Mamikon Posted August 19, 2004 Report Share Posted August 19, 2004 лсек ес тенц ел чкареца айерен тарер" кашел им амакаргичи меж, инч анем Артури хорурднер" чен огнум иск ес айерен ем узум грел. Quote Link to post Share on other sites
Arin-Berd Posted August 19, 2004 Report Share Posted August 19, 2004 (edited) Սաթենիկ ջան, Artsakhworld-ի տղաներին շնորհակալություն ասա: Mamikon, «Как Установить Шрифты / Howto Install Fonts» Edited August 19, 2004 by Arin-Berd Quote Link to post Share on other sites
Mamikon Posted August 19, 2004 Report Share Posted August 19, 2004 Шноракал ем Арин джан, ми ангам ел кбордзем. Quote Link to post Share on other sites
Satenik Posted August 20, 2004 Author Report Share Posted August 20, 2004 Սաթենիկ ջան, Artsakhworld-ի տղաներին շնորհակալություն ասա: Ասում եմ Quote Link to post Share on other sites
PARABELLUM Posted December 7, 2004 Report Share Posted December 7, 2004 ՀԱՅեր Quote Link to post Share on other sites
Satenik Posted December 8, 2004 Author Report Share Posted December 8, 2004 ՀԱՅեր ← Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted January 5, 2006 Report Share Posted January 5, 2006 ՀԱՅՐԵՆԻՔ Նա ծնուեց մարդու առաջին մտածումի հետ` թէ սուրբ է հայրենի հողը: Նա ստեղծուեց այդ օրը, երբ մարդն առաջին անգամ լինելով գիտակցօրէն ու ժպտադէմ մեռաւ հայրենի հողի համար: Հայրենիք չէ սոսկ երկիրը, դա հայրենիք է դառնում այն հոգեւոր արժէքներով, որոնցով նրան օժտում է ժողովուրդը: Երկիրը - դա հայրենիքի աշխարհագրական զրահն է: Հայրենիքը - այդ երկիրը մշակող ժողովրդի ոգին է, նրա մշակոյթը: *** Ժողովրդի հոգեւոր ստեղծագործութիւնը` ահա՛ հայրենիքը` իր սկիզբն առած նրա բանարուեստի, ձեռագիր գրքերի, սուրբի, լուսակիրի, հերոսի, նրա առաջին աւանդութիւնների հետ: Հայաստան երկիրը հայրենիք դարձրին Մեսրոպի այբուբէնը, Մամիկոնեանների ուխտը, Բագրատունիների շինարարական մեծագործութիւնը: *** Իբրեւ հասկացողութիւն` հայրենիքն ընդգրկում է ո՛չ միայն անցեալն ու ներկան, այլեւ գալիքը: Դա ժողովրդի պատմական առաքելութիւնն է ըստ իր վախճանական նպատակի` զարգացող մի յաւերժութիւն է Հայրենիքը: Դա եկող ու անցնող սերունդների անմահութիւնն է, որն իբրեւ գաղափար եւ գործ ժողովուրդը դրոշում է նիւթի վրայ, խօսքի մէջ, եւ այն ապրեցնում իբրեւ անմեռ յուշ, իբրեւ պատմութիւն: *** Հայրենիք չէ կայսրութիւնը: Հայրենիքը խորացող էութիւն է: Դա արտաքին նուաճում չէ, այլ` ինքնանուաճում, ինքնամշակում: Հրէության համար` հայրենիքը խորհրդանշող "լացի պատ"ը աւելի մեծ հոգեւոր տարողութիւն ունի, քան Չինաստանը` չինացիների համար: Աշխարհակալութի՛ւն - ահա՛ հայրենիքների թշնամին` հարազատ թէ օտար: Վերջ ի վերջոյ կործանւում է աշխարհակալող ամէն երկիր - Բաբելոն, Հռոմ, Բիւզանդիա, որովհետեւ նա սպանում է ե՛ւ իր սեփական հայրենիքը: Խելագար անձնասպանութիւն է աշխարհակալութիւը, հոգեսպանութի՛ւն: *** Մարդկային գործերի մէջ հայրենիքի պաշտպանութիւնն է ամենասրբազանը: Հայրենիքի չափ նուիրական է եւ պատերազմը հայրենական: Հաւաքական աւազակութիւն եւ սպանութիւն է այլ կարգի ամէն պատերազմ: Եւ ճշմարիտ հերոսները նրա՛նք են միայն, որոնք մեծագործում են եւ առաքինանում իրենց վտանգուած հայրենիքը պաշտպանելու ժամանակ: Հերոսի անունը պիտի զլանալ աշխարհակալական պատերազմի մասնակցող ամէն զօրականի: Սպանութեան եւ կողոպուտի ելած բանակը կարող է քաջ աւազակներ ու մարդասպաններ տալ, բայց ոչ եւ հերոսներ: *** Հայրենիքը չի տրւում այնպէս, ինչպես ժառանգւում է հայրենական հարստութիւն: Դա ձեռք է բերւում ամէն մի սերունդի եւ նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերւում հայրենաճանաչումով, հայրենապաշտութեամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց եւ այնպես հոգեհաղորդ չլինել նրան: Կարելի է, վերջապէս, իրաւապես հայրենատէր լինել, իսկ հոգեպէս` անհայրենիք: Արժանի չես հայրենիքիդ, եթէ այն չես դաւանում իբրեւ գերագոյն նպատակ, իսկ անձդ` իբրեւ միջոց: *** Սոցիալապէս որքան արդար` այնքան զօրաւոր է հայրենիքը: Գերերջանիկ է մարդը, որ կարող է ասել. "Իմ հայրենիքում արեւը ծագում է բոլորի եւ ամէն մէկի համար. այնտեղ երկիրը մշակելու եւ հոգեպէս մշակուելու ազատութիւն ունեմ ես": *** Հայրենիք ստեղծել` նշանակում է բեկոր առ բեկոր յայտնաբերել, իմաստաւորել, պատմականացնել իր երկիրը: Նշանակում է այնպէս հարազատել իր երկիրը, որ նրանում ոչինչ չմնայ անյայտ, անխօս, մեռեալ: Նշանակում է վայր առ վայր նուաճել երկիրը, շունչ եւ իմաստ տալով նրանց: Ի մի բան` հայրենիք ստեղծել` նշանակում է հարազատել իր երկիրը եւ հարազատանալ նրան: Այսպիսով ահա՛, նոյնանում են ժողովրդի հոգին ու հայրենիքը: Սրանց դարաւոր փոխներգործութեան արգասիք է հայրենիքը: *** Որքան վսեմ է մի ժողովրդի հասկացողութիւնը հայրենիքի մասին, այնքան զօրաւոր է նրա երկիրը, նրա հայրենասիրութիւնը: *** Ւմ հայրենիքը - դա մարդկայնօրէն այն լաւագոյնն է, որ կայ Հայաստանում: *** Կեսարը կ'ուզէր լինել առաջինը գիւղում, եւ ոչ երկրորդը` քաղաքում: Հեթանոսական փառասիրութի՛ւն: Ես կը ցանկանայի լինել վերջինը Հայաստանում, միայն թէ ազատ եւ անկարօտ լինէին նրա բոլոր զաւակները: Նման հայրենիքում բաւարարուած կը լինէին բոլոր փառասիրութիւնները եւ ապահովուած` բոլորի երջանկութիւնները: *** Ների՛ր, Տէ՛ր, ների՛ր ինձ, եթէ մի օր հայրենիքիս օգտակար լինելու համար մեղանչեմ քո դէմ: Արդար է հայրենիքին ծառայել ամէն ինչով, բացի ստորութիւնից: *** Մեռի՛ր այնպէս, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ - ահա՛ իմ դաւանած հայրենասիրութիւնը: Հերոսական գործերէն աւելի ոգեշնչող է մա՛հը հերոսական: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted January 5, 2006 Report Share Posted January 5, 2006 ԱՐԻԱԴԱՒԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ Արիութի՛ւն, մեզ պէտք է արիութիւն, այնպիսի, որը չափաւորելու կարիքն զգայինք: *** Արիութիւնն է ոստայնանում ազգերի անկախութեան ու հզօրութեան դրօշը: Անարիութիւնը` պատրանքը ազգերի: Այն օրից, ընթերցո՛դ, երբ Հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագաւորեց Հայաստանում: Ես տեսայ մեր վարած ճակատամարտերում, տեսայ ամենաընտիրը Հայու - մեռնելու մտքի հետ հաշտուած, ամէն գնով յաղթելու անտեղիտալի վճռականութեամբ դէպ թշնամին խոյացող հայ զինւորը: Ճանաչեցի եւ ամենավատը Հայու - վախկոտութեան յանցանքի մէջ բռնուած անարին: Առաջինը կը մեռներ ապրեցնելու համար իր ազգն ու նրա զէնքի հմայքը, երկրորդը կ'ապրեր ամէն գնով` ապրեցնելու համար թշնամու փառքը: Առաջինը ինձ համար աւելի բարձր էակ է քան մարդ: Երկրորդը` աւելի անասուն քան Հայ եւ մարդ: Եւ քանի կայ այդ վերջինը - թրքութիւնը իր գոյութեան ապահովութիւնը պիտ փնտռի մեր ժողովրդի չգոյութեան մէջ: *** Հանգիստ սրտով պիտ մեռնիմ, երիտասա՛րդ Հայ, եթէ քո սերնդի օրով հայօրեն բառը, մեր ժողովրդի բարեկամների եւ թշնամիների կողմից գործածւի քաջօրէն բառի իմաստով: Քանզի գիտեմ, թէ քանի դեռ իր ամբողջութեան մէջ քաջ եւ քաջանուն չէ հայութիւնը, նրա համար անցած չէ դեռ աշխարհի քարտեսից ազգովին անհետանալու վտանքը: Ժողովուրդ, պետութիւն, անհատ - սրանց իրաւունք է տրւում ապրելու եւ ապրում են, երբ պատրաստ են ամէն վայրկեան ապացուցելու, թէ գիտեն մահւամբ պաշտպանել իրենց գոյութեան իրաւունքը: Այլապէս, սրանք որպէս աւելորդ տեղ գրաւող իրեր, հակադրւում են ազատելու իրենց տեղն արեւի տակ: *** -Մի՞թէ,- Արաքսի ափին, պահախարոյկի շուրջը կը խօսակցէին հայ զօրավարները,- մի՞թէ անցեալ գիշեր չլսւեցաւ գետնի տակէն խուլ որոտում մը, նման զինուց շառաչման: Վայրագ տիտանն էր, որ կը զարթնէր ու կը կանգնէր ի վեր: -Անտեղի է ասածդ: Իրեն մօտ կհանգչի յաղթականն Հայկ ու զինքը սպաննողը: Եթե զարթնու Նեբրովթ` Հայկ չի ննջեր... Քանի դեռ ամենահամեստ Հայկն իսկ - տղամարդ թէ կին - չի կարող այդ խրոխտ անձնապաստանութեամբ անգիտանալ թրքական վտանքը, քանի դեռ "Քաջ, ահաւոր եւ անողոքելին Հայկ, իբրեւ կայծականց Աստուած" չի արթնացել հայ մարդու մէջ - բախտին, այո՜, անարժանաբար, միայն բախտին կը պարտինք մեր գոյութիւնը եւ ոչ մեր բազկին: *** Պատժւած անարիութիւն - ահա երկու բառ, որոնցով պիտ բնորոշել մեր արդի քաղաքական տխուր կացութիւնը: Վաղւայ մեր վիճակը կարելի պիտ լինի բնորոշել վարձատրւած արիութիւն բառերով, եթէ մինչեւ վաղը, հայութիւնը հոգեփոխվելով դառաւ արի եւ արիապաշտ: Արիութիւն: Գրեթէ ոչինչ արժեն մարդկային բոլոր դրական յատկութիւնները, եթէ պակասում է արիութիւնը: Չկան ներգործօն առաքինութիւններ առանց արիութեան: Ճշմարիտ է իմաստուն խօսքը, թէ "մեռեալ են անոնց գործերը, որոնք վախ ունեն մահից": Անհատ թէ ժողովուրդ - սրանք չէն կարող ինքնիշխան տէր