Jump to content

Amaras

Hazarapet
  • Posts

    5,093
  • Joined

  • Last visited

Everything posted by Amaras

  1. Вообще то, она в Казахстане Алашкерт (Армения)
  2. -Էտ ով եր? -Գլխին բան կար, չճանաչեցի:
  3. Чемпион мира по версии IBF в среднем весе (до 72,6 кг) Артур Абрахам награжден медалью знаменитого советского гимнаста 60-х годов, олимпийского чемпиона Гранта Шагиняна. Медаль была вручена Абрахаму накануне в Ереване президентом Национального олимпийского комитета Армении Гагиком Царукяном. «Я очень рад и горд, что удостоился этой медали на своей исторической родине», - заявил в пятницу Абрахам в ходе пресс-конференции. Абрахам добавил, что намерен открыть в Армении боксерский клуб. «Это будет клуб высокого уровня, где талантливые юные армянские боксеры смогут тренироваться», - сказал он. Абрахам подчеркнул, что у армянской боксерской школа очень сильные традиции.
  4. Чемпион мира по версии IBF в среднем весе (до 72,6 кг) Артур Абрахам планирует провести ряд поединков в США.«В Соединенных Штатах у меня много поклонников, поэтому я хочу провести несколько поединков в этой стране», - заявил в пятницу на пресс-конференции в Ереване Абрахам, добавив, что окончательное решение по этому вопросу еще не принято. При этом боксер отметил, что не собирается переезжать в США на постоянное место жительства.
  5. Очередной поединок чемпиона мира по боксу по версии IBF Артура Абрахама состоится 21 апреля Чемпион мира по боксу по версии IBF в среднем весе (до 72,6 кг) Артур Абрахам проведет свой очередной поединок 21 апреля. В пятницу в ходе пресс-конференции в Ереване Артур Абрахам отметил, что имя его будущего соперника еще неизвестно. «Есть несколько претендентов из разных стран, в частности, из США, Канады, Аргентины», - сказал он. А. Абрахам также отметил, что летом 2007-го состоится его матч-реванш с колумбийцем Эдисоном Мирандой. Абрахам заявил, что «уверен в своих силах, полагаясь на свой опыт и пробивной армянский характер». В сентябре 2006 года в германском городе Ветцлар Абрахам защитил свой чемпионский титул в бою с Мирандой, выиграв единогласным решением судей. По его словам, во время поединков его талисманом является крест. «Однако я уверен в себе, и полагаюсь только на свои силы и ум», - заметил боксер. А.Абрахам – уроженец Еревана, родился в 1979 году, сейчас живет и тренируется в Германии и выступает под немецким флагом. За свою боксерскую карьеру он провел 22 поединка и победил во всех, из них 17 - нокаутом.
  6. Amaras

