
Romeo
Forumjan-
Posts
899 -
Joined
-
Last visited
-
Days Won
1
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Romeo
-
Ինձ էլ լո-լո՞ Մարթուն մեկը պարտթք կունենա: Ժամանակն օր կըլրանա, պարտքատերը դատը կուտա, փարան կուզե: Էս մարթուն մէ խելացի մարթըմ կըսե` "ինձի հարուր մանեթ տու, քեզի խըրաթ տամ, դատեն ազատիս": Կըսե` "խըրաթըտ տուր, կազավիմ, քու փարատ կուտամ": Խրաթ տվողը կըսե` "դատին ժամանակ քեզի ինչ օր կըսեն, ուրուշ բան մի ըսե: Մեննըկ ըսե լո": Էս մարթը խրաթին անկաճ կենե, դատավորը ինչ օր կըսե, պատասխանե կը "լո": Դատավորին հերսը կելլե, կըսե "ծօ իսիկ խելառ է, ինչ օր կըսեմ, կըսե "լո": Ծօ իսոր դուս էրեք էրթա": Դատավորին քովեն օր դուս քուքա, խրաթ տվողը ըշկիլուս կենե ազատվելու համար ու իրեն փարան կուզե: Էս մարթը կըսեէ "լո": -Ծօ ինչի, ինձի խափեցիր՞, փարաս տալ չես ուզե՞: -Լո: - Ծո ինչ լո, քեզի կըսեմ փարաս տու: -Լո: - Ծո պիթտունին "լո", հիմի ինձիա՞ "լո-լո":
-
*** Твоих бровей два сумрачных луча Изогнуты, как меч у палача. Все в мире - призрак, лож и суета. Но будь дано испить твои уста, Их алое вино,- Я с равдостью приму удар меча. Твоих бровей два сумрачных луча Изогнуты, как меч палача.
-
սին - դատարկ, փուչ, ունայն
-
*** Քո ունքերդ, իմ սիրեկան, Կեռ են դահճի թրի նման: Աշխարհը` սուտ երազ ու սին, Թող որ խմեմ, իմ սիրեկան Շրթունքներիդ կարմիր գինին,- Գլուխս զարկ դահճի նման... Քո ունքերդ, իմ սիրեկան, Կեռ են դահճի թրի նման:
-
Ժողովուրդ ջան, ինձ էլ ասեք, ես էլ հասկանամ, անգրագետ չմնամ, Բոկան Կիրկորովն է՞:
-
†Azura†, Ձեր թույլտվությամբ ավելացնեմ հայերեն թարգմանություններ: Բալենին (Թարգմ. Ռ. Դավոյան) Արևելքը անքուն Շառագույնը հագավ, Գետափի գյուղակում Վերջին լույսը հանգավ: Ցողերով ցողվեցին Ծաղիկներ ու խոտեր, Դաշտերը գնացին Եվ մարդի, և հոտեր: Մշուշը սպիտակ Դեպ ամպերն է լողում, Հովվուհին հովվի մոտ Գնում է դողում: Խոխոջում, թռչում է Աղբյուրը լեռներում, Կապույտում ննջում է Թավուտը հեռվում: Ու ջահել հովվուհին Շուկա է շտապում, Երգում է երգը հին Ու նայում է հեռուն: Կարմիրը խաղում է Թշերին ուռուցիկ, Աչքերը անմեղ են, Ոտքերը` սլացիկ: Նա ճարտար իր ձեռքով Շտկել է մազերը,- Խելքահան անելու Համար են նազերը: Կորսետով ծածկել է Հմայքը իր կրծքի, Գոգնոցով փակել է Խայծիկը կրքի: Հովվուհին մտնում է Բալենու այգին, Եվ իսկույն գտնում է Մրգեր ահագին: Պտուղներն, իհարկե, Ժպտում են նրան, Բայց ճամփան դժվար է` Փշեր կան վրան: Եվ սակայն ուզում է Նա բալը ուտել, Բռնում է ճյուղից, Որ բարձրանա թեթև: Կարծես թե հասնում է Նա իր պարգևին, Ու երկչոտ դնում է Ոտքերը ճյուղին: Դե, ձեռքդ երկարիր, Եվ քոնն է բալը, Բայց քեզ ի՞նչ պատահեց, Հովվուհի, իմ լավը: Նայում է` գալիս է Հովիիվը անտառից, Թուլացան ոտները, Սահում են ծառից: Եվ ճյուղը ճթռտաց, Ախ. մահն է սպառնում, Հովվուհին ընկավ ցած,- Ինչ պատկեր է հառնում: Այդ ճյուղը կոտրված Զգեստն է ծվատում, Հովիվը զարմացած Հմայքներն է դիտում: Երկու տաք, սպիտտակ Ոտքերի արանքում Հովիվը դիտում է Այն բանը, որ կյանքում Ախ, առժամ կնանիք Պահում են դեռ թաքուն, Ինչի որ Ադամն էլ Չմնաց դրախտում: Եվ դժբախտ հովվուհուն Նա ճյուղից անջատում, Եվ կրքով մի անհուն Կրծքին է փաթաթում: Արյունը եռում է Սրտերում հևալով, Եվ սերը թևում է Սրընթաց թևերով: Տանջանքի հաճույքը Սրտերում այդ ջահել Զույգվելու համար է Մեր տերը արարել: Եվ ջահել հովիվը` Թովչանքի խենթ գերին, Իր այրվող ձեռքերով Դիպչում է ոտքերին: Ամուրը գժվում է Ոտքերի միջև, Հովիվը ճզմում է Ստինքները ջերմ: Եվ ճզմում ալ բալը Եվ հյութ է դարձընում, Եվ կարմիր հյութով այդ Խոտերն է ցողում:
-
Էէ, Կար ժամանաակ, չկար ժամանաակ:
-
SAS, ես նկատել եմ նաև, որ ցանկացած անցենզուր անեդկոտ կարելի ե ցենզուրայի բերել, իհարկե, դրանից անեկդոտը ամպայմանորեն կտուժի, բաց և կարելի կլինի տվյալ շրջապատում պատմել: 2 MIG-35: Հիշեցնեմ, որ "Քա ջան" արտահայտությունը օգտագործվում է կանանց դիմելու ժամանակ, ինչպես տղամարդկանց դիմելուց "ծո"-ն: /Քա կնիկմարդ, ինչ կըսե՞ս,... և այլն/: Էշի տեղ չդնեք Մե ջայիլմ դրկից գեղը կերթա ախջիկ ուզելու: Հաց կթնեն, պատիվ կենեն, զրցեսնեն կը: Կիրակուրը անլի կըլլի: Էս ջայիլը իրեն համեստ կը պայե, կուտե, բան չի ըսե: Յեփ օր ետ կդառնա, հասնի կը իրենց գեղը/գեղն ա էփեյի հեռու կըլլի/, մտածե կը, տը չըլլի էսոնք ինձի փորցել կուզեին: Ըլլոր մտածեցին, տը ես անլին -աղին չեմ ճոկե: Նորից ետ կդառնա դրկից գեղը: Մտնի կը ախջկանը տունը, տնեցիք ային-բեյին կըլլին, տը ես տղան ինի՞ է նորից ետ եկե: Փեսացուն կըսե,-" Ինձի իշու տեղ չթնեք: Ձեր կիրակուրը անլի եր": Փեսին օրխավին Մե ջայիլմ թըզը փեսացու է, հարսընցուին տունն է քնացե: Հարսընցուին ծնողները կըսեն, աշես մեր փեսացուին ձեռքեն բանըմ քուքա՞: Փերեն մե մեծ փատըմ կը ցըկեն դեմը, կըսեն, -"փեսա, բանըմ շինե, աշենք": Փեսան կըսկըսե տաշելը, հարցընենկը ,- ինչ կշինես՞: Կըսե, - աշենք սելի թառ կըլլի՞: Հարցընեն կը. - փեսա շատ տաշեցիր, ետքան պզտիկ սելի թառ կըլլի՞: Կըսե. - Չե կուզեմ օր սելի ցից շինեմ: Էլի կհարցնե. - Փեսա, հիմ էլի շատ տաշեցիր, ցցի համար ա պզտիկ կէրեվա: - Չէ, կուզեմ օր լափատկի պոչ շինեմ: - Էլի պզտիկ չէղավ՞: - Գրտընըկ կըլլի: - էտկան պարա՞կ: - Ծո տը լավ ա օրխավի էղավ, էլ իշ կուզե՞ք: Ծանոթություն`սելի թառ- մոտ 2 մետրանոց փայտ,սայլի մաս ցից- 1 մետրանոց սայլի մաս լափատկի պոչ- պահի կոթ գրտընըկ- լավաշ բացելու գրտնակ օրխավի - շատ բարակ ձող, էրշտյի բացերը բացելու համար:
-
Կարող է պատահականություն է եղել: Համենայնդեպս փորձի այս URL-ic http://www.eter.tv/arm/ իմ մոտ, տարբեր կոմպերից/գործի, տան/ սխալ չի տալիս:
-
MiG-35 ջան, նպատակս չէ անհասկանալի գրելը, պարզապես եթե գրեի այնպես, ինչպես խոսում են հիմա, ապա այն շատ քիչ կտարբերվեր գրական լեզվից, քանզի ներկայիս սերունդը սովորելով հայկական դպրոցում, օր-օրի անցնում է գրականին, իսկ այն բառերը, որ ես օգտագործել եմ, այնտեղ արդեն դարձել են արխայիկ ու համարյա մոռացված: Իմ ժամանակի ծերերը դեռևս օգտագործում էին նման բառեր/հիմա շատ քիչ են մնացել/, իսկ հիմա դժվար լսես հենց այնտեղ, Ջավախքում: թռին, թնդրին կամ թնդռին - տարբեր տարբերակներ են, տարբեր գյուղերի համար. Բա հոտը՞ Մե չխոսկան հարսըմ կերսարոչը քով գործ էնելու վախտ քամի կը բաց թողնե: Շատ կամընչե: Կեվըա սատանություն կենե, էղածը ծածկելու համար սափկները իրար կը քսե ու ձեն կը հանե: Կերսարը քթին տակը խնդա կը: Կըսե` - Հարս ջան, ձենը հասկցանք, հպը հոտը՞:
-
Xmov thurshun che karotcel?
-
chlini, kcharenq xndrem ->
-
For Win-XP: Start->Setings->Control panel->Regional and Language Options->Languages->Install files for complex script and right-to-left languages(including Thai). Klaviaturu mojesh ustonavit' vstroennuyu, ili svoyu, skajem KDWin.
-
Չվախենաս, "սև ցուցակ" չէ: Բացատրեմ. ֆորումին հայտնի "մեր գրողները" 75-ն են և նրանց ցուցակն էլ կցված է որպես փաստաթուղթ:
-
Եթե դժգույն մահու հրեշտակ Անհուն ժպտով մ'իջնե իմ դեմ, Շոգիանան ցավքս ու հոգիս, Գիտցեք, որ դեռ կենդանի եմԴուրյան/ 2 smally: Տողերը շատ ծանոթ են, բայց չեմ կարող հիշել հեղինակին/Տերյան, Սևակ, Իսահակյան, Սահյան... նույնիսկ Ա. Սահակյան, բոլորն էլ ունեն նման բովանդակությամբ բանաստեղծություններ/:
-
Я тоже лублу помидоры, но целые.
-
Մերն էլ մի բարի պտուղը չէ Մէ տունմնացած, ըվսընը ախջըկանըմ վերչապես հեռու գեղեմ ուզող քուքա: Նշանեն, հարսնիք կենեն: Մաղարն օր գեղեն դուս քուքա, էս հարսին գեըցիք պար կըբռնեն, խաղ կը կանչեն`"ըվսընեցեն ազատվեցանք, ըվսընեցեն ազատվեցանք...": Փեսին հարը մաղրվորներուն կսե` "ինչի՞ էք մոլրկե: Դուքա պար բռնեցեք ու խաղ կանչեցեք - մերնա բարի պտուղըմ չէ, մերնա բարի պտուղըմ չէ...: Ադաթներուտ... Մէ ախջիկմ շատ կուզե մարթու երթալ, հըմը կամընչե, չիտե տը ինչղ հասկցնե հորն ու մորը, օր նշանվիլ կուզե: Խրաթ կուտան, օր հասկցնելու համար պիտի իրեք անգամ թռին պոլորը պտտվի ու ըսե -"մռնյաու, մռնյաու": Էս ախջիկը շատ կամընչե, հըմը ճարը կտռիկը, էլ չի դիմանա, թռոին պոլորը կպտտի ու կըսե,_ "ըտըթներուտ նըլլըթ, մռնյաու, մրնյաու...":
-
