Jump to content

Satenik

Hazarapet
  • Posts

    5,087
  • Joined

  • Last visited

Everything posted by Satenik

  1. Любой? Вы не преувеличиваете? Господа, ну не пишите мне так много, я не читаю, мне лень и скучно Речь не о ваших конкретных случаях, вы молодцы может, но существуют объективные законы природы, касающиеся не только отдельных людей с их видением мира не далее собственного носа, но касающиеся также народов, наций и прочее. Понимаю, не каждому дано оттолкнуться от себя и посмотреть на вещи другими глазами. Вас послушать, выходит что лучшие армянки - это иностранки, а армянок можно вообще списывать со счетов, ибо любой(!) из них дадут фору иностранки. Սելտիկ ջան, վատ չէր լինի, եթե Ձեր ընկերը կարդար այս երեխաների գրածները, ու պատկերացներ թե ինչ տրամաբանության ու արդարամտության տեր զավակներ են սպասում իրեն... Եվ դա նույնիսկ այն դեպքում, եթե իր ապագա կինը հրաշալի հարս դառնա:
  2. Սելտիկ, գիտե՞ք, երբ հիմա տեսնում եմ որքան շատ են ընտիր աղջիկները շուրջս, հայուհիները, տարիքները առած, անպսակ նստած, էդ օտար հարսների հայերեն խոսելը իսկի աչքիս չի գալիս: Ասեք խնդրեմ, իսկ ի՞նչ պիտի անեն, որ հայերեն էլ չսովորեն: Ճարները ի'նչ է: Բա պիտի սովորեն էլ, ավանդույթներն էլ ընդունեն, ամեն ինչն էլ ընդունեն: Հլա դեռ շնորհակալությունն էլ ասեն, իրենք են բախտավորվողը հայկականով, ոչ թե հայ ազգը իրենց օտարականով: Էսօր Հայաստանում իսկապես փեսացուների խիստ պակաս կա: Իսկ ընտիր հարսները՝ ծով: Բա հայ աղջիկը մնա տանը, գիշերները միայնակությունից թաքուն մղկտալով, իսկ նրա բաժին փեսացուն այդ ժամանակ օտարին համբույրների մեջ լողացնի՞: Պատրաստի ընտիր հայուհին մնա անօջախ, իսկ երկու բառ հայերեն արտասանող օտարը գա Հայաստան ու հայ օջախի տիրուհին դառնա՞: Լավ, բա էս աղջիկներին ի՞նչ անենք: Սրաքն մերն են մինչև վերջ: Ի՞նչ անենք բա իրանց հետ, իրանց առաքելության հետ: ՍԱՍ, ե՞րբ է երկրորդ էշելոնը, ո՞ր, սա արդեն եսիմ որերորդն է: Դեռ ձևավորված էշելոն հիմա չկա, չգիտեմ հետո կձևավորվի թե ոչ: Հիմա թաք-թուք են: Համ էլ բարև:
  3. Ինձ զվարճացնում է Ձեր գերուշադրությունը Սաթենիկի անձնական որակների նկատմամբ: Շարունակեք, խնդրեմ, ես ոչ միայն դեմ չեմ, այլ իսկապես շա՜տ հետաքրքված եմ այդ հոգևիճակով և նրա դրսևորումներով.... Շարունակեք, ջանիկս, տեսնեմ է՞լ ինչ փի-փիս բաներ ունեմ մեջս:
  4. Բայց ես Ձեր մոտեցումներով չեմ էլ հետաքրքրվել, այդ Ձեզ է իմ մոտեցումը հուզում: Ինձ համար մեկ է Դուք գոտկատեղի որ կողմում կգտնվեք:
  5. Նաղաշ Հովնաթան - գրիչ, նկարիչ, բանաստեղծ, աշուղ, ծնվել է 1661թ. Նախիջևանի Շոռոթ գյուղում: Հովնաթանյան նկարիչների ընտանիքի քահանա Հովհաննեսի կրտսեր որդին է, Նաղաշ Հակոբի (աշուղ, մանրանկարիչ և գեղանկարիչ) հայրը, Հովնաթան Հովնաթանյանի պապը: Նախնական կրթությունը ստացել է հոր մոտ, այնուհետև սովորել է Ագուլիսի Ս. Թովմա վանքի դպրոցում, որտեղ էլ կատարել է նկարչական առաջին քայլերը: Ի հայտ եկած ստեղծագործական