Jump to content

Vahe Avetian

Forumjan
  • Posts

    865
  • Joined

  • Last visited

Everything posted by Vahe Avetian

  1. Նրանք, ովքեր ասում են Նրանք, ովքեր ասում են, որ հայությունը արյունով է միայն որոշվում է, հաճախ նման են մոնղոլների: Առաջարկում եմ «DNA թեսթ» անցնել համայն հայությամբ, բայց իհարկե կոռնան անմջապես մինչ այդ չերևացող արիացնիներն ու բարեպաշտ քրիստոնեաները, որ համարակալումը չարքի սադրանքն է: Նրանք, ովքեր ասում են, որ պետք է սահմանափակել հայերի քաղաքացիության ու ընտրության իրավունքը, հայտարարում են, որ կարելի է սահմանափակել քաղաքացիությունն ու ընտրության իրավունքը: Նրանք, ովքեր ասում են, որ դրսից չի կարելի մասնակցել Հայաստանի կերտմանը, հռչակում են, որ իրենք իրենց նշանակել են հայության ներսը, մեծամասնությանը օտարելով դուրս: Նրանք, ովքեր ասում են քննադատությունը պետք է լինի կառուցողական, հայտնում են, որ սպանելու են քննադատությունը, որովհետև քննադատություն չի համարվի որևէ խոսք, որը կառուցում է կառուցողական-չկառուցողական որոշող ինքնահռչակների շենքը, իսկ այն ինչ չի կառուցի, կհամարվի բնականաբար ոչ կոռուցողական քննադատություն: Նրանք, ովքեր ասում են, որ չեն հարգում հավերժ ապակենտրոն մտածողներին, հայտնում են, որ պատրաստ են «կենտրոնանալ» իրենց հարմար գնի վրա և համագործակցել: 2006-05-12, Սթոքհոլմ
  2. Կուբիկ-Ռուբիկ Ուշադրություն դարձրեք հայկական խորհրդարանի կուսակցական կառուցվածքին. Իշխող կոալիցիան կազմված է ՀՀԿ-ից՝ 39 պատգամավոր (12 անկուսակցական), ՀՀԴ-ից՝ 11 պատգամավոր և ՕԵԿ-ից՝ 20 պատգամավոր: Կոալիցիայից դուրս (ընդդիմադիր) են՝ Արդարություն խմբակցությունը - 14, Ազգային միաբանություն խմբակցությունը - 7, ՄԱԿ-ը - 6, Ժողովրդական պատգամավոր խումբը - 16, Խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորները - 18 պատգամավորով: Հիմա պատկերացրեք, հանկարծ կոլալիցիայի անդամ որևէ կուսակցություն որոշի կոտոշ դեմ տալ. ՀՀԿ-ի դեպքում կոալիցիան կորցնելու է 27 պատգամավոր, որովհետև անկուսակցականները իրենցը չեն: Պակաս 27-ը անմիջապես կլրացվի ՄԱԿ-ով 6, ժողպատգամավորով - 16, մի 5 հոգի էլ կհավաքվի «ազատներից», կամ դեսից դենից, որովհետև չի արգելում որևէ բան խորհրդարանում եղած խմբերին և պատգամավորներին միանալ արդեն գործող կոալիցիային, եթե վերջիններս դեմ չեն, իսկ որևէ մեկից սպառնալիքի դեպքում, կարող են անմիջապես կապվել ցանկացած կոմբինացիայով և լկտիացածին դուրս մղել, առանց հետագա բարդացումների: Մի՞թե կասկածում է որևէ մեկը, որ հանրապետականների գրաված պաշտոնները ներկայումս, բավարար խայծ չեն խորհրդարանական եղբայրության համար: ՀՀԴ-ի և ՕԵԿ-ի դեպքերը չքննարկենք, որովհետև ավելի քիչ է նրանց դեպքում կոմբինացիաների անհրաժեշտությունը: Թվերը ձեռքի տակ են, կարող եք հաշվել հեշտությամբ: Մաթեմատիկական այս զեղումի նպատակն այն է, որ ձեզ ցույց տամ այն, ինչ ցույց տվեց ինձ այսօր իմ ընկեր Ա.Ս-ն, ասելով, որ հայոց խորհրդարանը ոչ այլ ինչ է, քան Ռոբեթ Քոչարյանի ձեռքերում պտտվող, մի կուբիկ-Ռուբիկ: Սթոքհոլմ, 2005-06-06
  3. Առնետավազք «Օրինաց երկիր» կուսակցությունից սկսել է առնետավազքը: Այդ մասին գրում է հանրապետական ողջ մամուլը և անգամ ախպարստաններում շվարած հայերին արդեն կարիք չկա բացատրելու թե ինչ նկատի ունեն առնետ ասելով: Դա մեր ունեցվածքը պրիվատիզացրած օլիգարխն է, նախկին թաղային մի լխպոր, անպայման մի ստորացուցիչ մականունով, որից ազատվել կարող է միայն շատ հարուստ լինելով ու շրջապատի բոլոր մարդկանց խեղելով, հավանաբար իրեն նախկինում խեղելու համար՝ դոդ, լֆիկ, լեդի, նեմեց, ագառկա, ժնջիլ, կազյոլ, կաբան, ծաղիկ, շուռուփ ու էլ ինչ ասես անվանելով: Հայաստանը դեռ ծանոթ չէ «մոբինգ» հասկացությանը: Մենք չենք հասցրել ուսումնասիրել կտտանքի հետևանքով չարացած մարդկանց բերած վնասը պետությանը: Մենք վայրենիներով բնակեցված մի տարածք ենք, որը ղեկավարվում է «պանյատկեքով». «մոբինգ» նկատելու, ուսումնասիրելու, ճանաչելու և դեմն առնելու համար պետք է դեռ համալսարաններ ավարտենք, տասնյակ հազարով Միկուխո Մակլայներին ու Մագելաններին առանց կոմպլեքսների ընդունենք հետ, լսենք, սովորենք, հիմնադրենք այն համալսարանները, որտեղ դեռ պետք է սովորենք: Հուսահատության եմ հասնում պատկերացնելով այս ծով աշխատանքը, բայց բարեբախտաբար օգնության է հասնում կամ Ֆրիկը, կամ Խորենացին, կամ Լաստիվերցին, կամ Շվեյկը, Նիլսը, Բաղդասարն ու Մյունհաուզենը, կամ լավ տղերքից մեկն անպայման, լցնում է խաղաղության ծխամորճը, ծխում, մեկնում է ինձ ու ասում. - Տո այ լկստված, դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես և մեզ ունեիր միշտ, բա մենք ի՞նչ ասենք, որ անտեր էինք ու քեզ անգամ չունեինք: Գետինն եմ մտնում ամոթից իհարկե անմիջապես, ծխում եմ ծխամորճը, տղերքին ասում եմ որ ցվրվեն, զահլես չտանեն ու անցնում եմ կրկին մեր առնետներին ու նրանց վազքին: Իսկ ո՞վ չի վազել: Հենց «Չեկան» հայտարարեց «ղարաբաղ» կարտելի բացումը, վազեցին «ԱԻՄ»-ից ասելով «գնամ տեսնեմ ինչ են անում» ու կորան: Ոմանք հասկացան որ սնդամթերքը քիչ է, վազեցին տարբեր կուսակցություններ հիմնելու և վազվզելու դես ու դեն ու մինչ օրս վազվզվում են: Վազվզելը մեղմ է անգամ ասած: Վխտում են: Բայց մի անհանգատացեք սիրելիներս՝ ոչ Ֆրիկ, ոչ Նիլս, ոչ Բաղդասար, ոչ էլ ծանոթ ու անծանոթ իմ ժամանակակից համաքաղաքացիներ: Առնետին դուք վերաբերվում եք զգացմունքերով, բայց ոչ ես՝ անասնաբույժս, որը զինված է առնետների մասայական ոչնչացման բոլոր գիտելիքներով, ժամանակակից տեխնոլոգիաներով և «Անասնաբուժական Կանոնադրությամբ» և արդեն իսկ մասայական արտադրության է դրած և տարածվում է անհրաժեշտ թույնը: Դուք սիրելի համաքաղաքացիներ, պահպանեք պարզապես սանիտարահիգենիկ տարական պայմանները , որովհետև առնետի ամենամեծ թշնամին է մաքրությունը: 2006-05-11, Սթոքհոլմ
  4. Պետականաշինությունը ժողովրդական բիզնես է Հայկական հեռուստատեսությամբ պատմում են հենց հիմա, որ օդանավի աղետում զոհվածների դիակների լուսանկարները ցուցադրում են հարազատներին, ճանաչելու համար, և միայն տղամարդկանց են թույլ տալիս նայել: Թյուր կարծիք է այն, որ կանայք ավելի թույլ են նյարդերով: Տարբեր ընտանիքներում ու գերդաստաններում կարող են լինել ազգականներին լավագույնս ճանաչելի անդամներ, կին կամ տղամարդ, կապ չունի և նման վիճակներում ավելի լավ է թողնել, որ գերդաստանն ինքը որոշի իր պատասխանատուին, անկախ սեռից ու տարիքից: Ավելին՝ դիակները ճանաչելը կարելի է թողնել հարազատներին ծայրահեղ դեպքերում միայն, եթե հոգեբանները վստահ են, որ նրանց մոտ պոստտրավմատիկ վտանգը հավանական չէ: Դիակները պետք է ճանաչեն միայն հմուտ պաթանատոմները և դրա համար կան տեխնիկական բոլոր հնարավորությունները և բազում աշխատազուրկ մասնագետ, որոնց կառքավարությունը անմիջապես պետք է մոբիլիզացներ և հասցներ Սոչի, անգամ ազգականներից առաջ: Խնդրում եմ հաղորդեք կարծիքս համապատասխան մարմիններին, եթե նման տեղերում աշխատող ծանոթներ ունեք: Պետականաշինությունը ժողովրդական բիզնես է, որի ոչ մի խնդրից խորշել չի կարելի: Կանխավ հայտնում եմ երախտագիտությունս ու ցավակցությունս: 2006-05-07, Սթոքհոլմ
  5. У вас мания величия: - жрналист русской газети. У меня величие, мания у вас. Тарас Липолц: - Украинский поет.
