Vahe Avetian

Վահե Ավետյան

1,127 posts in this topic

Ձեր ուժ Մեր ուժը

Ձերուժան Տեր(՞՜)-Գուլանյանը թերթերից մեկում հրապարակել է մի էսսե, «ՉԳԻՏԵՄ... » վերնագրած, որում բազում պայծառ բառ ու տպավորություն շարադրելով առաջացրեց վստահություն շարքային ընթերցողիս մոտ, որ մեր ուժը մտքի մեջ է, մեր միտքն էլ մեր ուժի, ու այդ պատճառով անում ենք հետևություն, որ բոլոր նրանք, ովքեր իրենց քաղաքացիական իրավունքն իրականացնելով զբաղվում են քաղաքականությամբ, ճանճեր են։ Այդպես պնդում է հեղինակը, ինչից ուղղակիորեն բխում է, որ ճանճեր չեն միայն ձեր ուժ Մերուժը, նրա պապա Լևոնը, մեկ էլ մնացած տղերքը, ում հատիկ հատիկ ճանճ չեն համարի ղարաբաղ կոմիտեականները։

Share this post


Link to post
Share on other sites

Արմեն Ռուստամյան անունով ոմն քաղաքացի ասել է թերթերից մեկում հետևյալը. - հո ես իմ համար նախագահ չեմ ուզում դառնալ, առնեմ, գնամ մեր տուն սկսեմ նախագահություն անեմ, ինչը ոչ այլ ինչ է, քան հայտարարություն այ բանի մասին, որ այդ տղան ուզում է նաև մեր տներում նախագահություն անել։

Share this post


Link to post
Share on other sites

Երեկ տեսա մի մեքսիկական հաղորդում, որտեղ լրագրողը խնդրեց այդ երկրի նախկին նախագահին պատասխանել մի քանի գրքերում հրապարակաված մեղադրանքերին այն մասին, որ նա և իր տիկինը տիրում են հսկայական հաստության, ներդրված ամբողջ երկրի տարածքով:

- Դու ստախոս ես. - անմիջապես պատասխանեց նախագահը։

- Դու ինձ անվանում ես ստախո՞ս. - պատասխանեց լրագրողը. - ես ոչինչ չեմ ասում։ Ասում են գրողները, գրքերով։ Դու նրանց հարցեին պետք է պատասխանես, ոչ թե կարծես, որ սեփական երկիրը թալանած քո պես մեկը, կարող է ինձ ստախոս անվանել։

Ես անհամբեր սպասում եմ ոչ թե ինչ որ նախագահի, կամ վարչապետի գալուն, որպեսզի սկսի փոփոխությունը երկրումս, այլ այս լրագրողին, որը խոսքի ազատության ամենօրյա տքնաջան բանվորն ու կռվի զինվորն է։

Գալդ բարի պայծառ մանուկ։ Անհամբեր սպասված ես։

Share this post


Link to post
Share on other sites

Ներկայացնում եմ մի հատված Ալբերթ Բաղդասարյանի հետ հարցազրույցից։ Այն ինչ նա ասում է վկայություն է։ Արժե կարծում եմ պահել հիշողությունում, սպասվելիք օրերում պետք կգա գուցե։

Վահե

Հետո սկսել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից հիասթափվել, երբ իմացել է, որ նրանցից շատերը համագործակցում են գաղտնի գործակալությունների հետ: Անգամ մի զավեշտալի դեպք հիշեց. «Նույնիսկ մարդ կար, որ ասում էր՝ ես կարող եմ ԿԳԲ-ից տեղեկանք բերել, որ ես ԿԳԲ-ից չեմ»: Անուններ առայժմ մեր զրուցակիցը չցանկացավ տալ՝ «Կարող եք բոլորի անունները ցուցակով գրել»,- կատակեց նա:

1988-ի հետ համեմատականներում մեր զրուցակիցը ցավալի է համարում, որ «հիմա տեղեկանքը միայն ԿԳԲ-ից, ԳՌՈԻ-ից չէ, որ պիտի բերեն: ԿՀՎ-ից, ՄՈՍԱԴ-ից, ընդհուպ մինչեւ ադրբեջանական գաղտնի գործակալությունից: Երբ ամեն ինչ հանվում է վաճառքի եւ մարդը սովորական ձեւով չի կարողանում իրեն ապահովել՝ ավանտյուրան դառնում է գլխավոր առաջնորդող եւ ես չգիտեմ, թե ում շփումները մինչեւ ուր կտանեն»:

Share this post


Link to post
Share on other sites

Սերն ու ատելությունը մեկ են

Սերն ու ատելությունը նույն մետաղադրամի երկու կողմերն են բայց սիրո հետ կատարվել է ճակատագրական մի բան։ Աներևակայելի է թե ինչպես գնացին այդ քայլին մարդիկ, որոնք ունեցել են լավագույն մտադրություններն այս աշխարհում։

Մենք անգամ չենք էլ կասկածել թե ինչպես է աղճատվել սերը։ Դա սիրո շարունակական ուսմունքն է, որ աղճատել է։

Ատելությունը բնական անարատ է, սերը՝ ոչ։

Երբ ատում ես, բնական ես, անկեղծ։ Երբ սիրում ես, զեղծում ես։

Սա պետք է հասկացվի։ Հազարավոր տարիներ բոլոր կրոնները, քաղաքական գործիչները, ուսուցիչները սովորեցրել են մեկ բան միայն, և այդ մեկ բանը սերն է։ Սիրիր թշնամուդ, սիրիր հարևանիդ, սիրիր ծնողներիդ, սիրիր աստծուն…

Ինչու՞ ժամանակների սկզբից սովորեցնում են նրանք քեզ սիրել, շարունակում են մինչ օրս։ Որովհետև վախենում են քո բնական, անարատ, անեղծ սիրուց։ Որովհետև անեղծ սերը քո վերահսկողության սահմանից ան դին է։ Դու հմայված ես սիրով։ Դու հմայողը չես, հմայվածն ես, իսկ հասարակությունը ցանկանում է տեսնել քեզ վերահսկելի։

Հասարակությունը վախենում է քո վայրի բնույթից, անարատ բնականությունից։ Այդ պատճառով սկզբից անմիջապես սկսում է կտրել թևերդ, հասնելով վերջապես ամենահզոր բանին մեջդ, քո սիրելու հնարավորությանը, որովհետև երբ դու հմայված ես սիրով, պատերազմի անգամ դուրս կգաս, անգամ համայն աշխարհի դեմ։

Օշո

Edited by Vahe Avetian

Share this post


Link to post
Share on other sites

Վահե ջան էս ուր էս,նախագահական ընտրությունների նախաշեմին? :blink:

Share this post


Link to post
Share on other sites
Վահե ջան էս ուր էս,նախագահական ընտրությունների նախաշեմին? :blink:

Ինձ թվում է, որ մեր Վահեն Շեդիայում էլ է դեկաբրիստ այլախոհ դարձել, սրոկ ա ատբիվատ անում շվեդական տունդրաներում` իր առաջադեմ մտքերի համար: Այլապես ինչպե՞ս բացատրել նրա տարօրինակ բացակայությունը՝ ֆորումի ամենաընթերցվող թեմաներից մեկից:

Share this post


Link to post
Share on other sites
post-916-1198021891.jpg Edited by Vahe Avetian

Share this post


Link to post
Share on other sites

Վերջ տվեք ետ ձեր խոսքերին դատարկ, դևը գալիս է աշխատեք արագ !

ֆիրդուսի Շ. ԱՍՔ RՈՍՏԱՄԻ ՄԱՍԻՆ

ԱՊՐԵՍ ՎԱՀԵ ՎՈՂՋՈՒՆԵԼԻ ԿԵՐՊԱՐ էս

Share this post


Link to post
Share on other sites
post-916-1198021891.jpg

очень впечатляюще,а главное,правдоподобно и реалистично.

Share this post


Link to post
Share on other sites

The individual is handicapped by coming face to face with a conspiracy so monstrous he can not believe it exists.

J. Edgar Hoover – former FBI head

Share this post


Link to post
Share on other sites

Մեզ իշխում է օթյակ

Հայերիս, ինչպես նաև մնացյալ բոլոր ժողովուրդների մեջ, բացարձակ մեծամասնությունը ազնիվ, անշառ մարդիկ են, որոնք իրենց կյանքերի ինչ որ ժամանակահատված(ներ)ում ազնվորեն մասնակցել են պետականաշինական, ռազմական նախաձեռնություններին, հավատալով, որ հայրենիք են կերտում, և այդպես էլ եղել է: Մարդու այս տեսակի հարատև սխալականույթւնն է այն, որ դատում է մարդկանց մասին սեփական բարոյական համակարգով, և այդ սկզբունքով առաջնորդվելով է ընտրում իր ղեկավարին, առաջնորդին, անմասն նվիրումով ծառայելով նրան, նույնացնելով եևովույթը գաղափարին ծառայելու հետ այն աստիճան, որ հաճախ հայտնաբերել է իր սնանկությունն այն ժամանակ, երբ սկզբնական գաղափարից սաստիկ շեղված է եղել արդեն, հաճախ անգամ հանցագործության ակամա մասնակից, որովհետև առաջնորդի հետևից ընկած վազել է երկար ժամանակ, նրան վստահելով։ Հիմարացվել է մի խոսքով։ Դա պատահել է բոլորիս անխտիր:

Հիմարացվելու ակնառու վկայությոնն է հայերիս ներկա վիճակը, տնտեսական, բարոյական, հոգևոր թշվառությունը հայրենիքում և սփյուռքում, որտեղ հայերիս բացարձակ մեծամասնությունը թշվառ է, միջին և լավ ապրում է չնչին մի հատված հասարակության, որոնց մեծ մասը հանցագործներ են, բայց ինքնանվանվում են էսթաբլիՄԵՆԹ։

Ազնիվ մարդկանց տեսակին հատուկ է նաև երևույթներին լայն նայելը, այդ հատկությունը միշտ խրախուսվել ու կերակրվել է տերերից, որովհետև ազնիվ մարդը հարցը չի դնում «ի՞նչ է փոխվում անձամբ իմ համար» ոլորտում, այլ երկրի, հայրնիքի, ցեղի, ազգի և անգամ համայն մարդկության երբեմն։

Ես կառաջարկեի փոխել մոտեցումն ու հարցը դնել հենց այդպես, «ի՞նչ է փոխվում անձամբ իմ համար» ոլորտում, որովհետև ազնիվ լինել բոլորովին չի նշանակում լինել խելացի, նաև որովհետև հիմարացվում են միայն ազնիվները, նաև որովհետև անազնիվներն են միշտ հիմարացնողները։

Քանի որ հիմարացված են հայերիս բացարձակ մեծամասնությունը, առիթ ունեմ ենթադրելու, որ հայերս ազնիվ ժողովուրդ ենք ընդհանուր առմամբ, բայց նաև առիթ ունեմ ենթադրելու, որ հիմար էլ ենք։

Բոլորովին չեմ կարծում, որ հիմար չլինելու համար անհրաժեշտ է անազնիվ լինել։ Կարելի է լինել ազնիվ ու խելացի։ Խելացի լինելու համար պետք է սովորել, սովորելու համար պետք է հիշել անցյալը, վերլուծել ներկան, ապագան ու տեսնել «ի՞նչ է փոխվում անձամբ իմ համար»։

Հիշենք 1988-ը անուններով. Դեմիրչյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան, Վազգեն Սարգսյան, Ռոբերթ Քոչարյան, Սերժ Սարգսյան։

Թվեք հիմա ինքներդ 2007-ի անուններն ու ստուգեք մեկ ազգանուն փոխվե՞լ է արդյոք։ Երկու անուն փոխվել են՝ այո, բայց ոչ ազգանուն։ Մի դեպքում որդին փոխարինել է հորը, մյուս դեպքում եղբայրը եղբորը։ Փաստն առ այն, որ եյս եղբայրությունում կա մեկը, որը հեռացրել է հանգուցյալ հորը ժամանակին իշխանությունից, և կա մեկ ուրիշը, որը կասկածվում է եղբոր սպանության մեջ, չի խանգարում վեց հոգանոց (թիվը պատահական չէ) այս օթյակին մնալ հայերիս անփոփոխ տերերը 88-ից մինչ օրս։

Քո, անձամբ քո համար ազնիվ մարդ, ի՞նչ է փոխվում։

Share this post


Link to post
Share on other sites

Дорогой Ваге,горько было читать ваши строки.Ну да и правда-вещь горькая.Я считаю себя человеком честным и отвечу так,как чувствую.Ничего не изменится,увы.И знаете почему?Не только потому,что из года в год промыванием мозгов занимается одна и та же клика.Но и потому еще,что я и еще очень многие уехали.Почему уехали-это вопрос второстепенный.Факт в том,что сдались:ради детей,ради родных,из-за существования.В глубине души я много раз спрашивала себя:"Каким словом назовешь свой отъезд?И отвечала бегством и предательством,усталостью от той многочисленной лапши,которую вешают на наши уши."Так что вечнозеленое политическое дерево,столь реалистично вами изображенное,взращенно и полито нами.

Share this post


Link to post
Share on other sites

Քո, անձամբ քո համար ազնիվ մարդ, ի՞նչ է փոխվում

Գուցէ ճղճիմ անձ եմ, համեմատած Ձեր վաստակին, այդուհանդերձ թոյլատրէք Ձեր զրուցակիցը լինեմ երբեմն:

Ձեր, յարգելի հարիւրապետ, գրութեան մասին ասելիք չունեմ, չգիտեմ, ինքս որեւէ օթեակի անդամ չեմ. ուստի չեմ կարող ստոյգ իմանալ՝ ո՞վ է անդամ:

Իմ ասելիքը ձեր վերջի հարցման մասին է, թէ՝ «ինչ է փոխւում անձամբ իմ համար»:

Ձեր նախորդ գրառումներից հասկացայ, որ Դուք ցեղակրօն գաղափարի կրող էք, Նժդեհական էք: Սխալելու մարդկային իրաւունքով ասեմ, որ արիական գաղափարախօսութեան մէջ անձի շահը չէ որ պիտի գերադասի, այլ՝ համայնքի, ազգի, Հայրենիքի ու պետութեան շահը:

Անձը, եթէ հարկ է, պիտի զոհաբերուի, յանուն մեծամանութեան:

Բարին ընդ Ձեզ:

Share this post


Link to post
Share on other sites
Дорогой Ваге,горько было читать ваши строки.Ну да и правда-вещь горькая.Я считаю себя человеком честным и отвечу так,как чувствую.Ничего не изменится,увы.И знаете почему?Не только потому,что из года в год промыванием мозгов занимается одна и та же клика.Но и потому еще,что я и еще очень многие уехали.Почему уехали-это вопрос второстепенный.Факт в том,что сдались:ради детей,ради родных,из-за существования.В глубине души я много раз спрашивала себя:"Каким словом назовешь свой отъезд?И отвечала бегством и предательством,усталостью от той многочисленной лапши,которую вешают на наши уши."Так что вечнозеленое политическое дерево,столь реалистично вами изображенное,взращенно и полито нами.

Dorogaja Nazel,

rad chto chitaete. Rad voobshche chto armjane chitajut. Moglo bi bit' xuzhe i tak i bilo v to vremja kogda ja stal pisat' - v Armenii izdavali 2-3 knigi v god, tirazhom neskolko sot ezempljarov v luchshem sluchae. Segodnja izdajutsja knigi, malo eshchjo, no civra rastjot kazhdij god, internet vospitivaet vsjo bolshe i bolshe chitatelej... U menja est' nadezhda chto ne vsjo poterjano. Poloxo ne to chto nas ogorchajut te ili inie stroki. Ploxo to chto mi ne naxodil dazhe te stroki kotorie nam mogli bi nuzhni.

Ja ne dumaju chto to chto s nami suchilos', proizoshlo ot togo chto mnogie uexali. Naoborot - mnogie uexali potomu chto s nami priozoshlo to chto proizashlo.

Ja uveren chto izgnanie armjan iz rodini rezultat planomerno osushchestvjonnoj, zaranee nacherchennoj programmi. Te kotorie eto delali i delajut vidjat nashu s vami rodinu stranoj izgojom, s negramotnim naseleniem. U menja ochen'mnogo faktov goovorjashchie v polzu etoj teorii, ne znaju prosto xvatit li odna chelovecheskaja jizn chto bi opisat' vest etot "zemnoj ad' cherez ktorij proxodit chelvechestvo i mi v tom chisle.

Ja bi ne stal obvinjat tex kto uexali. Eto ne znachit sdalis'. Na oborot - eto xnachit chto vzjali v sobstvennie ruki sobstvennuju sudbu i sudbu blizkix i detej. Vi zhe ne dumaete chto nado bilo ostavatsja v rabstve v sobstvennoj strane, otpravljat sinovej na staitelstvo zamkov ljudaedov a devochek nashix na panel', opjat zhe na uslugu tex zhe ljudoedov.

Jazn' dana cheloveku dlja togo chto bi zhit a nogi dani dlja togo chto bi xodit' podalshe ottuda, gde etu cenost'- jizn, otnimajut ili degradirujut na svoj lad cherti.

Eto ne mi sozdali etogo drakona. On bil zdes so vremjon sotvorenija.

Share this post


Link to post
Share on other sites

Дорогой Ваге,впечтлена вашим сайтом.Спасибо большее,так как нашла там то,что очень хотелось найти,но не удавалось.А верите ли вы,что мы однажды взявшись за руки,сможем победить то,что плодится и размножается на нашей земле.Вы,конечно же ,правы.Наши дети достойны нормальной,подчеркиваю,нормальной жизни.Многое хочется сказать,вот только...

Share this post


Link to post
Share on other sites

Գուցէ ճղճիմ անձ եմ, համեմատած Ձեր վաստակին, այդուհանդերձ թոյլատրէք Ձեր զրուցակիցը լինեմ երբեմն:

Inchu sireli Johan? Inchu eq ajdpes khosum dzer masin, meki vory bardzrjali zavakn e, nra nmanutjamb u kerparov steghtsvats. Inchpes karogh eq nran jghjim hamael, kam anvanel... Charje. Duq der kjaqn uneq u chgiteq inch eq anelu der, inch eq hajtnagortselu u tali mardkutjany...

Ձեր, յարգելի հարիւրապետ, գրութեան մասին ասելիք չունեմ, չգիտեմ, ինքս որեւէ օթեակի անդամ չեմ. ուստի չեմ կարող ստոյգ իմանալ՝ ո՞վ է անդամ:

Karogh eq, ete usumnasireq mer patmutjuny, verlutseq nerkan. Andamnern u otjaknery irenq irents yndtsvum, arandznanum en.

Իմ ասելիքը ձեր վերջի հարցման մասին է, թէ՝ «ինչ է փոխւում անձամբ իմ համար»:

Ձեր նախորդ գրառումներից հասկացայ, որ Դուք ցեղակրօն գաղափարի կրող էք, Նժդեհական էք: Սխալելու մարդկային իրաւունքով ասեմ, որ արիական գաղափարախօսութեան մէջ անձի շահը չէ որ պիտի գերադասի, այլ՝ համայնքի, ազգի, Հայրենիքի ու պետութեան շահը:

Kardaceq khndrum em "Ceghakron" hodvats aveli ushadir. Ceghakron em, vorovhetev ceghajin kjanqov aprogh amen voq ceghakron e, inchpes vracin e ceghakron, adrbejantsin, rusn u mnacjal bolory, voronq irents ceghajin patkaneliutyuny hamarum en ankaskats - dogmat. asel kuze kron.

Ceghy miak haskacutjunn e mardkajin kjanqum, vor dogmat e, anpopokh. Haj eq, vorovhetev haj eq u cheq karogh chlinel, angam ete hrajarveq, lezun moranaq, dzez angammoranaq. Dranits voch mi kerp chi pokhvum ajn pasty, vor haj eq, inchpes rus e rusy, vracin vraci e, ev ajln, ev ajln...

Mnacjal bolor gaghaparakhosutyunnery kareli e yndunel, chndunel, karogh en linel skhal, kam jisht.

Azeom e miajn mardu ceghajin tsagumn u patkaneliutyuny - ete mardyn angam da herqi.

Ceghakron em voch te ajn patjarov, vor inch vor gaghaparakhosutjun em hnarel, kam hajtnaberel dra veraberjal, ajl parzapes tesel, ymbrnel em anherqeli pasty - haj em. Da anpopokh e, kaskatsits, ver, angam ete inqs ev ajloq sksen kaskatselu herqel. Haj em, vorovhetev tsnvel em haj tsnoghnerits, nranq el irents hertin ev ajln, ev ajln...

Sa e ceghakrony, voch avel, voch pakas. Ajs mitqy chkaroghatsav avartun dardznel Njdehy, bazum hangamanqits elnelov harkav, baits lav usumnasireluts heto nra bolor hajtni gortsery, vstahabar karogh em asel, vor sranits tarber mi ban cher, vor pordzel e hasu dardnzel mez.

Ajd patjarov hamarum em Njdehi ashkhatanqy, tesakan masy teri, mez chhasats. Ajdpes patahel e, vorovhetev hajrenakits hajrenasernery amboghj kjanqum halatsetsin nran bolor majr camaqneri vra, verjum el handznecin rusakan gaghtni tsarajutjunnerin u spanecin vladimirjan pantum.

Qani vor Njdehn angam chavartec ir tesutjuny, chem karogh linel Njdehakan. Ajdpisi ban chka el. Ov asum e, vor inqy Njdehakan e, kam stum e, kam tget e, kam hnarel e irenu miajn iren, lavagujn depqum negh shrjanakin hajtni mi nor tesutjun, vory es nakhoroq hamarum em himarutyun.

Ariakan gaghaparakhosutjunn el, kam ajn inch anvanum en gaghaparakhosutyun, qrekan hancagortsneri hnarats mi takard e. Aselov, vor metsamasnutjan iravbunqy gerakajum e anhati shahic, kam azgi shahy mek mardu shahic, dnum en parzapes irents avazakakhumby ajd metsamasnutjan kam azgi teghy, dzez andzamb hamarum poqramasnutyun, anhat, vori iravunqy petq e votnaharvi, hanun azgi, kam metsamasnutyan, asel kuze irents andznakan shaherin.

Nman ban chka. Ajn ameny inch votnaharum e dzer andnzakan iravunqy, hents azgi shahi votnaharum e, vorovhetev duq, andzamb ev ajloq, hents AZGN en.

Անձը, եթէ հարկ է, պիտի զոհաբերուի, յանուն մեծամանութեան:

Gutse, erb andzn inqn e voroshum iren kam ir shahn u andzy votnaharely hanun yndhanrutyan, baits miajn u miajn sepakan voroshumov u datov. Erb mekin partadrum en da anel metsamasnutjunov, patjarabanelov azgi shahy, vstah egheq, vor gorts uneq qrekan hancakhmbi het parzapes, voronq gjolum pghpjak bac toghelov dze frratsnum en vorpeszi ardjunqum gcen.

Բարին ընդ Ձեզ:

Eghbajrakan orhnutjunnerov,

vahe

Edited by Vahe Avetian

Share this post


Link to post
Share on other sites
Дорогой Ваге,впечтлена вашим сайтом.Спасибо большее,так как нашла там то,что очень хотелось найти,но не удавалось.А верите ли вы,что мы однажды взявшись за руки,сможем победить то,что плодится и размножается на нашей земле.Вы,конечно же ,правы.Наши дети достойны нормальной,подчеркиваю,нормальной жизни.Многое хочется сказать,вот только...

Dorogaj Nazel,

to chto nam nuzhno sdelat'. eto vse lish pobedit demonov i drakonchikov v aimix sebja. Eto ne trudno. Uchitel' dal nam dlja etogo vse nuzhnie znanija.

Etix demonov vsego lish nado nazvat' ix imenem, i oni izchezajut iz nas. Etix drakonov nazivajut Zavist', lozh', obman, gordinja i tak dalee...

Kak tolko iz uznajosh i nazivaesh imenami, oni ubegajut porch iz nas.

--- A s glavnim iz nix, ne stoit ne borotsja, ne stoit o njom i zadumivatsja i staratsja poznat'. Ego nizvergnet nash s vami otec, i eto vremja blizko.

S uvazheniem,

vahe

Share this post


Link to post
Share on other sites

Սիրելի Վազգեն Մանուկյան,

ձեր մտքերն ու գաղափարները հաճախ հետաքրքիր կարող են լինել, եթե մեր համաքաղաքացիների մոտ մեկ երրորդը, որ հայրենիքում չէ, ու զրկված այդով առաջադրվելու և քվեարկելու հիմնարար իրավունքից, հետաքրքրված լինեն ընդհանրապես։

Կարելի է իհարկե ցինիկորեն վերաբերվել, այնպես ինչպես հայրենիքում համընդհանուր բրեյնուոշով հասարակական կարծիք դարձրած. - գնացել են թող չխառնվեն, բայց պլուս - մինուս մի քանի հոգի միլյոն քաղաքացու քվեն հենց այն ձայներն են, որոնք որոշելու են նախագահին, որովհետև պարոն Սերժ Սարգսյանը հասարակավ հայտարարել է արդեն, որ Հայաստանից բացակայում է ընդամնեը մի 5000 քաղաքացի, ինչը մեր տխուր պարագայում նշանակում է, որ այդքան քվեաթերթիկ նկարվելու է նրա օգտին։ Միթե կարծու՞մ եք, որ մարդկանց կհետաքրքրեն ձեր անգամ ամենափայլուն գաղափարները, եթե դուք քվեն վերահսկող որևէ մեխանիզմ չառաջարկեք։

Ընդհանրականից առանձնացնենք մեն մի օրինակ, իմ սեփականը ձեր թույլ տվությամբ, որովհետև այդպես եմ կամենում ես՝ քաղաքացիս, իմ կամքն, ինչպես գիտեք և ուսուցանում եք ինքերդ՝ օրենք է քաղաքացիական հասարակությունում։

Հայրենիքում ինձ ձերբակալելու հրաման է տրված, որպեսզի անմիջապես բանտարկվեմ երկիր մտնելուն պես ու լռեցվեմ, որովհետև ես ինքս եմ դատի տալու հանրապետությունը։

Սա հետևանք է գրած գրքերիս ու հայտարարությանս այն մասին, որ մասնակցելու եմ խորհդարանական ու նախագահական ընտրություններին:

Լոս Անջելեսում կեղծ վկայություններով ինձ դատի տվեցին դաշնակցականները խափանելու համար հայրենք վերադարձս, որովհետև ընկա դատական քաշքշուքների մեջ ամիսներով։

Հայտարարում եմ, որ դա արվել է Հայաստանից եկող պատվերով։

Ինձ համակարգված արմատախիլ են արել հասարակական գործունեության բոլոր ոլորտներից, բազում ուրիշին նույնպես, նրանց մեծ մասն անգամ չեն կռահում, որ այդպես է։

Այս ամենի մասին տեղյակ է մեր ողջ մեդիան - լռում են, որովհետև տգետ են մեծ մասամբ, իսկ ով տգետ չէ, որոշողը չէ, բայց դուք, պետություն հիմնած հայրերից մեկը հասկանում եք անշուտ, որ այն ամենն ինչ գրում եմ այստեղ ոչ թե պատմություն է, որին կարող եք հավատալ, կամ չհավատալ, այլ քրեական մեղադրանք է Հայաստանի Հանրապետությանը, ինչին պետք է հետևի հետաքննություն, դատ, դատավճիռ։

Ձեզ հիմա մեղադրում են ինչ որ փաստաթուղթ արտադրելու մեջ, ըստ որի դուք ահաբեկիչ եք, բայց դուք այնուամենայնիվ և առաջադրվել եք կարողացել, և ընտրել կարող եք։

Ինձնցի ոչ միայն խլված են այդ իրավունքերն, այլ անգամ արհեստականորեն մղված եմ մեկուսացման։

Մասսայական լրատվական միջոցներով արված հայտարարությունն ունի իրավաբանական ուժ, ըստ որի կարող է քրեական գործ հարուցվել ու սկսել հետաքննություն։

Համարու՞մ եք արդյոք քաղաքացիական պարտականություն հանցագործության բացահայտմանը նպաստումը։ Դուք ունեք իմ հայտարարությունը հիմա։ Ո՞րն է ձեր դիքորոշումը։ Ունե՞ք արդյոք անելիք, որպես համաքաղաքացի։

Դուք փորձում եք ընտրությունների միջոցով դառնալ իմ սահմանադրական իրավունքների և իմ անվտանգության երաշխավորը.

Ինչպե՞ս եք ապահովելու իմ անվտանգ տուն դառնալը, հասարակական-քաղաքական կյանքին մասնակցելու իրավունքիս վերականգնումը, արժանապատվությանս ու տնտեսությանս հասցված վնասների հատուցումը։

Վստահեցնում եմ, որ հազարավոր մարդիկ կասեին ձեզ նույնն ինչ ես գրում եմ։ Նրանք պարզապես լռում են։

Ես անձամբ ճանաչում եմ բազումին, բաից չեմ կարող անվամբ թվել հասարակավ, որովհետև չեմ ստացել նրանցից իրավունք դա անելու։

Ես ուզում եմ լսել ձեզնից երաշխիք, խոստում, ուզում եմ տեսնել անմիջապես ռեակցիա։

Եթե ստորադասեք իմ դեպքը, ազատ եմ մտածել, որ դուք դատախազություն դիմել կարող եք միայն այն դեպքում, երբ ձեզ անձամբ են մեղադրում ահաբեկչության մեջ, իսկ մնացյալ համաքաղաքացիների նմանատիպ հետապնդումով բացարձակ հետաքրքրված չեք։

Դատեք ինքերդ այդ դեպքում, թե որքան եք հետաքրքիր որպես ապագա նախագահ և անգամ ընդհանրապես։

Սիրով,

Վահե Ավետյան

http://hetq.am/arm/politics/7425/#3017

Edited by Vahe Avetian

Share this post


Link to post
Share on other sites

Սիրելի Արման Մելիքյան,

Ես ձեզ կտայի քվես հավանաբար, եթե լինեի Հայքում ու մասնակցեի ընտրություններին։ Ավաղ դեռ այդ վիճակում չեմ, որովհետև ձերբակալության հրամանով փնտրման մեջ եմ հայրենիքի ներքին գործերի մարմինների կողմից, մեղադրվում եմ քրեական հանցագործության մեջ։

ԱՄՆ-ում կեղծ վկայություններով ինձ դատի տվեցին դաշնակցականները, խափանելու համար խորհրդարանական ընտրություններին մասնակցելս, այն ինչ հայտարարել էի, որ անելու եմ մինչ այդ։

Շատ կուզենայի մասնակից լինել այսօր Արցախի, Հայքի ընդհանրապես հարցերի քննարկմանը, բայց այդ վիճակին չեմ հասել դեռ վերևում նկարագրածս պատճառներով և իմ վիճակում են բազում այլ քաղաքացի, այդ պատճառով թողնենք Արցախն ու Հայքը ապագայի քննարկմանն ու գանք մարդու իրավունքին առայժմ։

Դուք տեղյակ եք արդյոք քաղաքական հետապնդումներին Հայաստանում, սփյուռքում։ Այդպիսի բան կա՞ Հայաստանում, թե՞ ոչ։

Ձեր համաքաղաքացիներից մի զգալի մաս զրկված են առաջադրվելու և ընտրելու իրավունքից, նրանցից ոմանք երկիր են լքել, թալանված են, արհեստականորեն, կազմակերպչականորեն թուլացվել են ու մղվել դուրս հասարակական գործունեության բոլոր ոլորտներից, ոմանք դատապարտված են ու բանտարկված, ոմանք փնտրման մեջ են։

Դուք համարելու՞ եք ընտրություններն օրինական այս ամենն իմանալով հանդերձ։

Դու՞ք ունեք քաղաքական հետապնդումները դադարեցնող, մարդկան իրավունքները վերականգնելու, պահպանելու վերաբերյալ միջոցառումների նախատեսած ծրագիր։

Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար՝ Վահե Ավետյան

http://hetq.am/arm/politics/7407/

Edited by Kars

Share this post


Link to post
Share on other sites

Սիրելի Վահան Հովհաննիսյան,

«Ժիրայր Սեֆիլյանը ներկայումս ՀՅԴ անդամ չէ եւ ազատ է իր որոշումների կայացման խնդրում».

Սա մեջբերում է ձեր խոսքից։ Հետևու՞մ է արդյոք սրանից, որ եթե Սեֆիլյանը լիներ կուսակցական, ազատ չեր լինի իր որոշումների մեջ, ։ Նշանակու՞մ է արդյոք, որ նա, ով որոշում է ազատորեն իր կարծիքն արտահայտել, չի կարող լինել դաշնակցական։ Ամենուր պնդում եք, որ դաշնակցությունը ժողովրդավարական կուսակցություն է, բայց սահմանափակում եք խղճի ու մտքի ազատությունը ։ Հակասություն չե՞ք տեսնում։ Դուք ձերբակալված եք եղել որպես ահաբեկիչ, անվտանգության խորհրդի որոշումով ազատ եք արձակվել։ Մինչ ձեր ազատվելը, ես անձամբ մասնակից եմ եղել բազում միջոցառումների կազմակերպմանը, ի պաշտպանություն ձեզ ու ձեր ընկերների, որովհետև չեմ հավատացել որ հանցագործ եք, ավելին՝ հանցագործ եմ համարել ԼՏՊ-ի վարչակարգը, որը ձեզ բանտարկել էր։ Հիմա ես եմ փնտրման մեջ, ձերբակալումը նախատեսված է որպես կանխման միջոց։ Կարո՞ղ է արդյոք անվտանգության խորհուրդը, կամ ուրիշ որևէ համապատասխան հաստատություն իմ դեպքում էլ կայացնել ձեզ վերաբերող որոշման պես։ Ինու՞ ձեր դեպքում դա հնարավոր էր, իմ դեպքում ոչ։ Բոլորովին չեմ նսեմացնում ձեր ավանդն ու ներդրումը հայրենիքի կայացման գործում, բայց չեմ ուզում նսեմացնել իմը նույնպես։ Պատերազմի առաջին օրից կամավորագրվել եմ, մասնակցել եմ հետագայում երկիրն այսօր ղեկավարող կուսակցության հիմնադրմանն ու եղել եմ առաջին խորհրդի անդամ։ Ձեր իսկ դաշնակցությունում ընտվել եմ սկանդինավիական կառույցի պատասխանատուներից մեկը, կուսակցության այն ժամանակվա ղեկավար Մարուխյանի անձնական խնդրանքով ու հորդորով։ Դուք նույնպես եղել եք դաշնակցության կառույցներից հերթական մեկի պատասխանատուներից մեկը։ Բացատրեք խնդրում եմ ինձ և ընթերցող հասարակությանը. ո՞րն է ձեր հատուկ արժանիքը, ավանդը, ըստ որի ձեր համար հնարավոր է հատուկ որոշմամբ ազատ արձակումն ու քրեական գործի կասեցումը, իսկ իմ համար ոչ։

Դուք տեղյակ եք կարծում եմ, որ Լոս Անջելեսում ինձ կեղծ վկայություններով դատի տվեցին դաշնակցականները, խանգարելու համար հայրենիքում խորհրդարանական ու նախագահական ընտրություններին մասնակցելս։ Ես արդեն ունեմ մի քանի վկայություն լոսանջելեսյան դաշնակցականներից այն մասին, որ իմ հետ վարվել են ըստ Երևանից եկող հրահանգի։ Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ։ Երևանում և ամենուր պատմում են Պապլավոկ կաֆեում ձեր կրակելու մասին։ Օգտագործեք խնդրում եմ առիթն ու հերքեք, իսկ եթե չհերքեք, պատասխանեք խնդրում եմ հետևյալ հարցերին.

Որտեղի՞ց ձեզ զենք։ Ո՞վ է այն տվել ձեզ։

Հարուցվե՞լ է արդյոք քրեական գործ պատահարի վերաբերյալ։ Եթե ոչ՝ ինչու՞։

Այսօր ինձ քրեական մեղադրանք է ներկայացված անօրինական զենք ունենալու համար։ Ես ոչ կրակել եմ Պապլավոկում, ոչ էլ ուրիշ որևէ վայրում։ Ձենքս ցմահ պահելու օրհնությունը ստացել եմ Աշոտ Նավասարդյանից , հայրենիքին մատուցաց բացառիկ ծառայությունների համար։ Նրա անունով այսօր շքանշան է ստանում սպայական բարձր կազմը, բայց նրանցից ոչ մեկի զենքն անձամբ չի օրհնել Նավասարդյանը, վստահեցնում եմ ձեզ։ Դուք նույնպե՞ս համարում եք ինփ հանցագործ, զենքս անօրինական։

Վերևում նշեցի, որ մասնակցել եմ ձեզ աջակցելու բազում միջոցառումների կազմակերպմանը, երբ բանտարկված էիք։ Ես այն ժամանակ չէի տիրապետում ադմինիստրատիվ որևէ լծակի։ Դուք պատգամավոր եք, փոխխոսնակ, կուսակցության ղեկավար, նախագահության թեկնածու.

կարո՞ղ եք ստանձնել իմ պաշտպանի դերը, հետաքննել իմ հետ կատարվածը, աջակցել տուն դառնալս, որտեղ ես թողել եմ ավիրված տնտեսություն։ Եթե անգամ ոչ պարզ մարդկային երախտագիտության զգացումից, այլ հայ մարդ որպես. կարող եք օգնել մեն մի հատիկ հայորդու տուն գալուն, մանավանդ որ նա ի տարբերության բազում ուրիշի, համառորեն ցանկանում է դա անել, իր զավակներին վերջապես իր շուրջն ու տանն ու հայրենիքում հավաքելու համար։

Կարդացե՞լ եք արդյոք վտարանդի հայ գրողների միության ԱՀԱԶԱՆԳ -ը, որը ստորագրելով զորակցել է 150 հայ և այլազգի մտավորական, 20 երկրից։

Ինչպե՞ս եք գնասհատում հայրենի կառավարությունը, որը մի քանի գրչակի տուն դառնալը համարում է ազգային անվտանգության համար վտանգ, ու այդ պատրվակում մերժում է նրանց դիմումները, կամ առաջացնում բազում խոչդոտ նրանց վերադարձին, հնարովի քրեական հետապնդումները ներառյալ։ Արմեն Մելիքյանը (Շուն շան որդի), Ալեքսանդր Վարպետյանը (Արորդի) ու ձեր խոնարհ ծառան՝ ես, այդքան վտանգավոր ե՞նք, թե կառավարությունն է թույլ։ Արմեն Մելիքյանը (Շուն շան որդի), Ալեքսանդր Վարպետյանը (Արորդի) ու ձեր խոնարհ ծառան՝ ես, այդքան վտանգավոր ե՞նք, թե կառավարությունն է թույլ։

Հուսով եմ նամակս, հարցերս չեք համարի ամբարտավան։ Անգամ եթե համարեք, հուսով եմ ներողամիտ կլինեք, որովհետև ես քաղաքացի եմ, որն այժմ սաստիկ բարդ վիճակում է և անգամ չի կարողանում այցելել հայրենիք, էլ չեմ խոսում այնպսի անհասանելի բաների մասին, որոնք են օրինակ ծնողի շիրիմին այցելելն ու սեփական զավակներին շուրջն ունենալու շքեղությունը, իսկ դուք նախագահի թեկնածու եք, որն իմ անվտանգությունն ու սահմանադրական իրավունքը պաշտպանելու հայտ է ներկայացրել։

Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար։ Պատասխան չլինելն ի դեպ, նույնպես կհամարվի պատասխան։

Երջանկություն ձեզ՝ Վահե Ավետյան

+1 240 855 62 01

Edited by Kars

Share this post


Link to post
Share on other sites

Հարգելի Պրն. Վահե Ավետյան (նախապես ներողություն եմ խնդրում «Պարոն»-ի համար, որովհետև իրոք մինչև հիմա դեռ պարզ չի, բոլշևի՞կ եք, դաշնակցակա՞ն, թե՝ անմեղ ռամիկավար):

Թույլ կտա՞ք խմբագրել Ձեր դիմումները, ուղղված Ձեր լռակյաց զրուցակիցներին:

edited by a komissar

Edited by Kars

Share this post


Link to post
Share on other sites

Ձեզ ինչպե՞ս թույլ կտաք դիմել, Վահե. «պարոնո՞վ», «ընկերո՞վ» թե՞ մի այլ բանով:

Քանի վոր իրոք հայտնի չէ՝ անմեղ ռամկավա՞ր եք, առծվափռունչն դաշնակցակա՞ն կամ բոլշևիկ, թե` պարզապես մի ինչ-որ անբան հնչակյա՞ն կամ ուղղակի հերթական հանցագործ-դիսիդեն՞տ՝ անկախ կուսակսական պատկանելիությունից:

Եվ մի անձնական խորհուրդ. այս հարցիս կարելի է պատասխանել հակիրճ, մեկ կարճ նախադասությամբ, առանց երկարուբարակ խոսելու ու առանց այլոց վրա շղթայազերծորեն հարձակվելու: :)

Share this post


Link to post
Share on other sites
Եվ մի անձնական խորհուրդ. այս հարցիս կարելի է պատասխանել հակիրճ, մեկ կարճ նախադասությամբ...

Karogh em pataskhanel angam mek tarov.

S.....

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now