Jump to content

Romeo

Forumjan
  • Posts

    899
  • Joined

  • Last visited

  • Days Won

    1

Everything posted by Romeo

  1. Vartan, haskacra inch e uzacd? Yete qo OS-y W2000 e kam Win XP, apa ka sepakan klaviatura hayereni hamar(unicode), isk yte uzum es ASCII, apa kareli e dnel ARMNLS, hamapatasxan fonterov handerc. kareli e vercnel www.freenet.am/armnls hasceic kam ajl texeric. armnls.bmp
  2. Romeo

    АЛМ

    Signature ԱԼՄ - ի զմրուխտն եմ ես Ասմունքելով պարում եմ ես Կարապետիչ հազար ապրես Դու մեր հաջորդ թագավորն ես
  3. Oy, kak strashno stalo! Uchitel'nica bila prava.
  4. Azura jan, stixi v studiu!
  5. Mamikon jan, nado ytochnit' raznicu v godax - nashe vremya i vashe vremya.
  6. Տարիների հեռավորությունից նայել անցածին, հիշել լավ ու վատ օրերը, տուրք տալ կարոտախտին պատահում է բոլորիս հետ: Այստեղ կներկայացնեմ իմ վաղեմի գրառումներից մեկը, գրված իմ ծննդյան օրը, մենակության ու թախիծի պահին: (Ներկայացրել եմ առանց որևէ փոփոխության ու խմբագրման) Այսօր փետրվարի մեկն է, օրը երեքշաբթի: Այսօր իմ ծնունդն է: Լրանում է իմ 21 տարին, անցնում եմ 21+1-ին: Հետաքրքիր է, որ 21 անգամ եղել է այդ օրը, բայց ես հիշել եմ միայն անցնելուց հետո, կամ շատ առաջ: Իսկ այսօր բոլորովին ուրիշ է: Առավոտվանից այդ է մտքումս: Նույնիսկ որոշեցի այն արժանավայել դիմավորել, թեկուզ միայնակ: Միայնակ եմ հանրակացարանում, միս մենակ: Դեմքս հպել եմ պատուհանի սառը ապակուն ու խորհում եմ: Դրսում սառնամանիք է, Երևանի համար բացառիկ ցուրտ: 21 տարի առաջ էլ ձմեռ է եղել, ընդ որում մեր գյուղի ձմեռը խիստ է այստեղից բազմապատիկ անգաամ: Կարծես տեսնում եմ, զգում ցուրտն ու լսում բքի ոռնոցը: Ամեն ինչ շատ պատկերավոր է, բայց չի գրվում, այլ զգացվում է: Իսկ այստեղ անշարժ սառնամանիք է, նման չէ մեր գյուղի ձմռանը: Չգիտեմ, ես գիշերն եմ ծնվել, թե ցերեկը, այժմ դա ինձ համար շատ կարևոր է թվում: Եթե չմոռանամ ու չամաչեմ, մորիցս կհարցնեմ: Սառն ու հաճելի է ապակին, իսկ օրը մթնում է: Ավանից լսվում է շների հաչոց ու ինձ հիշհցնում մեր գյուղը: Ինչպես ես վախվորած դուրս կգայի այս ժամերին ու խորհրդավոր կնայեի սառցե երկնքից պլպլացող, կարծես ցուրտ ճառագող լուսնին ու աստղերին: Երկար ու մութն էր մեր միջանցքը: Ես սիրտ չեի անի միայնակ ներս գնալ, կամ դուրս գալ: Իսկ եթե ստիպված էի, ապա անպայման շտապելուց ու վախից ճակատս կխփեի միջանցքի ճիշտ կենտրոնում կանգնած երկու սյուներից գոնե մեկին: Մինչև այն քանդելը, ես վախենում էի մեր միջանցքից: Հետաքրքիր է ի՞նչ արձականք է գտել իմ ծնվելը ցյուղում, տանը: Պարզ է, որ տանը այնքան էլ տհաճ չի եղել, չնայած, ինչպես պատմում են, ապրուստը դժվար է եղել, պատերազմի վերքերը՝ թարմ: Սառն է ապակին,իսկ սենյակը կատարելապես մութ է: Ես չեմ ուզում միացնել լույսը: Այսպես ավելի լավ է, պատերը չեն երևում, իմ մտքերին ու հիշողություններին չեն խոչնդոտում: Հիշում եմ անցած օրերը մեր սարերում ու ակամա ձեռքս գնում է դարակի անկյունը, որտեղ իմ սրինգն է, իմ անբաժան ընկերը: Փչում եմ այն առանց նախօրոք որևէ բան մտածելու: Շատ տխուր է ստացվում: Հազիվ նկատում եմ, որ այդ մեղեդին ինձ շատ ծանոթ է ու մտերիմ: Դա մայրս էր երգում իմ օրօրոցի մոտ: Ես ոչ մի ջանք չեմ թափել այն հիշելու համար, և երբեք չեմ նվագել, բայց ահա ինքնստինքյան եկել է այն, իմ ամենավաղ հուշերից մեկը: Ես այնքան կուզենայի այժմ մորս մոտ նվագեի այն ու ինքն էլ երգեր, օրօրեր ինձ իր թախծոտ ու տխուր, միալար ձայնով: Այնքան տխուր է: Քիչ է մնում լաց լինեմ: Բայց և լաց լինելու որևէ պատճառ չկա ու ես էլ արդեն մի տարով մեծ էմ: Համենայն դեպս մի ժամանակ մեծ ոգևորությամբ առանց պատճառի լաց կլինեի: Շատ եմ ափսոսում, որ այլևս այդ հնարավոր չէ: Սենյակի խավարում էլեկտրական սալիկի ռոմանտիկ լույսի առկայությամբ անցնում են մտապատկերներ, տարբեր ժամանակների ու տարբեր նշանակության, նշանավոր ու աննշան: Մենակ եմ: Իսկ եթե որևէ մեկը լիներ, ես կխմեի հարբելու աստիճան ու լաց կլինեի՝ հարբած մարդու համար հեշտ է լաց լինելը:
  7. Ախչի, փոշտի թանաքաման ժանգրոտ սիբեխ դաղձով ներկած -ապե, էրեսդ ի՞նչ ես արել, կարողա՞ բալգարկայով ես թրաշվել:
  8. Romeo

