Jump to content

Վահե Ավետյան


Recommended Posts

Ծանրացուցիչ հանգամանք

«Չորրորդ Իշխանություն» թերթում կարդում եմ.

«Հա, ի դեպ, 2002-ի գարնանը մեզ տված հարցազրույցում Աշոտ Մանուչարյանը, որն Առաջին նախագահի անվտանգության գծով խորհրդականն էր, եւ որոշ փաստաթղթերի նկատմամբ հաստատ «դոստուպ» ունեցած կլինի, պնդում էր միտքը, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում մի բարձր պաշտոնյա ֆրանսիական հատուկ ծառայությունների աշխատակից է. «Ես չեմ ցանկանա հիմա բարձրաձայն տալ նրա անունը, սակայն, երբ ձայնագրիչն անջատեք, կասեմ»: Իհարկե, շատ արագ ձայնագրիչն անջատեցինք, եւ պարոն Մանուչարյանը տվեց «անունը»... Սա` իմիջիայլոց»:

Սա ոչ այլ ինչ է, քան քրեական հանցագործության խոստովանություն: Պարզ ասվում է, որ առնվազն 2002 թվականից, թերթի խմբագրությանը հայտնի է քրեական հանցագործության փաստ, բայց ինչ-ինչ պատճառով հրապարակում են այն 2006-ի կեսերին, այդով վկայություն տալով այն մասին, որ թույլ են տվել ինչ որ մեկին, որ չորս ու կես տարի հանգիստ շպիոնություն անի Հայաստանում: Ավելին՝ վկայություն են տալիս, քրեական հանցագործությունը թաքցնելուն, Աշոտ Մանուչարյանի մեղսակցության վերաբերյալ:

Աշոտ Մանուչարյանը ապագա դատ ու դատաստանում կարող է բացատրել լռությունը սեփական անվտանգության համար ունեցած անհանգստությունով, իսկ քոչարյանականները դրա առիթն ու ապացույցը տվել են արդեն:

Ինչպես է թերթը բացատրելու իր լռությունը բոլոր այս տարիներին չգիտեմ: Գիտեմ, որ «Չորրորդ Իշխանությունը» ստիպված է լինելու պատասխանել նմանատիպ հարցերի և ոչ միայն հետաքրքրասեր ընթերցողների, այլ ազատ Հայաստանի ազնիվ քննիչների, որովհետև հանցակազմ պարունակող տեղեկություն թաքցնելը քրեապես հետապնդելի է, իսկ լրտեսությունն ու հայրենիքի դավաճանությունը՝ ծանրացուցիչ հանգամանք:

Նույն հոդվածում կարդում եմ

Էդպես է կյանքը: Ամենքն իրենց «Քոչարյանն» ունեն: ՀՀՇ-ն էլ իրեն չի ներում Քոչարյանի համար... Սա էլ` իմիջիայլոց:

Սրանց մոտ ամեն ինչ ի միջի այլոց է, և այդ պատճառով է հարկավ, որ չնայած իրենք իրնեց չներելուն, դեռ չեն արել որևէ քաղաքական հայտարարություն ու ներողություն խնդրել ու դեռ չենք վկայել որևէ մեկի խառակիրին

2006-03-26, Սթոքհոլմ

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites
  • Replies 1.1k
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Իհարկե «Դոն Քիշոտն» եմ գեղացիներ

Ֆրանկոին իրենց համար օրինակելի կերպար դարձրած ցեղակրոն եղբայրներս ինձ անվանում են «Դոն Քիշոթ», ու քմծիծաղով են վերաբերվում իմ յուրաքանչյուր ասպատակմանը հերթական հողմաղացի վրա:

- Իհարկե «Դոն Քիշոտն» եմ գեղացիներ, երանի միայն ստացվի ծնկի բերել բոլոր հողմաղացները, Դուլսինեաների հերն էլ անիծած, որովհետև Դոն Քիշոթի շնորհիվ այսօր իսպաներեն է խոսում ամբողջ լատինական Ամերիկան ու ԱՄՆ-ի կեսը, իսկ ֆրանկոների պատճառով իսպանացիները լիզում են ամերիկացիների հետույքները և սեփական երկրում հազարավոր անմեղ զոհ տալիս ահաբեիչների ռումբերից:

2006-03-26, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Էխ Վանո, Վանո

ՑԱՎՈՔ, ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ. - Վանո Սիրադեղյան

Էխ Վանո, Վանո: Ավելի լավ չէ՞ր կոշիկդ գցեիր մի տեղ Քանաքեռի կողմերը, գտնեինք, շուրջը տուն-թանգարան կառուցեինք, ջհանդամը թե խայտառակ չեինք լինի, որ գրողն անհետ կորավ:

Մեկ է արդեն եղած ենք:

2006-03-26, Սթոքհոլմ

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

«Վանո Սիրադեղյանի հարցազրույցը, ըստ որի ներկա իշխանույանը ալթերնատիվ չկա, բացառությամբ Լևոն Տեր Պետրոսյանի, սեփական գովազդի համար օգտագործելը, իշխանություններին դարձրել է ծիծաղելի, միջազգային հանրության աչքում». - ասել է մեր սիրելի համաքաղաքացի Արամ Կարապետյանը: Այդ ամենը մեզ պատմում է «ARMINFO» գործակալությունը: Կարապետյանը նաև հայտնում է, որ եթե նախագահ լիներ, կպահանջեր համապատասխան մարմիններից, որ տեղեկանան լրագրողներից թե որտեղ է Սիրադեղյանը:

Արամ Կարապետյանը, ինչպես և Վանո Սիրադեղյանը, հերթական ծառայությունն է մատուցում իր գեներալներին, մոլորեցնելով հայ հասարակությանը նրանում, որ իբրև միջազգային հանրությունը հետաքրքրված է առհասարակ Հայաստանի ներկայիս իշխանությունով, Վանո Սիրադեղյանով, կամ իրենով՝ Արամ Կարապետյանով, այն դեպքում, երբ այդ հանրությունը բացարձակապես խնչած ունի թե ինչ են խոսում, գրում ու ինչպես են վերդասավորվում քրեական հանցագործները: Այդ հանրությանը հետաքրքրում է միայն խողովակը, որն անցնելու է այդ հանրապետություն հռչակված խուժանանոցի մոտերքով, իսկ այդ հարցերը նրանք լուծել ու լուծում են առանց խուժանի հետ հաշվի նստելու: Նրանց միակ անհանգստությունը այն է, որ խուժանանոցում հարատև իշխի, ինտերվյու տա ու մեկնաբանի այդ հարցազրույցը՝ խուժանը:

Նաև. լրագրողը միշտ, բոլոր հանգամանքներում պետք է հնարավորություն ունենա իր աղբյուրի անվտանգությունը պահպանելու նպատակով, չհատնելու նրա գտնվելու վայրը և բավարար է միայն դա իմանալ ու գիտակցել, որ Արամ Կարապետյանը չթույլատրվի երբևէ նախագահել Հայաստանում, արդար քվեարկությամբ իհարկե, եթե վերջինս կրկին անգամ հայտ ներկայացնի մեզ ծառայելու:

2006-03-28, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Ես Վանոին սիրում եմ

Արդեն հասունացել եմ բավականին, որ կարողանամ առանց սեթևեթանքի կարողանալ ասել ում եմ սիրում, ում չեմ սիրում ու ընդհանրապես ինչ ուզեմ ասեմ: Երևի այդպես էլ սկսեցի գրել: Ինչ որ է:

Ես Վանոին սիրում եմ, որովհետև կարդացի պատահականորեն պարապությունից, մի ամառային երեկո Գորիսում, որտեղ օգոստոս ամսին թոքաբորբ էի ընկել ու «ըրևանցի կռուտոյ տղուց» դառել էի խլնքոտ ու փսլնքոտ մի բան, որին խնամում էին երեք հորաքրոջ դուստր, մեկ հորաքույր, երկու թոռնուհի և մի քանի նազելի հարեվանի դուստր ու ես այդ մեկ ամսվա մեջ կարդացի Գորիսի ամբողջ գրադարանը ու Վանոյի «Ծանր լույսը»: Ես Փոքր տղա էի, զարմացա շատ, մտածեցի, որ նման բան Հայաստանում չկա, իսկ ու՞մ կարող է սիրել մանչուկն ավելի, քան իրեն զարմացնողին:

Ես Վանոին սիրում եմ, որովհետև ավելի ուշ, երբ մի քիչ ավելի հասուն, բայց դեռ տակավին շվարած մի ջահել, լսեցի պարզ, հասարակ, մարդավարի արտասանած միտք, միտինգային բազմաբառ ու դատարկ շաղակրատանքի միջից.

- Պատերազմ է, ի զեն:

- Որտեղի ՞ ց զենք Վանո,

հարցրեց այնտեղ կանգնած մի տղուկ, որը վերջերս երկու զավակ էր ունեցել, վաղ ամուսնությունից, որովհետև զահլեն գնացել էր սիրածի հոր-մոր գլուխ տանելուց, որ աղջիկը գիշերը տուն չի գալիս:

- Տղամարդը գիտե որտեղից: Ես չեմ ասելու տղամարդուն զենքի տեղը:

Ես մեկ ժամից զինված էի, իսկ հաջորդ մի քանի օրվա մեջ զինված էին հազարը:

Ես Վանոին սիրում եմ, որովհետև պատասխանատվություն չեմ կրում, կամ կրում եմ Վանոի հետ, որին հայ ժողովուրդը կարծես ուզում է համարել իր բոլոր ժամանակների լավագուն ներքին գործերի նախարարն ու քաղաքապետը:

Եթե հանկարծ մի օր մեղադրեն ինձ, որ զենք վերցրի, կընդունեմ մեղքս անմիջապես, բայց միայն այդ առաջին զենքիս համար: Ես մեծ սիրով բանտ կգնամ Լևոն Տեր - Պետրոսյանի, Բաբկեն Արարկցյանի, Վանոի ու մնացաց հիշատակության անարժան անձանց հետ, որովհետև մի քանի տարվա խոսելիք ունեմ հետները, իսկ մի քանիսին սիստեմատիկաբար քացու տակ գցելու անդադրում ցանկություն: Բոլորովին չվիրավորվեք ցանկությունիցս, որովհետև ավելին չէ, քան ցանկությունը քացու տակ գցելու սեփական ազգականներիս, հորաքրոջ, մորաքրոջ, քեռու, հորեղբոր որդինեին, ում ասես անխտիր, ով իրեն ստորացրեց ուրիշի զավակի հացը ուտելու աստիճանի:

Հիմա էս երկրորդ էշելոնի, իմ սեփական եղբայրական հանրապետական-դաշնակցական ֆալանգը ինձ ուզում է ծակը կոխել, մթամ տանս ատրճանակ են գտել ու պետք է դատեն որպես խուլիգան, մեն մի հատիկ ատրճանակի համար, իբրև իրենք կառավարություն են, ոստիկան ու դատարան:

Չե՞ք ամաչում այ խուժաններ, ձեր հրամանատարին դատելով մեն մի հատիկ ատրճանակի համար, երբ ես ձեզ տասնյակ հազարն եմ բաժանել, գրանատամյոտ, մինամյոտ, ագնեմյոտ չհաշված, որոնց շնորհիվ ընդհանրապես որոշվեց պատերազմի ելքը:

Իսկ այդ կոնկրետ ատրճանակը, եկրորդ և վերջին զենքն է, երբևէ որևէ հրամանատարի, ցմահ ի պահ տված Նավասարդյան Աշոտից, այնպես որ վազելով տարեք այն անմիջապես պատմության թանգարան, միչև գամ Երևան, որոշեմ թե ինչ եմ անում դրա հետ, և վայը տարավ ձեզ, եթե կորավ:

Տո անամոթներ, 13 տարի տանս դրած է, բոլորդ գիտեք, ինչու՞ եք հիմա վերցնում:

Չէ ՞, որ սա մեղսակցություն է քրեական հանցագործության:

Հայտնեք ի դեպ, էն Անդոյին, որ նա 13 տարի մեղսակից է քրեական հանցագործության, ապօրինի զենք պահելուն, կամ էլ բացարձակ կապ չունի Անկախության Բանակի հետ, եթե տեղյակ չի եղել, որ ես զինված եմ, և ավելին, երբևէ չեմ կարող զինված չլինել, ոչ թե որովհետև արսենալ ունեմ պահած անպայման, այլ որովհետև Անկախության Բանակի կողքով անցած յուրաքնաչյուր մեկը գիտե 5 րոպում զինվելու բոլոր մեթոդները

Հանրապետական PR անողներին առաջարկում եմ շատ չբորբոքվել ու լավ մտածել ավել պակաս հաչալուց առաջ:

Լավ գնանք առաջ, բայց էլ սիրո մասին խոսել ինչ որ չի ստացվում, որովհետև կոպիտ նյութին անցա էլի, ինչպես հաճախ պատահում է, երբ հիշում եմ…

Հիշում եմ փողով միլպետ ընդունվողներին, հիշում եմ գողերին մենթ սարքելը, մենթերին գող, ու ոստիկանության բացարձակ քրեականացումը անվանելը «հանցագործներից փողոցներ մաքրելը»: Լրբանոց սաունաները, հունդայիները բոզերով լեցուն:

Հիշում եմ:

Կլինտոնի մերը, Ելցինի մերը, կուսակցությունների բոզի տղերքի մերը…

Ես հիշում եմ ինչպես կարճ ժամանակում հարգարժան երկրում միանգամից այդքան բոզի տղա լցվեց:

Վանո՜, դու իսկապե ՞ ս ողջ ես:

Եթե ողջ ես, այլևս չեմ սիրում քեզ: Կարող ես ինձ ատել, կամ ձևանալ թե չես նկատում:

Ես քեզ սիրում էի, որովհետը համոզված էի, որ քեզ սպանել են Երևանից Դուբայի թռնող ինքնաթիռում, որի բոլոր տոմսերը նախորոք գնված էին: Հետքդ կորում էր Երևանի օդանավակայանում, ուր քեզ ճամփու են դրել ախպերությունն ու Ռոբերթ Քոչարյանն անգամ, և տարածել լուրը ում որ հարկն է, միջազգային բոլոր ալիքներով:

Ես անմիջապես մտածեցի, որ ալիբի են սարքում:

Քո հայտնվելը և լուրի տարածումը այն ժամանակ, որ Քոչարյանն անձամբ է քեզ ճանապարհել, ապացուցում է պարզ, հասարակ մի բան, որ ճիշտ է բազմիցս պնդած վարկածը, որ դուք, «Ղարաբաղ» կոմիտեի երկու ֆալանգով, պաս եք տալիս Հայաստանը, մի սռոկ ձեզ, մի սռոկ մեզ սկզբունքով, և հիմա հայտնվում ես պիզդեցի բերանին, ու ասում. - տղերք, Լևոնին ալտերնատիվ չկա, մնացած բոլոր տարբերակներում, բոլորս բացահայտված ենք ու ցմահ հեռացված, ով գիտե գուցե քրեական հետևանքներով ու անգամ կուլակաթափությամբ:

Եթե դու ողջ ես, եթե իսկապես ողջ ես՝

###### տիրոջդ մերը Վանո:

Ես գիտեմ որ չես նեղանում գեներալ: Չէ՞ որ դու ինձ ասացիր զենք վերցրու գրող, երբ ես փոքրիկ տղուկ էի:

2006-03-29, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Քանի դեռ մեր մեջից արմատախիլ չեն արվել քաղաքական պայքարի այն ձևերը, որոնք պարտադրում են մարդկանց երկիր լքել, դատապարտված ենք հարատև արտագաղթի, մինչև ի սպառ վերացում: Եթե մեր ինքնանշանակ ղեկավարներին հաջողվի իրականացնել դիվային ծրագիրը, կդառնանք մարդկության պատմության մեջ առաջաին ինքնացեղասպանվածները:

2006-03-29, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Նրանք նույն անփոփոխ 666-ն են

Հայստանը կարգի բերելը խաղ ու պար է իրականում, մի քանի օրվա մեջ իրականացնելի մի բան, բայց հեռուստատեսությունները, թերթերը, տեղկատվություն տարածող մնացյալ աղբյուրները առաջացնում են շփոթմունք անմեղ մարդկանց գլուխներում, ապատեղեկություն տարածելով այն մասին, որ ներքին կամ արտաքին քաղաքականություն կա, վերլուծաբանները ինչ որ լուրջ բաներ են վերլուծում, հասարակական ֆորումներ են բացվում ամեն օր ու քննարկում, քննարկում քաղաքականություն ու լցնում մտավոր տարածքը ապատեղեկատվությամբ մեզ համոզելու համար, որ գործ են անում, որ գործ արվում է ընդհանրապես ու ապակողնորոշում մեզ պարզ լուծումներից, որոնցից պարզագույնը նախկին ու ներկա նախագահներին, կառավարություններին, խորհրդարաններին ձերբակալելն ու առանց նրանց ընտրություն անելն է: Դա բոլորովին դժվար բան չէ, մենք նրանց բոլորին ճանաչում ենք անուն առ անուն, իսկ թվով նրանք նույն անփոփոխ 666-ն են:

2006-03-31, Սթոքհոլմ

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

51 authors from Armenia to participate in the all-Armenian conference of writers. The conference titled "Contemporary Armenian Literature and the International Challenges"

Only tickets for that will cost 51 000 bucks.

I don't count how many the festivities, hotels, and the rest will coast.

For 51 000 bucks, 51 temporary writers could have been published in Yerevan. Why you think our leadership doesn’t do that way? Are they stupid? I guess they do all this to wash money: Show twice more coasts than it is done for real and steal as usual. If this is not the case, then tell me:

Where from they found 51 writers to discuss temporary literature, when in the last 20 years almost nothing was published?

2006-04-01, Stockholm

Link to post
Share on other sites

DOCTOR MIKHAIL MEYER: ARMENIANS GENETIC RESERVES DESTROYED IN 1915

A doctoral degree's coast 5 years ago was 1000$ in Moscow. A real professor in misery was writing the work for some 150-200 bucks, the rest was the bribe.

This corrupt KGB agent was in Yerevan and was telling to Armenians, that they are degenerates, and he got applauds, lot of cognac for sure and money and now he is laughing in his place in Moscow at Armenians.

I, Armenian am exiled.

Armenians: I also tell you are degenerates, ask for my account number and send the money.

2006-04-03, Stockholm

Link to post
Share on other sites

I AM NOT CAPABLE

ARMENIA WILL SUFFER FROM U.S. WAR AGAINST IRAN

Armenia cannot remain indifferent to the possibility of U.S. hostilities against Iran but unfortunately it cannot influence on the developments, political scientist Levon Melik-Shahnazaryan stated in an interview with PanARMENIAN.Net reporter.

Levon Melik-Shanazaryan or what ever his name is, ( MELIK !, SHAH ! NAZAR ! This guy comes with three names to warn us.) shall quit as political annalist and every body around shall stop offering him job. This guy tells himself that he is not qualified. Instead new political scientists shall be taken in to "circulation" who does not tell "unfortunately we can not influence on the developments". If the solution for us is to influence, the only thing a political annalist shall do, is to find out how, and if he is not capable of doing that, he shall not tell it is impossible, but he shall tell:

- I AM NOT CAPABLE

and shall quit.

2006-04-04, Sollentuna

Link to post
Share on other sites

«Հայռուսգազարդ»

«Հայլուրով» այսօր Ռոբերթ Քոչարյանը պատմում էր «Հայռուսգազարդ» ձեռնարկությունում ստացած իր տպավորությունների մասին: Նա հայտնեց մեզ, որ այնտեղ աշխատում է 1600 մարդ և նրանց թիվը կավելանա, ձեռնարկությունը ամենամեծ հարկատուն է հանրապետությունում և որ ամեն երկրորդ քաղաքացին կապված է գործնական հարաբերությամբ այդ հիմանրկության հետ: Նա հայտնեց նաև, որ չպետք է շփոթենք էներգետիկական անվտանգությունը, էներգետիկական անկախության հետ և որ անգամ հզոր երկրները նման անկախություն չունեն:

Հենց այդպես էլ անում ենք ու նայում ենք խնդրին երկու այդ հասկացությունը բոլորովին չշփոթելով ու տեսնում ենք, որ եթե հանրապետության քաղաքացիները հանկարծ իրենց խելոք չպահեն, կամ այդպես կարծի Կրեմլի հերթական հարբեցող պսիխոպատ չեկիստը, ամեն երկրորդը կցրտահարվի անմիջապես, երբ այդ մասին հրաման ստանան «Հայռուսգազարդի» 1600 և ավելանալիք ստուկաչները:

Սա նշանակում է, որ Կրեմլը կարող է մի ակնթարթում դադարեցնել ամենամեծ մուտքը մեր պետական գանձարան, երբ կամենա:

Սա նշանակում է, որ Կրեմլը, մարդկանց ցրտահարելու հարատև սարսափի մեջ պահելով, ունենալու է մեր հանրապոտության ամենամեծ էլեկտորատը, անգամ «ազնիվ, թափանցիկ ընտրություններում», «գործնական» հարաբերություններով «Հայռուսգազարդին», ամեն երկրորդ քաղաքացու կապվածության պատճառով:

«Հզոր» տերությունները, որոնք չունեն էներգակիրներ և այդպիսիք արտադրող հարևանություն, էներգետիկ անկախություն կառուցելու փոխարեն ստիպված են կառուցել էներգեիկ անվտանգություն, բայց ինչո՞վ է բացատրում էներգետիկ հարևաններով շրջապատված Հայաստանի բացառիկ առավելությունը հաշվի առնելով էներգետիկ անկախություն կառուցելու փոխարեն, «էներգետիկական անվտանգություն» կառուցելը, ինքնահռչակ նախագահը այդպես էլ չբացատրեց, որովհետև բոլորիս վաղուց հայտնի է, որ այդ պարոնը զբաղված է բացառապես սեփական անվտանգության ապահովումով:

Հաղորդման վերջում նա ասաց, որ ուզում է հատկապես նշել իր ներդրած անձնական լուման, հրաշալի գործարքը իրականացնելում:

Մենք էլ նշեցինք ու անգամ կոչ ենք անում չմոռանալ երբևէ, սերնդե սերունդ, Ռոբերթ Քոչարյանի անձնական լուման, Հայաստանի անկախության ոչնչացման գործում:

2006-04-06, Սթոքհոլմ

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

250-300 THOUSAND UNIVERSITY GRADUATES LEFT ARMENIA

Arne Vagen, the head of the International Bureau of the Danish Council,

participating in the conference on migration that opened in Yerevan

on April 4, announced that 250-300 thousand citizens with higher

education left Armenia in 1989-2001. These people mostly move to the

United States, thinks Arne Vagen.

The research of the Danish Council of Refugees shows that part of

these specialists had a permanent job in Armenia and an income above

the average.

800 thousand to one million people left Armenia in 1989-2001

90 per cent of people leaving Armenia are economic migrants. According

to the news agency, this fact was given by Arne Vagen, the head of

the International Bureau of the Danish Council on Refugees during

the seminar on April 4.

Arne Vagen said from 800 thousand to one million people left Armenia

in 1989-2001, which is 26.6 per cent of the total population. According

to him, one of the factors of mass migration from Armenia is political

instability, natural disasters and the conflict over Nagorno Karabakh.

Link to post
Share on other sites

Նախաբան

Այն ինչ իմ հետ կատարվել ու կատարվում է կյանքում, մի սովորական պատմություն է, բազում ուրիշի պես, մեր մեջ պատահող, բայց ինչպես յուրաքանչյուր ուրիշ նմանատիպ պատմություն, ունի իր երանգը, ուրույն հանգամանքը, ելևեջը և այլն, այն ինչ ապահովում է մեր փորձառությունների տարբերությունը, և մի բուռ ազգ գիտե բազում ցեղերի մեջ, որ դա լավ է, ոչ թե վատ, որովհետև մյուս ցեղերում ինքնուրույն ապրում չի թույլատրվում, ուր մնաց ինքնուրույն մտածել:

Մինչև երկրաշարժ ամեն ինչ կարգին էր: Ես կոլեկտիվ մտածողության մի երջանիկ բջիջ էի, վստահ մշեցի, հաստատուն բոզարած, խաշի, բաստուրմի, կոնյակի ու ախպերության հետ տժժի հավատարիմ կոնսումեր:

Էդ երկրաշարժի օրը սկսեցի մի տեսակ հարազատներիցս տարբեր մտածել, որովհետև ավելի շատ դիակ տեսա մի անգամից, քան սովորական մարդը, սովորական կյանքի օրոք պետք է տեսնի երևի, և այդուհետ մտածելակերպիս պերսպեկտիվները փոխվեցին, իսկ քաղաքական խոհուն այրերը, ապագա գուշակող՝ քրոնիկ ծիծաղելի դարձան, մինչ օրս:

Մի երկու հոգու ասեցի, մի թեթև, որ այլևս հին մարդը չեմ, ամենահարազատներից, պատասխանեցին, որ էգոիստ եմ, իմ վրա եմ սևեռված, ծով դարդի մեջ, ու իսկապես ամաչեցի, իհարկե, բայց ինձ այդպես էլ ոչ մի հոգեբույժ չզննեց, որ իմանան խելագարվել եմ, թե ոչ, իսկ կարող եմ լինել, որովհետև ինքս նկատել եմ Լենինականում, որ մտածելակերպս փոխվել է մինչ օրս, մեկ վարկյանում, իսկ բարեկամներիս քանակը, որոնք ինձ անվանում են խելագար՝ մեծանում է:

Ես անկեղծորեն կուզենայի վերջապես իմանալ այդպես է, թե ոչ, որովհետև եթե պարզվի, որ այդպես է, գործերս շատ կլավանան: Վերջապես օգնություն կստանամ, կորցրածս բնակարանն ու տունս Հայաստանում, որովհետև հոգեկան հիվանդ լինելը չի նշանակում տուն ու սեփականություն կորցնել, այլ լրիվ հակառակը՝ պետության պաշտպանությամբ ետ ստանալ, առանց ավելորդ քաշքշուքի, իսկ ամենակարևորն այն է, որ ոչ մի խելագարի չեն կարող արգելել գրքեր գրել, իսկ ես խոստանում եմ բոլոր երկաթե հոգեբանություն ունեցողներին հասցնել ծայրահեղ փսիխոզի, եթե մեծամտանան, համարեն իրենց հոգեբույժ և հայտարարեն, որ ես առողջ եմ: Ոչ՝ ես հիվանդ եմ, անմիջապես զբաղվեք սեփականությանս վերադարձումով, որը կորցրել եմ հիվանդագին տկարություններիս հետևանքով:

Հնարավոր է իհարկե նաև, խոստովանում եմ, ամենատխուր իմ համար տարբերակը, ինչը եղավ երեք հոգեբույժից և երկու հոգեբանից կազմված կոնսիլիումի եզրակացությունը, ինձ մի քանի ժամ հարցաքննելուց հետո, ըստ որի ես նյարդերի երկաթե առողջություն ունեմ և բարձրագույն «IQ», և բոլորովին հիվանդության պատճառով չեմ անվանել բազում շվեդացի բարձրաստիճան քաղաքական այր ու մայրերին՝ քրեական հանցագործ, այլ չար դիտավորությունից, ինչի համար նրանց պարտական են շվեդացիներն իհարկե, որոնք վերջապես նկատեցին թե ինչն ինչոց է իրենց լիբերալ դրախտավայրում, բայց ես բոլորովին շնորհակալ չեմ, որովհետև հոգեկան հիվանդ լինելը Շվեդիայում եկամտաբեր է մոտ հազարհինգհարյուր եվրոյով, ես բազում նման հայրենակից եմ ճանաչում, որոնք ամառները հայրենիքում զվռնում են հայտնի արվեստագետ ձևանալով, իսկ ես կարող էի ամիսը մեկ գիրք հրատարակել ու անվճար բաժանել ընթերցողներիս, եթե գիժ լինեի: Ավաղ՝ սիրելիներս, չանցա քննությունը: Եվ չարժե բողոքել, որովհետև ցնդաբանություններս գտել են հրատարակիչներին իրենք իրենց, առանց իմ մի փոքր ջանքի անգամ և շուտով կհրատարակվի երրորդ գիտքս: Ցավում եմ, որ հազարերորդս չէ, յոլլա գնացեք, կամ պահանջեք հանրաքվեով, որ ինձ գիժ ճանաչեն: Ես այդ ժամանակ բազում ուրիշի գրքերն էլ կհրատարակեմ, եթե գրեն իհարկե:

Առողջ լինելու միտքն ինձ հուսահատության է հասցնում, այն էլ երկաթե առողջ, որովհետև ես էլ եմ մեկ-մեկ ուզում նորմալ մարդու նման ինքս ինձ խղճալ, բայց ինչքան փորձում եմ, անհաջողության եմ մատնվում, կամ պետք է ինձ խաբեմ, որ նույնպես երկար ժամանակ չի ստացվում այլևս: Դա իմ մտքում հավասարվում է բթության հետ, որովհետև իմ մտածելակերպը փոխվեց Լենինականում, ու մեկ մեկ թվում է չխելագարվելը բթություն է նման հանգամանքներում: Շվեդացի հոգեբաններից մեկն ասում էր անհանգստանալու բան չկա, նման բթացումը ժամանակավոր է, պաշտպանական մեխանիզմ է, մարդու հոգեբանությունը պաշտպանող, ինչին ես ոչ մի կերպ համաձայնել չկարողացա, որովհետև երկաթե առողջությունս վկայում է, որ բթությունս դեռ մնացել է, ինչն իր հերթին հիվանդագին է: Նա պատասխանեց, որ այդպես ցույց չեն տալիս «IQ» թեստերս, այլ ընդհակառակը, և որ դրանք իրենց ավելի է անհանգստացնում, քան, եթե գիժ լինեի, որովհետև անհանգստանում են այդ դեպքում, սեփական քաղաքական ղեկավարների հանցագործությունների համար:

Մի խոսքով էս հինգ հոգին ասեցին ինձ վերջում.

- Լսի, այ տղա, քեզ գժի տեղ մի դիր, մեզ էլ հետդ մի քաշիր հանցագործության մեջ, մեր ղեկավարները հանցագործ են այո, բայց դու գիժ չես:

Ասեցին, գրեցին, ստորագրեցին, հիմա ամբողջ երկրով ընկել են քաքը, ասում են դու արեցիր, իսկ ես ընդամենը խնդրել էի առանց կռիվ ղալմաղալի համարել ինձ խելագար ու չփորձել ինտեգրել, որովհետև ես սարսափելի ինտեգրված և ինքնաբավ հայ եմ, ամենահաստագլուխ տեսակից, և դա պայմանավորված է իմ մշեցու գեներով:

Մնացած ամեն ինչ, իրենք են իրենց գլխին արել, ուզում են գցել իմ վրա:

Հիմա հայրենակից եղբայրնես են սկել քյանդրբազություն անել: Ինչ արած: Ինձ հետո չմեղադրի խնդրում եմ ոչ ոք, որովհետև գժվելու առիթները բազում էին պատերազմում ու ես այնտեղից էլ ունեմ ահագին մուլտիպլիկացիոն կինոնկար հավաքած, և հայտնում եմ այս ամենը, ոչ թե ռեժիսորի ասիստենտի տեղ մուրալու, ինչ որ եկրորդ կարգի սերիալում, այլ պարզապես հայտնելու, որ շրջապատված եք մարդկանցով, որոնց կճուճներում պտտվում է բազում մուլտ, իսկ եթե այդպես չեք ուզում լինի, մի ուղարկեք պատերազմ: Նրանց մի մասը ետ է գալիս և ապրում ձեր հետ, նրանցից ոմնը կարող է դառնալ ձեր նախագահը, կամ ինքն, իրեն նշանակի, և ձեր առողջությունը կախված է այդուհետ, նրա գլխում պտտվող մուլտից:

Հետո մի անգամ էլ փոխվեց մտածելակերպս, երբ երկու ֆունդամենտալ հասկացման մեջ ընտրություն անելու առաջ կանգնեցի: Երկիր լքե՞լ, թե երեխաներին սովահարության մատնել: Մայրս հուշեց: Ես չէի կարողանում որոշել:

Ինձ բազումն ասել են, որ իրենք իրենց երեխաների հետ մնացին և սովահարվեցին ու ցրտահարվեցին: Առաջ լռում էի, սրտանց ընկալում էի, կամ թվում էր, թե ընկալում եմ: Հետո, երբ սկսեցի 6-7 ամիս Երևանում ապրել ամեն տարի, հասկացա, որ ստում են, որովհետև ով սառեց, մահացավ, դարձավ անտուն, գնաց հասարակաց տուն, գիշերային ակումբ ու սաունա, իսկ ով չգնաց, ձև գտավ, և այդ ձևերն ավելի արժանապատիվ չէին քան պոռնկությունը իմ կարծիքով՝ խոստովանում եմ, պարզապես երեխաներին ավելի լավ էին կերակրում ու տաքացնում, ծնողներին էլ հետը ձեռի հետ, ուրիշ բազումին մղելով իհարկե ուր որ թվեցինք քիչ առաջ: Այդ բազումը պարզապես այն հարատև պարազիտն է, որը երկրաշարժից անտուն է, կամ պատերազմում զոհվածը, կամ մրսածը, կամ սովածը, նայած երբ, որտեղ, ում հետ, հարատև օգնություն ստացողն ու վաճառողը:

Տերը դատավոր, և քրեական մարմինները հարկավ, ես ընդամենը գրչակ եմ, խելագար, եթե կուզեք, և զբաղված եմ տեսածս, լսածս, ապրածս ֆիքսելով:

Ինձ էլ իհարկե Տերը դատավոր, և ըթերցողը, որոնց մեջ իհարկե քրեական մարմիններն էլ կարող են լինել, և հենց այդպես էլ պատահել է և այդ պատճառով արդեն հասցրել եմ մեղադրվել քրեական հանցագործությունների մեջ, բայց ոչ մի կեղծ զոհված ու սոված ու օգնություն կորզող ու վաճառող դեռ չի մեղադրվել. ավելին՝ եկել են իշխանության ու մեղանդրում են ինձ:

Իմ դուրս գալու շնորհիվ բազում մարդ ֆիզիկապես չմեռավ, ես այն ժամանակ անկեղծ հավատում էի, որ լծված եմ հայապահպանմանը, բառիս բուն, ֆիզիոլոգիական իմաստով, բայց վերջերս վարանում եմ դա արժանիք համարել, որվհետև վերապրածների մեծ մասը շունչ քաշելուն պես սկեցին ակտիվ մարդակերությունը, և տվեցին ավելի մեծ վնաս, քան կլիներ, եթե մեռնեին վաղ 90-ականներին:

Ինքդ դատիր սիրելի ընթերցող, ինչպես համակերպվեմ «նյարդերի երկաթե առողջություն» դատավճռին նման հանգամանքներում, բայց սա դեռ ամենը չէ, սկիզբն է և հարկավ նախաբանը, եթե հետագայում համառ ծռությունս ուրիշ բան չթելադրի, վաղուց խոստացված գրքի, որը կանխավ անվանել ենք՝

«Լոքի - Բաղդասար, կամ Անկախության Բանակի քաջարի զինվոր Շվեյկի արկածները Լափլանդիայում, սագերի վրա»

2006-04-10, Սթոքհոլմ

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Հանրապետության առաջին այրերը և նաև տիկնայք

«Չորրորդ Իշխանություն» թերթը տպել է 103 ստորագրությամբ հերթական անստորագիր դիմում-նամակ-ողբը տառապելոց, առ Հայաստանի Հանրապետության առաջին այրեր, որոնք ըստ նամակի երեքն են՝ Ռոբերտ Քոչարյան, Արթուր Բաղդասարյան, Անդրանիկ Մարգարյան, ու առանց մեկնաբանությունների քաշվել է մի կողմ, դեղին մամուլի հնամաշ հնարքով. «մեզ չեք հավատում, տեսեք սրանք ինչ են ասում»:

Ես ինքս ինձ համեստաբար համարում եմ հանրապետության առաջին այր ու ոչ մի դեպքում, ինչպիսին են նաև Արթուր Բաղդասարյանը և Անդրանիկ Մարգարյանը իրավամբ, որովհետև միասին հանրաքվեով դարձանք Հայաստանի Հանրապետության առաջին այր: Ռոբերթ Քոչարյանը միացավ քիչ ավելի ուշ և այդ պատճառով առաջին չէ, բայց դրանից չեն նվազում անշուշտ հանրապետության այրության իրավունքները նրա:

Դուք սիրելի նալբանդցիներ՝ տառապում եք և ես սրտանց ցավակցում եմ, բայց դիմում եք սխալ հասցեով, և այդ պատճառով չեն լուծվելու երբևէ ձեր խնդիրները և չի դադարելու տառապանքը, մինչև չվերհիշեք, որ հանրապետության առաջին այրերը և նաև տիկնայք, միայն ու միայն դուք եք և ուրիշ ոչ ոք, իսկ նրանք ում դիմել եք՝ ձեր ծառաներն են.

եթե անպայման նրանց պետք է դիմեք՝

հրամայեք

2006-04-12, Սթոքհոլմ

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Ցեխ էինք, ցեխ դարձանք

Սիրելի «Տարեգիր» թերթը հրապարակել է մի խմբագրական, «Գլորվեցինք ընկանք ցեխը» վերնագրով, որտեղ ասվում է, որ «անկախության առաջին տարիներին և նույնիսկ Արցախյան պատերազմի ողջ ընթացքում Հայաստանը համարվում էր Անդրկովկասի ժողովրդավարական կղզյակը, և այն ժամանակ ոչ ոք մեր աչքը չէր խոթում մեր մենթալիտետը, և ոչ ոք նույն հարթության վրա չէր համարձակվի դնել Հայաստանն ու Ադրբեջանը»:

Հին ու լավ ժամանակների նկատմամբ ունեցած նոստալգիկ կարոտը քիչ մնաց ինձ էլ տխրեցներ մի պահ, հագուրդ տալով հարկավ բնածին հայկական սադոմազոխիզմիս, բայց ես գիտակցված որոշել եմ արմատախիլ անել միջիցս այդ «մենթալիտետը» ագային գաղափարախոսության փոխարեն գլուխներիցս ներս լվացած, այդ պատճառով ողբս սկսելուց առաջ սկսել եմ վերլուծել գրածն ու ասածը: Հայի համար այս նոր պրակտիկան ես անվանում եմ «ինքնուրույն մտածել»:

Ի՞նչ ասել է օրինակ՝ «անկախության առաջին տարիներին և նույնիսկ Արցախյան պատերազմի ողջ ընթացքում»: Չէ՞ որ խոսվում է նուն ժամանակի մասին, որովհետև մեր միակ անկախ տարիները հենց պատերազմի տարիներն էին: Հեղինակը (ները) երկու տարբեր կարծես ժամանակ նկարագրելով միտում ունի պարզապես առաջացնել պատրանք, որ այդ ժամանակը բավականին երկար էր, երբ փաստ է, որ կորցրել ենք անկախությունը 92-ին: Չեն կարողանում ոչ մի կերպ ընդունել փաստը նախկին ՀՀՇամետները, որովհետև ԼՏՊ-ին մեղադրելուց բացի խոստովանելու են սեփական մեղքը փաստորեն: Դժվար է, դժվար, հասկանում եմ: Չէ՞ որ սկզբնական նպատակն էր, որ դուք լավն եք՝ ուրիշներն են վատը:

Հայաստանը հիմա էլ է համարվում ժողովրդավարւթյան կղզյակ, որքան ուզում եք մի համաձայնեք, այդպես են խոսում փաստերը: Հյաստանը «WTO»-ի անդամ է, էլ չասենք մնացյալ բազում միջազգային ինստիտուտների մասին, որոնց անդամակցումն է ժողվրդավարացման ցուցանիշը միջազգայնորեն ընդունելի, և ոչ մի դեպքում ձեր սադոմազոխիստական վայնասունը:

«Հազարամյակների մարտահրավերներին ընդառաջ» ծրագրով կրկին անգամ հաստատեց միջազգային հանրությունը, որ Հայաստանը ժողովրդավարություն է, ի տարբերություն Ադրբեջանի:

Ես անձամբ համաձայն չեմ միջազգային ինստիտուտների մոտեցմանը և նրանց չափանիշները չեմ համարում ժողովրդավարական: Ավելին՝ մեղադրել եմ օրինակ Շվեդիայի թագավորությանը քրեական հանցագործության մեջ, գրավոր փաստաթղթով, ստորագրել ու հրապարակել: Չեմ բացառում, որ դուք էլ եք այդպես կարծում, բայց արդյո՞ք մի նամակ-փաստաթուղթ ուղել եք նրանց ու հայտնել ձեր բողոքը: Արդյո՞ք մի տող բան եք տեղադրել ձեր թերթում(երում), ի պաշտպանություն մարդկանց, որոնք արել են և հետապնդվում են այսօր: Եթե կարծեք, որ ինձ եմ ակնարկում, կպատասխանեմ, որ մասամբ իրավացի եք՝ ինձ էլ նկատի ունեմ, բայց ոչ միայն:

Գրում է խբագրությունը.

«Իշխանություններն ու ժամանակները փոխվեցին շատ արագ, և հիմա արդեն Հայաստանն ու Ադրբեջանը միևնույն հարթության վրա են երևում աշխարհին, և աշխարհն էլ օրեցօր ու հետզհետե հանգում է այն եզրակացությանը, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը չեն ուզում ժողովրդավարանալ, ուրեմն՝ չարժե բռնի ուժով ժողովրդավարացնել նրանց»:

Իշխանություններն ու ժամանակները փոխվեցին շատ արագ, որովհետև ձեր հայրիկ ԼՏՊ-ն, ձեր եղբայրներ՝ ոստիկան ՎՍ-ն, զինվորական ՎՍ-ն և չեկիստ ՍՍ-ն նախագահ Վազգեն Մանուկյանին վտարեցին ու հանձնեցին իշխանությունը ՌՔ-ին՝ սկուտեղի վրա ու ստացան անվտանգության երաշխիք սեփական հետույքների համար, մնացյալի հետույքը թողնելով բախտի, կամ «ՉԿ»-ի քմահաճույքին, որը մեր պայմաններում նույնն է:

Այսօր կարծում եմ, որ Վազգեն Մանուկյանն ու հայ ժողովուրդը պատժվեցին, որովհետև առաջինը փախավ իր պաշտոնից ընտրվելուց հետո, իսկ մինչ այդ ժողովուրդի հետ միասին մասնակցել էր նախագահ Հայրիկյանի վտարելուն, լռության ու մոռացության մատնելուն: Նման ժողովուրդը արժանի չէ անկախության ու նախագահի իմ կարծիքով, բայց իմ կարծիքը սուբեկտիվ է և փիլիսոփայության ոլորտից (այնուամենայնիվ համընկնում է հայերի ու ադրբեջանցիների մասին ժողովրդավարությունների կարծիքին), իսկ էկզիստենցիալ մակարդակում կարող ենք կրկնել ակնհայտ փաստն ու առանց կոմպլեքսների համաձայնել

Իշխանություններն ու ժամանակները փոխվեցին շատ արագ, որովհետև ձեր հայրիկ ԼՏՊ-ն, ձեր եղբայրներ՝ ոստիկան ՎՍ-ն, զինվորական ՎՍ-ն և չեկիստ ՍՍ-ն նախագահ Վազգեն Մանուկյանին վտարեցին ու հանձնեցին իշխանությունը ՌՔ-ին՝ սկուտեղի վրա ու ստացան անվտանգության երաշխիք սեփական հետույքների համար, մնացյալի հետույքը թողնելով բախտի, կամ «ՉԿ»-ի քմահաճույքին, որը մեր պայմաններում նույնն է:

«Այսինքն, աշխարհը հետզհետե հանգում է այն վտանգավոր կարծիքին, որ ժողովրդավարությանը դեմ են ոչ թե այս երկու երկրների իշխանությունները, այլ այս երկու ժողովուրդները, և այս երկու ժողովուրդները ոչ միայն ժողովրդավարություն չեն ուզում, այլև դեմ են ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը: Ահա այսպիսի վտանգավոր կարծիք է ձևավորվում մեր երկրի ու մեր ժողովրդի մասին». - ասում է խմբագրականը:

Վերջապես տեղ հասավ, ցավում եմ, որ տարիներ շարունակ իմ զգուշացումները Եվրոպայի սրտից, համարեցիք տխմար և անգամ մասնակցեցիք ինձ լռության մատնելու բանսարկությանը: Վստահեցնում եմ, որ անձամբ ինձ, ոչ մի բան չարեցիք երկու պատճառով՝ ձեր մարդակերությանը ինձ նախապատրաստել են հայ դասականները, հանրապետության առաջին քաղաքացի և ցմահ նախագահ Հայրիկյանը՝ քաղաքացիական կյանքի և գործունեության իր պայծառ օրինակով, ի ցույց այլոց, քաղաքականապես հետապնդված բազում ուրիշ եղբայրներիս ու քույրերիս հավաքական փորձը, և նաև այն պատճառով, որ ձեր մարդակերությունը պայմանավավորված է բնազդային մակարդակի նախանձով, կենդանական է և որպես այդպիսին՝ քստմնելի, զզվելի գուցե, բայց ոչ ատելության արժանի և ես ձեզ ներում եմ առանց ներողություն ակնկալելու, որովհետև նախորոք գիտեի թե ինչի հետ գործ ունեմ և յուրաքանչյուր գրածս տառը խորը գիտակցված է:

«Ավելին. զորիբալայանների հանկարծակի ու հաճախակի ակտիվացումների «շնորհիվ» արդեն մեր մասին կարող են նաև մտածել, որ մենք ոչ միայն ժողովրդավարությանն ու արցախյան հարցի խաղաղ կարգավորմանն ենք դեմ, այլև խաղաղությանն ենք դեմ, այսինքն՝ կողմ ենք պատերազմին: Ահա թե որտեղից ուր հասանք». - վատատեսական տողերով, վերջանում է խմբագրականը:

Ոչ բալայանների հայտնվելու «շնորհիվ»՝ ոչ:

Բալայանները հայտնվում են այնտեղ, որտեղ գերիշխում են ատելությունն ու տգետ անբարտավանությունը, իսկ այդ երկուսը միասին հենց դուք եք, ուրիշ ոչ ոք, հայաստանաբնակներդ, իսկ մարդիկ, որոնց շնորհիվ Հայաստանը ժամանակին անվանել են ժողովրդավարության կղզյակ, վաղուց այլևս այդտեղ չեն և այդ մասին այսօր չի ոռնում իր բոլոր թերթեով ու հեռուստատեսությունների ալիքներով համայն հայությունը, ոչ մի հայ առհասարակ չի ոռնում:

Հայերը միայն բուռն ծափահարում են ելույթի վերջում, երբ այդ մասին խոսում է դանիացի չինովնիկը Երևանում, բյուրոկրատական բարեկրթությամբ ու ճշգրտությամբ թվելով ստատիստիկական սառը տվյալները.

1 000 000 հեռացած երկրից, նրանցից 250 000 - 300 000 - ը բարձրագույն կրթությամբ:

«Գլորվեցինք ընկանք ցեխը»:

Ոչ՜. Ցեխ էինք, ցեխ դարձանք

2006-04-14, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Հազարամյակի ամենածանր մարտահրավերը

Հայկական մամուլից տեղեկանում ենք, որ մեկ մարմին էլ է ստեղծվելու, «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրերն իրականացնելու համար, կոչվելու է «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան», ավելացնելով նախկինում մարտի հրավիրված կազմակերպություների թիվը («Հայաստանի Հազարամյակի մարտահրավերներ» և «Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի հոգաբարձուների խորհուրդ»): Ասվում է, որ մարտիկների թվին դեռ ավելանալու է «ՀԿ-ների, ջրօգտագործողների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից կազմված շահառուների խորհուրդը»:

Ես այս ծրագրից ոչինչ չեմ սպասում, բացի այն, որ այս կազմակերպությունների մեջ խցկված ամերիկացի և հայ մարդակերները լափեն միջոցների 80 % - ը, դնելով օրգիայի անունը «ադմինիստրատիվ և ներկայացուցչական ծախսեր»: Մի 10 % կցրեն լրագրողներին ու կողքից հաչացող ավարաներին, վերջին 10 %- ը կոխելու համար կկրծեն իրար կոկորդ, կներկեն հողը սև գույնի ինչ որ տեղ, կանվանեն ասֆալտ ու նմանատիպ այլ քյանդրբազություն կանեն, կփոշիացնեն ու վերջին բանկետը կանեն, ծրագրի հաջողություններն ու ավարտը նշելով:

- Կշահի՞ հայ ժողովուրդը այս ամենից որևէ բան :

Անշու՜շտ:

Նման քանակությամբ մարդակերին մի քանի տարի կուշտ պահելը այնպես, որ մարդու միս չուտեն, ամենամեծ շահն է հայ ժողովրդի և հազարամյակի ամենածանր մարտահրավերը:

2006-04-14, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Տիրոջն են

Հայկական մամուլ է սպրդել վերջերս մի տեղեկություն, ըստ որի վրացիները պահանջել են Հայաստանի տարածքում գտնվող մի քանի եկեղեցի, իսկ հայերի միջին թվաբանական դիրքորոշումը մամուլից դատելով, ավանդական հայ-վրացական հարաբերությունների կոնտեքստում է՝ որն է երրորդ դիրքով կանգնելը, ունքեր տնկելը, մաքսիմալ արհամարական դեմքի արտահայտությամբ հայտնելը, որ ոչ միայն խնդրո առարկա եկեղեցիները, այլ նաև բոլոր եկեղեցիները Վրաստանի՝ հայկական են, որ Թիֆլիսը մերն է, Ստալինը, Բագատիոնին, Շոթա Ռուսթավելին, Դանելիան, Գեորգի-Միշա Սահակաձե-շվիլին, և անգամ բոլոր վրացիները՝ հայ են: Ես այս ամենը հաշվում եմ հեշտ, որովհետև միչև համեմատական վերջերս այդպիսին էի՝ գլուխլվացած գեղացի: Ինչ է խանգարում հայերին մտածել ազատ, բաց, պահանջին ընդառաջ և ոչ անպայման դեմ: Չէ՞ որ մտածելուց չեն անցնի եկեղեցիներն անմիջապես վրացիներին: Եթե հայերն առաջադեմ չեն, ինչպե՞ս առանց սպասելու պարսիկների պահանջին վերանորոգեցին Երևանի կենտրոնում «Կապույտ» մզկիթը, որ մեր երկիր այցելած մահմեդականն իր աղոթքն անի: Ինչու՞ քրիստոնեա եղբայր ու դարավոր հարևան ժողովրդի նկատմամբ չկա այս վերաբերմունքը: Նրանք վա՞տն են, քրիստոնեա չե՞ն: Բայց չէ՞ որ լավն ենք մենք և քրիստոնեա: Ի՞նչն է խանգարում մեզ վերակառուցել անմիջապես այդ եկեղեցիները, հրավիրել սիրով մեր քրիստոնեա եղբայրներին համատեղ աղոթքի և հայտարարել որ տիրոջ տաճարները Հայաստանում միշտ բաց են բոլոր մարդկանց համար և վրացական, կամ հայկական չեն, կամ ոչ միայն՝

Տիրոջն են

2006-04-15, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Մտքերն ու գաղափարները կան անկախ մեզնից

Այն ինչ կախված է մեզնից որպես հավաքականություն, ազգ՝ որոշում ընդունելիս հնարավորին չափ շատ միտք, գաղափար դասակարգելն է: Ես խոսում եմ միայն այն դեպքում, երբ նոր բան ունեմ ասելու այս կամ այն երեևույթի մասին ու ոչ միայն այն դեպքերում երբ այդպես եմ մտածում, այլ նաև երբ այդպիսի միտքը կամ գաղափարը տեսականորեն հնարավոր է: Ոմանք դիտում են գրածս որպես դեմ կարծիք: Այդպես չէ:

Կարծիքներս գալիս են բազում կարծիքի մեջ մեկ ավելը լինելու միտումով, ավելի էֆեկտիվ լուծում գտնելու հավաքական աշխատանքին նպաստելու: Եթե ապրածս կյանքն ու գործունեությունը նպաստ չեն համարում ոմանք՝ ցավում եմ նրանց աղքատիկ երևակայության համար:

Այն, որ կարծիքներս երբեք չեն համընկնում հայտնված կարծիքներին, նրանից չէ, որ համաձայն չեմ լինում ոչ մեկի հետ.

լռում եմ պարզապես նման դեպքերում: Խոսում եմ, երբ կարծում եմ, որ նոր բան ունեմ ասելու, տրամաբանության սահմաններում:

2006-04-17, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Ինչի՞ց էին այդպես կատաղել հայերը

Հայկական հեռուստատեսությամբ քիչ առաջ լսում էի մեր հայրենիքի սահմռկեցուցիչ պատմությունը, անցյալ դարի սկզբում. թուրքերը մի կողմից, ադրբեջանցիք մյուս, բոլշևիկները վերևից, «դաշնակիցներն» ամեն տեղից, բայց ոչ մի տեղ, Ստալինը կարծում էր, որ պետք է օգնել ցավոք մի կողմին, Թուրքիային և սովետականացած Ադրբեջանին իհարկե (այն ժամանակների հազարամյակի մարտահրավերներն էին որոշվում և ամենակարևորը խոսել էր նախրոք Լենինի հետ) և վայրենիների դիվիզիան, որը հարձակվել էր Հայաստանի վրա և սպանել հայոց խորհրդարանի երկու պայծառ հայորդի անդամ: Անունները չեմ հիշում ցավոք հիմա և ճշտելու զահլա էլ չունեմ, որովհետև «հայորդու» վրա է սևեռվել ուշադրությունս, որովհետև լսեցի, որ նկարագրված ամբողջ շիլա-շփոթի մեջ, ի պատասխան ազնիվ երեսփոխանների սպանության, մեր «պայծառ հայրերը» ոչ մի ուրիշ բան չգտան անելու, քան երեք բոլշևիկ խռովարար գնդակահարելը, որոնք նույնպես հայորդիներ էին և հասարակության մի զգալի մասը սխալ, կամ ճիշտ կարծում էր, որ հատկապես գնդակահարվածներն են պայծառ և հայորդի: Կարծիքների այս սուր հակասությունը գերեզման չիջեցրեց ոչ թուրքերին, ոչ ադրբեջանցիներին, ոչ էլ Լենինին ու Ստալինին: Բոլոր հանգամանքներում զոհվեցին հայորդիներ, հայորդիների ձեռքով, իսկ ես ազատվեցի տարիներով ինձ տանջող հարցից.

- Ինչի՞ց էին այդպես կատաղել այն հայերը, որոնք հեղափոխությունից հետո հարյուրավոր դաշնակցական կացնահարեցին Երևանում:

2006-04-19, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Միջազգային կոչ հայերին

Այս տարի Ապրիլի 24-ին տոնում ենք Հայաստանի հանրապետության անկախության վերահաստատման գործընթացի հիմնադրման 40 ամյակը: Չորս տասնամյակ առաջ հիմնադրվեց «ԱՄԿ - Ազգային Միացյալ Կուսակցությունը» Հայկազ Խաչատրյանի գլխավորությամբ, Երևանում: Շնորհավորում ենք մեզ և ԱՄԿ-ի վերջին նախագահ Պարույր Հայրիկյանին, որը հեղինակեց «Անկախություն հանրաքվեի միջոցով» դոկտրինն ու ղեկավարեց գործընթացը մինչև լիակատար իրականացում:

Մեր անսահման երախտագիությունը Պարույր Հայրիկյանին և ԱՄԿ-ի անդամ ու համակիր բոլոր նվիրյալներին:

Վահե Ավետյան

2006-04-19, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...