դառնալ իրենց կեանքին, ճակատագրին, մինչեւ որ չյաղթահարեն իրենց անասնական վախը եւ նրա պատճառները: "Ես շատ թոյլ էի",- մի հրեայ ասում է միուսին: Այս խօսքերը, ըստ Հայնէի, կարող են յանձնարարւել որպես moto, հրէութեան մասին գրւելիք պատմութեան: Արդեօ՛ք, այս երեք բառերի մէջ պէտք չէ՞ փնտռել եւ հայութեան դարաւոր տառապանքի իսկական պատճառը: *** Անարին - դա խրտւիլակն է, որով կարելի է միայն ճնճղուկներից պաշտպանւել, բայց ոչ եւ անգղներից: Անարի լինել եւ անկախ հայրենիք երազել - ծիծաղելի չէ՞ դա: Անմտութիւն չէ՞ ե՛ւ ոչխար լինել, ե՛ւ գանգատւել գայլերից: Դառար ոչխար` պատրստ են գայլերը: Արիութեանն է աշխարհն ու անկախութիւնը, քանզի "արիներն են անցնում Աստծոյ ճանապարհով": Անկախ Հայրենիքը - որպէս Աւետեաց Երկիր - տրւում է մեզ, անապատներում մեր վարած բաղխումներից արիանալուց յետոյ: Իսկ արի է նա, որ իր մէջ սպանել է իր կաշւի համար դողացող անասունը եւ գիտի զինաթափել վտանգն ու մահը, ծիծաղելով նրանց երեսին: Իսկ արի է նա, ով զինակցել է Ամենակարող Ոգու հետ: Արին նա է, որ գիտի լրիւ կերպով արտայայտել իր մէջ ծփացող անծանօթ ծովը ոյժերի: Արի է ինքնաճանաչը, նա՛, որ ծիծաղում է թւի, նիւթի, զէնքի գերազանցութեան, ինչպէս եւ գիտութիւնների վրայ, եւ ճանաչում է մի հատիկ հոգեբանական արւեստ միայն - մեռնել, երբ պահանջում է պահը, ինչպէս արեւն է մեռնում: Արիութիւն, որ իր մէջ կրում է իր վարձատրութիւնը - ներքին ուրախութիւնը` թէ պիտի յաղթի, եւ արտաքին յաջողութիւնը` յաղթանակը: Հայրենասիրութիւնը միշտ էլ յաղթել է, երբ իր զինակիցը արիութիւնն է եղել: *** -Հռոմեացիք, պաշարւած հին գաղիացիներից, քաշւում են բերդատաճարը Հռոմի եւ զզւանքով յետ մղում տթշնամու առաջարկը - զէնքը վայր դնել եւ յանձնւել: Իսկ ծերակուտականները, որոնք չէին կարող զէնքի դիմել, բայց չէին կարող եւ որեւէ կերպով չմասնակցել հայրենի երդիկնեի համար մղւող ճակատամարտին - հագնում են իրենց ամենաշքեղ զգեստները, դուրս գալիս մեծ հրապարակ, ուր դրւած կը մնային իրենց փղոսկրեայ աթոռները, հանդիսաւորապէս կատարում իրենց վերջին աղօթքը եւ վերջ տալիս իրենց կեանքին... Առաքինական այդ օրինակով նրանք հաստատում են թշնամու դէմ ծառացած իրենց որդիներին, թէ որքան քա՜ղցր էր մեռնել Հայրենիքի համար: Եւ յաղթում է Հռոմէական Արծիւը: *** Լոզենգրադում է: Խռպոտ շեփորները, ռազմադաշտային թմբուկները եւ սուր սուլիչները գրոհի հրամանն են տալիս: Հուռռա՜, յառա՜ջ... Բուլղար գումարտակները շարժւում են առաջ: Գլխապետ Զաբրանսկին հրաման է ստացել սկսելու գրոհը: Հրացանաձիգերի մի վաշտի գլուխն անցած` նա խթանում է իր ձին, որ վայրկեանաբար փռւում է գետնին, գլուխը ցրւած` հրանօթով: Սպան ոտքի է թռչում, վերցնում սուրը, քաշում ատրճանակը եւ նետւում առաջ` իր զինւորներին հասնելու համար... եւ գնդացիրային մի համազարկից, փռւում գետնին` ծեծւած ծնօտով: Նա նորից ոտքի վրայ է արնաթաթախ, բայց դժւարանում է խօսել եւ հրամայել