Jump to content

Ավետիք Իսահակյան


Recommended Posts

  • Replies 76
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Guest Guest12568

Հայաստանը

ավանդություն

Հայերի վրա զայրացավ աստված,

Որ նրանք ունեն թեև ճոխ հանճար,

Բայց չեն միաբան ,ոխով լցված,

Դավով , նախանձով ատում են իրար:

Եվ աստված պատժեց հայ ժողովրդին,

Եվ Հայաստանից հավաքեց տարավ

Գետեր,վտակներ,աղբյուրներ հորդուն,

Եվ թողեց հողերն անջուր ու ծարավ:

Եվ աստված դրանց փոխարեն

Բոցակեզ ժայռեր ,առապար ու քար,

Եվ դարեր անդուլ զարկող խստադեմ

Մի նենգ հարևան ,անբարիշտ ու չար:

1946

Երևան

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Արևի տակ սոսկ մի օր է լինելու,

Որ ինձ համար բախտավոր է լինելու,

Բայց ավաղ այդ օրը զգալու չեմ ես,ավա~ղ,

Որովհետև մեռած օրս է լինելու:

1932.

Փարիզ

***

-Ի՞նչ պիտ լինեմ կյանքից հետո,

Հարցում արի ես բնության:

-Ինչ որ էիր կյանքից առաջ,-

Այսպես տվեց ինձ պատասխան:

1932

Փարիզ

Ա~խ , երանի չծնվեի,

Չլսեի,

Հովիվների երգերը ջինջ

Եվ մայրական խոսքերը սուրբ:

Չտեսնեի

Չքնաղ դեմքը իմ տիրուհու

Եվ աշխարհքը հրաշագեղ:

Ա~խ, երանի չծնվեի,

Չլսեի,չտեսնեի-

Չմեռնեի...

1935.

Փարիզ

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Մահը

Անտես,անձայն

Մի քարավան

Գիշեր ու զօր

Կերթա~ ,կերթա~...

Ողջ աշխարհքը

Կտրորե,

Փոշի կանե,

Քամուն կուտա:

Եվ հավիտյան

Կերթա~, կերթա~...

1908.հունիս24

Ղազարապատ

Չգիտեմ ,թե ո՞ւր

անհայտ ,հեռավոր

Մի սիրտ կա տխուր,

Մենակ ,մենավոր.

Նա է ` ուշ գիշեր

Իմ դուռը ծեծում,

Նա է ` միշտ անտես,

Կրծքիս հեծեծում...

1910,

Թիֆլիս

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Կուզեի լինել գարնան արեգակ,

Չքնաղ վարդերով կուրծքդ պճնեի,

Անդորր սրտիդ մեջ վառեի կրակ,

Մութ աչերիդ մեջ պայծառ շողայի:

Կուզեի լինել երգող շատրվան

Եվ երազներդ լուռ օրորեի ,

Կամ թե ` շողշողուն ոսկի ծիածան ,

Շուշան ճակատիդ պսակ հյուսեի:

Կուզեի լինել ալիքը ծովի

Եվ ոտներիդ տակ մեղմիկ հևայի,

Կամ թե ` լեռների բուրմունքը հովի,

Փարթամ մազերդ շոյելու գայի :

Կուզեի լինել երկինք աստղավառ

Քեզ, ինչպես երկրի շուրջը ,պատեի

Հազար ու հազար աչքերով գոհար ,

Քեզ ` դյութված ,արբած հավերժ նայեի:

1899.

Ալեքսանդրապոլ

Link to post
Share on other sites

Չէ, ես հենց Կարսենց տան գիրքն եմ ուզում: :angry: :(

Խնդրեմ, մեծ հաճույքով, Պուճուրիկ ջան: :flower: «Հարց չկա» - ինչպես ասում ենք մենք՝ կոմիտասցի տղերքը:

Փոստային հասցեդ է պետք միայն:

Քսանչորս ժամվա ընթացքում կստանաս, խոստանում եմ, - որտեղ էլ լինես այս աշխարհում: :)

Link to post
Share on other sites

— Քնքուշ լուսնի շուշան-փոշին

Մաղեց հեզ գետի վըրա.

