Jump to content

Recommended Posts

djivan.jpg

ՋԻՎԱՆԻ

1846 - 1909

Ջիվանի (Լևոնյան Սերոբ Ստեփանի) — հայ աշուղ, ժող. երգիչ — ծնվել է գ. Կարծախում (այժմ՝ Ախալքալաքի շրջանում) հողագործի ընտանիքում։ Ութ տարեկանում մնացել է հորեղբոր խնամքին։ Վաղ մանկությունից, համբավավոր աշուղ Ղարա–Ղազարի (Սիայի) մոտ Ջ. յուրացրել է աշուղական երգի հանրահայտ կանոնները, սովորել նվազել քյաման և ջութակ, հորինել է թուրք, ու հայ. երգեր։ 1866-ին Կարծախ է եկել երիտասարդ աշուղ Սազային (Աղաջան)։ Նրա հետ ընկերանալով՝ Ջ. 1867-ի գարնանը մեկնել է Թիֆլիս։ 1868-95-ին ապրել է Ալեքսանդրապոլում, այնուհետև՝ Թիֆլիսում։ Ալեքսանդրապոլում մեծահամբավ աշուղներ Ջամալին, Զահրին, Մալուլր, Ղեյրաթին, Ֆիզային հոգատարությամբ են շրջապատել նրան։ Շուտով Ջ. ընտրվել է «ուստաբաշի» (գլխ. վարպետ)։ Մինչն 1880-ական թթ. նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում...

Link to post
Share on other sites
  • Replies 59
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Posted Images

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ջիվանի [Լևոնյան Սերոբ Ստեփանի, 1846, գ. Կարծախ (այժմ՝ Ախալքալաքի շրջանում)–20.2(5.3).1909, Թիֆլիս] հայ աշուղ, ժող. երգիչ։ Ծնվել է հողագործի ընտանիքում։ Ութ տարեկանում մնացել է հորեղբոր խնամքին։ Վաղ մանկությունից, համբավավոր աշուղ Ղարա–Ղազարի (Սիայի) մոտ Ջ. յուրացրել է աշուղական երգի հանրահայտ կանոնները, սովորել նվազել քյաման և ջութակ, հորինել է թուրք, ու հայ. երգեր։ 1866-ին Կարծախ է եկել երիտասարդ աշուղ Սազային (Աղաջան)։ Նրա հետ ընկերանալով՝ Ջ. 1867-ի գարնանը մեկնել է Թիֆլիս։ 1868—95-ին ապրել է Ալեքսանդրապոլում, այնուհետև՝ Թիֆլիսում։ Ալեքսանդրապոլում մեծահամբավ աշուղներ Ջամալին, Զահրին, Մալուլր, Ղեյրաթին, Ֆիզային հոգատարությամբ են շրջապատել նրան։ Շուտով Ջ. ընտրվել է «ուստաբաշի» (գլխ. վարպետ)։ Մինչն 1880-ական թթ. նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում։

1870—90-ական թթ. հասարակական մտքի և ազգային-ագատագր. շարժման վերելքի տարիներին Ջ-ու սիրային, քնարական երգերին փոխարինելու են գալիս բողոքի և ըմբոստության երգերը։ Նա համոզված էր, որ արևմտահայության ազատագրման հարցը լուծել կարող է միայն Ռուսաստանը («Մեծ քեռի», «Ով սիրուն, սիրուն»)։ Նույնիսկ 1905-ի հեղափոխությանը հաջորդած ռեակցիայի տարիներին Ջ. չի հուսահատվել, նա հավատացել է, որ հայ ժողովրդի ազատության արեգակը ծագելու է «հյուսիսից»։

Ջ-ու ստեղծագործությունն իր դարաշրջանի հայ իրականության հայելին է։ Նա ոչ միայն նկատել ու արձանագրել է ժամանակի հոռի հարցերը՝ անարդարությունն ու բռնությունը, այլև բողոքել է դրանց դեմ։ Իշխող անարդարությունը բացատրել է շահագործումով, հարստահարությամբ։ Ջ. խարազանել է աշխատավոր ժողովրդի իրավունքը ոտնահարողներին (Կովկասի փոխարքա իշխան Գոլիցինին անվանել է «Գայլածին»)։ Նրա բոլոր երգերում առկա է դեմոկրատական շունչը, շատ գաղափարներ աշուղն արտահայտել է այլաբանորեն («Այծյամ», «Սիրուն հավ», «Ես մի ծառ եմ ծիրանի», «Հո տառը», «Քաջ բազե» ևն)։ Ջ. քարոզել է հետևել լուսավորության ու գիտության, սիրել հայրենիքն ու ընտանիքը, աշխատանքով վաստակել հանապազօրյա հացը, երբեք չհուսահատվել, քանի որ «ձախորդ օրերը կուգան ու կերթան»։ Նրա համար խորթ են ազգ. և կրոն. խտրությունները։

