Satenik Posted October 18, 2003 Report Share Posted October 18, 2003 Հարգելի հայեր, խոսում ենք մեր հարազատ բարբառներով, հետաքրքիր բաներ ենք հայտնաբերում մեզ համար, ծանոթանում ենք մեր լեզվին: Իմ բարբառը Էրևանինն ա: Ամբողջ կյանքումս Էրեվանի լեզվով եմ խոսել: Դուք գրեք ձեր բարբառներով, ես էլ ձեզ կպատասխանեմ իմ բարբառով: Բացի Էրևանի բարբառից ուրիշ բարբառով չեմ էլ կարող մարդավարի խոսել... Գնացի'նք: Quote Link to post Share on other sites
Gayane Posted October 18, 2003 Report Share Posted October 18, 2003 Չգիտեմ դա բարբարա կոչվում թե չէ ,բայց ինձ դուրա գալիս արևմտահաերենը , ու չնայաց կեսը կարող չհասկանամ ,բայց սիրում եմ լսել ; Դուր է գալիս գյումրեցու հետ խոսալը ,մի անգամ նույնիսկ այնպես ստացվեց որ ամբողջ օրը մի ծանոթ գյումրեցու հետ անցկացրի ,օրվա վերջում արդեն ես ել բառեր էի օգտագործում անկախ ինձանից Quote Link to post Share on other sites
Romeo Posted October 18, 2003 Report Share Posted October 18, 2003 Հարգելի հայեր, խոսում ենք մեր հարազատ բարբառներով, հետաքրքիր բաներ ենք հայտնաբերում մեզ համար, ծանոթանում ենք մեր լեզվին: Իմ բարբառը Էրևանինն ա: Ամբողջ կյանքումս Էրեվանի լեզվով եմ խոսել: Դուք գրեք ձեր բարբառներով, ես էլ ձեզ կպատասխանեմ իմ բարբառով: Բացի Էրևանի բարբառից ուրիշ բարբառով չեմ էլ կարող մարդավարի խոսել... Գնացի'նք: Ջավախքի բառբառ՝ Սաթենիկ ջան, ես կուզեմ օր զրցիմ իմ բարբառով, հըմը չիտեմ իստեղ իմ ըսածը կհասկնան, տը չէ՞: Էտորեն դուս, ես չիտեմ ի՞նչ զրցիմ: Ըշտը թեման ըսե օր գիտնամ տը ինչ ըսեմ: Մե թեմամ, բանըմ սֆթամ ըսե: Բանըմա ըսեմ, ես էման եմ կարոտցել մեր բառբառին, օր ըսելու բան չէ: Շատունց չեմ զրցել: Էման օր, կարոտս կառնեմ: Քիչ է մնում լաց լինեմ, այս մի քանի բառում իմ ամբողջ կյանքն է արծարծվում: Quote Link to post Share on other sites
Gayane Posted October 18, 2003 Report Share Posted October 18, 2003 Քիչ է մնում լաց լինեմ, այս մի քանի բառում իմ ամբողջ կյանքն է արծարծվում: Quote Link to post Share on other sites
Satenik Posted October 19, 2003 Author Report Share Posted October 19, 2003 Գայանե ջան, արևմտահայերենն էլ իր բարբառներն ու գրական տարբերակներն ունի: ՈՒ ես էլ եմ շատ շատ սիրում արևմտահայերենը : Անձամբ ինձ համար արևմտահայերենը ոնց որ աստվածային երաժշտություն լինի : Գյումրվա բարբառը շատ նման ա արևմտահայերենին ու շատ համով լեզու ա, հատկապես ինտոնացիաները: Ընդհանրապես, բարբառների մեջ, եթե նկատել ես, էդ ինտոնացիաները, արտասանելու երանգավորումները էն տեսակ մի համ-հոտ ու տրամաբանություն են տալիս