-
Posts
865 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Vahe Avetian
-
*** Ոչ պակաս կարևոր գործոն էր նաև զավակներիս մկրտվելու որոշումը։ Նույն այդ տարում ավագ որդիս ասեց ինձ հանկարծ. - Պապ, մենք քրիստոնեաներ ենք չէ՞։ - Այո բալես, իհարկե։ - Բա ինչու՞ մկրտված չենք։ Մեր դասարանում կրոնի դասին պարզվեց որ բոլորը մկրտված են բացի ինձանից ու Մհերից։ Ինչու՞ մեզ չեք մկրտել: - Մտածել էինք ձեզ Հայքում մկրտել բալես։ Մեր կնքահայրն էլ այնտեղ է ապրում։ Կամ պետք է իրեն հրավիրենք, կամ մենք պետք է գնանք, դեռ չի ստացվել։ Մեր ավանդույթն այդպես է։ - Բայց մենք ուզում ենք մկրտվել։ Հո չե՞նք մնալու մեր դասարանի միակ չմկրտվածները։ Երեխանենր իրենց կամքով որոշեցին մկրտվել։ Դա այն օրերին համարվեց երկրորդ, ծսնրսկշիռ պատճառը վերադարձի ճամբեն բռնելու: Ու կգնանք այդ տարի ուխտի, մեր զավակներին երկաթե խաչերով մկրտելու… շարունակելի…
-
Վերադարձ դեպի ԵՍ 1999 - ին որոշեցի վերադառնալ հայրենիք։ Որոշումս մի քանի գործոնով էր պայմանավորված։ Առաջինը հարկավ այն էր, որ բոլոր ազգականներիս ու մտերիմներիս, որոնց առաջ ինձ պարտավորված էի զգում, հասցրի Շվեդիա, աշխատելով օրնիբուն հասցրի նրանց խաղաղ հանգրվանի: Նրանք բոլորն արդեն քաղաքացիներ էին, տնավորված, աշխատանք գտած, ինքնուրույն, ի տարբերություն այն թշվառ արարածների, որոնք աղերսում էին, որ հանեմ իրենց դժողքից։ Ես նրանց բոլորի հետ պայմանավորվել եմ դուրս բերելուց առաջ, որ արտագաղթը պետք է դիտենք, որպես ժամանակավոր երևույթ, վերապրելու միջոց միայն և պետք է անմիջապես վերադառնանք, երբ դրա հնարավորությունը ստեղծվի, իսկ Շվեդիայում ապրելու տարիներին պետք է աջակցենք մեկս մյուսին, ամրանանք, հարստանանք, գիտելիք կուտակենք հայրենիք տանելու համար։ Բոլորն անխտիր համաձայնել են ու բոլորն էլ խաբել են։ Բոլորն անխտիր լքել են ինձ անմիջապես, երկրում մշտական ապրելու իրավունք ստանալուն պես։ Սկզբում կարծում էի, որ խելքի կգան, դեռ տարված են արևմտյան գայթակղություններով, աչքերը կկշտանա վերջապես մի օր, բայց 99-ին հասկացա, որ զուր են սպասումներս և արեցի կյանքիս ամենադառը հանյտնագործությունը՝ սրիկա կարող է լինել նաև իմ եղբայրը, քույրը, հայրը, մայրը, կամ ուրիշ որևէ ազգական, այլ ոչ միայն ուրիշինը։ Ես դա հասկացա տառապալից այն երկու ամիսների ընթացքում, երբ ծանր հիվանդ պարկած էի տանը, ոտքերս պարալիզված, շուրջս ապրում էին իմ զարմիկներն ու եղբայրները, իմ մորոքույր, հորաքույր, քեռի, հորեղբայրները, որոցից յուրաքանչյուրի Շվեդիա հասնելն իմ վրա մի ամբողջ կարողություն է նստել, բայց ես սողալով էի գնում պետքարան, որովհետև զավակներս դպրոցում էին, կինս աշխատանքի։ Անաշխատունակության նպաստ ստացող իմ ազգական-բարեկամ-ընկերներն ինձ այցելում էին այդ երկու ամիսներին միայն հետս մի 5 րոպե նստելու, ներկա ստանալու, կամ որևէ բան խնդրելու համար միայն և անհետանում էին արագ։ Նրանք բոլորը կարծում էին հարկավ, որ ես հավերժ գամվել եմ անկողնուն, որովհետև այդպես էին կասկածում անգամ բժիշկները։ Տիրոջ կամքով կանգեցի ոտքի երկու ամսից։ Հրաշք տեղի ունեցավ, որովհետև ոչ մի բժիշկ այդպես էլ չկարողացավ բացատրել թե ինչու և ինչպես կազդուրվեցի։ Ես ադ տարի հասկացա, որ ոչ Շվեդիայում անելիք ունեմ այլևս, ոչ պարտականություն որևէ ազգականի, ընկերոջ ու բարեկամի նկատմամաբ։ շարունակելի…
-
Ձեր գրած ամբողջ տեքստից հասկացա միայն, որ ինձ անվանում եք անինքնասեր։ Չեմ հասկանում ինչու՞ եք այդքան նեղություն քաշել ու այդքան երկար գրել, որ մի հասարակ բան ասեք։ Գրեիք պարզապես անինքնասեր ու վերջ էլի։ Կարծում էիք կզարմանայի՞, որ հայ մեկը անծանոթին վիրավորում է առանց պատճառի և առիթի, այն էլ ինտերնետային անվտանգ հեռավորությունից։ Բոլորովին չէի զարմանա, հիմա էլ չեմ զարմանում։ Ես հենց դրա մասին եմ գրում և մեր ցեղի այդ որակն եմ բացահայտում գործերումս, հույսով, որ եթե ոչ այս սերնդի մեջ, գոնե ապագայում այդ որակը կվերանա։ Մենք կոմպլեմենտար ու ներողամիտ ենք օտարների նկատմամբ, բայց անողոք յուրայինների։ Սրանք իմ խոսքերը չեն, Գարեգին Նժդեհինն են։ Ես պարզապես կրկնում, ֆիքսում եմ։ Ավելին՝ գրածս ոչ մի բանը իմը չէ։ Մեր մեծերից սերտածն է, որ պարզապես վերաձևակերպում ու փոխանցում եմ հաջորդ սերնդին։ Անում եմ այն, ինչ արել են իմ նախնիները սերնդե սերունդ, իսկ տգետները մեղադրում են ինձ ոչ ավանդապահ լինելու մեջ, այն դեպքում, երբ ամբողջ կյանքս ապրել ու ապրում եմ ավանդույթի տառին հավատարիմ։ Դուք նունպես ի դեպ՝ ապրում եք ձեր ավանդույթին հավատարիմ, հայհոյում եք աննշան գրչակին, փոխանակ ստրկատերերին հայհոյեք։ Ի՞նչ նպատակ եք հետապնդում աննշան գրչակ հայհոյելով սիրելիս. որ վերջ տա գրելու՞ն։ Գուցե հաջողվի ձեզ վերջապես անել դա։ Կհպարտանանք, որ ստացվե՞ց։
-
Ա1+ ում կարդացի Վազգեն Մանուկյանի ու Սերժ Սարգսյանի ու նրանց միջև ընթացող բանավեճի մասին մի հոդված, որտեղ առաջինը քմծիծաղել էր վերջինիս հեռակա կրթության վրա, նկատի ունենալով անշուշտ, որ նա զբաղեցնում է իրեն ոչ արժանի պաշտոն ու դեռ հավակնում է նախագահության։ Նման արտահայտության ենթատեքստն է անշուշտ այն, որ ինքը՝ Վազգեն Մանուկյանը, դոկտոր է, ուսանել է ստացիոնար և ավելի է համապատասխանում պաշտոններին։ Մեր վիճակում ընդդիմություն քննադատելը համարվեում է սխալ, անօրինական իշխանություն գովելը, էլ ավելի մեծ սխալ, բայց ինչպես կարելի է մոռանալ, որ բոլոր պաշտոնները Վազգեն Մանուկյանն ունեցել է արդեն, բայց դա չի խանգարել, որ երկիրը լինի այն վիճակում, որում է։ Այսօր հաղթողը հեռակայողն է, որովհետև ստացիոնար է նրա հավատարմությունը սեփական բարեկամներին։ Հայաստանում երկու հոգի ընդամենը իրար չդավաճանեցին երբևէ ու վերցրին իշխանությունը և որևէ ստացինար կրթություն ստացած կամ դոկտոր չի կարողանում մի փոքր անգամ սասանել այդ հաստատությունը։ Բոլորովին կարևոր չեն կթություններն ու դոկտորաները քաղաքականությաոն մեջ, այդպես է ցույց տալիս համենայն դեպս մեր պատմությունը, այլ կարևոր է հավատարմությունը սեփական ընկերներին, այն ինչը ակնհայտ է Քոչարյան - Սարգսյան զույգի դեպքում, համենայն դեպս մինչ օրս, անկախ նրանից հավանում ենք նրանց կառավարումն ու ճաշակն ու քաղաքական կողմնորոշումները՝ թե ոչ։։ Ակնհայտ է նաև այն, որ հակառակ դաշտում, չենք կարող մատնացույց անել երկու գործնըկեր, որոնք իրար չեն վաճառել առաջին իսկ պատեհ, կամ անպատեհ առիթով և այդ կործանարար ավանդույթի սկիզբը մեր երկրում դրել է հենց Վազգեն Մանուկյանն իր գործընկեր Լևոն Տեր Պետրոսյանի հետ։ Հեռակա, կամ ստացիոնարը չէ որոշիչը պարոնայք քաղաքականության մեջ և ոչ էլ դոկտորաները, այլ անկաշառ հավատարմությունը սեփական թիմակիցներին։ Արժէ, որ սրա վրա ուշադրություն դարձնեն բոլոր նրանք, ովքեր հավակնում են քաղաքական պայքարի մասնակցել գալիք և առհասարակ մնացյալ ընտրություններում։ Երազում եմ, որ տողերիս տակ չտեսնեն հայրենակիցներս այս, կամ այն գործչին արվող ռևերանս, չփնտրեն պատվեր, այլ տեսնեն անհանգստություն, քաղաքացիական դիրքորոշում, կամ հավատարմության հորդոր, եթե կուզեք: 2007.02.12, Վաշինգտոն
-
Այո, ատում է արևմտահայությունը արևելահայությանը։ 15 տարի Հայաստանից դուրս ապրելուց հետո, կարող եմ պնդել, որ ատում է։ Անհանդուրժողականությունը սովորական երևույթ է հայերիս մեջ, իրար անվանում ենք այստեղացի, այնտեղացի, առիթ ենք գտնում պատեհ-անպատեհ ծիծաղելու, ծանակելու մեկս մյուսին, անվանում երևույթը կատակ, իրականում նսեմացնում մեկ-մեկու։ Ժողովրդավարություններում երևույթն անվանում են - MOBBING - , հայերիս այդ տերմինը ծանոթ չէ տակավին։ Արևմտահայ - արևելահայ կոնտեքստում զգացումն աճել, հասել է ատելության։ Սա հիմնականում տգետների ատելությունը գրագետների նկատմամբ երևույթի վերաճն է համատարած ատելության, որն արդեն չի էլ ըմբռնվում, հասկացվում։ Արևելահայությունը (իրանահայությունն ու հայաստանահայությունը) ավելի լավ է կրթվել, քան թրքահայությունը, որոնց անվանում ենք այսօր արևմտահայ։ Երևույթն ունի աշխարհաքաղաքական, մշակութային բացատրություն։ Իրանն ու Ռուսաստանը բռնապետություններ լինելու պարագայով հանդերձ, բարձր մշակույթ կրող տարածքներ են ու բնական է, որ անգամ ազգային փոքրքմասնուփթյուններն այստեղ լինեն ավելի կիրթ։ Թրքահայության մեջ ատելությունը բացատրում եմ օսմանյան կայսրության ու հետագայում Թուրքիայի միակ մշակույթով՝ ատելությամբ։ Ատելությունը միակ զգացումն է, որ արևմտահայությանը հավաքականություն է դարձնում։ Ցեղասպանության ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈԻՆԸ (այսպես են անվանում սփյուռքում), միակ առիթն է իրար գլուխ հավաքվելու, որովհետև հավսաքվում են միասին, ուղղորդված ատելություն արտահատելու։ Սիրո արտահայտման ոչ մի դրսևորում այս համայնքի մեջ չեմ տեսել 15 տարվա մեջ։ Նրանք՝ ովքեր ավելի երկար են ապրում արևմուտքում, կհաստատեն խոսքս հարկավ։ Ինձ ձերբակալեցին, բանտարկեցին, հանձնեցին դատարան Լոս Անջելեսում արևմտահայերը, անգամ ոստիկանը որին կանչեցին նրանցից էր, ոչ այն պատճառով, որ համաձայն չէին ասածիս. նրանք անգամ չլսեցին ինչ եմ ասում։ Նրանք պարզապես չկարողացան տանել իմ արևելահայերենը։ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆ (ՊԱՐՍԿԱՍՏԱՆՑԻՆ նույնպես) աղբ է նրանց աչքում, թնդանոթին պիտանի միս միայն, որի գործը պատերազմում զոհվելն է, շրջափակման մեջ սառել, սովել, տառապելն է, բայց ոչ մի դեպքում խոսելը։ Արևելահայն աղբ է նրանց աչքում, որին պետք է ատել անմիջապես, երբ առաջին հնչյուններն արտասանի արևելահայերեն։ Ցավում եմ, անչափ ցավում եմ, բաից սա է իրականությունը մեր, այնպես ինչպես տեսնում եմ։ Գուցե սխալ եմ տեսնում, հուսով եմ, որ սխալ եմ տեսնում, բայց այսպես եմ տեսնում ու ասում եմ այնպես ինչպես տեսնում եմ։ … իսկ մեզ սովորեցնում էին սիրել - Մեծարենց, Դուրյան, Զոհրապ, Պարոնյան, Օտյան, Տյուսաբ և այլ արևմտահայոց, այնպես ինչպես ստեղծագործել են։ Ցավում եմ
