Jump to content

Լռության րոպե


Guest Guest12568

Recommended Posts

Guest Guest12568

Հարգելիներ,

Ապրիլի 24 – ին Hayastan.com ում մեր հարգանքի տուրքն ենք մատուցում մեր հայրերին ու մայրերին, քույրերին ու եղբայրներին, մեր ազգի անմահ հոգիներին...

ժամը կարծում եմ հարմար է առավոտյան 10-ին, և մեր սփյուռքի ուզերների համար, , իհարկե ենթակա է փոփոխման:

լռության մեր րոպենները, մեր միասնության ապացույցն է, մեր ուժը...

post-22868-1145698242.jpg

Link to post
Share on other sites

mez mot orn ancav ... chnaayc der ayd or@ che, sakayn lrutyun kareli e amboxj or@ pahpanel, amen tesaki tekuz harsaniq ev ayln temaner@ veracnelov .. ev @Ndanrapes zgush linenq forumi abzayi het, Artur@ kam pahen... :) hamozvac em zgon en... vtangavor a, ed bosh xafeqic ameninch spaseli a... ev @ndanrapes lrutyan ropen dzevi haamr en chi... chgitem konkret yes es orerin kam anxorein mi urish hayrenasirakan vogov em lcvum, voncvor sirt u toqs helni indz uti, vor HAY em... tarorinak chi, shateri mot tenc klini, emocianers chem akroxanum pahem :) vax@ time square um licqatapvenq .... mi lav droshnerov u amen inchov .... HAYYYYYYYYYYYYYY ENQ ))))))) @NDUNEQ ............. u piti :) sorry . <anter@> chi linum dimanal.... :) lrum em fizikapes u hogepes ... hogus partqn e xonarhvel ... hoginerin lusavorutyun... ASTVAC mez pahapan, minjev hima vor aprum u sharunakum enq mer bargavachum@ , karelia tenc anvanel, de kaprenq, u shat aveli lav. .... JAN HAYER JANNNNNNN!!!!!!!!!!! (tarorinak dzevov jigyarotvum em :) ) ... of of chidem aman Astvac :) 3:28 AM ....

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Ես մտադրություն էլ չունեմ Րոպե նշանակելու,ուղղակի այդ ժամին հավաքվում էինք,այս թեմայի տակ...Ինչևէ...մեր միասնությունը այս ֆորումում ուժեղ է...

Մասնակիցներին իմ երախտիքը...

Link to post
Share on other sites
  • 11 months later...
Guest Guest12568

1915 թ. Ապրիլի 24 .

Մեծն Եղեռն `պատմություն ,որը թաթախված է արյունով ու ողբով ,չի կարող մոռացվել :

Անցյալ ,որում թաղված է մի բուռ ազգ ,չի կարող ողորմության աղբյուր հանդիսանալ:

Ապագա ,որում ունենք Արևմտյան Հայաստան ,ոչ թե սեփական հողերի տարածքի պահանջ ,այլ սեփական հողի ու սեփական արյան հանդեպ պատասխանատվություն:

Ընդհամենը երեք փուլով ,երիտթուրքերը ոչնչացրին 1 500 000 հայերի :Նման գազանային թիվ ,նման արագությամբ `Հայը չէր էլ կարող պատկերացնել:

Սակայն այսօր Հայը այն չի պատկերացնում ,այլ օգտագործում աշխարհում որպես կայուն ազգ ,փոխանակ փորձի ոտքի կանգնել սեփական ուժերով ,կախվել է իր անցյալից :Այն էլ Արի ին …

Էսպես չի կարելի ,ներսից հիվանդ ու ատելությամբ լի, բայց դրսից մի խեղջ ու կրակ ժողովուրդ ,որ ուզում է ճանաչեն իր դատը:Ինչ զզվե~լի է հա բայց, ՀՀ ում սեփական հողի վրա ,օրը ցերեկով հասարակության առաջ սպանում են մեկ երիտասարդի ,իսկ հասարակությունը ուղղակի լռում է, հիմա ուզում են թուրքից ինչ –ինչ բուլղարական հեքիաթ լսել:Հիշեք վերջապես Իսահակյանի խոսքերը .

