
Unregistered - M
Hazarapet-
Posts
6,428 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Unregistered - M
-
Я их пару дней назад скачала уже Спасибо ребята
-
Karot не глагол, а просто "тоска" Karot em - следовательно "я тоска" (то есть неправильно) Karotel em - прошедшее время "я соскучился" Karotum em - настоящее время "я скучаю"
-
ՉԱՐՉԱՐԱՆՔԻ ԵՐԱԶ Գարնան ու կոտորումներու իրիկուն, Հոգիս վրէժի շատրուան մըն է նորէն կատաղօրէն դեպի վեր, Ու տերեւներ յուսահատ հոգիներու նման` Աւազաններուն պայծառութեանը մէջ ու բոլորին վրայ կ'իջնան, Անդունդներու մէջէն սրածումներու ձայն, Ու դէպի հոն օգնութեան աճապարող, Արդէն մեռնող ճիչէր, արդէն մեռնող կեանքեր: Ու նորէն այս գիշեր, Տաճարներուն մէջ անմեղներու դիակներ անհամար, Ու տանիքիս վրայ տեղատարափ մը երկաթեայ, Հրդեհներու մրրիկ մը գանկիս տակ, Ու տեղափոխուող ջուղերուն վրան Խաչուած նահատակներ կ'երեւան... Ու անձրեւի ու պատուհասի իրիկունով` Վերահաս խողխողումներու արհաւիրք մը կը մրրկի... Պարապ դագաղ մը մի խեղճ ձեռներուս հպումին տակ, Ու մարմարեայ անսահման սանդուխներու կատարներէն... Օ՜, օգնութեան եկէ՜ք, գլխատուած մարմիններ դէպի զիս կ'արշաւեն... Բայց, ո՜վ դուք երեկոներու եւ չարչարանքի եղբայրական հոգիներ, Փոթորիկին եւ բարբարոսներու խուժումէն առաջ, այս գիշեր, Յամառօրէն ու արիաբար դուք ձեր ճամբան վճռեցէք...:
-
ՄԱՀՈՒԱՆ ՏԵՍԻԼՔ Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ... Հայրենի քաղաքներուն մէջ եւ քաղաքներէն դո՜ւրս, Եւ բարբարոսներն աւարով եւ արիւնով կը դառնան, Մեռելներուն ու ոգեվարներուն վրայեն, Ագռաւներու բազմութիւններ կ'անցնին վերերէն, Արիւնոտ բերաններով ու գինովի քրքիջներով... Ցամաքահով մը կիսամեռները զայրոյթով կը խղդէ, Ու պառաւներու անձայն կարաւաններ Շտապով կը փախչին լայն ճամփաներէն...: Գիշերին մէջէն արիւններուն ալիքը կը բարձրանայ Ծառերուն հետ շատրուաններ ուրուագծելով, Ու ամէն կողմէն սոսկումով կը սուրան հալածուած Նախիրները հրդեհուող ցորեաններուն մէջէն... Փողոցներու մէջ մորթուած սերունդներ կը տեսնեմ, Եւ ամբոխներ անպատմելի սրածութենէ դարձող, Արեւադարձային տաքութիւն մը կը բարձրանայ Հրդեհի տրուած անզուական քաղաքներէն... Ու մարմարներու ծանրութիւնով իջնող ձիւնին տակ, Աւերակներուն եւ մեռելներուն մենութիւնը կը մսի... Օ՜, մտիկ ըրէք սա սայլերուն ճռնչիւնը ահաւոր, Իրենց վրայ դիզուած դիակներու ծանրութեան տակ, Ու սգաւոր մարդերուն աղօթքներն արցունքոտ, Որ կածանէ մը դէպի համայնափոսերը կ'երկարին... Մտի՜կ ըրէ՛ք հոգեվարքներուն ձայները վերջին, Հովին հարուածներուն մէջ, որ ծառերը կը ջարդէ, Օ՛, մի՛ մօտենաք, մի՛ մօտենաք, մի՛ մօտենաք, Չըլլայ որ մօտենաք գերեզմաննոցներուն եւ ծովուն, Կարմիր ջուրերուն վրայ նաւեր կը նշմարեմ հեռուն, Մեռելներու կուտակումներ անոնց մէջ կան, Ու ցաւեն գալարուող ալիքներուն