Karmir Posted April 3, 2006 Report Share Posted April 3, 2006 Արդյո՞ք շատ համարձակ և երբեմն էլ անհիմն չե հեղինակը: «Հայոց Աշխարհ» օրաթերթ, շաբաթ, 1 Ապրիլ 2006, #59/2122 ՀԱՅՈՑ ԼԵԶՎՈՎ ԳՐՔԵՐ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻՑ 4 ԴԱՐ ԱՌԱՋ Նախաքրիստոնեական շրջանում գոյություն ունեցած հայերեն գրի եւ գրականության մասին վկայություններ են պահպանվել անտիկ օտար հեղինակների երկերում: Հռչակավոր հույն փիլիսոփա եւ պատմագիր Մետրոդորոս Սկեփսիացին, ապրելով Պոնտոսում եւ Հայաստանում մինչեւ մ.թ.ա. 70թ., գրել է Տիգրան II-ի պատմությունը եւ «Կենդանիների բանականությունը» փիլիսոփայական երկը: Այս վերջինը, ըստ Փիլոն Եբրայեցու (Ալեքսանդրացու) հաղորդման, որն ապրել է մ.թ.ա. Iդ. վերջին քառորդից մինչեւ մ.թ. Iդ. կեսը, թարգմանված է եղել հայերեն: Փիլոն Եբրայեցու նման քաջատեղյակ եւ բծախնդիր օտար հեղինակի այս համոզիչ հաղորդումը մեր թվարկության դարագլխին գոյություն ունեցած հայալեզու գրականության մասին, որ վկայակոչվում է առաջին անգամ, չի կարող չսասանել նույնիսկ ամենակարծր հակաթեզերը: Հենց միայն Փիլոնի սույն վկայությունը բավական է ժխտելու այն տարածված կարծիքը, որ եթե նախամաշտոցյան շրջանում գոյություն է ունեցել գրավոր հայ գրականություն, ապա միայն հունարեն, ասորերեն կամ պարսկերեն լեզուներով, իսկ հայոց լեզվով եղել է միայն բանավոր գրականություն, այսինքն՝ բանահյուսություն: Եւ անմիջապես հարց է ծագում՝ ի՞նչ գրով են գրված եղել երեք հայալեզու գրքերը, եթե ոչ հայերեն այբուբենով, որի մասին վկայում է III դարի ժամանակագիր եւ եկեղեցական մեկնիչ Հիպպողիտոսը: Հունարեն բնագրով իր «Ժամանակագրության» մեջ՝ գրված Ալեքսանդր Սեւերոս կայսեր 13-րդ տարում՝ մ.թ. 234-235թթ., Հաբեթի ցեղի 47 ազգերի շարքում որպես գրագետ (գիր ունեցող), Հիպպողիտոսը հիշատակում է հետեւյալ յոթին՝ իբերներ, լատիններ, որոնց գիրը եւ հոռոմներն են գործածում, իսպանացիք, հույներ, մարեր, հայեր: Խորենացու վկայությամբ, Բարդածան ասորի պատմագիրը, որ Եդեսիայից էր, մտավ Անի կամ Հանի ամրոցը, կարդաց Ողյումպ քրմի մեհենական պատմությունը, որի մեջ թագավորների գործերի հետ միասին հիշատակված էր Տիգրան վերջին հայոց թագավորի ձեռքով նրա եղբայր Մաժան քրմապետի գերեզմանին կառուցված բագինը Բագրեւանդի Բագավանում: Ի՞նչ լեզվով էր գրված այդ մատյանը - եթե Բարդածանը, ինչպես վկայում է Խորենացին, այդ պատմությունը փոխադրել է ասորերենի եւ ապա հունարենի, նշանակում է՝ մեհենական պատմության բնագիրը պետք է եղած լիներ հայերեն եւ գրված հայերեն գրերով: Ուսումնասիրողներից ոմանք, ինչպես Ա.Աբրահամյանը, ենթադրում են, թե մատյանը գրված է եղել արամեական գրով, բայց այս կարծիքը հիմնավոր չէ: Ասորիներն իրենք իսկ արամեական գիր են գործածում հատկապես Եդեսիայի շրջանում: Նույնը վերաբերում է Տիր աստծո մեհյանին:Գերմանացի խոշոր հայագետ Յ.