Jump to content

Satenik

Hazarapet
  • Posts

    5,087
  • Joined

  • Last visited

Everything posted by Satenik

  1. Երբ սէրն ի յաշխարհս եկաւ, եկաւ իմ սիրտ բնակեցաւ. Հապա յիմ սրտէս ի դուրս` յերկրէ յերկիր թափեցաւ. Եկաւ ի գլուխս ելաւ, ի ըղեղս ելաւ թառեցաւ: Աչիցս արտասուք ուզեց, նա արիւն ի վար վաթեցաւ: *** - Քան զսէրն այլ քաղցրիկ պտուղ յաշխարհս չավտամ թե լինի. Շեքերն նշով շաղուած մօտ ի սէրն է դառն ու լեղի. զՀամն ալ առի ես այլ, սիրոյ տէր եղայ հետ քեզի. Սէրդ ալ իմ սրտիս դու տուր, քո սիրուդ եմ ճորտ ու գերի: *** - Ո՞Ւր էիր, ուսկի՞ց երկիր, անծանօթ րզիս սիրեցիր. Կրակն ի թեզնիքդ ուն' իր, ի ծոցէդ ի վար թափեցիր. Քո սէրդ ալ ոսկի արիր, իմ սրտիս քուրան հալեցիր. Դարձար զան հալխա արիր 'ւ իմ սրտիս ականջն անցուցիր:
  2. Этот "военный контингент" от разных стран разный. Со стороны Армении посылаются только врачи, саперы и те солдаты, которые будут следить за безопасностью армянского населения. Что плохого в этом? Представьте положение армян в Ираке - все заняты своими проблемами, и, естественно, что никому до армян нет никакого дела. Пускай стесняются те, которые приходят в Ирак для того, чтобы бомбить и крушить.
  3. Ապրեն մեր տղաները:
  4. Ապրի' մեր հրեշտակը:
  5. Уксус - это уксус. А шампанское - это все же то же вино, только шипучее. Для того, чтобы вино получилось шипучим, естественно, необходима специальная технология.
  6. САС, а шампанское - не вино? Потом твое заявление несколько безапелляционное. Кто это так решил? Благодарю. Слово действительно красивое.
  7. А Вы компик настройте и все станет ясно.
  8. Իսկ մեզ մոտ գժանոց է: Շոգն էլ մյուս կողմից:
  9. Я тоже люблю вино, особенно наше армянское, особенно Арени, особенно Գյուղի. Пиво тоже люблю, и ликеры всяческие, и шампанское исключительно наше полусухое. Բայց մաճառին ոչինչ աշխարհում չի հասնի:
  10. А я вот по Норайру заскучала уже.
  11. Сначала зацитирует, потом предаст анафеме. :lol:
  12. ԽՆՁՈՐԻ ԾԱՌԻ ՏԱԿԻՆ ժողովրդական Խընձորի ծառի տակին, Խընձորի ծառի տակին, Ես իմ յարը սիրեցի, Խընձորի ծառի տակին, Խընձորի ծառի տակին: Յար ջան, դու բարով եկար, Կարմիր սոլերով եկար, Հե՜յ խորոտիկ իմ յարըս, Հե՜յ անուշիկ իմ յարըս, Խնջիկ մնջիկ մի անի, Խընձորի ծառի տակին: Ծառեր դուք իրար միք տա, Ճըղեր, դուք էլ բար միք տա. Ես իմ յարը սիրեցի, Խընձորի ծառի տակին, Խընձորի ծառի տակին: Յար ջան, դու բարով եկար...
  13. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ Հայոց այբուբենի ստեղծող, հայալեզու դպրոցի և գրականության հիմնադիր: Ծնունդով եղել է Տարոնի Հացեկաց գյուղից, Վարդան անունով շինականի որդին: Ծննդյան հավանական տարին՝ 361թ.: Կրթություն է ստացել Ներսես Մեծ հայրապետի՝ Հայաստանում բաց արած օտարալեզու դպրոցներից մեկում՝ տիրապետելով հունարենին, ասորերենին և պարսկերենին: Ծառայության է անցել Խոսրով Արշակունի հայոց թագավորի արքունիքում՝ որպես արքայատուր հրամանները գրի առնող և զինվորական: Որոշ ժամանակ անց տարվել է քրիստոնեական լուսավորության գաղափարով, փոխադրվել Գողթն գավառ և իրեն նվիրել ճգնության ու քարոզչության: Այդ ընթացքում մտահղացել է հայոց գիր ստեղծելու նվիրական ծրագիրը: Օտարաքաղ դանիելյան նշանագրերի փորձարկումից հետո, Սահակ Պարթև եպիսկոպոսապետի և Վռամշապուհ թագավորի սատարումով, 405-406թթ. մեջ Եդեսիայում ստեղծել է հայոց այբուբենը: Մաշտոցն իր եռանդն ու իմացական հանճարը նվիրաբերել է հայրենի ժողովրդի կրթությանն ու լուսավորությանը՝ դպրոցներ հիմնելով Հայաստանի թե' արևելյան և թե' բյուզանդական բաժիններում: Թարգմանիչ է և հայ ազգային ինքնուրույն մատենագրության սկզբնավորողներից մեկը: Նրան են պատկանում բազմաթիվ հոգևոր երգեր՝ Ապաշխարության կարգի շարականները, որոնք կատարվում են Մեծ պահքի շրջանում: Վախճանվել է 440թ. փետրվարի 17-ին: Թաղվել է Վահան Ամատունի իշխանին պատկանող Օշական գյուղում: Ս. Մեսրոպ եկեղեցում ամփոփված նրա շիրիմը ժողովրդական ուխտավայր է: Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց, Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ: Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ, Թագաւոր խաղաղութեան, ոգնեա ինձ: Ի խորըս մեղաց ծովու տարաբերեալ ծփիմ, Նաւապետ բարի, փրկեա զիս:
  14. Ну вот. Во-первых не квадратиками пишем, а на армянском языке. Во-вторых - настройте свои компьютеры, читайте и пишите на армянском. Благо, помощников достаточно.
  15. Спасибо, Hayas!
  16. Այո, Ալանիս ջան, լավ է որ Հայաստանից էլ գնան: Իրաքահայերին դա պետք է...
  17. Դուրյան Պետրոս Ամբրահամի - բանաստեղծ, դրամատուրգ: Ծնվել է 20.5(1.6).1851 Կ.Պոլսում, դարբնի ընտանիքում: 1867 - ավարտել է Սկյուտարի ճեմարանը, որտեղ սովորել է ընդմիջումներով, քանի որ ստիպված էր ապրելու միջոցի համար աշխատել (դեղագործի օգնական, գործակատար, դերասան): Դուրյանը գրել է "Տարագիր և Սիպերիա" ողբերգությունը, "Վարդ և Շուշան կամ Հովիվք Մասյաց" մելոդրաման, "Սև հողեր կամ Հետին գիշեր Արարատյան", "Արտաշես աշխարհակալ", "Անկումն Արշակունի հարստության", "Ասպատակությունք պարսկաց ի Հայս կամ Ավերումն Անի մայրաքաղաքին Բագրատունյաց" պատմական ողբերգությունները: ՈՒնի մի շարք ռոմանտիկական դրամաներ: Դուրյանի դրամաները, բացառությամբ "Տարագիր ի Սիպերիայի" (որը նվիրված է Մ. Նալբանդյանին) և "Թատրոն կամ Թշվառների", բեմադրվել են նրա կենդանության օրոք: Դուրյանից մեզ է հասել մի քանի տասնյակ բանաստեղծություններ: "Վիշտ հայուն", "Իղձք առ Հայաստան" հայրենասիրական երգերում նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը՝ փրկության ելքը համարում է լուսավորությունն ու միաբանությունը, կոչ անում դիմել ինքնապաշտպանության ("Նոր սև օրեր"): Դուրյանը հայ նոր քնարերգության առաջին խոշոր սիրերգակն է: Նա վերականգնեց միջնադարյան քնարերգության հետ խզված կապը, հրաժարվեց կլասիցիզմից, բանաստեղծությանը հաղորդեց զգացմունքային խորություն, հոգեբանություն, խոր հետք թողեց հայ քնարերգության վրա: Դուրյանի երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Մահացել է 21.1 (2.2).1872-ին Կ.Պոլսում թոքախտից: Լճակ Ինչո՞ւ ապշած ես, Լըճա'կ, ՈՒ չեն խայտար քու ալյակք, Միթե հայլվույդ մեջ անձկավ Գեղուհի՞ մը նայեցավ: Եվ կամ միթե կըզմայլի՞ն Ալյակքդ երկնի կապույտին, Եվ այն ամպոց լուսափթիթ, Որք նըմանին փրփուրիդ: Մելամաղձոտ Լըճա'կ իմ, Քեզ հետ ըլլանք մըտերիմ, Սիրեմ քեզի պես ես ալ Գրավիլ, լռել ու խոկալ: Որքան ունիս դու ալի, Ճակատս այնքան խոկ ունի, Որքան ունիս դու փրփուր, Սիրտս այնքան խոց ունի բյուր: Այլ եթե գոգդ ալ թափին Բույլքն աստեղաց երկնքին, Նըմանիլ չե'ս կրնար դուն Հոգվույս` որ է բոց անհո՛ւն: Հոդ աստղերը չեն մեռնիր, Ծաղիկներն հոդ չե'ն թոռմիր, Ամպերը չեն թրջեր հոդ, Երբ խաղաղ եք դու և օդ: Լըճա'կ, դո'ւ ես թագուհիս, Զի թ'հովե մ'ալ խորշոմիս, Դարձյալ խորքիդ մեջ խըռով Զիս կը պահես դողդղալով: Շատերը զիս մերժեցին, "Քնար մ'ունի սոսկ" - ըսին. Մին` "դողդոջ է, գույն չունի" - Մյուսն ալ ըսավ. - "Կը մեռնի՛": Ոչ ոք ըսավ. - "Հե՛ք տղա, Արդյոք ինչո՞ւ կը մըխա, Թերևս ըլլա գեղանի, Թե որ սիրեմ, չը մեռնի": Ոչ ոք ըսավ` - "Սա տըղին Պատռե'նք սիրտը տըրտմագին, Նայինք ինչե՛ր գրված կան..." - Հոն հրդեհ կա, ո'չ մատյան: Հոն կա մոխի՛ր... հիշատա՛կ... Ալյակքդ հուզի՛ն թող, լըճա'կ, Զի քու խորքիդ մեջ անձկավ, Հուսահատ մը նայեցավ... ОЗЕРО Озеро, к чему во сне Цепенеть твоей волне? В твоем зеркале на миг Лик красавицы возник? Иль сиянье синих вод Соблазняет небосвод, Светозарность облаков, Схожих с пеной берегов? Озеро, твоя тоска Так тоске моей близка. Я люблю молчать, как ты, Замирать в плену мечты. Сколько волн рябит в тебе, Столько дум в моей судьбе. Сколько пены там, на воле, Столько в сердце ран и боли. Только если небосвод Звезды в твой подол стрясет, Яркость поверху видна, А душа — огонь до дна. Облака в тебе не мокнут, И цветы увять не могут. Ты звезду не умертвишь, Пока гладь в тебе да тишь. Озеро с челом царицы, В бурю что с тобой творится! В глубине своей мятежной Ты, дрожа, меня удержишь. Отвергали меня миром: «Что в нем есть — лишь тень да лира». «Хил и бледен», — молвил тот. А другой сказал: «Помрет». И никто не пожалеет И не скажет: «Что в нем тлеет? Если кто его поймет, Может, он и не помрет...» И не скажут: «Вскроем сердце, Вынем горе, чтоб всмотреться И прочесть его сполна...» Там пожар — не письмена! Память там... И пепла слой... Озеро, взыграй волной; В твою глубь тоскою канул Разуверившийся глянул. http://users.freenet.am/~tigran/ http://www.armenianhouse.org/duryan/duryan-ru.html
  18. ՀԱՅԻ ԱՉՔԵՐ Խոսք` Սարմենի Երաժշտ.` Ռ. Ամիրխանյանի Հայի աչքեր, սիրո՛ւն աչքեր, Սև ամպն էր ձեզ ծածկել դարեր, Սև վիշտն էր ձեզ մաշել, տանջել, Ձեզնից ժպիտն առել-տարել: Լույսի լճակ` Աչքեր տրտում Այս ե՞րբ դարձաք Այսպես խնդուն: Հայի աչքեր, աչքեր թախծող, Դուք միշտ խոնարհ, դուք միշտ անչար, Տանջվող մարդու համար լացող, Տարին միայն մի օր պայծառ: Լույսի լճակ... Հայի աչքեր` ջահեր հույսի, Էլ չի մթնի երկինքը ձեր, Բացվել է դուռն արշալույսի` Շողով լցրել երկիրը մեր: Լույսի լճակ...
  19. Satenik

    voxjyun

    Ինձ թվաց ծանոթ ենք: Դե ինչքան որ կարելի է այստեղ ներկայանալ... Ծնվել եմ Երևանում, ծառայողի ընտանիքում, սկզբից գնացել եմ մսուր-մանկապարտեզ, հետո մանկապարտեզ, հետո միջնակարգ դպրոց, հետո ԲՈՒՀ, հետո էլ աշխատանքի... Կարող եմ երգել, պարել, արտասանել, եփել-թափել, անել-դնել, ըստ տրամադրության ձևեր թափել կամ չթափել, բոչկա գլորել կամ չգլորել, կամ էլ ստիպել, որ ուրիշը գլորի: Ապրում ու աշխատում եմ Երևանում:Ամեն ինչին աշխարհում նայում եմ հայերի ու Հայաստանի շահերի տեսանկյունից: Առանց դա երևի արդեն վաղուց մեռել էի ձանձրույթից:Այս պահին մեծ հաճույքով խոզի խորոված կուտեի...
  20. Շնորհավո'ր ծնունդդ, Ֆրենչ:
  21. Надо полагать американские солдаты - извращенцы?
×
×
  • Create New...