վրայ, Գանկեր ու սրունքներ ինծի կ'երեւան... Մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք Փոթորիկին գոչը ծովուն ալիքներուն մէջ, Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ... Մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք Մահաձայն ոռնումը զարհուրեալ շուներուն, Հովիտներէն ու գերեզմաններէն ինծի հասնող, Օ՜, պատուհանները փակեցէք ու աչքներիդ ալ, Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ...:
-
ՈՉԻՆՉԸ Քաղաքապետ իշխանը շրջում էր քաղաքում: Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս: Փողոցի մի անկյունում` պատի ստվերում, ցնցոտիների մեջ պառկած էր մի աղքատ դերվիշ: Շքախմբի առաջնորդը գոռաց դերվիշի վրա. -Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում` ով է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ: -Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ, - անվրդով պատասխանում է դերվիշը: Քաղաքապետը հետաքրքրված մոտենում է և հարցնում. -Մի՞թե ես քեզանից մեծ մարդ չեմ: -Իհարկե` ո՛չ: Քեզանից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո՞, թե` ոչ: -Այո՛: -Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ. որ մեծանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը: -Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը: -Հետո՞: -Հետո վեզիր: -Հետո՞: -Փոխարքա: -Հետո՞: -Սահմանը սա է: Բոլորից մեծը շահն է: -Ասենք թե` շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը: -Հետո` ոչի՛նչ,- պատասխանում է քաղաքապետը: -Ահա՛ այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցիր, գնա քո ճանապարհով, - նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը և նվարդյուն աչքերը գոցում:
-
Приятно было увидеть Асмик, Шеняци, МиГа (если я правильно поняла который он) и остальных. Спасибо, Азура
-
Когда Вы почувствовали форум - "своим"
Unregistered - M replied to SHIBAYEV's topic in Hi! I'm new here!
Почти сразу . А Вы сами? -
Խաչմերուկ Կորչում գնում են, հեռանում Մեկ-մեկ բոլոր մեր ջութակները, Ձեզ պետք է մի նվագախումբ, Որտեղ տիրում են թմբուկները Որտեղ ամեն մի մեղեդի Փչում են լոկ փողայինները, Երբ լարերի ձայներ չկան` Նրանք են մենակատարները Ձեզ չեն ների, որ դիմացաք, Չնվաղեց երբեք ձեր կամքը, Չներեցիք և հեռացաք` Նախազգալով խաղի ավարտը Ձեզ չեն ների, երբ ետ դառնաք Երբ որ մարեն հիմար կրքերը, Երբ քանդելուց հետո նորեն Կպահանջվեն շինարարները Ձեզ չեն ների, որ չկորաք, Պահպանեցիք ոգու տաճարը, Որ դատեցիք ինքներդ ձեզ` Հեգնած նրանց նեխած ատյանը Որ հարբեցող դուք չդարձաք, Կյանքի հոտած պանդոկների մեջ, Եվ չկորաք թմրած ծխում Տառապյալի հիմար դերի մեջ Տեսել ե՞ք դուք այնպես ճատրակ, Որտեղ խաղում են լոկ սևերը. Կյանքի բեմից դուրս շպրտված Լուռ հեռանում են սպիտակները…
-