  6. Karogh e ev unenam. Hajerits mekn em, karogh em linel hivand, qani vor dzez antsanot em, isk hajern ancel en erkrasharji, paterazm u der ancnum en shrjapakum. Ajn, vor "nkatelov" vor paranoia unem, cheq dimum anhangstatsats hasarakutjany, vor ir hivandi khnamqov zbaghvi, sparnum eq lrecnel, forumits heratsnelov, inqnin hivandagin e. Groghi zbaghmunqy greln e, nran sparnalu miak dzevy lrecneln e. Mnacats bolor sparnaliqnerin, groghy hamadzajnel e grelu pastov. Usumnasireq haj dasakannerin, hordorel em arden, hisheq nrants kensagrutjunnery, vorpes asatsits vkajutjun. Ajn, vor cheq haskanum asatss, vkajutjun e nra, vor dzer glukhy lvatsel en sernde serund bolsheviknern u fashistnery, voronq irents hertin khelagarvelu bazum aritner en unecel anshusht, patmakan mer bolor ancudardzerum. Inch vor e: Khory imasty partadir che taqtsrats lini anpajman. Ajn haskanalu hamar parzapes harkavor e bavarar khorutjun, vor cavoq galis e tariqi het, stipvats em verjapes khostovanel, bajc voch vorovhetev amen mi qjopak khelatsi e anpajman, voch. Petq e anpajman najel te inchov e zbaghvel konkret qjopaky amboghj kjanqi yntatsqum, vorovhetev ete mardy erbeve dadarecrel e sovorely, mets e havanakanutjuny, vor amboghj kjanqum apush mna. Entadrum em vor eritasard eq, anpordz, ev azniv. Hamozvats sepakan iravatsiutjan mej, ev ajd patjarov vstah, vor iravatsi eq, vorovhetev varvum eq aznvoren, dzer sepakan kartsiqi vra himnvelov, chbacarelov, vor ajn himnvats e keghts arjeqneri vra, voronq lvacel en dzer glkhits ners. Chem viravorum, zgushatsnum em. Ete ogtakar lini, erjanik klinem. Verjapes inchu eq bacarum, vor hajerits meky karogh e amenakhelatsin linel, da bolorovin djvar che irakanum, vorovhetev ashkharhum korats mi poqr geghi lavagujn tgha e petq yndameny linel, djvar mi ban che..., ev inchu eq bacarum, vor henc es el ajd khelatsi tghen em geghi... Inchu eq bacarum, vor es galiq hazaramjaknerum amenapajtsar groghn em hajeri, che vor duq cheq voroshoghy galiqi jashaki, ev patmakanoren grancum eq amen toghum dzer grats, vor indz arhamarel eq, jnjel steghtsagortsutjuners hasarakakan forumnerits, arel mi ban, inchi hamar mardkutjuny hazaramjakner anvanel e mardkanc: BARBAROS, ev ajn vor dzez da chi hetaqrqrum, total fashizmi arajin indikatorn e. Sirov, vahe
  7. Հայ-ռուսական ճգնաժամ «Ռոբերթ Քոչարյանը իր աշխատավարձը ուղարկել է օդանավի աղետից զոհվածների հարազատներին օգնելու հիմնադրամին».- կարդում եմ հայկական թերթերում: - Այ քեզ բա՜ն: Տեսնել ինչպե՞ս է յոլա գնալու մի ամիս: - Աշխատանքային խնայողություններով հարկավ, մի կերպ, ծերը ծերին: - Իսկ ինչու՞ չեր ուղարկում աշխատավարձը Բյուզանդի և այլ փողոցներից քշվածներին: Ինչու՞ փողոցներում ցրտից մեռած անտուններին չուղարկեց անցյալ բոլոր տարիներին: - Փոքր է աշխատավարձը խեղճ բարերարի հավանաբար, բլորին չի հերիքի: Ինչպե՞ս դիմանա մարդը մայմունություն անելու գայթակղությանը, այս համատարած մայմունաշոուի պայմաններում: Մարդկանց ողբերգության հաշվին մարդասեր են ձևանում ու կարծում են թե փրկել են իրենց մարդասպան դեմքերն ու կարող են լավիկը ձևանալ և թաքցնել հայ ու ռուս ժողովուրդների հարաբերություններում տիրող խորը ճգնաժամն ու հայերի նկատմամաբ իրականացվող շարունակական ցեղասպանությունը: 2006-05-07, Սթոքհոլմ
  8. Սիրելի «Հայկական Հեռուստատեսություն» Հայկական հեռուստատեսությունը հայտարարեց համայն աշխարհով, որ անբարոյականություն է կասկած հայտնելը, մինչև հայկական օդանավի կործանման վերաբերյալ հետաքննության ավարտը: Վաղուց հայտնի է, որ տարբեր են մեր բարոյական ստանդարտները և դա բավարար պայման է նրա համար, որ անմիջապես կասկածես, երբ լսում ես, որ հանցախումբը ինչ որ բան կասկածելը համարում է անբարոյական: Անբարոյական եմ համարում և անտրամաբանական նաև, չկասկածելը նախկին և ներկա կառավարություններին, աղետը կազմակերպելու մեջ, որովհետև այնտեղ զոհվել է «ԿԳԲ»-ի նախկին ղեկավար Հուսիկ Հարությունյանը, որը պատասխանատուն է հանրապետության վաճառքի, 90-92 թվականներին և որպես այդպիսին՝ հիմնական վկան երկու հանցախմբի դեմ: Բազում ուրիշ փաստ կա արդեն, որոնք ստիպում են կասկածել, բայց ամենահայտնին այն է, որ Հայաստանի իշխանությունները ռուսական խրտվիլակներ են 15 տարի շարունակ և մեն մի հատիկ այդ փաստը բավարար է, որ կասկածես ամեն ինչին, որ կատարվում է հանրապետությունում: Սիրելի «Հայկական Հեռուստատեսություն». անբարոյական է կասկածի տակ դնելը, մարդու կասկածելու և կասկածն ազատ արտահայտելու իրավունքը: Դա ոչ այլ ինչ է, քան խոսքի և անգամ մտքի ազատության արգելման հայտարարություն: 2006-05-07, Սթոքհոլմ
  9. We are millions now Armenian Prime Minister: cannot speak of A-320 crash objectively until investigation is over. Regnum, Russia, May 7 2006 Armenian self appointed premier don't need to speak at all. French, Belgian professionals will do. The only thing he needs to speak about, is to admit that the first post soviet KGB chief Husik Harutiunyan (1990-1992) was on that plain. Husik Harutiunyan was responsible for passing KGB archives to Moscow and as such, would have been the main witness against both authorities, when we charge them once. I want to admit: no special witnesses are needed any more. We are millions now. 2006-05-07, Stockholm
  10. Ֆաշիզմ Սիրելի Աշոտ Ղազարյանն այսօր կատակում էր հայկական հեռուստատեսությամբ և ընդհանուր առմամբ հավաքեց մի 800 տարվա հոդված, որը կկիսեր աշխատանքային ուղիչ գաղութներում, հայկական հեռուստատեսության էֆիրի դիրեկտորի, հաղորդման ռեժիսորի, հասարակությանը ցույց տալու համար մի քանի լուսավորիչ-օպերատորի հետ, իսկ մի տասը պատասխանատու էլ կխուսափեին իհարկե, անձնական գործերում վերջին նախազգուշացումներով ու տուգանքներով, ցանկացած քիչ թե շատ կայացած պետությունում, որովհետև տարածում էր ֆաշիզմ ու լվանում աշխարհասփյուռ հայության գլուխներից ներս՝ արհամարանք եզդու, աֆրիկացու, հիվանդի, կանանց ու էլ ում ասես նկատմամբ, բայց իհարկե չի մեղադրվի, որովհետև Հայաստանը պետություն չէ այլ կոլխոզ, որտեղ փոքրամասնություններին կարող են նսեմացնել ու պնդել միաժամանակ, որ դա բարի հումոր է, հայերը մարդասեր են, փոքրամասնությունները դեմ չեն ու մեր հետ ծիծաղում են ոչ վախից, այլ անկեղծ բարեկամությունից, բայց չգիտես ինչու նրանք չեն կատակում հայերի մասին և այս ամենում ամենահուսահատեցնողն այն է, որ հայերն անսասան համոզված են սեփական իրավացիության մեջ: Բոլոր այն վայրերում, որոնք կոլխոզ չեն, երևույթը նկարագրվում է մեկ բառով՝ ֆաշիզմ: 2006-05-07, Սթոքհոլմ
  11. Moderatory kap chuni bolorovin ev meghavor el che. Es chem janachum voch voqi, kartsum em giteq. Ajn inch moderator eq anvanum, dzez e tsanot harkav. Im hamar ajd ameny antsanot bar e u virtual mard. Moderatornerin vochinch chem asum. Nranq bolorovin meghavor chen, vor erkrum veratsel en dprotsnery, isk nakhkinnerum dasavandum ein glukh lvatats bolsheviknery mi qani serund. Inch ani kheghj moderatory? Inch en sovorecrel, vor inch ani? Fashistakan erkrum fashist en mi khumb mardik, mnacatsy geri en. Ev amenakarevory: mi pordzeq indz vakhetsnel, sparnal, ban, esim inch... Tsankatsats harvatsn indz hetadardz uj uni, indz voch mi banov chi sparnum... Chem karogh bacatrel sa, miajn karogh em hordorel, vor lav usumnasireq haj dasakannerin. Amen angam grats haneluts hancagortsutjun eq kataraum. Kartsum em cheq haskanum parazapes. Eghbairabar, vahe H.G. Qfur-qjafar che im ogtagortsatsy. Lutanq e ev hasarakakan parsavanq e. Hasarakutjuny es em, du es.
