-
Posts
547 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Egern.net
-
Հա, էդ կոմբինացիան առաջին կեսում էր: Տեսնենք, երկու շաբաթ էլ դիմանանք... Ես ընդհանրապես Յուվենտուսի կողմից եմ (չնայած վերջին, մեղմ ասած, անհաջողություններին): Իսկ Չելսի ու Բարսելոն թիմերին հավասարապես չեմ սիրում (փոխարենը` Արսենալ ու Ռեալ) : Բայց քանի որ էսորվա դրությամբ Եվրոպայի ամենաուժեղ թիմերը երևի թե Չելսին ու Բարսան են, ես շատ մեծ հետաքրքրությամբ եմ նայում էդ խաղերն ու մեծ հաճույք եմ ստանում (լրիվ անկողմնակալ).... Բայց դե պիտի ասեմ, որ երկու թիմերից մի շարք ֆուտբոլիստներ դուր(ը)ս գալիս են: Օրինակ` Չեխը, Բալլակը, Տերին, Լեմպարդը, մի քիչ էլ` Դրոգբան, մյուս կողմից` Ռոնալդինյոն, Դեկուն, Ձամբրոտան... Բարսելոնին չգիտեմ, թե ինչի չեմ սիրում: Պրոստո չեմ սիրում: Իսկ Չելսիում տանել չեմ կարողանում թիմի դրվածքը: Երբ թիմի աստղը ոչ թե ֆուտբոլիստ ա (կամ ծայրահեղ դեպքում` մարզիչը), այլ նախագահը, ու որ սաղ թիմի հիմքը փողն ա, ոչ թե ֆուտբոլը: Միլանին վատ չեմ վերաբերվում (հատկապես` Շևչենկոյի գնալուց հետո ): Բայց դե ստեղ էլ Բեռլուսկոնին ա փայլում: Իսկ Միլանից սիրում եմ Կակային, Դիդային ու էլի մի երկու հոգու:
-
Չելսիի խաղը տեսա, բայց մինչև 50-րդ րոպեն: Հետո բառիս ամենավատ իմաստով ուղարկեցին քնելու: Բայց մեր տղերքը էսօր ասում էին, որ երկրորդ կեսում Չելսին ճզմել էր: Դե մենակ Դրոգբայի գոլը ամեն ինչ արժեր: Ես խղի ընդմիջմանը մտա ինտերնետ,նայում էի մյուս խաղերի արդյունքները, մեկ էլ` փոխեցի Չելսի-Բարսելոն .... տեսնեմ` 1-0: Արագ դուրս եկա ինտերնետից ու քցվեցի հեռուստացույցի մոտ ու կրկնապատկերը ասցրի տեսնեմ: Շատ լավն էր: Բարսելոնի պաշտպանությունը երեկ մեղմ ասած լավ չէր խաղում: Ընդհանրապես խաղը շատ մեծ տպավորություն թողեց: Երկու թիմերի մարզիչներն էլ լաաաավ աշխատել էին: Օրինակ, շատ դուրս եկավ Բարսելոնի մի կոմբինացիան: Ձամբրոտան պաս տվեց Մեսսիին ու առաջ գնաց, Մեսսին էլ թվաց թե կենտրոնով ա ուզում խաղա, պաս տվեց կիսապաշտպաններին: Վերջը գնդակը հասավ Ռոնալդինյոյին, ինքն էլ երկար պաս տվեց տուգանային հրապարակի աջ մասը: Մեկ էլ պարզվում ա, որ Ձամբրոտան եկել-հասել ա դարպասային հրապարակ, իսկ պաշտպանները չէին հասցրել վերադասավորվել: Ձամբրոտան խփեց, բայց ծուռ գնաց... Ու սենց դեպքեր մի քանի անգամ էլ նկատեցի, ու ոչ միայն Բարսելոնի կատարմամբ: Դրանք առանց նախապես երկար մտածելու ու պատրաստվելու, իմ կարծիքով, չեն կարող լինել: Ու սենց կոմբինացիաները շատ են հետաքրքրացնում խաղը.... Մյուս խաղերում անակնկալներ չեղան: Գրանցվեցին շատ կանխատեսելի արդյունքներ. Matchday 3 - 18 October 2006 A Bremen 2-0 Levski A Chelsea 1-0 Barcelona գոլը` Դրոգբա: Հարվածները` 13-14: Դարպասին` 5-5: Խաղի լավագույն խաղացող` Դրոգբա B Internazionale 2-1 Spartak Moskva; Գոլերը` 2 հատ Կրուզ B Sporting 0-1 Bayern C Bordeaux 0-1 Liverpool C Galatasaray 1-2 PSV D Valencia 2-0 Shakhtar երկուսն էլ` Վիլյա D Olympiacos 0-1 Roma Matchday 3 - 17 October 2006 E Steaua 1-4 Real Madrid E Dynamo Kyiv 0-3 Lyon F Celtic 3-0 Benfica F Man. United 3-0 Kшbenhavn G CSKA Moskva 1-0 Arsenal G Porto 4-1 Hamburg H Lille 3-1 AEK H Anderlecht 0-1 Milan
-
