Guest Мурка Posted January 12, 2004 Report Share Posted January 12, 2004 Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ... Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող Արդյոք կապրե՞ս... Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ... Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող. Արդյոք կըզգա՞ս... 1904 Quote Link to post Share on other sites
Guest Мурка Posted January 12, 2004 Report Share Posted January 12, 2004 (edited) Недавно на другом форуме активно обсуждалась армянская эротическая поэзия. Не знаю ничего откровеннее некоторых стихов Теряна, вместе с тем, согласитесь, ему удалось передать свою страсть, не согрешив против вкуса. Քո հայացքը մոգական Բորբոքում է քաղցր դող,— Պարուրիր ինձ կուսական Հուզումներով քո դյութող: Ւնձ փաթաթիր որպես ամպ՝ Մութ աչքերըդ մեղմ փակիր, Ժպտա՛ կրքոտ բերկրությամբ, Անցավ կյանքըս խորտակիր... Արյունոտիր շուրթերն իմ, Սիրտս խայթիր՝ ծիծաղիր. Թ՛ող աչքերս հեզ մեռնին, Կյանքս մարիր ու փախիր: Քո հայացքը մոգական Բորբոքում է քաղցր դող, — Պարուրիր ինձ կուսական Հուզումներով քո գռութող... 1906 Խաղաղ գիշերով դու կըզաս ինձ մոտ, Քնքուշ ձեռներըդ ես կրհամբուրեմ , Կըցրեմ կյանքի հուշերը ցավոտ Ու հեքիաթային լույսեր կվառեմ... Երկար մազերդ կարձակես ազատ, Հիվանդ գլուխըդ կըդնես կրծքիս Կըլինես քնքո՜ւշ, մոտի՜կ, հարազատ,— Անուշ խոսքերով կըդյութես հոգիս... Պայծառ աշխարհում կըլինենք մենակ, Ցավ կյանքի մեռնող լույսերից խաբված, Կերազենք անհուշ, անվերջ ու անհագ,— Հեքիաթ աշխարհում առհավետ կապված... 1906—1907 Դյութեցին ինձ քո մազերը ալեծածան Եվ աչքերիդ խորությունը խորախորհուրդ, Եվ քո քնքուշ ժպիտների խոսքերն անձայն Գիշերեցին իմ հոգու մեջ մի քաղցր մութ... Դյութեցին ինձ իրենց խաղով լուսակարկաչ Քո խոսքերի զանգակները զվարթաձայն. Շռւրթերըդ — վարդ բոցավառված են իմ առաջ Ցանկությունով արյունատենչ ու մեղսական։ Մութ ցանկությամբ ես քո կանչող գիրկն եմ ընկնում, Նետում եմ ցած վեհ բարձունքից հոգիս հպարտ, Քո գրկում կա սիրուց անուշ մի հիացում, Քո խավարում — մոռացության մի ակնթարթ... [1908] Քո մազերի ցնորական փայլը պայծառ, Ժայռից իջնող ջրվեժի պես առատահոս, Քո աչքերի խորությունը հրդեհավառ, Ուր վառված են մութ ցանկության ջահեր անխոս Քո ժպիտը թունոտ ծաղկանց բույրի նըման, Որ տիրաբար արբեցնելով մահ է բերում, Քո խենթ մարմնի սարսուռները երջանկության Ախտաբորբոք արևներ են բոցավառում... Թույլ տուր սուզվեմ քո աչքերի անդունդը մութ, Թույլ տուր ծծեմ քո մազերի բուրմունքն անուշ, Բորբոքիր ինձ քո հույզերով քաղցր ու անգութ, Մարիր իմ մեջ, մարիր իմ մեջ ցընորք ու հուշ... 1905—1906 Мымрочка, что скажешь? Edited January 12, 2004 by Мурка Quote Link to post Share on other sites
Guest Мурка Posted January 12, 2004 Report Share Posted January 12, 2004 Вирабов, а это - тебе от Теряна. Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում, Դու դեռ ապրում ես երազի նման. — Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էր միայն Պայծառ պատկերըդ այս անապատում... Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել Ես ամենուրեք քե՛զ եմ որոնում. Դու, երազների լուսե օրրանում՝ Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել... Քեզ իմ կարոտի կսկիծն է վառել Երազանքներում իմ նվիրական. Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան, Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել... Quote Link to post Share on other sites
Unregistered - V Posted January 12, 2004 Report Share Posted January 12, 2004 (edited) Если это только от Теряна, то я не могу принять такой подарок, увы. Edited January 12, 2004 by Viraboff Quote Link to post Share on other sites
Satenik Posted January 12, 2004 Author Report Share Posted January 12, 2004 О, как мило у нас тут, у Теряна! Продолжайте. :lol: Quote Link to post Share on other sites
SAS Posted January 12, 2004 Report Share Posted January 12, 2004 (edited) Мурка, у Вас удивительная способность цитировать не самые лучшие стихи Теряна. На мой, конечно, взгляд... Я понял, что Вы через Теряна выразили свои "чувства" к Вирабоффу, но надо было кое-что подкорректировать, а то... Будучи в курсе Ваших с Вирабоффым виртуально-публичных дискуссий, посоветовал бы( для утешения ) повторять строки Теряна: Ի՞նչ մնաց ինձ, ոսկյա մի ցանց՝ ուրիշ ոչինչ, Մարգարտաշար հուշերի գանձ՝ ուրիշ ոչինչ, Տրտում գիշեր, և մենություն անօգնական, Սիրտ կեղեքող կարոտ անանց՝ ուրիշ ոչինչ: дальше не помню ... и финал: Պարի՛ր, քամի, այգում այս մերկ՝ լաց ու ոռնա, Տա՛ր, մի՛ թողնիր, քամի անանց՝ ոչինչ,ոչինչ... Edited January 12, 2004 by SAS Quote Link to post Share on other sites
Satenik Posted January 12, 2004 Author Report Share Posted January 12, 2004 Господа, я кажется сглазила. Пожалуйста, переходите в приват. Это с темой никак не связано. Quote Link to post Share on other sites
Guest Мурка Posted January 12, 2004 Report Share Posted January 12, 2004 Мурка, у Вас удивительная способность цитировать не самые лучшие стихи Теряна. На мой, конечно, взгляд... Я понял, что Вы через Теряна выразили свои "чувства" к Вирабоффу, но надо было кое-что подкорректировать, а то... Будучи в курсе Ваших с Вирабоффым виртуально-публичных дискуссий, посоветовал бы( для утешения ) повторять строки Теряна: Ի՞նչ մնաց ինձ, ոսկյա մի ցանց՝ ուրիշ ոչինչ, Մարգարտաշար հուշերի գանձ՝ ուրիշ ոչինչ, Տրտում գիշեր, և մենություն անօգնական, Սիրտ կեղեքող կարոտ անանց՝ ուրիշ ոչինչ: дальше не помню ... и финал: Պարի՛ր, քամի, այգում այս մերկ՝ լաց ու ոռնա, Տա՛ր, մի՛ թողնիր, քամի անանց՝ ոչինչ,ոչինչ... Что поделать, Сас? Дурной вкус... говорят, с самого детства. Причем во всем. Quote Link to post Share on other sites
Satenik Posted January 12, 2004 Author Report Share Posted January 12, 2004 Мурка, дорогая, стихи, которые Вы поместили прекрасно выбраны! Пожалуйста держитесь поближе к теме, у Вас это здорово получается. Quote Link to post Share on other sites
xes Posted January 12, 2004 Report Share Posted January 12, 2004 Ребята, а кто нибудь может привести ответ Терьяна Горькому, когда тот посоветовал Терьяну слогать на великом русском Я никак не могу найти это стихотворение Quote Link to post Share on other sites
SAS Posted January 12, 2004 Report Share Posted January 12, 2004 Ребята, а кто нибудь может привести ответ Терьяна Горькому, когда тот посоветовал Терьяну слогать на великом русском Я никак не могу найти это стихотворение Xes, Вы имеете в виду Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին Quote Link to post Share on other sites
Unregistered - V Posted January 12, 2004 Report Share Posted January 12, 2004 Ребята, как я вам завидую... Я не чувствую армянский так, как вы... Это ужасно! Quote Link to post Share on other sites
Gayane Posted January 12, 2004 Report Share Posted January 12, 2004 Ребята, как я вам завидую... Я не чувствую армянский так, как вы... Это ужасно! Quote Link to post Share on other sites
xes Posted January 12, 2004 Report Share Posted January 12, 2004 Xes, Вы имеете в виду Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին САС, Да именно о нём я говорил, не могли бы привести всё стихотворение если не трудно Quote Link to post Share on other sites
