Jump to content

Vahe Avetian

Forumjan
  • Posts

    865
  • Joined

  • Last visited

Everything posted by Vahe Avetian

  1. Տոտալ վերահսկողություն «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ապրիլի 21-ին նամակներով դիմել է ՀՀ-ում ԱՄՆ, ՌԴ, Իրանի, Մեծ Բրիտանիայի դեսպանություններին եւ ԵԱՀԿ ներկայացուցչությանը և տեղեկացրել, որ ԱԱԾ-ի զինված եւ դիմակավոր 12 աշխատակից փողոցում հարձակվել են նրա եւ նրան ուղեկցող մեքենաների վրա: Այդ մասին այսօր գրում է հայկական ողջ մամուլը, դարձնելով դեպքը երկրորդը նշանակությամբ, ցեղասպանությունից հետո, որի մասին խոսելիս, Ռոբերթ Քոչարյանը ասել է, որ սփյուռքի գոյությունն իսկ, ցեղասպանության հետևանք է և դրանում մեղավոր են միայն թուրքերը, բայց ոչ մի դեպքում բոլշևիկները, դաշնակները, Լևոն Տեր Պետրոսյանը և ինքը՝ վսեմափայլ Ռոբերթ Քոչարյանը, սեփական անձով, իսկ ով չի հավատում կարող է հարցնել սկզբունքային հեղափախական ընդդիմությանը, որը բոլորովին տարակարծիք չէ այդ հարցում իշխանությունների հետ, իսկ դե այդ սկզբունքային հեղափախական ընդդիմությունը, որն այնքան զորեղ է գաղափարապես և այլ կերպ, որ իշխանությունները ստիպված են լինում ձերբակալել նրանց պարբերաբար ու ԱԱԾ-ն օգտագործել այդ նպատակով՝ Արամ Կարապետյանն է, Ռուսաստանի տարվա մարդը և այդ մասին տեղեկացել է այսօր միջազգային հանրությունը և որ հատկապես այդպես լինի, լավ աշխատել է հանրապետական ողջ մամուլը: Ավելորդ չհամարելով կրկնվենք մեկ անգամ էլ գրելով, որ այդ նույն մամուլը և սկզբունքային հեղափոխական ընդդիմադիրն էլ նրանց հետ, լռության են մատնում իմ ձերբակալումն ու երկրից արտաքսումը մի քանի տարի շարունակ: 2006-04-26, Սթոքհոլմ
  2. Համաճարակ Ես ապագայի համար չեմ գրում, Գեղանի հանգի ժամանակ չունեմ: Ես արտադրում եմ պոետիկ վիրուս, Որ բազում ուղեղ ու ոգի վարակեմ: Ինձ գուցե սպասում է անկում-վարակը, Նրանցից, ում գրածս հանգիստ չի տալու, Բայց կանցնի երկրով իմ համաճարակը Խելագարի պակաս էլ չի լինելու: Այն կանցնի բոլոր հզոր արգելքները, Բոլոր ծակ ու ծուկերը ինչպես արհավիրհք, Այն կանցնի ինչպես Բաթու խանի զորքը, Ինչպես մահազդու բնական աղետ: Եվ երբ ձեր որդին հանակարծ հեռանա Ձեր հսկողության մշտարթուն դաշտից, Իմացե՜ք՝ դա ընդամենը սկիզբն է՜, Իմ սուր վարակիչ համաճարակի: 2006-04-26, Սթոքհոլմ Ուկրաինացի բանաստեղծ Տարաս Լիպոլցի հիշատակին
  3. Հնագույն «թուղթ ու գիր» Հիմա ձեզ եմ դիմում, պարոնայք լեզվաբաններ ու գրականագետներ ու հայագետներ: Դիմում եմ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիային, Գիտության ու կրթության նախարարությանը, լեզվի տեսչությանն ու հայոց լեզվի մեր բոլոր ամբիոններին ու մեր բոլոր համալսարաններին, դիմում եմ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտին. ինչո՞ւ եք լռում: Ինչո՞ւ չեք պատասխանում Մանուկ Աբեղյանի «Մի քանի քերականական խնդիրների մասին» գործի սպանիչ քննադատությանը: Ու եթե դո՛ւք չեք պատասխանում, բա էլ ինչի՞ համար եք: Ճիշտ չե՞ն էն մարդիկ, ովքեր ասում են, թե մեր Ակադեմիան բանի պետք չի (գոնե լեզվաբանության ու գրականության մասով): Այս տողերով ավարտել է սիրելի Մերուժան Հարությունյանը, «ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՈՒ ԱՄԵՆԱԽԱՅՏԱՌԱԿ ԷՋԸ» վերնագրով իր հրաշալի հոդված-դիմումը և ես համոզված եմ, որ այն մնալու է անպատասխան, ինչպես բոլոր դիմումները չեկիստ-կոմիսարներին ու ագիտացիայի և պրոպագանդայի և լուսավորման բաժինների աշխատակիցներին ուղղած, որովհետև նրանց համակարգում դիմումը ոչ թե պատասխանելու համար է, այլ ճշտելու մեխանիզմ, թե