բերանացի, եւ ահա՛, որպպէս զօրավար Marguerite-ը Floing-ի մօտ, նա նշանացի, մի յաղթական շարժուձեւով ցոյց է տալիս ամրութիւնը, որ պիտ գրաւել: Եւ նա նետւում է առաջ, թաշկինակով սեղմած իր զարհուրելի վէրքը: Սուսերամերկ, անմատչելի ու վեհափառ` նա հասնում է... Նա առաջինը պիտ լինի, բայց ո՛չ... Մի գնդակ փշրում է նրա ծունկը եւ վերստին փռում գետնին: Սակայն ահա, յենւած մի զինւորի, նա նորէն գրոհում է: Ընկնում է եւ այս անգամ, երբ յաղթական աղաղակները, վերջապէս, ազդարարում են յաղթանակը բուլղար առիւծի... Մի պատգարակի վրայ, կազմւած թրքական սւիններից, զինւորները իրենց հրամանատարին տեղափոխում են հիւնդանոց, կիսամեռ, բայց յաղթական: *** Ռուս-ճապոնական պատերազմի սկզբի օրերն են: Պէտք է փակել Պորտ Արթուրի մուտքը: Հարկաւոր են հարիւրի չափ կամաւորներ: Ներկայանում են երկու հազար հոգի: Կամաւորները` փոքրիկ խմբակներով նստած շոգենաւերը, թշնամու նավային եւ ծովափեայ մարտկոցների փոթորկային կրակի տակ պիտ հասնին նաւահանգիստ, մուտքի առջեւ պիտի խորտակեն իրենց նաւերը եւ, եթէ կարողացան, պիտ փորձեն վերադառնալ փոքրիկ նաւակներով: ՆԱւապետ Եաշիրան` "Ասամա" զրահաւորի հրամանատարը, ճամբայ դնելով այդ խիզախներին, որպէս հրաժեշտի նշան, տալիս է նրանց խմելու արծաթէ գաւաթից եւ ասում "Եթէ ունենայի հարիւր որդի, պիտ ուղարկէի բոլորին էլ այդ վտանգաւոր ձեռնարկի համար. եթէ ունենայի մէկը, պիտ ուղարկէի եւ նրան: "Ձեզ ուղարկում եմ դէպ ստոյգ մահ եւ գիտեմ, որ պատրաստ էք մեռնելու: Այժմ վստահէք երկնքին ձեր կեանքը եւ դէպ գո՛րծ...": Ի՞նչ կայ աւելի վեհափառ, քան ճապոնացի զինւորի այդ արհամարանքը դէպ կեանքը եւ մահը: Արիները, "Գայ է Նիպոն բանզայ" աղաղակներով, խորտակում են նաւերը, խորտակում են նաեւ իրենց կեանքը, բայց ապահովում հայրենի զէնքի յաջողութիւնը: *** Բախտ ժպտի խիզախաց: "Հողմերն ու ալիքները միշտ էլ զօրավիգ են հանդիսանում համարձակ նաւորդներին": Ինչպէս բնութեան գեղեցկութիւնը միշտ էլ զգեստաւորում է մարդկային մեծագործութիւնները - արիութեան գործերը: Այն գիշերը, ասում է շվէյցարական աւանդութիւնը, երբ որ երեսուներեք հայրենասէրները, հաւաքւած` Լււցերն լճի ափին, կ'երդւէին մեռնել հայրենիքի ազատութեան համար, անսպասելիօրէն քչքչալ սկսեցին երեք առւակներ, հակառակ որ ձմեռ էր եւ երկիրը ծածկած խոր ծիւնով: Այդ առւակները մինչեւ օրս էլ կոչւում են սուրբ աղբիւրներ: Երբ որ Արնոլդը, ուխտւած շվեյցարական լեռնականներից մէկը, Ալպերի գագաթին, սառցակոյտերի շուքի տակ գրկում է դէպ իրեն ուղղւած աւստրիական սւինների մի ամբողջ խուրձ եւ խրում կրծքի մէջ, որպեսզի պատռի թշնամու շղթան իր ընկերների համար, այն ժամանակ այդ հերոսները իրաւունք չունե՞ն իրենց գործի գեղեցկութեան միացնելու եւ շրջապատի գեղեցկութիւնը: Ամենաանշուք իրերի շրջանում, ճշմարտութեան կամ հերոսութեան գործը, կարծէս անմիջապես դարձնում է երկինքն իր տաճարը, արեւն` իր կերոնը... "Բնութիւնը մեկնում