
Unregistered - M
Hazarapet-
Posts
6,428 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Unregistered - M
-
mer mot el a nujn zham@ esel ed zhamin pti MTOM verkenam ee Mard krisakan liner dasi chgnar Normal@ es chem, ba ov a?? Ari du gna qni
-
Bell 62 nominacia karelia, baic ksksen heto obidni nominacianer@ asenk mistr vax-mama-jan!! kam mistr sssoves araa! lav chi eli... :lol: Erexek ne v obidu, shutim...
-
Ya?? namekayu?? Da moi misli chisti kak zheltiy sneg zimoj!! jogelemm dra hamar e aseci CHISHT voch te normal :lol:
-
Bell esli pro intellekt, nekotoryx voobshe zabanit' pridetsa...
-
mitq a :lol: BI, bajc du po vesne ches caghkum? sagh chisht buysery caxkum en :lol: :lol: :lol:
-
4uni anun, in4 uzum es dir Asenq.. caghkac bibar
-
BI msn-d tencel chasecir En caghik@ Nor nkareci Qez ei hishum uzeci Bibar nkarem, en el caghik durs ekav. bajc de gone guynna brnum :lol: ham el buys a eli :lol: Vonces jan?
-
ՄԱՐՈ Ջան, ես քո հետ եմ, չմտածես
-
Габчик, неужели Я в составе жюри тебя так смущаю а?
-
А есть ли на этом форуме джентльмен (или джентльвумен), который купил бы этот диск и отправил мне по почте?
-
http://www.psyhelp.ru/texts/hallucination.htm
-
А что если оффтоп оставить здесь, а для конкурса открыть новую тему?
-
Гонит он. Почему ни в одной статье не написано, что "МИД Армении заявил..", а везде этот Мамед'яров заявляет?
-
msnd asa jani shushuuuuuuuut!!!
-
У меня дядя еврей
-
команда КВН " Настоящие Армяне", г. ЕРЕВАН
Unregistered - M replied to marselinyo's topic in Diaspora
Հերիք է (ԻՆՔՆԱ)գովազդով զբաղվես Մարսելինյո -
skol'ko ne zhalko
-
Ավետիք Իսահակյան
-
ՎԵՐՋԻՆ ՍՈՒՐԱՀ Եւ ուղտերն, իբրեւ ոսկի մակոյկներ, հուր ալիքները ծով-անապատում Ճեղքելով արագ սլանում էին դէպի բոցավառ, լուսավառ հեռուն: Եւ ոչ մի սամում հրաշունչ թեւով չէր կարող հասնել նրանց արշաւին, Նրանց թռիչքին չէր կարող հասնել սլացքը նետի վայրի բեդուինի: Վուհադիներից զով սիւք էր բերում վառ քասիդները այրող կարօտի, Դայլայլում էին կաթնաղբիւրները երազներն իրենց կուսական սրտի: Եւ հեքիաթների լոյս փերիները մայր-արմաւենու քնքույշ սօսիւնով Համբոյր ու ողջոյն ուղարկում էին եւ կանչում նրան գաղտնի խոստումով: Բայց Աբու-Լալան չէր ուզում լսել սիրոյ ողջոյնին, գողտրիկ սօսաւին, Թռչում էր անյարգ` դէպի արեւը, եւ ինքն էլ պայծառ` նման արեւին: Իսկ սերաբները նոր տեսիլներով բիւր պատրանքների, հրապոյրների` Թռցնում էին կախարդուած հոգին ոսկի թեւերով լոյս-անուրջների: Ուղտերը արձակ պարուսաններով հուժկու, մոլեգին, այնպէս խօլաբար Սլանում էին, ճախր էին առնու հրեղէն թափով, խենթ ու խելագար: Եւ արեգական վառ ցնցուղի տակ բոցկլտում էին ուղտերը զուարթ. Եւ բարձրաղօղանջ կայլակում էին զանգակներն ազատ, ցնծուն լուսազարդ: Աբու Մահարին արծուի նման աչքերն անքթիթ` արեւին յառած, Թռչում էր աննինջ հոգին լուսարբած եւ երանութեան ջահերով վառուած: Նրա ետեւում լոկ անապատն էր փռուած հոլանի` լոյսերի ծոցում, Իսկ գլխի վերեւ արեւն էր նազում շափիւղեայ վարսերն անծիր տարածուն: Եւ ոսկեփրփուր ծիրանին ուսին, Աբու Մահարին, մեծ բանաստեղծը, Թռչում էր անդուլ` յաղթական ու վեհ, դէպի արեւը, անմահ արեւը…
-
ԵՕԹՆԵՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ Եւ քարաւանը Աբու-Լալայի Արաբստանի մեծ անապատի Դարբասների մօտ ծունկ իջաւ յոգնած… Հորիզոնները հրդեհւում էին իրենց ամայի, ազատ ափերում, Մութն հաւաքում էր քղանցքը թաւշեայ, բոցերով բոսոր երկինքն էր ծփում: Եւ Աբու-Լալան նստեց մենաւոր` յակինթեայ ժայռին գլուխը յենած. Հայեացքը սուզած դիւթական հեռուն եւ հաշտ ու պայծառ հոգին անդորրած: -Ո՛հ, ի՜նչ ազատ եմ, անպարփակ ազատ, միթէ կարո՞ղ է այս մեծ սահարան Պարուրել, գրկել իր ծիրերի մէջ ազատութիւնըս` անհուն, անսահման: Ո՛չ մի մարդկային աչք ինձ չի տեսնի, չի հասնի ո՛չ մի մարդկային բազուկ. Ո՜վ ազատութիւն, դու դրախտային չքնաղ վարդերի լուսեղէն բուրմունք: Քո պերճ վարդերով դո՛ւ պսակիր ինձ, վառի՛ր իմ հոգում ջահերդ հուր-հրան. Ո՛վ ազատութիւն, դու դրախտային լոյս-բլբուլների անմահ Ալ-Կորան: Չքնաղ առապար, դու իմաստութեան ոսկեղէն աշխարհ, հազար ողջոյն քեզ, Անարատ բադիէ, ուր մարդը մարդուն չի լլկել բնաւ, յար օրհնեալ լինես: Տարածուի՛ր, անծիր, փռի՛ր աւազիդ դեղին ծովերը ազգերի վրայ, Ծածկիր ողջ մարդկանց քէօշք ու խրճիթներ, գիւղ ու շահաստան, շուկայ ու կլայ: Վիշապ հողմիդ հետ ազատութիւնը թող գահակալէ աշխարհը հանուր, Եւ ոսկեվառէ վսեմ արեւը` ազատութիւնը աշխարհասփիւռ: Հազար ու հազար հրաշալիքներով եւ հրաբորբոք հրապոյրներով Շէմս-արեւն ելաւ` շքեղ լուսավառ, վարդքի, սնդուսի բիւր պարոյրներով: Եւ վեհ արեւի ջահերի ներքոյ փռուեց, ծաւալուեց ծիրն անապատի, Վառ-վառ հուրհրաց, ինչպէս տիտանեան հսկայ առիւծի ոսկեփառ մորթի: -Սալա՛մ, քեզ, արե՛ւ, շիւքըդ բիւրաբիւր, դու Աստծուց հզօր, դու կեանքի աղբիւր, Դու, իմ անմահ մայր, մայրական դու գիրկ, դու միակ բարի, դու միակ սուրբ, սուրբ: Տիեզերական դու բաժակ անհուն` ոսկի արբեցման եւ երանութեան, Դու հրճուանքի, հրապոյրների հրեղէն գինու դու անհուն ովկիան: Տիեզերական հազարահանդէս դու մեծ խրախճանք, բարի՛ արեգակ, Ահա իմ հոգին – մի ծարաւ բողբոջ, թափի՛ր նրա մէջ գինիդ անապակ: Քո երջանկութեամբ, քո իմաստութեամբ, քո յաւերժութեամբ հարբեցրու ինձ, Տո՛ւր ինձ անցեալի անզարթ մոռացում, լոյս անուրջներում քո բուրումնալից: Հարբեցրո՛ւ ինձ, հարբեցրո՛ւ ինձ, քո անմահ գինով հարբեցրո՛ւ ինձ, Մոռանամ մարդուն, սուտն ու մռայլը, մոռանամ յաւերժ չարիքն ու թախիծ: Քո վսեմութեամբ հարբեցրո՛ւ ինձ, հարբեցրո՛ւ ինձ լոյս-հիացքներով, Խաւալների դէմ անյաղթ-ախոյեան, գարունների մայր, ուրախութեան ծով: Դու միակ բարի, դու միակ իմ սէր, դու միայն սո՛ւրբ, սուրբ, մայրակա՛ն դու գիրկ, Դու յաւէտ գթոտ, մահը խորտակող, դու գերահրաշ, միակ գեղեցիկ: Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ, հրակոծ սիրով կիզիր, խոցիր ինձ, Եւ ոսկեճաճանչ վարսերդ շքեղ փռիր ինձ վրայ, եւ գուրգուրիր ինձ: Եւ արիւնոտիր իմ շրթունքները համբոյրիդ խայթով քո հրդեհակէզ, Երջանկասփիւռ քո լոյս-գիրկը բաց, ես սիրաբորբոք թռչում եմ դէպ քեզ: Եւ թող խլանան իմ ականջները` աղմուկն աշխարհի չլսեմ յաւէտ, Յաւէտ կուրանամ աշխարհի համար, մարդկանց տեսնելու այլ չնայեմ ետ: Դէպի արեւը դարեր ու դարեր, թռի՛ր, սլացի՛ր, ազնիւ քարաւան, Նրա լուսեղէն, բոցեղէն գրկում, որ արեւանամ եւ յաւերժանամ: Ո՛հ, իմ մայր-արեւ, քո ոսկեփրփուր ծիրանիդ շքեղ ձգի՛ր ուսերիս, Որ ես յաղթական, լոյս փառքերիդ մէջ սրարբած սուրամ դէպի, դէպի քեզ: Դու Աստծուց հզօր, դու միակ իմ սէր, դու միակ իմ մայր, մայրական դու գիրկ, Դու միայն բարի, դու միայն սո՛ւրբ, սո՛րբ, դու գերահրաշ, միակ գեղեցիկ…
-
ՎԵՑԵՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ Եւ միջօրէի բարկ արեւի տակ խիստ բուրում էին նարճիս ու ծոթոր, Եւ քարաւանը փոշու մէջ կորած` քայլում էր դանդաղ, յոգնած, քրտնաթոր: -Թռի՛ր, քարաւան, խորշակ ու մրրիկ ճեղքելով մտիր աւազի ծոցը.- Այսպէս էր խօսում զայրացած սրտում Աբու Մահարին, մեծ բանաստեղծը: -Թող անապատի բոց հողմն իմ դէմ գայ, աւազի վրայից հետքերս ջնջէ, Որ մարդը երբեք տեղս չգտնի, իմ շնչած օդը մարդը չշնչէ: Տեսնում եմ ահա շէկ առիւծներին` դեղին շեղջերից աչքս են նայում, Տեսնում եմ նրանց, որոնց ոսկեղէն բաշերից հողմը կայծեր է պոկում: Արի՛ք, կանչում եմ, ես փախչողը չեմ. արի՜ք, լափեցե՛ք սիրտս վիրաւոր, Ես ետ չեմ դառնայ մարդու մօտ երբեք, դուռը չեմ բախի մարդու նենգաւոր: Մարդիկ ի՞նչ են որ… դիմակւած դեւեր, ժանիքներ ունեն, անտես ճիրաններ, Սմբակներ ունեն եւ որոճող են, եւ նրանց լեզուն` թունաւոր սուսեր: Եւ ո՞ւ են մարդիկ... աղուէսների հօտ, եսամոլ անհուն, ուրացող, մատնիչ, Անկումիդ ուրախ, արիւններ լակող, գազան մանկասպան, եւ դահի՛ճ, դահի՛ճ: Աղքատութեան մէջ` քծնի, վաճառուող, թշուառութեան մէջ` վախկոտ, դաւաճան, Հարստութեան մէջ` լկտի, չարախինդ, ե՛ւ վրիժառու, ե՛ւ անպարտաւան: Զոհւում է լաւը վատերի համար, եւ վատն ու չարւ լլկում են, տանջում, Մի բուռ լաւերին այս վատ աշխարհում, եւ կեանքի արտում որոմն է աճում: Նզովում եմ ձեզ, հեռաւո՛ր մարդիկ, ձեր չարն ու բարին, կրօնները ձեր, Որոնք միմիայն շղթայ են կռում եւ ստրկութեան կոփում զնդաններ: Ապիրատ աշխարհ, ուր հզօր ոսկին դարձնում է գողին` ազնիւ բարեյոյս, Ապուշին` հանճար, վախկոտին` կտրիճ, տգեղին` չքնաղ եւ պոռնիկին` կոյս: Մարդկային աշխարհ, արեան բաղնիք, ուր թոյլն` յանցաւոր եւ հզօրն` արդար, Ուր մարդը տխեղծ` ինչ որ անում է այս գարշ աշխարհում` սոսկ նիւթի համար: Սոսկ շահի համար, շահին միշտ գերի, աստուածացնող թաթը եղեռնի, Ահա մարդը միշտ – պատկերն Աստծու, սակայն իրապես վիժուածք շէյթանի: Համրելով մէկ-մէկ անթիւ քայլերը իմ քարաւանի, իմ անծայր ճամբու, Անթիւ քայլերը չեն հասնում չափին մի օրում գործած յանցանքին մարդու: Ասում եմ ահա ե՛ւ արեւելքին, հիւսիս, հարաւին, ե՛ւ արեւմուտքին, Որոնց հողմերը իրար հետ ներհակ` լսում են մէկտեղ իմ արդար խօսքին: Տարէ՛ք, տարփողէ՛ք խօսքս հրեղեն, որ ծովերից ծով աշխարհներ լսեն, Թէ աւելի վատ, աւելի զազիր` քան մարդը դաժան – այդ մարդն է նորէն: Այդքան ժամանակ, որքան աստղերը անշէջ թարթում են լուռ անապատին, Եւ գալարւում են շեղջերն աւազի, շչում ու ճչում նման օձերին – Փախի՛ր, քարաւան, այդ պոռնկութեան լպիրշ ու արբշիռ ցոփ խնջոյքներից, Կեղծի, կեղեքման հրապարակներից եւ վաճառանքի պիղծ շուկաներից: Համայնքից փախի՛ր, փախի՛ր վրէժից, մարդկանց արիւնոտ արդարութիւնից, Փախի՛ր կնոջից, սիրուց, ընկերից, շնչահեղձ փախի՛ր մարդու ստուերից: Գնա՛, քարաւան, ներբաններիդ տակ տրորիր, կոխիր օրէնք, իրաւունք, Եւ ուղիներդ փոշիով ծածկիր թէ՛ չարն ու բարին, թէ՛ իշխանութիւն: Եւ թող յօշոտեն ինձ վագր ու առիւծ, բոցոտ հողմերը շաչեն ինձ վրայ,- Եւ այպսէս, մինչէւ օրերիս վերջը, քարաւանս անդարձ, գնա՛ ու գնա՛… Իրենց աղեղի պարանոցները` ուղտերը լարած նետերի նման, Զիլ վազում էին, եւ իրենց հետքից թողնելով փոշու անծայր քարաւան: Զիլ վազում էին խանձուած դաշտերով դէպի անյայտը, դէպի հեռաստան, Սքօղում էին հողի թուխպերով անծիր դաշտերը, աւան ու ոստան: Կարծես` վախեցած փախչում էր արագ` առանց հանգրուան, Աբու Մահարին, Կարծես օրէնքը, կինն ու համայնքը նրան կրընկոխ հետեւում էին: Եւ քարաւանը զրընգ, սրընթաց, առանց նայելու անցնում էր անդարձ Բուրգերի տակով մեծ քաղաքների` հացի ու կրքի ժխորով լցուած: Վազում էր հապճեպ` անգիտութեան մեջ դարեր քարացած գիւղերի մօտով, Վազում էր, սուզւում հեռուների մէջ` ոսկեհոս աստղի անզուսպ կարօտով: Քարաւանն հեստոտ օրեր-գիշերներ լափում էր ուղին ոլոր ու մոլոր, Եւ խռով հոգով Աբու Մահարին խորհում էր ցասկոտ` ճակատը խոլոր: Խոլ քարաւանը նրա խոհերի` բազէների պէս ծեծկուած մրրկով, Սլանում էին` խռիւ ու ցրիւ` մի լոյս-հանգրուան գտնելու հեւքով: Եւ լալիս էր նա առանց արցումքի, եւ նրա վիշտը նման անհունի, Ինչպէս իր ուղին, որ գալարւում է` անծայր օձի պէս, եւ վախճան չունի: Եւ ետ չէր նայում անցած ճամբէքին եւ չէր ափսոսում թողած, անցածին. Ողջոյն չէր վերցնում, ողջոյն չէր տալիս եկող ու անցնող քարաւաններին:
-
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ Եւ քարաւանը ճեղքելով վստահ մըրրկապարը վայրագ ջինների, Անշեղ ու անվախ ձգւում էր առաջ ղօղանջիւններով յուզուած զանգերի: -Ի՞նչ է ընկերը...-կրկնում էր անդուլ զայրացած սրտում Աբու Մահարին.- Ծոցիդ մէջ սեւ օձ, մահիճդ պղծող... Թռի՛ր, քարաւան, ընկեր մտերիմ: Եւ ուր որ կ'երթաս, այնտեղից նորէն գնա ու գնա, առանց հանգրուան. Իմ բարի ճամբայ, տար ինձ, կորցրու, չքուիմ, տանջանքս մարդիկ չիմանան: Եւ ի՛նչ ենք թողել, ի՞նչ կայ մեր ետեւ, որ մեզ պատրանքով ետ կանչէ նորից, Փա՞ռք, գա՞նձ, օրէնքնե՞ր եւ իշխանութի՞ւն... Թռիր, հեռացիր բոլոր-բոլորից: Եւ ի՞նչ է փառքը.- այսօր քեզ մարդիկ եղջիւրներից վեր կը բարձրացնեն, Վաղը նոյն մարդիկ սմբակների տակ ճմլելու համար քեզ վայր կը նետեն: Ի՞նչ է պատիւը, յարգանքը մարդկանց, - լոկ ոսկուց – վախից յարգ են մատուցում, Իսկ երբ սայթաքես, մուճակիդ փոշին մեծ մարդ է դառնում եւ քեզ հարուածում: Եւ ի՞նչ է գանձը, որով յիմարը տիրում է մարդկանց, ե՛ւ հանճար, ե՛ւ սէր,- Բիւրաւորների քամուած արիւնը, մեռելների միս, որբի արցունքներ: Ի՞նչ է ամբոխը – մեծ յիմարն է նա, ոգին հալածող եւ տարրը չարի, Բռնութեան խարիսխ, ե՛ւ սուր երկսայրի , ե՛ւ զայրոյթի մէջ գազան վիթխարի: Ի՞նչ է համայնքը – թշնամու բանակ, եւ անհատն այնտեղ անշղթայ գերի, Ե՞րբ է հանդուրժել հոգու թռիչքին եւ սլացումին վսեմ մտքերի: Նողկալի համայնք, հեղձուցիչ օղակ, քո լաւն ու վատը – ահեղ խարազան, Մի անհուն մկրատ բոլորին խուզող` միահաւասար եւ միանման: Ատում եմ, աւաղ, ե՛ւ հայրենիքը – պերճ արօտավայր հարուստների ցոփ, Որի հողն արնոտ` անդուլ հերկողը չոր քար է կրծում իր հացի հանդէպ: Ի՞նչ է օրէնքը,- մարդկանցից օրհնած բիրտ ուժերի այդ սուրը դաժան, Անզօրի գլխին կախուած յաւիտեան, խեղճին խողխողող, հզօրին պաշտպան: Ե՛ւ իրաւունքը, ե՛ւ օրէնքները բոլոր զայրոյթով ատում են, ատում, Գարշ իրաւունքով բռնաբարում են, եւ գարշ օրէնքով լլկում ու մորթում: Եօթն անգամ ահա՛ ատում եմ, ատում իշխանութիւնը – սերունդներ լափող. Անյագ վաշխառու, անկուշտ ձրիակեր, պատերազմների յաւերժ յերիւրող: Անցած դարերի, գալիք դարերի մեծ դահիճն է նա եւ մեծն աւազակ, Իր անցած ուղին` ոճիր ու նախճիր, սարսափներ վիժող, ոխակալ վոհմակ: Նա հրէշի պէս կրծքիս է նստել, բռունցքն է ահեղ սեղմել ճակատիս, Եւ ամէն քայլիս շղթայ է զարկել, փականք է դրել լեզուիս ու մտքիս: Նա փշրում է միշտ մեր ուսերը վար, ամէնուր հասնում, ճզմում է մարդում, Եւ իրաւունքի դաժան անունով բիւր կառափներից բուրգեր է կերտում: Եւ ամէն ինչ է իշխանութիւնը – իրաւունք, օրէնք եւ արդարութիւն. Նա ինքն է խիղճը եւ չարն ու բարին, իսկ դու գերեզման, դու` ոչնչութիւն: Եւ նզովում եմ իշխանութիւնը` հազարաճիրան մոլի բորենին. Իր ամէն քայլը` արիւնի հնձան, ուր տրորում է ծերին, մանուկին: Ապիկա՛ր մարդիկ, ստրուկ ու վախկոտ, ո՞վ տուեց սուրը նմանիդ ձեռին, Ո՞վ տուեց նրան վրէժի իրաւունք իշխել. խողխողել իր նմաններին: Տա՛ր ինձ, քարաւան, իժերին յանձնիր, թաղիր հէգ սիրտս աւազների տակ, Տա՛ր ինձ, ազատիր իշխանութիւնից, ազատիր նըրա հովանուց վայրագ Խօլ կայծակները հրէղեն սրով ծուատում էին վաշտերն ամպերի Եւ արշաւասոյր` փշրւում էին ճերմակ բաշերին հեռու լեռների: Եւ մրրիկները մռնչում էին, արմաւն ու նոճին շաչում, շառաչում. Եւ քարաւանը կամուրջ քանդելով եւ քառատըրոփ վազում էր, թռչում: Վազում էր, թռչում, զրը՛նգ, հա զրը՛նգ, փոշու ամպերով ծածկելով ճամբէն, Ասես փախչում էր չար իշխանութեան քինոտ բռունցքից, որ չհասնի իրեն:
-
ՉՈՐՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ Գիշերն ահարկու` ե՛ւ սեւ, ե՛ւ հսկայ մի չղջիկի պէս թեւերը փռեց, Անծիր թեւերը իջան, ծածկեցին քարաւանն, ուղին եւ դաշտերն անափ: Եւ հորիզունից մինչեւ հորիցոն երկինքը լցուեց մռայլ ամպերով. Չէին շողշողում լուսինն ու աստղեր. խաւարն` ասես թէ` պատած խաւարով: Եւ հողմերն ահեղ` նժոյգների պէս` սանձարձակ, վայրի արշաւում էին, Յորձանքներ տալով, եւ հողն ու փոշին այրուած դաշտերից խառնում ամպերին: Ե՛ւ մահասարսուռ շառաչում էին, ե՛վ աղաղակում հազար ձայներով, Ասես, վիրաւոր գազաններ էին, մռնչում-ոռնում հողմի բերանով: Նեղ ձորերի մէջ գալարւում էին եւ արմաւենու անտառներում կոյս Հեծեծում էին հողմերը տխուր, որպէս թե` մի սիրտ լաց լինէր անյոյս: -Գնա՛, քարաւա՜ն, հողմերի դիմաց աննկուն քայլիր աշխարհի եզրը.- Այսպես էր խօսում իր սրտի խորքում Աբու-Մահարին, մեծ բանաստեղծը: -Շաչեցէ՛ք գլխիս, ամեհի հեղմեր, դո՛ւք, մրրիկնե՛ր, պայթեցէ՛ք գլխիս, Ես բաց ճակատով ձեր դէմն եմ կանգնած, ես վախեցող չեմ, զարկեցէ՛ք ճակտիս: Ես ետ չեմ դառնայ ժանտ քաղաքները, ուր բազմաժխոր կրքերն են եռում, Ոստաններն արեան, ուր մարդը դաժան իր նմաններին է միշտ պատառում: Ի՛մ անտուն գլուխ, տուն չես դառնայ դու, ինքնդ մարեցիր երդըդ հայրենի, Վա՜յ նրան, ով որ տուն ու տեղ ունի, կապուած է շան պէս իրեն տան շեմին: Արշաւէ՛ք հողմեր, իմ հօր տան վերայ, քանդէ՛ք, աւերէ՛ք հիմերը նրա, Եւ փոշին ցրէ՛ք մեծ աշխարհով մէկ,- անծայր ճամբան է իմ տունը հիմա: Մենակութիւնն է իմ սէրը հիմա, երկինքն աստղաբիբ – վրանս հայրական, Եւ քարաւանն է ընկերս հիմա, եւ իմ հանգիստը` ուղիս անկայան: Դո՛ւ, կախարդ ուղի, յաւիտեան անյայտ, յաւիտեան դիւթող իմ նոր հայրենիք, Տա՛ր ինձ, իմ սիրտը` յաւիտեան յացող` այնտեղ, ուր բնաւ չեն եղել մարդիկ: Մարդկանց մօտ պէտք է աչալուրջ լինես, միշտ ոտքի վրայ եւ սուրը` ձեռքիդ, Որ քեզ չլլկեն, քեզ չյօշոտեն թէ՛ բարեկամըդ եւ թէ՛ թշնամիդ: Բարեկամներից հեռու տա՛ր դու ինձ, որոնք անկշտում մժղուկների պէս Հետեւում են քեզ, երբ արիւն ունես, իսկ երբ ցամաքես` կը մոռանան քեզ: Իմ խոր վէրքերը ո՞վ կը նիւթէր ինձ, թէ չլինեին ընկեր, բարեկամ, Որոնք համբոյրով սիրտս բացեցին, որոնք համբոյրով խայթեցին նրան: Բիւր կեղծիք ունի իր ակունքի մէջ համբոյրը մարդկանց, համբոյրն ընկերի, Որով որսում է գաղտնիքը սրտիդ եւ դարձնում է քեզ յաւիտեան գերի: Ի՞նչ է ընկերը եւ բարեկամը` նենգ ու դրուժան, չարակամ ու վատ: Իր հոգում մեռաւ սիրոյ մի երկինք, մի վառ արեգակ, ե՛ւ սէր, ե՛ւ հաւատ: Բարեկամն ի՞նչ է – լաւիդ նախանձող, քայլիդ խուզարկու, բամբասող, ագահ. Ծանօթ շները չեն հաչում վրադ, ծանօթ մարդիկ են հաչում քո վրայ Հողմերն անհեթեթ ջինների նման` Աբու-Լալայի խոժոռուն դէմքին Քրքջում էին, ծափ տալիս, ծաղրում եւ ապարօշից քաշքշում ուժգին: Եւ քղանցքներից կախ էին ընկնում, եւ աչքերի մէջ Աբու-Լալայի Շաղ էին տալիս բուռերով փոշի եւ կտրում թելը նրա խոհերի: