Jump to content

Satenik

Hazarapet
  • Posts

    5,087
  • Joined

  • Last visited

Everything posted by Satenik

  1. Եսիմ տխուր ա, թե ուրախալի ա:
  2. Бедненькая.... Я бы Вам скорее водички дала бы. Холодненькой
  3. Ничего сложного либо гениального Вы не сказали, просто удачное определиние, с которым я согласилась. А вот кто для чего врет - это зависит от того у кого какие родственнички.
  4. Лузеры - да. Факт налицо. Только они больше не армяне. И слава Богу. Просто я и Вы "лузеров" по-разному понимаем.
  5. Диана, только вот те кто не в Армении, не все, но лузеры (определение Тирольда, удачное на мой взгляд ) твердят, что невозможно без сексуальных извращений и маникальных страстей устраиваться на работу. А те кто в Армении, говорят, что все это сказки. Лично я делаю соостветсвующие выводы о том, кто чем дышет и у кого какой опыт в жизни. Лузеры выбора не оставляют.
  6. А что муж, Яна, он кадры берет на работу только после постели? Мой муж, например, тоже время от времени выбирает специалистов для своего учреждения. Буквально вчера я слышала разговор мужа по телефону, когда он говорил о том, что нужны новые специалисты. Узнав какой нужен специалист, я буквально слезно просила его взять на работу золовку моей ближайшей подруги , которая как раз тот специалист, который им требуется, к тому же специалист прекрасный, с чувством долга и ответственности, воспитанный и приличный человек. И плюс ко-всему красавица - этот довод я тоже привела мужу . И знаете что мне муж ответил? Говорит, а она уже обращалась к нам, резюме принесла, мне сказали, пройдет конкурс - пожалуйста. Я ничего не решаю, у нас не по знакомству принимают на работу - это при том, что он шеф учреждения. А работа достаточно высокооплачиваемая. На такую зарплату можно несколько семей содержать. Так что не выдумывайте . Мой муж много менял места работы, но никогда по-знакомству не просился никуда (хотя я к этому отношусь вполне нормально, в Америке, к примеру, никогда в жизни без рекомендаций от респектабельных знакомых никто и никогда в жизни тебя на работу не возьмет), его люди сами просят работать у них. Потому что он хороший специалист. Да вот только его нехватает на все работы.
  7. ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ Մանկությա՜ն օրեր, երազի նման Անցաք գնացիք, այլ չեք դառնալու. Ո՜հ դուք երջանիկ, ո՜հ անհոգ օրեր, Ընդունակ միայն ուրախացնելու: Ձեզանից հետո եկավ գիտություն Յուր ծանր հայացքով աշխարհի վերա, Ամեն բան ընկավ մտածության տակ, Րոպե չմնաց ազատ կամ ունայն: Գիտակցությունը հաջորդեց սորան. Ազգի վիճակը ծանրացավ սրտիս... Ապոլլոն տվեց ինձ յուր քնարը, Որպես փարատիչ տրտում ցավերիս: Ավա՜ղ. այդ քնարն իմ ձեռքում հնչեց Նույնպես լալագին, նույնպես վշտահար, Ինչպես իմ սիրտն էր, իմ զգացմունքը. ՈՒրախացուցիչ չգտա մի լար: Ես այն ժամանակ միայն զգացի, Որ այդ ցավերից ազատվելու չեմ, Որչափ իմ ազգս կը մնա ստրուկ Օտարների ձեռք, անխոս, տխրադեմ: Մանկությա՜ն օրեր, ինչո'ւ այդպես շուտ Թռաք գնացիք, անդարձ հավիթյան. Ես այն ժամանկ անհոգ ու ազատ Կարծում էի ինձ աշխարհի իշխան: Գերության շղթան ինձ զգալի չէր, Եվ ոչ բռնության անգութ ճանկերը. Ձեզանից հետո ծանրացան նոքա, Ո՜հ, անիծում եմ ես այս օրերը: Լո'ւռ կաց, դու քնար, այլ մի' հնչեր ինձ, Ապոլլոն, հե'տ առ դարձյալ դու նորան, Տո'ւր մի այլ մարդու, որ ընդունակ է Զոհ բերել կյանքը սիրած աղջկան: Ես պիտի դուրս գամ դեպ հրապարակ Առանց քնարի, անզարդ խոսքերով. Ես պիտի գոչեմ, պիտի բողոքեմ, Խավարի ընդդեմ պատերազմելով: Ներկա օրերում այլ ի'նչ սև քնար, Սուր է հարկավոր կտրճի ձեռքին. Արյո'ւն ու կրա'կ թշնամու վերա, Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին: Թո'ղ պատգամախոսը, հնացած Դելֆի, Յուր եռոտանու վերա փրփրի. Թո'ղ միջին դարու գաղափարներով Ամբոխը խաբել ճգնի աշխատի: Թո'ղ նա թարգմանե զրպարտությունը, Թո'ղ մխիթարվի ծովի ափերում, Մենք ազատության ենք միայն թարգման, Միայն այս խոսքս ունինք բերանում: "Ո'վ հայր, ո'վ դու հայր, որ երկնքումն ես, Խնայիր թշվառ մեր անտեր ազգին. Մի' տար զոհ գնալ թշնամիների". Նա այլ չէ լսում դելֆյան հարցուկին:
  8. Satenik

    Offtop

    :lol: Es el qez havataci!
  9. Ինչ ունեմ, բոլորը կտպեմ, Шалапунька джан.
  10. А у Него все композиции духовные, джаникс!
  11. ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԳ ( Լօ՜, լօ՜, լօ՜) Խոսք՝ Ակադեմ. Մ. Աբեղյանի, երաժշտ.՝ Կոմիտասի Լօ՜, լօ՜, լօ՜, - Սիփանա սեգ սարի վրա, Կտրիճները շտապով գալիս են միանում, Այնտեղ անվախ որդիք հսկա լեռան վերա, Զենք ու զրահի են ընթանում: Ահա' վառվում են՝ զինվում, Սանձակոծ ձի հեծնում անհամբեր, Արյունը նըրանց բորբոք սրտի մեջ եռում, Թռչում, անցնում անհամբեր, Զերթ Սիփանա պինդ քամին, Սլանում են դեպի ցած, Դաշտի միջին թշնամուն Պատահում են - և մեծ վրեժ անմոռաց, Ահեղ կռվում նրանից առնում, Հատու սուսերը հանում, Ցեղապետին են սպանում, Եվ զերթ կիզող հուր վառվում: Այժմ բոլոր ցեղն ոտի կանգնած՝ Թշնամու դեմ մահառիթ մարտի է կանչում, Արյան մեծ վրեժը թշնամուց պահանջում, Եվ թշնամին մարտըված՝ Թողնում փախչում սարե-սար՝ Հետ ձգելով մեծ ավար: Արյուն թափեցին փոխանակ արյան, Արյուն քամեց ծարավի սուսեր, Նրան հագեցած՝ դրեցին պատյան, Ելնում են ի լեռ՝ սեգ Սիփանն ի վեր, Սեգ Սիփանա կանաչ գլխին հաղթող Ցեղն անում է մեծ խնդում, Եվ ամպերի թանձրության միջից Հըսկա Սիփանն ամբողջ թնդում. Էլ չե'ն գալիս մեզ մոտ թշնամիք, Սուր տեսան մեր պողպատիք: ՀՈ՜Յ ՆԱԶԱՆ ԻՄ Ժողովրդական, երաժշտությունը` Կոմիտասի Հո՜յ, Նա'զան իմ, Նազան իմ, Ջա՜ն, Նա'զան իմ, Նազան իմ. Նա'զան, դուն բարով եկար, Կանաչ սարերով եկար, Խոր-խոր ձորերով եկար: (2) Գարնան սիրուն ծաղիկ ես, Հո՜յ, Նա'զան իմ, Նա'զան իմ, Ինձ համար աղունիկ ես, Ջա՜ն, Նա'զան իմ, Նա'զան իմ, Գըլխիս վըրով պըտիտ տուր, Հո՜յ, Նա'զան իմ, Նա'զան իմ, Նաշխուն թև թիթեռնիկ ես. Ջա՜ն, Նա'զան իմ, Նա'զան իմ: Յար ջան, դուն բարով եկար, Կանաչ սարերով եկար, Խոր-խոր ձորերով եկար:(2) ՇՈՂԵՐ ՋԱՆ Երաժշտությունը Կոմիտասի Ամպել ա, ձուն չի գալի, Շողե՜ր ջան. Սարիցը տուն չի գալի, Շողե՜ր ջան. Դու շորորա', դուն օրորա', Շողե՜ր ջան. Ամպի տակին ձուն կերևա, Շողե՜ր ջան: Սիրտս կրակով լցված, Շողե՜ր ջան. Աչքերիս քուն չի գալի, Շողե՜ր ջան. Դու շորորա', դուն օրորա', Շողե՜ր ջան. Ամպի տակին ձուն կերևա, Շողե՜ր