SAS Posted January 13, 2004 Report Share Posted January 13, 2004 *** Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի,արջի ցեղերին, Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է ու հին. Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն, Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն. Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տես- Անհետ կորել, անցել է – չար մշուշի պես: Ասորիքն է եղել մեր թշնամին – ահա՛ Դաշտ է տեղը և չկա քար քարի վրա: Ամրակուռ է մեր հոգին – դարերի զավակ՝ Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ: Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք, Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք: Գերված ենք մենք, ո՛չ ստրուկ- գերված մի արծիվ, Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ: Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ, Արքայական խոսքը մեր կըմնա հավետ: Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար, Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամեն քար: Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան, Արևի պես երկիր իմ, կըվառվես վառման: Որպես Փյունիկ կրակաից կելնես, կելնես նոր Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր: Արիացի՛ր, սիրտ իմ, ե՛լ հավատով տոկուն, Կանգնիր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն: Quote Link to post Share on other sites
SAS Posted January 13, 2004 Report Share Posted January 13, 2004 (edited) В противном случае уйду я. И что вы тогда будете делать вдвоем, без меня, в этой пошленькой драме? Мурка, "драму" эту мы с Вирабоффым превратим, конечно, в "грезофарс", запивая тутовку с виски, мурлыкая: "Не ууухоооди, побудь со мною". А потом напишем Мурке вот такие вот стихи Теряна... Դու կըգաս ու կրկին հեքիաթով կըդյութես, Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու, Ոոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես Միայն դու: Կըփարվես մեղմորեն, կըփռես,կըվառես անթառամ` Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ, Կընստենք իրար մոտ, և հեռու կըլինի առօրյան Միաձայն ու աղոտ: Սև թախիծն իմ սրտից, մութ խոհերն իմ հոգուց կըգնան, Լույսիդ դեմ կըցրվեն ըստվերները մռայլ, Տարապանքը քեզ հետ` քաղցր հուշ, և խոսքերը խորհուրդ կըդառնան, Կըհագնեն ուրիշ փայլ: Մթագին գիշերում,աշխարհում մթամած, խավարում, Կըվառենք չմեռնող,չմարող կըրակը մեր հոգու, Մեր ողջույնը սիրով կընետենք և մարդկանց, և երկրին, և հեռուն, Ես ու դուն: Edited January 13, 2004 by SAS Quote Link to post Share on other sites
xes Posted January 13, 2004 Report Share Posted January 13, 2004 Сапсибо САС Quote Link to post Share on other sites
Guest Мурка Posted January 14, 2004 Report Share Posted January 14, 2004 Мурка, "драму" эту мы с Вирабоффым превратим, конечно, в "грезофарс", запивая тутовку с виски, мурлыкая: "Не ууухоооди, побудь со мною". А потом напишем Мурке вот такие вот стихи Теряна... Դու կըգաս ու կրկին հեքիաթով կըդյութես, Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու, Ոոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես Միայն դու: Կըփարվես մեղմորեն, կըփռես,կըվառես անթառամ` Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ, Կընստենք իրար մոտ, և հեռու կըլինի առօրյան Միաձայն ու աղոտ: Սև թախիծն իմ սրտից, մութ խոհերն իմ հոգուց կըգնան, Լույսիդ դեմ կըցրվեն ըստվերները մռայլ, Տարապանքը քեզ հետ` քաղցր հուշ, և խոսքերը խորհուրդ կըդառնան, Կըհագնեն ուրիշ փայլ: Մթագին գիշերում,աշխարհում մթամած, խավարում, Կըվառենք չմեռնող,չմարող կըրակը մեր հոգու, Մեր ողջույնը սիրով կընետենք և մարդկանց, և երկրին, և հեռուն, Ես ու դուն: Cас, по правде говоря, я имела в виду не совсем Вас, но если уж вы изъявили желание, да и при этом, надо признаться, проявили потрясающую спсобность к импровизации, с удовольствием принимаем Вас в наш коллектив молодых, но не подающих надежд (в том числе на исправление) "игроков". Правда, у нас возникли разногласия с Вирабовым, его в очередной раз техника подвела, а я не могу без освещения, отвлекает от игры. Так что доигрывайте этот акт без меня. Quote Link to post Share on other sites