    АЛМ

    Ողջունելի է: Ներեղություն եմ խնդրում իմ տոնի համար: Շնորհակալ եմ իմ տարիքը հարգելու համար: Ինչ վերաբերում է Խորենի ասածին, ապա ես ենթադրում եմ(ինքս ԱԼՄ չեմ նայում), որ ոչ թե սեփական ականճով լսածն ես գրել, այլ «ականճի ծերով» լսածը: Հնարավոր է, որ նա պարզապես ուզեցել է «բալիկին» խոսացնել, պարզել նրա իմացությունը առարկայի վերաբերյալ:
  9. Romeo

    АЛМ

    Axchik jan, ch'haskacac baneri masin aveli lav e chxosel. Nax hayeryn xosel sovori, heto xoriki u sayat novayi masin datoxutjunner ara.!!! Սկզբից պարզի, թե Խորիկը քանիսին է հասկացրել, թե ով է Սայաթ-Նովան ու նրա որ երգը ինչի համար է գրված ու ինչպես պետք է երգել: Թե չէ klassnes qcum mer hay AZGI!
  10. Որցոլա ղազ շան ղանչխ քոփակ շուն էշի քյալլա էշի քուռակ կատվի կնիկ շան թուլա մկի բուղա
  11. Շնորհակալություն, Karmir ջան:
  12. Փետրվարի մեկից մեկնում եմ Արցախ՝ Ստեփանակերտ, Հադրութ, Շուշի և այլն: Հարգելի արցախցիներ, չնայած գնում եմ գործերով ու առայժմս մեկ-երկու շաբաթով, բայց կուզենայի առավել էֆեկտիվ անցկացնել ժամանակը ու հնարավորինս լավ ծանոթանալ Արցախի ու արցախցիների հետ: Ի՞նչ խորհուրդներ կտայիք: Եղել եմ Ստեփանակերտում մի քանի օրով, այն էլ շատ վաղուց, սովետի օրոք: Լավ կլիներ տեղեկություններ տայիք նաև պայմանների մասին՝ հյուրանոց, սնունդ և այլն: Կանխավ շնորհակալություն:
  13. Նայելով անհիշելի ժամանակներից մնացած(երբ ես ևս ուսանող էի) իմ լսած դասախոսությունների տետրը ահա թե ինչ գտա բանաձևների հետ միախառնված: :lol: Ընկ. Թալալյան, Իհարկե լավն է քո առարկան. Բայց դժվար է յուրացնելը՝ Անիրական «իրական»: Լսելու փոխարեն այդ բարդ առարկան, որ այլ խոսքով կոչվում է «իրական», Կուզենայի մի աղջիկ դուրեկան, Որ լիներ սիրուն, ինչպես Վենրան: Փարվեի ու գգվեի նրան, Համբուրեի նրա այտքն ու բերան: Զզվել եմ ես բառերից այս շարան-շարան, Թվերից այս կեղծ կամ իրական, բացասական կամ դրական, որ կոչվում են բնական: «Սեպարաբել» ու «կատարյալ» Բազմություններ հազար տէսակ, Հեղինակներ հազարանուն. Լուի Կոշին կամ թե Դարբուն Շատ լսելուց մարդու գլուխ են պտտում: Թեորեմաներ անվերջ ու անհատնում, Ապացույցներ՝ հազարվարիանտ,հազարպատում: .......... .......... (շարունակությունը չգտա)
  14. ...как, спрашивается, отличить порядочного мужчину от прохвоста, когда у них у всех на уме одно и тоже?!! (женщина, 33 года).
  15. Իսկ ես այս անգամ չկայի ու չիմացա էլ թե ինչպես անցավ: Անցած անգամ բավականին հետաքրքիր էր:
  16. Connie ջան, Եթե իմ գրածները բերել են այդպիսի եզրակացության, ապա ես բոլորովին այն չեմ գրել, ինչի մասին մտածել եմ, կամ պարզապես իրար սխալ ենք հասկացել: Ավելի քան համոզված եմ, որ shatamasnucjun@ (մեծամասնությունը) հենց այնպես չի մեկնել ու հիմա էլ ամեն ինչ թողած հենց այնպես պետք չէ որ վերադառնա: Պարզապես ինձ անընդունելի թվաց ոմանց մեղադրական, դատապարտող, նույնիսկ կասեի արհամարական տոնը Հայաստանի և Հայաստանում մնացած «թշվառ, ծույլ ու անբան անբախտների» վերաբերյալ: Այսպիսով իրենց վերադասելով նրանցից: Վերջերս Սարատովից իմ հայրենակիցը ICQ-ով, շատ մտահոգված ինձ հարցնում էր, արդյոք կուշտ հաց ուտո՞ւմ ենք այստեղ, Երևանում: Իսկ ես քաջ գիտեմ(հաճախ եմ լինում գործուղումներով), որ Սարատովը եղել է Սովետի ամենասոված տեղը և հիմա էլ մնում է այդպիսին: Ինչպե՞ս չվիրավորվել: Փնովել այն, ինչը մեր տունն է, թեկուզ այնտեղ չենք, կամ չենք էլ լինելու՝ սիրուն բան չէ: Աշխատանքի մասին միայն մեկ օրինակ՝ այժմ ընթանում է բանակի ինտենսիվ համակարգչային ապահվման և ավտոմատիզացման գործը: Աշխատող ձեռքերի(գլուխների) պակաս զգացվում է: Պարզ է, որ վճարումը այն չէ, ինչ օվկիանոսից այն կողմ: Բայց դե գործը վերաբերվում է մեր բանակին: Էս իմ բոլոր հայրենակիցներին հաջուղություն եմ ցանկանում, որտեղ էլ նրանք լինեն ու ինչ պլաններ էլ ունենան:
  17. Я имел отношение в этом деле и могу сообшить, что в свое время было сделано запрос Академию наук Армении и получено решение - YAN. Դա արվել է հայկական անձնագրեր տալու հենց սկզբից: Ի միջի այլոց ոչ միայն այդ հարցն է եղել: Իսկ նկատված սխալները(վրիպակներ, անորոշություններ և տառասխալներ) աշխատել ենք վերացնել և բազայում և անձնագրերում, փոխարինելով նորերով, աշխատելով հնարավորինս քիչ նեղություն պատճառել մարդկանց:
  18. Я живу и там и там. В каменном доме тепло.
  19. Торонто джан, я уж давно заметил, что готовится почва для освобождения Армению тоже, как Агванстан, Югословия, Ирак и тд. Наконц-то они приобрели демократию, живут в цивилизованных странах, все права человека соблюдаються, особенно права секс метшинства. А мы пока в очереди, ждемс.
  20. Հետաքրքիր է պարզել, թե ով ումից և ինչ ասածից է վիրավորվել: ՄԲԱ և Տորոնտո, ... մնացողներին վիրավորում եք ու անտեղի վիրավորվածի կեցվածք ընդունելով էլ ավելի շարունակո՞ւմ: Ի՞նչ միֆի մասին է խոսքը: Ինքներդ եք այդ միֆը ստեղծում, տարածում ու հայտատարում, որ հայաստանում կարծում են, թե գնացողները դրախտում են ապրոմ: Իմ գրածում նման բան կա՞ր: Իսկ ինչպես որակել ձեր պիտակները մնացողների վերաբերյա՞լ: Որ մնացողները «նախանձներն են», «լենտյայներն են», «վախկոտներն են», «ռասիստներն են», «ֆաշիստներն են», «աբիժնիկներն են» և էլ չգիտեմ ովքեր: Իսկ Հայաստանում որ «անարժան» պրեզիդենտ է, օրենքները գրում են գող ու