Մեղմիկ խըշշաց ցորեն, ցողուն,

— Սիրտըս անդո՜րր կը ծըփա:

Ուռիները նազա՜ն-ծածա՜ն,

Տերևները կը շընչեն,

Ծիտ ու ծիծեռ ճուղքի վըրան

Վառ երազում կը նընջեն...

Լուռ կը ծորե աստղը շողե՜ր

Ու ծըղրիդը կը ծըղրա.

Քամին կերգե գաղտնի երգե՜ր,—

— Միտքըս հեռո՜ւ կը սըլանա...

Լուսնակն անցավ,— մութը մըթին

Մաղեց հեզ գետի վըրա...

Ծանըր խըշշաց լացող ուռին,

— Սիրտըս տըխո՜ւր կը հևա... :-"

Link to post
Share on other sites
  • 3 months later...
Guest Guest12568

Թուրք կնշանակե `թուրեր,թրեր:Թուրի հոգնակին:

Օ~ֆ մի արա,որ թշնամին չլսե օ~ֆ:

Օ~ֆ մի արա , որ թշնամին չլսե օ~ խ անե:

Օ~ ֆ մի արա , որ թշնամին օ ~օ խ չանե:

***

Հույսը մարդու հոգու և մարմնի մեջ ամենից ուշ է մեռնում:Հաճախ նա գերեզմանից այն կողմ էլ է ապրում:

***

Հայ ոգի՛,հայոց լեռների պես վերասլաց,ադամանդե ,արևբաղձ և հզոր ոգի՛,մաքուր ու սուրբ ոգի՛...

***

Վեհապանծ,բարձրագահ և տիեզերախոհ ոգիներից է բխում ազատությունը,որը լեռնաբարձունքներից շառաչող հզոր հեղեղի պես,ահեղագոչ շառաչում է` փշրելով սառած,անկյանք ժայռերը,կապանքներ ու օրենքներ փշրող ազատության հեղեղը,խորտակելով գրաբիտե և բրոնզե հագերը ` ջրվեժի պես ընկնում է դաշտի վրա,ցոլացնելով իր մեջ արևի շքեղությունը ,և հրացայտ մտնում է դաշտը ,ճեղքում է տաղտուկ տափակությունը և ոտքի կանգնեցնելով ամբոխին ,ընմոստացնելով ննան բռնակալների և օրենքների դեմ ` արշավում է առաջ ,առաջ` դեպի անսահման ազատության մեծ օվկիանոսը ,ուր ամեն կաթիլ ազատ է ու ինքնակամ ,ուր ամենքը ունեն իրենց մեջ մի ամբողջ արև ,ուր ամենքը երազում են երկինք սլանալ, դեպի տիեզերական անսահման ,ենեզր ազատությունը...

Բայց կարմիր ու բոսորավառ է հեղեղը –մարդկային նվիրական զոհերի թանկ արյունով է վառվում , և լի են նրա հոսանքում զոհերի անվերջ շարքեր –թարմ,գեղեցիկ նահատակներ (հերոսներ)` վիրավոր ճակատներով և կրծքերով...

Աշխարհասասան մռնչում է ազատության հեղեղը. ո՛չ մի ուժ չի հանդգնում նրան դիմագրավել.անպարտելի է նա . և ամեն մի արգելին- նա ավելի ուժգին է հարվածում . ամեն ինչ ենթարկվում է նրա հոսանքին –մեռած դիակներն էլ են քշվում այդ հոսանքով –անշարժ ժայռերն էլ գլորվում են ,և հուժկու ալիքները իրար ջարդելով ,տանում են ամեն ինչ ...

Ահա՛ ես ևս ընկնում եմ ազատության հոսանքի մեջ և գնում եմ , և գնում եմ...

1906թ.

***

Կյանքի մեջ գեղեցիկ է կարոտը` աչքդ մնա մի անվերջ,անծեր ճամփի ,որով գալու է մի անհայտ ,անսովոր,ազնվական երջանկություն,բախտ , և աչքդ ծով դառնա և սիրտդ`ծով դառնա...

***

Կարոտ եմ մի այնպիսի հոգեբուխ,գերերկրային երգի,որ հոգիս զարթեցնե.կարոտ եմ մի այնպիսի արևի ,որ հոգիս վառե.կարոտ եմ մի այնպիսի համբույրի,որ հոգիս բուժե,կարոտ եմ մի այնպիսի վշտի,ազատ ու բերկրալից պարի,որ սիրտս,հոգիս թնդացնե,կարոտ եմ...

***

Մարդու հոգին պետք է այնքան բարձրացնել ու թևավոր դարձնել,որ կարողանա մասնակից լինել,հասկանալ տիեզերական անուրջին...Այո՛,տիեզերքը մի անուրջ է,մի երազ,մի ունայն,մի ցնորք...ամեն բան եկել ու գնացել է,կուգան ու կերթան,մնալու է միայն հավերժությունն ու տարածությունը...

Link to post
Share on other sites
Guest Guest12568

***

Ես քեզ սիրում եմ , և այս սերս ինչպես մի աղոթք` դեպի քեզ եմ առաքում , և իմ սերս ոչ մի ցանկություն չունի . ես չեմ ուզում քեզ համբուրել ,քեզ գրկել ,քեզ տիրել . ես ուզում եմ ,որ դուն աստղի պես շողաս երկնքում և որպես ցնորք թափառես իմ հոգու վերև:Դու աստղի պես շողաս իմ հոգում և ինձ լույս տա և ամեն մարդիկ թո՛ղ տեսնեն այդ աստղը և զմայլեն, բայց իմ հոգում միայն շողաս...

Դու կլինես բարձր ցնորք, որին ձգտե իմ հոգին` առանց հասնելու , լինի անեզր այն վայրը ,ուր դու կլինես ... Բայց որ հասա ,դու այլևս ցնորք չես, դու իմս ես , և իմ կինն ու տիկինը ...

Օրիորդը նման է գարնան ծիածանաշողք թևերով թիթեռին . նրան հանդիպում է պատանին, սիրում է այդ գեղեցիկ թևերով չքնաղ թիթռին , և վազում է հետևից ` նրան բռնելու. երկար չարչարանքից հետո ,բռնում է ու սեղմում կրծքին . հետո նայում է, որ թևերը այլևս չունեն ծիածանի շողքերը . մերկ են ու դժգույն , և պատանին հիասթափված թողնում է թիթեռին . բայց դեռ իր մատներին է այն գեղեցիկ ,ծիածանաշող թևերի փոշին , որը միշտ հիշում է և թախծում...

***

Սուր ու գերանդի,գութան ու վահան,- ահա՛ սրանք պիտի լինեն մի՛շտ , մի՛շտ մեր ձեռքում:

Ինչ եմ անում աստվածները,երբ ես աստված եմ :

***

Քանի կամք գոյություն ունի ,գոյություն չունի այնտեղ ո՛չ մահ,ո՛չ հանգստություն, ո՛չ ձանձրույթ, ո՛չ Նիրվանա:

***

Ես ուզում եմ ամեն մի ատոմային վայրկյանը կյանքիս ` ինձնից ու մարդկանցից ու տիեզերքից ծծել միայն ոգևորություն ` արցունք ու ժպիտ ,կասկած ու մտքի զգացմունք թռիչք:Ես ուզում եմ կյանքը ծծել,ծծել,ծծել,որ իմ ողջ ներվերը ,անոթները զգան ու տանջվեն ու ժպտան:

***

Նա պտի ատե սեռական զվարճությունը ,բայց նրա համար սուրբ և ոգևորիչ պիտի լինի սեռական սրբությունը-որդեծնությունը...

