Jump to content

Վահե Ավետյան


Recommended Posts

Հարգելի Վահե ջան:

Համբերությունն էլ չափ ու սահման ունի: Եվս մեկ վիրավորանք (օրինակ ֆաշիստ) մոդերատորի հանդեպ, կամ "քֆուր-քյաֆար" ընդհանրապես, եւ կbanվեք:

Հարգանքով,

Lat.

Link to post
Share on other sites
  • Replies 1.1k
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Հարգելի Վահե ջան:

Համբերությունն էլ չափ ու սահման ունի: Եվս մեկ վիրավորանք (օրինակ ֆաշիստ) մոդերատորի հանդեպ, կամ "քֆուր-քյաֆար" ընդհանրապես, եւ կbanվեք:

Հարգանքով,

Lat.

Moderatory kap chuni bolorovin ev meghavor el che. Es chem janachum voch voqi, kartsum em giteq. Ajn inch moderator eq anvanum, dzez e tsanot harkav. Im hamar ajd ameny antsanot bar e u virtual mard.

Moderatornerin vochinch chem asum. Nranq bolorovin meghavor chen, vor erkrum veratsel en dprotsnery, isk nakhkinnerum dasavandum ein glukh lvatats bolsheviknery mi qani serund.

Inch ani kheghj moderatory? Inch en sovorecrel, vor inch ani?

Fashistakan erkrum fashist en mi khumb mardik, mnacatsy geri en.

Ev amenakarevory: mi pordzeq indz vakhetsnel, sparnal, ban, esim inch...

Tsankatsats harvatsn indz hetadardz uj uni, indz voch mi banov chi sparnum...

Chem karogh bacatrel sa, miajn karogh em hordorel, vor lav usumnasireq haj dasakannerin.

Amen angam grats haneluts hancagortsutjun eq kataraum. Kartsum em cheq haskanum parazapes.

Eghbairabar,

vahe

H.G. Qfur-qjafar che im ogtagortsatsy. Lutanq e ev hasarakakan parsavanq e.

Hasarakutjuny es em, du es.

Link to post
Share on other sites

Ֆաշիզմ

Սիրելի Աշոտ Ղազարյանն այսօր կատակում էր հայկական հեռուստատեսությամբ և ընդհանուր առմամբ հավաքեց մի 800 տարվա հոդված, որը կկիսեր աշխատանքային ուղիչ գաղութներում, հայկական հեռուստատեսության էֆիրի դիրեկտորի, հաղորդման ռեժիսորի, հասարակությանը ցույց տալու համար մի քանի լուսավորիչ-օպերատորի հետ, իսկ մի տասը պատասխանատու էլ կխուսափեին իհարկե, անձնական գործերում վերջին նախազգուշացումներով ու տուգանքներով, ցանկացած քիչ թե շատ կայացած պետությունում, որովհետև տարածում էր ֆաշիզմ ու լվանում աշխարհասփյուռ հայության գլուխներից ներս՝ արհամարանք եզդու, աֆրիկացու, հիվանդի, կանանց ու էլ ում ասես նկատմամբ, բայց իհարկե չի մեղադրվի, որովհետև Հայաստանը պետություն չէ այլ կոլխոզ, որտեղ փոքրամասնություններին կարող են նսեմացնել ու պնդել միաժամանակ, որ դա բարի հումոր է, հայերը մարդասեր են, փոքրամասնությունները դեմ չեն ու մեր հետ ծիծաղում են ոչ վախից, այլ անկեղծ բարեկամությունից, բայց չգիտես ինչու նրանք չեն կատակում հայերի մասին և այս ամենում ամենահուսահատեցնողն այն է, որ հայերն անսասան համոզված են սեփական իրավացիության մեջ:

Բոլոր այն վայրերում, որոնք կոլխոզ չեն, երևույթը նկարագրվում է մեկ բառով՝

ֆաշիզմ:

2006-05-07, Սթոքհոլմ

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

We are millions now

Armenian Prime Minister: cannot speak of A-320 crash objectively until investigation is over. Regnum, Russia, May 7 2006

Armenian self appointed premier don't need to speak at all. French, Belgian professionals will do.

The only thing he needs to speak about, is to admit that the first post soviet KGB chief Husik Harutiunyan (1990-1992) was on that plain. Husik Harutiunyan was responsible for passing KGB archives to Moscow and as such, would have been the main witness against both authorities, when we charge them once.

I want to admit: no special witnesses are needed any more.

We are millions now.

2006-05-07, Stockholm

Link to post
Share on other sites

Սիրելի «Հայկական Հեռուստատեսություն»

Հայկական հեռուստատեսությունը հայտարարեց համայն աշխարհով, որ անբարոյականություն է կասկած հայտնելը, մինչև հայկական օդանավի կործանման վերաբերյալ հետաքննության ավարտը:

Վաղուց հայտնի է, որ տարբեր են մեր բարոյական ստանդարտները և դա բավարար պայման է նրա համար, որ անմիջապես կասկածես, երբ լսում ես, որ հանցախումբը ինչ որ բան կասկածելը համարում է անբարոյական:

Անբարոյական եմ համարում և անտրամաբանական նաև, չկասկածելը նախկին և ներկա կառավարություններին, աղետը կազմակերպելու մեջ, որովհետև այնտեղ զոհվել է «ԿԳԲ»-ի նախկին ղեկավար Հուսիկ Հարությունյանը, որը պատասխանատուն է հանրապետության վաճառքի, 90-92 թվականներին և որպես այդպիսին՝ հիմնական վկան երկու հանցախմբի դեմ:

Բազում ուրիշ փաստ կա արդեն, որոնք ստիպում են կասկածել, բայց ամենահայտնին այն է, որ Հայաստանի իշխանությունները ռուսական խրտվիլակներ են 15 տարի շարունակ և մեն մի հատիկ այդ փաստը բավարար է, որ կասկածես ամեն ինչին, որ կատարվում է հանրապետությունում:

Սիրելի «Հայկական Հեռուստատեսություն». անբարոյական է կասկածի տակ դնելը, մարդու կասկածելու և կասկածն ազատ արտահայտելու իրավունքը:

Դա ոչ այլ ինչ է, քան խոսքի և անգամ մտքի ազատության արգելման հայտարարություն:

2006-05-07, Սթոքհոլմ

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Կարող է՞ պարանոյա ունեք, հարգելի պարոն Ավետյան: Ինչպե՞ս են ինտերնետով վախեցնում կամ սպառնում:

Ուղղակի զգուշացրեցի, որ ձեր ներկայությունը այս ֆորումում կվերջանա ձեր հաջորդ հայհոյանքի հետ միասին:

Իսկ թե ո՞ր երկիրն եք անվանում ֆաշիստական, եւ կամ ի՞նչ թաքնված խորը իմաստներ կան ձեր ստեղծագործությունների մեջ, որոնք ջնջելով ես գիտակցորեն հանցանք եմ գործում, ինձ բոլորովին չեն հետաքրքրում:

Հարգանքով`

Link to post
Share on other sites

Հայ-ռուսական ճգնաժամ

«Ռոբերթ Քոչարյանը իր աշխատավարձը ուղարկել է օդանավի աղետից զոհվածների հարազատներին օգնելու հիմնադրամին».- կարդում եմ հայկական թերթերում:

- Այ քեզ բա՜ն: Տեսնել ինչպե՞ս է յոլա գնալու մի ամիս:

- Աշխատանքային խնայողություններով հարկավ, մի կերպ, ծերը ծերին:

- Իսկ ինչու՞ չեր ուղարկում աշխատավարձը Բյուզանդի և այլ փողոցներից քշվածներին: Ինչու՞ փողոցներում ցրտից մեռած անտուններին չուղարկեց անցյալ բոլոր տարիներին:

- Փոքր է աշխատավարձը խեղճ բարերարի հավանաբար, բլորին չի հերիքի:

Ինչպե՞ս դիմանա մարդը մայմունություն անելու գայթակղությանը, այս համատարած մայմունաշոուի պայմաններում: Մարդկանց ողբերգության հաշվին մարդասեր են ձևանում ու կարծում են թե փրկել են իրենց մարդասպան դեմքերն ու կարող են լավիկը ձևանալ և թաքցնել հայ ու ռուս ժողովուրդների հարաբերություններում տիրող խորը ճգնաժամն ու հայերի նկատմամաբ իրականացվող շարունակական ցեղասպանությունը:

2006-05-07, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Կարող է՞ պարանոյա ունեք, հարգելի պարոն Ավետյան: Ինչպե՞ս են ինտերնետով վախեցնում կամ սպառնում:

Ուղղակի զգուշացրեցի, որ ձեր ներկայությունը այս ֆորումում կվերջանա ձեր հաջորդ հայհոյանքի հետ միասին:

Իսկ թե ո՞ր երկիրն եք անվանում ֆաշիստական, եւ կամ ի՞նչ թաքնված խորը իմաստներ կան ձեր ստեղծագործությունների մեջ, որոնք ջնջելով ես գիտակցորեն հանցանք եմ գործում, ինձ բոլորովին չեն հետաքրքրում:

Հարգանքով`

Karogh e ev unenam. Hajerits mekn em, karogh em linel hivand, qani vor dzez antsanot em, isk hajern ancel en erkrasharji, paterazm u der ancnum en shrjapakum.

Ajn, vor "nkatelov" vor paranoia unem, cheq dimum anhangstatsats hasarakutjany, vor ir hivandi khnamqov zbaghvi, sparnum eq lrecnel, forumits heratsnelov, inqnin hivandagin e.

Groghi zbaghmunqy greln e, nran sparnalu miak dzevy lrecneln e. Mnacats bolor sparnaliqnerin, groghy hamadzajnel e grelu pastov. Usumnasireq haj dasakannerin, hordorel em arden, hisheq nrants kensagrutjunnery, vorpes asatsits vkajutjun.

Ajn, vor cheq haskanum asatss, vkajutjun e nra, vor dzer glukhy lvatsel en sernde serund bolsheviknern u fashistnery, voronq irents hertin khelagarvelu bazum aritner en unecel anshusht, patmakan mer bolor ancudardzerum.

Inch vor e:

Khory imasty partadir che taqtsrats lini anpajman. Ajn haskanalu hamar parzapes harkavor e bavarar khorutjun, vor cavoq galis e tariqi het, stipvats em verjapes khostovanel, bajc voch vorovhetev amen mi qjopak khelatsi e anpajman, voch. Petq e anpajman najel te inchov e zbaghvel konkret qjopaky amboghj kjanqi yntatsqum, vorovhetev ete mardy erbeve dadarecrel e sovorely, mets e havanakanutjuny, vor amboghj kjanqum apush mna.

Entadrum em vor eritasard eq, anpordz, ev azniv. Hamozvats sepakan iravatsiutjan mej, ev ajd patjarov vstah, vor iravatsi eq, vorovhetev varvum eq aznvoren, dzer sepakan kartsiqi vra himnvelov,

chbacarelov, vor ajn himnvats e keghts arjeqneri vra, voronq lvacel en dzer glkhits ners.

Chem viravorum, zgushatsnum em. Ete ogtakar lini, erjanik klinem. Verjapes inchu eq bacarum, vor hajerits meky karogh e amenakhelatsin linel, da bolorovin djvar che irakanum, vorovhetev ashkharhum korats mi poqr geghi lavagujn tgha e petq yndameny linel, djvar mi ban che...,

ev inchu eq bacarum, vor henc es el ajd khelatsi tghen em geghi...

Inchu eq bacarum, vor es galiq hazaramjaknerum amenapajtsar groghn em hajeri, che vor duq cheq voroshoghy galiqi jashaki, ev patmakanoren grancum eq amen toghum dzer grats, vor indz arhamarel eq, jnjel steghtsagortsutjuners hasarakakan forumnerits, arel mi ban, inchi hamar mardkutjuny hazaramjakner anvanel e mardkanc: BARBAROS,

ev ajn vor dzez da chi hetaqrqrum, total fashizmi arajin indikatorn e.

Sirov,

vahe

Link to post
Share on other sites

У вас мания величия: - жрналист русской газети.

У меня величие, мания у вас.

Тарас Липолц: - Украинский поет.

Link to post
Share on other sites

Պետականաշինությունը ժողովրդական բիզնես է

Հայկական հեռուստատեսությամբ պատմում են հենց հիմա, որ օդանավի աղետում զոհվածների դիակների լուսանկարները ցուցադրում են հարազատներին, ճանաչելու համար, և միայն տղամարդկանց են թույլ տալիս նայել: Թյուր կարծիք է այն, որ կանայք ավելի թույլ են նյարդերով: Տարբեր ընտանիքներում ու գերդաստաններում կարող են լինել ազգականներին լավագույնս ճանաչելի անդամներ, կին կամ տղամարդ, կապ չունի և նման վիճակներում ավելի լավ է թողնել, որ գերդաստանն ինքը որոշի իր պատասխանատուին, անկախ սեռից ու տարիքից:

Ավելին՝ դիակները ճանաչելը կարելի է թողնել հարազատներին ծայրահեղ դեպքերում միայն, եթե հոգեբանները վստահ են, որ նրանց մոտ պոստտրավմատիկ վտանգը հավանական չէ: Դիակները պետք է ճանաչեն միայն հմուտ պաթանատոմները և դրա համար կան տեխնիկական բոլոր հնարավորությունները և բազում աշխատազուրկ մասնագետ, որոնց կառքավարությունը անմիջապես պետք է մոբիլիզացներ և հասցներ Սոչի, անգամ ազգականներից առաջ:

Խնդրում եմ հաղորդեք կարծիքս համապատասխան մարմիններին, եթե նման տեղերում աշխատող ծանոթներ ունեք:

Պետականաշինությունը ժողովրդական բիզնես է, որի ոչ մի խնդրից խորշել չի կարելի:

Կանխավ հայտնում եմ երախտագիտությունս ու ցավակցությունս:

2006-05-07, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Հայ-ռուսական ճգնաժամ

«Ռոբերթ Քոչարյանը իր աշխատավարձը ուղարկել է օդանավի աղետից զոհվածների հարազատներին օգնելու հիմնադրամին».- կարդում եմ հայկական թերթերում:

- Այ քեզ բա՜ն: Տեսնել ինչպե՞ս է յոլա գնալու մի ամիս:

- Աշխատանքային խնայողություններով հարկավ, մի կերպ, ծերը ծերին:

- Իսկ ինչու՞ չեր ուղարկում աշխատավարձը Բյուզանդի և այլ փողոցներից քշվածներին: Ինչու՞ փողոցներում ցրտից մեռած անտուններին չուղարկեց անցյալ բոլոր տարիներին:

- Փոքր է աշխատավարձը խեղճ բարերարի հավանաբար, բլորին չի հերիքի:

Ինչպե՞ս դիմանա մարդը մայմունություն անելու գայթակղությանը, այս համատարած մայմունաշոուի պայմաններում: Մարդկանց ողբերգության հաշվին մարդասեր են ձևանում ու կարծում են թե փրկել են իրենց մարդասպան դեմքերն ու կարող են լավիկը ձևանալ և թաքցնել հայ ու ռուս ժողովուրդների հարաբերություններում տիրող խորը ճգնաժամն ու հայերի նկատմամաբ իրականացվող շարունակական ցեղասպանությունը:

2006-05-07, Սթոքհոլմ

:cry: Ayn ezaki depkeric e, erb dzer het hamadazyn em.

Link to post
Share on other sites

Առնետավազք

«Օրինաց երկիր» կուսակցությունից սկսել է առնետավազքը: Այդ մասին գրում է հանրապետական ողջ մամուլը և անգամ ախպարստաններում շվարած հայերին արդեն կարիք չկա բացատրելու թե ինչ նկատի ունեն առնետ ասելով: Դա մեր ունեցվածքը պրիվատիզացրած օլիգարխն է, նախկին թաղային մի լխպոր, անպայման մի ստորացուցիչ մականունով, որից ազատվել կարող է միայն շատ հարուստ լինելով ու շրջապատի բոլոր մարդկանց խեղելով, հավանաբար իրեն նախկինում խեղելու համար՝ դոդ, լֆիկ, լեդի, նեմեց, ագառկա, ժնջիլ, կազյոլ, կաբան, ծաղիկ, շուռուփ ու էլ ինչ ասես անվանելով: Հայաստանը դեռ ծանոթ չէ «մոբինգ» հասկացությանը: Մենք չենք հասցրել ուսումնասիրել կտտանքի հետևանքով չարացած մարդկանց բերած վնասը պետությանը: Մենք վայրենիներով բնակեցված մի տարածք ենք, որը ղեկավարվում է «պանյատկեքով». «մոբինգ» նկատելու, ուսումնասիրելու, ճանաչելու և դեմն առնելու համար պետք է դեռ համալսարաններ ավարտենք, տասնյակ հազարով Միկուխո Մակլայներին ու Մագելաններին առանց կոմպլեքսների ընդունենք հետ, լսենք, սովորենք, հիմնադրենք այն համալսարանները, որտեղ դեռ պետք է սովորենք: Հուսահատության եմ հասնում պատկերացնելով այս ծով աշխատանքը, բայց բարեբախտաբար օգնության է հասնում կամ Ֆրիկը, կամ Խորենացին, կամ Լաստիվերցին, կամ Շվեյկը, Նիլսը, Բաղդասարն ու Մյունհաուզենը, կամ լավ տղերքից մեկն անպայման, լցնում է խաղաղության ծխամորճը, ծխում, մեկնում է ինձ ու ասում.

- Տո այ լկստված, դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես և մեզ ունեիր միշտ, բա մենք ի՞նչ ասենք, որ անտեր էինք ու քեզ անգամ չունեինք:

Գետինն եմ մտնում ամոթից իհարկե անմիջապես, ծխում եմ ծխամորճը, տղերքին ասում եմ որ ցվրվեն, զահլես չտանեն ու անցնում եմ կրկին մեր առնետներին ու նրանց վազքին:

Իսկ ո՞վ չի վազել:

Հենց «Չեկան» հայտարարեց «ղարաբաղ» կարտելի բացումը, վազեցին «ԱԻՄ»-ից ասելով «գնամ տեսնեմ ինչ են անում» ու կորան: Ոմանք հասկացան որ սնդամթերքը քիչ է, վազեցին տարբեր կուսակցություններ հիմնելու և վազվզելու դես ու դեն ու մինչ օրս վազվզվում են: Վազվզելը մեղմ է անգամ ասած: Վխտում են:

Բայց մի անհանգատացեք սիրելիներս՝ ոչ Ֆրիկ, ոչ Նիլս, ոչ Բաղդասար, ոչ էլ ծանոթ ու անծանոթ իմ ժամանակակից համաքաղաքացիներ: Առնետին դուք վերաբերվում եք զգացմունքերով, բայց ոչ ես՝ անասնաբույժս, որը զինված է առնետների մասայական ոչնչացման բոլոր գիտելիքներով, ժամանակակից տեխնոլոգիաներով և «Անասնաբուժական Կանոնադրությամբ» և արդեն իսկ մասայական արտադրության է դրած և տարածվում է անհրաժեշտ թույնը:

Դուք սիրելի համաքաղաքացիներ, պահպանեք պարզապես սանիտարահիգենիկ տարական պայմանները , որովհետև առնետի ամենամեծ թշնամին է մաքրությունը:

2006-05-11, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Կուբիկ-Ռուբիկ

Ուշադրություն դարձրեք հայկական խորհրդարանի կուսակցական կառուցվածքին.

Իշխող կոալիցիան կազմված է ՀՀԿ-ից՝ 39 պատգամավոր (12 անկուսակցական), ՀՀԴ-ից՝ 11 պատգամավոր և ՕԵԿ-ից՝ 20 պատգամավոր:

Կոալիցիայից դուրս (ընդդիմադիր) են՝

Արդարություն խմբակցությունը - 14,

Ազգային միաբանություն խմբակցությունը - 7,

ՄԱԿ-ը - 6,

Ժողովրդական պատգամավոր խումբը - 16,

Խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորները - 18 պատգամավորով:

Հիմա պատկերացրեք, հանկարծ կոլալիցիայի անդամ որևէ կուսակցություն որոշի կոտոշ դեմ տալ.

ՀՀԿ-ի դեպքում կոալիցիան կորցնելու է 27 պատգամավոր, որովհետև անկուսակցականները իրենցը չեն: Պակաս 27-ը անմիջապես կլրացվի

ՄԱԿ-ով 6, ժողպատգամավորով - 16, մի 5 հոգի էլ կհավաքվի «ազատներից», կամ դեսից դենից, որովհետև չի արգելում որևէ բան խորհրդարանում եղած խմբերին և պատգամավորներին միանալ արդեն գործող կոալիցիային, եթե վերջիններս դեմ չեն, իսկ որևէ մեկից սպառնալիքի դեպքում, կարող են անմիջապես կապվել ցանկացած կոմբինացիայով և լկտիացածին դուրս մղել, առանց հետագա բարդացումների: Մի՞թե կասկածում է որևէ մեկը, որ հանրապետականների գրաված պաշտոնները ներկայումս, բավարար խայծ չեն խորհրդարանական եղբայրության համար:

ՀՀԴ-ի և ՕԵԿ-ի դեպքերը չքննարկենք, որովհետև ավելի քիչ է նրանց դեպքում կոմբինացիաների անհրաժեշտությունը: Թվերը ձեռքի տակ են, կարող եք հաշվել հեշտությամբ:

Մաթեմատիկական այս զեղումի նպատակն այն է, որ ձեզ ցույց տամ այն, ինչ ցույց տվեց ինձ այսօր իմ ընկեր Ա.Ս-ն, ասելով, որ հայոց խորհրդարանը ոչ այլ ինչ է, քան Ռոբեթ Քոչարյանի ձեռքերում պտտվող, մի կուբիկ-Ռուբիկ:

Սթոքհոլմ, 2005-06-06

Link to post
Share on other sites

Նրանք, ովքեր ասում են

Նրանք, ովքեր ասում են, որ հայությունը արյունով է միայն որոշվում է, հաճախ նման են մոնղոլների: Առաջարկում եմ «DNA թեսթ» անցնել համայն հայությամբ, բայց իհարկե կոռնան անմջապես մինչ այդ չերևացող արիացնիներն ու բարեպաշտ քրիստոնեաները, որ համարակալումը չարքի սադրանքն է:

Նրանք, ովքեր ասում են, որ պետք է սահմանափակել հայերի քաղաքացիության ու ընտրության իրավունքը, հայտարարում են, որ կարելի է սահմանափակել քաղաքացիությունն ու ընտրության իրավունքը:

Նրանք, ովքեր ասում են, որ դրսից չի կարելի մասնակցել Հայաստանի կերտմանը, հռչակում են, որ իրենք իրենց նշանակել են հայության ներսը, մեծամասնությանը օտարելով դուրս:

Նրանք, ովքեր ասում են քննադատությունը պետք է լինի կառուցողական, հայտնում են, որ սպանելու են քննադատությունը, որովհետև քննադատություն չի համարվի որևէ խոսք, որը կառուցում է կառուցողական-չկառուցողական որոշող ինքնահռչակների շենքը, իսկ այն ինչ չի կառուցի, կհամարվի բնականաբար ոչ կոռուցողական քննադատություն:

Նրանք, ովքեր ասում են, որ չեն հարգում հավերժ ապակենտրոն մտածողներին, հայտնում են, որ պատրաստ են «կենտրոնանալ» իրենց հարմար գնի վրա և համագործակցել:

2006-05-12, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Եվ չեք տեսնի ոչ մի տեղ

Այսօր կրկին ակտիվացել էին երիտհայերը, որոնք հեռուստատեսությամբ հայտնում էին, որ սվորական բան է, որ որևէ կուսակցություն դուրս գա իշխող կոալիցիայից:

- Նման բան պատահում է ամենուր: Ոչ մի արտառոց բան չի պատահել.

ասում է միջին հանրահաշվական չինովնիկ չեկիստը:

Ճիշտ է: Դա պատահում է ամենուր, բայց ոչ մի տեղ խուժանանոցից բացի, չի կարող պահել կառավարությունը իշխանությունը, եթե իշխող կուսակցություններից մեկը դուրս է եկել կոլալիցաիյից և ոչ մի տեղ չեք գտնի անբարոյական, որը կպահի նախարարական աթոռը, կոալիցիայից դուրս եկող կուսակցությունից դուրս գալով և չեք տեսնի մի անբարոյական կառավարություն, որը կպահի պաշտոններում նման նախարարներ և չեք տեսնի մի անբարոյական ժողովուրդ, որը թույլ կտա նման իշխանություն:

2006-05-12, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Texnikakan patcharnerov ogtvum em latinakan ajbubenic, nerexutjun.

OEK-i naxagah Artur Baxdasarjany ajsor isk hajtararel e ir kusakcutjan` koaliciajic durs galu masin. Sakajn voch mi artaroc ban chka, yndameny rusamet ev arevmtamet (yndhanur armamb) uzheri sovorakan kashkshuk. Hayastanin petk e ishxanapoxutjun, miajn, ynd-vorum cankacac teskov!

Isk inchu es amen angam nshum Stokholmum gtnvelu pasty?

Link to post
Share on other sites

Hervic-heru ktruk knnadatoxneri sharkin e patkanum Parony?

Anvaneq hervits, kam motikits qnnadatogh voreve mekin, anmijapes dadarem grely, ete durnerd chi galis.

Isk inchu durnerd chi galis?

Ho dzez, kam dzer azgakannerin chem kpel?

Ajd depqum vochnchov ognel chem karogh. Petq e harmarveq, vorovhetev kpel em angam im azgakannerin. Ovqer eq duq u dzer harazatnery ajd depqum, vor chkpnem?

Jermoren,

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Պարոնի փոախրեն չեմ ուզում ես պատասխանեմ, բայց պատրաստվես լեկցիա լսելուն

Եթե ձեզ իրոք դա հետաքրքրում է, և զուտ կծելու նպատակով չեք հարցնում, ապա

դա պարզապես հնարք է՝ ՊՈՒԾԵՎԻՅԵ ԶԱՄԵՏԿԻ տեսակի :)

Վահեի «պոստինգները» իր գրքերի շարունակությունն են,

շատերը հին գրքերից են, մնացացը հավանաբար կկազմեն նոր գիրք։

Իսկ այնտեղ ամենն այդ ոճով է արված։

Link to post
Share on other sites

Թերմացք լիզող ազգականն ու հարազատը

Հայերը, որոնք դեմ են քրեական հանցագործության քննադատությանը, հայրենեասերներ չեն, ինչպիսին ուզում են ձևանալ, որովհետև ցանկացած հայրենասեր պետք է դեմ լինի հանցագործությանն իր հայրենիքում: Բողոքելով գրածիս դեմ ու ինձ լռեցնելով հաստատում են երկու բան.

1. Հին ասացվածքն այն մասին, որ սրիկայի վերջին հանգրվանը հայրենասիրւթյունն է:

2. Հանցագործության քննադատությանը դեմ կարող է լինել միայն հանցագործ ու նրա պնակից թերմացք լիզող ազգականն ու հարազատը:

2006-05-12, Սոլենթունա

Link to post
Share on other sites

Մարդակերի նշան

Հայկական լրատվական աղբյուրներից այսօր տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանը, Աղվան Վարդանյանը և Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովը կարժանանան «Պետրոս Մեծ» շքանշանին, Երևանում, մի քանի օրից:

Հիշենք, որ ռուսական իմպերիալիզմի ծնող, «Մեծ» անվանված այդ հարբեցող սրիկա Պետոն խոշտանգել ու սպանել է սեփական որդուն, տարակարծիք լինելու համար և նրա երեքհարուրամյա խելագարությանը հավատարիմ ծառայելու համար են ստորացնում մեզ այսօր ի ցույց աշխարհին, մեր «իշխաններին» խարանելով մարդակերի նշանով:

2006-05-15, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Շվարցնեգեր փաշա

Կարդում եմ «Համերն իջավ գերեզման» վերնագրով մի հոդված, արդյունաբերական թերթերից մեկում, որը պատմում է, որ աշխարհի ամենամեծ «ջիպը» դադարում է արտադրվել, վատ վաճառքի պատճառով, ինչից հետևում է, որ վերջացել են գեղերից փախած ու քաղաքներում «մարդ» դարձած եզները, Շվարցնեգերից սկասած մինչև մեր կոլխոզ և այսուհետև նրանց բոլորին կարելի է մատով ցույց տալ նախորոք իմանալով թե ով է՝ Շվարցնեգեր փաշա:

2006-05-15, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Դա ծիծաղելի է, արհամարելի և խղճահարության արժանի

Նստած են հենց հիմա կոլխոզումս հիտլեր յուգենտ կոմիսարները, թրաշված, սանրված ու պուպուշ և ալամ աշխարհին համոզում են, որ իրենց երկրներում զանգահարեն ինչ որ տեղ ու քվեարկեն հայ մի երգչի համար, Եվրոտեսիլի մրցմանն ուղարկված և վստահեցնում են, որ նա մերն է: Ես չեմ կարծում, որ մերն է, ոչ իմը համենայն դեպս և քվեարկել չեմ պատրաստվում, իսկ եթե զահլես տանեն յուգենտ կոմսոմոլները, անգամ կարող եմ չալարել ու զանգահարել ու դեմ քվեարկել:

Նախ բոլորովին դուրս չի գալիս ժանրը, «մայմունի անճաշակ շիրպատրեբ» է, նկատի չունեմ հայի երգը միայն, այլ ամբեղջ Եվրատեսիլը: Հետո դորւս չեն գալիս տղամարդ երգիչները, որը բոլորովին չի նշանակում, որ դուրս չի գալիս տղամարդու երգելը:

Դուրս շատ գալիս է Մքֆերինի երգելը, Ալջերոյի, իմ Արամոյի, էն որ չի ձևանում, դուրս գալիս է Վահագի երգելը, Հայրապետյան, երբ երգում է նվագելիս, չպլանավորած, Արտոյի երգելն եմ սիրում, որովհետև տարերքն է երգում Արտոյի միջով, նա իրեն տրամադրում է պարզապես տարերքին ինչպես մի գործիք: Էս մարդիկ, որոնց թվում եմ որպես օրինակ, երգիչներ չեն, վարպետ արտիստներ են, մարդիկ, որոնք երգում են, կամ նաև երգում են և որքան լսում են այն ինչ հրամցվում է հայկական հեռուստատեսությամբ, այնքան ավելի եմ համոզվում սեփական ճաշակիս նախընտրելիությունում:

Կարող եմ լինել հետամնաց ու տգետ իհարկե, բայց դա բոլորովին չի սասանում նախընտրության իմ իրավունքը:

Համեմատության համար թերթում եմ սկանդինավիական հեռուստաալիքները հենց հիմա, փնտրում եմ ծրագրերում, որ տեսնեմ արդյոք էս վիկինգները երբևէ կոմսոմոլի ժողով արե՞լ են հեռուստատեսությամբ, որ ազգը՜, ազգը՜ մի սուրու անասունի նման քվեարկի մի երգչի համար, անկախ նրանից հավանում է, թե ոչ:

Չեմ գտնում: Ոչ մի երկրում նման բան չկա:

Ֆաշիստ-կոմսոմոլներն իհարկե կասեն, որ եվրոպացիք այլասերված են և ապազգային, բայց չգիտես ինչու այդ այլասերված ապազգայիններն ունեն հզոր ազգային հայրենիքներ, իսկ մեր ֆաշիստ-ֆորպոստները օրեց օր ավելի են խրվում Պետրոս Մեծի ոռը, թե հակառակը՝ չգիտեմ:

Գտնում եմ ուրիշ բան ու շվարում եմ: Հարյուրավոր հոդված է գրվել Շվեդիայից մասնակցող Քարոլայի մասին պարզվում է, որոնք ես չեմ կարդացել մինչ օրս, որովհետև աղբ չեմ կարդում, բայց այսօր զբաղված եմ հետաքննությամբ և ստիպված եմ: Ինչի ասես չի գնում մարդը հանուն գիտության ու համընդհանուր բարօրության:

- Քարոլա՜ն…

- Ի՞նչ: Կարծեցիք գրվում է, որ տաղանդավոր է, մեծ է, լավն է, ընտրեք՜ հա՞: Բոլորովին:

Քարոլա՜ն անտաղանդ մաֆիոզ պառավ է, որը երիտասարդներին մեկուսացնում է հաղթելու համար և նույնիսկ օրենք է խախտվել ընտրության ժամանակ, որովհետև քվեարկության պահին անջատվել է մի քանի տասնյակ հազար հեռախոս, ազդելով արդյունքի վրա: Մի քանի տասնյակ մարդ բողոքի ձայն է բաձրացրել անարդարության դեմ ու ըստ վերջին հոդվածներից ստացածս տեղեկության, Քարոլայի ականջից բռնած հետ կբերեն Շվեդիա, կուղարկեն իսկական հաղթողին և արդեն իսկ սկսել է հետաքննությունը հեռախոսների հետ կապված: Չգիտեմ կլինի այդպես, թե ոչ, չեմ կարծում, որ կհետաքրքրվեմ այլևս, բայց փաստ է որ չգտա ոչ մի հոդված, չտեսա ոչ մի հաղորդում որևէ տեղ, որ կազմակեպված քարոզ անեն ճաշակ պարտադրելով:

Պարոնայք և տիկնայք ֆաշիստ կոմսոմոլներ. դա ազգին օգտակար չէ: Դա ծիծաղելի է, արհամարելի և խղճահարության արժանի:

2006-05-15, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...