Jump to content

Վահե Ավետյան


Recommended Posts

  • Replies 1.1k
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Իսկապես, Վահրամն էլ, Վահեն էլ "սիմպատիշնի" են: Բայց դա դեռ իրավունք չի տալիս սեռական գործողությունների մասին գրել այնպես ինչպես նրանք:

Ես էլ եմ զարմանում, որ Արամայիս Uահակյանի որդին նման սուր միտք և տաղանդ ունի:

Link to post
Share on other sites

Վահե, կարդացեք վերջապես ֆորումի կանոնները.

արգելվում է

3.3.3. Помещение сообщений оскорбляющих культуру, религию, традиции и менталитет армянского народа.

Խիստ զարմացած եմ:

Ես ինքս անձամբ, մաս եմ և մշակույթին, և կրոնին, և մենտալիտետին, պարզ հասարակ մի պատճառով, որ ազգային մետալիտետ կոչվածը անհատական մետալիտետների հավաքն է ու չկա որևէ ստանդարտ, որով կարելի լինի որոշել էտալոնը։Կան անշուշտ մարդիկ, որոնք համոզված են, որ բուն ազգային մենտալիտետը նա է, որն իրեն պատմել է իր սրասուն տատիկը կամ թաղային ավտարիտետը։

Սա էլ է մենտալիտետ ու դրանից չի նվազում այս կերպ մտածող մարդու իրավունքը, պարզապես ես այս տեսակին պատկանել չեմ ուզում, չեմ ուզում ծանոթ լինել անգամ, ու չեմ բարևի անգամ նրանց ովքեր նման ծանոթներ ունեն,

որովհետև եթե հանկարծ լինեմ այդ տեսակից, ստիպված եմ լինելու նման կերպ մտածողներին պատասխանել օրինակ այսպես.

- քաք են կերել սիրասուն տատիկդ էլ, պապիկդ էլ ձեռի հետ, թաղային ավտարիտետդ էլ, բոլոր թաղերի ու ընդհանրապես բոլոր ավտարիտետները:

Իմ ավտարիտետը իմ Երան տատն է, հայի մենտալիտետը նրանն է, ու էն ինչ ասում եմ, բխում է բուն արմատից, Նոյ նահապետից և այդ մասին ինձ հատուկ ձգուշացրել է բազմիցս իմ սիրելի հոպար Ցռան Վերգոն, երբ ամառները սովորականի պես հյուր է գալիս ինձ,Նուրդենի լճերում ձուկ բռնելու մի երկու շաբաթով։

- Վահե, չվարանես մի ակնթարթ պատասխանել բառ առ բառ, ինչպես սովորացրել եմ զավակս,

ասել է նա ինձ ու մի քանի անգամ կրկնել տվել, որ համոզվի որ չեմ մոռանա երբևէ.

- ազգային մեթալիտետի ստանդարտացումից խոսում են միշտ ագիտացիայի ու պրոպագանդայի տեսուչները և ունեն միայն մեկ նպատակ. լոբոտոմիզացնել մեր (Երան տատիս) մշակույթը, և տալ բոլորին հարիր, ազգային ՄԵՆԹալիտետ, որը բոլշևիզմն է անշուշտ:

։Երբեք, երբեք չմոռանաս զավակս, արտասանել վերջում, մեր մի ուրիշ ջոճոի, Սաթո մորքուրի կախարդական նախադասությունը.

- Քակեմ ձեր տիրու հոր ըղեղ։

Ես կզզվեի ինձանից, եթե այսպես պատասխանեի ձեզ սիրելիս, և այդ պատճառով այդպես չեմ պատասխանում, այլ ասում եմ բարեկամաբար.

Ես հայ եմ, ես եմ մշակույթն էլ, լեզուն էլ, կրոնն էլ, դավանանքն էլ, մենտալիտետն էլ,

դու էլ իհարկե սիրելիս, ոչ մի թիզ պակաս,

ու չի հաջողվելու երբևէ որևէ կոմիսարի կամ մոլլի, ուղղորդել իմ մենտալիտետը,

քոնն էլ սիրելիս,

որովհետև իմ անձնական մենտալիտետը,

քոնն էլ սիրելիս,

հայերի ազգային մենտալիտետն է,

ու միայն ես եմ որոշում, որ հանկարծ կոմիսարը կամ մոլլեն չվորոշի,

դու էլ սիրելիս, դու էլ ոչ պակաս,

պարզապես միայն քո համար,

ու եթե մի օր սկսես այդպես անել, միասին կկանգնենք կողք-կողքի, ուս-ուսի,

ու կասենք միասին բոլշևիկ կոմիսարներին ու բոլոր իմամներին, Սաթո մորքուրի մոգական նախադասությունը.

- քակեմ ձեր տիրու հոր ըղեղ, իմ անձնական մենտալիտետը իմ ազգային անվտանգության գերական է,

և ոչինչ որ մի քիչ ամոթ լինի։

Մի կերպ կմխիթարվենք։

Link to post
Share on other sites

ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՐԴԻՆ?????????????????

БОЖ Е М О И....

ՆԱՅԵՑԻ ԿԱՅՔԴ....ԳԵՂԵՑԻԿ ՏՂԱՄԱՐԴ ԵՍ... :inlove:

Գիտեմ, շնորհակալութուն: Դա անցողիկ է։ Աշխատում եմ գեղեցիկ մարդ դառնալ։

Խնդրում եմ չդիտել ինձ որպես տղամարդ, դա ստորացուցիչ է, իսկ ապագա թյուրիմացություններից խուսափելու համար հայտնեմ, որ սիրտս զբաղված է հավերժ։

Երջանկություն ձեզ

Տեղեկատվութուն ԵՄ մտնելուց առաջ՝

Նման նախադասության համար, կարող են ձեզ դատի տալ, սեռական հետապնդման և մարդու ինտեգրիտետը վիրավորելու մեղադրանքով։

Link to post
Share on other sites

Vahe, gracd shat em uzum kardal, bayc chem karogh. Inch klini hayerenov tpi.

Կներեք էլի, երկար է, չդարձնեմ հայերեն.

Այլևս լատինատառ չեմ գրի, կամ ոչ երկար տեքստ։ Էս մեկը յոլլա տարեք էլի էս անգամ։

Սիմպատիչնիի մասին, ոչ հայավարի մենտալիտետով.

Ճաղատին հասարակավ քաչալ անվանելը համարվում է վատ, որովհետև դա նրան դուրս մղելու ձևերից մեկն է, եթե մարդը վատ է զգում իր ճաղատությունից։

Անոտի, անձեռքի, անդամալույծի թերությունները նկատելը նույն կերպ տգեղ է, գռեհիկ է, որովհետև նույն էֆեկտն ունի. հասարակության ծվատումը։

Այս երևույթը ամբողջ աշխարհում հայտնի է «Mobbing» անունով, մեզնից պարզապես գաղտնի են պահել բոլշևիկները, երկաթե վարագույրի հետևում պահելով հարատև ու մտավորականությունը սերնդե սերունդ մեջներիցս արմատախիլ անելով միչ օրս:

Խնդրում եմ չհամարել ինձ մեծամիտ մեկը, որն ուզում է խելոք երևալ, ես շարքային մի Գիքոր եմ, որը պատահաբար ընկել է բազազ Արտեմին ծառայության, որ մարդ դառնա, ու կարոտում եմ գիքորավարի ու անդադար, ու անգամ մեռնելուցս առաջ ասելում եմ, գիտեմ.

- նանի, Զանի, Ֆանի, Sunny, Նունի, Մունի, անգամ Մայմունի ու Սպարտակ Բզնունի իմ լավ բարեկամ, որը մի ժամանակ աշխատում էր կալիֆորնիայում արվեստների բնագավառում…

Ներկայացնում ոմ ձեզ www.independencearmy.org կայքը, որտեղ կգտնեք կգտնեք մոբբինգի մասին հանրագիտարանը, և ուսումնասիրեք ինքներդ խնդրում եմ, և արեք ինքնուրույն հետևություններ։

Մոռացեք ինձ Գիքորիս, հիշեք ձեզ։

Խնդրում եմ ուշադրություն դարձրեք նաև մարդուն սիմպատիչնիի անվանելու երևույթը, երբ իր սեփական կամքից անկախ, մարդը ստացվել է այնպիսին, որ ծնած օրից լսում է, որ գեղեցիկ է, և դա օտարման ամենաէֆեկտիվ ձևն է, նաև մարդուն լռեցնելու, և նրա ասածն ու գրածը հիմարություն հայտարարելու նաև ու մոռացության մատնելու…

post-916-1139410286.gif

Link to post
Share on other sites

Վահե,

հայկական ֆորումներում քաքել-տռել-շռել-ցռելու մենաշնորհն ու արտոնությունը պատկանում է ազերներին:

...ajnuamenajniv ogtvum eq nujn barapasharits azerinerits vorch pakas azatutyamb.

Voreve bani menashnorh chuni voch voq, angam hajery... angam emn mi hatik hajy...

Link to post
Share on other sites

Ստելը քրեապես հետապնդելի է

Եվրոպական Միությունում, Միացյալ Նահանգներում ու աշխարհի մնացյալ վայրերում գտնվող բոլոր հայերը, ովքեր քաղաքական ապաստան են խնդրել, պախարակել հայրենիքը, ռեժիմն անվանել մարդակեր, բոլոր նրանք, ովքեր հետապնդվել են, բռնաբարվել, կեղեքվել, սպանվել, թալանվել ու այդ մասին թողել վկայություն իրավաբանական փաստաթղթերում իրենց գտնված երկրներում, ու չեն բողոքում ինքնահռչակ նախագահ Ռոբերթ Քոչարյանի այցերի կապակցությամբ իրենց ներկա երկրները, և հայտնում այդ մասին իրենց համապատասխան կառավարություններին, հանցագործներին երբևէ երկիր թույլ չտալու պահանջով, ստախոս սրիկաներ են, սեփական երկիրը վարկաբեկելու գնով ողորմություն աղերսող մուրացկաններ, և քրեական հանցագործներ, որոնք ստել են, նախորոք ստորագրելով մի փաստատուղթ, որ հասկանում են որ ստելը քրեապես հետապնդելի է։

2006-02-09, Սթոքհոլմ

***

Երկխոսություն

- Իմ փորձից, իմ զգացողությունից ասեմ, որ ես իմ ընթերցողին չեմ տեսնում: Չեմ տեսնում ծառուղու վերջում նստած այդ աղջկան, որ իմ գիրքը ծնկներին դրած կարդում է, եւ ես իր համար հերոս եմ: Վախենամ, որ կորցրել ենք բոլորս: Բայց համարեմ, որ դա ժամանակավոր վիճակ է: Հույս ունենանք, որ ժողովուրդը նորից կտեսնի իր հեռանկարը, եւ արժեքները կվերադառնան իրենց տեղը:

Հրանտ Մաթևոսյան

Երևանում այսօր բազում աղջիկ կարդում է գրքերս ծառուղու վերջում էլ, սկզբում էլ ու որտեղ ասես վարպետ, ու գրում ինձ նամակ բազում, բայց ես էլ նրանց չեմ տեսնում։ Ինձ Երևան չեն թողնում: Ես նաև չեմ տեսնում այն գրողին, լրագրողին, հասարակական-քաղաքական գործչին ու մտավորականին, որը բողոքում է սրա դեմ։ Դրա փոխարեն տեսնում եմ բազում նախկին ընկեր ու չընկեր, որոնք հրճվում են ինձ օտարելու և կազմակերպված մոռացության մատնելու համար, իսկ նրանցից ոմանք մասնակցում բանսարկությանը։ Այո վարպետ, կորցրել եք բոլորդ, ոչ ես, ես գտել եմ, բայց դուք կորցրել եք ինձ։

Վահե

2006-02-09, Սթոքհոլմ

***

Շաբաթ, հունվար 28, 2006

Ինչ որ ժամանակ առաջ մի հայկական ֆոռում կար, որտեղ անդամներին ողջունելու փոխարեն հեռացնում էին անհեթեթ մեղանդրանքների պատճառով։ Անդամությունը նվազեց մինչև մնացին միայն հնազանդներն ու վերջապես ոչ ոք։ Եզրակացություն՝ օտարման քաղաքականությունը կարող է մահվան երաշխիքը լինել։

Բազմիցս հիշեցրել են ինձ հայ գրողներն ու գիտնականները, որ չեմ կարող համարվել հայ գրող, որովհետև գրում եմ անգլերեն։ Հայ, թե գվատեմալացի, թե հոթենթոտ գրող եմ՝ բացարձակ նշանակություն չունի իմ համար: Ինչու՞ պետք է հուզի ուրիշին, չեմ հասկանում, բացի իհարկե բնազդային պահանջին՝ օտարելուն, հեռացնելուն ու ապակողմնորոշելուն հագուրդ տալու համար։

Ժամանակակից ֆրասիցի բազում գրող ռումինացի, հրեա, ալժիրցի, իռլանդացի, չեխ են և անգամ հայ։ Ամերիկացի ամենահայտնի գրողներից ոմանք հրեաներ են։ Դա նրանից է, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները որդեգրել են ներառման քաղաքականություն: Անվանեք խնդրում եմ հայերեն գրած մեկ այլազգի գրող։ Մի քանի տարուց հարցս կարող է հնչել հետևյալ կերպ. - Անվանեք խնդրում եմ մեն մի հատիկ հայ գրող։

Նրանց՝ ովքեր ասում են, որ չեմ կարող համեմատել Միացյալ Նահանգերն ու Ֆրանսիան փոքրիկ Հայաստանի հետ. - Այն ժամանակ, երբ ապրում էինք մեր աստեղային ժամը, Ֆրանսիան ու Ամերիական չկային։ Այն ինչ դարձրեց նրանց այն, ինչ դարձել են այսօր՝ ներառման քաղաքականությունն էր, և այն ինչ նվազեցրեց մեզ աննշանակության աստիճանի՝ օտարումն էր։

Օտարելու մեր քաղաքականությունն է նվազեցրել մեզ հավերժ զոհի և ստրուկ շան մակարդակին, կախված միշտ ուրիշների բարի կամքից ու անվերջ նրանց ենթակա։ Անհանդուրժողականությունն է արմատը օտարելու մեր բնազդի, որի շարունակական հետևանքն է մեր գավառամտությունը։ Իսկ լինել գավառամիտ կայսերական ուժերով բռնադատված աշխարհում, նշանակում է ինքնադատապարտվել աննշանության։

Արա Բալիոզյան

***

ԵՍ եմ

Ինչ մեծամիտ են նրանք, ովքեր ինքնավստահ ասում են ԵՍ։ Իմ «ԵՍ»-ը գրական հերոս է, դա ես չեմ իրականում, որովհետև ես չկամ ու չեմ եղել երբեք։ Եթե կարծում եք, որ դուք կաք, չարաչար սխալվում եք և իհարկե կարող եք շարունակել այդպես կարծել, դա ինձ բոլորովին չի անհանգստացնում, որովհետև չկաք, և ես էլ չկամ, ինչես արդեն ասեցի վերևում: Դժվար չէ իրականում այս ամենը հասկանալը։ Հերիք է հիշել, որ ձեզ երբեք չեք տեսել ու չեք էլ տեսնելու երբևէ ու միակ արարածն եք այս մոլորակի վրա, որը երբեք հնրավորություն չի ունեցել ու չի ունենալու երբևէ, ձեզ տեսնելու։ Պատրանքը ձեր մեջ առաջացնում են հաելիները, որոնք իրականում ձեզ չեն ցույց տալիս, այլ ձեր թարս պատկերը։ Դա հայտնի փաստ է։ Հայելու մեջ երևացող կարծեցյալ ձեր աջ աչքը, ձախն է իրականում, ձախ ականջը՝ աջը և այլն, ասել կուզե դուք չեք հաելում երևացողը, ձեր պատկերը չէ, այլ ձեր պատկերի թարս արտացոլումը, բայց համաձայնեք, որ հզոր պատրանք է ու շատ համոզիչ, որ կաք, բայց ինչես համոզվեցիք չկաք, որովհետև ձեզ չէ, որ տեսել եք։ Մի ուրիշ ոչ պակաս համոզիչ ցնորք է բոլոր ծանոթների ու անծանոթների ձեզ տեսնելը, խոսելը ձեր հետ, շփումը և այլն, որն իհարկե առաջացնում է սեփական լինելիության նկատմամաբ անսասան հավատ, մոլեռանդության անիմանալի բոլոր սահմանները հատած, բայց միևնույնն է ապացույց չէ լինելիության, քանզի դուք միևնույնն է ձեզ չեք տեսնում, նրանք են տեսնում, ու վստահ եք որ կաք, և ես եմ կարծում որ կամ, և նրանք են կարծում որ կան, բայց երբեք, երբեք, ոչ ոք իրեն չի տեսել ու չի տեսնելու, միայն ուրիշներին, ուրիշներն էլ իրենց չեն տեսել ու տեսնելու, նրանք էլ են միայն ուրիշնիրին ու ձեզ տեսել ու տեսնելու։

Երբ լավ հասկանաք, որ չկաք իրականում, որ ես էլ չկամ ու ոչ մեկն ընդհանրապես, որ այն ամենն, ինչ համառորեն համարում եք որ կա, ընդամենն անսահման մի դատակրություն է, կմտածեք «բա ո՞վ է ում տեսել ու տեսնում ու տեսնելու», երբ ոչ մեկս չկանք։

- Ոչ ոք։ այս ամենը հարատև պատրանք է, մղձավանջ, հավերժ դատարկության մեջ։ Ոչ ոք չի տեսել, չի տեսնում ու չի տեսնելու, և ոչ ոք էլ չկա , որ տեսնի ու չի նախատեսվում, և այս ամենը ոչ այլ ինչ է, քան համատիեզերական մի անծայրածիր, էլեկտրոմագնիսական դաշտ, որի ինչ լինել-չլինելն ավաղ, իմ խելքի բանը չէ, որովհետև խելք չունեմ, անգամ ինձ չունեմ, չկամ, էլեկտրոմագնիսական պատրանք եմ ընդամենն այն մասին, որ միակ մարդն այս աշխարհում, որ ինձ չի տեսել, չի տեսնում ու չի տեսնելու՝

ԵՍ եմ։

2006-01-29, Սթոքհոլմ

***

ԱԽՊԱՐ, հավասար է ԳԵՂԱՑԻ, հավասար չէ ՔԱՂԱՔԱՑՒ

ԳԵՂԱՑԻ չեմ անվանել երբեք գյուղում ծնվածին։

Իմ ճանաչած «ամենաքաղաքացին» հայերիս մեջ, ծնվել է Լոռու դսեղ գյուղում։ ԳԵՂԱՑԻ լինելու հավասարաչափ հնարավորություն ունի յոթ պորտ Երևանում ծնվածը։

ԳԵՂԱՑԻՆ հոգու վիճակ է, այն որ ուղիղ հակառակն է ՔԱՂԱՔԱՑՈՒ հոգու վիճակին։

ԱԽՊԱՐ ասելով երբևէ նկատի չեմ ունեցել Հայաստանից դուրս ապրող հային։

ԱԽՊԱՐ է նա, ով ասում է հայ եմ, բայց հայաստանցի չեմ։

ԱԽՊԱՐ է նաև նա, ով Հայաստանում չծնված, կամ չապրող հային,

չի համարում հայաստանցի։

Իմ ճանաչած ամենահայստանցին այսօր ապրողներից Արա Բալիոզյանն է, որը ծնվել է Աթենքում, կրթվել Իտալիայում, բնակվել Կանադայում։

ԱԽՊԱՐԸ հոգու վիճակ է, որը ուղիղ հակառակն է ՔԱՂԱՔԱՑՈՒ հոգու վիճակին, և հոմանիշը ԳԵՂԱՑԻՈՒԹՅԱՆ։

2006-01-04, Սթոքհոլմ

***

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը որոշել է «Հայկական ժամանակ» օրաթերթին զրկել դեսպանատան կողմից կազմակերպվող ասուլիսներին եւ այսօրինակ մյուս միջոցառումներին մասնակցելու հնարավորությունից: Այս մասին երեկ մեզ տեղյակ է պահել դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչը:

Հայկական Ժամանակ

Ես բողոքում եմ դեսպանատան որոշման դեմ։ Համարում եմ երևույթը խոսքի ազատության կոպիտ ոտնահարում։ Թերթը ոչ «օբեկտիվ» հայտարարելը կոպիտ միջամտություն է ազատ մամուլի գործունեության ոլորտ, և այդով ներքին քաղաքականության մեջ ոչ պակաս։

Ի հակառակն դեսպանատան պնդումի, մեղադրում եմ իրենց ընտրություններն ու հանրաքվեն ծածկադմփոց անելու, խունտայի նկատմամբ դիվանագիտական ճնշումը մեղմելու մեջ, որը նույնպես կոպիտ միջապտություն է Հայաստանի ներքին գործերին։

Ես բոլորովին չեմ կարող պնդել, որ սա ԱՄՆ-ի պետական մոտեցումն է Հայաստանին,

կամ որ նման վարվելակերպը ազգային էթիկան է ամերիկացիների։

Բոլորովին այդպես չէ, պարզապես քաղաքական իրավիճակն ու հայերի անատամ գործունեությունը մղել են մեզ «անհետաքրքիրների, անհրապույրների և անկարևորների» շարք, և առանձնապես չեն զբաղվում մեզանով պետական «դեպարտամենտում», և միայն այդ պատճառով ուշադրություն չեն դարձնում, գավառ մղված, իրենց գավառամիտ պաշտոնյայի «ոսկի չափելու» նկրտումներին։

Կոզբադին, քեֆդ կավարտվի, երբ քեզնով զբաղվեն մի օր, ազնիվ ամերիկացիները, իսկ քո երկրում հայերեն կարդում է մի քանի հարյուր հազար այդպիսին։

Վահե Ավետյան

2006-01-26, Սթոքհոլմ

***

ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ ԱՐԵԳԱԿՆ ԱՐԴԱՐ

Արթնանում եմ այսօր սովորականի պես, նտում անկողնում, ճմլկոտում, ձգվում, նայում պատուհանից ձյունածածկ աշխարհին, գցում եմ վրաս խալաթը, վեր եմ կենում, քայլում եմ դեպի խոհանոց, միացնում թեյնիկը, մոտենում եմ համակարգչին, սեղմում կոճակը, որ հասցնի միանալ մինչև առավոտյան սովորական հարդարանքս վերջացնեմ, լվանում եմ ատամներս, սանրվում, հագնվում, մոտենում թեյնիկին որտեղ ջուրն արդեն եռում է, պատրաստում եմ սուրճս, վերցնում ու քայլում եմ աշխատասեղանիս մոտ, որտեղ արդեն միացել ու ինձ է սպասում համակարգիչս, դնում եմ ախորժաբույր մեծ բաժակը իր սովորական տեղը ձախ կողմում, լցնում եմ խաղաղության ծխամորճս մինչև սուրճը հասնի ըմպելուն հաճելի ջերմության, ծխում եմ, թողնում երկնագույն ծուխը շուրջս, մի հատ էլ եմ ծխում, ինչպես սովորաբար ու ըմպում հաճելի լուծվող սուրճի առաջին կումը, որն անկասկած հասել է լավագուն ջերմաստիճանին և ուրիշ կերպ հնարավոր էլ չէ, որովհետև այս ամենը իմ աշխատանքային կենցաղն է, մաթեմաթիկական ճշգրտության հասցրած տարիների ընթացքում, և արվում է ամեն ինչ ավտոպիլոտով, իսկ ուղեղիս ոչ մի բջիջն այդ ընթացքում չի գործում, դեռ քնած է, մատներս վարժ նվագում են համակարգչի ստեղների վրա առաջին երանելի ակորդը, ու ըմբոշխնում եմ ակնկալիքս արթնացման հաճույքի ու վերջապես բացում եմ աչքերս, նայում մոնիտորին ու կարդում.

Ընթերցող՝

այլևս չես կարող ավելացնել քո ստեղծագործությունը

ու արթնանում եմ հազարամայակներ արդեն տևող այս մղձավանջից, ու տեսնում առջևս անփոփոխ,

երկնքի անծայրածիր կապուտը

և

ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ ԱՐԵԳԱԿՆ ԱՐԴԱՐ

2006-04-07, Սթոքհոլմ

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

մեկը մի կես բերան չասեց՝ ներողություն, որ խոստացա, բայց չկարողացա խոստացածս կատարել։

Մարինե Պետրոսյան

-----

Ներողություն, որ խոստացա, բայց չկարողացա խոստացածս կատարել։ Բայց փորձում եմ դեռ, չնայած մի կարգին չհասցրի էլ բարձրաձայն խոստանալ, ուրիշ «կարևոր» բաներով էի զբաղված, բայց դե կիսաձայն, ինքս ինձ գոնե խոստացել եմ, հետ չեմ կանգնել, պարզապես չի ստացվում դեռ։

Չեմ կարողանում խոստումս կատարել հարկավ, որովհետև չեմ կարողանում գալ։ Քրեական գործ են սարքել վրաս, զենքի անօրինական պահելու հոդվածով, ձերբակալելու են անմիջապես օդանավակայանում, երկիր մտնելու պես։

Խնդրում եմ ներեք ինձ անհամեստության համար, բայց կարծում եմ, որ գոնե Բնագրին տեղյակ մարդիկ չեն կարող հերքել, որ ընտրություններին քացու տակ ընկնելուց հետո, քաղաքականության մասին ամենշատ գրողը ես եմ եղել Հայաստանում և ամենակտրուկը մեղմ ասած։ Եթե որևէ մեկը կասկածում է, անմիջապես բերում եմ վկայություն երեք գիրքս, անհամբեր սպասում, ոչ թե խոսքի, այլ գրված, հրապարակված, տպված ապացույցի։

Մնացած դեպքերում չհամաձայնողներին համարում եմ նախորոք ստախոս ու իրականությունը կանխամտածված խեղաթյուրող։

Ուշադրություն դարձրեք, որ բոլորովին չեմ խոսում գրածի որակի մասին, որովհետև դա մութ անտառ է ու այդ պատճառով թողնում եմ վեճը գրաքննադատներին ու սերունդներին, բայց քաղաքատնտեսություն սերտած շատերը գիտեն ստույգ, որ քանակն էլ է որակ ու հենց այդ պատճառով է, որ թողած հանճարեղ գրող-լրագրողներին, իրավապաշտպան ցենտր տղերքին ու նախագահության ու ամեն ինչի թեկնածուներին, իշխանությունները իմ դեմ են քրեական գործ սարքում ու ինձ են ուզում ծակը կոխել, ոչ բոլորովին, ինքներդ եք համոզվում, հանճարեղ գրող-լրագրողներին, իրավապաշտպան ցենտր տղերքին ու նախագահության ու ամեն ինչի թեկնածուներին։

Բոլորովին չեմ զարմանում, որ ինձ ուզում են կոխել ծակը,

որովհետև բազմիցս հայտնել եմ, որ ձեռս ճար ընկավ, ես եմ կոխելու իրենց ծակը։

Ասեմ, որ ունեմ քաղաքատնտեսական մի ծրագիր պատրաստի, ըստ որի լուծվում են բոլոր խնդիրները, բայց չեմ հայտնելու, ինձ միայն հայտնի առայժ պատճառով։

Սա կարող եք համարել քաղաքական հայտարարություն։

Սա իմ բացատրությունն է: Բացատրություններից մեկը թերևս, քաղաքական դաշտի սնանկության պատճառի։

Թվածս ռչ մի հանճարեղ գրող-լրագրող, իրավապաշտպան ցենտր տղա ու նախագահության ու ամեն ինչի թեկնածու, դեռ չի հարցրել.- ինու՞ են ուզում քեզ ձերբակալել։

Ոչ ոք դեռ տող չի գրել այդ մասին, դեռ չի խոսել որևէ հեռուստատեսային ալիք, բայց բոլորը գիտեն։

Որևէ մեկի մտքից չի՞ անցնում, որ էս ապուշ Վահեն, գուցե սկի էլ ապուշ չի։ Գուցե ես եմ ապուշ։

Սա ինքնաքննադատության մաքսիմալ տարբերակն է, այսքան հեռու, դեռ չի գնացել ոչ մի հայ, բացառությամբ մեծերի իհարկե, որոնց հալածանքերի մասին չի գրել հանճարեղ գրող-լրագրող, իրավապաշտպան ցենտր տղա ու նախագահության ու ամեն ինչի թեկնածու որևէ մեկը, երբ նրանք ապրում էին ու հալածվում։

Մաքսիմում ինքնաքննադատությունը, որին ունակ են, կես քննադատությունն է, ըստ որի, Վահեն ապուշ չէ, ոչ, բայց ես էլ ապուշ չեմ։

Եթե հանկարծ խոսեմ ու պատմեմ, որ ազատ խոսքի ու գրելու համար ուզում են բանտարկել մարդուն, որը երկրից հալածված է ու 4000 կմ հեռու, գրքերին ռեկլամ կանեմ։

Ավելի լավ է գրեմ թե ոնց են հալածում չաթլախ թուրքերը, իրենց գրող Փամուկին ու էդ գրածի շնորհիվ հրավիրվի UCLA,

դասախոսություն կարդա, հոնորար ստանա, յոլլա գնա, մինչև նոբելյան մրցանակ։ Թուրքերը, իրենց առաջին Նոբելյան մրցանակն էլ են հայերի օգնությամբ ստանալու վստահեցնում եմ։ Ոչ մեկին իհարկե չի հետաքրքրում այն, որ ամբախ-զամբախ այստեղ այնտեղ դուրս տալուց բացի, որի շնորհիվ թուրքը վստահ քայլում է առաջ, ոչինչ չի գրել ցեղասպանության մասին, նոբելյան իր գրքերում։

Պատմությանը թերթերով միայն մնացող հայտարարություններ՝ այո: Շեղվեցի, թե ոչ, չգիտեմ։

Ինչ որ է։

Որևէ իրավապաշտպան ու մարդու իրավունքի ջատագով եղբայր, չհայտարարեց հետապնդման մասին ու իհարկե չի խոսում օմբուդսմեն մորքուրը, որը վերջերս հրաշալի հարաբերությունների մեջ է իրավապաշտպան եղբոր հետ։

Վահե՞ն։

Նու եգո նա խու՜յ։ Երկուսիս էլ խանգարում ա, չէ՞ մորքուր։

Հա բալա ջան։

Ինչ է՞ կարծում ձերբակալմանս մասին, նախագահության ու ամեն ինչի թեկնածու, սիրելի փեսա Բյուզանդը օրինակ։

- Իդյոտ, իդյոտ նա խույ էդ Վահեն։ Բոլորս ձեններս կտրենք, թող գնա բերդ, դա բոլորիս համար վտանգավոր է։

Այո, հաստատ վտանգավոր եմ, զգուշացրել եմ սկզբից, բայց մ՞ի թե կարող եք հերքել ասածս։

Ինչու՞ եք լռում, եթե իրավացի չեմ, չէ որ քաղաքացի է հետապնդվում քաղաքականորեն։

Չէ, դու գրող չես, տուֆտա գյադա էս, գցող ես, գող ես, բոզ ես, ուռոդ ու զոմբի ես ու քեզ ոչ ոք չի հետապնդում ու դու ոչ մեկին պետք չես։

Ստից խոսում ես։

Եթե հարցնեին մի անգամ, ո՞վ է ձերբակալում, կասեի Չերեմուշկի քաղմասը առայժմ, սկսել էին մասիվում։

Բայց էսքան հեռու դեռ չենք գնացել դեռ, որովհետև հետաքննող հանճարեղ գրող-լրագրող, իրավապաշտպան ցենտր տղա ու նախագահության ու ամեն ինչի թեկնածու ախպերությունը, իրար են ախպերություն, կլան են, անգամ կբանսարկեն, ոչ ախպերներին հալածելու համար։

Էս իմ բացատրություններն են, քաղաքական ու ընդհանրապես դաշտերի ողորմելիության։

Ուրախ կլինեմ, եթե օգտակար համարեք դատողություններս։

Վահե

Link to post
Share on other sites

շատ կներես բայց ինձ թվում է թե քո ստեղծագործությունները սառն են...կյանքի մասին գրի..սիրո...երջանկության...

քո գրածները կարդալով ինձ թվում ե թե դու կնոջ կարիք ունես..կամ սեքսի...

սիրո կարիք ես զգում...

մի գուցե չի կանգնում...դրա համար ես ատում բոլորին...հայհոյում բոլորին...

դարնություն կա սրտիդ մեջ..դաժանություն...դա սեքսի պակասից է...

Ներելու բան չկա, մեռնեմ ազատությանդ, ես անգամ պարտավոր եմ այդպես անել, ըստ իմ զիվորական պարտականության. ես Անկախության Բանակի հրամանատար եմ, կատարում եմ հատուկ և հույժ բացահայտ տրանսկոնտինենտալ մի առաջադրանք, որը նախագծվել է 90 թվականին, Երևանում և հետևողականորեն իրականացվում է։ Ահավասիկ՝

ստեղծագործություններս և ուրիշ բաներ, ինչից այստեղ չենք խոսի։

Բոլորովին մի բացառեք, որ ունեմ կնոջ կարիք էլ, տղամարդու կարիք էլ, անգամ այծի, եթե այդքան հեռու գնա ձեր սեռական երևակայությունը,

չի բացառվում նաև, որ չի կանգնում, ոչ միայն, անգամ կարող եմ չունենալ, կորցրած լինել պատերազմում, կամ գուցե կին եմ իրականում, եթե կուզեք անգամ տրանսսեքսուալ,

բայց ինչու՞ թողած այդքան հոգսն ազգային, հատկապես սևեռեցիք ձեր ուշադրությունը կանգնել-չկանգնելուն։

Անչափ շնորհակալ եմ ձեր քույր-եղբայրական անհանգստության ու սիրո համար.

Ես նույնպես ձեզ շատ սիրում եմ, ու նույնքան անհանգստանում ձեր համար:

Ցավոք անձամբ օգնել չեմ կարող, ինքներդ եք ասում, չի կանգնում։

Հաստատ չի կանգնում, ոչ ձեր վրա համենայն դեպս։

Վահե

Link to post
Share on other sites

Vahe Avetian և djrhoss եթե ցանկություն ունեք շարունակել խոսել ձեր սեռական պրոբլեմների ու ցանկությունների մասին, խնդրում եմ դա արեք ֆորումից ու հատկապես գրականության բաժնից դուրս: Սեքսապատոլոգի մոտ չեք գտնվում : Այս մի քանի օրվա ընթացքում գրականության բաժինը վերածել եք չգիտեմ ինչի : Երևում է որոշ մարդիկ փոքրուց բարոյական դաստիարակություն ( նման երևույթներին , օրական ռեժիմով մի քանի ապտակն էլ չեր խանգարի) չեն ստացել:

Այսուհետև հետևեք ձեր արտահայտություններին !!!!!!!!!!!

Link to post
Share on other sites

Vahe Avetian և djrhoss եթե ցանկություն ունեք շարունակել խոսել ձեր սեռական պրոբլեմների ու ցանկությունների մասին, խնդրում եմ դա արեք ֆորումից ու հատկապես գրականության բաժնից դուրս: Սեքսապատոլոգի մոտ չեք գտնվում : Այս մի քանի օրվա ընթացքում գրականության բաժինը վերածել եք չգիտեմ ինչի : Երևում է որոշ մարդիկ փոքրուց բարոյական դաստիարակություն ( նման երևույթներին , օրական ռեժիմով մի քանի ապտակն էլ չեր խանգարի) չեն ստացել:

Այսուհետև հետևեք ձեր արտահայտություններին !!!!!!!!!!!

Neroghutyun, mite khosel em serakan problemnerits?

Bolorovin. Ushadir kardaceq.

NEroghutyun amen depqum, ete cncum e

Link to post
Share on other sites

Araksia jan, tvyal depkum aghjikn e [email protected] ayd [email protected] tanum, vor [email protected] mi hat lav cher patasxani? :)

VAhen der mi ban el zusp gtnvec.

Գիտեմ Լիլ ջան :) , տվյալ դեպքում ( առաջին հերթին) հենց նրան նկատի ունեի : Պարզապես կարծում եմ Վահեի կողմից ավելի խոհեմ քայլ կլիներ, թույլ չտալ իրեն այդ "հուն"-ով տանել : Նրանց միջև նմանատիպ երկխոսությունը արդեն մի քանի oր է ընթանում է : djrhoss-ը արդեն ամեն տեսակի չափ ու սահման անցնում է , դա բոլորս ենք նկատում : Մի՞թե հնարավոր չէ քաղաքակիրթ ձևով քննարկել , չէ՞ որ բոլորս հասուն մարդիկ ենք : Իջնել նման մակարդակի խոսակցության , դա պատիվ չի բերում ոչ մեր ֆորումին , ոչ էլ հատկապես մասնակիցներին (էլ չեմ ասում իգական սեռի ներկայացուցչին)

Link to post
Share on other sites

inchu eq aydqan sahmanapaq mardik..amen inch petq e lini ramkaneri medj...

yes pordzum em haskanal mardkants psixologiapes...imanal nrants hogum inch ka..

inchu en nranq mer shrdjapati miayn [email protected] nkatum...????

vorovhetyev inch vor mi ban ayn che nrants kyanqum, nrats hogu medj hiastaputyun ka, darnutyun ka...migutse... vorovhetyev nranq bavararvats chen kyanqum...??????

bolors el mets mardik enq...inch taqtsnel...

պետք ե ասել, խոսալ...օգնել մարդուն...կներեք բայց ձեզանից շատերը չոր բնավորություն ունեն...

խոսելը ամոթա...??????

տնաշեններ..ռուսաստանում եք ապրում????Վահեն ճիշտ ե ասում

-մարդը կարող Երևանում ել ապրի...բայց ամբողջ կյանքում գեղցի մնա..

լավ մնացեք...

Link to post
Share on other sites

Հավերժ ձեր

Սիրելի մկներ հարգարժան.

այսօրվա ժողովին հավաքվել ենք երկու հարցով։

Մեզ բոլորիս քաջ հայտնի Մատուն անմեղ բանտարկում են։ Կարծում ենք, պետք է բողոքել անիրավության դեմ, որովհետև հասարակություն որպես, բարոյական պարտականություն ունենք խոսելու, երբ անմեղ է բանտարկվում։ Անհրաժեշտ է բողոքել առաջին հերթին էգոիստական մղումներից, որովհետև երբ տեսնում է փիսոն, որ կարող է կատվախաղ տալ մեզնից որևէ մեկի հետ և չկանգնեցվել, անմիջապես խաղի մեջ է հայտնվում երկրորդը,

երրորդը և այդպես շարունակ, իսկ Մկստանի վիճակագրությունն ասում է որ դեմոգրաֆիական գործընթացների պատճառով այնքան ենք քչացել, որ այս տարի կհասցնի հավանաբար խաղալ յուրաքնչյուրիս հետ փիսոն, առնվազն մեկ անգամ։ Ամեն ինչ պարզ է մի խոսքով, զարգացումներն ակնհայտ են ու հաստատված տեղական ու միջազգային դիտորդների կողմից, գործողություն մշակելն էլ շատ խելք չի պահանջում, որովհետև ունենք հարուստ միջազգային փորձ ուսումնասիրելու, ի տարբերություն նախկին, խավար տարիների և հրաշալի գիտենք ինչ անել։ Մնում է որոշենք թե ով է կախելու այս պստլիկ զանգուլակն ու զանգահարի մի քիչ։ Նախկին բոլոր փորձերը ցույց են տվել, որ փիսոն փախչում է խուճապահար:

Մնում է որոշենք թե ով կախի։

- Չատի դու։

- Նախ ես տկար եմ, բոլորդ գիտեք, բժշկի թուղթ ունեմ։ Երկրորդ.

էդ մատին իմ մասին հերյուրանք էր տարածում, որ ես իրեն թալանել եմ, այն դեպքում երբ ընդամենը պարտք եմ արել ու չեմ ուզում վերդարձնել։ Բա մու՞կ ա դա։ Մուկ չի ու հիմա էլ պատժվում ա։ Զանգեմ որ դուրս գա սկսի պարտքը հետ պահանջել։

Կներեք, ես երեխա եմ պահում։

- Բայց քեզնից պարտքը հետ պահանջելու համար չեն բանտարկում ու ինքն էլ երեխաներ ունի։

- Նախ Ֆլան ջան, իր երեխաները, իր պրոբլեմն են, ես իմը ունեմ, երկրորդ. անմեղ, ոչ ոք չի բանտարկվում։ Մի բան արել ա որ աստված պատժում ա։ Ես գնացի, երեխեքս ինձ են սպասում։

- Ասլան դու։

- Նախ ես կաղ եմ, երկրորդ. էդ Մատին մուկ չի։ Նա որ մուկ լիներ, չեր վերադառնա Մկստան։ Ռադ էր եղել, լավ էր էլի։ Ես առանց հարցնելու մտել էի իր տունն ու ապրում էի։ Էկել ա լոպազ շուն-շան որդին, մթամ փիսո-միսո փաթթած ունի։ Դե թող նստի, իմանա։ Դա որ չնստի, որտե՞ղ ապրեմ ես։

- Բասմաչ դու։

- Ասենք տարա, բա որ Փիսոն գա իմ վրա ու ասի. «արա բասմաչ, ասենք դրան բաց թողի, բա որ սկսի պատմել որ դու ու քո սաղ ախպերությունը սուտ ասլան եք։ Արա սաղիդ ոռը ոտից կպոկեն մկները: Գիտեք ի՞նձ ա պետք արա։ Ձեր համար եմ անում արա, ձեր համար»: Ախպեր ես Փիսոի հետ գործով եմ, ձև չկա կախեմ, գործիս կխփի։

- Է ո՞ր մեկիս գործին չի խփի որ։ Բոլորս էլ այսպես թե այնպես տուժում ենք նրա ազատ ֆռֆռալուց։ Մեծ մասս էլ մի բան կոխել ենք։ Քանի ձեն-ձուն չի հասցրել հանել կոխում են ծակը լավ ա, թող կոխեն։

- Հա էլի Ֆստան ջան, էս մի անգամ ցրենք էթա էլի։ Սենց մենք բոլորս դեմքներս կփրկենք։ Հանկարծ ազատ մնաց սկսելու ա ուզել ունեցած չունեցածը, ազգով խայտառակ լինենք։

Հանուն Մկստանի բարի անունի ու պայծառ ապագայի, թող էս մեկն էլ անմեղ նստի։

- Լավ դե ռադ արեք է, դա մու՞կ ա, որ դրա մասին էդքան խոսենք։

Երկրորդ հարցը ո՞րն էր։

- Լսեք մի շտապեք։ Բա որ վաղը հարցնեն. «արա մի հատ մուկ կար ձեր կողմերը, ի՞նչ եղավ։

- Հեչ մի անհանգստացեք։ Կանենք այն, ինչ միշտ արել ենք։

Անբարոյական էր և հարբեցող, նրանից հեռացան բոլոր հարգարժան մարդիկ սկզբում, հետո ինչ որ հանցագործություն արեց խմիչք հաթայթելու համար, ընկավ ոստիկանություն, հետո հոգեբուժարան ու կորավ անհետ։ Մեզ հաջողվել է դա անել այնպիսի ԱՌՆԵՏՆԵՐԻ Հետ, էս թրջած մուկն ի՞նչ է, որ չչռթենք գնա։ Անցնենք, անցնենք, ժամանակ չկա, անցնենք երկրորդ հարցին խնդրում եմ։ Տուն պե՞տք է գնանք ասյօր վերջապես։ Նոր տարի է։

Էս մկների ժողովից ազնիվ մկան զահլեն գնում է հա՜։

- Լավ, անցանք։

Հաջորդ հարցը ստորագրահավաքն է, որի մասին խոսեցինք անցած անգամ։ Խմբագրական հանձնաժողովը պատրաստել է տեքստն արդեն, մնում է ստորագրեք բոլորդ ու վերջ։

Խնդրեմ մոտեցեք, հերթով ստորագրեք և ազատ եք։

Նրանք ովքեր տեսնեն իրենց ստորագրություններն արդեն դրված,

թող չզարմանան ու քչացնեն ոգելից խմիչքի ընդունումը ժամանակավորապես, հալուցինացիաներից ազատվելու համար։

Նիստը փակված է։

---

Սիրելի Փիսո,

համայն Մկստանով շնորհավորում ենք Ձեր և Կատվաստանի նոր տարին։

Հաջորդ տարին լինի երջանիկ, բովանդակալից և շարունակվի թող հավերջ, մեր եղբայր ժողովուրդների դարավոր բարեկամությունը,

կատվի խաղը, մկան մահը:

Սրտանց մախթում ենք (ծնկաչոք աղաչում ենք),

քաջառողջություն (մի քիչ փող ողորմացեք):

Հավերժ ձեր՝

1. Չատի

2. Ֆլան

3. Ասլան

4. Բասմաչ

5. Ֆստան

6.

7.

8.

9.

10.

11.

12.

...

2006-01-01, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...