հատկապես որ հասցեով ուղարկեն ՆԿՎԴ-ի տղերքին: Հոդվածում միակ բանը, որի հետ համաձայն չեմ այն է, որ դիմումն արված է բոլորին, բացի գրողներից, լեզվի վարպետներից, որոնցից ոմանք (ես) չգիտեն ճիշտ քերականությունը, որովհետև զոմբիացվել են սովետական դասագրքերով, բայց մտածող մարդիկ են, կարող են համաձայնել տրամաբանականին և ամենակարևորը՝ բացարձակ նշանակություն չունի թե մնացյալը ինչ որոշումների կգան, միևնույնն է գրողն է վարպեը լեզվի հասարակ մի պատճարով, որ գրողն է գրում: Ուզենք, չուզենք՝ փաստ է: Բոլորովին չեմ վիրավորվում, որ մոռացվել է գրողը: Մոռացված լինելը գրողի աշխատանքային կենցաղն է, սովորական մի բան, ինչպես ձեր համար հյուր գնալը, այնպես որ չարժե անգամ դրա վրա կենտրոնանալ, մանավանդ որ մարդու այդ տեսակը համառորեն հիշեցնում է իր մասին, իսկ ոմանք դա արել են այնպես հուժկու, որ նրանց ստեղծած ուրվականնները հալածել են դիմում ստացողներին հազարամյակներ, ծանր մղձավանջների նրնանց մատնելով և ահավասիկ, չսպասելով հրավերի, մեջտեղ է ընկնում մի անսպասելի դուրս պրծուկ՝ Վահե, մի խուժան հարկավ ու անբարոյական, որին փնտրում է ոստիկանությունը, իսկ հայրենի մամուլը նրան շան տեղ չի դնում, բայց գրում է համառորեն, իրեն գրող է հավանաբար երևակայում հիմարաբար, բայց այնուամենայնիվ գրում է, հրատարակվում է ու թողնում սերունդներին պատմական վկայություն առ այն, որ սիրելի եղբայր Մերուժան Հարությունյանը դիմել է լեզվաբաններին ու գրականագետներին ու հայագետներին «ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՈՒ ԱՄԵՆԱԽԱՅՏԱՌԱԿ ԷՋԸ» հոդվածով ու բոլորը «փաթթել են»: Տխմար գրչակը ավելի կխորանա և կասի այստեղ, որ այդպես «փաթթած» էլ մնալու են, մինչև միջազգային հանձնաժողովով ատեստացիա չանցնեն ու ոտք ու ձեռքներից բռնած համալսարաններից դուրս շպրտվեն, որովհետև՝ ներկայիս լեզվաբաններն ու գրականագետներն ու հայագետները, սկսած «ղարիբջյանական» 1936- ից, կաշառքով ընդունվել են, կաշառքով սովորել են, կաշառքով ավարտել են, կաշառքով ընդունվել են ասպիրանտուրա, կաշարքով պաշտպանել են թեկնածուական ու դոկտորական դիսերտացիաներ, կաշառքով ընդունվել են աշխատանքի որպես դասախոս ու շարունակել են կաշառք տալն ու առնելը և անում են դա մինչ օրս: «Փաթթած» են ունենալու, որովհետև եթե հանկարծ խոստովանեն, որ իրավացի է Մերուժան Հարությունյանը, բոլոր դասախոսները և բազում ուրիշ հարգարժան լեզվաբաններ ու գրականագետներ ու հայագետներ պետք է հավաքեն չուլ ու փալասն ու սիկտիրները անհետ քաշեն, խուսափելով աչքներիս հետագայում երևալուց: Վերջապես հայ գրողը՝ Վահեն գրում է. լսեք Մերուժան Հարությունյանին լեզվաբաններ ու գրականագետներ ու հայագետներ, կամ խելքի եկեք, կամ սիկտիր եղեք, կամ երկուսն իրար հետ, որովհետև ինձ, հայ գրողիս, հարկավոր է ճշգրիտ գործիք, որովհետև խոսքի ու գրի վարպետը միևնույնն է ես եմ, լավ կամ վատ, լեզվով կռելու եմ գրականություն միևնույնն է և հավակնություն ունեմ ուղարկել խոսքս հարյուրավոր միլյարդ լուսնային տարիներ ան դին, այնպես որ հազար ու մի թեթև արեք ու մի բացառեք, որ եթե այդպես չանեք, ապա իմ գրածը ժամանակի ընթացքում կարող է դառնալ հնագույն մի այնպիսի «թուղթ ու գիր», որից կս ահմռկեն ձեր հալածված ու կաշառակեր հոգիները լուսնային անսահմանության ամբողջ ընթացքում: 2006-04-25, Սթոքհոլմ
  4. 40-տարի առաջ դուրս եկան ստրուկները Եգիպտոսից «Արթուր Բաղդասարյանն, իհարկե, ճիշտ է ասում. 2003թ. նախագահական ընտրություններն անցել են ահավոր կեղծիքներով: Բայց այն, ինչ նա ասում է հիմա, ժողովուրդը գիտեր դեռ 2003-ին: Ավելին` ժողովուրդը գիտի նաեւ, որ Արթուր Բաղդասարյանն ու իր ղեկավարած կուսակցությունն անմիջական մասնակցություն են ունեցել այդ կեղծիքներին, իսկ այդ հանցանքը վաղեմության ժամկետ չունի: Այսինքն` իշխանափոխությունից հետո նա էլ է հայտնվելու դատարանի առջեւ». - կարդում եմ հայկական թերթերից մեկում: Լիովին համաձայն եմ: Անգամ շարունակում եմ միտքն ու հայտնում վստահ կարծիքս, որ վաղեմության ժամկետ չունի ոչ մի հանցագործություն և հայերը հիշում են ոչ միայն 2003-ը, այլ նաև 2002-01-00-99-98-97-96-95-94-93-92-91-90-89-88 թվականները: Հայերը հիշում են հանրապետության հիմնադրման օրվանից միչ օրս կատարված բոլոր հանցագործություններն անխտիր, «ոչ ոք չի մոռացվել, ոչին չի մոռացվել», հիշու՞մ եք կոմսոմոլներ ու կոմիսարներ, հայերը հիշում են, վստահեցնում եմ, որվհետև մեզ բոլորիս բռնաբարել են որպես պիոներ: Մենք այևս ոչ մի բան չենք մոռանում, մենք կիբորգներ ենք: Հանրապետությունում առաջին հանցագործությունը կատարվել է պարոն Պարույր Հայրիկյանի դեմ: Այսօր՝ 43 տարեկանում, երեք որդու հայր, հասարակական-քաղաքական, գրական և այլ գործունեությունից և համեստ ձեռքնբերումի ներկայացնելի հավաքածու ունենալուց հետո, ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ վստահ կարծիքս, որ Պարույր Հայրիկյանին մեջներիցս արմատախիլ անելը ամենածանր հարվածն էր մեր ազգային անվտանգությանը, համարժեք նրան, եթե օտարներն այսօր ամերիկացիներից արմատախիլ անեն Բուշին, Պուտինին ռուսներից, Շիրակին ֆրանսիացիներից և այլն, անկախ նրանից հավանում են այդ մարդկանց, թե ոչ: Դա անձնական խնդիր չէ: Անձնավորված է պարզապես, որովհետև պատմական հանգամանքենրի բերումով այնպես է ստացվել, որ վերոհիշյալ պարոնայք և Պարույրը նրանց թվում, հայտնվել են ինչ որ տեղ, ինչ որ ժամանակ և դա պատմության բնական ընթացքն է: Արմատախիլ անելը բնական ընթացքի խափանումն է, հետագա ընթացքի պլանավորման սկիզբ: Ոմանք ասում են, որ արմատախիլ անելն էր բնական ընթացքը, և ես նրանց հետ համաձայն եմ անկասկած, նշելով իհարկե, որ նրանք՝ ում համար դա բնական ընթացք է, ֆրանսիացիք են, ամերիկացիք, կամ ռուսները, կամ նրանց պնակներից թերմացքը լիզող սրիկաները, իսկ իմ բնական ընթացքը, իմ սեփական ծառն է, նրա անսասան արմատը, որը երբևէ արմատախիլ չի անելու ոչ մի օտար, անկախ նրանից հավանում եմ այդ ծառը ես, թե ոչ: Ավելին՝ երբ ծառիս արմատները հաստատուն լինեն, հարկավ ես մտածեմ թե ով, որտեղ արմատախիլ լինի, կամ չլինի: Այսօր ապրիլի 24-ին, սկսեցի մի հոդված, որը դարձավ ուղիղ նամակ սիրելի իմ եղբորը՝ Պարույր, սիրելի եղբայր, ներողություն եմ խնդրում քո արտաքսման պահին տհաս լինելու համար, անբան, անգրագետ, ամբարտավան, անհավատ, անոգի և բազում այլ տկարության համար: Ներողություն չլինելու համար այնտեղ, որտեղ պետք է լինեի հարկավ, ժամանակին, ազնիվ մարդկանց մեջ և հնչեցնեի ազնիվ խոսքը, կամ կրակեի: Նորողություն: 40-տարի առաջ այսօր, ապրիլի 24-ին, դուրս եկան ստրուկները Եգիպտոսից, դեգերեցին անապատում, աղոթք արեցին ավետյաց երկրի ճանապարհին: Սիրելի Պարույր, ուխտի 40 տարին անցան, խնդրում եմ հայտարարիր նախագահությունդ: Ես քո նախագահությունը հատարարում եմ, եթե անհամեստ չես համարում անունս դնելը նման հայտարարության տակ: 24-04-2006, Սթոքհոլմ Վահե Ավետյան
  5. "Vechni ogon" che angam aregaky, vory vagh te ush pajtelu e, inchpes patahum e bolor tser astgheri het. Minch ajd husov em hajery tiezeranaverov teghapokhvats klinen tarber galaktikanerum tsvrvats Hayastannern arden. Vechnij ognoy hangel er curt tareinerin, ete hishum eq, ev khangi angam angam, ete hents ajd rusnery gazy anjaten. Verjapes rusneri dardery togh rusnery lutsen. Eritasard u vajrag ajd ceghy, vor der haratevelu qnnutjun petq e ta, mer usucichy che. Aveli shut hakaraky. Karogh em angam pasterov apacucel. Sovetakan bolor tarineri ajd amboghj ceghy ir sepakan lezun sovorel e erku dasagrqerov: meky grvats er dprocnerum sovorelu hamar, mjusy bardzragujn usumnakan hastatutjunnerum. Heghinaknern ein Nahapetovn u Barkhudarov, ajnpes vor ajd ceghy angam ir lezun e hajerits sovorel... Ushadrutjun dardzreq ajs pasti vra. Erb dadarecrin hajerits ev urishnerits dovorely ev hajt nerkajatsnel metsutjan, kisvecin mejteghits. Majiq inch e katarvum him ajntegh ev spaseq der spasveliqinerin..., ete khelqi chgan. Inch vor e.... Isk ceghaspanutjan zoheri anmarmin mehjani tak, metsamtabar haverj kraki koghqin taghetsin verjapes mard: Movsesin Gorgesyan, ankakhutyan arajin hramanatarin, zinvorin, zohin... Ceghaspanecin..., isk geezmani vra manchuk matagh arecin .... Ankakhutynn en ceghspanel ajdtegh... Mtatseq dra masin aveli, qan rusneri darderi masin, qan voreve urish bani masin.... sirov, vahe
  6. Es haj em ajo, u hents ajd patjarov ajd teghy im hamar hetanosakan inch vor mi vajr e, vortegh krak e varvum, ajn el haverj, vorpes erakhtagitutjun u vkajutjun zoheri. Es ajd erku tnkats ashtaraky tesnum em vorpes satani kotosh, tunavor inch vor ban im tsnndavajrum taratsogh, vor satkeluts araj tnketsin bolsheviknery... Da haj zoheri hushardzan che. Haj zohi hushardzany, kam tapanaqary dnum en ajntegh, vortegh hajy taghvats e. Ahd mehjani tak voch voq taghvats che... Da hajeri massajakan khelagarutjan generatorn e.... Da ajn mets "otmazken " e, vorov haery bolorin khabum en, vor irenc khaben, vor pokhanak het vetsnn irents nakhminneri gerezmannery, arhestakan gerezmanner en sarqum sepakan majraqaghaqaum u nagm srterum.... Da amen inch e, baci hajutjunits... Ajd ardzaniy srbapghtsutjun e ev avirel e petq.... Haj linely chi nshanakum anpajmana hamakartsiq linel... vahe
  7. Smally, inch nkar e dzer anvan tak? Inch e da dzer hamar, hajeri hamar?
  8. Che Smally jan, che.... ajntegh najev patkervats e poqriky, pori mej, vorin erbeq voch voq chi tesnum, inchpes poqrik ishkhani garnukin, Antuan de Sent Exuperii nkarats arkghi mej.... Es, du, na ev shater y...... manukn e inqnankary.... na vorin voch voq chi tensum
  9. Mardy karogh e hishel ajn inch tesel e. Ajn inch lsel e, hishoghutjun che, teghekutjun e urishi hishoghutjan masin. Etnik hishoghutjuny ceghakhmbin lsecrats teghekutjunn e - shat depqerum brainwash. Mez verjin 100 tari lsecnum en miajn komisarnery. Asel kuze ajn ameny inch menq "hishum enq", kaskatsi tak e. Chem viravorum, khndrum em reaktsia mi tveq standard haji pes, shtampov. Men yndameny zrucum enq, vortegh karogh eq u hnaravorutjun uneq indz skhal tesnelu arants barekamutjny kortsnelu: ajn inch hajery petq e anen kartsum em bolor banavejerum, voch te argelen meky mekun ajs kam ajn temajov kartsiq hajtneluts. Sireli Sally, mtatseq khndrum em inqnurujn, sary, arants vrdovvelu ev pataskhaneq indz khndrum em. Mi harc el em talsi Sally? Ajd inch nkar e dzer anvan tak? Bacatreq khndrum em dra nshanakutjuny? vahe
