Jump to content

Unregistered - M

Hazarapet
  • Posts

    6,428
  • Joined

  • Last visited

Everything posted by Unregistered - M

  1. Арцахскую в Конфедерацию Великая Армения
  2. Как в сказках 1000 и одной ночи.
  3. Ой, что ты, габчик. Свои руки кровью не пачкаю
  4. Հազար չէ միլլիոն... Այ քո հետ ձեռնտու առևտուր կանեի հա Միշտ մի երեք զրո կմոռանայի չէիր էլ նկատի
  5. Դերասանների հարցում խնդիր չի լինի, ամբողջ ֆորումը դերասան է, բա սցենարիստ որտեղի՞ց ճարենք: Միտք ա է
  6. Արցախի ազատագրումը: Բայց այդքան փող պետք չէր լինի, հոլիվուդի "դիշովի" բոեվիկ չենք նկարահանելու:
  7. А что если ни с кем и не в поиске? Երեխաներին (ապագա) չի կարելի տալ ՀԱՅ լինելու և չլինելու միջև ընտրության հնարավորություն: А еврей-не еврей какая разница, Բիբար ջան: Կամ Հայ է, կամ Հայ չի:
  8. http://forum.hayastan.com/index.php?showtopic=16150
  9. :lol: Засуньте вашу автономию вашим же талышам... У НКР есть и правительство и флаг и герб и независимость. Кстати не фактическая, а самая настоящая А так же полиция и даже армия. А пресса наша такое г... не публикует. Нет у нас мусоропроводов вроде дейаза.
  10. Кто будет в Армении говорить на азербайджанском?
  11. ՑԱՅԳԱԼՈՒՅՍԻ ՀԱՄԱԶԱՆԳ ՂՈՂԱՆՋ ԱՄԱՌՆՕՐՅԱ Եվ որտեղ երգը` Այնտեղ էր հիմա և Կոմիտասը: Նա, որ դեռ երեկ, Իբրև մի ձայնեղ երգիչ-տիրացու, Երգչախմբի մեջ վսեմ մեներգ էր միայն տարածում Ու լսարանում հեզ պատասխանում սերտումի դասը,- Հիմա դարձել էր խմբավար վանքի, Դարձել էր հիմա երգի դասատու: Թեթևանում էր երբ աշխատանքից, Ծառայությունից օձիքն ազատում, Հեռանում էր նա խուցից ու վանքից, Գնում էր այնտեղ, ուր երգն էր հնչում: Իսկ նա հնչում էր ամենո՜ւր ու մի՛շտ, Ամենո՛ւր ու մի՜շտ – Ուր հայն էր շնչում: …Ինչպես աղջիկն է հանկարծ հարսնանում` Գարունն էլ այդպես դառնում է ամառ. Համբարձման տոնը պաղ հովն է տանում Ու տեղ է բանում Որ գա Վարդավառ: Քանի չեն թոշնել կաթնառատ խոտեր, Կանաչ ու ծաղիկ, Գերանդիներն են սրվում-բթանում, Եվ ծլարձակման հաղթ օրենքի դեմ Կարճ հաղթանակ է վերստին տանում Ոգին խոտքաղի: Բայց քիչ առաջվա մարտում կատաղի Յուրաքանչյուրը մի անգութ մարտիկ` Հիմա տմարի Նույն տղամարդիկ Ասես գթության եղբայր են դառնում` Իրենց ավշաքամ զոհերին առնում Իրենց իսկ ուսին, իրենց շալակին, Խնամքով դարսում սայլ-պատգարակին, Ջորուն են բառնում Կամ ավանակին,- Եվ մեռած խոտեր, ծաղկունք մահացող Գերեզմանի տեղ մարագ են գալիս, Որ այնտեղ դառնան բույրի պահածո: Շոգը, որ մինչ այդ հյուր էր ցանկալի, Աներեսորեն դառնում է տանտեր Ու կռվացնում կնկան ու մարդուն: Անբոց վառվում են արոտ ու հարդեր, Արծաթ է հալում վաղահաս գարին, Այնինչ հանճարի, Ցորենի արտում Հասկերը հասուն Հասկերը հոսուն, Յուրաքանչյուրը մի հրե լեզու, Ձգվում են