լեզվին, որ է'լ չասած : Ռոմեո ջան, ես որ լրիվ հասկացա Ձեր գրածը : Եթե մի բառ չհասկանամ կհարցնեմ: Հենց դրա համար էլ ուզում եմ խոսենք, որ ծանոթանանք մեր լեզվին : Ի դեպ, շատ գեղեցիկ բարբառ ա: Խոսեք ի'նչ որ կուզեք, ինչի' մասին կուզեք: Մեր հիմնարկում, որտեղ ես եմ աշխատում կա մեկը, որը ձեր կողմերից ա: Չտեսնված մի գեղեցիկ կին ա, բոլորի մեջ տարբերվում ա իր բարձր հասակով, գեղեցիկ ու հպարտ մեջք-թիկունքով ու բարձր գլխով: Հետն էլ էնքան կանացի ա, էնքան մեղմ, բայց նայև համարձակ ու քաջ (դեպքեր են եղել, զարմացել եմ որ իրան չի կորցրել), հետն էլ մաքուր, պարկեշտ ու շաաատ ամաչկոտ : Իսկական հայ կնոջ կերպար: Էլի ունենք ջավախեցիներ, նրանք էլ մի ուրիշ ձևի հիացմունք են առաջացնում, բայց էսօր մենակ էս մեկից եմ պատմում: ՈՒրեմն սա հինգ երեխա ունի, բոլորին պսակել ա ջավախեցիների հետ, մնացել ա փոքր տղան: Օրական կգա կպատմի, թե էսինչ տեղում ջավախեցու ընտանիք կա, լավ աղջիկ ունեն, պիտի տղիս ցույց տամ: Մերոնք էլ հոգու հետ խաղում են, թե այ կնիկ, ինչի՞ ես ուզում անպայման ջավախեցի լինի, հենա տես Համասփյուռի աղջիկները ինչ ընտիր են, գնա ուզի, պրծի, է'լի : Համասփյուռս էլ գյումրեցի ա, հեչ իրան չի կորցնում, ասում ա, դե պրծի աղջիկներիս անվան հետ մի խաղա, սաղ հիմնարկը արդեն գիտի, որ քո տղեն իմ աղջկան է ուզում, էս շաբաթ օր սեղանը գցում եմ, եկեք նշանեք :lol: : Վա՜յ, մի տեսնեք ո՜նց է խարնվում իրար ջավախուհիս , ոնց ա շփոտվում, ու ... սկսում ա արդարանալ բոլորի մոտ, որ ինքը երբեք այդպիսի բան չի ասել: Համասփյուռը թե, խայտառակ եղանք, բա ես աշխարհքի երեսին ո՞նց նայեմ: Սա էլ թե, վա՜յ, սենց կրակ կլինի, ես բա տենց բան ե՞մ ասել, ես միշտ էլ ասել եմ, որ մենակ մեր հողից ենք ուզելու... Համասփյուռս լրիվ դերի մեջ մտած, գյումրեցու հումորով ինչ օրն է գցում մեր ջավախաուհուն, մենակ տեսնեք : Վերջում արդեն իրար գրկում, ծիծաղում ու բարիշում են, բայց մի քանի օր անց էլի նույն խոսակցությունը սկսվում ա: Զարմանալի նվիրվածություն ունեն ձեր կողմի հայերը իրանց հող ու ջրին: Մի բան էլ պատմեմ ու վերջ : Մի անգամ այդ կինը եկավ աշխատանքի, մեկն հարցրեց, բա՞ն ա եղել, մի տեսակ ես էսոր, ու սա սկսեց լացել, մղիկ-մղիկ, երեխու պես մղկտալով... Պարզվեց, որ հղի հարսը գնացել ա մոր տուն, էնտեղ տան մեջ սայթակել ընկել ա ու ձերքը կոտրվել ա: Տարել էին գիպս էին դրել: Ո՜նց էր լացում, ինչ ցավ էր ապրում էդ կինը հարսի համար, մենակ տեսնեիք: Որ հարցեր էին տալիս համ լացում էր, համ պատմում : Մենք էլ հետն էինք հուզվում, բայց ոչ այնքան հարսի համար, որքան իրա ցավը կիսելով : Հիմա հարցս ի՞նչ ա, էդ ոնց եք անում դուք, որ ձեր կանայք էսքան համով են ստացվում: Quote Link to post Share on other sites
