Guest Guest12568 Posted April 29, 2006 Report Share Posted April 29, 2006 ՎԵՐՆԱԳԻՐԸ ՎԵՐՋՈԻՄ 1 Ճանապարհների փոշիների մեջ Դնում են կնիք նախարարական, Մի կնիք, Որին հաշվի չի առնում Լոկ օրինազանց, քրեագործ քամին... Սրտի տրոփ ու բաբախ են բաշխում Մայթերին անկյանք... Վստահություն են ներշնչում հողին, Ա՛յն վաղընջական — հինավուրց հողին, Որ չի կորցնի վստահությունը... — Այդ... իմ քայլե~րն են։ II Մի քիչ զարմանք են պատճառում մարդկանց, Բայց ավելի շատ` անախորժություն... Փակ դուռ բացելու սուր ճռինչ ունեն, Հին դուռ փակելու ցավալի թակոց... Ուրիշի շրթին պաղած են թվում, Մինչդեռ այրում են իմ բերանը ` մի~շտ... -Այդ ... իմ խոսքե~րն են: III Կանաչ մամուռից արցունք է ծորում, Ծորում է դանդա՛ղ, Ծորում է անձա՛յն Ու մեղմիկ ճթթում Այն քարաժայռի փոքրիկ սանդի մեջ, Որ ինքն է փորել: Ճթթում Է մեղմի~կ, Իսկ իմ ականջում Դա փոխարկվում Է ահեղ դղիրդի~... -Անքնությո~ւնս Է։ IV Հանկարծ զգում եմ ինձ ազատ - այնպե՛ս, Ինչպես հովատակն` արոտում արձակ, Ինչպես կրակը` վառվող անտառում... Թվում Է՝ կյանքում ամե~նքն են խելոք, Ամե~նքն են իրոք ամե~ն ինչ զգում... -Այդ ... ես եմ երգում` Միայն ի՛նձ համար: Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted April 29, 2006 Report Share Posted April 29, 2006 V Քայլում եմ գարնան լեցուն փողոցով Ու չեմ նկատում մինչև իսկ կանանց, Որ գեղեցիկ են՝ բարկացնելո՛ւ չափ... Քայլում եմ այնպես դանդա~ղ-գլխիկ՚ո~ր, Ասես փողոցն Է հանգուցվել ոտիս Ու խճողում Է քայլքս, խճճում... Արփին շողերի ցած մեկնած ճանկով Գռուզ մազերս Է թերևս քաշում, Որ վառի-ցնցի և ուշքի բերի, Բայց ես չեմ զգում ո՛չ ցավ, Ո՛չ այրուցք... Արյունս այնպես դանդաղ Է հոսում, Ինչպես հարթ հովտում գետը ծավալված, Երբ չես էլ կարող հասկանալ կարգին, Թե նա ո՛ր կողմից ո՛ր կողմն Է հոսում... Մի բան եմ հիշում Եվ կիսատ թողած՝ Մտքով կառչում եմ մեկ ուրիշ բանի... Ինքս ինձ խղճում. Ուզում եմ, որ ինձ Մի փո~քր սիրեն` Թեկուզ նպաստով... - Այդ... ես եմ թախծում... VI Ետ-ետ են գնում պատերը հանկարծ, Անվերջ հեռանում, Դառնում հորիզոն, Թե՞ հորիզոնն է այնքան մոտենում, Որ եթե ուզեմ, Որպես նոր կախարդ, Իմ զույգ ձեռքերով կարող եմ հունցել Նրա կապույտը՝ Խմորի նման... Աղմուկ ու ժխոր ողողում են ինձ, Բայց ինձ չեն կպչում, Ինչպես ձկանը՝ ջուրը օվկիանի... - Իմ... լռությո՛ւնն է VII Լռին շրթերս մի բույն են դառնում, Ուր թուխս է նստում քմծիծաղն ինքը... Նայում եմ, սակայն ոչինչ չեմ տեսնում, Ու թե տեսնում եմ՝ Միայն ինքս ինձ... Վաղուց այր հասուն՝ Զգում եմ հանկարծ, Որ ես տակավին հասակ եմ առնում, Ինքս մի գլխով բարձրանում ինձնից... Վստահությունը ստվերս է դառնում Կամ առաջնորդս։ -Արհամարհա՛նքս Է։ VIII Երդիկի նման՝ բաց են աչքերս, Բերանս Է բացվում՝ մի լայն դռան պես, Բայց նա — ծխի պես- մնում է ներսում Ու խեղդում տան մեջ բնակվող խեղճիս... Ճչում Է, սակայն... ինչպես քնի մեջ. Ճիչը դառնում Է մի խուլ փնթփնթոց ... Եվ ի~նչ թափով Էլ ինձնից վեր նետեմ` Նա — քարի նման – ներքև է ընկնում ... Ու նմանվում Է մի չեղա՛ծ թվի, Որ չի բաժանվում այլ թվի վրա... -Այդ... իմ տանջա~նքն է: IX Հանգիստ չեն տալիս ինձ օր ու գիշեր, Իմ հոգսը թողած՝ Հոգում ձե~ր համար... Լվացարարի տենդով են այրվում. Ուզում են մաքրել աշխա~րհը համայն... Որքան քշում եմ, որ ինձնից վանեմ, Այնքան գազազում ու պոկ չեն գալիս` Մեղրի հոտ առած մեղուների պես... Միաժամանակ պահակ են ու գող, Միաժամանակ ծառա են ու տեր, Միաժամանակ իմն են ու ձերը... –Այդ ... իմ խոհե՛րն են: X Ինչպես խարույկը լույս է շաղ տալիս Եվ անջատատում է գույն ու ջերմություն, Այդպես Էլ ինձանից պոկվում է ծիծաղ, Թափում է ժպիտ, Եվ բարություն է կաթկթում անվերջ Իմ դեմքից, Նաև հագուստի~ց անգամ... Ինքս վերստին ինձ եմ նմանվում Ու ճանաչում եմ կրկին ինքս ինձ. Զգում եմ, որ ես իմ հորն եմ քաշել, Եվ ինձ չի եղծել կյանքը ոչնչով... Որտեղ էլ լինեմ` Իմ տանն եմ զգում, Եվ բաց է սիրտս` Հեռագրատան դռների նման... Համբույրի պես է նայվածքս ջերմին, Խոսքս` համբույրի շարունակություն, Որից կարող են ... մանուկնե~ր ծնվել... -Այդ ... ես եմ ուրա՛խ: XI Նա թարգմանիչն է ձեր այն (ինչերի՞), Որ չեն հասցրել անգամ մի՛տք դառնալ, Այլ ընդհամենը շարժում են հոգու, Խաղ են մկանի Կամ արյունի եռք... Նույն ինքը նա է, Որ լաց է լինում Խաղալիք ուզող ձեր երեղայի Անմեղ աչքերով, Եվ ժպիտ դառնում Ձեր նորածնի երեսի վրա... Թեպետ չգիտի ճամփան էլ ձեր տան Եվ ո՛չ մի անգամ չի եղել այնտեղ, Բայց ձեզ այնքան է բարեկամ ներքուստ , Որ նրա վրա նույնիսկ չի հաչի Ձեր զգոն շունը... Նա ձեր փոխարեն Ձեր երազներն է տեսնում քնի մեջ... - Այդ ... ե~ս եմ որ կամ: Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted April 29, 2006 Report Share Posted April 29, 2006 ԵՍ ՉԵՄ ՈՐՈՆՈԻՄ Ես չեմ որոնում։ Որոնում Է նա, Ով կամենում Է ինչ-որ բան գտնել, Իսկ ես... չգիտեմ, թե ինչպե՞ս գտնեմ Իմ ունեցածը ցույց տալու հնար։ Quote Link to post Share on other sites
SAS Posted May 2, 2006 Report Share Posted May 2, 2006 Մտել է առուն և թա՜ց վարտիՔով Quote Link to post Share on other sites
SAS Posted May 2, 2006 Report Share Posted May 2, 2006 Թե կուզես` ուզիր է՛լ չուզել - իզո՜ւր, Թե կուզես` ուզիր է՛լ չապրել - իզո՜ւր… Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 2, 2006 Report Share Posted May 2, 2006 Սարսռում եմ Սարսռում եմ Հալվող-հալվող քո հպումից Ու պաղ քամուց, Եվ ա°յն մտքից, Թե կարող եմ քեզ կորցնել… Թրթռում եմ Բաց աչքերով խարխափումից, Փակ թշնամուց Եվ այն մտքից, Որ կարող եմ շատ շոյելուց Թռչնակի պես քեզ մեռցնել…. Դողդողում եմ Որդուս վրա, Եվ քո սիրո, Բախտի~ վրա իմ ժողովրդի…. Թփրտում եմ Սրտի~ նման… Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 2, 2006 Report Share Posted May 2, 2006 Արդարացնում եմ Արդարացնում եմ Այս երկինք կոչված հրաշք սիրունի, Հրա~շք սիրունի Հիմար թվացող անտերությունը Եվ այն,որ աստղե իր խալերի հետ Նա դեմքը ծածկող սև ամպեր ունի: Արդարացնում եմ , Եվ անծիր ծովի այն թերությունը, Որ…ափեր չունի: Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 2, 2006 Report Share Posted May 2, 2006 Խանդում եմ Ես խանդու՞մ եմ : Անկեղծ ասած ,թե ամոթ չէ, Ինձ շատ ծանոթ և շատ մոտ չէ Այդ ահավոր խանդ կոչվածը. Իմ մեջ , գուցե,բնությունից Ինչ- որ բան ` անտեսված է, Ուրիշ մի բան` տնտեսված է: Ընդհամենը գիտեմ լոկ այն, Որ ես այնտեղ ,որտեղ մարդիկ Հավանաբար և խանդում են. Բարկանում եմ – ոչ տևական, Քմծիծաղում - անբնական, Եվ … եղածը ես քանդում եմ: Մեր խորտակված սերը վկա… Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 3, 2006 Report Share Posted May 3, 2006 ՍԱՍ ջան 1972 թ-ի հրատ, հ,1 ում էջ 443 կ -ով է,,, h.g.du ho dasatu ches??? aysinqn masnagituytyamb mankavarj es??? Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 4, 2006 Report Share Posted May 4, 2006 Մարդկության կյանքը, ինչպես բոլորս էլ գիտենք, դրսևորվում է ամենից առաջ սերունդների հերթականությամբ, ըստ որում ամեն սերունդ մեռնելով չի կորչում, այլ դառնում է հաջորդ սերնդի համար «ոտի տեղ»՝ այն. իմաստով, ինչ իմաստով մեր ժողովուրդը գործածում է «ոտը տեղ բռնեց» դարձվածքը: Այս պատճառով էլ (կամ՝ այս բանի շնորհիվ էլ) մարդկության բազմադարյան մշակույթը կարելի է նմանեցնել օվկիանոսային այն կղզիներին, որոնք կոչվում են Կորալյան կամ Պոլիպյան և որոնք, ինչպես գիտենք, գոյացել են ջրային նույնանուն կենդանու կրաքարային կմախքից, կմախքի վրա՝ նոր մի կմախք, կմախքների վրա՝ նոր կմախքներ - մինչև որ ծովի մթին հատակից բարձրանա մի նոր կղզի՝ ծովի անեզրության մեջ։ Ես չգիտեմ՝ օվկիանոսներում հիմա է՞լ է շարունակվում Կորալյան կամ Պոլիպյան կղզիների գոյացումը, բայց անկասկած է, որ մշակույթի օվկիանոսում շարունակվում է ու պիտի շարոււնակվի նույն այդ լինելությունը՝ կոչվելով սերունդների հերափոխություն։ ********** Օրենքները չեն ստեղծում մարդկանց, մարդիկ են օրենքներ ստեղծում։ Ու երբ պարզվում է, ոը այս կամ այն օրենքը այլևս չի համապատասխանում նրանց ապրելակերպին ու մտածերլակերպին, ապա մարդիկ այդ օրենքը փոխում են մեկ այլ օրենքով— և դա կոչվում է բարենորոգում կամ հեղափոխություն, ըստ որում արվեստի բնագավառում կատարվող հեղափոխություններն Էլ չեն լինում անարյուն, եթե հիշենք արաբական իմաստուն այն առածը, ըստ որի «արյունն ու թանաքը նույն գինն ունեն»։ ******** Կարելի է վիճարկել ամեն մի աֆորիզմ, ամեն մի առած ու ասացվածք, այդ թվում՝ նաև հայերի «երկու բարին մեկտեղ չի լինում» իմաստուն խոսքը։ Կարելի է վիճարկել, քանի որ երբեմն «երկու բարին մեկտեղ լինում է»: Արվեստի պատմությունը նման երջանիկ դեպքերում «երկու բարին» կրողին անվանում է «մեծ», «բարիների» շատության դեպքում՝ «հանճարեղ»։ Բայց ընդհանրապես, դժբախտաբար, իրոք որ «երկու բարին մեկտեղ չի լինում» , ուրեմն և պետք է ճանաչել սեփական տաղանդը և աշխատացնել շահավետորեն: Հակաոակ դեպքում «մեծի ետևից ընկնողը փոքրն էլ է կորցնում»... Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 4, 2006 Report Share Posted May 4, 2006 ******** Ասելիք (որ չունեն շա~տ-շատերը), և ասելու կարողություն (որ պակասում է շատերի~ն),— երկու մեծ դժվարություն, որ անկարելի է հաղթահարել կամքի կամ գիտակցության ուժով, եթե չլինի բնածին օժտվածությունը կամ ներքին կարողությունը։ Դեռևս պակասում է, տակավին թերատ է միայն մի բան՝ ամեն ինչ յուրովի ասելը։ ********** Մեկ անգամ ճամփա են գնում Արդարությունն ու Անարդարությանը և ինչպես պետք էր սպասել, նրանց մեջ կռիվ է ծագում։ Անարդարությունն սպանում է Արդարությանը և որպեսզի հանցագործության հետքերը ծածկի՝ ողջակիզում է նրա դին։ Արդարության բարեկամները, երկար որոնումներից հետո, գտնում են նրա աճյունը և այդ մի բուռ մոխրից սարքում են... թանաք։ Այն օրից ի վեր,— եզրահանգում է արաբ մեծ իմաստասերը,–Արդարությունը մեռած է աշխարհում, նա ապրում է միայն գրքերի մեջ... Առայժմ երկրագունդը դժվար թե գոռա. «Ոչ, նա ապրում աշխարհում»։ Ուրեմն և գիրք գրողներն էլ չպիտի մոոանան, որ Արդարության մոխրե թանաքով չակերտավոր թե անչակերտ, մակդիրավոր թե անմակդիր սուտ գրելը առնվազն անբարոյականություն է... «Գեղեցիկ սուտ»–ի սուտ տեսությունից բխում է մեկ ուրիշ հորդահեղուկ չարիք էլ՝ այսպես կոչված «պարզությունը»։ Ձգելով–ձգձգելով մենք «պարզ»–ը հոմանիշ դարձրինք «հասարակ»–ին, ինչպես որ, շա՜տ ափսոս, «հանրության» տեղն էլ գրանցվեց « հասարակություն»-ը։ Բայց պարզը հասարակ չէ։ Պարզ նշանակում է մաքուր (վկան՝ պարզաջրելը, պարզերեսը, պարզկան՝ իրենց ողջ շքախմբով); Իսկ «մաքուր»–ն ու «խոր»–ը, «հստակ»–ն ու «խորունկ»–ը ոչ թե ազգակից են, այլ մերձավոր արյունակից։ Գրողի գերագույն նպատակն է լինել պարզ, բայց ոչ հասարակ։ Ու հանրությանն էլ պարզություն է պետք և ոչ թե հասարակաթյուն, մաքրություն և ոչ թե ծանծաղություն։ Ուստի և գրողը կարող է ունենալ բազում ատելի բառեր, բայց ամենից աոաջ ու հետո պիտի ունենա մեկ անընդունելի բառ, որ է հասարակը։ ***** Ավանդական նման է արյան, այլ բառով ասած՝ ժառանգականության։ Դա մեզնից անկախ և մեր մեջ գործող մի այնպիսի օրենք է, ինչպես որ ժառանգականությունը ։ Եվ դրա ժխտումը հավասարազոր է կոպերով ընկույզ ջարդելուն։ Ու եթե այսպես է՝ էլ ինչո՞ւ այսքան ուժ ու եռանդ ծախսել, այդքան ջուր ու արյուն պղտորել՝ գոռալով ավանդականի մասին։ Ո՞ր որդին (այդ թվամ նաև բիճը) չի քաշում իր հորը կամ քեռուն՝ նույնիսկ հակառակ իր ցանկության։ «Կա»–ն պետք չունի հաստատման և այն էլ դատարանի վճռով։ ******* Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 4, 2006 Report Share Posted May 4, 2006 Ամեն զավակ կա՛մ իր հորն է քաշում, կա՛մ քեռուն։ Այս ավանդականն է։ Բայց ամեն զավակ էլ տարբերվում է իր և՛ հորից, և՛ քեռուց։ Այս էլ՝ Նորը։ ******* ...Բա~ռը։ Նա նման է նորահարս աղջկա, որ միշտ հագած-կապած է, կոճկված ու ամոթխած, զգույշ ու խրտչուն։ Եվ նրան մերկ կարող է տեսնել այն տառապյալը միայն, որ սիրում է նրան իր կյանքից առավել և որին՝ երջանիկին, այդ պատճաոով էլ սիրում է ինքը բառը։ Բանից պարզվում է, որ տներ են շինում նաև... աղաքարից (Սահարայի Տեգազի քաղաքում, որովհետև դա աշխարհիս ամենաչորային վայրն է, և աղը անձրևից հալվելու վախ չունի)։ Բայց այս հեքիաթանման իրողությունը մեզ համար պարզապես նշանակում է, որ... ամեն բառ իր գործածության տեղը պիտի ունենա... **************** Հարկավոր է կրել իր մեջ ժամանակը, սակայն կրել սրա կշիռը և ոչ թե բեռը, պահել սրա արժեքը և ոչ թե գինը, ունենալ սրա հարստությունը և ոչ թե ապրանքը, լինել նրա սնունդը և ոչ թե եվրոպացիների ասած պարտադիր ասորտիմենտը,— այլ կերպ ասած՝ դրսևորել ժամանակի ոչ թե արտահայտությունները, որոնք չեն կարող անցողիկ չլինել, այլ նրա ներքնահայտությունները, որոնք չեն կարող մնայուն չլինել։ ******** Ինչքան աղքատ է միտքն ու զգացումը ` նույնքան պերճ ու սիրուն են դառնում բառերը. ինչքան մանր ու ճղճիմ են հույզն ու խոհը ` այնքան ծաղկուն ու պոռոտ է դառնում խոսքը: ******* Անհնար է ապրել առանց հիասթափման, ինչպես որ ընթանալ առանց սայթաքումի, գործել՝ առանց սխալի, մեծանալ առանց հագուստի կարճությունն ու նեղությունը զգալու։ Ճիշտ այդպես էլ՝ ստվեր չի լինում լոկ այնտեղ, որտեղ լույս չկա, որտեղ համատարած մթություն է, և տաքության զգալու համար պարտադիր է առկայությունը սառնության։ **** Սրամտությունն էլ եղբայրներ ունի , և նրա «պստիկ ախպոր» անունը անգլիական է` հումոր: ********* Իսկական բանաստեղծություն գրելը ինքնազատագրման պես մի բան պիտի լինի: ***** Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 4, 2006 Report Share Posted May 4, 2006 ...Հրաշքը, որի գաղտնիքը պարզ է բոլոր արվեստներին և կոչվում է կարճ մի բառով ` մարդ , այսինքն ` ապրում –մտորում և ոչ թե քայլք ու կեցվածք, այսինքն ` ներքին փակագծերի բացում և ոչ թե բազմապատկման աղյուսակ... ******* Նորարար ծնվում են և ոչ թե դառնում: ******* Լինել ապայժմեական նշանակում է լինել անէական: ******* Ժամանակավրեպ լինելը ժամանակավոր լինել է : ******* Բայց ժամանակակից լինելը հավասար չէ ժամանակին կից լինելուն: ******* Չլինել ժամանակից դուրս, բայց լինել ժամանակից վեր... ******* Ով անցյալ ունի` չի կարող հիշողություն չունենալ: ******* Ով պատմություն ունի ` չի կարող ետ չնայել: Quote Link to post Share on other sites
smally Posted May 4, 2006 Report Share Posted May 4, 2006 Heghine, vor mec-mec es grum, kardal@ enkan djvar a Quote Link to post Share on other sites
SAS Posted May 5, 2006 Report Share Posted May 5, 2006 (edited) ՍԱՍ ջան 1972 թ-ի հրատ, հ,1 ում էջ 443 կ -ով է,,, h.g.du ho dasatu ches??? aysinqn masnagituytyamb mankavarj es??? Հեղինե, քավ լիցի՛, ի՞նչ վարժապետ, ի՞նչ մանկավարժ-դասատու: Գրաշար-խմբագիր-սրբագրիչներն էլ են մարդիկ և կարող են սխալվել:Հո բոլորը Սևակի նման գրագետ չե՞ն լինի, ինչո՞ւ կրկնել նրանց սխալները:Համոզված եմ, որ եթե բացեք նույն հրատարակության համապատասխան հատորը, որտեղ Սևակի թարգմանություններն են, ապա կգտնեք մի «ՎարտիՔավոր ամպ» ("Облако в штанах"): Edited May 5, 2006 by SAS Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 6, 2006 Report Share Posted May 6, 2006 Հիասթափվելս Հիասթափվելս … Ի~նչ ասեմ, ինչպե՞ս: Չէ՞ որ այդ մասին խոսելու համար Ստիպված պիտի ես վերապատմեմ Իմ ամբողջ կյամքը` Այն պահից ,երբ ես Ձեռքս մեկնեցի կրակի բոցին` Կարծելով, թե դա լաչակն է իմ մոր, Կարմիր լաչակը, Այդ պահից մինչ երեկ իրիկուն, Երբ… Սակայն արժե՞ Աղ ցանել վերքին… Ոչ առանց ցավի Այն էլ զգացի , ցավո~վ զգացի, Որ կտրվելուց հետո է միայն Երևում ծառի բուն հաստությունը: Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 6, 2006 Report Share Posted May 6, 2006 Ուրիշ ես դառնում ամեն օր- Իրենն է անում տարիքդ, Առնելիքքդ ուրիշ է թվում, Ուրիշ է թվում առնելիքդ, Խստադեմ գալիքն է նայում, Քեզանից ինչ պտի մնա, Երբ անցնի օրվա հետ մեկտեղ Օրերի փրփուր ալիքը: Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 6, 2006 Report Share Posted May 6, 2006 Ձեռքերը նեղուց Մեր ձեռքերը միացան, Միայն երկու ձեռքերը: Եվ մեր ձեռքերը կարծես Ձեռքեր չէին Այլ…նեղուց: Ու խառնվեցինք մենք իրար, Որպես երկու մոտիկ ծով, Որ անջատված են վաղուց: Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 6, 2006 Report Share Posted May 6, 2006 Վերջին սփոփանք Իմ տված հարցից Դու լաց ես լինում, Իսկ ես` ամոթից` Տաք-պաղ քրտնում եմ: Ի՞նչ ասեմ հիմա: Գեթ մխիթարվիր, Որ նույն համն ունեն Քրտինք ու արցունք… Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 6, 2006 Report Share Posted May 6, 2006 Չկաս ու չես լինելու Դու չկա՛ս,չկա՜ս… Եվ առավոտը Այնպես աղոտ է, Ասես ցավոտ է: … ու չե՜ս լինելու: Եվ հորիզոնն է փակվում իմ առջև: Նրան փակում է ո՛չ ամպի ճոթը, Այլ քո զգեստի ամպեղեն փո՜թը: Դու չկա՛ս,չկա՜ս… Եվ օդ է դարձել Այս համատարած անտեր կարոտը: … ու չե՞ս լինելու: Ու թվում է, թե լուցկի մոտեցնեմ՝ Պիտի բռնկի ինքը վառ օդը: Դու չկա՛ս,չկա՜ս… Ինչո՞ւ եմ, սակայն քեզ զգում այնպե՛ս, Այնպե՜ս եմ զգում,ինչպես երևի Ոտից նոր զրկվածն զգում է ոտը, Որ նո՛ւյնպես չկա Ու չի՜ լինելու… Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 6, 2006 Report Share Posted May 6, 2006 Հիմարաբար խոստովանում եմ Հիմարաբար խոստովանում և այն, որ ես... Ես էլ ձեզ պես մարդ եմ ծակաչք. Անտեր աչքս` Թեկուզ փակած, Չի~ կշտանում – Ու տանջում է Եվ գլխիս դեմ սիրտս հաճախ Ըմբոստանում ` Պահանջում է Օտար այգուց վարդ ու կակաչ , Ուրիշների փռից ` տաք հաց. Ծուռ է նայում օտար կնոջ, Թե իմն անգամ լինի հնոց, Իսկ նա` նույնիսկ ցրտից ճաքած... Հիմա՞ր մարդն է այսքան անկեղծ խոստովանում, Թե՞ խելոքն է ունեցածով միշտ գոհանում... Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 6, 2006 Report Share Posted May 6, 2006 Մեղանչել - Զղջում եմ Պատահել է, որ չեմ սիրել, Բայց, չգիտե՞մ ` ինչ՞ի համար , Չեմ զլացել անսեր տիրել. Գրկել եմ կամ համբուրել եմ: Չեմ ընդունել սրտիս խորքում, Սակայն լռել – համբերել եմ: Ես շատ հաճախ այն չեմ տվել , - Մեղանչել եմ, - կարո~ղ էի. Ու շատ հաճախ ցած եմ թևել, Իսկ վեր թևել կարո~ղ էի: Եվ փախուստ եմ ինձնից տվել` Ուրիշ տեղ եմ իզուր չվել – Օտա~ր ոլորտ ` օտա~ր թևով, Մինչդեռ մնալ կարո~ղ էի, Կարո~ղ էի և - պարտավոր: Մեղավոր եմ հույսի համար,- Չարդարացա~վ ` Ոչ իմ մեղքով . Եվ կենդանի այն հավատի, Որ քարացա~վ` Ոչ իմ մեղքով . Եվ այն բարի սրտի համար. Որ չարացա~վ` Ոչ իմ մեղքով : Մեղանչել եմ Եվ այն ըմբոստ երգի առաջ, Որ խոհեմս պատառեցի. Այն խոհերի մահվան համար, Որոնց ծինը խաթարեցի. Մեղավոր եմ և քո առաջ, Որ...սիրելուց դադարեցի, Եվ այն ներման, որ բռնությամբ Իմ լայն սրտից վտարեցի... Իսկ ճիշտ ասած` Ընդհանրապես մեղա գալու քիչ բան ունեմ... Quote Link to post Share on other sites
SAS Posted May 6, 2006 Report Share Posted May 6, 2006 Չկաս ու չես լինելու Դու չկաս,չկաս… Եվ առավոտը Այնպես աղոտ է, Ասես ցավոտ է: … ու չես լինելու: Եվ հորիզոնն է փակվում իմ առջև, Նրան փակում է ոչ ամպի ճոթը, Այլ քո զգեստի ամպեղեն փոթը~: Դու չկաս,չկա՜ս… Եվ օդ է դարձել Այս համատարած անտեր կարոտը: … ու չես լինելու: Ու թվում է, թե լուցկի մոտեցնես Պտի բռնկի ինքը վառ օդը: Դու չկաս,չկաս~… Ինչո՞ւ եմ, սակայն քեզ զգում այնպես, Այնպես եմ զգում,ինչպես երևի Ոտից նոր զրկվածն է զգում իր ոտը, Որ նույնպես չկա Ու չի լինելու… Օրիորդ Հեղինե, շատ լավ գործ եք անում, բայց... թերի:Եղե՛ք ուշադիր, անչա՜փ ուշադիր: Չէ՞ որ մի անգամ էք տպում, իսկ կարդում են հազարավոր մարդիկ՝ այսօր, վաղը, մի տարի, տասը տարի հետո: Եթե նկատել եք, Սևակի մոտ կետադրական նշաններն ունեն շա՜տ հուզական-իմաստային արժեք: Չկաս ու չես լինելու Դու չկա՛ս,չկա՜ս… Եվ առավոտը Այնպես աղոտ է, Ասես ցավոտ է: … ու չե՜ս լինելու: Եվ հորիզոնն է փակվում իմ առջև: Նրան փակում է ո՛չ ամպի ճոթը, Այլ քո զգեստի ամպեղեն փո՜թը: Դու չկա՛ս,չկա՜ս… Եվ օդ է դարձել Այս համատարած անտեր կարոտը: … ու չե՞ս լինելու: Ու թվում է, թե լուցկի մոտեցնեմ՝ Պիտի բռնկի ինքը վառ օդը: Դու չկա՛ս,չկա՜ս… Ինչո՞ւ եմ, սակայն քեզ զգում այնպե՛ս, Այնպե՜ս եմ զգում,ինչպես երևի Ոտից նոր զրկվածն զգում է ոտը, Որ նո՛ւյնպես չկա Ու չի՜ լինելու… Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 6, 2006 Report Share Posted May 6, 2006 Sas jan..du karox es im gracnery edit anel???dostup unes??? uremn ara... che du,,,lriv dasatuyi hogebanutyun unes... Sas jan,vor tpum em,inch vor unicodi xndirner ka aystex,nkatac klines,es dnum em asenq < sa,,inqy yndunum e ! kam & sa,,,ba es inch anem..isk Sevak kardacoxnery asyor te mi 10 tari anc,,,bari tox linen girq kardan...voch te ineti ejer,,,achqernenrn el kxnayen Quote Link to post Share on other sites
SAS Posted May 6, 2006 Report Share Posted May 6, 2006 Հեղինե, գուցե այս հղումը օգնի քեզ լուծելու բոլոր տեխնիկական խնդիրները... http://www.armunicode.org/ru/ Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.