է իր ձեռքերը` գրկելու մարդը,բաւական է, որ նրա մտածումներն լինեն նոյնքան վեհ որքան իրենը": երեւակայում եւ օրհնում եմ քաջութիւնը հեթանոս Հայի, որպէս տղամարդու բարձր յատկութիւն: Նախաքրիստոնէական հայութեան մօտ այն աստիճան զարգացած էին քաջութիւնն ու իր պաշտամունքը, որ Վահագն Արքան, ժողովրդի կողմից արձանացած է հեթանոս երգերի մէջ, որպէս գերբնական ծնունդ "երկնի, երկրի եւ ծիրանի ծովի": Նախապատկերները քաջութեան, Աստւածացեալ Վահագն, որ իր անհուն քաջութեամբ կը քաղէր վիշապները Հայոց աշխարհեն: Վիշապաքաղ Արքան Հայոց, որի պատկերը կը պաշտուեր Տարօնի Վահեվանեան մեհեաններում: Երեւակայում եմ եւ ապրում գեղեցկութիւնը Աւարայրի եւ նրա հերոսների անմեռ գործի, երբ, ըստ Խորենացու, "ամենայն մարդ յանձն իւր եկեղեցի էր, նոյն ինքն քահանայ". երբ հայկական արիութիւնը կը սրբացնէր հայ ռազմիկն ու այն վայրերը, ուր կը թափւեր նրա նւիրական արիւնը: *** Այսօ՜ր... Կասկածելի եւ անօգուտ եմ համարում անարի Հայու հայրենասիրութիւնը: Արիութիւն - սա պիտ լինի քո սերունդի կրօնը, հա՛յ երիտասարդ: Արի եւ արիադաւան, - այսպիսի՛ն պիտ լինի հայութիւնը, եթէ ուզում է որպես ազգ ապրել եւ վա՛ղը: Հա՛յ երիտասարդութիւն, պիտ կարողանա՞ս արտաքին վտանգի ժամանակ ձեռքդ խղճիդ գոչել.- ես քո կենդանի սուրն եմ, Հայրենի՛ք, որ քեզ յաղթութիւն պիտ բերի: Պիտի չկարողանա՞ս - իզո՜ւր ես ապրում: Պիտի չարիանա՞ս - վա՜յ քո ժողովրդին... Quote Link to post Share on other sites
AYG Posted January 13, 2006 Report Share Posted January 13, 2006 (edited) Ցեղակրոնները հունվարի 14-ը նշում են որպես Ցեղակրոն ՈՒխտի Օր: Շնորհավորում եմ բոլոր Հայերին այդ գալիք օրվա կապակցությամբ: Ցեղակրոնություն. – Ցեղիս ճանաչումն է դա, ճանաչումը մի Գերիվերոյ ուժի, էության: Երկրորդը՝ այդ ուժ - էությունից ծնած լինելուս գիտակցությունն է դա: Ապա այդ ուժ - էության ցմահ հավատարիմ մնալուս ուխտն է դա: Ես Ցեղակրոն եմ. – Եվ ահա կերդվեմ Վահագնի աջի վրա՝ երբեք չմեղանչել ուխտիս դեմ - ապրել, գործել ու մեռնել որպես Ցեղամարդ: Ես Ցեղաճանաչ եմ, և ահա գիտեմ, թե մեծ է իմ Ցեղը, թե իմ Ցեղն ավելին է տվել մարդկությանը, քան ստացել է նրանից. գիտեմ, որ Հայոց նորագույն հեղափոխությունը վերջին գործը չէ իմ Ցեղի էության. գիտեմ, թե Ի՞նչ բաների ունակ է իմ Ցեղը: Ես Ցեղահավատ եմ, և ահա պաշտում եմ և մի այլ աստվածություն – Ցեղիս արյունը, որի անարատության մեջ է իմ Ցեղի ապագան: Ես Ցեղահաղորդ եմ, և ահա զգում եմ, որ իմ անձը ավելի իմ գերագույն ծնողին – իմ ցեղին է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին: Զոհապաշտ եմ ես, ու ահա երկյուղածորեն կոգեկոչեմ նրանց, որոնց պաշտամունքը հավիտենական է, որոնք առյուծացան իրենց արիության մեջ, աստվածացան իրենց հոյակապ նվիրումի մեջ, որոնք իրենց արյունը շռայլեցին մեր Ցեղի գոյությունը և պատիվը հավիտենականացնելու համար: Ինքնամսխումի մեջ ազատ չէ Ցեղակրոնը: Քաջառողջ լինելու իրավունք և պարտականություն ունի նա, որի ձեռքին է գալիք սերունդների ճակատագիրը: Edited January 13, 2006 by AYG Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted January 13, 2006 Report Share Posted January 13, 2006 "Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, եւ մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել" Quote Link to post Share on other sites
Vahe Avetian Posted February 6, 2006 Report Share Posted February 6, 2006 Թշնամուն և իրար քննադատելու փոխարեն մեր քաղաքական այրերը պետք է զբաղվեն իրենց կրթելով։ - Instead of criticizing one another and the enemy, our political partisans should get busy educating themselves. * Բարոյազուրկները նունպես կարեղ են բարձր սկզբունքներ արտահատել։ The morally depraved can also voice noble principles. * Կյաքն անդադար և անվերջ փոփոխություն է. Միայն անբարոյականներն են հրաժարվում հասկանալ դա։ Life is constant and endless renewal. Only the morally irresponsible refuse to understand this. * Առաց փոփխությունների ժողովորդները մեռնում են: Մեր կուսակցությունները դա չեն հասկանում, կամ չեն ուզում հասկանալ։ Without renewal, a nation dies every hour, every minute. Our political parties either don't understand this or they have no desire to understand it. * Եթե ազգը չի անում այն ինչ կարող է և պետք է անի, չի կարող ակնկալել արտաքին օգնություն։ A nation that fails to do what it can and must do has no right to expect foreign assistance. * Սեփական շահերը չհետապնդող ազգը դատապարտում է իրեն ոչնչացման։ Nations that are unwilling to defend their own interests condemn themselves to death. * Արտաքին ուժերի նկատմամբ մեր մամուլը ներող է ու ստրկամիտ, մեր ներքին հարցերում - անբարտավան, անխիղճ, վրեժխնդիր։ When dealing with foreign powers and issues, our press adopts a permissive, forgiving, and subservient tone. With our own internal problems,however, it becomes arrogant, vindictive, vicious. Quote Link to post Share on other sites
zaratustra Posted February 13, 2006 Report Share Posted February 13, 2006 (edited) Edited February 13, 2006 by zaratustra Quote Link to post Share on other sites
tseghahaghord Posted March 18, 2007 Report Share Posted March 18, 2007 AMEN,HAZARITSS AMEN. ORHNYAL E MER METS NJDEH@-n u ir havatarim zinakitsner@. Voghjuneli e hanrapetakan kusaktsutyan NJDEHAGET MUSHEGH LALAYAN-i nakhadzernutyamb NJDEHI YEV HAYK ASATRYANI AMBOGHJAKI ASHKHATUTYUNNERI HRATARAKUM@ 2006-in. AHAVASIK ELEKTRONAYIN TARBERAKNERI HASTSENER@. ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ «ՀԱՏԸՆՏԻՐ» Հայկ Ասատրյան «ՀԱՏԸՆՏԻՐ» Files PDF Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.