Jump to content

Unregistered - M

Hazarapet
  • Posts

    6,428
  • Joined

  • Last visited

Everything posted by Unregistered - M

  1. Որսկան ախպեր -Որսկան ախպեր, սարէն կու գաս, Սարի մարալ կը փընտռես. Ասա՛, եարաբ դուն չըտեսա՞ր Իմ մարալըս, իմ բալէս. Դարդի ձեռքէն սարերն ընկաւ, Իմ արեւս, իմ բալէս. Գըլուխն առաւ, քարերն ընկաւ, Իմ ծաղիկըս, իմ լալէս... -Տեսայ, քույրի՛կ, նըխշուն բալէդ Կարմիր-կանաչ է կապեր, Սիրած եարի համբուրի տեղ Սըրտին վարդեր են ծլեր: -Որսկան ախպե՛ր, ասա, եարաբ, Ո՞վ է հարսը իմ բալիս, Ո՞վ է գրկում չոր գլուխը Իմ մարալիս, իմ լալիս: -Տեսայ, քույրիկ, դարդոտ բալէդ Քարն է դըրեր բարձի տեղ. Անոյշ քընով տաք գընդակն է Կըրծքում գըրկեր եարի տեղ. Սարի մարմանդ հովն է շոյում Ճակտի փունջը մարալիդ, Ծաղիկներն են վըրան սըգում, Ազիզ բալիդ, խեղճ լալիդ...
  2. ԲԻՆԳԷՕԼ Երբ բաց եղան գարնան կանաչ դռները, Քնար դառան աղբիւրները Բինգէօլի. Շարուէ շարան անցան զուգուած ուղտերը, Եարս էլ գնաց եայլաները Բինգէօլի: Անգին եարիս լոյս երեսին կարօտ եմ, Նազուկ մէջքին, ծով-ծամերին կարօտ եմ. Քաղցր լեզուին, անոյշ հոտին կարօտ եմ, Սեւ աչքերով էն եղնիկին Բինգէօլի: Պա՜ղ-պա՜ղ ջրեր, պապակ շուրթըս չի բացուի, Ծուփ-ծուփ ծաղկունք, լացող աչքըս չի բացուի, Դեռ չտեսած եարիս,- սիրտըս չի բացուի, Ինձ ի՜նչ, աւա՜ղ, բլբուլները Բինգէօլի: Մոլորուել եմ, ճամբաներին ծանօթ չեմ, Բիւր լճերին, գետ ու քարին ծանօթ չեմ. Ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանօթ չեմ. Քոյրիկ, ասա՛, ո՞րն է ճամբան Բինգէօլի:
  3. Դա՜րդըս լացեք, սարի սըմբուլ, Ալվան-ալվան ծաղիկներ. Դա՜րդըս լացեք, բաղի բլբո՜ւլ, Ամպշող երկնուց զով հովեր: Երկինք-գետին գլխուս մթնան, Անտուն-անտեր կուլամ ես. Յարիս տարա՜ն - ջանիս տարա՜ն, Հոնգո՜ւր-հոնգո՜ւր կուլամ ես: Ա՜խ, յարս ինձի հանեց սըրտեն, Անճար թողեց ու գընաց. Սըրտիս սավդեն - խորունկ յարեն Անդեղ թողեց ու գընաց: Դա՜րդըս լացեք, սարի սըմբուլ, Ալվան-ալվան ծաղիկներ. Դա՜րդըս լացեք, բաղի բլբո՜ւլ, Ամպշող երկնուց զով հովեր:
  4. Интересно, а сколько слов? На 224 страницах много слов не будет...
  5. Երաժիշտների քաղաք Ամուսինդ, տիկին, խռռացնում է քնում, Շուռ ու մուռ է գալիս անկողնում, Դուք գիշերն արթնացել ձեզ տանջող հուշերից, Եվ ինձ հյուր եք եկել երազում, Դուք հիշել եք տիկին, մեր սիրո ծառուղին, Ուր եղյամն է հիմա փայլփլում, Ես հիշում եմ, տիկին, այն քնքուշ օրիորդին, Իմ հեռու հեռավոր հուշերում: Ես հիշում եմ քաղաքն իմ, Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման, Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան, Եվ աղջիկներին քո աննման, Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան, Եվ աղջիկներին քո աննման: Դուք գիշերն արթնացել, դուք հուզվել եք, տիկին, Ձեր ճնշումն է հիմա բարձրացել, Ձեր ճնշումը, տիկին, ոչ ոք չի իջեցնի, Ձեզ, ավաղ, ոչ մի դեղ չի փրկի, Դուք փակվել եք ինձ հետ հուշերի զնդանում, Որտեղից մենք չունենք ազատում, Դուք փակվել եք ինձ հետ հուշերի զնդանում, Որտեղից մենք չունենք… Ես հիշում եմ քաղաքն իմ, Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման, Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան, Եվ աղջիկներին քո աննման, Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան, Եվ աղջիկներին քո աննման: Իսկ հիշո՞ւմ եք, տիկին, մեր սիրո ծառուղին, Կարուսելը մեր հին, ու այգին, Կարուսելը, տիկին, պտտվում է կրկին, Հիշեցնում մեր սիրո մեղեդին, Կարուսելը, տիկին, պտտվում է կրկին, Հիշեցնում մեր սիրո… Ես հիշում եմ քաղաքն իմ, Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման, Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան, Եվ աղջիկներին քո աննման, Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան, Եվ աղջիկներին քո աննման:
  6. Ծառը Անցան օրեր հատ-հատ, անցան օրեր զույգ-զույգ, Ճաշակեցինք և սեր, և տառապանք, և սուգ, Ինձ հոգնեցրին արդեն օրերը լայն ու նեղ, Ինձ հոգնեցրին արդեն մեղավոր ու անմեղ, Ինձ հոգնեցրին արդեն տխրությունն այս ցանցառ, Եվ կարոտներն այս խեղճ ինձ հոգնեցրին արդեն, Բա՛ց քո կեղևը, ծառ, ինձ ա՛ռ կեղևիդ մեջ, Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ, ես կփակվեմ քո մեջ, Ինձ ա՛ռ կեղևիդ մեջ, այս անծաղիկ դարում, Ես կփակվեմ քո մեջ, որպես փոքրիկ գարուն, Որպես թաքուն թախիծ տերևներիդ խորքում, Ես կփայլեմ տխուր ու կմտնեմ խոր քուն, Ու թե հողմերը գան, որ ինձ խլեն քեզնից, Ես կարթնանամ իմ ծառ, կորոտանք մեկից, Ես կճկվեմ քեզ հետ, ես կձգվեմ քեզ հետ, Ու հողմերի ձեռքից ես կփրկվեմ քեզ հետ, Ես կփրկվեմ քեզ հետ, ես կփրկվեմ քեզ հետ, Ու մի թաքուն գիշեր, երբ բոլորը քնեն, Ես քեզ կախարդական բառեր կկրկնեմ, Կելնենք կամաց-կամաց, կերթանք թաքուն-թաքուն, Ու քնի մեջ նրան կդարձնենք անքուն, Նրա երազի մեջ կախարդական մի ծառ Մարդկային ձև կառնի, կշնկշնկա կամաց, Ու մարդկային լեզվով, որպես լեգենդ պայծառ, Կբարբառի նրան անհատ կորած մի սեր Ու մի անհուն կարոտ, ու մի անհուն կարոտ…