Romeo Posted October 19, 2003 Report Share Posted October 19, 2003 Հիմա հարցս ի՞նչ ա, էդ ոնց եք անում դուք, որ ձեր կանայք էսքան համով են ստացվում: Հետաքրքիրն այն է, որ մեր կողմերից միայն կանանց եք ծանոթ: Ճիշտն ասած, ինչպես բոլորը, մենք ևս ունենք և հպարտանալու և ամաչելու պատճառներ: Իսկ մեր կանայք, աղջիկները, քեզնից լավը չլինեն, իրոք լա՜վն են : Հավասին երգում էր՝ Ինչո՞ւ համար քեզի կառնեմ, Ջավախեթցի ջանիդ մեռնեմ: Quote Link to post Share on other sites
Satenik Posted October 20, 2003 Author Report Share Posted October 20, 2003 Այո, Ռոմեո, միայն կանանց եմ ծանոթ, առիթ չեմ ունեցել տղամարդկանց հետ անձամբ շփվելու, ուստի որևե բան ասել չեմ կարող : Մի կին կար ձեր կողմերից, որին լավ գիտեի, շատ սիրում էի իրան, նա մոտ 90 տարեկան հասակում հեռացավ կյանքից, ողորմի իրան: Գիտե՞ք, Ռոմեո, երևի այդ կինը միակն ա իմ ճանաչած կանանցից, որի մասին կարող եմ ասել, որ սուրբ էր: Նրա հիշատակը այնքան խորն եմ հարգում, որ նույնիսկ չեմ կարող ինձ թույլ տալ պատմել այստեղ նրա մասին, որովհետև խոսքերով պատմել թե ինչ Երևույթ էր այդ կինը հնարավոր չէ: Դա տեսնել էր պետք, ու զգալ: Ադամանդ էր... ՈՒ ես կարծում եմ, որ միշտ պետք ա լավի մասին նշել, ասել ու հիշեցնել, որ լավն ա: Aylapes կստացվի էնպես, որ միայն վատը կգովաբանվի... Quote Link to post Share on other sites
SAS Posted October 20, 2003 Report Share Posted October 20, 2003 (edited) Քիչ է մնում լաց լինեմ, այս մի քանի բառում իմ ամբողջ կյանքն է արծարծվում: Ծո՛, հա՜, ինչի՞ գուլաս՝ խո ախչիկ չե՞ս: Բիթթուն հայերնա քեզի պես են, օղո՛ւլ: Էրեգ մեր տան քովի ճամփեն ասֆալտ կենեյին:Մեմա կեդնին տըգեն.«Իսոնց սոխ մարիգը... Մեգալնա դու թըմմե»: Մոդեցա՝ տեսնիմ քանիմ հոքի հորին մեջը կործ կենեն: Հարց-փորց՝ հայ են, ցըրդեն ըռընգնին ՖԸՌԸՆԳԻ ըռընգ է դարցե: Մեղքըս տըվեց՝ մըդա տեմին խանութը, մե էրգու փութուլկա րախի, հաց-պանիր առա փերի: Եսա հեդները ըստաքանաեմ կոնձեցի: Էէէրնե՜գ ձըզի, իրար գլխու քոմեր( հավաքվել) իք ու գը ժըղլիք(անուշ-անուշ զրույց եք անում), ու հեչ մեգիմ մըտքով չընցնա թե՝ են ՍԱՍ լը մարդը, են լը հայ-քրիստնոյա է, են լը ասդվաձ կը կանչը՝ խաբար էնինք ինք լը գա մարդամեջ մըդնա:Է՜, հեչ լը կանչիք, ես առանց կանչելու լը, Ջիվանու ըսաձի պես, նստա իմ էշն ու մեջլիս մըդա: ՍաթենիԳ ( Գինե թաս ), ես չըմ հասկընա՝ էդ քու գըրուգն Էրէվնու լիզո՞ւնը:Էդ ինչքա՜ն անուշ լիզու ունիք:Ըբը էն «արա» ու «խի»- արներուն դո՞ր իս թողի: Վըտտե(վայ թե) մոռցեր իս, հա՞: Edited October 20, 2003 by SAS Quote Link to post Share on other sites
