Jump to content

Վահե Ավետյան


Recommended Posts

  • Replies 1.1k
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Նայիր post #175.

Դուք հայ եք, не мне вам объяснять.

Es haj em ajo, u hents ajd patjarov ajd teghy im hamar hetanosakan inch vor mi vajr e, vortegh krak e varvum, ajn el haverj, vorpes erakhtagitutjun u vkajutjun zoheri.

Es ajd erku tnkats ashtaraky tesnum em vorpes satani kotosh, tunavor inch vor ban im tsnndavajrum taratsogh, vor satkeluts araj tnketsin bolsheviknery...

Da haj zoheri hushardzan che. Haj zohi hushardzany, kam tapanaqary dnum en ajntegh, vortegh hajy taghvats e.

Ahd mehjani tak voch voq taghvats che...

Da hajeri massajakan khelagarutjan generatorn e....

Da ajn mets "otmazken " e, vorov haery bolorin khabum en, vor irenc khaben, vor pokhanak het vetsnn irents nakhminneri gerezmannery, arhestakan gerezmanner en sarqum sepakan majraqaghaqaum u nagm srterum....

Da amen inch e, baci hajutjunits...

Ajd ardzaniy srbapghtsutjun e ev avirel e petq....

Haj linely chi nshanakum anpajmana hamakartsiq linel...

vahe

Link to post
Share on other sites

Վահե, ռուսներն էլ ունեն "вечный огонь". Նրան՞ք էլ են հեթանոս:

"Vechni ogon" che angam aregaky, vory vagh te ush pajtelu e, inchpes patahum e bolor tser astgheri het.

Minch ajd husov em hajery tiezeranaverov teghapokhvats klinen tarber galaktikanerum tsvrvats Hayastannern arden.

Vechnij ognoy hangel er curt tareinerin, ete hishum eq, ev khangi angam angam, ete hents ajd rusnery gazy anjaten.

Verjapes rusneri dardery togh rusnery lutsen. Eritasard u vajrag ajd ceghy, vor der haratevelu qnnutjun petq e ta, mer usucichy che. Aveli shut hakaraky.

Karogh em angam pasterov apacucel.

Sovetakan bolor tarineri ajd amboghj ceghy ir sepakan lezun sovorel e erku dasagrqerov:

meky grvats er dprocnerum sovorelu hamar, mjusy bardzragujn usumnakan hastatutjunnerum.

Heghinaknern ein Nahapetovn u Barkhudarov, ajnpes vor ajd ceghy angam ir lezun e hajerits sovorel...

Ushadrutjun dardzreq ajs pasti vra. Erb dadarecrin hajerits ev urishnerits dovorely ev hajt nerkajatsnel metsutjan, kisvecin mejteghits.

Majiq inch e katarvum him ajntegh ev spaseq der spasveliqinerin..., ete khelqi chgan.

Inch vor e....

Isk ceghaspanutjan zoheri anmarmin mehjani tak, metsamtabar haverj kraki koghqin taghetsin verjapes mard:

Movsesin Gorgesyan, ankakhutyan arajin hramanatarin, zinvorin, zohin...

Ceghaspanecin...,

isk geezmani vra manchuk matagh arecin ....

Ankakhutynn en ceghspanel ajdtegh...

Mtatseq dra masin aveli, qan rusneri darderi masin, qan voreve urish bani masin....

sirov,

vahe

Link to post
Share on other sites

40-տարի առաջ դուրս եկան ստրուկները Եգիպտոսից

«Արթուր Բաղդասարյանն, իհարկե, ճիշտ է ասում. 2003թ. նախագահական ընտրություններն անցել են ահավոր կեղծիքներով: Բայց այն, ինչ նա ասում է հիմա, ժողովուրդը գիտեր դեռ 2003-ին: Ավելին` ժողովուրդը գիտի նաեւ, որ Արթուր Բաղդասարյանն ու իր ղեկավարած կուսակցությունն անմիջական մասնակցություն են ունեցել այդ կեղծիքներին, իսկ այդ հանցանքը վաղեմության ժամկետ չունի: Այսինքն` իշխանափոխությունից հետո նա էլ է հայտնվելու դատարանի առջեւ». - կարդում եմ հայկական թերթերից մեկում:

Լիովին համաձայն եմ: Անգամ շարունակում եմ միտքն ու հայտնում վստահ կարծիքս, որ վաղեմության ժամկետ չունի ոչ մի հանցագործություն և հայերը հիշում են ոչ միայն 2003-ը, այլ նաև 2002-01-00-99-98-97-96-95-94-93-92-91-90-89-88 թվականները:

Հայերը հիշում են հանրապետության հիմնադրման օրվանից միչ օրս կատարված բոլոր հանցագործություններն անխտիր, «ոչ ոք չի մոռացվել, ոչին չի մոռացվել», հիշու՞մ եք կոմսոմոլներ ու կոմիսարներ, հայերը հիշում են, վստահեցնում եմ, որվհետև մեզ բոլորիս բռնաբարել են որպես պիոներ: Մենք այևս ոչ մի բան չենք մոռանում, մենք կիբորգներ ենք:

Հանրապետությունում առաջին հանցագործությունը կատարվել է պարոն Պարույր Հայրիկյանի դեմ: Այսօր՝ 43 տարեկանում, երեք որդու հայր, հասարակական-քաղաքական, գրական և այլ գործունեությունից և համեստ ձեռքնբերումի ներկայացնելի հավաքածու ունենալուց հետո, ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ վստահ կարծիքս, որ Պարույր Հայրիկյանին մեջներիցս արմատախիլ անելը ամենածանր հարվածն էր մեր ազգային անվտանգությանը, համարժեք նրան, եթե օտարներն այսօր ամերիկացիներից արմատախիլ անեն Բուշին, Պուտինին ռուսներից, Շիրակին ֆրանսիացիներից և այլն, անկախ նրանից հավանում են այդ մարդկանց, թե ոչ: Դա անձնական խնդիր չէ: Անձնավորված է պարզապես, որովհետև պատմական հանգամանքենրի բերումով այնպես է ստացվել, որ վերոհիշյալ պարոնայք և Պարույրը նրանց թվում, հայտնվել են ինչ որ տեղ, ինչ որ ժամանակ և դա պատմության բնական ընթացքն է: Արմատախիլ անելը բնական ընթացքի խափանումն է, հետագա ընթացքի պլանավորման սկիզբ:

Ոմանք ասում են, որ արմատախիլ անելն էր բնական ընթացքը, և ես նրանց հետ համաձայն եմ անկասկած, նշելով իհարկե, որ նրանք՝ ում համար դա բնական ընթացք է, ֆրանսիացիք են, ամերիկացիք, կամ ռուսները, կամ նրանց պնակներից թերմացքը լիզող սրիկաները, իսկ իմ բնական ընթացքը, իմ սեփական ծառն է, նրա անսասան արմատը, որը երբևէ արմատախիլ չի անելու ոչ մի օտար, անկախ նրանից հավանում եմ այդ ծառը ես, թե ոչ: Ավելին՝ երբ ծառիս արմատները հաստատուն լինեն, հարկավ ես մտածեմ թե ով, որտեղ արմատախիլ լինի, կամ չլինի:

Այսօր ապրիլի 24-ին, սկսեցի մի հոդված, որը դարձավ ուղիղ նամակ սիրելի իմ եղբորը՝

Պարույր, սիրելի եղբայր, ներողություն եմ խնդրում քո արտաքսման պահին տհաս լինելու համար, անբան, անգրագետ, ամբարտավան, անհավատ, անոգի և բազում այլ տկարության համար: Ներողություն չլինելու համար այնտեղ, որտեղ պետք է լինեի հարկավ, ժամանակին, ազնիվ մարդկանց մեջ և հնչեցնեի ազնիվ խոսքը, կամ կրակեի: Նորողություն:

40-տարի առաջ այսօր, ապրիլի 24-ին, դուրս եկան ստրուկները Եգիպտոսից, դեգերեցին անապատում, աղոթք արեցին ավետյաց երկրի ճանապարհին:

Սիրելի Պարույր, ուխտի 40 տարին անցան, խնդրում եմ հայտարարիր նախագահությունդ:

Ես քո նախագահությունը հատարարում եմ, եթե անհամեստ չես համարում անունս դնելը նման հայտարարության տակ:

24-04-2006, Սթոքհոլմ

Վահե Ավետյան

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Հնագույն «թուղթ ու գիր»

Հիմա ձեզ եմ դիմում, պարոնայք լեզվաբաններ ու գրականագետներ ու հայագետներ: Դիմում եմ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիային, Գիտության ու կրթության նախարարությանը, լեզվի տեսչությանն ու հայոց լեզվի մեր բոլոր ամբիոններին ու մեր բոլոր համալսարաններին, դիմում եմ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտին. ինչո՞ւ եք լռում: Ինչո՞ւ չեք պատասխանում Մանուկ Աբեղյանի «Մի քանի քերականական խնդիրների մասին» գործի սպանիչ քննադատությանը: Ու եթե դո՛ւք չեք պատասխանում, բա էլ ինչի՞ համար եք: Ճիշտ չե՞ն էն մարդիկ, ովքեր ասում են, թե մեր Ակադեմիան բանի պետք չի (գոնե լեզվաբանության ու գրականության մասով):

Այս տողերով ավարտել է սիրելի Մերուժան Հարությունյանը, «ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՈՒ ԱՄԵՆԱԽԱՅՏԱՌԱԿ ԷՋԸ» վերնագրով իր հրաշալի հոդված-դիմումը և ես համոզված եմ, որ այն մնալու է անպատասխան, ինչպես բոլոր դիմումները չեկիստ-կոմիսարներին ու ագիտացիայի և պրոպագանդայի և լուսավորման բաժինների աշխատակիցներին ուղղած, որովհետև նրանց համակարգում դիմումը ոչ թե պատասխանելու համար է, այլ ճշտելու մեխանիզմ, թե հատկապես որ հասցեով ուղարկեն ՆԿՎԴ-ի տղերքին:

Հոդվածում միակ բանը, որի հետ համաձայն չեմ այն է, որ դիմումն արված է բոլորին, բացի գրողներից, լեզվի վարպետներից, որոնցից ոմանք (ես) չգիտեն ճիշտ քերականությունը, որովհետև զոմբիացվել են սովետական դասագրքերով, բայց մտածող մարդիկ են, կարող են համաձայնել տրամաբանականին և ամենակարևորը՝ բացարձակ նշանակություն չունի թե մնացյալը ինչ որոշումների կգան, միևնույնն է գրողն է վարպեը լեզվի հասարակ մի պատճարով, որ գրողն է գրում: Ուզենք, չուզենք՝ փաստ է:

Բոլորովին չեմ վիրավորվում, որ մոռացվել է գրողը: Մոռացված լինելը գրողի աշխատանքային կենցաղն է, սովորական մի բան, ինչպես ձեր համար հյուր գնալը, այնպես որ չարժե անգամ դրա վրա կենտրոնանալ, մանավանդ որ մարդու այդ տեսակը համառորեն հիշեցնում է իր մասին, իսկ ոմանք դա արել են այնպես հուժկու, որ նրանց ստեղծած ուրվականնները հալածել են դիմում ստացողներին հազարամյակներ, ծանր մղձավանջների նրնանց մատնելով և ահավասիկ, չսպասելով հրավերի, մեջտեղ է ընկնում մի անսպասելի դուրս պրծուկ՝ Վահե, մի խուժան հարկավ ու անբարոյական, որին փնտրում է ոստիկանությունը, իսկ հայրենի մամուլը նրան շան տեղ չի դնում, բայց գրում է համառորեն, իրեն գրող է հավանաբար երևակայում հիմարաբար, բայց այնուամենայնիվ գրում է, հրատարակվում է ու թողնում սերունդներին պատմական վկայություն առ այն, որ սիրելի եղբայր Մերուժան Հարությունյանը դիմել է լեզվաբաններին ու գրականագետներին ու հայագետներին «ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՈՒ ԱՄԵՆԱԽԱՅՏԱՌԱԿ ԷՋԸ» հոդվածով ու բոլորը «փաթթել են»:

Տխմար գրչակը ավելի կխորանա և կասի այստեղ, որ այդպես «փաթթած» էլ մնալու են, մինչև միջազգային հանձնաժողովով ատեստացիա չանցնեն ու ոտք ու ձեռքներից բռնած համալսարաններից դուրս շպրտվեն, որովհետև՝

ներկայիս լեզվաբաններն ու գրականագետներն ու հայագետները, սկսած «ղարիբջյանական» 1936- ից, կաշառքով ընդունվել են, կաշառքով սովորել են, կաշառքով ավարտել են, կաշառքով ընդունվել են ասպիրանտուրա, կաշարքով պաշտպանել են թեկնածուական ու դոկտորական դիսերտացիաներ, կաշառքով ընդունվել են աշխատանքի որպես դասախոս ու շարունակել են կաշառք տալն ու առնելը և անում են դա մինչ օրս:

«Փաթթած» են ունենալու, որովհետև եթե հանկարծ խոստովանեն, որ իրավացի է Մերուժան Հարությունյանը, բոլոր դասախոսները և բազում ուրիշ հարգարժան լեզվաբաններ ու գրականագետներ ու հայագետներ պետք է հավաքեն չուլ ու փալասն ու սիկտիրները անհետ քաշեն, խուսափելով աչքներիս հետագայում երևալուց:

Վերջապես հայ գրողը՝ Վահեն գրում է.

լսեք Մերուժան Հարությունյանին լեզվաբաններ ու գրականագետներ ու հայագետներ, կամ խելքի եկեք, կամ սիկտիր եղեք, կամ երկուսն իրար հետ, որովհետև ինձ, հայ գրողիս, հարկավոր է ճշգրիտ գործիք, որովհետև խոսքի ու գրի վարպետը միևնույնն է ես եմ, լավ կամ վատ, լեզվով կռելու եմ գրականություն միևնույնն է և հավակնություն ունեմ ուղարկել խոսքս հարյուրավոր միլյարդ լուսնային տարիներ ան դին, այնպես որ հազար ու մի թեթև արեք ու մի բացառեք, որ եթե այդպես չանեք, ապա իմ գրածը ժամանակի ընթացքում կարող է դառնալ հնագույն մի այնպիսի «թուղթ ու գիր», որից կս ահմռկեն ձեր հալածված ու կաշառակեր հոգիները լուսնային անսահմանության ամբողջ ընթացքում:

2006-04-25, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Համաճարակ

Ես ապագայի համար չեմ գրում,

Գեղանի հանգի ժամանակ չունեմ:

Ես արտադրում եմ պոետիկ վիրուս,

Որ բազում ուղեղ ու ոգի վարակեմ:

Ինձ գուցե սպասում է անկում-վարակը,

Նրանցից, ում գրածս հանգիստ չի տալու,

Բայց կանցնի երկրով իմ համաճարակը

Խելագարի պակաս էլ չի լինելու:

Այն կանցնի բոլոր հզոր արգելքները,

Բոլոր ծակ ու ծուկերը ինչպես արհավիրհք,

Այն կանցնի ինչպես Բաթու խանի զորքը,

Ինչպես մահազդու բնական աղետ:

Եվ երբ ձեր որդին հանակարծ հեռանա

Ձեր հսկողության մշտարթուն դաշտից,

Իմացե՜ք՝ դա ընդամենը սկիզբն է՜,

Իմ սուր վարակիչ համաճարակի:

2006-04-26, Սթոքհոլմ

Ուկրաինացի բանաստեղծ Տարաս Լիպոլցի հիշատակին

Link to post
Share on other sites

Տոտալ վերահսկողություն

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ապրիլի 21-ին նամակներով դիմել է ՀՀ-ում ԱՄՆ, ՌԴ, Իրանի, Մեծ Բրիտանիայի դեսպանություններին եւ ԵԱՀԿ ներկայացուցչությանը և տեղեկացրել, որ ԱԱԾ-ի զինված եւ դիմակավոր 12 աշխատակից փողոցում հարձակվել են նրա եւ նրան ուղեկցող մեքենաների վրա: Այդ մասին այսօր գրում է հայկական ողջ մամուլը, դարձնելով դեպքը երկրորդը նշանակությամբ, ցեղասպանությունից հետո, որի մասին խոսելիս, Ռոբերթ Քոչարյանը ասել է, որ սփյուռքի գոյությունն իսկ, ցեղասպանության հետևանք է և դրանում մեղավոր են միայն թուրքերը, բայց ոչ մի դեպքում բոլշևիկները, դաշնակները, Լևոն Տեր Պետրոսյանը և ինքը՝ վսեմափայլ Ռոբերթ Քոչարյանը, սեփական անձով, իսկ ով չի հավատում կարող է հարցնել սկզբունքային հեղափախական ընդդիմությանը, որը բոլորովին տարակարծիք չէ այդ հարցում իշխանությունների հետ, իսկ դե այդ սկզբունքային հեղափախական ընդդիմությունը, որն այնքան զորեղ է գաղափարապես և այլ կերպ, որ իշխանությունները ստիպված են լինում ձերբակալել նրանց պարբերաբար ու ԱԱԾ-ն օգտագործել այդ նպատակով՝ Արամ Կարապետյանն է, Ռուսաստանի տարվա մարդը և այդ մասին տեղեկացել է այսօր միջազգային հանրությունը և որ հատկապես այդպես լինի, լավ աշխատել է հանրապետական ողջ մամուլը:

Ավելորդ չհամարելով կրկնվենք մեկ անգամ էլ գրելով, որ այդ նույն մամուլը և սկզբունքային հեղափոխական ընդդիմադիրն էլ նրանց հետ, լռության են մատնում իմ ձերբակալումն ու երկրից արտաքսումը մի քանի տարի շարունակ:

2006-04-26, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Համաճարակ

Ես ապագայի համար չեմ գրում,

Գեղանի հանգի ժամանակ չունեմ:

Ես արտադրում եմ պոետիկ վիրուս,

Որ բազում ուղեղ ու ոգի վարակեմ:

Ինձ գուցե սպասում է անկում-վարակը,

Նրանցից, ում գրածս հանգիստ չի տալու,

Բայց կանցնի երկրով իմ համաճարակը

Խելագարի պակաս էլ չի լինելու:

Այն կանցնի բոլոր հզոր արգելքները,

Բոլոր ծակ ու ծուկերը ինչպես արհավիրհք,

Այն կանցնի ինչպես Բաթու խանի զորքը,

Ինչպես մահազդու բնական աղետ:

Եվ երբ ձեր որդին հանակարծ հեռանա

Ձեր հսկողության մշտարթուն դաշտից,

Իմացե՜ք՝ դա ընդամենը սկիզբն է՜,

Իմ սուր վարակիչ համաճարակի:

2006-04-26, Սթոքհոլմ

Ուկրաինացի բանաստեղծ Տարաս Լիպոլցի հիշատակին

:)

Link to post
Share on other sites

Եվ անգամ ինձ

Բազում ազնիվ բարեկամ ունեմ աշխարհով սփռված հայության մեջ ու Հայաստանում, որոնց անունները չեմ գրում ոչ թե զգուշությունից, այլ նրանց ներկայիս հային ոչ հատուկ համեստության պատճառով, որովհետև չեն սիրում «PR», լաչառություն, փառք: Նրանք հայ մշակներն են անդրադրում, որոնց լուռ ու մունջ ուսերին վերապրել ենք դարե դար: Այս տեսակի համառ ներկայությունը ամբողջ կյանքիս ընթացքում ինձ լրջության է կոչում, պատասխանատվության և ես չեմ վարանի նրանց անունները բարձրաձայն արտասանել մեկ առ մեկ, երբ դրա կարիքը նրանք երբևէ ունենան: Առայժմ ասում են, որ չունեն ու չեն ունենալու, որովհետև կարծում են, որ կարողանում են աշխատել հենց այն պատճառով, որ ոչ ոք չի նկատում, իսկ հակառակ դեպքում կարշավեն Չինգիզ խանի զավակները հայտնաբերված տարածքներ ու կշարեն մինչև հորիզոն իրենց ժավելի բուդկեքն ու կազինո-բորդելները:

Նրանցից պայծառ մեկը գրում է ինձ վերջերս.

- Վահե, եղբայր, դու գնդակահարում ես բոլորին: Մի քանի հոգի թող, որ հետներն աշխատես:

- Ոչ սիրելիս.

պատասխանում եմ:

- Դու պահիր մի քանի հոգի, որ հետներն աշխատես: Ես գրող եմ, ինձ ոչ ոք պետք չէ, որ հետներն աշխատեմ ու գրում եմ, չեմ կրակում: Կրակում են նրանք: Իսկ իմ կրակոցների ու հայտնիության միակ իմաստն այն է, որ ամբողջ ուշադրությունն ու դրա հետևանք հարվածները վերցնեմ իմ վրա: Դուք հանգիստ կառուցեք և անպայման հասցրեք կառույցն ավարտին այնպես, որ աչքս տեսնի, որովհետև եթե այդպես չլինի, հարկավ սկսեմ կրակել բազում ազնիվ բարեկամներիս վրա և անգամ ինձ:

2006-04-26, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

I blame NKR and Armenian leaderships

NKR FOREIGN MINISTER BLAMES INTERNATIONAL STRUCTURES FOR NOT RESPECTING NAGORNO KARABAKH PEOPLE'S RIGHT

I blame NKR FOREIGN MINISTER for systematical and institutional isolation of mine and my friends form implementing such institutions in Europe to bring the issue to the highest levels. For the purpose I personally challenged the Swedish Parliament.

I blame NKR foreign minister, the leadership, and respective intuitions of Armenia for tribal mentality and selfishness.

I blame NKR and Armenian leaderships for institutional degeneration of cooperation with EU.

Vahe Avetian

2006-04-26, Stockholm

Link to post
Share on other sites

Միթե՞ փայլուն օպերացիա չեր սեփականաշնորհումը

Սեփականաշնորհման ամեն փաստից հրճվում է սիրտս և որքան ցինիկորեն է քամուն տրվում հայրենիքի հերթական կտորը, այնքան ավելի է մեծանում բերկրանքս: Հայերը բողոքում են այդ ամենից, ոչ թե ափսոսալով պետական ունեցվաքծքն իրականում, այլ նախանձից, որ իրենց չի հաջողվել սեփականաշնորհել և մեղադրում են անողներին, գրում ամենուր, դասակարգում, թողնում պատմությանը «ո՞վ, ինքանո՞վ, ու՞մ, ի՞նչ» ու տառապում են սաստիկ, փոխանակ հրճվեն, որովհետև պետությունը հարստանում է իրականում և դա չեն հասկանում միայն հիմարներն ու նախանձերը և դա անգամ նույն բանն է, եթե կուզեք:

Հասարակ հաշվարկ է իրականում: Ֆաշիզմն անխուսափելիորեն սատկելու է, որովհետև չի ձգել երկար երբևէ, որևէ ֆաշիզմ: Երբ գանք այդ օրվան, իսկ այն սարերի հետևում չէ, չեղյալ են հայտարարվելու բոլոր չեկիստական պայմանագրերը և ճշգրիտ թվերով ու անուններով գիտենք «ո՞վ, ինքանո՞վ, ու՞մ, ի՞նչ»: Բոլորովին մի վհատվեք նրանից, որ նվազեցված արժեքով է ծախվել ամեն ինչ: Դա հենց այն խայծն է, որի վրա իրեն բացահայտել է հանրապետության ողջ խուժանը, այնպես որ սեփականաշնորհում օպերացիան, ես անգամ համարում եմ հայրենանվեր աշխատանք և մտքի փայլուն արգասիք: Քանի որ պետությանն է վերադարձվելու ամեն ինչ, պետական բանկին չեն վնասի անգամ այդ նվազեցված արժեքներով ներդրումները, որովհետը հանցագործները բանտարկվելու են, իսկ հափշտակվածը պետականացվելու է, սեփականաշնորհման համար նրանց վճարած գումարները նույնպես: Վերջում դուրս է գալու, որ պետությունը ոչինչ չի կորցրել, իսկ հանցագործները վճարել են իրենք իրենց մերկացնելու և վնասազերծելու համար:

Միթե՞ փայլուն օպերացիա չէր սեփականաշնորհումը

2006-04-26, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

German people are not responsible for genocide: German leadership was.

Jewish people are not responsible for the on going genocide of Palestinians and Jews: - Israeli government is.

Turkish people are not responsible for the genocide of Armenians, Greeks, Assyrians, Kurds: - Turkish leadership was and is.

Muslims are not responsible for the terror: - their leadership is.

Americans are not responcible for the war: their leadership is.

Particular nations can't be accountable for genocide, terror or war: - their leaderships can, or other wise entire humanity can be accountable as well, and that is something inside each of us.

***

Let us stop depressive talk

People are becoming depressed often, when I speak about tragedies in Caucasus, the place I know better than any other place in the world, and also I know the place better then any other Swedish diplomat or scholar, with no doubt.

- Let us stop depressive talk:

they tell often. Instead, many of them are very lucky to discuss investments in the form of shares in the companies, which cause the tragedies and depressions.

2006-04-27, Sollentuna

***

Don't dig in history

- Don't dig in history, lets go forward:

poeple tell often and I see a potential perpetrator of the next genocide, because they want people to forget their history and heritage.

2006-04-27, Sollentuna

Link to post
Share on other sites

Ես էլ իհարկե ներառյալ

«Իշխանության համար սեփական վերարտադրության քաղաքակիրթ մեթոդները գրեթե բացառված են, ընդդիմության համար էլ տեսանելի չեն իշխանափոխության հստակ մեխանիզմները. - գրում է «Հայկական Ժամանակը»:

Համաձայն չեմ: Ինձ հրաշալի տեսանելի են բոլոր մեխանիզմները: Դրանք տեսանելի են բազում ազնիվ մարդկանց նույնպես: Այն ինչ տեսանելի չէ ընդիմության համար, բազում ազնիվ մարդիկ են որպես ընդդիմություն, ես էլ իհարկե ներառյալ:

2006-04-28, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Թուրքերից

Վերջին մեզ հայտնի սովետական հարյուրամյակում ջավախահայերը հեծեծել են լենինիզմի, ստալինիզմի, բոլշևիզմի, չեկիզմի, մենթիզմի, կաշառակերություն-թալան-խուժանիզմի, շովինիզմի հարվածների տակ: Այսօր բողոքի են ելել կրկին, ըստ հայկական մամուլի, որովհետև մի քանի կաշառակեր մենթ են հանել գործից ու փոխարինել նորերով ու ձեռի հետ պահանջում են, որ Վրաստանում մնա ռուսական զորքը, որ պաշտպանի իրենց… թուրքերից:

2006-04-28, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Կրեմլի փլատակներին

Լրատվությամբ կարելի է հիստերիա առաջացնել, բազում տարբեր պատմություն պատմել մի քանի տարի շարունակ, միտելով, որ մարդիկ վերջապես կմոռանան թե ինչից սկսեց կովկասցիների հալածանքը Ռուսաստանում, եթե գրողները չլինեն ու կարճ կոնկրետ չգրեն, թողնելով սերունդներին. - չուտեք դրանց կտերը սիրելիներս: Կովկասցիների և նրանց մեջ հայերի հալածանքները սկսել են երկու հայտարարությամբ: Առաջինն արել է Լուժկովը, հայտնելով, որ այսուհետ կովկասցիներն ազգ չունեն, այլ ընդհանուր անվանվելու են «ԼԿՆ» (litso kovvkazakoj nacionalnosti), իսկ երկրորդն արել է Պուտինը, երբ հայտարարեց համայն աշխարհով, որ զուգարաններում է սպանելու չեչեններին և քանի որ մինչ այդ ապահովված էր այն, որ կովկասցիք ազգեր չեն, կնշանակի կովկասցիներին: Սրանց նման բազում ժամանակավոր հերոս, եկել ու անցել են կովկասցիների գլխով: Վերջինը Հիտլերն էր և այդ պատճառով «ռայխստագի» փլատակների վրա առաջին պարողները կովկասցիներն էին: Եթե ռուսները չպատժեն սեփական հանցագործներին, ցավում եմ, որ նորից կհանդիպենք «կրեմլի» փլատակներին:

2006-04-28, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Որ քացով չհասցնեմ հենց հիմա ոռիդ

«Ես ուզում եմ հարց տալ՝ երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող հարցերը որտե՞ղ են քննարկվում, սաունաներո՞ւմ, կազինոներո՞ւմ, թե՞ ազգային անվտանգության խորհրդում պետք է քննարկվեն», հղել է հռետորական հարցը հայ հասարակությանը Վիկտոր Դալլաքյանը հայկական մամուլով:

- Այո, այո սիրելիս, սաունաներում, կազինոներում, բորդելներում ու որտեղ քեֆները տա վերջապես ու որպեսզի նեղություն չքաշեն որևէ մեկին հարցնելու, նշանակել են քեզ ու մնացյալ հայվանաթը ընդդիմություն, որ անգամ ազգային անվտանգության վերաբերյալ էշությունը գրած մեկը առաջին անգամ 2006-ին զարմանա, որ նիստ չեն անում 1999-ից: Նրանք ինձ են հեռացրել երկրից նաև, որ քացով չհասցնեմ հենց հիմա ոռիդ, Վիկտեր Դալաքյան, մինչև իրականացնեմ ազգային անվտանգությունս ու բոլոր քրեական հանցագործներին ձերբակալեմ:

2006-04-28, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Ուսումնասիրիր, իրերն անվանիր իրենց անուններով

Որքան խելքիս զոռ եմ տալիս, չեմ գտնում որևէ զբաղմունք, որով մարդը կարող է զբաղվել առանց ստելու, զեղծելու, հարմարվելու հանգամանքներին ու ղեկավարւթյանը, բացի սովորելուց, ուսումնասիրելուց, հայտնաբերելուց և իրերին իրենց անունները տալուց: Սա հենց այն բանն է ինչ ասվեց Ադամին. - ուսումնասիրիր և իրեիրն տուր իրենց անունները:

Հիմա ես զբաղված եմ իմ սիրելի նախահայրիկի զբաղմունքով: Ուսումնասիրում եմ, անվանում իրերն իրենց անուններով, իմ հետ են միշտ իմ պայծառ Եվան ու չքնաղ Լիլիթը, իսկ օձի կաշին կքերթի շուտով իմ տերը, որ ինձ ասեց՝

- Ադամ, ուսումնասիրիր, իրերն անվանիր իրենց անուններով ու մնացյալի հետ գործ չունես: Ես ամեն ինչով կզբաղվեմ:

2006-04-28, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Առաջարկում եմ բազմասերիանոց գեղարվեստական կինոնկարի սցենարի գաղափար, որի միջազգային ցուցադրումով հավերժ կկզցնենք հնդիկներին, բրազիլիացիներին, արգենտինացիներին և ում ասես, «Բաղդասար - Լոքի, կամ Անկախության Բանակի քաջարի զինվոր Շվեյիկի արկածները Լափլանդիայում, սագերի վրա» վերնագրով, որովհետև սաստիկ ծանրաբեռնվել է տնտեսւթյունս ու ես ժամանակ չունեմ գրքի լույս տեսնելուն սպասելուն ու Նոբելյան մրցանակին, այդ պատճառով ստիպված եմ առաջարկել էժան, մի քանի միլյոն ընդամենը ավանսով, սցենարի գաղափարը: Մի քանի միլյոն հաշվիս նստացնելուց հետո, կսպասեք համբերատար մինչև սցենարը կլրտեմ վռազ ու պատմեմ թե ինչպես էր արագ-արագ կլրտվում պետությունը, ժամանակ չլինելու պատճառով: Ուրիշ բան մի փնտրեք: Շատ հասարակ բան է: Կրտսեր շարքային մի Շվեյկ, պատահաբար հայտնվում է մի խրամատում, որտեղ թզուկը, կապիտան Թենքեշն ու Յագո Բուգան քննարկում են պետության կայացման խնդիրները և զարմանում, որ Շվեյկը խոսում է փայլուն մայրենիով ու մի երկու ուրիշ լեզվով էլ: Այստեղից սկսում է կարուսելը, որովհետև Շվեյկին անհասկանալի պատճառներով, քաջարի հերոսները հանկարծ եռաձայն պատարագում են, որ մեր ծուռ հաելիների թագավորությունը կարող է ուղվել, եթե քաղաքական մտքի աշխարհընկալումային ամբողջություն ներկա լինի կառավարման մեքենայում և այն, որ Շվեյկը երիտասարդ է, կրթված և բազմալեզու, հուշում են ուղղակի, որ հենց նա էլ դրա կառուցումով պետք է զբաղվի: Շվեյկն անշուշտ չի ուզում բոլորովին ոչ մի բան կառուցել, որովհետև նրան միշտ սիրել են կանայք և սիրով պատսպարել իրենց տաք ու ցանկասեր ազդրերի արանքում և հենց հիմա էլ սպասում է անհամբեր մի չքնաղ սիրելի իր բնակարանում, այնպես որ Շվեյկին կառուցել ոչինչ պետք չէ, բացի սիրելի ազդրերի տերերին պարբերաբար կառուցելուց, իսկ նրանց բնակարանները վաղուց արդեն կառուցած են՝ Շվեյկինը նույնպես: Բայց կապիտան Թենքեշն ու Յագո Բուգան համառում են, նրանց կանայք չեն սիրում կպարզվի հետո և երիտասարդ Շվեյկը հանուն հայրենիքի համաձայնվում է: Սկզբում նա կառուցում է պահպանողականներին և ավարտելուն պես տեղեկանում է, որ ձախերն ու մեջտեղները Լափլանդիայում են «և ո՞վ ուրիշ քան նա, որ գիտե օտար լեզու, կարող է սովորել արագ ավելի քան այլոք, կանանց սիրելին է և հանճար», պետք է դա անի, երբ իրենք՝ թզուկը, կապիտան Թենքեշն ու Յագո Բուգան զբաղված են թագավորության հոգսը քաշելով, այնպես որ չի հասցնում անգամ սիրելի հերթական ազդրը համբուրել հրաժեշտի տալով, որովհետև հայտնվում է առաջին ռեյսով Լափլանդիա թռչող Մարտինի թևերին, երամի մեջ, արժանապատիվ տիկին Կեբնեկայզե սագի գլխավորությամբ: Նրանք կթռնեն ծովերի վրայով, կհասնեն Սքոնե, կգտնեն Սմոլանդի անտառում կորած աներևույթ Վալհալան, ուր մուտք կա, ելք չկա, որտեղ Շվեյկը կկատարի իր հերոսություններից առաջինը, որոնք ըստ երկփեղկված թզուկ կապիտան Թենքեշի ու Յագո Բուգայի պետք է կատարի Հերակլեսի նման, որ Ոդիսևսի նման տուն դառնա և վերջապես դուրս գա Ագռավու քարից, քայլի փողոցներով առանց անհանգստանալու, որ ոտքերը կխրվեն ցեխի մեջ մինչև վիզ: Վալհալայից նա շվշվացնելով դուրս կգա հագիստ, ինչպես չի արել երբևէ ոչ մի շնչավոր, Նուրդենի ամբողջ պատմության ընթացքում և տակները քաքած վիկինգները նրան Լոքի կանվանեն և իրենց աստված: Հայերն անշուշտ այս պահին հպարտացած կցցեն կրծքերը և գոհունակությամբ աջ ու ձախ կնայեն սինեմատոգրաֆում, ժպտալով, միմյանց շնորհավորելով, «մալադեց հաերը» նկատի ունենալով, «Արարատ հուպ տուր», Ազնավուր, Շեռ, քաք, Չապայեվ, եսիմ ինչ…, բայց, արգենտինական սերիալները կզցնելու համար հարկավոր են կտրուկ շրջադարձներ, այլ ոչ այն ինչ ակնկալում է հանդիսատեսը և մենք մեր սիրելի հայրենակիցներին կհասցնենք հայրենակցական էքստազի չորորդ սերիայում, ցույց տալով պարզապես, որ Լոքին, կամ Շվեյկը, կամ Նիլսը, կամ Բազդասարը Բղդիկ, ազգային ամենատարրական ավանդույթների ծիրին մեջ, ամենաքոմփլեՄԵՆԹար ժպիտով, երկու շիշ հայկական կոնյակով ու երեք քաշ ուզբեկստանի կայֆով կաշառեց օխռանի պետին, որը դպրոց գնացած չլինելու և պատմություն չիմանալու պատճառով չգնահատեց պատմական կազուսը և Շվեյկին բաց թողեց Վալհալայից դուրս, խնդրելով անպայման վերադառնալ, կոնյակ ու ֆնթո բերել նորից անպայման ու ջերմ բարևել Ցռան Վերգոյին, որի հետ թռել են սամավոլկի պարզվում է, ռուս-պարսկական պատերազմից: Բաղդասարն անշուշտ կանի դա ու ջրի ճամբա կսարքի Ագռավու քար - Վալհալլա չվերթը մի քանի հարյուրամյակ, կատարելով երկրորդ սխրագործությունը, որն է մի քանի տարում ապրելը մի քանի հազարամյակ, որոնց ընթացքում նա կհանդիպի Լեոնարդոին, Միքելանջելոյին, բազում այլ հարգարժան պարոնանց ու տիկնանց, տուրուդմփոցի մեջ կնկնի հաստաոռ Մուսոլինու հետ, կբարեկամանա Սայաթ Նովային ու նվեր կստանա նրանից բաս կիթառը, որով կկատարի չորրորդ սխրագործությունը, բայց առաջ չվազենք, կպատմենք այդ մասին իր հերթին:

Որքան էր չարչարվում խեղճ սագը Մարտին, թռիչքների այդ ծանրաբեռնված ժամանակահատվածում:

Link to post
Share on other sites

Մհեր, ինչու՞ դուրս չես գալիս

- Մհեր, ինչու՞ դուրս չես գալիս Ագռավու քարից: Ինչքա՞ն կարող ենք սպասել:

- Տո ապուշ, ապուշի ցեղ, ձեռքերս ու ոտքերս շղթայված են նախանձով, ամբարտավանությամբ ու ագահությամբ: Ո՞նց դուրս գամ: Հազար տարի է յուրաքանչյուրդ ունի շղթաներիս բանալին, չեք քանդում: Ինչպե՞ս եք սպասում, որ գամ:

2006-04-30, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

To be a part of Europe

“To be a part of Europe, Turkey should become Europeanized itself” tells Andranik Margaryan, the self appointed prime minister of Armenia, who consider him self as being Europeanized enough probably and think about the future of Turkey and not less then European Union.

As a self declared concerned citizen I tell: You better think about keeping your ass out of the jail, when a legal government will be formed in Armenia and do not pretend as being one, who may have influence or even opinions on European matters.

2006-05-02, Stockholm

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...