
СААРЯН
Forumjan-
Posts
784 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by СААРЯН
-
Ըստիս արցախյան ճակատում պատերազմական գործողությունների վերսկսումը բացառ- վում է, եւ այս տեսակետը պնդելու համար կան մի շարք լուրջ պատճառներ:Ամենակա- րեւոր պատճառը թերեւս այն է, որ ադրբեջանում շատ լավ են հասկանում Հայաստանի տարածքում առկա ռուսական ռազմական բազաների հզոր գործոնը:Առավել եւս, որ կան հայ-ռուսական երկկողմ ռազմական պայմանագրեր եւ համաձայնագրեր, որոնք թույլ են տալիս Հայաստանի նակատմամբ կիրառվող ցանկացած ագրեսիայի դեպքում օգտագոր- ծել ռուսական ռազմահզորությունները ոչ միյան զենքի այլեւ զորքի առումով:Բացի այս, ինչպես գիտենք , գոյություն ունի "Հավաքական անվտանգության պայմանագիր", որի անդամ է նաեւ մեր երկիրը:Պայմանագրի դրույթներից մեկը հստակ որոշակիացնում է, որ ցանկացած ագրեսիա անդամ երկրներից որեւէ մեկի դեմ նշանակում է ագրեսիա անդամ բոլոր երկրների դեմ (Ռուսաստան, Ուկրաինա,Բելոռուսիա,Հայաստան,Ղազախ- սատն,Տաջիկստան,Ղըրղըզստան),եւ նման ագրեսիան կարժանանա անդամ պետություն- ների միասնական հակահարվածին:Նույնանման ռազմաստրատեգիական պայմանագրեր ունի նաեւ ադրբեջանը ՆԱՏՈ-ի ենդամ թուրքիայի հետ:Տվյալ պարագայում արցախյան պարերազմի վերսկսում կնշանակի պատերազմ ՆԱՏՈ-ի եւ "Հավաքական անվատն- գության պայմանագրի" անդամ երկրների միջեւ, ինչը տրամաբանորեն նշանակում է եր- րորդ համաշխարհային, որը բնականաբար բացառվում է:Բացի ռազմական գործոնից գո- յություն ունի նաեւ ,ոչ պակաս կարեւոր , տնտեսական գործոն. հայտնի է , որ արեւմտյան կապիտալը միլլիարդավոր դոլլարների ներդրումներ է կատարել հենց միայն Բաքու-Թբի - լիսի-Ջեյահան նավթամուղի ծրագրում` նավթամուղ, որը անցնում է ԼՂՀ սահմանից մոտ 50/60 կմ. արեւելք:Պատերազմի վերսկսումը ուղղակի ֆիզիկապես կվտանգի այդ նավթա- մուղի գոյությունը, եւ դրանով իսկ գլխիվայր կխառնի արեւմուտքի տնտեսական գլոբալ հաշվարկաները: Այնպես որ ադրբեջանը մեղմ ասած շատ փոքր է, որպեսզի կայացնի "պարերազմի որո- շում"... Սահարյան.
-
Հիմա էլ լեզգիներն են "աղվանից գրականությունը" իրենցը համարում, Կաղանկատվացուն էլ "աղվան հայրենասեր"... http://webforum.land.ru/mes.php?id=6301984...ard=17692&arhv=
-
" Приднестровская модель для Арцах(карабах)а" Դա բացառվում է...
-
Նա, ով մտածում է մահվան մասին, արդեն մեռած է...
-
Arin-Berd 70 տարի թուրք-ազերիները իշխում էին Արցախի մեր հայրենակիցներին, բայց ստրկամտւթյունը արցախահայության ոգում երբեք տեղ չգտավ... Այնպես որ ստրկամիտ կամ լինում են կամ ոչ: Թաթերը եւ նրանց նմանները ծախու հոգիների մի ամբողջություն են, որոնք ինչպես "եկան" այնպես էլ "կգնան"...
-
Ապարանցուն հարցնում են. _Էս արեւ ա թե լուսին _Չգիտեմ ստեղացի չեմ... :lol:
-
Ձեր գրածի ամբողջ իմաստը մոտավորապես այն էր, որ մասնակիցները չեն հասկանում կամ գոնե վատ են հասկանում հայերեն, բայց ես նորից եմ կրկնում` դա չի արդարացնում ոչ մի "ռուսագիր" մասնակցի, որովհետեւ նման "հայերեն չհասկացողները" բավականին հստակ եւ մանրամասն պատասխանել եւ պատասխանում են իմ եւ մասնակից մյուս սակավաթիվ հայագիր մասնակիցների հաղորդագրություններին... ինչը եւս մեկ ավելորդ անգամ փաստում է այն, որ հայերեն հասկանում են, բայց զլանում են իրենց մտքերը շա- րադրել մայրենիով` նախընտրելով այլեւայլ ՕՏԱՐ լեզուներ...
-
Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ ես մասնակցում եմ այս ֆորումին:Միշտ աշ- խատել եմ բացառապես գրել հայերեն եւ , իմիջիայլոց, ինձ բոլորը հրաշալի հասկացել են եւ այդուհանդերձ շարունակել են պատասխանել ռուսերեն:Գուցե այս դեպքում էլ պնդենք թե "հայերեն չեն հասկանում"... Գրում եմ հայերեն, պատասխանում են ռուսերեն կամ, որ ավելի սարսափելի է,"լատինա- տառ հայերեն"... Ինչ է հայերեն "չեն հասկանում" դրանի՞ց է...
-
Իսկ 40 տարեկան ադրբեջանցի թաթ "հայրենասերները, որոնք ադրբեջանական ֆորում- ներում "գլուխ են ջարդում" ի շահ ադրբեջանի...
-
Նրանք ովքեր հայերեն չեն հասկանում անկասկած ֆորումի հայախոս մասնակիցների հետ պետք է հաղորդակցվեն ռուսերեն, բայց չէ որ մասնակիցների մեծամասնությունը հայախոս են եւ կարող են քննարկումները վարել հայերեն... Հանուն փոքրամասնության չարժե արհամարհել ազգայինը:Փորձը ցույց է տվել, որ մեր բոլոր անահաջողությունների ամենամեծ պատճառը եզել է հենց այս սխալ սկզբունքը, որից անկասկած պետք է հրաժարվել...
-
Ֆորումի մեծարգո մասնակիցներ ի՞նչն է այն գլխավոր պատճառը, որը ստիպում է ձեզանից շատերին երդվյալ հավատարմությամբ հայերեն ՉԳՐԵԼ:Սովորաբար հայերի շրջանում առ- կա "ռուսերենամոլությունը" պայմանավորված է լինում ծայրահեղ քաղքենիական մտածե- լակերպով , սակայն նույնիսկ տվյալ պարագայում շատերը ռուսերեն գրում են մեղմ ասած բավական վատ:Հատկապես աններելի անարգանք է հայերենի հանդեպ, երբ որոշ մարդիք փորձում են հայերեն խծբծել լատինական տառերով:Ըստիս այս հանգամանքները պայմա- նավորված են ոչ այնքան տեխնիկական խնդիրներով, որքան հայերեն չգրելու անուղղակի դիտավորությամբ:Ֆորումի մասնակիցների ճնշող մեծամասնությունը հայերեն հրաշալի հասկանում են, իսկ այլազգի մասնակիցների հետ քննարկումներ կարելի է ծավալել նաեւ ռուսերեն:Օրինակ մեր հարեւան վրացիները վարվում են ճիշտ այդպես, իսկ ինչու մենք էլ չփորձենք, գոնե միայն այս թեմայում...
-
Հետաքրքիր է, թե այդ սրիկաներից ("թաթ","թալիշ" եւ այլն) քանի՞սն են կռիվ տվել Մեր դեմ Արցախի հայկական հողում...
-
Լինել հայ նշանակում է լինել` ՀԱՅ...
-
Թաթերը եւ ադրբեջանում ապրող համանման ցեղերը ազգային ինքնագիտակցությունից բացարձակապես զուրկ թուրքացած տարրեր են, ինչում ես ամիսներ առաջ վերջնակա- նապես համոզվեցի Farroukh-ի հետ aztop.com/forum-ում ունեցած "բանավեճում"...
-
Արծվի Բաղչինյանի հեղինակած աշխարհի նշանավոր հայերի մասին պատմող հանրագի- տական բառարանում գրված է, որ ֆրանսիական հռչակավոր դրամատորգ Էդմոն Ռոս- տանը ազգությամբ հայ է եղել, ինչի մասին ավելի ուշ նշել են վերջինիս գրող որդիները: Ի՞նչ կարծիքներ կհայտնեիք այս սենսացիոն "հայտնագործության" վերաբերյալ:
-
Մեկ դիտողություն հայագիտության մեջ ընդունված Մաշտոցի ծննդյան մոտավոր տարե- թվերի վերաբերյալ. Հայտնի փաստ է, որ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան ստույգ ժամանակը պատմագրությունը մեզ չի ավանդել, սակայն ,այնուամենայնիվ , մի քանի հայագետներ հանգել են այն եզրա- կացությանը, որ վերջինս ծնվել է մոտ 361 կամ 362 թթ.:Այն դեպքում, երբ պատմական անձի ծննդյան տարեթիվը հայտնի չէ, զավեշտալի է առաջադրել նման որոշակիացված տարեթվեր: Ըստ Կորյունի Սահակ Պարթեւի մահվան տարում` 439 թ., Մաշտոցը ծերունական տա- րիքում էր: Մաշտոցը մահացել է 440 թվականին, ուստի ետ հաշվարկելով շուրջ 75/85 տարի` մենք հանգում ենք այն եզրակացությանը, որ վերջինս ծնվել է մոտ 350-360 ական թվականների ընթացքում:Մեկ այլ տեղեկության համաձայն Մաշտոցը ծառայել է հայոց Խոսրով III թագավորի արքունիքում որպես զինվոր, ապա գրագրի-դպիր :Հայտնի է, որ Խոսրովը թագավորել է 380 ականների երկրորդ կեսին, մոտ 384/85-388/89 թվականնե- րին:Զինվոր լինելու(ապա եւ գրագրի-դպիր)համար Մաշտոցը պետք է լիներ ոչ պակաս քան 20 եւ , ըստ երեւույթին, ոչ ավել քան 30/35 տարեկան:Շուրջ 386-ից համապատաս- խանաբար ետ հաշվարկելով կրկին կանգ ենք առնում 350-360 թվականների վրա:Վերո- նշյալ 20 ամյա ժամանակահատվածի միջինը` 360 թիվը, պետք է համարել Մեսրոպ Մաշտոցի ծննդյան տարեթիվը: Սահարյան
-
Կուզե՞ս ծանոթանանք... Ես հիմա երրորդ կուրսում եմ սովորում...
-
Մի տարի էլ համբերի ամեն ինչ կանցնի.... իսկ ընկեր չունե՞ս ...
-
Դրանք գրքեր չեն, այլ վիմագիր արձանագրություններ են, որոնց տեղը ցավոք ես չգիտեմ, սակայն վերջիններիս մասին շաբաթներ առաջ Երեւանում կայացած հայագիտական միջազգային համաժողովին բավական ծավալուն զեկույց է կարդացվել:
-
Հայկական Լեռնաշխարհի տարածքում հայտնաբերվել են հինգ այբբենական համակարգեր, որոնցից հնագույնը ստեցծել են հայ-արմենները Ք.ա. մոտ IX դարում, այսինքն Մաշտոցից շուրջ 1200 տարի առաջ:Բոլոր այդ գրերը ստուգապես ստեղծել են հայերի նախնիները, սակայն ամենակարեւոր խնդիրը` դրանց վերծանումը, դեռեւս առկա է...
-
Վերջերս կարդցի , որ ոմն չեչեն հեղինակ հրապրակել է հոված, ըստ որի Մեսրոպ Մաշտոցը ունեցել է "չեչենական ծագում"... http://history.tuad.nsk.ru/Author/Russ/SH/...VV/01vs.html#41 (41-րդ պարբերույթը)
-
Իսկ ճի՞շտ է, որ Էդմոն Ռոստանը հայկական ծագում է ունեցել:
-
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ... Всемирноизвестные армяне...
-
...Ու Նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում... Չարենց ...