  10. Smally jan, du ehgherny tesel es? Inchn es hishum sirelis?
  11. Shnorhakalutyun Smally jan. Es amerikjan kencaghits arandznapes teghjak chem. Smally, dzer namaki tak grats e, vor duq hishum eq. Mi pomnim. Inchn eq hishum? vahe
  12. Այո, իհարկե հասկանում եմ: Ես եմ գրել, ինչպե՞ս կարող եմ չհասկանալ սեփական գրածս: Չեմ բացառում, որ վատ եմ ձևակերպել, պայց կարդացի կրկին, կարծես ամեն ինչ պարզ է: Smally ջան, եթե կարող ես հարց ձևակերպել, թե ինչը պարզ չէ, կպատասխանեմ սիրով:
  13. Դիսիդենտը, կամ այլախոհը, կամ ապակենտրոն մտածողը ես կնախընտրեի, կարող է լինել միայն ինքնաստեղծ, ոովհետև ուրիշների ստեղծածները կարող են լինել միայն կոմիսարներ և ագիտացիայի ու պրոպագանդայի բաժնի աշխատակիցներ: Առաջարկում եմ նույնը, ինչ նախկին նամակում. նայեք նկարի նկատմամբ ձեր վերաբերմունքին: Ձեզ ասել կուզե: Նկարն ընդամենը հայելի է, իմ նկարած հայելին:
  14. Ինքնանկարի հետ կապված հղի չեմ այլևս, ծնել եմ, ներկայացրել եմ գործս քննարկման, եթե որոշել ենք կանխավ, որ հղիություն ենք անվանում նախաստեղծագործ վիճակը և իհարկե նաև, որ հղի կինը պատկերված՝ ես եմ: Ես չեմ իհարկե, քանի որ որձ տեսակի մարդ եմ փաստորեն ու իրավաբանորեն, ստեղծագործ-վերացական միտում չեմ ունեցել, անգամ չի անցել մտքովս, որ մեկը կարող է կարծել այդես: Ուսուցիչներիցս մեկը մի ժամանակ առաջարկեց փնտրել ոչ թե նկարի մեջ, երբ ասացի որ չեմ հասկանում, այլ նկարից առաջացրած իմ սեփական վիճակի, ապրումի, զգացողության ու մտքի մեջ՝ իմ մեջ: Սիրով
  15. Էլ ի՞նչ «ԱՆԱՎԱՐՏ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ» ունի այս ստահակը «Հայ ժողովուրդը մշտապես մատչելի է եղել օտար դավադիրների համար եւ շատ դեպքերում ծառայել է նրանց` սեփական ինքնիշխանության հիմքերը խարխլելու եւ իշխանությունը օտարներին հանձնելու իմաստով»: Նման եզրակացության է հանգել Արման Կարապետյանը, «Հայկական Ժամանակում» հրապարակած «ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԱՆԱՎԱՐՏ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ» հոդվածում: Նկատված օրինաչափությունից բացառույուն չէ նույն ինքը Լևոն Տեր Պետրոսյանի Ռուսաստանին ծառայելը և հայ ժողովրդին՝ մեզ, նրանց գաղտնի ծառայություններին մատչելի դարձնելը, երբ մինչև օրս ազատ ֆռֆռացող այս հանցագործ մտաՈՌականը Մոսկվային հանձնեց «KGB-ի» արխիվները, այնպես որ հետևությունների ճշմարտացիության ամենավառ եւ ժամանակակից իմաստով հասկանալի ապացույցը, այլևս «Եդեսիայի հայ իշխան Թորոսը չէ», ինչպես պնդում է լրագրողը, այլ մեր գլխին կրկին իշխան կարգվելու նկրտումները չթաքցնող Լևոն Տեր Պետրոսյանը, իսկ հոդվածի վերնագրին անրադառնալով սարսռում եմ. - Էլ ի՞նչ «ԱՆԱՎԱՐՏ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ» ունի այս ստահակը: 2006-04-22, Սթոքհոլմ
  16. Միայն պետականամետները չեն անում Արագածոտնի մարզի Օշականի թիվ 03/40 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախկին նախագահ Սպարտակ Եղիազարյանը երեկ վերջնականապես հրաժարվեց իր հայտարարություններից այն մասին, որ 2005-ի հանրաքվեի ընթացքում անձամբ է մասնակցել իշխանությունների օգտին կատարված ընտրակեղծիքներին, եւ որ Ռոբերտ Քոչարյանի օգտին ստացված 12 տոկոս ձայները իրենք սարքել են 60 տոկոս. - գրում է Հայկական Ժամանակը: Իհարկե, Հայլուրը ցույց չի տվել Սպարտակ Եղիազարյանի նախնական հայտարարությունները, ու հիմա դժվար կլինի ռեպորտաժներ սարքել այդ հայտարարություններից նրա հրաժարումի մասին: Ու փաստորեն, լուսաբանման համար պիտանի է մնում միայն Քոչարյանի իշխանության խիստ լեգիտիմ բնույթը, ինչը, ի դեպ, առանց Սպարտակ Եղիազարյանի էլ հայոց պետականամետները շատ լավ անում են. - կարդում ենք հոդվածի վերջում: *** Միայն պետականամետները չեն անում ու բոլորովին էլ լավ չեն անում: Քոչարյանի իշխանության խիստ լեգիտիմ բնույթը հաստատում ու վերահաստատում են ամեն անգամ ընդդիմադիր գործիչները, հետաքննող լրագրողները, իրավապաշտպանները և իրեն մտաՈՌական հորջորջող ամեն ոք, ով գրում կամ խոսում է Քոչարյանի և թիմակիցների մասին, մեծարելով նրանց Հայաստանի Հանրապետության նախագահ, վարչապետ, խոսնակ, նախարար, գեներալ, քաղաքապետ, գյուղապետ, վեհափառ հայրապետ, ընգեր պետ և այլն…, տիտղոսներով և անում են դա ավելի արգասաբեր, քան պետականամետ անտաղանդները: 2006-04-21, Սթոքհոլմ
  17. Who is to Blame? NCI Targets Corruption in Armenia Yerevan - The National Citizens’ Initiative (NCI) today convened a roundtable on “Corrupt Society: Who is to Blame?” The meeting brought together social and political activists, human rights advocates, analysts, experts, and media representatives. Members of world donor organizations were likewise invited to the event. I blame NCI, social and political activists, human rights advocates, analysts, experts, media representatives and members of world donor organizations, who were likewise invited to the event and of course I blame Raffi K. Hovannisian, who personally witnessed my speech in Moscow, in the first World Armenian Congress, where I was the first and the only politician who spoke about corruption and human right abuses in Armenia and was silenced and handed to Russian FSB for communication. I blame Raffi Hovannisian for being silent on subject, wile being present. No diplomatic bullshit any more, please. No explanations about right and wrong timing. NCI coordinator Hovsep Khurshudian welcomed the audience with opening remarks. “One of the key problems facing the Armenian society is corruption by the ruling authorities and this vice has also spread onto a large segment of the body politic like a virus. The mentality of and the mode of operation by many has become fraudulent, and based upon petty self interests, the deception, the swindling, and the abuse of official and social status have grown to be ordinary and even acceptable occurrences,” he said. In Khurshudian’s words, the first ones to fight against this phenomenon that aims at damaging different social strata must be the media, the NGOs, the political parties, and the international donor associations in particular by whose subsidies the civil society is established to a great extent. According to Khurshudian, at times the financing by these associations is itself turning into grounds for corruption and this is impermissible. I blame Hovsep Khurshudian among the first such persons he describes and accuse him in abuse of his official and social status based upon petty self interests, the deception, the swindling. Keeping silence about my being silenced as a writer and journalist and fabricated criminal charges against me are considered as cooperation with authorities in realizing of those abuses in self interest. 