    Aeroflot Open 2007

    По итогам шестого международного открытого шахматного фестиваля Aeroflot Open – 2007 в Москве четверо армянских шахматистов – Арташес Минасян, Владимир Акопян, Габриел Саркисян и Карен Асрян, выступавшие в сильнейшей группе А, вошли во вторую десятку. Как сообщили в пятницу агентству «Новости-Армения» в Шахматной Федерации республики, в девяти турах завершившегося накануне фестиваля Минасян, Акопян, Саркисян и Асрян набрали по 5,5 очков и разделили 10-24 места среди 86 шахматистов, уступив 1,5 очка победителю – российскому шахматисту Евгению Алексееву. Результаты остальных участников от Армении в группе А: Завен Андриасян (действующий чемпион мира в группе до 20 лет) - 4,5 очка из 9 возможных, Ашот Анастасян и Тигран Л. Петросян: по три очка. В фестивале Aeroflot Open-2007, который прошел с 14 по 22 февраля в российской столице, приняли участие более 600 шахматистов разного уровня из всех континентов, в том числе 32 участника из Армении. Общий призовой фонд фестиваля - $200 тыс. Фестиваль прошел одновременно по 4 турнирам, разделяющим шахматистов по квалификационным рейтингам ФИДЕ. Организаторы фестиваля - ОАО "Аэрофлот - Российские авиалинии", Ассоциация шахматных федераций и Российская шахматная федерация при поддержке Комитета по туризму правительства Москвы.
  7. Бой Артура Абраама с Эдиссоном Мирандой IBF признала лучшим за последние десять лет Этот бой IBF признала самым лучшим за последние десять лет. Эдиссон Миранда наносит Артуру Абрааму сокрушительный удар в челюсть, после чего Абраам, не взирая на советы врача, решает продолжить бой. Превозмогая адскую боль, Абраам наносит удары, добывает очки и побеждает. Артур Абрам, чемпион мира по боксу по версии IBF: «Это был действительно тяжелый бой. Но это нормально. Если боксер хочет добиться серьезных результатов в спорте и удержать свой чемпионский титул, то ему приходится проходить через подобные трудности. Не знаю, наверное, сказалось мое армянское воспитание». Германский журнал «BoxSport» признал его лучшим боксером года. А лучшим тренером был признан наставник Артура Абраама - Ули Вегнер. Кстати, даже после такой тяжелой травмы он ни на секунду не сомневался в победе своего подопечного. На счету у Абраама 22 боя, 17 из которых он выиграл нокаутом. Болельщикам он признался, что магических слов перед боем не произносит, надеется только на себя. Артур Абрам, чемпион мира по боксу по версии IBF: «У меня есть крестильный крест, который всегда со мной. Он придает мне силы. Но талисманов у меня нет. Я всегда уверен в своих силах и не надеюсь на пустяки. На ринге побеждает тот, кто умнее, а не тот, кто самый сильный». Сейчас Артур Абраам восстанавливает силы после полученной травмы. Каждая поездка в Армению для него – новый стимул для победы. Уже в апреле он в очередной раз должен защищать чемпионский титул. А летом его снова ждет поединок с Мирандой. Своим армянским друзьям Абраам пообещал, что обязательно вернется с победой.
  8. ՌԻՆԳՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՈՉ ԹԵ ՈՒԺՈՎ, ԱՅԼ ԽԵԼԱՄՏՈՒԹՅԱՄԲ Այս համոզմանն է կրկին հայրենիք այցելած Արթուր Աբրահամը «Յունիբանկի» հրավերով կարճատեւ այցով կրկին հայրենիք է ժամանել IBF-ի վարկածով կիսամիջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամը, որը երեկ «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում հանդիպեց լրագրողներին: Արթուրը տեղեկացրեց, որ Երեւան է ժամանել հերթական գովազդային հոլովակի նկարահանմանը մասնակցելու: Երեւանում նրան ընդունել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, որն Աբրահամին պարգեւատրել է «Հրանտ Շահինյան» մեդալով: Աշխարհի ներկայիս չեմպիոնը ներկայում գրեթե 90 տոկոսով վերականգնվել է Միրանդայի հետ մենամարտում ստացած ծանր վնասվածքից եւ նախապատրաստվում է ապրիլի 21-ին կայանալիք մենամարտին: Առայժմ նրա մրցակիցը հայտնի չէ: Կան չորս-հինգ թեկնածուներ: Ինչ վերաբերում է Էդիսոն Միրանդայի հետ կրկին մենամարտելուն, ապա ըստ Աբրահամի, հավանաբար այդ մրցախաղը կկայանա ամռանը: Մեկ անգամ եւս անդրադառնալով Միրանդայի հետ կայացած հանրահայտ մենամարտին, որում Արթուրը գոտեմարտում էր ջարդված ծնոտով, աշխարհի չեմպիոնը նշեց, որ թեեւ շատ ծանր էր նման պայմաններում մրցելը, սակայն պետք էր կամք ու վճռականություն դրսեւորել, ինչը նրան հաջողվեց: Եվ դա Արթուրը վերագրում է իր հայեցի դաստիարակությանը, հայրենիքի ու ազգի պատիվը բարձր պահելու ձգտմանը: Իսկ որպես թալիսման իր համար խաչն է, որը կրում է եւ իրեն ուժ հաղորդում: Ըստ Արթուրի, ռինգում հաղթում է ոչ թե նա, ով ուժեղ է, այլ նա, ով խելացի է եւ կարողանում է մարտը ճիշտ վարել: Իր պարագայում առկա են եւ տեխնիկան եւ ուժը: Եվ պատահական չէ, որ Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում առայժմ անպարտելի է եւ 22 մենամարտերից 17-ը շահել է նոկաուտով: Արթուրը թեեւ Գերմանիայի քաղաքացիություն է ստացել եւ հանդես է գալիս այդ երկրի դրոշի ներքո, սակայն մենամարտից հետո մշտապես բարձրացնում է Հայաստանի դրոշը, որովհետեւ իր հայրենիքը Հայաստանն է, այստեղ են բնակվում ծնողներն ու հարազատները, բարեկամները: Իսկ Բեռլինում, որտեղ բնակվում է եղբոր, նույնպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ալեքսանդրի հետ, ինքը եւս երկրպագուների մեծ բանակ ունի: Մենամարտերի ժամանակ էլ զգում է դահլիճում հավաքված երկրպագուների աջակցությունը, թեեւ իր ականջին հասնում են միայն մարզչի եւ եղբոր ցուցումները, որոնց արդեն սովոր է: Ինչ վերաբերում է Արթուրի անձնական կյանքին, ապա նա դեռեւս ամուսնացած չէ, չունի ընտրյալ: Բնականաբար, նրա հարսնացուն հայուհի է լինելու: Աշխարհի չեմպիոնի առօրյան հիմնականում հագեցած է մարզումներով: Արթուրն օրական երկու անգամ է պարապում, յուրաքանչյուր մարզում տեւում է երկու ժամ: Այնպես որ ազատ ժամանակ քիչ է մնում, որն էլ հիմնականում անցկացնում է ընկերների հետ: Արթուրը լավ հարաբերությունների մեջ է մեր մյուս փառաբանված բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանի հետ: Մշտապես կապ են պահպանում հեռախոսով, սակայն չի հաջողվում հանդիպել Հայաստանում: Իսկ ժամանակին նրանք երկուսն էլ հանդես են եկել Հայաստանի հավաքականում, մտերիմ ընկերներ են եղել: Անդրադառնալով առաջիկա ծրագրերին, Արթուրը տեղեկացրեց, որ ցանկանում է մենամարտերն անցկացնել ԱՄՆ-ում: Եթե այս տարի դա չհաջողվի, ապա հաջորդ տարի անպայման աշխատելու է մենամարտել ԱՄՆ-ում: Հայաստանի հետ կապված ծրագրեր էլ ունի: Ցանկանում է հայրենիքում բռնցքամարտի ակումբ հիմնել: Ըստ Արթուրի, Հայաստանում շատ են տաղանդավոր երեխաները եւ հարկավոր է նրանց համար նպաստավոր պայմաններ ստեղծել: Սակայն առայժմ Արթուրը շատ է զբաղված առաջիկա մենամարտերի նախապատրաստությամբ, ուստի առայժմ ակումբի հիմնադրման հարցը հետաձգվում է: Իսկ Արթուրը ցանկանում է, որպեսզի ամեն ինչ բարձր մակարդակով արվի: Ինչ վերաբերում է Միրանդայի հետ հայտնի լեզվակռվին, ապա Աբրահամը նշեց, որ դա ընդհանրապես ընդունված է պրոֆեսիոնալ բռնցքամարտում, կազմում է շոուի մի մասը եւ նպաստում է մենամարտի նկատմամբ մարզասերների շրջանում հետաքրքրության աճին: Այս առումով Արթուրը պատրաստվում է կոչ անել Միրանդային հրաժեշտ տալ բռնցքամարտին եւ այլ մարզաձեւով զբաղվել, քանի որ ի վիճակի չեղավ հաղթել իր հետ ջարդած ծնոտով մենամարտող մրցակցին:
  9. ԱՐՈՆՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑ Մեքսիկական Մորելիա քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանին վերջապես հաջողվեց հաղթանակ տոնել: Նրա մրցակիցը հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդն էր, որը չորս տուրից հետո 3 միավորով միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Պարտիան, որում սպիտակներով խաղում էր Լեւոն Արոնյանը, շատ լարված ու գրավիչ ստացվեց: Արոնյանը անցողիկ զինվոր ունենալու համար նույնիսկ որակ զոհաբերեց: Եվ այդ քայլը լիովին արդարացված էր: Հայ շախմատիստը հստակ անցկացրեց պարտիայի վերջնախաղը եւ մրցաշարում առաջին հաղթանակը տոնեց: Դրանով Լեւոնը նպաստեց առաջատարի փոփոխմանը: 5-րդ տուրից հետո աղյուսակը 3,5 միավորով գլխավորեց նորվեգացի 17-ամյա գրոսմայստեր Մագնուս Կառլսենը, որի հետ Արոնյանն ապրիլին պետք է հանդիպի աշխարհի