Злая_Мудрость ջան, հասկանալի ե քո հոգու ընդվզումը, բայց միթե՞ վիճակը այդքան անմխթար է երևում հեռվից: Կարծում եմ ողբալու կարիք չկա: "Մեզ հա՛յ են ասում: Եվ ինչու՞ պիտի չհպարտանանք... Կա՛նք: Պիտի լինե՛նք: ու դեռ - շատանա՛նք:" Սարգել - սարքել
-
Սոխինը ջուրն է Սապախտան կանուխ Սիմոն պապը բոստան կըջըրե: Օվակ պապը մոտենա կը: Էրկուսն ա քիչմ անկճներեն խեղճ են: -Բարլուս, Սիմոն: Սիմոնը պատահական վեր կայե: Տեսնի կը Օվակին: - Կայնել էս կաշես, բարև ա չես տա: - Սիմոն, կըսեմ էրեկ առուն օր կանցնեի, չուխիս փեշը կոխեցի, քիշ մնաց թըփիս ընկնեի ջուրը: - Հա, էդման է: Սոխին իշկան շատ ջուր տաս, էնքան լավ կըբուսնի: - Է ես իշ մեխք ունեի, ոտքս սղաց: Ջուրը շատ չէ, հըմը խեխտիլ կը պատաի: - Հպինչ, իմ ըսածս ա էտ է, սոխինը ջուրն է:
-
Ինձ համար հասկանալի չէ, թե ինչը նկատի ունեք ասելով "из русского варианта": Փարիզը միշտ էլ եղել է հայերի համար մշակույթի և կրթության կենտրոն: Հայ մտավորականներից շատերն են իրենց կրթությունը ստացել Փարիզում ու միշտ էլ խոսակցական լեզվում կիրառվել է ֆրանսերեն "մերսի" բառը: Ի դեպ` Երևանում շատ ընդունված է ու հարմար: Նշեմ, որ ոչ թե փոխառված է/заимствовано/, այլ օգտագործվում է, այսինքն` հայերենի բառաֆոնդին չի պատկանում:
-
Երգեր շուրջպարերի ժամանակ * Կեցցե երեք տարի ժամանակ ունիմ, Կեցցե երեք տարի ժամանակ ունիմ, Ուզել եմ, առնելու նպատակ ունեիմ: * Մեր բախչեն ինձա-քինձա, Մեր բախչեն ինձա-քինձա, Շան տղա աշկըտ ինձա: * Ըխտերը պըտըտեցինք, Ըխտերը պըտըտեցինք, Կանֆետ կետանք, թխտերը շըփըրտեցինք: * Դոխտուրըմ, դոխտուրըմ իլվընի, Ես ջաիլ եմ ջիլվընի: Ծանոթություն - Պարում են թևանցուկ/մեկի ափը մյուսի ուսին/: Երգում են զույգերով, տղաների զույգեր և աղջիկների զույգեր, խոսքը փոխանցելով մի զույգից մյուսին/տղաները աղջիկներին և հակառակը/, որպես խոսքակռիվ, հանպատրաստից ավելացնելով սեփական սրամիտ տողեր: Մոտավորապես այսպես. Տղա դեմքտ ծանոթ է: Մեր բախչեն ինձա-քինձա, Մեր բախչեն ինձա-քինձա, Շան տղա աշկըտ ինձա: Օր լավ աշես, կհիշես: Մեր բախչեն ինձա-քինձա, Մեր բախչեն ինձա-քինձա, Շան ախչիկ աշկըտ ինձա:
-
chastichno
-
Հանելուկներ * Կերթա - քուքա մորտ փորին բարև կուտա: /խնոցի/ * Պըպըզիմ տակտ, կոխեմ ծակտ: /ամբար/ * Չորսն ունի հաբեթու մոլլան, Երկուսն ուն միրուքով քյըլլըն, Հեչ չունի հաքիկը Ինչը՞ղ կը պայե ձաքիկը: /պտուկները/ * Էրկուատ սըլըլիկ, էրկուատ պըլպըլիկ, չորսատ կոխիչ, միատմա կախիչ: /կով / * Սարեն, ձորեն ծեն քուքա, ձին անոթի տուն քուքա: * Ձին` ձորը, քուռիկը` փորը: * Սեվ սատանան պատեն կախ: * Կըսեմ "արի, արի", չի քա. Կըսեմ "մի քա, մի քա", քուքա: * Ինձի պետկ չէ, քեզի պետկ չէ. Ում օր պետկ է, էնիկա անպետկ է:
-
Krasivo! Mojet obloko? Vajnoe zamechanie: krasnii cvet ne podxodit!