Katranide Posted May 19, 2006 Report Share Posted May 19, 2006 Շնորհակալ եմ անչափ օգնության համար: Իսկ Պ. Սևակինը չե՞ք ասի ՈՐԴՈՒՍ Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալի՛կս, կմեծանաս, Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս, Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին, Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին: Ինքս էլ խրատ կարդացողին ո՛չ հարգում եմ, ո՛չ հանդուրժում, Տափակ թե սուր քարոզներից ինքս էլ եմ միշտ, տղա՛ս, խորշում: Ու թե հիմա, իմ բալի՛կս, ես քո գլխին ճառ եմ կարդում, Ապա միայն նրա համար, որ շատ հաճախ կյանքում մարդու Եթե իր մեծ բաժինն ունի ժամանակը, ինքը դարը, Բայց և այնպես քիչ չի ազդում նաև ընտրած ճանապարհը: Գուցե քեզ հետ նույնը լինի, որ պատել է հաճախ ինձ է՛լ. Հաճախ շուրջս աչք ածելով, այն մարդկանց եմ ես նախանձել, Որոնց կյանքը հեշտ է անցնում – ասես կյա՜նք չէ, այլ խճուղի` Անխոչընդո՜տ և անարգելք, քանոնի պես հա՜րթ ու ուղիղ. Դպրոց, հետո ինչ-որ մի ԲՈՒՀ, մի ազդեցիկ զանգահարող,– Եվ տաք տեղն է ապահովված… Այդպես ապրել դու չե՜ս կարող: Չէի ուզի, որ քո կյանքը հարթ խճուղու նման լիներ: Դու մի՛ անցիր ասֆալտ ճամփով, գերադասի՛ր ճամփա շինել: * Դու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի՛ տա տառապանքից. Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից: Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում,– Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում: Ա՜խ, մի՛ նվա: Հայրդ երբեք չի հանդուրժում նվացողին… Շատ ավելի լավ է, տղա՛ս, դառն արցունքով աչքըդ ցողիր Ու քո ճամփան շարունակիր: Թո՛ղ որ լինի նա քարքարոտ, Բայց քո հոգում եթե լինի բարո՛ւ, լավի՛, սիրո՛ կարոտ, Դու չե՜ս հոգնի, դու կքայլես. կբարձրանաս դու սարն ի վեր: Դրա համար ոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր: * Ազնի՛վ եղիր ամեն ինչում – ո՞վ է կայնքում սովից մեռել: Ճշտի համար աքսոր չկա – ստի հանդեպ ինչու լռել: Իսկ մեր շուրջը դեռ կան մարդիկ, որ երբ պետք է, մեջք են ծռում, Երբ որ պետք է, հռհռում են, պե՞տք է` ժպտո՛ւմ, պե՞տք է` լռո՛ւմ, Պե՞տք է` իրենց մատն են տնկում… Դու մի՛ եղիր կյանքում տհաս` Դու հասկացի՛ր հենց այս գլխից, մի՛ մոռացիր երբեք, տղա՛ս. Ազնըվությունն այն է միայն, որ չի փոխվում` ոնց էլ խուռ տաս,– Նա մի ճերմակ երես ունի, ոչ թե յոթ-ութ գունեղ աստառ… * Մի՛ տրտնջա: Դու հիշո՞ւմ ես. «Ձախորդ օրեր… կուգան-կերթան»… Մի՛ տրտնջա: Եթե լավից ետ ես ընկել` ինքդ հասիր… Մի՛ տրտնջա, բայց և կյանքը գրքի նման դու մի՛ կարդա, Գրքի նման` քեզնից հեռու, ինչ-որ օտար մարդկանց մասին… Հպա՛րտ եղիր, բայց ոչ գոռոզ (դատարկ մարդն է գոռոզանում, Հայրդ խելոք ու տխմարին դրանով էր զանազանում): Հորդ նման հպա՛րտ զգա, որ ոչ մեկի տուն չես քանդել, Ոչ մի ազնիվ խոսք չես կտրել, ոչ մի ազնիվ միտք չես բանտել, Որ շիտակ ես քայլել կյանքում և լռել ես եթե հաճախ, Ապա միայն նրա համար, որ առևտուրը մանարծախ Հաճախ միայն զիզի-բիզի զանգուլակ է նետել շուկա, Իսկ դու զուրկ ես զիզի-բիզուց, կեղծ դրամ էլ մոտըդ չկա… * Դու փոքր ես դեռ, դեռ չգիտես, թե ոնց պիտի կյանքին նայել: Դու փոքր ես դեռ: Երբ մեծանաս, դառնաս արդեն հասուն ջահել, Խորհուրդներն իմ և՛ հնացած, և՛ ավելորդ թվան գուցե – Կյանքում այնժամ էլ չլինեն նման բացեր, նման խոցեր: Է՛հ, տա Աստված: Ես էլ կյանքում ուրիշ ոչինչ չեմ երազում (Կույրը, տղա՛ս, ինչպես գիտես, երկու աչք է միայն ուզում): Խորհուրդներն իմ թող հնանան… Ծաղիկն է լոկ այդպես մեռնում, Երբ ամռանը ծառի վրա հասուն միրգ է արդեն դառնում: Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ, Հանուն վաղվա ճշմատության թող որ այսօր լինեմ սխալ… Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 20, 2006 Report Share Posted May 20, 2006 Հեղինե, հարեմներում լլկված շունշանորդի թուրքերը մի ամսվա աշխատանքդ ջուրը գցեցին... Ինչ??????????????????? Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 20, 2006 Report Share Posted May 20, 2006 (edited) ԱԶԱՏՈԻԹՅՈԻՆԸ Եվ ա՛յն, հասկացա, Ո~վ Ազատություն, Որ կարծեմ շատ ես դու նման աղի. Երբ քեզ պեղում են՝ Հանում ընդերքից, Իրենց ձեռքերն են մարդիկ կտրատում, Ինչպես ապակուց... Ու երբ լուծվում ես` Ճիշտ աղի նման Դու չես երևում. Դու համ ես դառնում... Իսկ եթե չկաս՝ Անհամություն Է: Որ և կարող Է կոչվել բռնություն... Իսկ եթե չկաս՝ Կարող Է հոտել Ե՛վ թանկ սնունդը, Որ հոգևոր Է... Իսկապես, որ դու նման, ես աղի: 18.12.59 Թիֆլիս Edited May 20, 2006 by Heghine Quote Link to post Share on other sites
zaratustra Posted May 22, 2006 Report Share Posted May 22, 2006 Հորիզոնական անուն Մարիա´մ, լսո՞ւմ ես, Տեսնո՞ւմ ես, Մարիա´մ, Դրսում անձրև է շեղակի մաղում, Ու երբ բացում եմ իմ լուսամուտը, Ասես բացում եմ Գժված ջերմուկի գազառատ մի շիշ: Նույն լուսամուտով երկինք եմ թռչում, Որ արդեն հիմա` անձրևից հետո, Վճիտ է ու ջինջ` Քո հայացքի´ պես, Եվ լայնատարած ու հեռագնաց` Ինչպես ժպիտըդ: Հետո երկնքից ընկնում են սարին, Որտեղ վեհորեն ժայռերն են թառել` Նախապատմական թռչունների պես... Դու ի´նձ չես մերժում: Դու աշխատում ես ժխտել ինքըդ քե՜զ: Եվ քո մերժումի սուտ-սուտ խոսքերից Կարող եմ խրտնել ես այնպես դյուրին, Ինչպես... քարեղեն այս թռչունները: Հիմա հասկացա՞ր... Տե´ս, Հորիզոնի գիրգ-գգվոտ գոգին Իր գանգրագիսակ գլուխն է դրել, Մեկնըված դաշտը` Մի անտառապատ մեծ լեռան տեսքով, Որի անունը քչերը գիտեն, Ինչպես որ իմը: Իսկ ո՞վ չգիտի, Մարիա´մ, անունըդ, Որ հորիզոնի նման է, Մարիա´մ. Երբ ընկրկում ենք` Նա մոտենում է, Երբ մոտենում ենք` Հեռանում է նա... Գեթ մեկի´ համար, Գոնե ի՜նձ համար մի´ լինիր կյանքում Այս քո անվան պես կամ հորիզոնի, Որ... երբ մոտենամ` Դու չհեռանաս... Quote Link to post Share on other sites
zaratustra Posted May 22, 2006 Report Share Posted May 22, 2006 (edited) ԲԱՐԵԽՈՍ ԵՂԻՐ ԻՄ ԵՎ ԻՄ ՄԻՋԵՎ Օգնի՜ր ինձ, Մարիա´մ, Անաղարտ մնամ Ա´յն ճահճանման աղտ-աղարտի մեջ, Որ դժգոհություն բառով է կոչվում: Դժգոհությունից ես շա՜տ եմ դժգոհ: Օգնի՜ր ինձ, Մարիա´մ, Եվ ասեմ` ինչո´վ. Բարեխոս եղիր ի´մ և ի՜մ միջև, Որ բանն ավարտվի ինքնահաշտությամբ: Ես խռովել եմ նաև աշխարհից. Ե´կ ու վերստին հաշտեցրո՜ւ դու մեզ, Թե չէ ես այսպես ապրել չեմ կարող: Ուզում եմ նայել ինձ ու աշխարհին Լիացա´ծ, ժպտո´ւն ու գո՜հ աչքերով` Հաղթելով և´ քաղցր, և´ պապակ փափագ: Ուզում եմ ապրել անչար ու բարի` Գմբեթի ճեղքում բուսած տուղտի պես... Մի բու թառել է իմ զույգ աչքերին. Թռցրո´ւ նրան: Մի ձու սպիտակ ինձ բիբ է դարձել. Կորցըրո´ւ այդ ձուն: Ճանճեր են նստած ինձ վրա Այնպե´ս, Ինչպես քունջութը` կաթնահունց հացին: Ճանճը քունջո´ւթ չէ. Հացըս չի՜ ուտվում: Ճանճով է լցված իմ նե՜րսը նաև, Ինչպես վարսանդը` խաշխաշի սերմով: Խաշխաշ չե՜մ ուզում. Կակա´չ դարձըրու: Ասում են, իբըր, կապույտի վրա Չեն նստում ճանճեր: Լսո՞ւմ ես, Մարիա´մ, Ինձ ներս ու դրսից կապույտ հագցըրու... Edited May 22, 2006 by zaratustra Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 22, 2006 Report Share Posted May 22, 2006 ԱՆՁՐԵՎԱՅԻՆ ՍՈՆԱՏ (Հինգ նվագով` մինոր հնչականությամբ) Ա . ՆՎԱԳ Երբ աշնանային դաշտերի վրա Կամ քաղաքային գորշ փողոցներում Ամենքի կողմից գուցե մոռացված Ինչ-որ անձրև է թախծում ինքն իրեն, Երբ տխրությունն է ներս մտնում իմ տուն Ու դառնում տանտեր,— Կիսախելագար մտքեր են գալիս Ու խտանում են իմ խեղճ գանգի մեջ, Խտանում, ինչպես սերմերը՝ հասկում։ Ես միտք եմ անում, Ա~խ, եթե մեռնելն այնպես հեշտ լիներ, Ինչպես ծնվելը... Բայց մինչև անգամ թե այդպես լիներ` Կշահեինք մե՛նք, Դարձյա՛լ -վերստի՛ն-կրկի՛ն -նորի՛ց մե՛նք, Բայց ո՛չ մայրերը: Բա մեղք չեն նրանք... Բ. ՆՎԱԳ Երբ աշնանային դաշտերի վրա Կամ քաղաքային գորշ փողոցներում Ամենքի կողմից իզո~ւր մոռացված Ինչ-որ անձրև է թախծում ինքն իրեն, Երբ տխրությունն է ներս մտնում իմ տուն Ու դառնում տանտեր,— Պարապ քայլերով պատից մինչև պատ` Կոշիկիս մռթով ու կրունկներով Խուլ նվագում եմ հատակի վրա, Որ տանտիրուհու ձեռքի է կարոտ, Եվ այդ նվագին ունկ չդնելով` Հանկարծ միտք անում, Թե շունն ինչո՞ւ է հաչում Լուսնյակի, Սակայն ոչ երբեք Արևի վրա: Եվ չգտնելով հարմար պատասխան, Ավելին՝ նույնիսկ չորոնելով, Զգում եմ, թե ես ո~նց եմ կարոտել Ա՛յն ավազուկին, Որ կոչվում է շոգ: Գ . ՆՎԱԳ Երբ աշնանային դաշտերի վրա Կամ քաղաքային գորշ փողոցներում Ամենքի կողմից արդե՛ն մոռացված Ինչ-որ անձրև է թախծում ինքն իրեն, Երբ տխրությունն է ներս մտնում իմ տուն Ու դառնում տանտեր,— Աչքս, ակամա, Ճամփորդության է դուրս գալիս հանկարծ, Դիմացի շենքի Զարդաքանդակված քիվի երկայնքով Ճամփորդում այնպե՛ս զգույշ ու դանդաղ, Ասես մրչյուն է Եվ ոչ թե հայացք: Ճամփորդում է նա քիվի երկայնքով, Եվ հասկանում եմ ես լուսնոտներին: Ու հանկարծ- Կյանքումս առաջի~ն անգամ,- Լուռ միտք եմ անում. Լուսնային ախտով հիվանդներ թե կան, Իսկ ինչո՞ւ չկան Արևի ախտով տառապող մարդիկ, Եվ դա չի՞ կապվում այն առեղծվածին, Թե շունն ինչո՞ւ Է հաչում Լուսնյակի, Սակայն՝ ոչ երբեք Արևի վրա... Դ. ՆՎԱԳ Երբ աշնանային դաշտերի վրա Կամ քաղաքային գորշ փողոցներում Ամենքի կողմից ընդմի~շտ մոռացված Նույն այդ անձրև է թախծում ինքն իրեն, Երբ տխրությունն է դարձյա՛լ իմ տան մեջ Իրեն պահում է տանտիրոջ նման,- Գրասեղանից մի գիրք եմ վերցնում, Որ` հետապնդված իմ իսկ մտքերից` Գեթ ապավինեմ էջերին նրա։ Վերցնում եմ և — ի՞նչ. Խորհում ակամա, Որ նույնիսկ գիրքը...֊ նա Էլ Է նեղվում՝ Ընդմիշտ սեղմված ամուր կազմի մեջ... Ե. ՆՎԱԳ Երբ աշնանային դաշտերի վրա Կամ քաղաքային գորշ փողոցներում Ամենքի կողմից ընդմի~շտ մոռացված Նույն հին անձրև է թախծում ինքն իրեն, Եվ տխրությունը իմ ներկայությամբ Տանս մեջ իրեն տանտեր է զգում,–– Էլ ի՞նչ Է մնում, Որ ես ինչ անեմ.— Գլուխս եմ կողպում Ու բաց եմ անում փակված բերանս. - Է~յ, ընկե՛ր երկինք, Մի՝ խուլիգանիր, Թե չէ՝ միլիցիա կզանգահարեմ: Ձայնս չի՞ հասնում հեռու երկնքին, Թե՞ միլիցիայից նա չի երկյուղում, Եվ բաց չի անում իր դեմքը ամպած. Ամենքի կողմից իզու~ր մոռացված Այդ նույն անձրև է թաղծում ինքն իրեն , Իմ տուն ներս եկած անկոչ Տանտիրությունն է դեռ շարունակում, Ու ես, զայրագի՛ն, Ու ես, ճարահա՛տ, Քենս թափում եմ իմ խոհանոցի ծորակի վրա, Որ բաց է եղել. Ես խեղդելո~ւ պես ծորակն եմ փակում: Եթե անզոր եմ երկնքի հանդեպ, Այս լիրբ ծորա՛կը թող լռի գոնե, Որ... չատեմ ջուրը Ու չկարոտեմ ա՛յն ավազակին, Որ շոգ է կոչվում: 19. XII, 59 Թիֆլիս Quote Link to post Share on other sites
zaratustra Posted May 23, 2006 Report Share Posted May 23, 2006 ԱԶԳԱՅԻՆ ՍՆԱՊԱՐԾՈԻԹՅՈԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈԻԹՅՈԻՆ (հատված)* Հայաստանի գրողների 5-րդ համագումարի (1966 թ.) ելույթից, որը ցավոք ժամանակին տպագրվել է կրճատումներով։ ... Իսկ ո՞վ ասաց, որ հայ երիտասարդ գրողը պիտի սովորի միայն «Հացի խնդրից» ու «Հացավանից», բայց ոչ նաև Գոլսուորսիից ու Հեմինգուեյից, միայն Թումանյանից ու Տերյանից, բայց ոչ նաև Ներուդայից և Լորկայից։ Մենք հարուստ ենք դարավոր ավանդներո՞վ։ Այո´: Բայց մի՞թե ավելի ենք հարուստ, քան Սահարան ավազով։ Իսկ գիտե՞ք, որ եգիպտացիք տարեկան մի քանի հազար խորանարդ մետր ավազ են ծախ առնում Անգլիայից, և գիտե՞ք, թե ո՞ւմ համար։ Սահարա՜յի համար... ավա՜զ՝ Սահարա´յի համար, որովհետև անապատի ավազը մանր է և բետոն չի դառնում։ Բետոն ունենալու և մեր ազգային գրական շենքը կառուցելու համար մենք ոչ միայն իրավունք ունենք, այլև պարզապես պարտավոր ենք ավազ ներմուծել` որտեղից Էլ որ դա լինի։ Եվ այսպե՛ս, ճիշտ այսպե´ս էլ վարվել են մեր հեռավոր ու մոտավոր բոլոր այն նախնիները, որոնք այսօր մեր սրբություններն են և սրբություն են դարձել հենց նո´ւյն պատճառով, «ավազ ներմուծելու» շնորհիվ` սկսած Մաշտոցից մինչև Տերյան ու Չարենց, մինչև Մեծարենց ու Վարուժան։ Եվ ավելորդ եմ համարում նման մի դահլիճում իմ այս միտքը մանրելու. յուրաքանչյուր ոք պիտի որ իմանա դա։ Բայց ես ինձ թույլ եմ տալիս ասելու, որ ժողովուրդների (մանավանդ փոքր ժողովուրդների) հարատևման երկու եղանակ կա միայն. կա´մ ընթանալ համամարդկային քաղաքակրթության հետ զուգաքայլ, կա´մ ապրել նախնական-վաչկատնային կյանքով։ Այս վերջին ճամփան մեր առջև փակ է և փակ է արդեն ավելի քան 1500 տարի։ Ուրեմն, սուրբ Մեսրոպի կամքով թե մեղքով, մեզ մնում է միայն մե՛կ ճանապարհ՝ աշխարհի առաջադեմ երկրներից շատ ետ չմնալու, նրանց հետ համաքայլելու ուղին։ Հակառակ դեպքում մեզ չի փրկելու ո´չ մի հովանոց կամ անձրևանոց. պիտի այրվենք կամ նեխվենք։ Գուցե տագնա՞պ կա իմ այս խոսքերի մեջ։ Գուցե։ Բայց դա ընդամենը տագնապ է և ոչ թե խուճապ։ Եվ դա այն տագնապն է, որ ունենում է գնացքից կամ օդանավից ուշացողը։ Մենք իրավունք չունենք ուշանալ պատմության գնացքից կամ օդանավից։ Մենք պարտավոր ենք շահել շախմատային մեր այն խաղը, որ սկսել ենք ոչ թե մենք, այլ Մեսրոպ Մաշտոցը... Այստեղ է ահա, որ ես պիտի դառնամ ազգային արժանապատվության հարցին և այստեղ է, որ ես բաց ճակատով և լեցուն հպարտությամբ պիտի վկայեմ, որ ես հայ եմ՝ զավակը մի ժողովրդի, որ իրոք շատ բան է տվել աշխարհի քաղաքակրթությանը և տվածի մեջ էլ` ինձ համար ամենաթանկն ու ամենագեղեցիկը՝ իր այլասիրական այն ոգին, որ եվրոպացիք ալտրուիզմ են կոչում, իսկ մեր երկրում գերադասելի է կոչել «ինտերնացիոնալիզմ»։ Բայց մենք այսօր կարող ենք հպարտանալ հենց դրանով. ոչ մի ազգ ու ցեղ չի կարող մեզ հանդիմանել որևէ մեկի տունը քանդելու, որևէ մեկի գերեզմանոցը զբոսայգի դարձնելու, որևէ մեկին դավանափոխելու, որևէ մեկին բռնի ձուլելու հանցանքի մեջ։ Հիմա դժվար է հաշվել մեր կորստի և շահածի տարբերությունը։ Շահել ենք բարի անուն, այլասեր կոչվելու հպարտություն, բացճակատ ապրելու եզակի հնարավորություն, բայց կորցրել ենք Թույլ տվեք չթվարկել, թե ինչե՜ր ենք կորցրել։ Թույլ տվեք* ընդամենը վերահաստատել, որ դարձել ենք շա´տ-շա´տ-շա՜տ վիրավոր, վիրավոր հոգով ու հողով։ Եվ եթե Մայակովսկին ասում էր` հրդեհվող սրտի վրա կելնեն քնքշանքով և ոչ հրեշային կոպիտ սապոգներով, ապա դա ասված է ամենից առաջ հենց մեր ժողովրդի մասին։ Եվ եթե ամեն մարդ ունի իր արժանապատվությունը, ապա ամեն ազգ ունի կրկնակի։ Իսկ վիրավոր ազդը, ինչպիսին մենք ենք՝ քառակի։ Ըստ որում ես կոչ եմ անում ոչ թե հոգեբանական ըմբռնումի, այլ արդարության մի պահանջի, որ պետք է պարտադիր լինի եթե ոչ ամեն մի քաղաքագետի, ապա ամեն մի արվեստագետի համար... Ամեն ճշմարիտ գրող իր ժողովրդի անձնագիրն է կամ իր ժողովրդի «դատական գործը»։ Ես, որպես հայ ժողովրդի բանաստեղծ, ինձ համար մեծագույն անպատվություն կհամարեմ, եթե իմանամ, որ որևէ հայ պատմաբան պատմություն է աղավաղում՝ ի վնաս հարևան ժողովրդի, որևէ հայ ճանապարհաշինարար խիճ է սարքում հարևանի խաչքարերից, որևէ հայ երկրաբան պայթեցումներ է կատարում հարևանի հինավուրց եկեղեցու և կամ մեչիդի պատերի տակ, որևէ հայ բանաստեղծ հայհոյական խոսք է ասում հարևանի հերոսի հասցեին։ . Բայց ես գիտակցում եմ նաև, խորապես եմ գիտակցում, որ ուրիշներից արժանապատվություն, հարգանք կարող է պահանջել լոկ նա, ով արժանապատվության զգացում ունի ինքը... 17-18. XI. 66 Երևան Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted June 1, 2006 Report Share Posted June 1, 2006 ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ Հաճախ սիրում եմ, Երբ մարդկայնորեն սիրտս գերում են։ Հաճախ լռում եմ, Երբ ճիշտ ասածս դիտմամբ ծռում են: Նաև խղճում եմ, Եթե զղջաում են։ Հիասթափվում եմ, Եթե խաբվում եմ։ Նաև ատում եմ, Եթե ստում են։ Բայց ամենի՛ց խոր Ես հավատո~ւմ եմ: Ո՛չ միայն գիտեմ. Ես հավատո~ւմ եմ Երկնի բացխուփիկ քողարկությանը, Օվկիանոսների հավերժ կրկնվող խաղարկությանը, Հավք ու թռչունի անբեկանելի ձվարկությանը։ Ո՛չ միայն գիտեմ. Ես հավատո՛ւմ եմ, Որ անհնար Է արևը բանտել, Երկնակամարի զարդերը քանդել, Խմորի նման հունցել ու գնդել Կապույտը ծովի, Ատելի լուսնին բռնել վռնդել Երկնքից ծավի... Ինչո՞ւ թաքցնեմ. Ես ճանաչում եմ ու գիտեմ մարդուն: Ի~ նչ ասես չկա նրա փակ սրտում։ Գիտի կործանե՛լ, Բայց և... գո~րծ անել, Մատնություն գրած նո՛ւյն իր ձեոքերով՝ Աշխարհը լցնել շռայլ բերքերով: Նույն այդ ձեռքերով` Ե՛վ ճրագ մարել, Եվ խարույկ վառել: Նու՛յն այդ ձեռքերով` Ե՛վ դանակ խրել, Ե՛վ վեպեր գրել։ Նա գիտի զարկե՛լ Ու զրկե~լ գիտի, Բայց գիտի գրկե՛լ Ու փրկե~լ գիտի։ Նա գիտի կեղծե՛լ Ու սրբապղծե՛լ, Առավել ևս՝ Գիտի ստեղծե~լ։ Ես նրան հաճախ դատափետում եմ, Երբեմն նրան նույնիսկ ատում եմ, Բայց, ամենից շատ, խոր հավատո~ւմ եմ։ Ես հավատում եմ նրա բնության ո՛չ թերությանը` Ստորությա՛նը Ու չարությա՛նը, Այլ խորությա~նը Ու բարությա~նը. Ոչ ծերությանը, Այլ նորությա՛նը՝ Զավակի տեսքով անվերջ կրկնվող այդ հարությանը,- Ես հավատում եմ կենդանի մարդուն, Առավել` նրա ծնվելիք որդուն ։ Ես ավատում եմ նրա անուրջին. Նա որտեղ որ է Մարս Էլ կթռչի,– Նոր Է սկսում տիեզերական ճամփորդությունը։ Եվ Վեներայի լանջին կկառչի,— Ես գիտեմ նրա տղամարդկային շանորդությունը... Ես հավատում եմ նրա ծով խելքին Եվ նույնիսկ՝ նրա հոտառությանը, Ամե~ն ինչ տեսնող աչքերի ցոլքին Եվ նույնիսկ՝ նրանց մթարությանը։ Ես հավատում եմ նրա մատների Հար անհատնելի ճարտարությանը, Նրա ոտների արդարությանը. Մինչն իսկ եթե ճամփից էլ հանեն՝ Էլի~ ճար կանեն, Տե՛ղ կհասցնեն... Ես հավատում եմ հավատի~ն մարդու` Իմ ա՛յս հավատին... Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted June 1, 2006 Report Share Posted June 1, 2006 ՏԽՐՈՒՄ ԵՄ Հոգուս վրա տխրություն Է հաճախ թառում, Երբ թաց աշնան չոր խաշամն Է ծածկում առուն, Չոր խոտի հետ երբ այրվում Է թուփը կանաչ, Երբ մենք՝ հիմար տղամարդիկ, չենք նկատում ազնիվ կանանց, Ու երբ գուսան - չալ կաքավն Է ընկնում վանդակ, Իսկ երդ ատող, Նվսսգ հատող Մարդը դառնում... մեկենասի ձուլված բանդակ... Ես, սրտիս տեղ, իմ կրծքի տակ Տխուրաչյա մի կաքավ եմ հաճախ զգում... 27. V. 57 Մոսկվա Quote Link to post Share on other sites
astg Posted June 7, 2006 Report Share Posted June 7, 2006 MARD EL KA, MARD EL Mard ka` yelel e shalakn ashkharhi, Mard ka` ashkharn e shalakats tanum... Du, vor skhalvel, sakayn ches stel, Kortsrel es hatchakh, bayts norits gtel. Du, vor saytaqel, u var es @nkel, @nkel es, sakayn yerbeq ches tsnkel, Ayl magltsel es katarits katar, Yelel es anverj, bartzratsel es ver` Qo ahegh darits arnelov tever. Yelel es, vor voghj ashkharhe tesnes, Vor anorinak qo dar@ tesnes, Bolor kerperov du nran zagas, Shahatsov khndas, koeust@ sgas... Yelel es ibrev nra munetik, Vor nra herun zgas qez motik, Vor tchshmartutyan aper@ tesnes, Tspt@vats sti khabel@ tesnes, Vor chvakhenas, vor chvaranes` Anardarutyan demq@ kharanes... Aha te inchu du aysqan tari, Du, vor harazat tsnundn es dari, Qaylum es andur, araj @ntanum, Qaylum es aynpes tsanr u vitkhari, Ases ashkharhn es shalakats tanum... Mard ka` ashkharhn e shalakats tanum, Mard ka` yelel e shalakn ashkharhi... Na, ov yelel e shalakn ashkharhi, Ashkharhum yerbeq tats tegh chi qnum, Giti te u'm het yev u'r egnum, U'm merelin e anartsunq lalis, U'm khosqi vra stits tsitsaghum, U'm het dinj nstats nardi e khaghum, Hark yeghats depqum yev tanul talis... Verits e nayum tsatsrum kangnatsin, Chi nayum yerbeq nerqev @nkatsin. Verev kangnatsi aghjkan, vordun, Siruhun angam u qartugharin Voonts e qsmsvum u shoghoqortum... Vortegh mi patar chagh u yughali` Kanqnats e ayntegh na yerkyughali. Hesht zrpartum e Quote Link to post Share on other sites
astg Posted June 7, 2006 Report Share Posted June 7, 2006 MARD EL KA, MARD EL Mard ka` yelel e shalakn ashkharhi, Mard ka` ashkharn e shalakats tanum... Du, vor skhalvel, sakayn ches stel, Kortsrel es hatchakh, bayts norits gtel. Du, vor saytaqel, u var es @nkel, @nkel es, sakayn yerbeq ches tsnkel, Ayl magltsel es katarits katar, Yelel es anverj, bartzratsel es ver` Qo ahegh darits arnelov tever. Yelel es, vor voghj ashkharhe tesnes, Vor anorinak qo dar@ tesnes, Bolor kerperov du nran zagas, Shahatsov khndas, koeust@ sgas... Yelel es ibrev nra munetik, Vor nra herun zgas qez motik, Vor tchshmartutyan aper@ tesnes, Tspt@vats sti khabel@ tesnes, Vor chvakhenas, vor chvaranes` Anardarutyan demq@ kharanes... Aha te inchu du aysqan tari, Du, vor harazat tsnundn es dari, Qaylum es andur, araj @ntanum, Qaylum es aynpes tsanr u vitkhari, Ases ashkharhn es shalakats tanum... Mard ka` ashkharhn e shalakats tanum, Mard ka` yelel e shalakn ashkharhi... Na, ov yelel e shalakn ashkharhi, Ashkharhum yerbeq tats tegh chi qnum, Giti te u'm het yev u'r egnum, U'm merelin e anartsunq lalis, U'm khosqi vra stits tsitsaghum, U'm het dinj nstats nardi e khaghum, Hark yeghats depqum yev tanul talis... Verits e nayum tsatsrum kangnatsin, Chi nayum yerbeq nerqev @nkatsin. Verev kangnatsi aghjkan, vordun, Siruhun angam u qartugharin Voonts e qsmsvum u shoghoqortum... Vortegh mi patar chagh u yughali` Kanqnats e ayntegh na yerkyughali. Hesht zrpartum e` yerb tegh e galis, Nuyn heshtutyamb el ir meghqn e lalis. Ame"n inchits shat, ame"n inchits ver, Harazat morits u vorduts avel, Ashkharhum na ir ashkharhn e sirum... Su't e, na ayntegh ir shahn e sirum. Ame"n inchits shat, ame"n inchits ver, Na patmutyan mej ir darn e sirum: Su't e. na dari av'arn e sirum: Ame"n inchits shat, ame"n inchits ver, Mer kyanqn e sirum, mer norn e sirum: Su't e, na miayn ir porn e sirum: Ame"n inchits shat, ame"n inchits ver, Gaghaparakan ir horn e sirum: Sut e, vo'ch hor@, voch mon=rn e sirum, Tank chen te vordin yev voch el tor@: Ame"n inchits shat, ame"n inchits ver, Sirum e kyanqum na ir ..... ator@: Atorn e sirum U nran tirum: Tsankatsats gnov yelnum e na ver, Portzum e trchel na arants tever. Anverj soghalov araj e gnum, Gnum e ayspes yev ... tarets tari Yelnum e ayspes.... shalakn ashkharhi..... Mard ka` ashkharhn e shalakats tanum, Mard ka` yelel e shalakn ashkharhi... Quote Link to post Share on other sites
astg Posted June 7, 2006 Report Share Posted June 7, 2006 MI KHNDRANQ UNEM BOLORID YES NOR EM FORUMUM, YEV CHNAYATS SHAT EM UZUM, CHEM KAROGHANUM HAYEREN GREL. mc offisi world-UM OGTAGORTSUM EM HAYEREN TARERE ISK AYSTEGH VOCH. KAROHGH EQ INTZ OGNEL??????????????? Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted June 7, 2006 Report Share Posted June 7, 2006 MI KHNDRANQ UNEM BOLORID YES NOR EM FORUMUM, YEV CHNAYATS SHAT EM UZUM, CHEM KAROGHANUM HAYEREN GREL. mc offisi world-UM OGTAGORTSUM EM HAYEREN TARERE ISK AYSTEGH VOCH. KAROHGH EQ INTZ OGNEL??????????????? Աստղիկ ջան,բարի գալուստ դու ինչ ինետ ձևով կարող ես կապնվել ինձ հետ??? icq,msn,yahoo??kam pm ով որ գրեմ,կիմանաս???? Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted June 7, 2006 Report Share Posted June 7, 2006 ՀՈԻՍԱՀԱՏՈԻԹՅԱՆ ՊԱՀԵՐ Հուսահատության պահե՞ր։ Ինչպե~ս չէ. Լինում են, լինո~ւմ, Նույնիսկ ավելի՛, քան հարկավոր է: Հուսահատվում եմ ինքս ինձանից. - Երբ շատ լավ գիտեմ, Որ պետք է ասել «այո», Մինչդեռ ես «ոչ» եմ բղավում... - Երբ ես՝ խելահաս ու հասուն արդեն, Երեխայի պես այն եմ դուրս տալիս, Ինչ տան գաղտնիք է. Փո՞քր տան թե մեծ,– Մի՞թե նույնը չէ... -Երբ իմ սիրածից չհիասթափված, Ավելին՝ նրան դարձյալ սիրելով՝ Հափշտակվում եմ նորահայտ մեկով... -Երբ ես հենց այսպե՛ս անկեղծանում եմ՝ Ի՛նքս էլ, ա~խ, ի՛նքս էլ լավ հասկանալով, Որ արդեն այսչափ անկեղծանալուց Մինչև երջանիկ հիմարությունը Կես քայլ է միայն... -Հուսահատվում եմ նաև ա՛յն բանից, Թե որքա՞ն պիտի դեռ հուսահատվեմ Ինքս ինձանից... 26. XII. 59 Թիֆլիս Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted June 7, 2006 Report Share Posted June 7, 2006 ՋՐԵՐԻ ԼԵԶՈԻՆ Ջրերի լեզուն ասես ինձ համար Կիսով սովորած օտար լեզու է. Ի~նչ Էլ որ ասեն՝ Հասկանում եմ լավ, Բայց պատասխանե~լ Չե՛մ կարողանում... 79, 12. 59 Թիֆլիս Quote Link to post Share on other sites
astg Posted June 8, 2006 Report Share Posted June 8, 2006 Աստղիկ ջան,բարի գալուստ դու ինչ ինետ ձևով կարող ես կապնվել ինձ հետ??? icq,msn,yahoo??kam pm ով որ գրեմ,կիմանաս???? shat goh em. Heghine djan. miain e-maili mijotsov karogh em kapnvel. [email protected] Quote Link to post Share on other sites
Ani Posted June 8, 2006 Report Share Posted June 8, 2006 Աստղիկ ջան, տրանսլիտով տես , եթե դուրդ չգա, Հեղինեն կոգնի կարծում եմ : ահա հղումը - http://genocide.ru/translit/convert.html Quote Link to post Share on other sites
astg Posted June 8, 2006 Report Share Posted June 8, 2006 Աստղիկ ջան, տրանսլիտով տես , եթե դուրդ չգա, Հեղինեն կոգնի կարծում եմ : ահա հղումը - http://genocide.ru/translit/convert.html Անի ջան, շատ գոհ եմ: Հիմա ես էլ հայերեն կգրեմ: Quote Link to post Share on other sites
astg Posted June 8, 2006 Report Share Posted June 8, 2006 ՔՈ ԱՆՈՒՆԸ Ես ատում եմ քո անունը, Ինչպես որ դու Քեզ փայփայած Իմ ձերքերն ես ատում գուցե: Ես ատում եմ քո անունը, Որ խրվել է իմ լեզվի մեջ Փշատենու փշի նման: Եվ դու ինչո՞ւ ինձ չես հարցնում, Թե քո անունն ինչ գույն ունի: Ես ատում եմ և այդ գույնը: ...Եթե աղջիկ ես ունենամ՝ Նա կկոչվի քո անունով: Ես ատում եմ քո անունը... Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted June 9, 2006 Report Share Posted June 9, 2006 Աստղիկ ջաաան,ուրախ եմ ,որ միջոց գտար: մեկ էլ,որ խնդրեմ,նայի Սեվակից որը չկա,դա գրի էլի,քո գրածները կան Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted June 9, 2006 Report Share Posted June 9, 2006 ԱՎԱԶԸ՝ ՀՈՎԱԶ Ես նա եմ նաև, Ով հասկանում է, Թե ինչու Է միշտ ավազը լռում։ Նա հիշում Է այն ջրհեղեղները Նախապատմական, Որոնց լուռ վկան նույն ինքն` Է որ կա։ Իսկ երբ չար քամին Խաղում է նրա խեղճ ջղերի հետ՝ Հիշեցնելով Նրա փառավոր անցյալը կորած Ու նրա ներկան աննախանձելի, Ավազը հանկարծ հովազ Է դառնում Ճանկռտում քամու Ու նաև մարդկանց Լպիրշ աչքերը: Ու նաև մարդկա ~նց, Որ մոռանում են իրենց անցյալը։ 15,12.59 Երևան Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted June 9, 2006 Report Share Posted June 9, 2006 ԻՄ ԱՆԵԼԻՔԸ Ես նա եմ նաև, Որ տարբերում է պաչը համբույրից, Ինչպես սիրողին՝ սիրահարվածից, Եվ մահացումը՝ մեռնելուց: Իրոք. Ի~նչ է իմ գործը, Եթե ոչ ջոկել Ո՛չ թե կեղծիքը ճշմարտությունից, Այլն տարբերել սուտը կեղծիքից, Ճիշտը` ճշմարտից և ճշգրիտից, Գութը` խղճալուց... Իսկ երբ ես շատ եմ ինքս ինձ նման, Այսինքն՝ բարձր ինքս ինձանից, Ես տարբերում եմ մուժը մշուշից. Ու մառախուղից մեգն եմ տարբերում: Տարբերում նաև Բախտավորություն ու երջանկություն, Ոճիր ու հանցանք։ Ու երբ ես շատ եմ ինքս ինձ նման, Այսինքն՝ բարձր ինքս ինձանից, Զարմանալի~ բան - Ես` Տարբերողս, Բնա~վ ամենքից ինձ չեմ տարբերում... 15. XII. 59 Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted June 11, 2006 Report Share Posted June 11, 2006 (edited) ԱՐԹՆԱՑՆՈՂ ԺԱՄԱՑՈՒՅՑ Եվ, վերջ ի վերջո, ես ի՞նչ եմ, գիտե՞ք: Ես արթնացնող մի ժամացույց եմ ` Ըստ ձե՛ր ցանկության Ձե՛ր ձեռքով լարված: Ու երբ պետք է ձեզ` Սրտաճաք ճիչով Արթնացնում եմ ձեզ, Որ քնով չընկնեք: Եվ հաճախ, Իբրև շնորհակալիք, Գլխիս եք բամփում, Որ ձայնս կտրեմ... 19. IV. 59 Մոսկվա Edited June 11, 2006 by Heghine Quote Link to post Share on other sites
Satenik Posted June 17, 2006 Report Share Posted June 17, 2006 ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ *** Չկա ավելի խոր զգացում, քան հայրենասիրությունը: Եվ սխալվում էին հները՝ կարծելով, թե "սերը կույր է": Համենայն դեպս չի կարող կույր լինել սիրո այն տեսակը, որ հայրենիքն է հարուցում....: *** Լինել ազգային բանաստեղծ ոչ միայն նշանակում է լինել հայրենասեր, այլ նաև մարդկայնության արտահայտիչ: *** Այն ժողովուրդը, որը չի ուզում մեռնել, աշխարհի ատոմային ռումբերն էլ գլխին թափեն, չի մեռնի: Իսկ ով բռնել է մեռնելու (ինքնասպանության) ճանապարհը, աշխարհում և ոչ մի աստված էլ նրան փրկել չի կարող: *** Երբ մենք պարտվել ենք, պարտվել ենք ոչ այն պատճառով, որ թշնամին մեզանից ուժեղ է եղել, այլ մենք չենք ուզեցել հաղթել, չենք դրսևորել մեր հոգու ու կամքի ողջ կարողությունը: *** Ոչ մի ժողովուրդ չի ծնել ֆիդայիների նման անձնազոհ նվիրյալների. դրանք մերօրյա դավիթներն են, որոնք, չունենալով Քուռկիկ Ջալալին և Թուր Կեծակին, պայքարի են նետվել օսմանյան բռնապետության դեմ: Ահա թե ինչու ես հավատում եմ մեր էպոսին: Դա ոչ թե ժողովրդի սին երևակայության արդյունք է, այլ նրա կյանքի իրական հրաշապատումը: *** Օտարության մեջ ազատ լինելն էլ այլ գերություն է, Իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ այլ ազատություն: *** Մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է: Պարույր Սևակ Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted June 25, 2006 Report Share Posted June 25, 2006 ԹԱԽԾԻ ԵՐԿԱՐՈԻԹՅՈԻՆԸ Քայլում եմ այնպե՛ս, Ոտներս կարծես լինեն ուրիշինը, Այնպե՛ս կանգ առնում, Ուրիշն է կարծես կանգ առնում այստե՛ղ` Այս քաղաքային լճակի առաջ, Ու նայում այնպե՛ս, Կարծես ուրիշի աչք եմ փորձարկում։ Եվ այս վիճակը տևում է այնքան, Մինչև որ հանկարծ Մի ժանիքավոր-գիշատիչ քամի Վրա է ընկնում Ու քաղաքային այս խեղճ լճակն է հոշոտում քինով։ Եվ ջուրը կարծես չի՛ լալիս անգամ. Ջուրը տենդո~ւմ է... ...Միի ժանիքավոր թախիծ Էլ հիմա Մխվել Է իմ մեջ, ինչպես անձավում, Եվ հոշոտում Է իմ էությունը։ Ա~խ, փախստական իմ Էությունը պետք Է ե՛տ բերել, Մի կերպ ե՛տ բերել, թեկուզ խաբելո~վ, Թե չէ դատարկված իմ քարանձավում Ամայությունն է զկրտում անվերջ, Թե չէ արթնացած իմ չղջիկներն են աչքերիս զարկվում, Իրենց լպրծուն թևերով կախվում իմ թարթափներից, Իբրև գորշ կաթիլ հոգու արցունքի` Ա՛յն համաչափված կաթոցքի ձևով, Որ ընդամենը լոկ քա՛ր չի ծակում, Այլ համր և խուլ վայրկյաններին էլ պարգևում է ձա~յն Եվ դրանով իսկ կետադրում Է անտրոհ օրը. - Կե՛տ-գի՛ծ-կե՛տ... Գի՛ծ-կե՛տ... Ու եթե կետն ու գիծը միացնենք, Դու ի՞նչ ես կարծում, Մի՞թե սլաքներն իմ ժամացույցի ետ-ետ չեն գնա, Որպեսզի... կրկի՛ն եղածը լինի Ու ներկայանա անցյա՛լը դարձյալ։ Մի՛թե այս «միթե» -ն Չի ծլարձակվում ո՛չ մի բարությամբ։ ՉԷ՛, Երազախաբ լինելուց երբեք զավակ չի~ ծնվում... -Կե՛տ-գի՛ծ-կե՛տ... Գի՛ծ-կե՛տ,— Օտար մի ձեռք է կարծես միացնում կետն ու գիծը իրար Եվ դրանով իսկ չափում է մի կերպ Զսպանակաձն թախծի... մոտավո~ր երկարությունը... Ու ես զգում եմ ճառքագայթների ճնշումն ինձ վրա Եվ ծանրությունը՝ բիբերիս խորքում։ Ու ետ դառնալով քայլում եմ այնպե՛ս, Ոտներս կարծես լինեն ուրիշին, Նայում եմ այնպե՛ս, Կարծես ուրիշի աչք եմ փորձարկում. Ու եթե թախծում՝ Ուրիշի~ սրտով... Նույն ժանիքավոր-գիշատիչ քամին՝ Հոշոտված լճի դիակը լքած, Իր մագիլներն է խրում գչխիս մեջ, Նաև թիկունքիս, Եվ չի՛ հասկանում, Որ իմ գլուխը իմս չէ բնավ, Եվ ուրիշինն է թիկունքս նաև... Մանուկներն այստեղ խաղում են գնդակ, Մանուկներն այնտեղ գնում են դպրոց, Մանուկներն անվերջ երթն են խանգարում Նախրի պես անցնող մեքենաների Եվ մի մոլորվա՜ծ-շվարա~ծ քեռու, Որ քայլ Է փոխում ուրիշի՛ ոտքով, Եթե նայում Է՝ ուրիշի՛ աչքով, Եվ մտածելով գլխո՛վ ուրիշի՝ Առայժմ այն Է հասկացել միայն, Որ երազախաբ լինելուց երբեք զավակ չի~ ծնվում... 16—17. II. 64 Երևան Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.