Jump to content

Romeo

Forumjan
  • Posts

    899
  • Joined

  • Last visited

  • Days Won

    1

Everything posted by Romeo

  1. ՁՄՐԱՆ ՊԱՐԶ ԳԻՇԵՐ Համբույրիդ, գիշե՛ր, պատուհանս է բագ, թո՛ղ որ լիառատ ծծեմ՝ հեշտագին Կաթը մեղմահոս լույսիդ տարփանքին՝ ու զով շաղերուդ կախարդանքը թաց: Պարզ, լուսածածան, հրաշալի՛ գիշեր, հոսե սրտիս մեջ դյութանքիդ ալիք. Ճերմակ երազիդ ցայտքերեն մեղրիկ պուտ պուտ կաթեցուր հոգվույս սիրաջեր: Կուզեմ որ դադրին ձայներն այս պատիր, ու նեկտարիդ դողն ըմպեմ ես անհագ. Կուզեմ որ մեռնի՜ն դիվ ու ժամանակ՝ ու դաբիրներուդ իյնամ ծնրադիր: Ու դաբիրներո՜ւդ իյնամ ծնրադիր, այս պաղատագին շարժուձևին մեջ, ու մինչ կ'ողողեն ցոլքերդ անշեջ, աչքերս ալ մոռնան տակավ այս նադիր: Ցնորաբե՜ր գիշեր, ա՜հ ընդունե՛ զիս, ընդունե՛, միստիք ո՛վ անդորրություն, իմ աղերսակոծ շունչիս սոսավյուն, և համբույրն անանց՝ զոր կուտա հոգիս: Սենյակս է լեցուն հուշքերովն աղի երեկի հովին վայրագ տարփանքին. ու դեռ կհծծեն խորշերն ողբագին վախը գրգանքին անոր կատաղի: Նե՛րս խուժե ուժգին, նե՛րս պատուհանես ու լեցուր խցիկս, մինչև կաթոգին քու սրբությունով իր խորշերն հորդին, և ես արթնանամ վաղնջոց քունես: Համբույրիդ, գիշե՛ր, պատուհանս է բագ, թո՛ղ որ լիառատ ծծեմ՝ հեշտագին Կաթը մեղմահոս լույսիդ տարփանքին՝ ու զով շաղերուդ կախարդանքե թաց: http://www.distancelearning.am/armenian_po...etry/misakm.htm
  2. ԳԱՐՆԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀՈՏԸ Հարկավոր չէ՜,- ասում եմ ես ինքես ինձ, Ասում եմ ես մտքիս մեջ Ու մեկ-մեկ էլ՝ գժի նման՝ բարձրաձայն: Հարկավոր չէ՜ այս նոր սերը ո՜չ մեկիս՝ Ո՜չ քեզ, ո՜չ ինձ: Ո՜չ մեկիս... Բայց ակամա դերասանից (հասկանու՞մ ես, ակամա՜), Հա՜, ակամա դերասանից ո՞վ կա դժբախտ առավել... Եվ կույր ձեռքս կույրին հատուկ խարխափումով ու դողով Հեռվից-հեռու ձեռքդ, մեջքդ կամ աչքերդ է որոնում Եվ մոլեգին շոշափումով կարծես նրանց վրայից Ջնջում է իմ «հարկավոր չէ» -ն տառ առ տառ... Վա՜յ քեզ թշվա՜ռ երջանկություն, Տանջանքի հո՜ղը գլխիդ: Մի՞թե նրա չափ էլ չկաս, որ չտանջես ինքդ քեզ, Որ մոռանաս «միթե» -ները, «Չէ որ»-ները քո երկսայր Եվ անձնատուր լինես ինքըդ քո ընթացքին Գարնան պես: Իսկ գարո՜նը... Արձակվում է ճամփաների պաղն արդեն: Կպչուն ցեխն է հովեր առնում իշխելու: Եվ ձների մարմնի վրա վտակները հալոցքի Իրենց հունով բաց են անում նորանոր Երակներ ու զարկերակներ սև ու տաք. Սկսվում է մի նոր գարուն անհատա՜կ ու անհատա՜կ՝ Երազի մեջ մեզ պատահող անկումի՜ պես անհատակ... Ինչքա՜ն կուզես «հարկավոր չէ՜» գոռգոռա. Ինչքա՜ն կուզե թող ուղեղըդ երկմտանքի սև ջերմից Ձյան պես հալվի, Դառնա պաղած թանապուր. Ինչքա՜ն կուզես խաչ դիր վրադ Քո սեփական արյունով,- Միևնո՜ւյնն է. «Հարկավոր չէ՜»-ն իր իսկ կամքին հակառակ, Ինքն իրենից թաքուն անգամ՝ Ի վերջո Վերափոխվում ու դառնում է «ի՜նչ ուզում է թող լինի», Որովհետև... մարդե մա՜րդ է, ո՛չ թե քայլող գաղափար... Որովհետև... «չէ որ»-ները նո՛յնպես քնել են ուզում... Որովհետև... ինքդ գարնան վտանգավոր հոտ ունես... Որովհետև... ինքս էլ գարնան վտանգավոր այդ հոտից Միշտ զգում եմ գլխապտույտ, Որ տևում է ամիսներ... Որովհետև... պարտվե՞լ, այո՛, Ումի՜ց կուզես դու պարտվի՛ր, Սակայնո՛չ թե ինքդ քեզնից. Ինքդ քեզնից պարտվելով՝ Դու դառնում ես փսոր ծամոն Կամ ինքնաթափ պատի ծեփ Եվ ոչ նույնիսկ մի մեքենա, Գեթ մեքենա՛ խելացի, Որ կուզեի՛ իրոք դառնալ, Բայց ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, Եթե բնավ չի՛ ստացվում, ի՞նչ անեմ: Էլ ի՞նչ մնաց, որ ի՜նչ անեմ, սիրելի՛ս: Մնաց գոռա՜լ, թե երկուսիս՝ ինձ ու քեզ, «Հարկավոր չէ՛»-ն հարկավոր չէ՛ իսկապես. Մե՛նք ենք իրար հարկավոր...
  3. Սաթենիկ, եթե հիշում ես, սկզբից բոլորը, միաձայն պատասխանել էին՝ Երևանից:
  4. Իսկ մենք կաղամբին ասում ենք լախանա
  5. Պատկիրքըդ ղալամով քաշած, թահրըդ ռանգե-ռանգ իս անում, Էրեսիդ խալը ծածկում է` մազիրըդ խափանգ իս անում. Բացվիլ իս կարմիր վարթի պես, բըլբուլի հիդ հանգ իս անում. Ակռեքըդ օսկումը շարած, պըռոշըդ մահանգ իս անում: Էրեսըդ նուր լուսնի նըման քանի կեհա կու բոլըրվի, Դաստամազըդ նամ չի ուզի` առանց հուսիլ կու օլըրվի. Էնդու համա քու տեսնողը իր ճամփեմեն կու մոլըրվի. Յիփ մըտնում իս մեջլիսոումը, շանգ շուխի-շաբանգ իս անում: Էրեսըդ տեսնելու գու քան քաղաք քաղկով, գիղ` գիղի պես. Մեռնողը քիզմեն կու առնե անմահական դիղ` դիղի պես. Յիփ տիղեմեդ ժաժ իս գալի, շըխկշըխկում իս ջիղ` ջիղի պես` Ի՜նչ կոնիմ սանթուր քյամանչեն, զուգսըդ չոնգուր չանգ իս անում: Ծուցիդ մեչը վարթ, մանիշակ, սընբուլ ու սուսան իս շինի. Քու տերը բաղըն ի՜նչ կոնե` քու հուտը ռեհան իս շինի. Քամին մեչը անց է կենում` մազիրըդ յիլքան իս շինի. Աշխարքը ծով, դուն մեչը նավ` ման իս գալի, լանգ իս անում: Տասնեմեդ մեկը չին ասի, թեքուզ աշխարըս քիզ գովին. Նովափար ծաղիկ ծովային, մանիշակ բաց արած հովին. Բաս քու էշխին վո՞ւնց դիմանամ, ջուրը տանե Սայաթ Նովին. Թե տեսնողըդ մեկ էլ տեսավ` դիվանա-դաբանդ իս անում: Հ. Գ. - Ներեղություն եմ հայցում տառասխալների և բնագրից հնարավոր շեղումների համար, քանզի գրել եմ հիշողաբար:
  6. ԱԼ ԱՅԼՈՒՂՍ (Ժողովրդական) Աղջիկ. Այլուղս կորավ ձեր դուռը, Սրտես դուրս չի գա մրմուռը, Բախտը ինձ գցեց քո դուռը, յարո ջա՜ն, Սիրուն տղա, տուր այլուղս: Տղա. Ալ այլուղդ ինձ մոտ չկա, Երդվում եմ քեզ, հոգիս վկա, Ով գտել է՝ թող բերի տա, յարո ջա՜ն, Սիրուն աղջիկ, քո այլուղը: Աղջիկ. Այլուղս յարիս բաշխածն էր, Ալ աբրեշումով նախշած էր, Պատկերս վրեն քաշած էր, յարո ջա՜ն, Սիրուն տղա, տուր այլուղս: Տղա. Սևուկ աղջիկ, սպիտակ հագիր, Առ այլուղդ, վերքս կապիր, Սիրուդ գերի, ինձ մի տանջիր, յարո ջա՜ն, Էրված աղջիկ, առ այլուղդ:
  7. ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ (Խոսք և երաժշտ. Ռ. ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ) Երազի իմ երկիր հայրենի, Հոգսերդ շատ, հույսդ մեծ, Քարքարոտ երկիր: Ես մի բուռն եմ քո հողի, Ես մի ծիլն եմ քո արտի, Ես մի թերթն եմ քո ծաղկի, Հայրենի երկիր, Հայաստան: Երազի իմ երկիր հայրենի, Հոգսերդ շատ, հույսդ մեծ, Արծվաբուն երկիր: Իմ պապերն են քեզ շահել, Իմ եղբայրքն են քեզ պահել, Քոնն են որդիքն իմ ջահել, Հայրենի երկիր, Հայաստան:
  8. ԿԱՊՈՒՅՏ ԹՌՉՈՒՆ (խոսք՝ Վ. Դավթյանի, երաժշտ.՝ Ամիրխանյանի) Մի հեռավոր կապույտ թռչուն, Մի բարալիկ, տխուր ուռի... Քնած է կտուրը մեր տան, Լուսնյակի մեջ ու լազուրի: Առուն գնում է սիրտը ելած, Տանում է լույս երազանքներ, Երկինքն ի վար՝ աստղերի լաց Ու աստղային տխուր զանգեր... Երկինքն ի վար՝ ամենամեծ, Ամենատաք, ամենահուր Ասուպն ընկել իմ սրտի մեջ Ու սրտիս հետ մխում է լուռ... Մի մոլորված կապույտ թռչուն, Մի բարալիկ տխուր ուռի, Մի աստղային անքնություն Լուսնյակի մեջ ու լազուրի:
  9. Աշխարհից այս խավար ինձ տարեք, Ինձ տարեք այս երկրից անարեգ, Ինձ տարեք մեր դաշտերը պայծառ, Մեր սարերը՝ անառիկ, վեհանիստ, Մեր արտերը՝ արևոտ ու հանգիստ: Փրկեցեք մտքերից այս անծայր, Փրկեցեք խոսքերից այս խելոք, Դարձրեք ինձ մանուկ և անհոգ, Փրկեցեք սրերից այս սուրսայր, Խորախոց խոհերից իմաստուն: Մեր սարերը տարեք, տարեք տուն...
  10. Սադթենիկ, հայերենում համապատասխան ասացվացքն է՝ «Սերը աթարին էլ կկպնի»: Կան նաև այլ տարբերակներ: Իհարկե առանց սեքսուալ անբավարարվածության որևէ ակնարկի:
  11. Извините конечно за вопрос, вам тоже 17 лет?
  12. Այո, Քուչակ է: Պարզապես թարգմանված է ժամանակակից արեվելահայերենով: Ցավոք չեմ կարող ասել ում կողմից: Կատարվում է որպես սիրերգ(ռոմանս), եթե չեմ սխալվում՝ Ռ. Մելիքյան: Ես գրել եմ հիշողությամբ ու ավելի ինֆ. չունեմ:
  13. Սիրտս դարձել է մի մանուկ լալկան, Զուր եմ խաբխըբում նրան շաքարով, Նա միշտ լալիս է, անուշ սիրեկա՛ն, Եվ քեզ է ուզում օր ու գիշերով: Ինչքան աշխարհում սիրուններ որ կան՝ Աչքիս ցույց տվի, զուր եմ համոզում, Բացի քեզանից, անուշ սիրեկա՛ն, Էլ ուրիշ ոչ ոք, ոչ ոք չէ ուզում:
  14. ԴՈՒԼԻԿ Ժողովրդական Խոսքի մշակումը` Վ. Հարությունյանի, երաժշտության մշակումը` Թ. Ալթունյանի Մամեն մածուն մերել է, Ծառի հովին դրել է, Փեսեքին տուն բերել է... Անտեր մնա գող կատուն, Փեսոց փայը կերել է: Մամեն հավեր մորթել է, Մեկիկ-մեկիկ փետրել է, Թոնրի շուրթին դրել է... Ախ, կրակին ի՞նչ ասեմ, Չաղլիկ հավերն էրել է: Մամեն գինին բացել է, Թասերի մեջ ածել է, Փեսեքին պարծեցել է... - Ի՞նչ իմանար խեղճ մամեն, Որ ալ գինին քացխել է: Փեսեք թողին գնացին, Մանեն, հարսներ մնացին, Նստած լացին ու լացին, Էն գող կատվին բռնեցին, Էն քացախով խեղդեցին, Էն կրակով էրեցին, Փեսոց նորից բերեցին, Փեսոց սրտեր շահեցին, Աշխարհ հարսնիք արեգին, Հասան իրենց մուրազին:
  15. 10. Հընցեղ եմ ի քո սիրուդ, որ տըղեկըն ծիծ չէ կերել. Մարիկըն վաղուց մեռել, ու տըղեկն որբուկ մընացել։ Ջուր տուր իմ ծարաւ լերդիս, քո սիրուդ ի տապն եմ ընկել. Խօսէ՛, որ առնում իխրար, ես յետի նէֆէսս եմ եկել։ 11Ես ան հաւերուն էի,որ գետինըն կուտ չուտէիԹըռչի երկընօքն երթի,թէ սիրոյ ակնատ չընկնէիԱկնատն ի ծովուն միջին՝էր լարած ւ ես չգիտէիԱմէն հաւ ոտօքն ընկնէր,ես ոտօքս ու թեւս աւելի։12Ա՛յ, գընա՛, չի պիտիս դուն ինձ,լուկ պեզա՛ր իմ սիրտս ի քենէԶերայ խոցեցիր դուն զիս,լուկ վերցաւ սիրտըս ի քենէԹէ գան ու զքեզ ջուր ասեն,կամ ջըրին ճարակն ի քենէ՛,-Տարեկ մի ծառուած կենամ,չի խըմե՛մ կաթիկ մի քենէ։13Երբ որ ես պըզտիկ էի,կանչեին ինձ ոսկի տըղայՄեծցա, սիրու տէր եղայ,երեսիս գոյնըն կու գընայ- Մանկտի՜ք, ձեր արեւն ասեմ,որ սիրուն՝ քարըն չի դիմնայՍիրուն՝ քար ւերկաթ պիտի,պողպատէ դըռնակն ի վերայ։14Այդ քո ստեղծողիդ համար,երբ քայլես, զուներդ մի՛ շարժերԱյդ քո աչերուդ խընճերն՝շատ մարդու աիւն է խըմերԽօշ եա՛ր, արեւուդ համար,որբուկ եմ, զիս մի՛ լացըներՏըղայ եմ, չեմ ի կենար,զիս ի քո կրակըդ մի՛ ձըգեր։15Ես աչք ու դու լոյս, հոգի,առանց լո՛յս՝ աչքըն խաւարիԵս ձուկ ու դու ջուր, հոգի,առանց ջո՛ւր՝ ձուկըն մեռանիԵրբ զձուկն ի ջրէն հանենւի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,Երբ զիս ի քենէ զատեն,քան զմեռնելն այլ ճար չի լինի։16Հանցգուն եմ ի քո սիրուդ,զինչ ամպերըն կառնեն շառափԶայդ երկիրն ամէն գիտէ,սիրօյ տէր եմ հետ քեզ խարապԱյս իմ նենգաւոր աչերսչի կենար մէկ պահ մի պարապԿուլայ, զօրն ըզքե՛զ կուզէ,չի՛առներ այլ մարդու տօլապ։17Կօզա՛լ, մի՛ հագնիր կապուտ,մի՛խաղար ու տար թեւերուդՄի՛ գար ւի դըռնովն անցիր,մի՛ ճօճար, կօզա՛լ, արեւո՜ւդքո հարն ալ շատ վարձկ արեր,շատ կարմունճ կապեր գետերունԴուն ալ մէկ վարձկունք մարա,պագ մը տուր դընչիդ մօտերուն։18Կարմի՛ր ճերմակ երես,ա՜մ քանի՞ դու զիս պիտ էրեսՔանի որ մէջիս նըստիս,ուներովդ հետ ինձ զըրուցեսԿոճկեկդ այլ արձակ այնես,ու ճերմա՛կ ծոցըդ ցըցընեսԿու վախեմ՝ թողուս, ելլես,ու ծոցէդ մահրում մընամ ես։19Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինիմ,տէր չունիմ, որ գայ զիս ձենէՈ՛չ ունիմ համբերութիւն,որ լըռեմ սահաթ մի քենէՀանցեղ եմ ի քո սիրուդ,զինչ ամառ ծաղիկն ի ջըրէԽեղճըն ի յերկինք ի վերպաղատէր թք կաթ մի կաթէր։20Իմ սիրտս ի քո վառ սիրուդ՝զէտ աշնան ղազէլ կու դողայԱրտսունք ի յերեսս ի վէր՝զէտ գարնան անձրեւ կու ցօղայՀոգիս ի յիսնէ ելաւ,մէկ մի քո ծոցոյդ ճար արաԾոցիկս է ծոցիդ սովոր,այլ ընդ ո՞ր երթայ, մեկ ասա՛։
