Jump to content

shun

Forumjan
  • Posts

    452
  • Joined

  • Last visited

Posts posted by shun

  1. Այդ հարցի պատասխանը Նիցշեն արդեն տվել է ավելի քան 120 տարի առաջ: Կարիք չեմ տեսնում այստեղ 13 հատոր նյութ տեղադրելու: Ու բազում բանասերներ և աստվածաբաններ, նույն ինքն քրիստոնեական եկեղեցու այսօրվա ռահվիրաներ իրենց բազում ուսումնասիրությունների մեջ: Խնդիրը այն չէ, որ ճշմարտությունը ասվելու կամ փաստվելու է: Առաջին հերթին սուտը պետք է վերացնել: Ու քրիստոնեության յոթանասուն կոտոշանի ստերը հատ-հատ` մինչև իրենց վերջին բջիջը, ջախջախված են: Սակայն խնդիրը քաղաքական է: Կան համաշխարհային կառույցներ` բազմատրիլիոն դոլարների հնարավորություններով, որոնք տասնյակ հազարավոր ռադիո- և հեռուստատեսային հաղորդումներով, հազարավոր հրատարակություններով, հարյուր հազարավոր եկեղեցիներով ամեն օր ու գիշեր ուղեղալվացման են ենթարկում մարդկությանը, գրեթե բացառելով բանականը ու միտելով համաշխարհային գերմշակույթի ստեղծմանը, որը քրիստոնեություն կոչված վիշապի միջոցով փառաբանում է Իսրայելը: Ճշմարտությունը մեռնում է ստի այս զահանդական համազարկի տակ: Սերունդներ են ողողվում ստով, աճում ստի մեջ, մեռնում ստի տակ, ոգի ի բռին պայքարելով ճշմարտության ախոյանների տաժանակիր աշխատանքով ձեռք բերածը խավարեցնելու:

    Աշխարհի դեմ պատերազմ է սա, մարդկության դեմ գերագույն ոճիր, որը գործադրողների ամորձիները պետք է կտրել, գլուխները ջախջախել: Ու դուք ուզում եք մեզ խաղացնել նույն հազարամյա խաղով` խոսեք, փաստեք… ու մինչ այդ մենք մեր գարշապարի տակ կառնենք աշխարհը:

    Եթե քրիստոնեությունը լիներ զուտ բարոյախոսական ու կենցաղային վարդապետություն, թեկուզ դպրոց` ինչպես ասենք եպիկուրականությունը, ստոյիկությունը, սոկրատականությունը, պղատոնականությունը, պյութագորականությունը, որոնց, ի դեպ, շատ, շատ ու շատ բան է պարտում քրիստոնեությունը, եթե ոչ գրեթե ամեն բան, որ արժեքավոր է քրիստոնեության մեջ, ոչ մեկը չէր պայքարի դրա դեմ: Բայց այն ասում է` կամ ընդունում ես իմ գաղափարախոսությունը (բոլոր զառանցական առասպելաբանությամբ հանդերձ), կամ հավիտյանս հավիտենից քեզ վառելու եմ Դժոխքի կրակների մեջ: Սա մեծագույն հոգեբանական սադրանք է մարդ էակի դեմ:

    Իսկ դուք հավատո՞ւմ եք, որ ձեր Քրիստոս ասածը նույնիսկ խաչվեց, դեռ չխոսենք նրա հարություն առնելու ստի հետ, որը հետագայում ավելացված հեքիաթ է երկու ավետարանի մեջ (աստվածաբանությունը հաստատում է դա` գրքերի հնագույն օրինակների մեջ այդ զառանցանքի հետքը չկա), այսպիսով մարդկության վզին ոլորելով հուդայածին հերյուրածո գաղափարախոսությունը` դրան տալով ճշմարտության տեսք: ՏԵՍՔ միայն:

    Իրականում` խորագույն խաբկանք, և գերագույն ստրկություն: Ու հավիտենականության խաբկանքով` մարդկությանը դարձնում է Իսրայելի հերյուրածին 12 ցեղերի ստրուկը:

    Մա՛հ ստախոսներին: Մա՛հ արժանապատիվ մարդ էակի թշնամիներին: Մա՛հ ճշմարտության մոլեռանդ և հակամարդ թշնամիներին:

  2. Եկեղեցին` խավարի նոր օջա՞խ

    By vahagnakanch

    Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը կառավարության ընդունած հերթական մի որոշման դեմ այսպես արտահայտվեց. "…Անիմաստ, անտրամաբանական եմ համարում նոր եկեղեցու կառուցումը": Ըստ կառավարության որոշման, "Մոսկվա" կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց՝ սեփականության իրավունքով պետք է օտարվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքով համապատասխան տեղում նոր եկեղեցի կառուցելու համար:

    Ըստ հուշարձանագետի, անտրամաբանությունը կայանում է այն բանում, որ այդ տեղից ուղիղ մեկ փողոց ներքեւում է գտնվում Կաթողիկե եկեղեցին (այսպես՝ ամառային դահլիճը Աբովյան 18 հասցեում է, իսկ Կաթողիկեն՝ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերկում): "Այդտեղ նաեւ կառուցելու են Սուրբ Աննա եկեղեցին: Մենք նույնիսկ այդ անունով սուրբ չենք էլ ունեցել",- ասել է Ս. Կարապետյանը:

    Նախորդ տարվա հուլիսին տեղի է ունեցել Սուրբ Կաթողիկե եկեղեցու հարակից Սուրբ Աննա եկեղեցու եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի երեւանյան նստավայրի հողօրհնեքի արարողությունը: Եվ մի նոր եկեղեցին "հերթական խավարի օջախն է լինելու",- "Panorama. am"-ին հայտնել է հուշարձանագետը:

    Ի վերջո ի՞նչ խնդիր է լուծում մեր կառավարությունը մայրաքաղաքը եկեղեցիներով ողողելով: Առանց այն էլ "սեփական փրկության" համար ո՜վ ասես, որտե՜ղ հասել մի եկեղեցի է կառուցել ու հիմա այսպե՞ս ենք ակնկալում փրկել մեր երկիրը, մեր "համաշխարհային ճգնաժամի" մեջ հայտնված ժողովրդին այսպե՞ս ենք հանելու դժվարին կացությունից: Ակամա միտս է գալիս հանրահայտ աշուղի խոսքերը՝ "սովահար եկեղեցապաշտների գյուղի" մասին… Ի՞նչը չի բավականացնում այսօր հայ եկեղեցուն, որ նորանոր կալվածքների է ձգտում:

    Գուցե ավելի շատ աղանդավորականների դե՞մ պայքար ծավալվի, չէ՞ որ եղած եկեղեցիներն անգամ այցելուների քանակի լուրջ կարիք ունեն: Գուցե Ս. Կարապետյանի զայրույթը հենց այստեղի՞ց է գալիս՝ "հերթական խավարի օջախն է լինելու", քանի որ "լուսավորվելու" համար նոր կառուցվելիք եկեղեցի նույնպես չեն այցելելու…

    Կարեն Բալյան

    "Լուսանցք" թիվ 139, մարտի 5-11, 2010թ.

  3. Միտում, հակում, հակվածություն. այլ նրբերանգով կա նաև ձգտում: Հանդիպել եմ նաև ավելի բարեհաջող բառերի, այս պահին չեմ հիշում:

    Այսօր կան բանասերներ Հայաստանում, որոնք վերոբերյալ սովետերեն բառերից գրեթե ոչ մեկը չեն օգտագործում: Մարդիկ, ովքեր տիտաններ են իրենց բնագավառներում: Խնդիրն այն չէ, որ այս բառերի համար նոր բառեր պետք է հնարենք: Այդ բառերը կան, օգտագործվում են այսօր լիարժեքորեն` գիտական բարձրագույն մակարդակներում: Սակայն դրա դիմաց կա նաև գիտունիկների, բանասերիկների, լրագրող քուրիկ-ապերիկների, թարգմանչիկների մի ստվար զանգված, որը հարորեն անտեսում է այդ մեծ մարդկանց, արհամարհում ու ոտնահարում նրանց գործերը, ստեղծում ու հարաժամ վերստեղծում է մի այլանդակ սովետերեն` հայերեն լեզվամտածողությունից դուրս մղելով ամենայն հայերենը, ոչ այն պատճառով, որ հայերեն համարժեքները լիարժեք չեն, այլ պարզ այն պատճառով, որ նրանց ուղեղները, բացառապես կազմակերպված լինելով սովետերեն բառապաշարով, ընդունակ իսկ չեն տեսնելու վերոբերյալ բառերի հայերեն համարժեքները:

    Առնենք ամենաարտառոցներից մեկը` հենց սոցիոլոգիա բառը: Կարծես անհնար է զանգվածի 98%-ի համար դրա գոնե արևմտահայերեն համարժեքը` ընկերաբանություն, կամ ասենք մաթեմատիկա` ուսողություն: Եթե կա որևէ պատճառ այդ օտար եզրերի օգտագործումից հրաժարվելու մեջ, այն է, որ սովետական լեզվաշինության հոլովույթի ընթացքում ուղեղալվացման է ենթարկվել զանգվածը` գիտության զանգվածը: Ինչո՞ւ իմ մանկության օրերից ցայսօր ուսողությունն ինձ համար ճիշտ ու ճիշտ նշանակել է այդ մաթեմատիկան, և ընկերաբանությունը ճիշտ ու ճիշտ այդ սոցիոլոգիան ԵՎ ՈՉ ՄԻ ՈՒՐԻՇ ԲԱՆ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ: Իսկ այդ երկու սովետերեն եզրերը, որ շատերի համար գուցե թվան այնքա՜ն բնական ու ճիշտ, իմ ականջին սարսափելի օտար, տգեղ, անհանդուրժելի, անտանելի են հնչում, հակառակ որ այդ եզրերը տեսել կամ լսել եմ հազարավոր անգամներ: Այս «տարօրինակության» բացատրությունն է այն բանի մեջ, որ սովետական լեզվաշինությունն ավերներ է գործել հայերեն լեզվամտածողության մեջ, և կա գիտական լայն հասարակություն, որի անդամներն իրենց ուղեղներում տեղադրված խորհրդային հատվածակողմով են միայն ընդունակ մտածելու: Ու, լինելով մտավոր ֆաշականներ, երբևէ չեն ցանկանում հրաժարվելու միջազգայնական լեզվաշինության այդ ամեհի վիշապից, որ բազմած է սեփական ուղեղների մեջ:

  4. Սիրելի Կարեն – ԿԱՍ

    Լեզվի խնդիրը հաճախ է ինձ մտածումների տեղիք տվել, թեև առանձքային ուշադրությանս չի արժանացել: Առաջնահերթը եղել է կրոնը, գրականությունը:

    Բայց գրում ենք լեզվով: Որը գործիք է, և ուրույն գործիք, քանի որ ընդգրկում է որոշ ակունքներից եկող էական փշրանքներ:

    Հինգ տարի սովորել եմ արևելահայերենը, որ Հայաստանի հայերի համար գիրք գրեմ: Հազարավորների միջից ընդամենը երկու մարդ գտնվեց, որ քայլը առնվազն գնահատի: ԱՌՆՎԱԶՆ: Մեկը Վահեն էր, մյուսը լիբանանահայ մեկ ընկերս, որ ասաց. «երեք հատոր գրական վերլուծման նյութ է այս քայլը միայն»: Փոխարենը` հայհոյանքից բացի խոսք չեմ լսել, նույնիսկ գիրքը գնահատողներից ոմանք ենթադրում են. «դա այդպես էլ պետք էր»: Ոնց որ պարտավոր էի ծնվելուս դիմաց այդ պարտքը հատուցել այսպիսի ֆաշականների: Իսկ արևմտահայերից շատերը չեն կարդում` այն համարելով դավաճանական քայլ: Նույն ֆաշականները երկուստեք:

    Լեզվի մասին բոլորովին էլ անտեղյակ չեմ: Բավական բան եմ կարդացել հայ ու օտար լեզվաբանությունից: Հրապարակում հնչած կոչերից` «Մեսրոպյան» ուղղագրության վերադառնալու, ոչ մեկը ինձ չի համոզել. ընդհակառակը, ուղղակի խրտչել եմ այդ մարդկանց կատարյալ ունայնամտությունից, մտաբոբիկությունից ու քաղաքական ստոր շահարկումներից: Ամենասովորական հարցին անգամ պատասխան չունեցող մարդիկ: Իրենց ապուշ «օ»ն ու «ֆ»ն համարում են Մեսրոպի ո՞ր սիրածի կույս արգանդից հղացված: Թե՞ «օ»ի փոխարեն առաջարկում են "աւ" գրել: Չգիտեն նույնիսկ թե որն է Մեսրոպի այբուբենը: Իհարկե՜ ա՛յն ինչ իրենք օգտագործում են: Սեփական նախապաշարումները փաթաթել են Մեսրոպի վզին, նրան դարձրել շահարկման առարկա, կրբորեն ու կեղծիքով, ստով: Ծաղրի են ենթարկում Աբեղյանին, առանց այդ մեծ հայագետի մեր բանահյուսությանը նվիրված տասնյակ հատորներից մեկն իսկ, ի՞նչ մեկը, մի էջ իսկ կարդացած չլինելով, չիմանալով, որ մարդը ընդհանրապես գիրք ունի գրած: Եվ շուկայական, բազարային էժան կաղապարներով` «ափեղ-ցփեղյան» ևայլն, նսեմացնում այդ մարդու մեր բանայուսության զարգացման մեջ ունեցած հիմնարարև երախտիքը: Այլ խնդիր, որ ուղղագրության հարցում կարող ենք համաձայն լինել իր հետ կամ ոչ:

    Առաջին անգամ ուղղագրության խնդիրը լուրջ սևեռման առարկա դարձավ ինձ, երբ կարդացի ձեր «Կրեմլի յոյժ գաղտնի փաստաթղթերից մի քանիսը» խորագրված գրքույկը: Կան ընթացիկ գործեր, որ ամեն հայ պետք է ընթերցի, որպեսզի գոնե տեղյակ լինի մեր հասարակության մեջ շոշափվող գլխավոր խնդիրների էությանը: Սա այդ գործերից մեկն է: Թող կարդան ու հետո միայն կարծիք հայտնեն:

    Արդյո՞ք գրենք գրաբար: Փիլիսոփայական ի՞նչ սահմանազատմամբ ենք բնորոշում այս խնդիրների պարագծերը: Փորձի համար կնոջս տվեցի գրքիցս մի պարբերություն` դասական ուղղագրությամբ: Կինս ավարտել է Երևանում, մասնագիտությամբ լրագրող է: Ընթերցել է առնվազն 200 գրական գործ: Դժվարությամբ կարդաց, նեղվեց. «Եթե այսպես պիտի գրես, մարդիկ գիրքդ չեն կարդալու»:

    Իհարկե կարող եմ պատասխանել ասելով, որ ես ինձ համար եմ միայն գիրք գրում: Չեմ ուզում, որ ոչ մեկը այն կարդա: Համոզված եղիր, որ սա հռետորական խոսք չէ իմ մոտ: Կարող եմ շատ հանգիստ դա անել, թքած էլ չունենամ, եթե գրքիս միակ ընթերցողը ես լինեմ: Բայց ես գրում եմ նաև ուրիշի համար, թեև ոչ բոլորի համար: Ու այդ ուրիշը հետաքրքրում է ինձ որպես մարդ: Քանի որ նրա մեջ է սաղմնավորվելու գոնե մեր ժողովրդի ապագան երկնող որոշ սերմ: Այդ սերմը ունի որակ: Գրականության խնդիրը` միջոցից ավելի այդ նպատակն է: Ազգասիրական խնդիրներ լուծելը գրականության նպատակը չէ: Այլ խոսք, որ գրականությունը կարձագանքի իր միջավայրին, առանց որի նա չկա: Սա պատմական պայմանների բերումով մի հիվանդագին հոգեբանություն է, որ նստել է մեր ազգի գլխին, և որի իսկ պատճառով մենք գրականություն չունենք: Կրկնում եմ, Կարեն: Մենք գրականություն չունենք:

    Իսկ ի՞նչ ունենք:

    Գուցե վաղը շարունակեմ այդ մասին:

    Բայց քանի լեզվի խնդրի մասին խոսում ենք, նշեմ, որ ձեր գիրքը կարդալուց հետո վերաբերմունքս որոշ չափով փոխվեց: Եթե խնդիրը ընդհանրանա, ես դեմ չեմ լինի գրքերս դասական ուղղագրությամբ վերահրատարակելու: Դա կարելի կլինի նույնիսկ իմ մահից հետո: Բայց այն ինչ անհնար կլինի մահից հետո փոխել, դա լեզվամտածողությունն է, որը շատ ավելի տարողունակ, խոր խնդիր է: Լեզվամտածողությունը պետք է հայացնել: Առանց հայերեն լեզվամտածողություն չի լինի ոչ հայ լեզու, ոչ հայ գրականություն, որ հայ փիլիսոփայություն, ոչ մի գիտության սեփական դպրոց: Այլև, մշակույթն ու պետությունը կլինեն այլ գերիշխող մշակույթների և պետությունների սպասարկու ոլորտ ու կառույց: Սա ավելի էական հարց է: Այս իսկ պատճառով առայժմ ինձ մոտ ավելի սևեռման տակ է լեզվամտածողության խնդիրը: Ուղղագրության խնդրով առայժմ կողմ չեմ վերցնում, բայց հորդորում եմ բոլոր մարդկանց կարդալ քո գրքույկը, որը հուսով եմ, որ այս կայքում շուտով կտեղադրես: Կհետևեմ զարգացումներին և չի բացառվում, որ մի օր գրքիս երեք հատորները համատեղ վերահրատարակեմ դասական ուղագրությամբ:

    Առաջարկում եմ Վահեի հետ խորհրդակցել կառավարություն կազմելու մասին: Դու ունես լուրջ փորձ քաղաքականության մեջ ու արդեն կարող եք համատեղ որոշել քո դերը մշակույթի ոլորտում կամ լեզվի ենթաոլորտում: Ես որևէ հույս չունեմ այլևս Լևոնի վրա: Նայեք առաջ: Մտածեք համապատասխան մասնագետների հետ ուժեղ խումբ կազմելու մասին, որը հուսով եմ մի օր կփոխարինի ներկա իշխանություններին: Առանց նման խմբի Վահեի պայքարը` ՀՀ նախագահության հասնելու, կլինի դժվար: Պետք է ազգը համոզվի, որ փոխարինող խումբ կա, որը լիարժեքորեն ատակ է իրագործելու իրենից ակնկալված բոլոր ծրագրերն ու հանձն առնելու պետական լուրջ պատասխանատվությունները:

  5. Սիրելի Արմէն,

    Ի հարկէ ամօթ: Բայց ամաչելու համար կակուղ մաշկ է պէտք: Իսկ Մերոնց մաշկը արդէն կաշի է դարձել եւ այդ կաշին էլ գնալով աւելի է պնդանում:

    Հնարաւոր չէ՞ արդեօք սա դարձնել մի փոքր աւելի ընդարաձակ յոդուած: Համացանցի մէջ տեղադրելը քո վրայ, իսկ մամուլի մէջ տպագրելը` իմ:

    Ընդ որում, ես պատրաստ եմ դարձնել Հայերէնի ուղիղ գրութեամբ: Որպէսզի յետոյ կարողանանք մի նոր ճակատ բացել Մեսրոպեան ուղղագրութիւնը վերականգնելու համար:

    Հիմա, երբ խորանում ես գրաբարի մէջ, երեւի արդէն համոզուել ես որ մեսրոպեան ուղղագրութեամբ բառը ստանում է մի նոր խորութիւն, կորցնում է իր սաղրութիւնը, եւ շատ աւելի դիւրին է դառնում բարդացումներն ու նորանոր եզրեր գտնելը, որի շնորհիւ քո բերած ցուցակը հնարաւոր է կատարարելապէս հայացնել, բայց ոչ թէ ճապաղ թարգմանութիւններով, այլ բոլորովին նոր արմատա-կապակցութիւններով:

    Իմ փորձը այս մարզի մէջ յաջողւում է այնքանով որ մի քանի անգամ գործածելուց յետոյ մտնում է բառապաշարի մէջ: Հէնց օրինակ ՇՆՈՐՀԱՆԴԷՍ -ը (պրեզանտացիա), ՓՐՓՐԱԽԵԺ-ը (պենոպլաստ) եւ շատ ուրիշներ…

    Կարէն Ա. ՍԻՄՈՆԵԱՆ

  6. I am wondering if there is better word than "Turkocentric" in this context that you often use. You must certainly know that centric is often politically used to connote the superiority of a given group, such as, Eurocentric - a eurocentric worldview. I tried Turkophobic, but it doesn't work, because it has a totally different connotation. Maybe Turkomaniac?