Կներես, Կարիկ ջան. էնքան ժամանակ չէր թարմացվել, որ ինձ թվում էր թե չկա... Բայց իզուր չի թարմացվում.... Տեսեք Չելսի-Բարսելոն խաղի backround-ը` ըստ uefa.com-ի. Chelsea and Barça meet again It is Chelsea FC v FC Barcelona round three with these heavyweights of the European game standing toe to toe after dominating one round apiece in each of the previous two seasons. Their contests are never dull and the fact that both hold a healthy advantage over Werder Bremen and PFC Levski Sofia, who meet in Group A's other fixture, is unlikely to take any of the heat and intensity out of the Stamford Bridge fixture. • Chelsea have a two-point lead at the top as they seek revenge for last season’s defeat by the Catalan club in the first knockout round. That increased Barcelona's momentum and they went on to lift the prize for the first time in the UEFA Champions League format, beating another English side, Arsenal FC, in the final. • Didier Drogba's hat-trick in Sofia on 27 September enabled Chelsea to stake a claim for the first qualifying position in the section, Maryan Ognyanov's late consolation failing to take anything away from what was a comprehensive victory. It was the perfect way for José Mourinho's side to follow up their 2-0 home win over Bremen two weeks before. Last time • Nine months ago it was defeat at Stamford Bridge that suggested Chelsea's designs on a first European crown would perish. After losing Asier Del Horno to a red card, Mourinho's side made light of their numerical disadvantage to take the lead through Thiago Motta's own goal. Then John Terry glanced a Ronaldinho free-kick into his own net and in a tumultuous climax, with Lionel Messi hitting the bar and Terry twice clearing off the line, Samuel Eto'o struck the winner via a late far-post header. • In the return in Spain, Ronaldinho crowned another outstanding display with the goal that effectively ended Chelsea's hopes even though Frank Lampard's late penalty earned the visitors a draw. English success • In the previous season, at the same stage, a Juliano Belletti own goal made it advantage Chelsea at Camp Nou. Substitute Maxi López then scored one and laid on the other for Eto'o to give Frank Rijkaard's men a narrow lead. The return proved equally dramatic with Chelsea carving out a 3-0 lead. A Ronaldinho penalty followed by a wondrous goal from the Brazilian nudged the visitors ahead on away goals before John Terry's header won it for the English side. • The sides were also drawn together in the 1999/00 UEFA Champions League quarter-finals, with Barcelona coming out on top with a 6-4 aggregate victory. Unbeaten run • Three weeks ago, Messi's 89th-minute goal against Bremen preserved Barça's unbeaten away record in the competition, which now stands at eight including last season’s final at the Stade de France. The run includes five wins and three draws and, on their opponents' own grounds, Barcelona have conceded only two goals in that time, both scored by Barça players. In the Weserstadion, it was captain Carles Puyol who erred, putting Bremen ahead eleven minutes into the second period. On Matchday 1 Rijkaard’s team had cruised past Sofia 5-0. • Last season's defeat ended Chelsea's formidable home record against Spanish opponents which had previously seen them win five and draw one of their six games. London triumph • For Barça, trips to face English opposition have been frequent throughout their proud European history with five victories, six draws and ten defeats from 21 matches. In addition, Barcelona's first European Champion Clubs' Cup title came at Wembley in 1992, when Ronald Koeman's goal ensured a 1-0 win against UC Sampdoria.
