնք ժանգախոյս, Եւ ծովաւորեց Ասպարէզ մի նոր: Որ թոյլ-ուժեղի, Շատ ու սակաւի, Քիչ ու բազումի Մրցութիւն չկայ՜: Քանզի նորատիպ այդ մաքառման մէջ Այրուձիի տեղ մտքերն են կռւում, Թանաք են յեղում արեան փոխարէն, Եւ յաղթանակը կոչւում է մատեան ... Մենք կայինք այո՛, նրանից առաջ: Սակայն նա ծնւեց, Որ գայ ու դառնայ ինչ-որ մի Սկիզբ: ...Նրանից առաջ կային աստւածներ՝ Երկնքի, սիրոյ, պտղաւորումի. Ինչպէս փոթորկի, նաեւ ...դպրութեան: Եթէ բոլորը՝ մինչեւիսկ ստոյգ, Վերջինս սուտ էր, սուտ ստուգապէս, --Աստւած կար, սակայն դպրութիւն չկա՜ր: Նա՝ հաւատաւորն իր նոր հաւատի, Դպրութեան մեր սուտ աստծուն վըռնդեց Եւ ինքը մնաց նրա փոխանակ: Բայց մինչ դպրութեան հին աստւածը մեր Շարունակ միայն մի գործ էր անում՝ Մարդկանց հոգին էր առնում ու տանում: Նա եկաւ, որ մեզ հոգի պարգեւի ... Այո՛, մենք կայինք նրանից առաջ. Հզօր թէ տկար՝ Մարմին էինք մենք: Սակայն նա եկաւ, որ Հոգի՛ դառնայ. Շոշափւո՜ղ հոգի, Եւ անմե՜ռ հոգի: Այո՛, մենք կայինք նրանից առաջ Քիչ թէ շատ կար հաց, Եւ ունէինք ջուր: Սակայն նա ծնւեց, որ Սնո՜ւնդ դառնայ: Ծնւե՛ց, որ ծնե՜նք, Եղա՛ւ, որ լինե՛նք, Եւ անմահացա՛ւ, Որ անմահանա՛նք ... Ժ Կիսւած էր արդէն հայրենիքը մեր, Եւ յետոյ պիտի այդպէս էլ մնար. Դարերով հեղւած մեր արիւնը սուրբ Պիտի ապարդիւն կորչէր ու գնար: Դեռ պիտի գային օրեր ահաւոր. Մեր հողը պիտի մեզ կարօտելուց Պատւէր եղինջով ու փշով խայթիչ. Իսկ մեր երկինքը՝ Մեր աչքից զրկւած, Պիտի որ ինքն էլ իր զուքսից զրկւէր. Յետոյ մեզ պիտի խաբէին այնպէ՛ս, Որ հին խաբեբան՝ Նոր բիւզանդացին, Զարմանար ինքը: Յետոյ պիտի մեզ ... Միջահատւած էր մեր հողը բնիկ, Ճեղքւած էր արդէն հայրենիէը մեր: Եւ նա չծնւեց ինչ-որ մի մօրից: Նա հէնց այդ ճեղքից ծառացաւ յանկարծ, Որ ճեղքը լցնի գէթ ինքն իրենով, Եւ այդ ճեղքը նա լցրեց իսկապէս, Մեր բաժան-բաժան հողերը նորից Այդ նա էր միայն, որ բերեց իրար Եւ միաւորեց ...արդէն մեր մտքո՜ւմ: Եւ այդ օրից վեր Ու մինչեւ այսօր Այդ միացումը մնում է անխախտ՝ Ընդդէմ ճչացող այն խախտումների, Որ բախտն է անում սուսոփո՜ւս այնպէս, Եւ անում անձայն մի քմծիծաղով, Որի տակ պիտի ամօթն իր ծածկի, Բայց իզո՜ւր. Ծածկել չի՛ կարողանում, Ինչպէս չի ծածկում ծածկոյթը խոտի Ճահճի գոլորշին՝ քրտինքն ամօթի ... ԺԱ Չունէինք արդէն պետ ու պետութիւն. Ծաղրանկար էր եղածը արդէն՝ ծւած ձեռքերով երկու նկարչի, Որ ատում էին իրար ոչ պակաս, Քան թէ մենք իրենց: Յետոյ մենք պիտի գաղութ դառնայինք՝ աղութի մարզպան-կառավարիչով: Յետոյ մեզ պիտի դարեր շարունակ Տանեին անվերջ անկումից-անկում, Մեր մէջքի վրայ երկանք աղային Եւ ստիպեին, որ ժպտանք նաեւ: Յետոյ մենք պիտի մեր շէնից զրկւած՝ Քաղաք շինէինք աւերն ուրիշի: Յետոյ մենք պիտի մեր հերկից զրկւած Հերկեինք օտար կորդ ու առապար: Յետոյ մենք պիտի մեր ոտնահետքի Դրոշմը դարձրած իւրովի դրօշ՝ Մխեինք բոլոր լայնքերի վրայ Երկիր կոչեցեալ այն կլոր գնդի, Որտեղ որ պիտի ամէն ճանապարհ Վերստին բերի իր տեղը նախկին, Բայց մեզ ...