-
Posts
865 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Vahe Avetian
-
Can any one check if this book really ecists? ---- ---- BOOK REVIEW: LIBERATION MOVEMENTS Ronnie H. Terpening Library Journal Reviews School Library Journal Reviews May 15, 2006 Steinhauer, Olen Liberation Movements Minotaur: St. Martin's Aug. 2006. c.304p. ISBN 0-312-33204-1 [iSBN 978-0-312-33204-4 ]. $24.95. M This fourth entry in Steinhauer's (The Bridge of Sighs ) Eastern Bloc crime series deposits us in the late summer of 1968, as "the flowers of Prague's spring" are being crushed by the Warsaw Pact's invading tanks. In a nearby unnamed country, Brano Sev of the Ministry of State Security, the protagonist of 36 Yalta Boulevard , is now a colonel in his late fifties. He and his officers, Capt. Gavra Noukas and homicide inspector Katja Drdova, all have secrets to hide and a major crime to solve. Armenian hijackers have blown up an airplane en route to Istanbul, aboard which was a fellow officer of Armenian origin. Was the Ministry involved in the plane's destruction? Is there a connection to a crime committed seven years earlier? To find the answers, Gavra and Katja must confront their own demons. Using alternating time lines, reverse chronology, and disrupted sequence, Steinhauer again displays his masterful manipulation of character, plot, and reader expectations. Tightly entwined story lines, compact scenes that evoke a grim world while capturing character subtleties, and a style pared to the essential make this a fast, intriguing read. Highly recommended. [see Prepub Mystery, LJ 4/1/06.]- Ronnie H. Terpening, Univ. of Arizona, Tucson Publishers Weekly Reviews May 15, 2006 Liberation Movements Liberation Movements Olen Steinhauer. St. Martin's Minotaur, $24.95 (304p) ISBN 0-312-33204-1 Steinhauer's dazzling fourth book in his series about various police and intelligence agents in an unnamed Communist-era Eastern European country gives a large role to Brano Sev, the seriously conflicted spy who starred in the previous entry, 36 Yalta Boulevard (2005). Sev sums up the new book's theme when he says to a younger subordinate, "Intelligence work is precisely what it says-it's about intelligence. We are not murderers." There's some irony here: we know that Sev has killed several people himself. But there's also an unexpected note of humanity, as Sev supervises the investigation by two junior agents of a murder in Russian-occupied Prague in 1968 that's later tied to a plane hijacked by Armenian terrorists on its way to Istanbul in 1975. Another new element is the Turkish capital, alive and yeasty compared to the drab, restricted home city of 36 Yalta Boulevard . And the emergence of a major female character-a homicide investigator looking for personal justice-shows how a skilled writer working at the top of his form can keep a series from faltering.
-
3K ոստայնը դատապարտում է լրագրողներ Նարինե Ավետիսյանի և Թագուհի Թովմասյանի նկատմամբ ոտնձգությունները, կտտանքն ու սպառնալիքները: Մենք համարում ենք, որ լրագրողներին վախեցնողներն ու նրանց աշխատանքը խանգարողները քրեական հանցագործներ են ու չենք դիմում ոստիկանությանն ու դատական մարմիններին, այդպիսիք Հայաստանում չլինելու պատճառով, բայց բողոքի անգլերեն թարգմանված տարբերակն ուղարկում ենք մարդու իրավունքները պաշտպանող միջազգային կազմակերպություններին: Դատապարտում ենք նաև հանցագործությունը վկայող և լռություն պահպանող Սփյուռքի բոլոր կազմակերպություններին ու վստահեցնում, որ բոլորից պահանջվելու է հաշվետվություն հանցագործություններին լուռ մասնակցություն ունենալու համար: Վահե Ավետյան 2006-05-24, Սթոքհոլմ
-
Անգամ դա դեռ հաշվեհարդարը չէ Արամ Գասպարի Սարգսյանը հայտարարեց, որ «ինչ-որ մեկն այս սցենարը գրել է և հիմա ձեռքերն է շփում ուրախությունից, իսկ երկու քաղաքական ուժ իրար են ոչնչացնում, իսկ մենք մասնակցում ենք այդ սցենարի իրականացմանը: Ամոթ է, ժողովուրդը վաղը թքելու է մեր եսեսին. սա քաղաքական պայքա՞ր է, թե՞ քաղաքական հաշվեհարդար»: Ժողովուրդը վաղուց թքել է ձեր բոլորիդ վրա Արամ Գասպարիչ: Դուք պարզապես պադոշ եք, և ձևանում եք թե անձրև է գալիս: Ժողովուրդը վաղուց թքել է ձեր բոլորիդ վրա Արամ Գասպարիչ: Դուք քացու տակ ընկնելուն պատրաստվեք և անգամ դա դեռ հաշվեհարդարը չէ: 2006-05-23, Սթոքհոլմ
