Jump to content

Unregistered - M

Hazarapet
  • Posts

    6,428
  • Joined

  • Last visited

Everything posted by Unregistered - M

  1. Որովհետև Երբ որ մաղում եմ մեկ առ մեկ բոլոր անցած իմ տարիները, Թափվում են ցած ավազի պես օրերի շարքը անտարբեր, Եվ վերանում են մոռացված կյանքը կերտող դատարկ բաները, Ցանցի վրա միայն մնաց տեսիլքը քո բյուրեղացած Սա էլ կանցնի գուցե մի օր, և կփակվեն ցավոտ վերքերը Եվ կփրկվեն տունկերը մեր համատարած այս ցամաքից Եվ նվիրված պատրանքներից նա էր միակ օրհնված արժեքը, Որ կպահեմ մինչ կյանքիս վերջ, որովհետև սիրել եմ քեզ Ես ձանձրացա իմ երգերից, կորցրեց կիթառս իմ իմաստը, Չնվաղեց երբեք հոգիս, չկարգվեցի ես ծաղրածու, Ծուռ ու շիտակ կյանքիս ճամփին չճարպոտեց երբեք իմ սիրտը, Եվ կատարվեց կյանքս կարծես, որովհետև սիրել եմ քեզ Մոլորվեցին ձայները մեր, և խոցվեցին ձայնալարերը, Եվ կորցրեցին աղմուկներում վերջին ճիչերը խլացած, Մեկ-մեկ միայն անսպասելի քեզ կգտնեմ կորցրած երգերը Միայն մի փոքր ավելի բյուրեղացած և ապրած Սա էլ կանցնի գուցե մի օր, և կփակվեն ցավոտ վերքերը Եվ կփրկվեն տունկերը մեր համատարած այս ցամաքից Եվ նվիրված պատրանքներից նա էր միակ օրհնված արժեքը, Որ կպահեմ մինչ կյանքիս վերջ, որովհետև սիրել եմ քեզ Թեկուզ ոռնաս տանջող ցավից, թեկուզ ծալվի սովից մարմինդ, Չեն վաճառվի աճուրդներում քեզ արժեքները ժառանգված, Եվ խոզերի առջև ստիպված դու չես ցփնի մարգարիտները, Իմ կյանքն ել չի դառնա տհաս, իմ բարեկամ…
  2. Ո՞ւր էիր, Աստված Ո՞ւր էիր, Աստված, երբ խենթացավ լքված մի ողջ ժողովուրդ, Ու՞ր էիր, Աստված, երբ աղերսանքը մեր մարեց անհաղորդ Ո՞ւր էիր, Աստված, երբ ավերում էին չքնաղ մի երկիր, Ո՞ւր էիր, Աստված, երբ, խենթացած ցավից, աղաչում էինք Ամեն Ո՞ւր էիր, Աստված, երբ արդարույթյան աչքերը կապվեց, Ո՞ւր էիր, Աստված, երբ շուրթերին ազգիս աղոթքը սառեց Ո՞ւր էիր ,Աստված, երբ փրկության կանչով երկինքը ցնցվեց Լուռ էիր Աստված, երբ, խաչերին գամված, աղոթում էինք Ամեն Իմ կարոտ հոգում, չկար ուրիշ հավատք և սեր, դու իմ Տեր, Ես քեզ հավատում ու աղերսում էի ինչպես մի անխելք: Ո՞ւ ր էիր, Աստված, երբ հոշոտում էին չքնաղ մի երկիր Ո՞ւր էիր Աստված, երբ հույսերս կտրած աղոթում էինք Ամեն Ուժ տուր մեզ, Աստված, որ ալեկոծ կյանքի ծովում չկորչենք, Սիրտ տուր մեզ, Աստված, որ տառապանքի շուրթերը ջնջենք, Լույս տուր մեզ, Աստված, որ խավարում այս գորշ ճամփա նշմարենք, Հույս տուր մեզ, Աստված, որ շուրթերով չորցած քեզ գտնենք նորից Ամեն
  3. Երեկ և… Երեկ տխուր, այսօր ուրախ Ալիքի պես ծափ եմ տալիս, Երեկ դեպի անհայտություն, Այսօր դեպի ափ եմ գալիս Լուռ ժպտում եմ փոքր ու մեծին, Կամ ծիծաղում խենթի նման, Նվիրվում եմ ավազներին` Անապատի գետի նման Նվիրվում եմ անմնացորդ, Ինձ ժպիտներն ո՞ւր են տանում Ծիծաղիս մեջ ամեն անցորդ Հոգնած հոգին է լվանում Վաղը, երբ որ մշուշ լինի Եվ արցունքներ ծնվեն ցավից, Գուցե մեկը, փոքրիկ մի կայծ Ետ բերի իմ ծիծաղից Երեկ տխուր, այսօր ուրախ Ալիքի պես ծափ եմ տալիս, Երեկ դեպի անհայտություն, Այսօր դեպի ափ եմ գալիս