Նա երգել է համերաշխություն, եղբայրություն, երգել է հայրենիքը, ինչպես նաև մաքուր ու անաղարտ սերը, այդ երգերից շատերն այժմ էլ երգվում են («Պաղ աղբյուրի մոտ», «Նազելույս ամպ է իջել» ևն)։

Ջ. հրապարակախոս է, փիլիսոփա, բարոյագետ. նրա իմաստուն խրատներն ու խորհուրդները բերնեբերան տարածվել են ժողովրդի մեջ և գործածվում են որպես աֆորիզմներ։

Ջ. XIX դ. ամենամեծ աշուղն է հայ իրականության մեջ. նա աշուղական արվեստը բարձրացրել է մի նոր աստիճանի, ստեղծել իր դպրոցը, որը հայ բանագիտության մեջ իրավամբ կոչվում է ազգ. դպրոց։

Ջ. աշուղական երգը մաքրել է արլ. ճոռոմաբանությունից, օտար բառերից, ստեղծել բանաստեղծական պարզ ու անպաճույճ լեզու։ Մեծապես նպաստել է գրական աշխարհաբարի զարգացմանը։ Մեզ է հասել Ջ-ի շուրջ 800 երգ, որից մոտ 550-ը տպագրված է։ Թուրքերենից փոխադրել է «Աշըղ-Ղարիբի հեքիաթը» (1887), «Քյարամի և Ասլիի հեքիաթը» (1888), «Մելիք-Շահի հեքիաթը» (1898)։ Երգչի ստեղծագործությունը բարձր են գնահատել հայ և ռուս արվեստագետներ, գիտնականներ (Հ. Թումանյան, Մ. Գորկի, Ն. Մառ, Վ. Բրյուսով, Վ. Կիրպոտին և այլք)։

Կ. Դուրգարյան

* * *

Առանձին կարևորություն ունի Ջ-ու երաժշտական արվեստը, իր ոտանավորների զգալի մասը նա հորինել է երգելու համար։ Աշուղը սովորաբար հանդես է եկել երեք կամ չորս հոգուց կազմված խմբով, նվազել ծնկին դրվող ջութակ (նաև՝ քաման), երգել զորավոր ու զգայուն ձայնով։ Ջ. շարունակել և խորացրել է Նաղաշ Հովնաթանից սկիզբ առած ու Սայաթ-Նովայի զարգացրած ավանդույթը՝ որևէ երգի համար հորինել նրան հատուկ եղանակ («Քո փափագով», «Ընկերը», «Այծյամ», «Ձախորդ օրերը» ևն)։ Օգտվել է նաև ավանդական աշուղական եղանակներից, դրանք շարադրել յուրովի։ Ջ. հայ աշուղական երգի ելևէջային ոճը հարստացրել է բուն ժող. (գեղջկական) երաժշտության տարրերով և ստեղծել իր անհատական գրելաձևը։ Առավել բնորոշ երգերում խոսքային և վոկալ ինտոնացիաները միաձուլված են, և զգացմունքի խորությունը զուգորդվում է արտահայտման վիպականության հետ («Ձախորդ օրերը», «Փորձը մարդուն», «Սարի եղնիկը», «Սպիտակ մազեր», «Ազգ իմ», «Ավարայրի դաշտը» ևն)։ Եղանակները կենսահաստատ են, լավատեսական, դրանց ձայնակարգային հիմքը հարուստ է, ռիթմը՝ բազմազան։ Ջ. ասերգի խոշոր վարպետ է («Խելքի աշեցեք» ևն)։ Վիպականորեն հանդարտ ու ծավալուն «պատմողականությամբ» միջնադարյան տաղերին է հարում նրա «Առավոտյան քաղցր հովիկը», քաղաքային ժող. ոճի օգտագործման նմուշ է «Քույրերիս մեջ» երգը, որի եղանակը սերում է նույնպես մի հին, միջնադարյան նախօրինակից (օգտագործված նաև Պաղտասար Դպիրի և Սայաթ–Նովայի երգերում)։ Ջ. կատարել է նաև այլ հեղինակների գործեր, դրանց համար հարմարեցրել կամ հորինել եղանակներ («Անի քաղաք»)։ Ջ-ու երգերը դեռևս հեղինակի թելադրումից գրի են առել Ք. Կարա-Մուրզան, Մ. Եկմալյանը, Կոմիտասը, առավել հիմնովին՝ Ա. Բրուտյանը, հետագայում (այլ աշուղների երգածից)՝ Ս. Դեմուրյանը, Ռ. Մելիքյանը և ուրիշներ։ Գրառումների մի մասը պահպանված այլ նմուշների հետ զետեղված են Մ. Աղայանի և Շ. Տալյանի կազմած ու խմբագրած ժողովածուում (Ե., 1955)։ Ջ-ու երգերի կատարման ոճը հարազատորեն պահպանել են Շ. Տալյանը, ապա՝ Վ. Սահակյանը։ Աշուղի երգերը երգչախմբի համար մշակել են Ք. Կարա-Մուրզան և Մ. Եկմալյանը, դաշնամուրի համար՝ Ն. Տիգրանյանը, սիմֆոնիկ նվագախմբի համար՝ Գ. Կազաչենկոն, ձայնի և դաշնամուրի (նաև փողային նվագախմբի) համար՝ սովետահայ շատ կոմպոզիտորներ։ «Քո փափագով» երգի եղանակը Կոմիտասն օգտագործել է իր «Անուշ» անավարտ օպերայում։ «Անի քաղաքի» եղանակը (բացի Կարա-Մուրզայի երգչախմբային մշակումից) օգտագործել են Ա. Տեր-Ղևոնդյանը, մասամբ՝ Կոմիտասը և Ա. Խաչատրյանը։

Ջ-ու երաժշտ. ստեղծագործությունը հայ աշուղական արվեստը բարձրացրել է նոր մակարդակի, բարերար ազդեցություն գործել հայ աշուղների հետագա սերունդների վրա։

Ռ.Աթայան

Երկ. Երգեր, Ալեքսանդրապոլ, 1882։ Ջիվանու քնարը, հ. 1—2, Թ.—Վաղ-պատ, 1900—04։ Երգերի ժող., Ե., 1936։ Ջիվանու քնարը (առաջաբանը՝ Ա. Սահակյանի), Ե., 1959։

Գրկ. Լևոնյան Գ., Հայկական այժմյան քնարերգական բանահյուսությունը և աշուղ Ջիվանին, տես նրա Երկ., Ե., 1963։

xndrem harazatner jan! :flower: :girlkiss:

Link to post
Share on other sites

ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ

Նվեր ալեքսանդրապոլցի

Պ. Հովհաննես Խոջայանցին

Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից

Ուզկում Է որս խլել, խելքի' աշեցեք,

Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից,

Պատերազմ է մտել, խելքի' աշեցեք։

Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,

Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան.

Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման

Ուզում է ձու ածել, խելքի' աշեցեք։

Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ,

Երիվարը լուծ է քաշում էշի հետ.

Երկու տարվա հորթը ցուլ-գոմեշի հետ

Բերել կամ են լծել, խելքի՛ աշեցեք:

Գայլը վրան ոչխարի մորթի առած,

Գառներուն պահապան հսկող է դառած.

Աքլորը քարոզչի վերարկու հագած

Ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք:

Ուղտը մետաքսագործ, եզը նավավար,

Գայլը հովիվ դառած կարածե ոչխար.

Աղվեսը հավնոցի ղռանն հուշարար,

Ի՞նչ հսկող են գտել, խելքի՛ աշեցեք։

Երեխան ձեռն առած փտած, հին լարը,

Բռնել կամի դարձող ջաղացի քարը.

Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը,

Կողքը դեմ Է տվել, խելքի' աշեցեք:

Ուրացողը խիղճ չունի ամենևին,

Չըզգալով, սպիտա'կ ասում է սևին,

Կույրը չտեսնելով լույսը արևին,

Աշխատում է ստել, խելքի' աշեցեք:

Ավել հոգսը վնաս կուտա յուր անձին,

Ուրիշի ցավերը առնելով վզին,

Գայլը հոշոտել է մարդացեց մեկին,

Խենթը սև Է հագել, խելքի' աշեցեք:

Գորտը մեծ պարոնն է տաքուկ ջրհորին,

Դուրս ելավ, բաժինն է վիշապի փորին.

Իրար հետ սուտ կռվել են ձին ու ջորին,

Էշը մեջ է ընկել, խելքի' աշեցեք:

Ժլատն աշխատելու է շատ ընդունակ,

Յուր հացը ուտելու չունի ախորժակ.

Խեղճ անձը զրկելով դիզել է ստակ,

Ուրիշն է վայելել, խելքի՛ աշեցեք։

Հանցավոր հարուստը ուրախ խնդալով,

Մեղքից ազատվել է մեծ գումար տալով.

Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով,

Բանտի մեջ է փտել, խելքի՛ աշեցեք:

Մարդ կա գերդաստանը պահում է ցամաք,

Կերթա, դուրսը կուտե մեղր ու սեր, կարագ,

Այլոց համար կանե ձայնով պատարագ,

Իրան ժամ չի անիլ, խելքի՛ աշեցեք։

Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար

Բնակիչները հայ, մոտ քսան հազար.

Իրանք սնունդ չունին ապրելու համար,

Հինգ հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք։

Ինչ կենդանի ուզե լինել շանսատակ,

Կերթա ու կըմտնի ծանր բեռի տակ.

Նապաստակը առյուծի դեմ համարձակ

Կռիվ է սկսել, խելքի՛ աշեցեք։

Ցորենը մի անգամ լինելով տկար,

Այնպես բույս չեն գտել, որ անեն նշխար.

Կորեկ հացը իրան կարծելով հարմար

Սեղան է բարձրացել, խելքի' աշեցեք։

Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,

Ասպարեզը համբակներուն են թողած,

Ջիվանն էլ կաղ իշով կարավան մտած

Բանաստեղծ է դարձել, խելքի՛ աշեցե

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...
փնտրում եմ Ջիվանու «քանքարավոր ընկեր» ստեղծագործության բառերը...

նախապես շնորհակալություն

es indz mot chgta..chunem... man eka mi qani internetayin ejerum evs chkar,,, shaurnakumem nayel...gtnem anpayman kasem :yes:

Link to post
Share on other sites
ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐ

Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,

Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան,

Դառն ցավերը մարդու վերա չեն մընա երկար,

Որպես հաճախորդ` շարվե-շարան կուգան ու կերթան: (2)

Փորձանք, հալածանք և նեղություն ազգերի գըլխից,

Ինչպես ճանապարհի քարավան` կուգան ու կերթան,

Աշխարհը բուրաստան է հատուկ, մարդիկը` ծաղիկ,

Որքան մանուշակ, վարդ, բալասան կուգան ու կերթան: (2)

Ոչ ուժեղը թող պարծենա, ոչ տկարը տխրի,

Փոփոխակի անցքեր զանազան կուգան ու կերթան,

Արևը առանց վախենալու ցայտում է լույսը,

Ամպերը դեպի աղոթարան կուգան ու կերթան: (2)

Երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես,

Անկիրթ ցեղերը թափառական` կուգան ու կերթան,

Աշխարհը հյուրանոց է, Ջիվան, մարդիկը` հյուր են,

Այսպես է կանոնը բնական` կուգան ու կերթան: (2)

“Ձախորդ օրերը” գրվել է այսպես. մի անգամ հայ գրողների մի խումբ Իսահակյանի գլխավորությամբ գնեում է Ալեքպոլից Անի` ավերակները նայելու: Բոլորը շատ ազդվում են ավերակների տեսքից: Դրանից բացի. դա կարծեմ Կովկաի հայկական դպրոցների փակելու ժամանակներն է լինում (կամ մի այլ ծանր ժամանակահատված)… Բանաստեղծները խոսում են ծանր ներկայի մասին, որը ավեի է շեշտվում Անիի անցյալի ավերակների ֆոնին… Ջիվանին առանձնանում է մյուսներից և գնում է առանձին մնում երկար ժամանակ… Երբ վերադառնում է` երգում է նոր գրած երգը. “Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան…”

Ըշտը ասանք մե տխուր պատմություն’մ…

Link to post
Share on other sites
փնտրում եմ Ջիվանու «քանքարավոր ընկեր» ստեղծագործության բառերը...

նախապես շնորհակալություն

Գուցե ընկե՞ր՝ առանց քանքարի... :)

ԸՆԿԵՐ

Բարի գեղեցիկ առաքինի ընկերը՝ մարդուն

Փայլեցնում է արևի պես պատկերը մարդուն,

Ինչ մարդ ունենա յուր մոտը հավատարիմ ընկեր,

Ցերեկի նման անցնում է մութ գիշերը մարդուն:

Կյնաքդ նվիրես ընկերիդ լավին, քիչ է դարձյալ,

Այնպես է հոգեկան լուսատու լապտերը մարդուն.