Մարկվարտը իր «Հայոց այբուբենի ծագումը եւ Մաշտոցի կենսագրությունը» ուսումնասիրության մեջ ժխտում է հայ մատենագրության գոյությունը մինչեւ V դարը հետեւյալ փաստարկով. «Այս երկրի լեզվով չէր գրվել դեռ ոչ մի տող, որովհետեւ այն ժամանակվա հայտնի այբուբեններից եւ ոչ մեկը ի վիճակի չէր արտահայտելու հայերեն բազմաթիվ ու դժվարին հնչյունները»: Գերմանացի հայագետի այս ուշագրավ միտքը մեզ բերում է հակադարձ տրամաբանության՝ եթե նախամաշտոցյան շրջանում եղել է հայ մատենագրություն, ապա դա կարող էր լինել միայն հայերեն այբուբենով, եւ ոչ թե արամեատառ կամ հունատառ: Եւ առհասարակ, մի շատ բնական հարց է ծագում. հնարավո՞ր է արդյոք, որ ժողովուրդն ունենա գրի ու դպրության Տիր աստված, այդ Տիր աստծուն նվիրված դպրության մեհյան, բայց սեփական գիր եւ դպրություն չունենա: Օտար դպրության, օտարագիր եւ օտարալեզու մատենագրության համար հայրենի աստվածություն չի ստեղծվում: XIII դարի հայ պատմիչ Վարդան Արեւելցին (Պատմութիւն տիեզերական, Մոսկվա 1861, էջ 70) վկայում է Լեւոն արքայի օրոք Կիլիկիայում հայտնաբերված դրամի մասին, որի վրա հայերեն լեզվով դրոշմված են եղել հեթանոս հայ թագավորների անուններ, որով եւ պատմիչը հաստատում է Մեսրոպ Մաշտոցից առաջ հայերեն գրերի գոյությունը. «Եւ զի լեալ է հայերէն գիր ի հնոյն- վկայեցաւ ի ժամանակաս Լեւոնի արքայի. զի գտաւ դրամ ի Կիլիկիա հայերէն գրով դրոշմեալ զանուն կռապաշտ թագաւորացն Հայկազանց»: Նման հարցադրումներն արդեն իսկ իր մեջ կրում է նախամաշտոցյան գրի գաղափարը, որն ունի կողմնակիցներ, բայցեւ ավելի մեծ թվով հակառակորդներ, որոնք կարծում են, թե նախամաշտոցյան գիրը կարող է նսեմացնել Մաշտոցի հանճարը: Կատարյալ թյուրիմացություն: Ահավասիկ մեր հին հեղինակներից շատերը եւ առաջին հերթին 5-րդ դարի ներկայացուցիչները՝ սկսած Սահակ Պարթեւից եւ Մեսրոպ Մաշտոցից, նրանց աշակերտներ Կորյունը, Դավիթ Անհաղթ փիլիսոփան եւ Մովսես Խորենացին, ապա եւ Ղազար Փարպեցին եւ այլք, ընդունում են հեթանոսության շրջանում հայոց դպրության գոյությունը. հայոց գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում իմ զեկուցման մեջ ես ցույց տվեցի, որ ինքը՝ Մաշտոցը, երկար ժամանակ Եդեսիայում եւ Ասորիքում՝ դպրության հեթանոս ճարտարների մոտ, որոնել է հայոց հին գրի ամբողջական այբուբենը: Վերը իմ հիշատակած Փիլոն Եբրայեցին՝ իր ժամանակի ճանաչված մտածողներից մեկը, որին Էնգելսը քրիստոնեության հայր է անվանում, իր եզակի վկայությամբ գալիս է հաստատելու հայալեզու գրականության իրողությունը դեռեւս մեր թվարկության սկզբին՝ Մեսրոպ Մաշտոցից 4 դար առաջ: ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ Բանասիրական գիտությունների դոկտոր Quote Link to post Share on other sites
SAS Posted April 3, 2006 Report Share Posted April 3, 2006 Կարմիր, հին կռիվ է և, իմ կարծիքով՝ հարատև:Քանզի փաստեր չկան, միայն՝ վարկածներ: Իսկ թեմայի վերնագրում «ետմաշտոցյան» -ը վրիպակ է, պետք է լինի՝ նախամաշտոցյան: Quote Link to post Share on other sites
Karmir Posted April 3, 2006 Author Report Share Posted April 3, 2006 Թեմայի վերնագիրը ուղղեցի: Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted April 3, 2006 Report Share Posted April 3, 2006 Արդյո՞ք շատ համարձակ և երբեմն էլ անհիմն չե հեղինակը: Շատ հետաքրքիր է ,Կարմիր : Պատմությունից տեղեկություններ կան, որ նախամաշտոցյան շրջանում մատյանները գրված են եղեղ հունարեն կամ ասորերեն ( հիմնականում) : Բայց եթե ընթանանաք վերը նշված տրամաբանությամբ , կարծում եմ շատ հավանակն է հայոց հին գրերի գոյությունը : Հայալեզու գրականություն մեր թվարկությունից առաջ դեռևս գոյություն ունեցել է, չեմ կարծում որ միայն բանահուսության ձևով , այլապես պահպանումը և տարածումը դժվար կլիներ : Իսկ փաստերի բացակայությունը ... ախր 2-3 դար չի, էստեղ խոսքը գնում է հազարամյակների մասին , էնպես որ պատմաբանները ավելի շատ առաջնորդվում են տրամաբանությամբ ու ենթադրություններով Quote Link to post Share on other sites
smally Posted April 5, 2006 Report Share Posted April 5, 2006 Ինչի դուք նո՞ր եք իմանում: Տան կոմպիս մեջ մի շատ հետաքրքիր նմուշ ունեմ նախամաշտոցյան տառերի, կդնեմ հետո: Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted April 5, 2006 Report Share Posted April 5, 2006 Խորենացու մոտ բազմիցս կրկնվում է, որ այդպիսի նախամաշտոցյան տառեր եղել են։ Ավելին, Խորենացին գրում է, որ Մաշտոցը նախ այդ տառերով է սկսել դպրոցներ բացել, ապա տառերի անհաջողության պատճառով ստիպված է եղել նոր տառերի մասին մտածել… Ուզո՞ւմ եք կոնկրետ ցիտատները տամ։ Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted April 5, 2006 Report Share Posted April 5, 2006 Լսելը լսել էի , բայց ոչ գիտականորեն ապացուցված փաստարկներ : Եթե դժվար չի տեղադրեք : Quote Link to post Share on other sites
smally Posted April 6, 2006 Report Share Posted April 6, 2006 Vot i obeshchannoe. Istochnik, konechno, nedostoverniy, no ochen' daje lyubopitno. Quote Link to post Share on other sites
ARAMIS Posted April 6, 2006 Report Share Posted April 6, 2006 Smally et imn er vonts inkav qo kampi mej lol Quote Link to post Share on other sites
smally Posted April 6, 2006 Report Share Posted April 6, 2006 Eka, dzer tnic ed posting@ areci Quote Link to post Share on other sites
Karmir Posted April 6, 2006 Author Report Share Posted April 6, 2006 Vot i obeshchannoe. Istochnik, konechno, nedostoverniy, no ochen' daje lyubopitno. Недостоверный - это не то слово Лилит джан Любопытный документ, но у автора этого гениального труда что-то не то с образованием. А к науке это имеет весьма посредственное отношение. Иными словами, конечно это бред. Quote Link to post Share on other sites