-
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆի դաստիարակած հայերն են գալի՜ս «Առավոտ», 2006-05-23, «Եվրոպական հիվանդություն» վերնագրով մի հոդված եմ կարդում ու մտածում. - հայոց ժողովրդավարության հայրությունը ստանձնած հերթական մի տգետ ծանր ու թեթև է անում Եվրոպական անցուդարձից, որովհետև շրջապատի ղշերն էնքան են ասել, որ ֆռֆրացած տղա է, որ ախմախը իսկապես հավատացել է թե կարող է ճառել մոնոպոլ ամբիոնից ու աննկատ մնալ: Տեսեք ինչ է գրում էս ապուշը. Այն, որ հեռուստադիտողների ճնշող մեծամասնությունը «Եվրատեսիլ-2006»-ում իր ձայների մեծ մասը տվել է ֆիննական «Lordi» խմբին, ամենեւին պատահականություն չէ: Իհարկե, կարելի է սփոփվել այն մտքով, որ դա «բողոքական» քվեարկություն էր՝ մարդիկ ձանձրացել են փոփ-երաժշտության «քաղցր» ելեւէջներից եւ հակվում են դեպի կոշտ, «հրեշավոր» երեւույթները: Բայց ինքը՝ այդ հակումը լուրջ հիվանդության ախտանիշ է: Ես եվրոպացիների տեղը լինեի՝ մի պահ կանգ կառնեի եւ կմտածեի՝ արդյոք ճի՞շտ ուղղությամբ են գնում: Էս ինքնանշանակ հոգեբույժը մի քանի ամիս շարունակ, իր հոդվածներում հոգեկան հիվանդ է անվանում տարբեր քաղաքական գործիչների ու ում քեֆը տա ու դեռ ոչ ոք քացով ոռին չի հասցրել ու դրանից սրտապնդվելով երևի ու աշխատավարձով կախյալ նանար-լրագրողների քծնանքին հավատալով հարկավ, անցել է համայն Եվրոպան բուժելու արդեն, նախորոք հայտարարելով իհարկե, որ Եվրոպան հիվանդ է: Անգամ հորդորում է 500 միլյոն հոգու, լսել իմաստունին, կանգ առնել ու մի րոպե մտածել և իհարկե հենց հիմա եվրոպացիք իրար ոտ ու գլուխ են ջարդում, խլում են իրար ձեռից «Առավոտն» ու կանգ են առել մի րոպե էլ ու ընդհանրապես: Բերենք պարզ օրինակ. ենթադրենք՝ մարդն արվամոլ է: Դա իր անձնական գործն է. թող իր տանը կամ այլ փակ տարածության մեջ անի այն, ինչ իրեն դուր է գալիս: Նրան դրա համար չի կարելի հետապնդել, զրկել աշխատանքից եւ այլ քաղաքացիական իրավունքներից: Սա է հանդուրժողականության սահմանը: Բայց խնդիրն էլ հենց այն է, որ ժամանակակից եվրոպացիներն այդ սահմանի վրա չեն կանգնում: Նրանք կարծում են, որ ոչ ավանդական կողմնորոշում ունեցող տղամարդիկ եւ կանայք իրավունք ունեն շքահանդեսներ կազմակերպել՝ փողոցում ցուցադրելով իրենց այլանդակությունները: Եվ դա արդեն իմ իրավունքների խախտումն է, որովհետեւ չեմ ուզում, որ ես կամ իմ երեխան տեսնենք այդ հոգեւոր հաշմանդամների ցույցերը: Սահմանը դրել է տհասը, հայտարարում է անկասկած ու վստահ սեփական իրավացիության մեջ ու համարում է, որ 500 միլյոն մարդ անցել են իր դրած սահմանն ու խիստ զայրանում է, առանց անգամ հասկանալու կարծես, որ 500 միլյոն հոգին խնչած չունեն հայ իմաստունի վրա, որովհետև չեն կասկածում նրա գոյության մասին: Նման ավանակին պատասխանել իհարկե չարժեր, եթե սակավ չլինեին թեթերը երկրում, որտեղ երեխաները համարում են էս ծախու-չեկիստ-ստուկաչներին, լրագրող ու մտավորական: Եվրոպացիք, տխմար՝ կարծում են ամեն մեկն իր համար և ի տարբերություն բլոկադայում նստած կոլեկտիվ մտածող ամեոբաների, մտածում են ով ոնց ուզի և նեղություն չեն քաշում որևէ գրչակից թույլտվություն ստանալու, այն էլ սարերում կորած կոլխոզից: Օրենքն է պարզապես ասում, որ մարդն ազատ է, կարող է շքահանդեսներ կազմակերպել ու մասնակցել, անկախ նրանից արվամոլ է, հանրապետական, թե սոցիալ դեմոկրատ, իսկ մարդու սեռական կյանքով, եթե նա քո կողակիցը չէ, հետաքրքրվելը, շարքային խոզություն է պարզապես և սովորաբար հենց այնպես չի լինում, այնպես որ ավելի լավ է մտածիր, սեռական կողմորոշումդ ճշտելու մասին խմբագիր ու պարզիր վերջապես, թե ինչու հենց արվամոլները սկսզբից հետաքրքրեցին քեզ, հարդ ռոքի մասին խոսելիս, 500 միլյոն եվրոպացուն ու ձեռի հետ էլ անփորձ ընթերցողին խելք սովորեցնելու փոխարեն: Շատ լավ է ի դեպ, որ արվամոլները շքահանդես են անում ու երեխայի հետ այնտեղ չհայտնվելու համար, բավարար է այդ մասում քաղաքի, մի երկու ժամ չերևալ պարզապես: Շատ լավ է, որ շքահանդես են անում որովհետև ոչ ոք չի վախենում իր սեռական կողմնորոշման համար, չի թաքցնում, դուրս է գալիս շքահանդեսի ու ով հետաքրքրվում է արվամոլներով, հատ-հատ բոլորին կարող է ճանաչել: Գուցե հենց այս պատճառով է, որ շվեդական կառավարությունում ու խորհրդարանում արվամոլներ չկան: Նրանք կարիք չունեն ընտրվելու, որ պաշտպանվեն, մարդիկ էլ չեն ուզում, չեն ընտրում: Սա ինձ ավելի է դուր գալիս, քան ադաթով-յոլով-ղայդով տղամարդ խաղացող ծպտված գյոթը, որը կարող է հազարավոր չգյոթ գյոթացնել և եթե դուք չեկիստ չեք պարոն խմբագիր ու պատվեր չեք կատարում, կամ մայր Թերեզան չեք, որը հոգում