Ընկեր եմ ասում,հաստատակամ,ճշմարիտ ընկեր,

Որ բարձրացնե աստիճանը միշտ վերը մարդուն:

Թշնամիներ իր վերա գալած ժամանակը,

Կտրիճ,հարազատ ընկերն է սուսերը մարդուն,

Ով որ ունենա մտերիմ ընկեր,Ջիվան աշուղ,

Չի՛ սպիտակեր ամենևին մեկ հերը մարդուն:

Link to post
Share on other sites
:)

Լույս քեզ տեսնողին, իմ վաղեմի բարեկամ: Բա դու խիղճ ունե՞ս: :no:

Ես ի՞նչ է, քո ծառա՞ն եմ, որ նույն տեքստը տարբեր ֆորումներում քեզ համար հավաքում եմ: :)

Ինչպե՞ս գլխի չէի ընկել, որ էս Հարութը՝ էն Հարութն է: :flower:

Link to post
Share on other sites

Այդ Խան Բաջի ասված երգը լսել եմ ռաբիզ կատարմամբ . . . :huh: ինչ հետաքրքիրա չէ, կուզեյ լսել օրիգինալ կլասիկ կատարմամբ. :rolleyes: բառերը փաստորեն գտնվեց, թե չե ինձ դժվար չէր լինի երգը գտնել լսել, բարերոու գրել :) :flower:

Link to post
Share on other sites
http://hyeforum.com/index.php?showtopic=10...ndpost&p=132810

Հարութ,

ձեր ասած երգը չգտա ,բայց մտա ձեր տված հղումով ,տեսա մի ուրիշ երգ ել եք փնտրում :Դրա բառերը տեղադրեցի երգարանում, նայեցեք այնտեղ:

Շնորհակալ եմ, Գայանե:

Իմիջիայլոց՝ հարգանքներիս հավաստիքը «Երգարանը» կազամողներին:

Edited by Harut
Link to post
Share on other sites

Լույս քեզ տեսնողին, իմ վաղեմի բարեկամ: Բա դու խիղճ ունե՞ս: :no:

Ես ի՞նչ է, քո ծառա՞ն եմ, որ նույն տեքստը տարբեր ֆորումներում քեզ համար հավաքում եմ: :)

Ինչպե՞ս գլխի չէի ընկել, որ էս Հարութը՝ էն Հարութն է: :flower:

Հարութը Հարութ կմնա,

Որ ֆորում էլ որ գնա... :)

Link to post
Share on other sites

Շնորհակալ եմ, Գայանե:

Իմիջիայլոց՝ հարգանքներիս հավաստիքը «Երգարանը» կազամողներին:

Sateniki akanj@ kanchi :)

mti hayeren.hayastan.com ayntegh ayd bolor erger@ teghadrvac en :flower:

Link to post
Share on other sites
  • 5 months later...
  • 2 months later...

եթե ինչոր մեկին դեռ հետաքրքրում է...

http://hyeforum.com/index.php?showtopic=10...ndpost&p=151861

Հարութ,

նոր տեսա,շնորհակալություն,իհարկե հետաքրքրումա,միայն լավ կլիներ հայերեն տառերով գրած լիներ:

Մի խնդրանք ունեմ, ի՞նչ է նշանակում քանքարավոր ընկեր, թե՞ քան քարավոր, ինքը առանձրացրել է:

Link to post
Share on other sites

Քանքարավոր` քանքար բառից է, որ նշանակում է նվեր, պարգև, շնորհք... :flower:

:yes:

«Քանքարավոր» = «մեծ ընդունակություններով օժտված, տաղանդավոր»: Կարող է ունենալ նաև «թանկագին» իմաստը:

Link to post
Share on other sites

Жаль что гусаны канули в небытие, а народные инструменты и соловьи трансфармировались в синтезатор на свадьбах.

На фотках муз. школа его имени в Гюмри.

post-16846-1132004997.jpg

post-16846-1132005080.jpg

Edited by M.Vahe
Link to post
Share on other sites

:yes:

«Քանքարավոր» = «մեծ ընդունակություններով օժտված, տաղանդավոր»: Կարող է ունենալ նաև «թանկագին» իմաստը:

Շնորհակալություն Злая_Мудрость,kars

Ես մի առաջարկ ունեմ , եկեք Language բաժնում թեմա բացենք, "Բացատրական բառարան":Ինձ թվումա շատ օգտակար կլինի, հատկապես իմ նման ռուսական կրթություն ունեցողների համար, և ընդհանրապես այն մարդկանց համար որոնց դա կհետաքրքրի:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...