Jump to content

Vahe Avetian

Forumjan
  • Posts

    865
  • Joined

  • Last visited

Everything posted by Vahe Avetian

  1. Ստելը քրեապես հետապնդելի է Եվրոպական Միությունում, Միացյալ Նահանգներում ու աշխարհի մնացյալ վայրերում գտնվող բոլոր հայերը, ովքեր քաղաքական ապաստան են խնդրել, պախարակել հայրենիքը, ռեժիմն անվանել մարդակեր, բոլոր նրանք, ովքեր հետապնդվել են, բռնաբարվել, կեղեքվել, սպանվել, թալանվել ու այդ մասին թողել վկայություն իրավաբանական փաստաթղթերում իրենց գտնված երկրներում, ու չեն բողոքում ինքնահռչակ նախագահ Ռոբերթ Քոչարյանի այցերի կապակցությամբ իրենց ներկա երկրները, և հայտնում այդ մասին իրենց համապատասխան կառավարություններին, հանցագործներին երբևէ երկիր թույլ չտալու պահանջով, ստախոս սրիկաներ են, սեփական երկիրը վարկաբեկելու գնով ողորմություն աղերսող մուրացկաններ, և քրեական հանցագործներ, որոնք ստել են, նախորոք ստորագրելով մի փաստատուղթ, որ հասկանում են որ ստելը քրեապես հետապնդելի է։ 2006-02-09, Սթոքհոլմ *** Երկխոսություն - Իմ փորձից, իմ զգացողությունից ասեմ, որ ես իմ ընթերցողին չեմ տեսնում: Չեմ տեսնում ծառուղու վերջում նստած այդ աղջկան, որ իմ գիրքը ծնկներին դրած կարդում է, եւ ես իր համար հերոս եմ: Վախենամ, որ կորցրել ենք բոլորս: Բայց համարեմ, որ դա ժամանակավոր վիճակ է: Հույս ունենանք, որ ժողովուրդը նորից կտեսնի իր հեռանկարը, եւ արժեքները կվերադառնան իրենց տեղը: Հրանտ Մաթևոսյան Երևանում այսօր բազում աղջիկ կարդում է գրքերս ծառուղու վերջում էլ, սկզբում էլ ու որտեղ ասես վարպետ, ու գրում ինձ նամակ բազում, բայց ես էլ նրանց չեմ տեսնում։ Ինձ Երևան չեն թողնում: Ես նաև չեմ տեսնում այն գրողին, լրագրողին, հասարակական-քաղաքական գործչին ու մտավորականին, որը բողոքում է սրա դեմ։ Դրա փոխարեն տեսնում եմ բազում նախկին ընկեր ու չընկեր, որոնք հրճվում են ինձ օտարելու և կազմակերպված մոռացության մատնելու համար, իսկ նրանցից ոմանք մասնակցում բանսարկությանը։ Այո վարպետ, կորցրել եք բոլորդ, ոչ ես, ես գտել եմ, բայց դուք կորցրել եք ինձ։ Վահե 2006-02-09, Սթոքհոլմ *** Շաբաթ, հունվար 28, 2006 Ինչ որ ժամանակ առաջ մի հայկական ֆոռում կար, որտեղ անդամներին ողջունելու փոխարեն հեռացնում էին անհեթեթ մեղանդրանքների պատճառով։ Անդամությունը նվազեց մինչև մնացին միայն հնազանդներն ու վերջապես ոչ ոք։ Եզրակացություն՝ օտարման քաղաքականությունը կարող է մահվան երաշխիքը լինել։ Բազմիցս հիշեցրել են ինձ հայ գրողներն ու գիտնականները, որ չեմ կարող համարվել հայ գրող, որովհետև գրում եմ անգլերեն։ Հայ, թե գվատեմալացի, թե հոթենթոտ գրող եմ՝ բացարձակ նշանակություն չունի իմ համար: Ինչու՞ պետք է հուզի ուրիշին, չեմ հասկանում, բացի իհարկե բնազդային պահանջին՝ օտարելուն, հեռացնելուն ու ապակողմնորոշելուն հագուրդ տալու համար։ Ժամանակակից ֆրասիցի բազում գրող ռումինացի, հրեա, ալժիրցի, իռլանդացի, չեխ են և անգամ հայ։ Ամերիկացի ամենահայտնի գրողներից ոմանք հրեաներ են։ Դա նրանից է, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները որդեգրել են ներառման քաղաքականություն: Անվանեք խնդրում եմ հայերեն գրած մեկ այլազգի գրող։ Մի քանի տարուց հարցս կարող է հնչել հետևյալ կերպ. - Անվանեք խնդրում եմ մեն մի հատիկ հայ գրող։ Նրանց՝ ովքեր ասում են, որ չեմ կարող համեմատել Միացյալ Նահանգերն ու Ֆրանսիան փոքրիկ Հայաստանի հետ. - Այն ժամանակ, երբ ապրում էինք մեր աստեղային ժամը, Ֆրանսիան ու Ամերիական չկային։ Այն ինչ դարձրեց նրանց այն, ինչ դարձել են այսօր՝ ներառման քաղաքականությունն էր, և այն ինչ նվազեցրեց մեզ աննշանակության աստիճանի՝ օտարումն էր։ Օտարելու մեր քաղաքականությունն է նվազեցրել մեզ հավերժ զոհի և ստրուկ շան մակարդակին, կախված միշտ ուրիշների բարի կամքից ու անվերջ նրանց ենթակա։ Անհանդուրժողականությունն է արմատը օտարելու մեր բնազդի, որի շարունակական հետևանքն է մեր գավառամտությունը։ Իսկ լինել գավառամիտ կայսերական ուժերով բռնադատված աշխարհում, նշանակում է ինքնադատապարտվել աննշանության։ Արա Բալիոզյան *** ԵՍ եմ Ինչ մեծամիտ են նրանք, ովքեր ինքնավստահ ասում են ԵՍ։ Իմ «ԵՍ»-ը գրական հերոս է, դա ես չեմ իրականում, որովհետև ես չկամ ու չեմ եղել երբեք։ Եթե կարծում եք, որ դուք կաք, չարաչար սխալվում եք և իհարկե կարող եք շարունակել այդպես կարծել, դա ինձ բոլորովին չի անհանգստացնում, որովհետև չկաք, և ես էլ չկամ, ինչես արդեն ասեցի վերևում: Դժվար չէ իրականում այս ամենը հասկանալը։ Հերիք է հիշել, որ ձեզ երբեք չեք տեսել ու չեք էլ տեսնելու երբևէ ու միակ արարածն եք այս մոլորակի վրա, որը երբեք հնրավորություն չի ունեցել ու չի ունենալու երբևէ, ձեզ տեսնելու։ Պատրանքը ձեր մեջ առաջացնում են հաելիները, որոնք իրականում ձեզ չեն ցույց տալիս, այլ ձեր թարս պատկերը։ Դա հայտնի փաստ է։ Հայելու մեջ երևացող կարծեցյալ ձեր աջ աչքը, ձախն է իրականում, ձախ ականջը՝ աջը և այլն, ասել կուզե դուք չեք հաելում երևացողը, ձեր պատկերը չէ, այլ ձեր պատկերի թարս արտացոլումը, բայց համաձայնեք, որ հզոր պատրանք է ու շատ համոզիչ, որ կաք, բայց ինչես համոզվեցիք չկաք, որովհետև ձեզ չէ, որ տեսել եք։ Մի ուրիշ ոչ պակաս համոզիչ ցնորք է բոլոր ծանոթների ու անծանոթների ձեզ տեսնելը, խոսելը ձեր հետ, շփումը և այլն, որն իհարկե առաջացնում է սեփական լինելիության նկատմամաբ անսասան հավատ, մոլեռանդության անիմանալի բոլոր սահմանները հատած, բայց միևնույնն է ապացույց չէ լինելիության, քանզի դուք միևնույնն է ձեզ չեք տեսնում, նրանք են տեսնում, ու վստահ եք որ կաք, և ես եմ կարծում որ կամ, և նրանք են կարծում որ կան, բայց երբեք, երբեք, ոչ ոք իրեն չի տեսել ու չի տեսնելու, միայն ուրիշներին, ուրիշներն էլ իրենց չեն տեսել ու տեսնելու, նրանք էլ են միայն ուրիշնիրին ու ձեզ տեսել ու տեսնելու։ Երբ լավ հասկանաք, որ չկաք իրականում, որ ես էլ չկամ ու ոչ մեկն ընդհանրապես, որ այն ամենն, ինչ համառորեն համարում եք որ կա, ընդամենն անսահման մի դատակրություն է, կմտածեք «բա ո՞վ է ում տեսել ու տեսնում ու տեսնելու», երբ ոչ մեկս չկանք։ - Ոչ ոք։ այս ամենը հարատև պատրանք է, մղձավանջ, հավերժ դատարկության մեջ։ Ոչ ոք չի տեսել, չի տեսնում ու չի տեսնելու, և ոչ ոք էլ չկա , որ տեսնի ու չի նախատեսվում, և այս ամենը ոչ այլ ինչ է, քան համատիեզերական մի անծայրածիր, էլեկտրոմագնիսական դաշտ, որի ինչ լինել-չլինելն ավաղ, իմ խելքի բանը չէ, որովհետև խելք չունեմ, անգամ ինձ չունեմ, չկամ, էլեկտրոմագնիսական պատրանք եմ ընդամենն այն մասին, որ միակ մարդն այս աշխարհում, որ ինձ չի տեսել, չի տեսնում ու չի տեսնելու՝ ԵՍ եմ։ 2006-01-29, Սթոքհոլմ *** ԱԽՊԱՐ, հավասար է ԳԵՂԱՑԻ, հավասար չէ ՔԱՂԱՔԱՑՒ ԳԵՂԱՑԻ չեմ անվանել երբեք գյուղում ծնվածին։ Իմ ճանաչած «ամենաքաղաքացին» հայերիս մեջ, ծնվել է Լոռու դսեղ գյուղում։ ԳԵՂԱՑԻ լինելու հավասարաչափ հնարավորություն ունի յոթ պորտ Երևանում ծնվածը։ ԳԵՂԱՑԻՆ հոգու վիճակ է, այն որ ուղիղ հակառակն է ՔԱՂԱՔԱՑՈՒ հոգու վիճակին։ ԱԽՊԱՐ ասելով երբևէ նկատի չեմ ունեցել Հայաստանից դուրս ապրող հային։ ԱԽՊԱՐ է նա, ով ասում է հայ եմ, բայց հայաստանցի չեմ։ ԱԽՊԱՐ է նաև նա, ով Հայաստանում չծնված, կամ չապրող հային, չի համարում հայաստանցի։ Իմ ճանաչած ամենահայստանցին այսօր ապրողներից Արա Բալիոզյանն է, որը ծնվել է Աթենքում, կրթվել Իտալիայում, բնակվել Կանադայում։ ԱԽՊԱՐԸ հոգու վիճակ է, որը ուղիղ հակառակն է ՔԱՂԱՔԱՑՈՒ հոգու վիճակին, և հոմանիշը ԳԵՂԱՑԻՈՒԹՅԱՆ։ 2006-01-04, Սթոքհոլմ *** ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը որոշել է «Հայկական ժամանակ» օրաթերթին զրկել դեսպանատան կողմից կազմակերպվող ասուլիսներին եւ այսօրինակ մյուս միջոցառումներին մասնակցելու հնարավորությունից: Այս մասին երեկ մեզ տեղյակ է պահել դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչը: Հայկական Ժամանակ Ես բողոքում եմ դեսպանատան որոշման դեմ։ Համարում եմ երևույթը խոսքի ազատության կոպիտ ոտնահարում։ Թերթը ոչ «օբեկտիվ» հայտարարելը կոպիտ միջամտություն է ազատ մամուլի գործունեության ոլորտ, և այդով ներքին քաղաքականության մեջ ոչ պակաս։ Ի հակառակն դեսպանատան պնդումի, մեղադրում եմ իրենց ընտրություններն ու հանրաքվեն ծածկադմփոց անելու, խունտայի նկատմամբ դիվանագիտական ճնշումը մեղմելու մեջ, որը նույնպես կոպիտ միջապտություն է Հայաստանի ներքին գործերին։ Ես բոլորովին չեմ կարող պնդել, որ սա ԱՄՆ-ի պետական մոտեցումն է Հայաստանին, կամ որ նման վարվելակերպը ազգային էթիկան է ամերիկացիների։ Բոլորովին այդպես չէ, պարզապես քաղաքական իրավիճակն ու հայերի անատամ գործունեությունը մղել են մեզ «անհետաքրքիրների, անհրապույրների և անկարևորների» շարք, և առանձնապես չեն զբաղվում մեզանով պետական «դեպարտամենտում», և միայն այդ պատճառով ուշադրություն չեն դարձնում, գավառ մղված, իրենց գավառամիտ պաշտոնյայի «ոսկի չափելու» նկրտումներին։ Կոզբադին, քեֆդ կավարտվի, երբ քեզնով զբաղվեն մի օր, ազնիվ ամերիկացիները, իսկ քո երկրում հայերեն կարդում է մի քանի հարյուր հազար այդպիսին։ Վահե Ավետյան 2006-01-26, Սթոքհոլմ *** ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ ԱՐԵԳԱԿՆ ԱՐԴԱՐ Արթնանում եմ այսօր սովորականի պես, նտում անկողնում, ճմլկոտում, ձգվում, նայում պատուհանից ձյունածածկ աշխարհին, գցում եմ վրաս խալաթը, վեր եմ կենում, քայլում եմ դեպի խոհանոց, միացնում թեյնիկը, մոտենում եմ համակարգչին, սեղմում կոճակը, որ հասցնի միանալ մինչև առավոտյան սովորական հարդարանքս վերջացնեմ, լվանում եմ ատամներս, սանրվում, հագնվում, մոտենում թեյնիկին որտեղ ջուրն արդեն եռում է, պատրաստում եմ սուրճս, վերցնում ու քայլում եմ աշխատասեղանիս մոտ, որտեղ արդեն միացել ու ինձ է սպասում համակարգիչս, դնում եմ ախորժաբույր մեծ բաժակը իր սովորական տեղը ձախ կողմում, լցնում եմ խաղաղության ծխամորճս մինչև սուրճը հասնի ըմպելուն հաճելի ջերմության, ծխում եմ, թողնում երկնագույն ծուխը շուրջս, մի հատ էլ եմ ծխում, ինչպես սովորաբար ու ըմպում հաճելի լուծվող սուրճի առաջին կումը, որն անկասկած հասել է լավագուն ջերմաստիճանին և ուրիշ կերպ հնարավոր էլ չէ, որովհետև այս ամենը իմ աշխատանքային կենցաղն է, մաթեմաթիկական ճշգրտության հասցրած տարիների ընթացքում, և արվում է ամեն ինչ ավտոպիլոտով, իսկ ուղեղիս ոչ մի բջիջն այդ ընթացքում չի գործում, դեռ քնած է, մատներս վարժ նվագում են համակարգչի ստեղների վրա առաջին երանելի ակորդը, ու ըմբոշխնում եմ ակնկալիքս արթնացման հաճույքի ու վերջապես բացում եմ աչքերս, նայում մոնիտորին ու կարդում. Ընթերցող՝ այլևս չես կարող ավելացնել քո ստեղծագործությունը ու արթնանում եմ հազարամայակներ արդեն տևող այս մղձավանջից, ու տեսնում առջևս անփոփոխ, երկնքի անծայրածիր կապուտը և ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ ԱՐԵԳԱԿՆ ԱՐԴԱՐ 2006-04-07, Սթոքհոլմ
  2. ...ajnuamenajniv ogtvum eq nujn barapasharits azerinerits vorch pakas azatutyamb. Voreve bani menashnorh chuni voch voq, angam hajery... angam emn mi hatik hajy...
  3. Aksel jan? rodnoj? Pochemu russkij jazik rodnoj? TI je lenninakanskij jivushchij v Estonii, otkuda takaja ljubov k matushke russkomu? A? Ne dashnak li to rodnoj? ili mojet daje estonskij neofashsit.. Tso, karabakhskoj vojni ne bilo... Bila vojna za nezavisimost, kotoruju revisionisti perenazvala v karabakhskuju chto bi zagubit nashu nezavisimost armjano tureckoj 1000 letnoj tme... www.vernatun.org Vot tebe 4 knigi o vojne. Drugoj vojni u nas ne bilo, i vsjo chto ti prochitaesh pro "karabakhskuyu vojnju", eto "sience fiction". Hajl Aksel, serdechnij privet iz solnechnoj Shvecii v solnechnuju Estoniju Tso, inchgh es? vahe
  4. Կներեք էլի, երկար է, չդարձնեմ հայերեն. Այլևս լատինատառ չեմ գրի, կամ ոչ երկար տեքստ։ Էս մեկը յոլլա տարեք էլի էս անգամ։ Սիմպատիչնիի մասին, ոչ հայավարի մենտալիտետով. Ճաղատին հասարակավ քաչալ անվանելը համարվում է վատ, որովհետև դա նրան դուրս մղելու ձևերից մեկն է, եթե մարդը վատ է զգում իր ճաղատությունից։ Անոտի, անձեռքի, անդամալույծի թերությունները նկատելը նույն կերպ տգեղ է, գռեհիկ է, որովհետև նույն էֆեկտն ունի. հասարակության ծվատումը։ Այս երևույթը ամբողջ աշխարհում հայտնի է «Mobbing» անունով, մեզնից պարզապես գաղտնի են պահել բոլշևիկները, երկաթե վարագույրի հետևում պահելով հարատև ու մտավորականությունը սերնդե սերունդ մեջներիցս արմատախիլ անելով միչ օրս: Խնդրում եմ չհամարել ինձ մեծամիտ մեկը, որն ուզում է խելոք երևալ, ես շարքային մի Գիքոր եմ, որը պատահաբար ընկել է բազազ Արտեմին ծառայության, որ մարդ դառնա, ու կարոտում եմ գիքորավարի ու անդադար, ու անգամ մեռնելուցս առաջ ասելում եմ, գիտեմ. - նանի, Զանի, Ֆանի, Sunny, Նունի, Մունի, անգամ Մայմունի ու Սպարտակ Բզնունի իմ լավ բարեկամ, որը մի ժամանակ աշխատում էր կալիֆորնիայում արվեստների բնագավառում… Ներկայացնում ոմ ձեզ www.independencearmy.org կայքը, որտեղ կգտնեք կգտնեք մոբբինգի մասին հանրագիտարանը, և ուսումնասիրեք ինքներդ խնդրում եմ, և արեք ինքնուրույն հետևություններ։ Մոռացեք ինձ Գիքորիս, հիշեք ձեզ։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք նաև մարդուն սիմպատիչնիի անվանելու երևույթը, երբ իր սեփական կամքից անկախ, մարդը ստացվել է այնպիսին, որ ծնած օրից լսում է, որ գեղեցիկ է, և դա օտարման ամենաէֆեկտիվ ձևն է, նաև մարդուն լռեցնելու, և նրա ասածն ու գրածը հիմարություն հայտարարելու նաև ու մոռացության մատնելու…
  5. Գիտեմ, շնորհակալութուն: Դա անցողիկ է։ Աշխատում եմ գեղեցիկ մարդ դառնալ։ Խնդրում եմ չդիտել ինձ որպես տղամարդ, դա ստորացուցիչ է, իսկ ապագա թյուրիմացություններից խուսափելու համար հայտնեմ, որ սիրտս զբաղված է հավերժ։ Երջանկություն ձեզ Տեղեկատվութուն ԵՄ մտնելուց առաջ՝ Նման նախադասության համար, կարող են ձեզ դատի տալ, սեռական հետապնդման և մարդու ինտեգրիտետը վիրավորելու մեղադրանքով։
  6. Խիստ զարմացած եմ: Ես ինքս անձամբ, մաս եմ և մշակույթին, և կրոնին, և մենտալիտետին, պարզ հասարակ մի պատճառով, որ ազգային մետալիտետ կոչվածը անհատական մետալիտետների հավաքն է ու չկա որևէ ստանդարտ, որով կարելի լինի որոշել էտալոնը։Կան անշուշտ մարդիկ, որոնք համոզված են, որ բուն ազգային մենտալիտետը նա է, որն իրեն պատմել է իր սրասուն տատիկը կամ թաղային ավտարիտետը։ Սա էլ է մենտալիտետ ու դրանից չի նվազում այս կերպ մտածող մարդու իրավունքը, պարզապես ես այս տեսակին պատկանել չեմ ուզում, չեմ ուզում ծանոթ լինել անգամ, ու չեմ բարևի անգամ նրանց ովքեր նման ծանոթներ ունեն, որովհետև եթե հանկարծ լինեմ այդ տեսակից, ստիպված եմ լինելու նման կերպ մտածողներին պատասխանել օրինակ այսպես. - քաք են կերել սիրասուն տատիկդ էլ, պապիկդ էլ ձեռի հետ, թաղային ավտարիտետդ էլ, բոլոր թաղերի ու ընդհանրապես բոլոր ավտարիտետները: Իմ ավտարիտետը իմ Երան տատն է, հայի մենտալիտետը նրանն է, ու էն ինչ ասում եմ, բխում է բուն արմատից, Նոյ նահապետից և այդ մասին ինձ հատուկ ձգուշացրել է բազմիցս իմ սիրելի հոպար Ցռան Վերգոն, երբ ամառները սովորականի պես հյուր է գալիս ինձ,Նուրդենի լճերում ձուկ բռնելու մի երկու շաբաթով։ - Վահե, չվարանես մի ակնթարթ պատասխանել բառ առ բառ, ինչպես սովորացրել եմ զավակս, ասել է նա ինձ ու մի քանի անգամ կրկնել տվել, որ համոզվի որ չեմ մոռանա երբևէ. - ազգային մեթալիտետի ստանդարտացումից խոսում են միշտ ագիտացիայի ու պրոպագանդայի տեսուչները և ունեն միայն մեկ նպատակ. լոբոտոմիզացնել մեր (Երան տատիս) մշակույթը, և տալ բոլորին հարիր, ազգային ՄԵՆԹալիտետ, որը բոլշևիզմն է անշուշտ: ։Երբեք, երբեք չմոռանաս զավակս, արտասանել վերջում, մեր մի ուրիշ ջոճոի, Սաթո մորքուրի կախարդական նախադասությունը. - Քակեմ ձեր տիրու հոր ըղեղ։ Ես կզզվեի ինձանից, եթե այսպես պատասխանեի ձեզ սիրելիս, և այդ պատճառով այդպես չեմ պատասխանում, այլ ասում եմ բարեկամաբար. Ես հայ եմ, ես եմ մշակույթն էլ, լեզուն էլ, կրոնն էլ, դավանանքն էլ, մենտալիտետն էլ, դու էլ իհարկե սիրելիս, ոչ մի թիզ պակաս, ու չի հաջողվելու երբևէ որևէ կոմիսարի կամ մոլլի, ուղղորդել իմ մենտալիտետը, քոնն էլ սիրելիս, որովհետև իմ անձնական մենտալիտետը, քոնն էլ սիրելիս, հայերի ազգային մենտալիտետն է, ու միայն ես եմ որոշում, որ հանկարծ կոմիսարը կամ մոլլեն չվորոշի, դու էլ սիրելիս, դու էլ ոչ պակաս, պարզապես միայն քո համար, ու եթե մի օր սկսես այդպես անել, միասին կկանգնենք կողք-կողքի, ուս-ուսի, ու կասենք միասին բոլշևիկ կոմիսարներին ու բոլոր իմամներին, Սաթո մորքուրի մոգական նախադասությունը. - քակեմ ձեր տիրու հոր ըղեղ, իմ անձնական մենտալիտետը իմ ազգային անվտանգության գերական է, և ոչինչ որ մի քիչ ամոթ լինի։ Մի կերպ կմխիթարվենք։
  7. Թշնամուն և իրար քննադատելու փոխարեն մեր քաղաքական այրերը պետք է զբաղվեն իրենց կրթելով։ - Instead of criticizing one another and the enemy, our political partisans should get busy educating themselves. * Բարոյազուրկները նունպես կարեղ են բարձր սկզբունքներ արտահատել։ The morally depraved can also voice noble principles. * Կյաքն անդադար և անվերջ փոփոխություն է. Միայն անբարոյականներն են հրաժարվում հասկանալ դա։ Life is constant and endless renewal. Only the morally irresponsible refuse to understand this. * Առաց փոփխությունների ժողովորդները մեռնում են: Մեր կուսակցությունները դա չեն հասկանում, կամ չեն ուզում հասկանալ։ Without renewal, a nation dies every hour, every minute. Our political parties either don't understand this or they have no desire to understand it. * Եթե ազգը չի անում այն ինչ կարող է և պետք է անի, չի կարող ակնկալել արտաքին օգնություն։ A nation that fails to do what it can and must do has no right to expect foreign assistance. * Սեփական շահերը չհետապնդող ազգը դատապարտում է իրեն ոչնչացման։ Nations that are unwilling to defend their own interests condemn themselves to death. * Արտաքին ուժերի նկատմամբ մեր մամուլը ներող է ու ստրկամիտ, մեր ներքին հարցերում - անբարտավան, անխիղճ, վրեժխնդիր։ When dealing with foreign powers and issues, our press adopts a permissive, forgiving, and subservient tone. With our own internal problems,however, it becomes arrogant, vindictive, vicious.
  8. Antsanot chem bolorovin ajd zgacmany, bajc inchi hamar hima Smally jan? Inchy nkati uneq. Iskapes chem haskanum, chem katakum. vahe
  9. Inch meghqs taqtsnem, eritasard himar u tkhmar tarinerin, mats kharn er mi qich ed ghukas ghukasyani ardzany traqacnelun... Shat em amachum... voch te ghukas ghukasyani patjarov, ajl vor chalareci... Inch vor e... Inchu eq ajdpes indz atum? Inch em arel dzez? Ho grakan herosneris mej dzez cheq tesel? Bolory hnarovi en, vstahecnum em, khndrum em mi barkaceq... vahe
  10. Inchu em amachum Heghine jan? Inch vor banerits amachum em iharke. Orinak mi angam mi hat tsit em khpel eritasard jamanak, shat em amachum hima. El inch..? Kap chuni..Inch vor banerits hastat amachum em, mi 43 tari aprel em, kamachem eli hastat.. baits inch kap uni Bnagri het amachels....? vahe
  11. Gutse artahajtem, guce gortsoghutyan el dimem? Che vor duq azat enq 9hama4ajnel. Aveli lav che argelqneri janaparhov gnalu pokharen gnanq iravunqneri u azatutjan janaparhov: Bolorn azat en hamamit linelu, chlinelu, gortsoghutjan hravirelu, chhravirvelu, hravirveluts el hamadzajnvelu kam chhamadzajnvelu... Miajn iravunq e, arants argelq..nkatum eq, u vichinch chi pokhvum, baci nranits, vor ches parum dary zgacum, vor qez argelum en, ajn el intetnetov... barekamabar
  12. Ինչու՞ եք զզվում։ Ի՞նչ եմ արել ձեզ։ Երբևէ բոլշևիկ չեմ եղել, կուսակցկան չեմ եղել սովետական տարիենրին, հայրս էլ չի եղել, պապս էլ չի եղել, պապուս հայրն առավել ևս, որովհետև սովետ չի եղել, ոնց որ հիմա չկա։ Ինչու՞ եք ինձ բոլշևիկ անվանում։ Ճանաչու՞մ եք ինձ։ Ֆաշիստ, նացիստ, անգամ նարցիսիստ, անգամ մանկապիղծ միասեռական անվանել են ինձ անծանոթ մարդիկ, գրելուս պատճառով, բայց բոլշևիկ երբեք։ Հուսով եմ ի տարբերություն մյուս ընոերցողներիս, որոնք այդպես էլ չբացատրեցին, թե ինչու են այդպես կարծում, դուք կբացատրեք։ Չէ՞ որ ի տարբերություն զզվելիների, դուք բոլշևիկ չեք։ Վահե www.vernatun.org
  13. Վահե Ավետյան «Անկախության Բանակ», «ԷսթաբլիշՄԵՆԹ», Դեսից, դենից…», «Svartskalle» www.vernatun.org
  14. Վահե Ավետյան «Անկախության Բանակ», «ԷսթաբլիշՄԵՆԹ», Դեսից, դենից…», «Սվարտսկալլե» www.vernatun.org
  15. <կխնդրեի այդ կայքը չգովազդել> Vahe Avetian: 4 books "Ankakhutyan Banak", EstablishMENT", "Desits, denits", "Svartskalle"
  16. Սա է խնդիրը, խնդիրը սա է Կարդում եմ «Տարեգիր» թերթում մի հոդված բազմակի քաղաքացիության վերաբերյալ. «Երկքաղաքացիության երկսայրի հեռանկարը շարունակում է անհանգստություն պատճառել մարդկանց, բայց քչերն են բարձրաձայնում իրենց այս անհանգստության մասին, մտածելով, որ դրանով կարող են վիրավորել սփյուռքահայերին՝ մասնավորապես և Հայաստանից բացակայողներին՝ նույնպես, որովհետև երկքաղաքացիության հանգամանքը ձեռնտու է աշխարհասփյուռ բոլոր հայերին և ձեռնտու չէ հատկապես հայաստանաբնակ հայերին, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության բուն քաղաքացիներին, որովհետև առավել հավանականն այն է, որ երկքաղաքացիության մասին օրենք ընդունելու դեպքում աշխարհի բոլոր հայերը առնվազն երկու քաղաքացիություն կունենան, բացի հայաստանաբնակ հայերից»: Բացարձակապես չեմ հասկանում, թե ինչով ձռնտու չէ հայաստանաբնակ հայերին, աշխարհաբնակների մեկ հատ ավել անձնագիր ստանալը։ Ձեռնտու չէր լինի, եթե նվազեր անձնագրի քնակը հայաստանաբնակների, բայց չէ՞ որ չի նվազում։ Ավելի լավ պատկերացնելու համար համեմատենք մի նմանատիպ, հնարովի օրինակի հետ։ Ասենք հայաստանաբնակ հայերի տարեկան միջին եկամուտը 500 դոլլար է։ Աշխարհում ցվրված հայերի բոլոր բնակավայր երկրների կառավարությունները որոշում են մեսրոպյան գրերի 1600-ամյակի առթիվ, իրենց երկրներում ապրող հայերին 5000-ական դոլլար նվիրել։ Ինչո՞վ սա ձեռնտու չէ հայաստանաբնակներին, եթե տարեկան 500 դոլարը մնա անփոփոխ։ Ես կարծում եմ անգամ, որ տեսական հնարավորություն կա, որ էս համաշխարհայինների 5000-ականներից մի շոշափելի մաս կհոսի հայաստանաբնակ 500-ականների կողմը, ու այդ թիվը մեկ երկու տարուց կարող է կրկնապատկվել, եռապատկվել, այնպես որ ձեռ չտալ, ոչ մի կերպ չի կարող, կարող է միայն ձեռ տալ։ Անձնագրի դեպքը նունն է։ Նախ կտրուկ կավելանա բազմաքաղաքացի հայաստանաբնակների թիվը, ու դա բոլորովին չի նշանակում արտագաղթ, այլ կարող է դառնալ ազատ ելումուտի հնարավորություն պարզապես։ Այս թիվը կավելանա, որովհետև հայրենադարձություն նշանակում է մշակութային ու գործարար եռուզեռ, և ամուսնություններ, որպես հետևանք։ Մեկ-երկու անգամ դեսպանատանը զահլեն գնացած ամուսինը կամ տիկինը հայրենադարձված, կգրանցի պարզապես իր սիրելուն իր երկրում, կդնի համապատասխան կնիք անձնագրում, ու թքած կունենա ահդուհետ, բոլոր դեսպանատների վրա։ Սա քանակի մեխանիկական ավելացման ձևն է։ Ինձ ավելի շատ հուզում է որակականը, ու անգամ այդեղ եմ տեսնում կտրուկ զարգացման հնարավորություն։ Եթե բացառենք նախանձը, արմատախիլ անենք այն անհատապես, և որպես հասարակություն, պարսավենք անմիջապես ի հայտ գալուց ու խեղդենք բնում մինչև դուրս գալը, իր կործանարար «աշխատանքին», կնկատենք հարկավ, որ հայաստանաբնակներին ու ընդհանրապես հայերին հարկավոր է ոչ թե բազում անձնագիր, այլ կբավարարեր մեկն անգամ, եթե օժտված լիներ որակական այնպիսի հատկանիշներով, որոնք սիրով կնդունեն աշխարհի բոլոր երկրներում, առանց վիզայի, ու գրկաբաց: Սա է խնդիրը, խնդիրը սա է։ Մենք դեռ զբաղված ենք նկատելով, թե ովի ինչ ավել «ստացավ», ու ասելով, որ , «եթե մենք չենք ստանում, թող իրենք էլ չստանան»։ Հիշեցի հայկական հին անեկդոտի քաչալին, որի գլխի կաշվից ուզում էին դհոլի թաղանթ սարքել, սեփական գլխի կաշին դանակով կտրտելուց ու ասելուց. - Ոչ ինձ, ոչ ձեզ, ոչ ինձ, ոչ ձեզ… Որակական աճ անձնագրի ակնկալում եմ, որովհետև թույլ չի տա արհամարանք իր նկատմամաբ ոչ մի եվրոպացի, որը կգա Հայաստանում ապրելու, ու Հայաստանը հսկայի քայլեր կանի ժողովրդավարացման։ Ես բազում տարի համոզում եմ ընկերներիս, որ հրավիրեն ինձ հայրենիք, որովհետև, եթե լիազորեն ինձ ներկայացնել հարցերը օրինակ Շվեդիայում, որտեղ ես նաև քաղաքացի եմ, կհրդեհեմ անուղղակի և անգամ ուղղակի բոլոր արգելքներն անօրինական ու հրդեհելու կհանեմ հետս հազարավոր շվեդացի։ Երևանում կքարկոծեմ ցանկացած դեսպանատուն եվրոպական ու մի վարկյան չեմ մտածի, որ վիզայից կզրկվեմ, եթե համարձակվեն մեկ հայի ստորացնել։ Ես դրանց ամբողջ դեսպանատունը քացու տակ կառնեմ, ու հանգիստ եղեք, իրենց իսկ մայրաքաղաք կմեկնեմ հաջորդ օրը դատ ու դատաստանի, իսկ ինձ այնտեղ իրենց աջակցությունը կբերեն, մադու իրավունքի հազարավոր պաշտպան։ Ես այդ ամենը մենակ կանեի, և կանեմ, եթե հրավիրեք, բայց եթե ինչ որ հրաշքով քթներդ մի քիչ բարձրացնեք, թոթափեք ձեզ, նախանձը գիտակցեք, մեկ քայլ անեք, ձեր հարազատ եղբայրներին հրավիրեք տուն ու օժտեք իրավաբանորեն ներկայացչությամբ, կգրավեն աշխարհի բոլոր բարձրունքները։ Չէ՞ որ հենց այս օրվա համար ունեն բազումը նրանցից, իրենց արտասահմանյան անձնագրերը։ Այսինքն, այս օրենքի կյանքի կոչվելու դեպքում Հայաստանի Հանրապետության հիմնական ու բուն քաղաքացիները կարող են հայտնվել երկրորդ կարգի հայի, ավելի ճիշտ՝ «երկրորդ սորտի» հայի կարգավիճակում: Կարծես մինչ օրս եղած-չեղածով հանդերձ առաջին, անգամ բարձրագույն կարգի էինք, հիմա որ հայերը քաղաքացիություն ստանան իրենց երկրում, կդառնանք երկրորդ կարգի։ Ողբամ ինձ, ողբամ… Ձեզ չեմ ողբում, ավելի ճիշտ չեմ հայտնում որ ողբում եմ, որ հանկարծ ձեր առաջնակարգի հպարտությունը չվիրավորեմ։ Պարզից էլ պարզ է, որ այսպես մտածողներիս ու այսպես արտահայտվողներիս «դավաճան» են հորջորջելու և առաջին հերթին մեր այն երկքաղաքացի «հայրենասերները», ովքեր համաձայն չեն և երբեք չեն համաձայնվելու, որ իրենց զավակները ծառայեն Հայաստանի Հանրապետության բանակում, որովհետև մեր ապագա երկքաղաքացիների մի զգալի մասը հենց Հայաստանի բանակից է փախել և վաստակել երկքաղաքացիության հնարավորություն: Պարզից պարզ հայտնում եմ ձեզ սիրելիներս, որ երբևէ հայի դավաճան չեմ անվանել, չեմ անվանում ու չեմ անվանելու, որովհետև նման բան լինել չի կարող։ Հայը տերն է համ իր, համ իր երկրի ու ոչ մի հնարավորություն չունի դավաճանության։ Հային դավաճան կարող է անվանել միայն դպրող չգնացած խուժանը, որը կարծում է, որ ով այնպես չի մտածում, ինչպես իրենց «պախանը», կամ «ֆյուրերը», կամ հենց ինքը դպրող չգնացածը, երբ հանկարծ հայտնաբերել է, որ գլուխը միայն ուտելու օրգան ու ոսկոր չէ, անպայման դավաճան է, և դավաճան են համարվել մեր բոլոր մեծերը, այնպես որ եթե անգամ ձեզ մեկ-երկու համբակ այնուամենայնիվ անվանեն դավաճան՝ ուրախացեք կրկնակի, որովհետև մեծ լինելու հայտ եք ներկայացրել ու համաբակ է ինքնաբացահայտվել։ Պատասխանատվություն եմ վերցնում գրելու ձեզ սիրելիներս, որովհետև կրկնակի քաղաքացի եմ, առաջինն եմ այդպիսին, և ինչպես տեսնում եք առաջինն եմ պատասխանում, ու հայտնում կրկին, որ չեմ համարում ձեզ դավաճան, և որ հայրենասեր էլ չեմ, ավելին՝ հերքում եմ այդ հասկացությունը որպես զեղծարարություն, որը հնարված է բյուրեղյա ոգիներ կոտրելու ու գռեհկորեն թալանելու համար խայծ որպես՝ տխմարների համար։ Սրա փոխարեն առաջարկում եմ մարդասիրությունը։ Ամաչում եմ ասել արդեն, որ գնացել եմ պատերազմ առաջինների հետ ու շատ եմ ցավում, որ կապիտան Թենքեշը չդառա, որ զվարճանաք ու հիշեք ձեր մանկությունը, հեռուստացույցից պատերազմ սովորելու և սիրելու իդիլիկ տարիներին։ Սրտանց կամենում եմ, որ բանակներում չծառայեն ոչ միայն իմ ձագերը, այլ ձեր բոլորինն ու ընդհանրապես, բայց քանի այդտեղ չենք հասել, հորդորել եմ որդիներիս, որ գան ծառայելու։ Երկուսն էլ մերժել են, որովհետև շվեդացի երիտասարդներ են, ունեն շվեդ ընկերուհիներ ու ընկերներ ու կամավորագրվել են շվեդական բանակին ու սպասում են իրենց հերթին ծառայության, որովհետև այդպես անում են նրանց բոլոր ընկերները։ Հիմա սովորում են քոլեջում, ծրագրավորողներ են, պատրաստվում են գնալ համալսարան, ու կդառնան հավանաբար ազնիվ հարկատու, կծնեն բազում շվեդ երեխա, ու նրանց հայերը կմոռանան, արդեն մոռացել են, մինչև սերունդներիցս մեկը, հանկարծ բոլորից բարձր տռի, կամ հեռու շռի, հայտնվի «Գինեսի ռեկորդների գրքում» ու պարզի իր համար, որ անսպասելիորեն դառել է աշխարհասփյուռ հայության սիրելին, պարծանքը ու համազգային պաշտամունքի առարկան։ Ինչպե՞ս համոզեմ զավակներիս ծառայել հայոց բանակում, երբ նրանք ինտերնետից հանում են տեղեկություն սպանությունների ու «դեդավշչինայի» մասում, դնում առաջս ու ասում. - Բիձա՜, է՞ս բանակն ես ուզում մեզ ուղարկել։ - Հա ձագեր ջան, էդ բանակը. ասում եմ, վստահեցնում եմ: - Չէ բիձա, կներես, ձեռ չի տալիս. ասում են։ Ոնց որ հայաստանաբնակներին ձեռ չի տալիս։ Դուք իմ զավակներին քաղաքացիությունից եք ուզում զրկել, նրանք էլ ձեր բանակում ծառայել չեն ուզում։ Ձեր հերն էլ անիծած, իմ զավակներինն էլ։ Արեք ինչ ուզում եք, բայց իմ քաղաքացիության հետ գործ չունեք։ Ես այն ինքս եմ կերտել՝ արյունով, քրտինքով, զենքով, գրիչով… 2006-01-31, Սթոքհոլմ Վահե Ավետիան
  17. Թույլ տվեք ներկայանալ՝ www.vernatun.org Վահե Ավետյան
  18. Hayastan,I wrote a letter to the president of Armenia.I don't know if it will be shown on his site. Impression was that yowrite and it is pdating automaticaly. It dosn't happen. I hope fturepresidency will not fear the imployer - the citizen.I whant to share my poiny of vew with you. I do respect as allways yourfreedom to not like what i write with one condition. Respect my rightto think and speack.Haregeli paron Nakhagah,Es hiatsats chem dzer nakhagahutjamb, isk Raffi Hovhanisyani@ntrtjunnerin chmasnaktsel@ hamarum em dzer nakhagahtjan verjinkhoshor [email protected] linelov handerdz, chem karogh chkhostovanel, vor dzez hnaravor pokharinogh@ karogh e kortsanel [email protected] em, vor duq hima amen inch anum eq dran npastelu hamar.Dzer opponent@ tsanot che indz, sakajn anhangstatsnum e ajn, vor ajs mardn ir hor urvakanov e uzum darnal nakhagah,isk ajd urvakanits azatvelu hamar menq zohel enq mer @nkernerin u harazatnerin, inqners zohel enq mez u inch - inch patjarov uantramabanoren voghj enq mnatsel, vtangel enq kjanqners, qajqajel enq tntestjuunners u @ntaniqners.Artagakhtel enq, zrkanqner krel hajreniqum.Dzer karavarutjan mnal@ anhrajesht e vorovhetev kankhateseli e ajn patjarov, vor menq dzez janachumenq erkar tariner, nujnisk ete djgoh enq.Inch en berelu oponentner@ arden hajtni e. Hajtararum en.Kartsum em, vor nman pajmannerum lav e, vor dzer ishkhanutjun@ sharunakvi.Chnajats karavarman anhajoghtjunnerin, duq ev varchapet@ arel eq patmakan hajtararutjun joghovrdi ajaktsutjun@ khndrelovkasharakerutjan dem pajqarum, vor@ nujn mardu iravunqneri pashtpanuutjunn e.Da patmakan koch e juraqanchjurin, sepakan iravunqner@ pashtpanelu masin. Joghovurd@ kartses antarber e. kartsum em hjutsvats ekamazurk, baits da erkar tevel chi karogh. Spasel e petq.Vat eq batsatrum kartsum em.Stepan Demirchyani tim@ galis e ajd pajqari dem pajqari qarozov.Bats togheq bolor dzerbakalvatsnerin. Duq nakhagahakan nerman iravunq uneq.Mi dzerbakaleq voch meki minchev qvearkutjun ev hajtarareq ajd masin.Inchpes cheq tesnum, vor aveli eq metsatsnum anhandurjoghakanutjun@dzer nkatmamb, mardkants dzerbakalelov, nujnisk ete khuliganner en.Togh khuliganner@ mi qani or el azat mnan.Es chem kaskatsum, vor dzebakalvatsnern iskapes khuliganner en.Dermirchyani (ete shurjn en ir hor barekamnern u shrjapat@) evSargsyani (sa el ir eghbor hishatakov e galis) shurjn eghats mardikamenajn havanakanutjamb khuliganner en.Tarakusanq e arajatsnm miajn Raffi Hovhannisyani ev vorosh mtavorakantjan@[email protected] kartsum en, vor ajs mardkants ishkhanutjan berelov karavareluhnaravorutjun kstanan - naiv en. Nakhkinum el en eghel - apatsutsvats epatmutjamb. Shat khelatsi hetevabar azniv mard@ voch mi pashtpanutjnchuni srikajits. Voch ajn patjarov, vor qajutjan pakas uni,aznvutjunn inqnin qajutjun e mezanum - tget srikan misht apakanutjan@ntrutjan lajn hnaravorutjn uni. azniv mard@ misht shpotetsvelu e,vorqan el khelatsi lini.Srikanerits pashtpanvelu miak dzev@ batsardzak chhamagortsaktsutjnn e.Zarmanum em voch te ajn patjarov, vor kartsum em, vor dzez petq eajaktsen, ajl vor Demirchyanin en ajaktsum.Khoseq ajd mardkants het paron nakhagah. Ajsor dzezanits djgoh ev"@ndimutjan@" masnakits azniv mardik kan. Khoseq nrants het azniv evazniv pataskhanner ev ajaktsutjn kstanaq.Es vstah em, vor duq karogh eq haghtel. Khoseq joghovrdi het. Aveli shat khoseq. Qich eq khosum.Es dzez tsankanum em hajoghutjun ev azniv haghtanak.Dzez darnatsnelu pordz chem anum. Qnnadatum em, u kartsum em, vor nerka pahin da amenaogtakarn e.Es dzer bolor anhajoghutjnnerin indz masnakits em hamarum. Ete dzez chi hajoghvel irakanatsnel inch vor ban, indz el chi hajoghvelkam stipel, kam hordorel, kam ognutjun arajarkel.Harganqnerov,Vahe Avetian
×
×
  • Create New...