Տարօրինակ մարդ արարած Խոսք` Մուշեղ Իշխանի Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած Մոմի լույսով` խավարի մեջ համատարած Կհալածես դու տեսիլքներ արևավառ Կխարխափես բայց խավարին չես հավատա: Արցունքներիդ միգամածին խորին տմույն Գիտես նայել արշալույսի ճաճանչներին Սգի քողի տակ հուսալից դու սիրահար` Կտառապես և վշտերիդ չես հավատա: Վզիդ շղթա և թևերիդ ծանր կապանք` Դու կփորձես արծիվներին վայել ճախրանք Եվ այս կյանքի մեծ բանտի մեջ բազմակամար Դու կխեղդվես` շղթաներիդ չես հավատա: Փուշ ու տատասկ քեզ կարյունեն ճամփիդ վրա, Բայց խոցոտված քո մատներով արյունլվա Դու կորոնես ծաղիկների հոգին պայծառ, Ցավից կոռնաս և ցավերիդ չես հավատա: Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած Քո ձեռքերով հողին կտաս կյանքեր ծաղկած Կզգաս դեմքիդ մահվան քամին և հողմավար Կընկնես անշունչ, սակայն մահվան չես հավատա:
-
VII. Հա՛յր մեր, հրա՛շք ամենատենչ, Աղբյուր լուսո, Դու որ երկինս ես, Սուրբ եղիցի՛ անունը Քո, Տեր մեր բարձյալ, Դու Արարի՛չ ես: Եվ երկիսցե՛ արքայություն, Եղիցի՛ կամք Քո, ծայրագույնս Որպես երկինս և երկրի, Դու տիրակալ տիեղերքի, միայն լռում ես: Քեզնի՛ց ենք հացը ողորմում, Երբ որ դաշտերը մեր լքյալ են, Եվ թողությո՛ւն ենք աղերսում Մեր մեղքերին, քանզի կախյա՛լ ենք: Ասվա՛ծ է, որ ներենք նրանց, Ով որ պղծի երկրիս տաճարը. Գուցե ուրիշը և ների, Բայց մենք երբե՛ք, հիշի՛ր անցյալը: Եվ մի՛ տանիր ի փորձություն, Բայց կյանքը մեր լոկ փորձություն է Եվ զմեզ փրկյա՛, Տեր, ի չարե, Բայց ինչո՞ւ Դու, մենք ի՞նչ, անճա՞ր ենք: Զի Քո՛ է և արքայություն, և զորություն Եվ փառք, Դու Տիրակալ ես Այժմ և միշտ և հավիտյան` Մենք կկորչենք, իսկ Դու... անմա՛հ ես
-
VI. Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ եղիցի անուն Քո։ Եկեսցէ արքայութիւն Քո։ Եղիցին կամք Քո Որպես երկինս Եվ երկրի։ Զհաց մեր հանապազորդ Տուր մեզ այսօր Եվ թող մեզ զպարտիս մեր, Որպես և մեք թողումք Մերոց պարտապանած Եվ մի տանիր զմեզ ի փորձութիւն Այլ փրկեա զմեզ ի չարէն Զի Քո է և արքայություն և զորություն Եվ փառք հավիտյանս Չէ որ ամենակարող ես… (մի քանի անգամ ) Պահեցինք աչքերի բիբերում Քեզ աչած Եվ սրտի թաքստոցում, Տեր, Քո լույսը թողած, Աշխարհի անաստված դիմակին կարծրացած Մնացինք մի փոշի, Հայր, Քո խաչը շալկած Բայց հեռու ես Դու, Տեր, աստղային մշուշում, Եվ դարերը հոսող Քեզ վայրկյան են թվում Այս կյանքում մորմոքող խիղճն է տեր ու Աստված` Երկնայինը հետո, երբ ընկնենք մենք անշարժ Բացարձակ ճշմարիտ Դու խորհուրդ իրական Ամենի արարիչ` Դու հոգի հավիտյան Բայց կյանքում դողացող սերն է տեր ու Աստված Երկնայինը հետո, երբ կյանքից հեռանանք Պահեցինք աչքերի բիբերում Քեզ աչած Եվ սրտի թաքստոցում, Տեր, Քո լույսը թողած, Աշխարհի անաստված դիմակին կարծրացած Մնացինք մի փոշի, Հայր, Քո խաչը շալկած Բայց հեռու ես Դու, Տեր, աստղային մշուշում, Եվ դարերը հոսող Քեզ վայրկյան են թվում Այս կյանքում մորմոքող խիղճն է տեր ու Աստված` Երկնայինը հետո, երբ ընկնենք մենք անշարժ Երբ ընկնենք մենք անշարժ
-
V. Միայն այն չի վաճառվում, Որ ոչ կանգնում է, ոչ ընկնում, Որ ոչ լողում է, ոչ թռչում Անաստված այս աշխարհում Միայն նա չի վաճառվում, Որ ոչ ծնվում է, ոչ շնչում, Որ ոչ լռում է, ոչ ճառում, Միայն նա չի վաճառվում, Մնացածը վաճառվում են, Մնացածը վաճառվում են, Մնացածը վաճառվում են, Եվ բոլորն են վաճառվում: Մնացածը վաճառվում են, Մնացածը վաճառվում են, Մնացածը վաճառվում են, Անաստված այս աշխարհում: Եվ միայն խաչիդ գամերը, Այս կյանքի տառապանքները` Միայն այդ չի վաճառվում Եվ սրտին սեղմված պատկերը, Կորուստի թախծոտ աչքերը Միայն, միայն այդ չի վաճառվում: Անցյալի հալված ստվերները Եվ գալիք արհավիրքները` Միայն այդ չի վաճառվում: Եվ նաև վերջին չորրորդը, Որ մերժում է այդ աճուրդը, Միայն, միայն նա չի վաճառվում: Մնացածը վաճառվում են, Մնացածը վաճառվում են, Անաստված այս աշխարհում: Մնացածը վաճառվում են, Մնացածը վաճառվում են, Եվ բոլորն են վաճառվում
-
II. Մեկ առ մեկ հղկված քարերը հպվեցին իրար, Սալերով պատվեց քո նավը և դարձավ տաճար Բաժնեցին Նրա խորհուրդը հազար աթոռի, Մոռացան կիսեն „Հայր մեր“-ը, Եվ մարդոց մաշված ջիղերը, Եվ լաթերը ժառանգված խղճի Ուժասպառ վանքի կմաղքը գմբեթն է կրում, Տեր, մարդոց հոգու թոքախտն է արյունով հազում Դեռ կանգուն են տաճարները, հովիվներն են սուրբ, Ինքնակոչ առաջնորդները, կիսակրոն քահանաները, Դպիրը բութ… Ծամեցին մարմնիդ նշխարքը, Մարսեցին խաչված պատրանքը, Լակեցին բաժնված արյունդ, Լավ է չե՛ն փոխում անունդ Տեր, գիտե՞ս, Քեզ որդեգրել են Եվ, ասում են, թլպատել են, Ախոռում էր Քո ծնունդը… Ո՞վ է հնարել այս սուտը, Ո՞ւմ էր պետք, ասա, այս սուտը Մեկ առ մեկ հղկված քարերը հպվեցին իրար, Սալերով պատվեց քո նավը և դարձավ տաճար Բաժնեցին Նրա խորհուրդը հազար աթոռի, Մոռացան կիսեն „Հայր մեր“-ը, Եվ մարդոց մաշված ջիղերը, Եվ լաթերը ժառանգված խղճի
-
ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ (Communion) I. Ապակյա կապույտ թափանցիկ մի գունդ Կրում է իր մեջ մոլորակը փուչ, Ամպոտ արգանդով դրախտ ու դժողք Կապված են իրար նույն ժամանակով Ծամեցին մարմնիդ նշխարքը, Մարսեցին խաչված պատրանքը, Լակեցին բաժնված արյունդ, Լավ է չե՛ն փոխում անունդ Տեր, գիտե՞ս, Քեզ որդեգրել են Եվ, ասում են, թլպատել են, Ախոռում էր Քո ծնունդը… Ո՞վ է հնարել այս սուտը, Ո՞ւմ էր պետք, ասա, այս սուտը Մարդկանցից հոգնել եմ ահավոր Մեկը բութ հովիվ է, իսկ մյուսը ճորտ, Երորդն է ճոճվում երկնի մեջտեղում, Չորորդն է միայն որ չի հանձնվում Մեզ ծալում է կյանքը և վիժում, Միայն ավարտին ենք, Հա՛յր մեր, Քեզ հիշում, Մարել ենք բոլոր մոմերը խորանում, Քեզ կորցրել ենք, Հա՛յր մեր, չենք գտնում Ծամեցին մարմնիդ նշխարքը, Մարսեցին խաչված պատրանքը, Լակեցին բաժնված արյունդ, Լավ է չե՛ն փոխում անունդ Լավ է չե՛ն փոխում անունդ Տեր, գիտե՞ս, Քեզ որդեգրել են Եվ, ասում են, թլպատել են, Ախոռում էր Քո ծնունդը… Ո՞վ է հնարել այս սուտը, Ո՞վ է հնարել այս սուտը
