
Romeo
Forumjan-
Posts
899 -
Joined
-
Last visited
-
Days Won
1
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Romeo
-
хвостун - պարծենկոտ, սնապարծ այլ հոմանիշեր միտս չի գալիս
-
СААРЯН ջան, և թեման է գերազանց և աշխատանքը: Շնորհավորում եմ: Իսկ տեխնիկական թերությունները քիչ չեն: Կարծում եմ ինքդ էլ հեշտությամբ կնկատես հանգերի, ոտքի և որոշ բառերի ոչ այնքան հաջող ընտրության օրինակներ: Կներես անկեղծության համար: Կխնդրեի այլ գործեր էլ ներկայացնեիր: Իսկ ներկայացված բանաստեղծության թերությունների վերաբերյալ իմ ոչ մասնագիտական դիտողությունները ես կներկայացնեմ, եթե իհարկե դեմ չես:
-
Շնորհավորում եմ:
-
Հրանտ Մաթևոսյանի վերոհիշյալ գործերը կարդացել եմ, բայց վաղուց: «Խումար» բառը հիշողությանս մեջ տպավորվել է Շուկշինի պատմվածքների հայերեն թարգմանությունից: Համենայն դեպս, հիշում եմ «խումար» և ոչ թե «խումհար»:
-
Կարծում եմ պետք է ներողամիտ լինել, քանզի շատերի մայրենի լեզուն իրոք ռուսերենն է և հարմար է գրել այն լեզվով, ինչ լեզվով մարդ մտածում է: Տեխնիկական հնարավորություների գործոնը ևս պետք չէ անտեսել: Այնուհանդերձ ես կոչ կանեի հնարավորին չափ շատ օգտագործել հայերենը: Հավատացեք, առիթն ու հնարավորությունը պետք է օգտագործել: Դրանից կշահենք ամեն մեկս առանձին-առանձին և միաժամանակ՝ բոլորս միասին:
-
ՍԱՐԵՐԻ ՀՈՎԻՆ ՄԵՌՆԵՄ Խոսքի մշ.՝ Վ. Հարությունյանի Երաժշտ.՝ Հ. Բադալյանի Սարերի հովին մեռնեմ, Հովին մեռնեմ, հովին մեռնեմ. Իմ յարի բոյին մեռնեմ, Բոյին մեռնեմ, բոյին մեռնեմ, Մի տարի է՝ չեմ տեսել, Տեսնողի ջուխտ աչքին մեռնեմ: Գետերը ջուր չեն բերում, Ջուր չեն բերում, ջուր չեն բերում, Իմ յարից լուր չեն բերում, Լուր չեն բերում, լուր չեն բերում: Չլնի՜ սիրտը սառել է, Էլ ինձ սիրո հուր չես բերում: Կայնել եմ՝ գալ չեմ կարող, Գալ չեմ կարող, գալ չեմ կարող, Լցվել եմ՝ լալ չեմ կարող, Լալ չեմ կարող, լալ չեմ կարող, Մի տարի է չեմ տեսել, Տեսնողի ջուխտ աչքին մեռնեմ: Յարս միշտ սրտիս մեջ է, Բայց անունը տալ չեմ կարող:
-
Eto to, chem ya gorjus' Nas 6+2 U kajdogo svoya sem'ya. No vot jal', chto u kajdogo <=3 detei.