առաջնության հավակնորդների մրցախաղում: Պատանի շախմատիստն իր վստահ ելույթով եւ հասուն խաղով շատերին է զարմացնում: 5-րդ տուրում նրա մրցակիցը Վեսելին Թոփալովն էր, որը նախորդ տուրում պարտվել էր Անանդից: Ինչպես երեւում է, այդ պարտությունը հոգեբանորեն ազդել էր Թոփալովի վրա, որն այս պարտիայում էլ վստահ չխաղաց եւ կրկին ստիպված էր ի նշան պարտության կանգնեցնել ժամացույցը: Մյուս երկու պարտիաներում՝ Սվիդլեր-Լեկո, Մորոզեւիչ-Իվանչուկ, գրանցվեցին ոչ-ոքի արդյունքներ: 5 տուրից հետո Լեւոն Արոնյանը Անանդի հետ 3 միավորով հետապնդում է Կառլսենին: Լեկոն, Սվիդլերը եւ Իվանչուկը վաստակել են 2,5-ական միավոր: Իսկ աղյուսակը 1,5 միավորով եզրափակում են Մորոզեւիչն ու Թոփալովը: Երեկ շախմատիստները հանգստանում էին, իսկ այսօր կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը սպիտակներով խաղալու է Թոփալովի հետ:
  10. «ԳԱՆՁԱՍԱՐԸ» ՄԵԿՆԱՐԿԵՑ ՈՉ-ՈՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ Աշգաբադում մեկնարկել է ֆուտբոլի «Թուրքմենբաշու գավաթի» հերթական խաղարկությունը: Հայաստանն այս անգամ ներկայացնում է Կապանի «Գանձասարը»: Մրցաշարին մասնակցում են ութ երկրների 10 թիմեր, որոնք նախնական փուլում բաժանվել են երեք խմբի: Կապանի «Գանձասարը» հանդես է գալիս «B» խմբում, որտեղ ընդգրկված են Թուրքմենստանի փոխչեմպիոն «Նեբիտչին» եւ Ղազախստանի «Օրդաբասին»: «A» խմբում մրցավեճի են բռնվել Ուկրաինայի «Վորսկլան», Թաիլանդի «Էլեկտրիկը», Թուրքմենստանի «Աշգաբադը» եւ Տաջիկստանի «Օրիենոն»: «C» խմբում հանդես են գալիս Թուրքմենստանի ՄՏՏՈւ-ն, Իրանի «Աբումուսլիմը» եւ Թուրքիայի ակումբների հավաքականը: Մրցակարգի համաձայն, «A» խմբի հաղթողը միանգամից իրավունք կստանա հանդես գալ եզրափակիչում: Եզրափակիչի 2-րդ ուղեգիրը կվիճարկեն «B» եւ «C» խմբերի հաղթողները: Այդ խաղում պարտվողը 3-րդ տեղի համար մրցավեճում ուժերը կչափի «A» խմբում 2-րդը ճանաչված թիմի հետ: Առաջին խաղում Կապանի «Գանձասարը» ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Նեբիտչիի» հետ: Չնայած թիմերի գործադրած ջանքերին, դարպասները մնացին անառիկ: Խաղավարտից 5 րոպե առաջ «Նեբիտչիի» խաղացող Էլխան Մամեդովի տուգանային հարվածից հետո «Գանձասարին» գոլից փրկել է դարպասի հորիզոնական ձողը: «C» խմբում Թուրքմենստանի չեմպիոն ՄՏՏՈւ-ն 3-0 հաշվով պարտության է մատնել Իրանի «Աբումուսլիմին», որը հանդես է գալիս փոխարինող կազմով: «A» խմբում կայացած խաղերում գրանցվել են հետեւյալ արդյունքները. «Վորսկլա»-«Էլեկտրիկ»՝ 2-2, «Աշգաբադ»-«Օրիենո»՝ 3-1:
  11. Вчера Стамбульский суд дал указание взять под арест Вейсела Топрака - 9-го подозреваемого по делу об убийстве главного редактора газеты «Акос» Гранта Динка. Как сообщает «Франс пресс», пока неизвестно, какие конкретно обвинения выдвинуты против него. Согласно турецким СМИ, Топрак представлен как близкий друг другого подозреваемого по тому делу - Ясина Хаяла. Последний признался, что передал 17-летнему националисту Огюну Самасту деньги и оружие для осуществления убийства.
  12. НАИЛУЧШИМ БЫЛ РЕЗУЛЬТАТ ОВАННЕСА МКРТЧЯНА Вчера в испанском городе Джака финишировал Европейский спортивный зимний олимпийский Фестиваль. Согласно информации ответственной сектором информации Олимпийского Национального Комитета Армении Нателлы Овасапян, в соревнованиях фигуристов Армине Стамболцян среди 29-ти участников заняла 22-е место. Довольно хорошо выступил участник мужского одиночного катания Ованнес Мкртчян, который в борьбе 20-ти фигуристов показал 9-й результат. В соревнованиях лыжников Аргам Григорян среди 97-ми участников занял 60-е место, а Гамлет Зироян финишировал 72-м. В лыжне на 7,5 км среди женщин Кристине Хачатрян среди 82-х участниц заняла 43-е место. В специальном слаломе армянские горнолыжники Юрий Манукян и Миша Казарян среди 105-ти участников заняли соответственно 54-е и 56-е места. Конечно, результаты наших спортсменов скромные, однако, необходимо учесть, что наши молодые спортсмены впервые участвовали в подобных крупных международных соревнованиях, посему их выступления надо считать удовлетворительными.
  13. Amaras

    Aeroflot Open 2007

    Горячие армянские парни горячи как за доской, так и вне её. И девушки тоже А чему тут радоваться?
  14. МОРЕЛИЯ - ЛИНАРЕС. 17-25 февраля, 2-10 марта 2007 г.
  15. Двойное гражданство: кто станет выбирать президента Армении Национальное собрание республики приняло в первом чтении законопроект о внесении изменений и дополнений в закон о гражданстве. Вероятно, уже весной документ окончательно войдет в силу, и любой иностранец сможет при желании стать гражданином Армении. Особенно легко будет это сделать "лицам армянской национальности". Законопроект, который многие называют более чем спорным, подробно трактует условия предоставления гражданства, регулирует коллизии, связанные с вопросами воинской обязанности, уплаты налогов, судебных споров. Однако суть поправок в другом - с их принятием армянская диаспора получит возможность участвовать в выборах парламента и президента на исторической родине. Особую активность в продвижении законопроекта проявила партия "Дашнакцутюн", имеющая могущественные организационные структуры в США, Франции, России и государствах Ближнего Востока. Доселе на всех выборах "Дашнакцутюн" показывала весьма скромные результаты, но теперь положение может измениться. Дашнаки не скрывают, что рассчитывают с помощью нового закона всерьез побороться за большинство мест в Национальном собрании и за президентский пост. Не случайно их потенциальный кандидат, министр иностранных дел Вардан Осканян, уже объявил, что собирается покинуть свой пост в правительстве и принять участие в грядущих политических баталиях. Напомним, что Осканян является видным представителем диаспорального армянства в нынешних властных структурах страны. Имея серьезные связи на Ближнем Востоке, где он родился, и в Америке, где прожил долгие годы, Вардан Осканян может составить серьезную конкуренцию министру обороны Сержу Саркисяну - наиболее реальному претенденту на высший государственный пост. Руководимые Сержем Саркисяном члены республиканской фракции долго противились принятию закона и, обладая парламентским большинством, вполне могли его провалить. Но "Дашнакцутюн" пошла ва-банк, дав понять, что в этом случае немедленно выйдет из правительственной коалиции. Учитывая, что коалицию недавно уже покинула партия "Правовое государство", сразу же перешедшая в оппозицию, демарш дашнаков неизбежно привел бы к внутриполитическому кризису в преддверии парламентских выборов. Видимо, республиканцы сочли, что риск дестабилизации слишком велик. Ведь идея двойного гражданства достаточно популярна в обществе. Многие наивно считают, что отныне жителям республики будет легко получить второй паспорт. Возможно, удивительная покладистость республиканцев объясняется еще и тем, что новый закон не успеет сказаться на порядке майских выборов в Национальное собрание. И новый парламент, в котором Республиканская партия рассчитывает еще более укрепить свои позиции, может пересмотреть некоторые наиболее спорные пункты законопроекта.
  16. Amaras