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Սև աչերեն շա՛տ վախե՛ցիր ,-

Էն մութ ,անծեր գիշեր է .

Մութն ա՛հ է ,չարքեր շա~տ կան ,-

Սև աչերը մի՛ սիրե :

Տե՛ս իմ սիրտս – արուն – ծով է .

Էս չարքերը զարկեցին .

Էն օրվանեն դադար չունիմ,-

Սև աչերը մի՛ սիրե ...

1897.հոկ.25

Ալեքսանդրապոլ

- Սիրո՛ւն աղջի՛կ ,երկիր լինիմ,

Դուն ի՞նչ կլնիս:

- Սիրո՛ւն տղա ,գարուն կլնիմ,

Քեզ զարդարեմ:

- Սիրո՛ւն աղջի՛կ ,երկինք լինիմ,

Դուն ի՞նչ կլնիս:

- Սիրո՛ւն տղա ,արև կլնիմ,

Սիրտդ վառեմ...

1898

Օդեսա

Գիտե ՛մ ,երկիրը շա~տ դարեր հետո

Եվ պիտի սառի ,ճեղք-ճեղք պատառվի.

Եվ այն սառցի տակ,մութ վիհերի մեջ

Մարդկությունը ողջ ` մեռնի ու թաղվի –

Ա~խ ,սիրտս գո ՛նե տիեզերքի մեջ

Հավե~րժ տրոփե~ր...

1899

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Կուզե՞ս լինիմ վշտի ցողեր`

Աչերիդ մեջ շող ցանեմ.

Լուռ գիշերվա անուշ հովեր`

Փունջ ծամերդ փայփայեմ:

Կուզե՞ս լինիմ վարդ – նազելի`

Կրծքիդ վրա վառվռիմ.

Արշալույսի շողեր ոսկի

Դեմքիդ վրա փայփլիմ:

Կուզե՞ս լինիմ ծառ ու ծաղիկ `

Քեզ գրկումս նինջ սփռեմ.

Թալուկ ստվեր ,թովիչ թռչնիկ,

Օրոր ասեմ ,օրորեմ:

Ինչ որ ցանկանաս` կուզե՞ս լինիմ,

Լինիմ երկինք ու երկիր,

Լինիմ ծով , ժայռ ,արև ,լուսին,

Միա՜յն , միա՜յն ինձ սիրի՜ր...

1892.հուլիսի 21.

Հառիճ

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Դու նխշուն նուռ` զառը վրադ,

Ես քո թուփն եմ ,շուքիդ մեջ .

Դու քնքուշ վարդ ` վառը վրադ,

Ես տերևդ եմ փշիդ մեջ:

Վախենամ ` թե մի օր էլ գան,

Քեզ քաղեն ու տանին .

Ես թուփ – տերև մնամ ,չորնամ,

Զարկե գետին ցուրտ քամին ...

1899

Արևի տակ սոսկ մի օր է լինելու,

Որ ինձ համար բախտավոր է լինելու,

Բայց ավաղ այդ օրը զգալու չեմ ես,ավա~ղ,

Որովհետև մեռած օրս է լինելու:

1932.

Փարիզ

-Ի՞նչ պիտ լինեմ կյանքից հետո,

Հարցում արի ես բնության:

-Ինչ որ էիր կյանքից առաջ,-

Այսպես տվեց ինձ պատասխան:

1932

Փարիզ

Link to post
Share on other sites
  • 3 months later...