-
Օրեր Կավի նման ափերի մեջ ինձ ճմռում է բեմը այս հսկա Ձայնը կախվեց առաստաղից, արձագանքի համար այլևս սիրտ չկա Եվ վարագույրը ապակյա դանդաղ իջավ, սեղմվեց բեմի եզրին Եվ երգը, գոլորշու նման, հպվեց նրան, դարձավ կաթիլ Օրերը լուռ, օրերը ծուռ, օրերը լերկ, օրերը անիմաստ Օրերը նեղ, օրերը խենթ, օրեր անշարժ, կամ էլ վազքից հոգնած Օրեր հարբած, օրեր տարված, օրեր կարոտ, օրեր օտարացած Օրեր լարված աղեղի պես, օրեր աղոթք, կամ անեծքի տրված Հազար հազար դեմքերի մեջ տեսնում եմ քո աչքերը ես միայն Ինչու է բեմը լուսավոր, իսկ դահլիճի շարքերը աննշմար Մի տող, մի տուն, մի երգ` ոչինչ սիրո մասին երբեք ես չեմ գրել, Որովհետև խենթի նման իրականում եմ միշտ սիրել Իբրև երազ, իբրև կարոտ, իբրև հրաշք, կապույտ երկինք Դու մարդկային ոգու տաղանդ, դու չես ժպտում ամեն մեկին Հազար երգերի մեջ տանջված, գրքերի մեջ ճզմված թիթեռ Երեք տառից է բաղկացած հրաշքը, որ կոչվում է սեր Նա է, որ չի ներում կեղծիք, չի ենթարկվում ժամանակին, Եվ շուրթերի վրա դողում աղոթքի պես աստվածային Լույսն է սիրո քեզ ուղեկցում ամեն վայրկյան ռազմի դաշտում, Սերն է, որ մեզ գուցե փրկի, կամ էլ կորցնի անապատում Սերն է միակ տերն ու արքան, մնացածը ունայնություն Նա է իմաստը այս կյանքի, որ մեկ անգամ է շնորհվում, Օրերը նենգ, օրերը բութ, օրերը ստոր և անիծված Եվ սառույցե այս ամրոցում նրա կրակը չի մարած Օրեր կորուստ, օրեր նվեր, օրեր աղոթք, օրեր առանց Հայր մեր Օրեր հրաշք, օրեր պարապ, օրեր երկար, երկար սատկած ձմեռ Օրեր նոր երգ, օրեր ոչինչ, օրեր ընկեր, օրեր նոր թշնամի Օրեր կնունք, օրեր ծնունդ, ինչպես ջնջեմ օրերը թաղումի Կավի նման ափերի մեջ ինձ ճմռում է բեմը այս հսկա Ձայնը կախվեց առաստաղից, արձագանքի համար այլևս սիրտ չկա Օրերը նենգ, օրերը ստոր, օրեր վերելք, օրեր դավաճանած, Օրեր հազար տագնապների, սակայն երբեք, երբեք ծնկի չեկած Իբրև երազ, իբրև կարոտ, իբրև հրաշք, կապույտ երկինք Դու մարդկային ոգու տաղանդ, դու չես ժպտում ամեն մեկին Հազար երգերի մեջ տանջված, գրքերի մեջ ճզմված թիթեռ Երեք տառից է բաղկացած հրաշքը, որ կոչվում է սեր Նա է, որ չի ներում կեղծիք, չի ենթարկվում ժամանակին, Եվ շուրթերի վրա դողում աղոթքի պես աստվածային
-
Բարով մնաք Դռները մեկ առ մեկ փակում Կյանքիս անցած էջերի պես, Էջերը լույս պահում սրտում` Մնացածը տալիս քամուն Ու հեռանւմ, բարով մնաք Բարով մնաս իմ մանկություն, Որ դեռ ապրում, այրվում ես իմ սրտում, Փոքրիկ ջութակ, քարքարոտ բակ, Աքսորների խուլ ահազանգ Կռիվ ու խաղ, բարով մնաք Բարով մնաք իմ ընկերներ, Որ կիսեցիք օրերը իմ Ես կհիշեմ ամեն վայրկյան Նրանց, որոնք արդեն չկան` Օրհնյալ լինեք, բարով մնաք Բարով մնաս դու իմ քաղաք Եվ փողոցներ իմ հարազատ, Ես չափչփել եմ ձեզ հազար անգամ Դեմքեր ծանոթ, բարի ու գորշ, Հեգնանք, ժպիտ և հայհոյանք, Ես դեռ կգամ, բարով մնաք Ինքս ինձնից եմ հեռանում Եվ կամուրջները ետդարձի ես չեմ այրում, Ես հեռանում եմ, որ դառնամ, Հազար փակված դռներ բանամ Հիմա գնամ, բարով մնաք Մնաս բարով, վերջին իմ սեր Կորուստի պահը լուռ, և քարացած շուրթեր Գիշեր անդարդ, ձեռքեր սեղմված, Եվ կորուստի դռները բաց Ես փակեցի, բարով մնաք Մնաք բարով, խելառ օրեր Անքուն հազար իմ գիշերներ Բարով մնաք Խոսքեր մաշված, դեմքեր հոգնած, Նոր խաբկանքի դռները բաց Չեմ հավատում, բարով մնաք Մնաս բարով, վերջին կորուստ, Վերջին իմ հույս, սպասում, երազ վերջին Ես հեռանում եմ ամենից, Ամեն տեսակ սուտ խաղերից, Ես չեմ խաղում, բարով մնաք Դռները մեկ առ մեկ փակում Կյանքիս անցած էջերի պես, Էջերը լույս պահում սրտում` Մնացածը տալիս քամուն Ու հեռանում, բարով մնաք
-
Միգուցե ես խենթ եմ Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում Մոլորված քայլում եմ ուղղանկյուն այս աշխարհում Եվ հաշվում դատարկ բիբերը կուրացած ու պաղ երազների Մայթերից պոկում խոսքերը ոտքի տակ ճզմված ժամանակի Եվ նորից խաբված ամբոխը հովիվներ է նոր վիժում, Եվ նորից կապույտ թռչունը բանտարկվեց իր վանդակում Եվ նորից սեղմված բռունցքները ինչ-որ բան են պահանջում Խլած նոր ազատությունը և կախված անկախությունը Հեղափոխության գորշ երախում Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում Անկարող ոռնում եմ լույսազուրկ իմ սենյակում Կարկատում եմ շաբաթները թելերով մաշված իմ նյարդերի Եվ մուրում եմ լուսաբացը տաք հացից էլ ավելի Եվ չորս կողմը բողոքում են, ինչ-որ բան են անիծում Գիտեն, ով է մեղավորը, հասկանում են և դատում Երբ ամեն բուսած չիբանը կյանքն է մեր ճակատագրում Զավակի պաղած աչքերը և կաթին կարոտ շուրթերը Բզկտում են խիղճդ և այրում Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում Ո՞վ է խենթ այս բեմադրիչը, մի՞թե մեկն է մեղավոր Չեն զնգում կախված դույլերը, ի՞նչ ժամկոչն է մեղավոր Չես ցանում գարնանն սերմերը, ի՞նչ պիտի քաղես աշնանն Երբ չկա վարող գութանը, մի պատճառ՝ հանի եզանը, Նրան էլ մորթի` հանգստանաս Ինձ ասում են` խենթ ես, կամ աշխարհն է ցնորվում Ինձ ասում են` խենթ ես, կամ աշխարհն է ցնորվում
-
Հույս Ուշ է, նա թակում է դուռը փակ Նա է, ում սպասում ես շարունակ Նա է, ով փրկում է քո հոգին Պարանոցից հանում դեղին Հոգեվարքից կապված պարանը, Պատսպարում է քեզ վշտից` Թևազուրկ այդ թռչունից Հույսն է ապավենը մենության Հույսն է, որ կերտում է ապագան, Հույսն է, որ վերջին պահին կրկին Կորուստների ճանապարհին Փրկության լույսով ժպտում է, Եվ այդ հույսը փրկության Քո նշխարքն է հաշտության Լուռ է, սենյակի դռները փակ Ստվերն է խճճվում պատին սպիտակ Հուշն է սղոցում վհատ հոգիդ Երբ կիթառի լարերը հին գիշերվա մեջ խռովում են Եվ հազար-հազար երգեր պատերից հնչում են դեմ Այս ցնորված մնջախաղի անզոր դիմախաղով Շարժվում են մեր ստվերները կյանքի բեմի եզրով Հետո մի պահ անձայն մեկ-մեկ կորչում Թողնում հույսի կապույտ թևերը ձեզ, Իրենք անհետանում Ի՞նչ ես այս կյանքի բեմում ճոճվող Ո՞ւմ ես իսկապես դու հարկավոր Ի՞նչն է, որ քո կյանքն է ավիրում Օրացույցին է սևագրում Գուրգուրած քո երազները Եվ նկարդ մեծացնում, Փակում սև շրջանակում Ուշ է, նա թակում է դուռը փակ Նա է, ում սպասում ես շարունակ Նա է, ով փրկում է քո հոգին Պարանոցից հանում դեղին Հոգեվարգից կապված պարանը, Պատսպարում է քեզ վշտից Թևազուրկ այդ թռչունից Այս ցնորված մնջախաղի անզոր դիմախաղով Շարժվում են մեր ստվերները կյանքի բեմի եզրով Հետո մի պահ անձայն մեկ-մեկ կորչում Թողնում հույսի կապույտ թևերը ձեզ, Իրենք անհետանում
-
Երգը խղճի Վախցիր, երբ սիրտդ կարյունի` Վերքը խղճի չունի դարման Օր ու գիշեր պիտի բանի, Մինչև հատնի կյանքի ճամփան Քեզ չեն կարող էլ վշտակցել Խիղճը ծակող ցավի համար, Խղճի արյան ամեն կաթիլ Գնա ծածուկ և աննշմար Վախցիր, երբ խիղճդ ամբասիր Մեղապարտի պես կարյունի Եվ կդառնա տեր ու դպիր Կյանքն արյունող ամեն ցավի Աչքերիդ դեմ խղճահարի Պիտի հորդի մեղքը մարդոց Պիտի քայլի զորքը չարի Աշխարհի մեջ տառապակոծ Վախցիր, երբ դեմքդ է միշտ ժպտում, Բայց կարյունի խիղճդ ներսեն Երբ կկիսես հացը մարդու, Բայց արյան համ կգա հացեն
-
Աշխարհի ցավը Սիրտս կարյունի աշխարհի ցավով, Որքա՜ն տառապանք, Աստված իմ, չորս դիս, Կյանքի դաշտերից փչող ամեն հով Հառաչ ու կսկիծ կզարնե դեմքիս Անմեղ զոհերի արյունով եռուն Հողը ոտքիս տակ կմնա միշտ թաց, Եվ նոր վճիռներ իմ շուրջն, ու հեռուն Կծնվեն մարդիկ արյունով հարբած Սրի ու սովի կդառնան ավար Լույսի պես պայծառ մանուկներ սիրուն, Եվ ոտքի կոխան հասկեր անհամար` Աշխատավորի քրտինքով օծուն Ես ինչպե՞ս նստեմ խնջույքի սեղան Եվ ըմպեմ ուրախ վայելքի գինին, Երբ որ կխլեն մարդիկ անվարան Որբի բերանից պատառը հացի Աստված իմ, որքա՜ն անարդար վճիռ, Ինչպե՞ս կարող եմ քար դնել խղճիս Կյանքեր թևաբեկ և թշվառագին Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս
-
Դիմակահանդես Ո՞ր խոսքերին ապավինեմ, ո՞ր հույսերով ինձ պարուրեմ , Եվ ո՞ր ձայնով լարեմ նորից հոգիս, Եվ ո՞ր կանչին արձագանքեմ, ո՞ր փարոսով առաջնորդվեմ, Ո՞վ կխրի դաշույնը իմ մեջքիս, Ո՞ր ձայներից կխլանամ, ո՞ր ցավերին կդիմանամ, Ո՞ր խավարում ես կկորչեմ նորից, Եվ ո՞ր ստին կհավատամ, նորից ի՞նչից կզարմանամ, Եվ ի՞նչ հաղորդությամբ կհեռանամ կյանքից Աննշմար դողով ծառերը, մեր կյանքի փողոցներում, Թաքցնում են մեր ձայները տերևի երակներում Եվ դեղին մագաղաթները մայթերի վրա թերթվում, Եվ հողին մորմոքն եմ ժառանգում Ո՞ր աչքերի լույսը օրհնեմ, ո՞ր սաղմոսին ապավինեմ Եվ ո՞վ դեռ կխաչի ջութակս պաղ Եվ ո՞ւմ ուժգին ոխով ատեմ, ո՞ւմ մոգական սիրով պաշտեմ Ո՞ր կորուստներից կխենթանամ Ո՞ր քաղաքում անհետանամ, ո՞ր տան խցում անեանամ, Եվ ո՞ւմ դիմակը ես պոկեմ դեմքից Ո՞ր լույսերից կկուրանամ, ո՞ր ցավերից ես կոռնամ Ո՞ւմ փամփուշտից ես կհեռանամ կյանքից Աննշմար դողով ծառերը, մեր կյանքի փողոցներում, Թաքցնում են մեր ձայները տերևի երակներում Եվ դեղին մագաղաթները մայթերի վրա թերթվում, Եվ հողին մորմոքն եմ ժառանգում Ո՞ր աչքերի լույսը օրհնեմ, ո՞ր սաղմոսին ապավինեմ Եվ ո՞վ դեռ կխաչի ջութակս պաղ Եվ ո՞ւմ ուժգին ոխով ատեմ, ո՞ւմ մոգական սիրով պաշտեմ Ո՞ր կորուստներից կխենթանամ
-
Ես չգիտեմ Երկու տուն ունիմ, փակ արած Երկու սիրտ ունիմ, կանգ առած Երկու թև ունիմ, կապ արած Երկու տեր ունիմ` մի Աստված Իմ հոգուս լարով խաղ արա Իմ սրտիս զարկով պար արա Իմ վանքիս զանգով կանչ արա Էն Սայաթ-Նովին հուշ արա Դուդուկիս շունչով հագենամ, Իմ ոգուս ցավին դիմանամ, Աշխարքիս ստով կուրանամ, Նախանձի թույնից հեռանամ Կարգեցին գուսան ծաղրանքով Երգերս` պատանդ վիրավոր Կոկորդիս ձայնը խլացավ Էս մարդոց խիղճը վերացավ Իմ հոգուս լարով խաղ արա Իմ սրտիս զարկով պար արա Իմ վանքիս զանգով կանչ արա Էն Սայաթ-Նովին հուշ արա
-
Դատարան Կապեցին վաղուց աչքերդ փալասով Ժանգոտեց ձեռքիդ կշեռքը դարավոր Գողացան կշռաքարերը քո խղճի Դու ես, որ արդարություն ես, հե՜յ, երևի Հեգնեցի ես կուռքերին իմ հին ու նոր Չեմ կանգնի ես քո առջև գլխակոր Բանտարկված եմ ես ցմահ այս կյանքով Եվ արդեն պատիժ է դա ծայրագույն հոդվածով Այրեցի բոլոր դռները բաց և փակ, Կողպեքները ձեզ վերցրեք, հե՜յ, հիշատակ Սև թելով սպիտակ թևերը կարեցի Ինձ ասում են` չես թռչի, կջարդվե՛ս… Ցատկեցի
-
Ես զարմանում եմ Աղբյուրից մաքուր ջուրը խմելիս ես կհագենամ Եվ հետո, մի պահ կառչած ներկային, ես կզարմանամ Թե ինչպես եղավ, որ մեր շուրջ հանկարծ ամենը փոխվեց Ասում են, ամեն երազանք ու հույս նորից պղտորվեց Զարմանում եմ ես մեր առջև փակվող հազար դռներից Զարմանում եմ ես մեզ բաժան անող հազար շերտերից Զարմանում եմ ես , և նորից ու նորից ես չեմ հասկանում Եվ գլուխս կախ ամբողջ իմ կյանքում ազգս եմ փնտրում Ես չեմ զարմանում նորից արթնացած բյուր ճիվաղներից Զարմանում եմ ես նորից համփերող իմ ժողովրդից Զարմանում եմ ես և չեմ վախենում օտար թշնամուց Խորանը երկրիս ներսից էր քանդվում, և արդեն վաղուց Ժանտախտի օրոք քեֆ է ընդանում մի համատարած, Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն ամոթխած, Սպանվում է սարում այրվող փամփուշտով չքնաղ պատանին Դատապարտելով աճյունը սառած մի ճոխ թաղումի Զարմանում եմ ես, որ նորից ու նորից, գլուխը կորցրած Ընթանում ենք մենք անցած ուղիով, արդեն բթացած, Զարմանում եմ ես, որ այս աշխարհում ոչինչ չի փոխվում, Անիվը սևի նորից կոտորվեց իր սիրած բոցում Զարմանում եմ ես դատարկ ու պարապ ինչ-որ հույսերից Զարմանում եմ ես, որ չեմ զարմանում էլ ոչ մի բանից` Ժպիտը դեմքին, կանգնած անտարբեր, այս մեծ աշխարհից Եվ մարդկանց նորից անդունդը տանող ճանապարհներից