վերև, կարծես թե ուզում Մոտիկ երկնքի կապուտակ ծովից Զովություն ըմպել,- Բա չէ՜ մի` կըմպե՛ս,- Չեն ըմպում սակայն, Այլ միայն լիզում Եվ անմիջապես քաշում են լեզուն, Երբ հասկանում են բուսական խելքով, Որ մինչև անգամ երկինքը ծավի Նո՛ւյնպես կապտել է անհագ ծարավից… Ամառվա շոգը այնպես է կիզում, Որ արևի տակ – Թեկուզ անկրակ – Եթե ուզում ես` “իշխան” տապակիր: Անշարժանում են լճեր ու լճակ, Դառնում են ասես կապույտ ապակի, Մինչդեռ նրանց տեղ Օդն է ծփծփում ալիքով հրե, Եվ օդի հետ էլ երգն է ալիքվում. -Հո՜վ արեք, սարե՛ր… Սարերը սակայն Հովը պահում են հոտերի համար և սարվորների, Որ գյուղը թողած` Սար են բարձրանում: Պղնձի նման հողն է կարծրանում, Ու երգն էլ հիմա Աղոթքի նման` Երկինք է թռչում, Ամպերին կառչում -Մի քիչ զո՜վ արեք… Ամպերը սակայն ինչպե՞ս զով անեն Եվ ինչպե՞ս անձրև թափեն, ծով անեն, Եթե բովանդակ երկնակամարին Դեղի համար էլ ամպիկ չի ճարվի Ո՛չ մի աչքաբաց-հունարով հեքիմ: Եվ աշխատանքի ոգին է կրկին Տիրում ամենքին: Գյուղացիները, տղամարդ թե կին, Հավ-աքլորի պես զարթնում են հիմա Գիշերը դեռ կես և ոչ թե ծեգին Եվ, աքլորների-հավերի նման, Իրիկնանալիս` դեռ հացը բերնում` Չեն թառում, օ չէ՜. Հոգնած ու դադրած Ոչ թե քնում են, Այլ կարծես թե մեռնում – Իրենց խշխշան անկողիններին Քրիստոսի պես Խաչվում են այնպես, Որպեսզի շուտով Հարություն առնեն Եվ կիսամութով Վերստի բռնեն Նույն աշխատանքի Վառվռուն պոչը Ու նորից խառնեն Հրդեհին ծեգի Իրենց աչքերի հրավառ բոցը, Եվ որ քրտինքի շիթը ծորացող Անվերջ շտկվող – անվերջ կորացող Իրենց թիկունքի վազի մանեման` Ճամփան կորցրած մրջյունի նման: Չէ՞ որ ամառվա ճռճռան շօգին Մի բուռ ոսկի է ամեն կորած օր. Մարդիկ կուզեին նույնիսկ դիակի Ձեռքը տալ կոթը բահ ու թիակի, Որ գնա բանի, Աշխատանք անի: Եվ աշխատում են քափ-քրտինք մտած, Աչքերը հույսից ու երազից թաց, Ու հետն էլ երգում. -Սարե՜ր ջան, սարե՛ր…- Հովից են երգում, Զովից են երգում, Որ շոգ ու տաքից շուտ չբեզարեն: Իսկ շո՛գը, տա՜քը… Թո՛ղ որ շները` Բները մտած, Շոգից շնչասպառ` լեզուն դուրս գցեն – Իրենց կաս-կարմիր բոցաձև լեզուն,- Կարծես սխալմամբ կրակ են կրծել Եվ հիմա, իզո՜ւր, Ետ տալ են ուզում… Շոգի սիրահար դդումներ ցմփոր Թո՛ղ որ թխսի պես նորից ետ տանեն Փարթամ թևերը իրենց թաղերի Եվ ճտերն իրենց ետևը գցած` Չափարի վրա արևկող հանեն, Թառեն էյվանի փայտե ճաղերին... Ուրիշի աչքին խիստ ծիծաղեկի Արևածաղկի մի պուճուր գնդիկ Կապկելով հսկա մեր երկրագնդին` Երկրագնդնի պես ծանրորեն ու լուրջ Թո՜ղ որ պտտվի` Ինչպես արևի, Այնպես էլ նաև իր առանցքի շուրջ` Անշարժ պահելով ծաղկատերևի Դիրքը նախնական, Մոռացած սակայն, Որ դա երևի Ոչ թե սեփական հունարն է որ կա, Այլ... քամու իսպառ բացակայություն... Թող որ շոգն իրոք չարամտորեն Մարդկանց խեղդելու մահափորձ անի, Եվ շուք ու շվաք տան վկայություն,- Միևնույնը չէ՞ գյուղացու համար, Թե նա