Jump to content

Год Армении в России


Recommended Posts

Привет, всем! Поздравляю всех с новым годом, точнее годом Армении в России!!!

Кто концерт видел или присутствовал? Горжусь своей нацией. МОЛОДЦЫ!!! Хочется, чтобы все за этот год лучше поняли, что есть Армения и кто есть армяне. :up:

Link to post
Share on other sites

Согласитесь как всё солидно выглядело, минимум попсы и прочих там приколов. Халко показывали по каналу "Культура" и слишком поздно. надо было по первому в 19.00 самое время:-) Кто знает о событиях в рамках этой программы, скиньте инфу. БЛАГОДАРЮ!!!!

Link to post
Share on other sites

вот пусть завидует Киркоров :D

конечно перед Азнавуром ещё бы Авраам Руссо не петь на армянском и другим :)

я горжусь своей РОДИНОЙ!

Edited by Angel Boyz
Link to post
Share on other sites

а еслибы еще показали после концерта програмку которую в субботу показывали в 6 утра "Армяне" про армян про Армению, про их заслуги... в россии... и в других странах... вообще супер... такая гордость почему многие этого не понимают ... и считают армян чурками? Чурки это азеры, грузы, и мн.др. ... надеюсь год Армении в россии изменит ситуацию в корне... и слова путина не останутся словами... :cool:

Edited by Galstjan4ik
Link to post
Share on other sites

Galstjan4ik,

самые настоящие чурки те, кто считает других таковыми. Кажется, Вы от них далеко не ушли...

ну не надо так сразу. зачем сейчас преходить к грубостям. SAS мы с тобой раньше не "виделись" в инете? Кажется, ты всегда был милым :)

Link to post
Share on other sites

ну не надо так сразу. зачем сейчас преходить к грубостям. SAS мы с тобой раньше не "виделись" в инете? Кажется, ты всегда был милым :)

А в остальном он милый малый :)

Link to post
Share on other sites

На мой взгляд, организаторы явно ошиблись с некоторыми номенрами:

Так, например, мне совсем не понравилась Флора Мартиросян. Пела очень слабо, и вообще выглядела как карикатура. Обычно, когда на сцену выходит "большой" человек, от него ожидаешь поразительных вокальных данных, а то как спела Флора, оказывается, исключение...

Но самый большой минус, конечно, это КВН. Нет, вы не подумайте, я против КВНа ничего плохого не имею, но в тот вечер он был лишним. К тому же как всегда наши квнщики блеснули своим остроумием, сумев пару раз задеть в присутствии президента ПУТИНа и других российских официальных лиц, честь русских девушек. Признаюсь порой мне было стыдно за них. Хорошо хоть по телику их не показали.

Ещё много всяких мелких вещей не пнравилось или не оправдвло ожиданий, но не буду вас утомлять, а то подумаете, что я уж очень люблю критиковать. На самом деле, я просто хотел, чтобы всё было безупречно, но к сожалению это был далеко не самый лучший армянский концерт, который мне пришлось видеть за свою жизнь.

Тем не менее, было куча хороших моментов в этом концерте, и в целом приятное впечатление он оставил.

Будем надеется, что организация остальных мероприятий, приуроченных к году Армении пройдёт на таком же высоком уровне, потому что касается организации вечера, то она была превосходной.

Всем удачи и счастья!

Link to post
Share on other sites

а я блин пропустил этот концерт:( глядишь даже пошел бы не смотря на малое кол-во времени...

Link to post
Share on other sites

Простите, а какие сейчас в ближайшее время намечаются мероприятия в рамках года Армении?

Есть какой-нибудь официальный сайт? Может, кинете ссылку. :hi:

ХАШ во всех ерсторанах со скидкой :lol:

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

Ещё одна грустная статья про это позорное мероприятие в Кремле.

AZG Armenian Daily #030, 18/02/2006

http://azg.am/?lang=Ar&num=2006021822

ՈՐՏԵ՞Ղ ՓՆՏՐԵՆՔ ՉԱՐԻՔԻ ԱՐՄԱՏԸ

Հունվարյան երկու իրադարձություններ՝ հանրապետության մշակույթի նախարարի հրաժարականը եւ Ռուսաստանում Հայաստանի տարին բացած շքահամերգը, ամենքին ստիպեցին զայրույթով խոսել ազգային մշակույթի վիճակի մասին:

Միահամուռ բացասական գնահատականը դժվար է վիճարկել: Կրեմլյան դահլիճում կայացած համերգը դարձավ Հայաստանում երաժշտական մշակույթի, որպես գեղարվեստական ստեղծագործության ինքնուրույն պրոֆեսիոնալ ճյուղի բացակայության տխուր վկայությունը: Համերգը դարձավ ներկայումս տարածված հախուռն-տարերային մշակութային քաղաքականության, ավելի ճիշտ՝ հետընթաց խթանող քաղաքականության արտացոլումը: Վերջին տասնամյակներում ակտիվորեն զարգացող պրոֆեսիոնալ եւ սիրողական արվեստի սահմանների ջնջման գործընթացը, որին ուղեկցում են գեղարվեստական չափորոշիչների բացակայությունը, ճաշակը ցածրաճաշակությամբ, ակադեմիական գիտելիքները նմանակությամբ, կայուն ոճը ոճային էկլետիկայով փոխարինելու երեւույթը, բառացիորեն աչքի առաջ ձեւավորում է նոր հայկական մշակութային միջավայր: Երաժշտական մշակույթը, որպես ընդհանուր մշակույթի առավել զգայուն եւ սոցիալապես ունիվերսալ մաս, հայելու պես արտացոլեց տվյալ գործընթացը:

Անշուշտ, կարելի է առարկել, որ մի կողմից մենք «ստեղծագործության ազատության» ժամանակաշրջան ենք ապրում, իսկ մյուս կողմից՝ աշխարհի ամբողջ մշակույթն է համակված զվարճանքի եւ անճաշակ ամենաթողության կոռոզիայով: Պատասխանենք, որ յուրաքանչյուր մշակույթ իրեն վերապահում է զարգացման եւ կատարելագործման ուղու ընտրության իրավունք, այսինքն իր համար պիտանին ընտրելու եւ կործանարարը դեն նետելու հնարավորություն: Առանց նման ընտրասերման հայկական մշակույթը երբեւէ գոյություն չի ունեցել, այլապես չէր լինի ինքնօրինակ:

Նույնիսկ սոցռեալիզմի տարիներին, երբ ստանդարտացված կլիշեն թելադրում էր արվեստի սյուժեն, ձեւն ու լեզուն, հայկական երաժշտությունը որոնում էր սեփական ուղիներ: Այսպես, ներկայումս հանիրավի մոռացված Հարո Ստեփանյանը (1897-1966) դեռ 30-ական թթ. գրրում է «Քաջ Նազար» երգիծական եւ «Սասունցի Դավիթ» էպիկական օպերաները, որտեղ հայկական նոր պրոֆեսիոնալ երաժշտության մեջ առաջին անգամ օգտագործվում է միջնադարյան շարականների եւ տաղերի մեղեդային նյութը: «Սասունցի Դավիթ» օպերան, ավա՜ղ, չբեմադրվեց, սակայն ինքը՝ Ստեփանյանը, ստեղծագործական փորձը շարունակեց Առաջին սիմֆոնիայում: Արդեն 60-ական թթ. կոմպոզիտորների նոր սերունդը փորձը շարունակեց կամերային (Տիգրան Մանսուրյան, Ալեքսանդր Աճեմյան եւ ուրիշներ) եւ նվագախմբային (Լեւոն Աստվածատրյան, Ավետ Տերտերյան եւ ուրիշներ) երաժշտության մեջ, իսկ 1976 թ.՝ Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բալետում, պահպանվելով ընդհուպ մեր օրերը:

Հետեւաբար, խորհրդային իշխանությունը միշտ չէ, որ երաժշտական արվեստում ճնշել է ազգային գերակայությունները: Ավելին, նա պահպանել է տարբեր ժանրերում աշխատելու կոմպոզիտորների շահագրգռությունը: Բայց եթե որեւէ ճարպիկ կոմպոզիտոր պետությանը (Մշակույթի նախարարության գնահատիչ հանձնաժողովին) խաբում էր միեւնույն ստեղծագործության կրկնակի վաճառքով կամ պարզապես վատ ստեղծագործությամբ (գնվում էր Կոմպոզիտորների միության անդամ ամեն մի կոմպոզիտորի երկ), ապա կյանքը կատարում էր իր բնական ընտրությունը: Դա տեղի էր ունենում նախ եւ առաջ այն պատճառով, որ ստեղծագործությունը քանիցս հնչում էր հանրապետական եւ համամիութենական ստուգատեսներում, գնահատվում կատարողների, հրատարակիչների, երաժշտական քննադատների եւ հետազոտողների կողմից (նրանք բոլորը կազմում էին երաժշտական մշակույթի միասնական ամբողջություն), եւ ապա՝ հրապարակայնության եւ բաց քննարկման շնորհիվ ձեւավորվում էր որոշակի հայացք արվեստի ստեղծագործության նկատմամբ: Կյանքն իր ուղղումներն էր անում, ապացուցելով կամ հերքելով ստեղծված կարծիքը, իսկ հեղինակն անհատականության քննություն էր հանձնում:

Բնական է, որ առաջընթացի նկարագրված կանոններին ուղեկցում էր խորհրդային գաղափարախոսության քարացածությունը, որն ստեղծում էր արվեստի «օրենքներ» եւ «տաբուներ», ռուսական առաջավոր մտքին ստիպելով անցնել ընդհատակ: Հայաստանի երաժշտական մշակույթում գռեհիկ արգելքներից տուժեցին որոշ կատարող երաժիշտներ, գլխավորապես հայրենադարձներ: Ուրիշներն էլ տուժեցին ավանդական ազգային նախանձից: Իսկ կոմպոզիտորները շարունակում էին հորինել երաժշտություն, որին հավատում էին: Այդուհանդերձ նրանցից շատերն ապահովագրված չէին նիհիլիզմից եւ խոչընդոտներից, որոնք բխում էին հասարակության որոշակի խմբերից (խավերից)՝ հանձնաժողովներից եւ մշակույթի զանազան գերատեսչությունների պաշտոնյաներից, հաճախ էլ՝ իշխանության եւ ուղեցույց ստորագրությունների զորությամբ օժտված գործընկերներից:

Իսկ իշխանությունը, ինչպես հայտնի է, շատ է փոխում մարդկանց, հատկապես նրանց, ովքեր զուրկ են աստվածային տաղանդի կայծից: Գոհունակությամբ տեղ զբաղեցնելով դատավորի աթոռին, այդ մարդիկ սկսեցին տնօրինել նրանց ճակատագրերը, ում համար «ստեղծագործության նպատակը ինքնանվիրումն է»:

Ոչ միայն հետստալինյան, այլեւ հետբրեժնեւյան ժամանակաշրջանում ամենքին լավ հայտնի այդ «չարիքի արմատը» դարձավ հասարակության կառավարող մասի գաղափարախոսության բովանդակությունը: Կառավարելու եւ սեփական ցանկությունները թելադրելու հնարավորությունը հրճվանք էր պատճառում ուռճացած խմբերին. նրանց համար դժվար չէր համատեղ ուժերով նսեմացնել որեւէ ստեղծագործողի վաստակը (ճիշտ է, եթե ստեղծագործողն ուզում է, որ իր վաստակը ճանաչեն, նա պարտավոր է ծառայել խմբին: Հազիվ թե արժե թվարկել ամենքին հասկանալի «ծառայության» եղանակները):

Խմբերից եւ խմբավորումներից (ըստ կուսակցական պատկանելության, մտերմականության, հովանավորչության, կաշառվածության եւ այլ արժանիքների) ամբողջ սոցիալ-քաղաքական համակարգի ստեղծումը խորհրդային պետությունը հանգեցրեց ներքին պայթյունի: Վերակառուցման եւ հրապարակայնության առողջ կոչը ենթադրում էր անցում փակ հասարակությունից բաց, ժողովրդավարական հասարակության: Եթե վիթխարի կայսրության կործանումը տեղի չունենար նման հեղափոխական ձեւով, ապա հասարակությունը գուցե կարողանար փոքր-ինչ առողջանար՝ թեկուզ արժեքավոր ավանդույթների հաշվին: Մինչդեռ սրընթաց բեկումը վերածվեց համընդհանուր աղետի, որը թաղեց մարդկային բոլոր արժեքները եւ դրանցից գլխավորը՝ բարոյականությունը:

Արդեն անցյալ դարի 90-ական թվականներին, երբ հայկական երաժշտական մշակույթը կանգնած էր ճանապարհի ընտրության առջեւ, բարոյական բնույթի հիմնահարցերը չէին էլ քննարկվում: Խոսում էին ինքնարտահայտման ազատության, ստեղծագործական անկաշկանդության, անհատի ձեւավորման նոր ուղիների մասին: Հոգեւոր ազատության ընդհանուր կարգախոսը շուտով վերաճեց եկեղեցական թեմատիկայով համատարած հրապուրման, նույնիսկ ուղղափառ Տերունական աղոթքի տեքստի վրա հիմնված խմբերգային ստեղծագործության մրցույթի ֆինանսավորման:

Մեծ հաշվով, հոգեւոր տեքստերին դիմելը դարձավ բարոյականության յուրօրինակ փորձություն. չէ որ խոսքն ու գործը պետք է համընկնեն: Հոգեւոր մարդ լինելը, հոգեւոր կարիքները հոգալը, դրանց մասին խոսելն ու գրելը, նույնիսկ հոգեւորական լինելը դեռ չեն նշանակում բարոյական լինել բառիս վեհ իմաստով: Հոգեւորն ու բարոյականը, թեպետեւ իրար լրացնող, բայց տարբեր կատեգորիարներ են: Դրանք միավորված են ինչպես տեսությունն ու պրակտիկան, ինչպես գեղագիտությունն ու բարոյագիտությունը: Մենք՝ հայերս, պետք է դա հիշենք մշտապես, նախքան մշակութային անճաշակությունները պատճենելը, որտեղ կրոնականը դառնում է լոկ մոդայիկ պիտակ, ենթամշակույթի կամ պոպ մշակույթի առարկա:

Ինքնահոսի թողնված հայկական երաժշտական մշակույթը կորցնում էր ոչ միայն բարոյականությունը, այլեւ պրոֆեսիոնալիզմը: Պրոֆեսիոնալիզմի եւ բարոյականության փոխկապակցության մասին դիպուկ է արտահայտվել Եվգենի Եվտուշենկոն. «Արվեստում անբարոյականությունն անկասելիորեն վերաճում է ապապրոֆեսիոնալացման»: Կարելի է ավելացնել, որ այդ հիվանդության տարածումը լավ նկատելի է ինչպես մշակույթի ներսում, այնպես էլ վերեւում, այսինքն դրա գործընթացի կառավարման ու վերահսկման ոլորտներում (այդ ոլորտներն են արվեստաբանական գիտությունները, այդ թվում նաեւ երաժշտագիտությունը, որտեղ հաճախ նկատելի է, որ անբարոյականության մակարդակն այնքան բարձր է, որքան ցածր է գիտելիքներինը ): «Բոլոր ճակատներում» պրոֆեսիոնալիզմի մակարդակի աստիճանական անկումը հմուտ պրոֆեսիոնալների համար մի երեւույթ է, որի դեմ «այլեւս անհնար է պայքարել»: Մինչդեռ նման պարագայում լռությունն անբարոյականություն է, քանզի եթե մտավորականը դեմ է գնում սեփական խղճին կամ պարզապես դավաճանում է դրան, ապա նա այլեւս չի կարող կոչվել մտավորական՝ բանականի եւ ճշմարտի մարտիկ: Բայց հայ մտավորականը ոչ միայն հուսահատության մեջ է, այլեւ վախի: Մոռանալով խիղճը, նա մտածում է միայն հանապազօրյա հացի մասին, կախման մեջ ընկնելով կլանների բաժանված մեր հասարակությունից:

Այդ կլանները նենգորեն հյուսված են շատ ավելի հմուտ ձեւով, քան խորհրդային իշխանության ժամանակաշրջանում: Ողբերգական է, որ դրանց մեջ ներքաշված են երբեմնի արժանավոր եւ պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք ներկայումս կորցրել են ստեղծագործելու եռանդը եւ ինքնահաստատվում են տիրող անպատժելիության եւ ցինիզմի անդաստանում: Ծովահրեշի նմանվող այդ կլան-խմբավորումները թույլերին թվում են մաֆիա հիշեցնող ինչ-որ բան: Դա մասամբ ճիշտ է, եթե նկատի ունենանք, որ նրանց ձեռքին են կապիտալը, արտասահմանյան «կապերը» եւ պետական աջակցությունը:

Իհարկե, հնարավոր կլիներ հեգնանքով վերաբերվել մեր գավառական հասարակությանը, որն ինչ-որ բանով հիշեցնում է Հակոբ Պարոնյանի կատակերգությունների աշխարհը, եթե Հայաստանի երաժշտական մշակույթի որոշ «գործիչներ» (հենց նրանք, եւ ոչ թե աշխարհի հայ երաժիշտներն առհասարակ) իրենց քթերը դուրս չհանեին: Ահա այդ ժամանակ մենք կհնձենք «լուսավորության» եւ գռեհիկ սոցիալ-մշակութային միջավայրի պտուղները...Ողջամիտ բոլոր անձինք վրդովված են Մոսկվայում հայկական երաժշտական մշակույթի նման ցուցադրությունից: Բայց, կներեք, չէ որ դա մեր այսօրվա դեմքն է. ակադեմիական արվեստի անկում եւ գավառամտության ու տգիտության բարգավաճում: Անցկացված միջոցառման պատասխանատուների համար զայրանալը քիչ է (նույն ոճը շարունակվելու է. Ռուսաստանում եւ Ֆրանսիայում Հայաստանի տարին նոր է սկսվել). հարկավոր է չարիքի արմատները փնտրել տիրող համակարգում, երբ ստեղծագործող մրցակիցների տապալումը կամ բացակայությունը թույլ պրոֆեսիոնալներին միավորում է թայֆայությունների, կոլեգիաների, հանձնաժողովների, միությունների, ընկերակցությունների, ֆիլհարմոնիաների, կոնսերվատորիաների, օպերաների մեջ... Ամենուրեք տիրում է մշակույթի կառավարման միեւնույն գաղափարը, որը չի հանդուրժում այլ կարծիքներ եւ գործողություններ, անհատական որեւէ նախաձեռնություն: Եվ առհասարակ ժամանակն է խոստովանել, որ անհատականությունը, ինքնությունն այսօր գրեթե մեր հասարակության թշնամիներն են:

Հենց այդպես էլ ապրում ենք, մտահոգվում նոր նախարարի ապագայի համար: Բայց մի՞թե նա է ամբողջ հարցը: Վերջապես ե՞րբ ենք տեսնելու չարիքի արմատը...

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Link to post
Share on other sites

Ещё одна грустная статья про это позорное мероприятие в Кремле.

AZG Armenian Daily #030, 18/02/2006

http://azg.am/?lang=Ar&num=2006021822

Почему позорное мероприятие в Кремле? Можно в двух словах и по-русски, стыдно, но читаю скверно.

Link to post
Share on other sites
Вот и вот лишь некоторые из многочисленных ругательных отзывов по поводу этого мероприятия. В Армении этот концерт поднял большой шум и вызвал резко негативные оценки по поводу организации, отбора участников, дурацкого КВН и многих других вещей.
Link to post
Share on other sites

да вот сколько времени прошло, и ничего не случилось... хотя бы осветили геноцид...

отношение самих русских к этому пофигистичное.Рассказав своему однокласснику о Годе Армении в России ( о чем он ессно,, не знал)

он мне ответил "на что тратятся деньги !?"

Link to post
Share on other sites

Мне непонравился танец под "Арцах" - както не вритм получалось.

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...