Ասում են, թե դու այնպես

Մոռացել ես ինձ, այնպե՜ս,

Որ երբ անունս են տալիս,

Հազիվ միտքդ եմ գալիս։

Բայց, նազելի՛ս, ձեր բակում

Այն լորին է դեռ ծաղկում,

Որի քնքուշ բույրի մեջ

Քեզ գրկեցի սրտատենչ։

Ու գրկիս մեջ այսօր դեռ

Կիզող կրակ է վառվել,

Իսկ երբ անունդ են տալիս,

Սիրտս արյուն է լալիս։

Ա՜խ, իրա՞վ է՝ դու այնպես

Մոռացել ես ինձ, այնպե՜ս,

Որ երբ անունս են տալիս,

Հազիվ միտքդ եմ գալիս…

Link to post
Share on other sites
  • 2 months later...

* * *

Ա՜խ, իմ սիրուս վառ գարունը թոշնեցավ,

Զառ վարդերս կոկոններում մընացին.

Դալար սրտիս սուրբ արցունքը քարացավ

Ու ծանրացավ սրտիս վրա դառնագին:

Մեռևի՛ր, գընա՛... առանց քեզ էլ կյանքը կա,

Ուրիշ վարդեր կըշողշողան գարունքին.

Ուրիշ շըրթներ գուցե վաղը կամ հիմա

Կըհամբուրեն քո սիրածին կաթոգին...

* * *

Ես որ մեռնիմ ու իմ վերքից

Եթե մի վարդ դուրս ծլեր,

Եվ ընկերըս հեռու տեղից

Գար՝ շիրիմըս այցելեր.

Եթե նրա խոր աչերից

Մի ցող վարդիս մեջ ծորեր,-

Այն սուրբ ցողը սիրտս կերթար,

Վերքըս խորունկ՝ կըբուժեր:

Edited by Romeo
Link to post
Share on other sites
  • 7 months later...
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Ազատ աստվածն այն օրից,

Երբ հաճեցավ շունչ փչել,

Իմ հողանյութ շինվածքին

Կենդանություն պարգևել.

Ես անբարբառ մի մանուկ

Երկու ձեռքս պարզեցի,

Եվ իմ անզոր թևերով

Ազատությունն գրկեցի:

Մինչ գիշերը անհանգիստ

Օրորոցում կապկապած

Լալիս էի անդադար,

Մորս քունը խանգարած,

Խնդրում էի նորանից

Բազուկներս արձակել.

Ես այն օրից ուխտեցի

Ազատությունը սիրել:

Թոթով լեզվիս մինչ կապերը

Արձակվեցան, բացվեցան,

Մինչ ծնողքս իմ ձայնից

Խնդացին ու բերկրեցան,

Նախկին խոսքն, որ ասացի,

Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.

Ազատությո՛ւն, դուրս թռավ

Իմ մանկական բերանից:

"Ազատությո՛ւն", ինձ կրկնեց

Ճակատագիրը վերևից.

"Ազատությա՞ն դու զինվոր

Կամիս գրվիլ այս օրից:

Օ'հ, փշոտ է ճանապարհդ,

Քեզ շատ փորձանք կը սպասե.

Ազատություն սիրողին

Այս աշխարհը խիստ նեղ է":

- Ազատությո՛ւն, - գոչեցի, -

Թող որոտա իմ գլխին

Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,

Թող դավ դնե թշնամին,

Ես մինչ ի մահ, կախաղան,

Մինչև անարգ մահու սյուն,

Պիտի գոռամ, պիտ կրկնեմ

Անդադար. ազատությո՛ւն:

Հետաքրքիր է, որ մեր շատ հարգելի մոդերատոր Սաթենիկի թեթև ձեռքով մոտ երեք տարի առաջ, Ավետիք Իսահակյանը "Ազատություն" բանաստեղծությունը գողացել էր Միքայել Նալբանդյանից, իսկ մենք` ընթերցողներս այդ առիթով ոչինչ չենք ասել մեծ վարպետին կամ մեր Սաթենիկին: :rolleyes: :lol:

Link to post
Share on other sites
  • 9 months later...

Ребят очень прошу, помогите найти пожму Абу-Лала Маари на РУССКОМ.Есть книга оригинал, очень хочу почитать еще и на русском.Вот нашел всего отрывок маленький

И женщина что? — Кровожадный паук,

Коварный и лживый, тщеславье без дна,

Что любит твой хлеб, а в тепле твоих рук

Другого целует и любит она.

На ветхой ладье ты доверься волне,

Но женской, изменчивой клятве не верь,

Уста её, чары под стать сатане,

Прелестнейший ад красивых огней.

Мечтал ты о дальней и чудной звезде,

О лилии чистой средь вод голубых,

Желал, чтоб любовь её стала тебе

Бесценным бальзамом для ран роковых.

Ты грезил о ярком, сияющем сне

Во мраке всех жизненных бед и невзгод,

О лепете нежном ручья в тишине,

Что сладко журчащею песней зовёт.

Но женская страсть иссушенной душе

Лишь горечь сулит, как морская вода,

Чтоб тело её ненасытно лобзал

И жаждою горькой томился всегда.

О женское тело! Обличье змеи,

Сосуд сладострастья, влекущий ко злу,

Ты плотской усладою топчешь мечты

И солнце души обращаешь во мглу.

Любовь ненавижу! Как смерть жестока,

Свирепо и тайно жалящая все,

Подслащенный яд, но пьянея слегка,

Тираном становишься или рабом.

Любовь — истязающий вечно обман,

Лукавая воля, кровавый кошмар,

Она вероломных страстей океан,

Коварства, покрытые тиною чар.

Будь проклят источник всех женских страстей

Оплодотворяющий вечное зло,

Ты — ад, исступлённое недро распрей,

Над миром струящий зловонную кровь.

И вновь ненавижу я женщин, любовь,

Гнушаюсь лобзаний и вкрадчивых нег,

Бегу от страстей, поглощающих кровь,

И роды я их проклинаю навек.

Заренее спасибо!!!!!!!!

ICQ 337 202 846

[email protected]

Edited by rabbit7
Link to post
Share on other sites
И женщина что? а в тепле твоих рук

Другого целует и любит она.

Вот например это фраза переведу на АРМ.

և քօ գրկի մեչ ուրիշին սիրում:

Ev qo grki mech urishin sirum

Смысла один, а слова другие.

Link to post
Share on other sites
Вот например это фраза переведу на АРМ.

և քօ գրկի մեչ ուրիշին սիրում:

Ev qo grki mech urishin sirum

Смысла один, а слова другие.

Это с перевода означает >> В твоих объятых любит чужого, или другово.

Link to post
Share on other sites
  • 8 months later...

Այս հոդվածը լրացնելով`

http://forum.hayastan.com/index.php?s=&amp...st&p=872676

Պատմում է անձամբ Ավետիք Իսահակյանը:

1905 թ. սկսվեց հայ-թաթարական ընդհարումները Կովկասում: Հայերը չէին սպասում այդպիսի մի կռվի: Հանկարծակիի եկան: Դաշնակցությունը իր ամենաքաջ ու ընդունակ մարտիկները մարտի դաշտ նետեց: Բայց զենքի ու ռազմամթերքի պակասություն կար: Մինչ այդ, ինչ-որ մեր ձեռքը անցել էր` երկիր էինք ուղարկել:

Ճիշտ է, Գյումրին /Ալեքսանդրապոլը/ միշտ էլ Դաշնակցության գլխավոր զինապահեստներից մեկն էր:

Վերին մարմնի կարգադրությամբ, ինչ-որ մնացել էր` ղրկեցինք վտանգավոր շրջանները: 50 մաուզերի անհրաժեշտություն կար: Այդ պահանջին գոհացում տալու համար ես մեկնեցի Թիֆլիս, ու շնորհիվ իմ անհատական բարեկամության, կարողացա Արմեն Գարոյից կորզել 20 մաուզեր` պետք եղած փամփուշտներով:

Երբ խոստումը ստացա, միայն այդ ժամանակ անդրադարձա, թե ինչ վտանգավոր գործ էի հանձն առել: Եթե ռուս ժանդարմները բռնեին, իմ բնակավայրը Շիրակից կփոխադրեին Սիբիր:

Այդ մասին ես խոսեցի Արմեն Գարոյի հետ և խնդրեցի, որ մի ուրիշ մարդու միջոցով ղրկվեին այդ զենքերը: Նա փոխանակ իմ դրության մեջ մտնելու, սկսեց ծաղրել իմ վախկոտությունը և ասաց.

- Պարոն բանաստեղծ, կերգես հայրենիքի ազատություն և կասես թշնամիեն վրեժ լուծել, իսկ երբ պետք է գործնական մի դեր կատարել, կուզես փախուստ տալ:

Այդ բառերը իմ վրա ծանր ազդեցություն թողին, ես ընկճվեցի: Տեսնելով իմ այդ վիճակը, Գարոն իր տոնը փոխեց և, իր բարի ժպիտը երեսին, ասաց.

- Քեֆդ քյոք պահե, ես կատակ կնեի: Կարկավ, դու չէ, որ պիտի տանես այդ զենքերը: Ես կկարգադրեմ մեր տղոցը: Անոնք զենքերով պայուսակը կբերեն և կդնեն քո վագոնը, դու միայն պետք է գիտնաս թե` որ պայուսակն է: Երբ կհասնես Ալեքսանդրապոլ, այնտեղի տղաները կգան և կտանեն:

Այդպես էլ եղավ: Ես վագոնում էի, երբ երկու հուժկու երիտասարդներ մեծ պայուսակ բերին և տեղավորեցին իմ հանդիպակաց դարակում, իսկ իմ գրպանը սահեցուցին պայուսակի բանալին:

Գնացքը շարժվեց:

Մինչև Սադախլու կայարանը մի բան չպատահեց: Բայց այդ կայարանում մի հսկա թաթար երիտասարդ ներս մտավ մեր վագոն, ձեռքին մի մեծ պայուսակ, որը դժվարությամբ կարողացավ տեղավորել իմ գլխի վերևի դարակում, և նստեց իմ դիմաց: Երբ գնացքը հասավ Սանահին կայարանը, ներս մտան մի քանի ժանդարմներ և, դիմելով թաթարին, հարց տվին թե որն է իր պայուսակը: Նա ցույց տվեց իմ պայուսակը, որը վար բերեցին և ուզեցին բանալ: Թուրքը փնտրեց բանալին գրպաններում և երբ չգտավ, ասաց թե կորցրել է: Նրանք կոտրեցին պայուսակի կողպեքը և ինչ տեսնեն, մեջը լիքը մաուզեր, ատրճանակներ և փամփուշտներ: Վերցրին պայուսակն ու թաթարին և դուրս գնացին:

Այս ամբողջ ժամանակը շշմած` ես չգիտեի թե ինչ անեմ: Երբ գնացքը շարժվեց, ես մի խոր շունչ քաշեցի: Շնորհիվ թուրքի ես փրկվեցի:

Հասանք Ալեքսանդրապոլի կայանը: Ներս մտավ վագոն Ռաշիդը երկու տղաների հետ: Ցույց տվի թաթարի պայուսակը: Առան և դուրս եկանք:

Երբ քաղաքում բացեցինք, ինչ տեսնենք` լիքը պետական նագան ատրճանակներ և փամփուշտներ: Մեր տղաները շշմած ինձ էին նայում, իսկ ինձ բռնել էր մի անզուսպ խնդուք: Չէի կարող որևէ խոսք ասել: Ի վերջո պատմեցի թաթարի ձերբակալվելը իմ պայուսակի պատճառով: Բանից դուրս եկավ, որ նա էլ էր զենք փոխադրում և, իր գլուխը ազատելու համար, իմ պայուսակն էր ցույց տվել:

Edited by Pandukht
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...