Egern.net Posted April 8, 2006 Report Share Posted April 8, 2006 Հայեր ջան, Նախամաշտոցյան հայ գիր եւ գրականություն ամենայն հավանականությամբ եղել է: Դա են վկայում ինչպես Խորենացու, այնպես էլ Կորյունի հիշատակումները: Բայց, քանզի փաստեր չկան, չի կարելի վստահ ինչ որ բան ասել: Չի կարելի ամեն մի հույն հեղինակի գրածը ընդունել որպես գիտական վերլուծության հիմք: Մինչեւ որեւէ «գիրք» չհայնաբերվիու չհաստատվի, որ դա հայկական է, այսպիս խոսակցությունները անիմաստ են: Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted April 8, 2006 Report Share Posted April 8, 2006 Լսելը լսել էի , բայց ոչ գիտականորեն ապացուցված փաստարկներ : Եթե դժվար չի տեղադրեք : Խորենացու մոտ (Գիրք Գ, Գլուխ ԾԲ) Դանիելյան նշագրերի մասին գրված է չոռնիմ պօ բելոմու. Վահրիճ Խանդունուն ուղղարկում են Միջագետք, եւ նա բերում է Դանիեյան գրերը, որոնք “վաղուց գրված էին”։ Սահակն ու Մաշտոցը “քիչ տարիներ” փորձում են այդ տառերը սովորեցնել աշակերտներին, բայց տեսնում են, որ այդ “մուրացված գծագրությունը” Հայերենի հնչյունները ճիշտ չի կարող արտահայտել… Quote Link to post Share on other sites
Katranide Posted May 2, 2006 Report Share Posted May 2, 2006 Խորենացու մոտ (Գիրք Գ, Գլուխ ԾԲ) Դանիելյան նշագրերի մասին գրված է չոռնիմ պօ բելոմու. Վահրիճ Խանդունուն ուղղարկում են Միջագետք, եւ նա բերում է Դանիեյան գրերը, որոնք “վաղուց գրված էին”։ Սահակն ու Մաշտոցը “քիչ տարիներ” փորձում են այդ տառերը սովորեցնել աշակերտներին, բայց տեսնում են, որ այդ “մուրացված գծագրությունը” Հայերենի հնչյունները ճիշտ չի կարող արտահայտել… Ստորև բերում եմ մի հոդված, որը տպագրվել է 2004 թ. փետրվարի 3-ին «Իրավունք» (885) թերթում: Սա հավանաբար նախամաշտոցյան հայ գրերի մասին մեր ունեցած միակ արժանահավատ գիտական վարկածն է: Ուզում եմ նշել, որ հոդվածը լույս է տեսել Առեղծված խորագրի տակ, որը, թերևս, ակնարկում է հոդվածագրի` տվյալ փաստի նկատմամբ ունեցած թերահավատությունը: Գուցե ձեզանից շատերին արդեն ծանոթ է այդ հոդվածը, համենայնդեպս ես այն կներկայացնեմ ամբողջությամբ, առանց կրճատումների, որպեսզի առանց այն էլ խմբագրված նյութը ինչ-որ պատկերացում տա այս վարկածի հեղինակի` ակադեմիկոս Պարիս Հերունու առաջ քաշած փաստերի ու փաստարկների իսկության ու հավաստիության մասին: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ակադեմիկոս Պարիս Հերունին բոլորովին վերջերս բաց նամակ է ուղարկել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողովին: Այնտեղ մասնավորապես նշվում է, որ հայոց այբուբենի գյուտի 1600-ամյակը նշելը սխալ է, քանի որ ինքն ունի հիմնավորումներ, որոնք ապացուցում են, որ մեր այբուբեմնը նույն տառերով գոյություն է ունեցել մոտ 10000 տարի առաջ: Ակադեմիկոսը, հղում կատարելով հայոց պատմիչների աշխատանքներին, գրում է. «Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելիս` 301 թ., նախաքրիստոնեական ողջ տաճարները, գիտությունն ու մշակույթը, այդ թվում նաև բոլոր հայոց գրքերն ու գրերը, ոչնչացվել են և արգելվել: Այդ մասին մանրամասն գրում էԱգաթանգեղոսը (IV դար) և մյուս հայ պատմիչները` Խորենացին (V դար), Բյուզանդը (V դար) և ուրիշներ: Հարյուր տարի օգտվել են հունական ու սիրիական այբուբեններից (և գրերից), որոնք եղել են ընդօրինակված հայկական այբուբենից մ.թ.ա. IX դարում և ավելի ուշ: ՀԱՅՈՑ ԳՐԵՐԸ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ 10000 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԸ 100 տարուց հետո հայ թագավորը (Վռամշապուհը) և կաթողիկոսը (Սահակ Պարթևը) համոզվեցին, որ պետությունը չի կարող գործել առանց սեփական գրերի: Ունենալով հայոց այբուբենը (այդ թվում, այսպես կոչված, «Դանիելյանը»)` նրանք հանձնարարեցին Մեսրոպ Մաշտոցին վերականգնել հայոց գիրը: Բայց որոշվեց չասել, որ դա հին նախաքրիստոնեական (քուրմերի) գիրն է` տրված հայերին Աստծո կողմից: Հայոց գիրը վերականգնելու համար բավական չէր ունենալ այբուբենը, քանի որ տառերի մեծամասնության հնչողությունը մոռացված էր 100 տարվա ընթացքում: կար միայն մեկ ելք. գտնել որևէ հայերեն գիրք: Կորյունը (V դար)` Մաշտոցի աշակերտը, վկայում է ու նկարագրում, թե ինչպիսի տառապանքներ ու չարչարանք կրեց Մաշտոցը` Հայաստանում տարիներով փնտրելով, բայց չգտավ: Ի՞նչը: Որևէ հայերեն գիրք: Բայց Կորյունը չէր կարող գրել այդ մասին, քանի որ դա արգելված էր: Կորյունը, ինչպես և այլ պատմիչներ չեն գրում, թե Մաշտոցը հորինեց, հնարեց կամ ստեղծեց հայոց այբուբենը: Ստեղծված իրավիճակից կար միայն մի ելք, որին և դիմում են թագավորն ու կաթողիկոսը` ուղարկել Մաշտոցին արտասահման, քանի որ այնտեղ հայերեն գրքերը չէին վառել: Մաշտոցն աշակերտների հետ գնում է Եդեսիա և Սամոսատ, ուր կային մեծ գրադարաններ: Կորյունը գրում է, որ Եդեսիայի իշխանը շատ լավ ընդունեց Մաշտոցին և ասաց, որ այն, ինչը նա փնտրում է, ունի մի ծերուկ գիտնական, որը, սակայն, գնաց Սամոսատ: Մաշտոցը գալիս է Սամոսատ, և այստեղ հանգուցյալ գիտնականի աշակերտն ասում է, որ ինքը «տիրապետում է հայերենին» (Կորյուն), այսինքն` ունի հայերեն գիրք: Մաշտոցի գտած գիրքը, իմ կարծիքով, Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունն» էր: Սակայն պատմիչները գրում են (այլաբանորեն), որ Մաշտոցը տեսիլք ուեցավ, թե մի ձեռք գրեց հայոց այբուբենը ժայռի վրա: Սա զարմանալի չէ, քանի որ բոլորը գիտեին, որ հայոց տառերը կային Հայաստանի լեռներում` ժայռերի վրա` փորագրված հազարավոր տարիներ առաջ: Ուրեմն գիտենք, որ այբուբենը կար, բայց նրա առկայությունը բավական չէր հայոց գիրը վերակագնելու համար: Գտնելով գիրքը` ինչպես գրում են պատմիչները, Մաշտոցը սկսում է «թարգմանել» (նկատի ունենալով հայոց գրավոր գիրը) և վերադառնում է Հայաստան, որտեղ նրան հանդիսավոր դիմավորում են (մ.թ. 406 թվական): Մեսրոպ Մաշտոցի դերը հայոց պատմության մեջ շատ մեծ է, նա արժանի է ամենայն հարգանքի ու պատվի, քանի որ կրելով տառապանքներ` կարողացավ վերականգնել հայոց գիրը 100 տարվա ընդմիջումից հետո: Բայց նա չի հնարել հայոց տառերը, այբուբենը և գիրը, որոնք կային հազարամյակներ դրանից առաջ: ՀԱՅՈՑ ՏԱՌԵՐԻ ՈՒ ԳՐԵՐԻ ՆԱԽԱՄԱՇՏՈՑՅԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ Պատմիչների խոսքը (փաստեր) ա) Ագաթանգեղոսը գրում է, որ Տրդատ թագավորի օրոք (նկատի ունի Տրդատ II, 215-252 թթ. կամ Տրդատ III Մեծ, 298-330 թթ. Պ.Հ.) հայոց գրի արվեստը տարածված էր Հայաստանում: բ) Խորենացին, Կորյունը, Բյուզանդը և ուրիշ պատմիչներ գրում են, որ հայոց այբուբենը նախքան Մաշտոցը գոյություն ուներ, այդ թվում անգամ Սիրիայում` Դանիել եպիսկոպոսի մոտ: Այդ այբուբենը բերում են Հայաստան, բայց դա չի պահպանվել և տարբեր հեղինակներ դրա տառերի քանակի մասին բերում են տարբեր թվեր` 17, 19, 22, 24, 29: Զարմանալի է, որ հայերը գիտեին և գիտեն, որ հայոց այբուբենը եղել է նախքան Մաշտոցը, բայց շարունակում են ասել, որ դա հնարել է Մաշտոցը: գ) պատմաբան Վարդանը գրում է (էջ 50), որ հայերն ունեին այբուբեն` 22 տառով, դեռ շատ հին ժամանակներից: դ) Փիլոստրատը (175-249 թթ.)` Կարակալա կայսեր պատմիչը, իր «Դիանա և Ապոլլոն» գրքում գրում է, որ Հայկական Տավրոս լեռներում բռնել էին մի մեծ հովազ` ոսկե վզնոցով, որի վրա հայերեն գրված էր` «Հայոց թագավոր Արշակից (մ.թ.ա. 127-114, Պ.Հ.) Դիոնիսոս աստծուն» (Հ. Աճառյան, «Հայոց գրերը», Ա. Էնջիկյան, «Դարապատում և հնախոսություն», Վենետիկ, 1827 թ.): ե) Ա Էնջիկյանը գրում է նաև (էջ 239-240), որ 1788 թ.Ստամբուլում Անգլիայի դեսպան Ինզլեյի մոտ (սուլթան Համիդ I ժամանակ) տեսել է Փոքր Ասիայում հավաքված մետաղե հին դրամների հավաքածու, մոտ երկու հազար հատ, որոնց մեջ գտել է Ռուբինյանների դիանստիայի (Հայկական Կիլիկիա) 12 տեսակի դրամներ` պարզ ջոկվող հայակական կ, ճ, պ, տ և այլ տառեով: Նա նույնպես գրում է (էջ 75), որ Ինզլեյի այդ հայտնի հավաքածուում ինքը տեսել է հայոց թագավոր Պարթև Արշակունու (113-114 թթ. Պ.Հ.) հարյուրավոր դրամներ: Դրամների մի երեսին պատկերված էր տաճարի բեմը ջահով, իսկ մյուս երեսին` թագավորի պատկերը, որի շուրջ կային հայական բառեր` հ, տ, պ, կ, ճ և այլ տառերով: զ) Հայ լեզվաբան, պատմաբան, երաժշտագետ Մինաս Բժշկյանը (1777-1851 թթ.) «Պատմություն Պոնտոսի, որը Սև ծովն է» հայտնաբերել է Օդեսա քաղաքի (որը կառուցել էին Էդեսիայի հայոց թագավորությունից եկած հայերը) հարավային մասում գտնվող հայկական քրիստոնեական տաճարներից մեկում մ.թ.ա. VII դարի մի գիրք` հայկական տառերով: է) Հայտնի է, որ հիկսոսները, որոնք հայ էին, ունեին այբուբեն (մեր տառերին նման) մ.թ.ա. XVII դարում: «ՔԱՐԱՀՈՒՆՋ» ՆԱԽԱՊԱՏՄԱԿԱՆ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ (Տե՛ս «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր 4, էջ 875, «Քարահունչ» աստղադիտարան) Գտնվում է Սիսիան քաղաքի մոտ: Բաղկացած է որոշակի ձևով շարված հարյուրավոր կանգնած մեծ քարերից: Հետազոտվել է` սկսած 1994 թվականից տվյալ նյութի հեղինակի կողմից: Կազմված է քարտեզը, և համարակալված է 223 քար, որից 84-ն ունեն 4-5 սմ տրամագծով անցքեր` ուղղված հորիզոնի և երկնքի տարբեր ուղղություներով: Կան բազմաթիվ ճշգրիտ քարե աստղագիտական գործիքներ: Արեգակի, և աստղերի դիրքերի փոփոխման օրենքներով, օգտագործելով աստղագիտական չորս իրարից տարբեր մեթոդներ, հենված պտտման առանցքի տատանման և պրեցեսիայի օրենքների վրա` հաշվարկվեց «Քարահունչ» աստղադիտարանի տարիքը` ավելի քան 7500 տարի է: Այս 7500 շատ սենսացիոն է, քանի որ մեզ հայտնի առաջին քաղաքակրթությունները (Եգիպտոս և Շումեր) ծնվել են 5000 տարի առաջ: Բայց 7500 տարին արդեն լայն ճանաչում է գտել, օրինակ, հնագույն հուշարձաննների թվագրման աշխարհի մեծագույն մասնագետ Ջ. Հոուկինոսի կողմից (1998 թ.): Քարահունջի ժամանակվա հայ գիտնակակնները գիտեին արդեն, որ Երկիրը կլոր է, պտտվում է իր առանցքի շուրջը և մյուս մոլորակների հետ` Արեգակի շուրջը: Նրանք չափել էին Երկրի չափերը, կառուցել մեծ բուրգերը Եգիպտոսում (Քարահունջից 3000 տարի հետո), հանրահայտ Ստոունհենջն Անգլիայում (3500 տարի հետո) և այլն: Քարահունջը վկայում է հետևյալը. ա) հայերի քաղաքակրթությունը եղել է առաջինն աշխարհում բ) հայերը կրթել են այլ ազգերին և աշխարհով մեկ կառուցել են բուրգեր, տաճարներ, քաղաքներ, ճանապարհներ և տարածել Ար աստծո բարի պաշտամունքը գ) ավելի քան 7500 տարի առաջ հայերն ունեցել են պետականություն և կարգուկանոն, առանց ինչի մեծ աստղադիտարանը չէր կարող գործել ավելի քան 5500 տարի դ) ավելի քան 7500 տարի առաջ հայերը ունեցել են թվեր (այդ թվում` «զրո», սա հայերեն բառ է, որ նշանակում է սկիզբ տվող, բայց աննյութական), մաթեմատիկա (նույնպես հայերեն բառ է` մատ-է-մատ-իկա (գա), այսինքն` «հաշվել»), այդ թվում` երկրաչափություն և սֆերիկ եռանկյունաչափություն, տիեզերագիտություն, աստվածաբանություն, ճշգրիտ արեգակնային ժամացույց ե) Քարահունջի ժամանակ հայերն ունեցել են այբուբեն և գիր, ենթադրաբար` 34 տառերով, որոնք ունեցել են ժամանակակից տառերի տեսքը: ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ Լեզուն պարունակում է մեծ ինֆորմացիա հին ժամանակների մասին: Սա հատկապես վերաբերում է հայոց լեզվին, քանի որ այն եղել է առաջին լեզուն (աստծո լեզուն) և հնում զարգացել է ինքնուրույն` չունենալով հնարավորություն փոխառելու բառեր այլ լեզուներից, նրանց բացակայության պատճառով: Հայոց լեզվի վերլուծությունը ցույց է տալիս հետևյալը. ա) հայոց այբուբենի ամեն տառը ունեցել է և ունի որոշակի իմաստ: Օրինակ` ա- կյանք, մարդ; ր- անել, տալ; վ-դեպի; -կ- հավասար կես և այլն: բ) Քարահունջի ժամանակվա ավելի քան 7500 տարի առաջ հայոց այբուբենն ու գիրը չէին կարող ծագել հանկարծ: Նրանց ձևավորման համար անհրաժեշտ էին հազարամյակներ: Այնպես որ 10000 տարի առաջ եղել է նախնական հայոց այբուբենը` 19 տառով: Ես գտել եմ այդ տառերը, որոնք նման են այժմյան տառերին: Այդ տառերի շարքը տալիս է երկու նախադասություն, ինչը նշանակում է, որ «ա» և «բ» կետերում գրվածը ճիշտ է: գ) 19 տառերի շարքը նման է տասը թվերին, ինչը նշանակում է, որ ժամանակակից թվերը հայկական են և սկիզբ են առել դեռ մեզնից մոտ 10000 տարի առաջ հայոց նախնական այբուբենից դ) այսպես կոչված արամեական (սեմիտական) լեզուն գոյություն չի ունեցել: Ես դա ապացուցեցի կարդալով հայերեն (մեր տառերով) երկու հողաբաժան քարերի վրայի գրերը, որոնք արված էին Արտաշես I Բարի թագավորի (մ.թ.ա. 189-160 թթ.) հրամանով, Մեսրոպ Մաշտոցից մոտ 600 տարի առաջ ե) աշխարհի բոլոր այբուբենները վերցված են հայկականից (հիմնականում փյունիկականից: Իսկ Փյունիկիան նույնպես եղել է հայկական թագավորություն և օգտագործել հայկական այբուբենը)»: Այսպիսով, ըստ Հերունու, Մեսրոպ Մաշտոցն իսկապես կատարել է մեծ գործ` վերականգնելով հայոց գրերը 100-ամյա ընդմիջումից հետո, իսկ 2004 թ. հայոց այբուբենի գյուտի 1600 տարին տոնելը, ըստ ակադեմիկոսի, սխալ է, քանի որ «100 տարվա ընդմիջումը կազմում է հայոց գրերի տասհազարամյա օգտագործման 1%-ը»: Պատրաստեց Թագուհի Թովմասյանը ԻՐԱՎՈՒՆՔ 3 (885) փետրվար 2004 թ. Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted May 2, 2006 Report Share Posted May 2, 2006 Katranide Բարի գալուստ Hayastan.com , և շնորհակալություն հետաքրքիր հոդվածի համար Quote Link to post Share on other sites
SAS Posted May 3, 2006 Report Share Posted May 3, 2006 (edited) Սուրեն Այվազյանի կասկածելի համբավը հանգիստ չի տալիս նույնիսկ ակադեմիկոսներին: Edited May 3, 2006 by SAS Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted May 3, 2006 Report Share Posted May 3, 2006 Պարիս Հերունու պատմագիտական մտքերը հումորի ասպարեզից են։ Նա մի ֆիզիկոս է, որը օր ծերության մի տեսակ… խփնվել է, էդ տեսակ բաներ է գրում… Ու քանի որ Հայաստանում ոչ մի հրատարակչություն դա չի տպում, նա տպում է իր հաշվին ու հրապարակում որպես “Հեղինակային տպագրություն”։ Որպեսզի ձեզ պարզ դառնա իր մակարդակը, ասեմ իր տեսություններից մեկը. Համաձայն, Մաթեմատիկան հայերից է գալիս, քանի որ հենց այդ բառն ինքը նշանակում է. “մատ ի մատ կուգա”… Էս տեսակ ցնդաբանություններով Պարիս Հերունին արջի ծառայություն է մատուցում մեզ… Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.