Jump to content

Vahram Sahakian

Recommended Posts

  • Replies 185
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Այո',խիղճս տալիս է ինձ նման իրավունք:

Շատ ցավում եմ քո համար Կարծում եմ, որ ցեղասպանությունը, կամ դրա գլուխլվացումը քո վրա ավելի խորը հետք է թողել քո հոգեբանության վրա, քան իմ։Չվիրավորվես խնդրում եմ, իսկապես այդպես է, իմ անմիջական ցեղում ջարդվածներ չեն եղել ու չեմ բացառում, որ այդ պատճառով եմ ավելի հանդարտ վերաբերվում , քան ասենք դու։

Ասածս խնդրում եմ չհամարեք ցեղասպանության հերքում։

Եթե սա գիտակցենք, հարկավ կգտնենք մեր այն եղբայրներին ու քույրերին, որոնք պետք է վարեն բանակցությունները թուրքերի հետ: Փորձեք չբարկանալ, բարկացած մտածելակերպը խեղաթյուրված է։

Նույն ինքը ցեղասպանությունը ճանաչեպ տալը լուրջ աշխատանք է ու պահանջում է սթափ մտացող, սառը գլուխ։

Եվ այն ինչ առաջին հերթին պետք է հասկանանք այդ սառը գլխով ու մտածելակերպով, հարկավ այն է, որ

մինչև չստեղծենք վստահության երաշխիք մեջներս, մոռացեք ցեղասպանությունն ու անգամ սեփական կատվի համար կեր ճարելն անգամ։

Ես քեզ սիրում եմ, որովհետև դու հայ ես, իմ ընտանիքի անդամը, անգամ եթե ծայրահեղ անդուր լինես։

Այն ինչ խանգարում է քեզ ազատ սիրել ու թյուրիմացաբար կարծել, որ խղճի թելադրանքն է դա, նախկին ու ներկայումս ընթացող ցեղասպանության հետևանքն է, որովհետև չի կարող խիղճն ապականություն պարտադրել, այլ միայն սեր: Խաղաղվիր սիրելիս, մեր լուծելիք խնդիրները շատ են ու խիստ կարիք ունեն տասնյակ հազարավոր սառը մտածող գլուխների։

Սիրով՝

Link to post
Share on other sites

Նախ, նույնպես սիրելի իմ հայրենակից, մտքերի փոխանակությունը երբեք որպես վիրավորանք չեմ ընդունում, եթե հարգվում են միմյանց կարծիքները, սերը, բարկությունը... չէ՞ որ բոլորս էլ մարդ ենք, նույն մսից ու արյունից, ապրում ենք (պատահում է նաև ստիպված) միևնույն մոլորակի վրա: Բայց երբ իմ արժեքներն ու արժանիքները չեն հարգվում ու ընդունվում ըստ արժանվույն, ապա ես, իմ խիղճը, թույլ ենք տալիս մեզ վարվել նույն մսից ու արյունից ստեղծված մարդու պես` արհամարհել: Չէ, չկարծես, ես նեղմիտ չեմ: Պարզապես մարդ եմ, իմ ազգի կամ իմ ԸՆՏԱՆԻՔԻ զավակը, և ես պարտավոր եմ հարգանք պահանջել: Հարգելով նրա՞նը, կատարելով առաջին քա՞յլը: Ոչ, ես` իմ ազգի կամ ԸՆՏԱՆԻՔԻ պատմական հիշողությունը կրողս, չեմ կարող մոռանալ, որ հայս բազմիցս է հավատացել ու հարգել, հաճախ նաև ստորացել, բայց փոխարենը ի'նչ է ստացել: Իմ խիղճը, որպես այդպիսին, սիրում է սիրել, բայց այն ինձնից էլ լավ գիտի, թե ում կարող է սիրել ու հավատալ: Այն չի հավատում թուրքին, չնայած ոչ անձամբ չի տեսել ավերած ու ոճիր, ոչ էլ նրա հեռու ու մոտիկ ազգականները: Բայց այն տեսել է իմ ազգը, իմ ԸՆՏԱՆԻՔԸ: Ես սերունդն եմ այդ ազգի, եթե ես էլ սկսեմ մոռանալ, ապա էլ ի'նչ սպասեմ նրանցից: Ես ատում եմ թուրքին, չնայած մորիցս ու հորիցս ավելի շատ բարբառային թրքախառն խոսքուզրույց եմ լսել (Զանգեզուր), քան հայհոյանք թուրքի հասցեին:

Թշնամուս հանդեպ սեր սերմանելով իմ զավակի մեջ` ես երբեք չեմ կարող հասկացնել նրան` դեռ զգայական մակարդակում գտնվող մանկիկին, թե որն է հայի ցավը: Առողջ ատելությունը հիշողությունը թարմ է պահում այքան ժամանակ, մինչև արդարությունը վերականգնվի: Ինձ իմ հայի արյունն է տվել այդ ատելությունը, բայց ես երբեք թույլ չեմ տա ինձ թշնամուս նկատմամբ անհանդուրժողական տրամադրվել:Անձամբ ինձնից նա երբեք դա չի զգա: Ես պիտի աշխատեմ հասնել արդարության ինքս ինձ հարգելով մեր միասնության մեջ: Եվ ինձ կհարգեն. և մեզ կհարգեն: Մենք պետք է նախևառաջ սիրենք ինքներս մեզ: Ազգն այդպես կարող է ապրել:

Եթե ձեր մտքերի, կարծիքների նպատակը հային իրականության հանդեպ սթափ միտք ներարկելն է, ապա վատի կողքին ցո'ւյց տվեք նաև լավը:

Մենք կորում ենք, մենք խառնվում ենք, մենք մոլորվում ենք խառնիճաղանճի "շլացքից": Դուք այն ցույց եք տալիս, որ կրկնա՞կի "շլանանք": Այդքան կարող եք, ցրե'ք ամպերը, բայց վարդագույն ակնոցները հանելիս ապշահար մարդկանց հույս էլ նվիրեք: Ասում են` առանց դրա կյանքն անիմաստ է:

Ձեր մտքով թեկուզ մի անգամ անցե՞լ է, որ դուք մնալու եք սերունդների սրտում (խնդրում եմ բառերս ճիշտ հասկանալ. հարցնում եմ ամենայն լրջությամբ, առանց սարկազմի):

P.S: Ընտանիքս անդամահատողին ես երբեք չեմ կարող մոռանալ:

P.S: Վերջերս մի չինացու հայտնեցի իմ խորին հարգանքը չինական փիլիսոփայության հանդեպ. զարմացավ ու նույնիսկ չընդունեց` հարգիր ու սիրիր նախ քո ունեցածը: Որտեղից իմանա, որ ի տարբերություն շատ ու շատ ազգերի, հայի աչքը երբեք անտարբեր չի մնում իրավամբ արժանի գեղեցկի նկատմամբ:

Edited by zaratustra
Link to post
Share on other sites

Ի տարբերություն շատերի, որոնք չեն ներում, ես պատերազմ գնացի առաջինների հետ։ Ինչպե՞ս է արտահայտվելու շատերի չներելը, չգիտեմ, ձեզ անձամբ չեմ դիմում, չգիտեմ ինչ եք արել, ինչով եք զբաղվել, այլ ընդհանրապես հայերին, որոնք հայտարարում են, որ չեն ներելու , կամ մոռանալու իրենց ընտանիքը անդամահատողին:

Ակնհայտ է, որ նկատի չունեն անմիջական ընտանիքը, այլ ազգն են դիտում ընտանիք որպես, որովհետև հարյուր տարի առաջ զոհվածները անմիջական անդամ չեն այսօր որևէ ընտանիքի։ Ես ազգային մոտեցումը միշտ ողջունել եմ, անմիջական պապ եմ համարել բոլորիս անգամ Նոյին։

Այս տրամաբանությունից ելնելով, կհարցնեմ սիրելիներիս.

Արրդյո՞ք մեր ընտանիքի անդամնետը չեն Բյուզանդի փողոցից քշվածները, ծեծված ու արդարություն չգտածները, անմեղ բանտարկվածները, թալանվածները, երկրից քշվածները, սպանվածներն ու խեղվածները։

Արդյո՞ք ներում եք նրանց անդամահատողներին ու մի տող բան եք գրել, կամ մի բառ ասել ի պաշտպանություն։

Ես հայ գրող եմ, չորս գրքի հեղինակ, որի տունը, միջոցները թալանված են Հայաստանում, ոստիկանությունը փնտրում է ու վրաս բարդել են քրեական մեղադրանքներ, չնայած նրան, որ երկրից քշված եմ արդեն 13 տարի։

Արդյո՞ք ատում եք իմ հալածողներին ու մի բառ եք արտասանել ի պաշտպանություն։

Արդյոք կարելի է հավատալ մի ժողովրդի մեծամիտ հորջորջանքին, որ լուռ հանդուրժում է իր ժողովրդի հալածումն ու գրողի բանտարկումը այսօր, բայց հայտարարում է, որ չի ներելու ու չի մոռանալու, հետևաբար վրեժխնդիր է լինելու անհայտ ուրվականների ու գլուխները ջարդած գրողների համար։

Քանի չեմ տեսել այսօրվա խնդիրը լուծող ժողովուրդ, երբևէ չեմ հավատա, որ կլուծվեն նախկին խնդիրները, ավելին՝ չեմ հավատում այլևս ձեր չմոռանալուն ու «չներելուն», որովհետև մոռանում եք ձեր աչքի առաջ խեղվող ձեր ընտանիքի անդամին, այնպես ինճպես ինձ եք մոռացել ու մոռանալու տողերս կարդալուց հետո:

Վահե

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Վահեն ճիշտ է: Մեր ժողովուրդը սիրում է սաղերին թողած ընկնել գնացածների հետևից՝ ընտանեկան ծառեր կազմել, ուրախանալ, որ հիշում ենք նախնիներին: Այն դեպքում, երբ մեր հարազատները հենց հիմա, այս պահին են զգում մեր ուշադրության ու օգնության կարիքը:

Link to post
Share on other sites

Կարծես ինձ լավ չհասկացաք, ավելի ճիշտ` մինչև վերջ չհասկացաք:

Ես նորից ու նորից եմ պնդում. "Վատի կողքին պետք է տեսնել նաև լավը", իսկ թե ինչպես եմ վերաբերում ներսում` մեր իսկ ձեռքով կատարված ու կատարվող հանցագործություններին և այլն, կրկնվեմ. եթե ես չսիրեմ իմ հայրենակցին, մեզ երկուսիս էլ չեն սիրի ւ չեն ընդունի ոչ-հայրենակիցները, եթե չսիրեմ իմ ունեցածը, այն չի ընդունի նաև աշխարհը... ամեն ինչ սկսվում է քո տնից... իսկ իմ ունեցածը սիրել, չի նշանակում գրկել անցյլալը ու քնել փղի ականջում... անցյալի լավը աչքիդ առաջ` պիտի առաջ գնաս` սիրելով կողքինիդ, ամենևին աչքդ չփակելով անարդարության վրա, որը չտեսնելու մեջ մեղադրանքի փորձեր արեցիք:

Ես մի բան հաստատ գիտեմ. "Մենք պետք է ապրենք ՑԵՂՈՐԵՆ", ու թող չթվա, թե Երևանի փողոցներով քայլելիս, ես չեմ նկատում մեր միասնականության "փորձերը", բայց ես իրավունք չունեմ հուսահատվել: Մեզնից շատերն արդեն իսկ ապրում են հիասթափված, ինչը ձեռնտու, շատ ձեռնտու է մեր "մեծն այրերին"...թույլ մարդկաց ղեկավարելը հեշտ է... լավ, էլ չսկսեմ... հայը կորցնում է ինչ-որ կարևոր, շատ կարևոր մի բան... ես ուղղակի ուզում եմ խոսափենք այդ կորուստից` հուսալով գործելով:

Link to post
Share on other sites

Վահեն ճիշտ է: Մեր ժողովուրդը սիրում է սաղերին թողած ընկնել գնացածների հետևից՝ ընտանեկան ծառեր կազմել, ուրախանալ, որ հիշում ենք նախնիներին: Այն դեպքում, երբ մեր հարազատները հենց հիմա, այս պահին են զգում մեր ուշադրության ու օգնության կարիքը:

Չեմ կարծում, որ պատմական արդարությունը վերականգնելու ցանկությունը լոկ "ուրախանալ, որ հիշում ենք նախնիներին" Է. եթե մեր երեխաներին սովորեցնենք լինել իր նմանին նվիրված մարդ ու հայրենիքին նվիրված քաղաքացի, էլ հանցագործներ չենք փնտրի, սեփական երկրում ու նրանից դուրս հարազատի մահ չենք սգա:

Link to post
Share on other sites

Չեմ կարծում, որ պատմական արդարությունը վերականգնելու ցանկությունը լոկ "ուրախանալ, որ հիշում ենք նախնիներին" Է. եթե մեր երեխաներին սովորեցնենք լինել իր նմանին նվիրված մարդ ու հայրենիքին նվիրված քաղաքացի, էլ հանցագործներ չենք փնտրի, սեփական երկրում ու նրանից դուրս հարազատի մահ չենք սգա: Edited by zaratustra
Link to post
Share on other sites
  • 2 months later...

իմ ընկերներն ինձ ճանաչում են որպես անվերջ բողոքողի

դա էլ մի բան չի, էկեք մի բան անենք բողոքելու հետ մեկտեղ, կարողա մի քիչ ցավը թողի տենց, էլ մենակ որպես բողոքող չՃանաչեն մեր նմաններն։ Ինձ թվում է ֆորումը լավ զենք է համատեղ մի ակցիա անելու համար։ Համատեղ ասելով ինկատի չունեմ տարածության մեջ միասին, այլ ժամանակի :) այսինքն ասածս միտինգի ու կուսակցության մասին չի, այլ մեր առօրյաի՝ ամեն մեկս մեր ընկերների հետ։

Վահեն ու Վահրամը բավականաչափ նյութ տալիս են որ սարուձոր չընկնենք։

Առանց երկար մտածելու՝ առաջին (փորձնական) առաջարկ․ եկեք բոլորս, ինչքան բարեկամ գիտենք ու հարազատ, Մարուս մորքուրներով ու Արուս հորքուրներով, համոզենք, պահանջենք, ստուգենք, որ երեխաներին թուրքական գրենական պիտույքներ չառնեն։

Հա, ասեմ, որ սա ժամկետ չունի․ պետք է ուղղակի չմոռանալ ու անել, ու չհանձնվել (այսինքն դժվարա, էլի)։

Եդ առաջի «լեվելն» ա, երբ անում ես, ամեն օր, չես ափսոսում էդ մի երկու կալորիան դրա վրա ծախսել։

Երկրորդ աստիչանը ավելի բարդա՝ էնպես անել որ ընկերներդ միանան, վարակվեն, ու իրանց էլեմենտներնել չնստեն ճամփի կեսից։

Սա մի օրինակա, կարելի է ավելի «լուրջ» ակցիա ձեռնարկել, բայց հլա տեսնեմ սրան ինչ կասեք , նոր․․․ :brows:

Համել, որպեսզի չդառնա հերթական խրատարան, առաջարկում եմ հայտարարել ամսեկան մեկ այսպիսի թեմա ու կիսվել իրար հետ տպավորություններով ու հնարքներով։

Հարգանքներս

Link to post
Share on other sites

:respect:

ՄԵՆՔ, ՀԱՅԵՐ ԵՎ ՄԵՐ «ԹՇՆԱՄԻՆԵՐԸ»

Նախ, որպես նախաբան ասեմ, որ մեր այս գլխապտույտ առաջացնող դարում, երբ մամուլի բոլոր միջոցները միայն ահ ու սարսափ են տարածում մեր մեջ՝ անհոգ ապրելը գրեթե դարձել է անհնարին։ Ավելին, մարդիկ արդեն չեն էլ ուզո′ւմ անհոգ ապրել... Որովհետեւ յուրաքանչյուր սահմանից անդին, յուրաքանչյուր թփի հետեւում, յուրաքանչյուր հաղորդաշարի մեջ՝ նրանց սպասում է մինչեւ ատամները զինված թշնամին։

Դե, թշնամին թշնամի է, ամբողջ աշխարհում։ Բայց «ամբողջ աշխարհն» ու հայի հոգին՝ միանգամայն տարբեր անկյուններ են։ Թշնամուց վախենալու, նրա դեմ պայքարելու, նրան ընդհնրապես չհանդիպելու հայկական տարբերակն այլ է։

Եթե ամերիկացին, կամ ասենք անգլիացին վախենում են, ասենք, նրբանցքից հանկարծ դուրս պրծնող մոլագարից (խոսքը մանյակին է վերաբերում, մանյակ ասելով, նկատի չունեմ վզին գցելու զարդը), ապա հայերը կոնկրետ մանյակների դեմ ոչ մի արտառոց վերաբերմունք չունեն։ Նախ մեզնից շատերն արդե′ն գտնվում են նախամանյակային իրավիճակում, կամ տրամադրությունների մեջ, երկրորդ՝ ի՞նչ մանյակ, երբ իր կողքի հարեւանը թարս է նայում իր նոր «ՊԼԱՇՉ» տեսակի զգեստին, փայլփլուն հեռախոսին կամ մեքենային։ Դա՞ է թշնամի նկատելու կամ թշնամուն ըմբռնելու հայկական տարբերակը։ Հետո հայի համար բոլոր դարերում, տասնամյակներում եւ հնգամյակներում միշտ եղել է, կա ու կլինի մի սարսափելի արտաքին թշնամի։ Վերջին դարերին դա թուրքերն են, դրանից առաջ արաբները, մոնղոլները, պարսիկները, հռոմեացիները եւ այլն։ Հին հայերը, երեւի, ատել են իրենց հին թշնշնամիներին, ուրարտացիներին, իսկ ուրարտացիների միջի հայկական մասը ահավոր չի սիրել հայերին։

Մի խոսքով՝ թշնամին, հայի համար, դա այնքան անհրաժեշտ գործոն է, որքան, ասենք՝ օղին ռուսների համար։ Որովհետեւ էդ թշնամուն չենք սիրում, բայց նրանց մշակույթը կարող ենք սիրել։ Գուցե ես կրկնվում եմ՝ բայց թշնամի թուրքի կլկլոցը ավելի հոգեհարազատ է շատերի համար, քան բարեկամ իտալացունը կամ գերմանացունը։

Այդ «թշնամի, թշնամի», որ ասում են, բոլորը կարծես պատկերացնում են մի հատ զենք ու զրահով, սաղավարտով, էսպես մի 200 կիլոյանոց մարդ, որը կարող է ամեն անկյունից հարձակվել ու սրախողխող անել բոլորին։ Հայերը շատ թշնամիներ ունեն։ Թշնամիներն, իրենց հերթին՝ ունեն իրենց հայերը։ Օրինակ հայ գրողը, լինի դա խորհրդային թե անխորհուրդ ժամանակների կերտող՝ պիտի անպայման թշնամիներ ուենանա։ Էդ իրեն նախանձողներն են, էլի։ Այսինք, ինքն էնքան լավ գրող ա, որ շրջապատած ա թշնամիների բանակով։ Բայց հարցնեմ՝ բա իսկական գրողը նախանձի մասին կմտածի՞... Բա դա իրեն պետք է՞... Էս օրօով, նախանձելու կամ նախանձվելու մասին անգամ Ռոբերտ Դե Նիրոն կամ Մոնակոյի արքայադուստրը չեն մտածում։ Կնշանակի, արդն ինչքան փոքր է, այ էսքան, էնքան նրա թշնամիները շատ են։

Չէ, շատ են եղել, որ մեծ մարդկանց նախանձել են ու նրանց կյանքը թունավորել են։ Սալիերի կա, բան կա աշխարհում։ Բայց ինքը, Մոցարտը, իրեն թույլ կտա՞ր Սալիերիին հաշվել իրեն թշնամի։ Կյանքում։ Որովհետեւ Մոցարտը, Ամադեուսը՝ մեծ էր։ Մեր մեծ ախպերն էր ինքը։

Այսինքն, էդ թշնամի կոչվածը հիմնականում հնարված բան է՝ էլի, ու մենակ արվեստագետների մոտ հո չի՞... Թշնամին ֆռֆռում է, կա։ Բայց իրա ֆռֆռման տրամագիծը շատ փոքր է, էլի, ինքը կարող է բնակվել միայն նեղ մտահորիզոններում։

Կամ ասենք, ազգովին գիտենք, որ թուրքը թշնամի է։ Հասկացանք։ Իրոք, Թուրքը թշնամի է։ Ցեղասպանություններ, Սումգայիթ, պատերազմ, Արցախյան հիմնահարցի անվերջանալի ելեւէջներ։ Բայց մի հատ հարց ունեմ։ Եթե էդ թուրքը թշնամի է, մեզ համարյա թե բլոկադայի մեջ է պահում, դեպի Թուրքիա ճանապարհներ չկան, բա ինչի՞ եք ձեր, սամթեր գտել, որ երկրից վալյուտան հանում եք, չերեզ Բաթումի կամ էլ չգիտես թե ինչ գնում‒խորանում եք Թուրքիայի մեջ, վալյուտան տալիս թուրքերին, իրանց ծուռ ու մուռ կարած վարտիքները ու Օզուլ Դավթարիմ գրված տետրակներն առնում‒բերում ծախում եք հայ մանուկներին։ Հայ մանուկը տետրը բացում է, որ մաշտոցյան տառերը գրի՝ վրան Աթաթուրքի նկարն է։ Օզուլ Դավթարիմ։ Թշնամական տետր։ Իրա Աթաթուրքով։ Այսինքն Աթաթուրք լավ տղա ա էղել... Չի շարունակել Համիդի, Քեմալ‒Ջեմալների գործը... Ինքը հայերի կոմից էր, ապեր...

Լսեք, Կարող ա միտումնավոր կերպով ուզում եք, որ հայ մանուկը յոթ տարեկանից թշնամուն միանգամից ճանաչի...

Լավ, հլը էդ տավար թաթուրքին դնենք մի կողմ... Թուրքը հայտնի թշնամի է։ Շատերին հայտնի։ Ավելի քան շատերին։ Բայց իրա թշնամական կլկլոցը շատերիդ կոկորդներից դուրս չի գալիս, չէ՞... Մեկ‒մեկ էնպիսի նամազներ կլսես, որ ոչ մի մոլլա նման ձեներ չի կարենա հանի... Մոլեն ո՞վ ա, որ մեզնից լավ երգի, ստեղ է՝ ենք գերազանցում թշնամուն...

Link to post
Share on other sites

ՄԵՆՔ, ՀԱՅԵՐՍ ՈՒ ՄԵՐ ԳՈՎԱԶԴՆԵՐԸ

Երեւի արդեն հասկացաք, որ խոսվելու է մի շատ տխուր թեմայի շուրջ, թեմա, որն ըստ իս ոչ միայն տխուր է, այլեւ սարսափելի տգեղ, հակահիգիենիկ անդուր, զազրելիի եւ անպաճույճ։

Դե, ինչպես հասկացաք, խոսքը վերաբերում է մեր բոլոր հեռուստակայաններով ընթացող գովազդներին։

Ես չեմ ուզում ասել, թե ինչպիսին պիտի լինի գովազդը։ Ես Կուզեի խոսել այն մասին, թե ինչպիսին պիտի չլինի։ Բայց, ի վերջո, բոլորս էլ ամեն օր դիտում եւ հասկանում ենք դա։ Դե, այն, ինչպիսին, որ պիտի չլինի։

Ասում են թե լավ ու վատ գովազդներ չկան, գովազդի հիմնական նպատակն այն է, որ, ինչպես ասում են՝ նա աշխատող լինի, այսինքն տեղ հասնի, ուշադրություն հրավիրի, որ մարդիկ ցանկանան գնել տվյալ ապրանքը կամ օգտվել որոշակի ծառայությունից։ Ես կասեի «կասկածելի» ծառայությունից, որովհետեւ, անկասկած կասկաելի է մեր ծառայությունների գերիշխող մասը։ Բայց եկեք հասկանաք՝ կարո՞ղ է արդյոք աշխատող լինել այն գովազդը, որ անճաշակ լինելուց բացի, կրկնում է կոնկրետ նույն բառերը, ինչ ասում է մեկ այլ գովազդում։ Իսկ գովազդներ պատրաստելու հայկական տարբերակում այդ «մեկ այլ»-ը փոխվում է ընդհանուրի, այսինքն՝ բոլորը նույն բանն են ասում։

Մենք արդեն շատ ենք խոսել այնպիսի դատարկ ու անարԺեք արտահայտությունների մասին, ինչպիսիք են՝ «Աննախադեպ առաջարկը»,«Էլիտարը», «Առաջին անգամ Հայաստանումը», «Եկեք եւ կհամոզվեքը», «Անկրկնելի համը» եւ այլն։ Բայց այդ ամենը հանում է մեզ մեկ անգամ տրված կյանքի անկրկնելի համը, դարձնելով նրան մշտապես կրկնվող տառապանք։

Դե հիմա լսեք, թե ինչ եմ ասում ձեզ, տղաներ ջան, խոսքը վերաբերում է էդ զիբիլները սարքողներին, պատվիրողներին, ընդունողներին ու ցուցադղողներին։ Ու հատ-հատ, օրինակներով եմ խոսելու՝ վիրավորվում եք՝ ձեր գործն ա, բա մեր համար վիրավորական չի՞ ձեր տխմար տեքստերն ու հակասանիտարական կադրերը նայելը...

ՉարԺի էլ խոսել օրինակներով, որ եւս մի ավելորդ անգամ ձեզ չհասցնեմ խելագարության դուռը...։ Ես չեմ հասկանում, օրինակ, թե գովազդվող տարբեր ապրանքները, լինեն ուտելու կամ ընդհակառակը՝ այլանդակ ձեւի քայլելով անցնում էկրանում։ Իրենց ճոռթած ոտքերով ու մի տեսակ ուռած մարմիններով... Ինչի՞ են իրենք ընդհանրապես ուռած. հաշի՞շ են գործածել, թե ինչ... Թե գործածել են սարքողներն ու պատվիրողները... Ուռած ու անճոռնի ապրանքների շքերթ...Էդ ի՞նչ կամպյուտերներով եք սարքում դրանց, ստուգել ե՞ք վիրուսներն էդ կոմպյուտերների։ Քայլող սննդամթերք։ Առա էս վերջերս, բերեցի տուն, դրեցի գետնին՝ չի քայլում։ Չի քայլում էդ մթերքը ու պիտի հաշտվել դրա հետ։ Բա տեքստերը՞... Էն էլ հանգերով։ «Ես ուտում եմ բարբարիս, ձեռքս տարած... ականջիս», ասենք։

Վա՜յ... Բա հումորով գովազդները։ Լսել են, էլի, կապկողները, որ հումորով գովազդներն էլ են աշխատում...

Օրինակ ես չեմ հասկանում, թե ինչի է կինը ապտակում, երբ իրենից խմիչք են ուզում։ Դրա համար ապտակում ե՞ն... 21-րդ դարում։ Թե՞ էդ կինը էպիլեպսիա ունի... Կամ ինչի՞ է կինը խտացրած կաթ առաջարկում սեփական օրգանիզմից... Արդյո՞ք ինքը վստահ է, որ իր մեջ խտացրած կաթ կա։ Էն էլ՝ էլիտար։ Այսինքն՝ էլի տար, կրկին տար։ Բայց ասում են՝ տանողներ շատ են եղել։

Ես չեմ հասկանում նաեւ տաքսի ծառայությունների գովազդները... Ի՞նչ նպատակով են գոռում, ասենք... ի՞նչ ասեմ... դրանց էդ... անունները... Էն էլ ի՜նչ անուններ... Ասենք Տաքսի ծառայություն «Միսսիս»։ Ու գոռում են անունը... Որ ի՞նչ։ Այսինքն՝ հեռախոսահամար չունի, հա՞, էդ սերվիզը, պտի պատուպանը բացես ու գոռաս։ Ու էդ ինտերնետից քաշած անհաջող սպորտային մեքենան իսկույն կհայտնվի ձեր բակում... Ու էլի հանգով՝ «Միսիս, նստի... ականջիս»...

Մի բան էլ չեմ հասկանում՝ էդ էրեխեն չհոգնե՞ց ձմեռ պապիկին նամկներ գրելով։ Մեղքս գալիս ա, հա։ Էդ ձմեռ պապին, աչքիս էդ նամակների թղթերը լրիվ ուրիշ նպատակներով ա օգտագործում։ «Ուզում եմ այս տարի քույրիկ բերես»... Հղի ա, ինչ ա, էդ խեղճ ձմեռ պապին, որ քույրիկեն ծնի քո համար... «Ուզում եմ մայրիկս միշտ Ժպտա»։ Բալիկ ջան։ Ո՞նց մայրիկդ միշտ Ժպտա, երբ, օրինակ, ասենք՝ հայրիկդ օրերով նրա հետ չի կենակցում։ Դրա համար էլ, բալես, մայրիկդ միշտ բղավում է ու գնալով այլանդակվում... Հայրիկդ՝ առավեել եւս...

Ամենալավը, առաջինը, անկրկնելին։ Դուք, ինքներդ չեք զզվե՞ էդ բառերից։

Ես նաեւ չեմ հասկանում, թե մի 06 շահելու համար ինչի՞ է ամբողջ թաղամասը պարում էդ տան դեմը։ «Արդար ա, արդար»։ Ավելի ուԺեղը կա՝ «Արդարություն ա տիրում»։ Բայց մինչեւ շահելը ու շահելուց մի 2 օր հետո, որ մի բան հարցնես՝ ընենց կհայհոյի տիրող իրականությանը, որ հազիվ դրված պետականության հիմքերը փուլ կգան։

Բա հանքային ջրերը։ Մեկը մյուսից մահացու են։ Էլ հանքային ջուր խմող խփված եղնիկներ, էլ... Մի րոպե, է, հլը...։ Կարող ա՞ գյոզերով արմենիկում ա խմում ինքը։ Դե թող բոլոր զինվորները հետները մի-մի շիշ հանքային ջուր վերցնեն կռվի գնալուց։ Կրակեցին սրտին՝ հարց չկա, մի կում էդ ջրից ու էլ կրակածի տեղն էլ չի էրեւում։ Ու չես հասկանում, թե ո՞րն առնես՝ մայր գործարան, հայր գործարան, քենի գործարան, տեգր։ Մեկ ա, որն էլ առնես, բացելուց առաջ մի հատ լողանալու ես։ Կամ ընդհանրապես գազչի լինելու մեջը։

Մի խոսքով, նյարդ չունեմ էլ։

Հիմա լսեք։ Էս մենակ ես չեմ ասում, է՞։ Էս ամբողջ Ժողովուրդն ա էսպես գԺված ձեռ առնում ձեզ։ Էդ աննախադեպ առաջարկների, էլիտարների ու անկրկնելիների վրա։ Ու դուք էլի ու էլի շարունակում եք։ Չգիտե՞ք պատվիրանը՝ «Մի շարունակիր, թե չէ չես շարունակվի»։ Չգիտե՞ք։ Դե իմացեք։

Ես ձեզ Ժամանակ եմ տալիս։ 2 ամիս ուլտիմատում։ Եթե շարունակեք նույն ոգով, եթե էդ նույն բառերը պիտի էլի լսվեն եթերից՝ էդ սաղ գովազդները եթերից հանվելու են ու մտցվեն սարքմողների... աչքը....

Էհհ... Ու դուք չեք պատկերացնում, թե որքան ուրախ եմ ես, որ վերջացնում ենք այս տխուր թեմայի վերլուծումը։ Չնայած դրա ի՞նչը վերլուծես։ Ոմանք կասեն՝ դե, գովազդ է, էլի, ո՞ւմ է խանգարում։ Ում է խանգարո՞ւմ... Ինչի՞ն։ Կյանքին, չե՞ք հասկանում, ապրելուն... Մի ֆիլմ ես նայում, ռուսական ալիքով։ Մեկ էլ կանգնում է ու իրենց գովազդային բլոկով հայերը ելնում են եթեր։ Կա՞ մի մարդ, որ այդ րոպեին չփոխի ալիքը, կամ ձայնը չհանի... Թքեմ ձեզ ծնողի ճակատին... եթե ունի ճակատ։

Ամբողջ աշխարհում էլ այդպես է՝ գովազդները բարկացնում են մարդկանց։ Հա, բայց ոչ կատաղացնում։ Որովհետեւ նրանք ուղղակի գովազդներ են, մեկը մի քիչ լավ, մեկը վատ։ Իսկ սրանցից 99 տոկոսը արհավիրք է, որովհետեւ սարքված է տնավարի, կեղտոտ ու վատ լեզվով, բանական մարդու ուղեղն ապականելով, ոմի խոսքով՝ լացացնելով։

Իսկ ինչպե՞ս է դա լինում... Մի՞թե էդ մարդիկ աչք չունեն, մի՞թե չեն հասկանում, որ իրենց արածն այլանդակություն է, անասնություն։ Գուցե հասկանում են, բայց այստեղ կա մի հայկական տարբերակ եւս՝ ընդօրինակել։ Էն մեկը «Էլիտար» բառն օգտագործեց, հեն ա, իրա գործերը լավ են գնում, ես էլ ասեմ, կարող ա էդ «էլիտարը» ղսմաթ ա։

Բայց էլիտարը ղսմաթ չի բարեկամներ։ Սերունդ է մեծանում առջեւներս։

Ու բավական չէ, որ մեր, էսպես կոչված էլիտը վերացել է, երեխան ընդհանրապես, երբեք չի իմանա, թե ինչ բան է էլիտը, էլիտարը... Նա արդեն երբեք չի ըմբռնի, որ մեր ազգն ունեցել է էլիտ... Ունեցել է Դանիել ՎարուԺան, Մեծարենց, Տերյան... Դա է եղել էլիտը, այլ ոչ թե գարեջրատունը կամ դագաղ սարքող փայտամշակման արհեստանոցը...

Ի՞նչ ասեմ... Եթե ունակ են՝ թող իրենք իրենց համար գերեզման փորեն ու տեղավորվեն մեջը... Իսկ մենք... մենք էլ, երեւի էլիտար մի տանգո կպարենք այդ գերեզմանների վրա։

Link to post
Share on other sites

:respect:

ՄԵՆՔ, ՀԱՅԵՐ ԵՎ ՄԵՐ «ԹՇՆԱՄԻՆԵՐԸ»

Նախ, որպես նախաբան ասեմ, որ մեր այս գլխապտույտ առաջացնող դարում, երբ մամուլի բոլոր միջոցները միայն ահ ու սարսափ են տարածում մեր մեջ՝ անհոգ ապրելը գրեթե դարձել է անհնարին։ Ավելին, մարդիկ արդեն չեն էլ ուզո′ւմ անհոգ ապրել... Որովհետեւ յուրաքանչյուր սահմանից անդին, յուրաքանչյուր թփի հետեւում, յուրաքանչյուր հաղորդաշարի մեջ՝ նրանց սպասում է մինչեւ ատամները զինված թշնամին։

Դե, թշնամին թշնամի է, ամբողջ աշխարհում։ Բայց «ամբողջ աշխարհն» ու հայի հոգին՝ միանգամայն տարբեր անկյուններ են։ Թշնամուց վախենալու, նրա դեմ պայքարելու, նրան ընդհնրապես չհանդիպելու հայկական տարբերակն այլ է։

Եթե ամերիկացին, կամ ասենք անգլիացին վախենում են, ասենք, նրբանցքից հանկարծ դուրս պրծնող մոլագարից (խոսքը մանյակին է վերաբերում, մանյակ ասելով, նկատի չունեմ վզին գցելու զարդը), ապա հայերը կոնկրետ մանյակների դեմ ոչ մի արտառոց վերաբերմունք չունեն։ Նախ մեզնից շատերն արդե′ն գտնվում են նախամանյակային իրավիճակում, կամ տրամադրությունների մեջ, երկրորդ՝ ի՞նչ մանյակ, երբ իր կողքի հարեւանը թարս է նայում իր նոր «ՊԼԱՇՉ» տեսակի զգեստին, փայլփլուն հեռախոսին կամ մեքենային։ Դա՞ է թշնամի նկատելու կամ թշնամուն ըմբռնելու հայկական տարբերակը։ Հետո հայի համար բոլոր դարերում, տասնամյակներում եւ հնգամյակներում միշտ եղել է, կա ու կլինի մի սարսափելի արտաքին թշնամի։ Վերջին դարերին դա թուրքերն են, դրանից առաջ արաբները, մոնղոլները, պարսիկները, հռոմեացիները եւ այլն։ Հին հայերը, երեւի, ատել են իրենց հին թշնշնամիներին, ուրարտացիներին, իսկ ուրարտացիների միջի հայկական մասը ահավոր չի սիրել հայերին։

Մի խոսքով՝ թշնամին, հայի համար, դա այնքան անհրաժեշտ գործոն է, որքան, ասենք՝ օղին ռուսների համար։ Որովհետեւ էդ թշնամուն չենք սիրում, բայց նրանց մշակույթը կարող ենք սիրել։ Գուցե ես կրկնվում եմ՝ բայց թշնամի թուրքի կլկլոցը ավելի հոգեհարազատ է շատերի համար, քան բարեկամ իտալացունը կամ գերմանացունը։

Այդ «թշնամի, թշնամի», որ ասում են, բոլորը կարծես պատկերացնում են մի հատ զենք ու զրահով, սաղավարտով, էսպես մի 200 կիլոյանոց մարդ, որը կարող է ամեն անկյունից հարձակվել ու սրախողխող անել բոլորին։ Հայերը շատ թշնամիներ ունեն։ Թշնամիներն, իրենց հերթին՝ ունեն իրենց հայերը։ Օրինակ հայ գրողը, լինի դա խորհրդային թե անխորհուրդ ժամանակների կերտող՝ պիտի անպայման թշնամիներ ուենանա։ Էդ իրեն նախանձողներն են, էլի։ Այսինք, ինքն էնքան լավ գրող ա, որ շրջապատած ա թշնամիների բանակով։ Բայց հարցնեմ՝ բա իսկական գրողը նախանձի մասին կմտածի՞... Բա դա իրեն պետք է՞... Էս օրօով, նախանձելու կամ նախանձվելու մասին անգամ Ռոբերտ Դե Նիրոն կամ Մոնակոյի արքայադուստրը չեն մտածում։ Կնշանակի, արդն ինչքան փոքր է, այ էսքան, էնքան նրա թշնամիները շատ են։

Չէ, շատ են եղել, որ մեծ մարդկանց նախանձել են ու նրանց կյանքը թունավորել են։ Սալիերի կա, բան կա աշխարհում։ Բայց ինքը, Մոցարտը, իրեն թույլ կտա՞ր Սալիերիին հաշվել իրեն թշնամի։ Կյանքում։ Որովհետեւ Մոցարտը, Ամադեուսը՝ մեծ էր։ Մեր մեծ ախպերն էր ինքը։

Այսինքն, էդ թշնամի կոչվածը հիմնականում հնարված բան է՝ էլի, ու մենակ արվեստագետների մոտ հո չի՞... Թշնամին ֆռֆռում է, կա։ Բայց իրա ֆռֆռման տրամագիծը շատ փոքր է, էլի, ինքը կարող է բնակվել միայն նեղ մտահորիզոններում։

Կամ ասենք, ազգովին գիտենք, որ թուրքը թշնամի է։ Հասկացանք։ Իրոք, Թուրքը թշնամի է։ Ցեղասպանություններ, Սումգայիթ, պատերազմ, Արցախյան հիմնահարցի անվերջանալի ելեւէջներ։ Բայց մի հատ հարց ունեմ։ Եթե էդ թուրքը թշնամի է, մեզ համարյա թե բլոկադայի մեջ է պահում, դեպի Թուրքիա ճանապարհներ չկան, բա ինչի՞ եք ձեր, սամթեր գտել, որ երկրից վալյուտան հանում եք, չերեզ Բաթումի կամ էլ չգիտես թե ինչ գնում‒խորանում եք Թուրքիայի մեջ, վալյուտան տալիս թուրքերին, իրանց ծուռ ու մուռ կարած վարտիքները ու Օզուլ Դավթարիմ գրված տետրակներն առնում‒բերում ծախում եք հայ մանուկներին։ Հայ մանուկը տետրը բացում է, որ մաշտոցյան տառերը գրի՝ վրան Աթաթուրքի նկարն է։ Օզուլ Դավթարիմ։ Թշնամական տետր։ Իրա Աթաթուրքով։ Այսինքն Աթաթուրք լավ տղա ա էղել... Չի շարունակել Համիդի, Քեմալ‒Ջեմալների գործը... Ինքը հայերի կոմից էր, ապեր...

Լսեք, Կարող ա միտումնավոր կերպով ուզում եք, որ հայ մանուկը յոթ տարեկանից թշնամուն միանգամից ճանաչի...

Լավ, հլը էդ տավար թաթուրքին դնենք մի կողմ... Թուրքը հայտնի թշնամի է։ Շատերին հայտնի։ Ավելի քան շատերին։ Բայց իրա թշնամական կլկլոցը շատերիդ կոկորդներից դուրս չի գալիս, չէ՞... Մեկ‒մեկ էնպիսի նամազներ կլսես, որ ոչ մի մոլլա նման ձեներ չի կարենա հանի... Մոլեն ո՞վ ա, որ մեզնից լավ երգի, ստեղ է՝ ենք գերազանցում թշնամուն...

:up: :lool:A de spanum es eli :wow: Edited by ARAMIS
Link to post
Share on other sites

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱԶՆԻՎ ՀԱՅԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է

1. Թույլ չտալ, որ ոչլոտ շնչավորները արվարձաններից ներթափանցեն քաղաքի կենտրոնական մասը, որովհետեւ, այսօրինակ եղանակով՝ նրանք տիրելու են քաղաքին։

2. Մարդկանց վրա նախահարձակ լինող չափահաս կամ անչափահաս մուրացկաններին հրելով հեռացնել իրենց կողքից։ (Կարելի է օգնել միմիայն հանգիստ նստած, ոչինչ չպահանջող մուրացկանին)։

3. Արհամարհել, չխոսել այնպիսի կենդանիների հետ, որ թուրքական մուղամ են լսում (իրենց ասելով՝ հայկական)։

4. Պահպանել փողոցային երթեւկության կանոններն այնքան Ժամանակ, մինչեւ իրենց անձռնամխելի համարող վարորդներն ու կարգազանց հետիոտներն ուղղակի հնարավորություն չունենան կարգը խախտելու։

5. Երթուղային եւ մյուս տաքսիների վարորդներին ստիպել, որ վերջիններս անջատեն իրենց՝ այսպես կոչված՝ ռադիոընդունիչները, ցածրացնեն ռադիոկապի վայնասունը։

6. Բակերից դուրս քշել ամեն տեսակի տխմար ապրանքներ վաճառող ձայնավորներին։

7. Դռներն այնպես շրխկացնել աղանդավորների «դեմբերի» առաջ, որ վերջիններս ցած գլորվեն հարվածի ալիքից։

ԱՌԱՅժՄ ԱՅՍՔԱՆԸ

Link to post
Share on other sites

Հայեր, խնդրում եմ ուշադիր կարդացեք: Աչքի տակով անկացնելու բան չէ: Մեր Հայաստանի իրականությունն է, որ ավելի լավ դժվար թե կարող էր ասվել:

Տպագրական սխալների համար ներողություն:

Է, բա ու՞ր եիք եդքան Անդրեին «բալետ անում»։

Link to post
Share on other sites

Չեմ փորձի որևէ կերպ համոզել ձեզ և ձեր նմաններին։ Միևնույնն է համարում եմ ձեզ արժեքավոր, ավելին՝ իմ եղբայրներն ու քույրերը։ Ցանկանում եմ ձեզ ամենայն բարիք, և շատ բալիկներ։

Դիտում եմ ձեզ որպես ռեգեներացիայի միջոց՝ գենոֆոնդի պահպանման յուրորինակ մի սառնարան, կամ բանկ եթե կուզեք։

Երբ մենք կհաղթենք (ո՞նց --- շատ շատ ուզելով որ դուք չլինեք), ձեր սերունդներն ել մերի հետ միասին կդաստիարակվեն որպես հայ, կիմանան դա ինչ է նշանակում, կհասկանան իրենց մշակույթը ու կհպարտանան դրանով։

Edited by nkarich

Ներողություն, "Երբ մենք կհաղթենք", էստեղ "մենք"-ն ովքեր են?

Link to post
Share on other sites

դա էլ մի բան չի, էկեք մի բան անենք բողոքելու հետ մեկտեղ, կարողա մի քիչ ցավը թողի տենց, էլ մենակ որպես բողոքող չՃանաչեն մեր նմաններն։ Ինձ թվում է ֆորումը լավ զենք է համատեղ մի ակցիա անելու համար։ Համատեղ ասելով ինկատի չունեմ տարածության մեջ միասին, այլ ժամանակի :) այսինքն ասածս միտինգի ու կուսակցության մասին չի, այլ մեր առօրյաի՝ ամեն մեկս մեր ընկերների հետ։

Վահեն ու Վահրամը բավականաչափ նյութ տալիս են որ սարուձոր չընկնենք։

Առանց երկար մտածելու՝ առաջին (փորձնական) առաջարկ․ եկեք բոլորս, ինչքան բարեկամ գիտենք ու հարազատ, Մարուս մորքուրներով ու Արուս հորքուրներով, համոզենք, պահանջենք, ստուգենք, որ երեխաներին թուրքական գրենական պիտույքներ չառնեն։

Հա, ասեմ, որ սա ժամկետ չունի․ պետք է ուղղակի չմոռանալ ու անել, ու չհանձնվել (այսինքն դժվարա, էլի)։

Եդ առաջի «լեվելն» ա, երբ անում ես, ամեն օր, չես ափսոսում էդ մի երկու կալորիան դրա վրա ծախսել։

Երկրորդ աստիչանը ավելի բարդա՝ էնպես անել որ ընկերներդ միանան, վարակվեն, ու իրանց էլեմենտներնել չնստեն ճամփի կեսից։

Սա մի օրինակա, կարելի է ավելի «լուրջ» ակցիա ձեռնարկել, բայց հլա տեսնեմ սրան ինչ կասեք , նոր․․․ :brows:

Համել, որպեսզի չդառնա հերթական խրատարան, առաջարկում եմ հայտարարել ամսեկան մեկ այսպիսի թեմա ու կիսվել իրար հետ տպավորություններով ու հնարքներով։

Հարգանքներս

Վաղը գնում եմ բանգլադեշ/ֆիրդուս...` ջինս առնելու. վստահ եմ` թուրքական է: Ինչ անեմ? Ջակի-ջուկիների փող չունեմ:

Շրջազգեստ եմ գնել, մի քիչ թանկ էր. ասեցին` բա Թուրքիայիիից է: Տեսնես` ինձնից ինչքան կուզեին, եթե Փարիզից լիներ, ասենք...

Գուցե վերևներին ԽՆԴՐԵՆՔ, որ ներկրման ու սեփական արտադրության մասին մտածեն? Վստահ եմ` շատ շուտով կարձագանքեն:

Համաձայն եմ, եկեք հրաժարվենք ամեն տեսակ թուրքականից... հանդիպենք? հմմ... կարևոր չի որտեղ, բայց քանիսը կգան? քանիսին է հետաքրքիր, թե իրենք ԻՆՉ են հագնում, վայ, ներողություն, թե ում արտադրած ապրանքն է հագներին... և վերջիվերջո, քանի? հոգի կգտնեք, որ հագնում են հագուստ Իտալիայից կամ Ֆրանսիայից (ասում են` Տաշիրում կա, մեկ էլ երևի Աբովյան փողոցում) ու փայլուն գիտեն իրենց պատմությունը, կիրթ են, գրագետ ու ... ՀԱՅ են (խորին հարգանքներս):

Իհարկե, բողոքելն էլ մի բան չի...

Link to post
Share on other sites

դա էլ մի բան չի, էկեք մի բան անենք բողոքելու հետ մեկտեղ, կարողա մի քիչ ցավը թողի տենց, էլ մենակ որպես բողոքող չՃանաչեն մեր նմաններն։ Ինձ թվում է ֆորումը լավ զենք է համատեղ մի ակցիա անելու համար։ Համատեղ ասելով ինկատի չունեմ տարածության մեջ միասին, այլ ժամանակի :) այսինքն ասածս միտինգի ու կուսակցության մասին չի, այլ մեր առօրյաի՝ ամեն մեկս մեր ընկերների հետ։

Վահեն ու Վահրամը բավականաչափ նյութ տալիս են որ սարուձոր չընկնենք։

Առանց երկար մտածելու՝ առաջին (փորձնական) առաջարկ․ եկեք բոլորս, ինչքան բարեկամ գիտենք ու հարազատ, Մարուս մորքուրներով ու Արուս հորքուրներով, համոզենք, պահանջենք, ստուգենք, որ երեխաներին թուրքական գրենական պիտույքներ չառնեն։

Հա, ասեմ, որ սա ժամկետ չունի․ պետք է ուղղակի չմոռանալ ու անել, ու չհանձնվել (այսինքն դժվարա, էլի)։

Եդ առաջի «լեվելն» ա, երբ անում ես, ամեն օր, չես ափսոսում էդ մի երկու կալորիան դրա վրա ծախսել։

Երկրորդ աստիչանը ավելի բարդա՝ էնպես անել որ ընկերներդ միանան, վարակվեն, ու իրանց էլեմենտներնել չնստեն ճամփի կեսից։

Սա մի օրինակա, կարելի է ավելի «լուրջ» ակցիա ձեռնարկել, բայց հլա տեսնեմ սրան ինչ կասեք , նոր․․․ :brows:

Համել, որպեսզի չդառնա հերթական խրատարան, առաջարկում եմ հայտարարել ամսեկան մեկ այսպիսի թեմա ու կիսվել իրար հետ տպավորություններով ու հնարքներով։

Հարգանքներս

Մեկ էլ եկենք ասենք... Ռիտա հորքուրներվ ու մորքուրներով, լավ?

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Երբեք մի մտեք հայկական «ֆորումներ»։ Ինչո՞ւ... Որովհետեւ այնտեղ կան բավականաչափ խելամիտ եւ նրբանկատ կարծիքներ հայտնողներ։ Մի՞թե փողոցային հայհոյանքներ լսելը բավական չէ Ձեզ։ Թե՞ ուզում եք սովորել նոր լպիրշություններ, որ արտահայտում են այդ ֆորումների բավականաչափ խելամիտ եւ նրբանկատ պիդրերը եւ լեզբիյաններիը... (Լեզբիյյան՝ հայուհի չլինի՞...)

Սա Սահակյանի խորհուրդներից,դե ասեցի եթե հետևում եք նրա պարտականույթյունների շարքին... ;)

http://www.vraert.com/am/content/view/23/2/

այստեղ կարող եք գտնել,եթե կասկածում եք նրա բառերի վրա...

Այ ժողովորուրդ,Սահակյանը իրեն երբեք գրող չի համարել,դուք ինչու եք համարում,ու այստեղ էլ քննարկում:

նա ուղղակի գրում է,իր լեզվին ու ոճին հարազատ մեթոդով,կարդացեք,եթե սրտխառնոց չեք ունենում:Իհարկե թեմաներ կա,որ իրոք ռեալ է պատկերում,բայց ախր դա հո չի նշանակում պետք է դնել,ասել ,ճիշտ կամ սխալ է:Ես ինքս ունեմ բոլոր նրա ստեղծագործությունները,սկսած Սև ու սպիտակից,թերիներ,հաճախել եմ նրա բոլոր թատրոները,նրա ստեղծագործած,բայց դա չի նշանակում,որ ահա,Սահակյանը այստեղ շատ հայեցի է,կամ այստեղ գռեհիկ է:չգիտեմ ով,գրականության մեջ մտցրեց ՈՃ հասկացություն,դա էլ իր ոճն է,,,ու ամեն ինչ իրեն է,եթե իրեն դուր է գալիս,,էէէ,,էլ ինչու եք տառապում???

Հա, Հեղինե ջան, գիշերներն էլ չենք քնում, ա~խ :unsure: Բայց որ ինքն իրեն գրող չի համարում, էս գիշեր հանգիստ եմ քնելու, հա~ :lol:

Ի դեպ, ես գիտեի, թե հեղինակային ոճ ունենում են գրողները :)

Edited by zaratustra
Link to post
Share on other sites

Հեղինակ` Վահրամ Սահակյան

ԱՅՍՕՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱժԱՄԻ ՀԱՄԱՐ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ

ԲՈԼՈՐ, ԿՐԿՆՈՒՄ ԵՆՔ՝ ԲՈԼՈՐ «ՔԱՂԱՔԱԿԱՆ» ՈՒժԵՐԸ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԸՆԴԴԻՄԻՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ,

ԿՐԿՆՈՒՄ ԵՆՔ՝ ԲՈԼՈՐ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ:

ԵՎ ՔԱՆԶԻ ԿԱՇԱՌԱԿԵՐ ԵՆ, ԾԱԽՈՒ, ԹԱԼԱՆՉԻ, ԿԱՐԻԵՐԻՍՏ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ՛ ԽՈՒժԱՆ, ԱՅՍ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՈԼՈՐՆ ԱՆԽՏԻՐ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՎԱՃԱՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԵՏ ՊԵՏՔ Է ԴԱՏԱՍՏԱՆ

ՏԵՍՆԵԼ՝ ԻՆՉՊԵՍ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՎԱՃԱՆԻ ՀԵՏ՝ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ։ ՄԱՆԱՎԱՆԴ՝ ՀՐԱժԱՐԱԿԱՆՈՎ

ՊԱՏԱՍԽԱՆ ՏՎԱԾՆԵՐԻՆ։ ԿԱՄ ԱՊԱԳԱ «ՊԱՏԱՍԽԱՆ ՏՎՈՂՆԵՐԻՆ»... ԿԼԻՆԻ ԴԱ ՕԵԿ, ՄՕԵԿ, ԿԾԵԿ ԹԵ ՄԻ ԱՅԼ ԱՂԲ...

ԲԱՅՑ ԵԹԵ ՆՐԱՆՑ ՄԵՋ ԿԱՆ ՆԱԵՎ ( ԿՐՆՈՒՄ ԵՆՔ՝ ԿԱՆ ՆԱԵՎ) ԱՅՆՊԻՍԻ ԱՆՁԻՆՔ, ՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ

ՆՊԱՏԱԿԻ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԽՄԲԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԲԱՑԵԼ ԿԱՄ ՄՏԵԼ ԵՆ ԱԶԳԻ

ՇԱՀԵՐԻ ԾԱՌԱՅՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ԵՎ ԴՐԱ ՇՆՈՐՀԻՎ ԹԵԿՈՒԶ 10 ԴՐԱՄ ԵՆ ԴՐԵԼ

ԳՐՊԱՆՆԵՐԸ՝ ՆՐԱՆՑ ՄԱՅՐԻԿՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՐԵԼԻ Է ԿԵՆԱԿՑԵԼ ԱՄԲՈՂՋ ԱԶԳՈՎ : ԸՆԴ ՈՐՈՒՄ՝ ԹՈՒՐՔ ԱԶԳՈՎ:

ՆժԴԵՀԸ ՆՄԱՆՆԵՐԻՆ ԹԱՓՈՒՄ ԷՐ ՁՈՐԸ... ԻՍԿ ՍՐԱՆՑ ՆՄԱՆՆԵՐԻՆ, ԻՐԵՆՑ ԿԱՆԱՆՑ ՈՒ ԹՈՒԼԱՆԵՐԻՆ

ԱՆՀՐԱժԵՇՏ Է ՏԱՆԵԼ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՈՏԻ ՈՒ ՈՐՊԵՍ ԽՐՏՎԻԼԱԿ՝ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ԹՈՒՐՔ ՍՆԱՅՊԵՐՆԵՐԻ ԴԻՄԱՑ:

........ՈՐԴԻՆ, ԵՐԵՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԱՊՐԵԼ ԱՌՈՂՋ ՀԱՍԱՐԱԿԱՐԳՈՒՄ, ԲԱՅՑ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՎԵՐ

ԲԱՐՁՐԱՆԱԼ ԼԻՆԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԱՄ ԴԻՄԱԴԻՐ ՈՐՈՎՀԵՏԵՎ՝ ....... ԾՆՈՒՆԴ Է:

ԱՅՍՔԱՆԸ

[attachmentid=1224]

Represianerin dem em. Koghm em kargi hravirmann u azniv datarani mijotsov mekusatsmany qaghaqakanutyunits, cmah.

Mnacats amen inchi tak storagrum em,

vahe

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...