Jump to content

Satenik

Hazarapet
  • Posts

    5,087
  • Joined

  • Last visited

Everything posted by Satenik

  1. Սիրելի աղջիկներ, առաջարկում եմ դուրս գալ "պեչենու բաղերից" և քննարկվող թեմայի շուրջ մի հետաքրքիր անդրադարձ կատարել դեպի մեր ժողովրդական առածները: ԾՆՈՂ ԵՎ ԶԱՎԱԿ Աշխարքումը ամեն բան կու ճարվի, բացի հերն ու մերը: Հոր ու մոր մեղքը տղային կը հարցնեն: Տուր ծնողին, որ տա զավկին, մի' տալ զավկին, չի տալ ծնողին: Աստված տա մամուն, որ տա տըղին: Անվուրթին մե դարդ ունե, վուրթատերը՝ հազար: Հորն ու մոր հարգը չիմացող զավակը, Ասսու հարգն ի՞նչ իմանա: Հորն ու մոր պատիվ չիմացողը, Աստծու պատիվը չի իմանալ: Վատ տղան ձախ կը ժողվե, ուրիշի օճախ կը վառե: Գարնան արևը տղուս ու հարսիս վրա, աշնան արևը՝ փեսիս ու աղջկաս: Մարտի արևը հարսիս, Խաչի արևը աղջկանս: Անառակ որդին տունը լաց կը բերե: Հորը տենամ, մորը տենամ, տղեն էլ նրանց պես տենամ: Տըղին լավը հորեն-մորեն կըլլի: Հարն ու մարը բամպառակ (կատակաբան), տղաքն էղան անառակ: Զավակաց կսկիծը՝ կրակե շապիկ է: Ագռավն ասեց իր ճուտին՝ մեռնիմ քու սիպտակ տոտին: Ղա՜, ղա՜ իմ ձագես անուշը չը կա: Մորը գովածը թո'ղ ու փախի, դըրկըցին գովածը ա'ռ ու փախի: Լավ թուխսը իր ճուտերի գլխին կը պըտըտի: Մորը բախտ ախչըկան թախտ: Մորը թախտ, աղջկանը բախտ: Մայրը տես, աղջիկն առ: Մերը տես՝ աղջիկն առ, եզրը տես՝ կտավն առ: Հենքը մտիկ՝ կտավը առ, մորը մտիկ՝ աղջիկը առ: Մարը տես՝ աղջիկն ա'ռ, հորը տես՝ տղան ա'ռ: Մոր անեծք չը բռնա, ծծի կաթ դեմ կառնա: Տղեն որ լավ ըլնի, իրա հոր տունը կը շինի: Աղեկ տղեն ուր պապուն աղբեր է: Տղեն որ կա, իրան հոր օճախի սունն է: Տան մեծը տղեն ա: Մոր անունը՝ աղջկան օժիտ: Տղեն տղա պտի ըլնի, որ հոր մատից փուշ հանի: Հոր անեծք կը բռնա: ՔՈՒՅՐ ԵՎ ԵՂԲԱՅՐ Ախպեր ախպոր ախպուրն է, որ ծառվընա՝ պաղ ջուրն է: Ախպերը ախպոր միս կուտի, ոսկրները դեն չի քցի: Աղբերն աղբուր միսը ծամից-ծամից, չը կուլ տվից: Աղբերն աղբուրը վուր օգնի, սարը սարին կու դնին: Ախպոր տղա՝ ջան տղա, քվոր տղա՝ շան տղա: Ախպոր պահած քիրը մեռնի, տեքոր պահած՝ հարսը, փեսի պահած՝ զանքաչը: Քիրը գնաց քվորանց, հենց իմացավ գնաց հորանց: ՄԱՐԴ ՈՒ ԿԻՆ Մարդի շվաք, վարդի շվաք: Մի փետե մարդը լավ ա, քանց օխտը պողվատի տղեն: Մի քոռ մարդը լավ ա, քանց օխտը տեքրը: Ախպերը օրական, մարդը հավիտենական: Քամակդ արա տղիդ, հաց կե. էրեսդ արա մարդիդ, հաց կե: Աղեկ կին, չունի գին: Կնիկդ որ լավ ըլնի, մի էթա հարսանիք, տանդ ամեն օր հարսանիք ա ու հարսանիք. թե կնիկդ փիս ըլնի, մի էթա մեռլատուն, տունդ ամեն օր մեռլատուն ա ու մեռլատուն: Կնիկմարդ կա՝ տուն կը շինե, կնիկմարդ կա՝ տուն կը քանդե: Լավ կնիկը տուն ու տիղ ի, վադ կնիկը՝ ցավ: Հո անկնիկ տունը, հո ջրոտած ջաղացը: Զարկող, թափող կնիկ ու ջաղացք մեկ է. թե ջաղացք կը կշտանա, էն էլ կշտանա: Շեն կենա մեր տնիկ, անուշ կենա մեր կնիկ: Ամեն կնիկ կնիկ էղնի, պատեր հըմեն պլիկ (մետաղե դրամ) կեղնի: Մարթ ու կնգա գուրծը իրգընքումն է շինվում: Մարդը հեղեղ է, կնիկը լիճ է: Իրիկ կնիկ կռվեցան, տխմար գիտցավ՝ բաժվեցան: Էրիկ կնիկ կռվան, աշխարհ գիտցավ բաժնվան: Կնիկը էրկանը կեսն է: Մաքրասեր կնիկմարդը էրկան վրայեն կիմացվի: Կնիկը թանկ ի իր գլխավորով, տղեն՝ իր հեր ու մերով: Էրիկ-կնկա կռիվը մինչև անկողին է: Ազապ տղի աչքին վարագույր կա:
  2. Вот-вот! Отношения не имеют, но патент на "право правильно славить" с торговой маркой и авторскими правами для себя устроили. Ну да Бог с ними, не мне судить. Отец Гевонд, под словом православие, я понимаю нашу Церковь и веру, это первое, что приходит в голову. Наша Церковь соответствует своему названию. Она и 1)армянская, и 2)апостольская, и 3)церковь. Тем и православна. Главное - соответствие, а не упаковка, даже если она и красива. Главное не название, а внутреннее содержание и его соответствие названию.
  3. Վա՜յ, ինչքան բարի՜ ես: Որ դստերդ հետ էս փողոցային լեզվով խոսեին, հո չէի՞ր ասի վտարված է, կտայիր քիթումռութը կջարդեիր, չէ՞: Տղամարդ ես, սովոր ես: Բայց դրան այստեղ հո միայն տղամարդիկ չեն կարդում: Արյունառուշտ էլ, դեռ մի բան էլ ավելին: Գրող ու ցավը տանի դրան:
  4. ՍԱՍ, "տնփեսա" ես ուզում, գնա մեր հասարակաց տները կամ էլ հոգեբուժարանները: Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ այնտեղ լսածդ զառանցանքն ու բարբաջանքը շատ ավելի մոտ կլինի թե արվեստին, թե գրականությանը, քան այն, ինչ տեսար այստեղ:
  5. Լսե՞լ եք, որ Վարդան Պետրոսյանն ասում է "միլիոնով բռակ ենք տվել": Այ Ձեր պատմած դեպքը հենց այդ բռակն է: Իսկ բռակ ասելով ի՞նչ ենք հասկանում: Կեղծիք, տնազ, անպետքություն, թափելու բան, ավելորդություն, իրական տեսակի չհամապատասխանող մի բան: Եթե համապատասխաներ, Ձեր վրդովմունքը չէր առաջացնի, ճի՞շտ է: Ձեր նկարագրած դեպքում չկա տղամարդ ընդհանրապես և մարդ մասնավորապես, ինչ մնաց հայ: Ոչինչ էլ չկա: Եթե այդ արարածի կինը համապատասխան չլիներ նրան, նախ հետը չէր կապի իր կյանքը, երկրորդն էլ նույնիսկ եթե հավատանք, որ սխալվել է, հետը չէր ապրի: Եթե ապրում է ու չի մեռել, ուրեմն իրար համապատասխան են: Ինչքան ուզում եք Դուք Ձեզ վատ զգացեք, զո'ւր է, այդաստիճան բռակի հետ ապրելու համար ինքդ էլ պիտի բռակ լինես: Էն երեխեքն էլ, որ դրանցից ծնվում ու դրանցով դաստիարակվում են՝ նույնպես: Ես էլ եմ աշխատանքի բերումով հայ ընտանիքների հետ շփվում, այստեղ, Երևանում: Բայց այդպիսի բաներ հատուկենտ կարող եմ նշել, դիագնոզով հոգեկան հիվանդների ընտանիքներում, բանտ նստած դուրս եկած հանցագործների մոտ, նարկոմանների, որոշ աղանդավորների, մի խոսքով ծայրահեղ վիճակում գտնվող մարդկանց մոտ: Բայց դրանք իմ դիտարկումներով հարյուրից մեկն են: Ցանկացած օրիորդ հայուհու խնդիրն է ոչ թե զբաղվել վիժվածքների դաստիարակությամբ, այլ զբաղվել սեփական մաքրությամբ այնպես, որ դիմացինիդ մաքրությունն էլ տեսնես ու վերջ ի վերջո ճիշտ ընտրություն կատարես: Ընտրությունդ կատարելուց հետո էլ հարգես քեզ այնքան, որ չնվաստացնես այն մարդուն որի հետ անկողին ես կիսում, որից զավակ ես հղանում, որի զավակի մայրն ես քեզ կոչում: Որովհետև եթե ինքը վատն է, ապա դու, այդքան բանը նրա հետ անելուց հետո, ո՞վ ես: Կարճ ասաց, աղջիկներ ջան, այս թեմայում լավ բաներից պիտի խոսվի, հայկական ընտանիքների լավագույն օրինակները բերվի, ոչ թե բամբասանք, չարախոսություն, կամ էլ էժան լոպազություն, թե ես որ կամ, ժողովրդիս 10% սերուծքի մեջ եմ: Մեզ չի սազում: Կառուցողական չէ: Ընդհանրապես իմաստ չունի: Իմ խորին համոզմամբ լավ լինելու համար պիտի ոչ թե վատը իր բոլոր կողմերով տնտղես, այլ նախ սկզբից հասկանաս լավը որն է ու հետո մտածես միայն այդ լավի շուրջ, որովհետև լավն ու բարին սահմաններ չունեն, այստեղ աճելու ու կատարելագործվելու հնարավորությունները անսահման են: Ափսոս է մեր ժամանակն ու մեր խոսքերը, որ ծախսենք բացասական երևույթների վրա: Մի մոռացեք, խնդրում եմ, որ չարը բարով է հաղթահարվում, սա ձևական խոսք չէ: Մեկ էլ կարդացեք հայր Ղևոնդի բերած այս նյութը, մեծ հետաքրքրությամբ կարդացի, հատկապես այն մասը, որ վերաբերվում է լեզվին ու ականջներին: http://forum.hayastan.com/index.php?showtopic=24725
  6. Հա, լավ, ձեր ժողովրդի 90% կանայք հավ են, 90% տղամարդիկ էլ անդաստիարակ: Սա՞ էիք ուզում լսել: Միայն թե կներեք, ես ձեր ժողովրդից չեմ:
  7. Վերջ, ՍԱ է կարևորը: Ի՞նչ գործ ունենք ուրիշների հետ: 90%, դաստիարակված, բռի, չոբան, Հայաստան, տիեզերք՝ մեր ի՞նչ գործն է, սիրելիս: Դուք, Անգել ջան, ինչո՞ւ եք վստահ, որ այն ինչ որ Ձեր ընկալմամբ նվաստություն է, ուրիշի ընկալմամբ էլ է նվաստություն: Եվ համովա՞ծ եք, որ այն ինչ որ այսօր Դուք համարում եք նվաստություն, տարիքի ու հասունանալու հետ չպիտի դադարեք այդպես կարծելուց: Ես էլ, որ Ձեզ պես ջահել էի շա՜տ հպարտ էի, մի խայտառակ հպարտ: Մեր ընտանիքի բարեկամները իմ մասին ասում էին. "Տեսնես ո՞ւմ հետ պիտի ամուսնանա Սաթենիկը": ՈՒ շատ խստապահանջ էի բոլորի նկատամամբ և հատկապես տղաների: Ընդհանրապես տղաների մասին շատ ցածր կարծիք ունեի: :lol: Այնպես որ լավ եմ հասկանում Ձեզ: Բայց տղամարդկանց ով լինելը հետո ես սկսում լավ հասկանալ: Հասունության ու փորձի հետ: Այդքան պարզ չեն հայ տղամարդիկ, որ այդպես հեշտ մի հարվածով գնահատես: Կարճ ասաց, Անգել ջան, ոչ մեկի հետ գործ չունեք, Դուք ապրեք այնպես հայեցի, ինչպես որ ճիշտն է ու Ձեր օրինակին առանց Ձեր իմանալու կհետևեն մարդիկ: Դրանից ճիշտ ու արդար ձև գոնե ես չգիտեմ:
  8. Հիմա ասել էի "հիմնական տարբերությունը որն է" :lol: :lol: Անգել ջան, ես ընդամենը հռետորական հարց էի տվել, թե ամուսնանալիս չի՞ երևում արժանի մարդ ես առնում, թե՞ անարժան: Իսկ ինձ որպես պատասխան բերվում է ինչ-որ զարհուրելի պատմություններ: Հիմա երևո՞ւմ է, թ՞ե չի երևում:
  9. Անգել ջան, ամուսնանալիս չի՞ երևում արժանի մարդ ես առնում, թե՞ անարժան: Ռուս չեք, որ ասեք "լյուբով զլա, պոլյուբլյու կոզլա": Հայ եք, աչքեր ունեք՝ աշխարհը չունի: Ինչ վերաբերվում է տղաների դաստիարակությանը, ինչպես շատ ճիշտ նկատեց Անգելը, տղա երեխաներին երես տալը տեղի անտեղի, պատեհ-անպատեհ՝ սա մի բան է, որ անում են միայն կանայք, մայրերը: Իմ դիտարկումներով հայրերը շատ ժամանակ ավելի արդարամիտ են իրենց զավակների նկատամաբ, քան մայրերը: Կինը իր որդուն դաստիարակելու հարցում եթե ամուսնուն լսի, երեխան լավը կմեծանա: Հատկապես սա վերաբերվում է այն կանանց, որոնք հայր կամ եղբայր չեն ունեցել և արու զավակ ունենալուց հետո իրենց լրիվ կորցնում են, առանց անդրադառնալու այն փաստին, որ առանձնակի պատկերացում չունեն, թե ինչ բան է տղամարդը:
  10. Աղջիկներ ջան, Ղազարոս Աղայանը նկատի ունի հետևյալը. *կինը պիտի շիտակ լինի ամուսնու հետ, մոր նման *սրտացավ լինի ամուսնու նկատմամբ, մոր նման *նվիրվի ամուսնուն անմնացորդ, ինչպես մայրը իր զավակին՝ ամենամեծ մարդկային նվիրումն է *հոգատար լինի մոր պես *ցավ ապրի ամուսնու անհաջողությունից այնքան, որ նստի լա, մեկ էլ մայրերն են այդպիսին *ուրախանա ամբողջ սրտով իր ամուսնու իրական հաջողություններից, ներքուստ հպարտանա ու գնահատի, ինչպես մայրը *անի ամեն ինչ, որ ամուսինն հանկարծ մեղքի տակ չնկնի, անարժան բաներ չանի պահի տակ, ինչպես ցանկացած գիտակից մայր *իր ամեն խոսքն ու արարքը բնազդորեն անցկացնի իր ամուսնու շահերի, կարծիքի, լավի միջով, ինչպես մայրը *ամուսնու ֆիզիկական և հոգևոր արբանյակը լինի, ինչպես մայրն իր ձագուկի (նկատի չունեմ 5 րոպեն մեկ զանգի գործի տեղը, հարցնի կողքդ ո՞վ է նստած, կամ երբ ես գալու տուն ) *ամուսնու անունը պահի, արժանապատվությունը, թե օտարների, թե իր ու ամուսնու հարազատների, թե սեփական զավակների առջև Որքան էլ ուժեղ ու կատարյալ լինի մոր ու զավակի կապը, լավ մարդուկին կապն այնքան ավելի ուժեղ է, զորեղ է, որ դրա արդյունքում կտրվում է այն պորտալարը, որ կապում է ամուսնուն իր ծնողներին և կնոջը իր ծնողներին: Դա Աստծո օրենքն է: Բայց որպեսզի կարողանաս լինել այդպիսի կին (իսկ դա միակ երջանիկ լինելու ձևն է իմ խորին համոզմամբ), բացի մորիցդ ստացած դաստիարակությունը, պիտի ինքդ էլ դեռ մանկուց, աղջիկ ժամանակվանից հոգեպես պատրաստվես հենց այդպիսի հարաբերությունների՝ անմնացորդ նվիրում ամուսնուն: Եթե այդ տրամադրավածությունը չլինի, շատ տհաճ խնդիրների առաջ պիտի կանգնես հետագայում ամուսնական կյանքում: Որովհետև այդ տրամադրավծությունը օգնում է որ դու քո ձեռքը եկող կյանքի փորձը նախաամուսնական կյանքում մշակես ու մարսես հենց այդ տեսանկյունից: ՈՒ դրա շնորհիվ այդ լավ տրամադրավածությունդ կատարելացնես: Այստեղ կան շատ օրիորդներ և այսպես մանրապասն հենց ձեզ համար եմ գրում, սիրելիներս: Եթե ուզում եք լինել թագուհի ու աստվածուհի ձեր ապագա ամուսինների համար, իսկ այդպիսի կանանց հետ տղամարդիկ անընդհատ կատարելագործվում են, հզորանում, աճում ու բարգավաճում , ուրեմն հենց հիմիկվանից տրամադրվեք, որ հետո կարողանաք սիրել նրանց, նվիրվել, շիտակ ու ազնիվ լինել ոչ թե մոր պես, դեռ մորից էլ ավելին: Հետո ինձ շատ շնորհակալ կլինեք այս հուշումիս համար: Թեև կարծում եմ, որ ձեզնից շատերն են սա գիտակցում:
  11. Продолжим: диаспору, скитающуюся по миру, не имеющую права жить на земле своих дедов, законных хозяев Западной Армении. Имеем Западную Армению, которая именуется не иначе как что? Правильно Турция. В этой самой Турции разрушаются сегодня современниками что? Правильно, все свидетельства о том, что когда-либо на этой земле была армянская цивилизация. Почему это основной вопрос, Ваган джан? И для кого основной? Если для турок, то понятно, им лишь бы отмазаться, и они всерьез думают, что от ТАКОГО возможно отмазаться и работают не покладая рук в этом направлении, сегодня, сейчас, в эту минуту, когда Вы читаете мой пост. А для армян это очень даже второстепенный вопрос, для того, чтобы это случилось, туркам еще придется как минимум сильно покаяться. И я Вас прошу. Хотя все уже давным давно и так трезво оценено, объективно взвешено, с за и с против, и вообще ясно как Божий день. Верно. Это в-общем. А в данном случае может и должен. Потому что этот сын сегодня пользуется всеми результатами преступлений своего отца и даже в ус не дует. Более того, на наших глазах сегодня сын продолжает грязное дело отца. Вот если бы к примеру, извините конечно, Ваш папа зашел бы в квартиру соседей по площадке, перерезал бы там всех, поизнасиловал, выбросил полуживых в окно, и потом сказал бы Вам, вот сыночек, теперь иди живи там, только уничтожь все фотографии, видеоленты, письма, все свидетельства проживания тут этих людей, а потом расскажи людям историю о том как в этой квартире испокон веков жили твои деды - Вы бы согласились сделать как папа сказал? Еще раз извините за такой пример, просто Вы сами сказали, что сын не отвечает за действия отца. Сын не отвечает только в том случае, если он не сообщник преступлений отца. А если сообщник - то почему не должен отвечать? Вот-вот, ПРЕДКИ преступники, а потомки - нет. Но и то считают себя в ответе перед еврееями за преступные деяния своих отцов. Я тоже уважаю немцев за то, что они сегодня ведут себя не по-турецки. Но куда больше я уважаю евреев за то, что они не стали лжемилосердствовать перед собственными палачами, а сделали все, чтобы человечность и справедливость восторжествовала. И хоть немцы, в отличие от турок убивающих армянское население