-
Հայեր ջան, Չեմ հասկանում, թե ինչի այս ֆորումում գրեթե ոչինչ չի գրվում Չեմպիոնների Լիգայի մասին... Իսկ հետաքրքիր ու քննարկման արժանի խաղերը անցնում են մեկը մեկի հետևից: Առաջարկում եմ այստեղ գրել ՉԼ-ի մասին ձեր կարծիքները: Իսկ թեման բացելու շարժառիթը այսօրվա խաղն է. Չելսի - Բարսելոն` Սթրեդֆորդ Բրիդջում: Խաղը շաաաատ մեծ նախապատմություն ունի: Արդեն անընդմեջ երրորդ տարին է, որ այս երկու թիմերը հանդիպում են ՉԼ-ում: Հիշո՞ւմ եք երկու տարի առաջ` 1/8 եզրափակիչում.....4-2..... Ռոնալդինյոյի ֆանտաստիկ գոլը..... Ընդհանուր հաշվով հաղթեց Չելսին, իսկ անցած մրցաշրջանում Բարսան հասավ ռևանշի: Այս տարի մեծ փոփոխություններ են եղել երկու թիմերում էլ` Շևչենկո, Ձամբրոտա և այլն: Աբրամովիչի գալուց հետո այս Չելսի-Բարսա հանդիպումները, երևի թե, Ռեալ-Բարսելոն և Միլան-Յուվենտուս խաղերից հետո ամենաինտրիգայինն էին: Այս տարի Միլան-Յուվե (համենայն դեպս A seria-ում) չի լինի: Իսկ այսօրվա խաղին շատ ֆուտբոլասերներ սպասում էին ՉԼ-ի այս տարվա վիակահանության արդյունքների հրապարակումից սկսած: Ես կանխատեսում եմ, Սուրեն Բաղդասարյանի բառերով ասած, մարտական ոչ-ոքի. ասենք` 2-2: Ի դեպ, ինչ ՉԼ-ի խաղերի հեռարձակումը անցավ Հ1-ին, էլ կրկնությունները հաջորդ օրը ցույց չեն տալիս....ինչը շատ վատ է: Օրինակ, ես երեկ չկարողացա տեսնել Ռեալ-Ստյաուա խաղը, իսկ ընկերներիս ասելով` տեսնելու շատ բան կար....
-
Հայեր, տեսա՞ք Ռոնալդուի մկրատը առաջին կեսում...... Անկյունայինից գնդակը եկավ դարպասային հրապարակի ձախ կողմը, այնտեղից մի պորտուգալացի (չեմ հիշում ով էր) գլխով փոխանցեց Ռոնալդուին, Ռոնալդուն էլ կասեցրեց ու մկրատ խփեց գոլերին: Գնդակը կպավ հորիզոնական ձողին, մտավ գոլ, նորից կպավ ձողին ու դուրս եկավ: Բայց չգիտեմ ինչի գոլը չհաշվեցին: Գոլը հաստատ կար. կրկնապատկերը 50 անգամ ցույց տվեցին: Իսկ ՈՒԵՖԱի սայթում գրեցին` Ronaldo hits the crossbar, երևի եզրային մրցավարի սխալն էր: Բայց շաաաատ սիրուն գոլ էր...
-
Իհարկե, չի կարելի ասել, թե մերոնք այսօր հիանալի խաղացին, բայց դե գոնե արդյունք կա (անցյալ տարիներին այդ էլ չկար): Շնորհակալություն Գևորգ Կասպարովին` այս 1 միավորի կապակցությամբ: Տեսեք ՈՒԵՖԱի հոդվածը խաղի վերաբերյալ. Finland frustrated by Armenia Finland's hopes of reaching a first major finals suffered a setback as Armenia got off the mark in UEFA EURO 2008™ Group A. Armenia hold on Roy Hodgson's side led the pool at kick-off after defeating Poland and holding Portugal, but Armenia - coached by another Briton, Ian Porterfield - bounced back from their opening loss against Belgium to hold out for a point. No repeat Finland had won 2-0 in Yerevan in FIFA World Cup qualifying almost two years ago to the day, but here Armenia began brightly. Arman Karamyan threatened in the opening seconds, but like Armen Shahgeldyan 13 minutes later, could not force his long-range effort past Jussi Jääskeläinen in Finland's goal. Egishe Melikyan then sent in a powerful shot which Jääskeläinen parried, while at the other end Shefki Kuqi directed Finland's first real chance wide. Kasparov checks strikers The first half ended in stalemate and the second continued in similar fashion. Kuqi drove over and Sami Hyypiä headed wide, while Shahgeldyan came close twice. Gevorg Kasparov was having a quiet night in the Armenia goal but earned his corn 19 minutes from time with a stunning save from Mika Väyrynen. As time ran out, Kasparov pulled off further stops from substitute Mikael Forssell and Finland captain Jari Litmanen to give Armenia a point to take to Serbia on Wednesday, when Finland travel east to Kazakhstan. Այսպես, արդեն ունենք 1 միավոր և եթե Պորտուգալիան հաղթի Ադրբեջանին, ապա առաջ կանցնենք հարևաններից: Բայց ասեմ նաև, որ այ տուրում երկու խաղ կար, որոնց համար բուքմեյքերները սահմանել էին 1.05-7.7-33 գործակիցները: Դրանք էին` Պորտուգալիա-Ադրբեջան և Անգլիա-Մակեդոնիա: Այս երկրորդ խաղն արդեն ավարտվել է` 0-0
-
Հենց այս պահին սկսվում է Հայաստան-Շոտլանդիա խաղը...