Romeo Posted October 20, 2003 Report Share Posted October 20, 2003 Ծո՛, հա՜, ինչի՞ գուլաս՝ խո ախչիկ չե՞ս: Բիթթուն հայերնա քեզի պես են, օղո՛ւլ: Ծո դու ինչի՞ պիտի լաս, ըշտը բոզ(շեկ) ռսնուն հետ կուտես, խմես յրանութուն կենես: Ով օտարին վատ ասէ, ինքն այլ ղարիպ լինենայ Երթա ի յօտար երկիր՝ զղարիպին ղատրըն գիտենայ Ղարիպն ի յօտար երկիր՝ թէ ոսկի թաթաւ գա նորա, Ի իւր սիրելեացն ի զատ այն ոսկին մոխի՛ր չարժենայ։ Quote Link to post Share on other sites
SAS Posted October 20, 2003 Report Share Posted October 20, 2003 Ծո դու ինչի՞ պիտի լաս, ըշտը բոզ(շեկ) ռսնուն հետ կուտես, խմես յրանութուն կենես: Թուրքերեն բոզ = серый = գորշ... Quote Link to post Share on other sites
Taragir Posted October 20, 2003 Report Share Posted October 20, 2003 Օյ, ես կռնամ ֆռանգերեն զրուծիմ, բայց վըտը չհասկընակ լը :lol: :lol: Quote Link to post Share on other sites
SAS Posted October 20, 2003 Report Share Posted October 20, 2003 (edited) Օյ, ես կռնամ ֆռանգերեն զրուծիմ, բայց վըտը չհասկընակ լը :lol: :lol: Ես շադ լը լավ կհասկընամ: Համ լը էդի ըմենամակուր հայերեննը:Ըմալ օր, Տարագիր, առանց ամչընալու գըրը: Հա, բան մը լը հարցում՝ ֆռանգերենն ի՞նչը: Edited October 20, 2003 by SAS Quote Link to post Share on other sites
Taragir Posted October 20, 2003 Report Share Posted October 20, 2003 Ես շադ լը լավ կհասկընամ: Համ լը էդի ըմենամակուր հայերեննը:Ըմալ օր, Տարագիր, առանց ամչընալու գըրը: Հա, բան մը լը հարցում՝ ֆռանգերենն ի՞նչը: Վայ ՍԱՍ ջան Շատ չմգինա, ըշտը կըսին օր ֆռանգ ինք, հայ չինք Մեգ լը կըսին օր ֆռանսահբատագ ինկ էղի ըշտը, հենդի լը ըդմալ կըսին: :lol: Quote Link to post Share on other sites
stemar Posted October 20, 2003 Report Share Posted October 20, 2003 Բիթթուն հայերնա քեզի պես են, օղո՛ւլ Էէէրնե՜գ ձըզի, իրար գլխու քոմեր( հավաքվել) իք ու գը ժըղլիք(անուշ-անուշ զրույց եք անում), ՍԱՍ, «բիթթուն» ի՞նչ է նշանակում Ջավախքի բառբառով: Իսկ «ժըղլի՞ք» Մուշ-Ալաշկերտի բառբառում էլ կան այդ բառերը` օգտագործվում են մի քիչ ուրիշ իմաստով. բիթթուն կամ բիթուն=ամբողջ, բոլոր (օրն ի բիթուն=ամբողջ օրը): ժըղլիք=զբաղմունք, խաղալիք ժըղլել=զբաղվել, խաղալ, ժամանակ անցկացնել(չնայած` կարելի է և զրուցելով էլ ժամանակ անցկացնել): Լե տե էսա քաֆրի ճըժեր օրն ի բիթուն իմալ ա կըժըղլին ինտերնետով, հուրանց ամոթ-այիբ կուրսուցեր են........ ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------- Ջավախքի բարբարի հետ կապված մի դեպք հիշեցի: Տարիներ առաջ Ռիգայում պրակտիկայի ժամանակ մեր կուրսի ջավախեցին փողոցում մեկին (չեմ հիշում թուրքի, թե վրացու) ճանի տոպրակ եր սարքել ու էլի չէր հանգստանում: Հետո պարզվեց, որ էս խեղճը մեր ջավախեցուն «ծադի» էր ասել: :lol: Հասկացանք, որ «ծադի»ն ինչ-որ վատ բան է նշանակում, բայց թե կոնկրետ ի՞նչ` մեր ջավախեցին չկարողացավ կամ չուզեցավ մեզ բացատրել: ՍԱՍ, գուցե դու՞ կասես, թե ինչ է նշանակում «ծադի»: Quote Link to post Share on other sites
Romeo Posted October 20, 2003 Report Share Posted October 20, 2003 Բիթթուն հայերնա քեզի պես են, օղո՛ւլ ՍԱՍ, «բիթթուն» ի՞նչ է նշանակում Ջավախքի բառբառով: Իսկ «ժըղլի՞ք» ՍԱՍ, գուցե դու՞ կասես, թե ինչ է նշանակում «ծադի»: Բիթթուն - բոլորը, ամբողջը ֆրանկ կամ ֆրընկ - կաթոլիկ ծադի - գնա(վրացերեն) Երևի մենակ «ծադի» չի ասել, հետը էլի ինչ որ բան ասած կլինի: Ասենք «ծադի, շենի մամա ձաղլո»(գնա, շան որդի): 2 ՍԱՍ Մեր բարբառում «բոզ» կամ «ղուլա» ասում են շիկահերին: Quote Link to post Share on other sites
Satenik Posted October 21, 2003 Author Report Share Posted October 21, 2003 ես չըմ հասկընա՝ էդ քու գըրուգն Էրէվնու լիզո՞ւնը: Էս տեղը չես բերո՞ւմ: Էդ ինչքա՜ն անուշ լիզու ունիք: Ի' Ըբը էն «արա» ու «խի»- արներուն դո՞ր իս թողի: Խնդրում եմ մեր անուշ ԱՐԱ-ի կողքին "խի"-արներուն չարտասանես : Ամենաուժեղն էն ա, որ գեղցոներին որ "արա" ենք ասում նեղանում են, գիտեն հայհոյանք ա :lol: : Իսկ սրա համար ՍաթենիԳ ( Գինե թաս ) Մերսի բաբամ : Quote Link to post Share on other sites
Gayane Posted October 21, 2003 Report Share Posted October 21, 2003 (edited) Մեր բարբառում «բոզ» կամ «ղուլա» ասում են շիկահերին: Ես մի աղջիկ գիտեմ ,երբ գնում էր մազերը ներկելու վարսավիրանոց ,այն հարցին թէ ինչ գույն պիտի ներկի մազերը ,պատասխանում էր "բոզի "գույն: Տեսնես ինչու? Edited February 19, 2004 by Gayane Quote Link to post Share on other sites
SAS Posted October 21, 2003 Report Share Posted October 21, 2003 Ամենաուժեղն էն ա, որ գեղցոներին որ "արա" ենք ասում նեղանում են, գիտեն հայհոյանք ա :lol: : Սաթենիկ, գյումրեցին «արա» ծակին կըսե: Իսկ Երևանի բարբառը դու շատ ես կոկել-փայլեցրել: Quote Link to post Share on other sites
Vaspur Posted October 21, 2003 Report Share Posted October 21, 2003 գյումրեցին «արա» ծակին կըսե: ուրեմը հնչում ա մոտավորապես ըսենց : "հաղորդում ենք Ծակ Գևորգյանի համերգը " կամ էլ "Ծակ գեղեցիկ ու Շամիրամ" "ծո"ն ազնվական "Արա"ից ինչ ա հասկանում վոր... Quote Link to post Share on other sites