հայրենիք չբերե՜ց երբէք ... Չունէինք արդէն պետ ու պետութիւն, Հայրենեաց գահը փլւածք էր տւել: Եւ այն չծնւեց ինչ-որ մի մօրից. Նա այդ փլւածքից բուսնեց սխրանքով, Որ այդ փլւածքը ողջանայ նորից: Եւ այդ փլւածքը իրօք ողջացաւ: Այն ինչ որ անել չկարողացան Արշակ-Վաղարշակ, Մուշեղ ու Մուշէ, Սա՛ արեց միայն՝ անզէն ու անզօրք. Մեզանից խլած մեր պետութեան տեղ Ստեղծեց մի նոր՝ Չեղեա՜լ պետութիւն, Թագաւորութիւն մի հզօրազօր՝ Ո՛չ թէ մեզանից խլւած հողերի, Մեր բաժան-բաժան հայրենու վրայ, Այլ մի անբաժա՛ն, Մեր անկիսելի՛ Երբէ՜ք չխլւող հոգիների մէջ: Եւ այնուհետեւ անվախճան եղաւ Թագաւորական նրա տունը մեծ, Եւ մեր հոգեւոր թագաւորութեան ահին բարձացող ամէ՜ն թագաւոր Ծնւե՛ց նոյն տնից, Նո՛յն ցեղից սերեց Եւ պատւով-փառքով-վեհութեամբ կրեց Նո՜յն տոհմանունը՝ Մեսրոպ Մաշտոցեանք ... ԺԲ Այսպէ՛ս ծնւեց նա: Բախտի հակառա՞կ, Թէ՞ վայրկենական նրա զղջումով, Նա եկաւ, որ մեզ վերադարձընի Այն, ինչ խլել էր նոյն բախտը երեկ: Առանց հաւատի հեշտ չէ մեռնելը, Իսկ ապրելն ... արդէն անտանելի է: Եւ մեր կործանւած հին հաւատի տեղ Մեզ նո՜ր հաւատով զինեց վերստին: Էժան-ծախուի, անցնող-վատի տեղ Բերեց չքերւող-անջինջ-հաւատքին: Սուտ ու կեղծիքի ծծակի տեղակ Մեր մանկանց տւեց անցամաք ստինք, Որով եւ նրանք կրկնամայր եղան. Ով օրով՝ Նրանք մեծացան տարով, Ով տարով՝ Նրանք մեծացան դարով,-- Եւ բիրտութդան տեղ փռւեց կրթութիւն, Պարապմունքներով պարապը լցւեց, Ու մէկ օր անգամ չորեքթաթ չարած՝ Մի արագոտն կայտառ քերթութիւն Ընդոստնեց մէկէն ու վազքի լծւեց: Մեր փլատակւած--փլուզւածի տեղ Նա նորը կերտեց, նորը կառուցեց. Նաւաբեկւածի ու սուզւածի տեղ Անտակ յատակից նորը յարուցեց Արգելւած երգի զւարթ գոյնի տեղ Խորունկի վրայ տրտումը հինեց. Անմիտ միտումով քանդւած բոյնի տեղ Հոգեբնակման մեր տունը շինեց. Օտարի զէնի ու զօրութեան դէմ Նո՛ր հզօրութեա՜մբ-նորութեամբ զինեց՝ Զէնքով մի նորոգ եւ սքանչելի, Որի դէմ պիտի դառնային անզօր Նետ ու եաթաղան, Փղեր ու տանկեր, Եւ որ մեր ոգու անբան կանչերին Պիտի որոտով միշտ արձագանգէր: Դա զէ՞նք էր արդեօք, Թէ՞ լոյս էր, մի լո՜յս, Որ օտար հողմից երբէք չհանգաւ, Այլ քանի գնաց՝ պիտի որ յանգէր Անծուխ-զտաբոց անշէջ կրակի Եւ տառապալից մեր օրերի մէջ Լինէր կենարար զւարթ կիրակի: Մեզ սպառնացող վտանգի չափ մեծ Եւ այդ վտանգից նաեւ ահագին՝ Նա օտար հրի ճարակի դիմաց Մեր ինքնութիւնը կոփեց ու կռեց. Օտար եկամուտ վարակի դիմաց Մահ համտես արած մեր ամէնիմաց Առողջութիւնը որմի պէս դրեց. Դրեց խարդախւած կաթի դէմ՝ մերան, Քանակի դէմ՝ թիւ, Թւի դէմ՝ թռիչք, Արեան դէմ՝ թանաք, Սրի դէմ՝ գրիչ, Եւ դարանի դէմ՝ Մատենադարան ... Եւ մենք նրանով միշտ զինավառւած, Միասին եղանք՝ ցիր ու ցան արւած, Անվերջ կրելով