-
Բարև Փասիֆիք -Հը՜, հասար տե՞ղ. - կասի ինձ երեք անգամ կյանքում իմ սիրելի բարեկամ, զինակից եղբայրս, որը պարտաի գենոսե կդառնա մի օր՝ չեմ կասկածում, եթե այսպես շարունակվի ընթացքը։ Ինչպես տեսնում ես բարեկամ շարունակվում է, քոնը նույնպես ու ես սիրելի ընկերոջս ու ընկերոջ նման հրճվում եմ։ Նա գուցե հասկանում է ինձնից լավ, ու պարտաի գենոսե դառնալը հավանաբար օգտակար է ազգի բարգավաճման, զարգացման, ֆեմինիզացման, անարխիստաբոլշևիկախառը, փիլիսոփայական, իմացական, չիմացական, տխմարական-հանճարական անհասկանալի բան-մաների և երկրի զարգացման համար. իմ կարծիքով մուտիլովկա է։ Վերջերս թվում է թէ նույն բանն են, որովհետև ամեն քայլափոխի հանճարին դեգենեռատ և այլանդակ և այլասերված ու խուլիգան կարող է անվանել հավերժ անպակաս, տգետ, հավակնոտ լյումպեն պրոլետարիատը, որը դպրոց չի գնացել, բայց ի տարբերություն վերջերս Հայաստանից ներգաղթած պրոֆեսորի հարուստ է իրեն կարծում, որովհետև քսան տարի պիցա ծախելուց հետո հավաքել է իր իմանալով կլորիկ մի գումար, որի չափը պարտադրում է նրա անմիջական մասնակվցությունը բոլոր գիտական կոնֆերանսներին, հավաքներին, որովհետև պետական բյուջեով, հայկական, ամերիկյան, եվրոպական՝ կարևոր չէ, կարելի է թրև գալ Հայաստան, ետ, գնել փողոց նետված հայրենակիցների բնակարանները, ափլփել նրանց դուստրերին ու այրիներին, քայլել Քլենթելին մեջ իբրև բարերար. - Հայրենիքին մեջ «փրոփերթի մը առիմ», գռնայի ուրիշ տեղ առնիլ, ամա հայրենիքիս մեջ ինվեսթըՄԵՆԹ ըրի, որ զարքնան անոնք։ Խեղճ են։ Անոնք, որ տներից վտարվեցին նկատի ունի հավանաբար, նրանք որ քշվեցին և բարերարը անոնց փրկելու համար գնեց նրանց տան ավերակների վրա կառուցվող իր դամբարանը, փակեց բանալիով ու եկավ հայրենիք՝ Քլենթել։ - Ախպեր՝ գնացի, մի հատ ցենտր կվարտիրա առա, էս թազա սարքած շենքերից, լավ ինվեսթ ա, իրեք տարի առաջ հիցուն հազար էր, էսօր մի իրեք հարուր ապե... Մեխկ են ապե, մեր ազգն ա, մի քիչ դնենք, մեզնից պոկենք, մանրից լավանան։ Չարժի էլի ապե մենակ վատը տենալ, ապե, սիոնիստները, պան ու հասարակ թուրքերը, ամերիկացիք, եվրոպան, մասոնները, սատանեքը, սրբերն ու վաբշե սաղ, մեր թշնամին են, ուզում են մեր ազգը փչացնեն, այլասերեն, դրա համար վատ բաները մի ասա, մենակ լավ բաները ասա, ապե ջան, որ մի քիչ մեր ազգը ամրանա, լավ ըլի ապե։ Նկատի ունի անշուշտ, որ իր «ինվեսթըՄԵՆԹԸ» բազմապատկվի, իսկ տնից քշածի կինը Ամերիկա գնա քոծության, որ մարդուն փող ուղարկի ամեն ինչի ու նաև հարբեցողության սեղանների շուրջ տղամարդկության կենացը լակելու համար: Առաջինին ընդհանրացնելով համայն սփյուռքի հետ, կասի հայաստանյան եղբայրս միջին հանրահաշվական. -Ախպարները փչացրին մեր հայրենիքը, կարծես ախպարներն ինչ որ մի վայրագ ցեղ են, պոլինեզյան կամ եսիմ ինչ կղզիներից ու հնարավոր չէ, որ նրանց մեջ դպրոց գնացած լինի։ Չի կարող լինել դպրոց գնացած, ախպարը տուպոյ է ու հարիֆ ու լավագույն դեպքում կթան կով, ինչպես այն տխմարը պիցայագործ, որը դրամով դուրս է մղել գիտնականին, որեվհետը շատ անուշիկ են հայաստանյան դեռատի պոռնիկները, որոնց շարքերը կհամալրեն հավանաբար տնանկների դուստրերը։ Մի մասն էլ, ազնվազարմ հայոց տիկինների վարպետ ճաշակով ընտրված՝ կմեկնեն Դուբայ, տասը դոլարով մատուցելու արաբ և այլն հաճախորդներին այն, ինչի մասին գրել եմ նախկին մի գրքում ու սաստիկ հայհոյվել ու գովաբանվել միաժամանակ՝ բազմիցս։ Վերանանք անհատականացումից։ Երևեույթին վերադառնանք սիրելիներս։ Երկրորդ ինվեսթրին ընդհանրացնելով կասե սփյուռքահայ ցեղակիցս, գիտական ու տգիտական բոլոր հնարավոր հավաքներում ու անգամ երազում ինքն իրեն. - Հայաստանցիք փոզ են, փոզ, անփարոյական: Մեզի խայդառակ ըրին հոս Քլենթելուն ու ամերիգացիներուն մեջ, մենք ասքան դարի հոս էինք, մեզի ամնեը գսիրեին, ասոնք եգան, մեզի ըրին խայդառակ. Որպես հետևանք կլռեցվի կրկին նկարիչը, քանդակագործը, երաժիշտը ու գրողի տարած գրողը։ Հայրենիք գնացող ու եկող եղբայրության ու քույրության մեջ կան անշուշտ գրականագետներ ու արվեստաբաններ նաև, որոնք լռության կարող են մատնել լռեցումը, որովհետև պարզվել է, որ Հայասանում այդ թեման շոշափել չեն ուզում ու համարում են դա բավարար փաստարկ, արդարացնելու համար իրենց ուղղակի մասնակցությունը հանցագործությանը՝ ազատ խոսքի բռնաբարմանը։ Նա գռեհիկ է, լեզվին վատ է տիրապետում, գրածը ոչ մի բանի պետք չէ ու վիրավորանք մեր ազգային արժանապատվությանը և ընդհանրապես, քանի որ նա դուր չի գալիս ինձ անձամբ, հանճարիս, արվեստագետիս, արվեստաբանիս, գրականագետիս ու ազգի հերոսիս՝ թող գնա բանտ։ - Բա՞նտ։ - Այո, այո բանտ։ - Քլենթելու՞ն մեջ։ - Ինչու՞ միայն Քլենթելուն դառագոյ ախպեր։ Հայաստանում էլ, տո Եվրոպայում էլ և ամենուր, ուր կհալածի ճակատագիրը տարագիր հային։ Միմոսությունից անցնենք։ Եղիշը վերջերս պատմում էր, որ միմոսի մասին իր բանաստեղծությունը, որտեղ հայտնել է թանկագին հասարակությանը, որ տխմարներին պոետ պետք չէ հարկավ, ոչ էլ առաջին կամավորական ջակատի զինվորական, ոչ էլ պատերազմով, գրչով թրծված քաղաքական այր ու նաև հասարակական գործիչ, որի փորձված աչքից չի վրիպի ոչ մի պիցայագործ ու կապիտան թենքեշ, կոմիսար զորգեներով ու շտիռլիցներով ներառյալ։ Միմոս է պետք, միմոս, կապիկների այս ցեղին, սրանք քեֆ են ուզում մայն ու գռեհիկ ծիծաղ։ ՈՒ գալիս են իրար հետևից լենինն ու ալին, մուժիկն ու չիկը։ Ծիծաղեք ձեր պրոլետարկան ծիծաղները կոմիսարներ: Անբիծ կենսագրության փայլից կուրացած ֆետիշիստ եղբայրները նրան կոխեցին ծակը, մոտավորապես ենթանդրում ենք ինչ եղավ, անհետ կորավ, դա հո գիտենք բոլորս, վա՜խ Չարենց, ա՜խ Չարենց։ Մենք քեզ շատ ենք սիրում, լացում ենք, ողբում ենք սրտանց, բայց առանց քեզ էլ մեր դարդը շատ է, այդ պատճառով մնա անհետացած ու անգամ վարկաբեկված, անգամ մինչ օրս. - Ապե, ըսում են էդ Եղիշե Չարենցը ջահել տղերք ա սիրել։ Մի հատ էլ տենց բանաստեղծութուն ունի ապե։ Հենա Բնագիրը բաց, կարդա։ Էդ բանաստեղծությունը հայվան՝ կոմիսարի համար չէ, իմ համար է, նամակ է, ոչ վկայություն։ Նամակ է պոետից՝ պոետին, անուշ լինի դարերով բոլոր կարդացողաց, որովհետև նա ով կարդում է, ինքնաբերաբար պոետ է, անգամ նա ով չի կարդում, պոետ է, պարզապես ապուշությամբ զբաղվող մի պորտաբուծ է դառել։ Բանաստեղծությունը տասնվեց տարեկան Եղիշին ուղարկած նամակ է, որ քառասնամյա պոետը ուղարկել է, ինքն իրեն՝ տասնվեց տարեկանում և այն մանչուկին, որ կկարդա հետո։ Նա արել է դա մի հիսուն տարի ավելի շուտ, քան ամերիկացի Րիչարդ Բախը, Լիվինգստոն Ճայի հայրիկ, բայց ամերիկացուն կղզի, ինքնաթիռ՝ հային անհետ կորուստ ու բանտ։ Կոմիսար՝ դու ախր դիալեկտիկա չգիտես ու ապագատ կապում ես միայն քյաշ փողի հետ։ Ես Եղիշին եմ սիրում, էն զինվորին, էն քաղաքական-հասարակական գործչին, էն գրողին, պոետին ու էն տղուկին, որը ստացավ նրա նամակները։ ԵՍ ԻՆՁ ԵՄ ՍԻՐՈՒՄ որովհետև իմ մեջ դուք եք, իմ ցեղն է, բոլորն անխտիր, ոչ մեկին դուրս թողնել չեմ կարող, թաբու է, որովհետև ես նախնադարյան, համայնական օրագուտանգի սերն եմ կրում մեջս, անհիշելի ժամանակներից այնքան, որ լակոտ-լուկուտ են թվում ինձ ձեր ադամ-եվան էլ, Նոյն էլ ու բոլոր սրբերն էլ, քրիստոնեական էլ, նախաքրիստոնեական էլ ու մնացայալ ամենն էլ աշխարհքիս երեսին ուր ես երբևէ ախ չեմ քաշել, որը նշանակում է նաև, որ ախ եմ քաշել միայն տանս՝ Հայքում, ծանոթ-անծանոթ, հայտնի, թե գաղտնի, հնարաված պատրանք, թե իրական խաժամուժ՝ ՍԻԿՏԻ՜Ր։ ԵՍ իմ ցեղն եմ սիրում, իմ գեղը, իմ եզը։ Իմը կեղտ չէ կոմիսար։ Իմը թրիք է։ Թրիքը բարիք է կոմիսար, պարզապես քո խելքի բանը չէ։ Ես չեմ ասել կոմիսար։ Վարպետն է ասել։ Նա՝ ում դուստրը ինձ լռության է մատնում այսօր, ինչպես նախկինում անհույս սիրահարված մի կույս: Լրագրող է, զբաղեցնում է հասարակական դիրք, ուրիշին մոտ չի թողնում ու ակնկալում, որ վարպետի խաթր պետք է հանդուրժենք հանցագործության մեղսակցություն ու դառնանք վարպետի ասած կեխտը կոմիսարի աչքում ու բանտարկվենք։ Սկզբում Երևանում, հետո կրկին, տասնհինգ տարի անց, հետո Սթոքհոլմում, հոտո Քլենթելում, Միացյալ Նահանգներում, որտեղ ինձ դատի տվեղները կրկին հայեր են և անգամ ձերբակալող ոստիականը: Ինձ ձերբակալում են ու բանտարկում մի երկրում, որտեղ ծնվել է Ջորջ Վաշինգտոնը, որտեղ իրավունքների մասին հռչակագիրն է գրված ու բոլոր ձերբակալողները, նպաստողները, կեղծ վկայություն տվողներն ու ոստիկանները՝ հայեր են։ Ինձ ձփրբակալում են ազատի խոսքիս պատճառով։ Զահլես ձեզնից գնաց արդեն ցեղ։ Ինչ բութ եք ու ինչ ավելի բութ եմ ես, որ շարունակում եմ ձեզ սիրել՝ անգամ ձեր բթությունը։ Օֆ աման, բալամ։ Չգիտեմ ինչ անեմ։ Չէ գիտեմ։ Գնամ օվկիանոս մայրիկիս խոնարհվելու, որին ժամանակ չեմ ունեցել այցելելու, որովհետև խիստ զբաղված եմ հայրենակիցներովս, կամ նրանք են ինձնով զբաղված կազմակերպված։ Գնում եմ, չգիտեմ ուր, չգիտեմ որտեղ եմ, ինչ որ տեղ, որ այստեղ ֆրիվեյ են կոչում, ազատ ճանապարհ թարգմանաբար, որն ինձ հասցրել է օվկիանոսներին նախկինում, երբ անհետ կորել եմ ամեն անգամ ու հայտնվել կրկին։ - Բարև Փասիֆիք մայրիկ։ - Շշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշ… - Քեզ բարևում էր Ատլանտիս մորաքույրը, ջերմ գգվում կարոտով։ - Շշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշ…բալես, ապրես: Բարևիր մյուս քույրերիս էլ երբ առիթ ունենաս։ Հաղորդիր որ տեղում եմ. ասեց ու աչքով արեց, այդ ակնթարթին հայտնված բազում դելֆինի ջրից միաժամանակ դուրս եկած լողակի շարժով. - Բարև զավակս, բարև… 2006-10-03, Սուրբ Մոնիք, Լոս Անջելես Մ - ին
-
Բոլոր Հրեշտակների քաղաքը Կմանրամասնե՞ս, թե ինչպես կարելի է աջակցել քեզ... Ինչ իմանամ: Էս Գլենդելը ոնց որ 70-80 թվականների Մարտունու շրջանի Վարթենիկ գյուղը լինի, որից տրաքում էր իրեն հարգող յուրաքանչյուր մարտունեցի, ըստ արիական-տարոնական ավանդույթի հարկավ։ Այս քաղաքը, որը "Բոլոր Հրեշտակների" է կոչվում, բնակեցված է բազում մարդ արարածով, որոնք առավոտից մինչև հաջորդ առավոտ ու բոլոր կրպակներում, փողոցների երկայնքով մինչ բազում հորիզոն ու անգամ անդին... ԱՏՈՒՄ ԵՆ *** Չգիտեմ սիրելիս, լուրջ չգիտեմ... Ինչու՞ չփորձել օրինակ, բացել Միացյալ Ազգերի Կազմակերպության կայքը ու գրել սիրելի ընկեր Քոֆի Անանին: Շատ զվարճալի կարող է լինել: Երևանում կհավաքվենք շուտով, հուսով եմ, ու կծիծաղենք եղած չեղածի, ինքներս մեր վրա ու մեր մանկական հիմարությունների...՝ ՍԻՐԵԼՈՎ Ինչու՞ չգրել պարոն Բուշին, Պուտինին, Շիրակին, Լոռու Փամբակին ու Նախիջևան, Քոչարյանին անգամ, ինչու՞ ոչ: Չէ՞ որ նա վերոհիշյալների հետ վայելում է բարի դրացիական հարաբերություն... Ինչու՞ չգրել միջազգային փեն կլուբներին, հայկական թերթերի խմբագրություններին: Չե՞ որ բոլորն էլ կան ինտերնետում: Կարելի է պարզապես հարցնել: - Սիրելիներս՝ ինչու՞մն է բանը, էս ի՞նչ հաշիվ ա՜։ ՀԱ՞… (էս ամերիկանիզմը հայերեն մտցնողի մերը), ՀԱ՞։ - Ո՜Չ, Ո՜Չ և անգամ հազար չէ՜ անմիջապես, հենց այդ նախորոք մտածված, աննախապայման համաձայնության բռնադատող, հարցականի տակ սղցվող հարայգոչական "ՀԱ՞-ն" արտասանվի, որպես բնական արձագանք, առանց անգամ ակնթարթ մտածելու և խղճի խայթի զգացողության, ոչ հիմա, ոչ ապագայում երբևէ, եթե անգամ ձեզնից հետո ջրհեղեղ՝ սիրելիներս։ Դուք ընդամենը տխմար մի մարդ եք, չեք կարող հաճախ հարբած ձեր ոռը բարձրացնել աթոռից, գրավիտացիայի պատճառով իհարկե, ոչ ձեր, և ոչ մի կերպ չեք կարող դառնալ պատճառ ոչ ջրհեղեղի, ոչ Արմագեդոնի, դրանք իրենց գլոբալ պատճառներն ունեն, եթե մուտիլովկա չեն։ Հայտնեմ թանկագին կարծիքս՝ կարող են լինել։ Այնպես որ սիրելիներս՝ հանգիստ սիկտիր արեք յուրաքանչյուր կոմիսար սատանի ճուտ ու հանգիստ մատնվեք պորտաբուծության, կամ ինչին կմղի ձեր բյուրեղյա սիրտը՝ ԱՄԵՆ Ինչու՞ ամեն մի խուլիգանի տուրուդմփոցի մասին գրում է ողջ մամուլը հայոց, իսկ Միացյալ Նահանգներում ձերբակալվող գրողի մասին ոչ մի տող: Զարմանալի չէ՞ այս համառ լռությունը, հայերի պատմության մեջ երբևէ ամենակարդացված գրողի, տարիներ արդեն տևող քրեական հետապնդման մասին, որը սկսեց այն պահից, երբ հասարակավ հայտարարեցի, որ մասնակցելու եմ ազգային ժողովի ու նախագահական ընտրություններին և կրկին հայտարարում եմ հիմա՝ չարամտորեն չարաշահելով անպատեհ առիթը՝ գրականությունը, որը ծնում ենք այստեղ, այս պահին, երկունքի պարտադիր ցավերը քաշելով՝ մայրանում։ ՔԱՔՈՏՎԱԾ ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆՈՎ ՎԵՐՈՀԻՇՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱԼ ՈՐՊԵՍ, - մեսիջ Ինչպե՞ս են վազվզում շակալները, տեսեք։ Իմ սիրելի տեսարանը, որը միշտ նախորդում է մեծն որսին։ Փառք ինտերնետին ու ֆորումների հաշվիչներին, որոնք բազմիցս ետ տրվելու հանգամանքով հանդերձ, բավականին ազդեցիկ են. Ստուգեք ինքներդ. Դեռ հնարավորություն ունեք, քանի արմյաշկաստանում քոքից չեն կտրել ինտերնետը, որովհետև Երևանն էլ է դարձել Բոլոր Հրեշտակների քաղաք և այնտեղ ել են ԱՏՈՒՄ *** Ես նրանց ու բոլոր ատողներին սիրում եմ. Ի՞նչ է պատահել եղբայրներիս, այդքան սարսափելի, որ ատում են: Ի՞նչ է նրանց սպառնում, սարսափեցնում: ԻՄ ՑԵՂՆ ԻՆՁ ԱՆՄԱՀԱՑՆՈՒՄ Է ԼՌՈՒԹՅԱՄԲ ՓԱՌՔ ՔԵԶ ՑԵՂ Ի՞նչ կարող ենք անել սիրելիս: Զվարճանալ, կատակել, ուրախանալ ունեցածով, սիրելիով, եթե նմանը կա կողքդ, տխրել, երբ չկա, ապրել, տեսնել, շոշափել..., ՓՈՐՁԵԼ Մի ատեք պարզապես, փորձեք, գրել Քոֆի Անանին ու Բերլուզկոնիին, կամ Պրոդիին. Յորան Փերսսոնին գրել չարժե: Նրան լարեցին վարչապետությունից, ինչպես խոստացել էի ձեզ սիրելիներս, 4 տարի առաջ: Շվեդական թագավորությունը դարձավ այդով երկրորդ իմ կյանքում պետությունը, որտեղ հայտարարեցի, գրավոր, ստորագրությամբ, քաղաքացիական անհնազանդությունս. Միացյալ Նահանգներում, Գլենդելում, ինձ ձերբակալել են ու դատում են հայերը... Դուք հուշեք սիրելի հայրենակից, կամ մայրենակից. Ինձ շատ դուր է գալիս վերջինը, Ի՞ՆՉ ԱՆԵՔ Միթե տնօրինում եմ որևէ մեկի երևակայությունը: Ես ինչ կարողացել արել եմ տարիներ շարունակ, երբեմն ավելի, դեռ շարունակում եմ. Սպասում եմ քեզ՝ ՑԵՂ 2006-10-22, Բուրբանք, Լոս Անջելես
-
Լա՜վ էլի ի՞նչ սիրելի Կարս։
-
Հեղափոխական արարք է ճշմարտություն ասելը համընդհանուր կեղծիքի ժամանկներում։ Ջորջ Օրուել Շնորհակալ եմ ճակատագրին, այստեղ հրապարակվելու կրկին հնարավորության համար։ Սիրելի ընթերցող՝ նայեք նոր գործերս 18-րդ էջից սկսած։ Շնորհակալություն՝ Վահե
-
ԱՀԱԶԱՆԳ www.vernatun.info www.armtv.info
-
Դադարեցինք մարդ լինելը Մեր պատմության վերջին հազարամյակը այնքան անողոք գտնվեց մեր էթնոտիպի նկատմամբ, կամ մեր էթնոտիպն այնքան անզոր և անմրցունակ գտնվեց հազարամյակի մարտահրավերները դիմակայելում, որ ստիպված եղանք սերնդե սերունդ վերականգնվել, վերածնվել, վերաճշգրտել այդ էթնոսն ու հասանք ներկայիս օրերին, երբ հայանալը դարձել է շիզոիդ մարմաջ, ինքնամաքրման ու ինքնակերտման հիվանդոտ մի մոլուցք: - Ով դաշնակ չէ, հայ չէ, հայն արիացի է, մեր մեջ կա հազարավոր ծպտված մոնղոլոիդ ու հրեա… Ինքնամաքրումն ու ինքնկերտումն այնքան զարգացրինք, որ դադարեցինք պարզապես մարդ լինելը։ 2006
-
Մենք նրանց բոլորին ոչնչացրել ենք Վաղ 1988-ի փետրվարին մենք պայծառ մի ցեղ էինք, հավաքված ազատության հրապարակում մեկ միլյոն հոգով, բոլորս խելացի, բանիմաց, ուժեղն ամենա, ոսոխից չվախեցող, վստահ, անսասան հավատով, մեր փայլուն գալիքի, ծիրանով ու ջերմուկով միայն ապրելու մեր հայրենիքի ունակության նկատմամբ լեցուն: Մեր մեջ միայն երեք հոգի հայտնվեց այն օրերին, որ տկար էին ու անխելք, փոքրոգի ու դավաճան։ Մեկը Գոռն էր ռեժիսոր, որն հետագայում կդառնա արժանապատիվ քահանա տեր Մարտիրոս։ Նա ասաց, որ եթե բոլորով միասին ծնկի գանք, ապաշխարհենք և աղոթք հղենք առ աստված, կկատարվեն բոլոր երազները մեր ու կհաղթանակի արդարությունը։ Մենք հորանջեցինք ձանձրացած ու կոլեկտիվ մտածեցինք, որ եթե աստված մեզ մոռացած չլիներ, չեր լինի Սումգաիթը, 37-ը, 48-ը, ցեղասպանությունն ու մնացյալ աղետն, որ եկան մեր գլխին, իսկ մեր մեղքով մեզ ոչինչ չի պատահել երբևէ, որովհետև մենք մեզ մոռացած այդ նույն աստծո ընտրյալ ցեղն ենք։ Մյուսն ինչ որ պապի էր, որին ես չէի ճանաչում, որն ասաց, որ գանդիզմ է պետք որդեգրել, ոչ վայրագություն: Մենք ճչացինք միաձայն նախրի պես, որ Ինդիրա Գանդիին սպանեցին դավադիրները, ինչպես նաև Ռաջիֆին, իսկ սիոնիստներն ու դավադիր մյուս մութ ուժերը Սոնյային դարձնում են այդ երկրի տեր ու տիրական, իսկ ավելի համոզվածները պապիկին գցեցին քացու տակ ու վռնդեցին հարթակից, որտեղ կանգնած վսեմափայլ պարոններից ոչ ոք մեզ չասաց, որ խոսքը գնում է Մահաթմայի մասին, ոչ վերոհիշյալների, որ նրանք անգամ ազգակիցներ չեն, և իմաստ էլ չուներ. մենք ամեն ինչ գիտեինք ի սկզբանե։ Մենք խելոք էինք։ Երրորդ տկարը Պարույրն էր, որն ասաց, որ նա ով Ղարաբաղ է գոռում այսօր, չի հասկանում, որ հայրենիքի մի կտորն ընդամենը ուզում է բռնապետության մի բակից տեղափոխել մի ուրիշ բակ, ոչինչ չանելով բուն բռնապետության դեմ, որն իրականում պատասխանատուն է և ցեղասպանության, և 37-ի, և 48-ի, և Սումգաիթի ու բազում ուրիշ աղետի, որ եկել ու գալու են մեր գլխին։ Մենք ի պատասխան բոռացինք. - Գործադու՜լ, պարտիա, գլասնոստ, Գորբաչո՜վ, ու գոհունակությամբ դիտեցինք թե ինչպես խրոխտ տղերքն իջեցրին մոլորվածին ամբիոնից, որ հետո հանձնեն ՉԿ-ին, որ սրանք էլ իրենց հերթին արտաքսեն մեր եղբորը իր հայրենիքից։ Այդպես են վարվում միշտ ջհուդները, պատժելով ինքնուրույն մտածող սեփական եղբորը ուրիշի ձեռքով։ Մեր ինքնավստահ ու խելացի ցեղում ինքնուրույն մտածել չի կարելի։ Մենք խելացի ենք, ճիշտ, անսխալական միշտ, իսկ մտածելն անում ենք կոլեկտիվ, երբ հարթակին կանգնած հերթական լուսապսակն ասում է թե ինչ հատկապես մտածենք։ Այսօր, 2007 գալիք նոր տարվա շեմին, մենք հաղթանակած ենք, ավելի պայծառ ու գիտակ, քան 88-ին, բոլորս խելացի, բանիմաց, ուժեղն ամենա, ոսոխից չվախեցող, վստահ, անսասան հավատով, մեր փայլուն գալիքի, ծիրանով ու ջերմուկով միայն ապրելու մեր հայրենիքի ունակության նկատմամբ լեցուն. և մեր մեջ երեք տկար անգամ այլևս չկա։ Մենք նրանց բոլորին ոչնչացրել ենք 30.12.2006, Վաշինգտոն ԴՍ
