Jump to content

Պարույր Սևակ


Recommended Posts

:yes: Ձեռքիս տակ է "Եղիցի լույս", 1969թ, այստեղ տրված է "ԵՎ լինի, Լինի" :)

ok հիմա չ-ն կջնջեմ :)

իսկ կարո՞ղ եք Սևակին վերաբերող էլի հուշեր գրել այստեղ ...ուղղակի շատ հետաքրքիր է

Link to post
Share on other sites
  • Replies 335
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Posted Images

Guest Guest12568

Լավագույնը

Լավագույն ժպիտ ասվածը , անշուշտ,

Փակ աչքերովն է:

Իսկ լավագույնը երազանքների`

Բաց աչքերովը:

Լավագույն երգը

Բաց պատուհանից – հեռվից լսածն է:

Լավագույն խոսքը

Լռության խորքում լռին ասածն է:

Լավագույն ազգը այն է, երևի ,

Որ չի կամանեում հսկա կայսրություն:

Լավագույն հավատն այն է, որ երբեք

Չի դառնում կրոն:

Լավագույն դիմակն այն է, անակասկած,

Որ կոչվում է դեմք:

Լավագույն դերը`

Վատ խաղացվածը:

Լավագույն սերը `

Կիսա~տ թողածը:

Լավագույն տանջված ու տառապածը

Վարդն է<երգերու>:

Լավագույն կապիկն աշխարհում <Էլի~>

Մարդն է երևի:

Լավագույն մարդն էլ <ոչ մի երևի>

Ներեցեք... ես եմ...

Link to post
Share on other sites

Թեև ասում են ջնջվել է հինը, հնից բան չկա

Նորն էլ ոչ մի կերպ չի տպվում կյանքին,

Մենք ունենք Սևակ,՝

Որը հաղորդ է, ու նաև կամուրջ մեր Նախնյաց բարքին:

Մենք ունենք Սևակ, ոչ թե ունեինք,

Քանզի Նրանով հառնած անցյալը

ՈՒղորդիչն է մեր,

Նաև մղիչը դեպի ապագա:

Սևակի Անձով,

Ազգը մեր ունի ունկը անցյալի,

Շունչը ներկայի, խոսքը գալիքի,

Նրա միջոցով մենք ունկնդրում ենք,

Շունչը Հավերժի,

ՈՒ շոշափում ենք,՝

Արարչի սրտի տրոփի զարկը

Կյանքի երակում:

Սևակը միշտ կա,

Նա միշտ է ներկա,

Քանզի մեր Ազգի բաժին Երկնքում,

Վերածնունդի ցավի երկունքում,

Մեր Մտքոլորտի դատարկված մասը լցրեց Իրենով,

Դարձավ Պատարագ մեր Հաղորդության

Ջնջված անցյալի Բարի Բարքերին:

Նա իր Էությամբ եղավ օրինակ,

Նաև դաստիրակ

Սասանված Ոգու վերակերտության:

Նա ապացույց է,

Որ մահը միայն մարմինն է տանում,

Կայացած Ոգուն Հավերժին ձուլում:

Նա ուղեցույց է,

Որ մարդը միայն իմաստն է կրում,

Փորձություները փորձով լուծարում:

Նա է, որ կյանքով, - Կենաց խոսք ասաց,

Նա է, որ նորեն ճշմարիտն ասաց.

Մարդուն մարդ ասաց,

Իսկ Աստծուն, - Աստված:

Link to post
Share on other sites

Պրոֆ. Ասմուսը` հարուստ գիտելիքների տեր և հմայիչ մի մարդ, գեղագիտություն էր դասախոսում մեզ: Ընդամենը հիսունհինգ տարեկան էր, բայց իր տարիքից առնվազն տասը տարով մեծ էր երևում: Նա այն մարդկանցից էր, որի դասախոսություններին անխտիր ներկայանում էին բոլոր ուսանողները: Եվ ոչ միայն մեր կուրսի, այլև` մյուս կուրսերի: Դասախոսության թեման գեղեցիկի բարոյական և փիլիսոփայական չափանիշներն էին: Ինչպես միշտ խոսում էր հանգիստ, համոզիչ, ասածները հիմնավորում Չեռնիշեվսկուց, Հեգելից բերված քաղվածքներով: Դասախոսության ընթացքում նա հարց տվեց.

- Այսպես ուրեմն, ի՞նչ է գեղեցիկը... Ո՞վ կարող է կոչվել գեղեցիկ:

Ինքնին հասկանալի է, որ դա հռետորական հարց էր, որ ոչ մի պատասխան չէր պահանջում: Բայց հանկարծ մեկը պոռթկաց տեղից.

- Պարույր Սևակը...

Նույնքան անսպասելի պոռթկաց ծիծաղը: Ծիծաղեցինք բոլորս, մեզ հետ և ինքը` Պարույրը: Բայց լեհուհին, որ ինքնաբերաբար պատասխանել էր հարցին, չէր ուզում նահանջել.

- Ո'չ, ո'չ, Վալերի Ֆերդինանդովիչ, թույլ տվեք,- ոտքի կանգնեց մեր լեհ դասընկերուհին: Եվ մոտենալով ամբիոնին` " գեղեցիկի բարոյական և փիլիսոփայական բոլոր չափանիշներով", իր լեհական հաճելի առոգանությամբ ապացուցեց, թե ինչո՞ւ է Պարույր Սևակը գեղեցիկ...

- Ամեն անգամ, երբ ես լսում եմ Պարույի խորիմաստ ու սրամիտ խոսքը, կարդում նրա բանաստեղծությունները, տեսնում նրա կիրթ ու վայելուչ շարժումները, մոռանում եմ նրա հաստ շրթունքները, փլված քիթը և նախանձով մտածում` աստվա˜ծ իմ, ի˜նչ գեղեցիկ մարդ է Պարույր Սևակը... Երանի˜ ես էլ նրա նման լինեի...

Մենք բոլորս ծափահարեցինք, մեզ հետ նաև` պրոֆեսորը...

Link to post
Share on other sites

Վարք մեծաց

Ու՜շ-ու՜շ են գալիս, բայց ո´չ ուշացած.

ծնվում են նրանք ճի´շտ ժամանակին:

Եվ ժամանակից առաջ են ընկնում,

Դրա համար էլ չեն ներում նրանց:

Անտոհմ չեն նրանք կամ անհայրենիք,

Հասարակ մորից ու հորից ծնված ՝

Սերում են նրանք և ա´յն վայրենուց,

Որ էլ չէր կարող ապրել քարայրում:

Սերում են նրանք և ա´յն ծերուկից,

Որ նախընտրում էր քնել տակառում:

Սերում են նրանք և ա´յն պատանուց,

Որ սիրահարվեց իր իսկ պատկերին:

Սերում են նրանք բոլո՜ր նրանցից,

Որ սատանայի հոգի են ծախում,

Միայն թե ամեն մտածածն իրենց.

Ի՜նչ փույթ թե սատկեն ժամանակից շուտ:

Անվտանգ՝ ինչպես հրդեհն արևի,

Անվնաս՝ ինչպես օգտակար լորտուն,

Վախ են ներշնչում պետություններին

Մինչև իսկ իրենց կամքին հակառակ:

Արքաների հետ խոսում են "դու" ով,

Եթե, իհարկե, լսում են նրանց,

Իսկ թե չեն լսում, մե՜կ է, չե՜ն լռի,

Կխոսեն նույնիսկ իրենց կոշկի´ հետ:

Ով սահմանում է նոր օրենք ու կարգ՝

Հայտարարվում է և օրենքից դուրս:

Բայց չեն վախենում նրանք չար մահից.

Ապրում են դժվար ու մեռնում են հեշտ...

Edited by Arm_Lionne
Link to post
Share on other sites

ԲԵՌԱՆ ՆԵՐՔՈ

Անցնում էիր:

Ողջ երեկոն քոնն էր կարծես,

Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ:

Երկարափեշ եթե լիներ հագուստը քո`

Ես կասեի,

Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից`

Քո հագուստի փեշի նման:

Սակայն կարճ էր հագուստը քո:

Եվ երեկոն

Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ`

Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո...

Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ

Ու շուլալվել քո հագուստի կոճակներին:

Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ

Երկարում էր քո ստվերը` հմայքիդ պես,

Ու քայլում էր քեզնից առաջ` հմայքիդ պես...

Եվ արթնացավ մեջս հանկարծ

Ինքնաձաղկման և ամոթի

Տարօրինակ մի ցանկություն.

Եթե կյանքում կա քեզ նման մի թանակություն

Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով`

Ոչ թե անուշ մի հիացքով,

Այլ մի տըտիպ,

Հաճախ դառըն,

Նաև կծու մի հայացքով:

Եվ ինչպե՞ս եմ հաճախ իջել-ստորացել`

Բարկանալու և դատելու աստիճանի,

Չարանալու և ատելու աստիճանի,

Ու թույլ տվել, որ նողկանքը տեղից հանի

Հիացմունքին:

Հոգով-սրտով ներողություն...

Այսուհետև, ինձ հավատա,

Էլ չպիտի ես խառնվեմ ոչ իմ գործին.

Էլ չպիտի այսուհետև

Հակվեմ կյանքի աղտ-աղարտի ծանրության տակ:

Առանց այն էլ ես հակված եմ բեռան ներքո

Այն վիթխարի երգեհոնի, որ ի ծնե

Սապատվել է իմ շալակին:

Թող հնչի նա:

Եվ անցիր դու:

Միայն թե դու ... "մե քիչ կամա՛ց գնա, գոզա՜լ",

Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի

Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված,

Որ քո տեսքից հանգստանան աչքերը մեր,

Եվ քեզ թաքուն ունենալուց

Ջղերը մեր քիչ խաղաղվեն,

Ու երկարի այս անդորրը` շուքիդ նման,

Ու կարճանա հոգնությունը` փեշերիդ պես ...

11-26-63

Եերևան

Link to post
Share on other sites

Պարույրն ինձ հրավիրեց "իր տուն"` միասին դիմավորելու Նոր տարին: 1952 թե՞ 53 թվականն էր: Նելլի Մենաղարաշվիլին էր, Հասմիկ Տարոնյանը և ես: Նելլիին ու Հասմիկին ես գիտեի արդեն: Նրանք մոտիկ ընկերուհիներ էին, երկուսով մի սենյակ էին վարձել և ապրում էին միասին: Նելլին երկար հյուսքերով, շիկահերմի աղջիկ էր, Թբիլիսիից էր եկել, Հասմիկը` Բաքվից: Նելլին Մոսկվայում ավարտել էր ասպիրանտուրան և պատրաստվում էր դիսերտացիա պաշտպանել: Հասմիկը այն կանանցից էր, որոնց մասին ասում են` աչքերով սիրտ է չանգռում:

Չգիտեմ ինչ պարագաներում, բայց Հասմիկն ավելի շուտ էր հանդիպել Պարույրին... Բայց դա այն հանդիումը չէր, որ հավերժություն էր խոստանում... Այդ օրը ես դեռ չգիտեի, որ նրանց հարաբերությունների մեջ, թերթային լեզվով ասած, արմատական բեկում է մտել: Բայց ամեն մի բեկում չէ, որ դեպի վերելք է տանում: Հասմիկը կանացի բնազդով զգում էր, որ օրեցօր, ժամ առ ժամ կորցնում է Պարույրին: Եվ նրան գտնողը ոչ այլ ոք է, քան իր մոտիկ ընկերուհին` Նելլին: Երկուսն էլ շատ լավ գիտեին Պարույրի արժեքը:

Պարույրը արտաքուստ հանգիստ էր. կատակում էր, սրամտում: Բայց դա միայն վարագույր էր ներքին դրաման քողարկելու: Եվ ահա ես ընկել էի այդ դրամայի մեջ որպես մասնակի՞ց թե ականատես,- մինչև հիմա էլ հաստատ չգիտեմ: Համենայն դեպս, Պարույրը, որին առանց երկմտելու կարող եմ կանացի հոգու նուրբ մասնագետ համարել, շատ լավ էր պատկերացնում պահի դրամատիզմը: Իսկ ժամանակի սլաքները անողոքաբար առաջ էին գնում: Կրեմլի կուրանտների զարկերը խառնվեցին ռադիոյի հաղորդավարի ամանորյա շնորհավորանքներին: Բոլորս բաժակներ և շնորհավորեցինք միմյանց Նոր տարին: Խմեցինք և համբուրվեցինք: Չգիտեմ` Պարույրի շրթունքները ինչպես, բայց Հասմիկի ո'չ պակաս թանձր շրթունքները, երևի, միանգամից հրավառվեցին այդ համբույրից... Համբույրի'ց և ո'չ թե օղուց... Այդ շրթունքները հիշեցին ոչ հեռու անցյալը, դողացին ու սեղմնվեցին իրար... Նա առանց մի բառ ասելու` արագ դուրս թռավ միջանցք, որը նաև խոհանոցի տեղ էր ծառայում: Երեքով նայեցինք իրար: Պարույրին ինձ գլխով արեց, ես դուրս եկա: Հասմիկը ամպած էր, բայց ո'չ, դա այն բառը չէր, շիկացած էր, կայծակների խուրձը` աչքերի մեջ, հայացքի մեջ, ձեռքերին... Կանգնած էր փոքրիկ միջանցքում` պատրաստ կռվելու, շառաչելու, ամեն ինչ ոչնչացնելու...

- Ի՞նչ պատահեց, Հասմիկ,- միամտորեն հարցրի ես, չնայած արդեն ինչ-որ բան կռահում էի: Նա մի պահ նայեց ինձ, կարծես առաջին անգամ էր տեսնում, հետո փաթաթվեց բաղեղի նման, ավելի ճիշտ` օձի պես... Սեղմվում էր ինձ, համբուրում: Հետո երկու ձեռքերը անուրի պես օղակեցին վիզս:

Անհուսալի սիրահարված, սիրո անհասանելի քաղցրությունը ճաշակած, բայց դեռ չհագեցած, վաղաժամ լքված կնոջ վի՞շտն էր դրված նրա արցունքների ու համբույրների մեջ, իր սիրած էակից նրա ընկերոջ միջոցով վրեժ լուծելու ցանկությո՞ւնը, վիրավորված ինքնասիրությո՞ւնը և անզորության գիտակցությո՞ւնը, թե՞ դա բողոք էր ճակատագրի դեմ, որ այնպես շռայլորեն պարգևել էր ամենամեծ երջանկությունը և իսկույն էլ անողորմաբար հետ խլել: Գուցե նա օգնություն էր փնտրում իմ մեջ կամ պարզապես ուզում էր ազատվել ինքն իրենից... Գուցե այդ պահը բոլորի խտացնումն էր, բոլորը միասին վերցրած, առանց մնացորդի: Չգիտե'մ:

Ես շատ անհարմար վիճակում էի, որքան էլ աշխատում էի հանգստացնել, ոչինչ չէր ստացվում: Փորձեցի նրան դուրս բերել, թարմ օդը կօգներ, դուր չեկավ: Համբուրում էր ու լաց լինում... Նրա արցունքները թրջում էին դեմքս, ձեռքերս... օ˜, ի˜նչ ծանր են կնոջ արցունքները և ի˜նչ սրտաշարժ...

Ես ներս գցեցի ինձ և օգնություն հայցող հայացքով նայեցի Պարույրին: Նա դուրս եկավ: Նելլին ինձ ոչինչ չհարցրեց: Ես էլ ոչինչ չասացի: Ըստ երևույթին, առանց բառերի էլ նա հասկանում էր ամեն ինչ: Չէ՞ որ նրանք մոտիկ ընկերուհիներ էին: Իսկ ռադիոն մի ուրախ պարեղանակ էր հաղորդում... Տոնական համերգի հնչյունները խլացնում էին միջանցքում տեղի ունեցող բուռն բացատրությունները: Մեր խորհրդավոր լռությունը սենյակում ճչում էր, գոռում... Պարույրին հաջողվեց Հասմիկին դուրս բերել: Ինչքա՞ն անցավ այսպես... Իսկ երբ ներս եկան, Հասմիկի աչքերը կարմրած էին... Նելլին վրաց աստվածուհու իր հաղթական կեցվածքով շարունակում էր լռել:

... Հասմիկը ոչ մի կերպ չէր ուզում հաշտվել դաժան իրողության հետ: Իզուր անցան բոլոր հորդորները, խնդրանքները, միջամտությունները... Սիրո մեջ դրանք գործածությունից դուրս եկած զենքեր են, ո'չ այնքան մարտունակ, մանավանդ ժամանակակից սիո մեջ: Բայց Հասմիկը իր զինանոցում մի ուրիշ զենք էլ ուներ, որը թեև անարժան զենք էր և նրան չպաշտպանեց, բայց զգալի վնասներ պատճառեց դիմացինին: Դա բողոքն էր: նա իր բողոքի դիմումներով հեղեղեց ամենուրեք: Եվ որքան շատ բողոքեց, այնքան շատ կորցրեց Պարույրին...

Հասմիկի այս փոթորկուն սիրուց մնաց մի աղջիկ` Անահիտ անունով, որը կարծես Պարույրի քթից էր թռել...

Link to post
Share on other sites
Guest Guest12568

...

Հասմիկի այս փոթորկուն սիրուց մնաց մի աղջիկ` Անահիտ անունով, որը կարծես Պարույրի քթից էր թռել...

kneres sa vor grqic es qaxel???

nra vor hatoric?

Link to post
Share on other sites

kneres sa vor grqic es qaxel???

nra vor hatoric?

Խնդրեմ, նորից գրեմ`

Վարդգես Բաբայան

"Պարույր Սևակի հետ", 1988 թ.

"Պարույր Սևակի ստեղծագործական կյանքում կարևոր տեղ է գրավում Մոսկովյան շրջանը: Հենց այդ տարիներին են վերաբերում Վարդգես Բաբյանի հուշերը, որոնցից հառնում են մեծ բանաստեղծի կենդանի պատկերը: Հուշերը գրված են մոտիկ ընկերոջ սիրով ու ջերմությամբ":

Link to post
Share on other sites

kneres sa vor grqic es qaxel???

nra vor hatoric?

Խնդրեմ, նորից գրեմ`

Վարդգես Բաբայան

"Պարույր Սևակի հետ", 1988 թ.

"Պարույր Սևակի ստեղծագործական կյանքում կարևոր տեղ է գրավում Մոսկովյան շրջանը: Հենց այդ տարիներին են վերաբերում Վարդգես Բաբայանի հուշերը, որոնցից հառնում են մեծ բանաստեղծի կենդանի պատկերը: Հուշերը գրված են մոտիկ ընկերոջ սիրով ու ջերմությամբ":

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

ՊԱՏԱՆՔԻ ՊԱՏԱՆՔԸ

Եվ շատ ավելի վատթար է ցավը,

Քան անարգանքն ու անպատվությունը,

Եթե այդ ցավը ծնունդ չի տալիս վեհ ու վսեմին:

Վե՛հ ու վսեմի՜ն,

Լսո՞ւմ եք, տղե՛րք,

Վե՛հ ու վսեմի՜ն:

Եգիպտոսն ինքն է ավազ ներմուծում,

Այն էլ ո՞ւմ համար, իր ... Սահարայի՜:

Ծաղրուծանա՞կ է: Կատա՞կ է հիմար:

Բայց Սահարայի ավազն իսկապես

Շինարարական շաղախ չի՜ դառնում.

Մանր է չափազանց:

Ապրելով նույնիսկ համակ-անսպառ ավազի վրա՝

Մեզ հարկավոր է,հատկապես հիմա, ավազ ներմուծել մեր շենքի համար,

Հարկավո՜ր ավազ:

Իսկ պատրանքներից ու պատրանքներով հղիանալը

Մեղք չէ հասարակ, այլ մեղք այնպիսի՛,

Որ հավասար է...(բառը չե՛մ ասում):

Եվ բավական չէ՞,

Որքան մերպեսին

Այլասերեցին այդ պատրանքները՝

Այդ հանդերձափոխ գործակալները... (բառը չե՛մ ասում):

Թե բավական է՝

Հուղարկավորման լռությամբ լռենք

Ու լռության մեջ նոր տառեր կռենք՝

Իբրև նորօրյա աղվեսադրոշմ

Սին պատրանքների ճակատի համար...

Կորչելը, անշո՜ւշտ, աղետ է ահեղ,

Աղետն էլ գոնե լավ է այնքանով,

Որ ազատում է ելք որոնելու մտքաքամ հոգսից:

Սակայն պատրանքով փրկվելն էլ ախտ է (բառը չե՛մ ասում),

Որ տարածվում է... խոնավության պես

Եվ ամե՜ն ինչի լնդերքի վրա

Բացում իր վերքը՝ բորբոսի տեսքով:

Անգե՛տ տղաներ,մի՞թե չգիտեք

Մեր միակ փրկչի սուրբ գերեզմանի վայրը սրբազան:

Նա հենց այնտեղ է,որտեղ պատրանքն են պատանքում, տղե՜րք,

Պատրա՜նք պատանքում:

Ամուլն ամուր չէ, ոչ էլ ամուրի:

Եվ Հայրենիքը ո՛չ մուրացկան է, ո՛չ էլ հարկահան:

Եվ սերն էլ տուրք չէ, ոչ էլ գթություն,

Որ ամեն մեկը կամ տա, կամ տածի,

Այլ սուրբ ավյուն է

Ու սուրբ արյուն է,

Որ պիտի տա ծիլ

Անկողիններում թե՛ մոր, թե՛ մանկան,

Որտեղ սավանը ճմռտորվում է ո՛չ սավանի պես,

Այլ իբրև ... պատա՜նք,

Որ... պատառոտվի պատանք-պատրանքը

Եվ համբարձվելով հառնի նո՛ր ոգին:

Նո՜ր ոգին, տղերք,

Նո՛ր ոգին, նո՜րը...

4.XII.64

Երևան

9.XI.65

Չանախչի

Edited by SAS
Link to post
Share on other sites
  • 2 weeks later...
Guest Guest12568

Ա°խ քեզ ինչպե±ս ասել,որ քեզ հիշում եմ դեռ,

Ինչպե±չասել ,որ դու դեռ թանկ ես ինձ համար ,

Ինչպե±ս մեզ բաժանող արգելակը քանդել,

Ինչպե±ս չգալ քեզ մոտ ,ինչի± համար:

Ինչպե±ս չասել,որ` դու, միայն դու~ չես թածում,

ինչպե±ս ասել,որ ես ծնվել եմ քեզ համար ,

Ինչպե±չասել ,որ ես միշտ էլ քեզ եմ տենչում,

Սակայն ինչպե±ս ասել , ինչի± համար:

Չէ± որ բաժանվեցինք կարծես մեր ցանկությամբ,

Եվ այսօրը պարզ էր և ինձ, և քեզ համար…

Հիմա ինչու± ցավել անցած երջանկությամբ,

Եվ չցավել±, ինչու±, ինչի± համար:

Ինչպե±ս , ինչպե±ս ասել ` նորից արի, արի~,

Ինչպե±ս չասել,որ ես ապրում եմ քեզ համար:

Գեթ չխոստովանե±լ ցավը մեր սրտերի,

Խոստոնովանե±լ , ինչու±, ինչի± համար….

post-22868-1138003504.gif

Link to post
Share on other sites
  • 4 weeks later...

Մեր տունը մեկ չէ,

Մեր հալը մեկ է,

Գնալը՝ տարբեր,

Բայց գալը մեկ է:

Թող որ ծիծաղով

Տարբերվենք մեկ-մեկ,

Ի՜նչ տարբերություն -

Մեր լալը մեկ է:

***

Տաքն ի՞նչ իմանա,

Թե պաղը ինչ է:

Վե'րքը կիմանա,

Թե աղը ինչ է:

Նա', ով շատերին

Կսկիծ է տվել,

Ինչպե՞ս իմանա,

Թե դաղը ինչ է:

***

Հիմար ժպիտով

Ծածկում եմ վերքըս -

Ներսից սև՜-սև՜ է,

Դրսից է ներկըս...

Ինքս ո՞նց դառնամ

Հեքիաթի տղան

Եվ ինձ ո՞նց ասեմ.

- Արքա', դու մե՜րկ ես...

***

Սարն ի՞նչ գիտե՝

Տուժն ինչ է,

Չշտապողը՝

ՈՒշն ինչ է:

Թե դատարկ է

Անցյալդ,

Ի՞նչ իմանաս՝

Հուշն ինչ է:

***

Դուք հիշո՞ւմ եք.

Գործը միշտ էլ

Մեր ձեռքով էր

Գլուխ գալիս,

Բայց - թե ինչո՞ւ -

Նրան էին

Մեծարանքով

Գլուխ տալիս:

***

Շնախոտ լինի,

Թե գինձ ու կոտեմ՝

Ինչ էլ տալիս են,

Ասում է՝ կուտեմ:

Մարսողությունըդ

Ասենք թե սուր է,

Բայց, խելքի՜դ մեռնեմ,

Բա խե՜լքըդ ուր է:

***

Նա սուտ է փչում: Թե սուտը բռնես -

"Որսորդ եմ" կասի:

Անհամի մեկն է: Ասես՝ անհամ ես -

"Նոր սորտ եմ" կասի:

Մարդ է սպանել: ՈՒ եթե բռնես

Հանցանքի տեղում՝

Էլի՜ կգտնի արդարացումը.

"Հերոս եմ" կասի:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ՆՈՐ ԾԱՆՈԹՈԻԹՅՈԻՆ

Ծանոթանա±նք

Շա ~տ լավ։

Բայց ես անո՛ւն չունեմ։

Թե ուզում ես, խնդրեմ է «Հոմո Ս ապիենս¦ կոչիր

Եվ ազգանվան տեղ Էլ ասա «Հարավ»։

Ես աչքերս եմ փակում։

Ես հոգնած եմ, այո՛։

Տիկնիկն Էլ Է հոգնում, երբ ետևից բեմի

Ինչ֊որ թելեր նրան ստիպում են ապրել

Այդ ապրե՞լ Է կոչվում։ Ի՛նչ իմանամ։

Ծառերը մայթերին բազմակետ են դնում.

Ունեն ինչ֊որ գաղտնիք, որ ես չեմ ընդունում։

ՉԷ՛, ես սխալվեցի.

Գաղտնիքն ընդունում եմ,

Չեմ ընդունում արգելքն այն անտեղի,

Որ միշտ բազմակետ Է բազմացնում...

Եվ փրփուրը բերնիս ես կարող եմ վիճել,

Որ բերան Է տրված ո °չ ուտելու,

Այչ խոսելո~ւ համար:

Եվ ավելին.

Շուրթերո~ վ են խորհում, ո° չ թե գանգուղեղով։

Ծ անոթացա±նք։

Դեռ ո±չ:

Շարունակե±մ։

Սովա~ծ են ոտքերս .

Թող հո՛ղ կոխ են մի քիչ։

Եվ աչքերս են սոված.

Չի կշտացնում լույսը...

Անմահության համար տաղանդ պետք չէ բնավ.

Հարկավոր է լինել գոնե մամոնտ կամ խոտ,

Որ իր տիպն է թողել քարածըխի շերտում...

Եվ չի պոկվում ինձնից մի անսահման կարոտ,

Ու զզվել եմ արդեն պարզությունից գծի:

Թե, կեռ - կորությունը շռայլություն ն է մեծ,

Չկարոտե՞մ գոնե այն կետ-գծին,

Որ նեղ նպատա °կ չէ,

Այլ երազա~նք այրող...

Ծանոթացա±ք արդյոք։

Բեթհովենի°ց հարցրու,

Սի՛ մոռացիր, սակայն, որ նա խուլ է մի քիչ

Եվ կարոդ է հարցդ չհասկանալ։

Ւսկ ես ավելացնեմ,- քեզ օգնելու հույսով,—

Որ ինձ փոքրիշատե ճանաչելու համար

Հարկավոր Է զրկվեր... նախապաշարմունքից։

Որ և հեշտ չէ նույնքան,

Որքան որ ապրելը...

Ո՛չ մի գաղտնիք չունեմ իմ կնոջից անգամ,

Իսկ թե ստիպված եմ, այսուհանդերձ, ստել `

Մեղավորը ե՛ս չեմ ,

Իսկ թե ո±վ Է՝ քե~զ ինչ։

Ինչո±վ պիտի օգնես,

Ինչ կփոխես։

Անկեղծության համար թե խաչեին,

Քրիստոսը վաղո~ւց չէր ունենա պաշտող։

Ա~խ, այդ պաշտամունքը, որ ձևեր է փոխում,

Ինչպես մոր մեջ սաղմը,

Բայց ծնվելիս ծնվում մի՛շտ մանուկի նման`

Ուղեղը դեռ անբան և աչքերը դեռ գոց...

Ծանոթացա±նք արդյոք։

Դու՝ չգիտեմ,

Իսկ քեզ ճանաչեցի ես իսկապես:

Քո վախարեն աչթերդ ասում են լուռ,

Որ ինձ համարում ես ծանր հիվանդ,

Եվ զառանցանք՝ խոսքս:

Բայց հավատա ~.

Խոսքս զառանցանք չէ,

Ոչ էլ հիվանդ եմ ես:

Ես պարզապես վաղուց համոզված եմ,

Որ դուր գալու ծանոթ առևտրում

Հարկավոր Է լինել չմանրվող դրամ

Եվ չծախսել իրեն կոպեկ-կոպեկ...

Ծանոթացա±նք արդյոք։

Անշո°ւշտ, ծանոթացա~նք։

Բաժանվելուց առաջ թույլ տուր ասեմ գոնե,

Որ քեզ նմանները, իմ սիրելի° ,

Գուցե կարողանան ինձ ամե~ն ինչ անել,

Բայց չեն կարող խլել լավատեսի

Իմ ժպիտը, այո՛, իմ ժպի~տը,

Նամանավանդ եթե չմոռանանք,

Որ ժպիտի ինչ-որ մի տեսակն է նաև

Անմահ քմծիծաղը...

Մնաս բարև~:

30.09.61թ.

Երևան

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ԱՆՋԱՏՈԻՄ

Լռութրւ ն է։ Խորունկ։ Խորհրդավոր։

Ամե~ն ինչ է լռել։ Եվ լռել է այնպես,

Ինչպես բառարանում բառն է լռում։

Եվ գիշերը չունի տասներկու ժամ,

Այլ կրկնակի: Խոտի թարմ բուրմունք է գալիս

Այս ասֆալտի՞ց արդյոք,

Թե± այս տրամվայից,

Որ ձգվել է հիմա լուռ փողոցում՝

Ինչ- որ հեքիաթական թրթուռի պես։

Ուրեմն անջատված Է հոսանքն Էլեկտրական։

«Անջատվա~ծ Է¦:

Այս բառն ինձ դարձրեց կշեռք

Եվ ուզում Է իր ճիշտ քաշն իմանալ։ Սակայն

Իմ խեղջ թվացույցին այդքան թվեր չկա~ն...

Ո՞ւր ես: Ի±նչ ես անում։ Անշատվա~ծ ենք։

Մագնիսական դա՛շտ կա: Անջատվա~ծ ենք:

Խնձորն էլ են քամում — հյութը հանում միջից:

Այդպես Էլ մենք ահա,,, անջատվա~ծ ենք...

Ֆուտբոլասեր չեմ ես: Բայց աչքերիս դիմաց

Ինչ-որ մի գնդակ Է անվերջ կաղում -խաղում ։

Խենթանում են այսպե±ս:Գնդակն ի±նչ գործ ունի

Ի՛նձ հետ, լռությա°ն հետ և մեր անջատմա°ն հետ...

Եվ այս սեր կոչվածը գուցե սեր չէ բնավ,

Այլ շչակի ձայն Է, կայարանի աղմուկ,

Եվ կանացի ձեռք Է՝ ճյուղի նման ջարդված...

Տեսնես թե աշխարհում կա± գեթ մի կենտ լեզու,

Որ չունենա իր մեջ այս «անջատվել¦ բայը:

Թե կա՝ ես փոխում եմ ազգությո~ւնս...

Կա՞։ Պատասխան չկա։ Լռություն Է:

Ճիշտ է, որ պատասխան իրոք չկա,

Բայց և լռությո°ւն չէ: Համատարած ճի~չ Է։

Համատարած կա~նչ Է։ Համատարած գոռո~ց։

Քառահատոր հսկա բառարանը հիմա

Մե°կ բ՚Սէավ Է լցված ` «անջատվել¦-ով։

Եվ մե°կ միտք Է հիմա մեջս գոռում–գոչում.

— Աշխարհում կա± արդյոք գոնե մի կե°նտ լեզու ,

Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը։

Թե կա` ես փոխում եմ ազգությո~ւնս...

39. 09.61 թ.Երևան

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ԵՐԲ ԱՉՔԵՐՆ ԵՆ՝ ՍԱՌՈՒՄ

Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի

Ու ես հասկանում եմ,

Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...

... Երբ աչքերն են սառում՝

Ասում են, թե՝ ա°յ- ա°յ՝ մարդ Է գալու:

Դա եթե սուտ չէ,

Ապա բարություն Է,

Որ ծնվել Է միայն խեղճությունից:

Իմոնք Էլ են սառում։

Սակայն դու չե~ս գալու։

Դու չե±ս կարող ։ Գիտե~մ

Եվ օդը սենյակիս

Պիտի շարունակի մենակություն բառից անվերջ դողալ`

Հարուցելով իմ մեջ այն միտքը հին,

Թե վիհերը գուցե նրա համար են լոկ,

Որ մարդ ներքև նետվի :

Իսկ թե վիհերն իրոք նրա համար են լոկ,

Որ մարդ ներքև նետվի`

Այդ դեպքում ես

Ինչպե±ս անեմ.

Կո՛ւժ չեմ,

Կուժկոտրո~ւկ եմ.

Չե՛մ կոտրվում, միայն փետրվո~ւմ եմ,

Եվ դրանից արդեն ես հոգնել եմ,

Ինչպես թուղթն Է հոգնել իմ ջանքերից`

Հեռվից-հեռու ասել քեզ երկու բառ,

Որ կարող Է նո՛ւյնքան ինձ թարգմանել

Որքան թարգմանում Է ինքնաթիռին հավը...

Սուտ կա, որ ճիշտ արժե:

Ու ես հավատամ եմ մեր հնարած ստին,

Թե չենք կորցնի իրար:

Վախ կա, որ մահ արժե։

Ու ես վախենում եմ, թե կհաղթի կյանքը,

Եվ կմնամ ցավի խեղճ պատմաբան միայն:

Ու, վերջապես, քայլ կա, որ հենց թռիչք արժե:

Եվ ինձ դուրս եմ քաշում իմ մտքերի միջից,

Ինչպես առողջ ակռան բերանից են քաշում։

Բայց հոգնել եմ արդեն

Եվ Հոգնել եմ այնքան,

Որ չեմ զգում ոչի~նչ,

Ցա°վ չեմ զգում անգամ։

Ա~յ թե հնար լիներ չզգալ նաև,

Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...

3. X. 61

Երևան

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ԵՐԱԶՈԻՄ ԵՄ

Հասակս առած, խոհեմ դառած մարդ եմ արդեն,

Բայց, արի տես, դեռ գցում եմ ինձ դեսուդեն...

Ինձ թվում է, թե դեռ պիտի քեզ փախցնեմ

Ու Հետս առած՝ ղաչաղ դառած՝ թեզ թռցնեմ

Անտակ ձորից, գարնանային գիժ գետակից,

Եվ ինչ ուզես՝ գտնեմ անգամ քարի~ տակից.

Թե սոված ես`

Կերակըրեմ եղնիկների համեղ մսով,

Թե ծարավ ես՝

Քեզ մոտենամ ցողով լեցուն ծաղկե թասով,

Թե դրսում ես՝

Պալատ դառնամ հանկարծակի,

Թե մրսում ես՝

Կրակ խլեմ և կայծակից,

Խփված արջի ոսկորներից խարույկ վառեմ,

Խարույկի մոտ քո պաղ խոսքից իսկույն սառեմ,

Սառցի մեջ էլ կրակ կտրեմ խոսքից քո ջերմ...

Բայց ես հիմա այն պատանի տղան հո± չեմ։

Հասակս առած, խոհեմ դառած մարդ եմ արդեն,

Բայց, արի տես, դեռ գցում եմ ինձ դեսուդեն։

Ինձ թվում է, թե դեռ պիտի մի օր աշխարհ զարմացընեմ.

Հին ջութակի յոթ լարի մեջ մի ութերորդ լար մտցընեմ

Ու նվագեմ։

Չնվագե~մ, այլ սար ու քա՛ր լացացընեմ։

Եթե ինչ֊ որ տեղդ է ցավում,

Իսկույն բուժեմ՝ լոկ հայացքո~վ...

Մի հինավուրց քարանձավում,

Աստվա~ծ գիտի ինչ հրաշքով,

Բոլոր մեռած լեզուներով գրքեր ճարեմ

Եվ բոլորր.., ե°ս վերծանեմ...

Գնամ մտնեմ Վանա լճի խորքերն անտակ

Եվ ի~նչ — գտնեմ հին հայկական հազա՛ր քանդակ...

Մի օր հանկարծ ջղայնանամ ու վերցընեմ

Մթնոլորտը մեկ այլ օդով թարմ ացընեմ...

Արեգակի, լուսնի լույսով պատեր ծեփեմ,

Խարույկների հոսուն բոցից սարքեմ սեպեր,

Գրեմ վեպե՛ր,

Եվ ի~նչ վեպեր...

Հասակս աոած, խոհեմ դառած մարդ եմ արդեն,

Բայց, արի տես, դեռ գցում եմ ինձ դեսուդեն...

Ինձ թվում է, թե դեռ պիտի

Ես վերստին դաոնամ ջահել

Իբրև հայտնի մարմնամարզիկ,

Մրցանակներ անվերջ շահեմ.

Թե դեո պիտի չեմպիոն դաոնամ ես շախմատի

Եվ, համաձայն պատվիրանին սուրբ Մահմադի,

Բերան չառնեմ օղու, գինու ոչ մի կաթիլ.

Ծխախոտով էլ չպիտի թունավորվեմ`

Իմ իսկ ձեռքով էլ չպիտի տնավերվեմ,

Էլ չպիտի ուրիշներով տարվեմ —գերվեմ...

Միայն պիտի մեկին սիրեմ, մեկից սիրվեմ...

Այս հմայիչ երազներից գեթ երկուսը կկատարվե±ն։

Եմ կարող եմ պատասխանել այդ հարցի°ն էլ.

— Միայն մեկը

և - վերջինը..

2Տ, V. 57

Մոսկվա

Link to post
Share on other sites

Հեղինե,

լավ գործ եք անում, բայց... կիսատ-պռատ: :yes: Սևակը, ի տարբերություն շատ հայ գրողների ու բանաստեղծների, եղել է ԲԱՑԱՐՁԱԿ գրագետ մարդ: Ուստի մեղք եք գործում նրա հիշատակի առաջ, երբ տպում եք բանաստեղծությունները տառասխալներով՝ երբեմն նույնիսկ աղճատելով իմաստը: Եթե հաշվի առնեք նաև այն փաստը, որ Angel-ը նոր բանաստեղծությունները «մուտքագրում» է Հայոց լեզվին ու գրականությանը նվիրված հատուկ կայքում, ապա Ձեր մեղքն... անքավելի է: :)

Ծնրադիր ու աղաչանոք խնդրում եմ հետ այսու լինել ավելի ուշադիր: :flower:

Սևակն ընդ Ձեզ... :hehe:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ՄԻՋԱԿԵՏԻ ՓՈԽԱՐԵՆ

Ես՝ Հաբեշի ու նեգրի պես սևամորթըս,

Ինձ ժպտացող ատամներիդ փղոսկըրի

Լուսեղ փայլից ճերմակել եմ կարծես հիմա...

Ես՝ բառերի խոշորածախ վաճառորդըս,

Սնանկացած եմ ինձ զգում քո խոսքերից,

Որ մանրամաղ անձրևի պես սողոսկելիս

Չե~ն հարցնում թույլտվություն,

Տեղ չեն խնդրում իրենց համար։

Իսկ խոսում ես... հազա~ր ու մի դատարկ բանից.

Թե չես սիրում ձմեռ ու թութ,

Թե պաշտում ես լեռ ու ամառ,

Թե դժգոհ ես քո նոր շորի նեղ գրպանից,

Թե կինոյում մեկն ինձ շատ է նման եղել,

Թե ինչ լավ է, որ չեմ պահում կյանքում բեղեր,

Թե,., վերստին ետ ես դառնում շոր ու կարին

Կամ երազում, որ «չորսերըդ» դառնան §հնգեր¦

Եվ ...չես զգում,որ –հրաշքո~վ- տասը տարին

Մեկ վայրկյանում ուսերիցըս վայր Է ընկել։

Ու չե~մ զգում...

Շարունակում ես բլբլալ,

Ծիծաղում ես դատարկ բանից,

Դատարկ բանից պատրաստ ես լալ.

Հարց ես տալիս,

Զարմանալի հստա~կ հարցեր

Եվ մեջընդմեջ... պաչպչում ես,

Պաչպչում ես այնպես, կարծես

Քո հապշտապ բլբլոցն ես կետադրում...

Քո հապշտապ բլբլոցն ես կետադըրում դու մերթ ընդ մերթ,

Եվ չգիտես, որ անհամբեր միջակետի եմ սպասում՝

Երկարատև~ - շարունակվո՛ղ մի համբույրի:

Եվ չգիտես,

Որովհետև թեպետ արդեն տասը տարին

Մեկ վայրկյանում ուսերիցս վայր Է ընկել`

Դարձել եմ քեզ հասակակից ու դասընկեր,

Սակայն ունեմ տարիքային մի թուլություն.

Համբույրի և պաչի միջև

Դեռ դնում եմ տարբերություն...

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...