-
Շնորհավորենք բոլոր հայերին Այս պահին հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերությունները ցույց են տալիս մարտական շքերթը....
-
/PanARMENIAN.Net/ September 6 the Parliament of the Argentinean State of Cordoba passed a bill, according to which April 24 will be marked as the Day of Commemoration of the Armenian Genocide Victims, reported the RA MFA press office. The author of the document, MP Alexandro Vigo, says that the “atrocities committed against the Armenian people by the Ottoman Empire Government during the World War I and after it are nothing else but a Genocide.” A corresponding law will come into effect upon approval by the Governor of the state within ten days. The bill also provides for introduction of the Armenian Genocide course in the school curriculum. /PanARMENIAN.Net/ Парламент штата Кордоба в Аргентине 6 сентября единогласно принял законопроект, согласно которому ежегодно каждый год 24-ое апреля будет отмечаться как День памяти жертв Геноцида армян, сообщает пресс-служба МИД РА. Автором документа является представляющий фракцию "Объединение во имя Кордобы" депутат Алехандра Виго. В законопроекте, в частности, отмечается, что "зверства, учиненные в отношении армянского народа со стороны правительства Османской империи в ходе Первой мировой войны, а также до и после войны, называются Геноцидом армян". Закон вступит в силу после утверждения в течение десяти дней губернатором штата Кордоба. Законопроект предполагает также организацию уроков о Геноциде армян в школах штата.
-
0-1 էլ ավարտվեց հանդիպումը: Շատ ափսոս. իրոք, մերոնք ավելիի էին արժանի: Բելգիացիները մեզ գերազանցեցին նախ և առաջ ֆիզիկապես, հաճախ նաև տակտիկապես (հուսանք, որ այս խնդիրը կլուծի մեր նոր գլխավոր մարզիչը) Բայց տեխնիկապես մերոնք իրոք ավելի լավ էին խաղում: Մխիթարյանի, Շահգելդյանի ու Մելքոնյանի խաղը շատ տպավորիչ էր: Լավ էր խաղում նաև դարպասապահ Կասպարովը (չհաշված մի անհաջող ելքը): Պաշտպանները իմ կարիքով երկու սխալ գործեցին խաղի ընթացքում. առաջինը, երբ թույլ տվեցին մեն-մենակ դուրս գալ մրցակցին (էն էլ չգիտեմ ինչի ծուռ խփեց), երկրորդն էլ` գոլը: Նշեմ նաև, որ բավական կոռեկտ էին մերոնք խաղում (մինչև վերջին 10 րոպեն, երբ նյարդերը տեղի էին տալիս): Դրա արդյունքը դեղին քարտերն էին` 4-1` հոգուտ Բելգիայի: Ընդհանուր տպավորությունը անցյալ տարվա համեմատ (Չեխիայի, Հոլանդիայի, Ֆինլանդիայի հետ խաղերից) բավական լավ էր: Էլի կան շատ աշխատելու տեղ, հատկապես առջևի գծում: Այսպիսով, մրցաշարային աղյուսակում մնացինք նախավերջինը (Լեհաստանից հետո), բայց դե Ադրբեջանը խաղացել է Ղազախստանի հետ, իսկ մենք ոչ: Մեր հաջորդ խաղը է՜լ ավելի բարդ կլինի. Ֆինլանդիայի հետ, որը առաջին խաղում լեհերին հաղթեց 3-1, իսկ այժմ 1-1 է խաղում Պորտուգալիայի հետ: Տեսնենք, ինչ հետևություններ կանեն մարզիչները այս խաղից...