կարողություններն ավելի ուշ դրսևորվել են նաև հաստոցային և մոնումենտալ գեղանկարչության բնագավառներում, ճանաչվել է որպես հմուտ նկարիչ և վաստակել "նաղաշ" (արաբ. զարդանկարիչ) պատվավոր տիտղոսը: Նաղաշ Հովնաթանը որոշ ժամանակ ապրել և ստեղծագործել է Երևանում, գրել "Գովասանութիւն Երևանայ քաղաքին" տաղը: Վրաց աղբյուրների վկայությամբ XVII դ. վերջին և XVIII դ. սկզբին աշխատել է Թիֆլիսում, ունեցել է արվեստանոց, աշակերտներ, ստեղծել դիմանկարներ, սրբապատկերներ, դարձել Քարթլիի Վախտանգ VI թագավորի պալատական երգիչն ու նկարիչը, ձևավորել նրա նորակառույց պալատը: 1710-ական թթ. հրավիրվել է Էջմիածին, նկարազարդել Մայր տաճարը (ավարտել է 1720-ին): ՈՒշագրավ են տաճարի բեմի եզրապատի Աստվածամոր և առաքյալների պատկերները: Վերջիններս առանձնանում են ազգային տիպականացմամբ, դիմանկարչական մեկնաբանումներով, ֆիգուրների գրաֆիկ ընգծվածությամբ: Նաղաշ Հովնաթանի գրական ժառանգության առավել հարուստ և ամբողջական ձեռագրերը պահպանվում են Երևանի և Վիեննայի Մխիթարյանների մատենադարաններում: Նրա բանաստեղծությունները գրված են սիրո, ուրախության ու խնջույքի, երգիծական ու խոհախրատական մոտիվներով: ՈՒնի նաև կրոնածիսական տաղեր: Օգտվել է ժողովրդական բանահյուսությունից, գրել ժամանակի ժողովրդական լեզվով: Նաղաշ Հովնաթանը միջնադարի նշանավոր բանաստեղծներից է, XVII դ. հայ աշուղական պոեզիայի հիմնադիրը: Մահացել է 28.10.1722, Շոռոթ գյուղում:
  6. Սելտիկ, իրան ասեք, որ տունդ հայկական օջախ չի դառնա: Օջախ - բառիս լայն հայկական իմաստով: Ինչքան հասկացա, իսկի ոչ էլ Հայաստանի մեջ են: Հայաստանի մեջ հլա դեռ ոչինչ, մեկ-մեկ ստացվում է: Էդպես էլ ասեք, որ կյանքում դժվար թե ուրիշ մեծ-մեծ գործեր անես, գոնե մի հատ օջախ ստեղծեիր հայկական, շնորհքով, տղամարդավարի: Եթե դա էլ չպիտի կարողանաս անել.... Հազար ու մի անսպասելի փորձանքներ են պատահում մարդու հետ, օրինակ, Աստված չանի, վաղը հիվանդանա ու դառնա իմպոտենտ (լիքը հիվանդություններ կան, ոչ սեռական, որոնցից հետո տղամարդիկ շարքից դուրս են գալիս), էդ կինը կապրի՞ հետը և եթե կապրի, ապա ինչքա՞ն: Գիտե՞ք ինչքան արժանի ու ընտիր տղամարդիկ են կանգնել էս տեսակ փորձանքի առաջ: Բայց ո՞վ է իսկի իմացել, ո՞ւմ մտքով է անցել, որ էդ ընտանիքում էդպիսի խնդիր կա: Եթե կինը հայ է: ՈՒ ուզում է նկարած գեղեցկուհի լինի էդ հայը, որ Երևանի փողոցներում անցնելիս բոլոր տղամարդկանց աչքը վրան է: ՈՒ հեչ պարտադիր չէ, որ այդ փորձանքը անպայման գա մարդու գլխին: Կին առնելիս, այդ կնոջը պիտի մի հատ էլ էդ տեսանկյունից տնտղես: Մի հատ հասկանաս էդ կնոջ գաղափարը գոտկատեղից վերև՞ է, թե՞ որտեղ է: Իսկ երեխե՞քը: Բա նրանց հարցը ո՞նց է լինելու: Հեն է, էտնոհոգեբանները նկարագրում են, թե խառը ամուսնությունների զավակների գիտակցությունը ոնց է երկփեղկված լինում: Համ էն են, համ էլ էն: Կամ ոչ էն, ոչ էլ մյուսը: Ինչ լուրջ հոգեբանական խնդիրների առաջ են կանգնում, ինչ կարգի հակասություններ ու կոնֆլիկտներ են առաջանում նրանց ենթագիտակցության մեջ: Ամբողջը տառապանք է: ՈՒ որևէ ծնող չի կարող օգնել իր զավակին ազատվելու այդ ներքին կոնֆլիկտից, դա անկախ ամեն ինչից հետապնդելու է զավակին մինչև ծերություն, մինչև վերջ: Որովհետև մարդ արարածը այնպես է ստեղծված, որ խիստ կարիք ունի պատկանելու որևէ մարդկային մեծ խմբակցության, որտեղ նա և բոլոր մյուսները, անկախ ամեն ինչից կունենան ընդհանուր հայացքների, սկզբունքների, նպատակների մի մեծ շարք: Այսինքն բացարձակ համաձայնություն մի շարք երևույթների շուրջ: Իսկ դա ազգն է, ազգային պատկանելիության զգացումը, որը ճեղքվում է բոլոր խառը ամուսնություններից ծնված մարդկանց մոտ: Էդ ի՞նչ հրաշքներ պիտի ստանա էդ օտար կնոջից, որ գլուխը դնում է էս տեսակ բեռի տակ:
  7. Կներեք, հայերեն քննարկեցինք, հիմա, տեսնում եմ նույնը պիտի ռուսերեն քննարկենք: Հարց. իսկ արաբերենը ծրագրի մեջ ընդգրկվա՞ծ է, թե՞ ոչ:
  8. Обвиняли, обвиняют и будут обвинять. И в отсуствии субъективизма тоже. Ба мер джанъ кариц э? Привыкайте
  9. Մարդ պիտի ինչքա՜ն չճանաչի իր ազգին, որ այդպիսի զուգահեռներ անցկացնի ռսի գժերի հետ:
  10. Ոչ մի վատ բան մեզ արաբները չեն արել, խելոք իրենց համար ուսանողներ են: Ոչ ոք էլ չի արել: Մենք այստեղ լրիվ ուրիշ բանի մասին ենք խոսում, իզուր թող Կարմիրի ուշքը չգնա: Մենք ասում ենք, որ հայերի արտագաղտը վտանգ է Հայաստանի համար, եթե այդքան օտարերկրացի կարող են գալ մնալ Հայաստանում, դեռ մի բան էլ ընտանիքներով ու ընդմիշտ, ապա ինչո՞ւ հայերը չեն գալիս: Բացի դա, հայերը оտարերկներում գնում խառնվում են օտարների հետ, իսկ Հայաստանում տեղացի օտարների հետ խառնվելու վտանգ կա: Ես չեմ լսել որ արաբներն ու հայերը այստեղ խառնվեն, բայց մի օր դա էլ կլսեմ: Իսկ չէի ուզի, որովհետև խառը ամուսնությունները նույնպես վտանգ են ազգի համար: Արաբներին էլ առողջություն եմ ցանկանում: Կարմիրի ինադու:
  11. Իրանից վերջերս շատ հայեր են տեղափոխվել ու էլի գալիս են: Կարմի՞ր
  12. Вот так, девочки, учитесь приносить свой сон в жертву любимому :lol: . Лучше уж так, чем никак
  13. Это как в том мультике про лося и зайца Я так мужа извожу иногда, когда настойчиво его укрываю, когда он спит. А ему оказывается жарко. :lol: Терпит, терпит, потом как зарычит! :lol: :lol: :lol: А ведь это тоже "жертва" - сама свой сон нарушаю, лишь бы укрыть его. И пожалуйста - такая оценка
  14. Լավ, շատ դարդ մի արա: Ճղվելով էլ լինի, բայց տակից դուրս կգանք: ՈՒղակի ամեն հայն Հայաստանի մեջ էսօր մեծ հաշիվ ա:
  15. Իհարկե, Վասպուր: Պատճառները մեր մեջ են, ոչ թե արաբների: Նախ արտագաղթը, երկրորդն էլ երկրի ներսում խուժանի վարած քաղաքականությունը: Բայց քանի որ հիմա վիճակն այնպիսին է, որ ևրո քաղաքականություն ու ժողովրդավարություն ենք խաղացնելու, ապա միակ ելքը այսպիսի խնդիրներից խուսափելու, արտագաղթաց հայերի վերադարձն է հայրենիք: Որպեսզի հետո հանկարց ուշ չլինի, չգան ու արաբից կամ որևէ մեկ այլ օտարից թույլտվություններ ակնկալեն: ՈՒ մի բան էլ ասեմ: Անտեր թողաց կնոջից իրավունք չունես նամուս ակնկալելու....