-
Ես մուրացկան եմ Ես մուրացկան եմ, որովհետև հայ գրող եմ, որին ով ասես կարող է ասել, որ չի աշխատում, որովհետև դրամ չի վաստակում, որովհետև գրելը հայերիս մեջ աշխատանք չէ, այլ անբան, պորտաբույծ մի զբաղմունք, հայերի աշխատանքը օտարին սպասարկելու ոլորտն է միայն, ու պատմական փաստ է նաև, որ հայերի համար գրելով չի վաստակել ոչ ոք, եթե իհարկե պատվերն իջեցված չի եղել որևէ օտարի ագիտացիայի ու պրոպագանդայի բաժնի կրտսեր տեսուչից։ Ես մուրացկան եմ, որովհետև գրելուս տարիներին ապրել եմ տիրոջ ողորմածությամբ միայն։ ՓԱՌՔ ՔԵԶ ՏԵՐ, որ պահեցիր, պահպանեցիր ինձ, ոգիս, ու ես երբևէ չ մեկնեցի ձեռքս որևէ մեկին տկարություններիս ու սրտնեղություններիս պահերին: Ես մուրացկան եմ, որովհետև չեմ զբաղվել երբեք գործերով, որոնցով զբաղվում են ցեղակիցներիս բացարձակ մեծամասնությունը, կոչում ԲԱՐՈՆ տիտղոսով մեկ-մեկու, ու հանապազորյան վաստակում են քրտնաջան քոծությամբ, որն անվանում են ԱՇԽԱՏԱՆՔ։ Ինքնագիտակցմամբ իմ ցեղախմբից բարձր են միայն գնչուները, որոնք իրար անվանում են ԹԱԳԱՎՈՐ, բայց շատ շուտով մենք նրանց կհավասարվենք, այս գարնանը, երբ առաջին թագավորը կթագադրվի մեր բարգավաճ հայրենիքում։ Այդ մասին հաչում են բոլոր շներն այսօր, որոնք հավատարմորեն հայտարարում են, որ իրենց տերը առատաձեռն է, իրենցից թալանածով իրենց պահում է, շան բաժին հանում։ - Նա ավելի լավն է քան մյուսներն. ասում են, - որովհետև այդ վատերն անգամ շան լափ մեզ բաժին չեն հանում… Ես մուրացկան եմ և հայտնում եմ դա ձեզ, ներկա ու գալիք հայոց սերունդներ, երջանիկ հպարտությամբ և մուրում եմ ոչ դրամ, ոչ հաց. այդ ամենն ինձ առատ շնորհել է ՏԵՐԸ կյանքիս բոլոր օրերում, և ես ԱՇԽԱՐՀՈՒՄՍ ԱԽ ՉԻՄ ՔԱՇԻԼ: Ես մուրում եմ ուշադրություն, ոչ ինձ այլ նախկին ու ներկա մեր մուրացկաններին. ՄԱՇՏՈՑ, ԿՈՐՅՈՒՆ, ԿԱՂԱՆԿԱՏՎԱՑԻ, ՆԱՐԵԿԱՑԻ, ԽՈՐԵՆԱՑԻ, ԼԱՍՏԻՎԵՐՑԻ, ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ, ԿՈՂԲԱՑԻ, ԵՂԻՇԵ, ՇՆՈՐՀԱԼԻ, ՖՐԻԿ, ՔՈՒՉԱԿ, ԲՅՈՒԶԱՆԴ, ՓԱՐՊԵՑԻ, ՐԱՖՖԻ, ԱԲՈՎՅԱՆ, ԶՈՀՐԱՊ, ՊԱՐՈՆՅԱՆ, ՉԱՐԵՆՑ և բազում ուրիշ նախկին մուրացկան, որոնց անունքով միայն, հատոր կլցվի։ Ես մուրացկան եմ. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՂՈՐՄԱՑԵ՜Ք Ինձ չէ, այլ ձեր մեծերին, մուրացկաններին, որնցից ոչ ոք երբեք ոչինչ չի վաստակել, որովհետև հայերի համար գրելն աշխատանք չէ, այլ անբան, պորտաբույծ մի զբաղմունք, իսկ աշխատողները միայն ԲԱՐՈՆՆԵՐՆ են, այն՝ ինչ ես ոչ մի դեպքում չեմ ու չեմ լինելու։ ԵՍ ՄՈՒՐԱՑԿԱՆ ԵՄ 28.12.2006, Վաշինգթոն ԴՍ
-
Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա… - Հայրենիքն ինչպե՞ս տեսար եղբայր։ - Կառավարությունը ձևանում է ազգային, հայերը ձևանում են ազգ։ 2006-12-27, Վաշինգտոն
-
Մեղադրում եմ - Ո՞վ ես դու Վահե, որ մեղադրես։ Չէ՞ որ տերն ասել է մի մեղադրիր։ Սա եղել է միշտ վերջին փաստարկը բոլոր նրանց, ովքեր բանավեճերում պարտվել են, բերածս փաստարկներից ոչ մեկը չեն կարողացել հերքել, եթե նյարդերը թույլ են տվել իհարկե, կամ իմ, կամ իրենց, մինչև վերջ հասցնել զրույցն ու չանցնել լուտանքի ու տուրոդմփոցի։ Խոստովանում եմ, որ ինքս բազմիցս մեղադրել եմ ինձ ու սաստել նույն արտահայտությամբ. - Ո՞վ ես դու Վահե, որ մեղադրես։ Չէ՞ որ տերն ասել է մի մեղադրիր։ Մեղադրում եմ։ Թող ների ինձ տերը և միայն տերը, որովհետև նույն տերն ասել է նաև, որ տեր կանգնենք մեր տնտեսություններին ու ջրենք մեր ծառերը, իսկ Հայաստանն իմ տնտեսությունն է, այնտեղ աճող ամեն ինչ, այդ թվում մարդիկ՝ իմ ծառերը, ինչպես նաև ինքս՝ և տնտեսություն եմ, և ծառ և հիմա ծարավ եմ կենարար ջրի ու չորանալու եմ անկասկած շուտով, եթե չջրվեմ շտապ։ Նրանք ովքեր ծարավ չեն, կարող են դադարեցնել կարդալը հենց այս պահին, երախտապարտ եմ, որ մինչ այս տողը հետևեցին։ Ցտեսություն։ Գրածս նրանց համար չէ, այլ նրանց, ովքեր ծարավ են ինձ պես։ Մեղադրում եմ: - Ո՞վ ես դու Վահե, որ մեղադրես։ Չէ՞ որ տերն ասել է մի մեղադրիր։ Այս տողերն արտասանում են սովորաբար նրանք, ոքվեր բոլորովին չեն հագել ճգնավորի զգեստն ու հեռացել մենաստան։ Նրանք՝ ովքեր ոչ միայն աղոթք չեն անում, այլ անգամ այբբենարանը չեն կարդացել միչև վերջ, վարում են ոչ միայն աշխարհիկ կյանք, այլ նաև աշխարհի տեր են իրենց կարգել, բայց սերտել են մի հատված աստվածաշնչային ոգով ու փորձում են մենաստանի ճանապարհը ցույց տալ բոլոր նրանց, ովքեր ինքնուրույն մտածելու հայտն են ներկայացնում աշխարհիկի մասին։ Ասենք միանգամից, որ բոլորովին վեճ չունենք հավատացյալ ժողովրդի հետ, որոնք հեռացած են աշխարհից, չեն ընդունում պետություն ու կառավարություն, հավատում են միայն աստծուն ու նրան աղոթում։ Կասկած չունեմ, որ եթե նման մեկն անգամ մեջներս լինի՝ կապրի երկիրը և հավանաբար այդպես էլ բացատրվում է տրամաբանությանը հակառակ մեր գոյատևումը: Խոսում եմ նրանց հետ, ովքեր կարծում են, որ պետություն, ազգ պետք է կերտենք, որ օրինական խորհրդարան ու կառավարություն պետք է ընտրենք մի օր, ապրենք անվտանգություն ազգովի, որը մեզանում շփոթում ենք օտարներին հլու հնազանդ, նախկին չեկիստներից կազմված մի կառույցի հետ, որի միակ նպատակը մեզ ստրկության մեջ պահելն է ու օտարներին ծառայեցնելը։ Սրանց մասին խոսելիս է, որ լսում եմ միշտ. - Ո՞վ ես դու Վահե, որ մեղադրես։ Չէ՞ որ տերն ասել է մի մեղադրիր։ Մեղադրում եմ: Ես մենաստան չեմ հեռացել ու չեմ պատրաստվում։ Ես այն տեսակից եմ մարդու, որը տնտեսությանը տեր կանգնելու կողմնակից է ու ծառ ջրելու և եթե սխալվում եմ տիրոջ խոսքը մեկնաբանելիս, նա անպայման ինձ կդատի՝ ոչ մարդուկները, որոնք գռփում են աշխարհիկում, բայց սաստում աստվածաշնչով և այնտեղից բխող ահեղ դատաստան Արմագեդոնով։ Եթե հետևենք չդատելու ու չմեղադրելու վերոհիշյալ մեկնաբանությանը, պետք է դադարենք ազգային ու պետական շինարարությունը, գոհ լինենք միայն հանապազօրյայով, աղոթենք, չաշխատենք բոլորովին, հրաժարվենք անձնագրից, քաղաքացիությունից, ընտանիքից ու թողնենք մեռելներին, որ թաղեն իրենց դիակները։ Եթե կարծում ենք այնուամենայնիվ, որ պետություն պետք է ստեղծենք, պետք է ունենանք օրենք, ենթարկվենք ու պարտադրենք շուրջներս, դատենք, աշխատենք, հարկ տանք, մեռելներին հանձնենք հողին, կամ այրենք, կամ վարվենք որևէ այլ կերպ, համապատասխան օրենքին ու սանիտարահիգենիկ պայմաններին, պետք է նաև մեղադրենք, կատարենք օրենքով նախատեսված մեր սրբազան իրավունքն ու ոչ պակաս պարտականությունը, որովհետև պետության հիմքը, տերը, ղեկավարն ու կառավարությունը, միակ պատասխանատուն ու հաշվետուն՝ ՔԱՂԱՔԱՑԻՆ է, որը չի նշանակում հարևանը, ինչ որ մեկն ինձանից բացի, անդեմ անորոշ ինչ որ մեկը կողքի գյուցից, կամ քաղաքից, այլ ԵՍ՝ ԱՆՁԱՄԲ և սրա խորը գիտակցումն է պարտադրում ինձ խոսել ու հայտնել բոլոր համաքաղաքացիներիս, որոնք նույնպես կարծում են, որ պետություն պետք է կերտել: Մեղադրում եմ: Ես չեմ կարող մեծամտանալ ու պնդել, որ տիրոջ խոսքն ինձ հասկանալի է ամբողջովին ու իմ մեկնաբանությունները միակ ճշմարիտն են, ինչպես դա անում են հաստափոր ենիչերիները, իրենք իրենց ավագանի ու հոգևոր հովվություն ինձ կարգած։ Աղոթեք ու վարվեք ձեր սրտի թելադրանքով սիրելի հավատացյալ եղբայրներ. մի մեղադրեք, մի դատեք ու մի խառնվեք քաղաքականությանը, բայց չհամարձակվեք մտնել այդ դեպքում դատարկ վեճի մեջ իմ՝ ՔԱՂԱՔԱՑՈՒ հետ, որը մտածելը համարում է բաց գործընթաց, որը չունի սկիզբ ու ավարտ և որոշել է տեր կանգնել իր տնտեսությանը, որը նույն ինքը պետականակերտումն է։ Ես՝ քաղաքացիս, Մեղադրում եմ, և ձեզ՝ մոլեռանդ հավատացյալ ձևացող անբարիշտներ, որոնք աշխարհիկ վեճեր են վարում, և ձեզ՝ աշխարհի տեր կարգված ինքնանշանակ կառավարություն, ձեր հետույքների անվտանգությունն ապահովող բոլոր մետաստազ մարմիններով հանդերձ, որոնքդ քաղաքացուն՝ ինձ սաստել եք փորձում հոգևոր փաստարկներով: Մի խառնեք իրար երկինքն ու երկիրը, հոգևորն ու աշխարհիկը։ Այլևս չի ստացվելու, որովհետև ես՝ ՔԱՂԱՔԱՑԻՍ. ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՄ 2005.12.25, Վաշինգթոն Դ.Ս.
-
ՎԱՀԵ Կան մարդիկ, որոնք քննադատում են ինձ գրելու համար (երբեք ոչ գրածս), ասելով, որ մեծամիտ եմ և ամաբարտավան։ Չեմ բացառում բոլորովին։ Ծնվել, հասակ ու կրթություն եմ առել մեծամիտների և ամբարտավանների ցեղում, որոնք առավոտից գիշեր երգել են անդադար կրկնվող մարմաջ մանտրաները սեփական ցեղի գերակայության, ամենահինը, ամենաիմաստունը, ամենաազնիվը, ամենամորթվածը, ամենախելացին, ամենաքաջը, ամենա, աամենա, ամենան լինելու մասին և նա՝ ով չի կրկնել ու սրտի խորքից չի փորձել լինել ամենաբարձրագոչը, ենթարկվել է կտտանքի ու հասարակական պարսավման։ Բացի այդ մարդ արարած եմ, ինձ հատուկ են բոլոր թուլությունները ու չեմ բացառում բոլորովին, որ տակավին մեծամիտ ու ամբարտավան եմ հայրենիակիցներիս բացարձակ մեծամասնության նման ու բոլորովին չեմ նկատում։ Կարող եմ ասել նմաններին և այլոց, որ սրտանց ցավում եմ, եթե այդպես է, տարիներ շարունակ փորձում եմ նկատել և արմատախիլ անել այդ ախտերն ու սրտանց ցավում եմ, եթե չի հաջողվում։ Դժվար է սաստիկ ազատվել այնպիսի ախտերից, որոնք դարերով լվացել են դեռ չկազմավորված ուղեղիցդ ներս, մեծամիտների ու ամբարտավանների ամբողջ ցեղով, որոնք այդ ամենը ներկայացրել են որպես միակ ճշմարտություն և աստվածային շնորհ։ ՄԵՂԱ՜ ՏԵՐ Մի բացառեք սակայն, որ հնարավոր է նաև, որ անվանում եք ինձ մեծամիտ ու ամբարտավան, որովհետև ստեղծագործություններումս հայտնաբերել եք սեփական հայրիկի, հորեղբոր, որևէ հեղինակության կամ ձեր անձնական ամբարտավանությունն ու մեծամտությունը, սաստիկ ցավ եք ապրել խայտառակությունից և անցել եք ասպատակման, պաշտպանական նախահարձակ մոլուցքի պատճառով։ Ինձ անվանել են անբարոյական բազմիցս։ Խոստովանում եմ մեղքս։ Մարդ եմ, էրոտիկ արարած, հորմոններին ու վավաշոտ երևակայությանը գերի ու դրանց բորբոքմանը նպաստել են դեռ մանուկ հասակիցս ինձ հետապնդած բազում պագշոտ կին ու տղամարդ ուսուցիչներս բարերար, որոնք պնդել են, որ որքան շատ կնոջ հետ խառնվես, այնքան տղամարդ ես։ ՄԵՂԱ՜ ՏԵՐ Մի բացառեք սակայն, որ անբարոյական եք անվանել ինձ այն պատճառով, որ գրվածքումս նկարագրված բոզին նույնացրել եք ձեր սիրասուն մայրիկի, հոր, մորաքրոջ, հորեղբոր, կնոջ, ամուսնու, կամ ձեր սեփական եսի հետ ու խիստ վիրավորվել եք։ Ինձ անվանել են կաշառակեր, գող, թալանչի սրիկա։ Ստում եք սրիկաներ։ Չկա աշխարհի երեսին մի մարդ արարած, որը կարող է ինձ մեղադրանք ներկայացնել որևէ դատարան, գողության, կաշառակերության, կաշառատվության կամ թալանի մեղադրանքով։ Խոստովանում եմ սակայն, որ ունեցել եմ երբեմն գայթակղություն զանցանք կատարելու, սրտնեղած պահերին ու դրան սաստիկ նպաստել է ցեղս հարազատ, նրանցում հաստատված բարոյականությունյամբ, ինձ պարտադրվող ծնածս օրվանից, ըստ որի ով կաշառակեր, կաշառատու, գող և ավազակ չէ՝ հիմար է, տհաս, անպիտան արարած ու տկար տղամարդ, որն ի վիճակի չէ ընտանիք պահել։ ՄԵՂԱ՜ ՏԵՐ Մի բացառեք սակայն, որ ինձ վարկաբեկել եք հասարակավ, որպեսզի պաշտպանեք սեփական ընտանիքը, ընկեր-բարեկամներին ու ձեր սեփական եսը, որովհետև գրքերիս հերոս կաշառատու-կաշառակեր, գող-ավազակների մեջ ճանաչել եք ձեր ամբողջ շրջապատն ու ձեզ: Ինձ անվանել են օտարներին ծախված, օտարամոլ։ Վստահ եմ, որ դրանք այն մարդիկ են, որոնք արհամարել են սեփական լեզուն, հոգևոր արժեքները, արհամարել են սեփական գրողներին, ցեղակցի ազատությունը խոսքի, անգամ կյանքի իրավունքը սրբազան, բայց քծնել են ցանկացած օտարի, ստրկության երդում տվել նրանց, համբուրել հետույքներն ու ծառայել կամավոր նրանց գաղտնի ու բացահայտ ծառայություններում, ստացել մեդալ, կոչում ու շքանշան և ընթրիքներից հետո նրանց պնակներում մնացած, սեփական հայրենակիցների մսից պատրաստված կերակրի թերմացքը։ Խոստովանում եմ, որ ամեն անգամ երբ ստորադասվել եմ ցեղակիցներիս կողմից որևէ օտարի, անիծել եմ սրտնեղությունից նրանց ծնունդը։ ՄԵՂԱ՜ ՏԵՐ Ինձ անվանել են ապազգային, բայց քարոզ ել են Սովետական Միություն: Ինձ անվանել են վախկոտ, բայց փախել են բանակից, իսկ պատերազմ չգնալը բացատրել թիկունքին հույժ անհրաժեշտ իրենց գոյություն չունեցող առանձնահատկություն-արժանիքներով ու բացառիկ մասնագիտական հմտություններով: Ինձ անվանել են անօրեն, իսկ սեփական համաքաղաքացիների ամենօրյա ծեծ ու ջարդն անտեսելը, հանցագործ ոստիկան-դատախազ-դատավորներին ներելը, բացատրել օրինապաշտությամբ։ Ինձ անվանել են կռվարար, անկառավարելի ու անդաստիարակ, բայց սեփական տիկնանց, դուստրերի, զավակների ու եղբայրբների թրաֆիքինգը արդարացրել են նրանց անբարոյականությամբ ու փոքրոգությամբ, իսկ երևույթը լռության մատնելը՝ խաղաղասիրությամբ, կառավարելիությամբ ու բարեկրթությամբ։ Ինձ անվանել են թիմային աշխատանքին անպիտան, արդարացնելու համար թշնամիների հետ սեփական թիմակցումը։ Խոստովանում եմ. արհամարում եմ ես ձեր օրենքը, ոստիկաններին, դատախազներին, դատավորներին, ողջ օրենսդրական համակարգը, քաղաքական դաշտը, կառավարական և ընդդիմադիր, ձեր ազգայնականությունը, բարոյականությունը, մտավորականությունը, հասարակական նորմն ու այն ամենը, որ չեմ հիշում հիմա, որ թվեմ։ Խոստովանում եմ. արհամարում եմ ես ՁԵԶ… ՄԵՂԱ՜ ՏԵՐ Ինձ անվանել են անպետք գրչակ և անտաղանդ: Հնարավոր է, չնայած նրան, որ միայն լուտանքով լեցուն հազարավոր նամակն ինձ ուղված, բավարար են վստահաբար կարծելու, որ հայերիս մեջ ամենակարդացված գրողն եմ առայժմ (ինթերնետի շնորհիվ անշուշտ) և այն փաստը, որ գրելուս պատճառով ինձ փորձել ու փորձում են բանտ խցկել հայրենիքում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, ամրապնդում են կարծիքս։ Գրողի օգտին ավելի խոսուն փաստ ես չգիտեմ, որովհետև հենց այդպես են վարվել լավագուններից լավագույնների հետ, մարդկության համայն պատմության ընթացքում։ Այս ամենով հանդերձ, խոստովանում եմ, որ չգիտեմ ինչ գրող եմ, կամ ինչ գրչակ նվաստ և ոչ ոք չգիտե, որովհետև գրականագետ չեմ ինքս, չեմ ճանաչում մի գրականագետ, որը մասնակից չէ կաշառակերությանն ու համատարած հանցագործությանը, որ վստահեմ կարծիքին, տգետ եմ, որը տակավին ծարավ է ուսման ու գիտելիքի, խոսքս չեմ կարողանում ոչ մի տեղ հասցնել, բայց գիտեմ, որ գրականության գնահատականը տալիս են սերունդները, ոչ ժամանակակիցները, այնպես որ չեմ կարող ասել ինչ եմ, ով եմ, ոչ էլ կվստահեմ երբևէ մեկ ուրիշի կարծիքին այս հարցում։ Գիտեմ մի բան. գրելն իմ ամենասիրած զբաղմունքն է, կամ ամենասիրելիներից մեկը, գրում եմ, որովհետև չեմ կարողանում չգրել, ոչ մեկի թույլ տվության կարիքը չունեմ, ինչպես նաև թանկագին կարծիքն իմանալու անհրաժեշտություն։ Հուսով եմ, որ գրածս երբև չի դառնա զենք սրիկաների ձեռքում, հերթական ջարդարարության ու հանցագործության մղող դրոշ որպես և արդարացում։ Այդպես պատահել է ցավոք, բազում գրողի ու ստեղծագործության հետ։ Այդպես պատահել է անգամ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ, ԹԱԼՄՈՒԴԻ ու ՂՈՒՐԱՆԻ հետ։ ՄԵՂԱ՜, ՄԵՂԱ՜, ՄԵՂԱ՜ ՏԵՐ Մի բացառեք սակայն, որ պախարակել եք ինձ այն պատճառով, որ զգացել եք, որ հազարամյակներ է ուղարկվում հերթական դպրություն, որը հառնելու է ամեն անգամ, երբ մեծամտանաք, ամբարտավանանաք, անբարոյականանաք, կաշառվեք, գողանաք, թալանեք, ջարդեք, սպանանեք ու զազրախոսեք, ու խոցի մահացու ձեր մոլորյալ հոգիները։ Մի բացառեք, որ ձեր սեփական սարսափն է ճանաչել տալիս հերթական մեկին, որը ձեր բոլոր զենքերի դեմ հանում է իր համեստ գրիչը միայն, այն ինչ արել են իմ բոլոր ուսուցիչները և մատնում է ձեզ դառն, անհույս պարտության ու դրա համար նրան բավարար է իր անունը ստորագրելը միայն՝ այն ինչ հենց ԱՅՍՏԵՂ, ՀԻՄԱ անում ենք. Վասն Արիորդաց Հավերժ Երդումի 14.12.2006, Բուրբանք, Լոս Անջելես
-
Նրա կոշիկը ծակ էր Հոգևոր դատարկություն ապրեցի, երբ տեսա նրա մաշված կոշիկի ծակը, թերթերում տարածված լուսանկարում։ - Նուրսուն Էրել (թուրք լրագրող) Հաչացեք հայ հայրենասերներ այսօր, տարածեք ձեր մեռելասեր ողբն աշխարհով մեկ, կաղկանձեք ամենուր, որ նա հայրենասեր էր, ազնիվ, նվիրված, խոսքի ազատության ջատագով, բայց պատմական փաստը, որ կմնա վերջին լուսանկարի ձևով այն է, որ նրա մաշված կոշիկը ծակ եր։ Բարձրացրեք ձեր վայնասունը վայրագ թուրքեր առ աշխարհ ու փորձեք փրկել ձեր մարդակեր համբավը, գրեք ձեր կրծքերին, որ դուք հայ եք ու Հրանտ, բայց նրա մաշված կոշիկը ծակ էր։ Լռեք մեկ րոպե ի նշան հարգանքի ու դատապարտման եվրոպացի երեսփոխաններ, կամ պապանձվեք հավերժ, որովհետև ստում եք ինչպես միշտ արել ու անելու եք ու ձեր խոսքն էլ, լռությունն էլ ծառայել ու ծառայելու են ձեր անհագուրդ մարդակերությանը, իսկ նրա մաշված կոշիկը ծակ էր։ Հավաքվեք ամերիակացիներ միտինգների, ձևացեք, որ հայեր եք երբեմն, հորջորջվեք դաշնակ, հնչակ, կամ ռամկավար, կամ հանրապետական ու ժողովրդավար, անվանեք ձեզ ճոռոմ ու բարձրագոչ AAA, կամ ANC, հավաքվեք կոնգրեսում, չարաշահեք անունը հերթական զոհի, ճանաչեք, կամ մի ճանաչեք ցեղասպանությունը հայերի, որն անշուշտ չեք անելու, ինչպես չեք ճանաչել մինչ օրս ձեր երկում ցեղասպանված հնդկացիների, սևերի և այլոց ցեղասպանությունները, որ ինքներդ իսկ իրականացրել և իրականացնում եք մինչ օրս լռելայն, իսկ նրա մաշված կոշիկը ծակ էր։ Հպարտացեք հպանցիկ ծանոթությամբ, հանդիպումներով, նամակներով մոռացված ուրիշ բոլոր դեպքերում զարմիկներ ու զավակներ մորաքույրների ու հորաքույրների, հիշեք բազում արժանիք ու ափսոսանք հայտնեք ու կրկին անգամ մեղադրեք թուրքերին, բոլոր նախկին պատեհ, անպատեհ առիթների պես, երբ սեփական մարդակերությունը կոցկելու համար կարիք ունենաք ավել սաստիկ մարդակերություն նկարագրել կոնտրաստի համար, որ ձերը չերևա, բայց զուր են ջանքերը, որովհետև նրա մաշված կոշիկը ծակ էր և դա է տեսել ողջ աշխարհը։ Հրանտ Դինքի հիշատակին 2007.02.08, Վաշինգտոն
-
Քեզ ոչ ոք լսել չի ուզում (վերջնական տարբերակ) - Անունս Վահե Ավետյան է։ Հայ գրող եմ, 6 գրքի հեղինակ, երեք լեզվով գրված։ Հայրենիքում ինձ դատապարտում են բանտարկության գրելու համար։ Հայրենիքում գրողներ են դատապարտում… - Քեզ ոչ ոք լսել չի ուզու՜մ. գոչում է մեկը դահլիճից ու հանկարծ լռությունը փոխվում է կաղկանձ-կոնկոռնոց-գոռոցի, մեկն արջևս կանգնած ձեռքերն է թափահարում, մեկը խփում է ուսիս անընդհատ, ինչ որ բան մարմաջում միատոն, կողքս հայտնվում են մի երկու տասնյակ կերած-խմած ոռ ու փոր, սպիտակ վերնաշապիկներով ու փողկապներով և ուրիշ ոչինչ չեմ տեսնում, որովհետև կուրացնում են ինձ լուսարձակները. - Նկարիր, նկարիր, չդադարեցնես. ճչում է մեկը կինոխցիկի հետևում կանգնած շվարածին, համատարած վայնասունի մեջ։ Ձայնափողն անջատում են։ Քայլում եմ դահլիճին ընդառաջ, բեմի եզրին տնկած երկրորդ ձայնափողի մոտ։ Կրկնում եմ խոսքս ավելի բարձր, որովհետև վստահ եմ, որ դա էլ են անջատելու, իսկ ես պարտավոր եմ համայն հայությանը լսեցնել ահազանգս. - Անունս Վահե Ավետյան է։ Հայ գրող եմ, 6 գրքի հեղինակ, երեք լեզվով գրված։ Հայրենիքում ինձ դատապարտում են բանտարկության գրելու համար։ Հայրենիքում գրողներ են դատապարտում… Այլևս չեք կարողանալու ասել, որ տեղյակ չեք եղել։ Հասկացա՞ք «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ»։ Մի գաճաճ ներքևից քաշում է ձայնափողը, բռնում եմ, որ չտանի։ Անդեմ ամբոխը հարձակվում է, ինչպես միշտ չանհատականացված, կոլեկտիվ անպատասխանատու, շատով մեկի դեմ քաջացած։ Մի ժամանակ թուրքերին էինք վերագրում այս հատկությունը, այնքան ժամանակ, մինչև չնկատեցինք, որ հայերն էլ են թրքացել։ Գուցե միշտ էլ եղել են, բայց չնկատելու ենք տվել։ Գուցե հայերն ու թուրքերը մեկ են, կամ գուցե սրանք են թուրքեր, իսկ եթե չեն, ինչու՞ են ոհմակով հարձակվում վրաս։ Գուցե ես եմ թուրք, բայց չէ՞ որ 4 հայրեն գրքի հեղինակ եմ։ Սրանք իրենց անուն-ազգանունները մի էջ գրե՞լ են տեսնես ամբողջ կյանքի ընթացքում իրենց։ Բաց եմ թողնում ձայնափողը։ Աղմուկով ընկնում է գետին։ - Ոստիկան կանչեք։ Իջիր այդտեղից սրիկա. ճչում է մեկը։ - Արդեն կանչել ենք, շուտով այստեղ կլինեն։ - Ե՞րբ հասցրին. մտածում եմ. - երեք րոպե է հազիվ, որ բեմ եմ բարձրացել։ - Ամոթ է մարդիկ. լսում եմ մի առողջ ձայն, բայց չեմ տեսնում ով է. մեջքով է կանգնած։ - Հայ գրող մի ձերբակալեք: Այդ բանն արել են երիտթուրքերն ու բոլշևիկները միայն: Մարդու գրքերը չեն տպում հավանաբար, բարկացել է։ Գրող մի ձերբակալեք խոսելու համար: Ամոթ է։ - Փոլորովին ալ ամոթ չէ. կբոռա մի հաստափոր սպիտակ վերնաշապիկ-փողկապավոր, քափ-քրտինք կտրած, կարմրատակած, հերոսանալու պատրվակը ոչ մի կերպ բաց չթողելու, ինձ այնքան ծանոթ մարմաջ-մոլուցքով, որը միշտ նկատել եմ հատկապես նրանց մոտ, ում փորի մեջ բազում զավակի արյուն է անշուշտ, կամ հայրենանվեր «ինվեսթՄԵՆԹ», ինչպես ասում են սփյուռքահայ ընդհանուր անունով լիբանանցի, հայաստանցի, սիրիացի-միրիացի, պարսկա-ռուսա ու ամեն ջհանդամցի հայ։ - Ես ալ գրող եմ. ճչում է բարերարը. - իմ գրքերն ալ չեն տպեր։ Հետո՞։ Ինչ ուզեմ պետք է խոսե՞մ ամեն պատահած տեղ։ Ասոր թուն չես գիտեր, ես գիտեմ։ Ասօր փանտը պիտի դնենք մեկ կտոր, որ իր չափն ու տեղը գիտնա։ Ոհմակը կաղկանձում է, առողջ ձայնը մարում վայնասունի մեջ. - Քեզ չեն տպեր տխմար, որոհետև գրածդ աղբ է, կերածդ մարդու արյուն։ Ինձ տպում են անմիջապես, երբ հերթական գիրքս է ծնվում։ Ինձ բանտարկում են արդեն տպված ու դեռ տպվելիք գրքերիս համար. մտածում, չեմ ասում, կամ չեմ հասցնում հավանաբար, որովհետև նախիրն այնպես է անբարտավանացել, որ անցել է լայնածավալ հարձակման արդեն։ - Չգցե՞մ սրանց բոլորին քացու տակ ու մի լավ ջարդեմ: զարդնում են պատանեկական դևերս: - Շակալներին մինչև մի լավ չծեծես չեն հարգում, բայց կերպափոխվում են դավադիր վախկոտների ոհմակի ախր։ Ոչ իհարկե: Ի՞նչ քացու տակ, ի՞նչ բան այ խուժան. պատասխանում եմ անմիջապես ինքս ինձ։ - Դու դեռ 90-ին փորձարկեցիր դա։ Ոչ մի լավ բան չստացվեց։ Ոհմակը դառնում է անտանելի։ Սիրտս մարում է։ Ես այս մարդկանց համար պատերազմ գնացի, երկրաշարժի գոտում բետոն կերա, քայքայեցի տնտեսությունս, ընտանիքս, հրաժարվեցի ազգականներիցս, հանցագործ ընկերներիցս, պաշտոններից, կարիերայից։ Ցավը ոռնում է մեջս, բարձրանում կոկորդ։ Ուզում եմ ոռնալ. - Դուք իմ ցեղն եք, իմ ցեղը ստրուկներ։ Ինչպե՞ս եք կարողանում այսքան նվաստանալ, ինչպե՞ս եք կարողանում ինձ ստորացնել այսպես ու հազարապատիկ ցածրանալ ինքներդ։ Տխմարներ, այն ինչ անում եք, ինձ բարձրացնում է, պատիվ բերում որպես գրող, ինչպե՞ս չեք հասկանում։ Թքել եմ իմ պատվի, սեփական արժանապատվությանս վրա անգամ։ Ինչի՞ս են պետք, երբ ստրկացված ու ստորացված է ցեղս։ Միթե՞ իմ պատիվն եմ գերակայել երբևէ տխմարներ։ Ցեղակրոն եք մարմաջում բոլոր ամբիոններից, բայց անգամ ինքնուրույն պատժելու համարձակություն չունեք երբևէ. ռուսական, եվրոպական, կամ ամերիկյան ձեռքերով եք ինձ փորձում սանձել անդադար, սինլքորներ, ցեղակրոն գաճաճների ոհմակ, որն իր դուստրերին, տիկնանց արտաքսել է աշխարհով մեկ պոռնկություն անելու և վաստակում է դրամ՝ թուղթ, որն անգամ չի բավարարի ձեր գարշ մարմիններն այրելու վարձին երբևէ։ Դուք անգամ այդ թուղթը հավաքելու վարպետությունը ձեռք չբերեցիք երբևէ, չնայած նրան, որ դրանից բացի ուրիշ ոչինչ չարեցիք ամբողջ կյանքերի ընթացքում ձեր, սերնդե սերունդ, հավերժության ձգտող մի ամբողջ հազարամյակ։ Ձեզանից ոչ մեկը չխրոխտացավ, չհարձակվեց ոստիկանների վրա ու նրանց ձերբակալելու փորձ չարեց, երբ ձեր սեփական դուստրերին փակեցին Երևանի ոստիկանատներում ու ծեծեցին սմբակներով, ոչ մեկդ չհարձակվեց սեփական տներից մարդկանց դուրս քշող մարդակերների վրա։ Դուք շտապեցիք լցնել ձեր ճամպրուկները կանաչ թղթի կտորներով, օր առաջ Երևան հասնել ու գնել նրանց հոշոտված անդաստանների տեղում խոյացաց էլիթար դամբարանները: ԻնվեսթՄԵՆԹ է կոչվում երևույթը միջազգային պրակտիկայում և բարերարություն՝ արդի հայերենում։ Դուք ինձ եք ստորացնում միայն գաճաճներ, չարաշահելով սերս՝ ստրուկներ, որովհետև համարձակություն չունեք ձեր տերերի դեմ ընդվզելու, բայց պետք է ձևանաք խրոխտ, արիացի, հարձակվեք ինչ որ մեկի վրա։ Քաջության, անվեհերության շոուի կարիք ունեք տմարդներ և ոհմակով իմ վրա հարձակվելու առիթը միայն կարող եք օգտագործել։ Տեր Աստված, ինչ ստորացած եմ։ Սա իմ ՑԵՂՆ է։ Ուզում եմ հեռանալ, այլևս չեմ կարողանում տեսնել այս ողորմելիությունը։ Քայլում եմ առաջ, ուզում եմ դուրս գալ դահլիճից։ Շրջապատել են մի քսան հոգով, հրում են հետևից, գոռում, փորձում են բռնել ձեռքերս, քաշքշում են շորերս, բայց հետևից, որ ոչ մեկին չտեսնեմ։ Արջևս հայտնվում է ամբիոնը, հսկա ոսկետառ «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ» վրան գրված, որն ինձ խելահեղության է հասցնում։ - Միթե՞ ես այս ազգից չեմ։ Միթե՞ ուրիշ ազգ են սրանք և ուրիշ ազգի «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ»։ Դղրդոցով տապալվում է «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ» ամբիոնը: - Հոս գեցիր, հոս գեցիր քեզի գսեմ. Բղավում է հերթական մի գաճաճ։ Փորձում է բռնել ինձ։ Տխմարն անգամ չի հասկանում, որ մի հարվածով իրեն կուղարկեմ նախատատերի մոտ, եթե այնքան ստորանամ, որ խփեմ հանկարծ։ Անգամ միտքն այդ սրտխառնուք է առաջացնում։ Խփե՞մ։ Ու՞մ։ Սրա՞նց։ Այս ողորմելիների՞ն, ու խայտառակեմ ինձ Վերնատանը, անպաշտպան ու ստոր այս ստրուկներին ջարդելով, երբ թշնամիներս ծիծաղում են վրաս սեփական ցեղիս մեջ այսպես անպաշտպան լինելուս վրա։ Հեռանամ, լուռ հեռանալն ավելի լավ է։ Քայլում եմ առաջ, փորձում են չթողնել։ Հասնում եմ դռանը, կանգ եմ առնում, շուռ եմ գալիս ու տեսնում մի ամբողջ դահլիճ շվարած մարդկանց. - Ներողություն եմ խնդրում ձեզնից մարդիկ։ Ես նպատակ չունեի ձեր երեկոն խանգարել։ Եկա խոսելու, այսպես ստացվեց։ Ներողություն։ Դուրս եմ գալիս։ - Չփախիս. գոռում է գաճաճը։ - Ոստիկանները գալիս են։ - Ես օվկիանոս եմ անցել տխմար, խոսելու համար։ Միթե՞ կարծում ես կփախչեմ, կամ փախել եմ երբևէ։ Սպասում եմ տխմար, չեմ փախնի։ Հեռու մնա ինձանից պարզապես, որ հանկարծ չվնասվես պատահաբար, այ տկար։ - Դու սպասիր ու տես թե ինչպես ենք քեզ օվկիանոսի վրայով ետ ուղարկելու. հոխորտում է սեփական արարքից անվեհերացած թզուկը։ Կանգնել եմ անկյունում, հանգիստ սպասում եմ ոստիկաններին։ Գալիս են։ - Վերջապե՜ս… Մտածում եմ։ Հրամայում են ինձ նստել գետնին։ Նստում եմ։ Պահանջում են անձնագիրս։ Տալիս եմ։ - Շվեդական անձնագիր ունի։ Ի՞նչ ենք անելու. անհանգստացած հանկարծ հարցնում է գաճաճը վրա հասած մի տիկնոջ։ - Ոստիկաններին ասա, որ քեզ խփել է. պատասխանում է տիկինը։ - Միթե՞ ողջ կմնայիր սրիկա. քմծիծաղում եմ մտքումս. - եթե խփեի քեզ։ *** - Պարոն Ավետյան, խոստանու՞մ եք արդյոք չվերադառնալ դահլիճ, եթե բաց թողնեմ ձեզ հիմա։ Ոչինչ չի պատահել, ոչ ոք չի տուժել, ձերբակալելու կարիք չունեմ ձեզ, եթե խոստանաք իհարկե, որ չեք վերադառնա դահլիճ. ասում է Գոնզալես ազգանունով պիտակը կրծքին, լատինո ոստիկանը։ - Իհարկե խոստանում եմ։ Միթե՞ կարծում եք, որ կվերադառնամ այդ զզվելի միջավայրը կրկին։ - Կարծում եմ, որ չեք վերադառնա։ Գնանք հիմա ոստիկանատուն, ակտ կազմենք, մեկ ժամից կգնաք ձեր ճամբան։ - Ի՞նչ է պատահելու հիմա պարոն ոստիկան. հարցնում է ընկերս, որը մի քանու հոգու հետ միասին իջնում է դահլիճից։ Նրանց այնտեղ պահել էին մյուս ոստիկանները, որպեսզի սպա Գոնզալեսը ինձ անխափան ուղեկցի դուրս։ Մոտեցողների մեջ է մի ուրիշ ոստիկան, Առաքելյան պիտակով կրծքին։ - Ոչինչ էլ չի պատահի։ Պատահարը չնչին է, ոչ ոք չի տուժել։ Մի 50 դոլլար կվճարի ձեր ընկերն ու կմիանա ձեզ. մեկ ժամից։ Կարող եք գալ ոստիկանատուն, այնտեղից տանել նրան, եթե կուզեք։ Այստեղ չեմ ուզում ազատ արձակել, հետագա պատահարից խուսափելու համար։ Լավ կլինի աչքովս տեսնեմ որ հեռացավ դահլիճից բավարար։ Դեմ չե՞ք։ - Իհարկե ոչ։ Գալիս ենք այդ դեպքում ոստիկանատուն պարոն Գոնզալես։ - Ես կտանեմ Գոնզալես. հանկարծ ասում է ոստիկան Առաքելյանը։ - Դու հանգստացիր։ - Վստա՞հ ես։ - Այո իհարկե։ Ես հայերին ավելի լավ եմ ծանոթ. ծիծաղում է ի պատասխան ոստիկան Առաքելյանը. - Ես ավելի շուտ կլրացնեմ փաստատղթերը, եթե լեզվական խնդիրներ առաջանան։ Դու գնա հանգստացիր։ - Շնորհակալություն Առաքելյան։ - Չարժե Գոնզալես։ *** - Վերջ պարոն Ավետյան։ Թղթերը լրացված են։ Խնդրում եմ սպասեք այստեղ մի փոքր։ Ես շուտով կգամ։ Շնորհակալություն համագործակցության համար։ Վա՜յ, մոռացել էի ձայնագրիչը միացնել։ Ոչինչ չի ձայնագրվել հարցաքննությունից։ Ոչի՞նչ պարոն Ավետյան, թե՞ կուզեք նորից հարցաքննվել։ Այս անգամ կմիացնեմ ձայնագրիչը։ - Կարքի չկա ոստիկան։ Կարճ կապենք։ Ուզում եմ տուն գնալ։ Դուք էլ հավանաբար չէ՞։ - - Այո իհարկե պարոն Ավետյան։ Ես էլ եմ կարծում, որ կարիք չկա։ Եղածն էլ մի բան չէ։ Ավելի լավ է կարճ կապենք ու գնանք տուն։ Շնորհակալություն կրկին անգամ համագործակցության համար պարոն Ավետյան։ - Խնդրեմ ոստիկան Առաքելյան։ Ժպտում է։ Ժպտում եմ ի պատասխան։ Հինգ րոպեից մոտենում է մի 200 կիլոգրամանոց ու մի երկու մետրանոց սևամորթ. - Գնացինք պարոն. թնդում է Փոլ Ռոբսոնյան կոնտրբասով: Լուռ հետևում եմ։ - Անցեք առաջ պարոն Ավետյան։ Անցնում եմ առաջարկվող դռնով, ակնկալելով տեսնել ընկերներիս սիրելի դեմքերը։ Շվարում եմ մի պահ, կարկամում։ Բանտախցում եմ։ Ետևիցս լսվում է փակվող դռան երկաթե ձայնը։ - Սա թյուրիմացություն է։ Ես պեքտ է 50 դոլլար տուգանք վճարեի և ազատ արձակվեի։ - Ես ունեմ իմ հրանհանգը պարոն, որն ասում է, որ պետք է նստեք այստեղ. քաղաքավարի պատասխանում է հսկա սևամորթը: - Ես ոստիկան չեմ, բանտապահ եմ, իսկ բանտարկման որոշումը կայացրել է ձեզ այստեղ բերած ոստիկանը։ Թղթերը ձեր ձեռքում են պարոն Ավետյան։ Կարող եք կարդալ, համոզվել, եթե լեզվական դժվարություն ունենաք, սեղմեք կոճակը, ձայնափողով հայտնեք, որ թարգմանչի կարիք ունեք։ Սիրով կտրամադրենք մեկին։ Հայերենի հետ Գլենդելում դժվարություն չի առաջանա։ - Կարո՞ղ եք այստեղ կանչել ոստիկան Առաքելյանին։ - Ոստիկան Առաքելյանը գրկել է վաղուց իր տիկնոջ հետույքն ու երազ է տեսնում պարոն։ Նստում եմ շվարած, սկում եմ կարդալ ձեռքիս թուղթը: Պարզվում է, որ ինչ որ մեկին հարվածել եմ։ Ձերբակալվում եմ մինչև դատի սկսելը։ Փրկագինը՝ 20 000 դոլլար։ Փաստաթղթի ներքևում կարդում եմ. - ՈՍՏԻԿԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ *** - Բարև: - Բարև սիրելիս։ Ու՞ր էիր կորել երեք օր։ Ինչու՞ չէիր զանգահարում։ - Բանտում էի կորած երեք օր։ Ինչպե՞ս եղավ, որ դու չզանգահարեցիր ոչ մի անգամ, երբ նկատեցիր, որ կորած եմ երեք օր։ - Բանտու՞մ։ Ի՞նչ է պատահել սիրելիս։ Ինչու՞ էիր բանտում։ - Դա էական չէ։ Ոչ այլևս։ Էական է այն, որ չես զանգահարել ինձ ոչ մի անգամ, նկատելով հանդերձ, որ երեք օր չկամ։ Ի՞նչ կապ ունի ինչու՞ էի բանտում։ Չգիտեի՞ր արդյոք, որ խուժանն ինձ վաղ թե ուշ փակելու է այնտեղ։ Ո՞վ գիտե դա ավելի լավ, քան դու։ Միթե՞ դա չէ եղել իմ կյանքը վերջին տասնհինգ տարում։ Դրա համար ոչ ես եմ զարմացած, ոչ դու, վստահ եմ։ Դու ասա ինձ էականը. - ինչպե՞ս եղավ, որ չզանգահարեցիր ոչ մի անգամ, երբ երեք օր է լուր չունես ինձնից։ - Ինչու՞ ես իմ հետ այդպես խոսում։ Ի՞նչ է պատահել քեզ։ Ես շատ անհանգիստ էի։ - Ինչպե՞ս էր արտահայտվում անհանգստությունդ։ Կամ, գիտե՞ս ինչ. դա էլ էական չէ, ոչինչ այլևս էական չէ։ Էական է այն, որ ես հեռանում եմ քեզնից։ Վերջ։ *** - Բարև՜… - Որտե՞ղ ես։ Ու՞ր ես կորել երեք օր։ Ինչպե՞ս կարող ես վարվել այդպես իմ հետ։ Երեք օր է զանգահարում եմ անդադար։ Սրիկա՜, ինչպե՞ս կարող էիր ինձ այսպիսի հուսահատության մեջ թողնել։ Ես խելագարության եզրին եմ հասել սրտնեղությունից բազմիցս անգամ։ Քաջություն չունե՞ս ասել, որ ուրիշ կին ունես, որ հետաքրքիր չեմ այևս քեզ, որ չես սիրում ինձ։ Ինչպես եմ ատում քո տեսակը տղամարդու, որ կարող է պտտեցնել կնոջ գլուխն ու անհետ կորել երեք օր ու մտքով անգամ չանցկացնել, որ իրեն սպասում են, անհանգստանում, չզանգահարել մեկ անգամ գոնե, ասել, որ ողջ է, առողջ է։ Ես չեմ ուզում կրկին անգամ ապրել սա։ Բավարար է։ Չեմ կարող այլևս։ Չերևաս այլևս աչքիս, չզանգահարես, չգրես ինձ… Ատում եմ քեզ… - Սպասիր, սպասիր, բանտարկված էի… Լսիր… - Տու, տու, տու, տու, տու… Քեզ ոչ ոք լսել չի ուզու՜մ… Սեպտեմբեր-Դեկտեմբեր, 2006 - Գլենդել, Հոլիվուդ, Սանթա Մոնիկա, Բուրբանք - Լոս Անջելես
-
Khndrem dzez mi urish hghum, vortegh karogh eq gtnel "Angir" handesy www.bnagir.am Voch, voch mi khmbaki andam chem, Hayastanum chlinelus patjarov harkav. Karogh ei linel Hayastanum u andamagrvel. Chgitem. Baits mi erku angam eghel em havaqnerin ev kisum em Arpi Voskanyani anhangstutjunn el, sarkazmn el... Ajntegh Vahen amenashat grats ev kardacvats groghn e parzapes, vorin Arpi Voskanyan@ erbeve chi tesel, baits ajnuamenajniv dzeri het "nshkhel" e. Ushadrutjun dardzreq verjum, Shvediajum qaghaqakan apastan khndrelu masin. Apri Arpin amen depqum, vorovhetev mtnum e grakanutjun, irenits tariqov avag groghnerin mi harvatsov jardelov ev karevor che iravaci e, te voch... Bolorovin karevor che... Es gnahatum em hajty, heghapokhanakanutyuny, ete kuzeq. Zgushacnum em parzapes, vor nman drsevorumner shat en linum grakanutyan mej ev eti Arpin ajn chzargacni, ir vrajov kancnen ajnpes, inchpes na kartsum e vor ancel e hasun groghneri vrajov. Krknum em: shat bardzr em gnahatum havaknutyuny. Apri Arpin. Es shat em havanum patmvatsqy, baits vor arit unenam handipelu, kasem iharke: - apres bales, hrashali dzerq unes, taghandavor es, erjanik em vor kas, parzapes tsanotsatsru indz ajn mardkants het, ovqer qez patmel en im masin u qashvir mi koghm u sharunakir erknel hrashali grakanutyn. Hovanavor qjopakneri het, es kparzem haraberutjunners inqs. Shnorhakalutjun iharke "Haykakan Jamanak" teritin u Nikolin, vory 3 tari bazum gratss namakneri, ev im dzerbakalumy hetevoghakanoren lrutjan matnelu hangamanqy hashvi arnelov pordz e anum indz "pchacnelu", ogtagortselov eritasard groghin. Vakhenum e inqy pchana hakarak depqum. Voch mi harc chunem gorghi het. Baits Nikolin es kajcelem Yerevanum iharke, knajem achqerin khartsnem ev arden hartsnum em: Inchu lrecir 3 tari sharunak im dzerbakalvelu masin Nikol? Vor hovanavorid e vnasum im masin grely? Ov e patviratud? vahe H.G sa veraberum e ankhtir bolor ynddimadir terterin ev nranc khmbagirnerin, voronts es hangamanoren teghjak em pahel amen inchits, vorpeszi vaghva Hayastanum herosner chdzevanan, vorpeszi vaghva Hayastany maqrenq kasharaker u harmarvogh u hancagortsneri patverov ashkhatogh lragroghnerits, vorovhetev apacucvats e arden vor giten mi qani tari ev lrum en... VUALA!
-
Բաց նամակ «Իմ իրավունքը» հեռուսատատեսային հաղորդաշարին Այսօր նամակ ուղարկեցի հաղորդաշարի կայքում գտածս երկու հասցեներով: Երկուսից էլ պատասխան ստացա, որ նամակներս տեղ չեն հասնում ու այդ պատճառով դիմում եմ խմբագրությանը բաց նամակով, հասարակավ: Սիրելի խմբագրություն, Ես քաղաքական վտարանդի եմ, 1992-ից քաղաքացիական անհնազանդություն եմ հայտարարել, որն ուժի մեջ է մինչ օրս, հենց հիմա մեղադրվում եմ չկատարած քրեական հանցագործությունների մեջ ու այդով հետևողականորեն ու կազմակերպված խանգարվում է իմ իրավունքը հայրենիքումս քաղաքական-հասարակական-մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու և արդար դատ պահանջելու, թալանված բանակարանս, սեփական տունս, հասարակական կազմակերպությանս սարքվորումներն ու նյությական ու բարոյական վնասներս հատուցելու: Ես բաց, հասարակավ դատի եմ հրավիրում Հայաստանի Հանրապետությունը, մեղադրում եմ կազմակերպված քրեական գործունեության և ինձ ու հարազատներիս հետևողականորեն հալածելու, արտաքսելու, օտարելու և ձուլման պարտադրելու մեջ: Խնդրում եմ ապահովել իմ անվնաս ներկայությունը երկրում, երաշխավորել, որ դատի ընթացքում չեմ կալանավորվի, որպեսզի արհեստականորեն չկտրվեմ եվրոպացի փաստաբաններիցս, համակիր հասարակական կազմակերպություներից, տեղեկատվական աղբյուրներից ու լրագրողներից, ինչը վստահ եմ արվելու է, խանգարելու համար ինձ շահել դատը, որի հաջողությունում ակթարթ անգամ կասկած չունեմ: Ես դատի եմ հրավիրում Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանում, բաց, հասարակավ, եվրոպական դատարեններում հայերի հետ հարցեր լուծելուց հրաժարվում եմ առայժմ կամովին, բարի կամքով, սիրով ու հարգանքով և նման վերաբերմունքի ակնկալիքով: Վահե Ավետյան 2006-06-04, Սթոքհոլմ
-
Sireli Gayane, duq kartsum eq vor Paplavokum Poghos Poghosyanin es em spanel? Voch sirelis. Nran spanel e dzer sireli nakhagah Robert QOcharyany, vorin qnnadatel cheq toghnum, hajhojanqy hamarum eq hakaestetikakan (spanelu hakaestetiakan linelu masin ban chem lsel der voreve mekits. Sa harkav bacatrvum e nranov, vor spanutyan yntacqum jazz ein nvagum hanrapetutyan lavagujn varpetnery isk zargacats bomondy Sharl Aznavuri glkhavorutyamb burn tsapaharum er, erevi vor Poghos Poghosyani hakaestetikakan gorotsnery chkhangaren nurb jashaki zargacmany. Poghos Poghosyani misy hamov er? vahe
-
Հարգարժան Վահե, կուզենայի մխիթարական խոսքեր ասել քո վիճակը թեթևացնելու համար, բայց ոչինչ չի ստացվում: Ինքներդ դատեք, եթե 15 տարի առաջ akanjits brnats durs em shprtel bolsheviknerin, ապա բնական է, որ ձեր ժամանակ էլ էր գալու ու ձեր նմաններին էլ ինչ որ մեկը պիտի akanjits brnats durs նետեր: Hamadzajn chem sirelis. Es chem gravel nrant atornern u frasenjaknery. Akanjits brnats durs netvum en miajn grasenjakajin arnetnery, ev kshprtven ankaskats. Da e vkajum mez hajtni mardkutjan patmutjunn amboghj. Es karogh em shprtvel iharke akanjits brnats, inchpes bolor nakhkinnery, baits minchev ajd petq e bavararem erku anhrajesht pajman: petq e gravem pashton ev pahem indz khozi pes. Der chem gravel. Shutov kgravem. Այնպես որ, ինչ ցանել եք այն էլ պիտի հնձեք: Hamadzajn em. Ankakhutjun em canel, ankakhtyun em hndzel. Ajd patjarov em es 15 tari ankakh. hndzel em ajn, inch canel em. Apsos vor duq el chcaneciq, hima duq el khndzeiq u miasin kunenaind mi mets dasht. Hima es im mi poqr arti tern em yndameny u srtanc uzuzm em vor duq bolord dzer arterin ter kangneq. Dzer anhatakan ankakhutyany. Եթե հավատացյալ լինեի, ապա ընդարձակ քարոզ կկարդայի վասն քո հոգու փրկության: Կներեք, այդ արդեն իմ գործը չէ: Iharke sirelis. Qo gortsy qo hogu prkutjunn e, ev ete ches prkel qo hogin, inchpes karogh es prkel urishneriny. Նախօրոք ասեմ, որ ես կապ չեմ ունեցել ու հիմա էլ չունեմ նախկին, ներկա և ապագա իշխանությունների ու իշխանավորների հետ(որ ինձ այդ մասին մի ավելորդ անգամ չհարցնեք): Da dzez pativ e berum, shorhavorum em u naev kartum em, vor im gratsi patjarov, duq amachelu voch mi ban chunenq u mi anhangstaceq. Ete kap cheq unecel, grats voch mi tary dzez ci veraberum, harkav siro khostovanutyan maserits baci. Urish ban hartsnem. Kareli e? Isk kap uneq duq dzer hamaqaghaqacineri het? Nranc djbakhtutjunneri, caveri? Kap uneq? vahe
-
էսքան կեղտոտ բերան ունեցողը, հասարակության վզին զոռով իր բերանից եկած կեղտը փաթաթողը ու նրան լսողը՝ էս տեսակ մարդիկ կարո՞ղ են ազգ ունենալ, որ մի հատ էլ խայտառակեն կամ ոչ: Azg unen bolor nranq, um ceghn ankakhutyun e hajtararel, dardzel e azg. Karogh e linel srika mard, karogh e inch ases linel, bajc azg uni. Ov e voroshum mardu azg chunenal - unenaly. Duq orinak karogh eq voroshel? Ete duq karogh eq, karogh em es, kam mek urishy voroshel vor duq azg chenq? Chenq karogh, asem nakhoroq. Hajtararely vor sa, kam na azgu chini pasurd e ev angam qreakapes hetapndeli, ete verjins viravorvi, dzez tani dataran - kpatjveq. Uzum em voch te krvel hetnerd, ajl tsujts tal hat hat, te mi erku namaki mej qani hancagortsutjun eq anum, arants nkatelu ev ajd patcharov e vor iravakan petutjuny chi kajanum. Mardik hancanq en gortsum arants haskanalu angam, vor hancanq en gortsum. Սրանք էջան ու ողորմելի սպեկուլյացիաներ են, թե "իշխանություն ենք քննադատում": Իշխանություն քննադատողն ու վատ իշխանության հիմարությունների հետ պայքարողը առնվազն պիտի գոնե խիղճ ու սրբություն ունենա, շնորհք ու սեր ունենա իր ժողովրդի նկատմամբ: Վերջապես, էդ տեսակ մարդը պիտի Աստված ճանաչի: Teseq inch eq hajtararum: Vahe du voghormeli spekuljant es, du khighj chunes, srbutjun chunes, shnorhq chunes, ser chunes, astvats chunes.... U indz cheq chanachum? Ov petq e anhangstana hogenkan anhavasarakshrutyan vra ir, toghnum duq vorosheq, baits asem, vor nman hajtararutjunneri hamar kareli qacu tak ynknel, inchin es khist dem em, kareli e ynknel dataran u vorpes patij mi amis poghots avlel harkadrabar. Mi krveq, mtatseq, teseq inch eq grel, Es karj karj ksharem, duq najeq. Բայց ասեք խնդրեմ, որտե՞ղ եք տեսել, որ արժեքներ ունեցող ու դրանց համար պայքարող մարդու բերանը այսաստիճան կեղտոտ լինի, այս աստիճան սեռավարակ: Kextotn u "seravaraky" (aj qez bar) toghneqn dzer khghjin, nshenq, vor kartsum eq, vor ete duq cheq tesel, nshanakum e voch voq chi tesel. Kardaceq Bodler. Shat hetaqrqir e mshakutajin arumov, bajts naev patmakan, vorovhetev fransiaciq Bodlerin hamarum en jamanakakic Fransiakan mshakujti himnadiry, hajry, isk na ir gortserum lacacrel e bolor fransiacineri majriknerin. Iharke karogh eq pndel vor jamanakakic fransiaciq hamematats hajeri nerkajis mshakujti het, barbarosner en. Dzer gortsn e anshusht. Ես որ ես եմ, ապրում եմ ի տարբերություն բոլորիցդ այստեղ, հենց Հայաստանի մեջ, Հայաստանի քաղաքացի եմ, աշխատում եմ պետական հիմնարկում որպես պետական ծառայող, Ajsteghit petq e skseiq, amen inch khaskacver nakhoroq. Nakh duq petakan tsarajogh cheq, vorovhetev petutjuny menq enq, joghovurdy, isk duq hastat im tsaran cheq. Duq angam tujl eq talis dzez, indz anpatvel. Inch tsara? Duq havanabar nkati uneq karavarutjan tsara, bajts ajd karavarutjuny qreakan hancagortsneri banda e, ev duq tsarajum eq qreakan hancagortsnerin, voronq mez gravel en. Duq inqnerd mas eq qreakan kazmakerpvats hancakhbi, ashkhatavardz eq stanum nrancic, ev indz pakharakum eq ajstegh, dzer tererin chentarkvelu hamar, vorovhetev nranc qsheluts heto, karogh eq qshvel duq el. Khndrem. Mite avelin kariq unem avelatsnelu, bacahajtelu hamar (inqnerd ariq i dep) dzer andznakan shahagrgrvatsutjuny lrecnelum nranc, ovqer mekusacvats en. Tarorinak cheq hamarum ardjoq pasty, vor es patmum em dzez im nkatmab irakancvats qreakan hancanqneri masin, baits duq bolorovin dra vra cheq ushadrutjun dardznum, baits indz eq qnnadatum u angam hajtararum khelagar, inchy mek urish qreakan hancagortutyun e, hetapndeli qreapes ev duq erku or azatutjan mej cheiq mna ajdpes varvelu hamar, ete erkriy liner orinakan, es el boghoqei iharke. Duq ashkhatavardz eq stanum okupantnerits, anum eq nujn bany, inch politsajnern anum ein erkrord hamashkharhajin paterazmi jamanak, germanacinerin tsarajelov, vor sepakan hajrenakicnerin halatsen. Duq stanum eq ashkhatavdz, dzer isk harazatnerits talanvats mijotsnerits ev ajdov hents ajn tesakn eq, vory utum e ir harazatneri erekhaneri hacy.... ajn erekhaneri, voronq nujn haci pakasi patjarov utsatcvetsin ashkharhi tarber tsajrerum u veracan vorpes haj. Duq dzer hajrenakicneri arjunn eq khmel u lktianum eq ajstegh anbartavanoren. Es lriv haskanum em dzer ev dzer tesaki anhngstutjuny. ճաշակում մաշկիս վրա, ամեն Աստծո օր, մեր անտաղանդ իշխանությունների բոլոր սխալները, պայքարում դրանց դեմ, նյարդերս քայքայում, աշխատանքից գալիս տուն, տանն էլ մտածում եմ այսինչ բանը ո՞նց անեմ, որ չթողնեմ ապականեն, քննարկում, խոսում եմ այս հարցերի շուրջ ազգակիցներիս հետ, բայց ես երբևե այսպիսի վահեավետյանական փողոցայինության հետ առնչված չկամ (ու Աստված մի արասցե): I tarberutjun indz, duq aznvutjan tipar eq. Kartsum em ajdpes e petq haskanal dzer ajs hajtararutjuny. Vahen vatn e, isk i tarberutjun iren, es ajspisin em, lavn em.... Սա որևէ կապ չունի ոչ քննադատության հետ, ոչ որևէ լավ բանի ձգտելու հետ: Սա ուղակի մի այլասեռվածություն է, ապականության էքսպոնատ, որ կարելի էր դնել հասարակաց տանը, որպեսզի այնտեղ այցելող ու աշխատող անբարոյականները նայեն ու տեսնեն իրենց: Sa el e dzer tereri gortsy, dzez el lav dasitarakel en, irenc hajord serundy darnalu hamar. Mardkanc qshum en tnerits, qshum hasarakac tner, vorontsits irenq el ogtvum en, ev anvanum mardkanc anbarojakan u gij, erb verjinners hajhojum en. Urakhaceq vor hajhojum en. Yndameny zgushatsnum en, vor shutov skselu en kotorel. Այսպիսի փողոցային լեզվով հասարակական վայրում հայոհոյել միայն մեկ անգամ եմ տեսել, մեր բանտ նստած դուրս ելած հարևանը իր կնոջն էր հայհոյում մեր մուտքում: Է', հաջորդ օրը տեսնեմ էդ մարդը արյունոտ գլորվելով տուն է գալիս: Հետո հարևաններից իմացա, որ մուտքի տղամարդիկ տարել էին դրան ծեծել էին, որ էլ չհայհոյի: Էլ չհայհոյեց: Inchpes tesnum eq hajhojum em der, u bacardzak chem anhangstanum dzer asats tghamardkanc reakciajits u inchpes tesnum eq chkan el. Avelin, grqers hratarakeluts heto eka anmijapes Yerevan, mek amis spasum ei vor mekn asi vor vat es arel vor hajhojel es. Meky cherevats. Duq ed um nkati uneq, aselov vor indz ktsetsen. Lseq, nrants mets masin jamanakin es ajnpes em qacu tak gcel, vor indz hishum en sarsapov mich ors, ev eli em qacu tak gcelu, ev hents ajd patjarov e vor bant en mtsnum indz. Chzarmanak, vor shat shutov qacu tak tesneq bolor nranc um heros eq hamarel mankuts. Dzer janachatsnery miajn tsetsum en erekhanerin, kananc, hivandnerin u tsererin... Miak dzevn e paterazmits pakhats vakhkotneri inqnahastatman, es haskanum em da ev cavum em, vor dranq dzer mets masi hajriknern en. Հիմա սրա մասին ՍԱՍն ասում է թե վտարված է, մեղկ է: Meghk che vtarvatsy. Meghk e vtaroghy. Duq eq che qristoneutjunits khosum? Chgiteq? Vtarvoghy mek serund heto yndameny klini voreve arjanavajel azgi nerkajacucich, voch te gjlot haj, vory ir artaqsvats azgakcin pashtpanelu pokharen, satarum e artaqsoghnerin, voronq dzez netum en fisikapes gojutjun qarsh talu haziv herigogh termatsq, vor dra dimac zbaghveq keghtot gortsov, aveli mekusacneq u hastapecneq otarvoghnerin. Ete arants emotisaneri najeq dzer sepakan patmutjany Bagratuninerits mich ors, khaskanaq, vor mardik haratev sparvel en, haseel esorva vijakin ev der tasnjak hazary votqi en kangnats heranalu hamar... Artnaceq, verjapes... Che vor tarrakan tramabanutjan makardakum enq khosum. Inch klini dzer vijaky ete mi qich aveli bardacnem teman? Բա պիտի վտարվեր, որ էս խուժանն է, բա ի՞նչ պիտի լիներ: Նա հաստատ ծեծ էլ կերած կլինի բազմիցս իր կեղտոտ բերանության համար: Bravo. Khostovanum eq hasarakav, vor hamadzajn eq vtarel mardkants, qaghaqacinerin irents tnerits u erkrits, bajc chem zarmanum arden, vorovhetev najev khostovanel eq, vor ahskhatavardz eq stanum vtaroghnerits. Avelin, karogh em asel, vor stanum eq ashkhatavardzy hents nra hamar, vor dzer tererin qnnadatoghnerin lrecnenq, storacneq, viravoreq. Jahel aghjik el eq harkav, ev ajd patjarov hashvarky parz e. De dzez ho qacu tak chen gcelu? Kam ete gcen el, ho dzer terein vnas chi? Nranq arden miljon hogi erkrits chrtel en. Mekn avel - meky pakas. Duq el masnakcel u masnakcum eq i dep. Hisheq krkin, vor da qreapes hetapndeli e, isk orenq chimanaly, chi azatum pataskhanatvutjunits. Ես ընդունում եմ այստեղ հնչած կարծիքները թե այս կենդանին նայև հոգեկան հիվանդ է: Բայց հոգեկան հիվանդների մեջ էլ կան դրական ու բացասական մարդիկ, ինչպես և առողջների: Indz anvaneciq kendani. Erku tari ashkhatanqajin ughich gaghut kgnaq sra hamar normal erkrum u haskanum em, vor cheq uzum vor Hayastany normal erkir darna. Bantum khatjven dzer bolor sireli terery. Dzer hamar es khndrem andzamb vor neren. Eritasard e, anpordz, miamit. - kasem datavornerin: khostanum em. Թող այս թյուրիմածության այստեղ հայտնվելը մնա նրանց խղճին, ովքեր դրան նպաստեցին (վահեավետյանն հիմա ցինիկ ծիծաղով հռհռում է նրանց վրա): Կեղտի մեջ թավալվել ցանկացողին կարո՞ղ ես զոռով կեղտից հանել դուրս... Karogh es. Ete nra keghtum talvalvely keghtotum e hasarakutjany, karogh es nran harkadrabar hanel, lvanal u teghavorel voreve hamapataskhan hastatutjunum, vor mardkanc chvnasi u bacatrel, vor keghty hakasanitarakan e voch miajn qo hamar, ajl hasarakutjan. Sa hents ajn e, inch es 15 tari sharunak anum em dzer het, ev chkaskatseq vor hastsnelu em haghtakan avarti ev arden hascrel em. Procesn yndanum e, ev ajlevs voch mi uj ajn chi kangancnelu. Erb handipenq Yerevanum, najeq achqeirs inch vor aritov, tsitsaghelu em dzer vra, lurj, baits metsahgabar: che vor duq eritasardner eq u aprelu eq mi jamank, erb es ajlevs chem lini dzer mej. vahe
-
Sirelis, es ekats gnacatsneri nman ancoghik mekn em. Kjanqs sksel e inch vor mets prostsesi aranqum u ajntgh el avartvelu e, isk procesy vory yntacel e anhamreli jamanaknerits i ver, anhamreli jamankner el yntanalu e harkav.... Ajn inch es, du, mjusy karogh enq imanal, mi patarik e yndameny, mer giteliqy chi heriqum mi jiju sarqelun, bajc menq hascrel enq hazaravor astvats u jshmartutjun steghtsel, mez tvats shat karj jamanakum... (A.B). Grogh linely chi nshanakum linel meky, vory gite avlein. Groghy karogh e imanal aveli qich angam, bajc karogh e imanal mi ban, mi poqrik ban, vor chgten mnacatsy. Groghi mjus funktsian, harts dneln e. Dzevy, hajhojanqy gortsiqner en yndameny, mitqy tegh hascnelu hamar, vorvhetev grakanutjuny voch ajl inch e, qan zrujc mi mardu, mnacjal ashkharhi het. Mite kartsum eq, vor karogh ei khosqs tegh hascnel u linel ajsor amenakardacvats haj gorghy, ete urish dzev yntrei tsajraheghoren khujanacats mer hasarakutynum... Ushadrutjun dardzreq drats hartserin sirelis, es urish vochinch charjem u mnacjal bolor ancoghik tkhmarneri nman tkhmar mekn em... vstahecnum em dzez, chem setevetum. Hajtnum em ankeghts kartsiqs im masin, bajts drats harcery karevorum em. Ete mi or ltsvenq ajd hartsery lutselun, kam ltsveq duq, arants indz, karogh em lrel u husal, vor neroghamtoren kverabeveq "hor taj" es mi qjopakin, vori nman zulumy mer ceghi glkhov ekel ancel u chi veradardzel bazmics.... vahe