Jump to content

Satenik

Hazarapet
  • Posts

    5,087
  • Joined

  • Last visited

Everything posted by Satenik

  1. Էս հարևանութինը լավ էլ իրար է խարնվել... :-"
  2. Merkury, imn el e 98, bayc shat lav stacvum e.
  3. Դե վերջը, կարչ ասած - ողորմի Արտակ Ավետյանի պապերին էլ, Ձեր պապերին էլ, Լեոինն էլ , մյուսներինն էլ, որ հայերեն գրելու հրաշալի հնարավորություն ստեղծեցիք մեզ համար: Տարագիր ջան, եթե Ձեզ համար դժվար չէ, օգնեք մերոնց, խնդրեմ: Literatura բաժնում "Oգնեցեք!!!" թեմա կա նրանց համար, ովքեր խնդիրներ ունեն հայերեն գրել-կարդալու հետ: Կանխավ և շարունակական - ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈ'ՒՆ:
  4. Satenik

    voxjyun

    Ողջո'ւյն, Մարինկա ջան: Շնորհակա'լ եմ: Իսկ մենք ծանոթ չէ՞նք:
  5. Տարագիր, Արտակ Ավետյանը Դու՞ք եք:
  6. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Ազատ աստվածն այն օրից, Երբ հաճեցավ շունչ փչել, Իմ հողանյութ շինվածքին Կենդանություն պարգևել. Ես անբարբառ մի մանուկ Երկու ձեռքս պարզեցի, Եվ իմ անզոր թևերով Ազատությունն գրկեցի: Մինչ գիշերը անհանգիստ Օրորոցում կապկապած Լալիս էի անդադար, Մորս քունը խանգարած, Խնդրում էի նորանից Բազուկներս արձակել. Ես այն օրից ուխտեցի Ազատությունը սիրել: Թոթով լեզվիս մինչ կապերը Արձակվեցան, բացվեցան, Մինչ ծնողքս իմ ձայնից Խնդացին ու բերկրեցան, Նախկին խոսքն, որ ասացի, Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ. Ազատությո՛ւն, դուրս թռավ Իմ մանկական բերանից: "Ազատությո՛ւն", ինձ կրկնեց Ճակատագիրը վերևից. "Ազատությա՞ն դու զինվոր Կամիս գրվիլ այս օրից: Օ'հ, փշոտ է ճանապարհդ, Քեզ շատ փորձանք կը սպասե. Ազատություն սիրողին Այս աշխարհը խիստ նեղ է": - Ազատությո՛ւն, - գոչեցի, - Թող որոտա իմ գլխին Փայլակ, կայծակ, հուր, երկաթ, Թող դավ դնե թշնամին, Ես մինչ ի մահ, կախաղան, Մինչև անարգ մահու սյուն, Պիտի գոռամ, պիտ կրկնեմ Անդադար. ազատությո՛ւն:
  7. Հեչ էլ սիլաչիի բակի չէր: Միջին երևանյանն էր:
  8. ՔԵԼԵ ԼԱՈ ժողովրդական Քելե' լաո, քելե' երթանք մըր էրգիր, Երթանք ըն ձոր, քաղինք մատղաշ խավրծիլ, Քաղինք, քաղինք, էնինք մըզի դեղ ու ճար Քելե', լաո, քելե' երթանք մըր էրգիր: Ամեն թփին կիջնի քաղցրիկ մանանա, Մեկ-մեկ փշուր ուտինք, մըր սիրտ հովանա, Սասնա էրգիր մըր աչվու դեմ թող ծովանա, Քելե', լաո, քելե' երթանք մըր էրգիր: Հոն արոսներ կտուց-կտցի կըերգին, Ծիծեռնակներ թևիկ-թևիկ կըծափին, Քարեր առանց մըզի արցունք կըթափին, Քելե', լաո, քելե' երթանք մըր էրգիր: Մըր հեր էնտեղ, մըր մեր էնտեղ կծաղկին, Անուշ գիլան, մրմուռ ձենով կկանչին. Ի՞մալ կեղնի, ի՞մալ չերթանք մըր էրգիր, Քելե', լաո, քելե' երթանք մըր էրգիր:
  9. Angel jan, erb es amusnaca, der Xorhrdayin Miutyun er. Dranic heto aynqan ban ekav ancav glxnerovs, vor iski chem el hishum, erb ev vonc psakveci. :lol:
  10. LeoMins el e grel nuyn ban@, chei tesel.
  11. Vonc vorteghic? Aysteghic http://www.genocide.ru/translit/convert.html Hima es chhaskaca, tpel cheq karogh aybubenov, te kardal? Aseq indz, vor es el asem inch piti aneq. Ayo, vracineric ays harcum sovorelu ban unenq, ankaskats...
  12. Այո, ՍԱՍ: Քեզ էլ շնորհակալություն: Վերջերս լույս է տեսել Իսահակյանի "Աֆորիզմներ" գիրքը: Ի ապացույց խոսքերիդ բերեմ այդ աֆորիզմներից մի քանիսը: *** Հայերը սակավաթիվ են, որովհետև ազնվականը բնության մեջ սակավ է: *** Ո՞րն է բարի և չար թուրքի տարբերությունը. Բարի թուրքը հորն է սպանում որդու առաջ: Չար թուրքը որդուն սպանում է հոր առաջ: *** Եվրոպացիք և թուրքերը հիմա բարոյապես իրար հավասար են: Սակայն ոչ թե թուրքերը բարձրացան, այլ Եվրոպան իջավ մինչև թուրքը: *** Ռուսից եկած բարիքը հայերին ակամա կերպով է եղել, չարիքը` գիտակցաբար: *** Մասիսը Հայաստանի գմբեթն է:
  13. Ну если это называется насилием, то... да здравствует матриархат, так вам и надо.
  14. Вот если бы все мужчины заставляли женщин быть такими!.. :lol:
  15. А вы не сдавайте им позиции, чтоб потом не жаловаться. (с) это я сказала.
  16. Смотрят, причем оценивая, только в первый момент, а после этого все заняты совсем другим, зря вы об этом беспокоитесь.
  17. Satenik