  7. Նա իր սերը ծախեց Լուռ քայլում է տղան, և հոգին նրա սև է, Նա այսօր կորցրեց իր սիրած աղջկան, Որը իմ կարծիքով պարզապես մի պոռնիկ էր, Նա իր սերը ծախեց ու գնաց ռեստորան, Մի տխրիր, իմ ընկեր, նա կոշիկդ չարժեր, Եվ հիմար կլինես դու, եթե կարծես, որ Կորցրել ես մի գանձ, որ երբեք չես գտնի` Պարզապես նա տիկնիկ էր: Գեղեցիկ հագնված ու այնքան գեղեցիկ ժպիտով, Որ ափսոս, դա նրա սեփականն էր: Միշտ այդպես է լինում, երբ կատվին չափից շատ ես սիրում, Փաղաքշում ու խաղում նրա հետ, նա ճանկերն է խրում, Ու պոչը շարժելով կամացուկ հեռանում: Միշտ այդպես է լինում, մեզ թողնում են նրանք, Ում համար մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, Ու թողնում են այնպես, որ կարծես թե ոչինչ չի եղել, Որ կարծես թե ամեն ինչ կարգին է: Լուռ քայլում է տղան, և հոգին նրա սև է, Նա այսօր կորցրեց իր սիրած աղջկան, Որը իմ կարծիքով պարզապես մի տիկնիկ էր…
  8. Երևանի գիշերներում Երևանի գիշերներում Լուսնի ափսեն է գլորվում, Ու հեռավոր արվարձանում Արծաթե հետքն է իր թողնում: Երբ միայնակ եմ ես լինում, Քայլերն այստեղ են ինձ բերում, Ու հուշերիս լքված այգում Ես անցյալիս եմ հանդիպում: Իմ հուշերի անհատակ ջրհորում Քո խենթացնող կիսադեմն է լողում, Ես խեղդվեցի էս կեխտոտ քաղաքում, Ու չկա ազատում, Իմ հուշերի անհատակ ջրհորում Դու իմ անունն ես տալիս, ու կանչում, Ես խեղդվեցի էս կեխտոտ քաղաքում Ու չկա փրկություն: Իմ քնքուշ սևահեր, Իմ քնքուշ սևահեր, Դու ինձ ո՜ւմ ես թողել, Ինձ թողել, հեռացել: Ասա դու ո՞վ ես, որտեղի՞ց, Ի՞նչ ես այդպես լուռ հառաչում: Ես հեռացել եմ ինձանից Եվ ինձ արդեն չեմ ճանաչում: Իսկ ի՞նչ ես կորցրել այստեղ, Ի՞նչ ես փնտրում այս կողմերում: Ես իմ երազն եմ կորցրել Երևանի գիշերներում: Քո հանգուցյալ տատիկի սենյակում, Ուր մահճակալն էր անվերջ կոտրվում, Գինու կիսատ շշերի արանքում Դու հավերժ սեր էիր ինձ խոստանում, Քո բոլշեվիկ տատիկի սենյակում, Ուր մահճակալն էր անվերջ ճռճռում, Գինու կիսատ շշերի արանքում Դու հավերժ սեր էիր ինձ խոստանում: Իմ քնքուշ սևահեր, Դու ինձ ում ես թողել, Դու ինձ ում ես թողել, Ինձ թողել, հեռացել: Ես լուսնոտի պես արթնացել, Ու տանիքներն եմ բարձրանում, Ես իմ անցյալն եմ կորցրել Երևանի գիշերներում: Երևանի գիշերներում Լուսնի ափսեն է գլորվոմ, Ու իմ կարմիր երգի վրա Արծաթե հետքն է իր թողնում: Ձայնապնակն ու այս հին մեղեդին Մենք կորցրինք առհավետ, իմ անգին, Մի օր փակվեց սենյակի դուռը հին, Երբ կոտրվեց տատիկի հայելին, Ձայնապնակն ու այս հին մեղեդին Մենք կորցրինք առհավետ, իմ անգին, Մի օր փակվեց սենյակի դուռը հին, Երբ կոտրվեց տատիկի հայելին: Իմ քնքուշ սևահեր, Դու ինձ ում ես թողել, Դու ինձ ում ես թողել, Ինձ թողել, հեռացել: Երևանի գիշերներում Լուսնի ափսեն է գլորվում…
  9. Ինձանից էլ ջահել իմ պապերը Հրաժեշտ չտված` հեռացան, Վշտի մեջ էլ հպարտ իմ տատերը Հանկարծ մի գիշերում ծերացան, Վշտի մեջ էլ հպարտ տատիկներս Հանկարծ մի գիշերում ծերացան: Իսկ հետո, երբ լսվեց կրակոցը, Դույլի մեջ կաթն ասես սևացավ, Էտ շարժվեց մանկության օրորոցը, Էտ պստիկը քնից արթնացավ, Էտ շարժվեց մանկության օրորոցը, Էտ պստիկը քնից արթնացավ: Օրորվի՛ր մանկության օրորոց, Կյանքը մութ փակուղով մի փողոց, Կյանքն իրար ուտելու փակ դպրոց, Օրորվի՛ր, օրորվի՛ր, օրորվի՜ր մանկության օրորոց: Դա երազ էր, թե ոչ, բայց պապերս Խստորեն ասացին` դիմացի՛ր, Հերթը քո՛նն է, էսպե՛ս է, ախպերս, Ցավերդ երգելով հեռացի՛ր, Հերթը քո՛նն է, էսպե՛ս է, ախպերս, Ցավերդ երգելով հեռացի՛ր: Իսկ դրսում նոր կոփված տականքները Թալանում ու գռփում են մարդկանց, Էս կեխտոտ, ասիական մութ բարքերը, Ու դեմքերն ինչ սազում են սրանց, Էս կեխտոտ, ասիական մութ բարքերը, Ու դեմքերն ինչ սազում են սրանց: Օրորվի՛ր, մանկության օրորոց, Կյանքը բութ կրքերի աղբանոց, Կյանքը լուռ վշտերի խենթանոց, Օրորվի՛ր, օրորվի՛ր, օրորվի՜ր մանկության օրորոց: Ինձ կյանքում ծախեցին ընկերներս, Իսկ հետո սուս ու փուս հեռացան, Ինչ ափսո՜ս, երգեցի ես երգերս, Լոկ նրանց, ովքեր ինձ մոռացան, Բայց ափսո՜ս, երգեցի ես երգերս, Լոկ նրանց, ովքեր ինձ մոռացան: Օրորվի՛ր, մանկության օրորոց, Կյանքը մութ կրքերի աղբանոց, Կյանքն իրար ուտելու փակ դպրոց, Օրորվի՛ր, օրորվի՛ր, օրորվի՜ր մանկության օրորոց:
  10. Եվ իջավ լռություն …Եվ իջավ լռություն ու թաղվեց խավարում իմ սիրտը, Սպասեցի քեզ երկար, սպասեցի քեզ երկար, դու չեկար, Որոշեցի ինքս քեզ մոտ գալ, որոշեցի ինքս քեզ մոտ գալ: Դու երազ իմ անհաս, իմ ցնորք իրական, որ հեռվում Ինձ կանչում ես քեզ մոտ, ինձ կանչում ես քեզ մոտ ու կորչում, Երբ քեզ մոտենում եմ, հեռանում ես, փախչում ինձանից, Երբ քեզ կանչում եմ` արձագանք ես տալիս: Ընկերներս կորան անցյալի հուշերում, ու չկան, ու չկան, Աղջիկներ գեղեցիկ, որոնք իմն են եղել, էլ չկան, էլ չկան, Միայն դու մնացիր, իմ ցնորք իրական, Միայն մենք մնացինք իրար դեմ հանդիման: Ու որքան մոտենում, ես այնքան հեռանում եմ քեզնից, Դու երազ իմ անհաս, իմ ցնորք իրական, փախչում ես ինձանից, Երբ քեզ մոտենում եմ, հեռանում ես, փախչում ինձանից, Երբ քեզ կանչում եմ` արձագանք ես տալիս: …Եվ իջավ լռություն ու թաղվեց խավարում իմ սիրտը, Սպասեցի քեզ երկար, սպասեցի քեզ երկար, դու չեկար, Որոշեցի ինքս քեզ մոտ գալ, որոշեցի ինքս քեզ մոտ գալ:
  11. Իմ սիրած երգերն են...
  12. Աշուն Իմ այգում հիմա աշուն է, Ես ու ծերացած իմ շունը Հոտոտում ենք աղբակույտը անցյալի, Շունս պոչն ուրախ շարժում է, Աղբակույտից քաշում, հանում է Հնացած իրեր, որ պետք չեն ոչ-ոքի: Դատարկ այգի, ու մի խոնավ քամի, Եվ ծխացող կույտեր տերևների, Դատարկ այգի, ու մի խոնավ քամի, Ու ծխացող հուշերն իմ անցյալի: Ափսոսանք ու սեր, ավելորդ հույսեր, Հեռացող քայլեր իմ անցյալի, Հուսահատ անձրև, աղբակույտ անձեր, Հին իրեր, որ պետք չեն ոչ-ոքի: Մի մաշված կոշիկ, որ չեն հագնի, Մի անսեռ տիկնիկ` առանց գլխի, Մի սև հովանոց, մի լուսանկար Ու մի հայելի… Իմ այգում հիմա աշուն է, Ես ու ծերացած իմ շունը Հոտոտում ենք աղբակույտը անցյալի, Շունս պոչն ուրախ շարժում է, Աղբակույտից քաշում, հանում է Հնացած իրեր, որ պետք չեն ոչ-ոքի: Դատարկ այգի, ու մի խոնավ քամի, Եվ ծխացող կույտեր տերևների, Դատարկ այգի, ու մի խոնավ քամի, Եվ ծխացող հուշերն իմ անցյալի: Քամին, ցնորված ծերունին Շուռումուռ է տալիս աղբակույտը Եվ նստարանին քնած շրջմոլիկը արթնանում է… Ափսոսանք ու սեր, ավելորդ հույսեր, Հեռացող քայլեր իմ անցյալի, Հուսահատ անձրև, աղբակույտ անձեր, Հին իրեր, որ պետք չեն ոչ-ոքի: Մի մաշված կոշիկ, որ չեն հագնի, Մի անսեռ տիկնիկ` առանց գլխի, Մի սև հովանոց, մի լուսանկար Ու մի հայելի… Իմ այգում հիմա աշուն է, Ես ու ծերացած իմ շունը Հոտոտում ենք աղբակույտը անցյալի, Շունս պոչն ուրախ շարժում է, Աղբակույտից քաշում, հանում է Հնացած իրեր, որ պետք չեն ոչ-ոքի:
  13. Շիրիմիս վրա Երբ ես կմեռնեմ, շիրիմիս վրա Տղերքը հերթով ինձ այցի կգան, Ասացե՛ք նրանց, թող չմոռանան, Որ մի լավ հարբեն ուշ երեկոյան: Աղջիկները թող արցունք չթափեն Հորիզոնական դիրքով երբ տեսնեն, Չէ՞ որ դիրքը այդ հայտնի է նրանց` Նրանց հուշերում ես կապրեմ պառկած: Երբ ես կմեռնեմ, շիրիմիս վրա Թո՛ղ որ համբուրվեն աղջիկ ու տղա, Ու երբ գինովնան սիրո համբույրից, Թո՛ղ մի երգ հիշեն իմ հին երգերից: Ու թո՛ղ թևածի Աստվածը սիրո, Ու իմ գերեզմանն օծի սուրբ գինով, Ու թո՛ղ ծածանվեն վարսերը նրա, Ում անունը միշտ գաղտնի կմնա: Խորհրդային գիրք` բարքերի սև եջ, Մենք քեզ թերթեցինք, ու գտանք մեր վերջն` Այնտեղ կարմիրով գրված էր “դժողք” Ո՞ր մեղքի համար, չգիտեր ոչ ոք: Բայց մենք ընտրեցինք կյանքն անապահով, Ու տղերքի հետ դուրս ելանք բաց ծով, Որ, հավատարիմ մեր խենթ երազին, Չդառնանք երկրի հնազանդ գերին: Թող Աստված ների՛ մեղքերն իմ որոշ, Կյանքն իմ անհանգիստ, վարքն իմ անորոշ, Ես Նրա կամքով երգեր եմ գրել, Փորձել երգերով մեղքերն իմ քավել: Թո՛ղ փառաբանվի անունը նրա, Ում երգարանից երգեր գողացա, Կյանքի մատյանից դասերն իմ առա՛, Ու ներշնչանքով թաքուն հիացա: Երբ ես կմեռնեմ, շիրիմիս վրա Տղերքը հերթով ինձ այցի կգան, Ու հետո հերթով լուռ կհեռանան, Որ հետո հավերժ ինձ ընկերանան…
  14. Բարի լույս, տիկին Արուս Բարի լույս, տիկին Արուս, Քո լվածքը չորացել է, Հայացքի մեջ քո անհույս Արցունքներդ քարացել են, Խոհանոցդ մաս-մաքուր, Ամաններդ լվացված են, Մեր համով-հոտով մորքուր Տված հացդ օրհնված է: Եվ հիմա, նստած մենակ, Դու հիշում ես քո անցյալը, Իսկ մատներդ շարունակ Փորփրում են քո ձավարը: Մարդը քո` վարպետ Արտաշը Իր հոգին Աստծուն տվեց, Ու թեև վարքով անտաշ էր, Բայց խելոք էր ձեռներեց: Նա ուներ ոսկե ձեռքեր, Ու շարեց պատերը տան, Նա կապեց կտուրը ձեր, Սարքեց դուռ ու պատուհան: Իսկ հետո, երբ ծնվեցին, Զավակները քո աննման, Տունը քո լցվեց սիրով Ու շնչով երջանկության Նա ուներ մի թուլություն` Մեզանից ո՞վ է անբիծ, Սիրում էր ընկերություն Խմիչքի հետ ոգելից: Ամուսինդ լուռ ու մունջ էր, Նա մռայլ էր, չխոսկան, Երբ խմում էր` հայհոյում էր, Հիշում մորդ անպայման: Ու թեև քեզ հայհոյում էր, Բայց իրոք, առանց թույնի, Վաղեմի սովորություն է` Մարդ պետք է արտահայտվի: Բայց հիմա էլ նա չկա` Տանդ սյունն ու հենարանը, Մնացել ես մեն-մենակ Քո դատարկ ու մռայլ տանը: Զավակներդ չվեցին Ու թռան օտար ափեր, Նույնիսկ չեն էլ մտածում, Որ թողել են քեզ անտեր: Բարի լույս, տիկին Արուս, Քո լվացքը չորացել է, Հայացքի մեջ քո անհույս Արցունքներդ քարացել են: Խոհանոցդ մաս-մաքուր, Ամաններդ լվացված են, Մեր համով-հոտով մորքուր, Տված հացդ օրհնված է: Բարի լույս, տիկին Արուս, Քո լվածքը չորացել է, Բարի լույս, տիկին Արուս Տված հացդ օրհնված է…
  15. Եզը Մոռացի՛ր դու նրանց քարոզները բոլոր, Քարոզները նրանց կշտացրել են, իսկ քեզ բթացրել, Մոռացի՛ր դու նրանց բոլոր աղոթքները, Հավատա՛ ինքդ քեզ, Մի անգամ հավատա՛ քո Աստծուն, Հավատա՛ քո հոգուն, Հավատա՛ ինքդ քեզ, Եվ այրի՛ր կամուրջները քո ետ դառնալու, Եվ այրի՛ր կամուրջները քո ետ դառնալու Քո ծնված օրվանից քեզ խաբել են, ցլիկ, Քո գլուխը լցրել բթության մշուշով, իմ ցլիկ, Քեզ կրթել են, ցլիկ, դարձրել բանող եզ, Որ մինչև կյանքիդ վերջ աշխատես ճորտի պես, Եղիր հե՛զ, բանող ե՛զ, Եվ վարիր այս անվերջ սևահողը, Երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, Որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, Մինչև կբացվի առավոտը: Օրենքներից հոգնած այս դժբախտ անասունը Մահվան վախն աչքերում հոգեվարք է ապրում, Օ՜, աշխա՛րհ, դու ինչո՞ւ ծնեցիր մարդկային այս նախիրը, Որ հիմա վավաշոտ բթությամբ բազմանում է Օրենքները փակել են դռները բոլոր, Ճամփաները պայծառ` անդունդներ են դարձել, Եվ այնտեղ են թաղված լուսեղեն երազները Լուսեղեն երազները բոլոր: Սեր` հաճելի մոռացում, այցելի՛ր մեզ հաճախ, Այցելի՛ր մեզ հաճախ, մենք գիտենք, Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում, Սեր` հաճելի մոռացում, այցելի՛ր մեզ հաճախ, Այցելի՛ր մեզ հաճախ, մենք գիտենք, Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում: Եղիր հե՛զ, բանող ե՛զ, Եվ վարիր այս անվերջ սևահողը, Երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, Որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, Մինչև կբացվի առավոտը:
  16. Даа уж. Когда ни слуха ни голоса нет, остается только секс символом стать что ли.
  17. Իմ փոքրիկ նավակ Պատրաստեց փոքրիկ տղան Մի ճերմակ, թղթե նավակ, Իջեցրեց նավակը նա Գետակի ալիքների վրա: Իմ փոքրիկ նավակ Իմ փոքրիկ նավակ Կհասնե՞ս արդյոք Ծովին կապուտակ: Իմ փոքրիկ, փոքրիկ նավակ Ո՞ւր ես դու, ո՞ւր ես լողում, Ո՞ւր են քեզ, ո՞ւր են տանում Գետի ալիքները խելագար: Իմ փոքրիկ նավակ Իմ փոքրիկ նավակ Կհասնե՞ս արդյոք Ծովին կապուտակ: Արեգակն անհետացավ, Ամպերի ետևն անցավ, Երկնքից անձրև թափվեց Ու փոքրիկ գետակը վարարեց: Իմ փոքրիկ նավակ, Իմ փոքրիկ նավակ, Դու հասա՞ր արդյոք Ծովին կապուտակ, Թե՞ ճանապարհին Խորտակեց քամին Եվ դու քնեցիր Գետի հատակին…
  18. Ճերմակ ձիս Նորից բացվում է լուսաբացը, Իմ առաջին ու վերջին սեր, Երկինքը աչքերիդ պես թաց է, Ճակատագրից, ճակատագրից, ճակատագրից պոկված նվեր: Վերջին անգամ ների՛ր ինձ, Տե՛ր, Տե՛ս, կորցրել եմ քաջությունս Իմ թշնամու անունն է սեր, Բայց նա է հենց, բայց նա է հենց, Բայց նա է հենց երջանկությունս: Ես կորցրել եմ ճերմակ ձիս, Իմ ոսկեթամբ ժառանգությունը, Ինչպե՞ս ելնեմ այս անտառից, Երբ կորցրել եմ, երբ կորցրել եմ, Երբ կորցրել եմ ուղղությունս: Այս ի՞նչ կախարդ ինձ կախարդեց, Ո՞վ ինձ նետեց անտակ անդունդը, Ինձ բաց ծովում մեկը խեղդեց, Բայց պահպանեց, բայց ինձ փրկեց, Բայց ինձ ժպտաց հաջողությունը: Ես իջեցրել եմ իմ դրոշը Հպարտություն կոչվող նավի, Վիճակը իմ խիստ անօրոշ է` Պարտության մեջ եմ, պարտության մեջ եմ, Պարտության մեջ եմ կամովի: Ահա իմ փայ երջանկությունը, Որն ինձ, ավա՜ղ, շուտ կլքի, Իսկ իմ խղճի հաշվետվությունը Երգի ձևով, երգի նման, Երգի թևով կփոխանցվի: Մի կողմ թողեք անմիտ վեճերը, Աննպատակ ու անտեղի, Ես կորցրի մտքիս եջերը, Եվ ճիշտ հասցեն, և ճիշտ հասցեն, Եվ ճիշտ հասցեն իմ այստեղի: Նորից բացվում է լուսաբացը, Իմ քաղցր թույն, իմ սրտակեր, Երկինքը աչքերդ պես թաց է, Ճակատագրից, ճակատագրից, Ճակատագրից պոկված նվեր…
  19. Սարերի քամի, որտեղի՞ց ես գալիս, և ո՞ւր ես շտապում, անհանգիստ ու տխուր իմ սարերի քամի: Սարերի քամին ինչ-որ բան շշնջում ու կորչում է հեռվում, անհանգիստ ու տխուր իմ սարերի քամին... Ես գալիս եմ շատ հեռուներից, ավերակ դարձած քո Հայրենիքից, որ տանեմ ես ձեր կարոտն այն լեռներին, լեռներին, Որոնց դուք թողել եք գետի այն ափին, գետի այն ափին: Սպասիր քամի, և ինձ լսիր, թե ինչ կասեմ, քիչ հանդարտվիր, և ինձ լսիր, թե ինչ կասեմ, որ տանես խոսքերս դու այն լեռներին, լեռներին, Որոնց մենք թողել ենք գետի այն ափին, գետի այն ափին Քանի մեր վանքերում կնքում են մանուկներ, արևի պես մեծ ու կրակոտ աչուկներով, Քանի մեր աչքերում դեռ չի մարել կարոտը, կարոտը այն, որով նայում ենք մենք հեռվին, Ուրեմն մենք մի օր կգանք ձեր գիրկը դեռ, մեզ սպասող լեռներ, մեզ սպասող լեռներ:
  20. Կարմիր կակաչներ Գնացին տղերքը ու կորան հեռվում, Ռումբերի պայթյունը սարերն է շարժում, Կարմիր կակաչները ներկել են դաշտերը, Ասես լեռներից մեր արյուն է հոսում, Կարմիր կակաչները ներկել են դաշտերը, Ասես լեռներից մեր արյուն է հոսում: Հեռացան տղերքը, կորան մշուշում, Ետ գալու ճամփան էլ ոչ ոք չի հիշում, Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը, Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում, Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը, Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում: Իսկ դու շորորում ես, հողի հետ ճկվում, Ո՞ւր է քո գարունն, ինչո՞ւ է ուշանում: Դու իմ խնձորենի, իմ քույրիկ նազելի, Սիրածդ` գարունը ո՞ւր է, չի գալիս, Դու իմ խնձորենի, իմ քույրիկ նազելի, Սիրածդ` գարունը ո՞ւր է, չի գալիս: Գնացին տղերքը ու կորան հեռվում Ռումբերի պայթյունը սարերն է շարժում, Կարմիր կակաչները ներկել են դաշտերը, Ասես լեռներից մեր արյուն է հոսում, Կարմիր կակաչները ներկել են դաշտերը, Ասես լեռներից մեր արյուն է հոսում: Դու ասես հարբել ես տաք գարնան ծոցում, Հողի հետ նազում ես, հողի հետ խոսում, Ծաղկած խնձորենի, իմ քույրիկ նազելի, Փեսացուդ` գարունը քեզ մոտ է գալիս, Ծաղկած խնձորենի, իմ քույրիկ նազելի, Փեսացուդ` գարունը քեզ մոտ է գալիս: Հեռացան տղերքը, կորան մշուշում, Ետ գալու ճամփան էլ ոչ ոք չի հիշում, Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը, Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում, Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը, Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում: Ծաղկած խնձորենի, իմ քույրիկ նազելի, Փեսացուդ` գարունը քեզ մոտ է գալիս, Ծաղկած խնձորենի, իմ քույրիկ նազելի, Փեսացուդ` գարունը քեզ մոտ է գալիս:
  21. Վերադարձ Այս տարվա քո նվերները մութն ու ցուրտն են, իմ փոքրիկ, Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձեն են խաղալիք, Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ, Իսկ խաղի վերջում քո ճիչն է` ես սպասում եմ քեզ, հայրիկ... Ա՜խ, այս ի՞նչ ձմեռ պապի է, որ քո տանն է հայտնվել, Այս թշվառ, ծեր մուրացկանը տես ինչե՜ր է քեզ բերել, Ա՜խ, այս ի՞նչ ձմեռ պապի է, որ քո տանն է հայտնվել, Այս թշվառ թափառականը նվերներ է քեզ բերել: Իսկ նրա բերած նվերը` մահվան գուժ ու արցունքներ, Հողի տակ մեռած մարդիկ են, և մեղա՜ քեզ, մանուկներ, Հողի տակ մեր եղբայրներն են ու քույրերը մեր քնել, Իսկ հողի վրա մեր կյանքը անեծքի է վերածվել... Ա՜խ, այս ինչ երկար ձմեռ է, տեսնես ե՞րբ կվերջանա, Երբ նորից բացվի գարունը, քո հայրիկը տուն կգա, Ա՜խ, այս ինչ երկար ձմեռ է, տեսնես ե՞րբ կվերջանա, Երբ նորից բացվի գարունը, քո հայրիկը տուն կգա: Քո հայրիկը, իմ փոքրիկս, անպայման մի օր կգա, Քո հայրիկը, անուշիկս, կգրկի քեզ, կխաղա, Իսկ եթե հանկարծ, փոքրիկս, քո հայրիկը ուշանա, Դու հիշի՛ր նրան, պստիկս, նա քեզնից չի հեռանա... Եվ դաժան այս ձմեռները դու շատ շուտ կմոռանաս, Երբ նորից բացվի գարունը, դու շատ շուտ կմեծանաս, Դու փակիր քո աչուկները, բայց նրան մի մոռանա Եվ հայրիկդ, իմ փոքրիկս, անպայման մի օր կգա: Քո հայրիկը, տե՛ս, եկել է, ուսերին կանաչ սարեր, Քո հայրիկը, տե՛ս, եկել է, աչքերում արեգակներ, Այդ նրա ուժեղ ձեռքերն են բարձրացնում քեզ դեպի վեր, Քո հայրիկը հենց գարունն է, որ եկել է քեզ նվեր... Այս տարվա քո նվերները մութն ու ցուրտն են, իմ փոքրիկ, Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձեն են խաղալիք, Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ, Իսկ խաղի վերջում քո ճիչն է` ես սպասում եմ քեզ, հայրիկ...
  22. Երանի՜... Բայց ինձ մոտ միևնույն է չստացվեց... Անի, ամբողջ հույսս քեզ վրա է:
×
×
  • Create New...