на армянской земле, убивали евреев не на израильской, а германской земле, сегодня в Германии евреи живут на как минимум равных правах с немцами не боясь и не скрывая того, что они евреи. А кто осознал-то? Вы что - из Западной Армении пишите? Мой отец к примеру родился в Игдире, но при этом единственное, что сегодня позволено мне потомками тех самых турок, это ограничиться той горсточкой игдирской земли, которую мне привезли оттуда армяне, побывавшие там проездом, которой я посыпала изголовье могил моих игдирских предков на кладбище тут в Ереване. И после этого еще и Я с ними "враждую" да? И это называется они осознали свою ошибку, горсть земли на могилу игдирцев одолжили, и уже можно за это непрекращающееся издевательство и цинизм простить и концы в воду? В том-то и дело, что "если б они признали ошибку предков". Пускай сначала признают, да согнуться как немцы под тяжелым бременем собственных преступлений, покаются как минимум столько раз, сколько душ они загубили, тогда и поговорим. А пока этого не произошло надо не темы о нашем прощении открывать, а темы о турецком покаянии, которого Турция всячески избегает. Ой, а вот это как раз то, чем любят спекулировать современные турки. Господь призывал к прощению братьев, а турки нам никакие не братья - ни по крови, ни по вере, ни по духу, и вообще, прежде чем ссылаться на имя Господа, лучше бы всерьез заняться исполнением Его настоящих Заповедей. А то как-то не совсем честно получается... Извините за резкость, Вас лично обидеть ничем не хотела. Просто тема действительно болезненная, если не сказать странная, ее открыли Вы, мнение спросили Вы. Вот это мое мнение.
  12. :lol: Ну где ты видела добреньких женщин, а? Ну конечно же САС! :flower:
  13. Должны, конечно, Гаяне джан, просто Вы про отличия спрашивали, между дочкой и сыном, я и ответила так. И строгость тоже должна быть, непременно, если конечно хочешь чтобы из детей люди выросли. Почему мальчики свободнее? Да потому что они готовятся к жизни вне дома, круг их деятельности куда шире. Они вырастут, будут работать, станут кормильцами своих семей, своей родины, куда их сковывать-то? А предназначение женщины - материнство и дом. Армяне говорят муж наружная стена дома, а жена внутренняя. Внутри дома тоже немало искусства, которому приучается девочка в нормальной семье. Ей не обязательно принимать участие в разборках мальчишек во-дворе Что касается дев, то есть у нас святые девы, но они почитаются за свою преданность Богу, свои дела. А о таком специальном почтении ААЦ к незамужним я не слышала, все добродетельные прихожане уважаемы.