է եվրոպացիների կորուսյալ հոգիների համար, պետք է զբաղվեք սեփական երկրում ծավալված գյոթությամբ (չշփոթել միասեռականության հետ), ոչ թե էշ-էշ ճառեք եվրոպացիների համար: Ճիշտ նույն ձեւով, եթե դու բորոտ ես, դիվահար ես կամ քո մեջ չար ոգիներ են մտել՝ գնա բուժվիր կամ նստիր տանը եւ աղոթիր, որ Աստված քեզ ազատի այդ չարքերից: Բայց դու քո այդ բորոտությունը բեմ ես հանում՝ իմանալով եւ հասկանալով, որ հեռուստաէկրանից այն կողմ, միլիոնավոր երիտասարդներ նույնպես ներքուստ տառապում են նույն չարքերից: Եվ դեռ իրենց «երգն» անվանում են «Հալիլույա» (այսինքն, եբրայերենից թարգմանած՝ «փառաբանեք Աստծուն»): Հաստատ կարելի է ասել, որ «Lordi»-ները փառաբանում էին սատանային: Եվ հենց սատանիզմի «մոդան» է Եվրոպայում, որ տագնապալի ազդանշան է: Հաստատ ասեց էլի: Մեղադրեց եվրոպացիքին սատանիզմում: Էս ապուշին, եթե ժամանակին նախագահականից չքշեին, հիմա Եվրոպան կհայտարարվեր չարիքի իմպերիա ՝ Ռեյգանն ու Բուշը ղալաթ են արել: Քրոստոնյա, եբրաերենից «փառաբանեք աստծուն» մեջբերող եղբայր, ի՞նչ կարծիքի եք սեփական աչքի գերանի մասին, նույն գրքից, անգամ եբրաերեն: Ես ապրում եմ Եվրոպայում մի 13 տարի ու սատանիստ ոչ մի տեղ չեմ տեսնում, դուք որտեղ եք ֆռֆռում Եվրոպայում, որ այդպես անհագստացած եք և ինչպես է, որ չեք տեսնում ձեր շուրջը վխտացող սատանաներին: Այսօր Հայաստանի իշխանությունները եւ գրեթե բոլոր քաղաքական ուժերը, անկեղծ թե կեղծավոր, հավատարմության երդումներ են տալիս եվրոպական արժեքներին: Դա, ընդհանուր առմամբ, դրական գործընթաց է. Հայաստանն իսկապես պետք է դառնա մի պետություն, որտեղ իրենց մարմնավորումը պետք է գտնեն 17-18-րդ դարերի եվրոպացի մտածողների լավագույն գաղափարները: Բայց եվրոպական արժեքների տեսակետից նույնպես պետք է չափն իմանալ՝ չանցնել հանդուրժողականության վերը նշված սահմանը: Տարօրինակ չէ՞ արդյոք, որ էս «ընդդիմադիր» կոչվողը փոխանակ փողեր հնչեցնի ռուսական մեդալների հոսքի կապակցությամբ, պնդում է, որ եվրոպացիներին ռևերանս է արվում և համենայն դեպս կանխում է վտանգը, եթե չստացվի չեվրոպականանալ, պնդելով. - «17-րդ դարից ոչ մի դեպքում այս կողմ»: Հայերը պարտավոր են ամենաքիչի մի 300 տարի ետ լինել եվրոպայից: Էս ու՞մ քարոզն է կարդում էս տավարը ու չափ որոշում գլխներիս: Մասնավորապես հայտնի է, որ «Եվրատեսիլ» երգիչներ ուղարկող մեր պաշտոնյաները մինչ օրս առաջնորդվել են հետեւյալ սկզբունքով. նմանակել այդ մրցույթների նախորդ հաղթողներին՝ հաջողության հասնելու համար: Պետք է ասել, որ Աթենքում այդ սկզբունքն աշխատեց: Բայց մոտեցումը կիրառելիս էլ պետք է չափը ճանաչել: Չարժե, օրինակ, Ինգա եւ Անուշ Արշակյաններին բորոտների դիմակ հագցնել եւ ուղարկել Ֆինլանդիա: Մեղք են աղջիկները: Կարիք չկա հրեշների նման հագցնել: Հագցրեք անմրցունակ պայմաններում, աշխարհ տեսած տղերք ձևացողների նման, այնպես ինչպես հագցնում եք երիտասարդ աղջիկներին Երևանում, արևադարձային երկրներում աշխատող պոռնիկների նման, ներկեք ինչպես հարկն է, դզեք-փչեք և դևերից ու չարքից չվացող վիկինգներն անգամ սարսափահար կլինեն ու կգոռան հուսահատ՝ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆի դաստիարակած հայերն են գալի՜ս: 2006-05-23, Սթոքհոլմ
-
Գող, սիրտը դող «Վախի մթնոլորտ է Հայաստանում».- հայտարարում է ազգային ժողովի խոսնակը. - «70%-ը մարդկանց վախենում են». - և ոչ ոք կարծես չի հասկանում, կամ ձևանում են, որ չեն հասկանում, որ հայտարարությունն անում է պետության ազգային ժողովի նախագահը և որպեսզի բոլորին համոզեն, որ անլուրջ է, ասում են, որ խոսնակն է անլուրջ, իսկ մի հերոս քաջ տղա, խրոխտ դաշնակ ախպեր-պատասխանատու էլ հայտնում է, որ ինքը մտնում է 30%-ի մեջ, չհասկանալով կարծես, որ չի հերքում 70%-ի գոյությունը այդով և կասկած հարուցում, որ ինքը վախեցնողներից է: «Վախի մթնոլորտ է Հայաստանում».- հայտարարում է ազգային ժողովի խոսնակը, իսկ պատասխանատու հայրերը ասում են խոսնակն է անլուրջ ու անգամ հիմարի մտքում կառաջանա անմիջապես հարցը. - Խոսնա՞կն է անլուրջ, թե՞ բոլոր հայրերդ միասին, որոնքդ ի ցույց աշխարհի, անլուրջին դրել էիք երեք տարի շարունակ մեր և նաև ձեր գլխին խոսնակելու: Խոսնա՞կն է անլուրջ, թե՞ դուք: «Վախի մթնոլորտ է Հայաստանում, 70%-ը մարդկանց վախենում են». - ասում են: Սուտ է: 100%-ն են վախենում: Չեն վախենում միայն անհատներ, նրանք, ովքեր քրեական հանցագործություն չեն գործել և հնչեցնում են իրենց ազատ խոսքը, որտեղ ուզենան, երբ ուզենան, ում ներկայությամբ ուզենան և կախված չեն հրեշներից, աշխատավարձներով ու բիզնեսներով: Նայեք շուրջներդ, նայեք ձեզ ու տեսեք ով է վախենում, ով ոչ: Փառք պապերի իմաստնությանը: Ով պապ տեսել է, լսել է. - Գող, սիրտը դող: 2006-05-23, Սթոքհոլմ
-
Isk samasudi koxmnakicneri hamar senc mi ban... --------- Sireli nkarich ev ajloq, samasudy im amenasireli zbaghmunqn e eghel ev minchev ors e, erb unk em dnum bnazdneris khorqin ev mets e gajtakghutyuny khostovanum em trvel dran anmnacord... Es indz misht fisikapes u barojapes lav em zgacel samasudi pajmannerum, havanabar nakhkin sportsmen, khoshoramarmin, fisikapes ujegh, razmakan ev mijazgajin tarabnujt pordz unecogh linelu patjarov. Mokhragujn njutn e, vor stipum e hrajarvel samosudits, vorovhetev nranq um sirum em partvum en mets massamb. Es mi ban srtanc kuzei: azvabar, hanraqveov hajtararenq, vor samosudn e mer aprelakerpy u es erku kombinaciajov khajtnvem ajntegh, vortegh tesnum em indz... Miak bany vor antaneli e, ceghakicnerin khabeln e. Da sarsapeli storacucich e, voch miajn ajn patjarov vor sut asely vat ban e, ajl naev vorovhetev storacvats es stelu anhrajeshtutjan astijani, asel kuze qez inch vor meky vakhacrel e... Amot e vakhenaly. Che vor poqrikner chenq ajlevs... vahe
-
Tarorinak e, vor forumi vnasveluts pakasum en yntercoxneri tvery... Hyeforum.com - its nujnpes patahakanoren korel en bolor gortsers..., eli pathakan hastat, Andrei u hajeri chuzoghnern en arel iharke, bajc miajn im gortsern en anhetacel... Lseq, grel em, hents hima vras hnarats qreakan hodvatsner en drats, grqeris patjarov, duq eli dzevanum eq te cheq kardacel, cheq lsel... Kartsum eq, vor dzajn cheq hanum, prkum eq eresnerd.... Vonts em khghjum dzez, vor esqan storacats eq, bajc aveli khghjum em vor amachelu eq, sastik amachelu eq... mnaq barov.... Khndrum em haneq gortsers ajsteghits. Es ajstegh verjatsri ashkhatanqs... Mnaq barov
-
Amen inch hnaravor e, baits duq ankaskats aveli eq vstahum mardkanc qan es. Tkhur pordz unem, cavoq. Husov em iharke, vor duq eq iravaci, bajc chem kartsum. vahe
-
Երկու կաբել Երկու կաբել են կտրել այսօր Հայստանում ու ամբողջ երկիրը զրկվել է ինթերնետից: Սա նշանակում է, որ ինքնանշանակների հայտարարած երկրի բուռն զարգացումը, օտարերկրյա տիրությունների միլյարդավոր ներդրումներն ու սփյուռքահայության ծով աջակցությունը բավարարել է միայն երկու կաբելի: 2006-05-19, Սթոքհոլմ
-
Ara es yntercoghneris tivy mi qani harjurov pakasec! Ara SAS es qu arats fokusnery klini hastat, te che ho es parlamenti spikery chem, vor yntercoghnery irenc dzajnery het vercnen... Ha ara? Edqan el manr u kheghj...
-
Անկախ պատգամավոր Համայակ Հովհաննիսյան Անկախ պատգամավոր Համայակ Հովհաննիսյանն ասել է այսօր, որ 2007-ի ընտրությունները լինելու են հակաքաղաքական և օլիգարխները որոշելու են ամեն ինչ, իսկ դա կսպանի քաղաքական դաշտը: Եթե պարոնն իրեն դասում է քաղաքական դաշտին և համոզված է սեփական իրավացիությունում, ունի երկու այլընտրանք, իր ասելով կործանարար վիճակից դուրս գալու: 1. Գնալ հենց հիմա թոշակի և այլևս չերևալ, անձնական անվտանգության նկատառումներով: 2. Մոբիլիզացնել անմիջապես ճշգրտված քաղաքական դաշտը, որը չի ուզում սպանվել ու սպանել օլիգարխներին: 2006-05-19, Սթոքհոլմ
-
-
Ռուսնյա - Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը լուրջ և անկախ մեկը չէ, որի հրաժարականի պատճառով ներքին ճգնաժամ առաջանա. ասել է ռուսաստանցի ֆաշիստ քաղաքագետ Անդրանիկ Միգրանյանը: Ռուսական այս սատրապը վիրավորում է հայոց բարձր հաստատությունը Երևանում և չի արտաքսվում իր հայրենիք՝ Ռուսնյա: 2006-05-19, Սթոքհոլմ
-
Շնորհավորում եմ ձեզ՝ սիրելի անասուններ «Հետք» թերթում հրապարակված հարցազրույցում ասել եմ, որ կարող եմ լինել ամեն ինչ՝ նախագահ, վարչապետ, նախարար, օմբուդսմեն և այլն ու դրանից հետո սկսել է անմիջապես բուռն պրոցեսը, որի ուսումնասիրությունները հասցրեցի ավարտին վերջերս: Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հնչեցրած, ճիշտ խոսքը իր հետևանքին սպասեցնել չտվեց: Ես դեռ չգիտեմ ում հետ կարող եմ աշխատել Հայաստանում, բայց անսխալ գիտեմ, թե ում հետ մատաղի սեղան չեմ նստի անգամ և սա մեծ հաղթանակ է, համաձայնեք, որովհետև անգամ կնքահայրս ինձ զգուշացրեց ժամանակին. - որդիս մի վերադարձիր, այստեղ պղծված սրբեր կտեսնես : Հիմա տեսել եմ բոլորին, գիտեմ անուն առ անուն, բայց նրանց մասին չէ, որ պետք է խոսեմ, այլ երևույթների, որոնք իմ ուսումնասիրությունների հիմնական նպատակն են, որովհետև ըստ իմ ստացած դիպլոմի, ես բարձր որակավորման, գիտնական անասնաբույժ եմ: Մի շտապեք ու խնդրում եմ մի անհանգստացեք: Ախտաբանական վերլուծություններս ավարտված են հաջողությամբ: Ընտրում եմ այժմ բժշկման լավագույն մեթոդները: Կարևորն այն է, որ ուսումնասիրություններս ցույց են տալիս, որ անբուժելի չեք: Շնորհավորում եմ ձեզ այդ առիթով՝ սիրելի անասուններ:
-
Ինքներդ դատեք Սկսել եմ գրել «Ես գրող չեմ, քաղաքական գործիչ եմ» նախադասությամբ: Միակ հավակնությունս միտք արտահայտել, միտք լսելն էր և է: Հասարակությանը ներկայանալուս օրվանից անցել է 3 տարի, առաջին իսկ օրվնից կարդացվում եմ ավելի, քան որևէ մեկը և դա հեշտ ստուգվում է ֆորումներում, ոչ միայն հաճախողների քանակով, այլ նաև գրված պատասխանների: Ինքներդ դատեք, գրող եմ, գրող չեմ: Գրում եմ ու չեմ էլ մտածում ինչ եմ, որովհետև նման հարց չունեմ առհասարակ, գիտեմ ինչ եմ ծնունդիցս, երբևէ չեմ փոխվել, անփոփոխ նույնն եմ ու այն ինչ ես եմ, արտահայտվում է չորս տառից բաղկացած մի բառով, որն է՝ Վահե: Ինքներդ դատեք, գրող եմ, գրող չեմ: Ինքներդ դատեք, որովհետև ընթերցողն, ասել կուզե հասարակությունն է դատում մեկի գրող լինել, չլինելը: Ես, կամ դուք, կամ նա կարող ենք ընդամենը կարծել: Օբեկտիվ գնահատականը կգա հետո, երբ գրվացքն անցած կլինի մի քանի սերնդի դատ ու դատաստանով և ցավոք սրտի ոչ ես, ոչ դուք, ոչ էլ մեկն այսօր ապրող, չենք իմանա դա, որովհետև անցողիկ ենք: Հարկավ բացառություն կկազմեն անմահները մեջներս այսօր ապրող, բայց ովքե՞ր են նրանք, այդ անմահները: Դա էլ է սերունդների իմանալիք հարկավ: Ես չգիտեմ գրող եմ, թե ոչ մի խոսքով: Դուք գիտեք հարկավ, դուք դատեք: Ներկայանալուս օրից անցել է երեք տարի ու ես աննկատ դարձել եմ 7 գրքի հեղինակ արդեն, երեք լեզվով գրված: Ինտերնետում հրատարակված են, կարդացվում են բոլոր մայր ցամաքներում, ամենուր ունեմ մաքսիմալ քանակը ընթերցողների և տասնյակ հազարից ավելի նամակ: Ինքներդ դատեք, գրող եմ, գրող չեմ: Գրքերիցս երկուսը հրատարակված են, երեքը հենց հիմա պատրաստվում են հրատարակության: Հրատարակվում են ընթերցողներիս միջոցներով, առանց իմ կես բառ խնդրանքի, իրենց սեփական կամքով, որոշումով ու բարի կամքով և անգամ թույլ չեն տալիս կես բառ շնորհակալություն հայտնել, որովհետև համարում են համագործակցությունը իրենց համար պատիվ: Ես միայն գրում եմ, ուրիշ բանով չեմ զբաղվում և իհարկե չարաշահում եմ առիթն ու երախտագիտությունս եմ հայտնում բոլոր նրանց այստեղ՝ հասարակավ: Ինքներդ դատեք, գրող եմ, գրող չեմ: Ընթերցող չեմ փնտրում և դրա վկայող փաստն այն է, որ տնից առհասարակ դուրս չեմ գալիս, գրում եմ միայն: Ոչ ոք ընթերցող փնտրել ու գտնել չի կարող: Ընթերցողն ինքն է փնտրում, ինքն է գտնում: Գրողը միայն գրում է: Այս պնդումն իհարկե կարող է հայերին չվերաբերել, որովհետև հայերիս մեջ կան բազում գրողներ, գրողների և սփյուռքահայ բազում միությունների «կարկ-առուն-անդամ», որոնք վերջին մի քանի տասնամյակներում ոչինչ չեն գրել, բայց գրող են համարվում, ճաշակ են ձևավորում և անգամ ընդունում պատասխանատու որոշումներ ու պարտադրում: Մասնագիտություններ շատ ունեմ, երբևէ չունեմ դժվարություն մեից մյուսին անցնել ու անգամ պահպանել գործունեությունս բոլորում զուգահեռ: Կարող եմ մեծամիտ երևալ, կներեք, բայց իմ պեսները շատ են, ես եզակի չեմ, պազապես իմ տեսակը դատապարտված է լինել անհասկանալի բոլոր նրանց համար, ովքեր չունեն մինիմում երկու բարձրագույն մասնագիտություն, հատկապես իրարից բավականին հեռու: Կներեք հուսահատեցնելու համար, բայց այդ վիճակն իմացական, միայն այդ տեսակին է հայտնի, որքան էլ գլուխներդ պատով տաք, իսկ եթե հետաքրքրված եք, ժամանակ մի կորցրեք և անցեք ուսանողական լսարան, մի քանի տարի շալվար մաշեցնելու: Ուրիշ ճանապարհ կամ չկա, կամ ինձ հայտնի չէ, ես ոչ մեկին չեմ տեսել տեսակում, որ ուրիշ փորձ ունի: Ես էլ թարսի նման երեքն ունեմ նմանը, բարձրագույն կոչված: Անասնաբույժ, թոփ մենեջմենթ և մարդու իրավունք. պատկերացնու՞մ եք ինչ ուռոդ իմացական խառնուրդ կարող է այս ամենից դուրս գալ, մանավանդ երբ երեքով էլ անընդհատ զբաղվում ես: Մնացած մասնագիտություններս խոճուճ ոլորտներից են, ես մի բուռ մարդ եմ ճանաչում ում հետ կզրուցեմ երբևէ այդ մասին, համարելով, որ ժամանակ չեմ վատնում: Հայտնենք այստեղ որ կան, կարող եք ինքերդ որոնել ինթերնետում, գուցե ծայրեր գտնեք, կարող եք նայել արտադրածս ֆիլմերը, երաժշտական սկավառակները, գրքերս, հոդվածներս: Սնասնաբույժն իմ ամենահին մասնագիտությունն է անշուշտ և ամենասիրելին և ես չեմ դադարեցրել պրակտիկաս ոչ մի ակնթարթ, Հիպոկրատի երդումն արտասանելու պահից սկսած, որը վաղ 84-ին տեղի ունեցավ, հանդիսավորապես, Թամանյանի նախագծած, հատկապես անասնաբուժական ինստիտուտ լինելու շենքի հանդիսավորությունների սրահում և ահավասիկ խոսքիս վկայությունն ու անասնաբուժական հաշվետվությունս՝ սիրով: Դուք անշուշտ կդատեք գրող եմ ես, թե ոչ: Անասնաբույժ Անասուն - ա - բուժ Ան - ասուն = չ - ասուն = չ - ասող = չասող Անասուն է նա, ով չասող է, ի տարբերություն ասունի, որն ասող է : Անասուն = չասող Ասուն = ասող --- Անասնաբույժ = անասուն բուժող = չասող բուժող = անասունին ասունացնող = = Անասնաբույժ
-
Մենք… Գրեցի առաջին բառը նախադասության հերթական մի էսեի, որը իհարկե վերաբերելու էր ծով մեր ցավերին ու միտքս կանգ առավ հենց էդ առաջին բառից: Մենք… Ի՞նչ է նշանակում մենք: Նշանակում է ես ու էլի ինչ որ մեկը, կամ ոմանք, բայց եսն անպայման է, եթե չլինի եսը, չի լինի մենք: Կլինի սրանք, նրանք, դուք, բայց ոչ մենք: Ոզում էի գրել Հայաստանի հերթական անցուդարձից ու նկատի ունենալով, որ ազգ ենք, սկսում էի նախադասությունը «մենքով», բայց կանգ առա առաջին բառից, ինչպես արդեն ասացի: Ո՞վ ենք մենք, ո՞վ է մտնում այդ մենքի մեջ, ու՞մ նկատի ունեմ այդ «մենքով»: Հայերի՞ն: Բոլորի՞ն, ամբողջ աշխարհում բնակվող մի տասը միլյո՞ն, «հայաստանցիների՞ն», հայաստանցիների ո՞ր մասին: Համ դրսի, համ ներսի՞: Հայաստանաբնակներին մենա՞կ, թե քաղաքացիներին գուցե՞, թե՞ քաղաքացիների այն մասին միայն, որ նաև հայաստանաբնակներ են, թե՞ հայաստանաբանակների այն մասին մենակ, մի քնի տասնյակ ախպարն էլ հետներն հաշված, որ մարդ են, այսինքն էսթաբլիշՄԵՆԹ, թե՞ մեծամասնությանը այնուամենայնիվ, որ մարդ չեն, աբիժնիկ ու լոկշ են: Բայց աբիժնիկ ու լոկշ են նաև դրսի հայության մեծմասնությունը, այնպես որ այդես էլ չկարողացա հասկանալ թե ի՞նչ նկատի ունեմ «մենք» ասելով, բայց մի բան կարծես ակնհայտ է. «Մենք» հաճախ ենք ասում «մենք», բայց յուրաքանչյուրս ունենք դրա յուրօրինակ ըմբռնումն ու սովորաբար նույն բանը նկատի չունենք ասելով: Չնայած թյուրիմացությանը, բացարձակ մեծամասնությունը իմ տեսածների, վստահ են, որ իրենց տեսակետը կիսում են բոլորը և այն միակ ճշմարիտն է: 2006-05-18, Սթոքհոլմ
-
[attachmentid=26424] The Order of Alexander Nevsky was planned by Peter the Great as an exclusively military merit award, but he died before it had been awarded to anyone. During the reign of his wife Catherine, the order was established (1725) and bestowed on notable civilians as well as military heroes. Thus, the order had both civil and military awards, the latter being designated (after the mid-1800s) by crossed swords placed diagonally between the arms of the cross-shaped badge. The badge was worn at the left hip on a solid scarlet moire sash. A star of the order was worn on the left breast. ----- ----- Some time in the future we'll understend probably what kind of "exclusively military merits" had our "betters" who were awarded with this medal. I couldn't find any data on medals "Peter the Great" and "The Great Victory" which were given to Serj, Aghvan and the last to a generel. We'll find out for sure. vahe
-
Պայծառները ծերացել են Վազգեն Մանուկյանը մամլո ասուլիս է հրավիրել Երևանում, որտեղ խոսում էր կոալիցիան լքած «Օրինաց Երկիր» կուսակցության, այդ կազմակերպությունը ղեկավարող Արթուր Բաղդասարյանի և երկրում տիրող անցուդարձի մասին: Վազգեն Մանուկյանը համարվում է ամենապայծառ քաղաքական գործիչներից մեկը հանրապետությունում և այդ պատճառով միշտ արժե ունկ դնել նրա դատողություններին: Ուշադրությունս գրավեցին երկու հայտարարություն, որոնք պարոնն արեց բազում ուրիշի շարքում: - Արթուր Բաղդասարյանը իր կուսակցությունով մաս էր կազմել կառավարությանը, բայց քննադատում էր նրանց: Դա ճիշտ չէ. կարծում է Վազգեն Մանուկյանը, հայտնելով մեզ միաժամանակ, որ իր պատկերացրած ապագա կառավարության մեջ չի հանդուրժվելու ներքին քննադատություն և սահմանափակվելու է խոսքի ազատությունը: - Նման կառավարությամբ երկիրը զարգանալ չի կարող. ասում է Վազգեն Մանուկյանն ավելի ուշ և ես չեմ կարող իհարկե դիմադրել անհրաժեշտությանը այստեղ ասելու, որ երկրները չեն զարգանում կառավարություններով: Կառավարությունները հեզ ծառաների նման կառուցում են այն ամենը, ինչ զարգացրել էին ընդդիմություն եղած ժամանակ ու ոչ մի նոր բան չեն զարգացնում, որովհետև սահմանափակված են նախընտրական ծրագրերով: Երկիրը զարգացնելու շքեղությունը միշտ ընդդիմությանն է, որի գործն է զարգացման նոր ծրագրերով իշխանափոխություն անելն ու ծառայության անցնելը, զիջելով տեղը նոր ընդիմություններին և այն, որ երկիրը չի զարգանում, կառավարության մեղքը չէ, այլ ընդդիմությանը և սա չգիտակցելու պատճառն այն է, որ խամրել է ամենապայծառ քաղաքական գործչի պայծառությունը: Եթե պարզվի, որ սա այլևս չեն հասկանում գործիչը և նրա մոտակա շրջապատը, կնշանակի, որ երկիրը զարգացման լուրջ խնդիրներ ունի և դա պայմանավորված չէ կառավարությունով, կամ միայն կառավարությունով, այլ առաջին հերթին խամրած ընդդիմությամբ: Սերնդափոխության խնդիր ունենք: Պայծառները ծերացել են: 2006-05-17, Սթոքհոլմ
-
100 % - ոց Նժդեհ Կարդում եմ մի հարցազրույց սիրելի բարեկամ Ժիրայր Դադասյանի հետ, որն ավարտվում է ըղձական եղանակով, հետևյալ նախադասությամբ. - Եթե մենք գոնե մեկ հարյուրերորդական Նժդեհ ունենայինք... - Է ունեինք Ժիրիկ ջան: Ի՞նչ արինք: Ունեինք ոչ մեկ հարյուրերորդական, այլ հարյուր տոկոսանոց Նժդեհ: Որպեսզի Զանգեզուր ունենայինք այսօր, նա ստիպված հանցագործություն գործեց իրեն դիկտատոր հռչակելով, հեռացվեց, մեկուսացվեց, բայց այսօր մեկուսացնողներն ու հեռացնողները դարձել են ժառանգորդ զավակներն ու շարունակում են նույն բանը անել, ինչ անում էին իրենց պապերն այն ժամանակ, երբ Նժդեհը Զանգեզուր էր ազատագրում՝ շարունակում են հեռացնել, օտարել, մեկուսացնել: Նա հայերի հետույքներն էր փրկում համակենտրոնացման ճամբարներից այն ժամանակ, երբ փառապանծ կուսակցությունը մսխում էր հանրապետությունից կոխած միջոցների վերջին գրոշները, աշխարհի դես ու դեն ընկած կազինոնորում ու բորդելներում ու հին ավանդույթի համաձայն կրակում սեփական եղբայրներին, անվանելով մարդակերությունը հայապահպանում: Նա բանտարկված էր սովետական հայրենիքում ու հարյուր հազարավոր մեր պապիկներն ու տատիկները նրան անվանում էին «ժողովրդի թշնամի» և ենթարկում կտտանքի կոմսոմոլի ժողովներում, արվեստագետ նախնիները նկարում էին «Զանգեզուր» ու ծանակում նրան ու մենք սերնդե սերունդ ծիծաղում էինք այդ «վախկոտ սրիկայի» վրա: Ունեինք Նժդեհ Ժիրիկ ջան: 100 % - ոց, ի՞նչ արինք: Հեչ: Միթե՞ մեկն ունեինք: Նժդեհ չէի՞ն արդյոք Հայկազը Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանը, Պարույր Հայրիկյանը, Աշոտ Նավասարդյանը, Լեոնիդ Ազգալդյանն ու բազում ուրիշը: Ինչու՞ դու Նժդեհ չես Ժիրայր: Ու՞մ ուսերին ես դնում լուծը, կամ միթե՞ վստահ ես, որ եթե Նժդեհը չզբաղվեր հայերի հետույքները փրկելով ու այդ պատճառով վլադիմիրյան խցում ստորացվր ու անէանար, պակաս արտիստ կլիներ քան դու, կամ ուրիշ մեկը, որն իրեն խիստ կարևոր գործով զբաղված համարելով, բարդում է նժդեհությունն ուրիշների վրա: Միթե՞ հիմա չկան նժդեհները Հայաստանում ու ամբողջ աշխարհում սփռված: Հազարերն են, բայց ինչպես միշտ տեսնող չկա, երբ նրանք ապրում են: Նժդեհ տեսնելու համար Նժդեհ է պետք լինել: Ինպե՞ս կարող է տեսնել Նժդեհին սինլքորը: Արա Բալիոզյանը մի տեղ գրել է. - Մեզ գրողներ չեն պետք, մենք բազումն ունենք: Մեզ հարկավոր են ընթերցողները: Ես համաձայն եմ: Մեզ նժդեհները չեն պետք, մենք բազումն ունենք: Մեզ հարկավոր են Նժդեհ ճանաչողները: 2006-05-16, Սթոհոլմ
-
Դա ծիծաղելի է, արհամարելի և խղճահարության արժանի Նստած են հենց հիմա կոլխոզումս հիտլեր յուգենտ կոմիսարները, թրաշված, սանրված ու պուպուշ և ալամ աշխարհին համոզում են, որ իրենց երկրներում զանգահարեն ինչ որ տեղ ու քվեարկեն հայ մի երգչի համար, Եվրոտեսիլի մրցմանն ուղարկված և վստահեցնում են, որ նա մերն է: Ես չեմ կարծում, որ մերն է, ոչ իմը համենայն դեպս և քվեարկել չեմ պատրաստվում, իսկ եթե զահլես տանեն յուգենտ կոմսոմոլները, անգամ կարող եմ չալարել ու զանգահարել ու դեմ քվեարկել: Նախ բոլորովին դուրս չի գալիս ժանրը, «մայմունի անճաշակ շիրպատրեբ» է, նկատի չունեմ հայի երգը միայն, այլ ամբեղջ Եվրատեսիլը: Հետո դորւս չեն գալիս տղամարդ երգիչները, որը բոլորովին չի նշանակում, որ դուրս չի գալիս տղամարդու երգելը: Դուրս շատ գալիս է Մքֆերինի երգելը, Ալջերոյի, իմ Արամոյի, էն որ չի ձևանում, դուրս գալիս է Վահագի երգելը, Հայրապետյան, երբ երգում է նվագելիս, չպլանավորած, Արտոյի երգելն եմ սիրում, որովհետև տարերքն է երգում Արտոյի միջով, նա իրեն տրամադրում է պարզապես տարերքին ինչպես մի գործիք: Էս մարդիկ, որոնց թվում եմ որպես օրինակ, երգիչներ չեն, վարպետ արտիստներ են, մարդիկ, որոնք երգում են, կամ նաև երգում են և որքան լսում են այն ինչ հրամցվում է հայկական հեռուստատեսությամբ, այնքան ավելի եմ համոզվում սեփական ճաշակիս նախընտրելիությունում: Կարող եմ լինել հետամնաց ու տգետ իհարկե, բայց դա բոլորովին չի սասանում նախընտրության իմ իրավունքը: Համեմատության համար թերթում եմ սկանդինավիական հեռուստաալիքները հենց հիմա, փնտրում եմ ծրագրերում, որ տեսնեմ արդյոք էս վիկինգները երբևէ կոմսոմոլի ժողով արե՞լ են հեռուստատեսությամբ, որ ազգը՜, ազգը՜ մի սուրու անասունի նման քվեարկի մի երգչի համար, անկախ նրանից հավանում է, թե ոչ: Չեմ գտնում: Ոչ մի երկրում նման բան չկա: Ֆաշիստ-կոմսոմոլներն իհարկե կասեն, որ եվրոպացիք այլասերված են և ապազգային, բայց չգիտես ինչու այդ այլասերված ապազգայիններն ունեն հզոր ազգային հայրենիքներ, իսկ մեր ֆաշիստ-ֆորպոստները օրեց օր ավելի են խրվում Պետրոս Մեծի ոռը, թե հակառակը՝ չգիտեմ: Գտնում եմ ուրիշ բան ու շվարում եմ: Հարյուրավոր հոդված է գրվել Շվեդիայից մասնակցող Քարոլայի մասին պարզվում է, որոնք ես չեմ կարդացել մինչ օրս, որովհետև աղբ չեմ կարդում, բայց այսօր զբաղված եմ հետաքննությամբ և ստիպված եմ: Ինչի ասես չի գնում մարդը հանուն գիտության ու համընդհանուր բարօրության: - Քարոլա՜ն… - Ի՞նչ: Կարծեցիք գրվում է, որ տաղանդավոր է, մեծ է, լավն է, ընտրեք՜ հա՞: Բոլորովին: Քարոլա՜ն անտաղանդ մաֆիոզ պառավ է, որը երիտասարդներին մեկուսացնում է հաղթելու համար և նույնիսկ օրենք է խախտվել ընտրության ժամանակ, որովհետև քվեարկության պահին անջատվել է մի քանի տասնյակ հազար հեռախոս, ազդելով արդյունքի վրա: Մի քանի տասնյակ մարդ բողոքի ձայն է բաձրացրել անարդարության դեմ ու ըստ վերջին հոդվածներից ստացածս տեղեկության, Քարոլայի ականջից բռնած հետ կբերեն Շվեդիա, կուղարկեն իսկական հաղթողին և արդեն իսկ սկսել է հետաքննությունը հեռախոսների հետ կապված: Չգիտեմ կլինի այդպես, թե ոչ, չեմ կարծում, որ կհետաքրքրվեմ այլևս, բայց փաստ է որ չգտա ոչ մի հոդված, չտեսա ոչ մի հաղորդում որևէ տեղ, որ կազմակեպված քարոզ անեն ճաշակ պարտադրելով: Պարոնայք և տիկնայք ֆաշիստ կոմսոմոլներ. դա ազգին օգտակար չէ: Դա ծիծաղելի է, արհամարելի և խղճահարության արժանի: 2006-05-15, Սթոքհոլմ
-
Շվարցնեգեր փաշա Կարդում եմ «Համերն իջավ գերեզման» վերնագրով մի հոդված, արդյունաբերական թերթերից մեկում, որը պատմում է, որ աշխարհի ամենամեծ «ջիպը» դադարում է արտադրվել, վատ վաճառքի պատճառով, ինչից հետևում է, որ վերջացել են գեղերից փախած ու քաղաքներում «մարդ» դարձած եզները, Շվարցնեգերից սկասած մինչև մեր կոլխոզ և այսուհետև նրանց բոլորին կարելի է մատով ցույց տալ նախորոք իմանալով թե ով է՝ Շվարցնեգեր փաշա: 2006-05-15, Սթոքհոլմ
-
Մարդակերի նշան Հայկական լրատվական աղբյուրներից այսօր տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանը, Աղվան Վարդանյանը և Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովը կարժանանան «Պետրոս Մեծ» շքանշանին, Երևանում, մի քանի օրից: Հիշենք, որ ռուսական իմպերիալիզմի ծնող, «Մեծ» անվանված այդ հարբեցող սրիկա Պետոն խոշտանգել ու սպանել է սեփական որդուն, տարակարծիք լինելու համար և նրա երեքհարուրամյա խելագարությանը հավատարիմ ծառայելու համար են ստորացնում մեզ այսօր ի ցույց աշխարհին, մեր «իշխաններին» խարանելով մարդակերի նշանով: 2006-05-15, Սթոքհոլմ
-
Թերմացք լիզող ազգականն ու հարազատը Հայերը, որոնք դեմ են քրեական հանցագործության քննադատությանը, հայրենեասերներ չեն, ինչպիսին ուզում են ձևանալ, որովհետև ցանկացած հայրենասեր պետք է դեմ լինի հանցագործությանն իր հայրենիքում: Բողոքելով գրածիս դեմ ու ինձ լռեցնելով հաստատում են երկու բան. 1. Հին ասացվածքն այն մասին, որ սրիկայի վերջին հանգրվանը հայրենասիրւթյունն է: 2. Հանցագործության քննադատությանը դեմ կարող է լինել միայն հանցագործ ու նրա պնակից թերմացք լիզող ազգականն ու հարազատը: 2006-05-12, Սոլենթունա
-
Anvaneq hervits, kam motikits qnnadatogh voreve mekin, anmijapes dadarem grely, ete durnerd chi galis. Isk inchu durnerd chi galis? Ho dzez, kam dzer azgakannerin chem kpel? Ajd depqum vochnchov ognel chem karogh. Petq e harmarveq, vorovhetev kpel em angam im azgakannerin. Ovqer eq duq u dzer harazatnery ajd depqum, vor chkpnem? Jermoren,
-
Եվ չեք տեսնի ոչ մի տեղ Այսօր կրկին ակտիվացել էին երիտհայերը, որոնք հեռուստատեսությամբ հայտնում էին, որ սվորական բան է, որ որևէ կուսակցություն դուրս գա իշխող կոալիցիայից: - Նման բան պատահում է ամենուր: Ոչ մի արտառոց բան չի պատահել. ասում է միջին հանրահաշվական չինովնիկ չեկիստը: Ճիշտ է: Դա պատահում է ամենուր, բայց ոչ մի տեղ խուժանանոցից բացի, չի կարող պահել կառավարությունը իշխանությունը, եթե իշխող կուսակցություններից մեկը դուրս է եկել կոլալիցաիյից և ոչ մի տեղ չեք գտնի անբարոյական, որը կպահի նախարարական աթոռը, կոալիցիայից դուրս եկող կուսակցությունից դուրս գալով և չեք տեսնի մի անբարոյական կառավարություն, որը կպահի պաշտոններում նման նախարարներ և չեք տեսնի մի անբարոյական ժողովուրդ, որը թույլ կտա նման իշխանություն: 2006-05-12, Սթոքհոլմ