Jump to content

Satenik

Hazarapet
  • Posts

    5,087
  • Joined

  • Last visited

Everything posted by Satenik

  1. Որ ասեմ "հա", կհավատա՞ս :lol: : Բայց դե ծուռը նստենք ճիշտը խոսենք, իրան հարգող սիրուն աղջիկը ի՞նչ գործ ունի էդ մրցույթներին:
  2. Satenik

    Ռաբիս

    Երեխեք ջան, նայեցի, բայց "երեքնուկ" չգտա : Իսկ ինչու՞ է կոչվում երեքնուկ, ինչի՞ մասին է այդ երգը:
  3. Satenik

    Ռաբիս

    Ո՞ր երգի: Վասպուրի ասա՞ծ:
  4. ԿԻԼԻԿԻԱ Խոսք` Ն. Ռուսինյանի, երաժշտ. Գ.Երանյանի Երբոր բացվին դռներն հուսո, Եվ մեր երկրեն փախ տա ձմեռ, Չքնաղ երկիրն մեր Արմենիո, - Երբ փայլե յուր քաղցրիկ օրեր. Երբոր ծիծառն իր բույն դառնա, Երբոր ծառերն հագնին տերև` Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա, Աշխարհ, որ ինձ ետուր արև: Տեսի դաշտերըն Սուրիո, Լյառն Լիբանան և յուր մայրեր. Տեսի զերկիրըն Իտալիո, Վենետիկ և յուր գոնդոլներ. Կղզի, նման չիք մեր Կիմպրիա Եվ ո'չ մեկ վայրն է արդարև Գեղեցիկ քան զիմ Կիլիկիա, Աշխարհ` որ ինձ ետուր արև: Հասակ մը կա մեր կենաց մեջ, ՈՒր ամենայն իղձ կավարտի. Հասակ մը, ուր հոգին ի տենչ` Հիշատակաց յուր կարոտի. Հորժամ քնարս իմ ցրտանա, Սիրույն տալով վերջին բարև` Երթամ ննջել հիմ Կիլիկիա, Աշխարհ` որ ինձ ետուր արև:
  5. Շնորհակալություն, Սլադենկայա ջան: Այստեղ Այբուբենով գրելու հնարավորություն կա: http://www.genocide.ru/translit/convert.html
  6. http://www.yerevan.ru/music/music_by_theme...ng&dir=&theme=2
  7. Satenik

    Ռաբիս

    Վասպուր, էս դու բոլորին անուններով ճանաչու՞մ ես: :lol: "Հիսուն տաին" լավն է: Համ էլ ո՞վ է նորին հակադրվում: Խոսքի նորի ու հնի մասին չէ: Խոսքը միայն ռաբիսի մասին է: Մի ցածրավորակ, ուղեղը բթացնող վնգվնգոցի: Մեզ դուր չի գալիս, երբ թուրքերը հայկական երաժշտությունը աղավաղում են, գռեհկացնում և ներկայացնում որպես իրենց ազգայինը: Իսկ հիմա մեր ռաբիս ախպերությունը այդ նույն աղավաղվածը բերում է խոսքերը փոխում հայերենի ու փաթաթում վզներիս: Եղբայր, թող գնան թուրք դառնան, եթե իրանց համար այդքան հաճելի է, հայերից ի՞նչ են ուզում:
  8. Satenik

    Ռաբիս

    Հակոբ, կարելի է կարծել ամբողջ օրը նստած միայն Կոմիտաս ու Հորովել եք լսում :lol: : Ե՞րբ եք վերջին անգամ Կոմիտաս լսել: Սրճարաններում այդքան շատ ռաբիս չկա, իսկ այ ռեստորաններում... Բացի մի քանիսից, իհարկե, էն տեսակ ռաբիսություն է տիրում, որ երբեմն ինձ զգում եմ լքված հոմոսեքսուալիստների օրգիայի մասնակից : Նախ, Կոմիտասից այնքան շատ հարմար երգեր կան հենց տրամադրություն ստեղծող, տոնուս բարձրացնող, որ շատ հանգիստ կարելի է դրանց ուղեկցությամբ ժամանակ անցկացնել: Ծիրանի ծառը, Շողեր ջանը, Սոնա յարը, Իմ չինարի յարը, Ալ այլուղը (ուղակի այս "այլուղ" բառը որ փոխվեր, շատ լավ կլիներ, երգը շատ-շատ լավն է), Կաքավի գովքը, Ֆորկան, Հոյ Նազանը, Խնկի ծառը, Ալագյոզ աչերդ, Հաբրբանը, վերջը, լիքն են: ՈՒ ինչու միայն հենց Կոմիտաս: Լիքը ուրիշ շատ լավ երգեր էլ ունենք, ի՞նչ է պատահել: Անպայման պետք է հավի պես կեղտի մեջ քուջու՞ջ անենք: Հիմա չասեցիք, ձմերուկ ուտում եք թե ոչ:
  9. ԵՐԵՎԱՆԻ ԳԻՇԵՐՆԵՐԸ Խոսք` Ա. Գրաշու Երաժշտ. Ա. Դոլուխանյանի Երևանի գիշերները կապուտակ Սիրո հազար երգ են վառել կրծքիս տակ, Գարնան նման Երևանը մեր ժպտուն, Քո սիրո հետ միշտ շողում է իմ սրտում: Երևանի գիշերները հովասուն Ձեր պարտեզում պայծառ հեքիաթ են ասում, Ամեն ծաղկում չքնաղ դեմքն եմ քո տեսնում, Կրծքիդ հևքն եմ, սրտիդ երգն եմ ես լսում: Երևանի գիշերները լուսավառ Ինձ դարձրել են սև աչքերիդ սիրահար, Երբ կարոտով քեզ գրկում եմ, համբուրում` Ինձ տենում եմ սև աչքերիդ հայելում:
  10. Satenik

    Ռաբիս

    Որոշումը մասնաորապես Հակոբին գնդակահարելն է, ինչը Արաբկիրի ազնվաբարո բնակիչներին կտա բաղձալի հնարաորություն երեկոյան ժամերին ռաբիսից ազատվելու համար լուսամուտները փակելու փոխարեն բացել և հանգիստ դուրս գալ պատշգամբ ու ձմերուկ ուտելով վայելել երևանյան հիասքանչ երեկոները:
  11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ Հուրն են սիրո սևի սիրուն լույս աղջիկներն Հայաստանի, Սրտիս վրա քայլող գարուն` կույս աղջիկներն Հայաստանի, Իմ սիրտն ի՜նչ է, ա'խ, թե ուզեն` բերդեր կառնեն մի հայացքով, Անառիկ բերդ ու սիրո սյուն` հույս աղջիկներն Հայաստանի: Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր, Ետ կբերեն ալևորին, օձ կթովեն աչքով քաղցր, - Մեկը` աստղիկ, մեկը` լուսնյակ, մեկն` արևի տեսքով քաղցր, - Իմ Հայաստանն են զարդարում նուրբ աղջիկներն Հայաստանի: ՈՒ չգիտեմ որի՞ն սիրեմ, որի՞ն թողնեմ անհագ սրտով, Ամենքին է սրտիս աչքը արևի պես կրակ սրտով, Երբ հուր ծովի պես են քաշում` ո՞նց դիմանաս վտակ սրտով, - Ինձ աստղերից ցած են բերում սուրբ աղջիկներն Հայաստանի: Իմ Սևանը ո՞նց ցամաքեց, երբ սևածով աչքերը կան, Իրենց նման հարբեցընող գինին քամող ձեռքերը կան, Վարդ շուրթերին բուրմունքի պես Կոմիտասի երգերը կան, - Քարից անգամ լույս են քամում բյուր աղջիկներն Հայաստանի: Բայց մի գանգատ ունի կյանքս` այն, որ ինձ մի վարդ չտվին, Սուրբ եմ Արա Գեղեցիկի պես` ինձ մի սուրբ Նվարդ չտվին, Ինձ թողեցին գիրկն ընկածի, դեռ ասում են` դարդ չտվին, - Գերեզմանս են աչքով փորում զուր` աղջիկներն Հայաստանի: Առանց նրանց` երգս պաղ էր` արև բացին իմ երգի մեջ, Նրանց սիրո ձեռագործն է ծիածանը երկնքի մեջ, - Բայց քաջ կասեմ` մեկին սիրես, լավի՜ն սիրես ու լա'վ սիրես, Որ քեզ պաշտեն բոլո՜ր սիրուն, լույս աղջիկներն Հայաստանի: http://www.armenianhouse.org/shiraz/shiraz-ru.html
  12. Satenik

    Ռաբիս

    Համամիտ եմ, Գայանե: Հայ երգն ու երաժշտությունը - հայ ազգային արժեք է: Ազգային արժեքների պահպանումն ու պաշտպանվածությունը - ազգային անվտանգության խնդիր է: Ազգային անվտանգության խնդիրներով պարտավոր են զբաղվել նաև ազգային պետության իշխանությունները: Բայց ես համարեա համոզված եմ, որ այն մարդիկ, որոնք այսօր կանգնած են պետության ղեկին իրենց մանկությունն անցն են կացրել ոչ թե "Հոյ Նազան"-ի կարգի երաժշտություն լսելով, այլ "արա վայ, վայ"-ի կարգի: ՈՒ հիմա էլ, վերցնենք թեկուզ նախագահին, կամ մշակույթի նորանշանակ նախարարուհուն (որ երկու ամիս արաջ հոր արևով երդվում էր, թե "Հայաստանը սարգելու ենք կուկլա երկիր"), կամ խորհրդարանի մականունաոր երեսփոխաններին, հարյուր տոկոսով համոզված եմ, որ եթե դրանց մեքենաների վարորդները մեքենայի մեջ միացնեն "արա վայ, վայ"-ը, դրանցից և ոչ մեկն էլ չի ընդվզի: Տես, օրինակ, այդքան հայհոյում ենք խորհրդային կարգերը, չէ՞: Իսկապես հայհոյելու շատ բաներ կային այդ համակարգում: Բայց ռաբիսի հարցը շատ հստակ դրված էր: Որևէ հեռուստաալիքով, կամ ռադիոյով երբեք չէիր լսի ռաբիս վնգվնգոց: Դա ուղակի բացառվում էր: Իսկ այսօր սկսած գովազդներից, վերջացրած պատվերով համերգներից - ամբողջը ռաբիս է: ՈՒ բանից անտեղյակ երեխան, օրինակ, չի էլ կարող կողմնորոշվել, չի էլ հասկանա որն է տարբերությունը հայկական երաժշտության ու ռաբիսի: Միակ փրկիչը երեխայի մնում է իր ծնողը, որը պիտի հետևողականորեն ամեն հարմար դեպքում երեխային բացատրի թե ինչն ինչոց է: Իսկապես շատ ցավալի է, որ կոսմոպոլիտ պետության կազմում եղած Հայաստանը ավելի քիչ ռաբիս էր, քան այսoրվա անկախացածը, որը թվում է թե պիտի մի բան էլ ավելի մաքրվեր ախտից:
  13. Увидела несколько штук дельфинов. Да ну, Френч, моя версия была куда логичней и романтичней! :lol: Хоть и возможно испорченной. :lol:
  14. А можно я скажу?
  15. "Revnovats ili gorditsya, Kogda drugie smotryat na tvoyu devushku" По-моему и то и другое нехорошо.
  16. Մերկ, էդ որ թուրքական դրոշը բերել տնկել էին հայոց մայրաքաղաքում ու զենք ունեցողների մեջ մի հատ տղամարդ չգտնվեց ամբողջ Հայաստանում, որ գնդակահարեր դա, որ հետքը չերևար, որ քոքը այդ դրոշի կտրվեր Հայաստանից, դրա մասին ինչու՞ չեք ասում, որ: Չե՞ որ ամենաանհանդուրժելին դա էր: Եթե մեր իշխանավորների մեջ գոնե մեկ հայ մարդ լիներ, նա ինքը պարտավոր էր թաքուն կազմակերպել դա: Չարեցին, հոմոսեքսուալիստները.... Վիզան ի՞նչ է, որ չտան:
  17. Ստուգե՜մ Հայաս ջան, էլի նույնն է... Շեշտի նման է ստացվում:
  18. Այո, այդ Գոհարը իսկապես գեղեցկուհի է : Մի անգամ Պոպլաոկում մի աղջիկ տեսա, համեստ հագնված, շատ հոգնած տեսքով, բայց մի մարալ, հասակը էն որ ասում են չինարի, դեմքն էլ հայկական մադոնայի դեմք: Չճանաչեցի, որ ինքն է : Մենակ տեսնեիք, մի խառնվել եմ իրար, մի ընկերների ուշադրությունն եմ հրավիրում, թե տեսե՜ք, տեսե՜ք, էս ի՜նչ չքնաղ մարալ է: Մեկ էլ ամուսնուս ձայնն է լսվում ականջիս, որ ասում է." հանգստացեք, տիկին, երրորդ անգամ եմ ասում, սա միսս Արմենիան է": :lol: :lol:
  19. Ангел, не та ли это Гоар, которая в фильме тоже снималась, в которой поют песню "Սա Երևանն է, այստեղ քո տունն է..."?
  20. Не удивительно - монголоидная мордашка, как у Ленина.
  21. Դե եթե հայերը կառուցեն, ապա գաղտնիքներն էլ կիմանան: Իսկ իրանք չեն ուզում, որ հայերը շատ մանրամասնություններ իմանան իրենց դեսպանատան մասին: Կանչել են դաշնակից պետությունից, կարուցում են: Սա իմ ենթադրությունն է, ելի : Հաստատ չգիտեմ:
×
×
  • Create New...