-
Սաթենիկ, ինձ այնքան ծանոթ ու հարազատ են թվում, բայց չեմ կարողանում հիշել, թե որը որտեղ եմ կարդացել: Մի մասը նույնիսկ բերանացի գիտեմ: Այնպես որ, այնքան էլ թվացյալ չէ: Սիրեմ զայդ սիրուն երեսըդ, որ լուսին ի մոտն է գերի. Պագնեմ զայդ բարկուկ պըռկունքդ, որ շաքարն ի մոտն է լեղի. Թուխ աչք ու կամար ունքերդ քան ըզծով կու զարնէ ալի. Բերնիկդ է ի շիշ նըման, որ վարդին ջըրովն է ի լի։ Ն. Քուչակ
-
Սաթենիկ ջան, հրաշալի է ու գեղեցիկ մեր միջնադարյան պոեզիան: Մի խնդրանք՝ հնարավորության դեպքում նշել հեղինակներին: Քո ծոցդ է ճերմակ տաճար, քո ծըծերդ է կանթեղ ի վառ. Երթամ ես, ժամկոչ ըլլամ, գամ, լինիմ տաճարիդ լուսարար։ - Գընա, ծօ տըղա՛յ տղմար, չի վայլես տաճարիս լուսարար. Երթաս դուն խաղո՛վ լինաս, ու թողուս տաճարս ի խաւար։ Ն. Քուչակ
-
Անժել ջան, դա ուրիշ առիթով է ասվում «տարած- ետ բերածի» վերաբերյալ: :lol: Դրա համար էլ հաճախ է օգտագործվում «տանողիդ տանը մնաս» օրհնանքը:
-
Լավ է, որ ուրիշ բան չի տեսել: Ինտերնետում ինչ ասես կպատահի: :lol:
-
Իմ կարծիքով հայախոս-ռուսախոսը, առավել ևս իրեն հայ համարել-չհամարելը քիչ կապ ունի ռուսական կամ ինդոնեզական կրթության հետ, այլ կապված է մարդու շրջապատից ու դաստիարակությունից:
-
Esli komu to ne nravit'sya eti adati, konkretno, armyanskaya svad'ba, to iz za etogo oni nikak ne teryayut svoyu cennost' i krasotu. Ochen' mnogo tam shutlivogo i alegorichnogo, no i vo vsem etom mnogo pouchitel'nono. A izdevat'sya mojno na chto ugodno. I eshcho, nikto nikomu ni obyazivaet spravit' svadbu imenno po etim tradiciyam, ili spravit' voobshe.
-
Vam syuda. http://www.armenianhouse.org/forum/viewtopic.php?t=4&start=0
-
ԵՐԱԶ ՕՐԵՐ Կարմիր ծաղիկ մը գարունի Առտու մը ինծի նվիրեցիր. Ըզգացի թե տենդեր ունի Երազկոտ միտքըս ուշացիր։ Խանդաղատանք մը հորդեցավ Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝ Դողաց սիրո սարսուռն անցավ՝ Ու թովանքը համբույրին հուր։ Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն, Ու մետաքսե ուղի մը զիս Սեր-Ծաղիկին տարավ ածուն։ Հոն ժըպտեցավ կյանքը ինծի, Հըմայքներու հույլովն անցավ, Եվ ուրվական մը կասկածի Անոր մոտեն երբեք չանցավ։
-
Սաթենիկ ջան, այո, ՍԴ-ները(2հատ) Երևանում կան: Ես կաշխատեմ մինչև երկուշաբթի տեղեկություններ ներկայացնել: իսկ Անին լրիվ քաշեցի՞ր(12մբ): Հաճելի է ֆլեշով լսել և տեքստը նայել երգին զուգահեռ: Սայթի հեղինակներին արդեն փոխանցել եմ առաջացրած հետաքրքրությունը ֆորումցիների շրջանում: Գաղափարը, ինչպես անվանից է հետևում, մանուկներին(նաև մեծերին) հայերենի ուսուցումն է: Իմ փոքրիկի օրինակով կարող եմ ասել, որ հաջողվել է մանուկներին հետաքրքրելու նրանց նպատակը:
-
Սաս ջան, կարծում եմ ամեն դեպքում պետք է վերագրել Շիրազին, անկախ աղավաղվածության աստիճանին: Համենայն դեպս և թեման և բառերը նրանն են: Իսկ եթե այլ տեղեկություններ ունես, ներկայացրու, հաճելի կլինի իմանալ: Իսկ երգը տարածված է, լայն մասսաների կողմից ընդունված է ու սիրված:
-
Խնդրեմ, հենց նոր հավաքեցի: http://forum.hayastan.com/index.php?showtopic=2715&st=0&
-
ԱՆԻ (հատված պոեմից) Դեռ մի կարոտ ունեմ անհագ՝ հասնեմ Անի ու նոր մեռնեմ Բանամ ճամփիս դռները փակ, տեսնեմ Անին ու նոր մեռնեմ։ Բալասանվեմ իր բաց վերքին մանու ծնեմ մեռած մորից՝ Ախուրյանի օրորի տակ, փրկեմ Անին՝ կարոտս առնեմ։ Օրոցք դնեմ իղձերն հայոց՝ հայոց հույսերն օրորելով Որպես որդուն իմ երկվորյակ՝ երկնեմ Անին՝ կյանքն օրորեմ։ Ախուրյանի ջրերի պես մորս փեշերն համբուրելով՝ Լցված կյանքով հազրազանգ՝ գրկեմ Անին վերածնվեմ։ Կրծքիս սեղմեմ Անիս ավեր բուերի տեղ սոխակ դառնամ Դառած երգ ու վարդի քաղաք՝ երգեմ Անին ու նոր մեռնեմ։ Վանա ծովի ու Վանի հետ ու Ղարսի հետ ու Սասիսի՝ Իմ Սևանի լույսերի տակ զուգեմ Անին՝ օջախ վառեմ։ Ծաղկեցնեմ շիրիմն անգամ արքայաշուք իմ պապերի Որպես անտառ կաղնեպսակ՝ տնկեմ Անին՝ Վանին խառնեմ։ Ավեր թողնեմ միայն Քյոշքը թուրք չարահուշ բռնակալի Գլխին հայոց արևաթագ՝ ոսկեմ Անին բերդն համբուրեմ։ Հազարազանգ զարթնեցնեմ հազարամյա իր խոր քնից Արագածի պես անխորտակ բուրգեմ Անին վեր պարսպեմ։ Վեր փյունիկեմ հազար ու մի տաճարներով իր ավերակ Մայր տաճարի գմբեթի տակ խնկեմ Անին կյանք բուրվառեմ։ Թագադրեմ սրտիս թագով մանուկ Գագիկ թագավորին- Հազար ու մի զանգով՝ հստակ զանգեմ Անին՝ վեր ղողանջեմ։ Մայրաքաղաք Երևանին Անին դարձնեմ մայրաքաղաք Պալատներով իր նորաթագ վեմեմ Անին՝ կյանքի գոչեմ։ Վերաշինեմ շիրմի մատուռն սպարապետ Պահլավունու Վեմեմ բուրգերն ու աշտարակ ճեմեմ Անին ու նոր ննջեմ։ Բանտից հանեմ մեծ Հայաստանն՝ այս ազատված փոքրիս խառնեմ, Գրկելով հողն իմ բովանդակ՝ հայկեմ Անին ու նոր մեռնեմ։ Հայոց թագի շափաղն հասնի Վանա ծովի մութ վահանին Առագաստեմ ծովերս անտակ թագեմ Անին՝ թագավորեմ։ հազար տարվա կարոտ ունի իմ երազը հազարաթև Ախ, թեկուզ լուռ դեռ ավերակ տեսնեմ Անին՝ ու նոր մեռնեմ։ Որպես ոսկի վաղվա գուշակ որպես Մասիսին իմ անուշակ Գլխին հայոց մի դրոշակ տեսնեմ Անին ու չմեռնեմ։
-
Ասեմ նաև, որ այդ սայթով մեծ հաճույքով «զբաղվում» է իմ 3-ամյա փոքրիկը: Խորհուրդ կտայի երեխա ունեցողներին լրջությամբ ծանոթանալ և ծանոթացնել փոքրիկներին: Հետաքրքիր է ու օգտակար (գովազդ չհաշվեք, հա՜):
-
Ինձ համար շատ հաճելի է, որ այդ սայթե ձեզ դուր եկավ: Ուշադրություն դարձրեք այն բանին, որ բոլոր այդ երգերը կիսատ են ներկայացրարծ(կոմերցիոն նպատակներով), իսկ Անին կարելի է լրիվությամբ քաշել և լիարժեք լսել ֆլեշ պլեյերով(կարծեմ մոտ 11մբ): Հեղինակների և կատարողների մասին կտեղեկացնեմ ավելի ուշ, առայժմս թողնում եմ, որ գուշակություններ անեք: Ի դեպ, ձեր գնահատականները հաճույքով կփոխանցեմ սայթի հեղինակներին: