Jump to content

Vahe Avetian

Forumjan
  • Posts

    865
  • Joined

  • Last visited

Everything posted by Vahe Avetian

  1. Եթե որևէ մեկը կարծում է, որ եբևէ կունենամ դժվարություն Հայաստան գալու, չարաչար սխալվում է։ Սխալվում է նաև նա, ով գրքերս, գործերս կարդալուց կարծում է թե տառապում եմ։ Ինձ Հայաստանում բազում մարդ է ճանաչում, հաց ու փորձ արեք, կասեն վստահ եմ ինչն ինչոց է։ Մեկ մեկ սատանեն ասում է թռի գնա, մի հատ սահմանի վրա հենց ձերբակալելու փորձ անող մենթին մի հատ ապտակ հասցրու, որ խլինքը փուչիկ կանգնի, ու հետո նայի զարմացած լոպազը, թե ինպես է զգաստ կանգնած պատիվ տալիս իր գեներալը, Անկախության Բանակի հրամանատարին, ու ասում, - Վահե ջան, քեզ ձերբակալելու հրաման ունեմ, ի՞նչ անենք։ - Կատարենք մեր զինվորական պարտականությունը երկուսս էլ, սիրելիս, այնպես ինչպես կթելադրի քեզ քո խիղճը։ Գնանք նախաճաշենք միասին, սոված եմ, կանչիր վարորդիդ, իմ մեքենան Երևանում գողացված է, գնանք մեր եղբայրների հետ զրուցելու և հարթելու բոլոր թյուրիմացությունները: Միակ բանը, որ խանգարում է, տխմարներին անելանելի վճակի մեջ չդնելու ցանկությունս է, որովհետև հենց էս գրածս ճշգրտորեն կատարվեց, չեն իմանալու ուր կորեն ու մկան ծակին հազար են տալու։Կթողնեմ, որ հանդարտվեն մի քիչ, հասկանան, որ ներել եմ, անգամ երբևէ չեմ էլ բարկացել. Տխմար բան է տխմարի վրա բարկանալը, իսկ չեմ վերադառնում, որովհետև չեմ եկել, որ մենակ վերադառնամ, այլ 8 միլյոն հայ, հետս տուն բերելու։ - Ո՞վ ես դու. կասեք, - որ հայերին տուն բերես: Ես հայ գրող եմ և միայն ու միայն ես պետք է բերեմ, որովհետև սկզբում բանն էր, և ոչ մի դեպքում կոմիսարները, որովհետև կոմիսարների բերածները, ոչնչացվում են գուլագներում։ 2006-02-18, Սթոքհոլմ
  2. Ճշգրիտ պատկերացում է։ Այն, որ պատկերացումն աստիճանաբար ավելի լայն դաշտ է գտնում, շնորհավորանքի արժանի է. նշանակում է, որ արթնանում ենք ինֆանտիլիզմից ու դառնում ազգ։ Ատում ենք, որովհետևէ գլուխներս լվացել են միայն ատելությամբ, ցեղասպանված ճղճիմ արարած որպես մեզ հարատև պահելու չարանենգ միտումով։ Զոհի նման հարատև վիճակից բխող ենթագիտակցական վիճակ է նախանձը. մեզ ծվատող երկրորդ դևը: Մեզանից բացի ուրիշ մեկին մարդու տեղ չենք դնում, իրար էլ, ոչ մեկի չենք ճանաչում միմյանցից բացի ու այդ պատճառով նախանձում ենք մեկս մյուսին, որ նույն ինքն է, ինչ նախանձես ինքդ քեզ: Մյուս դևը, անքննադատելիության բացարձակ հավակնությունն է գլուխը լվացած հայի, ու ես դա գիտեմ ոչ թե ձեզ ուսումնասիրելով, այլ ինձ, որովհետև համ երկրորդ հանրապետության, համ երրորդ, քաղաքացի եմ ու գլուխլվացվել եմ բոլորի հետ հավասար, համ էլ ախպար եմ արդեն 13 տարի ու ծանոթ գլուխլվացման հայ ինթերնասիոնալի բոլոր կոմիսարիատներին ու նրանց գործելակերպին ու դրդապատճառներին: Պարզապես հայ լինելու փոխարեն, մենք հայաստանցի ենք, սփյուռքահայ, և այս չեկիստական դավադրության լաբորատորիաները, Հայաստանում հարատև առաջացվող հայրենակցական միություններն են, որտեղից սկսվում է վարակը, դառնում են ապարանցի, ղարաբաղցի, փերիացի, բեյրութցի ու էլ չգիտեմ որտեղի ջհանդամցի. հայ լինելու փոխարեն։ Գեղացիների ու ախպարների այս տգետ ոհմակը մարմաջում է ծովից ծով հայրենիք, երբ անգամ Սևանից Ուրմիա ու Վանն է ձեռքից տվել ապաշնորհության պատճառով, և չի էլ նկատում, որ հայերը, պարզապես հայերը, վաղուց օվկիանից օվկիան հայրենիք են կերտել: Նեղ է մտահորիզոնը մեր հայրենակիցների, ի՞նչ անենք։ Շարունակենք կերտել սիրելի եղբայրներ ու քույրեր, կերտել համբերատար, ու չանհանգստանալ, եթե շատ հանեն համը, կկերտենք պաշտպանություն, ինչպես օրինակ կերտեցին չինացիները իրենց պարիսպը, վայրենիներին ներս չթողելու համար։ Տապանից ընդամենը մեկ կանգառ առաջ ենք իջել, բոլորովին մի անհանգստացեք։ Ախպարն ու գեղացին չեն կարող հասկանալ, որ մեն մի հատիկ հայը Մագելան է, Կոլումբոս, Միկլուխո Մակլայ ու Պրեժեվալսկի։ Ախպարի ու գեղացու միտքն է. - այ բալամ ես ուր, Պրժեվալսկին ուր: Մառշռուտկի գիծ, ծիրան ու արևելյան կարպետ ու վիդեոկասետ ու պիցա ցրել. սա է գեղացու ու ախպարի մտահորիզոնն ու աշխարհընկալումը: Եվ անվարան մասնակցում են իրենց Մագելան, Կոլումբոս, Միկլուխո Մակլայ ու Պրեժեվալսկի եղբոր ու քրոջ հալածանքով, բանսարկմամբ, դավադրությամբ, եթե այդպես է պահանջում թաղային ավտարիտետը, կամ սրբազանը չաղ, համապատասխան գաղթոջախում, ու համարում մարդակերությունը հայրենասիրություն, և ինչպե՞ս չհամարի հիմաը, եթե ստացել է սրբազանի օրհնությունը 500 դոլարով, և պետական պատոնեաներից պատվոգրեր, արտասահմանում նրանց բորդելներում արած ծախսերի հաշիվները փակելով։
  3. ekeq mi banum hamadzaynvenq... mardy heranalov hayreniqic, chi tujum hayreniqy haskacoxutyun mnum e Ekeq hazar banum hamadzajnenq, angam amen inchum, baits tramabanoren u pasterov. Verohishajul chenq hamadzajnum tsavoq. Dzer mtatselakerpy, vory bolorovin verjers imn el er, ev tsnoghnerins, harevannerins u paerins, qor kopeki arjeq chuni irakanum ev aghb e, vorovhetev past e vor hareniqy nvazum e sastik arden mi 10 harjuramjak arnvazn ev joghovrdi nvaxelu het zugahery mtorelu teghiq e talis. Skksel em kartsel vor hents joghvrdi heranaluts e nvazum hajreniqy, vorovhetev voroshaki taratsqi pashtpanutjan hamar anhrajesh t e voroshaki qanakutyun... Miajn paterazmi masin chem khosum.. Kjanqi yndhanrapes.... Past e vor mer mot zugaherabar nvazel e hajreniqy... Ajskor asum en gravel enq Adrbejani 20 % - y... Erits sut e... Gravel enq mi tiz u kes hogh, kortsrel enq Artsvasheny, SHahumjany, Gandzaky, Nakhijevany..mnacjaly chtvem.... Erkri kesy gnacel e. Vomanq asum en stamoqsi hamar. Chgitem. Erevi amen meky ir problemov e chapum dimatsinin. Baits matsum em: mite stamoqsi hamar gnaly amot e, ete angam ajdpes el en arel mardik? Asel kuze knakhntrver vor mnajin sovits mernein? Sa kanibalism e... Mer azgajin hogebanutyunn e... mardakerutjun... Zariany grel e sra masin. Hajere veraprel en meky mjusin utelov... tujum e mardy. size]
  4. Հեսա ոնց լինի ոտս կգցեմ Էրևան Ամբողջ կյանքս լսել եմ, որ Միկոյանը մարդ չեր, որովհետև Հայաստանի համար բան չարեց։ Վերջերս սկսել եմ հասկանալ, որ հնարավոր է, որ Հայաստանում ոչ առաջ, ոչ հիմա մի երկու կոպեկի խելք ունեցող չի եղել, որ կարողնա հասկանալ, թե Միկոյանն ինչ է արել, ինչ չի արել։ Թռիչքի մակարդակների այնպիսի տարբերություն կա Միկոյանի ու մնացյալի մեջ, որ անիմաստ է մեղադրել որևէ մեկին, որ չի հասկացել, կամ հասկանում, բայց երբ լկտիանում, հոխորտում ու տմարդ է անվանում անծանոթ մարդուն, եթե անգամ ականջին ապտակ հասցնել չարժե, վստահ չեմ, մտածել արժե համենայն դեպս, սաստել անպայման արժե։ Մի քանի հոգի նման ապուշը խանգարել չեն կարող, բայց երբ քանակը հասնում է հազարների, աղետային հետևանք կարող է ունենալ, և բոլշեվիկներն ու ներկայիս նեոբոլշևիկները հատկապես այդ նպատակով են սիստեմատիկաբար ու հարատև լյումպենացնում հայությունը։ Հասկացեղներ միշտ եղել են, կան ու լինելու են կարծում եմ, պարզապես վախկոտ են, կամ լռեցվում են սիստեմատիկաբար, հալածվում, բանտարկվում, բանսարկվում և կտտանքն ու դահճի աշխատանքը ստանձնում է ժողովուրդը. բամբասանք է սիրում, ու չի կարող չսիրել, որովետև անգամ գրողն է այսօր պատվերով հորդորում, որ բամբասեն, որովետև էլեքտրոնային թերթում մի անկյուն են տվել բոմժին, որ ծվարի, ու ճաշակի մրցանակ։ - Թքեմ երեսիդ. ասեմ արտիստիկ, բամբ ձայնով, գրականության և դերասանական վարպետության փորձարարական սահմաններում իհարկե: - Դա լավ մարդ չեր, որովհետև Հայաստանի համար բան չարեց. բամբասում է տգետ ապուշը, իսկ սաստողին անվանում բոլշևիկ, անվնաս հեռավորությունից։ Ես ոչ Միկոյանն եմ, ոչ էլ բոլշևիկ ու ոչ էլ որևէ ռանգի հեղափոխական։ Ես հարատև, միշտ անպակաս, Էրևանցի խուժան եմ, սիրելի եղբայր, կամ քույր տգետ ապուշ. - Հեսա ոնց լինի ոտս կգցեմ Էրևան։
  5. Հայը դեռ չի սովորել, որ հայը պարտադիր շեստյորկա չէ Մի անգամ շվեդական մի պատվիրակություն ներկայացրի մի քանի պատասխանատու քաղաքական այրերից և տիկիններից բաղկացած, հայրենիքիս նորահայտ հայրերին։ Անդամներին հերթով ներկայացնելուց հետո հերթը հասավ ինձ և բնականաբար ներկայացվեցի այնպիսին ինչպիսին կայի՝ պատվիրակության ղեկավար։ Հինգ րոպեից ականջիս շշնջում է պատասխանատու հայրենակիցներիցս մեկը հայերեն՝ - Վահե ջան, կարա՞նք մի հատ Յորանի հետ խոսանք, մի հատ սենց բան կպցնենք Շվեդիայում։ Ես հուսահատության մեջ եմ։ Հայը այսօր չի պատկերացնում հային ոչ շեստյորկի դիրքում։ Հինգ րոպե հետո մոռանում է հայրենակիցս, որ պատվիրակության ղեկավարը ես եմ և կարծես չի հասկանում, որ գործ կպցնողը ես եմ՝ ոչ Յորանը։ Չի կարող հասկանալ շեստյորկեն, որ հայը իր և հայրենակցի գործը կպցնելուց բացի, Յորանի էլ գործի կպցնողն է։ Հույս չկա դեռ։ Հայը դեռ չի սովորել, որ հայը պարտադիր շեստյորկա չէ 2005-05-25, Սթոքհոլմ o(*L*)o
  6. Համբուրում եմ ճակատդ խաղաղությամբ Դու հայ չես, հայ կոչվելու իրավունք չունես, մասոնական-հրեական-արևմտյան և ընդհանրապես բոլոր չար ուժերին ես ծառայում, չհամարձակվես ոտք դնել Հայաստան, թե չէ խիստ կպատժվես ոտք դնելուն պես։ Քո նմաններին բացահայտելով, արմատախիլ անելով ենք զբաղվել ես և իմ ընկերները երեսուն տարուց ավել. - գրում է սիրելի եղբայրս հայրենիքից։ Շվարում եմ սկզբում, հետո հանկարծ փայլատակում է գլխումս, հրճվում եմ ու հաջորդ անգամ, որ գամ Երևան, օդանավակայանից վազելու եմ հենց այս սիրելիի սիգապանծ ճակատը համբուրելու և խորին երախտագիտությունս հայտնելու, որովհետև բացարձակ ճշմարտություն է յուրաքանչյուր բառ ցեղականիս նամակում։ Դու հայ չես, հայ կոչվելու իրավունք չունես։ Սիրելիներս, - սա չէ՞ արդյոք հնչում մեր ականջներում վերջին հազարամյակում անընդհատ։ Արդյո՞ք իրավացի չէ եղբայրս, վկայելով, որ Հայաստանը լիքն է մեգալոմանյակներով, որոնք ստանձնել են հայ-չհայ որոշելու պարտականությունները, իսկ պրեզիդենտականում մի երեք-չորս տղերքով հավաքվելով, մարդկանց քաղաքացիություն շնորհելով և զրկելով մի քանի ստորագությամբ ու պեչատով, վավերացնում են քաղաքացիության և այդով հանրապետության ֆարսը։ ...Մասոնական-հրեական-արևմտյան և ընդհանրապես բոլոր չար ուժերին ես ծառայում... Ակնհայտ ճշմարտություն չէ՞ արդյոք, որ եթե չես ծառայում այս կամ այն ստահակին, ուրեմն էլ ի՞նչ մնաց, ծառայում ես աղբին, որովհետև չաղբը, ցեղականը, ԻՆՔԸ ստահակն է և ամենակարևորը. չծառայել հնարավոր չէ, զտարյուն, ցեղական հայը չի կարող չծառայել որևէ ստահակի։ Սա՞ չէ արդյոք ասում հայրենակիցս իրականում։ ...Չհամարձակվե՛ս ոտք դնել Հայաստան... Պապանձվի յուրաքանչյուր չար լեզու, հային նման բան ասող։ Սա դու չես ասում, խելագարությունդ է։ Պապանձվի խելագարությունդ, դու չէ։ Քո մեջ այս արտահայտությունը դրել են օսմանն ու բոլշևիկը, - տես, կրկնեմ, տես, - չհամարձակվե՛ս ոտք դնել Հայաստան։ ...թե չէ խիստ կպատժվես ոտք դնելուն պես։ Հերթական պատժիչ ջոկատի ինքնանշանակ հրամանատար-պարտիզան, դառն իրականություն։ Գայլը սարի ետևն է։ ...Քո նմաններին բացահայտելով, արմատախիլ անելով ենք զբաղվել ես և իմ ընկերները երեսուն տարուց ավել... Վստահ եմ սիրելիս, հենց այդ պատճառով քաղաքդ ամբողջ, չնայած հերոսական կինոներին, կլիպներին և մարտնչող հեռուստատեսությանն ու բրեյնուշինգին՝ երգում է. Լավագույն տղերքը հեռացել են … Տես, թե ինչով ես զբաղվել դու և քո ընկերները երեսուն տարի։ Ապրես, ազնիվ ես։ Համբուրում եմ ճակատդ խաղաղությամբ։ 2004-09-25, Սթոքհոլմ http://www.bahnhofbredband.se/~wb642759/AnkB/html/2.html#17
  7. Կյաքն անդադար և անվերջ փոփոխություն է. Միայն անբարոյականներն են հրաժարվում հասկանալ դա։ Առաց փոփխությունների ժողովորդները մեռնում են: Մեր կուսակցությունները դա չեն հասկանում, կամ չեն ուզում հասկանալ։ Եթե ազգը չի անում այն ինչ կարող է և պետք է անի, չի կարող ակնկալել արտաքին օգնություն։ Սեփական շահերը չհետապնդող ազգը դատապարտում է իրեն ոչնչացման։ Արտաքին ուժերի նկատմամբ մեր մամուլը ներող է ու ստրկամիտ, մեր ներքին հարցերում - անբարտավան, անխիղճ, վրեժխնդիր։ Նժդեհ
  8. Ներկայացնում եմ ձեր ուշադրությանը Հայկական Ժամանակում հրապարակված մի հոդված, ԲԱԹ ՍԱՀԱՌՈՒՆՈՒ հեղինակությամբ։ Չեմ ճանաչում հեղինակին, ենթադրում եմ, որ կեղծանուն է, ինչ որ է, անկախ ամեն ինչից, ներկայացնում եմ եղբորս, կամ քրոջս, գաղափարական համախոհիս։ Հայաստանում բնակվողներին խնդրում եմ հաղորդել նրան սերս, խորին հարգանքս, աջակցությունս, եթե ճանաչում են անձամբ։ Որոշ աննշան վերապահումներով, ջերմիկ զրույցում, մի քանի րոպեում հարթվող մակարդակի, ստորագրում եմ հոդվածի տակ, որպես համակիր, աջակից, եղբայր, համաքաղաքացի։ Հոդվածը տեղադրված է www.independencearmy.org հանդեսում, վերլուծական հոդվածների ընտրանու մեջ, հնարավորինս ավելի մեծ քանակի ընթերցողի ուշադրություն հրավիրելու նպատակով։ http://www.bahnhofbredband.se/~wb642760/In...analitical.html Հայկական Ժամանակի և հեղինակի առաջին իսկ պահաջով, կհանենք հոդվածը հավաքածուից։ Մինչ այդ հրավիրում եմ մտքի հետ ծանոթանալու, բացարձակապես անկախ հեղինակի անձից, ով, ինչ լինելուց։ Ճշմարտության աղբյուրն անկախատեսելի տեղերից կարող է լինել… ՄԵԶ ՄԻ ԽԱՌՆԵՔ ՁԵՐ ՎԱՅՐԻ ԱՐՋԻ ՑԵՂԵՐԻՆ Հայաստանում չկա մի ռուսամետ, որը ոչ ռուսամետներին չհամարի արեւմտամետ, թուրքամետ, պարսկամետ եւ այլն: Այսինքն՝ ինքը, լինելով ռուսական կայսերապաշտության ծառան ու գործակալը, նույն կերպ դատում է ոչ ռուսամետների մասին, որ սրանք, իբր, եթե իր նման Ռուսաստանին չեն ծառայում, ապա անպայման մի ուրիշ երկրի են ծառայում: Ահա այս տխմար տրամաբանությունը դաշնակներին թույլ չի տալիս հասկանալ, թե ինչպե՞ս կարող էին ոչ ռուսամետ գործիչները նոյեմբերի 27-ի կեղծված հանրաքվեի նախօրեին քննադատել արեւմտյան որոշ դիվանագետների այն հայտարարությունները, որոնք ակնհայտորեն առնչվում էին մեր երկրի ներքին գործերին միջամտելուն: Եւ նրանք մեջտեղ են բերում «հակաարեւմտամետ արեւմտամետները» անհեթեթությունը: Ո՞նց, բա Հայաստանի «արեւմտամետները» չպե՞տք է բազեների կուռ շարքերով վազեին տիկին Էբոթի եւ պարոն Էվանսի նստավայրերը եւ բրիտանական ու ամերիկյան դրոշները ճոճելով՝ գոռային «կեցցե՛ հանրաքվեով բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններից, հոկտեմբերի 27-ի խորհրդարանական սպանդից ու «Առագաստի» զուգարանակոնքային գլուխջնջխոցից «մեկ քայլ առաջ» կատարող քոչարյանական ժողովրդավարությունը»: Փալասի հոգեբանություն ունեցողների համար ազատական ժողովրդավարի դիրքորոշումը անըմբռնելի է: Անըմբռնելի է, քանի որ սեփական երկրի շահերն ու վարկը պաշտպանելու ձգտումն օտար է նրանց: Ի դեպ, հենց ժողովրդավար ամերիկացիներից, բելգիացիներից, դանիացիներից եւ մյուսներից պետք է օրինակ վերցնել՝ ինչպես պաշտպանել սեփական երկրի եւ ժողովրդի շահերն ու արժանապատվությունը: Հայ ժողովրդավարը դաշնակների եւ կոմունիստների հին ու նոր գործունեությունն ուսումնասիրելով է սովորել, թե ինչ չի՛ կարելի անել: Հայ ժողովրդավարը լավ է յուրացրել, որ որեւէ գաղափար որդեգրելիս պետք է առաջնորդվել նրա դրական եւ ո՛չ թե հակադրման լիցքերով, նրա կառուցողական եւ ո՛չ թե ավերիչ բնույթով, նրա մարդասեր եւ ո՛չ թե մարդատյաց էությունով, նրա բնական եւ ո՛չ թե արհեստական միտումներով: Հայտնի է, որ 19-րդ դարի վերջից ձեւավորվող հայ քաղաքական միտքը, օտար ափերում դեգերող կասկածելի բախտախնդիրների թելադրանքով մերժելով ժողովրդի ազատության բնականոն ուղիները, որպես հայ ժողովրդի «փրկության» միջոց, ընտրեց ներքին ու արտաքին անհաշտ հակադրությունների՝ արյունոտ հեղափոխության մարքսիստական տեսության տարատեսակները: Դաշնակներն ու կոմունիստները եղան ազգին կործանարար ուղիներ առաջնորդող նոխազներ: Այսօր հայ ժողովրդավարը հասկանում է, որ որեւէ նոր գաղափար յուրացնելիս չի կարելի կուրորեն տրվել այդ գաղափարին, որպես անսխալականության էտալոն: Ամեն մի նոր հնանում է, եւ քաղաքական գաղափարախոսությունների հետեւորդների խնդիրն է դրանք մշտապես թարմացնել նոր իրողությունների թելադրած միտումների եւ ժողովրդի ու երկրի զարգացման հեռահար շահերի ներդաշնակության ապահովմանը համապատասխան: Աշխարհը զարգանում է, առաջանում են նոր արժեքներ, նոր գաղափարներ, իրենց չարդարացրածներից ու սնանկացածներից ժողովուրդները հրաժարվում են, բայց դեռեւս ոչ մի ժողովուրդ չի հրաժարվել իր գոյության հիմքից՝ ազգային շահերից: Հայ ժողովրդավարը հասկանում է, որ պատմական դառը փորձը եւ ներկա բազմաթիվ իրողությունները հայ ժողովուրդին թելադրում են թոթափել իրեն կաշկանդող «փոքրի», «թույլի», «դատապարտվածության» եւ «կանխորոշվածության» ավանդական բարդույթները, հաղթահարել վախն ու կասկածամտությունը հարեւանների հանդեպ եւ խուսափել «պեշկայի» կարգավիճակով միջազգային հանրության կույր աղիքում հայտնվելուց: Այո, հայ ժողովրդավարն, ի տարբերություն ռուսամետի, ո՛չ մի «տեսլականում» չի հանդուրժի, որ իր ներկայությամբ որեւէ մեկը համարձակվի իր երկիրը կոչել «ֆորպոստ», ո՛չ մի «հանգրվանում» հացը չի խլի հայ մարդու բերանից՝ օտարի զինվորին կերակրելու համար, երբեք չի՛ համաձայնի որեւ օտար երկրի զիջել իր երկրի պետական սեփականության «ոչ մի թիզը», ո՛չ մի դեպքում թույլ չի տա իր երկրի շահերը մտցնել այլ երկրի շահերի «խողովակ»: Հայ ժողովրդավարը ո՛չ արեւմտամետ է եւ ո՛չ էլ հակաարեւմտամետ, նա ժողովրդամետ է, բոլոր ժողովուրդների իրավահավասար եւ փոխշահավետ համագործակցության, ազատ ժողովուրդների դաշինքի ջատագով: Հայ ժողովրդավարը արեւմտյան արժեքների հետեւորդ է եւ ո՛չ թե արեւմտյան որեւէ երկրի հետեւորդ: Եւ հայ ժողովրդավարը վստահ է, որ արեւմտյան ժողովրդավարության իրական ներդրումը բխում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ներկայի եւ ապագայի շահերից: Միմիայն արեւմտյան համակարգում է հնարավոր ապահովել Հայաստանի իրական անվտանգությունը, հայ ժողովրդի առաջադիմությունն ու արժանավայել տեղը աշխարհի ժողովուրդների շարքում: Միմիայն արեւմտյան ժողովրդավարության պայմաններում է հնարավոր առավել արդյունավետորեն ապահովել երկրում օրինականության հաստատման, տնտեսական զարգացման եւ բարեկեցության աճի խնդիրների դրական լուծումները: Ինչո՞ւ: Որովհետեւ արեւմտյան ժողովրդավարությունը, առավել քան որեւէ այլ քաղաքակրթական համակարգ, ձեւավորվում ու զարգանում է բնական ու բարոյական արժեքային հիմքերի վրա: Ինչ վերաբերում է հայ-ռուսական ներկա հարաբերություններին, ապա հայ ժողովրդավարը, չի կարող չտեսնել դրանց ներկայիս խեղումները: Եւ եթե նա մերժում է այդ խեղումները, ապա դա բխում է ո՛չ թե նրա «արեւմտամետությունից», «հակառուսությունից» կամ գազի գնի թանկացումից, այլ հայ ժողովրդի արմատական շահերը պաշտպանելու լուրջ մտահոգությունից: Ահա այս պատճառով է հայ ժողովրդավարը պահանջում վերանայել հայ-ռուսական վասալային ներկա փոխհարաբերությունները եւ դրանք կառուցել միմիայն առողջ, իրավահավասար եւ փոխշահավետ հարաբերությունների հիմքերի վրա: ԲԱԹ ՍԱՀԱՌՈՒՆԻ
  9. Petq che govabanel. Mardik irenq kvoroshen havanel, chhavanel, bajc asel: lpirch u ancenzur, karogh e nshanakel, vor lpirsh eq hamarum ajn, inch cenzuraji cheq entarkel... Isk da anel u ajdpes mtatsel karogh e miajn mshakuyti komisary.... Duq mshakuyti komisar cheq, vorovhetev menq nrants erkir sovety qandel enq u voch mi depqum tujl chenq talu et havaqvel, isk ajn vor nrantsits der mi anisy voghj en verjin dinozavreri nman, nranits che vor ujegh en, ajl menq mardaspan chenq... khamberenq harkav, minchev ancnen gnan bnakan yntacqov, bajc lpirshanal u cenzura pahanjel ichpes nakhkin hajrik stalini u majrik brejnevi jamanakva lav tarinerin, tujl chenq talu ajlevs... vstahecnum em, Ev ahavasik ajstegh e haj nor grakanutyuny, vor tsnvelu e sharunakabar, angam ete a ashkharhi bolor imperianery miajamanak hetujqnerits gcen irents bolor mijukajin bombery... vahe
  10. Кто думает о последствиях не может быть храбрым!!! Глаз боязлив, рука храбра.!!! Xrabrim naverno mojet i bit, no eshchjo i kruglim idiotom odnovremenno. Ja takix navidalsja xrabrix, ot nix bolshe bed, chem polzi. Na mnogo bolshe polzi ot disciplinirovannix, xorosho odetix, obutix, xorosho obuchannix soldat, ne xrabrix, net, sovershenno, a prosto objazannix v svoix professionalnix kachestvax grajdan, ktorie prokhodjat obshestvennuju slujbu. Kogda mi sozdajom iskustvennix idolov xrabrosti, odnovremenno podsoznatelno unijaem naciu, potomu chto po srovneniju s redkimi xrabrimi, ostalnie okazivajutsja trusami. Eto pogubnaja praktika. Nam ne nujni xrabrie lichnosti. Nam nujna xrabraja nacia. A pervij priznak xrabrosti nacii, ete terpimost i revnostno berejnooe otnoshenie k svobode slova lichnosti. Sirov, vahe
  11. Եթե իսկապես վճռական եք, ուզում եք գործ անել, կապնվեք հետս անմիջապես, օր առաջ հավաքվենք Սթոքհոլմում զրույցի։Բոլորիդ կապահովեմ քնելու տեղով ու կկիսեմ հետներդ հանապազօրյաս: www.vaheavetian.org www.vernatun.org Վահե Կարող եք անել ձեր առաջարկությունները, բայց խոսեք հստակ և մի ցինիկացրեք հայրենիքին ծառայելու թեման, եթե իսկապես զինվորականներ եք։
  12. Հայաստանը քանդել է, քանդում է և կքանդի ֆիդայիզմը Լեոնիդ Ազգալդյան
  13. И если жена соседа прелюбодействует-это её дело, потому что она знает какие последствия могут быть, она знает что это грех, она знает, что это грязно. Вот вы и осудили. ваши слова: “она знает какие последствия могут быть, она знает что это грех, она знает, что это грязно." А для неё это не грязно может быть, и всё в порядке, и сбогом в хармонии живёт, потому что решила для себя, с с богом общатся ей прижатнее прямо, без корумпированних толстоепих священников. А вот вы взяли, и осудили и даже решили что за это ест приговор, <BR>но всё таки претварились добренкой, типа все знаем что блядь, но ни наше дело, бог накажет... Я думае что самое большое свинство какое вообще возможно, это сам факт знания об интимной жизни постороннего человека, сам факт допускания такой инфомации в собственный мозг, а расстолкование её своим субёктивным мышлением просто гротеск... vahe Aj qez ban... Terd merni gitutyun...
  14. Eta fraza mne ochen napominaet frazu derevenskix pacanov v Armenii, mnogie iz kotorix terpet ne mogli yerevancov tolko za to chto oni yerevanci. Ja ne rasskazivaju chuxij istorii. Ja ochen chasto slishal: - Ne dumaj chto mi derevenskie, znachit nichego ne znaem. Mi bili v Yerevane, 4 raza guljali na ploshchadi Lenina, i odin raz sxodili v cirk. Hovhannes Tumanyan ili Raffi sideli v v svoix derevnjax, nikuda ne vixodili i pisali, no uverjaju vas, oni znali bolshe chem Armjane vsex vremjon vmeste, da i ne tolko armjane... vahe
  15. Znachit vi umninkaja, a ja durak. Spasibo za uchobu uchitel vahe
  16. Nu pomogite men, ja starij, bolnoj, neshchastnij chelovek, slabij mujchina... Ja je tak mnogo vremeni terjaju chto bi dumat i pisat... Nu budete je spravedlivi, sdelaeti sami i pomestite... Neujeli dumajte chto nesprovedlivo... Esli dumaete, izvinjajus' chto dumaju samostojatelno, i ne soglashajus', ja daje ne znaju kak eto delat', ja jivu v neruskom prostranstve uje 13 let, i vsje chto vi znaete, dlja menja prosto net. Pojmite pojaluista. Ja prosto pomnju ruskij, kakja ejo znal 13 let nazad. Vi mne paru raz delali kompliment, nadejus imenno iz za togo, chto dumaju samostojatelno. Ne obijajtes pojalujsta... vahe
  17. Moj samij strashni komplex nepolnocennosti, vizivajushchij chuvstvo nizmennosti, eto to chto ni kak ne mogu osilit gravitaciju... vahe
  18. Ne verte rodninkaja, vsjo eto spletni. Ni kakoj arkjanskoj magii net. Est jenskaja magia... K sojaleniju ne mogu rasskazivat zdes', kakaja magija v Rossii... Ne etichno. No mogu skazat chto ona est, i ona tak je prekrasna, kak vezde. Jenshchina prosto prekrasna. Tolko iz za nejo, i krasavits moix podrug, ne mogu perestat ljubit Rossiju, daje pri takix obstojatelstvax schastja vam vahe
  19. А вам не кажется, что в какой-то другой ситуации кто-то может посчитать,что полиции надо забрать вас, сдать сначала врачам, потом в психушку, потом подвергнуть наказанию, а потом... -------------- Нет, не кажется. - Ваше “российско-армянское”, то биш савковское мышление до сих пор не допускает мысль, что псухическими больними занимаются только дипломированные специалисти, и только в случае, если человек просит об этом сам, или сама, но не в коем случае полиция. вы совок, не привыкли ещё к тому, что полиция не наказывает... ваше мышление промито в вашо сознание ментами и ментовской пропагандой.. мне очень жаль, но вы моя соотечественница, и меня воспитало несколько поколений армянских интелигентов, что бы я пришёл на помощь нашим деткам, когда они совсем одичают, в диких окруениях, как в русских, так и в армянских. Я так же советую внимательно чтят и рускким деткам, потому что детки, всегда детки, даже турецкие. Полиция существует для того, что бы убрац из баров невоспитанную и пьянную молодёй, да и взрослих, которая эту молодёй купило, исполозовало и извратило, потому что старим, толстоепим импотентам очень нравятся молодие тёлки, с голими ляками, танцующие на бар диске. Ха это можно бесплатно налакатся и курит. <BR>А бар диск, не танцплащадка. Там ставится моя салфетка, если я подойду, и попрошу у бармена, и представляете как может у нормального человека сёхать крыша, когда он увидет что на этом диске танцует пьяная не воспитанная дура, которая считает что права человека озночают вседозволенность, и топчет общественный стол своими ботами, в которых была недавно в туалета, и наступила на гавно... Я уверяю вас, если даже как общество мы не договоримся об общественной этике, и пьяной девицой не займоется полиция или не угомонит затронутая общественность, tо я сам возму её за волоси, буду стучат головой по тому же диску, а потом постучу головой его хахаля, какого бы ранга олигархом или пресидентом он не бил.. ясно? Человек ведёт себя так, как он хочет и если тебе не нравится не смотри, не слушай, не ешь, но запрещать никто не имеет право То что я описал с верху, следует буквально с вашего последнего заявления. vahe
  20. как же в России всё погано! УЖАС! и КАК тут 5 млн армян уживается! Все такие неприличные, кроме Людмилы,конечно! Ребят смешно читать! ------- Mojete napisat' chislo ljudej v rossii, kogo vi videli, i kaja chast iz nix neprilchnie. Esli vi ne videli prilichnix ljudej, ne iskljuchajte, chto popali v neprilichnoe okrujenie. ------- Моя самая лучшая подруга -русская, она иногда курит, может выпить (ну не бухать же), спит со своим парнем. ------- Ne krasivo govorit ob intimnix otnoshenijax drugix publichno. O svoix toje. Mojno obusdit' sex, otnoshenija, no ne privodit komkrtnix ljudej v primer. Na zapade mojno za eto tjurmu zarabotat' inogda. ------- с которым уже 2 года вместе, но я никому не позволю сказать, что она какая-то ненормальная или что -то ещё. Потому что у неё есть гордость и чувство собственного достоинства, а эти два качества никак не отражаются в том, что девушка курит или может выпить на вечеринке! ------- Ochen silno otrajaetsja na zdorove. Vredit' svoemu zdoroviju, kotoroe prinadlejit ne tolko tebe, no i ljubimomu cheloveku tvoemu, semje tvoej, detkam, vnukam i narodu tvoemu... neprilichno... Tak govoril ochen uvajaemij prepadavatel v yerevanskom gosuniversitete ochen davno... takix dinozavrov k sojaleniju sejchas net, no ja vspaninaju, i s ljubovju peredaji vam kusochek iz lektsii etiki i estetiki... Nadejus ne poschitaete vizivajushchim... ........ И если кто-то живёт не так как вы, то никто не дал право осуждать это. ------ Ne sovsem. Vibor jizni ochen chasto podvergaet zdorovie okrujajushchix ljudej, i karaetsja zakonom. Ochen daje mojno, i nujno ossujdat. ....... Главное понять,что нормальнго для тебя и придерживаться именного этого. И если для тебя нормально танцевать в мини юбке на барной стойке-танцуй, а если это делает кто-то другой-не осуждай, потому что другие могут осудить тебя. Tancujushchix na bar diske v obshestvennix mestax, politsiaj doljna brat' berejno v uchastok, v tjoplij, udobnij ugolochek poka ne prosnjotsja milenkaja princessa i ne pojdjot domoj trezvaja. Vsju noch za nej doljni sledit' vejlivie i ljubjashchie medsjostra. NE srazu konechno. Nado snachalo porosit vejlivo spustitsja i vesti sebja podobajushche v obshchestvennom meste, ili spokojno pokinut zavedenie, esli net, chitajte vishe.... s uvajeniem, vahe
  21. Սիրելի ցեղակիցներ, մի բարկացեք դուրս տվածս հիմարությունների վրա։ Ես Նոյ պապիցս 6000 տարի փոքր եմ, ու դեռ նոր եմ սկսում ոտքի կանգնել։ Ես ընդամենը մի տհաս մանկիկ եմ։ 2006-02-17, Սթոքհոլմ o(*L*)o
  22. - Էս հո մեր Բաղդասարն ա՜… Մեր էպոսը թերի է ու անմարդկային այդ պատճառով։ Միայն հիացմունք եմ լսել հայրենակիցներիցս, ինչպես հիանում են բոլոր ժողովուրդները իրենց էպոսներով, բայց երբևէ չեմ լսել ասի մեկը. - Էս Բաղդասարն ու՞ր կորավ։ Չեմ կարող պնդել, որ բոլորովին իզով թոզով կորավ. Բազում պատումներից մեկում Բաղդասարն է շարունակում պատմությունը, բայց այնտեղից սղղացրել են Սանասարին, այնպես, որ գեղարվեստական հատուկ արժեք չի ներկայացնում իրենից պատումը, որովհետև նույն անփոփոխ սղղցումն առկա է։ Չի լինում էլի մեր բանհյուսության մեջ, որ երկու ախպեր շարունակվեն, մեկի քոքն անպայման պետք է կտրվի իզով թոզով։ կասկածում եմ, որ հետագայում մոռացության մատնվածի կերպարը փորձել են կրկին մեջ բերել «Բաղդասար ախպար» կերպարով, բայց դե տեսաք ինչով վերջացավ ու կրկին մատնվեց մոռացության։ Մեր էպոսը ֆետիշիզմ սերմանող, վտանգավոր գրականություն է անգամ, եթե կուզեք։ Հենց նոր մտքոցս անցավ։ Բոլոր սերունդներում մենակ մի հատ ցենտր տղա կա ու ամեն ինչ նրա շուրջն է պտտվում ու նա լավն է անգամ, երբ իջեցնում է ծառը, նստացնում հարևանի երեխաներին, բաց թողում ու թռցնում խեղջ փոքրիկներին աջ ու ձախ, գլուխ ու ոտք կոտրելով։ Փոխանակ տարվի ուղիչ տուն, գովերգվում է խուլիգանը, որպես հերոս։ Այն ինչ ունենք այսօր՝ ուղղակի հետևանք է։ Ի տարբերություն խրոնիկ հերոսների, մնացյալը չգիտես ինչու ցռան են, ձենով, բայց վախկոտ, նրանց կնանիք բոզեր են ու հորից մեկ եղբայրն անգամ չաթլախ է, եթե ուրիշ մայրիկից է ծնվել, որի կուրծքն անգամ կերել է հերոսը, բայց ինչ կապ ունի. չաթլախին պետք է է մեջտեղից ճղել։ Խնդրեմ։ Ինքներդ դատեք, թե ինչ է գովերգել մեր էպոսը։ Միակ հույսս անհետացած Բաղդասարն է, որովհետև երբ գտնենք նրան, գուցե պարզվի, որ մեր պատմությունը բազկացած չէ միայն հերոս անվանված խուժաններից ու նրանց շրջապատող ցռռաններից, ձենով վախկոտներից ու ուրիշ մայրիկներից ծնված, չաթլախ եղբայրներից ու նրանց բոզ կնանիքից, այլ նաև ուրիշներից, որոնք չկան, հայտնի չեն, անհետացված-անհետացած են։ Էսպես Բաղդասարին կորցրած ու զարմացած ապրում էի իմ համար, մեկ մեկ մտածելով մենակ «այ մարդ, էս Բաղդասարն ի՞նչ եղավ ախր) մինչև քոռ-քոռ ռաստ եկա վիկինգների էպոսին ու տեսա, որ այստեղից նախ ոչ մեկ չի կորչում, հոտո հերոսները բազում են, բոլորն են հերիք չի, դեռ մի հատ էլ սև մազով, սև աչքով ինչ որ վայրենի է գալիս հարավից, կոխում է ՈԻդենի (գլխավոր դեմքը) աղջկան ու դառնում աստված-հերոս-ախպերներից մեկը։ - Էս հո մեր Բաղդասարն ա՜… բացանկաչեցի մտքումս, «Ինչու՞ է աղմկում գետը» կինոյի «էս մեր Աթանեսն ա՜» տոնով ու առոգանությամբ։ Ադպես եմ կարծում ճիշտն ասած, որովհետև չեմ լսել, որ որևէ ցեղ, էպոսի հերոս անհետ կորցնի ու չեմ էլ լսել, որ որևէ մեկը, վիկինգներից բացի գտած լինի, այդ պատճառով եմ կարծում, որ մենակ հայերն են կորցրել ու մենակ վիկինգներն են գտել, ուրեմն վիկինգները գտել են այն, ինչ հայերը կորցրել են։ Շատ հասարակ ապացուցեցի կարծում եմ։ - Էս հո մեր Բաղդասարն ա՜… Կասկածս սաստկանում է նրա խուժանության պատմություններին ծանոթանալուց, որովհետև պարզ ընդգծվում է շարքային վայրագ, դպրոց չգնացած սասունցին, Թալինի շրջանի Կաթնախպյուր գյուղից օրինակ և ես նրան շատ լավ ճանաչում եմ դժբախտաբար, որովհետև ինքս մեկ քառորդ սասունցի եմ, ինչ մեղքս թաքցնեմ ձեզանից սիրելիներս, հենց էդ Կաթնաղբյուրի գծով և միայն երեք քառորդս է բարեբախտաբար, տարբեր տեղերի թափթփուկ «մուռտար էռլագան», այն, ինչ մեծարում է իմ մեկ քառորդը, մյուս երեք քառորդին, որը նշանակում է կեղտոտ տեղացի։ Մեր էպոսը թերի է, որովհետէ ֆունդամենտալացվել է բոլշևիկների օրոք, դարձել մոնումենտ, ըստ այն ժամանակվա քիմքի, ճաշակի և քաղաքական պատվերի ու ծեփել են հայ գրողները կապինան Թենքեշի, Յագո Բուգայի ու Չապաևի կերպարները հայերին համապատասխանացված։ Ժոզովրդական բանահյուսությունը ֆունդամենտալանալ չի կարող, որովհետև ժողովուրդն անընդհատ գալիս է ու հյուսում բանը ու ոչ պարտադիր այնպես, ինչպես պլանավորել էր կոմիսարիատը ու որպես ապացույց պնդումիս հյուսում եմ արդեն յողովրդական էպոսը, շարունակում եմ Բաղդասարի ճյուղը, վիկինգների Լոքի աստված կոչված ու իմ «հյուսած» հերոսը չի լինելու «ստամբուլը սարքենք արյան ծով» տիպի պսիխոպատ՝ ոչ։ Նա լինելու է փանք-անարխիստ անպայման, կանանց սիրելի ու բազմազավակ, կռվարար, թմրամոլ և դյութիչ, հանճարեղ, երաժիշտ, նկարիչ, քանդակագործ, երգիչ, դերասան, ռեժիսոր սպորտսմեն, ճանապարհորդ ու գիտնական ու բազում ուրիշ տաղանդների տեր, ուր կտանեն մեզ մեր անուրջները և երազները և բանը անշուշտ, կախված նրանից իհարկե, թե ինպես ենք տիրապետում բանին։ Այս բոլոր զվարճալի պատմությունները մաս են կազմում ապագայում գրվելիք «Սասնա Ծռեր Բաղդասար - Լոքի, կամ Անկախության Բանակի քաջարի զինվոր Շվեյկի արկածները Լափլանդիայում» գրքում, իսկ դուք՝ սիրելի ժողովուրդ, ֆունդամենտալիզմից խուսափելու համար, կորող եք ազատորեն բանը հյուսել, ինչպես կամենում եք ինքներդ։ Սիրով և հավատարմությամբ՝ կրտսեր շարքային զինվոր Շվեյկ
  23. Ո՞վ եք դուք այ չեկիստա-թուդեյա-բոլշևիկյան թափթփուկ Կարդում եմ հայկական մամուլում տեղեկություն այն մասին, որ Սթոքհոլմում սկսել է ցեղասպանությանը նվիրված մի կոնֆերանս, որտեղ ելույթ կունենան հարգարժան բազում հայ ու թուրք գիտնական ու արժանապատիվ այլ անձիք, շվեդական ու հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներից։ Ինձ իհարկե համարելով չեչեն, երբևէ չեն հրավիրում նման վայր վերջերս և դա նրանից չէ, որ մարդիկ քաղաքավարի չեն։ Ես ինքս եմ բազմիցս ցույց տվել, որ չեչեն եմ ու մուսուլման ու ասել էլ եմ ենթադրում եմ մի երկու անգամ էլ, երբ տեսել եմ քրիստոնեաներին խոզություն անելուց։ Մի անգամ փորձել եմ ապտակել մի արտաքին գործերի նախարար, բարեբախտաբար թիկնապահ տղերքը ձեռքս բռնեցին, ինսիդենթը արտաքնապես հանդարտվեց, շնորհակալություն երիտասարդներին և ներողություն վատ պահելաձևի համար։ Վստահեցնում եմ, միշտ ամաչում եմ երիտասարդներից, երբ խուլիգանություն եմ անում։ Տարեցներից՝ երբեք։ Ինչ որ է. բնական է, որ թերթերից եմ իմանում Սթոքհոլմում ընթացող կոնֆերանսների մասին, որովհետև իրականում ոչ ես եմ հետաքրքրված պարոններով, ոչ պարոնայք իմ ներկայությամբ։ Ներկայությամբ հետաքրքրված չեն, բայց ինձնով շատ, որովհետև այդպես է պահանջում չեկիստական ներքին կանոնագիրքը. ըստ որի մեկուսացվում է յուրաքանչյուր մեկը, որ ինքնուրույն մտածելու հայտ է ներկայացրել, որովհետև դա հենց այն բանն է, ինչ հայերին չի կարելի արդեն հազար տարի։ Պարզվում է, որ էս մարդիկ մեր մտածելուց ավելի են վախենում, քան ինքներս, պարզապես չենք հասկացել դեռ, նոր ենք ստրկությունից զարթնում, կամ դեռ բոլորս չենք հասկանում, բայց մոտ է ժամանակը, չեմ կասկածում։ Էս կոնֆերանսները հետաքրքիր չեն, որովհետև արդեն վաղուց գիտենք, թե ինչ է ասելու Վահագն Դադրյանը օրինակ։ Փառք ու պատիվ իրեն, բայց արդեն գիտենք։ Ամենաշատը, որ կարելի է ակնկալել, հարկավ այն է, որ այս անգամ էլ ասի, որ ցեղասպանությանը մասնակից են եղել Թուրքիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Անգլիայից բացի, նաև Ֆրանսիան ու Բուրկինա Ֆասոն, որովհետև նրանց պետական արխիվներն էլ է քանդել անդադրում պապին և կրկին ասում եմ՝ փառք ու պատիվ իրեն, բայց այդ ամենը կկարդանք հերթական գրքում մի ամսից։ Մնացյալ հայ գիտնականները կկրկնվեն նույնպես ու նրանց գրքերն էլ կան բազում, այնպես որ էլի հետաքրքիր չէ։ Թուրքական կողմը կներկայացնի պետական տեսակետը իհարկե, որովհետև դա է պետական պաշտոնյայի աշխատանքը. պետական տեսակետ ներկայացնելը, բայց այդ ամենը տպվում է թերթերում ու վխտում ինտերնետում։ Բացի այդ կարող եմ զանգահարել պարզապես թուրքական դեսպանատուն, զրուցել դեսպանի հետ ու նա սիրով, մանրամասն կբացատրի տեսակետն ու բոլոր նրբությունները։ Ո՞վ մնաց տակը։ Շվեդական ու հայկական կազմակերպությունների հարգարժան ներկայացուցիչները։ Սրանք իհարկե հետաքրքիր են շատ, բայց ուսումնասիրել եմ արդեն բազում տարի, այդ պատճառով հետաքրքիր չէ կոնֆերանսը, բայց կասկած չունեմ, որ հայրենակցիս կհետաքրքիր և ուսումնասիրության տասնամյակների նյութ կա այստեղ։ Էս թայֆեն հիմնականում սոցիալ դեմոկրատ-կոմունիստ մուտիլովչիկների բանդան է, որը վարում է թագավորությունում ինտեգրացիոն ծրագրերն ու գրպանում միլյարդներ։ Դա գաղտնիք չէ թագավորությունում այլևս, գրվել է բազմիցս կարտելի մասին ու բարեբախտաբար այս երկրի պատմությունը ցույց է տալիս, որ ունեցել են դժվարություններ միշտ, բայց մտածել են ինչ որ ժամանակ միասին, լուծել են ու գնացել առաջ։ Հիմա այդ ժամանակն է կարծես, հասարակությունը տեղեկացված է արդեն ֆենոմենի մասին, մտածում են քննարկում։ Մտածելն այստեղ խրախուսվում է, իհարկե, եթե ծայրահեղ ազատության չես բերում սահմանը, այն ինչ իմ հետ պատահեց, որովհետև ես անկշտում չեչեն եմ, այդպիսին է ինձ կրթել սովետական միությունը՝ ներողություն։ Հուսով եմ կուղղվեմ երբևէ, մնացեք հույսով, իսկ մինչ այդ անցնեք այս թափթփուկի մնացյալ մասին, որն իրեն հայ է անվանում ու հայտարարում, որ հայկական կողմ է ներկայացնում։ Սրանք Հայաստան-Պարսկաստան-Լիբանան-Սիրիաներում սարքաց բոլշևիկ-չեկիստ-թուդեյ-հնչակ-դաշնակներն են, վերափոխված սոցիալ դեմոկրատի ու կոմունիստի Շվեդիայում, որովհետև դրա դիմաց ստանում են պիցայանոցների ու շուկայում կարտոլ ու թուրքական բանջարեղեն ծախելու արտոնագիր, մանր մունր ծառայությունների համար, որոնցից մեկն է, հենց էս կոնֆերանսը։ Լպիրշությունը հասել է նրան, որ էս չեկիստաբոլշևիկյան թափթփուկի մնացուկը, թուրքերին խելք է սովորեցնում, մարդու իրավունքների տեսակետից, դատապարտում ազգային փոքրքմասնությունների հետապնդումը, Օջալան բան ու սին են բոլոր հայտարարությունները, որ թուրքերը ունեն լավ դիվանագիտություն, որովհետև ցանկացած տեղեկացված պետական պաշտոնյա կասեր, եթե դիվանագիտություն ունենային իրականում. - տո ո՞վ եք դուք այ բոլշևիկյան թափթփուկ։ Մի հատ ձեր Բյուզանդի փողոցին նայեք, մի հատ ձեր բանտերը նայեք, մի հատ ձեր ընտրությունները հիշեք, մի հատ ծեծ ու ջարդը, նվաստացումը, կեղեքումը հիշեք, թալանը ձեր երկրում հենց հիմա ընթացող։ Ո՞վ եք դուք այ քաքլաններ, որ քննադատեք մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը մի երկրում, որը հսկողության տակ է պահում մի քանի տասնյակ միլյոն խավարամիտ վայրագ, ինչպիսին դուք (մենք) ենք։ Միթե՞ երբևէ բառ եք արտասանել մարդու իրավունքները Հայաստանում պաշտպանելու համար։ Վերջապես մենք վայրագ մուսուլման ենք, իսկ դուք պայծառ քրիստոնեա. ե՞րբ եք տեսնելու սեփական գերանը։ - Մենք շվեդացիներ ենք և միջազգային հանրության տեսանկյունից ենք նայում մարդու իրավունքների խախտումներին Թուրքիայում, կապված ձեր երկրի անդամակցության հետ եվրոպական միությանը. կճվա իհարկե բոլշևիկյան աբորիգենների ֆալանգը։ Պատասխան չի հնչի նման հայտարարությանը կոնֆերանսում, չի նախատեսված։ Այդ պատճառով չի հրավիրվում նման վայրեր Հայաստանի քաղաքացին, բայց միթե՞ կարիք ունի ներկա լինելու որևէ կոնֆերանսի, որպեսզի գրի այստեղ. - Ո՞վ եք դուք այ շվեդացի ու միջազգային բոլշևիկ թափթփուկ, որ թուրքերի հետ սեփական հարաբերությունները ճշտելու համար օգտագործեք իմ ցեղական արյունը, որպես խաղաթուղթ։ Ո՞վ եք դուք 377;յ չեկիստա-թուդեյա-բոլշևիկյան թափթփուկ, սեփական քաղաքացիությունը Հայաստանում երբևէ չպաշտպանած, որ ներկայացնեք Հայաստանը։ 2005-11-16, Սթոքհոլմ
×
×
  • Create New...