ավազակները, աղքատություն է ու կորուպցիա, ո՞վ է մեղավոր: Եթե դա ձեզ հետաքրքրում է, ապա ոչ թե կողմնակի մարդու դիրքերից խոսեք, այլ եկեք միասին (կամ արեք այնպես, որ) ընտրենք, մաքրենք, ստեղծենք: Եթե սա մեր ընդհանուր տունն է, ապա համատեղ կարգի բերենք: Իսկ եթե ասում են «առանց ձեզ էլ յոլա կգնանք», ապա դա չի վերաբերվում բոլորին, այլ նրանց ովքեր խոսում են Հայաստանի և հայաստանցիների մասին, կարծես մի երրորդ երկրի մասին, ի միջի այլոց: Նորից կրկնեմ, որ ոչ ոք որևէ երկրային կամ երկնային րենքով իրավունք չունի մեղադրելու գնացողներին, գալողներին կամ մնացողներին: Նման միտք բազմիցս արտահայտել են նաև Նորայրը և ուրիշները:
  21. Չնայած թեման Հայաստանից գնացածներին է վերաբերվում, բայց թույլ տվեք Երևանում մնացողը(90 կամ 10 տոկոսին պատկանող) ևս իր կարծիքն արտահայտի, թեկուզ և հայերեն լեզվով, որ ստիպված իր երեխաներին հայկական դպրոց է ուղարկում(ուրիշ ճար չունի), ստիպված հարեվանների հետ հայերեն է խոսում, շրջապատված է ցածր մակարդակի մարդկանցով(քանզի ազգի էլիտան, կարող երիտասարդությունը նախընտրել է ավելի լավ երկրներ՝ զարգացած էկոնոմիկայով ու բարձր կուլտուրայով) Ես երկար չեմ գրի, բայց մի երկու խոսք կուզեի ասել իմ հարգարժան հայրենակիցներին, որոնք ինչ-ինչ հանգամանքների բերումով գտնվում են հայրենիքից հեռու: Ոմանք լինելով ապահովված նյութապես տառապում են հայրենիքի կարոտից, բայց չեն կարող վերադառնալ, որովհետև այստեղ վատ է, շատ վատ, անտանելի վատ և հուսով ու հավատով սպասում են, որ լավ կլինի, լավ, շատ լավ ու իրենք կվերադառնան ցուցադրելով իրենց հայրենասիրությունը: Ճիշտն ասած, բան չունեմ ասելու, պարզապես Տորոնտոն, Նորայրը և մնացածները բոլորն էլ ճիշտ են յուրովի և պետք չէ որ իրենց իրավացիությունը ցուցադրեն բաժանելով հայրենասերների ու դավաճանների, ճարպիկների ու անճարների, խելոքների ու հիմարների... Մենակ մի բանում համոզված եղեք՝ Հայաստանը ձեզ հետ իրեն ավելի լավ կզգար, բայց առանց ձեզ էլ չի կորչի, ոտքի կկանգնի: Ներեղություն եմ խնդրում հախուռն ու հուզական ելույթի համար:
  22. - Քրիստոս ծնավ և հայտնեցավ: - Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի: - Մեծ ավետիս մեզի, ձեզի (և մեզ և ձեզ):
  23. Какой армянский форум без этой темы. :lol: Վերջապես ամուսնացած Սուսոին թաղի ջահելները ձեռ առնելու համար հարցնում են՝ - Սուսո, կարմիր խնձոր բերի՞ն: - Այ հողեմ ձեր գլուխները, թողեցիք կարմրի՞, կանաչ-կանաչ պոկեցիք, հարամ արիք: :lol:
  24. Շնորհավորում եմ: Ամեն ինչ թող վարդագույն լինի քո համար: Այոոոո՜, վարդագույն տարիք:
  25. Շնորհավոր նոր տարի: Բոլորն հասնեն իրենց նպատակներին: Թող տարին լինի բարի, բերի և խաղաղ:
×
×
  • Create New...