-
Flash Player 8. Ուշադիր եղել եք, կարո՞ղ է պվտք է մի հատ էդ նոր բացվող պատուհանի վրա սեղմել, որպեսզի activate լինի: Իմ մոտ այդպես է: Հայաստան-Բելգիա 0-1...... Վերջը չդիմացան ճնշմանը..... Բայց դեռ մի խաղակես կա Ուկրաինա-Վրաստան 1-1 առաջին կեսն ավարտվում է Ռուսաստան-Խորվաթիա 0-0 դեռևս
-
Մեր կազմը արդեն հրապարակվել ա. ՈՒԵՖԱի սայթում կա, գնամ խաղը նայեմ.... http://www.uefa.com/competitions/euro/qualifying/index.html , էնտեղից էլ` Match Center
-
ՈՒԵՖԱի սայթում ուղիղ եթերում էդ ամեն ինչը տալիս են: Խաղն ավարտվեց. 1-1: Վերջին րոպեներին հարևանները լավ նեղեցին, բայց անարդյունք: Ադրբեջանցիները էլ խոսալու տեղ չունեն.... Մնաց մենք մի բան անենք Հ.Գ. ղազախները տենց էլ մի հատ շեղ չհարվածեցին: 4 հարված, 4-ը` դարպասին, 1-ը` գոլ: Ամբողջ խաղում մի հատ դեղին եղավ. հյուրերին:
-
55-րդ րոպե. նույն հաշիվը: Ղազախստանը ևս մեկ հարված կատարեց դարպասին, դարպասապահը փրկեց: Ռուսաստան-Խորվաթիա 0-0, 12-րդ րոպե: Ռուսները ոչ մի հարված չեն կատարել, իսկ խորվաթները` 5 հարված, որոնցից 2-ը դարպասին
-
Ադրբեջան-Ղազախստան 48րդ րոպե. 1-1 Ղազախները 3 հարված են կատարել, 3ն էլ դարպասին Ադրբեջնացիները 6 հարված են կատարել, 3-ը դարպասին, 3-ը` շեղ Անկյունայիններով` 4-3 հոգուտ մեր հարևանների Գնդակին տիրելու հարաբերությունը 52%/48% Համարյա հավասար խաղ ա....
-
Հա ով ա բան ասում Անցած տարի էդ էլ կար, Յուվեն էլ կար Այաքսն էլ կար: Էլ չեմ ասում, որ եթե Բարսան ու Չելսին նույն խմբում են, իրանք պիտի դուրս գան ու Վերդերն էլ կմնա.... Բա երանի չէր անցած տարվա 1/8 ֆինալներին... Համարյա սաղ կլասիկոներ էին.... Մենակ D խմբից երկու անկապ թիմ արդեն պատրաստ ա.... Հուսանք, Կարիկ ջան, հուսանք...
-
www.ESET.com Բայց դե crackանման մի բան երևի պետք կլինի....
-
Զգում եք, ինչ ձանձրալի է առանց Յուվենտուսի և Այաքսի....
-
Մի 10 րոպե գլուխ ջարդեցի ու հասկացա.... Բայց ես էլի հանելուկ չունեմ, մեկդ տվեք
-
Ես էլ եմ Բրազիլիայի երկրպագու, բայց հանուն արդարության պիտի հիշեցնեմ Բրազիլիա-Ֆրանսիա խաղի վերջում Ռոնալդոյի անչափ պրոֆեսիոնալ ընկնելը, երբ մրցավարը տուգանային նշանակեց (Ռոնալդինիոն բարձր խփեց, կարծեմ) Թյուրամին էլ դեղին տվեց, բայց Ռոնալդոյի հետ իրականում ՈՉ ՄԻ ՇՓՈՒՄ ՉԿԱՐ !!!!! Fair play..........