«Երբ Հիսուսն ասած ,սիրիր թշնամուդ այնժամ թուրքը չկար աշխարհում»:

Եթե չես ուզում հիշել ,համեմատիր սեփական երկրիդ վարած քաղաքականությունը ,հարևան երկիրի հետ ու ողբա: Մի քոչվոր ցեղ ,եկավ հաստատվեց մեր հողում ,հիմա ծաղկում է քեզնից էլ լավ ,իսկ դու դեռ ներսից նեխած ,գոռում ես `1915 թ.

1915 – 2007 թթ . Հայող մեծ եղեռնը ճանաչել են շուրջ 19 երկիր: Գենոցիդի 100 ամյակը կլրանա շուտով ,բայց հույս էլ չկա ,որ թուրքը կխոստովանի այն ,բայց Ես հույս ունեմ ,որ Հայը կդադարի ուրիշների ողորմությունից կառչել ու իր հույսը սեփական ուժին վստահել:

Այսօր 21 րդ դարում ,ՀՀ ունի փակ սահմաններ , ծիծաղելի երևույթ , ուզում է երկիրը բարգավաճի ,բայց փակած սահման ունի:

Քարտեզով գծած սահամնները չեն ,որ Քեզ գարուն են բերելու , եղի՛ր զգոն ու խելացի ,վարվիր թուրքի հետ նրա նման հենց , պետք բացել սահմանները ,լինել կիրթ ու ներսից առողջանալ:

Ինչքան փախչես իրականությունից ,այնքան վտանգը մեծ է ,որ կկորցնես ազգային դիմագիծդ:Թուրքը միշտ էլ հնարավորության դեպքում կփորձի խաչել Հային ,ինչպես ` Նազըմ Բեյը ,կուսակցության գաղտնի նիստերից մեկում . «Ես բազմիցս ասեմ և այժմ էլ կրկնում եմ ` հայ ժողովրդին պետք է ոչնչացնել հիմնովին ,որպեսզի ոչ մի հայ չմնա մեր երկրում և մոռացվի այդ անունն իսկ : Այժմ պատերազմ է ,այդպիսի հարմար իրադրություն այլևս չի լինի :Մեծ տերությունների միջամտությունը և համաշխարհային մամուլի աղմկոտ բողոքներն աննկատ կմնան»:

Դրա համար չպետք է թաքնվել կամ աղմկարահույց լուրեր տարածել ,պետք է պայքարել սեփական հողի ու անկախության համար: Եթե ՀՀ լիներ կիրթ ու հարուստ երկիր ,թուրքիան վաղուց էր ճանաչել Հայոց դատը ,իսկ երկիր լինելու համար մենք իրոք նախադրյալներ ունենք :

Չարենցին էլ հիշեմ .

«Ու պետք է քայլե~լ ու քայլե~լ համառ ` Ապրելու հսկա տենչը բեռ արած ...»

Քայլենք էլի, ինչ կլինի ,ոչ թե դոփենք տեղում կամ օգտարգործենք մեր ողորմությունը ,մեր սփռված հայությունը ու 15 գոչենք:

Սևակին էլ հիշեմ .

«Դու այսուհետև ժողովվես պիտի Նախ `ինքդ քո մե՛ջ, Եվ ապա `քո շո՛ւրջ... »

Ժողովվենք վերջապես, սիրե՛նք իրար ,հարգե՛նք ինքներս մեզ , գազանի չվերածվենք , երկիր կառուցենք ու հավատանք ,որ մեր հաղթանակը մեր միասնության մեջ է: Հերիք է լացենք,եկե՛ք հարգանքի տուրք մատուցենք մեր զոհերի հիշատակին ,բայց չօգտագործենք այն Եվրոինտեգրման համար:Հայե՛ր ,արթնացե՛ք

... տառասխալներից ու կետադրական նշաններից շատ չնեղվեք:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...