  16. Գայանե, Միգուցե ոչ թե «բոզի գույն», այլ «բոզ գո՞ւյն»: Տարբերությունե էական է:
  17. ՍԱՍ, մի պատմություն էլ ես պատմեմ, որ պատահել է մեր գյուղացու հետ: Մեր գյուղացիները, մի քանին հոգով Թիֆլիս պանիր են տանում ծախելու: Բազարում ամեն կերպ ու ամեն լեզվով գովում են իրենց ապրանքը: մեր Իլյուշն էլ վրացերեն ամբողջ բազարով մեկ գոռում է՝ «գայի ղլե՜, գայի ղլե՜»: վրացիները հավաքվում են ու մի լավ տփում: Խեղճը չի հասկանում բանն ինչումն է: Մերոնք հազիվ վրացիների ձեռքից ազատելուց հետո բացատրում են թե բանն ինչումն է: Այն է՝ վրացերեն «ղվելի»(ղուելի) -պանիր, իսկ «ղլե» - առնանդամ:
  18. Սաս էնէ ըսէ տը համարյա Բաղդանովկըցի էս: Շատ ուրախ էմ, զմո ջան: Ես հանրակացարանային ընկեր ունի Բոգդանովկայից: Ղարսլյան Շ.(Ասսված բանն աչողե)
  19. Բիթթուն - բոլորը, ամբողջը ֆրանկ կամ ֆրընկ - կաթոլիկ ծադի - գնա(վրացերեն) Երևի մենակ «ծադի» չի ասել, հետը էլի ինչ որ բան ասած կլինի: Ասենք «ծադի, շենի մամա ձաղլո»(գնա, շան որդի): 2 ՍԱՍ Մեր բարբառում «բոզ» կամ «ղուլա» ասում են շիկահերին:
  20. Ծո դու ինչի՞ պիտի լաս, ըշտը բոզ(շեկ) ռսնուն հետ կուտես, խմես յրանութուն կենես: Ով օտարին վատ ասէ, ինքն այլ ղարիպ լինենայ Երթա ի յօտար երկիր՝ զղարիպին ղատրըն գիտենայ Ղարիպն ի յօտար երկիր՝ թէ ոսկի թաթաւ գա նորա, Ի իւր սիրելեացն ի զատ այն ոսկին մոխի՛ր չարժենայ։
  21. Գիշերրս ես ի դուրս ելայ, քիչ մի լուրջ ու քիչ մի գինօվ Իմ եարըն ինձ դէմ դիպաւ՝ ծոցն ի լի կարմիր խընծորով Ձեռըս տարայ, ձա՛յն տըւի նա կանչեց Տարա՜ւ ճըղներով։ - Մանկտի՛ք, ձեր արեւն ասեմ, կամ չառի ես իրմէն ճորով։
  22. Հետաքրքիրն այն է, որ մեր կողմերից միայն կանանց եք ծանոթ: Ճիշտն ասած, ինչպես բոլորը, մենք ևս ունենք և հպարտանալու և ամաչելու պատճառներ: Իսկ մեր կանայք, աղջիկները, քեզնից լավը չլինեն, իրոք լա՜վն են : Հավասին երգում էր՝ Ինչո՞ւ համար քեզի կառնեմ, Ջավախեթցի ջանիդ մեռնեմ:
  23. Չէ, Սաթենիկ ջան, սադիստ չէ: Սրտի ասեղ:
  24. Romeo

    ՕՐՀՆԱՆՔ

    Լույսը գրկես, դուրսը պառկիս: Էրկան արև ըլնիս: Հող բռնես, օսկի դառնա: Սև օր չտեսնիս: Ճամփեդ ալ ու կանաչ ըլնի: Աստված հետդ ըլնի:
  25. Խնդրեմ, Սաթենիկ ջան: Իսկ ինչը ավելի դուր եկա՞վ: Բնագիրը՞, թե՞ թարգմանությունը:
×
×
  • Create New...