զարկեր ու հարւած Նաեւ յաղթւելով ժանտ բանակներից՝ Ժանտերից ժանտին յաղթեցինք կեանքում-- Յաղթեցինք դաժան ժամանակներին. Կանգուն առ կանգուն թաղւելով հողում՝ Յառնեցինք դարձեալ, Մնացինք կանգուն. Անվերջ ընկնելով՝ Վերաթեւեցինք. Մեռնելով անվերջ՝ Գոյատեւեցինք ... Եւ հիմա արդէն այդ մե՛զ չեն պեղում. Այլ մենք ենք պեղում. Այդ մե՜զ չեն յիշում. Այլ մենք ենք յիշում. Մե՛զ չեն վկայում, Մենք ենք վկայում՝ Հասնելով ուրիշ ժամանակների, Երբ մենք՝ տառապած միշտ քանակներից, Հպարտ ենք արդէն մեր նոր որակով. Մենք՝ բռնադատւած արբանեակութեան, Հպարտ ենք հիմա այս արբանեակով, Որի ծիրի մէջ կայ եւ վաղը մեր. Եւ հպարտ՝ նաեւ հրթիռով այն նոր, Որի թիռի մէջ կայ հրաշքը մեր ... Այսպէ՛ս ապրեցինք Եւ այստե՛ղ հասանք: Այսպէս շիթւելով՝ Դարձանք գոռ հոսանք: Մենք՝ հինը հնից, Նորացա՜նք նորից. Եւ այս ամէնը՝ Նրա՛ շնորհիվ ... Ժ Այսքանից յետոյ ի՞նռ կոչել նրան. Մեր կեռմանաշատ երթուղու վրայ Մի նշանացի՞ց, Մի սի՞ւն, Կամ թէ ձո՞ղ, Ինչ-որ գրերի ինչ-որ ստեղծո՞ղ: Ու եթէ պիտի գիր ու տառ յիշւի, Ապա նա ինքն է այն մեծատառը, Որով հասարակ ու պարզուկ բառը Աճում է-- հասնում խորհրդանիշի, Եւ ...մարդը ձգւում ու դառնում է Մարդ. Անցողիկ մարտը՝ յաւերժական Մարտ, Խեղճ տքնութիւնը՝ զօրեղ Տքնութիւն, Ինքնութիւնն անուժ՝ հուժկու Ինքնութիւն, պաշտողը՝ Պաշտող, Իսկ հայը՝ ...Մաշտոց: Մաշտո՜ց ... Այսինքն՝ Ա՛յր մի, որ եկաւ ապացուցելու, Թէ մի տեղ վերջը դառնում է սկիզբ: Այսինքն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց, Թէ հրաշք չկա՜յ, Այլ կայ լոկ կարի՛ք: Այսինքն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց Եւ կոչ է անում ապացուցելո՜ւ, Որ այնտեղ է լոկ սխրանքն սկսւում, Ուր վերջանում է ամէն մի հնար ... Պարոյր Սեւակ 1962, փետրւար Երեւան
  16. ԿԱ´Մ ՎԱՀԱՆՈՎ, ԿԱ´Մ ՎԱՀԱՆԻՆ (Դասական Ուղղագրութեամբ) Գուրգեն Բորյան 1944 թւական, Ապրիլ Նորից անցայ ես նաիրեան իմ աշխարհով՝ վեր ծովերէն... Առաւօտի մշուշ քօղը դանդաղ լուծւում էր կապոյտում, Եւ փռւած էր նորից իմ դէմ շքեղատես ու վեհորէն Հայոց բարձրիկ աշխարհը պերճ, ինչպէս կապոյտ մի հեքիաթում. Փռել էր նա զմրուխտ փէշերն Արարատի հրաշք հովտում, Խիզախ հայացքն Արագածի քառագագաթ ալմաստ գահին: Հարցմունք արի ծարաւ հոգով, հայրենական սէրն իմ սրտում. -Ի՞նչ խօսք տանեմ որդիներիդ, հայոց երկիր, այս գոռ ժամին... Ասաւ՝ մի խօսք ունենք հնուց եւ այն էլ տար որդիներիս Բարի ետ գան հողն հայրենի, Կամ վահանո´վ, կամ վահանի´ն... Դարեր եկան, դարեր անցան, բայց անմեռ է պատգամը հին, Մեր քաջ նախնեաց խօսքն իմաստուն՝ Կա´մ վահանով, կա´մ վահանին «Կամ վահանով» - նշան է այդ՝ քաջը յաղթած դարձել է տուն, Եւ մարտերում վայր չի գցել զէնքը - պատիւը քաջորդու: «Կամ վահանին» - նշան է, որ զինակեցները ռազմի դաշտից Իրենց անխոց վահաններին հայրենական հողն են բերել Կամ դին ընկած մեր դիւցազնի՝ անմահութեան աստղը ճակտին, Կա´մ նրա բոց անունն անմեռ, որ պիտ ապրի դար ու դարեր: Եւ ես պատգամը մեր նախնեաց նորից գրում եմ մատեանում Ահեղ կռւի այս գոռ ժամին Կամ վահանո´վ, կամ վահանի´ն... Եւ վերացաւ մի պահ հոգիս, միտքս կտրեց անցաւ դարեր, Հայացքիս դէմ հազար կայծակ բոցկլտացին ու շողացին, Ռազմի շարքով պարթեւալանջ հայոց խաջերն ելան իմ դէմ. Սուրաց անցաւ փրփուր բաշով քաջ Վարդանի գոռ այրուրին... Սպարապետ, սեպուհ, ռազմիկ թռչում էին - «Դէ, օ´ն յառա´ջ...» Փայլում էին տէգ ու վահան եւ նիզակները սուրսայրի: Շողում էին դրօշները հոծ գնդերի շարքի առաջ, Որոնց հպարտ ճակատներին աստղն էր փայլում Աւարայրի. Եւ լսեցի խրոխտ մի ձայն թռած քաջաց կուռ կրծքերից. Պատգամն է մեր, խօսքն է մեր հին՝ Կամ վահանո´վ, կամ վահանի´ն... Դողաց հողն իմ ոտքերի տակ... երկինք ելաւ որոտն ահեղ. Արեգակի նետերն հրէ դարձան գարնան մի լոյս անձրեւ. Եւ ոռոգեց հողը մեր հին իմաստութեան մի բոց հեղեղ. Եւ ուռճացաւ աշխարհն հայոց՝ հովիտ ու դաշտ, ծիլ ու տերեւ: Արծիւն պրկեց թեւերն հզօր, բազէն կանգնեց ապառաժին Ու պղնձեայ փողը մեր հին երկնեց կռւի կոչը արի, Հերոսութեան մեր սուրբ հոգին դարձաւ հուր շանթը վրէժի Եղաւ ընդոստ թծնամու դէմ, աւիւն տալով հայ քաջերին, Ոգեկոչեց ռազմի դաշտում զինւորներին կանչով նորից, - Դուք տուն դարձէք վայել քաջին՝ Կամ վահանո´վ, կամ վահանի´ն... Մայրը թողած մորմոքն հոգու սրտի անտես ծալքերի տակ, Աստւածային ծով աչունքից սրբեց յակինթ արցունքն իր, Կինը նայեց ցաւին հպարտ, վշտի լեռանն ամպակուտակ, Հարսը մետաքս գործեց ծածուկ՝ շռայլ նւէր սիրեցեալին: Հաւատի մեծ վսեմ ծովում կորաւ քուրմը սպասումի Եւ տխրութեան միգում շողաց արիութեան կատարն անբիծ: Մեր մարգարէ պապը սիրով յանձնեց հողին կարաս գինին, Ասաց - կգա´յ ժամ խնդութեան եւ կյորդի գինին նորից... Արդ՝ սպասենք մեր քաջերին, մեծ է ժամը, ահեղ տարին, Բայց սպասենք սիրեցեալին՝ Կամ վահանո´վ, կամ վահանի´ն... Արդեօք երա՞զ էր մի շքեղ, թէ՞ երջանիկ, վսեմ վայրկեան... Նայեմ... երկինքը պարուրեց ծիածանը կախարդական, Նայեմ, արեւն էին բերում բիւր ազգերի քաջերն անմեռ, Արեւն էր այդ ազատութեան, յաղթանակի արեւն էր մեր: Արեգակի գունդը հրէ, ասես ոսկէ վահան լինէր, Որ ծածկել էր կրծքերն հզօր հակեան բազում ռազմիկների, Եւ նրանց հուր, լուսեղ լանջին որպէս աւանդ սուրբ ու անմեռ Փայլում էին անունները հերոսաբար ընկածների... Իսկ առջեւում շողշողում էր եօթ գոյներով ծիածանի, - Կըգանք միայն հողն հայրենի ԿԱՄ ՎԱՀԱՆՈ´Վ, ԿԱՄ ՎԱՀԱՆԻ´Ն...
  17. Dear Moderator: It would be greatly appreciated if you could help me in formatting my word documents in this window, since the last post of mine which had a tabbed list did not come out the way it was intended. Hratch Vartanian, MD, FACS, FACOG
×
×
  • Create New...