  4. Առաջ գիտեի Առաջ գիտեի, Թե մարդիկ ինչո՞ւ կգային աշխարհ, Արեգակն ինչու կթափեր ոսկի, Ծաղկաբաց ծառի ափերում դալար Ինչո՞ւ կհնչեր երգը գետակի, Առաջ գիտեի, հիմա չգիտեմ Առաջ գիտեի Ի՞նչ էին ասում աստղերը պայծառ, Կախված կամարից անհաս երկնքի, Թե ո՞ւր կարշավեր վազքը տենդահար Հավերժագնաց մեր մոլորակի Առաջ գիտեի, հիմա չգիտեմ Առաջ գիտեի Թե ինչո՞ւ մարդկանց ծիծաղին հորդուն Խառնվում էր լաց, արյուն ու արցունք, Եվ ինչո՞ւ կյանքի հինավուրց ճամփին Վեհին կնայեր ամեն մի բարձրունք Առաջ գիտեի, հիմա չգիտեմ Առաջ գիտեի Թե ի՞նչ կար կյանքից, մահից էլ անգին, Ի՞նչ գանձեր ծածուկ ուներ ապագան, Եվ թե ո՞ր անսուտ, նորածագ լույսին Կբացվեր հանկարծ ամեն գերեզման Առաջ գիտեի, հիմա չգիտեմ
  5. Աստղեր Երկնքում անթիվ աստղեր են լողում, Բայց մարդիկ երբեք վերև չեն նայում, Հայացքները կախ միշտ նայում գետնին` Քարացած սրտով ինչ երկինք կամ միտք Երկնքում կապույտ արևն է լողում Ամպերը սակայն երկինքն են փակում, Շողքերը վերջին խեղդվում են ահա Սակայն ոչ մի սիրտ չի նեղվում անգամ Երկնքից պոկած աստղերին ափսոս Երկինքը ափսոս` հողին հարթեցված, Աստղերը պոկող պատանուն ափսոս, Ափսոս խորտակված իղձերը նրա
  6. Երբ իմաստազուրկ է լինում Երբ օրերն անցած ճանճի պես մեխվում են Քո օրացույցի դեղին էջերին, Ամիս առ ամիս անիմաստ թափվում են Տերևների պես, քո կյանքի ծառից Երբ ժամացույցի լարված զսպանակը Կացինն է ճոճում քո պարանոցին` Անցյալը դատարկ իմաստազրկվում է, Ներկան էլ թմրած` քո ոտքի տակին Իմաստը կորցրած դատարկ պատվանդանը Սպասում է հաջորդ կուռքի քանդակին, Երբ տապալվում է կանգնած արձանը, Ժամանակը միշտ վիժում է նորին Փողոց ու այգի իմաստազրկվում են Իմաստազրկված քաղաքի մեջքին, Տները նույնպես իմաստազրկվում են, Երբ վերածվում են ապաստարանի Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է, Ծնվել երախում բյուր ժողովրդի, Իմաստը նույնիսկ իմաստազրկվել է Այն վազքի նման, որ ավարտ չունի Ձեռքերը, պարապ, իմաստազրկվում են, Ամեն օր դարձավ տխուր կիրակի, Գլխուղեղիդ մեջ օրեցօր մեխում են Պատճառները բյուր առանց պատճառի Անիմաստության խորտակվող իմ նավը Նորից փրկության ափին է զարնվում, Երբ վերարկույով քնած զավակներս Մեկ-մեկ արթնանում ու ինձ են նայում Նրանց աչքերի առկայծող լույսերը Ոգուս սառույցի կեղևն են փշրում, Անկարողության պոկում կապանքները, Եվ կյանքս նորից իմաստավորում…
  7. Անառակ որդու վերադարձը Երբ անառակ որդու նման Դառնաս թողած քաղաքդ Եվ դռնեդուռ փնտրես նրանց, Ում որ վաղուց կորցրած ես, Սեղանի չորս կողմում նստած Նրանք են` ում գտել ես, Խոսքեր չկան, խմում ենք լուռ, Ուշ է, ուշ է, ուշ է Ուշ է, ուշ է, ուշ է Երբ անառակ որդու նման Վերադառնաս քո տունը, Մթում կախված մի պատուհան, Ճոճվող ստվերներ` անկյունը, Երբ հայրդ ծեր դնի ուսիդ Իր դողացող ձեռքերը, Միայն կշշնջա կամաց` Ուշ է, ուշ է, ուշ է Ուշ է, ուշ է, ուշ է Հազար օտար աչքերի մեջ Գտնես նրա հայացքը, Նրան` ով սիրում էր քեզ, Սպասում քո վերադարձը, Երբ անառակ որդու նման Վերադառնում է սերը, Լսում ես կարճ մի պատասխան` Ուշ է, ուշ է, ուշ է Ուշ է, ուշ է, ուշ է Եվ ում կամքով է, որ կյանքում Ամենն ունի իր վերադարձը Միշտ ուշացած գտնում ես այն` Ինչ որ վաղուց կորցրած ես, Երբ անառակ որդու նման Վերադառնում է խիղճդ, Քո մանկության պատկերը վառ Լույս է, լույս է, լույս է…
  8. Տապանագիր Երբ սիրավառ և հրաձիգ կնայես դուն Գարնան շքեղ ծաղիկներուն ու ծառերուն Հիշի՛ր, որ նախ քեզնից առաջ ես եմ տեսել Եվ աչքերիս լույսը պայծառ հող է հիմա Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ Երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ, Հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա, Եվ շրթերիս վայելքն անհուն հող է հիմա Երբ կգրկես թևերիդ մեջ դու հեշտագին Լուսամարմին և վարսագեղ սիրո հոգին, Հիշի՛ր, որ նախ այդ հարբեցմանն ես տիրացա, Եվ ձեռքերիս հմայքը վառ հող է հիմա Երբ որ շահես բազում գանձեր ու հաղթանակ Եվ ճակատիդ դնեն ոսկե փառապսակ, Հիշի՛ր, որ նախ փառքի դափնին ինձ է տրվել, Եվ ճակատիս ցոլքը վճիտ հող է հիմա Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ Երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ, Հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա, Եվ շրթերիս վայելքն անհուն հող է հիմա Եվ աչքերիս լույսը պայծառ հող է հիմա Եվ ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա Հող է հիմա…
  9. http://forum.hayastan.com/index.php?showtopic=15348 Ամենը ձեզ Մեծածավալ և հիասքանչ տաճարների Եվ ոսկեզարդ խորանների աղոթքը Ամենը ձե՛զ, և արծաթե լապտերը վանքերի, Ադամանդե շարքով հյուսված խաչերը Դուք ձեզ վերձրե՛ք և փառավոր շքախմբեր, Եվ տոնական կախարդական զանգերը, Ամենը ձե՛զ, իսկ ինձ միայն բաժին թողեք Փայտյա խաչով որհնված „Հայր մեր“-ը Իսկ ինձ թողեք միայն մատուռը հավատքիս Տարեք բաժնեք այս աշխարհի գանձերը, Ամենը ձե՛զ, իսկ ինձ թողեք հուշերն անթիվ Եվ նյարդերից հյուսված կյանքիս էջերը Եվ թողե՛ք դուք ինձ հեքիաթները իմ, Եվ խաբկանքներից հյուսված ճամփաներ, Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին, Զուր չէին բոլոր աղոթքներս, Տե՛ր Ամենը ձե՛զ. քարոզների խորհուրդն անգին, Խունկի բուրմունքը կանթեղի մեջ, Իսկ ինձ թողեք ընկերներիս սրտերն ազնիվ, Եվ տարերքին տրված խելառ օրերը Այսպես պոկված ճյուղի նման կյանքի ծառից Մոլորվեցինք այս աշխարհի մեջ, Եվ ուսերի վրա շալկած լոկ բեռը հավատքի Եվ անաստված դարի մեղքերը Եվ թողե՛ք դուք ինձ հեքիաթները իմ, Եվ խաբկանքներից հյուսված ճամփաներ, Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին, Զուր չէին բոլոր աղոթքներս, Տե՛ր Եվ թողե՛ք դուք ինձ հեքիաթները իմ, Եվ խաբկանքներից հյուսված ճամփաներ, Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին, Զուր չէին բոլոր աղոթքներս, Տե՛ր
  10. Շնորհավոր, Հրեշտակ ջա՛ն:
  11. Մատյան Ողբերգության - հատված - ...Որպեսզի իզուր կրկնաբանվելուվ Խոսքս չհասնի շատախոսության Ու ավելի ողբալի դառնա Ասեմ` թշվառս նրանով իրեն Արքայություն չէ, որ հանդգնում է խնդրել, այլ միայն Տառապանքների քիչ թեթևություն. Ոչ թե հույս ունի ապրել լույսի մեջ` ապրողների հետ, Այլ մեռյալների հետ` զգայական կյանքով` խավարում. Եվ ոչ թե լինել բարձրյալների հետ, Այլ ընկածների, խորտակվածների: Հանգստի ժամին նա միշտ լինում է տանջահար, հոգնած, Խրախճանքի մեջ` տխուր ու տրտում, Տեսքը ծիծաղկոտ, աչքը ողբի մեջ, Դրսից սփոփված է ձևացնում, Բայց արտասուքը լուռ վկայում է կսկիծը սրտի: Երկու ըմպանակ ունի ձեռքերում Մեկն արյունով լի, մյուսը` կաթով. Երկու բուրվառներ կայծակնացնցուղ, Մեկը` խնկաբույր, մեկը` ճենճահոտ: Անոթներ` երկու համեմունք կրող, Մեկը քաղցրություն, մեկը` դառնություն. Զույգ բաժակ` երկու պարունակությամբ, Մեկը` արտասուք, մյուսը ծծումբ. Գավաթներ` բռնած մատների ծայրով, Մեկի մեջ գինի, մյուսում` լեղի: Տեսնում է բացված զույգ ներհակ դռներ, Մեկը` դեպի լաց, մյուսը` վրիպում, Հակառակագործ երկու հալոցներ, Մեկն արծածում է, մյուսը շիջում. Աչքերի երկու տարբեր նայվածքներ, Մեկում աննշան չնչին սփոփանք, Իսկ մյուսի մեջ դաժան բարկություն. Բարձրացած երկու ահեղ բազուկներ, Մեկն` հարվածելու, մյուսը մերժելու. Մի դեմք` երկնակի արտահայտությամբ – տխուր ու ցասկոտ Մեկի փոխարեն երկու կշտամբանք, Մեկը` ներկայի, մեկն` ապագայի. Տարակուսելի երկու ապավեն Մեկը` “թերևս”, մյուսը` “գոնե”. Նույն բերանի մեջ երկակի բարբառ, Մեկը` եղկություն, մյուսը խռովք, Երկու զգացում միևնույն սրտում, Մեկը կեղակարձ խաբուսիկ հույսի, Մյուսն անկասկած, ստույգ կորստյան: Ահագնատեսիլ լրթագույն մի ամպ` երկու տեղումով, Նետեր ու քարեր. Ահեղ որոտում` երկու պոռթկումով, Մեկը` կարկտաբեր, մեկը` հրացան. Ցավագին գիշեր երկու վտանգի` լալու ու մահվան. Սգի առավոտ երկու գոչյունով, Մեկը` սաստելու, մեկն` սպառնալու. Զույգ արեգակներ երկու ծագերից, Մեկը` խավարի, մյուսը` կիզման…
  12. Какая красивая тема. Я бы с удовольствием посетила Дадиванк (и не только) с BIBAR и Celtic... Когда нибудь сделаем. (Че?) С Шалапунькой и Руной в воскресенье на Патараг в "Зоравар"-е, потом кофе с мороженым... Тоже сделаем, надеюсь. SAS-a хотелось бы увидеть Но думаю не увижу никогда. На свадьбу Артура и Ангела хочется... Но тоже невозможно А так, без особой цели, хотелось бы видеть практически всех. Выяснить отношения?.. Нескем..
  13. ՍԱՍ, Մարիամիկը իմիջայլոց նաև լավ երաժշտական ճաշակ ունի: Այդպես չէ՞: :lol: Շնորհակալություն բացատրության համար:
  14. У меня есть... Скажи мэйл отправлю. Только не знаю кто поет.
  15. Спасибо, Вотер 1. Азерб и Руссо. Спаниеля звали Азерб. Он жил в доме Руссо и был хорошей собачкой. Руссо его посадил на шею и Азерб страшно обнаглел. Будучи псом, Азерб спал в двуспальной постели из югославской мебели, кушал голландский сыр, ел шашлык из баранины, слушал джаз. Смотрел за спины Руссо на экран компьютера, когда Руссо играл во всякие игры: ''Вай Сити, ''Хитман'', ''Казаки - снова война'', ''Спайдерман'', и пр. Ездил на Джипе "Тойота" загород подышать свежим воздухом, и так далее, и так далее. Так длилось очень долго. Постепенно Азерб проявлял недовольство. Беспричинно лаял, артачился, а однажды он даже чуть не укусил палец Руссо. Последнего это разозлило. Он схватил Азерба за длинное светлокоричневое ухо, потряс немного, и наорал на него: - Эй, ты что, совсем сдурел? На хозяина рыпаешься?! Отвечай сука! - ...