    test

    Кодировку меняли? Все перепробовали? Кириллицу тоже попробуйте. У меня на кириллице тоже показывает, как это ни странно.
  18. ՀՈՐՈՎԵԼԸ Իմ մանկությունը վաղուց կորել է, Վաղուց դարձել է հեքիաթ ու հուշ, Բայց երբ հնչում է ձեր հորովելը, Կրկին մանուկ եմ դառնում քնքուշ: Սրտագին երգերն ինձ միշտ թովել են, Հրճվանք են տվել ինձ թևավոր, Բայց նվիրական ձեր հորովելը Բոլոր երգերից ջինջ է ու խոր: Ես ամենքի չափ կյանքը գովել եմ ՈՒ հաշտ եմ ապրել իմ բախտի հետ, Ա՛խ հայրենաշունչ ձեր հորովելը Կյանքի չափ քաղցր է և սիրավետ: Ձեր փառքի համար փույթ չէ մեռնելը, Իմաստուն հայրեր հայոց երկրի, Ձեր հորովելը, ձեր հորովելը, Ձեր հորովելը թող երկարի... ОРОВЕЛ Ушло в туман воспоминаний детство. И луч его, как сказка, догорел, Но принял я ваш оровел в наследство, И сказку воскрешает оровел. О, сколько раз для прямодушной песни Я покидал предел забот и дел, Но нет напева чище и чудесней, Чем ваш, землей пропахший, оровел. И я, в ладу с судьбою, как другие, Во славу жизни много песен спел. Но с чем сравнить мне звуки дорогие И в отчий дух проникший оровел? Вы, мудрые отцы земли армянской, Я жизнь отдам за гордый ваш удел. Но как воспеть мне подвиг ваш гигантский И ваш благословенный оровел?
  19. Светит. Ekeq pordzenq, imn el e 98, bayc grum em. «Encoding»-@ poxeq «UTF-8»-i. Heto piti transliti ejum tpeq Dzer hayeren teqst@ u copy & paste -ov teghadreq. Teseq, kstacvi?
  20. ՋԱՂԱՑԸՍ ՊԱՏԻԿ ՊԱՏԻԿ ժողովրդական Ջաղացըս պատիկ-պատիկ, Աչքերը նռան հատիկ, Ամեն քեզի տեսնելիս Հա'մ համբարձում, հա'մ զատիկ: Ջաղացըս մանի-մանի, Անուշ քունըս կըտանի, Իմ յարը հանդում, չոլում, Իմ քունը ո՞նց կտանի: Ջաղացըս ման եմ տվել, Սիրել եմ, ջան եմ տվել, Յոթը տարի սիրություն, Մեկ օր պայման եմ տվել:
  21. http://www.vehi.net/istoriya/armenia/saak.html http://www.armeniancatholic.ru/ru/library/.../saints/21.html
  22. ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎ - 4-5 դդ. եկեղեցական, քաղաքական և մշակութային նշանավոր գործիչ: Սերում է Պարթև (Պահլավունի) և Մամիկոնյան տոհմերից: Որդին է Ներսես Մեծ հայրապետի և Վարդան Մամիկոնյան իշխանի դուստր Սահանդուխտի: Ծնվել է 348 թ.: Ստացել է բազմակողմանի կրթություն կապադովկյան Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի բարձրակարգ դպրոցներում: Փայլել է օտար լեզուների (հունարեն, ասորերեն, պարսկերեն) իր իմացությամբ: Եպիսկոպոս ձեռնադրևելով՝ 60 աշակերտներով կրոնավորել է Վաղարշապատում, ծավալել հոգևոր-մշակութային գործունեություն: 387 թվականից եղել է հայոց հայրապետ՝ եռանդուն աջակցություն բերելով Խոսրով Գ թագավորին՝ վերականգնելու Մեծ Հայքի միասնականությունը: Խոսրովի գահընկեզ լինելուց և աքսորվելուց հետո ինքը ևս զրկվել է հայրապետական աթոռից (389թ.) և միայն Վռամշապուհ թագավորի ջանքերի շնորհիվ վերականգնվել իր պաշտոնում: Հետագայում ևս, պարսից Վռամ 5-րդ արքայի կողմից, ենթարկվել է հալածանքների ու շնորհազրկման: Մահացել է իր ծննդյան օրը, նավասարդի 30-ին (439 թ. սեպտեմբերի 7-ին), Բագրևանդի Բլրոցաց գյուղում և թաղվել Տարոնի Աշտիշատում: Անգնահատելի է Սահակ Պարթևի ծառայությունը հայոց գրերի ստեղծման, հայալեզու դպրոցի հիմնադրման և ազգային գրավոր մշակույթի ձևավորման ու զարգացման գործում: Նա եղել է պարագլուխը ավագ թարգմանիչների, ծրագրավորած ուղղություն տվել նրանց հսկայածավալ աշխատանքին՝ բացառիկ դեր կատարելով Աստվածաշնչի, եկեղեցու սուրբ հայրերի ստեղծագործությունների, եկեղեցական-արարողական գրականության թարգմանության բնագավառում: Սահակից պահպանվել են կանոնական գրվածքներ և թղթեր: Մեծ է նրա ներդրումը շարականագրության մեջ: *** զԳալուստ Քո, Քրիստոս, այսօր յԵրուսաղէմ` նոր եկեղեցի սուրբ, Յաղթական երգով բարեբանեմք` Օրհնեալ եկեալ անուամբ Տերառն: Որ վասն մերոյ փրկութեան` յԱւանակի նստիլ յանձն առեր Ընդ մանկունսն բարեբանեմք Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն: Թագաւոր երկնաւոր, զԵկեղեցի Քո անշարժ պահեա Եւ զերկրպագուս անուանդ Քում Պահեա ի խաղաղություն:
×
×
  • Create New...