SAS Posted June 8, 2004 Report Share Posted June 8, 2004 *** Այս գիշեր իմ սրտում , այս գիշեր, Վարդեր են բացվում՝ վերքե՜ր, Անցեք լուսեղե՜ն, անցե՜ք հուշեր, Մոռացված, կորած իմ երգեր... Այս գիշեր ես հեռվում եմ, հեռվո՜ւմ, Կարծես հայրենիք եմ դարձել. Օ, սիրտ իմ, ո՞ւմ հետ ես կռվում, Ո՞ւմ հետ ես ուզում դու մրցել... Նայիր մեր սարերը ճերմա՜կ՝ Ձմեռն է, ձմե՜ռն է ծաղկում... Օ, սիրտ իմ, օտար երկնի տակ Մեռնում ես անտուն ու անքուն... Հիշո՞մ են արդյոք քեզ այնտեղ, Անունդ տալի՞ս են արդյոք... Օ, սիրտ իմ, լռի՛ր ամեն տեղ՝ Թաղիր և մրմունջ, և մորմոք... Quote Link to post Share on other sites
SAS Posted June 8, 2004 Report Share Posted June 8, 2004 (edited) *** Սև գիշե՜ր, և հուշե՜ր և խոհե՜ր անհամար, Մոռացված երազներ՝ շուշաններ թառամած, Խնդություն հեռացած և անցած և անդարձ, Տրտմություն մենավո՜ր, միաձա՜յն, միալա՜ր... Մշուշներն են սահում... Սոսավում է ուռին... Իմ օրերն անհատնում, անխնդում և անտուն. Ցնորքնե՛ր լուսավառ, ընդունա՜յն,ապարդյո՜ւն, Մոռացված է հավետ արևոտ ձեր ուղին... Սև խոհեր անսպառ, անհամա՜ր, անհամա՜ր, Սև գիշեր, և հուշեր և հուշեր ընդունայն, Երազներ իմ անդարձ՝ ծաղիկներ իմ գարնան, Ի՞նչ կանչով ձեզ կանչեմ, ինչպե՞ս լամ ձեզ համար: Edited June 8, 2004 by SAS Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted June 29, 2005 Report Share Posted June 29, 2005 ՄԻ՞ԹԵ ՎԵՐՋԻՆ ՊՈԵՏՆ ԵՄ ԵՍ Մի՞թե վերջին պոետն եմ ես, Վերջին երգիչն իմ երկրի Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ Պատել, պայծա՛ռ Նաիրի։ Վտարանդի, երկրում աղոտ, Լուսե՜ղ, քեզ եմ երազում, Եվ հնչում է, որպես աղոթք Արքայական քո լեզուն։ Հնչում է միշտ խոր ու պայծառ, Եվ խոցում է, եւ այրում Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ, Թե՞ վերքերն իմ հրահրուն։ Ահով ահա կանչում եմ քեզ Ցոլա, ցնորք Նաիրի՛- Մի՞թե վերջին պոետն եմ ես, Վերջին երգիչն իմ երկրի: Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted September 1, 2005 Report Share Posted September 1, 2005 Մոռանալ...հեռանալ... Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ, Ամենին մոռանալ. Չսիրհել, չխորհել, չափսոսալ_ Հեռանա՜լ... Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ, Գիշերում այս անշող Արդյոք կա իրիկվա մոռացման, Մոռացման ոսկե շող... Մի վայրկյան ամենից հեռանալ, Ամենին մոռանալ._ խավարում, ցավերում քարանալ Մեն միայն... Մռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ, Ամենին մոռանալ. Չսիրհել, չտենչալ, չկանչել, Հեռանա՜լ... Անվերջ գիշերի մռայլ վիհերում Իմ մենակ սիրտն է ցավագին ճչում. Ես մոլորվել եմ այս մութ աշխարհում, Եվ ինձ խավարից ոչ ոք չի կանչում: Գիշերն է փռել իր թևերը մութ Գիշերն է գերել իմ սիրտը ցաված._ Որտե ղ որոնեմ երջանկության սուտ Եվ ինչպես գտնեմ վերադարձի լաց: Հողմն է հեկեկում անունջ վիհերում, օ՜, անհուն գիշեր, քեզ ո վ է փռել, Ինչու է շուրջս աշխարհը լռում, Ո վ է իմ հոգու լույսերը մարել... Այս բանաստեղծությունները շաատ եմ սիրում: Կարծես իմ սրտի մեջից գրված լինեն... Հուսով եմ ձեզ էլ դուր կգան Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted September 1, 2005 Report Share Posted September 1, 2005 Arm_Lionne, Տերյանի մասին թեմա արդեն կար: Երևի դեմ չես, որ միացրեցի: Նայիր նաև այստեղ` http://forum.hayastan.com/index.php?showtopic=15600 Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted September 1, 2005 Report Share Posted September 1, 2005 (edited) Arm_Lionne, Տերյանի մասին թեմա արդեն կար: Երևի դեմ չես, որ միացրեցի: Նայիր նաև այստեղ` http://forum.hayastan.com/index.php?showtopic=15600 ← Ոչ դեմ չեմ, ես այդպես էլ կարծում էի, որ Տերյյանի թեմա ամպայման կլիներ, պարզապես շատ փնտրեցի ու չգտա: Լավ է, որ իմ գրանցած բանաստեղծությունները չկաին գրված Edited December 24, 2005 by Arm_Lionne Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted September 1, 2005 Report Share Posted September 1, 2005 Եթե հետագայում ինչ-որ մեկին նվիրված թեմա կփնտրես, նայիր ասածս link-ում: Թե չէ փնտրելով երբեք չես գտնի: Կորում են... Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.