ջան: Հուրք ա թափում վերիցը, Ես վառվա քո սերիցը. Վարդավառին ինձ համար Ձուն բեր դու սարերիցը: Սարի գլխին ձյուն եկավ, Շեկլիկ յարս տուն եկավ, ՈՒն կերևա, ձուն կերևա, Բերդի տակին տուն կերևա: Աշունն եկավ սարիցը, Տերև թափեց ծառիցը. Շողոն դարդով լցվել ա՝ Հեռացել ա յարիցը: ՇՈՐՈՐԱ, ԱՆՈՒՇ Երաժշտությունը Կոմիտասի Շորորա, Անուշ ջան, շորորա՜, Անուշի շորորով ես կորա: Ա'նուշ, լուսնակ նորել է, Շորորա՜, Անուշ ջան, շորորա՜, Նորել, բակ բոլորել է, Անուշի շորորով ես կորա: Շարան-շարան ամպի մեջ Շորորա՜, Անուշ ջան, շորորա՜, Մտել ու մոլորել է, Անուշի շորորով ես կորա: Ծամեր ունիս ծիրանի, Քամին տա' թել-թել անի, Էդ կապուտակ ծով աչեր Ո'Ւմ խելքն ասես՝ կհանի: Ալ վարդ բացվել է հովին, Սոխակ կայնել է քովին, Բացի իրնից ձեռ տալու, Մոտ չի թողնում ոչովի: Ո'Վ ՄԵԾԱՍՔԱՆՉ ԴՈՒ ԼԵԶՈՒ Խոսք՝ Մեզպուրյանի, Կոմիտաս Ով մեծասքանչ դու լեզու, Ով հեշտ բարբառ մայրական, Քաղցրահնչյուն բառերուդ Նման արդյոք այլ տեղ կա՞ն: Դու որ նախ ինձ հնչեցիր, Նախ սիրո, ո՜հ, հեշտ խոսքեր, Այն նախ զքեզ թոթովելս Դեռ իմ մտքեն չէ ելեր: Իմ մայրենի քաղցր լեզու, Կյա'ց անսասան, կյա'ց հավետ, Կյա'ց միշտ լեզուդ իմ հայկարժան, Կյա'ց ծաղկալից ծաղկավետ: Ինչ դառն վիշտ է սրտիս, Երբ օտար տեղ ու լեզու Բռնի իրեն զիս քաշե, Սրտես արյուն կը հեղու, Ո՜հ, զայն օտարն ես սիրել Բնավ չեմ կարող ի սրտե, Չէ այն, չէ քաղցր իմ լեզու, Որ սիրով զիս կ'ողջունե: Իմ մայրենի քաղցր լեզու, Կյա'ց անսասան, կյա'ց հավետ, Կյա'ց միշտ լեզուդ իմ հայկարժան, Կյա'ց ծաղկալից ծաղկավետ: Լեզու համակ սիրաշարժ, Քանի ճոխ, պերճ ու պայծառ, Մինչ կը հնչես դուն քեզի, Սրտերն ամեն գողացար. Հնչե', հնչե' հավիտյան Վեհ՝ դյուցազանց պերճ երգ դու, Թոթվե փոշիդ խոր մութեն, Ե'վ երևան պերճ երգ դու: Իմ մայրենի քաղցր լեզու, Կյա'ց անսասան, կյա'ց հավետ, Կյա'ց միշտ լեզուդ իմ հայկարժան, Կյա'ց ծաղկալից ծաղկավետ:
  12. Ռեհան, ռեհան մինչև վերջ: Հիշում եմ ոնց էինք Նահանգներում ամեն տերև չորացրած ռեահնի վրա ամբողջ հայկական համայնքով դողում : Էնքան մեղկ էինք : Վերջը տքեցինք ամերիկյան բանտիկների վրա, վերադարձանք Հայաստան: Հիմա էլ ամեն ռեհանը չի, որ հավանում ենք :
  13. Satenik