  14. Гая, все очень просто Незамужних выдать замуж. Если в семье сын и дочь, их положение отличается тем, что сына готовят стать господином, а дочку женой. Естественно, брата будут воспитывать куда более свободней, ну а дочку любая сознательная любящая мать подготовит к покорности. То что родители скажут сыну в определенной ситуации, это не распространится на дочь, и наоборот. Все как в жизни. На последний Ваш вопрос отвечу примером из жизни. В семье знакомых 2 брата и одна сестра. Братья женились, а сестра не вышла замуж, не выполнила своей миссии жены-матери. Им уже около 50-и лет. Так о ней братья говорят, что она их брат , что они во-всем равны. Так и говорят.
  15. Համամիտ չեմ, որովհետև անցյալը՝ դա ոչ միայն ներկան է, այլ և ապագան: Անցյալը՝ քո անամնեզն է: Եկեք բժշկական տեսանկյունից էլ նայենք, որ ավելի պատկերավոր լինի: Ծնվեց մարդը, որոշակի քաշով, հասակով, բարդություններով կամ ոչ, հիվանդություններով կամ ոչ: Ծնվեց որոշակի ծնողներից, որոշակի պայմաններում, երկրում: Մանկության ընթացքում դաստիարակվեց այս կամ այն կերպ, կամ չդաստիարակվեց: Կրթվեց այսպես կամ այնպես, կամ ընդհանրապես չկրթվեց: Կրեց այսինչ հիվանդությունները կամ ոչ: Լիարժեք սնվեց ֆիզիկապես ու հոգեպես կամ թերի: Եվ այլն, ինքներդ մտովի ավելացրեք: Հիմա այդ մարդը դարձել է ասենք թե 40 տարեկան: Նրա ներկայի ու ապագայի վրա վերը նշված գործոնները անցյալից ազդելո՞ւ են, թե՞ ոչ: Իհարկե ազդելու են, այն էլ ինչպես: Եթե ասում ենք, որ մարդ չունի անցյալ, ուրեմն նա ուղակի գոյություն չունի: Նույնիսկ երեկվա ծնված երեխան արդեն ունի անցյալ՝ սկսած սաղմնավորումից, ներարգանդային կյանքից, այն կշիռից, որով ծնվել է, վերջացրած մի ժամ առաջ տակաշորը փոխելուց կամ չփոխելուց: ՈՒ եթե նրա տակաշորը թաց է ու չի փոխվել (անցյալում), վաղը (ապագայում) նա ամբողջ օրը պիտի լա մաշկի հարվածությյան ցավից:
  16. Вся беда в том, что мы водимся на рекламу. А как известно хороший товар в рекламе не нуждается. Вот я хоть и слышала "коддавинчи-коддавинчи", но не обращала внимания до тех пор, пока не прочла первый пост в этой теме. Потому что реклам не слушаю никогда, выработала в себе привычку - и все дела. Поверьте, так куда легче живется.
  17. Այո Ինքս համարյա երբեք չեմ ուշանում: Չգիտեմ ինչ պիտի լինի, որ ուշանամ: Միայն այն մտքից, որ կարող է ուշանամ, նյարդայինանում եմ ու ամաչում, որ իմ անշնորհքության պատճառով մեկը պիտի նեղություն քաշի, ժամանակ կորցնի, նյարդայինանա և այլն: ՈՒշանալու պահին, եթե զգում եմ, որ չեմ հասցնում, վերջին դրամս էլ կտամ տաքսուն, միայն թե չուշանամ: Ես խիստ դիսցիպլինայի կողմնակից չեմ, ոչ մի դեպքում: Ազատությունն ու անկաշկանդվածությունը՝ առաջին հերթին: Բայց ոչ ուրիշին նեղություն պատճառելու հաշվին, այն էլ իմ իսկ կամավոր պայմանավորվածությունից հետո:
  18. Ну как, ведь посвященная же, знает где что "ОЧЕНЬ тщательно" спрятано Господом от людей. А Вы говорите при чем.