  16. Ե՞րբ եք տեսել հայը արմատուրայով մարդ սպանի: Ինչո՞ւ եք դատարկ-դատարկ խոսում:
  17. Почему нет, а грузины - не люди, что ли? У всех есть, у кого больше, у кого меньше, но жадные всюду бывают.
  18. Групая фраза. Развод - это всегда плохо. Исключения типа буйнопомешанных членов семьи не в счет. А брак - худо ли бедно, но это семья, а лучше семьи еще никто ничего не придумал.
  19. И обвиняют других в неэкономности. Уроды словом.
  20. Жадный не только с любимой (а разве такие любят тоже?) не поделится, но и с родными, и с родителями, и даже со старой больной матерью. Это что-то страшное...
  21. И второй вариант - заселить евреев Տարոն ջան, էլ չեմ ուզում այս հարցի շուրջ խոսել: Այս ֆորումում ընդամենը Ռուսաստանի հայեր են, որոնցից ոչինչ, բացի Հայաստան վերադառնալուց այս հարցում կախված չէ: Մնացածը ում հետ որ պետք է ինչքան կուզեմ կխոսեմ, առանց աշխարհին "թամաշա" կանչելու:
  22. Էդ "զաչեմը" ինչի՞ն էր վերաբերվում: Զաչեմ չենք ուրախանում, որ արաբները, պարսիկները, թուրքերը, պարսկական ազերիները արդեն վխտում են Հայաստանում: Ռուսաստանն ի՞նչ կապ ունի, Դուք տեղյակ չե՞ք Հայաստանի պատմությունից:
  23. Հա, Տարոն ջան, դա կարող են անել միայն մեր հայ տղամարդիկ, многие из которых присосались к гениталиям русских проституток (չգիտեի հայերեն ոնց ասեմ): Էդ ո՞ր Տղամարդու տանը օտարը կգա աղջիկ կխաղացնի: Իսկ եթե տեսնեն որ այստեղ տղամարդ կա, կթողնեն պոչները կքաշեն կգնան: Պետք չէ ուրիշների մեջ փնտրել մեր խնդիրների պատճառները: Դրանք մեր մեջ են:
  24. Ո՞նց եք դուրս հրավիրելու եթե արաբական երկրներում լիքը հայ կա: Իսկ աղջիկները երբեք չէին ամուսնանա արաբի հետ, եթե նրանց փեսացուները եզդի Խդոյի շան պես ռուսների հետևից վազ չտային, այլ գային տեր կանգնեին իրենց հարսնացուներին: Ամենաշատը մի 10 տարի հետո դրանք բոլորը կստանան քաղաքացիություն, ու մեր իշխանությունները ոչխարի պես դրան կնպաստեն, ինչպես մինչև հիմա արտագաղթի համար էին պայմաններ ստեղծում: ՈՒ երբ որ հայը կգա Հայաստան, նա ավելի քիչ իրավունք կունենա Հայաստանի մեջ, քան արաբը: Որովհետև այդ արաբը այն հայից ավելի խելոք գտնվեց, եկավ ու դիրքավորվեց...
×
×
  • Create New...