300 000 Armenian academicians educated in democracies may become the most serious "danger" for the carriers of authorities but also Khurshudyans, when they come back home once. In his intervention, the first speaker, chairman Karen Hakobian of the “Huis” NGO briefly presented the history behind and the cases of corruption inside the “Professionals for Civil Society” NGO. He stated that they had even appealed to the court in order to tackle this evil, but it had become clear that the court’s ruling was already made prior to hearing the case. In Hakobian’s words, this is not a single instance and has become prevalent and widely accepted. All this, according to Hakobian, brings about the incorrect handling of grants. He also pointed out that since the Machiavellian precept of “the end justifies the means” is still widespread and the constitutional amendments are passed by way of falsifications in Armenia, these allotments cannot serve their true purpose: the better protection of human rights and societal interests. I blame Karen Hakobian for not bringing all this fact to all international high instances, the governments and media of democracies, as soon the facts were known. There was never a hinder in Armenia to send some couple of dozens electronic mail outside the country since 1992. During his talk concerning “Legalized Arbitrariness at the National Academy of Sciences,” the next speaker, Academician Anri Nersisian charged the Academy’s former president Fadey Sargsian of violating numerous rules and regulations, unlawfully privatizing the property belonging to the Academy and ineffectively managing the state funding being made to the Academy. In Nersisian’s firm belief, this comes to prove that Sargsian had acted in marginal self gain and usurped to a large extent. I blame Anri Nersisian for not speaking once in public, during last several decades when the very same Fadey Sargsian was all the same person, widely known to the public and Anri Nersian got all he's academical privileges under that authority without complaining. In her intervention on “Art and the ‘Distribution’ of Funding,” art expert Susanna Giulamirian talked about the story of an unsuccessful attempt at providing a grant. As the tale goes, since individual petitions are not accepted for unknown set of rules, Giulamirian had to appeal to a local social association in order to petition the “Open Society Armenia” NGO for sponsoring a project called “European-style Remodeling in the Post-Soviet Space.” And by winning the grant, she started the project which also included the holding of an exhibition of the works by arts and craftsmen of the region. However, the chairman of the “Actual Art” local social association, through which the funding project was introduced to the “Open Society Armenia” NGO, demanded ten percent of the financial support. Giulamirian naturally refused. Then “Actual Art’s” chairman started to threaten the latter as a result of which Giulamirian made an appeal to “Open Society Armenia” so as to change her partnering association. But she was denied on the grounds that her evidence concerning the local NGO’s dishonest conduct was impossible to confirm. Subsequently, Susanna Giulamirian was compelled to discontinue the grant. I blame Susanna Giulamirian for keeping silence about the arrest of an Armenian writer, author of 6 books and many articles, producer of couple of dozen films, with two international prizes, a founder of a permanent art gallery for kids, film hall, internet cafe, communication center, dozen of websites on Armenian issues and thousands of useful links about state building, democracy, human rights, culture, ate lie for painters and sculptures with free access, where many artists and Armenians among them gained their daily bread and success. I blame Larisa Alaverdian for covering up of my issue, because I dared to challenge the post of ombudsman once and not answering to my letters, Hrach Tatevian for working in one of the most corrupt institutions of the country and not resigning, which is all the same as cooperating, Zaruhi Postanjian for not declaring internationally that self appointed government is illegal, as she should have done as a professional, Stiopa Safarian for not condemning false charges against me for the sake of common sense at list, remembering our friendship form school times, Mikael Danielian for silencing my case, Ruzan Khachaturian who is silent about me because it is considered "politically not correct to talk", Tamar Gevorgian for luck of loyalty towards friends, or at least towards those who were called as such once, Gevorg Kalenchian for letting my three sons and hundred of thousand other Armenian sons with no HERITAGE out side the country and participating in silencing of their case by personal sielence, Vazgen Karapetian for getting salary, where poor eat from garbage canes, Gohar Armenakian for not protecting me, Artemis Lepejian of the “St. Sandukht” NGO for participating in the bad company and nothing more, since I couldn’t understood what Sandukht is, or what has Sandukhq with the matter in common, Vakhtang Siradeghian for not being transparent and also for being Siradeghyan (bad memories and associations), members of other social organizations; men and women of arts and crafts and many others and even those whom I do not remember now or will never know. The National Citizens’ Initiative is a public non-profit association founded in December 2001 by Raffi K. Hovannisian, his colleagues, and fellow citizens with the purpose of realizing the rule of law and overall improvements in the state of the state, society, and public institutions. I don't believe this Raffi. Not any more. Since the day your father spoke out in defense of yours, wile keeping silence about me in dozen of years, wile being thoroughly informed about matters. I don't believe you Raffi, because you are a son of a man, who speaks only when his "personal" son is in trouble and do not consider me as he's son as well, what means nothing more or less, then you are not taught that we are brothers. I blame you Raffi, for not being a brother and much more then that: I am accused in crimes and an exiled citizen, just a particular citizen and all of you are organizations. I blame all Armenian organizations and lot none Armenian as well Vahe Avetian 2006-04-21, Stockholm In the end, we will remember not the words of our enemies, but the silence of our friends. Dr. Martin Luther King Jr.