  19. Знакомьтесь - новый Николаевский кадр. А может даже и сам Ныкола под новым ником. С него, сердечного, очень даже станется. Эти слова мы тут миллион раз слышали от него, а те кто был с ними несогласен - удалялись из раздела, а иногда и из форума (в моем случае) без всяких предупреждений и с откровенным бесовским цинизмом. А Вы тут со всеми этими цацами цацкаетесь. Девора, не нравится церковь, церковь для Вас толпа фанатиков - взяла "святость в голове и в разуме" в руки и пошла вон от нее. Ради того, чтобы сказать эту гадость не стоило регистрироваться на форуме. Вас никто насильно ни в какой церкви не удерживал и не собирается.
  20. Арамис, я как раз хотела написать то же, но Вы меня опередили Мы действительно плохо знаем самих себя. Увы...
  21. Բարև Կարմիր ջան: ВладимирАк, да не сокрушайтесь Вы так никто никому зла не желает, просто сказали и все дела. Я Вас понимаю, Вам показалось, что в них камни кидаются, но это далеко не так. А что действительность эта неприятна, смешна и противна, это же не значит, что надо о ней умалчивать? Любовь любовью, знания знаниями. Вот посмотрите, пример приведу Вам один. Было как-то, жила я далеко от Армении в городе, где не было армян, следовательно и армянской церкви. Тоска по родине была совершенно невыносимой. Рядом с нашими аппартментами находилась лютеранская церковь. Такая деревянная, невзрачная какая-то в духовном плане, не характерная, особенно от того, что глаз привык к армянским церквям, то есть схожего внешне было мало. Но так как наверху этой церкви был крест, то глаза постоянно поднимались вверх к кресту и тогда ностальгия начинала меня искушать зайти в эту церковь. Лютер-шмлютер - кто такой, откуда взялся и зачем - ничего этого я тогда не знала. Как-то говорю мужу, а давай сходим в эту церковь? Муж мне сразу сказал в двух словах, что туда ходить не надо, там нет ничего общего с тем, что я хочу, что это все ересь и прочее. Если бы и муж не знал, как и я, то мы скорее всего зашли бы туда. Во-всяком случае я не исключаю для себя что заходила бы туда время от времени. Также не исключаю того, что если бы мы задержались в этом городке надолго, я могла бы, прости Господи, стать лютеранкой (кажется так их называют?). Поэтому, то что отец Гевонд предупреждает нас о Лютере - это совершенно понятно и закономерно. Так оно и должно быть. А как же иначе? Вот сейчас кто-то несведующий, как я тогда, ностальгирующий армянин зайдет в этот форум, прочитает, и уже будет знать. Разве плохо? Никто ж никого не четвертует за ересь, да у армян за всю историю таких методов никогда и не было. Но называть вещи своими именами - очень важно и нормально, я считаю. Как-то была на экскурсии в Амстердаме и экскурсовод с гордостью сообщил, что в количественном отношении больше всего протестантских церквей в Голландии, цифру тоже назвал, сейчас уже не помню. Первое, что тогда пришло мне в голову - "ах вот откуда у вас узаконенная наркомания, эвтаназия, гомосексуальные браки с правом усыновления!". Можно много приводить примеров и говорить на эту тему, но это уже превратится в словоблудие. Тут все предельно ясно. И поэтому, уважаемый Владимир, Ваши переживания мне и понятны с одной стороны, а с другой считаю что излишни, безосновательны, потому что любовь как раз предполагает знания, особенно такого рода. Без них любви никак.
×
×
  • Create New...