    Aeroflot Open 2007

    ԱՎԱՐՏԱԿԱՆ ՏՈՒՐՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ Մոսկվայում ավարտվեց շախմատի «Աերոֆլոտի» մրցաշարը, որին մասնակցում էին մի խումբ հայ շախմատիստներ: Ուժեղագույնների մրցաշարի մասնակից մեր յոթ շախմատիստների համար չափազանց անհաջող դասավորվեց ավարտական տուրը, ինչն ի վերջո ազդեց նրանց մրցաշարային իրավիճակի վրա: Մեր շախմատիստներից ոչ մեկին չհաջողվեց հաղթանակ տոնել, մինչդեռ նախորդ տուրում Սարգսյանը, Մինասյանը, Հակոբյանը, Ասրյանը եւ Անդրեասյանը հաղթանակներ էին տոնել: Ավարտական տուրից առաջ Սարգսյանն ու Մինասյանը 5,5 միավորով առաջատարների խմբում էին եւ ընդամենը կես միավորով էին հետ մնում աղյուսակը գլխավորող երեք շախմատիստներից: Սակայն երկուսն էլ անհաջողության մատնվեցին: Գաբրիելը սեւերով պարտվեց առաջատարներից մեկին՝ Եվգենի Ալեքսեեւին: Հենց այդ հաջողության շնորհիվ էլ ռուսաստանցի շախմատիստը վաստակեց 7 միավոր եւ դարձավ ուժեղագույնների մրցաշարի հաղթող՝ արժանանալով 30 հազար դոլար պարգեւի: Մինասյանն էլ պարտվեց չին շախմատիստ Նի Հուային: Այսպիսով, Սարգսյանն ու Մինասյանը վաստակեցին 5,5-ական միավոր: Նույնքան միավոր վաստակեցին նաեւ Կարեն Ասրյանն ու Վլադիմիր Հակոբյանը, որոնք ոչ-ոքի ավարտեցին պարտիաները Բորկի Պրեդոեւիչի եւ Վիկտոր Լազնիչկայի հետ: Հաշտություն կնքեցին նաեւ Անդրեասյանն ու Անաստասյանը, իսկ Տիգրան Պետրոսյանը պարտվեց: B մրցաշարում բոլորից հաջող հանդես եկավ Դավիթ Քալաշյանը, որն առաջատարների թվում էր: Ավարտական տուրում Դավիթը պարտության մատնեց ռուսաստանցի Սերգեյ Ռոյթսկուն եւ վաստակեց 7 միավոր: Նույնքան միավոր վաստակեցին նաեւ չին շախմատիստ Վան Յունգուոն եւ հնդիկ Սահա Սուվրաջիթը: Գործակիցների աղյուսակով Դավիթը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Նա որպես պարգեւ կստանա 2250 դոլար: 6,5-ական միավոր վաստակեցին Գեւորգ Հարությունյանն ու Յուրի Համբարձումյանը, որոնք հաղթանակներ տարան համապատասխանաբար Գոդարդի եւ Վանգ Լիի նկատմամբ: Արդյունքում, հաշվի առնելով լրացուցիչ ցուցանիշները, Հարությունյանը զբաղեցրեց 12-րդ տեղը, իսկ Համբարձումյանը 15-րդն էր: Նրանք եւս անմասն չմնացին խաղարկվող դրամական պարգեւներից: B մրցաշարի մեր մյուս մասնակիցների ցուցանիշներն այսպիսին են. Աղասի Ինանց՝ 5 միավոր (52-րդ տեղ), Վարդան Մելքոնյան (75-րդ), Սամվել Տեր-Սահակյան (78-րդ), Դավիթ Կարաթորոսյան (91-րդ)՝ 4,5-ական, Վարդան Գրիգորյան՝ 3,5 (132-րդ): Իսկ B մրցաշարի հաղթող ճանաչվեց ադրբեջանցի Վասիֆ Դուրարբեյլին, որը հնդիկ շախմատիստ Կարտիկ Արունի հետ վաստակեց 7,5 միավոր եւ նրան գերազանցեց լրացուցիչ գործակիցներով: C մրցաշարում ավարտական տուրից առաջ հաղթողի կոչմանը հավակնում էր նաեւ Տիգրան Սիմոնյանը, որը 8 հնարավորից վաստակել էր 6,5 միավոր եւ յոթ շախմատիստների հետ գլխավորում էր աղյուսակը: Սակայն, ցավոք, վերջին տուրում հայ շախմատիստն անհաջող խաղաց՝ սպիտակներով զիջելով Մոնղոլիայի ներկայացուցիչ Բալգան Բայարմանդահին: Այս անհաջողությունը Սիմոնյանին աղյուսակում բավական հետ գցեց: Նա գրավեց 9-րդ տեղը: 6,5-ական միավոր վաստակեցին նաեւ Սուրեն Պողոսյանը (13-րդ տեղ) եւ Առնոլդ Մինասյանը (14-րդ տեղ): Մյուս մասնակիցների ցուցանիշներն այսպիսին են. Արմեն Անտինյան (36-րդ տեղ), Արթուր Ղարագյոզյան (41-րդ)՝ 6-ական, Դավիթ Գեւորգյան (44-րդ)՝ 5,5, Արթուր Մարգարյան (117-րդ)՝ 4 միավոր: C մրցաշարում չորս շախմատիստներ ցույց տվեցին լավագույն արդյունքը՝ վաստակելով 7,5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով հաղթող ճանաչվեց ղազախստանցի Գուլմիրա Դայլեթովան:
  17. ԿԱՐՍ-ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԻ ԱԽԱԼՔԱԼԱՔՑԻՆԵՐԻ ՀԵՏ Ջավախահայերը լրջորեն մտածում են ինքնավարության մասին ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ախալքալաք Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարությունը պետք է համաձայնեցվի տեղի բնակչության, նաեւ հասարակական, քաղաքական կազմակերպությունների հետ: Ավելին, պետք է Ախալքալաքի շրջանի ներկայացուցչական օրգանից (ժողովից) պահանջել, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Եվրոմիության, ՄԱԿ-ի առաջ բարձրացվի Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարությունը կանգնեցնելու հարցը` հետագա անցանկալի զարգացումները կանխելու նպատակով: «Ջավախքի մարտահրավերները գլոբալացվող աշխարհում» թեման քննարկման առարկա էր Մտավորականների միության հինգերորդ համաժողովում, որ տեղի ունեցավ երեկ Ախալքալաքում` Թբիլիսիի, Երեւանի, Վրաստանի այլ տարածաշրջանների հայկական համայնքների, ոչ կառավարական կազմակերպությունների բավականին ներկայացուցչական կազմի մասնակցությամբ: Հիշատակված տողերն էլ մեջբերում են համաժողովի ընդունած բանաձեւից, որ պարունակում է մտահոգություն արտահայտող դրույթներ նաեւ Վրաստանի հայաբնակ շրջանների բնապահպանական, հայերեն լեզվի, նոր կառուցվելիք երկաթգծի եւ այլ կենսական նշանակություն ունեցող խնդիրների առնչությամբ: Ինչպես համաժողովում ընդհանուր պատկերը ներկայացնելիս նշեց Ջավախքի մտավորականների միության նախագահ Ազատ Շիպակցյանը, միությունն իր խնդիրն է համարում տարածաշրջանում քաղաքացիական հասարակության ձեւավորման եւ զարգացման գործընթացին նպաստելը: Ամեն դեպքում, ջավախահայությունն իրեն նոր մարտահրավերների առաջ է զգում հենց Կարս-Ախալքալաք նախագծի կապակցությամբ: Ուստիեւ համաժողովի ընդունած բանաձեւում մասնակիցները առաջարկում են քննարկել Կարս-Ախալքալաքի շինարարության հարցը` Վրաստանի կառավարությանը խնդրելով հետաձգել այս տարվա կեսերին շինարարական աշխատանքները սկսելու պարտավորության կատարումը: Ընդ որում, նման խնդրանքի իրագործումը պետք է զուգակցվի Ջավախքի հայերին վրացական իշխանությունների տված խոստումների կատարմամբ: Համաժողովը եւս մեկ անգամ հիշեցնում է նախկինում ընդունած սեփական որոշումների մասին, որոնք իշխանությունների կողմից մնացել են անարձագանք: Մասնավորապես խոսքը Ջավախքի քաղաքական կարգավիճակի բարձրացման, հայերենին պետական կամ տարածքային լեզվի կարգավիճակ տալու մասին է: Բացի այդ, տարածաշրջանի հայ բնակչությունը ցանկանում է մասնակցություն ունենալ Վրաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի աշխատանքներին: Հետաքրքրական է, որ համաժողովի բանաձեւը Ջավախքը բնութագրում է նախ որպես տնտեսապես հետամնաց տարածաշրջան, որտեղ բնական ռեսուրսների` բազալտի, պեմզայի, մարմարի, կրաքարի պաշարների հանդեպ անտարբերություն է: Տարածաշրջանը չունի նաեւ արդյունաբերություն, քանի որ գյուղատնտեսական այս շրջանում գյուղմթերքների վերամշակման որեւէ կոոպերատիվ ընկերություն գոյություն չունի: Ժողովրդագրական խնդիրների առկայությունը եւս ակնհայտ է, ինչը հատկապես վերաբերում է վրացիների վերաբնակեցմանը, միգրացիայի անընդհատ աճին, ցածր ծնելիությանն ու բարձր մահացությանը: Իսկ որ մարդու իրավունքներն ու ազատությունները էկզոտիկ «հաճույք» են Ջավախքի համար, կարիք չունի ապացույցների: Ինչեւէ, այսուհետեւ համաժողովի բանաձեւում տարածաշրջանի հայ բնակչությունը խնդրում է Հայաստանի իշխանություններին Ջավախքում ներդրումների հատուկ ծրագրով հանդես գալ: Ջավախքի հայերը չեն ցանկանում հայալեզու դպրոցներում օտարազգի կամ ոչ մասնագետ անձանց նշանակումը տնօրենների պաշտոնում: Եվ ի վերջո, հարցերի լուծման ամենահավանական ճանապարհ է դիտարկվում ինքնավարության կարգավիճակի տրամադրումը:
  18. ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է «ՓՈՂՈՑԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ» Կարծում է նախկին արտգործնախարար Արզումանյանը ՀՀՇ վարչության անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին անհասկանալի է երկքաղաքացիության օրենքն ընդունելու ներկայումս դրսեւորվող շտապողականությունը` «15 -16 տարի այս օրենքին սպասող մեր սփյուռքահայ բարեկամները կարող են եւս մի քանի ամիս դիմանալ, մինչեւ վերականգնվի լեգիտիմ իշխանությունն ու հասարակության լայն շերտերի ներգրավմամբ հարցը քննարկման դնի»: Երկքաղաքացիության ինստիտուտի ներմուծումը, ըստ նրա, դրականի հետ ունի նաեւ բացասական կողմեր` եթե Հայաստանի բոլոր քաղաքացիներն այս կամ այն ճանապարհով դառնան նաեւ ՌԴ քաղաքացիներ, պարտավոր են ենթարկվել նաեւ այդ երկրի օրենքներին, իսկ դա վտանգավոր է բազմամիլիոն սփյուռք ունեցող, դեռեւս ժողովրդավարական ուղին չբռնած մեր երկրի համար: Որպես լիբերալ հայացքներ ունեցող անձնավորություն, ինքը չի ընդունում էթնիկ սկզբունքով քաղաքացիություն տալը` եթե օրենքը պայմաններ է դնում, դրանք ընդունող յուրաքանչյուր ոք կարող է քաղաքացի դառնալ: Նա անհեթեթ որակեց մեզանում անընդմեջ շեշտվող այն թեզը, ըստ որի երկքաղաքացիությունը կավելացնի սփյուռքահայերի տնտեսական ներդրումները: «Հայաստանում ամենաազատ օրենսդրությունն է գործում: Այլ հարց է, որ իշխանությունն այնքան կոռումպացված ու հղփացած է, որ չի թողնում ներդրումներ անել: Դրա դեմ է պետք պայքարել», «Հայելի» ակումբում երեկ ասաց Արզումանյանը: Նա կարծում է, որ սփյուռքի ներուժն օգտագործելուց առաջ նախ Հայաստանում եղածը պիտի օգտագործվի. «Որբի մտածողություն է: Սփյուռքը կթու կով է, հա՞: Սփյուռքն այսքան ժամանակ օգնել է, բայց դրանից ավելի օգտագործելն ի՞նչ է նշանակում: Մենք ոչինչ չանենք, ասենք, սփյուռքը թող մեզ փող տա՞: Առանց այն էլ հայ ժողովուրդը տրանսֆերտների հաշվին է ապրում»: Արզումանյանի հետ բանավեճի հրավիրված ՀՅԴ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը Ազգային ժողովում նշյալ օրենքի քննարկման պատճառով չէր կարողացել մասնակցել նախապես ակնկալված թունդ բանավեճին: Արզումանյանն, իհարկե, իր խոսքն ասաց այդ քննարկումների մասին. «Դրանք անցնում են թաղային տեսուչների մակարդակով: Բացի դաշնակցությունից, այնտեղ քաղաքական ոչ մի ուժ չկա: Թաղային տեսուչների մակարդակի խոսակցություններ են»: Նա կասկած չունի, որ հարյուրավոր հայաստանցիներ Մ.Նահանգների կամ Ռուսաստանի անձնագիր ունեն. «Մեր կուսակցական լիդերների մեջ էլ կան Ռուսաստանի քաղաքացիներ: Պատկերացնում եմ, որ երբ դա համատարած բնույթ կրի, մեր բնակչության 90 տոկոսը մի գրպանում կունենա Հայաստանի, մյուսում` Ռուսաստանի անձնագիր: Սա լուրջ սպառնալիք է մեր ազգային անվտանգության համար: Վստահ եմ, որ երկրի տնտեսական վիճակից ելնելով, շատերը կձգտեն հեշտացված ճանապարհով ռուսական անձնագիր ունենալ` թեկուզ խոպան գնալու եւ այնտեղ երկրորդ կարգի մարդ չդիտարկվելու համար: Չնայած առանց դրա էլ դիտարկվում են, այնուամենայնիվ, գոնե մի քիչ կպակասի»: Օրենքի ընդունումը, Արզումանյանի համոզմամբ, պետք է հետաձգել այնքան, մինչեւ Հայաստանը դառնա ժողովրդավարական պետություն, իսկ Ռուսաստանը սովորի իր հարեւանների հետ վարվել որպես գործընկերների:
  19. НА ТУРЦИЮ МОГУТ НАДАВИТЬ ДЛЯ УДОВЛЕТВОРЕНИЯ АРМЯНСКИХ ТРЕБОВАНИЙ О КОМПЕНСАЦИИ По сообщению турецкой газеты «Хуриет», прежний руководитель Конгресса турецких организаций Америки Эрджумент Килидж, объявил, что в ближайшие годы Турция сделает большие компенсационные выплаты Армении. Он подчеркнул, что некоторые американские страховые компании уже начали выплачивать компенсации армянам, понесшим убытки вследствие геноцида. Поток заявлений для получения компенсации продолжается. Килидж находит, что неизбежным результатом этого процесса будет давление банковских и страховых лоббистских групп на Турцию для удовлетворения требований.
  20. Amaras

    Aeroflot Open 2007

    На сайте - Сафарли - Петросян 1-0. http://www.aeroflotchess.com/games/online/index.htm
  21. Amaras

    Aeroflot Open 2007

    Анастасян, Андриасян, Мовсесян, Асрян и Акопян сыграли в ничью. Саркисян, Минасян и Петросян проиграли. Странно.
  22. հեռուստատեսություն
  23. Вот ублюдки. Сколько можно это терпеть?
×
×
  • Create New...