  18. Միջազգային կոչ հայերին Այս տարի Ապրիլի 24-ին տոնում ենք Հայաստանի հանրապետության անկախության վերահաստատման գործընթացի հիմնադրման 40 ամյակը: Չորս տասնամյակ առաջ հիմնադրվեց «ԱՄԿ - Ազգային Միացյալ Կուսակցությունը» Հայկազ Խաչատրյանի գլխավորությամբ, Երևանում: Շնորհավորում ենք մեզ և ԱՄԿ-ի վերջին նախագահ Պարույր Հայրիկյանին, որը հեղինակեց «Անկախություն հանրաքվեի միջոցով» դոկտրինն ու ղեկավարեց գործընթացը մինչև լիակատար իրականացում: Մեր անսահման երախտագիությունը Պարույր Հայրիկյանին և ԱՄԿ-ի անդամ ու համակիր բոլոր նվիրյալներին: Վահե Ավետյան 2006-04-19, Սթոքհոլմ
  19. Ինչի՞ց էին այդպես կատաղել հայերը Հայկական հեռուստատեսությամբ քիչ առաջ լսում էի մեր հայրենիքի սահմռկեցուցիչ պատմությունը, անցյալ դարի սկզբում. թուրքերը մի կողմից, ադրբեջանցիք մյուս, բոլշևիկները վերևից, «դաշնակիցներն» ամեն տեղից, բայց ոչ մի տեղ, Ստալինը կարծում էր, որ պետք է օգնել ցավոք մի կողմին, Թուրքիային և սովետականացած Ադրբեջանին իհարկե (այն ժամանակների հազարամյակի մարտահրավերներն էին որոշվում և ամենակարևորը խոսել էր նախրոք Լենինի հետ) և վայրենիների դիվիզիան, որը հարձակվել էր Հայաստանի վրա և սպանել հայոց խորհրդարանի երկու պայծառ հայորդի անդամ: Անունները չեմ հիշում ցավոք հիմա և ճշտելու զահլա էլ չունեմ, որովհետև «հայորդու» վրա է սևեռվել ուշադրությունս, որովհետև լսեցի, որ նկարագրված ամբողջ շիլա-շփոթի մեջ, ի պատասխան ազնիվ երեսփոխանների սպանության, մեր «պայծառ հայրերը» ոչ մի ուրիշ բան չգտան անելու, քան երեք բոլշևիկ խռովարար գնդակահարելը, որոնք նույնպես հայորդիներ էին և հասարակության մի զգալի մասը սխալ, կամ ճիշտ կարծում էր, որ հատկապես գնդակահարվածներն են պայծառ և հայորդի: Կարծիքների այս սուր հակասությունը գերեզման չիջեցրեց ոչ թուրքերին, ոչ ադրբեջանցիներին, ոչ էլ Լենինին ու Ստալինին: Բոլոր հանգամանքներում զոհվեցին հայորդիներ, հայորդիների ձեռքով, իսկ ես ազատվեցի տարիներով ինձ տանջող հարցից. - Ինչի՞ց էին այդպես կատաղել այն հայերը, որոնք հեղափոխությունից հետո հարյուրավոր դաշնակցական կացնահարեցին Երևանում: 2006-04-19, Սթոքհոլմ
  20. [attachmentid=24924] ԻՆՔՆԱՆԿԱՐ
  21. Մտքերն ու գաղափարները կան անկախ մեզնից Այն ինչ կախված է մեզնից որպես հավաքականություն, ազգ՝ որոշում ընդունելիս հնարավորին չափ շատ միտք, գաղափար դասակարգելն է: Ես խոսում եմ միայն այն դեպքում, երբ նոր բան ունեմ ասելու այս կամ այն երեևույթի մասին ու ոչ միայն այն դեպքերում երբ այդպես եմ մտածում, այլ նաև երբ այդպիսի միտքը կամ գաղափարը տեսականորեն հնարավոր է: Ոմանք դիտում են գրածս որպես դեմ կարծիք: Այդպես չէ: Կարծիքներս գալիս են բազում կարծիքի մեջ մեկ ավելը լինելու միտումով, ավելի էֆեկտիվ լուծում գտնելու հավաքական աշխատանքին նպաստելու: Եթե ապրածս կյանքն ու գործունեությունը նպաստ չեն համարում ոմանք՝ ցավում եմ նրանց աղքատիկ երևակայության համար: Այն, որ կարծիքներս երբեք չեն համընկնում հայտնված կարծիքներին, նրանից չէ, որ համաձայն չեմ լինում ոչ մեկի հետ. լռում եմ պարզապես նման դեպքերում: Խոսում եմ, երբ կարծում եմ, որ նոր բան ունեմ ասելու, տրամաբանության սահմաններում: 2006-04-17, Սթոքհոլմ