Ты....ентого....Руссо.... - Или отвечай или заткнись! - ...Так это...я б хотел самостоятельно пожить... - Чего? У Руссо брови взлетели на лоб. - Я не въехал, объясни! - ...Ну...ентого...свободы я хочу. - Ах свободы ты хочешь, да? -...Ну...как все дворняги. Я ж...енто....считаю, что смогу. Смогу, клянусь Аллахом! Руссо открыл входную дверь, схватил за шею Азерба, и пинком вышвырнул его в подъезд. - Убирайся на панель, понял! И не вздумай возвращаться! Ты не пес, а наглый осел! Ты так ничего и не понял, хоть и жил среди людей! Азерб же с визгом выбежал на улицу. Он обрадовался освобождению, солнцу, деревьям, воздуху. Ведь он свободный! Он независим! Вот она, свобода! И буквально тут же его чуть не задавил ''Запорожец'', который чудом успел притормозить. Водила высунулся из окна, и выругался матом. Азерб поскулив малость, убежал прочь. Прошло два года. Как - то весной Руссо вышел погулять, подышать воздухом. Прошелся по парку, присел на скамеечке, закурил сигарету, посмотрел по сторонам, и вдруг - оппа! Мимо него виляя хвостом прошмыгнул Азерб. Руссо чуть не поперхнулся. Да! - это был Азерб, он его узнал. Но это был уже не тот капризный Азерб, который когда то лежал у английского камина и смотрел по телику мультики. Он был вшивый, шерсть ободрана, с лишайными пятнами, весь грязный... Все его тело было покрыто белым выделением, подобно поту или слюне. Его шерсть была взлохмачена и мокра. Глаза его были дикими. Отвратительное животное. Буквально тут же подскочил к Азербу другой пес из подворотни. Он начал истерично лаять на Азерба, который уже приметил Руссо, и был чуть пристыжен. Именно чуть... Через мгновение. Руссо заметил, как три грязных кота окружили Азерба и хотят его изнасиловать. Руссо придя в себя, машинально подошел к Азербу и отогнал котов. - Ну что? Нравится тебе такая жизнь? - Да! - гордо ответил Азерб. - Ты меня удивляешь. Что тебе не нравилось у меня? - ....Зато я щас свободен... - И что дала тебе такая свобода? - Я щас могу сказать, что дважды два - четыре. - Да пойми же ты, тупой пес: все кандалы на свете образуют одну цепь. И не успел Азерб достойно ответить Руссо, как вдруг два озорных мальчугана с палками в руках стали гонять дворовых псов. Не остался в стороне и Азерб. Мальчики кидали камешки, одна из которых попала в голову Азербу. Он взвыл, поджав хвост, и убежал прочь. Мальчики еще долго гонялись за уродливыми суками... Намек поняли? Только 3 гразных кота не совсем ясно кто... Наверное США, Израиль и Турция...
  16. Unregistered - M

    Rock

    ՍԱՍ, http://forum.hayastan.com/index.php?showto...indpost&p=55534
  17. Unregistered - M

    Rock

    ՍԱՍ, "Դու խենթ ես, խենթ աղջիկ մի լուսե..." Հիշո՞ւմ եք:
  18. Unregistered - M

    Rock

    Ինձ թվում է` ոչ:
  19. :lol: :lol: http://lit.lib.ru/g/gasanow_e_g/text_0130.shtml - Джон! Джон посмотри мне в глаза - она уже приподнялась. - Что милая? - он обернулся к ней корпусом. - Я спешу, родная, вечером поговорим. - Джон постой! Тебе точно понравилось? - Я же сказал, что да. - Тогда, Джон, запомни мои слова: если тебе понравился мой секс, если тебе понравилось мое тело, твоя жена, то незачем воевать. НЕЗАЧЕМ ВОЕВАТЬ, ты понял, нет? НАМ НЕЗАЧЕМ ВОЙНА С РУССКИМИ? Иначе этого всего не будет, понимаешь, или не понимаешь? Джон остановился, его взгляд окаменел. Он подошел к ней, присел на край постели, обнял ее. Опустил голову, и тихо, очень тихо прошептал ей на ухо: - Я все понимаю милая, все абсолютно. Ты была вчера великолепна. И если бы жены всех политиков были бы в постели такими как ты, то войн не было бы вообще. Жаль, что не каждая супруга правителя может быть такой как Жаклин Кеннеди. Я знаю, ты хочешь остановить войну своим сексом, своим телом, и я принимаю этот вызов, ибо твое тело мне важнее боеголовок Хрущева. Эти слова Джона Кеннеди вошли в хрестоматию закулисной жизни этого человека. Кто знает, возможно, эта бурная ночь и решила исход надвигающейся войны между СССР и США, так как уже 28 октября 1962 года Джон Кеннеди и Никита Хрущев подписались под перемирие.
×
×
  • Create New...