    Shun Shan Vordi

  7. Dear Ara,

    I would highly urge you to open a page (here it is called TOPIC) in the Literature Forum under your name (as opposed to some topic like Oil, which will do very little good). That will be like a permanent address : Ara Baliozian as Topic title. There is a lot of activity in the literature section over the last few months. Karen A. Simonian will also be opening there a topic page soon under his name. It will be nice to have a group of writers together in one forum. The total effect will be synergistic.

    Shun Shan Vordi

  8. հավելում`

    — Խոսելու ձև կա եղբայր, չըլլար ասանկ. վայրենի՞ են, ինչ են: Գրող ըսելով մեջտեղ ելեր են: Մքթոթիկը իրենց մարդու տեղ դրավ, ըսավ` եկեք, ժողովեն հետո Կուսկոմգրողշինի պետին հետ անձամբ, մարդու պես տեսնվեցեք, ցավ մը ունիք նե, իրեն բացատրեցեք. հասկցող մարդ է: Մարդու պես մարդ է ՄքԹոթիկը, եղբայր. ոչ թե իրենց պես վայրենի: Չէ, կամ գրողներու ժողովին կու գան եղեր, կամ հեչ չեն գար: Իրենց ինչի՞ տեղ դրեր են:

    — Ըրածնին փուշտություն է: Դուն լավ չես գիտեր կոր: Ինծի Մքթոթիկը անձամբ պատմեց. կնիկը մեզի ազգական կու գա, ամեն շաբաթ տուներնին ենք: Մենք մարդու պես հրավիրեցինք ասոնց: Իրենք չեկան. ըսին` գանք նե, սրահին մեջ արյուն կթափենք: Հիմա ալ ելեր, մեր վրա կխոսին, Մքթոթիկին անունը կավրեն: Ասի ըլլալի՞ք բան է, եղբայր:

    — Արդեն անցյալ տարի ասոնցմե մեկուն բանտ կոխեցինք: Գրական ձեռնարկին եկեր, ժողովուրդին մեջ խառնվեր է: Չէինք ճանչնար, եթե ոչ ոտքերը կկտրեինք` չէինք ձգեր որ ներս ոտք դնե: Առանց մեր հրամանին ժողովին մեջ խոսելու ելավ, պոռալու սկսավ. ,Հայաստանի մեջ գրող կհալածվի կոր, դուք բերաննիդ չեք բանար կորե: Ծո, կուսակցություն կա՜, կոմիտե կա՜, բան կա՜: Ըսելիք մը ունիս նե, կուսակցության դիմում կներկայացնես, եթե կուսակցությունը հարմար նկատե նե, կխոսիս: Ասոր, խայո, եղած տեղը լռեցուցինք: Մեր ժողովուրդը ականջները գոցեց և մեկ ձայնով լուլուլուլու կանչեց, այնպես, որ խոսածը բերանին մեջ չորցուցինք: Ասոր ձեռքեն, ոտքեն բռնեցինք, խայո. արդեն ոստիկանները զը՛փ, մեկ կտոր հասան:

    — Ասանկ գրողներ շատ տեսեր ենք. Բեյրութ ասոնց կբռնեինք, ակումբ կտանեինք, տղաքը վրանին կշռեին: Հոս կառավարությունը ձեռքերնիս կապեր է, բան մը չենք կրնար կոր ընել:

    — Ձայներնին սկսան վրանիս բարձրացնել: Ասոնց լեզուն պետք է կտրել:

    — Ծո, սիկտիր ըրէ ասոնց:

    Այսպես է շինվել պատմությունը Դրախտի:

  9. հավելում 3

    Ասոր ձեռքեն, ոտքեն բռնեցինք, խայո. արդեն ոստիկանները զը՛փ, մեկ կտոր հասան:

    — Ասանկ գրողներ շատ տեսեր ենք. Բեյրութ ասոնց կբռնեինք, ակումբ կտանեինք, տղաքը վրանին կշռեին: Հոս կառավարությունը ձեռքերնիս կապեր է, բան մը չենք կրնար կոր ընել:

    — Ձայներնին սկսան վրանիս բարձրացնել: Ասոնց լեզուն պետք է կտրել:

    — Ծո, սիկտիր ըրէ ասոնց:

    Այսպես է շինվել պատմությունը Դրախտի:

  10. հավելում 2

    Դեռ շուն չդարձած կոկ մարդու կիրթ խնդրագիրը հարգալիր կերպով ընդունող ու կրթական այս հիմնադրամի նախագահների ժողովից հետո դիմումը պոռնկավարի նրա երեսին հետ շպրտող ու բամբասանքով նրան ընկերուհուց բաժանող քարտուղարուհի ունեցող նախագահների սատարով:

    — Ի՞նչ կա: Ի՞նչ է եղել:

    — Ավելի լավ է, որ դուն այլևս ինծի հետ չխոսիս:

    Երազստանը կրկնում է.

    — Ավելի լավ է, որ դուն այլևս մեզի հետ չխոսիս:

  11. հավելում

    — Որո՛մ սերմանող քրեական հանցագործներ, մեր ա՛զգը պառակտող դավաճաններ, մեր հեղինակությունների անվան հե՛տ խաղացող շնե՜ր,— գոռում են նրանց երկնային անդորրը խանգարող գրողների երեսին:

    — Խոսելու ձև կա եղբայր, չըլլար ասանկ. վայրենի՞ են, ինչ են: Գրող ըսելով մեջտեղ ելեր են: Մքթոթիկը իրենց մարդու տեղ դրավ, ըսավ` եկեք, ժողովեն հետո Կուսկոմգրողշինի պետին հետ անձամբ, մարդու պես տեսնվեցեք, ցավ մը ունիք նե, իրեն բացատրեցեք. հասկցող մարդ է: Մարդու պես մարդ է ՄքԹոթիկը, եղբայր. ոչ թե իրենց պես վայրենի: Չէ, կամ մեր ժողովին կու գան եղեր, կամ չեն գար: Իրենց ինչի՞ տեղ դրեր են:

    — Ըրածնին փուշտություն է: Մենք մարդու պես հրավիրեցինք, իրենք չեկան. ըսին` գանք նե, սրահին մեջ արյուն կթափենք: Հիմա ալ ելեր, մեր վրա կխոսին: Ասի ըլլալի՞ք բան է, եղբայր:

    — Արդեն անցյալ տարի ասոնցմե մեկուն բանտ կոխեցինք. առանց մեր հրամանին ժողովին մեջ խոսելու ելավ, պոռալու սկսավ. «Հայաստանի մեջ գրող կհալածվի կոր, դուք բերաննիդ չեք բանար կոր»: Ծո, կուսակցություն կա՜, կոմիտե կա՜, բան կա՜: Ըսելիք մը ունիս նե, կուսակցության դիմում կներկայացնես, եթե կուսակցությունը հարմար նկատե նե, կխոսիս: Ասոր, խայո, եղած տեղը լռեցուցինք: Մեր ժողովուրդը ականջները գոցեց և մեկ ձայնով լուլուլուլու կանչեց, այնպես, որ խոսածը բերանին մեջ չորցուցինք: Ասոր ձեռքեն, ոտքեն բռնեցինք, խայո. արդեն ոստիկանները զը՛փ, մեկ կտոր հասան:

    — Ծո, սիկդիր ըրէ ասոնց:

    Այսպես է շինվել պատմությունը Դրախտի:

  12. Եթե ինչ-որ բանից դժգոհ եք, ունեք առաջարկություններ, կամ այլ հոգսեր, կապված իմ և այս ֆորումի հետ, արտահայտվեք այստեղ:

    :flower:

    Принимаю жалобы и предложения. :brows:

    You must distinguish between a POST and a TOPIC! Yesterday's material I have OPENED A TOPIC in Language Forum because it is first and foremost a linguistic issue before being a literary issue. However, as I collect everything under my own page, I have also posted it (NOT A TOPIC) in my personal page for my own readers.

    Flooding is something very different in nature. As the word suggests, it is a FLOOD, and there is intentionality in it. If I were to open 3 or 4 TOPICS of the same under as diverse and unelated forums as Architecture, Theater, Arts, and Genocide, yes, something like that is flooding.

    Please withdraw the warning.

    Sincerely,

    Armen

  13. Ամոթ Սարգիս Խաչենց – Փրինթինֆո հրատարակչատան

    Ամոթ թարգմանիչ Սուսաննա Խաչատրյանին, խմբագիրներ Արուս Բոյաջյանին, Կարեն Սարգսյանին

    Ամոթ Հայաստանի մշակույթի նախարարությանը

    Էմիլ Դյուրկհայմի «Սոցիոլոգիական մեթոդի կանոնները» Երևանում լույս է տեսել 2006 թվին Սարգիս Խաչենց – Փրինթինֆո հրատարակչատան կողմից, Սուսաննա Խաչատրյանի թարգմանությամբ` ֆրանսերենից, և Արուս Բոյաջյանի ու Կարեն Սարգսյանի խմբագրությամբ:

    «Սարգիս Խաչենց – Փրինթինֆո» հրատարակչական ծրագրի մեջ կարդում ենք.

    Սույն հրատարակչական նախագիծը, որպես ազգային հոգևոր-մշակութային ծրագիր, իր ներկա տեսքով ձևակերպվել է 1987 թվականին… Մինչ օրս թողարկվել է վաթսունից ավելի մեծարժեք գիրք, շուրջ քառասուն անուն պատրաստվում է հրատարակության:

    Ծրագրի նպատակն է հայերեն [հասկացեք` սովետերեն] լեզվով և լեզվամտածողությամբ յուրացնել համամարդկային հիմնարար հոգևոր արժեքները` դասական և արդի, որոնց շնորհիվ, վստահաբար, հնարավոր կլինի հագեցնել հայ [նոր սովետական] արդի գիտական-փիլիսոփայական միտքը, զարգացնել մեր լեզուն, շարունակել անցյալ ժամանակների ուսյալների ավանդույթները, որ քաղաքական-գաղափարաբանական պատճառներով խաթարվեցին պատմության նոր շրջանում, կարելի կլինի բարձրացնել կրթության մակարդակը մեզանում, մի խոսքով` կայուն հիմքեր դնել առողջ հասարակություն, գաղափարախոսություն, տնտեսություն վերջապես` կենսունակ երկիր կառուցելու համար:

    Այս բարի ցանկությունը իր պարունակի մեջ դնելու համար ներկայացնենք նշված գրքի սովետերեն բառապաշարը.

    մանիֆեստ, կոլեժ, մետաֆիզիկոս, լաբորատորիա, ֆենոմենոլոգիա, պոզիտիվիստական, սոցիոլոգիական, օբյեկտիվություն, ռացիոնալիստական, տրակտատ, ինտելեկտուալ, էվոլիուցիա, մետաֆիզիկական, մեթոդ, իդեալ, կոնցեպցիա, սոցիոլոգ, ինստիտուտ, պարադոքս, պարատոքսալ, պրակտիկա, ունիվերսալ, օրգանիզմ, ֆունկցիա, դիալեկտիկական, սոցիալական, կոնցեպտ, մատերիալիստ, սպիրիտուալիզմ, օրգանական, իռացիոնալ, միստիցիզմ, ռեալիզմ, օնտոլոգիզմ, էրուդիցիա, տերմին, տրուիզմ, պրոցես, սուբյեկտիվ, դոգմատիկ, սուբստրատ, ասպեկտ, սինթեզ, սուբստանց, սինթեզ, սիմվոլ, միֆական, կլան, պանթեոն, ֆիզիկական, պրոբլեմ, կատեգորիա, կոլեկտիվ, միֆ, ինտուիցիա, մոլեկուլային, կոնֆորմիզմ, օրգանական, կոնֆեսիա, ինդիվիդուալիզմ, դոգմատ, ինտենսիվություն, մոդա, մոդել, ինդուկցիա, պրակտիկա, պլաստիկ, կոնկրետ, սխեմատիկ, տիպ, աքսիոմա, էմպիրիկ, իլյուստրացիա, դեմոկրատիա, սոցիալիզմ, կոմունիզմ, ինդուկտիվ, մոնոմետալիզմ, բիմետալիզմ, դիալեկտիկորեն, ռեֆորմ, պրակտիկ, դիսցիպլին, տրանսցենդենտալ, նեգատիվ, էթիկետ, անոմալիա, աքսիոմա, կոնսոլիդացված, իմունիտետ, անատոմիական, ֆունկցիոնալ, դեդուկտիվ, տերատոլոգիա, ատրիբուտ, սիլլոգիզմ, ռեգուլյար, սեգմենտար, նորմալ, պրոցետուրա, ֆորմալիզմ, դիլեմմա, հիգիենա, էքսպերիմենտալ, ագրեգատ, պրիմիտիվ, ռուդիմենտար, սեգմենտ, պրոտոպլազմա, պոստուլատ, կոնցենտրացիա, գամմա, մանուֆակտուրա, կոէլեկտիվ, էկոնոմիկա, տեխնիկա, կոոպերացիա, ակտիվ, պոտենցիալ, ֆինալիզմ, ռեակցիա, բյուջե, անալիտիկ, պոզիտիվ, ինդուկտիվ, օրթոդոքսալ, էթիկա, պրոցես, մատերիա, պլաստիդ, անօրգանական, սպեցիֆիկ, ռասա, էթնիկական, էսթետիկական, ռեֆլեքս, ռեֆլեքսիա, չինովնիկ, պրոֆեսիոնալ, կորպորացիա, տենդենց, էկլեկտիկ, մեխանիզմ, ադեկվատ, նոզոլոգիական, մեխանիկորեն, տրադիցիոնալիզմ, պասսիվորեն, գենետիկական, դետերմինիզմ, ուտիլիտար, ֆետիշիզմ:

    Այս բառերի զգալի մասը բազմատանյակ անգամ կրկնվելով գրքի ընթերցումը դարձնում են վանողական: Ու այսպե՞ս է հայերեն լեզվամտածողություն ստեղծվում, տիքնայք և պարոնայք: Անհնար է հայկական փիլիսոփայական դպրոցի ծնունդը, քանի դեռ մեր միտքը գերավարված է օտար բառեզրերով: Հասկացեք` անհնար է հայ մտքի ծնունդը, հայ մտքի անկախությունը, իմա՛ Հայաստանի անկախությունը:

    Շատ բան կարելի է ասել այս խնդրով: Այսքանը:

    Շուն Շան Որդի

    Հավելյալ նյութեր` Գրականության բաժին

  14. Ամոթ Սարգիս Խաչենց – Փրինթինֆո հրատարակչատան

  15. Ցանկալի է, որ գրականության բաժնում տեղադրվող էջերի խմբագրման իրավունքը 15 րոպեի փոխարեն լինի 72 ժամ: Ի տարբերություն այլ բաժինների, այստեղ տեղադրվում են ստեղծագործական ընթացքի մեջ եղող էջեր, մի բան, որի համար այլ մոտեցում է անհրաժեշտ: Այս հարցը յուրահատուկ է գրականության բաժնի համար: Օրինակ, երեկ տեղադրած իմ էջում նկատեցի երկու սխալ, որոնց սրբագրումն անհրաժեշտ էր: Մինչ այդ արդեն չքացել էր խմբագրելու իրավունք թույլ տվող կոճակը: Նման սրբագրումը եթե այնքան էական չէ այլ ենթաբաժինների համար, անհրաժեշտ է գրականության բաժնի համար: Կարող եք ասել, թե` լավ խմբագրեք ձեր գրածը ու հետո միայն վերբեռնեք այն: Դա բավարարող պատասխան չէ: Անգործնական է գրողի համար: Առավել ևս գրողը խմբագիր չէ, թեև գրում է խմբագրական պատասխանատվությամբ: Սակայն միշտ էլ ստեղծագործության պահին ուշադրությունից կարող են վրիպել որոշ, նույնիսկ բացահայտ սխալներ, հատկապես, երբ երկու ուղղագրություններ են տատանվում գրողի մտապատկերում, կամ ավելի ճիշտ, մի կողմ դրված, ձմեռնաքունի մեջ եղող ուղղագրությունը հանկարծ, առանց զգուշացման, անզգալաբար արթնանում է ու թելադրում իրեն, առաջացնելով անհամապատասխանություններ: Սակայն սա դեռ մի փոքր երեսն է խնդրի: Մի հարց է, երբ կազմված դիվաններից էջեր են տեղադրվում, ասենք` Վարուժանի կամ Թեքեյանի հազար անգամ մշակված քերթվածները: Ու բոլորովին այլ հարց, երբ կենդանի գրողների ստեղծագործության բովի մեջ եղող գործերից հատվածներ են վերբեռնվում: Ցանկանում եմ, որ կայքի տնօրենությունը նկատի ունենա այս հանգամանքը և ընդառաջի առաջարկությանս:

    Երեկվա հատվածը դարձյալ տեղադրում եմ այստեղ: Նշված փոփոխություններին առընթեր կան այլ հղկումներ: Թեև նույն հատվածի մի քանի անգամ կրկնումը ոմանց համար կարող է թվալ ձանձրացուցիչ, սակայն կան մարդիկ, որոնք նախասիրություն ունեն հետևելու թե ստեղծագործական ինչ զարգացումներ է ապրում մի գրություն մինչև հրատարակությունը: Իսկ կայքի համար անընդունելի համարված բառը, որը գրաքննության է ենթարկվել` ստեղծելով չինարեն տառերի մի շարան` խանգարելով հեզասահ ընթերցումը, փոխարինվել է ավելի նուրբ ու ականջների համար շոյիչ արտահայտություններով: Կարծում եմ, որ սա արդեն կլինի գրեթե վերջնական տարբերակը, որը կերևա գրքում: Մի վերապահությամբ, այն է` վերջնական ոչինչ չկա գրողի համար:

    Պրոֆեսոր ՄքԹոթիկը` Կալիպոռնիայի համալսանոցի շեքսպիրստանցի վարժապետը:

    Եվ ահա, եղբայրներ, Կալիպոռնիայի համալսանոցի Հուդայի գոգում դրախտագիտություն ձեռնոտած հարորեն ժպտացող ու խստորեն վիրավորվող շեքսպիրստանցի ՄքԹոթիկը` աստվածապաշտ բասսուսորը` գառն Աստծու և թագավորի, որի բառապաշարի 25 տոկոսը կազմում են ,նախագա՜հե, ,նախագա՜հըե, ,նախագահի՜ շքանշա՜նըե, ,նախագահի՜ պատիվներո՜վե արտահայտությունները, սխրական տուլտուտուզն իր անկտրում պատարագում է Աստծուն (մեեեե՜) ու մեծապարծ համհարզ նորա` հայ այլախոհ գրողներին հարորեն հայհոյող Դրախտի գրողների միության` Կուսկոմգրողշինի ռեսին, Աստված փաշայի թմբկահարի իր պաշտոնի որպես արգասիք գերդաստանովին հղփացած ու գոռոզացած այս ռեսին, Կուսապատի սրտում, գրողի հողը, տունը Աստծու մանկլավիկներին բաշխող այս ռեսին, սովահար գրողի պատառը վերջին գրողի բերնից խլած այս ռեսին, Աստծուն անհնազանդ գրողի դիակն անպատվող այս ռեսին, գրող հալածած ու Դրախտից արտաքսած այս ռեսին, իր ընտրության օրը բազարից հավաքած հարյուր քերթարարների իր հետ քվեատուն բերած Կուսկոմգրողշինի այս ռեսին, սրանց քվեներով ընտրված այս ռեսին, Աստծու օրհնությամբ 40 քրեական հանցագործություն իր անունից, մականունից մի աղոթքով քաված այս ռեսին, ուսուցչապետ ՄքԹոթիկի` աստվածաբանական գրականության մասնագետ պապա ունեցող կնիկին լա՛վ բարեկամ` սրբությո՛ւն սրբոց այս ռեսին. ի՞նչ կուզեն կոր պապամ իմ ամուսինես… տեսա՞ր, տեսա՞ր, բոլորը կնախանձին կոր: Կեցցե՛ մեր արդար քվե տվող ժողովըրդը՜: Կեցցե՛ն արտասահմանի մեր զարգացած կնիկները՜: Անկցի՛ հակա-Աստված գրողների խաժամո՛ւժը:

    Սրան է հանձնում փառապանծ ու աստվածահմա ուսուցչապետ ՄքԹոթիկը Կալիպոռնիայի համալսանոցում դրախտաբանության դոկտորականի ուսանողներից գաղտնի իր կազմակերպած` գրողների համագումարի մասնակիցների ցանկի տնօրինման իրավունքը, ինքն իսկ ցանկից նախապես հանելով որոշ տգետների միջոցով սխալմամբ այնտեղ սպրդած այլախոհ որոշ գրողների անունները: Որոնց փոխարեն ցանկում ավելանում են անունները աստվածային հովանին վայելող ադամանդի մագսանենգների, կասկած հարուցող հարստության տեր անգործ բանաստեղծուհիների` Սատանալանդի սեփական դղյակում Կուսկոմգրողշինի ու քույր հաստատությունների ռեսերին տասնամյակներով հյուրընկալած, նրանց ով գիտի ո՛րտեղաբուխ քերթվածներ ձոնած, խարդախ փաստաթղթերի, առաջադրագիրների միջոցով անուն հանած այս թագուհիների ու սրանց շուրջ սլքտացող գազեթաջիների: Բանալզությամբ և մասամբ նորին: Չէ՜, ես ժամանակ չունի՜մ շուներու մասին գիրք կարդալու, տաս նե ալ պիտի չի կարդա՛մ: Իմ ամբո՛ղջ գրականությո՜ւնը սրբությո՜ւն է: Ես միայն վե՛ր կելլեմ: Ասա՛նկ, ո՛ւղղակի վեր: Բարձրանում է կարճ բանաստեղծուհու բութ մատը իրանից անջատվելու ձգտող վզի հետ: Ես մրցանակը շահիմ նե, ամբողջ աշխարհը պիտի պտըտիմ, աշխարհի բոլոր նախագահները պիտի տեսնեմ և իրենց ըսեմ, որ մեր ցեղասպանությունը ճանչնան: Իմ աղջիկս Ամերիկայի առաջի՛ն կին նախագահը պիտի ըլլա: Ես մեր ազգի լավագո՛ւյն դեսպանն եմ: Ի միջի այլոց ասիկա ըսեմ, որ գիտնաս, որ Դրախտի գրականության մե՜ծ մարդի՜կը շատ գե՛շ կխոսին կոր քու գիրքիդ մասին:

    Տղաս, դուն լավ կապեր ունիս Վիկտոր Համբարձումյանին հետ. քովը մտնես նե, իր կողմեն ինծի երաշխավորագիր մը բեր, որ ես մեր ազգի՛ անունով աշխարհասասա՛ն մրցանակին ներկայանամ: Երաշխավորագիրը ես պատրաստեր եմ. ինքը միա՛յն թող ստորագրե: Այս խնդրանքը` քսան տարի առաջ:

    Խստիվ խոցվում է շեքսպիրստանցու մարդկային գերավայել ու աստվածային փառաբարո արժանապատվությունը, երբ աքսորական գրողները բողոքում են, որ գրականության հետ ոչ մի առնչություն չունեցող ու յուր խոհարար կնիկի խորհուրդովը շարժող գրի այս սարկավագը չի առաջնորդվում Շեքսպիրլանդում առկա բարոյական նվազագույն չափանիշներով իսկ: ՄքԹոթիկն այս դրախտագիտության ոգի ի բռին մերժում է ուսանողներին հաղորդակից դարձնել իրենց սերնդի այլախոհ գրողներին, թունավորվում հուդա-բասսուս կրոնի համակարգը քննադատող գրողների անուններն իսկ լսելիս, մատռվակում լոկ մեծ մեռածներին ու ծծլան կենդանիներին, անգա՛մ Սատանայի ազատ համալսարանում Դրախտի գրականության բնորոշումն ու պարագծի սահմանումը ծառայաբար հանձնում է ԿԳԲ-ի խրտվիլակներին. ով ներս, ով դուրս: Դժոխքի հարկատուների նպաստների շահագործումով կայացած և Երազստանի օտարալեզու գրողներին նվիրված եռօրյա այս համագումարին չեն հրավիրվում հարյուրավոր այսպիսի գրողներից ոչ մեկը` բացի Աստծու հետ թանկագին հարաբերություններ մշակած ու նրա բանը քարոզող տասներկու երախտավոր աշակերտներից, փառքի այս ամենուր ներկա մունետիկներից, մեջը` թարց աստվածերենից որևէ լեզու չիմացողներ: Պսպղուն դիակների շքերթ: Որով էլ աշխարհին բնորոշում են Երազստանի գրականությունը: Ու որի նոր ուղղությունները սերտելու ենթապիտակի տակ, փղձկական գեղտ ու անգայտ սեթևեթանքների ներկայացումով, թաղվում են հենց այդ նոր ուղղությունները, առավել ևս դրանք, որ կործանում են հուդա-բասսուսական ստրկատիրությունն ու մտքի բռնակալությունը: Թաղվում` Դժոխքի հարկատուների նպաստները տնօրինող Կալիպոռնիայի ազատ համալսանոցի մեղսակցությամբ ու սատարով: Այս ամբիոնը դրամավորող Երազստանի մեծահարուստների սատարով: Դրախտի մշակույթի պատմությունը հեղափոխող գիրք տպելու 4.000 վաշինգտոն չունեցող, բայց նույն ամսին շեքսպիրստանցի խամաճիկին ամսական տրամադրելու 400.000 վաշինգտոն ունեցող Երազստանի կրթական հիմնադրամի սատարով: Դեռ շուն չդարձած կոկ մարդու կիրթ խնդրագիրը հարգալիր կերպով ընդունող ու կրթական այս հիմնադրամի նախագահների ժողովից հետո դիմումը պոռնկավարի նրա երեսին հետ շպրտող ու նրա մասին առհավետ բամբասող քարտուղարուհի ունեցող, մասոն, էշի կաթով ալևորած, երկյուղածությամբ հուդողիկոսի ծածուկ անդամը համբուրող, գյոթվերա՛ն նախագահների սատարով:

    Օ՜, անձեռնմխելի՜ մարդկայի՜ն արժանապատվությո՜ւնը ամբիոնի փառատենչ ու պատեհապաշտ աթոռակալի… Խստորեն խռովող ու հարորեն ժպտացող բասսուսոր շեքսպիրստանցին ծաղրում է Դրախտից աքսորված գրողների դիմումը` եթե ոչ գրականությունը (չէ՞ որ օտար լեզվով գրում են նաև՛ հայրենիքից արտաքսվելու պատճառով), գեթ հավաքական իրենց ոդիսականը ներկայացնելու: Ի վերջո քաղցր է լուծը Երկնավորի, վայելքն ամռան Դրախտի` ամպհովանու ներքո Ամենակալի, մասնակցությունը սրբանաբանական համաժողովների, փառքը հավիտենականի, համն Աստծու առնանդամի: Այլախոհ գրողների ձայնը խեղդվում է Կալիպոռնիայի համալսանոցի պետերի մուռ հարկադրանքին և Լոս Հրեշտակոսում սերունդ-սերունդ բույն դրած` հակա-Աստված գրողների մայրիկներին հայհոյող երազստանցիների բուռն ծափահարությունների առնետանոցում: Ի փառս մարդկության ապագայի.

    Դրախտի Հանրապետությունը հետխորհրդային այն երկրներից է, որտեղ անկախացումից ի վեր ամրապնդվում է բռնատիրական իշխանությունը: Թեժանում է կազմակերպված բնույթի հալածանքը այն գրողների և առհասարակ մտավորականների հանդեպ, ովքեր հանդգնում են քննադատել Դրախտում իշխող խունթայի քրեական հանցագործություններն ու ազգային հարստության լայնածավալ թալանը:

    Հալածանքն իրականացվում է հանրապետությունը զավթած վարչախմբի կողմից պետական ու ոչ-պետական կառույցների, հատկապես Ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, Կուսապատի քաղաքային վարչության, Դրախտի դատախազության և Արդարադատության նախարարության հետ աշխույժ գործակցությամբ:

    Ստորագրյալներս անձամբ ենթարկվել ենք ստորացուցիչ հալածանքների նշյալ մարմինների կողմից: Հալածանքն արտահայտվում է տարբեր եղանակներով, ինչպես օրինակ.

    Սեփական ինչքի բռնագրավում և դրամական միջոցների յուրացում:

    Հայրենիքից արտաքսում և վերադարձի արգելում:

    Ճնշում հրատարակչատների և գրախանութների հանդեպ ստորագրյալներիս գրքերի հրատարակությունն ու ընթերցումն առնվազն Դրախտում խափանելու նպատակով:

    Ահաբեկում և հալածանք այն մարդկանց նկատմամբ, ովքեր որևէ խնդրով առնչվում են մեր գրքերի հրատարակությանը: Մասնավորապես` բնակարանների ներխուժում, սեփական ինչքի խուզարկում, չհրատարակված ձեռագրերի և անձնական փաստաթղթերի բռնագրավում` համակարգչում պահվող կարևոր տվյալներ գողանալու և վնասելու նպատակով, ներխուժում լրատվական գործակալությունների գրասենյակներ ձերբակալելու այն լրագրողներին, որոնք դրական արձագանքներ են տարածել մեր գործերի մասին:

    Քրեական շինծու մեղադրանքների հարուցում, կեղծ վկաների արտադրում և ճշմարտությանը տեղյակ վկաների ահաբեկում, հսկայական կաշառքների պահանջ, ձերբակալության հրահանգներ:

    Հեղինակի մտերիմ ընկերների հարցաքննում` համոզելով մասնակցել նրա սպանության ուղղված դավերին, փորձելով դրա համար կաշառել Դրախտում հեղինակի իսկ ունեցած գույքի միջոցով կամ սպառնալով քրեական գործ հարուցել ,հայրենիքի դավաճանությանե համար:

    Կարծում ենք, որ իր ժողովրդի բնական իրավունքները ընդոտնող անբարոյական վարչակարգը մեկ այլ պետությունից բարոյականություն պահանջելու որևէ հիմք չունի, հատկապես, երբ խոսքը ցեղասպանության ճանաչման մասին է:

    Որևէ արտաքին ուժ, որն ուղղակի թե անուղղակի կերպով նպաստում է խունթայի հաստատմանն ու պահպանմանը խորապես հիասթափեցնում է մեր ժողովրդին ու նրա ապագայով մտահոգ բոլոր ազգերի ազնիվ մարդկանց:

    Ժողովրդավար երկրների անվտանգության մարմիններին` հետապնդել և քողազերծել

    խունթայի գործակալներին, որոնք գործում են տվյալ երկրներում` սպառնալով վերջիններիս քաղաքացիների ազատ ինքնաարտահայտման իրավունքին:

    Կալիպոռնիայի համալսանոցի և Կուսկոմգրողշինի ձեռք-ձեռքի կյանքի կոչած Երազստանի գրականության մաֆիայի 300 ծափլաններից ու ժպտերես և խստորեն վիրավորվող շեքսպիրստանցու համաժողովի հրավիրյալներից ոչ մեկը չէր ստորագրել և չի ստորագրում 18 ազգերի 120 մտավորականների կողմից ստորագրված ահազանգը, որի մի հատվածն էր այս, հապա խստորեն վիրավորվող շեքսպիրստանցու հետ դառնում` ահազանգն ստորագրողների ոխակալ թշնամին, նսեմացնողը, արհամարհողը, ծաղրողն ու անարգողը: Աշխարհասասան մրցանակի տենչով ճենճերող պառավների, դրանց պցերից անբաժան ցողկ գազեթաջիների, ազատ համալսանոցի վախկոտ, քծնող, գծուծ ու գրադավ դասատուների, հանրային ձեռնարկների նստարանների առաջին շարքերը բռնող երկայն գրչակների, և ազգիս երազող գերիմաստուն բաճկոնավորների հոյ հովվապետությամբ:

    - Որո՛մ սերմանող քրեական հանցագործներ, մեր ա՛զգը պառակտող դավաճաններ, մեր հեղինակությունների անվան հե՛տ խաղացող շնե՜ր,- գոռում են նրանց երկնային անդորրը խանգարող գրողների երեսին:

    Այսպես է շինվել պատմությունը Դրախտի:

  16. Ավելի մանրամասն. նոր դերեր, «Հայ կրթական հիմնադրամ» կոչված խորթլախի դերը, ևն.

    Պրոֆեսոր ՄքԹոթիկը` Կալիպոռնիայի համալսանոցի շեքսպիրստանցի վարժապետը:

    Եվ ահա, եղբայրներ, Կալիպոռնիայի համալսանոցի Հուդայի գոգում դրախտագիտություն ձեռնոտած հարորեն ժպտացող ու խստորեն վիրավորվող շեքսպիրստանցի ՄքԹոթիկը` աստվածապաշտ բասսուսորը` գառն Աստծու և թագավորի, որի բառապաշարի 25 տոկոսը կազմում են ,նախագա՜հե, ,նախագա՜հըե, ,նախագահի՜ շքանշա՜նըե, ,նախագահի՜ պատիվներո՜վե արտահայտությունները, սխրական տուլտուտուզն իր անկտրում պատարագում է Աստծուն (մեեեե՜) ու մեծապարծ համհարզ նորա` հայ այլախոհ գրողներին հարորեն հայհոյող Դրախտի գրողների միության` Կուսկոմգրողշինի ռեսին, Աստված փաշայի թմբկահարի իր պաշտոնի որպես արգասիք գերդաստանովին հղփացած ու գոռոզացած այս ռեսին, Կուսապատի սրտում, գրողի հողը, տունը Աստծու մանկլավիկներին բաշխող այս ռեսին, սովահար գրողի պատառը վերջին գրողի բերնից խլած այս ռեսին, Աստծուն անհնազանդ գրողի դիակն անպատվող այս ռեսին, գրող հալածած ու Դրախտից արտաքսած այս ռեսին, իր ընտրության օրը բազարից հավաքած հարյուր քերթարարների իր հետ քվեատուն բերած Կուսկոմգրողշինի այս ռեսին, սրանց քվեներով ընտրված այս ռեսին, Աստծու օրհնությամբ 40 քրեական հանցագործություն իր անունից, մականունից մի աղոթքով քաված այս ռեսին, ուսուցչապետ ՄքԹոթիկի` աստվածաբանական գրականության մասնագետ պապա ունեցող կնիկին լա՛վ բարեկամ` սրբությո՛ւն սրբոց այս ռեսին. ի՞նչ կուզեն կոր պապամ իմ ամուսինես… տեսա՞ր, տեսա՞ր, բոլորը կնախանձին կոր: Կեցցե՛ մեր արդար քվե տվող ժողովըրդը՜: Կեցցե՛ն արտասահմանի մեր զարգացած կնիկները՜: Անկցի՛ հակա-Աստված գրողների խաժամո՛ւժը:

    Սրան է հանձնում փառապանծ ու աստվածահմա ուսուցչապետ ՄքԹոթիկը Կալիպոռնիայի համալսանոցում դրախտաբանության դոկտորականի ուսանողներից գաղտնի իր կազմակերպած` գրողների համագումարի մասնակիցների ցանկի տնօրինման իրավունքը, ինքն իսկ ցանկից նախապես հանելով որոշ տգետների միջոցով սխալմամբ այնտեղ սպրդած այլախոհ որոշ գրողների անունները: Որոնց փոխարեն ցանկում ավելանում են անունները աստվածային հովանին վայելող ադամանդի մագսանենգների, կասկած հարուցող հարստության տեր անգործ բանաստեղծուհիների` Սատանալանդի սեփական դղյակում Կուսկոմգրողշինի ու քույր հաստատությունների ռեսերին տասնամյակներով հյուրընկալած, նրանց ով գիտի ո՛րտեղաբուխ քերթվածներ ձոնած, խարդախ փաստաթղթերի, առաջադրագիրների միջոցով անուն հանած այս թագուհիների ու սրանց շուրջ սլքտացող գազեթաջիների: Բանալզությամբ և մասամբ նորին: Չէ՜, ես ժամանակ չունի՜մ շուներու մասին գիրք կարդալու, տաս նե ալ պիտի չի կարդա՛մ: Իմ ամբո՛ղջ գրականությո՜ւնը սրբությո՜ւն է: Ես միայն վե՛ր կելլեմ: Ասա՛նկ, ո՛ւղղակի վեր: Բարձրանում է կարճ բանաստեղծուհու բութ մատը իրանից անջատվելու ձգտող վզի հետ: Ես մրցանակը շահիմ նե, ամբողջ աշխարհը պիտի պտըտիմ, աշխարհի բոլոր նախագահները պիտի տեսնեմ և իրենց ըսեմ, որ մեր ցեղասպանությունը ճանչնան: Իմ աղջիկս Ամերիկայի առաջի՛ն կին նախագահը պիտի ըլլա: Ես մեր ազգի լավագո՛ւյն դեսպանն եմ: Ի միջի այլոց ասիկա ըսեմ, որ գիտնաս, որ Դրախտի գրականության մե՜ծ մարդի՜կը շատ գե՛շ կխոսին կոր քու գիրքիդ մասին:

    Տղաս, դուն լավ կապեր ունիս Վիկտոր Համբարձումյանին հետ. քովը մտնես նե, իր կողմեն ինծի երաշխավորագիր մը բեր, որ ես մեր ազգի՛ անունով աշխարհասասա՛ն մրցանակին ներկայանամ: Երաշխավորագիրը ես պատրաստեր եմ. ինքը միա՛յն թող ստորագրե: Այս խնդրանքը` քսան տարի առաջ:

    Խստիվ խոցվում է շեքսպիրստանցու մարդկային գերավայել ու աստվածային փառաբարո արժանապատվությունը, երբ աքսորական գրողները բողոքում են, որ գրականության հետ ոչ մի առնչություն չունեցող ու յուր խոհարար կնիկի խորհուրդովը շարժող գրի այս սարկավագը չի առաջնորդվում Շեքսպիրլանդում առկա բարոյական նվազագույն չափանիշներով իսկ: ՄքԹոթիկն այս դրախտագիտության ոգի ի բռին մերժում է ուսանողներին հաղորդակից դարձնել իրենց սերնդի այլախոհ գրողներին, թունավորվում հուդա-բասսուս կրոնի համակարգը քննադատող գրողների անուններն իսկ լսելիս, մատռվակում լոկ մեծ մեռածներին ու ծծլան կենդանիներին, անգա՛մ Սատանայի ազատ համալսարանում Դրախտի գրականության բնորոշումն ու պարագծի սահմանումը ծառայաբար հանձնում է ԿԳԲ-ի խրտվիլակներին. ով ներս, ով դուրս: Դժոխքի հարկատուների նպաստների շահագործումով կայացած և Երազստանի օտարալեզու գրողներին նվիրված եռօրյա այս համագումարին չեն հրավիրվում հարյուրավոր այսպիսի գրողներից ոչ մեկը` բացի Աստծու հետ թանկագին հարաբերություններ մշակած ու նրա բանը քարոզող տասներկու երախտավոր աշակերտներից, ամենուր ներկա փառքի այս մունետիկներից, մեջը` թարց աստվածերենից որևէ լեզու չիմացողներ: Երազստանի գրականության նոր ուղղությունները սերտելու ենթապիտակի տակ, գրագեղորային անկշիռ սեթևեթանքների ներկայացումով թաղվում են հենց այդ նոր ուղղությունները, առավել ևս դրանք, որ կործանում են հուդա-բասսուսական ստրկատիրությունն ու մտքի բռնակալությունը: Թաղվում` Դժոխքի հարկատուների նպաստները տնորինող Կալիպոռնիայի ազատ համալսանոցի մեղսակցությամբ ու սատարով: Այս ամբիոնը դրամավորող Երազստանի մեծահարուստների սատարով: Դրախտի մշակույթի պատմությունը հեղափոխող գիրք տպելու 4.000 վաշինգտոն չունեցող, բայց նույն ամիսը շեքսպիրստանցի խամաճիկին ամսական տրամադրելու 400.000 վաշինգտոն ունեցող Երազստանի կրթական հիմնադրամի սատարով: Դեռ շուն չդարձած կոկ մարդու կիրթ խնդրագիրը հարգալիր կերպով ընդունող ու կրթական այս հիմնադրամի նախագահների ժողովից հետո դիմումը պոռնկավարի նրա երեսին հետ շպրտող ու նրա մասին առհավետ բամբասող քարտուղարուհի ունեցող, մասոն, էշի կաթով հասունացած, կաթողիկոսի Если Вы видите это сообщение, значит кто то пытался Вас оскорбить. Просьба сообщить нам об этом http://forum.hayastan.com/index.php?act=report&t=34878 ծծող, գյոթվերա՛ն նախագահների սատարով: Օ՜, անձեռնմխելի՜ մարդկայի՜ն արժանապատվությո՜ւնը ամբիոնի փառատենչ ու պատեհապաշտ աթոռակալի… Խստորեն խռովող ու հարորեն ժպտացող բասսուսոր շեքսպիրստանցին ծաղրում է Դրախտից աքսորված գրողների դիմումը` եթե ոչ գրականությունը (չէ՞ որ օտար լեզվով գրում են նաև՛ հայրենիքից արտաքսվելու պատճառով), գեթ հավաքական իրենց ոդիսականը ներկայացնելու: Ի վերջո քաղցր է լուծը Երկնավորի, վայելքն ամռան Դրախտի` ամպհովանու ներքո Ամենակալի, մասնակցությունը սրբանաբանական համաժողովների, փառքը հավիտենականի, համն Աստծու առնանդամի: Այլախոհ գրողների ձայնը խեղդվում է Կալիպոռնիայի համալսանոցի պետերի մուռ հարկադրանքին և Լոս Հրեշտակոսում սերունդ-սերունդ բույն դրած` հակա-Աստված գրողների մայրիկներին հայհոյող երազստանցիների բուռն ծափահարությունների առնետանոցում: Ի փառս մարդկության ապագայի.

    Դրախտի Հանրապետությունը հետխորհրդային այն երկրներից է, որտեղ անկախացումից ի վեր ամրապնդվում է բռնատիրական իշխանությունը: Թեժանում է կազմակերպված բնույթի հալածանքը այն գրողների և առհասարակ մտավորականների հանդեպ, ովքեր հանդգնում են քննադատել Դրախտում իշխող խունթայի քրեական հանցագործություններն ու ազգային հարստության լայնածավալ թալանը:

    Հալածանքն իրականացվում է հանրապետությունը զավթած վարչախմբի կողմից պետական ու ոչ-պետական կառույցների, հատկապես Ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, Կուսապատի քաղաքային վարչության, Դրախտի դատախազության և Արդարադատության նախարարության հետ աշխույժ գործակցությամբ:

    Ստորագրյալներս անձամբ ենթարկվել ենք ստորացուցիչ հալածանքների նշյալ մարմինների կողմից: Հալածանքն արտահայտվում է տարբեր եղանակներով, ինչպես օրինակ.

    Սեփական ինչքի բռնագրավում և դրամական միջոցների յուրացում:

    Հայրենիքից արտաքսում և վերադարձի արգելում:

    Ճնշում հրատարակչատների և գրախանութների հանդեպ ստորագրյալներիս գրքերի հրատարակությունն ու ընթերցումն առնվազն Դրախտում խափանելու նպատակով:

    Ահաբեկում և հալածանք այն մարդկանց նկատմամբ, ովքեր որևէ խնդրով առնչվում են մեր գրքերի հրատարակությանը: Մասնավորապես` բնակարանների ներխուժում, սեփական ինչքի խուզարկում, չհրատարակված ձեռագրերի և անձնական փաստաթղթերի բռնագրավում` համակարգչում պահվող կարևոր տվյալներ գողանալու և վնասելու նպատակով, ներխուժում լրատվական գործակալությունների գրասենյակներ ձերբակալելու այն լրագրողներին, որոնք դրական արձագանքներ են տարածել մեր գործերի մասին:

    Քրեական շինծու մեղադրանքների հարուցում, կեղծ վկաների արտադրում և ճշմարտությանը տեղյակ վկաների ահաբեկում, հսկայական կաշառքների պահանջ, ձերբակալության հրահանգներ:

    Հեղինակի մտերիմ ընկերների հարցաքննում` համոզելով մասնակցել նրա սպանության ուղղված դավերին, փորձելով դրա համար կաշառել Դրախտում հեղինակի իսկ ունեցած գույքի միջոցով կամ սպառնալով քրեական գործ հարուցել ,հայրենիքի դավաճանությանե համար:

    Կարծում ենք, որ իր ժողովրդի բնական իրավունքները ընդոտնող անբարոյական վարչակարգը մեկ այլ պետությունից բարոյականություն պահանջելու որևէ հիմք չունի, հատկապես, երբ խոսքը ցեղասպանության ճանաչման մասին է:

    Որևէ արտաքին ուժ, որն ուղղակի թե անուղղակի կերպով նպաստում է խունթայի

    հաստատմանն ու պահպանմանը խորապես հիասթափեցնում է մեր ժողովրդին ու նրա ապագայով մտահոգ բոլոր ազգերի ազնիվ մարդկանց:

    Ժողովրդավար երկրների անվտանգության մարմիններին` հետապնդել և քողազերծել խունթայի գործակալներին, որոնք գործում են տվյալ երկրներում` սպառնալով վերջիններիս քաղաքացիների ազատ ինքնաարտահայտման իրավունքին:

    Կալիպոռնիայի համալսանոցի և Կուսկոմգրողշինի ձեռք-ձեռքի կյանքի կոչած Երազստանի գրականության մաֆիայի 300 ծափլաններից ու ժպտերես և խստորեն վիրավորվող շեքսպիրստանցու համաժողովի հրավիրյալներից ոչ մեկը չէր ստորագրել և չի ստորագրում 18 ազգերի 120 մտավորականների կողմից ստորագրված ահազանգը, որի մի հատվածն էր այս, հապա խստորեն վիրավորվող շեքսպիրստանցու հետ դառնում` ահազանգն ստորագրողների ոխակալ թշնամին, նսեմացնողը, արհամարհողը, ծաղրողն ու անարգողը: Աշխարհասասան մրցանակի տենչով ճենճերող պառավների, դրանց պցերից անբաժան ցողկ գազեթաջիների, ազատ համալսանոցի վախկոտ, քծնող, գծուծ ու գրադավ դասատուների, հանրային ձեռնարկների նստարանների առաջին շարքերը բռնող երկայն գրչակների, և ազգիս երազող գերիմաստուն բաճկոնավորների հոյ հովվապետությամբ:

    - Որո՛մ սերմանող քրեական հանցագործներ, մեր ա՛զգը պառակտող դավաճաններ, մեր հեղինակությունների անվան հե՛տ խաղացող շնե՜ր,- գոռում են նրանց երկնային անդորրը խանգարող գրողների երեսին:

    Այսպես է շինվել պատմությունը Դրախտի:

  17. Հարգելի Կարս,

    Ես իմ խոսքի տերն եմ, սակայն խնդրում եմ հետ վերցնել այս 20%-ը, քանի որ սա ձեր կողմից թյուր մեկնաբանության արդյունք է:

    Եթե ասում եմ, որ կաթողիկոսը արժանի է գնդակահարության, պարզապես սեփական կարծիքս եմ հայտնում այդ մասին, որը կոչ լինելու հավակնություն չէ: Կոչերն իրենց հերթին, իրենց ժամանակին: Կարելի է կոչ անել կաթողիկոսին գահընկեց անելու մասին. դա այլ հարց է:

    Իսկ գնդակահարությունը պատժի միջոց է: Արդյո՞ք հնարավոր չէ, որ մեր ազգը մեկ մարդու պես ոտքի կանգնի` պահանջելով կաթողիկոսի հրաժարականը, առավել` նրան մեղադրելով ազգային դավաճանության ու այլ քրեական հանցանքներով` պատիժ սահմանի գնդակահարությունը: Սա անհնար բան չէ, և իմ խոսքն առավելագույնն ակնարկում էր նման մի հնարավորության մասին: Ինչը կարելի չէ որպես սպանության կոչ թարգմանել:

    Շնորհակալություն,

    Շուն Շան Որդի

  18. Narek.com-ից այսօր ստացա հետևյալ հաղորդագրությունը գրքի վերջին օրինակների վաճառքի մասին:

    Wednesday, February 10, 2010

    Dear Armen Melikian,

    The clearance continues at Narek.com!

    Don't miss out. Time and supplies are both limited!

    Now available:

    Journey to Virginland by Armen Melikian

    http://www.narek.com/store/product.php?pro...21780&cat=0

    With this coupon offer take an additional 15% discount !

    No minimum to buy!!!

    Offer is good for 10 days only !!!

    Simply copy and paste this coupon code DO705ZM021010 * into

    the Coupon Code field of the order form and get 15% discount

    from your order's subtotal.

    * Coupon expires February 20, 2010

    Կայքէջում նշվել է գրքի լեզուն որպես արևմտահայերեն: Դա թյուրիմացություն է պարզապես. գիրքը արևելահայերեն է (թեև պարունակում է արևմտահայերեն որոշ հատվածներ):

    Նշեմ, որ գիրքը երբևէ ու որևէ տեղ նման զեղջված գնով չի վաճառվել: Այս հաստատությունը գրքերը փոխանակությամբ ձեռք բերած լինելու պատճառով իրեն թույլ է տվել կարճ ժամկետով նման զեղչ վաճառք:

    Գրքի գինը միշտ եղել է $25 ու այդ կմնա անփոփոխ: Նրանք ովքեր հնարավորություն չեն ունեցել գիրքը ձեռք բերելու նյութական պատճառներով, կարծում եմ, որ սա միակ առիթը կլինի այն ձեռք բերելու $20 կամ, ինչքան հասկացա հայտարարությունից, $17-ով:

    Հեղինակը երբեք չի քաջալերում նման զեղչ-վաճառքներ` այլ գրախանութների հանդեպ արդար լինելու նպատակով, սակայն ազատ շուկայում միջոց էլ չունի հակակշռելու վաճառքի գինը:

  19. Բարեպագ երազողներ, որ միշտ պատրաստ են ամեն ինչի «այո» ասել: Այո՛, պարոն: Այո՛, տիկին: Քննե՛ք ինձ, ի՜նչ հաճելի՜ է: Սա ազգային տեսակ է, որն ստեղծել է անհաշտ պատմությունը: «Մի ժամանակ հպարտ և ռազմասեր ժողովուրդ… այսօր հլու-հնազանդ հպատակներն են այն պետության, որտեղ ապրում են»: Այսպես է երազողներին բնութագրում Շեքսպիրի 1900 թվականի հանրագիտարանը:

    Գառնուկների ոռը կակուղ է լինում, հատկապես` Բասսուսի գառնուկներինը:

    Էրման մսքին տահտ էսսըքքին (ողորմելի երազողներ, դանակի տակ պառկող երազողներ),— մանկությանս օրերին ծաղրում էր Ալլահը: Ալլահի պատկերացումը փոխվեց երեսուն տարի առաջ, երբ մի քանիսն արթնանալով կրակեցին Օսման փաշայի վրա Եվրոպայի մայրաքաղաքներում: Ետև-ետևի սպանվեցին Փաշայի դեսպաններն աշխարհի չորս ծագերում, ու դագաղները շարան-շարան հասան Անգարա Սատանայի անօգնական աչքերի առջև:

    — Հայկականը միակն է ահաբեկչությունների, որ մեզ համար մնաց անթափանց:— Լսարանում այսպես գնահատեց դասախոսս, երբ Վաշինգտոնում ուսումնասիրում էինք ահաբեկչության պատմությունը:

    — Ինչո՞ւ հայերը վերջերս դեսպան չեն սպանում,— հարցրեցին ինձ մի թուրք աղջիկ ու պետբաժանմուքում աշխատող մի տղա:

    — Ի՞նչ իմանամ, էմմիիս տղանե՞րն են, որ հարցնեմ: Երևի դեսպան չի մնացել:

    — Չէ, կիմանաս: Ի՞նչ են խոսում մարդիկ:

    — Երևի ՍիԱյԷյը կազմալուծել է նրանց,— ասացի` գլխիցս հեռացնելու սրանց:

    Թուրք աղջիկն անտարբեր ձևացնելով` մնաց մտահոգ, իսկ պետբաժի տղան անթաքույց հրճվանքով մի խոր շունչ քաշեց: Վերջապե՛ս լռեցրինք սրանց:

    Ու նեհ հավատամքը դեռ պատարում է ազգիս երազող:

    Մեեե՜… Ես սիրտս Բասսուսին տվեր եմ, միա՜յն Բասսուսը կճանչնամ, ճշմարի՜տ և սո՛ւրբ կրոնը, աչքե՜րը սիրեմ իմ փրկչի՜ն, երջանի՜կ եմ ես. ինծի մի՜ խանգարեք, մեեե՜… Այաթոլլան Սատանա՜ն է, Բլադինը Սատանա՜ն է, Չինմաչինը, Բաս Բաբան Գոգ Մագո՜գն են, Եվրոլանդը, Սպիտակ Արջը Գոգ Մագո՜գն են, պաղեստինցիները Բեհեղզեբո՜ւղն են. այսպե՛ս կըսե մեր տեր Բասսուս-Բասսոսը: Միա՜կ ճշմարիտը մեր տե՜ր Բասսո՜ւս-Բասսո՜սն է: Բասսո՜ւս-Բասսո՜ս. եկո՜ւր իմ սրտիս մեջ, հոգի՜ս կնվիրեմ քեզի, կյա՜նքս կուտամ քեզի, ըսե՜ ինծի քո՛ւ կամքդ միայն, քու երկնավո՜ր, սո՜ւրբ կամքդ` անարժանի՜ս… Տա՜ր ինձ Երուսաղե՜մ, արյա՜մբդ լվա զիս… Ո՜վ Իսրայելի հավիտենակա՜ն Ատվածը, մեր սո՜ւրբ հայրերո՜ւ` Հակոբի՜, Իսահակի՜, Աբրահամի՜ Աստվա՜ծը… Մովսեսի պես ինձ չարյաց երկրեն հանե՜, Եղիայի պես ինձ համբարձուր, ո՜վ զորա՛ց տեր, Իսրայելի՜ Աստված… Բասսո՜ւսը այսօր, Բասսո՜ւսը վաղը, Բասսո՜ւսը հավիտյան…

    Բասսուս պապան մեզի երկինք պիտի տանի, մեեե՜…

    Ու սրանք այսօր ողողում են Դրախտը` ծծելով Ընտրյալի սերմը: Աստվա՜ծ` Գերագույն Գյոթը Սատանայի, սատարում է սրանց, ու Դրախտից դուրս հանում ամեն մարդու, որ ուժն ունի չորացնելու նմանների գործունեությունը դրամավորող կրոնաքաղաքական կազմակերպությունների արմատը:

    Ձեր ուղեղը Если Вы видите это сообщение, значит кто то пытался Вас оскорбить. Просьба сообщить нам об этом http://forum.hayastan.com/index.php?act=report&t=34878, ցողկ երազողնե՜ր, իրար լափող երազողնե՜ր, օտարին քծնո՜ղ երազողնե՜ր, ո՛ռ տվող երազողնե՜ր, Բասսուսի Если Вы видите это сообщение, значит кто то пытался Вас оскорбить. Просьба сообщить нам об этом http://forum.hayastan.com/index.php?act=re...;t=34878ց կախված երազողնե՜ր…

    Ձիե՞ր…

    Երբեմնի՜… Նորոնի գառնուկնե՜ր, գորտե՜ր…

  20. I condemn the United States government (the Obama administration - including President Obama and Hillary Clinton) and the Russian Federation (Putin, Medvedev and Co.) for extending legitimacy to the illegal, illegitimate and criminal government of Armenia. By doing so, they have become conspirators against the Armenian nation. I hold them both equally responsible for the subversion of democracy in Armenia and the consequent plight of the Armenian nation. The Armenian nation will judge their acts accordingly and am confident will give them the appropriate political response and the necessary historical assessment of their heinous actions).

    Armen Melikian, author

  21. I condemn the United States government (the Obama administration - including President Obama and Hillary Clinton) and the Russian federation (Putin, Medvedev and Co.) for extending legitimacy to the illegal, illegitimate and criminal government of Armenia. By doing so, they have become conspirators against the Armenian nation. I hold them both equally responsible to the current plight of Armenia and the subversion of democracy. The Armenian nation will judge their acts accordingly and am confident will give them the appropriate political response and historical assessment of their heinous actions).

    Armen Melikian, author

×
×
  • Create New...