Jump to content

Վահե Ավետյան


Recommended Posts

Հավիտենս հավիտենից

Քանի դեռ սեփական պատմությունդ ու մշակույթդ գիտես ագիտացիայի ու պրոպագանդայի կոմիսարիատի մշակած ծրագրերով ու դպրոց չգնացած տատիների, սեփական իմացական ֆիլտրով անցկացրած պատմություններով՝ երջանիկ ես, որովհետև վստահ ես, որ լավագույն ցեղի ներկայացուցիչն ես, ամենաազնիվ, ամենաիմաստուն, ամենաբարոյական առաջնորդներն ես ունեցել, ամենափայլուն ու ամենակարևորը՝ բարոյական հախթանակներ ես տարել, իսկ բոլոր անհաջողություններդ բացատրվում են ոչ թե սեփական տկարություններով, տգիտությամբ, ամբարտավանությամբ, այլ ջհուդներով, մասոններով, միջազգային այլ թափթփուկով։

Սրանով է բացատրվում հայի խորը ենթագիտակցությունից բխող համոզմունքը.

- ես լավն եմ ու սխալ լինել չեմ կարող, իսկ մնացյալ աշխարհը չարք է ու ղեկավարվում է դավադրությամբ։

Այսպես երջանիկ էլ կարող ես արածել ու մայել հոտիդ մեջ ամբողջ կյանքդ, մինչև հերթական չոբանի մտքով անցնի հատկապես քեզ մորթել ամենօրյա ընթրիքի համար։

Էդ պահից սկսած սկսում են սասանվել մանկական աշխարհընկալումդ ու համատիեզերական կառուցվացքի վստահ ու անհերքելի, երջանիկ իմացությունդ, որովհետև պատահել է մի բան, որ չպետք է պատահեր, համաձայն պրոպագանդայի ու տատիկների պատմածի։

Չէ՞որ դու լավն ես։ Չէ՞ որ քեզ պետք է հալածեն միայն ջհուդները, մասոններն ու միջազգային թափթփուկը, ոչ բարեպաշտ ու ազնիվ հայերը։

Դու նախկինում էլ ես տեսել, որ գառ է մոթվում ու միշտ իմացել ես, որ ընթրում են անխտիր ամեն օր, մի քանի անգամ նույնիսկ, մանավանդ հայ ջոջերը, բայց միշտ լսել ես, որ նա՝ ով մորթվում է՝ հայ չէ, ծպտված ջհուդ է, մասոն, համաշխարհային թափթփուկ, կամ նրանց ծախված մի դավաճան ու այդ պատճառով մասնակցել ես բազմիցս ընթրիքների մեծ ուրախությամբ, կամ պարզապես համաձայնվել, լռելով։

Հիմա քեզ են ուտում գառնուկ։

Բայց չէ՞ որ չի կարող դա քեզ վերաբերել.

հավատարիմիդ, երդվյալիդ, անձնազոհիդ ու բազում ընթրիք հրամցրած ու հրամցվածիդ։

Այստեղ վերջանում է մանկությունդ։

Ցավում եմ։

Գոհ եղիր գոնե, որ կարդում ես այս տողերը, որովհետև երբ իմ մանկությունը վերջացավ ու շատերինը, ցավակցողներ չգտնվեցին։ Միայն ընթրողներ էին շուրջ բոլոր ու շատերը անցել են արդեն չոբանների որովայններով։

Կփախնես հեռու ընթրիքի բաժին դառնալուց ու դեռ երկար ժամանակ կմտածես, որ պատահածը թյուրիմացություն է, սխալ ու կփորձես տարբեր ձևերով փնտրել հոտակից գառներին ու բացատրել ինչն ինչոց է ու կզարմանաս նրանց անտարբերությունից ու հետաքրքրված չլինելուց, որովհետև նրանց մեծ մասը այդպես էլ չի հասկանալու, որ նույն բանը իրենց է սպասում, երբ չոբանները սովածանան սովորականի պես, իսկ քեզ պատահածը, կբացատրեն քո ջհուդությամբ, մասոնությամբ, միջազգային թափթփուկին ծախվածությամբ ու դավաճանությամբ ու դժվար է մեղադրել տխմար մսացուներին ու համոզել, որ այդպես չէ, որովհետև դեռ երեկ դու ինքդ մոլորյալ գառ էիր, իրեն կարևոր համարող մի մսացու ընդամենը, ինչպես նրանք ու շատ լավ գիտես, որ անսասան է նրանց տգիտությունը, ինչպես քոնն էր։

Դու պարզապես գառ չես այլևս, մի քիչ տեղեկատվությամբ ավելի հասունացած թոխլի ես ու անհասկանալի գառներին, անգամ նախկին ինքդ քեզ, բայց բոլորովին ազատված չես ուտվելուց, որովհետև թոխլու միսն ավելի հյութեղ է և շատ, քան գառինը, իսկ տեղեկատվությունը ոչ մեկին չի հետաքրքրում, որովհետև ստամոքսով չի անցնում։

Ու հեռանում ես գառնուկ, ուր աչքդ կտրի ու հայտնվում ես վերջ առաջ ուրիշ հոտում, սարերից ու ծովերից այն կողմ ու մանկական վերջին պատրանքդ ժողովելով հույս ունես դեռ, որ «գառի օրենքը» գործում է ինչ որ տեղ, որևէ հոտում, եթե ոչ քո։

Շատ արագ պարզում ես, որ նոր հոտի չոբաններն էլ են սովածանում նույն ինտեսիվությամբ ու պահում գառներին հարատև մոլորության մեջ, որ իրենք լավն են, մնացածը վատ, որ չցվրվեն, մնան տեղում ու մորթվելուց չփախչեն։

Սրանց մոտ էլ ես հայտնաբերելու, որ ամեն ինչի մեջ մեղավոր են ջհուդները, մասոնները, միջազգային թափթփուկը, բայց ոչ մի դեպքում իրենք ու այս երևույթն ինչ որ ժամանակ կստեղծի պատրանք, որ սեփական հոտի մեջ ես, որ չեն տարբերվում հարազատներիցդ, բայց վերջ առաջ կնկատես, որ այնքան չեն տարբերվում, որ քեզ էլ են համարում միջազգային թափթփուկ, իրենց կեղեքող, որովհետև օտար հոտից ես։

Այստեղ իհարկե ավելի փորձված ես ու ավելի շուտ ոտքերդ շարժելու հնարավորություն ունես, երբ ընթրվելու հերթը հասնում է քեզ, որովհետև միջազգային թափթփուկ պատժելու մեխանիզմը նույնն է բոլոր հոտերում, դրանցից բխող բոլոր տխուր հետևանքներով ու բացատրությամբ մնացյալ գառնուկներին, որ էս ջհուդը, էս մասոնը ու միջազգային թափթփուկը լափում ենք ոչ թե անդադար սոված լինելուց ու գիշատիչ բնույթից մեր, այլ պատիժ որպես, ցեղային ավանդույթները ոտնահարելու համար։

Այդ ժամանակ ես հայտնաբերում, որ ցեղային միակ ավանդույթը աշխարհի բոլոր հոտերում անփոփոխ նույնն է՝

Ձայնդ կտրիր, մի մայիր ու սուս-փուս լափվիր։

Այդ ժամանակ վերջանում է ուրախ պատանեկությունդ ու դառնում ես հասուն նոխազ, բայց դրանից ավելի են բարդանում գործերդ, որովհետև բարձր է գնահատվում նոխազի միսը, քավության շուկայում։

Ու այդ ժամանակ առաջին անգամ, խլինք ուղեղումդ կառաջանա միտք.

- Էս բոլոր հոտերում անխտիր լափում են գառներին ու կարծես հենց էդ նպատակով էլ պահում են։

Հենց էս նախադասությունը արտասանում ես, առաջանում է մի նոր միտք, որն է.

- Էդ ի՞նչ են անում, որ պահում են։ Գառն է նրանց պահում իր մսով։ Գառը արածում է ազատ, որտեղ խոտ կա, էս չոբանները ասում են, որ իրենք են պահում գառներին։

- Խոտով չեն պահում, գայլերից են պահում.

առարկում է մայրիկին ու հայրիկին, տատիկներին ու հորաքույր-մորաքույրներին աննախապայման սիրող ներքին գառնուկս, որին հասցրել եմ մի լավ կարգի հրավիրել վերջերս, վերջապես նոխազ եմ արդեն, բայց միևնույնն է նա ինձ ոչ մի կերպ չի լքում ու ամենասխալ տեղերում միշտ հայտնվում է ու համը հանում։

- Ի՞նչ արած.

հառաչում է նոխազս.

- եթե գայլերից չենք կարողանում պաշտպանվել ինքներս, հարկավ հանդուրժել է պետք ինչ որ բան։ Խոտն էլ իրենք չեն աճեցնում, բայց մենք էլ չենք աճեցնում։ Մենք ունենք միայն մեր միսը ու մտքերը, որ ոչ մեկին պետք չեն, անգամ մեզ, որովհետև միայն հարցեր են առաջացնում՝ ոչ պատասխաններ։

- Գարնու՜կ.

Իսկ ի՞նչ ունեն չոբանները։ Մենք միս ունենք։ Նրանք ի՞նչ ունեն։

- Նրանք ունեն մեզ մոլորյալներիս ժողովելու ունակություն և շներին, որոնք մեզ պաշտպանում են գայլերից:

- Հաա՜, կարծես հասկացա։

Իսկ ո՞վքեր են գայլերը գառնուկ։ Ես դրանց երբևէ չեմ տեսել։

Ես դրանցից միայն վախեցել եմ ու պաշտպանել են ինձ միայն շները, ես չեմ մասնակցել, որևէ ինքնապաշտպանության։

Գառնու՜կ, իսկ ո՞վ է աճացնում խոտը։

- Չգիտեմ։ Ոչ ոք չգիտի հոտում, որովհետև լավ պաշտպանված ենք գայլերին հանդիպելուց։ Խոտը՞։ Ի՞նչ իմանամ, ես մի գառնուկ եմ ընդամենը, որին դու պոկեցիր հոտից, որտեղ միայն արածել ու մայել էր։

Դու ես նոխազը։ Դու գտիր պատասխանները։

Այդ ժամանակ է, որ որոշում ես պարզել, թե ովքեր են գայլերը և ով է աճեցնում խոտը, որովհետև ուզում ես սրտանց պայմանավորվել վերջապես գայլերի հետ, որ միսդ հանգիստ թողնեն ու եթե գտնես խոտ արտադրողին, հնարավոր է այնպես պայմանավորվել, որ մի քիչ շատ արտադրի, որ գայլերին էլ հերիքի, չոբաններին էլ, շներին էլ, գառներին էլ, որ էլ միս ուտել չլինի, որովհետև հարատև անփոփոխ ոչխարային բնույթդ ասում է, որ միս են ուտում ոչ թե սիրով, այլ ծայրահեղ կարիքից ու հիվանդությունից ու եթե բուժվեն ու բավարար խոտ ունենան՝ աշխարհում կտիրի խաղաղություն ու համընդհանուր սեր։

Այդ ժամանակ է, որ առաջին անգամ մտքովդ անցնում է վերջապես, որ նմանատիպ հարցերի պատասխանները չկան հոտերում, կան գուցե միայն չոբանական-շնային գաղտնի ծառայություններում, բայց քեզնից խնամքով թաքցվում են ու գնում ես ջհուդներին, մասոններին, միջազգային թափթփուկին ու դավաճաններին գտնելու ու նրանց տալու հարցերդ, ոչ բոլորովին այն պատճառով, որ դուրդ գալս են, կամ եսիմ ինչ, այլ բացառման բացառման սկզբունքով.

- Էս կողմերում չգտանք, նայենք մյուս կողմերը։

Այն, որ խիստ շահագրգռված ես, չպետք է զարմացնի որոևէ մեկին ու կասկած չպետք է առաջացնի, որովհետև շատ բնական է, որ չի ուզում կորցնել ոչ մի գառ, միակ բանը, որ ունի՝ սեփական միսը.

ոչ աննպատակ, համենայն դեպս, եթե սարսափելի անձնազոհն եք ու դեմ չեք հանուն հոտի կորցնել անգամ։

Կգտնես վերջապես նրանց բոլորին, կամ նրանց ովքեր իրենց այդպես են ավանում, կամ նրանց են այդպես անվանում ուրիշները։

Կնդունեն քեզ սիրով, մսիդ ապահովությամբ ու հալածանքովդ խիստ անհանգստացած, բայց անմիջապես կնկատես նմանությունները սեփական և ուրիշ հոտերի հետ, երբ ծանոթանալը կսկսեն գառնի-գեղարդով-մատենադարանով, իսկ գիշերը կհրավիրեն ընթրիքի, ցեղասպանության զոհերի հիշատակին վառվող անմար կրակի վրա եփած, սեփական հոտից ընտված գառի միս - մատաղ ուտելու։

Այդ ժամանակ է, որ ծառս կլինես լեռնային վայրի խոյի նման, կեղջերահարես կաթսան, կպատռես հզոր եղջույրներովդ շների փորերը, սմբակներովդ կհարվածես չոբանին ու կգցես նրա վրայից յափնջին ու օ՜ զարմանք.

առաջին անգամդ կյանքումդ կտեսնես գայլին՝ գառան մորթը վրան քաշած։ Ու սարսափահար կփախչես սարերը, կխոյանաս, խոյանաս մինչև բարձրունքները ու կնկատես, որ լեռնային տարբեր արահետներով, դեպի գագաթներն են խոյանում տարբեր հոտերից ծառս եղած խոյերը՝

մեկը ջհուդ, մյուսը հայ, մյուսը շվեդ, էն մեկը թուրք և ուրիշ հազարներ։

Կփորձես մայել ու առաջին անգամ բերանիցդ դուրս կգա, լեռնային խոյի ցածր բարիտոն, խռպոտ բառաչը.

- Դուք ու՞ր եք փախչում, ինչի՞ համար։

- Մեր բոլորի հովիվները գայլեր դուրս եկան։ Մեզ լափում են, փախչում ենք սարերը։ Դու էլ ես նույն վիճակում։ Բարձրացիր պարզապես սարերը, գագաթները, ու շունչ քաշելու անգամ մի կանգնիր, մինչև էլ տեղ չլինի գնալու։ Շները վազում են հետևներիցս ու բազում են.

բառաչեցին խռպոտ, խոյերը բոլոր կողմերից։

----

Առաջին բանը, որ նկատեցի գագաթին, շունչս մի կերպ տեղը բերելուց հետո, այն էր, որ մոլորակը պտտվում է իր առանցքի շուրջ, ժամում 8 կմ արագությամբ։ Հետո տեսա, որ կատաղի արագությամբ, հետևից մրրիկ բաձրացնելով, պտտվում է արևի շուրջը։ Հետո տեսա, որ արևը անըմբռնելի արագությամբ պտտվում է իր սեփական առանցքի շուրջ, իսկ երբ նկատեցի թե ինչ պտույտի մեջ են մնացյալ մոլորակներն, իրենց լուսիններով ու այս ամենը միասին իր առանցքի շուրջը ու էլի ինչ որ նմանատիպ երկնային կառույցների շուրջը, այդ կառույցները, իրենց հերթին պտտվում են ինչպես ասես, իրենց մեջ, ու մեր շուրջը ու մեր մեջ ու մենք իրենց մեջ ու շուրջը ու ոնց ասես…

Սիրտս խառնեց սարսափելի ու հետ տվեցի անմիջապես, ներքևում մնացած աշխարհի վրա, ոչ արհամարանքից, այլ գրավիտացիայի պատճառով։ Այն ժամանակ վերև հետ տալ դեռ չէի սովորել, էլ չեմ ասում հետ չտալ։

Այդպես քթից-բերանից, բխկ-բխկալով հետ տվեցի այնքան ժամանակ, մինչև դուրս եկավ միջիցս, հոտերում կերած գառան մսի վերջին կտորը։

Հինգ հազար տարի անցավ այդ օրից, մինչև առաջին անգամ ուղիղ կանգնեցի ոտքերիս վրա ու նայեցի ամպերի մեջ կորած աշխարհին ներքևում։

7000 տարի հետո նայեցի շուրջս ու տեսա, որ ամեն գագաթին կանգնած է մենության մեջ քարացած մի խոյ՝ ինչ որ հոտից սերած այնքան վաղուց, որ բոլորովին կարևոր չէ այլևս։

Խոյը խոյ է։

10000 տարի հետո կսլանա կողքովս մի վառվող երկնային մարմին ու նրա ուղեծիրը դիտելով կհաշվեմ վերջապես, որ ամենարագը լույսը չէ, այլ մագնիսական ալիքը ու անմիջապես կհեծեմ կողքովս անցնող

մեկը և մի ակնթարթում կհայտնվեմ դիմացիս գագաթին կանգնած ու վերջին մի քանի հազար տարին ինձ անթարթ նայող խոյին։

- Դու հա՜յ ես, հա՜յ.

բառաչում եմ։

Նայում է աչքերիս մեջ, ժպտում է թեթև ու առանց բառաչի, հայացքով սևեռուն, բառ առ բառ մտքից միտք է նստեցնում հեռավորության վրա եղբայրս՝

- Ապրես, որ հայտնաբերեցիր ալիքը, բայց խոսելու համար կարիք չունես դես ու դեն թռնելու և բերանով քամի անելու, բավարար է նայես աչքերիս, ցանկացած հեռավորությունից։ Այն, որ հայերից ես սերում, չեմ կասկածում, որովհետև ալիքը հայտնաբերելուն պես փոխանակ թռնեիր տիեզերքի ծայրը, թռար մի ուրիշ հայ գտնելու։

Հայ չեմ ես սիրելիս: Ոչ այլևս։ Ես խոյ եմ և դու էլ ես խոյ և բոլոր գագաթներին կանգնած են անշարժ քարի պես, մեր եղբայր խոյերը, տարբեր հոտերից, բայց միևնույնն է խոյ։

Ծանոթ են ալիքին, մտքի լուռ տեղափոխման ու ամեն ինչի, բայց հազարամյակներով չեն շարժվում, որովհետև էս կողմերում աչք թարթելն անգամ հղի է ներքևի հոտեր

Link to post
Share on other sites
  • Replies 1.1k
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

- Դու հա՜յ ես, հա՜յ.

բառաչում եմ։

Նայում է աչքերիս մեջ, ժպտում է թեթև ու առանց բառաչի, հայացքով սևեռուն, բառ առ բառ մտքից միտք է նստեցնում հեռավորության վրա եղբայրս՝

- Ապրես, որ հայտնաբերեցիր ալիքը, բայց խոսելու համար կարիք չունես դես ու դեն թռնելու և բերանով քամի անելու, բավարար է նայես աչքերիս, ցանկացած հեռավորությունից։ Այն, որ հայերից ես սերում, չեմ կասկածում, որովհետև ալիքը հայտնաբերելուն պես փոխանակ թռնեիր տիեզերքի ծայրը, թռար մի ուրիշ հայ գտնելու։

Հայ չեմ ես սիրելիս: Ոչ այլևս։ Ես խոյ եմ և դու էլ ես խոյ և բոլոր գագաթներին կանգնած են անշարժ քարի պես, մեր եղբայր խոյերը, տարբեր հոտերից, բայց միևնույնն է խոյ։

Ծանոթ են ալիքին, մտքի լուռ տեղափոխման ու ամեն ինչի, բայց հազարամյակներով չեն շարժվում, որովհետև էս կողմերում աչք թարթելն անգամ հղի է ներքևի հոտերում ցունամիներով ու ջրհեղեղներով ու ինչով ասես։

Ամեն առավոտ, արևածագին, աճում է քեզ անհրաժեշ մի բուռ խոտը, որտեղ որ կանգնած ես, գայլերն այստեղ չեն հասնում և չեն հասնում նրանց, սեփական ցեղից այլասերած շների ոհմակները, որովհետև աներևույթ ես դու նրանց համար վաղուց, որովհետև տեղաշարժվել կարող ես հանգիստ, ալիքների վրա, անծայրածիր տիեզերքներում ու լինել անգամ միաժամանակ ամենուր։

Որովհետև անմահությունում ես խո՜յ և մեկ է այստեղ հովիվը, ժողովողը, արև ծագեցնողն ու խոտ աճեցնողը և դրա դիմաց միս չի պահանջվում.

Հավիտենս հավիտենից

2005-10-28, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Անարկ

Մի «թոք շու» էի նայում հայկական հեռուստատեսությամբ, որի ընթացքում մի երիտասարդ ասեց, որ չի հասկանում, թե ինչու պետք է երկրից հեռացածը որոշում կայացնի իր փոխարեն, երբ նա, այդ երիտասարդը, ապրել է հանրապետությունում, բոլոր դժվար տարիներին։ Ծափահարությունները հետևած, վկայում են, որ երիտասարդի նման տարակուսած էին բազում ուրիշներ, սեփական փորձս ու դիտարկումներս ցույց են տալիս, որ այդպես է կարծում Հայաստանում ապրող ծով հայրենակից։

Ներկա գտնված տափակ մի երկու ավտարիտետ, հին ու նոր լագերներից, փորձեցին ինչ որ խելացի բան ասել, բայց ոչ մի խելացի բան չի ստացվի, վստահեցնում եմ, եթե ծեծես 15 տարվա հնության, նախկինում խելոք մտքի տեղ հրամցված հիմարությունը, կամ կապկես ուրիշներից վերջերս լսած մտքերը ու փորձես խելացի դեմքի արտահայտությամբ կրկնել հեռուստատեսությամբ, բայց առանց հասկանալու:

Կապկելը պարոնայք, սատանի մայլում քյանդրբազություն է, որովհետև կապիկը մարդու ամենամոտ բիոլոգիական ազգականն է ու այդ պատճառով հրաշալի հասկանալի, եթե նայես փորձված, բիոլոգիական աչքով, իսկ ես ինչպես շատերդ արդեն գիտեք անասնաբույժ եմ՝ կովի, խոզի, կռիսի, բոզի և նաև կապկի մասնագետ:

Թյուրիմացությունը այդպես էլ չհարթվեց.

Հալեպցի փարոն Փարխութարն ըսեց «է՜, ջիշդ գսե տղուկը, ի՞նչ ընես, իրավունքին մեջ է»,

Բեյրութաբնակ դիգին Ժասմենան գսե. «անոնք ամենն ալ մաֆիա ու ՔԳՓ են և մենք հոն ոտք չենք թներ։

Ինչ գուզեն թող ընեն, «Ջիվերուս ալ չէ» գսե Հոսեփը,

«տո իրանց սադի մերը».

կասի Դանեմարքում քաղաքական ապաստան խնդրած, մթամ դեսանտնիկ, մթամ դաշնակցական, Ռազմիկ Դավոյանի ու Համլետ Ղուշչյանի երաշխավորությամբ ու Բագրատունյաց տոհմից սերված Վարդանը դզող-փչող.

- Կարո՞ղ ա ինձ փող են տալու իրանց մերը։ Չէ՜։ Մենակ գցելու են ախպեր։ Խեռիս չի ոչ մի բան։ Ինչ ուզում են անեն։

Այսպես կսղցվի, կգնա ու այդպես էլ չի հարթվի թյուրիմացությունը,

որովհետև ես ինքս գնացածս, մի խելքը գլխին բան ասելու փոխարեն կճվամ էմոցինալ.

- Բալիկ ջան, դու մնացել ես բոլոր դժվարությունների մեջ, որովհետև քո ախմախ հերն ու մերը Լևոն ու Ռոբերթ են թույլ տվել սեփական գլուխներին, սեփական շահը հաճախ հետապնդելով, քեզ էլ ցավոք քաշելով հետները։

Քո տարիքակից շատ ուրիշ բալիկների հայրեր ու մայրեր, չեն ընտրել դրանց ու թույլ չեն տվել, որ այլանդակությունը տարածվի սեփական երեխաների վրա, ինքնանշանակ հանցագործների քմահաճույքով։

Նրանցից ոմանք, գերբնական ջանք են թափել, որ քո հետ էլ չպատահի այն, ինչ պատահեց, բայց չեն կարողացել, որովհետև սահմանափակ են մարդու հնարավորությունները հաճախ, մանավանդ, երբ քո յեբյոմատ հայրիկն ու մայրիկը, Լևոնի ու Ռոբերթի ազիզ ախպերությունն էին, մինչև գործերի վատանալը ու մասնակցում էին արտաքսմանը։

Նախճիրին մասնակցելու փոխարեն թողել են ամեն ինչ, ինչ ունեն ու հեռացել են մերկ, իրենց սեփական զավակների նկատմամբ ունեցած անձնական պարտականություններ մի փոքր կատարած լինելու համար գոնե, ոմանք նրանցից անգամ գիտակցելով, որ սեփական զավակներին կրթելն ու ոտքի հանելն իսկ հասարակության առաջ ունեցած պարտականություն է, պարզապես չի կարելի դա անել ուրիշների զավակների հաշվին,

այնպես որ սիրելիս, բոլոր բողոքներովդ դիմիր հայրիկիդ ու մայրիկիդ, որովհետև նրանց որոշումն ու քմահաճույքը, ոչ միայն քեզ նստացրին ցուրտ ու սոված տարիներին Հայաստանում, այլ նաև երկրի կեսը հալածեցին դուրս։

Երբ հասկանաս, թե ում պետք է ուղղես հարցերդ ու իրավաբանական պահանջներդ, կմիանանք հարկավ, որովհետև ես էլ ունեմ հարցեր քո հայրիկին ու մայրիկին, անգամ իրավաբանական։

Լավ է հասանք այստեղ, որովհետև սովորաբար չի ստացվում, երբ էմոցիաները սկսում են խեզդել, հայերը ղժղժում են սովորականի պես ու աքլորանում ու այդպես բան չպայմանավորված ցվրվում իրենց որջերը հոտելու, մինչև հաջորդ հուսահատ փորձը հերթական մկնային ժողովի։

Իրավաբանությունը լավ է, որովհետև ճշգրիտ է ու էմոցիոնալների հետ վարվելու լավ մեքենա, ըստ որի հանգիստ հայտնաբերում ենք.

Ես իմ տնից գնացել եմ ֆռֆռալու, իմ ազատ կամքով, իմ որոշումով, ոչ մեկին պարտավորված չեմ հայտնել, ոչ մեկի թույլ տվությունը պարտավորված չեմ ստանալ։ Կարող եմ գնալ ուր ուզեմ, ինչքան ժամանակով ուզեմ, ինչ գործով ուզեմ։

Դրանից բոլորովին չի հետևում, որ դուք հարևաններով, կարող եք մրսել մի երկու տարի, ձեզ խղճալ սաստիկ այդ պատճառով, մի տարուց որոշել տունս ռեմոնտ անել ձեր ուզած ձևով, մյուս տարի սկսել մտածել. իրավունք ունե՞մ ես որոշելու, թե՞ ոչ։

Սեփականությունն անձեռնմխելի է ըստ իրավաբանության և ձեր տառապանքները, որոնք իմ պատճառով չեն հասցված ձեզ, չեն կարող փոխել իրերի այս դրությունը։

Իմ տանը, ներսից, թե հեռվից, գրավոր, թե բանավոր, ինչպես քեֆս տա, որոշումներ կայացնելու եմ միշտ ես ու դա բոլորովին չի նշանակում բալիկ ջան, քո փոխարեն, որովհետև քո փոխարեն, որոշումներդ կայացնելու ես դու բայց քո տանը՝ ոչ իմ, ու չփորձես կասկածի տակ դնել իմ որոշում կայացնելու իրավունքը,

փորձելով ներկայացնել դա հասարակությանը, որպես անվտանգության համար անհանգստություն, որովհետև ակնհայտ է, որ գործում ես մայրիկիցդ ու հայրիկիցդ ժառանգած միակ բնազդով ու ճղճիմ ցանկությամբ՝ ուրիշի սեփականությունը լափելու։

Դևի ճուտիկ,

ես քեզ ճանաչում եմ, որովհետև ճանաչում էի քո հարիկին ու մայրիկին,

նրանց անուններն էին Նախանձ ու Ագահություն

Սեփականության իրավունքը անձեռնմխելի է ու շատ տիրություններում քաղաքացիներն ազատ են պաշտպանության մեթոդների ընտրության մեջ, անգամ զենքով,

և դա ընդունելի է անգամ, միջազգային իրավունքով,

այնպես որ հազար ու մի ծանր ու թեթև արեք, մինչև արտահայտելը ձեր դիվային մտքերի:

Ձեր հայրիկներն ու մայրիկներն են ձեզ այլասերել այն աստիճանի, որ կարծեք, թե դուք եք որոշում հայի որոշում կայացնելու իրավունքը Հայաստանում ու քաղաքացիությունը ու ձևանաք, որ չեք հասկանում, որ այդ հանրաքվով իսկ կասկածի տակ եք դնում փաստորեն այդ իրավունքը։

Դեռ պարզի չի մթոմ, մի քանի իքնահաստատ ու երկրի մոնոպոլ տեր, դպրոց չգնացած եբյոմատ էլ պիտի այո ու ոչ ասեն։

Այս հարցը դնելն անգամ պառակտում է։

Այս հարցը սահմանադրական փաթեթի հարց չէ։

Անկախության հրչակագրի դրույթ է, այնտեղ պետք է ամրագրվի և քվեարկվի համայն հայությամբ, ոչ մի քանի հայրենակցական միությամբ միայն ու պրոպագանդվի պառակտումը, դևերի ճտերի բերաններով։

2005-11-08, Սթոքհոլմ

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Նրանց մահը սերն է

Մի տեղ կարդում եմ, որ հայ ջոջերից մեկն ասել է. «Հայաստանում տղամարդիկ իրար չեն սիրում: Սա մեզ մոտ ուղղակի ընդունված չէ»

---

Սա ճիտ է։ Այդպես արեցին չեկիստները, մտածված։ Այդ պատճառով հալածեցին մտավորականին ու հատուկ ընտրած զըռ-բոշ գեղացուն բերին «իշխանության», իր կոլխոզի տոկի պահակ պապայի բարոյականությամբ և ալկոհոլիզմից ինքնաբուխ էթիկայով, ըստ որի տղամարդը տղամարդուն սիրել չի կարող, անգամ կնոջը սիրել չի կարող ու ոչ մեկին սիրել չի կարող։

Սիրելը թուլության նշան է ըստ գեղացի հարբեցողների, իսկ քունելը պատիժ է, համ կանանց, համ տղամարդկանց։

Ըստ այդ էթիկայի «սխալվողին» գյոթացնողը գյոթ չի, գյոթացվողն է գյոթ, իսկ գյոթացնողը ցենտր տղա է և ավտարիտետ ու հարգվում է ամենուր հասարակությունում ու գործերն էլ լավ են։

Էդ անասունների ղեկավարությամբ ու էթիկայով, տղամարդուն սիրող տղամարդը անպայման գյոթ է, որովհետև տավարի ցեղի համար, սերն ու սեքսը մեկ են։ Եթե սիրում ես՝ քունում ես, թե չէ ինչի՞ ես սիրում։

Անասունի տեսակը տասը կիլոյանոց ոսկե խաչ է կախում, բայց մոռացել է, կամ կյանքում չի իմացել, որ 1700 ամյա քրիստոնյա Հայաստանը Քրիստոսի հետ մի քիչ կապ ունի, այսինքն սիրո, այսինքն տղամարդը տղամարդուն էլ, եղբորը, որը ոչ միայն նշանակում է քո պապայի ու մամայի որդի։

Հա՜, սենց վերադաստիրակեցին Հայաստանը, 15 տարում ընդամենը ու ոնց որ չկա էսօր մեկը, որ հիշի ու անգամ հիշողն էլ ասում է անցել է դա ու միտք անգամ չի առաջանում.

- հետո ի՞նչ որ անցել է, ո՞վ է ասում, որ անցածը հետ չի գալիս։ Շատ հեշտ։

Սենց արեցին, որ սերը, որպես հասարակությունը իրար հետ պահող ֆակտոր սպանեն, որ ցրեն, քայքայեն հասարակությունը, որ ղեկավարեն։

Դրա համար շատ խելք պետք չի։ Չեկիստը խելոք չի, բացում է պարզապես գիտահետազոտականներում պսիխոպատ Իվան ահեղների ժամանակներից ռազռաբոտկա արած ինստրուկցիան ու կարդում ա.

- Ի՞նչ անել, երբ խաչիկներն հաբրգել ու անկախություն են ուզում, մենք էլ դեմները չենք կարում առնենք։

- Երկրից վռնդել բոլոր դպրոց գնացածներին, իշխանության բերել կոլխոզնիկ ալկաշներին ու կիսագողական մենթ - ոռ քունող, բայց մեկա չգյոթերին։

Ի՞նչ սիրո մասին կարող է խոսք լինել նման պայմաններում, իսկ առանց սիրո, ի՞նչ հասարակություն։

Ի տարբերություն էս համակենտրոնացման ճամբարի անսեր «գաղափարախոսության», հայտնում եմ, որ սիրում եմ բազում տղամարդկանց, այդ թվում միասեռական մի քանի հոգու, որովհետև բացարձակ իմ գործը չէ, թե ում հետ են քնում մարդիկ։

Ինձ հետաքրքիր է միայն մարդու տաղանդն ու վարպետությունը։

Մարդու սեքսով հետաքրքրվելը խոզություն է և ագառկի տղություն և հերթով քունվելու են բոլորի մերերը, ովքեր իրենց նման լպիրշություն են թույլ տվել ու մարդկանց հետապնդել ու պահել այդով կալպակի տակ, միայն մի նպատկաով՝

պահել հայ հասարակությունը անընդհատ ատելության, վախի պայմաններում ու ստրկական վիճակում։

Հայեր, դուք միայն հիշեք, որ Հայաստանը Հիսուսի երկիրն է, հանգիստ, առանց իրար խառնվելու, առանց մոլեռանդության ու էքստազիկ արարողության ու լիովին աշխարհիկ ու լիբերալ ու մի դադարեք սիրել վախենալու պատճառով միայն,

և դա բավարար է, որ

պարտության մատնվեն,

հարբեցող կոլխոզնիկ, կիսագողական մենթ սատանի ճտերը։

Նրանց մահը սերն է

2005-11-04, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Ասում են դա նրանց ավանդույթն է

հեքիաթ

Տխուր գազանանոցի տխուր վանդակում ապրում էին հինգ կապիկ։

Նրանք բոլորովին նման չէին իրենց նախնիներին և չէին թռչկոտում դես ու դեն, ուրախ զվարթ։

Նրանք տխուր նստում էին շրջանաձև, վանդակների տակ, չէին շարժվում և երբևէ չէին կպչում մեջտեղում տեղադրված ու մշտապես բանանով լեցուն զամբյուղին։ Շատ վաղուց փորձել են վերցնել, հետո գիշերով գողանալ, բայց անկախ նրանից թէ ով է վերցնում, գազանանոցի աշխատողները ամեն անգամ բոլորին ծեծ ու ջարդի են ենթարկում երեկոյան, երբ գազանանոցը փակ է այցելուների համար և ոչ մեկը չի տեսնում։

Այսպես տարիներով չեն վերցում այլևս բանանը կապիկները և տխուր նստում ճաղերի տակ ու թախծոտ նայում են այցելու երեխաներին, որոնց գազանանոցի աշխատողները պատմում են, որ այս կապիկները հատկապես խելացի են այս գազանանոցում, որովհետև ցեղական են ու բարեկիրթ։

---------

Առավոտյան զարթնեցին բոլորը վանդակի դռան փակվելու ձայնից և տեսան մի նոր կապիկ, որին բերել են գիշերն անհետացած իրենցից մեկի փոխարեն ու մեկնում է տհասը ձեռքը բանանին։

Անմիջապես հարայ-հրոցով հարձակվեցին խեղճի վրա, հրեցին մի կողմ, իսկ երբ զարմացածը քիչ անց նոր փորձ արեց, մի լավ դնգստեցին։ Ու ապրեցին այդպես առանց բանանին ձեռք տալու, չորսը իմանալով, որ իրենց կծեծեն գազանանոցի աշխատողները, եթե ձեռք տան, իսկ մեկը կարծելով, որ իրեն կծեծեն իր ազգակից կապիկները։

Անցան տարիներ և հեթով ծեր կապիկները փոխարինվեցին ավելի երիտասարդներով, որոնք շարունակում են ձեռք չտալ բանանին, որովհետև ամեն նոր եկածին հիմա ծեծում են ավագ կապիկները ։

----------

Անցան դարեր.

- Ինչու՞ կապիկներին բանան չեք տալիս,-

հարցնում է մի փոքրիկ, կողքը կանգնած գազանանոցի աշխատողից։

- Չգիտեմ։ Ոչ ոք չգիտե դարեր ի վեր, թե ինչու հատկապես բանան չեն ուտում այս գազանանոցի կապիկները։

- Ասում են դա նրանց ավանդույթն է։

2005-06-04, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Կուբիկ-Ռուբիկ

Ուշադրություն դարձրեք հայկական խորհրդարանի կուսակցական կառուցվածքին.

Իշխող կոալիցիան կազմված է ՀՀԿ-ից՝ 39 պատգամավոր (12 անկուսակցական), ՀՀԴ-ից՝ 11 պատգամավոր և ՕԵԿ-ից՝ 20 պատգամավոր։

Կոալիցիայից դուրս (ընդդիմադիր) են՝

Արդարություն խմբակցությունը - 14,

Ազգային միաբանություն խմբակցությունը - 7,

ՄԱԿ-ը - 6,

Ժողովրդական պատգամավոր խումբը - 16,

Խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորները - 18 պատգամավորով։

Հիմա պատկերացրեք, հանկարծ կոլալիցիայի անդամ որևէ կուսակցություն որոշի կոտոշ դեմ տալ.

ՀՀԿ-ի դեպքում կոալիցիան կորցնելու է 27 պատգամավոր, որովհետև անկուսակցականները իրենցը չեն։ Պակաս 27-ը անմիջապես կլրացվի

ՄԱԿ-ով 6, ժողպատգամավորով - 16, մի 5 հոգի էլ կհավաքվի «ազատներից», կամ դեսից դենից, որովհետև չի արգելում որևէ բան խորհրդարանում եղած խմբերին և պատգամավորներին միանալ արդեն գործող կոալիցիային, եթե վերջիններս դեմ չեն, իսկ որևէ մեկից սպառնալիքի դեպքում, կարող են անմիջապես կապվել ցանկացած կոմբինացիայով և լկտիացածին դուրս մղել, առանց հետագա բարդացումների։ Մի՞թե կասկածում է որևէ մեկը, որ հանրապետականների գրաված պաշտոնները ներկայումս, բավարար խայծ չեն խորհրդարանական եղբայրության համար։

ՀՀԴ-ի և ՕԵԿ-ի դեպքերը չքննարկենք, որովհետև ավելի քիչ է նրանց դեպքում կոմբինացիաների անհրաժեշտությունը։ Թվերը ձեռքի տակ են, կարող եք հաշվել հեշտությամբ։

Մաթեմատիկական այս զեղումի նպատակն այն է, որ ձեզ ցույց տամ այն, ինչ ցույց տվեց ինձ այսօր իմ ընկեր Ա.Ս-ն, ասելով, որ հայոց խորհրդարանը ոչ այլ ինչ է, քան Ռոբեթ Քոչարյանի ձեռքերում պտտվող, մի կուբիկ-Ռուբիկ։

Սթոքհոլմ, 2005-06-06

Շնորհակալություն Ա.Ս. -ին

Link to post
Share on other sites

Իմ Անկախության Բանակը

Երբ նորվեգացի ընկերուհիս կասի «որտեղի՞ց քեզ բոլոր այս հմտությունները», մի քանի ամիս միասին աշխատելուց հետո, երբ լեռներում կառուցում էինք մի մեծ տուն, քամու և արևի գեներատորներով և աշխարհից կտրված ու ավտոնոմ ապրելու բոլոր տեխնիկական հնարավորություններով հագեցված, կպատասխանեմ՝

- Վարպետ Արտաշից, իմ մանկապարտեզի ընկերոջից ու կծիծաղեն գերմանացի, նորվեգացի, դանիացի, անգլիացի, ռուս-բելոռուս ու հավի տուտուռուզ ընկերներս մնացյալ, իմ հետ միասին ու կպատմեմ նրանց, որ Արտաշն ուներ աշխարհի բոլոր կոնստրուկտորներն ու գործիքները ու մենք նրանց տանը օրերով կառուցում էինք աշտարակ ու տիեզերանավ, կամուրջ ու ինչ ասես ու ես նրանից շատ բան սովորեցի կառուցելու մասին, որովհետև նրա հայրն ու պապը նույնպես շինարարներ էին։

- Ինչ լավ է կտրվում մարմարը.

կասեմ ու շվարած ընկերներս կտեսնեն թե ինչ վարպետորեն եմ աշխատում քարի հետ ու կհարցնեն.

- Էս գործը որտեղի՞ց գիտես։

- Վարպետ Տիգրանից՝ մի հայրենադարձված ազնիվ շինական, որն ինձ սովորեցրեց մարմար կտրել ու շարել «Երիտասարդության պալատի» նախասրահում, երբ 9-րդ դասարանում այնքան հիմարացա, որ որոշեցի տղամարդանալ ու ինքնուրույն վաստակել ամառային արձակուրդներին։

- Տես Վահե, էս քարին ոտք է դնելու մի հուրի-փերի, 300 տարի հետո և միայն դու ես ներկաներից հպվելու նրա հետ և նա կանգ է առնելու, մտածի շարողի մասին, հպվի, մի խոսքով էս ոճով խոսելով, զրուցելով, կտրելով, շարեցինք միասին ամբողջ նախասրահը ու ես հասցրեցի մի քանի միլյարդ տարի հետո ծնվելիք մի քանի միլյարդ հուրի-փերու հետ շփվել և ամեն մեկը, որ ոտք է դրել այնտեղ երբևէ, դրել է ոտքը սրտիս մեջ, վստահեցնում եմ։ Այնտեղ ամեն քարի վրա կա իմ ձեռքի հպումը։

Սքոնեում անտառ տնկելուց կզարմանան հյուսիսաբնակ նոր սիրելիներս ու կասեն.

- որտեղից գիտես այսքան բան ծառատունկից

ու ես կասեմ.

- Իմ վարպետ և կնքահայր Գուրգենից.

ու իմ հյուսիսային սիրելիները չռած կապուտաչերով, կլսեն վարպետի մասին, որը հարյուր հազարով պոպոքի ծառ է տնկել, որ բալեքն ուտեն, պուպուլները մեծանա, որ ես ինքս տնկել եմ մի ամբողջ այգի, իմ 6 համադասարանցու հետ ու մինչև վերջերս չէի հասկանում ոչ մի կերպ, թե ինչու, մինչև ցեղս չկտրեց ամբողջը, որ տաքանա ձմեռը և գոյատևի ու էդ օրվանից ես դադարել եմ պատճառահետևանքային կապի հետ անլուրջ վերաբերվելը։

Թագավորության ասպետների պալատում խոսեցի սպայական էթիկայի մասին, հարցրին, որտեղից քեզ այդ գիտելիքները.

- Իմ վարպետ Լեոնիդից Ազգալդյան, իմ առաջին ու վերջին հրամանատարից։

Շվեդացի բարեկամներիս թիմում բանակցում էի ղազախական կառավարական պատվիրակության հետ ու ինձ հարցնում էին.

- Որտե՞ղից ես ձեռք բերել դիվանագիտական հմտություններդ։

- Իմ վարպետ Լևոնից Էյրամջյանց

Երբ տպագրվեց առաջին գիրքս հարցրին.

- որտեղի՞ց, նախկինում գրական փորձեր արե՞լ ես։

- Վարպետներիցս։ Բաբայան Վիգենից, Բաբախանյան Հենրիկից, Շիրազից, Համո Սահյանից, Լևոն Ներսիսյանից ու բազում ուրիշ վարպետներից, որոնց անձնական ունենալու երջանկություն եմ վայելել ու իմ վարպետաց վարպետ Մարո մայրիկից:

Երբ նակարահանում էի առաջին ֆիլմերը, հարցնում էին, որտեղից գիտես այս գործը.

- Վարպետ հորիցս, որը սովետական միության առաջին հեռուստատեսային գովազդի խմբագրությունը հիմնեց և այդով դարձավ ոչ միայն իմ, այլ նաև սովետական ու հայկական հեռուստատեսային գովազդի հայրը։

Երբ ընտրվում էի շվեդական խորհրդարան ու դասախոսում էի մարդու իրավունքից, հարցնում էին, որտե՞ղ եք ստացել ձեր կրթությունը.

- Վարպետներիցս՝ Պարույր Հայրիկյանից, Արա Բալիոզյանից, Հովհաննես Թումանյանից, Չարենցից, Իսահակյանից, Զոհրապից, Պարոնյանից, Զարյանից և բազում բազումից,

իմ սիրելի վարպետներից։

Երբևէ չտեսա արժանապատիվ մի բանավիճող, որովհետև նրանք, ովքեր ինձ երբևէ հախթեցին, դաձան վարպետներս, իսկ մնացյալը խայտառակ փախուստի մատնվեցին:

Անպարտ եմ ես ու ընդունեք դա առանց կոմպլեքսների, որովհետև ձեր հետ խոսում եմ ոչ թե ես, այլ իմ անպարտ վարպետները, իմ սիրելի ուսուցիչները, իմ հոգևոր

Անկախության Բանակը

2005-09-09, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

- Սեփական կարծիքի համար պատգամավորին ճնշում են - ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ինքնանշանակ պատգամավոր, ՕԵԿ անդամ Գագիկ Ավետյանը, որի տունը մինչ այդ խուզարկել են 6-րդ վարչության աշխատակիցները: ,Դիմում եմ այդ վերեւներին՝ դադարեցրեք ձեր ապօրինի ոտնձգությունները, այլապես ես ստիպված կլինեմ ասուլիսների եւ հայտարարությունների միջոցով մատնանշել կոնկրետ անուններ եւ փաստեր, որոնցով պետք է զբաղվի 6-րդ վարչությունըե. - պատմում է ,Հայկական Ժամանակըե։

Մենք էլ գրենք այստեղ ու թողնենք պատմությանը վկայություն այն մասին, որ պատգամավորն է հայտարարում, որ Հայաստանում 2006 թվականի մարտին քրեամենթական բեսպրեդել է, որ մենթերը կարող են լցվել ցանկացած մեկի տունը, խուզարկել, անգամ պատգամավորի, լսել նրա հեռախոսը, ոտնահարել անձնական կյանքն ու ընդհանրապես անձնականությունը։

Արձանագրենք նաև, որ Գագիկ Ավետյանը դեմ չէ, որ քրեակամենթական տարը լափի երկիրը, քանի հալածանքը չի վերաբերում իրեն ու իր հարազատներին, բայց եթե հանկարծ վերաբերվի, նա կհրապարակի անուններ, որոնցով պետք է զբաղվեն վերևներն ու ոստիկանները, ինչը նշանակում է, որ եթե հեզանան քրեամենթերը ու չնեղացնեն այլևս Գագիկ Ավետյանին ու նրա հարազատներին, կարող են անպատժելիորեն շարունակել լափելը։

2006-03-01, Սթոքհոլմ

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Երբ 2005-ի մայիսի 19-ին խորհրդարանն ընդունեց «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, կոալիցիան հայտարարեց, որ քաղաքական մեծամասնությունը կնքել է ջենթլմենական համաձայնություն, եւ այս օրենսգրքով էլ գնալու են 2007-ի խորհրդարանական եւ 2008-ի նախագահական ընտրություններին։

Ջենթլմենական պայմանագիր կնքելու համար պետք է ապահովված լինի նվազագույն պայմանը. կնքող բոլոր կողմերը պետք է լինեն ջենտլմեններ, իսկ հայկական քաղաքական էսթաբլիշՄԵՆԹը, կոալիցիան, ընդդիմադիր և սփյուռքահայ, կազմված է խուժան լակոտ-լուկուտից ու սրիկա տարեցներից։ Չկան ջենտլմենները նման համաձայնություն կնքելու համար։ Եթե լինեին ջենտլմեն, չեին բանսարկի ինձ կազմակերպված, չեին մեկուսացնի, չեին բանտարկի Հայաստանում ու թույլ կտային ազնիվ «մեջլիսի» հասարակավ 2007-ին էլ, 2008-ին էլ ու ես վստահեցնում եմ, որ խայտառակ պարտության ու փախուստի կմատնեմ նրանց բոլորին անխտիր ու նրանք դա հրաշալի հասկանում են ու հենց այդ պատճառով են արգելում բոլոր թերթերին ու լրագրողներին գրել, իրավապաշտպաններին ու «ընդդիմադիրներին» խոսել այդ մասին, ու տխմարաբար կարծում են, որ կարող են թաքցնել ու պարտկել ինձ ու գրքերս, ու չեն հասկանում, որ անգամ եթե ստացվի անել անհավանականն ու պարտկեն ինձ, տեղ չեն ունենալու պարտկելու սեփական տխմարությունը։ Նրանք այն չեն տեսնում ու չեն տեսնի, որովհետև տխմարությունը, սեփականն էլ, տեսնում է միայն իմաստունը:

Այդպիսին լինելն էլ է նախապայման, ջենթլմեն լինելու համար, և երբևէ հնարավաոր չէ որ այդպիսին դառնա խուժանը

2006-03-02, Սթոքհոլմ

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Սիրով ներկայացնում եմ իմ սիրելի ընկեր, ուսուցիչ Արա Բալիոզյանի ստեղծագործությունները, իմ թարգմանությամբ անգլերենից։

Արա Բալիոզյանը Կանադայում բնակվող հայ գրող էչորս տասնամյակի տքնաջան վաստակով և ավելի քան 30 հրատարակված գրքի հեղինակ

www.arabaliozian.org։

Սիրելի ընթերցողիս

Ընթերցողիս, որն ինձ մեղադրում է գաղափարներս տարածելու համար ինթերնետը չարաշահելու մեջ. - Հար գելի ընթերցող, Ենթադրում եմ, որ ձեզ վիրավորում է ոչ թե ինթերնետի իմ չարաշահումը, այլ խոսքի ազատությունն ընդհանրապես։ Դուք բոլոր հիմքերն ունեք կարոտելու սովետական հին, լավ տարիները, գուցե Այաթոլլահի Իրա՞նը, երբ իմ նմանին լռեցնելու համար կբավարարեր մեկ հեռախոսազանգ մոտակա կոմիսարին (կամ մոլլային): Ցավում եմ նոր իրականությանը հարմարվելու ձեր դժվարությունների համար։ Սակայն ամեն ինչ կորած չեմ համարում դեռ։ Հիշեք, որ իմ գրածը չկարդալու ազատությունն ունեք, այն, ինչ ես անշուշտ կանեի ձեր փոխարեն։ Կանխավ հայտնում եմ երախտա գիտությունս, եթե այնուամենայնիվ շարունակեք կարդալ։ Անկեղծորեն ձեր խոնարհ ծառա և այլն, և այլն

Ֆաշիստի խոստովանությունը

Ինչպես «հայկական» կրթություն ստացած մեծամասնությանը, այնպես էլ ինձ մեծացրել են «հայրենասեր» շուն շան որդի ֆաշիստ լինելու համար։ Այդ պատճառով է, որ մի ակնթարթում ճանաչում եմ ուրիշ շուն շան որդուն - բավարար է հիշեմ երիտասարդ ու գլուխս լվացած տարիներս։ Հիմա գիտեմ, որ յուրաքանչյուր ցեղ ունի շովինիստ ֆանատիկների իր մասը, որովհետև յուրաքանչյուր ազգ իր տրամադրության տակ ունի երիտասարդ, անփորձ ուղեղներ, որոնց քննադատական բջիջները դեռ չեն զարթնել ու մեծանալուց հետո անգամ, այս խեղաթյուրված խեղճ հոգիները մնում են իրենց կանխակալ վիճակում, փոքր ինչ ունակ չլինելով սեփական արտացոլումը «հակառակ ճամբարում» տեսնելու։ Սրանք այնքան համոզված են սեփական իրավացիության մեջ, որ հաճախ պատրաստ են սպանել ու մեռնել հանուն « գաղափարի»։ Հայ, թուրք և ազերի ֆաշիստներն իրար ավելի հարազատ են, քան սեփական ցեղի այն մարդկանց հետ, որոնք կարծում են, որ ազգային գերագնահատումն ու էթնոցենտրիզմը պատճառն են բոլոր պատերազմների ու ջարդարարության։ Հանցագործությունը ազնվագույն գործ որպես ներկայացնելը այն հիմքն է, որի վրա կառուցվում է «շառլատանիզմը»։

Խոհեր

Մշակույթը, որը կոմիսարներ է արտադրում կարող է կոչվել բարբարիզմ։

Հայերը կարողանում են հաշտվել իրար հետ երբեմն թուրքերի հետ կապված, բայց ոչ մի ուրիշ հարցում։ Ազգային միաբանության սակավ բոլոր դրսևորումների համար պարտական ենք թուրքերին։ Մեզ սպանողները դարձել են մեր բարերարները։

Պարտադիր չէ լինել ապահովագրության ագենտ իմանալու համար, որ հերոսները վախկոտներից կարճ են ապրում։

Եթե ձգտում ես հաջողության հասնել, բայց չի ստացվում - անհաջողակ ես, բայց եթե նպատակդ անհաջող լինելն է ու չի հաջողվում - հաջողված ես։

Ամենամեծ սխալը, որ թուրքը կարող է անել, իր պատմութունը սեփական ցեղի պատմաբաններից սովորելն է։ Սա վերաբերում է բոլոր ցեղերին։

Լա՞վ հայ եմ ես արդյոք, թե՞ ոչ։ Անկեղծ ասած խիստ զբաղված եմ եղել միշտ ազնիվ մարդ ինձ պահելով ու նման անիմաստ ու անորոշ հարց ինձ չեմ տվել, բայց կարող եմ ասել, որ աննշան գրող եմ, աննշան ցեղի, որի մեծ մասը չի կարդում, որովետև զբաղված է հիմնականում մի կերպ կենդանի մնալով վայրագ միջավայրում, սեփական՝ հայրենիքը ներառյալ։

Ինչքան փորձել եմ հաշվետվություն տեսնել, լսել եմ, որ եթե անգամ 1 % հասնի կարիքավորներին, ավելի լավ է քան ոչինչ։ Ուրիշ կերպ սա կարելի է ձևակերպել այսպես. - ես ուզում եմ 1 % օգնել կարիքավորներին, 99 % տգիտության ու կաշառակերության օրինականացմանը։

Քննադատներիս մեկի նամակը վերջերս ստացած սկսում էր «ի տարբերություն քեզ, ես հպարտ եմ իմ հայ լինելով» և վերջանում «ես ատում եմ հայերենով»:

Ինչու՞ չեք դադարում գրել եթե հայ գրող լինելը ատում եք։ Ավելի շատ ատում եմ թշնամիներիս հաճույք պատճառելը։

Մեծ մարդը մեծամիտ չէ երբեք, որովհետև գիտե, որ անելիք գործն իրենից մեծ է։ Իրենց մեծ են համարում այն ՓՈՔՐԻԿ ՄԱՐԴՈՒԿՆԵՐԸ, որոնք աղմկում ու բարձր կչկչում են ի լուր ամենքի, ձու ածելուց առաջ:

Կանանցից հիասթափվեցի երբ տղամարդուն հավասարվելու ցանկություն հայտնեցին…

Կրոնը օփիում է… Ո՞վ է թմրադեղ տարածողը։

Այն քաղաքական կառույցը, որն հայտարարում է իր ժողովրի միտքը լինելու մասին, հայտարարում է, որ ժողովուրդն անմիտ է։

Քննադատներս ուզում են, որ իրենց պես մտածեմ, մոռանալով, որ բոլորն իրար նման են մտածում, երբ ոչ ոք չի մտածում։

Եթե հավատաս մոլլաների ու կոմիսարների երկրներից եկած շատ հայերին, արևմուտքը չարիքի որջ է, բայց այնուաենայնիվ ամեն ինչ անում են այնտեղ մնալու համար։

Որտե՞ղ է տրամաբանությունը կհարցնեք։

Ի՞նչ տրամաբանություն։ Ե՞րբ է մոլլան կամ կոմիսարը տրամաբանության կարիք ունեցել, երբ արել է այն ինչ պետք է եղել անել հանուն կոմունիզմի կամ Ալլա՜հի փառաբանման։

Լռելն այսօր, նշանակում է թշնամիների հետ սեփական անձի դեմ նյութվող դավադրությանը մասնակից լինել։

Այսօր այտ դեմ տալը նշանակում է ապտակ ու քացի ուտել չորս, դեմքի ու հետույքի այտերին։

Սպանել կանանց և երեխաերին սխալ է, Աստծո անունով սպանելը ճիշտ: Ռեժիմի քննադատներին սպանելը դեմ է օրենքին, Ժողովրդի թշնամիներին սպանելը, սուրբ պարտականություն։ Խուլիգան լինելը լավ չէ, բայց հանուն Արարատի պարտավոր ես։

Պարզ է՞, թե ինչու են այդքան հարգի կրոնն ու գաղափարախոսութունները։ Նրանք թույլ են տալիս, որ քեզ պահես խոզի պես, բայց համարես քեզ երկնային պարգև մարդկությանը։

Հայի ամենամեծ հիասթափությունը զրուցակցին ավելի խելացի տեսնելն է, քան ինքը նախորոք որոշել էր։

Եթե ինձ երբևէ հայկական մրցանակ տան, կվերցնեմ դրամը, կմերժեմ պատիվը:

Մեր ողբերգությունն այն է, որ մեր ղեկավարները հետաքրքրվում են արվեստով, իսկ արվեստագետները դրամով։

Ես գրում եմ մեր ղեկավարության հակասությունների մասին, քննադատներս հետախուզում են իմ անձնականները, կարծես իմ հակասությունները պարզելով, լուծում են ղեկավարության խնդիրները։

Երաշխավորված գործազուրկ են.

Անոտ պարողը,

Խուլ երաժշտական քննադատը,

Կույր տաքսու վարորդը,

Ազնիվ քաղաքական գործիչը,

Հայ գրողը

***

Ես համաձայն չեմ ձեր հետ։ Ինչպիսի հրաշալի նորություն։ Այն օրը, որ դուք իմ հետ համաձայնեք, կասկածի տակ կդնեմ հոգեկան հավասարակշռությունս։

Որոշ ընթերցողներ չեն տանում քննադատություն ոչ այն պատճառով, որ համաձայն չեն, այլ չեն կարողանում այն ընդունել օտարից։ Ո՞վ է նրանց ավելի օտար, քան հայրենակից հայը։

Քննադատության նպատակներից մեկը մեզ անընդհատ հիշեցնելն է, որ պրոպագանդան ինչպես էլ այն ձևավորած լինի, վերամշակված աղբ է, և միայն այն պատճառով, որ դրան հավատում են երկու, քսան կամ երկուհարյուր միլիոն մարդ և պատրաստ են մեռնել կամ սպանել դրա պատճառով, չի դադարում աղբ լինել։ Կազմակերպված կրոններն ու մեծագույն հանցագործությունները տարբեր վերամշակման, նույն աղբն են։

Քննադատները հեղինակություն չեն վայելում, որովհետև ոչ ոք չի սիրում հիշել այն մասին, որ այն, ինչին ինքը հավատում է, աղբ է։

Սեփական անձը գերագնահատելու վատ հետևանքն այն է, որ ստիպված ես լինելու համապատասխանել այդ գնահատականին, երբ մարդիկ շուրջդ հավատան քեզ։ Դա նախորոք պարտված մրցարշավ է։

Եթե վիսկին կոլայի նման քաղցր լիներ, երեխաներն այն կսիրեին - կանխատեսելի հետևանքներով։ Գրում եմ մեծահասակների՝ ոչ երեխաների և ինֆանտիլ տհասների համար, որոնց գլուխները լվացած են պրոպագանդայով։

Տառապալից աշխատանք է անհանդուրժողին համոզել, որ անհանդուրժող է, որովհտև խոսում է աստծո և ճշմարտության անունից, որից ուղղակիորեն հետևում է, որ չհամաձայնողները խոսում են ստից ու չարից։

Տարրական մասնիկների ձևով ապրել ու ապրելու ենք հավերժ։ Տարրական մասնիկի հավերժությունը փաստ է։ Սպեկուլացիայի թեման հոգու անմահությունն է։

Նկատած կլինեք երևի, որ Չարենցն իր ամենահայտնի պոեմը անվանել է «Ես իմ անուշ Հայաստանի»։ Որքան ինձ հայտնի է բանաստեղծը չի գրել որևէ բան «Ես իմ անուշ հայերի» վերնագրով, այն պարզ պատճառով, որ սարեր-չոլեր սիրելն ավելի հեշտ է, քան հայերին։

***

Ըստ մեր Կանադացի վարչապետի երեկվա ելույթի, այն ինչ թուրքերն արել են հայերի նախնիների հետ ոչ թէ ցեղասպանություն է, այլ ողբերգություն։ Սրանից պետք է եզրակացնել, որ թուրքերի արդարացիությունը հարցականի տակ չէ, հայերի, իր սեփական խորհրդարանի անդամների, պատմաբանների, բազում օտարերկրյա վկաների, դիվանագետների, գիտնականների արդարացիության պես։

Կան սեփական նեղանձական նպատակով պատմությունը խմբագրողներ, վերահսկողներ, արտագրողներ, գրերը զարգացնող, փոխող, հարմարացնողներ: Կան պատմություն վերարտադրողներ։ Երբ պատմությունը բեմադրում են փաստաբաններն ու «պոլիտիկանները» տեսնում ես բաներ, որոնք իրականում չկան և ակնհայտորեն երևացող բաներ, որոնք անտեսվում են։

Ինչ ցավալի է, որ փաստաբաններից և «պոլիտիկաններից» ոչ ոք մոտերքում չէր, որ սփոփեր խեղճերին ապացուցելով, որ այն ինչ նրանց հետ կատարվում է, ոչ թէ ցեղասպանություն է, այլ ողբերգություն։ Դրանից երևի ավելի լավ կզգային։

Բարոյականություն 1 - Բարեկիրթ արևմուտքն այնքան բարեկիրթ չէր այն ժամանակ, բարեկիրթ չէ հիմա՝ ճանաչելու համար անարդարությունը, երբ այն ակնհայտ է։

Բարոյականություն 2 - Բարոյական զարգացում գոյություն չունի։ Տեխնոլոգիական զարգացու՞մ - այո, բայց անգամ այն թանկ գնով է առաջանում։ Գինը համակարգված մասսայական ոչնչացման զենքն է։

Բարոյականություն 3 - Չարժի հենվել ուրիշների բանականությանն ու առաքինությանը, որովհետև անձնական շահը լինելու է նրանց անփոփոխ, համար առաջին անհանգստությունը։ Այդպես եղել է անցյալում, լինելու է ապագայում։ Ուրեմն եթե մի օր, բարեկիրթ արևմուտքն ու Թուրքիան ճանաչեն ակնհայտ փաստը, որ այն ինչ պատահել է ողբերգություն է և ցեղասպանություն միաժամանակ, դա պատահելու է ոչ արդարության պահանջով, այլ հանուն նրանց սեփական շահերի։

***

Աշխարհում, որտեղ ամեն ինչ հնարավոր է, չես կարող լավը լինել բոլորի համար։ Նշանակություն չունեն անեղծությունդ և հավատքդ - միշտ կգտնվեն քեզ անհավատ, հերետիկոս, հիմար, թշնամի պիտակողները։ Սրա պատճառը բնազդների՝ մեր կենդանական մասի գերակայությունն է տրամաբանությունից, վերջերս հատկապես սաստիկ զարգացած էվոլյուցիոն մի պրոցես։ Կարծելը, որ փոփոխություններ կլինեն մեր կյանքի ընթացքում, կամ անգամ առաջիկա հազարամյակում, կաող է լինել դառը պատրանք։ Դատելով մեսիանիկ արարածների, իմաստուն թագավորների, փիլիսոփաների, մարգարեների ու իրենց կյանքը մարդկությանը նվիրած ուրիշների քարկոծումից, թունավորումից, խաչվելուց, խոշտանգվելուց ու անապատ քշվելուց, պարզ է դառնում, որ անհաջողությունն է ճակատագիրը նրանց, ովքեր իրենց կյանքը ծառայեցրել են խաղաղությանը բարի կամքին և եղբայրությանը։ Սա ինձ վաղուց է հայտնի, բայց շարունակում եմ, որովհետև վատատեսությանս միակ արդարացումը, լավատեսի պես աշխատելն է, իսկ պարտվողականությունս ընդունելի միայն այն դեպքում, երբ կռվում եմ հաղթանակի վրա վստահ զինվորի պես։ Մի խնդրեք ինձ բացատրել թե ինչու՝ ես ինքս չեմ հասկանում։

Արդյո՞ք ռասիստներ եք մենք

Երբևէ չի եղել, որ փորձեմ խոսել հայերի ռասիզմից ու ասպատակության չենթարկվեմ մեր ռասիստներից, որոնք ինձ անվանում են հակահայ, պրոթուրք անգամ։ Քննադատությունն ընդանրապես համարվում է պրոթուրքական հայկական միջավայրում։ Պարզելու համար հարցնում եմ ինձ առաջին հերթին.

- Ռասի՞ստ եմ ես արդյոք։

Ծնվել, մեծացվել, կրթվել եմ ռասիստ։

Ատել եմ բոլոր թուրքերին։

Ատել եմ հույներին էլ, մեզ թուրքական գնչու անվանելու համար։

Գիտեի, որ խառն ամուսնութուններից ծնվածները բջեր են։

Գիտեի, որ արևմուտքը բարոյազուրկ է, ամերիկացիները բջերի ցեղ։

Շահան Շահնուրի հայ լինելն այնքան հարցականի տակ դրվեց պապի հույն լինելու պատճառով ու այնքան հալածվեց պարտիզան թերթերում, որ խեղճը փոխեց անունը (Արմեն Լյուբին) ու դադարեց հայերեն գրել։

Ազգականներ ունեմ ԱՄՆ ում, որոնք չեն ապրում Միսիսիպիում կամ Ալաբամայում, բայց կարծում են, որ սևերը կապիկ են, խառն ամուսնական զույգերը` դեգեներատներ

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Մեր ազգային հայրերից մեկը, իմ ընկերոջ ադրբեջանցի մորը հասարակավ անվանեց թուրքի քած։

Արդյո՞ք ռասիստներ եք մենք։ Փաստերը խոսուն են կարծես։ Արդյո՞ք արդարացում ունի մեր ռասիզմը։ Ոչ, որովհետև ընկերներ մենք ունենք ամենուր, ամերիկացիների, հույների, քրդերի, հրեաների, անգամ թուրքերի մեջ, որոնց զգալի մասը կարող է կես հայ լինել:

***

Նա ով ինքնուրույն չի մտածում, չի կարող կրթվել, Նմանի ուղեղը միայն լվացվում է։ Մանկուց պարտադրել են հպարտանալ Արարատով, Վանով։ Պարտադրել են անգամ հպարտանալ 20-րդ դարի առաջին ցեղասպանություն ապրած ժողովուրդ լինելով։ Պարտադրել են նաև հպարտանալ հազար ու մի այլ բանով, այդ թվում և ամենից շատ գոյատևելու մեր բացառիկ տաղանդով։ Եթե անմեղ զոհերը խոսեին մի օր, ինչո՞վ կհպարտանային, սադիստ մոնղոլոիդ տխմարներին զոհեր մատուցելու մեր հանճարո՞վ։ Միայն ապուշը կարող է հպարտանալ իր կորուստով։

Ինչպե՞ս ենք համարձակվում մեզ խելացի հորջորջել, երբ անընդհատ շարունակում ենք ապրել ապուշների թելադրանքով, եթե ոչ օսմանյան, ուրեմն սովետական, եթե ոչ սովետական, ուրեմն սեփական ապուշների…

Ապուշի թելադրանքով ապրում է ավելի ապուշը։

Եթե ինչ որ բան չի ասվում, չի նշանակում, որ չի մտածվում և եթե ինչ որ բան չի մտածվում, չի նշանակում, որ չի կարող ճիշտ լինել։

Հայերը խելացի են. այս պնդումի 99 % - ը ցանկություն է, 1 % - ը «էստի համեցեք»։

***

Հայկական քաղաքական կուսակցությունների ու նրանց արբանյակ կառույցների միջոցներով ու պատվերով, հայ պատմաբանների գրոտած պատմազեղծագեղարվեստական մեկ-երկու, լավագույն դեպքում երեք գիրք կարդալով միջին հայը կարծում է, որ գիտե ամեն ինչ Հայաստանի պատմության վերաբերյալ։ Այս թյուրիմացական ինքնասիրահարվածությունը կիսում են իմ տեսած բոլոր ազգային խմբավորումները՝ թուրքերը ներառյալ։

Անգամ իդեալիստները, մաքուր սրտով քաղաքական առաջնորդներն ու ազնվագույն նպատակները կարող են երկիրը դժոխք տանել։ Ինչպես ասում է հին ասացվածքը. - դժողքի ճանապարհը կառուցվել է լավ նպատակով։

Անկախ գինու թանկությունից՝ նրա ճակատագիրը մեզ դառնալն է։ Անկախ գաղափարախոսության ազնվությունից՝ այն կրող կուսակցության ճակատագիրը անկման սպիրալ դառնալն է։ Անկախ հիասքանչությունից, ցանկացած «իզմի» ճակատագիրը դեգրադացումն է շարլատանիզմից գանգստերիզմի։

Անընդհատ ասում են կրկնվում ես մի փոքր անամ ուշադրություն չդարձնելով անըդհատ կրկնվող սրիկայությանը, որի մասին gրելով կրկնվում եմ անընդհատ։

Շառլատանը խաբում է միայն շառլատաններին, որովհետև հիմարն էլ է շառլատան, որովհետև ձևանում է խելացի։

Հույները հայտնաբերել են դիլեկտիկան և դիալոը 2500 տարի առաջ։ Ամեն անգամ մեր հերթական խմբրի կողմից լռեցվելուց մտածում եմ, որ մեզ մի քանի սերունդ ապրել է պետք հին հույներին հասնելու համար։

Թունելի վերջում երևացող լույսը կարող է միջուկային պարունակությամբ ռումբի մուտք լինել։

Հաջողակ լինելու ամբիցիան այնպիսի տրանսֆորմացիայի է ենթարկվել ներկայումս, որ մարդ կարող է վեհ համարել անհաջողակ լինելը:

Ճշմարտությունից կարող ենք հեռու լինել, բայց բոլոր ստերը մեր մեջ են. մի բան է պետք անել ընդամենը՝ ճանաչել սուտը, անվանել այն և մերժել:

Նոբելյան մրցանակի դափնեկիր, հրեա գրող Սինգերը մի առիթով ասել է իր եղբայր հրեաների մասին. - Ցեղասպանության ողբերգությունն այն է, որ ոչնչացնում են լավագույններին աղբը թողնում ողջ:

Ինչու՞ հայ գրողները չեն կարողանում արտադրել նման տողեր, բացառությամբ որոշ հետմահու տպագրություններից, եթե բացառիկ բախտավոր են, անձնական օրագրերից և մասնավոր նամակագրությունից։ Անգամ հաստավիզ գրողները գրում են խոզերի հավերժ բարյացակամությունից կախված սոված որբերի նման, որոնք անընդհատ զգույշ են, որ ոչ մեկի չվիրավորեն հանկարծ, թուրքերից բացի:

Նեղմտությունը տիեզերքը մի սենյակում հավաքելու է նման, որտեղ անընդատ վերադասավորումներ անելը շփոթում են մտածելու հետ։

Մտածելը՝ իրական մտածելը, բաց եզրերով գործընթաց է, սկիզբն ու վերջը շղարշված գաղտնիքով:

Մարդիկ՝ որոնք ինձ լռեցնում են, ակնկալում են միաժամանակ իմ հանցավոր մասնակցությունը մարդու իրավունքների համատրած ոտնահարումը լռության մատնելուն, հիմնավորելով պահանջը «լավ հայը կեղտոտ սավանը ուրիշներին չպետք է ցույց տա «սկզբունքով»»։

Այն ինչ գիտես և այն ինչ կարծում ես կարող են շատ տարբեր լինել ու որքան մեծ է տարբերութունն, այնքան շատ է ամբարտավանությունը։

Յուրաքանչյուր ցեղի գլուխները լվացել են, բայց նույնիսկ ամենավայրագ (Ադիկն ու Կոբան վերջին օրինակ) ռեժիմները ունեցել են քննադատներ, այլախոհներ։ Մարդ արարածը միշտ ունեցել է հնարավորություն ընտրելու դահճի կամ զոհի կողմը:

Բոլոր իշխանությունները ստում են։ Հետաքրքիր կլիներ տեսնել թե ինչի նման կլիներ կյանքը, եթե բահը կոչեին բահ, սուտը՝ սուտ։

Չորեքշաբթի, Օգոստոս 11, 2004

Հայրենասիրություն ընդհանուր բառով արտահայտում են բազմազան իրարամերժ մտքեր, որոնց մեջ կարող ես հանդիպել ծայրահեղ հայրենադավություն անգամ։

Հայրենասիրությունը, որը միտում ունի հարենիք քայքայող կաշառակեր ու տգետ կառավարություն պաշտպանել՝ քողարկված հայրենադավություն է։ Օրինակներ են

Մուսոլինիի իտալական ու Հիտլերի գերմանական հայրենասիրությունները և բոլոր մյուսները, որոնք տարակարծությունը համարում են հայրենադավություն։

Հայրենասիրության պես՝ տարակարծությունը, կամ խոսքի ազատությունը, ունեն բազմաթիվ նշանակություններ, բայց ոչ դիկտատներում, որտեղ կարող է լինել միայն մեկ կարծիք, մեկ խոսք, իսկ մտքի արտահայտման յուրաքանչյուր փորձ համարվում է հանցագործություն ու բռնաբարվում։

Մեկ անգամ եմ կյանքումս տեսել, որ սփյուռքահայ պարտիզանական թերթերը դատապարտեն խոսքի ազատության բռնաբարությունը՝ երբ դաշնակցականներին

Հայաստանում անօրեն հռչակեցին։Կասկած չունեմ, որ ոմանք կհասկանան, որ արտահայտում եմ այս մտքերը, որովհետև շարունակաբար լռեցվել եմ։ «Գուցե սխալ լինելուդ պատճառով ես լռեցվել» - կասեն ոմանք թերահավատորեն։ Խոսքի ազատությունն ու սխալ լինելու հնարավորությունը իրարամերժ չեն և անգամ հոմանիշ կարող են լինել։

Եթե ասենք, որ խոսքի ազատութունը միայն իմաստունների և անսխալականների մենաշնորհն է, - ու՞մ կարող ենք որակել որպես այդպիսին և ո՞վ է համաձայնելու իրեն համարել անխելք ու հիմար։

Ասե՞լ եմ այս ամենն առաջներում։ Հավանաբար։ Ձանձրացնու՞մ եմ ձեզ իմ սահմանափակ քանակությամբ գաղափարների վրա «սևեռվածությամբ»։ Դադարեք գրքերս կարդալ։

Վստահ եմ, որ հաճելի ժամանց կգտնեք այնտեղ, որտեղ հպարտանում են առաջին քրիստոնյա և 20րդ դարի առաջին ցեղասպանություն ապրած ժողովուրդ լինելով, որից հետևում է, որ քրիստոեության համար պարտական ենք մեր լուսավորված, պրոգրեսիվ, հեռատես թագավորներին, իսկ ցեղասպանութան համար՝ խավարամիտ թուրքերին և անբարոյական արևմուտքին, որից իր հերթին հետևում է, որ մեր թագավորները երբևէ սխալվել չեն կարող, իսկ նա, ով հակառակն է կարծում՝ խավարամիտ թուրք է, անբարոյական, թշնամի։

Ուրբաթ, Օգոստոս 20, 2004

Ընկերներիցս մեկը վերջերս ասեց, որ հայերը «սևեռված» են պատմության վրա։ Կասկածում եմ, որ նկատի ուներ ջարդերի վրա սևեռվածությունը։ «Ճշմարտությունը մեկը կարող է լինել» կարգախոսից ելնելով մեր տարբերակը միակ ճշմարիտն ենք համարում, բնականաբար մնացած բոլոր տարբերակները հայտարարելով սուտ, խաբեություն և պրոպագանդա, հիմնված կանխակալ և անազնիվ մարդկանց վկայությունների վրա։

Անկասկած հայ պատմաբաններին հավատում եմ ավելի շատ, քանի որ հայ եմ, քան թուրք պատմաբաններին։ Ցավն այն է, որ թուրքերը նույնպես հավատում են իրենց պատմաբաններին ավելի շատ, քան հայերին և նաև մեզ շատ նման համոզված են, որ իրենց տարբերակը ճշմարտության, միակն է, ինչից իր հերթին հետևում է, որ ցեղասպանությունը մեր միասնական երևակայության արդյունքն է։

Այս պրոբլեմը նոր չէ։ Պատմության այնքան տարբերակ կա, որքան պատմաբան, յուրաքանչյուրն իր սեփական, անկրկնելի պերսպեկտիվով, հիշողությամբ, գաղափարախոսությամբ, շահով, կրոնով, բազում նախապաշարումով, և կույր ատելությամբ։ Իրաքի ներկայիս նվաճումը բաց գիրք է ասածիս վերաբերյալ իր բոլոր մանրամասներով։ Անիմաստ է իսլամական տեսակետը ամերիկյանի հետ համեմատելու փորձն անգամ, ինչպես անհնար է համեմատելը հակա-Բուշ և պրո-Բուշ ամերիկյան տեսակետները։

Տարբեր են լինում նաև զոհի և դահճի պատմութույնները, ինչպես օրինակ բնիկ ամերիկացիների և ամերիկյան կրթական համակարգում դասավանդվող պատմությունները։

Մեր «գործը» վերջնականապես խճճելու համար կարծես, կան մի քանի թուրք պատմաբան, որոնք դատապարտում են ջարդարարությունը և կան հայեր, որոնց կարծիքները «յուրայինները» մեկնաբանել են որպես ռևիզիոնիզմ և դավաճանություն։

Տարակուսանքն աճում է, երբ իմանում ես, որ անգլիացի պատմաբան Արնոլդ Ջ. Թոյնբիին թուրքերի վայրագությունն ու նրանց զոհ գնացած հայերի վիճակը նկարագրող բազում գրքեր գրելուց հետո, գրել է բազում ուրիշ գրքեր, որտեղ պնդում է, որ հայերի անկախության պահանջը, որը դարձավ ջարդերի պատճառ, անիրավ էր և անհիմն։

Կգա՞ երբևէ ժամանակ, երբ ազգերի պատմաբանները միակարծիք կլինեն։ Շունչներդ ակնկալումով մի պահեք դեռ։ Մինչ այդ ավելի անվտանգ է հիշելը, որ ՝

1. - պատմաբանները տալիս են մեզ պատմության մի պատառիկ, հաճախ խեղաթյուրած.

2. - միայն աստծուն է տրված ասել ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը և ոչինչ բացի ճշմարտությունը.

3.- մահկանացուի ճակատագիրն է իմանալ «ճշմարտության մի հատվածը», այն ինչ միշտ ներկայացնում է պրոպագանդան - «ճշմարտության մի հատվածը»։

Եթե կարծեք, որ փորձում եմ «լվանալ» հանցագործությունը կամ հարցականի տակ դնել ցեղասպանությունը, կասեմ, որ անգամ «թրքանպաստ» պատմաբաններ Թոյնբիին և Բերնարդ Լյուիսը երբևէ չեն հերքել ցեղասպանության փաստը։ Այն ինչ նրանք փորձել են անել, պատահատածի և դրա հետևանքով մարդկային արարքների բացատրությունները տալն է, որը ոչ մի կերպ չի նշանակում արդարացնել։

Դրական լինելու մասին

- Ե՞րբ ես դադարելու կնոջդ ծեծել.

ասում է ինձ մի ընթերցող, շարունակական բացասական լինելու համար ինձ մեղադրելուց հետո։

- Երբևէ կին չեմ ունեցել.

պատասխանեցի։

- Քանի՞ տարեկան ես.

ուզեց պարզել անմիջապես։

- Բավականին ծեր։

Բա ինչու՞ ամուսնացած չես, հը՞. (այս մարդու հետաքրքրասիրությունը անսահման է).

- Չգիտեմ, դժբախտ ճակատագիր ունեմ հավանաբար։

- Դու հոմոսեքսուալ ես չէ՞, ճիշտ ասա, չխաբես.

հաջորդ հարցն է։

- Ցավում եմ, որ պետք է հիասթափեցնեմ քեզ հար•ելիս։ Ոչ, հոմոսեքսուալ չեմ ։

Հոմոսեքսուալ ես, հոմոսեքսուալ, չես խաբի.

պնդում է։

- Ինչու՞ ես այդպես ասում.

ուզում եմ իմանալ։

- Որոհետև դու ստախոս ես.

բացատրում է։

- Դու նաև զգեստապահարանում թաքնված վախկոտ ես։

Մտածում եմ ու սարսափում մտածածիցս.

- Եթե սա է դրական հայը, աստված պահպանի բացասականից։

Քննադատներ

Նշանակություն չունի հաջողակ ես թէ ոչ՝ քննադատների քանակը լինելու է անփոփոխ։

Այն ինչ կարող է տարբերվել՝ տրամաչափն է։

Անհաջողակ լինելու դեպքում քեզ կքննադատի աղբը։

Հաջողակ լինելու դեպքում քեզ կքննադատի բարձր խավի աղբը

***

Սեպտեմբեր 13, 2004թ

Օգոստոսի 30-ին «Նյու Յորքերը» տպագրել է Ջոն Ափդայքի մի հոդված թուրք ժամանակակից գրող Օրհան Փամուկի «Ձյուն» նորավեպի մասին։ Այս գրողը թարգմանվել է անգլերեն բազմիցս և տպագրվել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ Համեմատելով հեղինակին Մարսել Պրուսի, Թոմաս Մաննի, Դոստոևսկու հետ, Ափդայքը գրում է.

- լինելով դեռ բավականին երիտասարդ, Պամուկը այդ երկրի ամենահավանական թեկնածուն է Նոբելյան մրցանակ ստանալու համար։ Հարկ է նշել, որ նորավեպի դեպքերն ընդանում են Կարսում, բայց հայերի ցեղասպանության մասին խոսք անգամ չկա այնտեղ։

«Սպեկտատորի» (Լոնդոն) օգոստոսի 21-ի համարում, Դավիդ Փրյուս-Ջոնսը անրադառնում է Անդրյու Մանգոի «Թուրքերն այսօր» աշխատությանը և գրում.

- Մուստաֆա Քեմալը (Աթաթուրք) հին սուլթանատի պատառներից կերտեց ժամանակակից հանրապետությունը թուքական, ֆեոդալիզմն ու իսլամական արմատականությունը երկրում վերացնելով, հիմնեց ժողովրդական հաստատություն։ Իր պատմական նշանակությամբ իրադարձությունը համեմատվում է միայն Գորբաչովի սովետական իմպերիան վերակազմավորելու և իշխանությունը համայնավար խունտայից խլելով և դա ավելի հրաշքի էր նման, քան ծրագրավորած քաղաքականության արդյունքի։ Հայերը լռության են կրկին մատնվում

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

«Լե Փոյնթը» (Փարիզ) օգոստոսի 19-ի համարում տպել է մի հարցազրույց Սեմիհ Վաների հետ, որը ներկայացվել է որպես Մերձավոր Արևելքի գիտակ, որտեղ ասվում է, որ Թուրքիան կարևոր դեր ունի կատարելու արևմուտքի և իսլամական աշխարհի միջև։ Ժամանակն է. - ասվում է թերթում, որ իսլամական աշխարհը դիտվի իր ամբողջ ունակությամբ, որովհետև Թուրքան պառլամենտական, հետևաբար ժողովրդավարական երկիր է։ Հայերը կրկին լռության են մատնվում։

Կա՞ն արդյոք Աթաթուրքի մասշտաբի զինվորական-քաղաքական գործիչներ։ Զորավար Անդրանիկն է գալիս միտքս, բայց աշխարհում դա անծանոթ անուն է շնորհիվ հայկական կառավարության, որը զորավարին մոռացության մատնեց նրա կարիերայի ամենածաղկուն շրջանում։

Արդյո՞ք հայերն ունեն գրողներ, որոնք կարող էին համարվել Նոբելյան մրցանակի հավանական դափնեկիրներ։ Այո ունեն, թերևս ավելին քան մեկը, բայց մենք լռեցրել ենք նրանց բոլորին։

Նկատի չունեմ միայն սովետահայ գրողներին, որոնց ոչնչացրել են կոմիսարները, այլ նաև սփյուռքահայերին ինչպես օրինակ՝ Զարյանը, Շահնուրն ու Մասիկյանը, որոք հալածվեցին և մոռացության մատնվեցին քաղաքական կուսակցությունների և գրական էսթաբլիշմենթի կողմից։

Ու՞մ մեղքով ենք պարտվում պրոպագանդայի պատերազմը։ Պարտվում եք, որովհետև աշխարհը կարճ հիշոզություն ունի՞, թե այն պատճառով, որ մեզ իշխելու ղեկերը անընդհատ տվել ենք միջակություններին, որոնց հիմնական թշնամին սեփական հայրենակցի որակական և իմացական գերազանցությունն է։

Հիշում եմ Թոյնբիի ձևակերպունը, - ազգերը, ցիվիլիզացիաները չեն սպանվում, ինքնասպան են լինում:

Ուծացում

- Ինչո՞վ է վատ ուծացումը, ուծացվածևմի ընկեր պահանջեց բացատրել մի անգամ, կարդալուց հետո մի հոդվածս, որտեղ ուծացումը սպիտակ ցեղասպանության հետ էի համեմատել։

- Բոլորովին վատ չէ իհարկե, եթե այն մարդուն դարձնում է ավելի լավ մարդ արարած, կամ օգնում է ներդրում անել շրջակա մարդկանց բարեկեցության մեյ։ Բայց երբ ուծացումը դրդվել է մեր բազմակի բարոյականությամբ և մոլեռանդությամբ, (այն տեսակը, որ ասում է՝ իմ հետ չես, ուրեմն իմ դեմ ես)՝ արժանի է նման նկարագրի, որպես. Ինքնահրահրված սպիտակ ջարդ

Անհաջողակի խոստովանությունը

Երբ նոր էի սկսել գրել, կարծում էի, որ ընթերցողներս սիրում են, որ իրենց վերլուծեն, թե չէ ինչու՞ են Հոլիվուդի աստղերը հարյուրավոր ժամեր և միլյոնավոր դոլլարներ ծախսում հոգեբանների վրա։ Սխալվում էի։ Հիմա գիտեմ, որ ընթերցողներս ուզում են, որ հաճոյանամ, սիրեմ իրենց։ Ուզում են սիրվել, որովհետև սիրելի չեն և գիտեն ադ մասին։ Նրանց համար գրականությունը պետք է լինի լավ զգալու միջոցառում, գրողները քծնողներ։ Առաջին քրիստոնյա ազգ, ես իմ անուշ Հայաստանի, Մասիսի հավերժ ձյունը, Սևանի սուրբ ջրերը, Խաչատուրյան, Սարոյան, Միկոյան։ Չմոռանանք իհարկե Գրիգոր Իփեքյանին, Եղիսապեթ Թերզակյանին և Հակոբ Փալանջյանին (Գրեգորի Փեք, Ելիսաբեթ Թեյլոր, Ջեք Փալանս)։ Նրանք երբեք չեն կշտանում այս անուններից, որոնք կրկնվում ու կրկնվում են անդադար, մանտրաների նման։ Այս անունները խորհրդանշում են հաջողակությունը և այն ամենը ինչ լավն է կյանքում ու մանուկ հասակում ինձ էլ էին կրթում սրանց մեծարելու ավանդույթով։ Ինձ հավատացնում էին, որ նրանք արել են, ես էլ կկարողանամ և հավատացրին։ Նրանք սխալ էին, ես նույնպես։ Ես չկարողացա և խոսում եմ հիմա չկայացածի պես։ Դուք կարող եք հանգիստ մոռանալ ամենն, ինչ ասել եմ և հանգիստ խղճով մտնել անկողին։

Մամուլյան, Ազնավուր, Շեր։

Ինչու՞ եմ գրում այնպես, ինչպես գրում եմ

Հայերի համար չեմ գրում, գրում եմ մարդ արարածների համար և սրիկաների դեմ, անկախ ազգային պատկանելիության։ Մեր անհաջողությունների համար ուրիշներին մեղադրելը, կարծում եմ այն ձևն է, որով թույլ ենք տալիս կաշառակեր տգետներին մեզ խաբելու, խճճելու։ Կարծում եմ, որ նրանք, ովքեր տրիբիալ գավառամտությունը ամեն կերպ պահպանել են ուզում, հանուն այս կամ այն գաղափարախոսության, մեր գերեզմանափորներն են։ Ես չեմ հավատում բարոյական հաղթանակներին անբարոյական աշխարհում. կարծում եմ, որ դրանք կեղծ արժեքներ են, տխմարների կուրությունը քողարկելու նպատակով զեղծված։ Ես հավատում եմ կանոնին, որն ասում է, որքան մեծ է էգոն, այնքան փոքր է ուղեղը։ Ես վստահ եմ, որ եթե մի 100 տարի էլ ապրեմ ու մի 100 գիրք էլ ավել հրատարակեմ, ոչինչ չեմ փոխի, բայց շարունակում եմ գրել։

Դե փորձիր հականալ, թե ինչու եմ գրում այնպես, ինչպես գրում եմ։

Ռասիստի հիշողություններից

Առաջին գրքիս հրատարակությունից հետո, որի մեջ ցեղասպանությանը բազում գլուխներ էի նվիրել, կանադացի մի քննադատ անվանեց ինձ ռասիստ, թուրքերի նկատմամբ դաժան լինելու պատճառով։ Շվարած էի։ Ինչպե՞ս, ես հայս, թուրքական ռասիզմի զոհս, անվանվե՞մ ռասիստ, - ուզում էի գոռալ։

Սա 25 տարի առաջ էր։

Այսօր ավելի լավ գիտեմ։ Այսօր գիտեմ, որ ոչ մի բան ավելի հեշտ չէ ստրուկի համար, քան տիրոջը պաշտելը, կամ ոչ մի բան ավելի ինքնին ճշմարտացի և արդարացի չէ զոհի համար, քան իրեն բռնաբարողի արժեքները որդեգրելը։ Այս դիտարկումներս ինձ երբևէ ավելի լավ մարդ չդարձրին։ Ես տակավին ռասիստ եմ և ատում եմ թուրքերին, բոլոր թուրքերին, մի տարբերությամբ հարկավ՝ այլևս չեմ համարում դա առավելություն, խելագարություն թերևս, և հրաժարվում եմ անգամ սկսել մտածել այն մասին, որ ավելի լավ մարդ եմ, թուրքերից ներառյալ։

Ինչպե՞ս լավ հայ լինել

Հեշտ չէ, բայց ահա մի քանի օրենք, որ գուցե ցանկանաս պահել մտքումդ։

1. Եթե շովինիստը մեղադրում է քեզ նրանում, որ անդադար ծեծում ես կնոջդ, չհակաճառես, անգամ եթե համոզված ամուրի ես։ Աշխատիր արդարացնել մեղադրանքը հարևանի շանը կամ կատվին քացով խփելով, եթե քո սեփականը չունես։

2. Եթե տգետն անվանում է քեզ թրքամեդ, ծնկի եկ անմիջապես և արա հասարակավ հայտարարություն առ այն, որ բոլոր թուրքերն ու չարքերը մեկ են, նախաճաշին երեխաներ են ուտում և չկա մի թուրք, որի երակներով հայի արյուն է հոսում։

3. Առավել ամենից, երբևէ չփորձես վիրավորանքի արդարացիությունը կասկածի տակ դնել, անկախ աբսուրդից, եթե այն ներկայացված է պարտիզանի կողմից, որովհետև ասել «գուցե սխալվում ես», կնդուվի ամորձիերին հարած որպես, իսկ եթե աստված մի արասցե, ապացուցես, որ սխալ է, կճվա ինչպես կոլորատուրա սոպրանո։

Այս օրենքները միասին կարող են դառնալ հասարակ մի խորհուրդ.

Տգետ, շովինիստ պարտիզան հանդիպելիս, պարզապես շուռ արի, հանիր շալվարդ և կզիր, եթե ուզում ես ճանաչվել որպես ԼԱՎ ՀԱՅ։

Երեքշաբթի, Հունվար 04, 2005

Օսմանյան էթնոս

Օսմանյան կայսրությունը հանդուրժող էր ազգերի, մաշկի գույնի, ցեղերի նկատմամբ. - պատմաբաններն ասում են մեզ։ Նրանք լռում են այն մասին, որ կայսրությունը հանդուրժող էր հնազանդ այն ստոր խավի քաղաքացիների նկատմամբ, ովքեր թույլ էին տալիս, որ իրենց դուստրերը կոնքուբիններ լինեն հարեմներում, իսկ որդիները մահմեդականանան և կռվեն կայսերական պատերազմներում։ Անհամաձայն ցեղն անմիջապես մորթվել է։ Թողնենք գիտնականներին հանուն օբեկտիվ գիտության բառերն աղավաղելու արհեստը։

Նույն ընթերցողներս, որոնք ինձ մեղադրում են չարախոսության մեջ, մորս պոռնիկ են անվանում, հանուն հայրենասիրության անշուշտ։ Ուրիշները հաճույք են ստանում ինձ հիմար կոչելուց, դրանով հաստատելով, որ իրենք իմաստուն են։ Բայց ո՞վ է լսել, որ իմաստունը ժամանակ վատնի հիմարի գրածը կարդալու վրա։ Ի՞նչ կարող է ավելի փերվերթ լինել, քան չսահմանազատելը իմաստության՝ բջությունից, բջությունը՝ ոռիությունից։

Աստված գթառատ է։ Աստված կարեկից է։ Նա թույլ է տալիս անգամ արնախումներին ու խուլիգաններին պտղաբեր լինել, բազմանալ, անգամ բարգավաճել։

Շաբաթ, հունվար 15, 2005

Փառաբանենք ազնիվ մարդկանց հիմա

Մի օր լռելու եմ - կասկած չկա, բայց դա չի դառնալու որևէ մեկի հրճվանքի աղբյուրը, որովհետև եթե այն ամենն ինչ ասել եմ պարունակում է ճշմարտության նշույլ, չի մոռացվելու և արհամարվելու։ Ասելով սա չեմ կարծում, որ դարձել եմ սենտիմենտալ ճշմարտության վերաբերյալ։ Այնպես է պատահել, որ ես գիտեմ, որ ամեն ճշտի դիմաց հազար սուտ կա, և այն նույպես կրկնվելու, վերարտադրվելու է միչև ժամանակների վերջը։ Ճշմարտությունը լինելու է սարսափի հավերժ աղբյուրը բռնակալների և նրանց ճորտերի, որոնք գործում են համոզումով, որ մեկ կամ հազար մարդ սովի մատնելը կամ լռեցնելը վերջն է լինելու ազնվության։

Ասե՞լ եմ այս ամենը նախկինում։ Հարկավ։ Չեմ հիշում։ Եթե դուք հիշում եք, թույլ տվեք երախտապարտ լինել։ Բոլոր գրողները փայփայում են հավատարիմ ընթերցողներին իրենց լավ հիշողություններում, որովհետև նրանք են բարձրացնում գրվածի կարգավիճակը «գրված է» մակարդակին։

Աստծո մասին

Աստծո նկատմամաբ հավատը մեծագույնն է շքեղություններից, որովհետեև դա նշանակում է տրամադրության տակ ունենալ ներողամտության անսահման աղբյուր։

Շաբաթ, հունվար 01, 2005

Մի քիչ փոփոխություն, մի քիչ «la meme» քա՜ք։

Ահա այն ամենը, ինչ կասեմ նոր տարվա մասին։

Միակ բանը, որ կփոխվի այն է, որ մի քիչ էլ կծերանամ ու հավանաբար ավելի կհիմարանամ, որովհետև կշարունակեմ գրել երևի հուսալով ամբողջ անհուսալիությամբ հանդերձ, որ գրողի դերը բարեկիրթ հասարակության մեջ այնքան կարևոր է, որքան ոստիկանինը, ավտոբուսի վարորդինը, աղբ հավաքողինը։

Նրանք, ովքեր ինձ լռեցնելու դիրքում են, կշարունակեն լռեցնել, նրանք, ովքեր չեն կարողանում լռեցնել, կփորձեն հասնել դրան ինձ վիրավորելով, կհայհոյեն մորս, Կոստան Զարյանին։ Կանեն այդ ամենը հանուն Արմենիանիզմի իհարկե, կարծես անծանոթ կնոջը, որին երբևէ չեն հանդիպել՝ պոռնիկ, կամ գրողին, որին չեն կարդում՝ միջակություն անվանելը հայրենասիրության պարտադիր դրսևորումներ է։

Աբսուրդ է Արմենիանիզմից կամ հայկական ինքնությունից խոսելն առանց հաշվի առնելու վեցհարյուր տարվա օսմանյան ճորտությունը։

Ենթադրում եմ, որ եթե առանձնացվեր այսօր հայկական «DNA»-ն, այնկպարունակեր մեկ բան՝ օսմանից չտարբերվելը հոգեբանությամբ։

Ցեղասպանություն. ճիշտն այն է, որ ոչ մեկի պետքը չէ հայերի ցեղասպանությունը, կամ ասենք ուրիշ կերպ՝ ուրիշները մտածում են մեր ցեղասպանության մասին այնքան, որքան մենք մտածում ենք ուրիշների ցեղասպանության մասին։

Ճիշտ է նաև այն, որ ուրիշները կշարունակեն օգտագործել մեր ցեղասպանությունը սեփական շահերին ծառայեցնելը, ղեկավարվելով ոչ բարոյականությամբ, արդարությամբ՝ այլ սեփական շահերով, անելով ըստ էության այն, ինչ արեցին թուրքերը անցյալ դարի սկզբներին՝ լուծելու համար հայերի խնդիրը, ազատվեցին հայերից։

Հինգշաբթի, մարտի 16, 2005

Միլան Քունդերա (1929), չեխ գրող. - Ատելությունը որսում է մեզ, ամուր կապելով մեզ չարիքին։

Սարոյանը մի առիթով ասել է, որ խղճում է թուրքերին, ապացուցելով, որ զոհը կարող է սիրել իր դահիճներին։

Մեր կրոնը մեզ չի սովորեցնում ատել թշնամիներին։ Մեր կրոնը մեզ սովորեցնում է սիրել նրանց, անգամ նրանց, ովքեր մեր դահիճներն են։

Տողերս սիրուն նվիրված սերմոն չեն։ Ինչպես իմ քրիստոնեա եղբայրներից շատերը՝ ես լավ քրիստոնեա չեմ, բայց կուզենայի լինել, ոչ էլ Սարոյանի հետ եմ համաձայն, բայց կուզենայի լինել։

Ինձ մեծացրել են թուրք ատելու համար ու ես տակավին ատում եմ, մի տարբերությամբ հարկավ՝ այլևս չեն դիտում ատելությունս որպես վսեմ նպատակ՝ հիվանդություն թերևս։

Ես գիտեմ նաև ճշգրտորեն, որ ատելությունը ոչ մի զոհ հետ չի բերել։ Ոչ էլ պատասխանատվության է ենթարկել որևէ պատասխանատու թուրք։ Ատելությունը ոչ մի դժվարություն չի հարթել, որովհետև ատելությունը ինքնին դժվարություն է և արմատը բազում ուրիշ դժվարությունների՝ փոխադարձ անհանդուրժողականությունն ու խառնակչությունը երկուսն են բազումից։

Սկսեցինք ատել թուրքերին, հանգեցինք եղբայր հայերին ատելուն, պարզապես մեր սենտիմենտներին և մտքերին չարձագանքելու համար։

Թուրքերին պատկերում ենք անմարդկային նույն կերպ ինչպես եղբայր հայերին, պարտադրելով, որ թութակ լինեն և կրկնեն մեր, միայն մեր ճշմարտության տարբերակը։

Եթե կյանքը դիտենք որպես անվերջ փորձարկում, կհամաձայնենք, որ ատելությունը անհաջողության է մատնված։ Եթե համաձայնենք, որ իրականությունը ավելի բարդ է քան հանրահաշիվը, ուզենք չուզենք կասկածի տակ ենք դնելու մեր ինքնանշանակ ջոջերի, այսօր «էլիտա» ինքնանվանող, իմաստնությունն ու առաքինությունը, մարդկանց, որ հայտարարում են, որ իրենք ամեն ինչ հասկանում են և •իտեն թե ինչ պետք է արվի և ինչպես

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Սկսեցինք ատել թուրքերին, հանգեցինք եղբայր հայերին ատելուն, պարզապես մեր սենտիմենտներին և մտքերին չարձագանքելու համար։

Թուրքերին պատկերում ենք անմարդկային նույն կերպ ինչպես եղբայր հայերին, պարտադրելով, որ թութակ լինեն և կրկնեն մեր, միայն մեր ճշմարտության տարբերակը։

Եթե կյանքը դիտենք որպես անվերջ փորձարկում, կհամաձայնենք, որ ատելությունը անհաջողության է մատնված։ Եթե համաձայնենք, որ իրականությունը ավելի բարդ է քան հանրահաշիվը, ուզենք չուզենք կասկածի տակ ենք դնելու մեր ինքնանշանակ ջոջերի, այսօր «էլիտա» ինքնանվանող, իմաստնությունն ու առաքինությունը, մարդկանց, որ հայտարարում են, որ իրենք ամեն ինչ հասկանում են և գիտեն թե ինչ պետք է արվի և ինչպես։

Երեքշաբթի, մարտ24, 2005

Բոլոր կրոններն ու գաղափարախոսությունները առաջացնում են իմամներ ու կոմիսարներ, որոնց միակ նպատակը ոչ թե ճշմարտությունն է այլ իշխանությունը։

Իմամներն ու կոմիսարները հատկանշական են նրանով, որ չեն տարբերում ճշմարտությունը պրոպագանդայից, կամ հավատում են, որ պրոպագանդան է միակ ճշմարտությունը։

Հավատացյալի համար քարոզողը ոչ թե պրոպագանդիստ է, այլ աստծո առաքյալ։ Նույնը վերաբերում է պարտիզանին և նրա ճառասացին։

Կուսակցության նկատմամբ հավատարմությունը չի կարող նույնացվել հայրենասիրության հետ։ Կուսակցությունը ոչ ժողովուրդն է, ոչ ժողովրդի միտքը։

ՀՀԴ-ն Հայաստանը չէ։

Կոմունիստական կուսակցությունը Ռուսաստանը չէ և ոչ էլ ժողովրդավարական կամ հանրապետական կուսակցությունները ամերիկացի ժողովուրդն են։ Այս բոլորը իրենց ժողովուրդների մի մասն են միայն։

Կոմիսարի համար իր կուսակցությունը ոչ թե կազմակերպություն է, այլ կրոն։

Վերստին ծնված արմատականին (քրիստոնյա կամ մահմեդական) ասելը, որ իր կրոնը ընդամենը կրոն է մյուս բոլոր կրոնների նման, համազոր է անեծքի և որպես այդպիսին մահացու վիրավորանք է։ Նույն այդ տրամաբանությամբ արմատականի աչքերում մենք անհավատներ ենք, գյավուր և աշխարհի տականքը։

Պրոպագանդան ճշմարտության համար նույնն է, ինչ օձի յուղը բալասանի։

Անցյալը հասկանալու վերաբերյալ՝ ամեն մի վարկած, որ անաչառ չէ, խառնակչված է պրոպագանդայով։ «Քիչը շատն է» ասացվածքը հարմար է այստեղ՝ որքան քիչ պրոպագանդա, այնքան շատ ճշմարտություն։

Քննադատի կամ ապակենտրոնացվածի (dissenter, dissident) գործը պրոպագանդայի սուտը բացահայտելն է։

Կասկած չունեմ, որ Սախարովի կամ Սոլժենիցինի աչքերով տեսած ռուսական պատմությունն ավելի արժանահավատ է, քան կոմիսարներինը։ Նույն պատճառով ավելի արժանահավատ եմ համարում Կոստան Զարյանի, գեներալ Անդրանիկի և Արնոլդ Ջ. Թոյնբիի վկայությունները, քան մեր սեփական կոմիսարներինը։

Ուրբաթ, մարտ 25, 2005

Հայեր կան, որ կարծում են, որ թուրքերը արնախում ասիացի վայրագներ են։ Կան նաև հայեր՝ Սարոյանի պես, որոնք կարծում են, որ թուրքերը մնացած բոլորի նման ժողովուրդ են՝ հույների, հրեաների, գերմանացիների, ռուսների պես։

Եկենք պատկերացնենք հիմա, որ այս «թիմերից» մեկին պետք է թողնենք թուրքերի հետ բանակցության։ Ո՞վ ավելի շատ հնարավորություն ունի համաձայնության գալու։

Տխմարության բաձրագույն աստիճան է թուրքերին բարբարոս անվանել և պահանջել ադրարություն դրանից հետո։

Մեր ուսուցիչները ավարտել են ուսուցչության Համբակ և Թափթփուկ դպրոցները։

Մեր նախահայրերը թուրքերի հետ ապրել են 600 տարի։ Չեմ կարծում, որ 6 թոպե հնարավոր կլիներ ապրել մեր իմամների և կոմիսարների հետ։

Չկա Աֆրիկայում և Ամազոններում ավելի մեծ ջունգլի, քան հայերի քննարկումները։

Հանցագործություն է թրքատեացությամբ արդարացնելը հային ատելը։

Արժե հիշեցնել մեր պարտիզաններին, որ չեն խոսում աստծո, պատմության, իրականության կամ ճշմարտության անունից, այլ խոսում են միայն իրենց կուսակցության անունից, որը նշանակում է, որ չեն խոսում ազգի կամ ժողովրդի անունից, այլ մի հատվածի միայն։

Ես գիտեմ ինչի նման է ատելի լինել թուրքերից՝ ինձ ատել են հայերը։

Ես ոչ մի բան չունեմ իմամների կամ կոմիսարների դեմ, քանի չեն օգտագործում հիմարներին, որ սպանեն կամ մեռնեն իրենց համար։

Շաբաթ, մարտ 26, 2005

Ես մեծացել եմ դաշնակցական միջավայրում։ Կրթություն եմ ստացել մի միջավայրում, որտեղ երբևէ չի հիշվել ՀՀԴ-ն։ Չափահաս տարիքում հանդիպեցի ընկերների, որոնք դաշնակցությունը համարում էին ահաբեկչական կազմակերպություն։

Այսօր գիտեմ, որ մեր «լավագույնները» ոչ թե տանում էին մեզ ավետյաց երկիր, այլ սպանդանոց և մեր ընտրությունն այսօր կույր է ուրիշ կւյրերին առաջնորդող։

Մենք պետք է մտածենք սրա մասին։

Չարլզ Քինգը «Սև ծով՝ պատմություն» (Նյու Յորք, Օքսֆորդի համալսարանի հրապարակությունները, 2004).-

- Թուրքիայում այսօր կրպակներից կարելի է գնել գրքեր հայերի, լազերի և պոնտոսաբնակ ուրիշ ժողովուրդների մասին՝ անհնար մի մի բան բոլորովին վերջերս, որովհետև ազգային փոքրամասնությունների մասին բացարձակապես ոչինչ չկար տպագրված։

Ըընթերցողներիցս ոմանք մեղադրել են ինձ առաքյալի հավակնություններ ունենալու մեջ։ Եթե անգամ առաքյալ եմ, չեմ ակընկալում, որ բոստանումս բողկ ցանելուց հետո պետք է սպասեմ ցորենի բերքահավաքի։

Երկար ժամանակ տևեց մինչև հասկացա, որ ազգանունի «յան» վերջավորությունը ազնվականության նշան չէ։

Եթե մենք ուժ ունենաինք, միթե՞ մեր թշնամիները կխուսապեին կատարյալ ոչնչացումից։

Հավանաբար ուզում եմ ասել, որ հնարավոր է հարկավ, թուրքի մասին մտածելիս թուրք չդառնալ։

Ջենեթ Ռանքին (ամերիկացի քաղաքական գործիչ, 1880-1973).-

-Չես կարող հաղթել պատերազմը ինչպես չես կարող հաղթել երկրաշարժը։

Կիրակի, մարտ 27, 2005

Սցենար-գիտական ֆանտաստիկա

Պատկերացրեք օսմանյան կայսրությունը հայկական կայսրություն է։

Իրադարձությունները կատարվում են անցյալ դարի սկզբներում։ Կայսրությունը խորը ճգնաժամի մեջ է, շրջապատված է ամբողջությամբ արտաքին թշնամիներով, իսկ ներսում վխտւմ են վայրագ ցեղեր, տարածքային նկրտումներով։ Կայսրությունը արդեն բավականին կորուստ է կրել և մոտ է ավելին կորցնելու բորենիներ թուրքերին, քրդերին և հույներին։

Պատկերացրեք, որ դուք կայսրության պաշտպանության և ներքին գործերի նախարարն եք և ունեք երկու հնարավորություն՝ կամ հրամայում ես ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր վտանգում են մեր սիրելի հայրենիքի տարածքային ամբողջականությունը, կամ հրամայում եք, որ մեր սահմաներից ներս գտնվող բոլոր մարդկանց, այդ թվում թուրքերին, սիրեն ինչպես սեփական ընտանիքի անդամներին։

Ես անձամբ, որպես օսմանացված հայ, չէի վարանի բնաջնջման հրաման տալ, ոչ որովհետև ատում եմ թուրքերին, այլ որովհետև հայերիս եմ շատ սիրում և պտասխանատվություն եմ վերցրել վրաս պետությանս տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և պահպանելու և ավելին՝ ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել հայ նախարար, որը ընդունում է ավելի առաջադեմ որոշում։ Սա վերաբերում է նաև քննադատներիս մեծ մասին։

Խոստովանում եմ, որ չեմ և երբևէ չեմ եղել օրինակելի կերպար և առաքինի քրիստոնյա, որը լսում է հիմնական հորդորը իր կրոնի, որն է սերը, անգամ թշնամիներին։ Թուրքերին սիրելու մասին խոսելն անգամ ավելորդ է իմ դեպքում, որովհետև ես անգամ չեմ տանում իմ հայրենակից հայերին, որոնք ինձ անհամաձայնություն են հայտնում։

Սրանով ես տարբերվում եմ իմ քննադատներից, բոլորից, նրանցից ովքեր բարեպաշտ քրիստոնեաներ են, սիրում են իրենց թշնամիներին, թուրքերին ներառյալ, նաև այն հայերին, որոնք հրաժարվում են թութակել նրանց սենտիմենտներն ու խոհերը։

Երկուշաբթի, ապրիլ 04, 2005

Մեր գիտելիքները սահմանափակ են, անբարտավանությունը անսահմանափակ։ Միայն հիմարներն ու մոլեռանդներն են մոռանում այս։

Հայերի համար գրելը նման է բրազիլական գետում լողալուն, պիրանիաների վտառին ընդառաջ։

Մահվան մասին սկսել եմ մտածել, կարծես ազատագրման մասին։ Հայերի համար գրելը ինչ որ կապ ունի սրա հետ հավանաբար։

Եթե հայը հնարավորություն ունի ընտրելու տողերը կամ տողերի արանքը կարդալու, անկասկած ընտրում է վերջինը, անգամ եթե այն ինչ կարդում է կապ չունի գրվածի հետ։

Հայերը, որոնք ասում են, որ հայերը խելացի են ազդում են նյարդերիս վրա։

Պատկերացնում եմ ինչ տհաճ կարող են լինել օտարների համար։ Ասելը մենք խելացի ենք նշանակում է, որ մնացյալ աշխարհը ավելի պակաս է խելացի։

Ինչ վերաբերում է շուկայում խելացի համարվողներին, կնախընտրեի պարզապես ազնիվ մարդկանց հետ շփվել, ինչպես անում են մարդկանց մեծ մասը ամենուր աշխարհում։ Ես բավականին խելացի մարդ եմ հանդիպել արդեն իմանալու համար, որ աշխարհն անհամեմատ ավելի լավ տեղ կլիներ ապրելու, առանց նրանց։ Ես անհամբեր սպասում եմ այն օրերին, երբ հայերը կհամարվեն ոչ թե խելացի շուկայում, այլ ազնիվ, ամենուր։ Անվանեք ինձ անուղղելի լավատես։ Անվանեք ինձ հիմար։

Մեծ տարբերություն կա ճիշտ մարդ, ճիշտ ժամանկին լինելու և սխալ մարդ, սխալ ժամանկին լինելու մեջ։ Հայ գրող լինելը նշանակում է լինել սխալ մարդ, սխալ ժամանակ և սխալ տեղում և բոլոր ժամանակներում։

Շաբաթ, ապրիլ 23, 2005

Հովարդ Ու. Նյուտոն. «անուղեղը հազվադեպ է անխոս»։

Խաղաղության ու համակեցության օգտին գրելու համար ինձ մեղադրել են դավաճանության մեջ:

Ես հասկանում եմ ֆանատիկներին, որովհետև ինքս ֆանատիկ էի։ Հիմարներին էլ եմ նույն պատճառով հասկանում։

Մեր ցեղասպանագետներն իրենց այնքան լուրջ են ընդունում, որ պրոթուրքական են համարում հումորը։

Տոնային խլությունն ու գունային կուրությունը ունեն իրենց քաղաքական համարժեքները. ազնվության ու շարլատանիզմի և ժողովրդավարության ու ֆաշիզմի չտարբերակումը։

Դարիո Ֆոն (գրական նոբելյան մրցանակի դափնեկիր 1997) գրում է. - մարդիկ, որոնք մինչև վիզը քաքի մեջ են, քայլում են գլուխները բարձր։

Մեր ղեկավարությունը անընդհատ հիշեցնում է մեզ ցեղասպանությունը միևնույն ժամանակ չնկատելու տալով և ակնկալելով, որ մենք էլ կմոռանանք ներկայումս ընթացող երկու «սպիտակ» ցեղասպանությունները՝ արտագաղթը և ուծացումը սփյուռքում։

Երկուշաբթի, մայիս 09, 2005

Հայի հոգեբանությունը հիմնական թեմա է մեր գրականության մեջ,

սկսած Խորենացուց ու Եղիշեից (5-րդ դար), մինչև Շահան Շահնուր և Պարույր Մասիկյան (20-րդ դար)։

Այն ամենն ինչ ես եմ ասում մեր մասին՝ վերաձևակերպում է։

Ես ոչինչ չեմ հայտնաբերել։ Յուրօրինակ եմ բառիս էթիմոլոգիական իմաստով միայն։ Ես գնում եմ ետ՝ արմատներին, որովհետև այն ին անցյալում էր, դա էլ ներկան է։

Զարգացումը մեր ամենաքիչ անհրաժեշտ ապրանքն է, անվերջ շրջանակը՝ մեր ուղղեծիրը։

Արմենիանիզմ որոշակելու ձևերից մեկն է ասելը, որ այն պետք է ամեն ինչում հակառակ լինի Օտտոմանիզմին։ Եթե Օտոմանիզմը անհանդուրժող է, դեսպոտիկ է, դաժան է և անխիղճ՝ Արմենիանիզմը պետք է լինի հանդուրժող, ժողովրդավար, ցավակից և բարեգութ ճնշվածների և փոքրամասնությունների նկատմամբ։

Եթե թուրքերն այսօր ասում են, որ պատմության իրենց տարբերակն ունի միայն նշանակություն, մենք ոչ մի դեպքում պետք է չասենք նույն բանը պատմության միայն մեր տարբերակի մասին։

Թուրքերի հետ պրոբլեմը նրանում է, որ նրանք մտածում են իրենց թուրքական ուղեղներով։ Մենք պետք է խուսափենք նրանց նմանակելուց։ Դրա փոխարեն պետք է հետևեինք ՈՒդրու Վիլսոնի խորհրդին. «ոչ միայն օգտագործենք ուղեղները որ ունենք, բայց նաև այն ամենը, որ կարող ենք փոխարինաբար վերցնել»։

Եվ մենք՝ բոլորովին կարիք չունենք փոխարինաբար վերցնել արտասահմանյան աղբյուրներից, որովհետև այն ամենն ինչ անհրաժեշտ է, ասել են մեր գրողները։

Հարավսլավական ասածվացք.

մարդը քարից կարծր է և ձվից նուրբ։ Եթե դիտենք թուրքերին որպես քարից կարծր, իսկ մեզ ձվից նուրբ, կտեսենք հարկավ, որ նրանց միացնելով կարծրացրել են նրանց ղեկավարները, իսկ մեր առաջնորդները մեզ անընդհատ իրարից բաժանելով թուլացրել են և դարձրել խոցելի։

Եթե կարծում եք, որ ես առաջինն եմ ասում այս ամենը՝ կարդացեք Եղիշե (410 - 470թթ).

- Եթե ժողովրդին ղեկավարում են երկու թագավոր, թագավորներն էլ են անէանալու, ժողովուրդն էլ։

Մեր մարգարեներին արհամարելը բավականին վատ է. նրանց մարգարեությունները թաքցնելը ձևանալ է, իբր պատմությունը հարձակվել է մեր վրա առանց նախազգուշացման, գիշերային գողի նման։

Եղիշեից.- միասնությունը բարի գործերի մայրն է, մասնատվածությունը` չար

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Եղիշեից.- միասնությունը բարի գործերի մայրն է, մասնատվածությունը` չար։

Համեմատեք հիմա հետևյալ երկու մեջբերումները 5-րդ դարից երկու ուրիշների հետ, Նիկոլ Աղբալյանից (1873-1947), քաղաքական գործիչ, գիտնական, ուսուցիչ.

«Երբ մարդն իրեն չի ենթարկում օրենքի իշխանությանը, ստիպված է լինելու ենթարկել իրեն մարդկանց իշխանությանը, ասել կուզե խուժանին և հանցախմբերին»

և՝ «Մենք՝ հայերս, թուրքերի և քրդերի տրիբիալ հոգեբանության արդյունք ենք և գավառամտությունը համառորեն արմատացած է անգամ մեր ղեկավարների և էլիտայի մեջ»։

Սա անցյալում էր և սա է ներկան։

Ուրբաթ, հունիս 03, 2005

Երկու շաբաթ առաջ մեր տեղական թերթը գրել էր, որ հրեաները միշտ չէ, որ կարեկից են ուրիշ ցեղասպանությունների զոհերին։

Հրապարակչին ուղարկված մի ջղային նամակում ասվում էր, որ դա ճիշտ չէ, որ հրեաները միշտ հալածվածներին ցավակից են։

Իմ նամակում, նույն հրապարակչին ուղարկած, գրեցի՝

եթե հրեա ասելով նկատի ունեք գիտնականներին, այո, նրանք ցավակից են, բայց եթե նկատի ունեք Իսրաելի կառավարությունը՝

ոչ. հայերի ցեղասպանության դեպքում նրանք միշտ ջարդարարների կողմից են եղել։

Իմ նամակը չհրապարակվեց։ Ես դեմ չեմ։

Որպես հայ գրող, ես սովոր եմ լռեցվելուն։

Մեր ցենզուրայի գաղտնի ակնարկը՝

մի ազգ, որ վերապրել է բազում ցեղասպանություն, չի կարող վերապրել քննադատություն։

Իսկ ինչու՞ ենք վստահ, որ սիստեմատիկորեն չենք ցեղասպանվել, որովհետև արհամարել ենք մեր քննադատներին։

Պրոպագանդայի նպատակը այն է, որ ապացուցի, որ Մեծ Սուտն է ճշմատությունը, ամեն ճշմարտությունը և ոչինչ բացի ճշմարտությունը։

Ընթերցողներ ունեմ, որ ուզում են, որ «լավը» լինեմ։

Ես գրում եմ, չեմ խառվում դիվանագիտությանը։

Ուրիշներն ուզում են, որ դրական լինեմ։

Դա պատկանում է գրականության դիդակտիկ ճյուղին։ Ես ուսումնասիրում եմ։ Ես փորձարկում եմ։

Երբեմն, վիրաբուժական դանակի կարիք է լինում դրա համար։

Մոլեռանդների մասին

Չես կարող վիճել մոլեռանդի հետ, հատկապես երբ ինքդ մոլեռանդ ես։ Մենք փորձեցինք անել դա հարյուր տարի առաջ թուրքերի հետ՝ չաշխատեց։ Եվ այն ժամանակներից մինչ օրս փորձում ենք՝ առանց հաջողությունների։ Մենք ասում ենք նրանք մոլեռանդ են, նրանք վերադարձնում են հաճոյախոսությունը։

Ո՞վ է ճիշտ։

Խոստովանել է արդյոք, որևէ հայ երբևէ, որ ինքը մոլեռանդ է։

Հայը կրթվում է մանկուց այնպես, որ հավատա, որ այն ամենը ինչ նա ասում է կամ անում պայմանավորված է սիրով, արդարամտությամբ, ճշմարտությամբ և ազատականությամբ։

Առաջին անգամ սկսեցի մտածել հանդուրժողականության մասին, չեմ ասում լավ վարվեցողության, երբ մի անգլիացի ասեց «հավանաբար դուք ճիշտ եք», երբ սարսափելի սխալ էի։

Եթե հայը կարծի, որ դու սխալ ես, անպայման վիրավորական անուններ կկպցնի քեզ, քիթդ կխրի կեղտի մեջ, իսկ եթե իշխանություն ունեցավ, կոչնչացնի քեզ, անշուշտ բացատրելով արարքը արդարությամբ, ազատականությամբ, ճշմարտությամբ, օբյեկտիվությամբ, քրիստոնեական կարեկցանքով և մի խումբ այլ լավ բաներով։

Զարդարյան եղբայրները կարծելով, որ Շահնուրը սխալվել է իրենց հոր կարճ պատմվածքը մեկնաբանելիս, հանգամանորեն ծեծեցին նրան հասարակավ։

Ուզու՞մ եք հայկական մոլեռանդության ուրիշ օրինակներ։ Այցելեք հայկական հասարակական ֆորում, կամ էլ ավելի լավ, ուսումնասիրեք հայ գրականության պատմությունը։

Այն պատճառով, որ Րաֆֆին քննադատում էր հայ վաճառականությունը, նրանցից մեկը գնեց քուրդ մարդասպանի ծառայությունները։ Այն պատճառով, որ քննադատական դիրք եմ բռնել, հայտարարվել եմ մարդկության թշնամի և տմարդ։

Նման բաներ իհարկե պատահել են ամենուր և միշտ։

Մեր տկարությունները մարդկային տկարություններ են անշուշտ։

Նշանակու՞մ է դա, որ պետք է արհամարենք դրանք, թաքցնենք, անգամ ավելին՝ օրինականացնենք դրանք, համարելով կյանքի անբաժանելի մաս։

Միթե՞ սա չենք արել մինչև հիմա և միթե՞ թշնամի եմ ես այն պատճառով, որ կարծում եմ, որ դա տկարություն է։

Ես թշնամի եմ երևում այն հայերի աչքում, որոնք իրենց դասում են քննադատությունից վեր։ Ոչ մի առողջ մարդ, նվազագույն գիտելիքով և արժանապատվությամբ չի համարի իրեն քննադատությունից վեր, բացի հայից, որը ինքն իր գլուխը լվացել է հավատալու համար, որ ինքը օրինակելի կերպար է, ադմինիստրատիվ ունակություններով։

Խնդրեմ՝ սա է մոլեռանդ հայի նկարագրությունը։

Ես փորձիցս եմ խոսում։ Ինքս մոլեռանդ էի մի ժամանակ։

Հնարավոր է, որ հիմա էլ եմ մոլեռանդ։ Բոլորին չեմ լռեցրել դեռ, երևի ուժ չունենալու պատճառով։ Այն, որ մարդասպան չեմ վարձել դեռ, բացատրվում է հավանաբար նրանով, որ նման շքեղությունը վեր է իմ հնարավորություններից։ Ինչ ուզում եք մտածեք ազատորեն իմ մասին, քանի դեռ չեք կարծել, որ ես զզվելին եմ արարածներից, որն է՝ օրինակելի կերպարը, ադմինիստրատիվ ունակություններով։

Պատրանքի մահը

Մասնագիտությունս ընտրելով հավակնություն ունեի զգացումներս, փորձս և համոզմունքներս կիսելու իմ եղբայր հայերի հետ.

լինել, խաղաղություն վայելել բազմաթիվ այլ զգացումի, փորձի և համոզմունքների բազմանախշի մեջ, բայց ավաղ հասկացա, որ ընթերցողներիս մեծ մասը (հատկապես աեմնակենսունակ գռեհիկներն ու բարձրաձայնները) մարտնչող հակաբազմանախշ են.

մեկ գույնը (վերամշակվող աղբի դարչնագույնը) բավարար լավ է նրանց համար։

Եթե այս թափթփուկի ընտրությանը թողնվեր, Հայաստանը կունենար մեկ քաղաքական կուսակցություն, իսկ ղեկավարը կկոչվեր ոչ նախարար, ոչ էլ թագավոր, այլ սուլթան՝

Յուր Պայծառափայլ Մեծություն Սուլթան Էշ Ա.Կ. Ավանակյան։

Հին ասացվածք.

Կարող ես հանել հային (թուրքական գնչու ըստ որոշ հույների) օսմանյան կայսրությունից, բայց օսմանյան կայսրությունը հայից՝ ոչ։

Չորեքշաբթի, հուլիս 13, 2005

Առաջին բանը, որ անում են ֆաշիստները իշխանությունը գրավելուց հետո, մտածողներին ոչնչացնելն է, հիշենք Թալիաթին ու Ստալինին. և երբ չեն կարող սպանել՝ լռեցնում են. և երբ չեն կարողանում լռեցնել՝ արժեզրկում են։

«Ինչպե՞ս ես համարձակվում քննադատել մեր սրբազաններին». - ասում է մի բարկացած ընթերցող։ «Անգամ եթե վատն են՝ աստծո մարդիկ են այնուամենայնիվ։

«Մեր բարերարները վերակառուցում են հայրենիքը».- շեշտում է մի ուրիշ բարի ընթերցող։ «Դու ի՞նչ ես արել այսքան ժամանակ»։

Հիշում եմ գետտոյում ապրող հարևանիս՝ ջարդ վերապրած և կուսակցության մի նվիրյալ անդամ, որը խոսում էր «վատ վերջ» ունեցած հայերի մասին.-

«Նա ամբողջությամբ չեր նվիրված, հասկանու՞մ ես։ Քննադատում էր կուսակցությունը։ Չլսված բա՜ն։ Չի կարելի քննադատել կուսակցությունը»։

Ընտանիքիս մի հին բարեկամ ասում է.-

«Ոչինչ չես կարող անել մենակ։ Որպես կուսակցության անդամ՝ ուրիշ բան:

Թարգմանվում է այսպես.

Ազնիվ գրող որպես, դատապարտված ես սովի։ «Ոռ մտնող» որպես, կհաջողես գործերումդ։

Ուզու՞մ ես հայ մնալով հանդերձ ողջ մնալ։ Սովորիր ասել «այո՜ տեր»։

Բոլորս գիտենք թե ինչ պատահեց նրանց, ովքեր դադարեցրին «այո՜ տեր» ասել սուլթանին։ Սովորիր պատմությունից, եղիր հնազանդ։

Մեր պարտիզան գուսաններից մեկը, որը նաև ցեղասպանության իմամներից մեկն է, մերժեց վերջերս աշխատանքներս, անվանելով դրանք «փիլիսոպայական դատարկաբանություն»։

Երկու թե երեք անգամ թոշակի գնացած ու վերադարձած, ութսունին մոտ տաքսու վարորդ մի քեռի. -

«Որքա՞ն են վճարում ամեն մի տպագրված հոդվածիդ համար։ Ոչի՞նչ։ Անցե՞լ է երբևէ մտքովդ, որ ոչին չեն տալիս, որովհետև այն ինչ գրում ես չարժե ոչինչ»։

Ես երախտապարտ եմ այս քեռուն։ Նրանից և տեսակից եմ սովորել ուղիղ խոսքի արվեստը։

Սխալ ուղի եմ բռնել հարկավ։ Պետք է սովորել այս բաներն ասել գեղեցիկ, հումորով, բայց ինչու՞ պետք է ընդհանրապես անհանգստանամ, երբ ուրիշ ոչ մեկ չի անհանգստանում։

Սրբազանները խոսում են աստծո անունից, բարերարները կապիտալի, բոսերը ուժի և պատմության պարտադրական այս խուժանի խոսքի հետ համեմատած, ճանճի թևի արած քամի է գրողի խոսքը։

Հինգշաբթի, հուլիս14, 2005

Մեր միջավայրում, նրանք, ովքեր չեն հասկանում ներկան, ապագան են գուշակում։

Դժբախտ է այն ազգը, որի մարգարեները կրկնում են շառլատաններին:

Մերը ժողովրդավարություն է, համակցված կաշառակերությամբ, անգրագիտությամբ ու մարդասպանությամբ։

Մեր շառլատանները ասում են, որ կարող է տևել 15 - ից մի երկու սերունդ (կես դար), մինչև ամեն ինչ շտկվի։ Նրանք դա բացատրում են հայերի օսմանացումից ու ստալիացումից հետ բերելու դժվարությամբ։

Բայց հայերը խելացի են, հնարամիտ և հարմարվող։ Ողջ մնալու համար արտագաղթում են։ Հեռանում են անգամ Սիբիր ու Թուրքիա և ակնկալում ավելի ազնիվ վերաբերմունք։

Եվ մեր «լավագույնները» խրախուսում են արտագաղթը, որովհետև գիտեն հրաշալի, որ գործազրկությունն ու չքավորությունը առաջացնելու են բողոքի ալիք և աղմկոտ վերնագրեր արտասահմանայան թերթերում։

Լուծումը, ըստ մեր շառլատանների, համբերությունն է ՝ հարմարվողականության էֆեմիզմը (նույն միտքը ավելի «գեղեցիկ», ընդունելի բառերով վերաձևակերպելը), մոտավորապես նույնը, ինչ ասել են մեզ մեր օսմանյան և սովետական տերերը։

Մեր շառլատանները ակնկալում են, որ հավատանք, որ մեր «լավագույնները» ավելի լավ գիտեն։ Չեն ասում պարզապես, որ մեր «լավագույնները» կարող են լինել նաև վատթարագույնները։

Արդյո՞ք հարմարվողականությունն ու համբերատարությունը, կաշառակերության, գողության, թալանի, իշխանության չարաշահման, պոռնկության և քրեականության հետ պասիվ համաձայնություն չէ։

Հոգ չէ։

Մենք պարտադրված ենք հավատալ, որ մեր մարդիկ բարձ պաշտոններ գրավող, գիտեն իրենց «գործը»։ Գուցե գիտեն, բայց ի՞նչ անենք, եթե նրանց գործը «համար մեկին» բավարարելն է և ազգը ջլատելը։

Մեր շառլատանները ասում են, որ մեր բոսերը, «սրբազանները» և «բարերարները» ավելի լավ գիտեն, որովհետև խոսում են աստծո, կապիտալի և իշխանության անունից և երբ խոսում են «աստված, կապիտալն ու իշխանությունը», խզբզողները պետք է լռեն և լսեն և եթե հանկարծ այդպես չանեն, կլռեցվեն, ասել կուզե կզրկվեն լեզվից՝

Օսմանյան ոճ։

Կիրակի, հուլիս 10, 2005

Ավանակի «կարապի երգը»

Այսպես է մեմուարներիս հավանական անունը, եթե գրեմ երբևէ։

Կարապի երգ, որովհետև դա կլինի իմ վերջին գիքը։

Ավանակի, ոեովհետև միայն ավանակը կգրի հայերի համար։

Երբ ինքնանշանակ հայ գիտունը, ասել կուզե միջակ ընթերցողը վստահ է, որ ավելին է հասկանում, նաև վստահ է, որ դու ավելի վատ ես հասկանում։

Այդ պատճառով է նրա փաստարկը ոչ ավել, քան զազրելի լուտանքը։

Հայերի համար գրելը ժամանակի կորուստ է։ Անգամ մեկ միավոր «IQ» ունեցող հայը վստահ է, որ գիտե ավելի լավ, քան ներկայիս, անցյալի և ապագայի գրողները, բոլոր միասին վերցրած։

Ես հանդիպել եմ բազում «ինքնանշանակ խելացի» հայեր, որոք ավելին չեն քան շարքային տխմարը և դա շատ պարզ է բացատրվում։ Միայն տխմարն է հավատում իր սեփական ինքնանշանակմանը։

Երբ հազարավոր մարդիկ համաձայնվում են ստին, դա արդեն սուտ չէ, այլ պետականորեն թույլատրված և օրինականացված պրոպագանդա։

Մենք կարող ենք հիմարացնել մեզ, մեր ուղեղները լվանալով հռետորությամբ և պրոպագանդայով, բայց դրսից նայող աչքը անմիջապես կբացահայտի ու կմերկացնի երկուսն ել։

Ուղեղը լվացածը հարմարվողական է և ստրուկ, եթե անգամ վստահ է, որ ազատ է։ Նրա մտքերն ու գործողությունները իրենը չեն, բայց իր տերերինը, եթե անգամ կարծում է, որ այդպիսիք չունի։

Ազնվորեն գրված, իմաստավորված տողը, երաժշտության նման կարող է հրճվանք պատճառել, զարմացնել, բայց ինչպես ամենագեղեցիկ երաժշտությունը, ոչ մի ազդեցություն չունի կատարյալ խուլի վրա, այնպես էլ լավ գիրը ոչ մի ազդեցություն չունի հիմարների վրա։ Նրանց վերաբերմունքը գրողներին և գրականությանը՝ վկայություն։

Մի ժամանակ կարծում էի, որ քաղաքական կողմնորոշումը լավ է գրողի համար, որովհետև առանց դրա, կարող է դատապարտվել այնպիսի բաների մասին գրելու, ինչպիսիք են սիրո փոխադարձ արտադրանքը (Սարտր)։

Մի ծեր պետական գործիչ մի անգամ ինձ ասաց.-

«Մեր միջավայրում, գրականությունն ու քաղաքականությունը փոխադարձ բացառող բաներ են»։

Հիմա հասկացել եմ, որ նա նկատի ուներ պարտիզան քաղաքականությունը և մեր պարտիզանները ավելի հետաքրքրված են անցյալով, քան ներկայով ու ապագայով, որովհետև բազում հանցագործություններ ունեն թաքցնելու անցյալում և •րանցելու բազում «միավոր» ապագայի համար, սիցիլիական ընտանիքների պես:

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Խորհուրդ երիտասարդ գրողին

Եթե գրես Սոկրատեսի իմաստնությամբ ու Հիսուս Քրիստոսի մարդասիրությամբ, չկա երաշխիք, որ կխուսափես կալանքից կամ խաչից, բայց եթե գրես այնպես ինչպես գրում են գրողների մեծ մասը, մի զարմացիր որ կմերժեն քեզ ապուշ որպես՝ ապուշները, տխմար որպես՝ տխմարները և թուրքոֆիլ՝ թուրքական գնչուների մի ոհմակ, որն իրեն մեծարում է, որպես գերհայրենասեր հայ։

Երեքշաբթի, հուլիս 28, 2005

Երկու խայտառակություն

Կարդում եմ մեր շաբաթաթերթերի վերնագրերը.

«2000 հայ պոռնիկ աշխատում են Արաբական Էմիրաթներում»։

Ենթադրում եմ, որ նույն քանակի գրող ունենք, որոնք պոռնկանում են, ասելով այն, ինչ ասում են ուրիշները, չասելով այն, ինչ պետք է ասվի։

Ի՞ նչ պետք է ասել

Ինչու՞ են այդքան կին պոռնկությամբ զբաղվում։ Ի՞նչ է արվել դրա դեմ։ Եթե արված է ինչ որ բան, ինչու՞ առաջ չէր արվում իսկ եթե ոչինչ չի արվել, ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկվի։

Հասկացանք արդեն, որ համապատասխան հարցեր կարող ենք տալ գրողների մասին էլ, անկախ մտավորական, լրա•րող, գիտնական լինելուց։

Որպես ընթերցող, ես կուզենայի ստանալ պատասխաններ այն հարցերին, որոնք ընդդիմադիր են ակնարկներին, խմբագրականներին, հաղորդակցություններին, հոդվածներին՝ թուրքերի, քեֆերի, հանդեսների, ուտեստեղենի փառատոնների, ավարտականների, գիտական աստիճանների, ցուցահանդեսների և տոնակատարությունների մասին։

Զոհրապն է խոսում

Զոհրապը խոսել է պոռնկության մասին դեռ 100 տարի առաջ.

«Մենք բոլորս դատապարտում ենք պոռնկությունը, բայց քանիսն են նույն որակի գործունեությամբ զբաղվում։ Փաստաբաններ, որոնք վաճառվում են մի քանի կտոր արծաթի համար, լրագրողներ, որոնք իրենց իմաստնությունն են վաճառում շահով, բժիշկներ, որոնք անօգուտ բուժումն են անընդհատ ձգձգում, երիտասարդներ, որոնք ամուսնանում են հարստության հետ։ Ինչո՞վ են այս մարդիկ տարբեր պոռնիկներից»։

Ավելի կոնկրետ.

Թերթը քամելեոն չէ: Այն չպետք է գույն փոխի ընթերցողին դուր գալու համար։ Այն պետք է թշնամիներ գտնի։

Ես գնահատում եմ թերթի բարոյական հաջողությունը, թշնամիներ գտնելու պատրաստակամությամբ։

Զոհրապին սպանեցին Թալիաթի հրամանով 1915-ին։

Հայ գրողներին այլևս չեն սպանում օտարազգի դահիճները։ Հիմա լռեցվում են, իսկ մնացյալին պոռնկության են պարտադրում մեր «լավագույնները»։

Շաբաթ, հուլիս 30, 2005

Ժամանակն է արդեն մտածելու այն մասին, որ ատելությունը չհաջողված էքսպերիմենտ էր ու փորձել նոր մոտեցում։

Ատելության պրոբլեմն այն է, որ դա լուծում չէ։ Ավելի շուտ պրոբլեմ է, որը ուրիշ պրոբլեմներ է ծնում։ Թուրքին ատող հայը անպայման ատում է իր եղբոր հային, եթե վերջինս չի կիսում նրա ատելությունը։

Որոշ արժեքներ հակաարժեքներ են, իսկ որոշները լիովին անպիտան։

Սարոյանը մի առիթով ասեց, որ խղճում է թուրքերին։ Սիմենոնը ավելի հեռու գնաց, ասելով, որ զոհն է առաջացնում իր դահիճին։

Հայերի համար գրելը ուսանելի փորձ էր։ Ես ավելի շատ բան հասկացա մարդկային էության մասին, քան Ֆրեյդը նեվրոտիկներին ուսումնասիրելուց։

Հակաճառելու ոգին հայերի մեջ այնքան ուժեղ է, որ եթե անգամ ասես, որ համաձայն ես հետը, կարող է չհամաձայնել։

Մարտական մեր անհաջողությունները բարոյական հաղթանակ անվանելը, ենթագիտակցաբար դարձնում է մեզ հավերժ պարտվողից, հավերժ հաղթող, որը հանգիստ կարող է անկողին մտնել վստահությամբ, որ աստված մեր կողմից է և մենք երբևէ ավելի լավ չենք ապրել քան հիմա։

Խոսքի ազատության սահմանումը մեկն է. ամենաազնվագույն քաղաքական-հասարակական գործիչ անձը իրավասու չէ ասել վատթարագույն խզբզողին՝ ինչ գրել և ինչպես գրել։

Կիրակի, հուլիս 31, 2005

Սովորաբար գրողներն իրենց չհասկացված են համարում, երբ սիրելի չեն ընթերցողների համար։ Իմ մոտ ամեն ինչ հակառակն է։

Մեղադրվելուց և լռեցվելուց զգում եմ ինձ լիովին հասկացված, որովհետև նկատվում են որպես վտանգ նրաց համար, ովքեր դեռ չեն տարբերում հայկականությունը օսմանականությունից։

Հայտնի գրող չեմ գուցե, որովհետև չեմ դիտում գրականությունը որպես հանրահայտության մրցություն։ Ես չունեմ քաղաքական հավակնություններ, եթե առաջադրվեմ, չեմ մասնակցելու ընտրության, եթե ընտրվեմ, չեմ ծառայի։

Սխալ է կարծելը, թե գրողը պարտավոր է գիտենալ ավելի շատ, քան ընթերցողները։ Գրողի գործն ու պարտականությունը չէ ավելի շատ իմանալը։ Նա կարող է անգամ ավելի քիչ իմանալ, բայց այն ինչ նա գիտե, կարող է լինել տարբեր և այդ պատճառով արժանի արձագանքի՝ ոչ դատապարտման ու ցենզուրայի։

Ինչու՞ անվանել մեր անհանդուրժողականությունը որպես Օտտոմանիզմ ու Ստալինիզմ։

Ինչու՞ չենք կարող ճանաչել այն, ինչ համամարդկային երևույթ է։

Միայն այն պատճառով, որ մեր անհանդուրժողականությունը օրինականացվել, հրամցվել, զարգացվել և վարարտադրվել է սուլթանի և Ստալինի վերահսկողության տակ։

Ինչպե՞ս ճանաչել օսմանացված հային։

Որպես գրող, ես տարբերակում եմ օսմանացված հային, երբ ոտնահարում է իմ (մարդու) հիմնարար իրավունքը, խոսքի ազատությունը և ձևանում, որ դա անում է հանուն հայրենասիրության, երբ իրականում ոչինչ ընդհանուր չունի հայրենասիրության և ունի ամեն ինչ ընդհանուր Օտտոմանիզմի և Ստալինիզմի հետ։

Որոշ հայերի դուր չի գալիս կարդալ ինձ, նույն պատճառով, որով որոշ թուրքեր չեն սիրում կարդալ թուրք գրողներին, որոնք հրաժարվում են վերարտադրել կուսակցական գիծը։

Շաբաթ, օգոստոս 06, 2005

Բարի ընթերցողներիցս ոմանք հիշեցնում են ինձ անընդհատ, որ ես վատ հայ եմ և ավելի վատ գրող։ Ինչևէ, շարունակում եմ կարդացվել լավ հայերի կողմից, հզոր ուղեղներով։ Հասկացիր այս ամենը, եթե կարող ես։

Նրանց, ովքեր ավելի լավ գիտեն.

Կուզենայի իմացածներդ կիսեիք իմ նման տգետների հետ, ասելու և կրկնելու փոխարեն, թե ինչ վատն են թուրքերը և ինչ լավն ենք մենք։

Եթե գոյատևող ենք մենք, ինչու՞ մեզանից միլիոնները չգոյատևեցին։ Կուզենայի կարդալ գիրք, որում ցեղասպանության մեր մասնագետները կնշեին մեր սխալները։ Պատմությունը սովորում են հասկանալու համար, ոչ ցավելու և մեղադրելու։

Հասկանալու մեկ ձև կա. դա մեր թուլությունների վերլուծությունն է։ Նա, ով պարծենում է, պատժվում է խարխափով, ինքնախղճահարության և ամբարտավանության մեջ (Նեմեսիս)։

Եթե որևէ բան սովորել եմ, հարկավ այն է, որ ոչ ոք չի կարողացել խուսափել։ Երբ չի հասնում քեզ թշնամիդ, հասնում է խիղճդ։

Երկու ընտրություն ունենք. 20/20 «ետին խելք», կամ կույրն առաջնորդում է կույրին։

Պաբլո Պիկասո (1881-1973), իսպանացի նկարիչ.

- Արվեստը երբեք ողջախոհությունը չէ։ Այն պետք է արգելվի տգետ անմեղների համար, չթույլատրվի շփումը ոչ բավարար նախապատրաստվածների հետ: Այո, արվեստը վտանգավոր բան է: Որտեղ այն ողջախոհություն է, դադարում է արվեստ լինելուց:

Երեքշաբթի, օգոստոս 09, 2005

Եթե հավատում եք միայն ձեր աչքի տեսածին, ուրեմն երկիրը տափակ է, լուսինն ու արևը մոտավորապես նույն չափի։

Նման «տրամաբանությունն» է մղում որոշ հայերի մտածելու, որ «արևմուտքը» կաշառված է, թուրքերն ասիացի բարբարոսներ ու արնախում մարդակերներ են ու հայերը միակ բարեկիրթ, առաքինի, խելացի ու քրիստոնյա ժողովուրդն են։

Հասկանալը պատմության միայն մեկ կողմ, երբ այն բազումն ունի, նույն չհասկանալն է։

Ընթերցողներիցս շատերը բարի են գտնվել իրենց օսմանյան մաղձը իմ հետ կիսելով: Սպասում եմ օրվան, երբ նույնքան բարի կգտնվեն և իրենց հայկական իմաստնությունը կկիսեն հետս, իհարկե, եթե առաջինն ու վերջինը նույնը չեն։ Տարանջատելը բարդ գործ է։

Հասարակական հարցերը մեր սիրելի թեման չեն զրույցի։

Հայկական կրթություն եմ ստացել ու չեմ հիշում, որ մեկն այդ մասին խոսած լինի։ Ինձ սովորեցրել են ամեն ինչ ղեկավարության ու հնազանդության մասին, բայց ոչինչ, մարդու հիմնարար իրավունքների։ Ինձ սովորեցրել են ամեն ինչ իշխանության մասին, բայց ոչինչ իշխանության չարաշահման։

Ինձ սովորեցրել են երգել ազատության մասին երգեր, բայց ոչինչ չեն սովորեցրել խոսքի ազատության մասին։

Նախանձ

Երբևէ լսելուց, որ հրեաները օգնում են հրեաներին, իսկ հայերը չեն օ•նում միմիանց, մերժում էի միտքը համարելով այն չափազանցություն, առաջացած շարունակական անհաջողություններից։

Հիմա ավելի լավ գիտեմ քան առաջ։

Ամերիկացի մի հայ կոմպոզիտոր ասեց ինձ մի անգամ.

- Ես չեմ ակնկալում հայերի աջակցությունը, երախտապարտ կլինեմ, եթե չստորացնեն ինձ։

Մեր ավագ առաջնորդներից մեկն ասաց մի առիթով, Արչիլ Գորկու մասին խոսելիս.

- Երբ նա ողջ էր, ոչ մի հայ նրանից նկար չգնեց։

Իր «Կղզին և մարդում», հայկական այս առանձնահատկությունը Զարյանն անվանել է նախանձ և բավականին ճիշտ էր, որովհետև նրա ժամանակակիցների մեծ մասը արհամարում և նվաստացնում էին նրան։

Ասե՞լ է արդյոք սուլթան Համիդ երկրորդի մայրը (հայ) մի բառ իր որդուն, իր հայրենակիցներին պաշտպանելու համար, թե՞ այն տեսակից էր, որն ասում է սովորաբար, որ չի ուզում խառնվել քաղաքականությանը։

- Ես չեմ ուզում խառնվել քաղաքականությանը.

ասաց ինձ մեր ամենահայտնի խմբագիրներից մեկը (աստված հոգին լուսավորի), երբ սկսեցի խոսել հարցերի մասին, որոնք հակասում են հիմնական թեզերին, մեր էթնոսի և գոյապահպանության մասին։ Նա նախընտրեց տպել հոդվածներ տատիկների և հայ աստղերի մասին, որոնք հաջողակ էին օտար աշխարհներում, հայեր՝ Արչիլ Գորկու, Միքաել Արլեն ավագի (որը որդուն խորհուրդ էր տվել հեռու մնալ հայերից) և Միքաել Արլեն կրտսերի մասին, որն իր Արարատին նվիրաված գործում պնդում է, որ չկա հայկական մշակույթ ասված բանը։

Չորեքշաբթի, օգոստոս 10, 2005

Երեքշաբթի, օգոստոս 11, 2005

Որոշ մշակույթներում մարտական պարտությունները ավելի վատ են քան մահը, ուրիշ մշակույթներում՝ բարոյական հախթանակ։

Որոշ հայեր հայրենասիրական իրենց պարտականությունը համարում են կատարված միմիանց կոկորդ կրծելու դեպքում միայն։

Տուրիստի մի տեսակ կա, որը Ֆլորենս է գնում պիցցայի համար։

Նկատել եմ, որ անանուն քննադատներն ավելի ագրեսիվ են։

Հաջողությանը դիմանալն այնքան դժվար է, որքան անհաջողությանը։

Վելուծում եմ ինձ, ուրիշներին հասկանալու և վերլուծում եմ ուրիշներին, ինձ հասկանալու համար։

Ազնիվ մարդը շառլատանների վատթարագույն մղձավանջն է։

Հայերին, ում կարողանամ լսելի լինել.

վերականգնեք ձեր մարդկայնությունը։ Ոչինչ չեք կորցնի օտտոմանիզմից բացի։

Հեշտ բան չէ հայերի հետ գործ ունենալը, եթե խուլ չեք նրանց վիրավորանքների ու կույր չեք նրանց թերությունների նկատմամբ։

Ուրբաթ, օգոստոս 12, 2005

Սփյուռքի ժամանակակից գրականության խորը ուսումնասիրությունը կլինի աշխարհի ամենակարճ գիրքը և կպարունակի մեկ միտք.

Սփյուռքահայությունը ավելի շատ դրամ ծախսել է փլավի և շիշ-քյաբաբի վրա, քան գրքերի։

Ավտորիտար միջավայրերը զարգացման ծրագրեր չեն խրախուսում, որովհետև դոգմատիկ դրույթները հարցականի տակ դնելն արգելված են։

Հանեք թուրքերին և էգոն մեր ինքնակոչ, ինքնանշանակ և ինքնաբավ մտավորականներից և նրանք կփսկեն ծակ փուչիկի պես։

Թուրքերն էլ հայերի պես լինում են բոլոր չափերի ու ձևերի և կան այնպիսի գլուխլվացածները, որոնց մեջ թափանցել կարող է միայն Աթաթուրքի ուրվականը։

Դոգմատիստը նա է, ով պարտադրվել է սեփական իրավացիությունը երբևէ կասկածի տակ չդնելու։

Ի տարբերություն հիմարների, խելացիները գիտեն իրենց սահմանափակումները։

Հավանական ապագան կանխատեսել հնարավոր չէ քաղաքական այրերի խոստումներով և շառլատանների ճառերով. հնարավոր է օբեկտիվ պատմաբաններին ուսումնասիրելով։

Հանցագործության հանդիպելը կյանքի անբաժանելի մասն է անկախ նրանից, թե ինչով ես ապրուստդ վաստակում։ Հասկացիր սա և մարդկային կեցության անբացետրելի շատ բաները դառնում են ավելի քիչ անտանելի։

Շաբաթ, օգոստոս 13, 2005

Հայերի մեծ մասի պես մեծացել եմ նախապաշարումների անտառում։ Այդ պատճառով չեմ զարմանում, երբ երիտասարդ ընթերցողս ինձ վիրավորում է, անվանելով պրո-թուրք և դավաճան։

Սփյուռքահայերը սիրում են ասել, որ կտևի մեկ-երկու, անգամ երեք սերունդ, մինչև հայաստանաբնակ հայերը մաքրվեն սովետիզմից, կարծես իրենք կարիք չունեն մաքրվելու օտտոմանիզիմից։

Օտարազգի գիտնականներին բաժանում ենք հայասերների և թրքասերների։ Մենք չունենք երրորդ՝ օբեկտիվ գիտնականների խումբը, որովհետև օբեկտիվ ենք համարում հայասեր գիտնականներին։ Անկասկած թուրքերն էլ են անում նույն հետևությունները թրքասերների մասին

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Թուրք ընթոեցողս գրում է

- Մենք երբեք ներողություն չենք խնդրի։

Սա նշանակում է, որ եթե անգամ խնդրեն, նկատի չեն ունենալու և երբեք չեն ընդունելու այսպես կոչված բարեկիրթ արևմուտքի, այսպես կոչված արժեքները, որոնք դարձել են չարիքի ակունք ավելի շատ, քան մնացած ամբողջ աշխարհը միասին վերցրած։ Տարօրինակն այն է, որ այս դեպքում հայերն ու թուրքերը նուն կարծիքն ունեն խորապես կոռումպացված և երկերեսանի արևմուտքի մասին։

Գերմանական կառավարությունը մեղա եկավ հրեաների առաջ, բայց բազում գերմանացիներ և տարբեր ազգերի ու ցեղերի անտիսեմիտներ, ցավոք հայերը ներառյալ, կարծում են, որ Հոլոքոստը մի մեծ բլեֆ է։

Ուրբաթ, օգոստոս 19, 2005

Չնայած այն փաստին, որ կյանքիս մեծ մասը նվիրել եմ հայ գրողներին թարգմանելուն, մեղադրվում եմ հակահայ լինելու մեջ ընթերցողներից, որոնք չգիտեն բոլորովին և նրանց հոգը չէ հայ գրակակնությունը։

Իմ հավակնությունն էր մի ժամանակ 50 հայ գրող թարգմանել ու հրատարակել

Ոչ ոք մեր մշակութային կազմակերպություններից, խմբագիրներից և հրատարակիչներից երբևէ չհետաքրքրվեց ծրագրովս, որովհետև մշակութային մեր բյուրոկրատիան հագեցված է «գրողներով», որոնք կարծում են, որ միայն իրենց պետք է թարգմանել ու ներկայացնել անգլիախոս ընթերցողին։

- Դու վատ թարգմանիչ ես.

ասաց բարի ընթերցողներիցս մեկը մի առիթով ու երբ հարցրի կարդացե՞լ է արդյոք որև բան թարգմանություններիցս, պատասխանեց.

- Ոչ, չեմ կարդացել և չեմ էլ պատրաստվում, որովհետև դու վատ գրող ես, ավելի վատ թարգմանիչ և գրողները որոնց թարգմանում ես, չարժեն ոչ մի քաք։

Միշա Քուդյանը մեր ամենահայտնի թարգմանիչներից մեկն էր։ Երբ չէր գնտում հրատարակիչ, ինքն էր հրատարակումիր թարգմանությունները։ Նա կարողանում էր անել այդ, որովհետև ատամնաբույժ էր։ Հանդիպել եմ նրան մի առիթով։ Հնարավորին չափ դիվանագիտորեն և նրբազգաց արտահայտվելով ասեմ, որ նա բարյացակամ չէր տրամադրված իր սիրելի հայ ժողովրդի նկատմամբ: Չափազանցություն չի լինի ասելը, որ նա ամենահիասթափված և ընկճված մարդն էր, որի հետ տհաճություն եմ ունեցել հանդիպել երբևէ։

Մասնակի ցուցակ գրողների, որոնց թարգմանել եմ.

Կոստան Զարյան, Ավետիք Իսահակյան, Զապել Եսսայան, Գրիգոր Զոհրապ, Բյուզանդ Գրանյան, Չարենց, Պարույր Մասիկյան, Րաֆֆի և Հակոբ Պարոնյան։ Միայն չորսի գործերն են լույս տեսել գրքի ձևով առայժմ։

Քննադատներիցս ոմանք նման են դժգոհ նախկին կանանց։

Միայն զզվելի ապահարզանով անցած տղամարդը կարող է հասկանալ, թե ինչ նկատի ունեմ։

Կյանքի մեծ մասը վատնվում է խելագարությունը մեջներս ընկճելով, կամ թաքցնելով ուրիշներից, որպեսզի անվնաս ձևանանք։

Հայերը լավ են խաղում այս խաղը, բացառությամբ երբ խաղում են անանուն և ապահով հեռավորությունից:

Դա այն ժամանակ է, երբ տանիքից կանչողը դառնում է Հիտլերը՝ հոգում։

Ընկերներս ուզում են հաճախ հասկանալ, թե ինչու եմ վատնում ժամանակս հիմարների ու բթերի համար գրելու վրա։

Պատասխան.

որովհետև նրանք կազմում են ազգիս բացարձակ մեծամասնությունը։

Սա վերաբերում է բոլոր ազգերին։ Հիշեք, թե որքան իտալացի է օգնել Մուսոլինիին, որքան գերմանցի է պաշտել Հիտլերին, ռուսները (էլ չասեմ հայերը) Ստալինին և գրինգոները, որոնք քվեարկում են Բուշի օգտին։

Բացի Փանջունուց, որն առանձնապես խելացի չէր, ոչ մեկը չի եղել Պարոնյանի կամ Մասիկյանի հերոսը։

Օփիում

Կարիք չկա համաձայնել Պլատոնի, Հեգելի ու Ֆրեյդի հետ, նրանց իմաստությունից օգտվելու համար։ Իրենց իմաստությունը այս մտածողները հավաքել են նախնիների իմաստությունից։ Մերժել նրանց, նշանակում է մերժել արևմուտքի իմաստությունը։

Քրիստոնեությունը և կրոններն ընդհանրապես կոչվել են ժողովրդի օփիում, իսկ մարքսիզմը մտավորականության օփիում։ Հետևությունն այն է, որ օփիումի պահանջարկը միշտ ավելի մեծ է լինելու, քան ճշմարտության, որովհետև այն սակավ պահանջկոտ է։

19րդ դարում ազգայնականությունը մեր օփիումն էր, 20րդ դարում կոմունիզմը։ Հետևանքները՞։

Ջարդ, հալածանք, կեղեքում և բարոյականության սիստեմատիկ ոչնչացում։

Սփյուռքահայության օփիումն այսօր ցեղասպանությունն է և նրանք, ովքեր բռթում են այդ հարցը մնացած բոլոր հացերից առաջ, համոզում են, որ թուրքերի ցեղասպանության ճանաչելուն պես, լուծվելու են բոլոր մեր խնդիրները։

Ես միշտ կասկածել եմ, որ գործ ունեմ մի մեծ ստի հետ, որի հիմնական նպատակը ազգի ուշադրությունը շեղելն է, բազում ուրիշ հարցերից։

Դժվարությունների հանդիպելիս, թաղում են ջայլամները գլուխները ավազում. այդպես են պատմել մեզ։

Մարդն ավելի խելացի է։ Նա չի թաղում իր գլուխն ավազում։ Նա թաղում է դժվարությունը, անգամ եթե պարզվում է ընթացքում, որ միաժամանակ թաղվում է ամբողջ մարմնով։

Երեքշաբտի, օգոստոս 25, 2005

Իմ դժվարություններից մեկը անչափահաս խուժանի հետ հաղորդակցվելու բացարձակ չունակությունն է, նաև չափահաս խուժանի հետ, նաև մեծերի, որոնք ձերբակալված զարգացման դեպքեր են բոլորը։

Մի հայ խմբագիր Նյու Յորքից այցելել է մի ուրիշ խմբագրություն Փարիզում, որտեղ այնպիսի անբարյացակամ ընդունելության է արժանացել, որը կարելի է վիրավորական համարել։ Հիմա գիտեմ թե ինչու կարիք չունենք քննադատների և այլախոհների.

նրանց կարիքը չունենք, որովհետև յուրաքանչյուր հայ մի ուրիշ հայի քննադատն է և այլախոհը։

Մեզ հիմա պետք են բանակցողները, հավասարակշռողները, փոխզիջողնեը, համաչափողները։

Մենք ասել ենք «այո սիր» սուլթաններին ու Ստալինին մի 700 տարի և հատուցում ենք վնասը ասելով հիմա «ոչ սիր», բայց միայն հարազատ հայերին։

Հանդիպել եմ վարժ հայերեն խոսող մի ուսանողուհու, որը պնդում էր, որ թուրք է։ Նա հավանաբար կարծում էր, որ ավելի շատ հարգանք կվայելի այդով։

Հայը քննադատում է գրողին կրկնվելու համար և ճառասանին, ձոն երգողին ու պրոպագանդիստին չկրկնվելու համար։

Չխոսվող մի վարկած կա հայերիս մեջ, ըստ որի լավ հայ լինելը որոշվում է թուրքերին ատելու չափով։

Թուրքերին ատելու հարցին դեմ առնելիս հայերը սովորաբար ասում են, որ չեն ատում թուրքերին, բայց պահանջում են ճանաչել անարդարությունը։

Սա առաջացնում է հետևյալ հարցերը.

Արդյո՞ք թուրքական արդարադատությունից կախված լինելը չի նշանակում մաս լինել օսմանյան կայսրությանը։

Արդյո՞ք զարգացնելով ատելությունը թուրքերի նկատմամբ չենք զարգացնում անհանդուրժողականությունը հարազատ հայերի նկատմամբ։

Արդյո՞ք մեր ատելությունը չի փչացնում մեր հարաբերությունները շրջապատող մարդկանց հետ։

Արդյո՞ք իրավացի չէր Գանդին, ասելով, որ ատելությունը ավելի է վնասում ատողին, քան նրանց ում ատում է։

Եթե հարցնեք.

- Ի՞նչ կասես քո մասին։ Դու ոչ մեկին չե՞ս ատում։

Պատասխանս կլինի.

- Իհարկե ատում եմ։

Ես ծնվել ու դաստիարակվել եմ որպես հայ։

Ուրբաթ, օգոստոս 26, 2005

Հայկական ասացվածք.

- Ավելի լավ է իմաստունի ստրուկ լինել, քան հիմարի տեր:

Դենիս Դոնիկյան.

- Ալխոհությունը ոչ այնքան քաղաքական ընդդիմության տեսակ է, որքան պաշտպանություն արժեքների, որոնք բոլորս կիսում ենք։

Մենք կարիք չունենք մարդու իրավունքների, որովհետև մեր իրավունքները երկարատև չարաշահել են բռնակալները։

Մենք բարեկիրթ վերաբերմունքի կարիք էլ չունենք, որովհետև մեզ իշխել են բարբարոսները։

Կարող եք գուշակել մեր «օրինակելիների» էությունը։

Մարդիկ, որոնք թուրքերի բարբարոսությունը դարձրել են իրենց գլխավոր ահնհանգստությունը, ոչ մի տարօրինակ բան չեն տեսնում նրանց մեթոդները որդեգրելու մեջ և միակ պատճառը, որ չեն կոտորում այն է, որ դա դեմ է օրենքին, բայց այն պահին երբ օրենքը կորցնի զգոնությունը նրանց օգտին, ինչպես պատահեց սովետական ժամանակներում, նրանք չեն վարանի սեփական եղբայրների դահիճները դառնալ։

Երբևէ հայի ինձ եղբայր կոչելուց, մտածում եմ ո՞վ է Կայենը, ո՞վ Աբելը։

Կայեն ու Աբել կա բոլորիս մեջ, բայց մենք նախընտրում ենք ներկայանալ որպես Աբել և Կայեն անվանել բոլոր նրանց, ովքեր համարձակվել են մեր հետ չհամաձայնել։

Այդով դիտում ենք այլախոհությունն ու քննադատությունը որպես Կայենին վայել գործունեություն այս աշխարհում, անգամ երբ իքներս խախտում ենք նրանց հիմնարար իրավունքը՝ խոսքի ազատությունը։

Ընտրության հարց է

Ես ունեմ բազում մեղք, սխալվել եմ հաճախ, բայց երբևէ չեմ լռեցրել ու մասնակցել լռեցման: Ավելին՝ երբեք չեմ եղել այնպիսի դիրքում, որտեղից կարող էի լռեցնել։

Կարծում եմ, որ յուրաքանչյուրս ունի հավասար իրավունք, հասարակության աչքում մերկացնելու սեփական հիմարությունը։

Անձնական նախաձեռնության անհրաժեշտության մասին

Կրկին ու կրկին ասվում է.

- Ի՞նչ կարող եմ անել ես։ Ես ուժ չունեմ։ Ո՞վ է լսելու այն ինչ ես կասեմ։

Տկարության այս խոստովանությունն ու անդամալուծությունը մեր ամենամեծ ողբեր•ությունն են այսօր,

թյուրիմացություն, որն իշխում է,

և մեր ճակատագիրն այսօր մի խումբ մարդկանց ձեռքում է, որոնք մեկուսացած, ոչ ներկայացվելի անհատներ են, մեզնից ապահով հեռավորության վրա։

Ժողովրդավարությունը սովորեցնում է մեզ, որ քաղաքական ղեկավարները մեր ծառաներն են, ոչ մեր տերերը, և այդ պատճառով մեզանից է կախված նրանց իմանալը, իրենց սխալների մասին։

Սա կարող ենք անել տարբեր ձևերով.

ա) զանգահարելով, կամ նամակ գրելով թերթի խմբագրին,

բ) դադարեցնելով բաժանորդագրությունն ու գնումը թերթերի, որոնք ծաղրում ու մոռացության են մատնում այլախոհներին,

գ) զաբգահարելով, կամ նամակ գրելով սրբազանին, բարերարին և ում ասես, ով կարող է ազդեցություն ունենալ հասարակական կարծիքի վրա,

դ) քաջալերելով ուրիշներին այդպես վարվելու,

ե) դադարեցնելով անձնական ֆինանսավորումը կազմակերպության, կամ որևէ հաստատության, որը նպաստում է ոչ թե ժողովրդին, այլ նրա մի հատվածին միայն, ոչ ժողովրդավարական մեթոդներով։

Այն ինչ չենք կարող անել որպես պատասխանատու և անհանգստացած քաղաքացիներ, պասիվ դիրք ընդունելն է, հավատալով միայն բարի աստծուն, աղոթելով, որովհետև բոլոր ղեկավարները համարելու են պասիվ դիրքը համաձայնություն, օգնություն և համամտություն։

Կարճ ասած.

Անձնական նախաձեռնությունը նշանակություն ունի, իսկ միջազգային բողոքի և ժողովրդականացման հետ միանալով կարող է դառնալ անդիմադրելի ուժ։

Լռությունը օգտակար է միայն խավարի ուժերին։

Ֆաշիզմի յոթ ախտանիշը

1. Երբ ղեկավարները գործում են վստահությամբ, որ ավելի լավ գիտեն քան ժողովուրդը, և օգտագործում են իրենց «գերակա» գիտելիքը սեփական իշխանությունը և «արժանապատվությունը» պահելու համար ու ներկայացնում դա, որպես ժողովրդի շահերից բխող վարվելակերպ։

Ավելի կարճ.

կարծում են, որ «գերակա» գիտելիքը տալիս է նրանց իրավունք, տեր լինելու, ծառա լինելու փոխարեն։

2. Ազգի դժվարությունները բացատրում են ոչ թե սեփական կաշառակերությամբ, տգիտությամբ այլ նախկինների սխալներով։

Հիտլերը մեղադրում էր հրեաներին Գերմանիայի բախտություններում։

Մենք մեղադրում ենք թուրքերին, այլասերված Արևմուտքը և մեր սեփական դավաճաններին, որոնք համագործակցում են մեր թշնամիների հետ։

3. Երբ «վերեվի» մարդիկ իրենց հոգեվոր անձեռնմխելիությունն (ինթեգրիթի) այնքան բարձր են դասում, որ հաշվետու լինելը դարձել է անիմաստ հասկացություն։

4. Երբ «վերևները» նախընտրում են «Այո» ասողներին ու ոռ մտնողներին, քննադատներից ու այլախոհներից։

5. Երբ խոսում են գաղափարախոսությունից, շփոթելով այն թեոլո•իայի հետ։

6. Երբ վերահսկում են մամուլն ու նրա խմբագրությունը, ու շփոթում այլախոհությունը վիրավորանքի և անհավատարմության հետ։

7. Երբ ղեկավարը և նրա էլիտիստ խուժանների բանդան, նայում են հասարակության մնացյալ անդամներին, որպես ավելի պակաս մարդ։

Գրաքննության վտանգների մասին

Չենք սիրում խոսել գրաքննության մասին, բայց պարբերաբար կիրառում ենք այն,

ոչ միայն «վերևներից» եկող գրաքննության, բայց նաև սեփական ինքնանշանակ գրաքննության։

Մի քանի տարի առաջ ուղարկեցի մի նամակ մեր շաբաթաթերթերից մեկի գլխավոր խմբագրին, կասկածի հայտնելով խմբագրականում զետեղված փաստերի մասին (նկատեք խնդրում եմ, կասկած հայտնելու մասին է խոսքը, ոչ թե սեփական կարծիք հայտնելու)։

Գլխավոր խմբագիրը պատասխանեց, որ նրանց մարտավարությունն է չտպագրել ընթերցողների նամակները, որոնք կասկածի տակ են դնում խմբագրականները։

Կարիք չկա կարծում եմ հայտնելու, որ դադարեցրի կարդալ խմբագրականները և այդ խմբագրությանը նամակներ ուղարկելը։

Խմբագրականները, ըստ նշանակության, Հռոմի պապի կոնդակ չեն, այլ մարդ արարածի հայտնած կա&

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Խմբագրականները, ըստ նշանակության, Հռոմի պապի կոնդակ չեն, այլ մարդ արարածի հայտնած կարծիք, որը սխալական է, ինչպես յուրաքանչյուրս։

Ասել որ ընթերցողն այն դիրքում չէ, որ խմբագրականը դնի կասկածի տակ, ոչինչ է քան գրաքննություն, ամենա ակնհայտ տեսակի։

Իմ ընկերների մեջ կան բազում գրողներ, որոնք թողել են զբաղմունքն այն պատճառով, որ այս կամ այն առիթով համարձակվել են կասկածի տակ են դնել որևէ «ջոջի» տրամաբանությունը։

Հանդիպել եմ հայ խմբագիրների, որոնք ծնվել մեծացել են Ամերիկայում, որոնք ասում են.

- Ինչու՞ պետք է վտանգի տակ դնեմ աշխատանքս այս, կամ այն քննադատությունը թերթում զետեղելով, երբ ընթերցողներս այնքան հետամնաց են, որ կարող էին հանգիստ Օսմանյան կայսրությունում ապրել։

Նման միջավայրում հասարակ մտածելը կդիտվի որպես վտանգավոր,

վերամշակված պրոպագանդան անվնաս,

իսկ աղբը լրագրության տեղ կհրամցվի ի ամոթ բոլոր այն ազնիվ հայերի, որոնք ցանկություն կունենան մասնակցել հայկական հարցերին ու ներդրում անել։

Կարո՞ղ ենք հաղթել խաղաղություն Արցախում

Պատերազմ հաղթելը միշտ եղել է ավելի հեշտ, քան խաղաղություն հաղթելը։

Եթե վիրավորվածությունը մնա և կողմերը կարծեն, որ իրենց նկատմամբ անարդարություն է իրականացվել, մի ուրիշ պատերազմ անխուսափելի է։

Այդ պատճառով «Առաջին համաշխարհային» պատերազմը (բոլոր պատերազմներին վերջ տվող պատերազմ որպես սկսված) վերաճեց ավելի կործանարար «Երկրորդ համաշխարհայինին» 20 տարի անց։

Այդ պատճառով է, որ վերջ չի գտնվում հրեա-պաղեստինյան դիմակայությանը Միջին Արևելքում և հինդու-իսլամականը Հնդկաստանում։

Բացարձակ հաղթանակը միլիտարիստի նպատակն է.

խաղաղ համակեցությունը պասիֆիստինը։

Պատերազմը միլիտարիստների ծնածն է, և մեր սեփական միլիտարիստները նույնքան վտանգավոր են մեր խաղաղության համար, որքան նրանք, ում անվանում ենք թշնամի։

Մի օր, երբ աշխարհի պասիֆիստները միավորվեն, միլիտարիստները կմերկացվեն այնպիսին ինչիսին կան.

Արնախում քրեական հանցագործներ, որոնք կարծում են, որ սպանությունը կարող է օրինականացվել։

Տհաճ ճշմարտությու՞ն, թե՞ հաճելի կես սուտ

Եթե նպատակ ունենայի հայտնի լինել հայրենակիցներիս մեջ, կձևափոխեի հարկավ գրելս, մի երկու հաճելի կես սուտ ասելով, գրածս յուրաքանչյուր տհաճ ճշմարտությունից հետո։

Օրինակ՝

գրելուց հետո, որ մենք անհանդուրժող ենք և ոչ ժողովրդավար,

կասեի, որ մենք զարգացած ենք և խելացի,

բայց եթե ընթերցողս վկայականով հաստատված ապուշ չէ, կհասկանա անմիջապես, որ ոչ ժողովրդավար հասարակությունը չի կարող լինել զարգացած և ծաղկուն,

և որ այն ինչ կերակրում է անհանդուրժողականությունը՝

նախապաշարումն է, որը հատուկ է միայն թերզարգացածներին ու հետամնացներին։

Փաստերը մնում են,

որքան շուտ հասկանանք սա, այնքան լավ կլինի անհանգստացած բոլոր կողմերի համար:

Հավաքականապես մենք ավտորիտար ենք, ոչ ժողովրդավար, անհանդուրժող և կռվարար։

Գործարար և մտավոր մեր տաղանդները հատուկ են միայն մի փոքր խումբ մարդկանց, որոնք սովորաբար անհասանելի են և մեկուսացած։

Ասել օրինակ, որ հայերը գրական ձիրք ունեն որովհետև Սարոյանը, Արլենը կամ Ադամովը հայեր էին, նույն բանն է ինչ ասելը, որ ալբանացիները սուրբ են, որովհետև մայր Թերեզան ալբանուհի էր։

Անաստաս Միկոյանի քաղաքական հանճարը ոչ մի կերպ չի կարող հերքել այն, որ մեր միջավայրում, վերջին 2000 տարում չի եղել ուշադրության արժանի որևէ քաղաքական դեմք։

Եթե կարծում եք, որ սա տհաճ հայտարարություն է իմ կողմից, լսենք Րաֆֆուն.

- Ու՞մ կարող ենք բողոքել։ Ո՞վ կլսի մեզ: Նրանք, ովքեր պատասխանատու են մեր ապահովության համար, իրենք են հանցագործների մի ավազակախումբ։

Ի՞նչ կարող ենք անել մենք, նրանք, որոնց անգամ աստված է թողել, և անգամ նա է հրաժարվում լսել մեզ, հարկավ այն պատճառով, որ մենք բազում մեղք ունենք մեր խղճերի վրա։

Ուրբաթ, հունիս 03, 2005

Երկու շաբաթ առաջ մեր տեղական թերթը գրել էր, որ հրեաները միշտ չէ, որ կարեկից են ուրիշ ցեղասպանությունների զոհերին։

Հրապարակչին ուղարկված մի ջղային նամակում ասվում էր, որ դա ճիշտ չէ, որ հրեաները միշտ հալածվածներին ցավակից են։

Իմ նամակում, նույն հրապարակչին ուղարկած, գրեցի՝

եթե հրեա ասելով նկատի ունեք գիտնականներին, այո, նրանք ցավակից են, բայց եթե նկատի ունեք Իսրաելի կառավարությունը՝

ոչ. հայերի ցեղասպանության դեպքում նրանք միշտ ջարդարարների կողմից են եղել։

Իմ նամակը չհրապարակվեց։ Ես դեմ չեմ։

Որպես հայ գրող, ես սովոր եմ լռեցվելուն։

*

Մեր զենզուրայի գաղտնի ակնարկը՝

մի ազգ, որ վերապրել է բազում ցեղասպանություններ, չի կարող վերապրել քննադատություն։

Իսկ ինչու՞ ենք վստահ, որ սիստեմատիկորեն չենք ցեղասպանությունվել, որովհետև արհամարել ենք մեր քննադատներին։

*

Պրոպագանդայի նպատակը այն է, որ ապացուցի Մեծ Սուտն է ճշմատությունը, ամեն ճշմարտությունը և ոչինչ բացի ճշմարտությունը։

*

Ընթերցողներ ունեմ, որ ուզում են, որ «լավը» լինեմ։

Ես գրում եմ, չեմ խառվում դիվանագիտությանը։

Ուրիշներն ուզում են որ դրական լինեմ։

Դա պատկանում է գրականության դիդակտիկ ճյուղին։ Ես ուսումնասիրում եմ։ Ես փորձարկում եմ։

Երբեմն, վիրաբուժական դանակի կարիք է լինում դրա համար։

Ջարդը շարունակվում է

Ամերիկացիք «9/11»-ը քննելու հանձնաժողով ստեղծեցին, որպեսզի քննարկվի միացյալ նահանգների կառավարության տգիտությունն ու թերությունները, ոչ «Ալ Քաիդայի» հանցագործություններն ու վայրագությունը։

Այն, որ մինչ օրս չունենք «4/24» հանձնաժողով, կարող է լինել նրանից, որ բողոքել խաղը, ազգային մեր ամենասիրելի սպորտն է։

*

Կան նրանք, ովքեր կարծում են, որ մեր թերությունների ծածկադմփոցը օգնում է ավելի լավ միջազգային «իմիջի» կետմանը։

Չպետք է զարմանալ, որ նման մարտավարությունը հաջողվում է միայն շատ նաիվների ու անփորձների հետ։

*

Ամերիկացիների մեծ մասը կարծում է այսօր, որ Բուշը գրավեց Իրաքը, անվտանգության ծառայությունների տեղեկատվական կեղծիքի պատճառով:

Մենք էլ կարող ենք ասել, որ մեր ղեկավարները փորձության ենթարկեցին օսմանյան կայսրության ուժը, «Արևմուտքի» կեղծ խոստումները լսելով։

*

Քաղաքականության մեջ, ինչպես կյանքում, սխալներ պատահել են միշտ: Այն ինչ չի պատահում նույն հաճախականությամբ, սխալի ընդունումն է, և քանի դեռ Բուշը հերքում է՝

ջարդը շարունակվում է:

Երկուշաբթի, Նոյեմբեր 21, 2005

Որբաթ, Նոյեմեբեր 11, 2005

Պատմությունն ուսումնասիրում ենք սովորելու համար։

Այն ինչ մեր հետամնացության ու ջարդարարության թմրամոլ պատմաբաններն արել են, մեզ ողբալ ու մուրալ սովորեցնելն է։

*

Ըստ հայտնի մի ասացվածքի, ոչ ոք չի հաղթում պատերազմում ու քանի որ բոլոր ռազմատենչները համոզված են, որ հաղթելու են (որովհետև միայն խելագարը կարող է ռազմատենչ լինել, եթե •իտե նախորոք, որ պարտվելու է), հետևում է, որ բոլոր ռազմատենչները սխալ են։

*

Հայերը ունեցել են մեծ կայսրներ (Բասիլ առաջին),

քաղաքական այրեր (Թուքմեջյան),

դիվանագետներ (Միկոյան),

բայց միայն Հայաստանից դուրս։

Հայաստանում ու հայկական մնացյալ, սփյուռքահայ միջավայրերում, չկա ոչ մեկը, բացի երկրորդ կարգի քնձռոտներից, որոնք կամ ողբում են, կամ մուրում ու վայելում ակադեմիկոսների, ոռ մտնողների և ամեն ինչը իմացող մտավորականության աջացությունը։

Մենք եղել ու շարունակում ենք մնալ միջակությունների քմահաճույքների գերի, որոնց համար առաջին թշնամին գերազանցությունն է, իսկ համար առաջին անհանգստությունը, «համար առաջինը»։

*

Մեր տեղական թերթի վերնագրերից մեկն ասում է.

- Կանադացիները ծայրահեղ ցինիկորեն են վերաբերվում սեփական կառավարությանը։ Հոդվածը հետո հայտնում է, որ կանադացիների չորսից մեկն է միայն վստահում իր կառավարությանը։

Ենթադրում եմ, որ հայերի 400-ից, հարկավ 4000-ից մեկն է վստահում սեփական կառավարությանը։

Ժողովրդի անունից

- Քննադատիր ղեկավարներին, եթե պարտավոր ես, բայց ոչ ժողովրդին։ Ժողովուրդը կարիք ունի ուղի տեսնելու, ոչ քննադատության:

Այս տողն ուղարկեց ինձ վերջերս մեկը, որն իր նախնիների մեջ նշում է մի եպիսկոպոս, մի արքայազն և հավանաբար մի նախարար նույնպես։

«Ժողովուրդը»՝

հարմար մի վերացականություն բոլոր դեմագոգների համար, պատմության ընթացքում։

Ընդդիմությունը լռեցնելուց հետո, մեծամասնությունը ձեռք գցելով, նմանատիպ մտածելակերպով ավազակախմբով շրջապատելով իրենց,

դեմագոգները զգում են իրենց ի զորու խոսել ժողովրդի անունից, բայց երբևէ չեն բացատրում թե ժողովրդի որ հատվածը նկատի ունեն։

Վստահաբար ոչ մեռածներն ու թաղվածները, որոնք ոչնչացվել են դեմագոգի տգիտության պատճառով, և այլևս կարիքը չունեն նրա ղեկավարության։

Վստահաբար ոչ մեկուսացվածները, օտարացածներն ու ուծացվածները, որոնք քվեարկում են ոտքերով, և զգալի հեռավորության վրա են պահում իրենցից որևէ համայնք, դպրոց կամ եկեղեցի։

Եվ վստահաբար ոչ անդամները ընդդիմության։

Ի՞նչ մնաց տակը։

Շատ նեղ փոքրամասնություն, որը պարունակում է բթացված, մասնատված և ապակողմնորոշված մարդիկ, որոնք հիմարացված են էժանագին հայտարարություններով և թափանցիկ ստով։

Եթե այս, վերջին նախադասությունս համարվում է ժողովրդի քննադատություն, այդ դեքում ավելի քան ցանկություն ունեմ խոստովանել ինձ մեղավոր,

այնպես ինճպես մեղադրվում եմ։

Քաղաքական գործիչներ, գիտնականներ, քաղաքացիներ

Նույն մարդիկ, որոնք շիլա-շփոթ են սարքել ամեն ինչ ասում են ինձ.

- Դու գրող ես, զբաղվիր գրականությամբ ու հանգիստ թող քաղաքականությունը։

Պատասխանս.

ես քննարկում եմ քաղաքականությունը ոչ թե որպես գիտնական կամ քաղաքական գործիչ, այլ որպես անհանգստացած քաղաքացի։

Եթե անհանգստացած քացաքացու դատողությունը սխալ է, կարող է պատահել, որ այդպես է, որովհետև մեր իշխող դասակարգին չի հաջողվել բացատրել մեզ անհանգստացնող հարցերը բավարար, կամ նրանց տված բացատրություններն այնքան իրարամերժ են, որ իմ պես նվաստ մեկի արած հետևույունն է.

- այս մարդիկ կամ ստախոսներ են, կամ այնքան շվարած, ինչքան մնացյալս։

Եթե մեր քաղաքական առաջնորդներն ու գիտնականները չեն կարողանում միմյանց ապացուցել իրենց իրավացիությունը, ինչպե՞ս կարող են ապացուցել մնացյալիս։

Այս առաջնորդներին ու գիտնականներին, որոնք կարծում են որ միջին հայը ի զորու չէ ինքն իր համար որոշում կայացնել իր լավի ու վատի մասին և որոշել հանձնել իր սեփական ճակատագիրը նրանց ձեռքերը, հարցնում եմ.

- Միթե՞ նույն սուտը չէ սա, որ խոսում էին ձեր նախորդները, ցեղասպանությանը նախորդող ժամանակներում։

Ի՞նչ իրավունքով եք համարում, որ քաղաքական գիտակցությունը միջին հայի նույնն է այսօր, ինչ օսմանյան կայսրության խորը գավառներից եկած անբարտավան գաղթականինը, որի միակ գործը եղել է զոհեր մատուցելը ձեր կուրությանը։

Կիրակի, դեկտեմբեր 18, 2005

Երբեմն կրկնվում եմ, որովհետև շատ դժվարանում եմ նոր ընթերցողներիս հարցերին չպատասխանելը։ Մի քանի հարց վերջերս ստացած հետևում են.

- Ինչու՞ ես գրում այնպես ինպես գրում ես։ Ո՞րն է քո նպատակը։

- Հասկանալ ու բացատրել, ոչ որովհետև դա դարձնում է ինձ ավելի ուրախ մարդ, այլ պարզապես հոգնել եմ նրանից, որ սիրկաները ինձ խուբում ու չարաշահում են անընդհատ, երբ նրանց միակ քնհանգստությունը համար մեկ դառնալն է իրականում։

- Կոնկրետ ինչ որ մեկին նկատի ունես։

- Բոլորին, որոնք իշխող դիրքում են այսօր։

- Չե՞ս կարծում արդյոք, որ որպես գրող պարտավոր ես հաջորդ սերնդի գրողներին խրախուսել։

- Ելնելով մեր տխուր վիճակից կարելի է կարծել, որ մեր ազգը կարիք ունի այսօր ավելի շատ կարդացողի, քան գրողի։

- Ո՞վ է ամենակարևոր գրողն այսօր քո կարծիքով։

- Ոչ մեկի մասին չեմ մտածում հիմա։ Նրանք, ովքեր գրում են այսօր, խոսում են ցեղասպանությունից միայն, կարծես դա մեր ամենակարևոր խնդիրն է։

- Միթե՞ ամենակարևորը չէ։

- Ոչ։

- Ինչու՞ ոչ։ Միթե՞ կարևոր չէ մեր իրավունքների պաշտպանումը։

- Քեզ գուցե խաբել են, որ զբաղված են մեր իրավունքները պաշտպանելով, բայց իրականում ներդնում են լայնորեն մեր մեջ նսեմությունն ու ճղճիմությունը։

- Եթե ցեղասպանությունը չէ ամենակարեևոր մեր հարցը, ի՞նչն է։

- Կաշառակերությունը, տգիտությունը, արտագաղթը հայրենիքից, ուծացումը սփյուռքում, մասնատվածությունը, որը նաև վատնումն է ռեսուրսների ու մասնագետների, որոնց փոխարինում են անողնաշարավոր «ես գիտեմ» մտավորականությունը, որոնք հարմար են մեր բոսերին, եպիսկոպոսներին, բարերարներին.

շառլատաններ, որոնք ձևանում են գիտնական…

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

- Կաշառակերությունը, տգիտությունը, արտագաղթը հայրենիքից, ուծացումը սփյուռքում, մասնատվածությունը, որը նաև վատնումն է ռեսուրսների ու մասնագետների, որոնց փոխարինում են անողնաշարավոր «ես գիտեմ» մտավորականությունը, որոնք հարմար են մեր բոսերին, եպիսկոպոսներին, բարերարներին.

շառլատաններ, որոնք ձևանում են գիտնական…

- Բավականին մեծ ցուցակ ատացվեց։

- Բավականին մեծ շիլա-շփոթի մեջ ենք հիմա։

***

Երկուշաբթի, դեկտեմբեր 19, 2005

Թշնամիները ոչ մի բանում չեն համաձայնում։

Երբ բարեկամներն են տարաձայվում, համաձայնում են գոնե մի բանում՝ տարաձայնությանը։

Եթե կա համաձայնություն մեկ բանում, ուրեմն կա հույս, որ կլինի երկրորդը և ավելին։

Եկեք բարեկամանանք թուրքերի հետ։

Ավելին՝ եկեք բարեկամանանք հայերի հետ էլ, որոնք տարաձայն են մեր հետ։

*

Բոլոր պատմական մեծ իրադարձությունները ունեն երկու և ավելի մեկնաբանույթուն: Սա վերաբերում է առաջին և երկրորդ աշխարհամարտերին, ամերիկյան, ֆրանսիական և ռուսական հեղափոխություններին, կախված նրանից, թե սահմանների որ կողմում ես գտվում։

*

Երբևէ բարեկամի հետ զբոսնելուց նկատում եմ, որ նա տեսնում է բաներ, որ ես չեմ տեսնում։

Ասում են չորս աչքն ավելի լավ է, քան երկուսը,

ինչ վերաբերում է ըմբռնմանը,

երկխոսությունն ավելի օգտակար է, քան մենախոսությունը։

Քաղաքական միջավայրում, որտեղ այլախոհությունն ընկճված է,

ըբռնումը ոչնչացված է, և իրականության հետ աշխատելու հնարավորությունը անէացրած։

*

Եթե ուզում ենք հասկանալ մեզ և շրջապատող աշխարհը, որում ապրում ենք, պետք է հասկանանք նաև թուրքական կողմը պատմության,

և պետք է անենք դա, էգոիստական նպատակներով։

Սխալի կառավարում

Ռադիոյով այսօր լսում էի մի ավստրալիացի պրոֆեսորի հետ հարցազրույց, որի աշխատանքային դաշտն էր սխալի հայտնաբերումը, կանխագուշակումը, կանխարգելումը, նվազեցումը, և հատուցումը սխալների համար։

Բարի պրոֆեսորն ասեց, որ մարդիկ բաժանվում են երկու տեսակի, նրանք, որոնք սխալ են արել, և նրանք, որոնք կանեն,

բայց ինչպես բոլոր օրենքները, այս մեկն էլ ունի բացառություն հաստատ, որն է հայկական ղեկավարությունը։

*

Հայկական ղեկավարությունը անպիսի վարպետ է սխալը մերժելու, որ սխալի կառավարման մասնագետի կարիք չունի բոլորովին։

Հետևանքները՞…

Այն ժամանակներից երբ չկանխատեսեցին, չկանխարգելեցին, չնվազեցրին վնասը 1915 թվականի ցեղասպանության (կարմիր),

մինչ օրս զբաղված են նուն բանով,

«սպիտակ ջարդի» դեպքում (արտագաղթ հայրենիքից և ուծացում սփյուռքում)։

Առաջինի դեպքում մեղադրում են թուրքերին, երկրորդի դեպքում մեղադրում են պատմական, հասարակական, տնտեսական և մշակութային գործոնները, մեր վերահսկողությանն անհասանելի:

*

Ի՞նչ նկատի ունեն մշակութային գործոն ասելով։

Պատասխանը հայտնի է բոլորին, բացի մեզանից.

մեր սեփական մշակութային վակումը, այն ինչ պատահում է մշակույթին, որտեղ լավագույնին և պայծառագույնին սիստեմատիկաբար օտարում են, լռեցնում և հյուծում։

*

Հարկավ մեր դժբախտությունների աղբյուրը աշխարհագրությունն է։

Շրձափակված երկիր որպես, կարիք չունենք նավերի և նավապետների,

և «նավապետը վերջինն է լքում նավը» ավանդույթի, որպես հետևանք։

Մեր «կապիտանները» վերապրում են նավի կործանումը և շարունակում են ուրիշ նավեր կործանելը, և որքան շատ են կործանում, այնքան ավելի հպարտ են։

Պրոպագանդայի մասին

Ոչ մի ազգ աշխարհում այնքան լավը չէ, որքան իր պրոպագանդան։

Ավելին՝ ընդգծելով դրականը և պարտակելով կամ արհամարելով բացասականը, պրոպագանդան բթացնում է մեր ըմբռնումը իրականության։

Մեր հեղափոխականները օսմանյան կայսրությունում, արևմուտքի տխմարներն էին, որովհետև նրանք տխմարներն էին սեփական պրոպագանդայի։

Կապիտալիստների մասին

Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան, 1835-1888).

Նրանք ամենակաշառված, կաշառակեր և այլասերված անդամներն են հասարակության։ Ոչ մի լավ բան նրանցից սպասելի չէ։

Նրանք հավատում են դրամին։ Մարդիկ են առանց երկրի։ Նրանք ոչ մի ազգից չեն աշխարհի։ Շահը նրանց միակ հայրենիքն է։

*

Ք.Ս Կոնստանտին «BOTTOM LINER BLUES» (Նյու Յորք, 1993).

- Նրան ազգություն չունեն։ Նրանց ազգությունը դրամն է։

*

Ավելին կարդացեք այս մասին Քեն Լեյի (էջ171) և Դենիս Կոզլովսկու մասին (էջ172), Բերնարդ Գոլդբերգի «100 մարդ, որոնք ձգում են Ամերիկան», (Նյու Յորք, 2005)։

*

Պատմությունն ու անշարժ գույքը

Էրիկ Հոբշավն. «Պատմության մասին»,(Լոնդոն, 1997).

Դանեմարքը չի պահանջում Անգլիայի մի զգալի մասը, որտեղ ապրել ու կառավարել են դանիացիք մինչև 11-րդ դար, որը շարունակվում է անվանվել Դանլոու միչ օրս, իսկ գյուղերի անունները դեռ դանիական են։

Չորեքշաբթի, հունվար 04, 2006

Ինչու՞ քսան տարի տևեց սեփական սխալներիցս սովորելը։

Որովհետև հրաժարվում էի ընդունել դրանք։

Ինչու՞ են շարունակում մասնատել մեզ մեր զեկավարները։

Որովհետև շփոթելով անհանդուրժողականությունը անքննարկելի սկզբունքների հետ, մերժում են խոստովանելը սեփական սխալների։

- Ժողովրդավարությունը,

ասում էր նաև նախկին վարչապետը ռադիոյով երեկ,

- շարունակական աշխատանք է։

Մեջբերում եմ այս տողերը նրանց համար, ովքեր ասում են, որ մի երկու սերունդ կտեվի, մինչև Հայաստանը ժողովրդավարանա:

Ես կարծում եմ, որ դա կարող է տևել էլ ավելի երկար, եթե կարծենք, որ դա միայն ժամանակի հարց է և չի պահանջում մեր մասնակցությունը։

Մարդկանց մեծամասնությունը պոտենցիալ ֆաշիստներ են, որովհետև նախնտրում են իշխանությունը ծառայությունից։

Նկարները ցուցահանդեսում

Ապուշը

Որքան մարդու հնարավորություն ունեմ լսելի լինելու.

սաստիկ սխալ եմ եղել կարծելով, որ դուք ապուշ եք, և սաստիկ սխալ եք եղել բոլորդ, ովքեր կարծել եք, որ ես ապուշ մեկը չեմ։

Բանաստեղծը

Դա պատահեց 20 տարի առաջ։

Մի հայտնի բանաստեղծ կարդում էր իր բանաստեղծությունները մեր ողբեր•ական անցյալի, Մայր Հայաստանի մարտիրոսության, ցեղասպանության զոհերի մասին,

երբ հանկարծակի մի ծեր մարդ ոտքի թռավ ու բղավեց.

- Բավ է հանուն երկնքի, բավ է։ Ի՞նչ եք փորձում անել մեր հետ։

Մեր սրտերն արդեն կոտրված են։

Ոռ մտնողը

Նա համընդհանուր սիրելի է, որովհետև նրա բացատրությունները շոյում են մեր հավաքական է•ոն, բայց հերքելը փաստի միայն այն պատճառով, որ այն մեզ չի շոյում, կամավոր ինքնալոբոտոմիա է։

Սուրբը

Երբ մերժեցի շփվելը մեր սրբազաններից մեկի հետ, նա ուղարկեց իմ մոտ իր երիտասարդ քարտուղարներից մեկին, համոզելու համար, որ սրբազանը սուրբ է։

Կարճ ժամանակ անց, նրան մերկացրին որպես րեցեդիվ մանկապիղծ։

Քորմաք Մքքարտիի «Բոլոր չքնաղ նժույգները» գրքում կարդում եմ հետևյալը.

«նրանք, ովքեր տառապել են խորը ցավից ու կորուստներից, միացան իրար «հատուկ հեղինակային» կապերով»։

Եթե այդպես լիներ միա՜յն. - մտածեցի։

Ավել ուշ.

այն ինչ հարատև է պատմության մեջ, ագահությունն ու տխմարությունն է…

և դա մի բան է, որ անգամ տերը կարծես չի կարողանում շտկել։

Խոսելով տխմարությունից.

ինչ որ ժամանակ առաջ, ընթերցողներիցս մեկն իրեն իրավունք վերապահեց ինձ հայտնել, որ չեմ կարող ինձ հայ գրող անվանել, որովհետև գրում եմ անգլերեն,

կարծես իմ կյանքի հիմնական նպատակն այն է եղել, որ նշվեմ, կամ քննարկվեմ հայկական գրականության մասին ինչ որ տեքստում, անորոշ ու հեռու ապագայում։

Եթե գրում եմ հայկական դժվարությունների մասին, եթե ասում եմ այն, ինչ պետք է ասվի, կամ եթե ասեմ այն ինչ կարևոր է, անգամ եթե անում եմ ճիշտ ուղղությամբ, մի քանիսը քայլերի,

միթե՞ կարևոր է պատկանելիությունս, այս կամ այն ցեղախմբին։

Գրում եմ անգլերեն, որովհետև եթե ընտրեի հայերեն գրել, կարհամարվեի, կմատնվեի սովամահության,

բայց որովհետև գրում եմ անգերեն,

ստացել եմ մի շարք մրցանակ ու պարգև,

ինչը թույլ է տվել ինձ շարունակել ապրել որպես «լրիվ դրույքով» գրող, հրատարակել երեսունից ավել գիրք, որոնց կեսը թարգմանվել է հայերենից։

Ի՞նչ պատահեց Զարյանին, որն ընտրեց հայերեն գրել։ Նա արհամարվեց սփյուռքում, լռեցվեց հայրենիքում, և ավարտեց կյանքը մտածելով, որ,

«հայերը վերապրել են մեկը մյուսին ուտելով»։

Ի՞նչ պատահեց Պարույր Մասիկյանին, որը նույնպես գրում էր հայերեն։ Քանի՞ հայ է կարդացել, կամ կարդում նրան այսօր, այն պատճառով, որ նա հայ գրող էր։

Մեր դժվարությունները (որոնց մեծ մասում մեր պատասխանատվությունը զգալի մաս է) քննարկելիս, բազմիցս անրադարձել եմ մի երևույթի.

դա «մտավորականն» է,

կամ ինքնանշանակ «գիտնականը», որը գործում է համոզումով, որ կարող է թաքցնել սեփական ախմախությունը, հայրենասիրական կլոակայի հետևում, հիմք ընդունելով այն, որ ընթերցողները անպայման ավելի ամբարտավան կլինեն, քան անգամ ինքն՝ անձամբ։

Քիչիներ, Օնտարիո, Կանադա

Չորեքշաբթի, հունվար 05, 2006

Շաբաթ, հունվար 28, 2006

Ինչ որ ժամանակ առաջ մի հայկական ֆոռում կար, որտեղ անդամներին ողջունելու փոխարեն հեռացնում էին անհեթեթ մեղանդրանքների պատճառով։ Անդամությունը նվազեց մինչև մնացին միայն հնազանդներն ու վերջապես ոչ ոք։ Եզրակացություն՝ օտարման քաղաքականությունը կարող է մահվան երաշխիքը լինել։

Բազմիցս հիշեցրել են ինձ հայ գրողներն ու գիտնականները, որ չեմ կարող համարվել հայ գրող, որովհետև գրում եմ անգլերեն։ Հայ, թե գվատեմալացի, թե հոթենթոտ գրող եմ՝ բացարձակ նշանակություն չունի իմ համար: Ինչու՞ պետք է հուզի ուրիշին, չեմ հասկանում, բացի իհարկե բնազդային պահանջին՝ օտարելուն, հեռացնելուն ու ապակողմնորոշելուն հագուրդ տալու համար։

Ժամանակակից ֆրասիցի բազում գրող ոչ թե ֆրանսիացի են, այլ ռումինացի, հրեա, ալժիրցի, իռլանդացի, չեխ և անգամ հայ։ Ամերիկացի ամենահայտնի գրողներից ոմանք հրեաներ են։ Դա նրանից է, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները որդեգրել էին ներառման քաղաքականություն: Անվանեք խնդրում եմ հայերեն գրած մեկ այլազգի գրող։ Մի քանի տարուց հարցս կարող է հնչել հետևյալ կերպ. - Անվանեք խնդրում եմ մեն մի հատիկ հայ գրող։

Նրանց՝ ովքեր ասում են, որ չեմ կարող համեմատել Միացյալ Նահանգերն ու Ֆրանսիան Հայաստանի հետ. - Այն ժամանակ, երբ ապրում էինք մեր աստեղային ժամը, Ֆրանսիան ու Ամերիական չկային։ Այն՝ ինչ դարձրեց նրանց այն, ինչ դարձել են այսօր՝ ներառման քաղաքականությունն էր, և այն ինչ նվազեցրեց մեզ աննշանակության աստիճանի՝ օտարումն էր։

Օտարելու մեր քաղաքականությունն է նվազեցրել մեզ հավերժ զոհի և ստրուկ շան մակարդակին, կախված, միշտ կախյալ ուրիշների բարի կամքից ու անվերջ նրանց ենթակա։ Անհանդուրժողականությունն է արմատը օտարելու մեր բնազդի, որի շարունակական հետևանքն է մեր գավառամտությունը։ Իսկ լինել գավառամիտ կայսերական ուժերով բռնադատված աշխարհում, մեզ դատապարտել է աննշանակության։

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Այսօր «Հայլուրով» դիտում էի Ազգային Ժողովում ընթացող մի խաղ-մրցություն, որտեղ ինքնահռչակ պատգամավոր տխմարները բնականաբար պարտվեցին ինչ որ լրագրողների։ Ես ողջունում եմ ժամանցի կազմակերպումը պարապության մատնված այդ հաստատությունում, քանի որ «գործով» են այսօր Հայաստանում երկու հոգի միայն, ու անհամբեր սպասում եմ «Հայլուրի» հաղորդումներին, որտեղ կտեսնեմ ազգի սերուցքը ուղեղները մարզելուց մի քիչ ավելի պարզ խաղերում՝ «Շաշկի», «Չապայեվ», «Դամկի», «Իսքյամբիլ» ու «Չլիկ դաստա», որտեղ ազգընտիրները կկարողանան մեկ մեկ հախթել, հակառակ դեքում բացարձակ անհասկանալի է ԱԺ-ի գոյության իմաստը, բացի իհարկե պարապ-սարապ տխմարներին աշխատավարձ բաժանելը:

2006-03-02, Սթոքհոլմ

Կմասնակցի՞ արդյոք Սերժ Սարգսյանը Ազգային Ժողովի ընտրություններին ՀՀԿ-ի կազմում. - հարցրել է վերջերս լրագրող մի աղջնակ, ըստ հայրենի թերթերից մեկի։

- Դա կախված է միայն ու միայն Սերժ Սարգսյանի կամքից. - պատասխանել է հաստագլուխ ինքնանշանակը, մեկ անգամ ևս փաստելով, որ ՀՀԿ-ում ոչինի չեն որոշում վաղուց, որ ՀՀԿ-ում ամեն ինչ որոշում է KGB-ն, ու որ ՀՀԿ-ն դարձել է ամեն ինչի անծպտուն սպասող մի բոզ, որի հետ կարող են անել ամեն ինչ առանց քննարկման։

Միայն թե կամք ունենան։

2006-03-02, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

ARMINFO EDITORSHIP OFFERS AN APOLOGY TO DIPLOMATIC MISSION OF FRANCE TO ARMENIA and to all its subscribers for the technical error in the agency's server which resulted in provision of an out of date information (dated April 24 2005) entitled "Representatives of the French Embassy and the Republic party do not negotiate for establishment of a new opposition bloc" YEREVAN, MARCH 2. ARMINFO.

It is good when some one apologize in public, when considered wrong. Self critics give better image, but with all compliments towards ARMINFO for the courage to apologize, can't I understand:

Was French embassy negotiating with Republic party, or not?

The out dated article was telling that the embassy was not (!) negotiating and so shall it be and my compliments to the French embassy for not doing that, since that is crime, according the Armenian and international laws. By not doing that, French embassy demonstrates good example of high moral standard of French Republic, the one they are so willingly promote in all democracy promoting projects all over the world. French embassy shall not be asked for excuses, but shall be thanked, and not by one think, but with several articles.

So what was wrong with the article, even if out dated, why ARMINFO apologize?

Does French embassy negotiate after all?

2006-03-03, Stockholm

Dead man talk

ARMENIA SHOULD ELABORATE A COMMON CONCEPT ON NK

SHAVARSH KOCHARYAN

- Armenia should elaborate common concept on Armenia first of all, before elaborating on any thing else.

2006-03-03, Stockholm

Link to post
Share on other sites

Գուցե՞ բավական է նույն բանը տարբեր թեմաներում գրել: Հասկանում եմ, որ ուզում եք հետաքրքրություն առաջացնել և ուշադրություն գրավել ձեր անձի ( որպես հալածված գրող) վրա, բայց այդպիսով (ինքնագովեսոտվ, ինքնագովազդով, ինքնաարդարացմամբ, ինքնադատմամբ ...որոնք հաճախ մենախոսություն են հիշեցնում) դուք՝ ընթերցողին , վանում եք ձեզանից ( եթե ոչ ավելին ):

Այո, համաձայն եմ, շեղվեցինք թեմայից բավականին, ներողություն եմ խնդրում, այլևս կարծում եմ չեմ գրի, եթե որևէ մեկը անձամբ ինձ չդիմի ու լինի այքան ազդեցիկ, որ չդիմանամ ու պատասխանեմ։Հասարակավ պախարակվելուց, կարծում եմ չեք դրժի նույն տեղում, հասարակավ պաշտպավելու մարդու իրավունքը, եթե պախարակումը մինչ այդ թույլատրվել է ու չի դատապարտվել ։

Մի բացառեք բոլորովին, որ սխալ եք հասկանում, թե ինչ եմ ուզում անել, որովհետև վտանգ կա, որ ձեր հասկացածի արդյունքը լինի ձեր սահմանափակումների արդյունքը ու բոլորովին չհամապատասխանի իրականությանը։

Ասածս նույնքան վերաբերվում է ինձ։

Չգիտեմ ինչ եք հասկանում հալածված գրող ասելով։ Կարծում եք հալածված գրողը պոզով պոչով է։

Ես անձամբ ծանոթ եմ եղել մի քանիսին.

նրանք բոլորն էլ պարզ, հասարակ մարդիկ էին, որոնք իրենց շուջն ասում էին մարդկանց իրենց հետ պատահածի մասին, մարդիկ վերաբերվում էին սարկազմով, ասում էին, որ հնարում է, որ հալածված ու լավ գրող երևա, մինչև մարդիկ իզով թոզով անհետանում էին, իսկ ասողներն այսօր շարունակում լացել ամենուր այն մասին, թե որքան են սիրում իրենց գրականությունը, որքան են սիրում հայ գրողներին, հայրենիքը, և որ սիրկաները հալածել ու ոչնչացրել են մեր սիրելիներին, իսկ թուրքերն անգամ հասկացել են, որ ազգ ջարդելը պետք է սկսել գրողներին ոչնչացնելով։

Ես ձեզ բերում եմ իրավաբանական փաստերի մի ամբողջ հավաքածու.

Բնակարանս գողացված է,

Տունս նույնպես,

Մեքենաս,

Համակարգիչներս ու սարքավորումներս, Կեղծ քրեական գործեր են սարքել գլխիս, որ կոխեն ինձ ծակը ու չզբաղվեմ ինձ թալանողներին ծակը կոխելով ինքս։

Խնդրեմ,

անում եմ իրավաբանական հայտարարություն, բազում ուրիշը դեռ արջևում են, երբ էս մեկին իրավաբանորեն ուշադրություն դարձնեն իրավաբանական մյուս անձիք, և հատկապես սաստիկ հայրենասեր հայրենակիցներս։

Ցանկացած իրավաբանական անձ, քացաքացի, կարող է վարել հետաքննություն ու մերկացնել ինձ ստախոսության մեջ։ Դրա հնարավորությունը ոս արդեն տվել եմ հայտարարություններ անելով ու ստորագրելով, ու կանգնացրել եմ ինքս ինքս ինձ սեփական կամքովս, իրավաբանական փաստի առաջ,բայց նաև կանգնեցրել եմ նման փաստի արաջ բոլոր իրավապաշտպաններին, ընդդիմադիրներին, հետաքննող լրագրողներին և հատկապես հայրենասեր քաղաքացիներին։

Անձ, մանձ - ինչի՞ց եք խոսում։

Այն ինչ ես երկար նախապատրաստել, իրականացրել ու իրականացնում եմ, բոլորովին անձնական չէ, այլ մասայական փսիխոզ, որն արդեն սկսել է և կարծում եմ դուք դա լավ հասկանում եք,

և այդ պատճառով եք ուզում ինձ լռեցնել։

Դուք հրաշալի հասկանում եք, որ քաղաքացու պարտականությոնն է, հացագործություն վկայելուց պարտադրել արդար դատ ու պատիժ, հակառակ դեքում սուտ է ամբողջ քաղաքացիական ինստիտուտը, և պետությունը որպես այդպիսին, հետևաբար օրենքն ու դատարկ ու պոռոտախոս հայրենասիրությունը:

Հայրենասիրությունը տքնաջան աշխատանք է, ինքնազոհություն, հավատամք, պարտականություն։

Եթե որտք ես դրել այդ շավիղը մեկ անգամ կյանքում ու քեզ իրավունք ես վերապահում դատողություններ անել հասարակավ, ինպես ես զլանում տարրական քաղաքացիական պարտականությանդ մեջ։

Ծիծաղս էլ է գալիս վկայելուց փաստը, որ պատասխանատվությունից խուսափելու համար, փորձում եք ինձ լռեցնել, որ ձևանաք որ նման բան չի եղել ու շարունակեք ճամարտակել հայրենասիրությունից։

Որոշ ընթերցողների վանում եմ հարկավ ու շատ երջանիկ եմ դրա համար:

Վստահ եմ, որ այն օրը, երբ բոլորովին մատնվեմ մոռացության, կնշանակի, որ դարձել ենք աշխարհի լավագույն ազգը, որովհետև իմ ընթերցողների մեծ մասը նրանք են, ովքեր իրենց են փնտրում այնտեղ, մյուս մասը նրանք են, որոնք պնտրում են այն, ինչ լինելուց են հատկապես խուսափում։

Ոչ մի հավակնություն չունեմ այլևս, որովհետը երեք տարի շարունակ ունեմ ամիսը մի 20 000 ընթերցող, ավելի շատ քան որևէ մեկը հայերեն գրած, հայերիս ու մարդկության պատմության ընթացքում, անգամ ավելի շատ քան Մաշտոցին, Նարեկացուն, Ցհարենցին ու Սևակին իրար հետ վերցրած։

Կրկնվենք մեկ անգամ ևս. նրանք ինթերնետ ու համակարգիչ չունեին։

Հենց հիմա ունեմ մոտ 10 000 նամակ ընթերցողներիցս։

Միթե՞ իսկապես կարծում եք, որ այլևս ունեմ ինքնահաստատման խնդիր ու չեք հավատում անհանգստություններիս անկեղծությանը։

Չէ՞ որ բոլոր անհամաձայնություններով հանդերձ, դա մեր ընդհանուր երկիրն է ու ես էլ եմ քաղաքացին, ինչպես դուք։

Ինչպե՞ս լուծեմ խնդիրներս։ Ինչպե՞ս ընդհանրապես լուծի խնդիրը հայը, եթե հայրենակիցը խնդիրը բարձրաձայնելու փոխարեն համաքացաքացու հետ, մասնակցում է խնդրո առարկա համաքաղաքացու լռեցմամբ։

Չէ՞ որ բառացիորեն գրում եք, որ չգրեմ այլևս։

Եվ թաքցնելու համար սեփական վախկոտությունը նման հարցեր բարձրացնելու համար, պարզապես մղում եք ինձ դուրս։

Ես գրող եմ, ընտրել եմ ինքս մասնագիտությունս ու նպատակ ունեմ մաքսիմալ օբեկտվի տեղեկություն տողնել ու փաստ միայն։

Ակնկալիք չունեմ, բացի նրանից, որ եթե երբևէ որևէ մեկը ասի ինչ որ տեղ, որ իր հայրիկը, եղբայրը, ինքը կամ մեկ ուրիշ սիրելի. քաջ էր, ազնիվ էր, անվեհեր էր ու արդարամիտ ու փորձի դրանով լվանալ հերթական հայ մանչուկի ուղեղը, հերթական պատերազմ ուղարկելուց առաջ, որ հետո թալանի,

ստանա անմիջապես քիթ ու բերանին իմ գրած մի երկու հազար էջը.

- Ստում ես մարդակերի ճուտ։ Խնդրեմ. Վահեն գրել է, թողել պատմական վկայություն։ Նա դիմել է բոլոր հայրիկներին, մայրիկներին, հոպարներին ու մորքուրներին ու բոլորին, ում որ հարկն է, ու հատկապես ամենահայրենասեր քաղաքացիներին հատ-հատ, որ ոչ ոք, երբևէ չկարողանա ասել, որ տեղյակ չեին.

և բոլորը լռել են։

o(*L*)o

2006-03-03, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Ասացեք. եթե աղջիկ զավակ ունենայիք, կխրախուսեի՞ք նրա ամուսնությունը մահմեդականի հետ, այդպիսով նրան մահմեդական ընտանիքի անդամ և մահմեդականի մայր դարձնելով:

Եթե կարող եք այս հարցին պատասխանել առանց աբստրակտ փիլիսոփայության և ի սրտե, հետաքրքիր կլիներ լսել Ձեր կարծիքը:

Ինձ դուր է գալիս ձեր հարցերը դնելու ձևը։ Շատ ողջունելի է։

Պարոն Արա Բալիոզյանը մի առիթով գրել է այն մասին, որ հին հույները հնարել են դիալոգը, երկխոսությունը, 2500 տարի առաջ, իսկ մեզ հայերիս հավանաբար մի 2500 տարի է հարկավոր, այն սովորելու համար։

Դուք շարքային հայից առնվազն 2500 տարի առաջ եք անցել։

Շնորհավորում եմ ձեզ, բայց ոչ պակաս ինձ։

20 տարի առաջ, անշուշտ կասեի սիրասուն դստրիկիս, որ եթե անգամ մտքով անցկացնի, կմորթեմ սեփական ձեռքովս, անգամ կպատմեի, որ նման դեպքեր ասում են եղել են, երբ ջարդերի ժամանակ բռնաբարված ու անհայտ խուժանից հղիացած դուստրերին սպանել են հայրերն ու եղբայրները, անգամ կպատմեի, որ իմ մոր կողմի մշեցի գերդաստանը սերնդե սերունդ երեք օր անըդմեջ է նշել սուրբ Սարգսի տոնը, որովհետև հաջողվել է չգիտեմ քանի դար առաջ, իմ նախապապերին հետևել փախչող խուժանին, թուրք, թե քուրդ այդպես էլ լավ չհասկացա, բայց տատիկիս ասելով դա նույն զիբիլն էր, ու ոչ կարևոր, ու փրկել նրանցից մեր սիրելի նախատատ Էվային, որին սրիկաները փախցրել էին, ըստ իմ ցեղական վարկածի, այն պատճառով, որ նա հուրի փերի էր։

Տատս ասում էր, որ ես շատ նման եմ նրան ու այդ պատճառով եմ այդքան գեղեցիկ ու ես երջանիկ խաբված մանչուկ էի մինչև վերջերս, երբ հանկարծ հայտնաբերեցի, որ տատս ինձ պարզապես ֆռռացրել է, որոբհետև Էվան ապրել է ախր տատիցս մի 5-6 սերունդ առաջ, ու տատս նրան տեսնել, ոչ մի կերպ չեր կարող:

Եթե չլիներ հայտնաբերածս այս խորը հիասթափությունը,

հարկավ կավելացնեի պատմածիս այն, որ մորթեցին պապերս մի երկու տասնյակ խուժան, ուրախ զվարթ վերադարձան տուն Էվա տատիկին չքնաղ հետները բերելով, մի լավ կեր ու խում արեցին այդ առիթով, հրավիրեցին մասնակից լինելու ամբողջ գյուղը, և երբ մի լավ հաբեցին, գցեցին բոլորին քացու տակ, ինպես վայել է ազվազարմ մշեցուն։

Ասում են, որ քեռի Խեչոն մատով բզեց հարևան Կարագոսի գլուխը, և այդ պատճարով այն ուռել էր սաստիկ, ու խեղճ մարդը բոլորովին կորցրել էր կոորդինացիան, ու չորս ամիս չեր կարողանում քայլել ու պառկած էր տանը, իսկ մեր պայծառ հերոս, բոլորի սիրելի և սերնդե սերունդ օրինակելու միակ արժանի կերպար քեռի Խեչոն, զարմացած նայում էր ի ցաված մատին ու ասում.

- Էդ իմա՞լ գլուխ ի էդ Կարագոսի գլուխ, որ մատս չուրի լուս կցավի։

Հիշում եմ, որ ինձ բավականին վաղուց սկսեցին համարել մի քիչ տարօրինակ, որովհետև հարցնում էի սովորաբար. - բայց սիրու՞մ էր արդյոք Էվան քրդին, կամ թրքին, թե զոռով էին փախցրել։ Այդ հարցը երբևէ որևէ մեկին չեր հետաքրքրել կարծում եմ մի քանի սերունդ, ու միշտ զարմանում էին, որ իմ գլխում նման հարց ծագում է, ու վերջապես սկսեցին չզարմանալ, երբ հասկացան, որ դա իմ առանձնահատկությունն է. Իմ գլխում միշտ առաջանում են տարօրինակ ու օրվա բարձր տրամադրությանը մաքսիմալ չհամապատասխանող հարցեր։

Մի քանի սերունդ հետո երբ Կարագոսի սերունդներից մեկը կդառնա ՆԿՎԴ-ի տեղական նաչալնիկ, կլացեն ձեռի տակ ընկած բոլոր Մխիթարյանների մայրերն անմեղ ու կզարմանանա անասունի վայրագությունից, ու ես բոլորովին վստահ չեմ, որ հայերին մորթող վայրագները, այն մի երկու տասնյակ մորթվածների ազգականները չէին, որոնց մեղքը կարող է եղած լինել միայն նրանում, որ օգնել են իրենց ընկերոջը, իր սիրած աղջկան, իր սեփական կամքով փախցնելու։ Չգիտեմ, ոչ ոք չգիտե։ Կան իհարկե բազումը, որ պնդում են որ գիտեն, բայց իրականում ենթադրում են միայն, կամ ուզւոմ որ այնպես եղած լինի, ինչպես իրենք կարծում են, որ եղել է, ու այնքան են ուզում, որ հավատում են վերջը իրենց իսկ հնարած պատմությանը։

Այսօր կասեի դստերս,

ամուսնացիր սիրելիս նրա հետ ում սիրում ես։ Զավակներիդ մեծացրու հայ անկախ նրանից հայ է ամուսինդ թե ոչ, իսկ եթե չհամաձայնի, թող նրան, որեմն չի սիրում քեզ, չի ուզում, որ լինես այն ինչ ես, և չի թողնում ո զավակներդ լինեն այն ինչ ես... Ահա պարզ ապացույցը նրա որ չի սիրում։

Եթե սիրում է, ուրեմն սիրում է այն ինչ որ ես, և անգամ երջանիկ է երբ ծնում ես էլի նրանցից ինչ ես, սիրում է եթե սովորում է մայրենիդ, եթե համարում է ազգականներիդ իր ազգականները, և իր սեփական երկրում պաշտպանում է քո հայության իրավունքը, քո երկիրը, և ծառայում նրան, այդով ծառայելով քեզ։

Եթե այս ամենի պատրաստակամությունը չկա, ուրեմն չի սիրում քեզ, ոիրեմն սիրում է իր ազգն ավելի, իսկ նա օվ չի սիրում քեզ ավելին քան ազգը, ու ամեն ինչ, ռադ արա դրան։

Դա քեզ չի սիրելու և ոչ էլ երեխաներիդ։

Միայն սիրելուդ հետ ամուսնացիր դստրիկս, ու ես խոստանում եմ, որ սիրելու եմ քո սիրելուն որդուս պես:

o(*L*)o

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...