  22. Տիրոջն են Հայկական մամուլ է սպրդել վերջերս մի տեղեկություն, ըստ որի վրացիները պահանջել են Հայաստանի տարածքում գտնվող մի քանի եկեղեցի, իսկ հայերի միջին թվաբանական դիրքորոշումը մամուլից դատելով, ավանդական հայ-վրացական հարաբերությունների կոնտեքստում է՝ որն է երրորդ դիրքով կանգնելը, ունքեր տնկելը, մաքսիմալ արհամարական դեմքի արտահայտությամբ հայտնելը, որ ոչ միայն խնդրո առարկա եկեղեցիները, այլ նաև բոլոր եկեղեցիները Վրաստանի՝ հայկական են, որ Թիֆլիսը մերն է, Ստալինը, Բագատիոնին, Շոթա Ռուսթավելին, Դանելիան, Գեորգի-Միշա Սահակաձե-շվիլին, և անգամ բոլոր վրացիները՝ հայ են: Ես այս ամենը հաշվում եմ հեշտ, որովհետև միչև համեմատական վերջերս այդպիսին էի՝ գլուխլվացած գեղացի: Ինչ է խանգարում հայերին մտածել ազատ, բաց, պահանջին ընդառաջ և ոչ անպայման դեմ: Չէ՞ որ մտածելուց չեն անցնի եկեղեցիներն անմիջապես վրացիներին: Եթե հայերն առաջադեմ չեն, ինչպե՞ս առանց սպասելու պարսիկների պահանջին վերանորոգեցին Երևանի կենտրոնում «Կապույտ» մզկիթը, որ մեր երկիր այցելած մահմեդականն իր աղոթքն անի: Ինչու՞ քրիստոնեա եղբայր ու դարավոր հարևան ժողովրդի նկատմամբ չկա այս վերաբերմունքը: Նրանք վա՞տն են, քրիստոնեա չե՞ն: Բայց չէ՞ որ լավն ենք մենք և քրիստոնեա: Ի՞նչն է խանգարում մեզ վերակառուցել անմիջապես այդ եկեղեցիները, հրավիրել սիրով մեր քրիստոնեա եղբայրներին համատեղ աղոթքի և հայտարարել որ տիրոջ տաճարները Հայաստանում միշտ բաց են բոլոր մարդկանց համար և վրացական, կամ հայկական չեն, կամ ոչ միայն՝ Տիրոջն են 2006-04-15, Սթոքհոլմ
  23. Հազարամյակի ամենածանր մարտահրավերը Հայկական մամուլից տեղեկանում ենք, որ մեկ մարմին էլ է ստեղծվելու, «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրերն իրականացնելու համար, կոչվելու է «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան», ավելացնելով նախկինում մարտի հրավիրված կազմակերպություների թիվը («Հայաստանի Հազարամյակի մարտահրավերներ» և «Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի հոգաբարձուների խորհուրդ»): Ասվում է, որ մարտիկների թվին դեռ ավելանալու է «ՀԿ-ների, ջրօգտագործողների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից կազմված շահառուների խորհուրդը»: Ես այս ծրագրից ոչինչ չեմ սպասում, բացի այն, որ այս կազմակերպությունների մեջ խցկված ամերիկացի և հայ մարդակերները լափեն միջոցների 80 % - ը, դնելով օրգիայի անունը «ադմինիստրատիվ և ներկայացուցչական ծախսեր»: Մի 10 % կցրեն լրագրողներին ու կողքից հաչացող ավարաներին, վերջին 10 %- ը կոխելու համար կկրծեն իրար կոկորդ, կներկեն հողը սև գույնի ինչ որ տեղ, կանվանեն ասֆալտ ու նմանատիպ այլ քյանդրբազություն կանեն, կփոշիացնեն ու վերջին բանկետը կանեն, ծրագրի հաջողություններն ու ավարտը նշելով: - Կշահի՞ հայ ժողովուրդը այս ամենից որևէ բան : Անշու՜շտ: Նման քանակությամբ մարդակերին մի քանի տարի կուշտ պահելը այնպես, որ մարդու միս չուտեն, ամենամեծ շահն է հայ ժողովրդի և հազարամյակի ամենածանր մարտահրավերը: 2006-04-14, Սթոքհոլմ
×
×
  • Create New...