-
Խնդրում եմ էլի, մեկդ թարգմանեք ռուսերեն: Յանմ հայերեն շատ կարացա բացատրեի, մի հատ էլ ռուսերեն:
-
Մեր ներկայիս հիմնը բացառված է մի շարք պատճառներով (և հիմնավոր). նախ, նրա հիմքում ընկած է Նալբանդյանի Իտալացի աղջկա երգը գործը, որը ոչ մի կապ չունի մեր Հայաստանի հետ: Հետո լսել եմ երաժշտագետներից (նրանց հետ չեմ կարող վիճել) որ սա այն երաժշտությունը չէ, որ պետք է մեր երկրին: Այս խոսակցությունները սկսվել էին ներկայիս հիմնի ընդունման պահից գրեթե: Հիմա հարցը այնքան հասունացավ, որ ստեղծվեց պետական մրցութային հանձնաժողով, ինչն էլ կազմակերպեց նոր օրհներգի ընտրությունը: Սկզբից հայտարարվեց, որ բոլոր ցանկացողները կարող են ներկայացնել իրենց տարբերակները` թե՜ իրենց գրած բառերով, և թե՜ օգտագործելով այլ երգեր և/կամ տեքստ: Ներկայացվեցին (ես կոնկրետ թվերը չգիտեմ) ավելի քան 100 տարբերակ, որից մրցութային հանձնաժողովը ընտրեց 5-ը: Դրանց տեքստերը արդեն երևի տեսաք (վերևի գրառման մեջ): Այդ 5-ի մեջ կան և այնպիսիները, որոնց տեքստը վերցված է տարբեր հեղինակներից (օրինակ` Մանսուրյանի տարբերակի տեքստը Ե. Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» պոեմն է): Հետո այս տարբերակները ներկայացվեցին լայն հանրությանը, որը և կարող է իր տեսակետները հայտնել հանձնաժողովին: Երեկ լսում էի Ազատություն ռադիոկայանը, որն ասաց, թե մի շարք հարցվածների շրջանում ամենաընդունելին Ա. Խաչատրյանի երաժշտության հիման վրա գրված հիմնն է: Ի դեպ, ասեմ, որ այս տարբերակից բացի կան մի շարք այլ տեքստեր նույն երաժշտության համար գրված: Ա. Խաչատրյանի երաժշտության այս մասսայականությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ հենց այս է եղել Խորհրդային Հայաստանի հիմնի երաժշտությունը: Ես չեմ կարող իմ կարծիքը արտահայտել, թե որն է ավելի լավը. ուղղակի էդ գործից բան չեմ հասկանում: Ես մտածում եմ, որ գոնե Հայաստան-Ադրբեջան խաղին կարգին բան հնչի, ոչ թե հանգիստ երաժշտություն... Իսկ, օրինակ, հայրս կարծում է, որ ամենահաճելին Խաչատրյանի տարբերակն է: Դժվար է ասել: Ընդհանրապես բոլորն էլ լավն են ու իրար շատ չեն զիջում... ընտրությունը շաաաատ դժվար է: Այժմ ինչ-որ ձև կա մարդկանց կարծիքները հավաքելու ու հաշվի առնելու (մի տեղ տենց բան տեսել եմ...), բայց վերջնական ընտրությունը կատարեու է Ազգային Ժողովը (այդ էլ կարծեմ Սահմանադրությամբ): Ավելի լավ կլինի, որ այս հարցով դիմեք ֆորումի երաժշտագետներին: Հ.Գ. Շատ զարմանալի է, որ Սփյուռքում այս հարցի շուրջ տեղեկատվության «սով» է...
-
Լավ, կարծես թե հասկացա: Բայց շատ խճճված ա, չգիտեմ ոնց արտահայտեմ: Եկեք նշանակենք իմաստուններին` 1,2,3: 1-ը դա ճիշտ պատասխանողն ա: 1-ը մտածում ա. Եթե իմ գլխին լիներ սպիտակ, ապա 2-ը կմտածեր. «Եթե իմ գլխին սպիտակ ա, 1-ն էլ ա սպիտակ, ուրեմն 3-ը միանգամից կասեր, որ իրանը սև ա: Բայց քանի որ 3-ը չի գոռում, ուրեմն իմը սև ա:» Այսինքն, եթե իմը սպիտակ լիներ, ապա 2-ը կհասկանար, որ իրանը սև ա: Բայց քանի որ 2-ը չի գոռում, որ իրանը սև ա, ուրեմն իմը սպիտակ չի: Ուրեմն, իմը սև ա: Ու 1-ը հասկանում ա, որ իրանը սև ա: Չգիտեմ, լավ բացատրեցի թե չէ, բայց ոնց որ ճիշտ եմ
-
էս հարցի պատասխանը մաթեմատիկայի կամ տրամբանության վրա՞ ա հիմնված, թե՞ սրամտության