  12. To be a part of Europe “To be a part of Europe, Turkey should become Europeanized itself” tells Andranik Margaryan, the self appointed prime minister of Armenia, who consider him self as being Europeanized enough probably and think about the future of Turkey and not less then European Union. As a self declared concerned citizen I tell: You better think about keeping your ass out of the jail, when a legal government will be formed in Armenia and do not pretend as being one, who may have influence or even opinions on European matters. 2006-05-02, Stockholm
  13. [attachmentid=25481] Բարև, ես եմ…
  14. Մհեր, ինչու՞ դուրս չես գալիս - Մհեր, ինչու՞ դուրս չես գալիս Ագռավու քարից: Ինչքա՞ն կարող ենք սպասել: - Տո ապուշ, ապուշի ցեղ, ձեռքերս ու ոտքերս շղթայված են նախանձով, ամբարտավանությամբ ու ագահությամբ: Ո՞նց դուրս գամ: Հազար տարի է յուրաքանչյուրդ ունի շղթաներիս բանալին, չեք քանդում: Ինչպե՞ս եք սպասում, որ գամ: 2006-04-30, Սթոքհոլմ
  15. Առաջարկում եմ բազմասերիանոց գեղարվեստական կինոնկարի սցենարի գաղափար, որի միջազգային ցուցադրումով հավերժ կկզցնենք հնդիկներին, բրազիլիացիներին, արգենտինացիներին և ում ասես, «Բաղդասար - Լոքի, կամ Անկախության Բանակի քաջարի զինվոր Շվեյիկի արկածները Լափլանդիայում, սագերի վրա» վերնագրով, որովհետև սաստիկ ծանրաբեռնվել է տնտեսւթյունս ու ես ժամանակ չունեմ գրքի լույս տեսնելուն սպասելուն ու Նոբելյան մրցանակին, այդ պատճառով ստիպված եմ առաջարկել էժան, մի քանի միլյոն ընդամենը ավանսով, սցենարի գաղափարը: Մի քանի միլյոն հաշվիս նստացնելուց հետո, կսպասեք համբերատար մինչև սցենարը կլրտեմ վռազ ու պատմեմ թե ինչպես էր արագ-արագ կլրտվում պետությունը, ժամանակ չլինելու պատճառով: Ուրիշ բան մի փնտրեք: Շատ հասարակ բան է: Կրտսեր շարքային մի Շվեյկ, պատահաբար հայտնվում է մի խրամատում, որտեղ թզուկը, կապիտան Թենքեշն ու Յագո Բուգան քննարկում են պետության կայացման խնդիրները և զարմանում, որ Շվեյկը խոսում է փայլուն մայրենիով ու մի երկու ուրիշ լեզվով էլ: Այստեղից սկսում է կարուսելը, որովհետև Շվեյկին անհասկանալի պատճառներով, քաջարի հերոսները հանկարծ եռաձայն պատարագում են, որ մեր ծուռ հաելիների թագավորությունը կարող է ուղվել, եթե քաղաքական մտքի աշխարհընկալումային ամբողջություն ներկա լինի կառավարման մեքենայում և այն, որ Շվեյկը երիտասարդ է, կրթված և բազմալեզու, հուշում են ուղղակի, որ հենց նա էլ դրա կառուցումով պետք է զբաղվի: Շվեյկն անշուշտ չի ուզում բոլորովին ոչ մի բան կառուցել, որովհետև նրան միշտ սիրել են կանայք և սիրով պատսպարել իրենց տաք ու ցանկասեր ազդրերի արանքում և հենց հիմա էլ սպասում է անհամբեր մի չքնաղ սիրելի իր բնակարանում, այնպես որ Շվեյկին կառուցել ոչինչ պետք չէ, բացի սիրելի ազդրերի տերերին պարբերաբար կառուցելուց, իսկ նրանց բնակարանները վաղուց արդեն կառուցած են՝ Շվեյկինը նույնպես: Բայց կապիտան Թենքեշն ու Յագո Բուգան համառում են, նրանց կանայք չեն սիրում կպարզվի հետո և երիտասարդ Շվեյկը հանուն հայրենիքի համաձայնվում է: Սկզբում նա կառուցում է պահպանողականներին և ավարտելուն պես տեղեկանում է, որ ձախերն ու մեջտեղները Լափլանդիայում են «և ո՞վ ուրիշ քան նա, որ գիտե օտար լեզու, կարող է սովորել արագ ավելի քան այլոք, կանանց սիրելին է և հանճար», պետք է դա անի, երբ իրենք՝ թզուկը, կապիտան Թենքեշն ու Յագո Բուգան զբաղված են թագավորության հոգսը քաշելով, այնպես որ չի հասցնում անգամ սիրելի հերթական ազդրը համբուրել հրաժեշտի տալով, որովհետև հայտնվում է առաջին ռեյսով Լափլանդիա թռչող Մարտինի թևերին, երամի մեջ, արժանապատիվ տիկին Կեբնեկայզե սագի գլխավորությամբ: Նրանք կթռնեն ծովերի վրայով, կհասնեն Սքոնե, կգտնեն Սմոլանդի անտառում կորած աներևույթ Վալհալան, ուր մուտք կա, ելք չկա, որտեղ Շվեյկը կկատարի իր հերոսություններից առաջինը, որոնք ըստ երկփեղկված թզուկ կապիտան Թենքեշի ու Յագո Բուգայի պետք է կատարի Հերակլեսի նման, որ Ոդիսևսի նման տուն դառնա և վերջապես դուրս գա Ագռավու քարից, քայլի փողոցներով առանց անհանգստանալու, որ ոտքերը կխրվեն ցեխի մեջ մինչև վիզ: Վալհալայից նա շվշվացնելով դուրս կգա հագիստ, ինչպես չի արել երբևէ ոչ մի շնչավոր, Նուրդենի ամբողջ պատմության ընթացքում և տակները քաքած վիկինգները նրան Լոքի կանվանեն և իրենց աստված: Հայերն անշուշտ այս պահին հպարտացած կցցեն կրծքերը և գոհունակությամբ աջ ու ձախ կնայեն սինեմատոգրաֆում, ժպտալով, միմյանց շնորհավորելով, «մալադեց հաերը» նկատի ունենալով, «Արարատ հուպ տուր», Ազնավուր, Շեռ, քաք, Չապայեվ, եսիմ ինչ…, բայց, արգենտինական սերիալները կզցնելու համար հարկավոր են կտրուկ շրջադարձներ, այլ ոչ այն ինչ ակնկալում է հանդիսատեսը և մենք մեր սիրելի հայրենակիցներին կհասցնենք հայրենակցական էքստազի չորորդ սերիայում, ցույց տալով պարզապես, որ Լոքին, կամ Շվեյկը, կամ Նիլսը, կամ Բազդասարը Բղդիկ, ազգային ամենատարրական ավանդույթների ծիրին մեջ, ամենաքոմփլեՄԵՆԹար ժպիտով, երկու շիշ հայկական կոնյակով ու երեք քաշ ուզբեկստանի կայֆով կաշառեց օխռանի պետին, որը դպրոց գնացած չլինելու և պատմություն չիմանալու պատճառով չգնահատեց պատմական կազուսը և Շվեյկին բաց թողեց Վալհալայից դուրս, խնդրելով անպայման վերադառնալ, կոնյակ ու ֆնթո բերել նորից անպայման ու ջերմ բարևել Ցռան Վերգոյին, որի հետ թռել են սամավոլկի պարզվում է, ռուս-պարսկական պատերազմից: Բաղդասարն անշուշտ կանի դա ու ջրի ճամբա կսարքի Ագռավու քար - Վալհալլա չվերթը մի քանի հարյուրամյակ, կատարելով երկրորդ սխրագործությունը, որն է մի քանի տարում ապրելը մի քանի հազարամյակ, որոնց ընթացքում նա կհանդիպի Լեոնարդոին, Միքելանջելոյին, բազում այլ հարգարժան պարոնանց ու տիկնանց, տուրուդմփոցի մեջ կնկնի հաստաոռ Մուսոլինու հետ, կբարեկամանա Սայաթ Նովային ու նվեր կստանա նրանից բաս կիթառը, որով կկատարի չորրորդ սխրագործությունը, բայց առաջ չվազենք, կպատմենք այդ մասին իր հերթին: Որքան էր չարչարվում խեղճ սագը Մարտին, թռիչքների այդ ծանրաբեռնված ժամանակահատվածում:
  16. Ուսումնասիրիր, իրերն անվանիր իրենց անուններով Որքան խելքիս զոռ եմ տալիս, չեմ գտնում որևէ զբաղմունք, որով մարդը կարող է զբաղվել առանց ստելու, զեղծելու, հարմարվելու հանգամանքներին ու ղեկավարւթյանը, բացի սովորելուց, ուսումնասիրելուց, հայտնաբերելուց և իրերին իրենց անունները տալուց: Սա հենց այն բանն է ինչ ասվեց Ադամին. - ուսումնասիրիր և իրեիրն տուր իրենց անունները: Հիմա ես զբաղված եմ իմ սիրելի նախահայրիկի զբաղմունքով: Ուսումնասիրում եմ, անվանում իրերն իրենց անուններով, իմ հետ են միշտ իմ պայծառ Եվան ու չքնաղ Լիլիթը, իսկ օձի կաշին կքերթի շուտով իմ տերը, որ ինձ ասեց՝ - Ադամ, ուսումնասիրիր, իրերն անվանիր իրենց անուններով ու մնացյալի հետ գործ չունես: Ես ամեն ինչով կզբաղվեմ: 2006-04-28, Սթոքհոլմ
  17. Որ քացով չհասցնեմ հենց հիմա ոռիդ «Ես ուզում եմ հարց տալ՝ երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող հարցերը որտե՞ղ են քննարկվում, սաունաներո՞ւմ, կազինոներո՞ւմ, թե՞ ազգային անվտանգության խորհրդում պետք է քննարկվեն», հղել է հռետորական հարցը հայ հասարակությանը Վիկտոր Դալլաքյանը հայկական մամուլով: - Այո, այո սիրելիս, սաունաներում, կազինոներում, բորդելներում ու որտեղ քեֆները տա վերջապես ու որպեսզի նեղություն չքաշեն որևէ մեկին հարցնելու, նշանակել են քեզ ու մնացյալ հայվանաթը ընդդիմություն, որ անգամ ազգային անվտանգության վերաբերյալ էշությունը գրած մեկը առաջին անգամ 2006-ին զարմանա, որ նիստ չեն անում 1999-ից: Նրանք ինձ են հեռացրել երկրից նաև, որ քացով չհասցնեմ հենց հիմա ոռիդ, Վիկտեր Դալաքյան, մինչև իրականացնեմ ազգային անվտանգությունս ու բոլոր քրեական հանցագործներին ձերբակալեմ: 2006-04-28, Սթոքհոլմ
  18. Կրեմլի փլատակներին Լրատվությամբ կարելի է հիստերիա առաջացնել, բազում տարբեր պատմություն պատմել մի քանի տարի շարունակ, միտելով, որ մարդիկ վերջապես կմոռանան թե ինչից սկսեց կովկասցիների հալածանքը Ռուսաստանում, եթե գրողները չլինեն ու կարճ կոնկրետ չգրեն, թողնելով սերունդներին. - չուտեք դրանց կտերը սիրելիներս: Կովկասցիների և նրանց մեջ հայերի հալածանքները սկսել են երկու հայտարարությամբ: Առաջինն արել է Լուժկովը, հայտնելով, որ այսուհետ կովկասցիներն ազգ չունեն, այլ ընդհանուր անվանվելու են «ԼԿՆ» (litso kovvkazakoj nacionalnosti), իսկ երկրորդն արել է Պուտինը, երբ հայտարարեց համայն աշխարհով, որ զուգարաններում է սպանելու չեչեններին և քանի որ մինչ այդ ապահովված էր այն, որ կովկասցիք ազգեր չեն, կնշանակի կովկասցիներին: Սրանց նման բազում ժամանակավոր հերոս, եկել ու անցել են կովկասցիների գլխով: Վերջինը Հիտլերն էր և այդ պատճառով «ռայխստագի» փլատակների վրա առաջին պարողները կովկասցիներն էին: Եթե ռուսները չպատժեն սեփական հանցագործներին, ցավում եմ, որ նորից կհանդիպենք «կրեմլի» փլատակներին: 2006-04-28, Սթոքհոլմ
  19. Թուրքերից Վերջին մեզ հայտնի սովետական հարյուրամյակում ջավախահայերը հեծեծել են լենինիզմի, ստալինիզմի, բոլշևիզմի, չեկիզմի, մենթիզմի, կաշառակերություն-թալան-խուժանիզմի, շովինիզմի հարվածների տակ: Այսօր բողոքի են ելել կրկին, ըստ հայկական մամուլի, որովհետև մի քանի կաշառակեր մենթ են հանել գործից ու փոխարինել նորերով ու ձեռի հետ պահանջում են, որ Վրաստանում մնա ռուսական զորքը, որ պաշտպանի իրենց… թուրքերից: 2006-04-28, Սթոքհոլմ
  20. Ես էլ իհարկե ներառյալ «Իշխանության համար սեփական վերարտադրության քաղաքակիրթ մեթոդները գրեթե բացառված են, ընդդիմության համար էլ տեսանելի չեն իշխանափոխության հստակ մեխանիզմները. - գրում է «Հայկական Ժամանակը»: Համաձայն չեմ: Ինձ հրաշալի տեսանելի են բոլոր մեխանիզմները: Դրանք տեսանելի են բազում ազնիվ մարդկանց նույնպես: Այն ինչ տեսանելի չէ ընդիմության համար, բազում ազնիվ մարդիկ են որպես ընդդիմություն, ես էլ իհարկե ներառյալ: 2006-04-28, Սթոքհոլմ
  21. German people are not responsible for genocide: German leadership was. Jewish people are not responsible for the on going genocide of Palestinians and Jews: - Israeli government is. Turkish people are not responsible for the genocide of Armenians, Greeks, Assyrians, Kurds: - Turkish leadership was and is. Muslims are not responsible for the terror: - their leadership is. Americans are not responcible for the war: their leadership is. Particular nations can't be accountable for genocide, terror or war: - their leaderships can, or other wise entire humanity can be accountable as well, and that is something inside each of us. *** Let us stop depressive talk People are becoming depressed often, when I speak about tragedies in Caucasus, the place I know better than any other place in the world, and also I know the place better then any other Swedish diplomat or scholar, with no doubt. - Let us stop depressive talk: they tell often. Instead, many of them are very lucky to discuss investments in the form of shares in the companies, which cause the tragedies and depressions. 2006-04-27, Sollentuna *** Don't dig in history - Don't dig in history, lets go forward: poeple tell often and I see a potential perpetrator of the next genocide, because they want people to forget their history and heritage. 2006-04-27, Sollentuna
  22. Միթե՞ փայլուն օպերացիա չեր սեփականաշնորհումը Սեփականաշնորհման ամեն փաստից հրճվում է սիրտս և որքան ցինիկորեն է քամուն տրվում հայրենիքի հերթական կտորը, այնքան ավելի է մեծանում բերկրանքս: Հայերը բողոքում են այդ ամենից, ոչ թե ափսոսալով պետական ունեցվաքծքն իրականում, այլ նախանձից, որ իրենց չի հաջողվել սեփականաշնորհել և մեղադրում են անողներին, գրում ամենուր, դասակարգում, թողնում պատմությանը «ո՞վ, ինքանո՞վ, ու՞մ, ի՞նչ» ու տառապում են սաստիկ, փոխանակ հրճվեն, որովհետև պետությունը հարստանում է իրականում և դա չեն հասկանում միայն հիմարներն ու նախանձերը և դա անգամ նույն բանն է, եթե կուզեք: Հասարակ հաշվարկ է իրականում: Ֆաշիզմն անխուսափելիորեն սատկելու է, որովհետև չի ձգել երկար երբևէ, որևէ ֆաշիզմ: Երբ գանք այդ օրվան, իսկ այն սարերի հետևում չէ, չեղյալ են հայտարարվելու բոլոր չեկիստական պայմանագրերը և ճշգրիտ թվերով ու անուններով գիտենք «ո՞վ, ինքանո՞վ, ու՞մ, ի՞նչ»: Բոլորովին մի վհատվեք նրանից, որ նվազեցված արժեքով է ծախվել ամեն ինչ: Դա հենց այն խայծն է, որի վրա իրեն բացահայտել է հանրապետության ողջ խուժանը, այնպես որ սեփականաշնորհում օպերացիան, ես անգամ համարում եմ հայրենանվեր աշխատանք և մտքի փայլուն արգասիք: Քանի որ պետությանն է վերադարձվելու ամեն ինչ, պետական բանկին չեն վնասի անգամ այդ նվազեցված արժեքներով ներդրումները, որովհետը հանցագործները բանտարկվելու են, իսկ հափշտակվածը պետականացվելու է, սեփականաշնորհման համար նրանց վճարած գումարները նույնպես: Վերջում դուրս է գալու, որ պետությունը ոչինչ չի կորցրել, իսկ հանցագործները վճարել են իրենք իրենց մերկացնելու և վնասազերծելու համար: Միթե՞ փայլուն օպերացիա չէր սեփականաշնորհումը 2006-04-26, Սթոքհոլմ
  23. I blame NKR and Armenian leaderships NKR FOREIGN MINISTER BLAMES INTERNATIONAL STRUCTURES FOR NOT RESPECTING NAGORNO KARABAKH PEOPLE'S RIGHT I blame NKR FOREIGN MINISTER for systematical and institutional isolation of mine and my friends form implementing such institutions in Europe to bring the issue to the highest levels. For the purpose I personally challenged the Swedish Parliament. I blame NKR foreign minister, the leadership, and respective intuitions of Armenia for tribal mentality and selfishness. I blame NKR and Armenian leaderships for institutional degeneration of cooperation with EU. Vahe Avetian 2006-04-26, Stockholm
  24. Եվ անգամ ինձ Բազում ազնիվ բարեկամ ունեմ աշխարհով սփռված հայության մեջ ու Հայաստանում, որոնց անունները չեմ գրում ոչ թե զգուշությունից, այլ նրանց ներկայիս հային ոչ հատուկ համեստության պատճառով, որովհետև չեն սիրում «PR», լաչառություն, փառք: Նրանք հայ մշակներն են անդրադրում, որոնց լուռ ու մունջ ուսերին վերապրել ենք դարե դար: Այս տեսակի համառ ներկայությունը ամբողջ կյանքիս ընթացքում ինձ լրջության է կոչում, պատասխանատվության և ես չեմ վարանի նրանց անունները բարձրաձայն արտասանել մեկ առ մեկ, երբ դրա կարիքը նրանք երբևէ ունենան: Առայժմ ասում են, որ չունեն ու չեն ունենալու, որովհետև կարծում են, որ կարողանում են աշխատել հենց այն պատճառով, որ ոչ ոք չի նկատում, իսկ հակառակ դեպքում կարշավեն Չինգիզ խանի զավակները հայտնաբերված տարածքներ ու կշարեն մինչև հորիզոն իրենց ժավելի բուդկեքն ու կազինո-բորդելները: Նրանցից պայծառ մեկը գրում է ինձ վերջերս. - Վահե, եղբայր, դու գնդակահարում ես բոլորին: Մի քանի հոգի թող, որ հետներն աշխատես: - Ոչ սիրելիս. պատասխանում եմ: - Դու պահիր մի քանի հոգի, որ հետներն աշխատես: Ես գրող եմ, ինձ ոչ ոք պետք չէ, որ հետներն աշխատեմ ու գրում եմ, չեմ կրակում: Կրակում են նրանք: Իսկ իմ կրակոցների ու հայտնիության միակ իմաստն այն է, որ ամբողջ ուշադրությունն ու դրա հետևանք հարվածները վերցնեմ իմ վրա: Դուք հանգիստ կառուցեք և անպայման հասցրեք կառույցն ավարտին այնպես, որ աչքս տեսնի, որովհետև եթե այդպես չլինի, հարկավ սկսեմ կրակել բազում ազնիվ բարեկամներիս վրա և անգամ ինձ: 2006-04-26, Սթոքհոլմ
×
×
  • Create New...