Arin-Berd Posted October 21, 2003 Report Share Posted October 21, 2003 (edited) Ա՜, ժղովուրդ ջան, հլա մի էրկու բան էլ ես ասեմ, մին էլ տեսար ինձ էլ ստի հսկացող էղավ: Դէ հմի սաղ կյանքս Էրևան եմ ապրել, համա պուճուր վախտերս ամեն ամառ Լոռվա անտառներումը քոլ եմ կերել: Հա դէ հմի մին-մին մոշ ու մոռ եմ կերել, մին-մին էլ թթի ու ֆոնի արաղ եմ խմել, բայց դա հաշիվ չի: Հմի իմանում չեմ` կամ էտ քոլն ա վրես ազդել, կամ ել մերոնց լոռվա արուննա միջումս զրից անում: Ի՞նչ կարծիքի եք, մեռնեմ իմ ախպորանց ու քրերանց արևին: Ո՞նց էր: Edited October 21, 2003 by Arin-Berd Quote Link to post Share on other sites
Romeo Posted October 21, 2003 Report Share Posted October 21, 2003 Ես մի աղդջիկ գիտեմ ,երբ գնում էր մազերը ներկելու վարսավիրանոց ,այն հարցին թէ ինչ գույն պիտի ներկի մազերը ,պատասխանում էր "բոզի "գույն: Տեսնես ինչու? Գայանե, Միգուցե ոչ թե «բոզի գույն», այլ «բոզ գո՞ւյն»: Տարբերությունե էական է: Quote Link to post Share on other sites
Vaspur Posted October 21, 2003 Report Share Posted October 21, 2003 (edited) Ո՞նց էր: ...- ցենտր ապեե ..ա , կոնկրետ դվորիցն էս? Համամլեցի հո չես ? թե Ղշլաղիցն էս? Edited October 21, 2003 by Vaspur Quote Link to post Share on other sites
Vaspur Posted October 21, 2003 Report Share Posted October 21, 2003 Ցավոգ սրտի(ու երևի ի ամոթ ինձ) վանաբառբառից շատ քիչ բան էմ հիշում,բայց վոր խոսան ամեն ինչ կհասկանամ .. էստեղ ելի դիմեմ "դարման" ՍԱՍ-ին : .. տղա.. քե մեռնեմ.. էնա անուշ խոսկեր վոր "armenia.ru"ում կգրիր, կանաս մեխատ էլ էս տեղ կրկնես.. Quote Link to post Share on other sites
Gayane Posted October 22, 2003 Report Share Posted October 22, 2003 Գայանե, Միգուցե ոչ թե «բոզի գույն», այլ «բոզ գո՞ւյն»: Տարբերությունե էական է: Romeo ոչ թէ «բոզի գույն», այլ "բոզի "գույն :Իհարկե տարբերություն կա : Դա կատակ էր : Պարզապես չեմ սիրում ես այդ գույնը ,որը հաճախ անում են մեր կանայք ,շիկահեր դառնալու նպատակով, այդ դեղին գույնը , որը ցավոք հաճախ կարելի է հանդիպել Երևանում:Իրոք վատ տպավորություն է թողում: Quote Link to post Share on other sites
SAS Posted October 22, 2003 Report Share Posted October 22, 2003 Ցավոգ սրտի(ու երևի ի ամոթ ինձ) վանաբառբառից շատ քիչ բան էմ հիշում,բայց վոր խոսան ամեն ինչ կհասկանամ .. էստեղ ելի դիմեմ "դարման" ՍԱՍ-ին : .. տղա.. քե մեռնեմ.. էնա անուշ խոսկեր վոր "armenia.ru"ում կգրիր, կանաս մեխատ էլ էս տեղ կրկնես.. Վասպո՞ւր... Ո՞ր խոսքերը: Մի երկու բառ ասա հիշեմ: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.