    Свобода

    Вир, так ведь эти "случаи" и "ощутимые куски" необходимо в отдельности рассматривать. Тут нужен индивидуальный, храмотный, понимашь, педагогико-псевдонаучный подход. И от человека тоже зависит. Может человек повыть любит Под флагом свободы Так ведь тоже бывает? Лучше пускай каждый придет и расскажет случай из своей жизни, как он приобрел, либо расстался с "ощутимым куском". А мы его покритикуем.
  14. Satenik

    Свобода

    Конечно должны быть. Какая же это свобода и от чего, если нет рамок? Свобода - как песня, ее невозможно петь с постоянно раскрытым ртом. Вой получится. Либо умеешь петь, знаешь и владеешь правилами - умеешь пользоваться свободой. Либо воешь и несчастен
  15. ԾՈՎԱԿ Խոսք՝ Րաֆֆու, երաժշտ.՝ ըստ Կոմիտասի Ձա'յն տուր, ո՜վ ծովակ, ինչո՞ւ լռում ես. Ողբակից լինել չկամի՞ս դժբախտիս: Շարժեցե'ք, զեփյո'ւռք, ալիքը վետ-վետ. Խառնեք արտասուքս այս ջրերիս հետ: Հայաստանի մեջ անցքերին վկա, Սկզբից մինչ այժմ, խնդրեմ ինձ ասա', Մի՞թե միշտ այսպես կմնա Հայաստան Փշալից անապատ, երբեմն բուրաստան: Մի՞թե միշտ այսպես ազգը խղճալի, Կլինի ծառա օտար իշխանի, Մի՞թե աստուծո աթոռի մոտին Անարժան է հայն ու հայի որդին: Արդյո'ք գալո՞ւ է մի օր, ժամանակ, Տեսնել Մասիսի գլխին մի դրոշակ, Եվ ամեն կողմից պանդուխտ հայազգիք Դիմել դեպ յուրյանց սիրուն հայրենիք: Դժվա'ր այդ. միայն տեսուչդ վերին, Կենդանացրո'ւ հայության ոգին, Ծագի'ր նոցա դու քո լույս գիտության, Որով իբր էակ նոքա բանական Կճանաչեն մարդուս կյաքի խորհուրդը, Կլինին գործովք տիրոջ փառաբան: ԿԱՅՆԵԼ ԵՄ՝ ԳԱԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ Ձայնագրումը՝ Կոմիտասի, մշակումը՝ Ա. Տեր-Ղևոնդյանի Կայնել եմ՝ գալ չեմ կարող, Լցվել եմ՝ լալ չեմ կարող. Քանի որ գնացել ես, յար ջան, Անունդ տալ չեմ կարող: Աչքերս ճամփիդ մնաց, Խելքս ինձանից գնաց. Քո սիրուն, իմ գլխի տեր, յար ջան, Յոթն օր մնացի քնած: Լալվարա ջուրը սառն ա, Օտարությունը դառն ա. Տունդ դարձիր, իմ աղբեր, յար ջան, Բոլորքս պստիկ գառն ա: ԿԱՆՉԵ ԿՌՈՒՆԿ Ըստ Կոմիտասի Կանչե՜, կըռո՜ւնկ, կանչե՜, քանի գարուն է, Ղարիբներու սիրտը գունդ-գունդ արուն է: Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, գարուն է, Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, գարուն է, Ա՜խ, սիրտս արուն է: Կանչե՜, կըռո՜ւնկ, կանչե՜, քանի արոտ է, Աշխարհն է արեգակ, սիրտս կարոտ է: Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, արոտ է, Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, արոտ է, Ա՜խ, սիրտս կարոտ է: Կանչե՜, կըռո՜ւնկ, կանչե՜, քանի արև է, Աշնան կերթաս երկիր, յարիս բարևե: Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, արև է, Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, արև է, Ա՜խ, յարիս բարևե:
  16. Կոմիտասի կենսագրական տվյալներն այստեղ. http://www.komitas.am/arm/index_arm.htm http://forum.hayastan.com/index.php?showtopic=3383 ԾԻԾԵՌՆԱԿ Խոսք` Գ.Դոդոխյանի, երաժշտ.` Կոմիտասի Ծիծեռնա'կ, ծիծեռնա'կ, Դու` գարնան սիրո'ւն թռչնակ, Դեպի ո՞ւր, ինձ ասա, Թռչում ես այդպես արագ: Ա՜խ թռի'ր, ծիծեռնակ Ծնած տեղս Աշտարակ, Անդ շինիր քո բույնը Հայրենի կտուրի տակ: Անդ հեռու ալևոր Հայր ունիմ սգավոր, Որ միակ իր որդուն Սպասում է օրերօր: Դե'հ, սիրո'ւն ծիծեռնակ, Հեռացի'ր, թռի'ր արագ Դեպ հայոց երկիրը` Ծնած տեղս Աշտարակ: ______________________ Կոմիտասն ամենաապրողն է բոլոր ապրողներիս մեջ: Բայց միաժամանակ նա շատ վաղուց է դարձել խորհրդանիշ: Եվ ահա, նկատի ունենալով այն հայտնի իրավիճակը, որի մեջ է գտնվում աշխարհասփյուռ մեր ժողովուրդը, մենք պարտավոր ենք ասելու նաև, որ հիմա, տվյալ իրական ու տիրական հանգամանքներում մայր Հայրենիքի շուրջ համախմբվելու, արտասահմաններում հայ համազգային ոգին կենդանի պահելու խնդրում Կոմիտասի գործը վիթխարի է: Կոմիտասն է այն կամուրջը, որին չի հսկում ոչ մի "սահմանապահ", որով անցնելու համար չի պահանջվում ոչ մի "վիզա", ոչ մի կողմից և ոչ ոքի կողմից: Այս է Կոմիտասի առաքելությունն այսօր: ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
  17. ԾԻՐԱՆԻ ԾԱՌ Կոմիտաս Ծիրանի' ծառ, բար մի' տա, վա՜յ, Ճըգղերդ իրար մի' տա, վա՜յ. Ամեն մեջըդ ման գալիս Ցավերըս իրար մի' տա: Հա', տըվե'ք, ե'տ տըվեք, սա'րեր, - հովն ընկավ, Սըրտիս խընդում ծովն ընկավ. Գընա, էլ ետ չըգա էս տարվա տարին, - Սև դարդն իմ վըզովն ընկավ: Հո՜վ, հո՜վ, հովն ընկավ, - Սըրտիս խընդում ծովն ընկավ: Մեռա բաղում բանելեն, Մի կողմեն ջուր անելեն. Ծառերին թուփ չըմընաց Դարդիս դարման տանելեն: Սև ամպը գըցել ա հով, Մութը տըվել ա իմ քով. Տեսնում եք ինձ պատել ա Էս անիրավ արյուն ծով: Նըստած տեղիս քար չունիմ, Էրված սըրտիս ճար չունիմ. Ա՜յ անօրեն, փուչ աշխարհ, - Բաղ ունիմ ու բար չունիմ:
  18. И эта туда же. Кто следующий?
  19. Психология раба. Хоть бы скрывали, что ли....
  20. А Вы заслуживаете большего?
  21. Ֆրենչ, լավ կլիներ Դուք ինքներդ NaHa-Peto-ից բան սովորեիք: Դրա կարիքը Դուք բոլորից շատ ունեք:
  22. Էդ ասեք, Լիլիթ ջան:
  23. Ամենածիծաղելին այն է, որ զիջումների մասին խոսում են նրանք, ովքեր այդ հողերը ազատագրելու համար մատը մատին չեն խփել: Որքան նողկալի է այս ստոր երևույթը:
×
×
  • Create New...