մեռնի՛ էլ` Պիտի գործ անի, Քանի որ Ամա՛ռ է, ամա՛ռ է, ամա՜ռ… Խեղճ այրի կնոջ անծեփ-անսվաղ տանիքի նման` Այգիների մեջ հասած պտուղն է անվերջ կաթկթում, Պիտի հավաքել – փռել տանիքին Շեկ ծիրանները` Մանրակոտորակ արևների պես, Սև սալորները` Եզան աչքերի միամիտ փայլով, Եվ կորիզահան դեղին դեղձերը` Անանուն ծաղկի փերթերի նման: Սայլը բեռնաբարձ` Ծանր փրձերից խղճուկ ճռռալով` Անիվի կունդից իր մաշված սռնու Քիթն է մեկ հանում Ու մեկ ետ տանում` Աղուրի փոշում – լորձունքի նման – Մազութ ծորալով: Իսկ ջառջաջների սեպերը երկաթ, Քար ատամները գիշատիչ կամի – Ծամի՜ հա ծամի՜- Հաշանն են ծամում, հաշանը ոսկե, Որ չուզենալով դարանը խառնել Սրսուռ ցորենի արևահամին` Մի բան է տենչում – Էրանի քամի՛. -Սարե՜ր ջան, սարե՛ր, Մի քիչ հո՜վ արեք… Իսկ քամին Կարծես մարդու գնացած աղջիկ է դարձել – Քանի՜ ամիս է` հորանց չի գալիս, Իսկ եթե եկավ` Չի՛ ուզի գնալ… Մղեղն է թառում պատահած տեղում Եվ ամեն ինչի, Մինչև իսկ վանքում կիսաբաց ննջող Աստվածաշնչին. -Մեղա՜ քեզ… Ատված բարի՛ն կատարի: Իսկ բարին` Թառած դեզի կատարին, Ծտի պարսերն է շեղջերից քշում. Իսկ բարին` Մաղված ցորեն-գարու հետ Փայտե ամբարի դռնով է խշշում: Մեծ կարասները Ծույլ հորանջում են դատարկ մառանում, Բայց ոչի՜նչ – Արդեն խաղողի վազն է կրկին մայրանում. Ճութը, ծոցի պես, ուռչում է հյութից Եվ` օգոստոսյան եռացած օդից Ու խեղդող տոթից Շնչահատ արդեն` Մի պահ զրկվելով աբուռ – ամոթից, Անզգուշորեն կոճակն է բացում Զմրուխտ թփերի.- Հե՜րն էլ անիծած. -Ի՞նչ անեմ, ադե՛, Արևն ինձ կերի՜…
  12. Я отнюдь не являюсь коммунистом, но марксизм и ленинизм единственный путь к спасению планеты. © arsno
  13. Qochari en parum? Vot zdes' uzhe yavno von Zlyuk! :lol:
  14. :lol: :lol: :lol: Myusy dran ei aselu :lol: Dir fotonery bolor
  15. Бибариуссссссссссссссссс!! Мой любимый овощ джан!!!!!! Знаешь че как я тебя люблю??? Фотки опять - не буду комментировать!! Скажу одно!!!! - и еще Ха мек эл тот парень в верхнем ряду в белой кепке - Армянин? :lol:
  16. ՂՈՂԱՆՋ ՕԾՈՒՄԻ Եվ որտեղ երգն էր` այնտեղ էլ նա էր: Իսկ ամենուրեք` լե-լե, թխկոնդա, Ամեն տեղ քե-լե, տույ-տույ, նայ-նայ – էր: …Ուրա՞խ է կյանքը, տխո՞ւր, դաժա՞ն է` Մի՛շտ ժողովրդից երգն անբաժան է. Նա միշտ երգով է բանում ու դատում, սիրում ու ատում, վիշտը փարատում. Երգով է ուրախ, երգով է տխուր, Երգով է վառվում, երգով ե մխում. Երգելով է նա վարում ու հերկում, մանում ու ներկում, երեխա գրկում. Երգով քաղում է, Աղում, մաղում է, Ողբում, թաղում է, Երգով է կնունք, հարսանիք անում,- Երգով է օդը բացվում-տաքանում, Երգով է նորից օրն իրիկնանում... Ամեն տեղ ջան-ջան, վայ-աման-վայ – է, Եվ որտեղ երգը` այնտեղ էլ նա է: Իսկ նա՜… Այդ ե՞րբ էր, այդ ե՞րբ էր, ե՞րբ էր, - Տասներկուամյա թշվառ մի որբ էր, Որ ձեռքից բռնած Ճեմարան բերին – Եվ որբուկ Սողոն Սողոմոն դարձավ: Ու չար թե բարի, Խոցող թե անցավ Ե՛վըս տասներկու բոլորակ տարի Ճեմարանի մեջ եկավ ու անցավ, Ու երբ չմնաց պատասխանելու արդեն ոչ մի դաս, Ով Սողոմոնն էր` ավարտման օրը դարձավ Կոմիտաս Ի խոր հարգանըս հայոց այդ լուսե կաթողիկոսի, Որ տասներկու դար դրանից առաջ Ապագա հունձի հունդերը ցրած` Ծիրը բաց արեց հայոց մեղեդու անթաղ ակոսի: Նա բանաստեղծ էր, Ու երգաստեղծ էր, Նա ուներ վառ ձայն Ու նվագման ձիրք, Եվ իր անվան հետ թողեց մի արձան` Խոսուն, բայց անձայն – «Նուիրեալք անձինք»: Եվ հիմա – հանկա՜րծ – հայոց նորընծա Երկրո՛րդ Կոմիտաս, Որ Հայրապետի Անվանը պիտի Ամենայն ինչում Տա մի նոր հնչում, Սուրբ հիշատակը մշտավառ պահի: Ո՞ւմ մտքով կանցներ այդ վսեմ պահին Թե այդ նորընծա նոր Կոմիտասը Պիտի մոռանա իր պարտավորիչ` Անխոս ստացած պատվիրան դասը – Պիտի նա մի օր երախտավորից Յուրովի դառնա մի չար ապերախտ` Պիտի կողոպտի մի թափուր դրախտ. Հոգևոր պապի` իր անվանատուր Կաթողիկոսի անունն ստվերի, Հակառակ անխոս տրված պատվերի` եվ հիշատակը մոռացության տա, Իր շենշող կյանքի կարմիր բոցերով Մատիտի նման թավ ընդգծելով Իր մեծ նախորդի մեռածության տակ...
  17. ՂՈՂԱՆՋ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ Հետևում է տարին տարուն, չի ուշանում,- Եթե սան էր` դառնում է նա լսարանցի: Սովորում է, երազում է և ուսանում Ամենքի պես` ամենքի հետ, և առանձին: Հետևում է տարին տարուն, միտքը` մտքին, Հետևում է դեռ նոր գտած ելքը մուտքին: Ապրում է նա աչքը` գրքին, ուշքը` երգին: Ե՜րգ և ուսո՛ւմ, Շարակնոցնե՜ր ու Մանրուսո՜ւմ… Մինչ օրերն են համըր հոսում` Մտքի հետ է միտքը խոսում. Խազե՜ր, խազե՜ր,- թող փորձ անի, Գուցե մի օր և վերծանի – Ու ժողովուրդն ապերջանիկ Նախանձելի բախտ ստանա, Աղքատաղած մի ընտանիք Ծով գանձերով հարստանա: Խազե՜ր, խազե՜ր,- թող փորձ անի, Գուցե մի օր և վերծանի: Բայց խազն է խազ ու գիրքը` գիրք: Իսկ գրքից զատ կա կյանք ու գիրկ, Իսկ խազից զատ կան խաղ ու տաղ Կենսաթրթիռ, լուսաթաթախ, Որ ապրում են, շնչում, հնչում Մարդկանց շրթին, իր ականջում. Որ կենդանի մարդն է հյուսում Ու կենդանի մարդուն հուզում. Որ հոսել են ու տեղ հասել Ու չեն դարձել դեռ Մանրուսում, Ու չեն դարձել մեռած խազեր... Ո՞ւր են դրանք, ո՞ւր են սակայն: Այսօր թե կան` Վաղը չկան. Շուրջն ամեն տեղ Երգվում են դեռ, Բայց երգվելուց թե դադրեցին, Խազերի պես, մեկ էլ տեսար, Համրացան ու քար կտրեցին: Որտեղի՞ց են դրանք գալիս, Եվ ի՞նչ ճամփով, ո՞ւր են գնում, Ի՞նչն է անցնող փրփուր տալիս Եվ ջրի պես ի՞նչն է մնում: Ի՞նչն է այնտեղ ոգեվորիչ, Ինչո՞վ է խորթ և հարազատ, Ինչո՞վ մոտիկ, ինչո՞վ է զատ Աշխարհիկը հոգևորից: Ի՞նչն է պայծառ, ի՞նչը` մթար, Ո՞րն է քոնը, ո՞րն է օտար, Ի՞նչն է եղծված կամ անվթար, Ի՞նչն է կոպիտ կամ նազելի… Իսկ թե հանկարծ այնտե՞ղ գտար Բանալիքը մունջ խազերի…
×
×
  • Create New...